PDA

Դիտել ողջ տարբերակը : Չծխողների հանդիպում

Guest
24.03.2008, 16:11
Այս թեմայում կարող եք գրել այն ամենը ինչ կապված է ակումբի չծխողների հանդիպումների հետ: Եկողներից խնդրվում է միայն մի պայման բավարարել՝ չծխել հանդիպման ընթացքում:
Առաջին հանդիպումը կկայանա այս շաբատ, ժամը 16:00 ին, հավաքվում ենք Թումանյանի արձանի մոտ, այնտեղ կասեմ ուր ենք գնում ;)

Աթեիստ
24.03.2008, 16:12
Ես կմիանամ միայն ժամը 7-ից հետո (գործի բերումով):

Guest
24.03.2008, 16:14
Ես կմիանամ միայն ժամը 7-ից հետո (գործի բերումով):

Անպայման կզանգեմ կասեմ որ տեղ ենք ;) Կամ բացառության կարգով գուցե քեզ շուտ ասեմ :)

Guest
25.03.2008, 11:41
Լավ, փոշմանեցի… էն ինչ մտածել էի թող մնա հետագայի համար, իսկ այս հանդիպմանը վերջապես կազմվածս «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ը կխաղանք…
Հարցերը արդեն շատ վաղուց էի ընտրել, բայց արդե մի 2 ամիս ա հարմար իրավիճակ չի եղեկ, որ խաղանք:) Ինչևե… Խաղը լինելու է հետևյալ կանոններով (բռեյն ռինգի նմանոտ). Մասնակիցները բաժանվելու են երկու խմբի և ամեն մեկում ընտրվելու է ավագ, միայն ավագը իրավունք ունի ձեռքը բարցրացնելու, դրանով ցույց տալով, որ թիմը պատրաստ է պատասխանի, պատասխանը կարող է տրվել անգամ հարցը կարդալու ընթացքում… Ընդանուր տրվելու է 5 րոպե ժամանակ հարցը քննարկելու համար: Եթե թմերից որևե մեկը ընթացքում պատրաստ լինի պատասխանելու ժամանակը կկանգնացվի ու կլսվի թիմի պատասխանը: Ճիշտ լինելու դեպքում թմին տրվում է մեկ միավոր, իսկ սխալ լինելու դեպքում մյու թմին տրվում է մնացած ժամանակը և ավարտվելուց հետո լսվում է նրանց տարբերակը:

Եթե թմերը այդ րոպեների ընթացքում արագ պատասխանի հնարավորությունից չոգտվեն ապա երկու թիմն էլ պատասխանը գրոլու են թղտի վրա:
Լինելու է 10 հարց :)

Աթեիստ
25.03.2008, 12:00
Համ էլ առաջարկում եմ հանդիպումների ընթացքում "ձեռի հետ" ուսումնասիրել քաղաքի տարբեր, հավաքվելու համար հարմար, օբյեկտները:

Guest
27.03.2008, 17:41
Համ էլ առաջարկում եմ հանդիպումների ընթացքում "ձեռի հետ" ուսումնասիրել քաղաքի տարբեր, հավաքվելու համար հարմար, օբյեկտները:

Ետ էլ ման կգանք, երևանում անվերջ լիքը լավ տեղեր կան:
Բայց որ խաղը ավելի հանգիստ ընթանա կարծում եմ հարմար կլինի անցկանել այգում: Շատ են մարդիկ, արդեն 10 հոգի կա գալացող: Եթե 12 ից շատ մարդ լինի կբաժանվենք ոչ թե 2 այլ 3 թիմի: Հարցերի քանակն էլ պայմանավորվեցինք, որ ավելի շատ լինի: Ավելի շուտ մոտ մի 20:
Եթե եղանակը կայուն չլինի անպայման տաք շոր վերցրեք:

Dayana
27.03.2008, 18:01
Չնայած շատ զբաղված էմ շաբաթ օրը, բայց կաշխատեմ գալ բարևելու իմ ընկերներին ու փորձելու ձեռք բերել նոր ընկերներ

Sunny Stream
27.03.2008, 19:39
ձեռքով-ոտքով կողմ եմ չծխողների հանդիպմանը... թեև սիրուն չի ստացվում, մի տեսակ խտրականության հոտ է գալիս,,, ամեն դեպքում վերձերջս ծուխը (ամեն տեսակի) ինձ սարսափելի նյարդայնացնում է:
նաև շաաատ կուզեի, որ հանդիպումն իսկապես լիներ Թումանյանի արձանի մոտ, հազիվ նկարելու նյութ կունենայի, բայց, արդեն առիթ ունեցած լինելով շփվել էնտեղի ոստիկանների հետ, ովքեր դեռ ավտոբուսներով շարված են Օպերայի բակում, խորհուրդ կտամ մարդկային կուտակումներ էնտեղ չառաջացնել... իսկ բախումներից ընդհանրապես խուսափելու համար ճիշտ կլինի լաաավ հեռանալ, եթե այգի է պետք, ապա կարելի է ընտրել Սունդուկյանի թատրոնը շրջապատող Անգլիական այգին (որը ես շատ եմ սիրում) կամ էդ տարածքի այգիներից մեկը ;)

ինքս գալ չեմ խոստանում, որովհետև չգիտեմ, թե ինչ զբաղվածություն կունենամ շաբաթ օրը, բայց որ ստացվի, կերևամ :)

John
27.03.2008, 19:58
ԿԳԱՄ անպայման :)

Taurus
27.03.2008, 20:35
Բայց ինչ իմաստ ունի ծխող-չծխող, ով ա ասում որ ծխողները ավելի խելոք են:D
կարանք փորձ անենք, ծխողների թիմը չծխողների դեմ:hands

Սամվել
28.03.2008, 01:56
Բայց ինչ իմաստ ունի ծխող-չծխող, ով ա ասում որ ծխողները ավելի խելոք են:D
կարանք փորձ անենք, ծխողների թիմը չծխողների դեմ:hands

Դե ԳԻտես Էդ ջան, Ես ու Դու ոնց որ միշտ նույն թիմից ենք.. հլը Հայկոն ու Արամն էլ վայթմ...

