Դիտել ողջ տարբերակը : Opera-ի թարգմանություն
Թարգմանում եմ Opera ծրագիրը: Եթե միանաք շատ ուրախ կլինեմ:
Իսկ ինչով կարող եմ քեզ օգնել:
Եթե լեզվաբանական օգնության մասին է խոսքը, ապա ուղղկիորեն անպետք օգնական կլինեմ, իսկ եթե ծրագրավորման հարցում... ապա կօգնեմ հնարավորությանս սահմաններում...
Հարցերս լեզվական են:
Ծրագրավորման հարց չկա, մի հատ լեզվային ֆայլ է, որն ուղղակի պիտի թարգմանվի:
Շնորհակալություն
Մոտ 10 հազար բառ կամ նախադասություն :o : Կկարողանաս որ :think
Հարցերս լեզվական են:
Ծրագրավորման հարց չկա, մի հատ լեզվային ֆայլ է, որն ուղղակի պիտի թարգմանվի:
Շնորհակալություն
Համագործակցությունը ի՞նչ ձևի պետք է լինի:
Բառերի (տերմինների, արտահայտությունների) բազան բաժանվի տարբեր մարդկանց մեջ և ամեն մեկն իր մա՞սը թարգմանի, թե՞ դժվար թարգմանվող արտահայտությունների (բառերի) թարգմանությունները պետք է միասին գտնենք:
Առաջին դեպքում չեմ կարծում, որ ժամանակս կհերիքի գործին մասնակցել :(
Ինտերֆեյսի բավականին մասը թարգմանել եմ:
Եթե կլինեն ցանկացողներ կարող եմ ֆալն ուղարկել:
Կարծում եմ` հարմար է, որ պայմանավորվենք ով ինչանն անի որ նույն բանը երկու անգամ չանենք:
Բայց դե ամեն օգնություն էլ ցանկալի է:
Ափսոս հնառավոր չէ ֆորումում տեղադրել այդ ֆայլը, որպեսզի այցելուները կարողանային տեստ անել:
Ադմիններ խնդրում եմ հնարավորություն տալ տեղադրէլ Opera-ի թարգմանության ֆայլը, որը կշռում է 211Kb:
Միանում եմ Gevorg-ի խնդրանքին!
Ադմիններ խնդրում եմ հնարավորություն տալ տեղադրէլ Opera-ի թարգմանության ֆայլը, որը կշռում է 211Kb: Gevorg, խնդրում եմ նայեք նամակը (http://www.akumb.am/private.php):)
Gevorgի կատարած Opera-ի թարգմանությունը կարող եք բեռնավորել այստեղից (http://forum.dar.am/upl/armenian.rar) :redhat
(ես այն դրել եմ RAR արած, եթե RAR-ը բացել չեք կարողանում, WinRAR ծրագիրը կարող եք քաշել www.network.am (http://www.network.am) կայքից):
Շնորհակալություն Gevorg :)
Բայց կխնդրեի բացատրել օգտագործելու ձևը, որպեսզի ժամանակ չծախսենք այդ ձևը որոնելու համար :)
Իմ Opera-ն գտնվում է այս հասցեում՝ "C:\Program Files\Opera"
Ֆայլը գրեցի այդտեղ, որից հետո մտա Opera, այստեղ "Tools->Preferences"
"Select your prefered language for Opera and Web pages" մասից մտա "Details...", այստեղ "User interface language" դաշտը լրացրեցի "C:\Program Files\Opera\armenian.lng", բայց միջավայրն այնուամենայնիվ անգլերեն է ցույց տալիս :( Փորձել եմ նաև ծրագիրը փակել, նորից բացել:
Ներողություն եմ խնդրում, իմ մոտ Opera-ի 8.5-րդ տարբերակն է, իսկ թարգմանությունը նախատեսված է 9-ի համար: Կարծում եմ իմ մոտ հայերենը ցույց չտալու պատճառն այդ է:
Հավանաբար դա է պատճառը, որովհետեվ Opera-ի լեզվային ֆայլը 9-րդ տարբերակում փոփոխություն է կրել
Gevorg իմ մոտ 9-րդ տարբերակն է, բայց ցավոք ինձ մոտել է նույն պրբլեմը ինչ-որ chuk-ի :(
Ваня ջան ճիշտն ասած չգիտեմ ինչն է պատճառը:think
Chuk քո մոտ էլ չի ստացվում?
Ваня ջան ճիշտն ասած չգիտեմ ինչն է պատճառը:think
Chuk քո մոտ էլ չի ստացվում?
