PDA

Դիտել ողջ տարբերակը : Երաժշտության ազդեցությունը



Ուլուանա
22.03.2006, 13:37
Ավելորդ է ասելը, որ ցանկացած երաժշտություն որոշակի ազդեցություն է ունենում մեզ վրա։ Մեկը տխրեցնում է, մեկը հանգստացնւմ, մեկը բարձրացում է տրամադրությունն ու աշխուժացնում, մեկը մտորելու առիթ է տալիս, մեկը հաճելի կամ տհաճ հիշողություններ է արթնացնում մեր մեջ։ Կան մեղեդիներ, որոնք ուղղակիորեն ազդում են մարդու նյարդերի վրա, կան նաև այնպիսիք, որոնց առաջացրած զգացողությունները խոսքային ձևակերպման չեն ենթարկվում։ :roll
Արտահայտեք ձեր կարծիքը այս կամ այն երգի կամ երաժշտական ստեղծագործության՝ ձեզ վրա ունեցած ազդեցության մասին։ Ո՞ր երգերը կամ ստեղծագործությունները ի՞նչ զգացողություններ են ձեր մեջ առաջացնում։ :ckck

Chuk
22.03.2006, 17:39
Այս պահին ուզում եմ գրեմ միայն Ինգա և Անուշ Արշակյանների երգերի մասին: Որովհետև ինչպես ճիշտ նկատեցիր, ամեն մի երաժշտությունը մի ձևի է ներգործում մարդու վրա: Մինչդեռ նրանց երգերը մեջս միաժամանակ մեծ փոթորիկ են բարձրացնում ու ահավոր հանգստություն բերում: Իրարից ամբողջովին տարբերվող երկու ներգործություն, բայց դա այդպես է :)

StrangeLittleGirl
22.03.2006, 21:09
Ռուբեն Հախվերդյանը մտածելու թեմաներ է տալիս: Ալանիս Մորիսեթին լսելիս հանգստանում եմ, տեսնում ինձ: Starsailor խումբն առաջ ինձ հանգստացնում էր, հիմա ներվայնացնում, քանի որ որոշ բաներ եմ հիշում:

Ուլուանա
22.03.2006, 21:32
Ինձ վրա շատ հանգստացնող ազդեցություն է ունենում Cranberries խմբի մեներգչուհու ձայնը։ :love Մի տեսակ արտասովոր երանգներ ունի ու հեշտությամբ ճանաչվող ձայն է։ Ու ինչքան էլ աշխույժ երգեր երգի, միևնույն է այդ հանգստացնող ազդեցությունը կա։ Համենայնդեպս, ինձ համար այդպես է։ :)

Արշակ
22.03.2006, 21:43
Ինձ վրա շատ հանգստացնող ազդեցություն է ունենում Cranberries խմբի մեներգչուհու ձայնը։ :love Մի տեսակ արտասովոր երանգներ ունի ու հեշտությամբ ճանաչվող ձայն է։ Ու ինչքան էլ աշխույժ երգեր երգի, միևնույն է այդ հանգստացնող ազդեցությունը կա։ Համենայնդեպս, ինձ համար այդպես է։ :)
Ինձ համար էլ :)

Լոս
23.03.2006, 01:30
հա// երգը ազդելու համար է

Hovulik
23.03.2006, 23:53
Իհարկե չենք մոռանում Երաժշտության մասին որպես բժշկության մեջ լայնորեն կիրառվող գործիք: Առկա է կարծիք, որ ԲԼՅՈՒԶ, ՍՕՈՒԼ և նմանատիպ ոճի երաժշտությունը բարերար ազդեցություննէ թողնում պտղի և հղի կնոջ վրա: ՌՈՔ բալլադները շատ հաճախ օգտագործվում են հետվիրահատական ցավերը մեղմացնելու համար: Բայց պետք չէ մոռանալ, որ Գիտլեռի բժիշկները երաժշտության միջոցով կարողանում էին մարդկանց տանձել և տեղեկատվություն կորզել` երեվի Սպիտակցի Հայկո էին միացնում, դե չե ես էլ մի քիչ կատակ:8

Մասսագետ
24.03.2006, 01:16
Ռաբիզը մի պահ սկսեց ահավոր ազդեցթյուն թողնել, սիրտս խառնում էր: Բայց հիմա տենց բաներ էլ չկա:

Սահակ
24.03.2006, 02:05
Գիտլեռի բժիշկները երաժշտության միջոցով կարողանում էին մարդկանց տանջել
Հիմա Իրաքում բանտարկյալներին տանջելու ամենատարածված մեթոդը օր ու գիշեր բարձր երաժշտություն միացնելնա (rap, heavy metal):
Ասում են որ արաբների համար այդ երաժշտությունը այնքան անսովորա, որ իրանք դրանից իսկականից տանջվում են :)

Լոս
24.03.2006, 03:09
իմ վրա վատ են ազդում ելեկտրոնային երաժշ. լուփերը(երկար կրկնվող ակոռրդները)

շատ դեպքերում խորություն չունեցող երգերը..

