PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոչ սոցքարտերին

Marduk
11.10.2006, 14:04
ՈՎՔԵ՞Ր ՊԵՏՔ Է ՊԱՏԱԽՍԱՆ ՏԱՆ ՍՈՑՔԱՐՏԵՐԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ԵՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՅԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած վճիռը՝ սոցքարտերի համակարգի պարտադիր ներդրման հակասահմանադրական լինելու մասին, լուրջ իրավական ու քաղաքական ապտակ է այս տխրահռչակ համակարգի ջատագով պատգամավորներին, նախարարներին ու այլոց, ովքեր իրենց գիտունների տեղ դրած սոցքարտերի ներդրմանն ընդդիմացողներին աղանդավորականներ կամ մի խումբ անգետներ էին որակում:
Հայ Արիական Միաբանությունը «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման մյուս կազմակերպությունների հետ միասին մինչեւ վերջ պայքարեց սոցքարտերի անիմաստ ու անօրինական ներդրման դեմ եւ ի վերջո արդարությունը հաղթանակեց: Սահմանադրական դատարանի վճիռը հրաշքի պես մի բան էր մերօրյա իրականության մեջ, որը հույս է տալիս ակնկալելու, որ կպաշտպանվեն նաեւ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի, Կոնդ թաղամասի, Դալմայի այգիների, «թափառող» բրոկերներից տուժած եւ նմանատիպ այլ կարգավիճակում հայտնված քաղաքացիների իրավունքները:
Սակայն, մի հարց թերեւս մնում է առկախ: Ովքե՞ր են պատասխան տալու «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ հակասահմանադրական օրենքների հաստատման ու ներդրման համար:
Դաշնակցական սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, «հայրենասեր» գործարար Հրանտ Վարդանյանը եւ նման այլ «գիտուններ»՝ ի դեմս սոցապնախարարության որոշ կառկառուն աշխատակիցների, արդյո՞ք չեն պատրաստվում բացատրություն տալ իրենց լկտի պահվածքի համար ու ներողություն խնդրել այն մարդկանցից՝ ում աղանդավորական կամ անմիտ էին որակել… Հիմա ո՞վ են իրենք, եւ ո՞վ են այդ մարդիկ: Իսկ նրանք ինչու՞ են «հայրենասիրաբար» լռում, երբ ահաբեկվում, ծեծի ու ջարդի են ենթարկվում լրագրողներ եւ քաղաքական գործիչներ:
Մենք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կոչ ենք անում ուսումնասիրել սոցքարտերի մասին հակասահմանադրական օրենքի ընդունման հարցը, քանզի կասկածներ ունենք, որ սա միջազգային մի շարք կառույցների հետ հակազգային դավադիր գործարք է, որում մի շարք մարդիկ մեծ գումարներ աշխատեցին ազգին համարակալելով եւ ստորացնելով:

Սոցքարտերի հակասահմանադրական ու հակաազատական պարտադրումը ի վերջո ձախողվեց: Դա կարելի է նվաճում համարել քաղաքացիների ազատությունների տեսանկյունից: բայց կառավարությունը պետք է պատասխան տա այս չարագործությունների համար: Աղվան Հովսեփյանը պետք է հրաժարական տա

Մելիք
11.10.2006, 14:15

Դա խաբկանք է. պարտադրմանը բոլորովին էլ վերջ չի տրվել: Ուղղակի շավ սիրուն ձևով թոզ փչեցին մարդկանց աչքերին; Փորձե՞լ եք առանց սոց քարտի, որևէ գործարք անել բանկում, կամ պետական աշխատանքի տեղավորվել, կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. չի հաջողվի: Ես անձամբ իմ բոլոր գործարքները անում եմ հարազատներիցս որևէ մեկի անունով, որովհետև ինքս սոց. քարտ չունեմ, իսկ սոց. քարտ չեմ վերցնում, հենց նրա համար, որ այն անորինականորեն պարտադրում են ինձ:

Պարտադրանքի այն մեթոդը, որն ընտրել են, ավելի ապաբարոյական է, քան եթե ուղղակի կանգնեին ու ասեին." պիտի վերցնեք, թե չե սաղիտ սիբիր կքշենք":

Artgeo
11.10.2006, 16:46
Բայց ի՞նչ վատ բան կա սոցքարտերի մեջ: Մոր մոտ օրինակ դրանք կոչվում են «անձնական քարտ» , կամ անձը հաստատող փաստաթուղթ, մոտավորապես տենց մի բան ու տրվում են որպես ներքին անձնագիր, երկրի տարածքում դա քո անձնագիրն է: Կարծում եմ շատ հարմար է:

Մելիք
11.10.2006, 16:59

հարցը մենակ են չի, վատ բան կա, թե չե, հարցը համոզմունքների ազտության /սահմանադրորեն ամրագրված/ ոտնահարումն ա: հարցը էն ա, որ նույն սահմանադրական կարգի երաշխավորները թքած ունեն էդ սահմանադրության վրա:

dvgray
11.10.2006, 20:46
հարցը էն ա, որ նույն սահմանադրական կարգի երաշխավորները թքած ունեն էդ սահմանադրության վրա:

Եվ ոչ միայն ես դեպքում; Մեր սահմանադրությունը նման է ստալինյան սահմանադրությանը են առումով, որ թղթի կտոր է;
Սակայն տեսնենք…
եվրոպացիների ճնշմամբ ընդունված, քաղաքացիներին տրված սահմանադրական դատարան դիմելու իրավունքը էլի մի բան է, եթե իհարկե կարողանանք դրանից գրագետ օգտվել:

Marduk
13.10.2006, 14:32
Սոցքարտերի հետեւանքները

Քարտը պարտադրվում էր միայն խեղճուկրա՞կ մարդկանց

Շիրակի մարզում մեծ թիվ են կազմում սոցիալական քարտերից հրաժարված քաղաքացիները: Թեեւ այսօր Սահմանադրական դատարանի թիվ 649 որոշմամբ մարդիկ կարող են սեփական ցանկությամբ սոցքարտեր ձեռք բերել եւ այն այլեւս չի պարտադրվում, սակայն այս տարիներին քարտերի դեմ պայքարողները մի շարք տառապանքների միջով են անցել:

Երեկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբում Վանաձորի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը սոցքարտերի պատճառով տասնյակ տուժածների դժբախտ պատմություններ ներկայացրեց:

Ըստ կենտրոնի ներկայացուցիչների, գյումրեցիներից մեկը սոցքարտից հրաժարվելու պատճառով երկար ժամանակ աշխատավարձ չի ստացել, գործատուն չի վճարել նաեւ նրա կնոջը, ինչի պատճառով էլ նրանց մոտ թերսնուցում է սկսվել, ու պարբերաբար կրկնվող գլխապտույտներից հետո մարդը մի օր ընկել ու գլխի ծանր վնասվածք է ստացել: Նրան վիրահատել են: Ամփոփելով սոցքարտերի պատճառած վնասները՝ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գեւորգ Մանուկյանն ասաց, որ նաեւ մահվան դեպքեր են եղել: Նրանց տվյալներով, մայրաքաղաքում սոցքարտերի պատճառով երեք մարդ է մահացել. «Երբ այս մասին հայտնում էինք, իշխանություններն ասում էին, թե մարդիկ իրենց բնական մահով կամ հիվանդության պատճառով են մահացել»: Սոցքարտերից հրաժարվելու պատիժները կրել են հիմնականում հասարակ, թափ չունեցող մարդիկ: Մինչդեռ, ըստ կենտրոնի ներկայացուցիչների, Վանաձորի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Վանաձորի քաղաքապետի տեղակալը եւ քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետը բացահայտ քարտերից հրաժարվել են, բայց զրկանքների չեն ենթարկվել:

Ըստ Գ. Մանուկյանի, սոցքարտերի պարտադրանքը կրակն էր գցել նաեւ գործատուներին. նրանք չէին կողմնորոշվում՝ լավ աշխատողին ազատե՞լ, թե՞ նրա պատճառով տույժ-տուգանքներ մուծել:

Կենտրոնի փոխնախագահ Արայիկ Պապիկյանի խոսքերով, սոցիալական քարտից հրաժարվել է 450 հազար մարդ. «Նրանք 20 ամիս շարունակ պետության կողմից կենսաթոշակ ու աշխատավարձ չեն ստացել: 530 հազար կենսաթոշակառուից մինչեւ Սահմանադրական դատարանի որոշման օրը 1317-ը չի ստացել թոշակ»:

Կառավարությունը սոցքարտից հրաժարվածների պարտքուպահանջը խոստանում է վճարել ամենաուշը մեկ ամսից: Իրավապաշտպանները, խոսելով դատական համակարգի ու վերեւների պահանջը կատարող դատավորների մասին, որպես ամենահամարձակի առանձնացրին Շենգավիթի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Նա բավարարել էր սոցքարտից հրաժարված կենսաթոշակառուներից մեկի հայցը, իսկ մյուսներն, առանց բացառության, մերժել էին հայցվորներին՝ դողալով իրենց աթոռների համար:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Վստահ եմ, որ մեծահարուստների մեծ մասը խուսափել է սոցքարտերից:

Astghik
13.10.2006, 14:45
Սոցքարտեր...
Ինձ գիտե՞ք ինչ է հիշեցնում այս բառը::think
Այս ամառ 6 տարի հետո ընտանիքով մեքենայով եկանք Հայաստան, :love Անցանք Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի սահմաններով (տևեց 2 օր) և վերջապես հասանք Հայաստանի սահմանին, հուզված ու կարոտած անհամբեր սպասում էինք ;) անձնագիրների կնիքին ու հանկարծ մեզ ասում են, որ պետք է Սոցքարտ ունենանք, որպեսզի մեքենան մտնի Հայաստան... Իսկ մենք ինչպե՞ս սոցքարտ ունենանք, երբ 6 տարի Հայաստանում չենք եղել...
-Բարեկամ չունե՞ք, ասում էր սահմանում աշխատողը, զանգահարեիք, հաներ բերեր...
Իհարկե ունենք բարեկամներ, բայց այդ օրենքը ընդունողը պետք էր հաշվի առնի, որ երկար ժամանակով բացակայած մարդիկ պիտի հնարավորություն ունենան մտնեն Հայաստան, որ ստանան այդ քարտերը...
4 ժամ շարունակ Հայստանի սահմանում սրտատրոփ սպասում էինք մտնել մեր հայրենի երկիրը. Ի վերջո մտանք, բայց դա իմ կյանքի ամենադժվար 4 ժամերն էին, ու իմ ամենամեծ հիասթափությունն ապրեցի...:(

dvgray
14.10.2006, 00:35

Իհարկե հիաստափության պատճառներ շատ կգտնես հիմիկվա Հայաստանում, նամանավանդ 6 կամ 10 տարի առաջվա հետ համեմատ.

Մեր մոտ հիմա "պոլնի սովետ ե";
Բոլորը իրան շքանշաններ, մեդալներ ու կոչումներ են հանձնում.

Իսկ ետ դեպքի կապակցուտյամբ ասեմ, որ ուզեցել են դրամ շորթել;
էտպեսի ոչ մի կարգ էլ չկա և չի եղել; ես ինքս ես ամառ 4 անգամ հատել եմ սահմանը, և ոչ ոք նման բան չի պահանջել;
Ձեր դեպքում երևի մտածել են, "անտեղյակ մարդիկ են, արի մի քիչ փող պոկենք":)

Astghik
14.10.2006, 13:02

Այո, պատճառն իհարկե դա էր: Բայց իմ հայրիկը բնավորությամբ շատ խիստ է ու նման բաներ չի սիրում, դե սահմանում դա հասկացան միայն 4 ժամ հետո...
Այո հիասթափվելու շատ բաներ կային Հայաստանում, իսկ այդ բոլորի հիմքում ԿԱՇԱՌԱԿԻՐՈՒԹՅՈՒՆՆ է, հազար ափսոս...

Աբելյան
21.10.2006, 10:13
Ժողովուրդ որ խնդրեմ կասե՞ք ինչ կապ ունի սոց. քարտը 666 թվի հետ:

Riddle
21.10.2006, 12:03
Ժողովուրդ որ խնդրեմ կասե՞ք ինչ կապ ունի սոց. քարտը 666 թվի հետ:
Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում Խաչիկ Ստամբոլցյանն ասաց, որ նախկին սոցքարտերում շտրիխ կոդերի մեջ գրված էր այդ թիվը: Հիմա հանել են:

Cassiopeia
21.10.2006, 12:20
Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում Խաչիկ Ստամբոլցյանն ասաց, որ նախկին սոցքարտերում շտրիխ կոդերի մեջ գրված էր այդ թիվը: Հիմա հանել են:
Անձամբ ես չեմ հավատում նման բաների

Sergey
21.10.2006, 17:05
Անձամբ ես չեմ հավատում նման բաների

Ճիշտ էլ անում ես։ Թե չէ երկրում հազար ու մի պրոբլեմ կա, եկել են թե 666 է, ես շատ գիտեմ ինչ է...

Լէգնա
15.11.2006, 11:47
Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում Խաչիկ Ստամբոլցյանն ասաց, որ նախկին սոցքարտերում շտրիխ կոդերի մեջ գրված էր այդ թիվը: Հիմա հանել են:
:[
...Ոն՞ց կարելի է մարդասեր վերաբերել մեկին, երբ նա ասում է ,որ սոցիալական ապահովության քարտը «սատանի թիվ ա»:Էն 2 դրամը ,որով ձեզ ամեն օր առնում - ծախում են ` սատանի թիվ չի:Բայց սոցիալական ապահովության քարտը, որ ամբողջ աշխարհում կա` սատանի թիվ ա:Զարմանալի է, թե ինչու՞ է պետությունը ձրի բաժանում էդ քարտերը:Թող լինեն վճարովի (ասենք 200 դրամ), բայց շահումով:Վերջում թող խաղարկություն անեն,ում ընկավ 666 –ը` նա կշահի 660 000 դրամ:Ու էն ժամանակ կտեսնենք ինչպես ոտներդ կընկնի, կվերցի ու կգոռա «ժողովուրդ ջան, արդաաար ա...»:Հենց նույն սատանի թվի մասին խոսողը:...

հ.գ. Վահրամի Թերիներից, ուղղակի նման տափակությունը զզվելի է, սատանի թիվ :D

Angelina
04.12.2006, 11:39
Լրիվ անիմաստ էր սոցիալական քարտերի հայտնվելը::think