PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտավորականությունը և քաղաքականությունը…



Ծով
26.03.2008, 23:46
Գիտնականը կասկածվում է «զանգվածային անկարգության» մեջ

Հայաստանում հիմա խառը ժամանակներ են: Շատ խառը: Ո՞վ կպատկերացներ, որ «զանգվածային անկարգությունների» մասնակցելու մեղադրանքով կձերբակալեն բանասիրական գիտությունների թեկնածուին:

Երեկ ձերբակալվել է Մատենադարանի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արշակ Բանուչյանը: Նա գտնվում է Էրեբունիի ժամանակավոր պահման մեկուսարանում: Նրան ձերբակալել են, հերիք չէ, նաեւ առգրավել են համակարգիչները, որոնք պարունակել են շատ արժեքավոր ինֆորմացիա: Դատելով մեր իրավապահների մասնագիտական բարձր կարողություններից, անգամ կասկածելի է, թե պատշաճ արձանագրություն կկազմվի՞ առգրավված համակարգիչներում առկա ինֆորմացիան չջնջելու համար: Չէ՞ որ ավելի հեշտ կլինի կառավարել անգրագետներին, քան թե իր հազարամյա գրերի պատմություն ունեցող ժողովրդին:

Արշակ Բանուչյանի ձերբակալության վերաբերյալ երեկ նախ լուր տարածեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքերով, Բանուչյանի տանը երեկ երեկոյան խուզարկություն է կատարվել, ժամը 21:15-ից մինչեւ ուշ գիշեր նրան հարցաքննել են Հատուկ քննչական ծառայությունում, իսկ ժամը 3-ի սահմաններում տեղեկություն է ստացվել նրա ձերբակալության մասին: Բանուչյանենց բնակարան այցելած իրավապահները նախ խուզարկել են նրա բնակարանը: Հետո նրան հրավիրել են դատախազություն, ժամերով այնտեղ պահելուց հետո ի վերջո որոշել են կասկածել «զանգվածային անկարգություններ» անելու մեջ: Այդ մասին, ի դեպ, երեկ տեղեկացված չէր Մատենադարանի տնօրենը:

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Երբ մարդկանց ուզում են դարձնել մատնիչ ռոբոտներ
Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը երեկ փորձում էր տեղեկություններ իմանալ իր գործընկեր, մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի ճակատագրի վերաբերյալ: Նրան ձերբակալել էին նախօրեին, մարտի 24-ի լույս 25-ի գիշերը: Մտել էին տուն ու ձերբակալել, առանց, ինչպես ասում են, դատ ու դատաստանի, առանց կոնկրետ հիմքերի, անհեթեթ մեղադրանքովª խուլիգանություն (խոսքը գիտնականի մասին է. Գ.Ա.) եւ զանգվածային անկարգությունների մասնակցություն: Արմեն Տեր-Ստեփանյանին հանդիպեցի պատահաբար, մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հատուկենտ գրասենյակներից մեկում: Մոլորված էր, Դիոգենեսի օրն ընկածª օրը ցերեկով, ճրագով մարդ էր փնտրում: Հարցիսª պատրաստվո±ւմ են արդյոք մատենադարանի գիտնականները Արշակ Բանուչյանին ազատ արձակելու պահանջով հայտարարություն հրապարակել, պատասխանեց. §Տեսնենք, թե Արշակի գործընկերների մեջ քանի հոգի մարդ կգտնվի¦: Խիստ մտահոգ էր գիտնականը, վրդովված, նաեւ զարմացած. §Անհեթեթ հոդվածներով են մեղադրում: Գիտությունից մղոններով հեռու լինելով, չգիտեն, որ գիտնականը անկարգություններ կազմակերպող չէ, գիտնականը անկարգություններ կանխող է եւ, եթե գիտնականը մասնակցել է այդ միջոցառումներին, նա մասնակցել է անկարգությունները կանխելու համար: Ի±նչ ասեմ, դրանք չեն հասկանում, որ գիտնականի համար ամեն կորցրած օրը ծանր կորուստ է: Արշակը շատ կիսատ թողած գործեր ունի, նա շատ լավ գիտնական է եւ իրավունք չունի կորցնելու իր ժամանակը: Ես շատ անհանգստացած եմ¦,-մտահոգություն հայտնեց գիտնականը: Նա ասաց, որ Արշակ Բանուչյանը լինելով Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն, կարողանում է արտասահմանյան գրանտներ հայթայթել, մատենադարանի գիտական աշխատանքները կազմակերպելու նպատակով. §Մի երկու տարի առաջ ճապոնական գրանտ ստացավ եւ կարողացավ Մատենադարանի համար շատ կարեւոր լաբորատորիան կարգի գցել¦,-տեղեկացրեց Արմեն Տեր-Ստեփանյանը: Նա պատմեց, որ ներկա դրությամբ Արշակ Բանուչյանը զբաղված էր հին կտակարանի ուսումնասիրությամբ, վերծանում էր հին ձեռագրերը, կտակարաններ: Գիտնականի ձերբակալությունն ու նրան առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը նրա գործընկերոջը տեղափոխել էր անցյալ ու հիշեցրել հայտնի ժամանակները: §Այսօր իրականացնում են գրականությունից մեզ հայտնի 37 թվականի սցենարըª ձերբակալում են անմեղ մարդկանց: Սարսափելին այն է, որ մարդու հոգեբանությունն են փոխում, մարդուն դարձնում են վախկոտ եւ լրտես: Խրախուսում են լրտեսներին: Ժամանակին, երբ արեւմտյան Հայաստանում արգելված էր հայոց պատմությունը, կրոնի պատմությունը թույլատրվում էր եւ կրոնի պատմության պատրվակով ուսուցիչները դասավանդում էին հայոց պատմություն եւ ոչ ոք չմատնեց այդ ուսուցիչներին, որովհետեւ նրանց հաջողվել էր դաստիարակել այնպիսի մարդկանց, որոնք գիտակցում էին, որ մատնությունը զարհուրելի բան է: Մատնիչները խրախուսվում էին խորհրդային տարիներին եւ մեկ էլ այսօր, երբ մարդկանց ուզում են դարձնել մատնիչ ռոբոտներ¦,-մեկնաբանում էր գիտնականը:
ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

http://taregir.am/2008/mart/26/index.htm

Մատենադարանի փոխտնօրեն, արտաքին կապերի պատասխանատու, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանը ձերբակալված է:
Նա կասկածվում է մարտի 1-ի «զանգվածային անկարգություններին» մասնակցելու մեջ: Այս մասին երեկ` մարտի 25-ին, հայտարարել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Մարտի 24-ի երեկոյան իրավապահներն այցելել են Ա. Բանուչյանի բնակարան եւ մանրազնին խուզարկություն կատարել: «Եկվորներն» իրենց գործն ավարտելուց հետո առգրավել են Բանուչյանի աշխատանքային համակարգիչները, հիշողության քարտերը եւ դստեր ֆոտոապարատը: Մատենադարանի փոխտնօրենը խնդրել է, որպեսզի առանց իր ներկայության չփորփրեն համակարգիչների պարունակությունը, «որովհետեւ դրանցում զետեղված է հսկայական քանակությամբ գիտական եւ մշակութային ինֆորմացիա»: Իրավապահները խոստացել են, որ դա կանեն Բանուչյանի ներկայությամբ, քանի որ վերջինիս իրենց հետ տանելու են. «հակառակ դեպքում` ստիպված կենթարկեն բերման»: Մոտ 10 ժամ անց Ա. Բանուչյանը զանգել է տուն եւ տեղեկացրել, որ գտնվում է նախնական կալանքի տակ:

Մատենադարանի փոխտնօրենի պաշտպան Ստեփան Ոսկանյանի խոսքերով` Բանուչյանին դատախազությունում տվել են հարցեր, որոնք վերաբերել են խոշոր գումարներ ինչ-որ մարդկանց տալուն եւ վերջիններիս ներկայությունը հանրահավաքներին ապահովելուն:

«Ա. Բանուչյանը գիտնական, լրջախոհ մարդ է: Չեմ կարող հիմա վերջնական պատասխաններ տալ, բայց կարծում եմ, որ նրա ձերբակալությունը պայմանավորված է իր քաղաքական հայացքներով,- ասում է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:- Եվ ընդհանրապես, իբրեւ երեւույթ այս զանգվածային ձերբակալությունները համարում եմ արատավոր: Քանի որ այն ավելի է խորացնում հասարակության բեւեռացումը: Իսկ դա առավել ծանր է անդրադառնում երիտասարդ սերնդի վրա, նրա մեջ հուսալքում, հիասթափություն է առաջացնում»:

Ըստ Թամրազյանի` անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար. «Բայց, կարծում եմ, որ այս պահին ելքի բանալիներն իշխանությունների ձռքում են»:

Ինչ վերաբերում է Ա. Բանուչյանի անվան հետ շրջանառվող «անհեթեթ մեղադրանքներին», Մատենադարանի տնօրենը վստահ է, որ դրանք շուտով կհանվեն:

Ա. Բանուչյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն է: Վերջինիս նախագահության տարիներին զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է մշակույթի նախարարության երիտասարդության վարչության պետ: Բանուչյանը 16 տարեկանից աշխատում է Մատենադարանում, մշտապես զբաղվել է Մատենադարանի տպագրական աշխատանքի, ձեռագրերի հարստացման խնդիրներով: Վերջերս Մոկաց Ավետարանը Հայաստան բերվեց նրա համառ ջանքերի եւ մոսկվահայ բարերարների միջոցով:
www.hetq.am

