PDA

Դիտել ողջ տարբերակը : Փրկեք Հայաստանի թռչուններին



Apsara
27.03.2008, 00:31
Սիրելի մարդիկ

Հայաստանի թռչուններին շատ է պետք Ձեր ստորագրությունը



Ինչ-որ իտալացի եկել է Հայստան և սկսել է որսի բիզնես: Իտալիայից բերում է տուրիստներ, որոնք որսի սիրահար են և տանում է որսի Հայաստանով մեկ

Հիմնականում որսում են թռչուններ հարյուրներով. Թռչուններից շատերը գրանցված են Կարմիր Գրքում և գտնվում են վերացման եզրին http://www.araratsafaris.com/caccia_alle_anatre.html .

Նման դաժան և անսիրտ բիզնեսը չի կարող շարունակվել: Մենք պարտավոր են պաշտպանել մեր կենդանիներին և թռչուններին



Դուք նույնպես կարող եք օգնել թռչուններին ապրել` ստորագրելով մեր նամակի տակ, որը մենք պատրաստվում ենք ուղարկելԻտալիայի դեսպանատուն` խնդրելով ստիպել այդ մարդուն դադարեցնել իր բիզնեսը և հեռանալ Հայաստանից. Յուրաքանչյուրիդ ստորագրությունը շատ կարևորչ է և կարող է որոշիչ դեր ունենալ:



Դուք պարզապես պետք է ուղարկեք Օվսաննաին hovsepyanos@gmail.com Ձեր

1 Anun Azganun

2 Masnagitutyun

3 Cnndyan taretiv

4 Herakhos

5 Elektronayin hasce

6 mi qani khosqov boghoq (partadir che, baic shat cankali e) անգլերեն



Այս բոլոր կետերի պատասխանները միասին հենց Ձեր ստորագրությունն է




Մի խնայեք Ձեր մեկ րոպեն և դարձեք ձայն անձայնների համար


--
Ovsanna Hovsepyan
Producer/photographer
"DavOs" film & photography studio
www.DavOsStudio.com

Սաքուլ
27.03.2008, 00:39
Ասում են` թռչունների բիզնեսը շատ փողաբեր բիզնես է, առաջին հնգյակում է:

Apsara
31.03.2008, 22:18
Հարգելի ոչ անտարբեր ակումբցիներ, այստեղ մեջ եմ բերում Օվսաննայի՝ շատերին ուղարկված նամակը և ուզում նաև տեղեկացնել, որ արդեն իսկ հեռուստացույցով՝ կենտրոն հեռուստաալիքով այս հարցը բարձրացվել է և շատ մարդիկ աշխատում են այս անօրեն որսը ընդհատելու վրա: Ես համոզված եմ որ մեր ուզածին կհասնենք, եթե չլինենք անտարբեր և մեր փոքրիկ լուման ներդնենք
Ես իմ կողմից եմ ուզում շնորհակալություն հայտնել այն ակումբցիներին /եթե այդպիսիք կան/ որոնք իրենց ստորագրությունները ուղղարկել են


Նամակը՝
Իմ շատ սիրելի մարդիկ

Նախ ուզում եմ մի մեծ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր ստորագրությունների համար: Այս պահի դրությամբ մենք արդեն ունենք ավելի քան 350 մտահոգված մարդկանց ստորագրություն: Ստորագրությունների թիվը գնալով ավելի է մեծանում:)

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բնապահպանության նախարարությունը չգիտեր «ԱՍրարատ-Սաֆարիի» գոյության մասին և հաստատեց, որ նրանք չունեն որսի համար անհրաժեշտ արտոնագիր:




Մեծ սիրով և ջերմությամբ

Օվսաննա:)

--
Ovsanna Hovsepyan
Producer/photographer
"DavOs" film & photography studio
www.DavOsStudio.com

Sunny Stream
31.03.2008, 22:39
էսօր գնացի, էն էլ արդեն լույսերն անջատել էին, բայց էլի շատ նկարներ իսկապես ազդեցիկ էին... հիվանդ երեխաների պաստառն ընդհանրապես սարսափելի էր... ու մենք ԱՊՀ-ում երկրորդն ենք հիվանդ երեխաների ծնունդով... :cry
մոտ օրերս էլի կգնամ, մինչև ժամը հինգը, որ նորմալ նայեմ` վիդեոներով, լույսերով... համ էլ ֆիլմերի դիտումներ են լինելու բնապահպանական թեմաներով... շատ կարևոր միջոցառում է, պետք է ամեն կերպ օգնել ու մեջը լինել :)

