PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքականություն VS Ժողովուրդ



Ֆրեյա
27.03.2008, 18:35
Ինչ ազդեցություններ են թողնում ձեր անձնական կյանքի վրա քաղաքական գործընթացները՞

Ավելացվել է 10 րոպե անց
Վերջին տարին անցնում է լարված քաղաքական պայքարների մթնոլորտում: Ուստի, որոշ մարդիկ մասնակցում են այդ պրոցեսներին, որոշ մարդի հեռու են մնում:
Սակայն, որքան էլ հեռու մնանք, քաղաքական դաշտում ընդունված որոշումները ազդում են մեր առօրյա կյանքի վրա:
Մարդիկ դառել են դյուրագրգիր, որոշ չափով հուսալքված, որոշ մարդիկ, ընդհակառակը, չեն հուսալքվում և փորձում են գտնել դրական շարժեր:

Հուսալքության արդյունք կարող է լինել այն, որ մարդի որոշեն լքել երկիրը, այդպիսիք արդեն կան:(…

Ambrosine
27.03.2008, 19:30
Ճիշտն ասած չգիտեմ, թե նշված տարբերակներից որն է ճիշտ իմ պարագայում: Իհարկե ազդում են ինձ վրա, երբեմն գոհ եմ լինում, երբեմն հիասթափված

Sunny Stream
27.03.2008, 19:32
Հուսալքության արդյունք կարող է լինել այն, որ մարդի որոշեն լքել երկիրը, այդպիսիք արդեն կան:(…

այդպիսիք վաղու~ց կան... :(

ընտրել եմ առաջին տարբերակը. այսօրվա համար. Աստված տա, եթե վաղը դրական փոփոխություններ նկատվեն, եթե վաղը պետությունը նայի ժողովրդին ու հաշվի նստի կարծիքի հետ, ոչ թե տրորի ու անցնի, ես կհրաժարվեմ էս տարբերակից ու իմը կգրեմ...

իրականում, թեմայի վերնագիրը կարդալով, կարծեցի, թե խոսքն այն մասին է, թե որքանով է ժողովուրդը ներգրավված ու որքանով է այսամեն կախված ժողովրդից, բայց դե եթե հարցադրումն էսպիսին է, չշեղվենք .

Kuk
27.03.2008, 21:03
Էս հարցն ինձ համար հարաբերական ա: Օրինակ մինչև մարտի 1-ի դեպքերը, կարելիա ասել, հոգեբանական բավարարվածություն էի զգում՝ տեսնելով հանրահավաքների բազմամարդությունը, որից ենթադրում էի, որ նույն գաղափարներն ունեցող մարդիկ միասնական են, իսկ մարտի 1-ի դեպքերից տրամադրությունս փոխվեց՝ պարզա՝ դեպի վատը:( քանի որ զոհեր եղան, վիրավորներ, և վիրավորվեց նաև զին. ծառայության մեջ գտնվող ընկերներիցս մեկը, որը մինչև հիմա՝ արդեն 27-րդ օրն է վերակենդանացման բաժանմունքում է:( 19-ամյակը լրացավ հիվանդանոցում:(

Լ.յ.ո.վ.
27.03.2008, 22:32
Որ ասեմ "Ոչ մի" սուտ կլինի, բայց մնացած տարբերակներն էլ հեչ չէին համընկնում իրականության հետ:
Իմ կարծիքով տարբերակները մի քիչ սխալ են կազմված, լավ կանեիք բարելավեիք :)

Ֆրեյա
02.05.2008, 13:46
Ուզում եմ նորից իմանալ ձեր կարծիքները, արդեն որոշ ժամանակ անց:
Ինչ եք կարծում, ինչպիսին կլինի քաղաքան որոշումների ազդեցությունը բնակչության սոցիալակն վիճակի վրա:

Իմ կարծիքն այն է, որ սպասվում է տնտեսական ճգնաժամ.
Բոլոր կողմերից խեղդում են տնտեսական ակտիվությունը- հարկային դաշտում խստացումները, մաքսայինի աշխատանքի "բարելավումը", գազի թանկացումը, պարենային ապրանքների փանկացումը անխուսափելիորեն բերելու են եկամուտների նվազման:

Զավեշտալի է:)

Kuk
03.05.2008, 15:27
Էս հարցն ինձ համար հարաբերական ա: Օրինակ մինչև մարտի 1-ի դեպքերը, կարելիա ասել, հոգեբանական բավարարվածություն էի զգում՝ տեսնելով հանրահավաքների բազմամարդությունը, որից ենթադրում էի, որ նույն գաղափարներն ունեցող մարդիկ միասնական են, իսկ մարտի 1-ի դեպքերից տրամադրությունս փոխվեց՝ պարզա՝ դեպի վատը:( քանի որ զոհեր եղան, վիրավորներ, և վիրավորվեց նաև զին. ծառայության մեջ գտնվող ընկերներիցս մեկը, որը մինչև հիմա՝ արդեն 27-րդ օրն է վերակենդանացման բաժանմունքում է:( 19-ամյակը լրացավ հիվանդանոցում:(

Էս գրառումս կարդացի, սիրտս լցվեց:( Հլը Տիկոն կենդանի էր…:cry

Ֆրեյա
03.05.2008, 15:49
Էս գրառումս կարդացի, սիրտս լցվեց:( Հլը Տիկոն կենդանի էր…:cry

Ցավակցում եմ:(