PDA

Դիտել ողջ տարբերակը : հայկական փնտրող համակարգ և հայերեն կայքադարան

visitor
26.03.2008, 16:56
Ձեզ ենք ներկայացնում Technology eXcellence (http://www.tx.am)-ի կոզմից մշակված
"Հայկական Փնտրող Համակարգ և Հայերեն Կայքադարան" , որը գործում է նաևwww.SearchURL.Name (http://www.searchurl.name) կայքում:

Մի երկու բառ համակարգի մասին.
Համակարգը "փնտրում" է Հայերեն "նաև անգլերեն" լեզվով , հայալեզու կայքերից որոնք մշակված են UTF-8 ստանդարտով.
Այժմ համակարգը գործում է "ՓՈՐՁՆԱԿԱՆ" տարբերակով:
Համակարգում դեռեվս ընդգրկված չեն բոլոր հայալեզու կայքերը, բայց հուսով ենք , որ ժամանակի ընթացքում այն կընդգրկի հնարավորինս բոլորը:
Փնտրեք Հայերենով , Հայալեզու ինֆորմացիա:
Ուրաղ կլինենք լսել Ձեր դիտողությունները , առաջարկությունները ինչպես նաև համակարգում եղած սխալները հայտնաբերելու դեպքում մեզ տեղյակ պահելը:

keyboard
26.03.2008, 17:02
Իսկ աշխատատեղեր չունե՞ք, ցանցերի, վեբ փրոգրամերների մասնագիտությամբ սեռվեռների և այլն:

visitor
27.03.2008, 13:06
2 Keyboard ; ոչ չունենք:(

Արշակ
27.03.2008, 15:38
Հարգելի՛ visitor, Ձեր կայքի փնտրման համակարգին հետո կանդրադառնամ, բայց նախ խոսենք ներդրված հայերեն մեքենագրելու հնարավորության մասին։
Օգտագործել եք մեր՝ «Հայերեն.am» (http://hayeren.am/?p=Keyboard) նախագծի ստեղծած հայերեն մեքենագրելու սկրիպտը։ Լավ եք արել։ Բայց անհրաժեշտ է պահպանել նաև հեղինակային իրավունքները։ Մասնավորապես առանց «Հայերեն.am (http://hayeren.am/?p=Keyboard)» –ի վրա հղում անելու սկրիպտն օգտագործել չի թույլատրվում։
Այս պայմանը ապահովելու համար, կայքի ներքևում Ձեր ֆիրմայի հեղինակային իրավունքների վերաբերյալ տողի տակ( «Պատրաստված և Սպասրկվում է Technolo eXcellence-ի կողմից:» (http://www.tx.am/) ) կարող եք ավելացնել. «Հայերեն մեքենագրման ապահովումը՝ © «Հայերեն.am (http://hayeren.am/?p=Keyboard)» նախագծի» տողը։

visitor
27.03.2008, 19:06

Հարգելի Արշակ , միանգամից ասեմ , որ ես այդքան ել չեմ հասկանում ոչ վեբ դիզայնից, ոչ էլ ծրագրավորումից: ( ես չեմ պատրաստում կաքերը եվ այլն)
Սակայն դուք իրավացի եք , օգտագործվել է Հայերեն.ամ -ի Ձեր նշած սկրիպտը:
Ինչպես նշել եմ իմ առաջին "պոստում" կայքը գործում է փորձնական , եվ դեռ շատ բաներ կա ,որ արված չեն, կամ արված է կիսատ:

Ես այս պահին չեմ կարող ասել կմնա Ձեր մեքենագրելու սկրիպտը թե այն կփոխարինվի ալյով , սակայն համոված եղեք մնալու դեպքում հղումը Հայերեն.ԱՄ -ին անպայման առկա կլինի այն կայքում ,որտեղ կգործի համակարգը:

visitor
06.03.2009, 04:56
այսօրվանից ՆՈՐ կայքը գործում է www.banber.am Բան Եք փնտրում ? ապա ԲանԲեր :)

Xelgen
06.03.2009, 05:11
Առաջինը ինչ նկատեցի, էջավորումը (pageing) չի աշխատում։ Էջեր փոխելուց, նույն առաջին էջի արդյուքներն է բերում։
Այդպես որ դժվար է գնահատել որակը։

«Ելի Բեր» չի, «Էլի Բեր» պետք է լինի։

Բոդիում հանդիպում են անհսկանալի կոդ, օրինակ՝

<class=<class=<class=<class=<class=<class=<class=<class=

Չգիտես ինչի, ձեր մոտ սզբից գնում են սկրիպտերի կանչերը, առանքում բազում դատարկ տողերով, հետո գնում է էջի թայթլը, ու միայն դրանից հետո նշում եք էջի կոդիրովկան, դա բացի ոչ վալիդ լինելուց, բերում է նրան, որ էջ փոխելիս, մի պահ թայթլը «կրյակոզյաբլիկնեչով» է ցույց տալիս, մինչև դիտարկիչը իմանում է թե ինչ կոդավորմամբ է էջը։

Առայժմ այսքանը :)

Nuard
06.03.2009, 10:53
իմ մոտ էջավորումն աշխատեց, մի գուցե Xelgen–ի մոտ կոդն ամբողջովին չի բեռնվել.. Բայց դա մի կողմ.. .
2 առաջարկ/նկատողություն ունեմ.

1. ցանկալի կլիներ, որ ղեկավարման ավելի լայն հնարավորություններ լինեին, օրինակ՝ հնարավոր լիներ փոխել մեկ էջի վրա ցույց տրվող արդյունքների քանակը։

2. արդյունքները խմբավորվեին, ինչպես Գուգլում, և ցույց տրվեր միևնույն կայքին պատկանող էջերից միայն մեկը։ Օրինակ փորձեցի փնտրել "նվեր" բառով, և արդյունքում ստացա բազմաթիվ էջեր նույն "կրեդո նվեր քարտ" կայքից. Այնպիսի տպավորություն էր, որ այդ կայքից բերված էին բոլոր այն էջերը որտեղ հանդիպել էր "նվեր" բառը (իսկ դրանք բավականին շատ էին)։

visitor
06.03.2009, 15:59
շնորհակալություն առաջարկների համար ինչպես նաև դիտողությունների.

էջավորման հետ կապված , այն իմ մոտ էլ է աշխատում , փորձարկվել է Internet explorer 6 , Internet explorer 7 , Internet explorer 8 դասիչներով.
Միգուցե Xelgen-ը կասի թե ինչով է դիտել ՞:

Տառասխալների հետ կապված , այո կան քանի վոր սկրիպտը գրել են ուզբեկները (կատակ )և նրանք հայերեն չեն հասկանում, դրանք պետք է ուղղեմ ես:

Կապված արդյունքները խմբավորման ինչպես գուգլում .
Այս հարցը քննարկվել է եվ եթե դութ տեսել եք առաջվա համակգը, ապա այնտեղ այն կար, սակայն արդյունավետ չլինելու պատճառով հանվեց. արդյունքնեը դուրս էին մնում օգտագործողի տեսադաշտից:

Սկայն ինչպես արդեն նկատել եք համակարգը դեռ լիովին չհի ձեվավորվել և իհարկե հաշվի առնելով բոլորի ցանկությունները եվ մեր հնարավորությունները , կփորձենք այն դարձնել ավելի հարմարավետ.

Xelgen
06.03.2009, 21:28
Միգուցե Xelgen-ը կասի թե ինչով է դիտել ՞:

Xelgen-y կասի ;)
FF 3.0.7, բայց դա մեկ ու մեջ է լինում, հեսա ՊՄ-ով կուղղարկեմ, թե որ դեպքում ետ պրոբլեմը կարելի է կրկնել։