ի դեպ.. տարբեր դեպքերի համար իմ համար կան երգեր..
օրինակ անձևային եղանակին լսում եմ Գարի Բառտոն, գիշերը մայլս դեյվիս, Հեռբի հենքոք, .. ցերեկը ջենթլ ջայնթ, .. գռաֆիկայով զբաղվելիս պռոգռեսիվ ռոք,
այ առավոտ ոչինչ չեմ կարում լսեմ..

HardRock
24.03.2006, 16:47
Որ ասեմ ռաբիս եմ սիրում հաստատ չեք հավատա:D : Սիրում եմ ռոք Deep Purple, Led Zeppelin, մի խոսքով: Սենց մի կարծիք կա, թե ռոքերները ագրեսիվ ու վայրենի ժողովուրդ են, ես համաձայն չեմ դա հետ: Ես ռոք լսելուց էներգիա եմ ստանում, բայց ետ, կոտրելու ու ջարդելու համար չի: Սենց մի պատմություն եմ լսել: Ինչոր մեկը Yesterday-ն լսելա ու դուրս գալով փողոց, մարդա սպանել: Այսինքն ամեն մարդու վար երաժշտությունը տարբեր ձևա ազդում:

Chuk
24.03.2006, 16:52
Սենց մի պատմություն եմ լսել: Ինչոր մեկը Yesterday-ն լսելա ու դուրս գալով փողոց, մարդա սպանել:
Իսկ գուցե՞ եթե լսեր Մոցարտի սիմֆոնիաներից մեկը. ապա երկու մարդու կսպաներ :think

Ուլուանա
24.03.2006, 17:18
Ճիշտ է, եթե մարդը խախտված է կամ, համենայնդեպս, մարդ սպանելու հաստատ որոշում է կայացրել, ապա երաժշտությունը, մի քիչ մեղմ ասեմ, միշտ չի, որ կարող է նրան հետ պահել այդ քայլից։

StrangeLittleGirl
24.03.2006, 20:34
Հիմա Իրաքում բանտարկյալներին տանջելու ամենատարածված մեթոդը օր ու գիշեր բարձր երաժշտություն միացնելնա (rap, heavy metal):
Սովետում էլ այլախոհներին հոգեկան հիվանդ էին հռչակում, ուղարկում հոգեբուժարան, որտեղ օր ու գիշեր նույն երաժշտությունն էին միացնում: ՈՒ էդպես արողջ մարդիկ հոգեկան հիվանդ էին դառնում:

Koms
26.03.2006, 20:26
Որպես տրամադրության արտահայտում` միշտ լսում եմ Ռուբեն Հախվերդյան, դա "իմ" երգերն են, որոնք շատ են ինձ հոգեհարազատ:

Ուլուանա
27.03.2006, 17:09
Ճապոնացի հետազոտողները հարցում են անցկացրել հատուկ ընտրված խմբերի շրջանում, որտեղ երաժշտաբուժության համար եկած տղամարդիկ ու կանայք հավասար թվով էին։ Նրանք խնդրել են հետազոտողներին բառերով պատմել, թե ինչպես են իրենք ընկալում այս կամ այն մեղեդին.

Կանայք.
1. Ես ուզում եմ համբուրել այս երաժշտությունը
2. Ծաղիկ է բացվում
3. Խաղացող երեխա
4. Թռչելու ցանկություն
5. Զայրույթ, վշտացած վիճակ, ցավ, արցունքներ
6. Իրենով երեխային ծածկելու ցանկություն

Տղամարդիկ.
1. Ես ուզում եմ շոյել կատվին կամ շանը
2. Ծովի ձայն
3. Քայլող կին
4. Գետնին ամուր կանգնած լինելու ցանկություն
5. Զենք վերցնելու և ամենաթանկ բանին կամ ամենաթանկ մարդուն պաշտպան կանգնելու ցանկություն

Koms
28.03.2006, 10:02
հետաքրքիր մեջբերում էր, իրոք որ ճապոնացիները ՄԵԾ ինտելլեկտի ազգ են...

Արշակ
30.03.2006, 14:15
Pink Floyd խմբի երգերը կարծես մաքրում ու կրթում են հոգիս, հանգստացնում ու պայքարելու ուժ են տալիս :love
Արթուր Մեսչյանն էլ է նման ազդեցություն ունենում։

Իսկ ընդհանրապես երաժշտությունը ինձ վրա շատ մեծ ազդեցություն է ունենում։ Տրամադրությանս համապատասխան ընտրած երաժշտության միջոցով փորձում եմ ղեկավարել հույզերս, տրամադրությունս, մտքերս։

StrangeLittleGirl
31.03.2006, 18:21
Երեկ նկատեցի, որ բարձր երաժշտությունից գլուզս ցավում է: Հետաքրքիր է... արաջ այդպիսի բան չկար:

Koms
31.03.2006, 22:33
երաժշտությունն էլ` ըստ տրամադրության, ամեն պահին անընդհատ նույն բանը չես լսի,

Enipra
01.04.2006, 00:48
Այս պահին ուզում եմ գրեմ միայն Ինգա և Անուշ Արշակյանների երգերի մասին: Որովհետև ինչպես ճիշտ նկատեցիր, ամեն մի երաժշտությունը մի ձևի է ներգործում մարդու վրա: Մինչդեռ նրանց երգերը մեջս միաժամանակ մեծ փոթորիկ են բարձրացնում ու ահավոր հանգստություն բերում: Իրարից ամբողջովին տարբերվող երկու ներգործություն, բայց դա այդպես է :)

Միանշանակ համամիտ եմ, նրանց երգերն ինձ վրա էլ նման ազդեցություն են ունենում:aha

Enipra
01.04.2006, 01:20
Մոռացա գրել, որ ինձ վրա անչափ հանգստացնող ազդեցություն ունեն Շադեի երգերը:
Հախվերդյանի երգերը հրաշք են, դրանցից երբեք չեմ հոգնում, նույնը կարող եմ ասել Վահան Արծրունու մասին:

Narinfinity
30.04.2006, 19:56
երաժշտությունն էլ` ըստ տրամադրության, ամեն պահին անընդհատ նույն բանը չես լսի,

Համաձայն եմ ,
Միայն թե երաժշտությունը այն մոռացված լեզուն է , որով ամբողջ աշխարհն էր "հնչում"
Հիմա , երաժշտությունը դարձել է հոգու ձայնը , որով շատ նորություններ ես բացահայտում կյանքում / կախված թե որքանով ես այն Քեզ հարազատ զգում... :)
Երաժշտությունը մտքի ուղեկիցն է , մուսան և ունի հրաշալի ու նուրբ ազդեցություն , ավելին զգալու համար ... :)

Riddle
06.08.2006, 01:43
Երաժշտությունից հաճախ եմ ամենատարբեր դրական էմոցիաներ ստանում: Բայց հիմա բացասականի մասին եմ ուզում գրել: Երբ Բախ եմ լսում, մի տեսակ տագնապ եմ զգում ակամայից, վախ…

Ուլուանա
06.08.2006, 10:06
Երբ Բախ եմ լսում, մի տեսակ տագնապ եմ զգում ակամայից, վախ…
Հետաքրքիր է, իմ դասախոսներից մեկից էլ եմ նման մի բան լսել հենց Բախի հետ կապված... Ասում էր, որ Բախի ստեղծագործություններն ինքըն ընդհանրապես չի կարողանում լսել, որովհետև դրանց ռիթմը չի համապատասխանում իր սրտի զարկերի հաճախականությանը, և դրանից իր սրտի աշխատանքը խախտվում է, սկսում է իրեն վատ զգալ, քանի որ սրտի ռիթմը կարծես փորձում է «հարմարվել» երաժշտության ռիթմին: :esim
Չգիտեմ, թե ինչքանով կարողացա վերարտադրել դասախոսիս ասածը :oy , բայց նման մի բան էր ասել:
Ինձ վրա Բախը բարեբախտաբար վատ չի ազդում:;) Համ էլ իմ սիրած կոմպոզիտորներից մեկն է: :love

Լէգնա
06.08.2006, 10:08
չգիտեմ,ինչու էս մի շաբաթ է,Ռոբիի Ֆիլն եմ լսում,չնայած հին է,բայց միշտ սիրել եմ :)

Riddle
06.08.2006, 11:02
Հետաքրքիր է, իմ դասախոսներից մեկից էլ եմ նման մի բան լսել հենց Բախի հետ կապված... Ասում էր, որ Բախի ստեղծագործություններն ինքըն ընդհանրապես չի կարողանում լսել, որովհետև դրանց ռիթմը չի համապատասխանում իր սրտի զարկերի հաճախականությանը, և դրանից իր սրտի աշխատանքը խախտվում է, սկսում է իրեն վատ զգալ, քանի որ սրտի ռիթմը կարծես փորձում է «հարմարվել» երաժշտության ռիթմին: :esim
Չգիտեմ, թե ինչքանով կարողացա վերարտադրել դասախոսիս ասածը :oy , բայց նման մի բան էր ասել:
Ինձ վրա Բախը բարեբախտաբար վատ չի ազդում:;) Համ էլ իմ սիրած կոմպոզիտորներից մեկն է: :love
Ես մի տարօրինակ զգացողություն էլ եմ ունենում Բախ լսելուց: Ինձ թվում է, եթե երբևիցե խելագարվեմ, այդ երաժշտությունը պիտի միշտ լսվի ականջներումս: Բայց, այդքանով հանդերձ, երբեմն-երբեմն ձգում է::)

_DEATH_
06.08.2006, 11:02
Սեփական փորձից եմ ասում
Tupac-ի I Ain't Mad At Cha, Changes, Keep Ya Head Up, All About You, So Many Tears և Ghetto Gospel երգերը անկախ մարդու ճաշակից հնարավոր չէ, որ ինչ որ մեկը լսելով հոգու հանգստություն չզգա

Riddle
06.08.2006, 11:14
Սեփական փորձից եմ ասում
Tupac-ի I Ain't Mad At Cha, Changes, Keep Ya Head Up, All About You, So Many Tears և Ghetto Gospel երգերը անկախ մարդու ճաշակից հնարավոր չէ, որ ինչ որ մեկը լսելով հոգու հանգստություն չզգա
Չէ, գիտես, էլի ընդհանուր չի կարելի ասել: Օրինակ ես rap չեմ սիրում, ըստ այդմ էլ այն ինձ չի կարող հոգու հանգստություն պարգևել: Հանգստացնել կարող է սիրելի երաժշտությունը, ու այստեղ երաժշտական ճաշակն իրոք նշանակություն ունի:

_DEATH_
06.08.2006, 11:41
I Ain't Mad At Cha երգը լսի ու հակառակը կհամոզվես, Tupac-ը համադռել է միարժամանակ rap, hip-hop, blues և փիլիսոփայություն

Riddle
06.08.2006, 11:44
I Ain't Mad At Cha երգը լսի ու հակառակը կհամոզվես, Tupac-ը համադռել է միարժամանակ rap, hip-hop, blues և փիլիսոփայություն
Լավ, կլսեմ, ու տպավորություններս կասեմ::)

Ուլուանա
06.08.2006, 12:25
Չէ, գիտես, էլի ընդհանուր չի կարելի ասել: Օրինակ ես rap չեմ սիրում, ըստ այդմ էլ այն ինձ չի կարող հոգու հանգստություն պարգևել: Հանգստացնել կարող է սիրելի երաժշտությունը, ու այստեղ երաժշտական ճաշակն իրոք նշանակություն ունի:
Համաձայն եմ։ Չնայած վերը նշված երգերին ծանոթ չեմ, կամ, համենայնդեպս, չգիտեմ, թե որ երգերի մասին է խոսքը, բայց, քանի որ ինքս էլ rap ընդհանուր առմամբ չեմ սիրում (դե, չհաշված որոշ երգեր), ինձ վրա էլ այդ երգերը դժվար թե հանգստացնող ազդեցություն ունենան, թեև չեմ բացառում նաև, որ ունենան։ :think

Mesrop
07.08.2006, 02:41
Սիսթեմ Օֆ Ա Դաուն լսելուց ուղղակի հոգեպես և ֆիզիկապես հանգստանում եմ...