Հաղթելու ենք... :P

Ahik
28.03.2008, 02:34
Կարելի է ես էլ մասնակցեմ այդ ակցիային;)

Guest
28.03.2008, 09:50
ձեռքով-ոտքով կողմ եմ չծխողների հանդիպմանը... թեև սիրուն չի ստացվում, մի տեսակ խտրականության հոտ է գալիս,,, ամեն դեպքում վերձերջս ծուխը (ամեն տեսակի) ինձ սարսափելի նյարդայնացնում է:
նաև շաաատ կուզեի, որ հանդիպումն իսկապես լիներ Թումանյանի արձանի մոտ, հազիվ նկարելու նյութ կունենայի, բայց, արդեն առիթ ունեցած լինելով շփվել էնտեղի ոստիկանների հետ, ովքեր դեռ ավտոբուսներով շարված են Օպերայի բակում, խորհուրդ կտամ մարդկային կուտակումներ էնտեղ չառաջացնել... իսկ բախումներից ընդհանրապես խուսափելու համար ճիշտ կլինի լաաավ հեռանալ, եթե այգի է պետք, ապա կարելի է ընտրել Սունդուկյանի թատրոնը շրջապատող Անգլիական այգին (որը ես շատ եմ սիրում) կամ էդ տարածքի այգիներից մեկը ;)

ինքս գալ չեմ խոստանում, որովհետև չգիտեմ, թե ինչ զբաղվածություն կունենամ շաբաթ օրը, բայց որ ստացվի, կերևամ :)

Շատ ճիշտ բան է ասում Ձնծաղիկը: Ու ես դեռ ան ժամանակ հայտարարությունը գրելուց հույս ունեի, որ ամեն ինչ կհանդարտվի մինչև շաբատ:)

Այսպիսով՝ Նույն ժամին, բայց սունդուկյանի այգում, ստոլբի մոտ:
Ով տեղը չգիտի, իմ հեռախոսն է՝ 093456688;

Կարելի է ես էլ մասնակցեմ այդ ակցիային;)

Իհարկե, կարող են մասնակցել բոլորը ովքեր չեն ծխում, կամ ավելի ճիշտ չեն ծխելու ողջ հանդիպման ժամանակ (Ծխողների մասնակցությունը ավելի շատ կգնահատվի, այն ծխողների, որոնք դեմ են ծխելու և պատրաստ են թողնել ծխելը):

Հիշեցնեմ, որ հանդիպումը անցնելու է «Ծխելուն դեմ» կարգախոսով: Իսկ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ը դա ընդամենը մի բան է, որի ես վառ երկրպագու եմ և միշտ կուզոնայի, որ անցկացվեր: Շատ հետաքրքիր խաղ է :)

Sunny Stream
28.03.2008, 16:05
ՕԿ.
շատ մեծ հույս ունեմ, որ կգամ;)

Մի բան էլ հետագա հավաքների համար`
Թումանյանի այգին հրաշք է!!! Մեր տանն ամենամոտ այգին է, բայց էնքա~ն հազվադեպ եմ գնում, որ ամեն այցելության ժամանակ նորից բացահայտում եմ, որ հրաշալի այգի է! Բավականին առանձնացած արտաքին աղմկոտ-ծխոտ-կեղտետ աշխարհից, շատ խաղա~ղ, երեխաները կարուսել են նստում, ծնողները, կոճղ-նստարաններին կամ խոտերին նստած, փոքրիկներին են սպասում... այգին սիրու~ն մշակված (կամ իտալացիների կամ ամերիկացիների կողմից), ափսոս դեռ ծաղիկներ չկան, թեև շրջակայքում բնության մեջ կան վառ դեղին թփեր... մի խոսքով, խոտին լիքը նստելու, ծառերի ստվեր ու հանգիստ միջավայր - հրաշալի տեղ հանդիպում անցկացնելու համար! ;) մի օր էստեղ էլ կհավաքվենք :roll

Ավելացվել է 1 րոպե անց

Այսպիսով՝ Նույն ժամին, բայց սունդուկյանի այգում, ստոլբի մոտ:
:)

ստոլբը նկատի ունես էն թատրոնի ետևի կլոր գազոնի մեջտեղում տնկված ստոլբը՞, թե ՞ Պեպոյի արձանի մոտ լույսերի ստոլբերից մեկը...

Guest
28.03.2008, 16:13
ստոլբը նկատի ունես էն թատրոնի ետևի կլոր գազոնի մեջտեղում տնկված ստոլբը՞, թե ՞ Պեպոյի արձանի մոտ լույսերի ստոլբերից մեկը...

Առաջինը :) Կլորակի ստոլբը :) Շատ ենք հավաքվել դրա մոտ, դրա համար կարծեցի կհասկանաք: Բայց ամեն դեպքւմ ով չգտնի թող ինձ զանգի:

Chuk
28.03.2008, 16:52
Մեղմ հիասթափություն Guest-ից:
Հայկ, քո «խառնակիչ» գործողություններին արդեն սովոր եմ, բայց այս քայլդ պարզապես չեմ հարգում: Անշուշտ կարելի է չծխողների հավաք անցկացնել: Նույնիսկ գեղեցիկ ակցիա է, ինչ-որ տեղ: Բայց երբ այդ հանդիպումը նշանակվում է այն օրն ու այն ժամին, երբ ակումբի սովորական հանդիպումներն են լինում, ինչի արդյունքում գծվում է ակումբցիների հերթական ջրբաժանը, քանզի յուրաքանչյուրը ստիպված է որոշել, թե այնուամենայնիվ որ հանդիպմանը գնա... անկեղծորեն մեղմ հիասթափություն եմ ապրում:
Դեռ լավ է, որ քեզ, Հայկ, այնքան եմ հարգում, որ այդ հիասթափությունս չի բերի այլ հետևանքների, ասենք հարաբերությունների փչացման: Բայց անկեղծորեն կուզեի, որ յուրաքանչյուր բան անելուց առաջ հազար անգամ չափես, նոր կտրես: Հիշեցնեմ, որ ես էլ եմ չծխող, թեև երբեմն ծխում եմ:

Guest
28.03.2008, 17:10

Հիաթափվելուց առաջ իմացի այս քայլի դրթապատճառները: Դրա մասին կարող եմ քեզ շա՜տ երկար պատմել:
Ես անում եմ այն, ինչը իմ կարծիքով մեծ պահանջարկ է առաջացրել:
Ազատ օրը չի կարող փոխվել, շաբատ օրվանից ավելի հարմար օր չես գտնի: Այդ իսկ պատճառով ստացվում ա այնպես, որ չծղող մարդկանց հանդիպումները նույնպես լինելու են շաբատ օրերին:
Բազմիցս անգամ երբ անտեսվում է չծղող մարդկանց բնական պահանջարկը, ստացվում է այսպես, ինչպես ստացվել է:

Ես ոչ մի տռագեդիա չեմ տեսնում այս բաժանման մեջ: Մարդկանց քանակը շատ է շատացել և կրկին ասեմ, որ բնական է, որ առաջացել են տարբեր ճաշակի ու տարբեր հետաքրքրությունների մարդիկ: Ես չեմ ուզում որևե մեկին խանգարեմ, որպեսզի նրանց խմելիքն ու ծխելիքը պակասի: Բայց նույն ժամանակ անհնար եմ համարում իմ ներկայությունը ծխած միջավայրում: Անգամ այգում չեմ ցանկանա, որ իմ կողքը որևե մեկը ծխի…

Ես անկեղծ ցանկանում եմ բոլորին բարի ժամանց:

Chuk
28.03.2008, 17:30
Հայկ, ինձ չի հետաքրքրում դրդապատճառը:
Ինձ հետաքրքրում է քո քայլը, որն ինձ համար անընդունելի է:
Հանգիստ օր է նաև կիրակին: Կարելի է հանդիպում կազմակերպել այլ օր, երեկոյան ժամերին: Դու սա ինձնից լավ գիտես: Մեկ անգամ չի, որ այդպիսի հանդիպումներ եղել են:

Ես վստահ չեմ, որ դու երթուղայինի ծխող վարորդին խնդրում ես չծխել: Ես վստահ չեմ, որ դու այլ տեղում քո սեղանակից ընկերներին խնդրում ես չծխել... չեմ շարունակում շարքը:

Ինձ հետաքրքրում է այն, որ դու արհեստականորեն հիմա ծխելու հանգամանքը սարքում ես ճաշակ կամ հետաքրքրություն.

որ առաջացել են տարբեր ճաշակի ու տարբեր հետաքրքրությունների մարդիկ:
Ո՛չ: Այս դեպքում կարելի կլիներ կազմակերպել ասենք կինոարվեստ սիրողների կամ Պուշկինի սիրահարների հավաք: Ոչ թե ծխող չծխողների: Չծխող կա, որին հաճելի կլինի թե քո կազմակերպած հանդիպումը, թե սովորականը: Դու նրան ես նեղության մեջ գցում, ընտրության առջև կանգնեցնում, վատ վիճակի մեջ դնում:
Էգոն լավ բան է, այն չափավորելն ավելի լավ բան է: Ներողություն անկեղծության համար: Բայց մեր հետագա հարաբերությունները չփչացնելու պահանջն ինձ պարտադրում է այդ մասին խոսել:

Հ.Գ. Մի շտապիր պատասխանել: Ավելի լավ է երկար խորհիր:

Աթեիստ
28.03.2008, 17:32
Մեղմ հիասթափություն Guest-ից:
Հայկ, քո «խառնակիչ» գործողություններին արդեն սովոր եմ, բայց այս քայլդ պարզապես չեմ հարգում: Անշուշտ կարելի է չծխողների հավաք անցկացնել: Նույնիսկ գեղեցիկ ակցիա է, ինչ-որ տեղ: Բայց երբ այդ հանդիպումը նշանակվում է այն օրն ու այն ժամին, երբ ակումբի սովորական հանդիպումներն են լինում, ինչի արդյունքում գծվում է ակումբցիների հերթական ջրբաժանը, քանզի յուրաքանչյուրը ստիպված է որոշել, թե այնուամենայնիվ որ հանդիպմանը գնա... անկեղծորեն մեղմ հիասթափություն եմ ապրում:
Դեռ լավ է, որ քեզ, Հայկ, այնքան եմ հարգում, որ այդ հիասթափությունս չի բերի այլ հետևանքների, ասենք հարաբերությունների փչացման: Բայց անկեղծորեն կուզեի, որ յուրաքանչյուր բան անելուց առաջ հազար անգամ չափես, նոր կտրես: Հիշեցնեմ, որ ես էլ եմ չծխող, թեև երբեմն ծխում եմ:

Հասկանում եմ քո անհանգստության պատճառը, սակայն, կոնկրետ իմ դեպքում, ես հանդիպումների կարող եմ գնալ ՄԻԱՅՆ շաբաթ օրերը, և կտրականապես դեմ եմ հանդիպել Վեստանման վայրերում:
Ես (ինչպես նկատեցիր) միայնակ չեմ, և եթե նախորդ մի քանի հանդիպումներին չէինք մասնակցում, տվյալ դեպքում կհանդիպենք գոնե չծխող անդամներին:
Այսինքն այս հանդիպմանը կլինեն այն հիմնականում անդամները, որոնք չեն եղել մյուս հանդիպումներին:

Chuk
28.03.2008, 17:35
կտրականապես դեմ եմ հանդիպել Վեստանման վայրերում:
Չես սիրում երբ հասարակ խնդրից ստեղծում են այսպիսի պատմություններ, Արտակ: Վեստանման տեղերում չհանդիպելու խնդիրը կարող է լուծվել կլոր սեղանի շուրջը: Սխալ ճանապարհով այն շրջանցելը կարող է կոպիտ սխալ լինել:

Guest
28.03.2008, 17:42
Հանգիստ օր է նաև կիրակին: Կարելի է հանդիպում կազմակերպել այլ օր, երեկոյան ժամերին: Դու սա ինձնից լավ գիտես: Մեկ անգամ չի, որ այդպիսի հանդիպումներ եղել են:

Վերջին շրջանում ես խիստ զբաղված եմ և բացի շաբատ օրվանից ուրիշ ազատ օր չունեմ ու համոզված եմ, որ իմ նման մարդիկ բավականին շատ են…

Ես վստահ չեմ, որ դու երթուղայինի ծխող վարորդին խնդրում ես չծխել: Ես վստահ չեմ, որ դու այլ տեղում քո սեղանակից ընկերներին խնդրում ես չծխել... չեմ շարունակում շարքը:

Լավ է, որ չշարունակեցիր, որովհետև արդեն իսկ սխալ սկսեցիր: Վստահ չեի՞ր, ասեմ վստահ եղիր, այդպես էլ կա: Ամեն տեղ, որտեղ հանդիպում եմ իմ կողքը ծղող մարդու կամ հեռանում եմ եթե հնարաոր է, կամ խնդրում չծխել:

Ինձ հետաքրքրում է այն, որ դու արհեստականորեն հիմա ծխելու հանգամանքը սարքում ես ճաշակ կամ հետաքրքրություն.
Այստեղ ուրիշ հարց է, որ պետք է կհասկանա:

Էգոն լավ բան է, այն չափավորելն ավելի լավ բան է: Ներողություն անկեղծության համար: Բայց մեր հետագա հարաբերությունները չփչացնելու պահանջն ինձ պարտադրում է այդ մասին խոսել:
Էգոն չափավորելու հարց չկա: Ասում եմ, արդեն բազմաթիվ անգամ հնչել են այն խոսքերը, որ մեզանից ոչ մեկին չեն խնդրում գալ հանդիպումներին, ու եթե մենք չենք ուզում ծխախոտի մեջ նստել կարող ենք ուղղակի չգալ, ուրիշ կերպ ասաց…

Երվանդ
28.03.2008, 17:42
Կոնկրետ էս դեպքում չեմ կարծում որ ակումբի համար պռոբլեմ կդառնա, չծխողների հանդիպումը, 6 հոգի էլ արանձին թող հանդիպեն, լավ ասենք ր սկզբնական շրջանում, հետո?, ամեն ինչ կավարտվի շատ ավելի հանգիստ ու խաղաղ քան պատկերացնում եք:)

Guest
28.03.2008, 17:47

Եր ջան, ոչ թե 6 այլ արդեն իսկ 13 հոգի կա, որ հաստատ գալու ա: Ու ես մեծ հույսեր ունեմ, որ սա ունենալու ա շարունակական բնույթ…

Երվանդ
28.03.2008, 17:48
Եր ջան, ոչ թե 6 այլ արդեն իսկ 13 հոգի կա, որ հաստատ գալու ա: Ու ես մեծ հույսեր ունեմ, որ սա ունենալու ա շարունակական բնույթ…

Էհհհ, կապրենք կտեսնենք:)

Chuk
28.03.2008, 17:48
Կոնկրետ էս դեպքում չեմ կարծում որ ակումբի համար պռոբլեմ կդառնա, չծխողների հանդիպումը, 6 հոգի էլ արանձին թող հանդիպեն, լավ ասենք ր սկզբնական շրջանում, հետո?, ամեն ինչ կավարտվի շատ ավելի հանգիստ ու խաղաղ քան պատկերացնում եք:)
Չէ, Եր, ես ցանկանում եմ, որ նրանց հանդիպումները շարունակական ու ավելի մարդաշատ դառնան: Անկեղծ ցանկանում եմ:

Ակումբի մասին էլ չեմ մտածում: Այդպիսի խնդիր չկա:
Ես ցավ եմ ապրում իմ էգոի պատճառով: Այո՛, ես էլ լավ զարգացած էգո ունեմ: Ափսոս որ, շատ հավանական է, այս որոշման պատճառով, իմ խորին համոզմամբ սխալ որոշման, հնարավոր է, որ իմ հանդիպումները իմ համար հարազատ որոշ մարդկանց հետ, օրինակ նույն Guestի, դառնան շատ ավելի սակավ: Սա է խնդիրը: Դրա համար էի նրան խնդրում լավ մտածել պատասխանելուց առաջ, ինչը չարեց:

Թե չէ, ուրիշ ոչ մի խնդիր: Բոլորին բարի ժամանց եմ կամենում և միայն ուրախ կլինեմ, որ ակումբը ձեզ հնարավորություն կտա այդ չծխողների հանդիպումը կազմակերպելով ինչ-որ մարդկանց հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ավելի շատ շփվել, մտերմանալ, գտնել հարազատ մարդկանց:
Բարին ձեզ հետ:

John
28.03.2008, 17:55
Չծխող կա, որին հաճելի կլինի թե քո կազմակերպած հանդիպումը, թե սովորականը: Դու նրան ես նեղության մեջ գցում, ընտրության առջև կանգնեցնում, վատ վիճակի մեջ դնում:
նման մի բան գրելու համար եմ հասել ինետ-կլուբ… բայց Չուկն արդեն գրել էր այն, ինչ ես էի պատրաստվում գրել… այս պահին ես խիստ երկընտրանքի առջև եմ կանգնած… մեղավորներ չեմ փորձի գտնել: միայն մի առաջարկ՝ քանի որ օրերը տաքացել են, կարելի է հանդիպումները բացօթյա կազմակերպել, էդ դեպքում ծխողների ծուխը չծխողներին չի խանգարի… եթե առաջարկս չընդունվի՝ ես հավանաբար չեմ գնա հանդիպումներից ոչ մեկին

Guest
28.03.2008, 17:57
Ակումբի մասին էլ չեմ մտածում: Այդպիսի խնդիր չկա:
Ես ցավ եմ ապրում իմ էգոի պատճառով: Այո՛, ես էլ լավ զարգացած էգո ունեմ: Ափսոս որ, շատ հավանական է, այս որոշման պատճառով, իմ խորին համոզմամբ սխալ որոշման, հնարավոր է, որ իմ հանդիպումները իմ համար հարազատ որոշ մարդկանց հետ, օրինակ նույն Guestի, դառնան շատ ավելի սակավ: Սա է խնդիրը: Դրա համար էի նրան խնդրում լավ մտածել պատասխանելուց առաջ, ինչը չարեց:

Առանց մտածելու ոչ մի բան չեմ ասել: Ուրիշ ելք չկա… Քեզ այսպես էլ ենք շատ քիչ տեսնում: Հաստատ բանակից վերադարնալուց բոլորին էլ ավելի շատ կհանդիպես, եթե ուզենաս… Իրականում, ոչ մի բան եական բան չի փոխվում հանդիպումներում: Ուղղակի այն մարդիկ, ովքեր զրկվել էին հանդիպումների գալու հնարավորությունից գոնե իրաի հետ կկարողանանա հանդիպել:

քաղաքացի
28.03.2008, 18:01
Ծխեմ ձեր թեմայի վրա, եթե չգիտեք ինչ ասել է ընկերություն:
Եթե ընկերությունը սահմանափակվում է մարդու ծխել-չծխելով, ապա ծխած ունեմ ձեր այդպիսի «ընկերասեր» մտածելակերպի վրա:

Ուրախ կլինեի, որ վաղը իմ ու քո հանդիպման ընթացքում դու ինձ ապացուցես, որ սա միայն ակցիայի համար է կազմակերպվում, այլ ոչ թե ինչ-որ ծխող-չծխողի խնդիր ես առաջ քաշում, որտեղ պատրաստ ես նույնիսկ կորցնել ընկերներ:

Հա՛յկ, լավ մտածի: Էգոցենտրիկ կողմդ ծածկի:

Guest
28.03.2008, 18:02
նման մի բան գրելու համար եմ հասել ինետ-կլուբ… բայց Չուկն արդեն գրել էր այն, ինչ ես էի պատրաստվում գրել… այս պահին ես խիստ երկընտրանքի առջև եմ կանգնած… մեղավորներ չեմ փորձի գտնել: միայն մի առաջարկ՝ քանի որ օրերը տաքացել են, կարելի է հանդիպումները բացօթյա կազմակերպել, էդ դեպքում ծխողների ծուխը չծխողներին չի խանգարի… եթե առաջարկս չընդունվի՝ ես հավանաբար չեմ գնա հանդիպումներից ոչ մեկին

Հովսեփ, ոչ թե մի արի հանդիպումներից ոչ մեկին, այլ արի մեկ այս մեկ այն համդիպման… Սա այն մարդկանց համար, ովքեր կարողանում են ծխի մեջ շնչել… Նախանձում եմ քո նման մարդու… ես էլ չեի ուզենա կտրվել ինձ հարազատ մարդկաշնցից ընդամենը իրենք վատ սովորույթների պատճառով…

...

Chuk
28.03.2008, 18:06
Իրականում, ոչ մի բան եական բան չի փոխվում հանդիպումներում:
Սուր ստացվեց խոսակցությունը:
Ցավում եմ, բայց ավելի սուր պետք է շարունակվի:
«Էականի» տակ տարբեր բաներ կարելի է հասկանալ: Եվ եթե դու դա գրում ես որպես պատասխան իմ գրառմանը ու դրան John-ի արձագանքին, եթե քեզ համար էական չի ինձ, Հովսեփին ու էլի շատերին չհանդիպելու հավանականությունը (կոմպրոմիսային տարբերակ չփնտրելու զուգորդությամբ), որովհետև երբ ասում էի լավ մտածիր, նկատի ունեի, որ մտածես, որ խոսքը մենակ ինձ չի վերաբերվում, ու եթե իսկապես մտածել ու դա էլ ես հաշվի առել, ապա ես թերևս պետք է նորից կշռեմ սկզբում ասածս «Մեղմ հիասթափվել եմ» խոսքերում մեղմ բառի առկայության անհրաժեշտության մասին:

Ինձ համար տհաճ է west-ի ծխախոտի հոտը, ես չեմ սիրում TimeOut-ը, բայց մասնակցել եմ երկու տեղերում կազմակերպված հանդիպումներին էլ, քանի որ գնացել եմ ոչ թե սիգարետի հոտ շնչել կամ չշնչելու, անհարմար աթոռներին նստել-չնստելու, այլ գնացել եմ ընկերներիս, հարազատներիս տեսնելու, նրանց հետ շփվելու: Եվ երբ ինչ-որ մեկը սկսում է ինտրիգներ սարքել, սկսում ես մտածել, արդյոք այստեղ պե՞տք է օգտագործել «մեղմ» բառը, թե՞ ոչ:

Guest
28.03.2008, 18:15

Chuk, ոչ մի ինտրիգայի մասին խոսք էլ չկա: Ու ոչ էլ որևե մեկից անջատվելու, կամ ընկերությունը կորցնելու խնդիր չկա… Սրտիտ այդքան մոտիկ մի ընդունի:
Գրելու ժամանակ էլ չունեմ, գնում եմ, եթե կուզենաս, ես պատրաստ եմ քո հետ հանդիպելու և ամեն ինչ հասկացնելու…

...

Chuk
28.03.2008, 18:18
Գրելու ժամանակ էլ չունեմ, գնում եմ, եթե կուզենաս, ես պատրաստ եմ քո հետ հանդիպելու և ամեն ինչ հասկացնելու…
Մեծ սիրով:
Հենց որ ինձ շաբաթ կիրակի օրերով ազատ արձակում կտան, ես քեզ հրավիրում եմ շաբաթ երեկոյան ժամը 7-ին West՝ զրուցելու, որպեսզի կարողանաս տեսակետդ ներկայացնել ;)

Chuk
28.03.2008, 18:32
Ամեն դեպքում դադարում ենք թեման օֆֆտոպանոցի վերածել:

Ուրվական
28.03.2008, 18:34
Ինձ համար տհաճ է west-ի ծխախոտի հոտը, ես չեմ սիրում TimeOut-ը, բայց մասնակցել եմ երկու տեղերում կազմակերպված հանդիպումներին էլ, քանի որ գնացել եմ ոչ թե սիգարետի հոտ շնչել կամ չշնչելու, անհարմար աթոռներին նստել-չնստելու, այլ գնացել եմ ընկերներիս, հարազատներիս տեսնելու, նրանց հետ շփվելու:

Լավ ա անցել, որովհետև ես եկել էի ակումբցիներին տեսնելու, ու ոչ թե մի տաքուկ տեղ նստելու, ուտելու կամ հարբելու համար: Ու սրանից հետո էլ ա տենց լինելու:

Վայ, էս ինչ նման բաներ են:D

Սամվել
28.03.2008, 19:32
Է՜, ժող թարգեք...

Եթե իրանց համար ընկերությունից թանկ բան կա ցտեսություն...

Հ.Գ. կարելի էր համոզել որ մյուս հանդիպումը ասածի պես ինչոր անծուխ տեղ լիներ... որ թե սենց... Հեչ սիրուն բան չի

Հ.Գ. Երեկ մեզ չտեսաք թե՞ չտենալու տվեցիք :(

Artgeo
28.03.2008, 20:27
Սիգարետ չեմ կպցնում, արդեն 20 օրից ավել ա երևի, բայց ընկերներից ծխողների ու չծխողների բաժանելուն դեմ եմ։

Guest
29.03.2008, 14:20
Եթե իրանց համար ընկերությունից թանկ բան կա ցտեսություն...

Սիգարետ չեմ կպցնում, արդեն 20 օրից ավել ա երևի, բայց ընկերներից ծխողների ու չծխողների բաժանելուն դեմ եմ։

Լրիվ համաձակն եմ ձեր ասածների հետ, ես էլ եմ դեմ այսպիսի բաժանմանը և արդեն ասել եմ հաջողություն նրանց ում համար սիգարետը ավելի թանկ գտնվեց քան ընկերությունը…

Հ.Գ. Իսկ եթե հանկարծ այս խոսքերը ինձ էին վերաբերվում, ապա խորհուրդ կտամ նորից և ուծադիր կարդալ «Հանդիպում 3» թեմայի 64-67 էջերը:

Sunny Stream
29.03.2008, 21:08
հանդիպեցինք :)
շատ խաղաղ ու հաճելի էր այգում, հատկապես ուրախ էր անընդհատ վազող գեր կինը :D
իհարկե խաղի արդյունքները ապշեցնող են :D :fool :oy :D
իսկ Ապսարայի նկարը բավականին հետաքրքիր ստացվեց, հատկապես երբ նայում ես ետևի կողմից` լույսին հակառակ բռնած :)
ուրախ եմ, որ ծանոթացա Շուշանի, Կասիոպեայի, Սոսոյանի ու (մի քիչ) Աթեիստի հետ :roll

Ապրի Guest-ը հետաքրքիր խաղ կազմակերպելու համար:

Ափսոս, որ ուշ վերջացրինք ու ես էլ մի քիչ հիվանդ եմ, թե չէ Ներսեսի ու Շուշանի հետ դեպի Մանկական երկաթուղի կգնայի:

Հույս ունեմ մյուս հանդիպմանը ավելի շատ կլինենք... որովհետև խաղի ամենահետաքրքիր մասը խմբակային քննարկումն է, իսկ մենք էսօր անհատական էինք խաղում... չէ, ավելի լավ կլինի հաջորդ հանդիպումը անվանել ոչ թե "Չծխողների", այլ` "Առանց ծխի", բոլորով մի այգում (ենթադրում եմ` Թումանյանի :roll) հավաքվենք, լավ ժամանակ անցկացնենք, իսկ ծխել կարելի է մի քիչ հեռվում, որ ոչ չծխողները նեղվեն, ոչ էլ ծխողները ;)

Guest
30.03.2008, 20:47
Բարև մաքուր օդ ծնչող ակումբցիներ, ասում եմ այն նույն խոսքերը, որոնք ասաց Ձնծաղիկը երբ հանդիպեց մեզ :)
Իրոք մյուս հանդիպումը կանցացնենք Թումանյանի այգում, իսկ մինչ այդ կհավաքվենք երիտասարդական մետրոյի հետևի այգում, սպիտակ ձեռքերի մոտ:
Այսպիսով՝ Ապրիլի 5-ին, նույն ժամը 16:00-ին, սպիտակ ձեռքերի մոտ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն բոլոր ակումբցիներին, ովքեր մասնակցեցին չծխողների հանդիպման, իրենց լուման ներդնելով ծխախոտի դեմ պայքարին:
Հանդիպումը շատ լավ անցավ:) Ապսոս միայն, որ որոշ հանգաանքների բերումով այս անգամ մի քիչ քիչ եղանք քան պիտի լինեինք, ընդամենը ր հոգի… Համ էլ Վահանը զբաղվաշ էր Վարդուհուն նկարելով և ինքն էլ չմասնակցեց «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ին… բայց մյուն անգամ կարծում եմ իսկական թիմային խաղ կտեսնենք: Ներսեսը չգնաց ջենտելմենության զոհ ու հաղթեց աղջկեքին հավաքելով 4 միավոր 17 հարցից, բայց մեկ մեկ տալիս էր մի ուրիշ կարգի ճիշտ պատասխաններ:hands բառ առ բառ կրկնելով պատասխանը:

Մի քանի նկար:

http://www.imageshare.am/thumb/94302686/DSC01363.JPG (http://www.imageshare.am/view/94302686/DSC01363.JPG)

http://www.imageshare.am/thumb/16336222/DSC01367.JPG (http://www.imageshare.am/view/16336222/DSC01367.JPG)

Սոսոյանի նկարը… եթե չճանաչեք, հուշեմ… Վարդն ա:love :)
http://www.imageshare.am/thumb/94367587/DSC01368.JPG (http://www.imageshare.am/view/94367587/DSC01368.JPG)

Հ.Գ. Ahik ջան, մի ձև կապնվի էլի, համարս էլ մաիլս էլ գիտես ;)

Sunny Stream
30.03.2008, 20:59
Բարև մաքուր օդ ծնչող ակումբցիներ, ասում եմ այն նույն խոսքերը, որոնք ասաց Ձնծաղիկը երբ հանդիպեց մեզ :)

ես ասել եմ շնչող, ոչ թե ծնչող :D ... որովհետև մանավանդ Երևանի փոշիա-ծխախառը փոթորիկներին իսկականից մաքուր օդի կարոտ եմ մնացել... :(

մենակ մի բան չհասկացա, Թումանյանի այգին մնում է այս չէ, մյուս հանդիպմանը՞, թե՞ պատրասվում ես սպիտակ ձեռքերի մոտից քայլել մինչև Հալաբյան :o ... չենք ձգի, թեկուզ մենակ չծխողները լինեն :D :noti

իսկ առաջարկիս մասին բան չգրեցիր`
ավելի լավ կլինի հաջորդ հանդիպումը անվանել ոչ թե "Չծխողների", այլ` "Առանց ծխի", բոլորով մի այգում (ենթադրում եմ` Թումանյանի ) հավաքվենք, լավ ժամանակ անցկացնենք, իսկ ծխել կարելի է մի քիչ հեռվում, որ ոչ չծխողները նեղվեն, ոչ էլ ծխողները... կարևորը մաքուր օդին մասին ուրախանալն ու հետաքրքիր խմբային խաղ խաղալն է ;)

Հ.Գ. Ֆոտոները լավն էին... առաջինում աջ ոտքս շատ լավ է դուրս եկել :D իսկ նկարը անկյան տակ եք վերցրել, համ էլ սա վերջնական տարբերակն է՞ (էստեղ "քմծիծաղը" դեռ կա, իսկ վերջնական տարբերակում չկար :think )

Guest
30.03.2008, 21:11
Քաղաքում հավաքվում ենք, քանի որ քաղաքում հավաքվելը հարմար ա, բայց նարն ով կուզենա միանգամից այգի գալ կարող է այդպես էլ անել: Կարելի ա և ոտքով գնալ… վատ միտք չի :)

Առաջարկիտ համար ասեմ, որ մասին-ը չգիտեմ ոնց, բայց միասնականությունը միշտ էլ լավ բան ա, ու ես չեմ կրկնի այն ինչ արեցին ինձ հետ և կասեմ բարի գալուստ բոլորին ով կգա, և եթե ինքը խոստանա, որ բավականին հեռու ա ծխելու, այնպեսմ որ չզգացվի ծուխը, իսկ ծուխը զգացվում է անգամ այգում 20մ ի վրա… Մի խոսքով, կարգախոսը մնում է նույնը. «ԵՍ ԴԵՄ ԵՄ ԾԽԵԼՈՒՆ», ով ընդունում է այն կարող է գալ:

Հ,Գ. Նկարը վերջնականն է, նկարել եմ տուն գնալուց անմիջապես առաջ:

Sunny Stream
30.03.2008, 21:21

հա դե, միասին էլի :oy
հա, հաստատ կարելի է "կոմպրոմիսի" գալ, առավել ևս այգում մենակ պետք է քամու ուղղությունը բռնել ու քամին ծուխը կտանի հեռու~-հեռու ;)

Apsara
30.03.2008, 21:22
Քաղաքում հավաքվում ենք, քանի որ քաղաքում հավաքվելը հարմար ա, բայց նարն ով կուզենա միանգամից այգի գալ կարող է այդպես էլ անել: Կարելի ա և ոտքով գնալ… վատ միտք չի :)

Առաջարկիտ համար ասեմ, որ մասին-ը չգիտեմ ոնց, բայց միասնականությունը միշտ էլ լավ բան ա, ու ես չեմ կրկնի այն ինչ արեցին ինձ հետ և կասեմ բարի գալուստ բոլորին ով կգա, և եթե ինքը խոստանա, որ բավականին հեռու ա ծխելու, այնպեսմ որ չզգացվի ծուխը, իսկ ծուխը զգացվում է անգամ այգում 20մ ի վրա… Մի խոսքով, կարգախոսը մնում է նույնը. «ԵՍ ԴԵՄ ԵՄ ԾԽԵԼՈՒՆ», ով ընդունում է այն կարող է գալ:

Հ,Գ. Նկարը վերջնականն է, նկարել եմ տուն գնալուց անմիջապես առաջ:

Իսկապես խաղաղ և հիանալի հանդիպում էր, ափսոս որ մի քանի ընկեր եմմ կորցրել մաքուր օդ շնչելու խաթր:(, բայց ինչպես Հայկը ասաց նրանք առաջինը փոխարինեցին ինձ ծխախոտի՝ ծխախոտոտ Վեստի օդի հետ:

Համ էլ Հայկ կարծում եմ այս անգամ շատ խիստ ես, արի փորձենք վերականգնել ակումբային հին ավանդույթները՝ հավաքվենք բոլորով, բայց ինչպես առաջ էր ծխողները հեռվում իրենց գործը անում գալիս էին,
այնպես որ ես կողմ եմ Ձնծաղիկի առաջարկի իրականացմանը, հույսով եմ մնացած հանդիպումներին եկող ակումբցիներն էլ կհամափձայնեն

Ahik
30.03.2008, 23:32
Ես Էլ մեծ հաճույքով կմասնակցեմ;)

Kuk
30.03.2008, 23:38
Էս ի՜նչ խտրականությունա ծխողների նկատմամբ:D Չծխողների համար հատուկ թեմա կա, իսկ ծխողների համար՝ ոչ: Մի հատ էլ եկեք ծխողների համար բացենք: Կհավաքվե՜՜նք, կծխե՜՜նք :tease

Ուլուանա
31.03.2008, 01:52
Բողոքում եմ. ինչի՞ Ձնծաղիկի նկարը չկա։ Շուշանին ու Ներսեսին միլիոն անգամ տեսել եմ, :D Ձնծաղիկին եմ ուզում տեսնել, ի՛... :this Հուսով եմ՝ հաջորդ չծխողների հանդիպմանը կհոգաք այն մասին, որ բոլորը երևան նկարներում։ ;)

Guest
31.03.2008, 01:58

Ճիշտն ասած երկրորդ նկարում ամենա աջից հենց Ձնծաղիկն է, բայց եթե շատ ես ուզում…

http://www.imageshare.am/thumb/15983381/DSC01364.JPG (http://www.imageshare.am/view/15983381/DSC01364.JPG)

Երվանդ
31.03.2008, 02:23
Ինչպիսի բարի անձնավորություններ:D, Հայկնա մի քիչ խստացել էս վերջերս, բայց դե մենք գիտենք որ հոգու խորքում ինքը շատ բարիա:), որ միամիտ իրանից 10 մետրի վրա ծխող մարդ անցնի հաստատ չի բռնի ծեծի:)), ժողովուրդ ջան ակումբի հանդիպումները եղել են ու կլինեն առաջվա ֆորմատով, էտ ֆորմատից դուրս բոլորը կարող են հանդիպումներ կազմակերպել, ու ցանկացողները բնականաբար կարող են գնալ էտ հանդիպումներին, համել ոչ մեկ ոչ մեկին չի կորցնում, ուղղակի ավելի լավ են իրար ճանաչում մարդիկ:)

Dayana
31.03.2008, 09:42
Ձնծաղիկ ;) բա իմ մասին չե՞ս գրում :oy դե վավ լես ասյեմ, զանգեցի Ձնծաղիկին խոսացնում էի :D Վերոնիկա տեսնում ես, արդեն հեռակա եմ աղջիկ խոսացնում :oy

Նմարները լավն են շատ :love մանավանդ Վահանի գլուխգործոցը ;)

Sunny Stream
31.03.2008, 12:53
Ձնծաղիկ ;) բա իմ մասին չե՞ս գրում :oy դե վավ լես ասյեմ, զանգեցի Ձնծաղիկին խոսացնում էի :D Վերոնիկա տեսնում ես, արդեն հեռակա եմ աղջիկ խոսացնում :oy

Յա~... ամա~ն.... :oy ... ասեմ` հեռակա աղջիկ խոսացնելը կարող է շատ հեռանկարային գործ լինել քեզ համար, որովհետև շատ հաճելի ձայն ունես :D ;) կներես, որ մոռացա... իսկապես ուրախ եմ, որ գոնե խոսեցի հետդ. կհանդիպենք էլ :B

Հատուկ Անահիտի համար.
մեկնաբանություն նկարին և դրա սկզբնական բացակայությանը. (:D)
ուրեմն էս Ձնծաղիկը, ինչպես կարող եք տեսնել, համառորեն չէր նայում հեռախոսա-լուսանկարչական ապարատին, այդ իսկ պատճառով առաջին նկարում կարելի է տեսնել միայն նրա մեջքն ու ձախ ձեռքը, ոտքը, ականջը... :D ... այժմ եկեք դիտարկենք նոր ավելացված նկարը. այստեղ մենք բախտ ունենք տեսնել Ձնծաղիկի ոչ միայն մյուս ձեռքն ու ոտքը, այլև, ուշադրություն դարձրեք` քիթը :D իսկ հիմա տեսնենք, թե ուր է ուղղված ճակատի մազափնջի ետևում քողարկված "ձյունոտ" աչքերի հայացքը: Ահա այստեղ է, որ գտնում ենք նկարներում դեպի աջ նրա խորհրդավոր հակվածության հանգուցալուծումը. ոչ-ո~չ, քավ լիցի, պատճառը Ներսեսը չէ :D, այլ այն, որ աղջիկը ոտքերի մոտ հայտնաբերել է մոտակա թխկիներից (որն, իդեպ, նրա ծառն է ըստ ինչ-որ արևելյան հորոսկոպի) պոկված մի փշոտ գնդիկ և, մինչ ուղեղը զբաղված է Հայկի հարցերը մարսելով, ձեռքերը նյարդային շարժումներով պոկոտում են գնդիկի փշիկները... Ահա այս բարդ գործողության արդյունքում Ձնծաղիկը, թեև չպատասխանեց հարցերի ճնշող-սեղմող մեծամասնությանը, բայց իր ետևից թողեց անջնելի, բայց քամուց քշվելի հետք` "բմբլահան եղած փշե գնդիկ" :D