Չէ: Այսօր քաշեցի Opera 9 Beta-ն ու նորմալ աշխատեց ֆայլը: Հայերեն է ցույց տալիս:
Մեծ գործ ես արել :)
Բայց որոշ բաներ դուրս չեկան, օրինակ հայերեն տառերով գրված "բուկմարկ" բառը:
Համապատասխան բառ չեմ կարողանում գտնել bookmark-ի համար :8 :
Կամ widget բառը դե արի ու թարգմանի հայերեն:
bookmark - էջանիշ:ok
Էջանիշը գործածվող բառ է ու տվյալ ոլորտում էլ իմաստով լրիվ համապատասխանում է։
Քաշիր տնային էջից
http://www.opera.com/download/index.dml?ver=9.0b
Աշխատանքս կարող եք բեռնել այստեղից:)
http://www.megaupload.com/?d=8XK0T2AF
Gevorg-ի Opera-յի թարգմանության նոր տարբերակը կարող եք բեռնավորել այստեղից (http://akumb.am/upl/OperaArmenianLanguageFile2.0.zip)
:)
Ողջույն,
Բավականին հետաքրքիր, մեծ ու, նորարական մեր իրականության համար, աշխատանք էր կատարված Գևորգի կողմից կապված Opera-ի թարգմանության հետ: Իհարկե թարգմանությունների սրբագրման անհրաժեշտության կա (թե ուղղագրականո որոշ վրիպակներ, թե ոճաբանական): Առաջարկում եմ շարունակել աշխատանքը, հատկապես ինչպես հասկացա որոշ հատվածներ լեզվական նիշքում (ֆայլում:)) թարգմանված չէին: Հաշվի առնելով Windows-ի արդեն նորմավորված հայերեն թարգմանության առկայությունը պիտի խմբագրել որոշ տերմիններ. մասնավորապես՝
նավիգացիա-նավարկում
Սերվեր-՞՞
Ֆայլ-Նիշք
Դիսկ-Սկավառակ
ինտերֆեյս-միջերես
մաքսիմիզացնել-՞
մինիմիզացնել-՞
պիքսել-՞
քեշ-՞
ավտոմատ
պրոքսի
կոդ-այլագիր
կոդիրովկա-այլագրում
ֆիլտր-մաղ
սեսիա-՞
սերտիֆիկատ
մենեջեր
դոմեյն
սայթ
ֆորմա
կուկի
ինֆո
չաթ
և այլն:
Իսկ բառադարան,գործիքաձող, պատկերանշան, հիանալի տարբերակներ են: Ինչ որ մի տեղ հանդիպեցի «առգիծ» տարբերակի, հաջողված տարբերակ է եթե նկատի է առնվում on-line:
Կարճ ասած, շարունակենք քննարկումներն, խմբագրենք ու սրբագրենք արդեն իսկ արված թարգմանությունը:
Հարգանքով՝
Մարատ
Եթե գախտնիք չէ ինչ ծրագրով եք թարգմանում նօթփադը յունիկոդ ա ուզում
Յունիկոդ ա ուզում դու էլ յունիկոդ դիր:)
[QUOTE=BOBO;345077]Յունիկոդ ա ուզում դու էլ յունիկոդ դիր:)
Yunikodov em grum Save chi anum et ,,,, vonc hasknanq???
Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)
PygmaliOn
10.07.2007, 07:24
enicoding-ը ANSI ա լինում, փոխի Unicode:
http://www.imageshare.am/thumb/41006242/savenot.gif (http://www.imageshare.am/view/41006242/savenot.gif)
ենիցոդինգ-ը ԱՆՍԻ ա լինում, փոխի Ունիցոդե:
հտտպ://վվվ.իմագեշարե.ամ/թումբ/41006242/սավենոտ.գիֆ (http://www.imageshare.am/view/41006242/savenot.gif)
UTF - 8 Եմ անում, save անումա ,,,,, Բայց ծրագրի մեջ անկապ հիերոգլիֆներ ա ցուց տալիս
Gevorg-ի Opera-յի թարգմանության նոր տարբերակը կարող եք բեռնավորել այստեղից
Իմ մոտ սաղ անգլերեն ա ցույց տալիս, բայց փոխել եմ
Ախպեր, հալալ ա, դուրս եկավ, բայց որ կատարելագործես, ավելի լավ կլնի
Universe
11.11.2007, 13:32
Ընդհանուր առմամբ վատ չի, սակայն.
Տառասխալներ կան: Բառեր էլ կան, որոնք իրենց պարզ Հայերեն բացատրությունն ու թարգմանությունն ունեն, սակայն դրանց թարգմանությունը որրպես բառ չի կատարվես...:)
[QUOTE=Chuk;4236]Gevorgի կատարած Opera-ի թարգմանությունը կարող եք բեռնավորել այստեղից (http://forum.dar.am/upl/armenian.rar) :redhat
Ողջույն բոլորին. փորեցի քաշել, չեղավ , պրոբլեմ կա....
Remix-Hayko
09.03.2009, 16:50
Ձեր լինկերից ոչ մեկը չի գործում: Հայերեն թարգմանված Opera-ն չկարողացա քաշել:
Ողջույն:
Ինչու չի լինում Gevorg-ի թարգմանությունը մեռնել այտեղից (http://www.akumb.am/upl/OperaArmenianLanguageFile2.0.zip) ուրիշ ինչ տեղից կարող եմ բեռնել.
Իրոք որ ոչ մի հղում չի աշխատւմ:
xaladilnick
23.06.2009, 12:58
չեք կարում գօնե rapidshare կամ depositfiles քցեք
Մուր_Համլետ
19.06.2010, 11:42
Ես էլ մի ժամանակ թարգմանում էի opera-ն, հետո ֆորմատ արեցի ջնջվավ: Նորից սկսեցի, արդեն ահագին թարգմանել էի, վիրուս ընկավ, էլի մոռացա պահեի... Հիմա չեմ ուզում նայեմ էդ ծրագրին: