PDA

Դիտել ողջ տարբերակը : Այլընտրանքային Զինվորական Ծառայություն



Նավաստի
25.03.2008, 22:45
Ողջույն...

Ինչքան գիտեմ Հայաստանի Հանրապետության օրենքով մեզ մոտ էլ կան այլընտրանքային զին. ծառայության գաղափարը:

Ով ի՞նչ գիտի դրա մասին: Պայմանները, ինչ՞ է պետք դրա համար: Ու՞մ է պետք դիմել:

Շնորհակալություն կանխավ:

Fedayi
26.03.2008, 09:13
Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացին իրավունք ունի ավցնելու այլընտրանքային զինվորական ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելը:
Այդպիսի ծառայության ուղարկելու մասին որոշումը կայացնում է տեղական զորակոչային հանձնաժողովը: Պետք է դիմել բնակության վայրի զինկոմիսարիատ:
Այլ. զինծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս: Այլընտրանքային ծառայողը կրում է համազգեստ:

Sirop
26.03.2008, 10:40
դիմելու համար երևի նախ զինվորական կոմիսարիատ պետքա դիմել
մոտ 3 տարի առաջ որոշեցին ՀՀ ում կիրառեն այլընտրանքային ծառայությունը կարծեմ 13 հոգի էին ու կարծեմ հոգեբուժական կլինիկայում 3 տարի սանիտար պետքա աշխատեին բայց ոչ մեկնել չեր դիմացել պայմաններին ու միքանի հոգի ուղղակի տուն էին գնացել, հետո կարծեմ դադարեցրել էին էտ ծրագիրը , ավելի ճիշտ չգիտեմ ֆորմալ ձևով էն դադարեցրել թե չէ բայց էտ անգամվանից հետո ոչ ոք էտ ձևով չի ծառայել

Նավաստի
26.03.2008, 10:51
Իսկ ես լսել եմ, որ ինչ որ տարբերակ կա ծառայության փոխարեն ԼՂՀ ում դաս տալ:

Ի՞նչ կասեք:

Fobus
26.03.2008, 10:59
տենց չի, ուղակի կարող ես նամակ գրել ՊՆ-ին ու ասել, որ ուզում ես գնալ ԼՂՀ-ում ծառայելու և այնտեղ ինչ որ բան աշխատելու, օրինակ եթե նվագում ես, ապա պետք է օրինակ նվագես որևէ խմբում, ու միգուցե չմերժեն…
հիմա ախպերս տենց կծառայեր, եթե ոտքը չջարդեր բանակում

Dragon
09.04.2008, 01:27
Ոչ միայն Ղարաբաղ: Նաեվ ՀՀ սահմանմերձ գյուղերում՝ որպես ուսուցիչ:
Իսկ նման ձառայությունը ձեվակերպվում է համապատասխան նախարարությունների միջոցով:

Նավաստի
09.04.2008, 11:12
Ոչ միայն Ղարաբաղ: Նաեվ ՀՀ սահմանմերձ գյուղերում՝ որպես ուսուցիչ:
Իսկ նման ձառայությունը ձեվակերպվում է համապատասխան նախարարությունների միջոցով:

Այսինքն: Ավելի մանրամասն կասե՞ս:

Ahik
09.04.2008, 15:33
Ընկերս տենցա ծառայել, շատ դաժանա հինգ տարի ուղղակի կոտորվում ես, շատ դաժանա անցնում

Նավաստի
10.01.2011, 15:50
Ու նորից ողջույն բոլորին... շՆորհակալություն, բայց այլընտրանքային ծառայություն այլևս պետք չի ինդձ: Շաաատ լաաավէլ ծառայեցի ու էկա... :)

Kuk
10.01.2011, 15:52
Ու նորից ողջույն բոլորին... շՆորհակալություն, բայց այլընտրանքային ծառայություն այլևս պետք չի ինդձ: Շաաատ լաաավէլ ծառայեցի ու էկա... :)

Բարի վերադարձ :)