Ուլուանա
07.08.2006, 06:37
Սիսթեմ Օֆ Ա Դաուն լսելուց ուղղակի հոգեպես և ֆիզիկապես հանգստանում եմ...
Իսկ ես ճիշտ հակառակը. եթե հոգնած ժամանակ System of a Down լսեցի, ուրեմն կորած եմ... ահավոր հոգնացնում է ու գլուխս տանում: Բայց ընդհանրապես ժամանակ առ ժամանակ շատ էլ հաճույքով կարող է լսեմ, բայց էն շուխուրոտ երգերը երկար ժամանակ լսելու դեպքում միշտ էլ գլուխս գնում է::{ :bl :think

Mesrop
07.08.2006, 09:13
Իսկ հոգնած ժամանակ ռաբիզ եմ լսում լօլ
Հովո, Սպիտակցի Հայկո, մեկմեկել Տատուլ :D

Riddle
27.08.2006, 19:11
Երաժշտությունը հիշեցնելու շատ մեծ հատկություն ունի նաև: Պատահաբար լսում ես անցած-հեռացած օրերում լսածդ երաժշտությունը, և հանկարծ անցյալն իր մանրամասներով հառնում է դիմացդ, և առաջացնում կարոտախտ, թախիծ, ափսոսանք…

Ուլուանա
16.05.2008, 04:50
Էս թեման շատ խորն էր քնել, որոշեցի արթնացնել... :oy


Ինձ վրա շատ հանգստացնող ազդեցություն է ունենում Cranberries խմբի մեներգչուհու ձայնը։ :love Մի տեսակ արտասովոր երանգներ ունի ու հեշտությամբ ճանաչվող ձայն է։ Ու ինչքան էլ աշխույժ երգեր երգի, միևնույն է այդ հանգստացնող ազդեցությունը կա։ Համենայնդեպս, ինձ համար այդպես է։ :)
Որպես հանգստացնող ազդեցություն ունեցող երաժշտական ստեղծագործություններ՝ ուզում եմ նշել նաև Ֆրեդրիկ Շոպենի ստեղծագործությունները։ :love Կարծում եմ՝ դրանք բոլորի վրա էլ աննկարագրելի խաղաղեցնող, ներդաշնակեցնող ազդեցություն են ունենում։ Շոպենի գործերը լսելիս հաճախ ակամա պատկերացնում եմ գեղեցիկ աշնանային ծառուղի, մեղմ զեփյուռ ու ծառուղով հանգիստ զբոսնող զույգ... :) Ի դեպ, այդ տեսարանը լրիվ ուրիշ դարաշրջանում եմ տեսնում... :think

Հետաքրքիր կլիներ կարդալ տարբեր մարդկանց զգացողությունների և ունեցած երևակայական պատկերների մասին՝ նույն ստեղծագործությունների կամ գոնե նույն կոմպոզիտորների գործերի հետ կապված...

dvgray
16.05.2008, 06:07
Շոպենի գործերը լսելիս հաճախ ակամա պատկերացնում եմ գեղեցիկ աշնանային ծառուղի, մեղմ զեփյուռ ու ծառուղով հանգիստ զբոսնող զույգ... :) Ի դեպ, այդ տեսարանը լրիվ ուրիշ դարաշրջանում եմ տեսնում... :think

Իսկ Շոպենի դաշնամուրային գործերը ինձ հնարավորություն եմ տալիս անէանալու: Հետո , կարծես կշիռ չունեմ, ու ճախրում եմ:
Հետո հանդիպում իմ նմանին, ու ճախրում ենք միասին: Արագացնում ենք շարժումը: Հետո դանդաղեցնում: Կրակ կա: Մեծ էներգիա: Մեծ զդաղումներ, ու զգացողություններ:
Խորը սեր: Ցավեցնող խորունկ սեր: Արտաքինից հղկված: Ներսից փոթորիկ: Այվազովսկի: 9-երոդ ալիք:

Դեկադա
16.05.2008, 08:19
Համաձայն եմ.

Երևի սխալ է, բայց հայկական ռաբիզախառը էստրադա չեմ լսում ու չլսելով չեմ էլ կարողանում կարծիք կազմել լավ և վատ գործերի և կատարողների մասին:Իսկ Pink Floyd լսելուց կարծես աշխարհին նայում եմ մի ուրիշ տեսանկյունից:Շատ եմ լսում Yani: Ահավոր հանգստանում եմ դասական գործերը լսելու` երբ ներվերս հանգստանալու կարիք ունեն;):

Janita Hero
16.05.2008, 10:07
Լավ թեմա եք բացել, ապրի բացողը:
Ես վերջերս հասկացա, որ իմ լսած գրեթե բոլոր եգերի մեջ լույս կամ արև բառերը կան ու ապշեցի դրանից, քանի որ ասում էի «դե երգեր են լսում եմ էլի»: նայեք օրինակ՝
«Դու իմ լույսն ես, դու իմ հույսն ես» Անդրե
«Դեպի լույս ու արև» Empiray
«Երգը թող լույս բերի» Շուշան և Թիվ5
«Դու արևն ես իմ, ես քո լուսինն եմ» Դավիթ Մինասյան
«солнцем стать» Максим
«Արևի մոտ գնամ, լուսնին հասնեմ....» Տիգրան Պետրոսյան
և այլն.....