NetX
06.03.2009, 22:51
Եթե կայքը իսկապես ներկայացված է կրիտիկայի համար՝

1. <title>Բան Բեր ! Հայկական Փնտրող Համակարգ</title>-ը պետք է լինի
<META http-equiv="Content-Type" content="text/html;charset=utf-8"> -ից հետո,
2. META-ն գրվում է փոքրատառով meta
3. </head>
<BR><BR><BR><BR>
<body>

head-ի և body-ի արանքը ոչ մի թագ չպետքա օգտագործվի

4. html վալիդ չի, կոդնել բավական անհաջող ա գրված առաջին հայացքից

5. պոիսկի ժամանակ բերվող էջը հտմլ-ի տեսանկյունից ընդհանարպես թյուրիմացություն ա, սկսվում ա ջավասքրիպտով, հետո ահագին հետո հայտարարվում հտմլ-ը ու դոկ տայփը :)

Փնտրման համակարգը երբվանից է աշխատում՞ Երբվանից է սկսել ինդեքսացիա անել՞

NetX
06.03.2009, 23:12
Ուրիշ փնտրող համակարգի, տվյալ դեպքում yahoo.com -ի արդյունքները ապօրինաբար մշակելը և սեփականի տեղ ներկայացնելը, հայկական փնտրող համակարգ մշակել չէ!

Փնտրման համակարգը երբվանից է աշխատում՞ Երբվանից է սկսել ինդեքսացիա անել՞
իմ այս հարցը պատահական չէր, քանի որ ձեր "իբրև թե փնտրող համակարգ"ը բերում էր վաղ անցյալի արդյունքներ

կարդացողների համար օրինակ փնտրված իբրև թե հայկական փնտրող համակարգով և Yahoo-ով

http://www.tx.am/banber/search.php?search=network.am&type=Web
http://search.yahoo.com/search?p=network.am&fr=yfp-t-501&toggle=1&cop=mss&ei=UTF-8

Աթեիստ
06.03.2009, 23:27
Հիշեցի Titan.am կայքը, որը մի քանի տարի առաջ իսկապես հայկական որոնման համակարգ էր, որում գործում ես սեփական "spider"-ը և որոնում էր միայն հայկական կայքերում (Հայկական IP-ներով)։ Այն ժամանակ ֆրինեթն ավելի տարածված էր, և այդ կայքի կարիքը շատ մեծ էր։

Իսկ սա, ինչպես արդեն նշեց Նեթվորքը, իրենից ներկայացնում է yahoo` հայկական ինտերֆեյսով։ Եթե հաշվի առնենք, որ
1. Գուգլն անհամեմատ ավելի լավ է որոնում
2. Գուգլը վաղուց կա հայերեն
գալիս ենք այն եզրակացության, որ կայքը ժամանակի անտեղի վատնում է (թեև կարշես թե ստեղծողներ էլ դա հասկանալով ափսոսացել են նորմալ աշխատել կոդի վրա)։

visitor
07.03.2009, 03:23
շնորհակալություն Xelgen .

2 Network.AM
մեջբերում
"Ուրիշ փնտրող համակարգի, տվյալ դեպքում yahoo.com -ի արդյունքները ապօրինաբար մշակելը և սեփականի տեղ ներկայացնելը, հայկական փնտրող համակարգ մշակել չէ!"

Դուք այստեղ ինձ մեզադրանք եք ներկայացնում ՞ թե հերթական թեմա եք գտել փնովելու համար՞

Եթե սա մեզադռանք է , ապա ես այդ դիտում էմ ,որպես զրպարտանք , իր բոլոր հետվանքներով. եթե սա Ձեր ոչ սոբյեկտիվ կարծիքնե ապա բարի եզեք նշել.

մեջբերում
"տվյալ դեպքում yahoo.com -ի արդյունքները "

Սա yahoo-ի համակարգը չի, այլ այն պատվիրվել եվ գնվել է նախնիկ AltaVista համակարգի պատրաստողներից:

Կայքը ունի սեփական spider ,որը առայժմ ինդեքսավորում է ՄԻԱՅՆ տեqստաին մասը.
Գրաֆիկական, վիդեո ,աուդիո ֆայլերի փնտրումը կատառվում է meta եղանակով.
Ինդեքսավորումը կատարվել է 2007 թ նոյեմբեր դեկտեմբեր - միչեվ 2008 թ հունիս իսկ վերաինդեքսավոռումը սկսվել է մոտ 30-40 ժամ առաջ.