Ֆրեյա
01.04.2008, 10:35
Ժողովուրդ, սխալ պոչից եք բռնել

Եթե մեր պետությունը ենքան էշ ա, որ ով ուզի կարա գա որս անի, Իտալիայի դեսպանատունը, կամ իտալացին ինչ կապ ունի:

Էտ բողոքը պետք ա ուղղել կառավարությանը:
Ավելի ճիշտ, համոզված եմ, իրանք ձեզնից էլ լավ գիտեն ամեն ինչ, ուղակի փողը գլխանց վերցրել են, թողել են որս անեն:
Թե չէ ձեզ էլ թվում ա հարիֆ են հա՞ Ինչ-որ մեկի տարածքի վրա կարա իտալացին գա որս անի, լավ տղեքնէլ չիմանան:D:angry

Tig
18.04.2008, 09:24
Ձեզ եմ ներկայացնում Օվսաննայի նամակը`

Սիրելի կենդանասերներ
Ուրախ եմ բոլորիդ հայտնելու, որ թռչյունների դահիճ իտալացին լքել է Հայաստանը (սակայն անպայման դեռ կվեռադառնա). Արարատ Սաֆարիի Հայաստանի ներկայացուցիչը (բաժնետերերը), որը Արսեն Զադոյանն է (Դավիթ Զադոյանի որդին) շրջում է բոլոր լրատվամիջոցներով` փորձելով արդարացնել իրենց մասին տարածված լուրերը: Սակայն այնպիսի փաստեր են ասում, որ ուղղակի ծիծաղելի է: Օրինակ hetq.am-ին տված հարցազրույցում ասում են, որ իրենց կայքի լուսանկարները վերցրել են տեղի գյուղացիներից, այնինչ նկարների մեջ հենց իրենց իտալացի տնօրենն է, որին շատերը դեմքով ճանաչում են: Բանպահպանության նախարարությունը <<փորձում>> էր ընկնել նրանց հետքի վրա:) Եվ հիմա որսորդները ամեն կերպ կփորձեն ստանալ համապատասխան արտոնագիր, համաձայն որի իրենք ունեն մասնագետ, որը ցույց կտա, թե որ թրչունին կարելի է կրակել, որի ոչ: Դա ուղղակի ծիծաղելի է, քանի որ Հայաստանի այդ ոլորտում լավագույն մասնագետներն անգամ ծիծաղեցին նրանց այդ ասացի վրա, ասելով, որ շատ կցանկանաին հանդիպել այդ <<մասնագետի>> հետ, միգուցե նրանից բաներ ունենան սովորելու:
Մի կարևոր հարց էլ կա, որ նրանք <<խոստանում>> են շարծվել օրենքով: Ըստ օրենքի ամեն որսորդ կարող է կրակել ամենաշատը 5 թույլատրված թռչուն, նրանք բերում են 15 հոգանոց խմբեր 4 օրով:
Հիմա հաշվենք
15 հոգին - 5 թռչուն - 1 օրում = 75 թռչուն
75 թռչուն - 4 օրում = 300 թռչուն
(և այդպես անընդհատ նոր խմբեր)
Եվ այսքանը դեռ օրենքով!!!!!!!!!!!!!
Երևի առաջինը պետք է նեղանանք, ոչ թե իտալացիներից, այլ մեր անօրեն օրենքներից: Դուք կարող եք զանգահարել բնապահպանության նախարարություն և առանց ներկայանալու ձեր բողոքը հայտնել Արարատ Սաֆարիի դեմ: Միգուցե շատ զանգերի դեպքում նախարարը մի փոքր երկար մտածի մինչ այդ մարդկանց արտոնագիր տալը…
527952 – Բնապահպանության նախարարություն !!

Մի կաթիլն անգամ քիչ է թվում, բայց կաթիլից է կախված օվկիանոսը :)
Մի խնայեք ձեր մի հատիկ ձայնը անձայնների համար, նրանք ձեր կարիքն այնքան շատ ունեն

Շատ մեծ սիրով և լավագույն մախթանքներով`
Օվսաննա