PDA

Դիտել ողջ տարբերակը : Բնապահպանական ցուցահանդես



Grieg
25.03.2008, 18:28
Սիրով հրավիրում ենք ձեզ` ներկա գտնվելու «ԴԱՐՁԻ՛Ր ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՁԱՅՆԸ» բնապահպանական ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսի նպատակն է արվեստի միջոցով խոսել ծառերի, կենդանիների, անօթևան երեխաների փոխարեն, քանզի նրանց ձայնն անլսելի է նյութական, կենցաղային և այլ հոգսերով տարված հասարակությանը:

Ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած մի շարք լուրջ էկոլոգիական հիմնախնդիրներ` դրանով իսկ ցույց տալով տեղական հիմնախնդիրների ազդեցությունը երկրագնդի բնության, գլոբալ տաքացման, ներկա և ապագա սերունդների վրա:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 28-ին` ուրբաթ` ժամը 17:00-ին, Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ)-ում:
Բացմանը ելույթ կունենան անվանի էկոլոգներ, ներկա կլինեն էկոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ`«Հայաստան Ծառատունկ Ծրագիր» (ATP) բարեգործական հիմնադրամ , «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղ (WWF) և շատ ուրիշներ: Կցուցադրվեն 20 լուսանկարիչ Հայաստանից և 19-ը` աշխարհի տարբեր երկրներից:

Ցուցահանդեսի բացմանը կնախորդի մամլո ասուլիսը ՆՓԱԿ-ում ժ.16:30-ին:
Հասցեն` Փավստոս Բուզանդ 1/3 (Վերնիսաժի հարևանությամբ):

Ցուցահանդեսի շրջանակներում կլինեն նաև.
քանդակ
վիդեոարտ
բնապահպանական և կենդանիների պաշտպանության ֆիլմեր, ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի կինոռեժիսորներից:

Այլ նախաձեռնություններ.
ծառատունկ և տարածքի մաքրման ակցիա Բուսաբանական այգում /մարտ 30/.
ծառատունկ Նուբարաշենի N11 գիշերօթիկ դպրոցում /ապրիլ 6/.
ռոք համերգ Տիկնիկային թատրոնում /ապրիլի 14, սկիզբը` ժ. 19:00/.
մասնակիցներ` Bambir, Oaksenham, Reincarnation, Soft, Seml Plus, Dom, Nairi, Fairwind խմբերը.
բնապահպանական հեծանվարշավ Երևանի կենտրոնական փողոցներով /ապրիլ 20/:

ԱՆՄԱՍՆ ՄԻ' ՄՆԱՑԵՔ.
ՄԻ' ԼՌԵՔ, ԴԻՏԵ'Ք, ՄԻԱՑԵ'Ք, ՄԱՍՆԱԿՑԵ'Ք...
ՁԵՐ ՁԱՅՆՆ ԱՎԵԼԱՑՐԵ'Ք ԱՆՁԱՅՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Ցուցահանդեսի համադրող` Օվսաննա Հովսեփյան
Կազմակերպիչներ` Մարիամ Սուխուդյան, Բելլա Ավետիսյան, Դավիթ Սարգսյան,
Հրայր Սավզյան, Վարդան Հովհաննիսյան

www.BigFamily.am/eco (http://www.bigfamily.am/eco), www.DavOsStudio.com (http://www.DavOsStudio.com), bnamard.blogspot.com (http://bnamard.blogspot.com) [email protected] 091539105
Facebook Event (http://www.facebook.com/event.php?eid=12245202580)

Grieg
28.03.2008, 14:16
http://photos-e.ak.facebook.com/photos-ak-sctm/v214/47/15/625832556/n625832556_379556_5107.jpg

Anchi
28.03.2008, 22:05
Իսկ ցուցահանդեսը որքա՞ն կտևի:

Արշակ
29.03.2008, 18:40
Երեկ գնացել էի։ Տպավորիչ ցուցահանդես էր։ Ափսոս երեկոյան գնացի, արդեն փակվում էր, չհասցրեցի երկար մնալ ու լրիվ կարդալ նաև որոշ նկարնեի վերաբերյալ տեքստերը։ Հետո երևի էլի կգնամ։

Apsara
30.03.2008, 21:30
Երեկ գնացել էի։ Տպավորիչ ցուցահանդես էր։ Ափսոս երեկոյան գնացի, արդեն փակվում էր, չհասցրեցի երկար մնալ ու լրիվ կարդալ նաև որոշ նկարնեի վերաբերյալ տեքստերը։ Հետո երևի էլի կգնամ։

Արշակ գնալուց ձայն հանի, ես էլ եմ անպայման գնալու, ինձ էլ է հետաքրքիր, չմոռանաս;)

malaletka
31.03.2008, 05:38
գնացել էի...ու ասեմ որ առանձնապես տպավորիչ չէր... ակնկալում էի տեսնել Հայսատանին վերաբերող նկարներ..բայց 50 % -ից ավելը չէր վերաբերում Հայաստանի բնությանը: Կար նկարներ որոնք իմ կարծիքով բացարձակ կապ չունեին թեմայի հետ...
գնալուս հիմնական նպատակը այն էր, որ պարզապես ուզում էի տեսնել հայ լուսանկարիչների նկարները այդ թեմայի վերաբերյալ...բայց...