Ներսես_AM
07.03.2009, 12:08
Խիստ կասկածում եմ որ նախկին ԱլտաՎիստայի պատրաստողները նման կարգի կոդ կգրեին: Էլ ինչ որոնող համակարգ, որ ոչ միայն տարրական ՍԵՕ կանոնները չի պահպանում, այլև մեկը մեկի վերադարձնում է ուրիշ որոնոնղ համակարգի, տվյալ դեպքում Յահուի արդյունքները:

NetX
07.03.2009, 16:27
Դուք այստեղ ինձ մեզադրանք եք ներկայացնում ՞ թե հերթական թեմա եք գտել փնովելու համար՞

Չեմ փնովում, քանի որ դրա նախորդ գրառումովս օգտակար տեղեկատվություն էի ներկայացնում թե ինչպես ուղղել սխալները

Ու կխնդրեի բերել նախորդ իմ փնոված թեմաների շարքը, որի դեպքում սա կհանդիսանար հերթական թեման

Ցանկություն ունեի օգնելու վերացնել սխալները, մինչդեռ հանդիպեցի հիմնավոր փաստարկների ըստ որի օգտագործվում է Յահուի փնտրման համակարգի արդյունքները վերգրելով ձեզ

Մեղադրանք եմ ներկայացնում

Սա yahoo-ի համակարգը չի, այլ այն պատվիրվել եվ գնվել է նախնիկ AltaVista համակարգի պատրաստողներից:

Հնարավոր չէ, որ մեկը մեկի նույն արդյունքը բերի, նույն քանակով, նույն հերթականությամբ... նույն տեքստի շարադրմամաբ

Կայքը ունի սեփական spider ,որը առայժմ ինդեքսավորում է ՄԻԱՅՆ տեqստաին մասը.
Գրաֆիկական, վիդեո ,աուդիո ֆայլերի փնտրումը կատառվում է meta եղանակով.
Ինդեքսավորումը կատարվել է 2007 թ նոյեմբեր դեկտեմբեր - միչեվ 2008 թ հունիս իսկ վերաինդեքսավոռումը սկսվել է մոտ 30-40 ժամ առաջ.

Բերեք սեփական սպայդեռի անվանումը և ես կստուգեմ network.am http log՛երում այն ինդեքսացիա արել է թե ոչ, անվանումը չբերելու կամ այն log-երում չհայտնաբերվելու դեպքում ոչ միայն հերթական անժխտելի ապացույցը կլինի, որ ներկա ֆորումում փորձել եք տարածել ապատեղեկատվություն այլև այն, որ անամաթաբար շարունակում եք սուտ խոսալ...

visitor
07.03.2009, 18:44
Մեջբերում:
"Չեմ փնովում, քանի որ դրա նախորդ գրառումովս օգտակար տեղեկատվություն էի ներկայացնում թե ինչպես ուղղել սխալները"

Դուք երեվի չնկատեցիք իմ շնորհակալությունը , այն մարդուն , որը մատնանշ է եղած թերությունը, անելով դա առավել նրբանկատ, իմիջայլոց Ձեզանից առաջ.
Եթե ունենաիք նմանատիպ նրբանկատողություն, շնորհակալություն դուք էլ կստանայիք.

Մեջբերում:
"Ու կխնդրեի բերել նախորդ իմ փնոված թեմաների շարքը, որի դեպքում սա կհանդիսանար հերթական թեման"

Ես նկատի չունեի , կոնկրետ Ձեզ - այլ ընդհանրապես.
Սակայն եթե խոսք եք բացել , ասեմ : Download.AM եվ Dating.AM - կոնկրետ Դուք
չեիք ,որ հեգնում էիք ,թէ ֆայլերը սեփական սերվերնեռի վրա չեն՞

Մեջբերում:
"Ցանկություն ունեի օգնելու վերացնել սխալները"
Կայքի ադմինիստրատոռ եք եվ չեք ել նայում ,որ իմ թեման ՉԻ գնվում կայքերի քննարկման բաժնում:

Մեջբերում:
"Հնարավոր չէ, որ մեկը մեկի նույն արդյունքը բերի, նույն քանակով, նույն հերթականությամբ... նույն տեքստի շարադրմամաբ"

Եթե նկատեցիք, ես ասացի ,որ սա Յահոոն չի, ալյ ԱլտաՎիստա "դիտեք նախորդ գրառումը" եվ կարծում եմ տեղյակ կլինեք Յահուի պատմությանը եվ ԱլտաՎիստա-ի ճակատագրը…

Մեջբերում:
"Բերեք սեփական սպայդեռի անվանումը և ես կստուգեմ network.am http log՛երում այն ինդեքսացիա արել է թե ոչ,"

Կնայեք լոգերը եվ կտեսնեք

Մեջբերում:
"այլև այն, որ անամաթաբար շարունակում եք սուտ խոսալ... "

Համաձայն ՀՀ օրենսգրքի , ԶԼՄ-ում "նույն օրենսգրքի - այս ֆորումը հանդիսանում է ԶԼՄ" - զրպարտանք , անհիմն մեղադրանք գողության մեջ " Յահուի արդունքներ , որը հանդիսանում է Յահուի սեփականությունը , եվ Յահուն արգելում է այն օգտագործել երրորդ կոզմից" դեպի, միջազգային կազմակերպության "Torten Systems LTD -ԱՄՆ " օրինական գրանցված եվ օրինական աշխատող , վճարած սույն հակարգի համար , եվ լիիրավ տնօրինող կազմակերպությանը, Դուք կեքարկվեք պատասխանատվության եթե եվս մեկ անգամ պնդեք Ձեր զրպառտանքը.

Ինչ վերաբերվում է " անամաթաբար շարունակում եք սուտ խոսալ.." ասեմ

Ապեր մի հատ էլ ետ տիպի պռապուսկատ , ես քո "ջեր" հետ ՀԱՅԵՐԵՆ կխոսամ.

Հ.Գ. Ես կշարունակեմ հետեվել թեմային , սակայն այլեվս չեմ պատասխանի այստեղ ,եվ շնորհակալություն Ձեր "բարաեհամբույր" ֆոռումի համար.
Իմ գրառումում հնչած բոլոր հարցերը "ռիտորիկ են" (չգիտեմ այս բառի հայերեն համարժեքը) եվ ենթակա չեն պարտադիր պատասխանի.

NetX
08.03.2009, 01:42
Ես նկատի չունեի , կոնկրետ Ձեզ - այլ ընդհանրապես.
Սակայն եթե խոսք եք բացել , ասեմ : Download.AM եվ Dating.AM - կոնկրետ Դուք
չեիք ,որ հեգնում էիք ,թէ ֆայլերը սեփական սերվերնեռի վրա չեն՞

կխնդրեի փաստերով, չեմ հիշում նման միջադեպ, որ հեգնած լինեմ, բայց սենց թե նենց ճշմարտությանը չի հակասում որ ֆայլերը ձեզ մոտ չէին

Մեջբերում:
"Ցանկություն ունեի օգնելու վերացնել սխալները"
Կայքի ադմինիստրատոռ եք եվ չեք ել նայում ,որ իմ թեման ՉԻ գնվում կայքերի քննարկման բաժնում:

Եկեք մի դատեք թե կայքի ադմինիստրատորը ինչին պետքա նայի կամ չնայի,
Ձեր գրածից`

Ուրաղ կլինենք լսել Ձեր դիտողությունները , առաջարկությունները ինչպես նաև համակարգում եղած սխալները հայտնաբերելու դեպքում մեզ տեղյակ պահելը:
Դե ուրախությամբ բարի եղեք լսել իմ դիտողությունները

Մեջբերում:
"Հնարավոր չէ, որ մեկը մեկի նույն արդյունքը բերի, նույն քանակով, նույն հերթականությամբ... նույն տեքստի շարադրմամաբ"

Եթե նկատեցիք, ես ասացի ,որ սա Յահոոն չի, ալյ ԱլտաՎիստա "դիտեք նախորդ գրառումը" եվ կարծում եմ տեղյակ կլինեք Յահուի պատմությանը եվ ԱլտաՎիստա-ի ճակատագրը…

Թեկուզ և եթե ԱլտաՎիստա՛ից առած դվիժոկը լինի, և ասենք թե Յահուն էլ ժամանակին վերցրել/օգտվելա/միաձուլել ա Ալտավիստաի դվիժոկը հնարավոր չի որ նույն քանակությամբ, նույն բացատրական տեքստի բովանդակությամբ արդյունք բերի

Մեջբերում:
"Բերեք սեփական սպայդեռի անվանումը և ես կստուգեմ network.am http log՛երում այն ինդեքսացիա արել է թե ոչ,"

Կնայեք լոգերը եվ կտեսնեք

Ընկեր ջան երևիթե դու լավ չես հասկանում, ես նայելու չունեմ, ես լիքը կասկածում եմ որ դուք սեփական սպայդեռ ունեք, որը network.am-ը ինդեքսացիա ա արել, պարզ ձևով ասում եմ, բեր սպայդեռի անվանումը, և որը ես գտնելով լոգերի մեջ, կկարողանաս
ապացուցել որ դու ճիշտ ես ասում, իսկ սենց քեզ լիքը հակափաստարկներ եմ բերում, որից սատցվում ա որ դու ճիշտ չես ասում...

Մեջբերում:
"այլև այն, որ անամաթաբար շարունակում եք սուտ խոսալ... "

Համաձայն ՀՀ օրենսգրքի , ԶԼՄ-ում "նույն օրենսգրքի - այս ֆորումը հանդիսանում է ԶԼՄ" - զրպարտանք , անհիմն մեղադրանք գողության մեջ " Յահուի արդունքներ , որը հանդիսանում է Յահուի սեփականությունը , եվ Յահուն արգելում է այն օգտագործել երրորդ կոզմից" դեպի, միջազգային կազմակերպության "Torten Systems LTD -ԱՄՆ " օրինական գրանցված եվ օրինական աշխատող , վճարած սույն հակարգի համար , եվ լիիրավ տնօրինող կազմակերպությանը, Դուք կեքարկվեք պատասխանատվության եթե եվս մեկ անգամ պնդեք Ձեր զրպառտանքը.

Շատ ցնող ու տպավորիչ էր գրած...
Նույն օրենքով կոնկրետ հստակեցված չի որ ինտեռնետային ֆորումը ԶԼՄ ա... բայց կարող ես հանգիստ սրտով ինձ՝ որպես անհատիս դատի տալ ...

Ինչ վերաբերվում է " անամաթաբար շարունակում եք սուտ խոսալ.." ասեմ

Ապեր մի հատ էլ ետ տիպի պռապուսկատ , ես քո "ջեր" հետ ՀԱՅԵՐԵՆ կխոսամ.

գրածներդ չափավորի, չեմ կարծում որ իրար հետ հայերեն չէինք խոսում, բայց եթե կա սենց՝ "ՀԱՅԵՐԵՆ" որ ուզում ես դրանով խոսաս, արի հանդիպի տենամ ինչ ես ասում

Հ.Գ. Ես կշարունակեմ հետեվել թեմային , սակայն այլեվս չեմ պատասխանի այստեղ ,եվ շնորհակալություն Ձեր "բարաեհամբույր" ֆոռումի համար.
Իմ գրառումում հնչած բոլոր հարցերը "ռիտորիկ են" (չգիտեմ այս բառի հայերեն համարժեքը) եվ ենթակա չեն պարտադիր պատասխանի.

Իրողության պարզաբանումը կամ Ձեր իսկ խնդրանքով դիտողություններ անելը անբարեհամբյուր ընդունելություն չէ, չնայած կարելի է "անբարեհամբյուր" որակավորում տալով խուսափել գրառումներից և խուսափեով բացատրություններից/պարզաբանումներից քողարկել ճշմարտությունը …