Ու ես հո հատուկ չեմ սրանք ընտրել, ուղղակի մեկ էլ «ասենիլօ» :)

Երկնային
16.05.2008, 17:29
Ի~նչ հոգեհարազատ ա… երաժշտություն… :love

Ինձ վրա երաժշտությունը այնքան մեծ ազդեցություն է ունենում, որ չեմ հասկաում երբեմն… միայն մեկ րոպեում տրամադրությունս կարող է տակավին փոխվել, հետո, մյուս երգի հետ, նորից է փոխվում… մեկի ազդեցությունից սկսում եմ ժպտալ, մյուսինից լաց լինել, երրորդը պարզապես հանգստություն է բերում… չորրորդը լցնում էներգիայով… գուցե իմ` փոփոխական լինելու հետ է կապված… :think

Շատ է օգնում… հատկապես արցունքների դեպքում… օգնում է վատ էմոցիաներիցդ ազատվել… բայց շատ հաճախ մելանխոլիայի գիրկն եմ ընկնում երաժշտության պատճառով… :oy

Ասեմ, որ Բրայն Ադամսի երաժշտությունը շատ հանգստացնող է ազդում վրաս… հա Շադեինն էլ…

նաև շատ եմ սիրում ինստրումենտալ երաժշտությունը… հատկապես կիթառ… խաղաղվում եմ… :love

Ուլուանա
16.05.2008, 22:10
Այստեղ մի քանիսն արդեն նշեցին Շադեին, որի երգերից հանգստանում են։ Շադեին վերջին անգամ երևի մի տարի առաջ եմ լսել կամ ավելի վաղուց, ու կարող եմ ասել, որ իր երգերի մեջ էդ հանգստացուցիչ դոզան, համենայնդեպս, ինձ համար չափից դուրս մեծ է... Շադեի երգերն ինձ անտանելի տաղտուկի մեջ են գցում ու թլֆացնում... :oy Ինչքան փորձել եմ հետաքրքիր բան որսալ դրանց մեջ, չի հաջողվել. միապաղաղություն ու ձանձրույթ եմ զգում... :(

Moon
16.05.2008, 22:33
Էս վերջերս ես ուղղակի մտքերով եմ տարվում ու անջադվում Daughtry-ի home երգը լսելիս։

Ուլուանա
18.05.2008, 20:06
Արցունքներ առաջացնող երգերի մասին թեմայում տեսա, որ ինչ–որ մեկը նշել էր Eagles–ի "Hotel California" երգը։ Ինձ համար այդ երգը նոստալգիայի թերևս ամենավառ ու ամենահաջողված արտահայտությունն է... Նույնիսկ բառերը չլսելու դեպքում անսահման կարոտախտ է առաջացնում, ինքս էլ չգիտեմ՝ կոնկրետ ինչի կամ ում նկատմամբ, բայց այդ զգացողությունը միշտ առաջանում մեջս ու աննկարագրելի ուժգին... Այդ առումով իսկապես հանճարեղ երգ եմ համարում "Hotel California"–ն։ :love

Մանոն
18.05.2008, 20:55
իսկապես լավ թեմա է: Հավանաբար լսած կլինեք երաժշտա-թերապիայի մասին: Այն սկսում է լայն տարածում գտնել աշխարհով մեկ և ուրախանալի է, որ ՝ նաև Հայաստանում:

Հետաքրքիր կլիներ կարդալ տարբեր մարդկանց զգացողությունների և ունեցած երևակայական պատկերների մասին՝ նույն ստեղծագործությունների կամ գոնե նույն կոմպոզիտորների գործերի հետ կապված...
Շոպեն, Մենդելսոն, Բեթհովեն... իմ սիրած այն կոմպոզիտորներից են, որոնց կարող եմ ժամերով լսել, մանավանդ երբ ուզում եմ անէանալ առօրեական հոգսերից ու մնալ ինքս ինձ հետ:
Իսկ վերջերս ինձ համար բացահայտեցի Բախին, առաջ չէի սիրում, հիմա դուր է գալիս...մանավանդ սյուիտները, դե «Ավե Մարիա»-ն էլ չասեմ:
Իսկ երբեմն էլ իմ ամենաբարկացած պահերին, փրկում է միայն նվագելը, ու այ էդ ժամանակ հանում եմ խեղճ դաշնամուրի հոգին ;)

Yevuk
09.06.2008, 13:37
Իսկ գուցե՞ եթե լսեր Մոցարտի սիմֆոնիաներից մեկը. ապա երկու մարդու կսպաներ :think

Իմիջիայլոց, շատ մեծ ազդեցություն ունի նաև Մոցարտի Ռեկվիեմը, փայլուն գործ է և մի տեսակ հանգստացնում է և ստիպում է մտածել կյանքի լավ ու վատ բաների մասին....

ter8588
09.06.2008, 14:11
Իհարկե բոլոր երաժջտությունները ամեն մեկի վրա տարբեր ազդեցություն ե թողնում, կան երաժջտություններ որ տխրեցնում են,կան որ ուրախացնում են, կան որ գցում են մտորումների մեջ, կան որ հիչեցնում են մեր կյանքից տխուր կամ ուրախ, հաճելի կամ տհաճ պատմություններ,դեպքեր . ամեն ինչի մասին սկսված սիրուց վերջացած մեզ լքած մարդկանցով.

ինձ օրինակ Լիլիթի մի պատմություն, Վարդան Ուրու չեմ մոռանա,կգնամ հեռու Վառդան սարգսյան և Օլգա այվազյան մեղաոր ենք, Սամվել չեմ ուզում, Քրիստինե պեպելյան հրաժեջտ , Ռազմիկ ամյան սրտիկ արդնացնում են թախիծ սեր ,հիջողություններ, կա ժամանակ որ ուրախություն են պարդքևում.
ելի լիքը կան բայց դե բոլորը չեմ գրի.
այս բոլոր նջած երգերի հետ ելի ուրիջ երգեր կան որ երբ լսում եմ սառսուր ե անցնու իմ մեջով. ահավոր ձևի ես միանգամից տրամադրությունս փոխում եմ 360-ի տակ ,տխրում եմ մտածում, սիրում և ուզում.
Իսպանական երաժջտությունից ինձ դուր են գալիս ՝ MANU, MALU, JENNIFER LOPEZ, CARLOS BAUTE, ANTONIO JOSE , KIKO Y SHARA, CAMELA, ALEJANDRO ZANS Y SHAKIRA, .............................
Հաճելիա լսելը նրանց ապրում ես նրանց հետ այն ինչ որ իրանքեն ապրում, ահաոր ձևի ես ընկնում եմ երգերի իմաստի, կարևորության ,գլխաորության ու երգի էության մեջ.:love:love:love

Արևածագ
05.06.2010, 06:21
Ստիպված եմ խոստովանել, որ արվեստներից՝ մարդու վրա ունեցած ներգործության ու դրա դյուրըմբռնելիության տեսակետից երաժշտությունն ամենահզորն է: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ նրան շփվելու համար ջանքեր պետք չի թափել: Իհարկե, ոմանք երաժշտություն լսում են, որ տրամադրություն բարձրացնեն, ոմանք էլ՝ որ նյարդերը հանգստացնեն, բայց բոլորն էլ դրանից հաճույք են ստանում: Եթե հաճույք պարգևելու հատկանիշն այդքան ուժեղ չլիներ, շատերն այն չէին օգտագործի սիրախաղի ժամանակ: Որ երաժտությունը երկուսի համար կարող են ընդհանուր,« մեղսալից» աուրա ստեղծել, իմ հայտնագործությունը չի: Կարդացեք Տոլստոյի «Կրեյցերյան սոնատը»: Նրա հերոս Պոզդնիշևը խանդի մոլուցքին տրված, սպանում է կնոջը, երբ վերջիս ջութակահարի հետ ընդհամենը... ջութակ էր նվագում:
Ավտոմեքենայով շուկա կամ երկար ճանապարհ գնալիս , Թաթայից սկսած՝ «Машина времена»ով վերջացրած, թեթև երաժշտություն ենք լսում, բայց երբ մենակ եմ, միայն սիմֆոնիկ ու դաշնամուրային երաժշտությունն է, որ ինձ չի ձանձրացնում::love