Արշակ
31.03.2008, 10:17
Արշակ գնալուց ձայն հանի, ես էլ եմ անպայման գնալու, ինձ էլ է հետաքրքիր, չմոռանաս;)
Ok;)

Grieg
31.03.2008, 12:22
ցուցահանդեսը տեվելու է մինչ ապրիլի 14ը և փակվելու է ռոք համերգով տիկնիկային թատրոնում :)

շատ շնորհակալություն կարծիքների համար ուրախ կլինեմ եթե էլի գրեք կարծիքներ

Grieg
31.03.2008, 12:47
իդեպ լինելու է նաև ֆիլմերի դիտում

ԱՊՐԻԼ 1, 16:00 ‘ՄՈԽԻՐ ՈՒ ՁՅՈՒՆ’
ԱՊՐԻԼ 2,16:00 BARAKA
ԱՊՐԻԼ 3, 16:00 1.ՍԵՎԱՆ ՀՈՒՅՍԻ ԹԵԼԵՐ, 2.‘ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔ’
ԱՊՐԻԼ 4, 16:00 BEHIND THE MASK
ԱՊՐԻԼ 8, 16:00 1.'ՄԱՀԱԲԵՐ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ', 2.ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ՇԱՀԻ ԴԻՄԱՑ
ԱՊՐԻԼ 10, 16:00 1.‘ՇԻԿԱՀՈՂ’ 2. ՀՈՍՈՂ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ

Frigid-
31.03.2008, 13:38
գնացել էի...ու ասեմ որ առանձնապես տպավորիչ չէր... ակնկալում էի տեսնել Հայսատանին վերաբերող նկարներ..բայց 50 % -ից ավելը չէր վերաբերում Հայաստանի բնությանը: Կար նկարներ որոնք իմ կարծիքով բացարձակ կապ չունեին թեմայի հետ...
գնալուս հիմնական նպատակը այն էր, որ պարզապես ուզում էի տեսնել հայ լուսանկարիչների նկարները այդ թեմայի վերաբերյալ...բայց...


Pարզապես հայ լուսանկարիչների նկարները տեսնելու համար ուրիշ ցուցահանդեսներ են կազմակերպվում,, իսկ վերոհիշյալ ցուցահանդեսում դա չէր գերխնդիրը... նկարները պատկերում էին համաշխարհային բնապահպանական խնդիրները, զուգահեռներ անցկացնելով տարբեր վայրերի բնության միջև, որոնցում քիչ չէին նաև Հայաստանի` մասնավորապես Թեղուտի ոչնչացման խնդիրը վեր հանող և տեղանքից թարմ պատկերներ ներկայացնող նկարները:

Կարծում եմ` ցուցահանդեսը իր նպատակին հասել է... էնպես, որ բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ ու լսել անձայնների ձայնը քանի դեռ ուշ չէ!!!

Grieg
02.04.2008, 12:50
այսօր հետաքրքիր ֆիլմ է լինելու , խորհուրդ եմ տալիս բաց չթողնել ;)
ֆիլմի մասին (http://www.imdb.com/title/tt0103767/)
ժամը 16։00-ին այսօր ՆՓԱԿ-ում

Sunny Stream
02.04.2008, 19:15
Դիտեցի այսօրվա ֆիլմը - BARAKA-ն!
Վաղուց էի փնտրում, շաաաատ շնորհակալ եմ հնարավորության համար! :)
Շատ լավն էր, ուրախ եմ, որ սպասելիքներս արդարացան... անգամ Գոդֆրի Ռեջիոյից շատ հավանեցի (էս ֆիլմի ռեժիսորը մինչ սա եղել է Ռեժիոյի ֆիլմերի օպերատորը ու նրանից շատ բան է սովորել):
Ափսոս, վաղվա ֆիլմերը երևի բաց կթողնեմ...

Հ.Գ. :D բայց ինչքան ծիծաղեցի, որ ցուցահանդեսին իմ լուսանկարն էլ տեսա... չէ` կենդանիների պաշտպանության սենյակում չէ, կողքի :D

Apsara
02.04.2008, 22:39
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այցելել տվյալ ցուցահանդեսը առաջարկում եմ շաբաթ օրը ժամը 14.00-ին հավաքվել Մամիկոնյանի արձանի մոտ և միասին գնալ դիտելու այն: Համոզված եմ կլինեն իմ ու Արշակի պես մարդիք, ովքեր հա ուզում են գնալ շաբաթվա ընթացքում ու չի ստացվում աշխատանքը ուշ վերջացնելու պատճառով:

Grieg
05.04.2008, 21:02
Վաղը Նուբարաշենի 11րդ օժանդակ դպրոցի սաների հետ միասին կատարելու ենք ծառատունկ:
Եթե ցանկանում եք միանալ վաղը /ամսի 6-ին/ ժամը 9.30 եղեք շրջանայինի Լիություն խանութի /Կորյուն-Աբովյան խաչմերուկ/ մոտ.


093 31 43 53 Վարդան.

Grieg
22.04.2008, 18:07
Շնորհակալություն բոլորին կարծիքների համար

մի քանի նկարներ


http://media4.dropshots.com/photos/326892/20080422/185044.jpg

http://media3.dropshots.com/photos/326892/20080422/185040.jpg

http://farm3.static.flickr.com/2403/2432777189_cb2e6da1cf.jpg?v=0

http://farm3.static.flickr.com/2006/2433597210_1e08ea33a8.jpg?v=0

http://farm3.static.flickr.com/2381/2432781591_b92fa4e6d4.jpg?v=0

http://farm4.static.flickr.com/3251/2433593986_5e835a53cd.jpg?v=0

http://farm4.static.flickr.com/3158/2376296671_c7f9bb6299_o.jpg

Belle
22.04.2008, 18:51
Հա, մորացել էի. որ ստեղ գրել է պետք :)
ես էլ գնացի ու շատտտ տպավորված էի, ֆիլմերն էլ շատ հավանեցի

շաաաատ հավանեցի "Կիսատ-պռատ մարդիկ" քանդակների հավաքածուն, շատ լավ էր