եւ դստեր ֆոտոապարատը
Սա լրագրողի անփույթությունն է. իմ ֆոտոապարատը չեն տարել:
Ուրեմն. Մատենադարանը պետական հիմնարկ է, ուստի Մատենադարանի փոխտնօրեն, արտաքին կապերի պատասխանատու, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանը պետական պաշտոնյա է համարվում: Հայլուրը չի հայտնել նրա ձերբակալության մասին, ինչը անհասկանալի է և առավել քան տարօրինակ:
Պարզ է…խուսափում են սփյուռքի արձագանքից, սակայն մենք ժամանակ չունենք, ուստի հարկավոր է, որ դրսում որքան հնարավոր է շուտ և տարբեր միջոցներով իմանան այս մասին:

Ծով
26.03.2008, 23:54
Դուք ևս կարող եք այստեղ մտավորականների հետ կապված նյութեր տեղադրել, խնդրեմ…

REAL_ist
27.03.2008, 00:06
Ժողովուրդ ով գիտի արտասահմանում հայերի սայտեր, բլոգեր, ֆոռումներ և այլն, գրեք ստեղ սաղ տեղերը գրենք, կամել դուք գրեք

քաղաքացի
28.03.2008, 15:33
Ի՛նձ էլ ձերբակալեք

Մարտի 1-ին հաջորդող օրերին Երեւանի Կորյունի 19 ա հասցեում գտնվող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը «թեժ կետի» է նմանվում. այստեղ պարբերաբար զանգահարում եւ իրազեկում են, թե ում տունն են խուզարկել, ում են ձերբակալել կամ բռնությունների ենթարկել, եւ այսպես շարունակ: Գրասենյակի աշխատակիցները շուրջ օրը զբաղված են փաստաբաններ «հայթայթելով» եւ ձերբակալվածներին ու իրավապահ մարմինների կողմից «բերման ենթարկվածներին» օգնություն ցուցաբերելով:

ՀՀՇ քաղաքական վերնախավին, Համաժողովրդական Շարժման հանրահավաքների կազմակերպիչներին ձերբակալելուց կամ հարկադիր փախուստի մատնելուց հետո հիմա էլ քոչարյանասերժական վարչախմբի ձեռքերը հասել են ցուցարարներին եւ ակտիվիստներին, բոլոր նրանց, ում «հանդգնությունը» բավականացրել է ընդամենը հանրահավաքների եւ երթերի մասնակցելուն եւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելուն:

Մատենադարանի փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Բանուչյանին ձերբակալել են «զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ» մեղադրանքով: Նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քննչական գործողությունները շարունակվում են, եւ այսօր նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվի: Ս. Ոսկանյանը մեզ տեղեկացրեց, որ Արշակ Բանուչյանին հարցաքննել են իբր շտաբի գործերի համար գումարներ փոխանցելու համար: Հիշեցնենք, որ մարտի 24-ի երեկոյան իրավապահներն այցելել են Ա. Բանուչյանի բնակարան եւ մանրազնին խուզարկություն կատարել, որից հետո էլ նրան ձերբակալել են: Արշակ Բանուչյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներից է, ակտիվորեն մասնակցել է բոլոր հանրահավաքներին եւ արտահայտել հստակ քաղաքացիական դիրքորոշում:

Մատենադարանի աշխատակիցներն ակնհայտորեն ապշել էին կատարվածից եւ անակնկալի եկել: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց. «Անհեթեթ մեղադրանք է առաջադրվել, որը պարզապես անհարիր է այդ մարդու կերպարին»: Ըստ պարոն Թամրազյանի՝ Արշակ Բանուչյանն ընդամենը քաղաքական դիրքորոշում է արտահայտել, իսկ կամարտահայտությունը բոլորի իրավունքն է: Իսկ զանգվածային այսպիսի ձերբակալությունները, ըստ Թամրազյանի, միայն ատելություն են առաջացնում եւ բեւեռացնում հասարակությանը, ավելի խորացնում վիհը հասարակության տարբեր խավերի միջեւ:

«Կարծում եմ, պետք է կանգնեցնել իսկապես ահագնացող այս աղետալի ընթացքը: Ամբողջ հասարակության ջանքերով պետք է դուրս գալ ատելության այս ավերակների տակից, այլապես հոգեւոր փլուզումն անխուսափելի է: Այս ամենը, կարծում եմ, բարդացնում է նորընտիր նախագահի գործը»,- հայտարարեց Հրաչյա Թամրազյանը: Նա վստահություն հայտնեց, որ առաջիկա օրերին այդ թյուրիմացությունը կշտկվի (նկատի ունի փոխտնօրենի ձերբակալությունը), Արշակ Բանուչյանը կվերադառնա Մատենադարան, քանի որ նա այստեղ շատ անելիքներ ունի: (Ի դեպ, վերջերս Մոկաց Ավետարանը Հայաստան է բերվել Արշակ Բանուչյանի անձնական կապերի միջոցով):