Rhayader
05.06.2010, 12:43
http://www.youtube.com/watch?v=FM8lO4ex-Z0&feature=player_embedded

.. вот вы говорили тут о смысле.. нашего... жизни.. ... бескорыстности искусства
вот, скажем, музыка
она и с действительностью-то менее всего связана, вернее, если и связана, то безидейно, механически, пустым звуком, без.. без ассоциаций
и тем не менее музыка каким-то чудом проникает в самую душу
что же резонирует в нас в ответ на приведённый к гармонии шум? и превращает его для нас в источник высокого наслаждения? и объединяет! и потрясает!
для чего всё это нужно?!.. и, главное, кому!?
вы ответите: никому, ни для чего, так.. бескорыстно..

да, нет.. вряд ли
ведь всё в конечном счёте имеет свой смысл... и смысл, и причину..
Թարգմանությունը.

... ահա, դուք խոսում էիք մեր... կյանքի... իմաստի մասին... արվեստի անշահախնդրության... Դե, ասենք՝ երաժշտությունը. այն իրականության հետ էլ հնարավորինս քիչ է կապված, ավելի շուտ՝ եթե կապված էլ է, ապա ոչ գախափարորեն, ինքնաբերաբար, դատարկ հնյունով, առանց... առանց տրամաբանական կապի, ու չնայած դրան՝ երաժշտությունն ինչ-որ հրաշքով ներխուժում է հոգուդ խորքը: Ի՞նչն է մեր մեջ արձագանքում ներդաշնակության բերած աղմուկին, ու դարձնում այն մեր համար բարձր վայելքի աղբյուր, ու միավորում, ու ցնցում: Ինչի՞ համար է դա պետք... և, ամենակարևորը, ու՞մ: Դուք կպատասխանեք՝ ոչ մեկին, ոչ մի բանի համար, պարզապես անշահախնդիր...
Ոչ... դժվար թե: Ի վերջո, ամեն ինչն էլ իր նպատակն ունի... թե՛ նպատակը, թե՛ պատճառը...
Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմից;)

Չամիչ
05.06.2010, 14:44
Դժվարանում եմ նկարագրել այս երաժշտության՝ հատկապես այս կատարման ներգործած ազդեցությունը:

Մաքրագործող, դարմանող, մշտապես ապշեցնող, ամեն անգամ այս երաժշտությունը ստիպում է վերանալ աշխարհից, հայտնվել՝ սիրո, ներդաշնակության, խաղաղության, երանության, բարության մոլորակում:


http://www.youtube.com/watch?v=c3iFRaTwwj0&feature=PlayList&p=0C15C392AA2B5175&playnext_from=PL&playnext=1&index=43

Արևածագ
05.06.2010, 14:48
Մի բան էլ մտքովս անցավ. երաժշտությունը մարդկանց կյանքի «համի ուժեղացուցիչն» է ՝«глютамат натрия»: Այն ապրումներին ու զգացմունքներին յուրահատուկ խորություն է պարգևում, սրում է դրանք: Պատահական չի, որ թաղման ծեսերն էլ են երաժշտության ուղեկցությամբ արվում: Իսկ մնացյալ բոլոր տոնակատարությունները՝ առանց երաժշտության պատկերացնելն անգամ դժվար է:
Բայց այդ «նատրի գլյուտամատը», որ լայնորեն օգտագործում են հատկապես «ֆաստ-ֆուդների» բաղադրության մեջ, նաև ժամանակակից նարկոտիկ են կոչում, որից մարդիկ կախվածության մեջ են ընկնում: Կարծես թե երաժշտությունն էլ քիչ է զիջում դրան::8

Չամիչ
05.06.2010, 15:05
Բայց այդ «նատրի գլյուտամատը», որ լայնորեն օգտագործում են հատկապես «ֆաստ-ֆուդների» բաղադրության մեջ, նաև ժամանակակից նարկոտիկ են կոչում, որից մարդիկ կախվածության մեջ են ընկնում: Կարծես թե երաժշտությունն էլ քիչ է զիջում դրան::8

Լիովին համամիտ եմ, անձամբ ես անբուժելի կախվածություն ունեմ երաժշտությունից՝ առանց ոճային սահմանափակումների, հատկապես այս հրաշք մարդու ստեղծած հրաշք երաժշտությունից:


Խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ:


http://www.youtube.com/watch?v=5X6ry3BYInk