Մատենադարանի աշխատակիցներին վրդովեցրել էին հատկապես իշխանական մամուլի տարածած այն ստահոդ լուրերը, թե իբր շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փող են բաժանել՝ վրաններում գիշերելու համար: Նրանք, որպես օրինակ, նշում էին, որ Արշակ Բանուչյանն այնքան համեստ կենցաղով է ապրում, որ անգամ վերջին օրերին ստիպված է եղել իր գործընկերներից պարտք խնդրել:


ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Աղբյուր՝ taregir.am

Chuk
28.03.2008, 17:19
Հա, էդ վիճակին ենք հասել:
Այո, այսօր ըստ էության մնացել են հիմնականում երեք տիպի մտավորականներ.
1. Ծախված մտավո*ականներ,
2. Մտավորականներ, ովքեր պատարաստ են լռեցվելուն,
3. Մտավորականներ, ովքեր երբեք չեն լռելու, ինչի հետևանքով նրանց ուժային մեթոդներով են լռեցնում, ձերբակալում և այլն:

Ուզում եմ հայտարարել՝ ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ:
Այս վիճակն այլևս հանդուրժելի չէ ու պայքարելու ենք մինչև վերջ: Պայքարելու ենք, որպեսզի էլ չլինեն ծախված մտավո*ականներ, որեսզի էլ չկարողանան լռեցնել մտավորականներին, որպեսզի ամենաազնիվ ու գաղափարական մտավորականները լինեն ազատ, ազատության մեջ, անվախ:
Կարծում են, թե երեկ էինք պայքարում: ՉԷ: Վաղն ենք պայքարելու, որովհետև հերթը հասել է Արշակ Բանուչյանին ու նրա նմաններին ձերբակալելուն, ինչը երբևէ չենք հանդուրժելու: Չենք լռելու, որ վաղն էլ Օհան Դուրյանին չձերբակալեն...
Ո՛չ, չենք լռելու:
Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ:

Լ.յ.ո.վ.
28.03.2008, 18:19
Հա, էդ վիճակին ենք հասել:
Այո, այսօր ըստ էության մնացել են հիմնականում երեք տիպի մտավորականներ.
1. Ծախված մտավո*ականներ,
2. Մտավորականներ, ովքեր պատարաստ են լռեցվելուն,
3. Մտավորականներ, ովքեր երբեք չեն լռելու, ինչի հետևանքով նրանց ուժային մեթոդներով են լռեցնում, ձերբակալում և այլն:

Ուզում եմ հայտարարել՝ ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ:
Այս վիճակն այլևս հանդուրժելի չէ ու պայքարելու ենք մինչև վերջ: Պայքարելու ենք, որպեսզի էլ չլինեն ծախված մտավո*ականներ, որեսզի էլ չկարողանան լռեցնել մտավորականներին, որպեսզի ամենաազնիվ ու գաղափարական մտավորականները լինեն ազատ, ազատության մեջ, անվախ:
Կարծում են, թե երեկ էինք պայքարում: ՉԷ: Վաղն ենք պայքարելու, որովհետև հերթը հասել է Արշակ Բանուչյանին ու նրա նմաններին ձերբակալելուն, ինչը երբևէ չենք հանդուրժելու: Չենք լռելու, որ վաղն էլ Օհան Դուրյանին չձերբակալեն...
Ո՛չ, չենք լռելու:
Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ:

Բայց էս պայքարը մի ամսվա, մի տարվա պայքար չի: Էս պայքարը պիտի կրի անընդհատ ու հարատև բնույթ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք:

Chuk
28.03.2008, 18:23
Բայց էս պայքարը մի ամսվա, մի տարվա պայքար չի: Էս պայքարը պիտի կրի անընդհատ ու հարատև բնույթ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք:
Միանշանակ:
Դրա համար բոլորին կոչ եմ անում զինվել համբերությամբ, չընկճվել ու լինել հանգիստ, հպարտ ու վճռական:

Ambrosine
28.03.2008, 18:29
Բայց էս պայքարը մի ամսվա, մի տարվա պայքար չի: Էս պայքարը պիտի կրի անընդհատ ու հարատև բնույթ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք:

Հայերին մոտ 2.5 դար ա պետք եղել, որ ազատվեն արաբներից, բայց մարդիկ ազատվել են:hands
Դե մենք նենց պիտի անենք, որ 2,5 դար չտևի մեր պայքարը: Ամեն դեպքում կարծում եմ, որ խոսքը գնում է մաքսիմում 1 կամ 2 տարվա մասին: Էս էլ հլը շատ ճոխացրած թվեր են: Ավել չեն ձգի:think