Հատուկ Ակումբի համար`
Շողակաթով հեռարձակվող ֆիլմաշարի միջի "նապաստակի ատամներով" м0нашка :oy

վա~յ... :D

Sosoyan
01.04.2008, 01:04
Նախ, Ձնծաղիկ գրառումտ վերջն էր :hands Ուրեմն, որ հիմա ձեզանից ոմանք չմտածեն իբր ես տղեն ով ա? Ինչպես և ասաց հենց Ջնծաղիկը, երբ եկավ, ինձ նկատեց Վարդի անզուգական ժպիտը խորասուզված նկարելիս... Ես էլ պատմեմ մի քիչ, չնայած, որ հավես չեմ անում հաճախակի գրառումներ անել, որի համար կներեք... Լավ անցնենք բուն թեմային: Ուրեմն ինչպես նշվեց համաձայնվ եմ, որ իրոք շատ խաղաղ, հետաքրքիր, զվարճալի ու ամենակարևորը Առողջ հանդիպում էր ստացվել (Փառք ու պատիվ Guest-ին), Ափսոս, որ թիմային խաղ չեղավ, բայց ոչինչ հաջորդ անգամ հաստատ կստացվի, ու ես էլ կխաղամ, չնայաց կարող է և 2րդ տարբերակ նկարեմ :D Բայց անպայման հետս տաբուրետկա եմ բերելու: Ի դեպ առաջի անգամ էի այդպես ոտքերս խաչախ նստած խոտերին, և Guest-ի ոտքը որպես հենարան օգտագործելով, նկարում: Դրա համար ել վերջում արդեն անհարմար էր ուստի նկարը չստացվեց նենց, ոնց որ կուզենայի ստացվեր :love. Եվ իհարկե շատ ուրախ եմ որ ծանոթացա, ինձ համար նոր մարդկանց հետ... :B Իսկ ինչ վերաբերվում է առարկություններին կախված այս ֆորմատի հանդիպման մասին, լրիվ համաձայն եմ Ervand-ի հետ ;)

Guest
04.04.2008, 10:57
Բարև բոլորին :love
Մյուս հանդիպումը ինչպես և ասվել էր տեղի կունենա վաղը՝ ապրիլի 5-ին ժամը 16:00-ին: Հավաքվելու ենք սպիտակ ձերշռների մոտ և այնտեղից քայլենք Թումանյանի այգի: Ընդանուր ճանապարհը կազմելու է 6 կմ 250 մ… Իակ ով կուզենա կարող է միանալ մնացածին ժամը 18:00-ին արդեն հենց այգում:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րն»-ի հարցերը այս անգամ լինելու են ավելի մշատված, իսկ խաղը լինելու է ոչ թե անհատական, այլ թմային: Լինելու է 15 հարց:

Ներքևը կարող եք տեսնել այն ճանապարհը որով հասնելու ենք Թումանյանի այգի:)
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին…

Dayana
04.04.2008, 11:41
ես կգամ :oy չեմ խոստանում 6 կմ քայլել, բայց կգամ :oy հուսով եմ կծանոթանամ այն անդամների հետ ում դեռ չեմ հանդիպել ;)

Apsara
04.04.2008, 15:54
Բարև բոլորին :love
Մյուս հանդիպումը ինչպես և ասվել էր տեղի կունենա վաղը՝ ապրիլի 5-ին ժամը 16:00-ին: Հավաքվելու ենք սպիտակ ձերշռների մոտ և այնտեղից քայլենք Թումանյանի այգի: Ընդանուր ճանապարհը կազմելու է 6 կմ 250 մ… Իակ ով կուզենա կարող է միանալ մնացածին ժամը 18:00-ին արդեն հենց այգում:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րն»-ի հարցերը այս անգամ լինելու են ավելի մշատված, իսկ խաղը լինելու է ոչ թե անհատական, այլ թմային: Լինելու է 15 հարց:

Ներքևը կարող եք տեսնել այն ճանապարհը որով հասնելու ենք Թումանյանի այգի:)
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին…

Հայկ ինչ դաժան ես բայց:(, նախ ավելի կարճ ճանապարհ կա, ու առանց ավելորդ դիքեր բարձրանալու, օրինակ Բաղրամյանով Օրբելիով Կիևյան մոստով ու տեղ հասաք,

Sunny Stream
04.04.2008, 19:25
:( :( :(
վաղը, ըստ նախնական պլանների, թատրոն եմ գնում... չեմ կարող չգնալ` Սարոյանի գործերի հիման վրա ստեղծված ներկայացում է... հետո, իհարկե, Թումանյանի այգու մոտով կանցնեմ... եթե իմանամ էնտեղ եք` կմիանամ:

Կներեք :oy

հույս ունեմ շատ կլինեք ու հավես կլինի!!!

Dayana ջան, սենց էլ բա՞ն կլինի... չէ, բայց որ երկար մնաք (մինչև 9-ը) հաստատ կհանդիպենք ;)

Dayana
05.04.2008, 10:10

Ձնծաղիկ ջան, ես երկար մնալ չեմ կարող :oy բայց ոչինչ մյուս շաբաթ կհանդիպենք, կամ էն մյուս, կամ ... դե կյանքն առջևում է, կարևորը որ եկրուսս էլ ուզում ենք հանդիպել ու կհանդիպենք ;)

Guest
07.04.2008, 14:28
Կներեկ, բայց խիստ զբաղվածության պատճառով մոտ մի ամիս չեմ կարողանա չծխողների հանդիպումներ կազմակերպել :) Բայց դա չի նշանակում, որ մնացախը դա անել չեն կարող: Մյուս ամիս անպայման էլի կլինեն հանդիպումներ: Ով կկարոտի ինձ կարող է գալ :oy

Dayana
07.04.2008, 14:34
Անցած չծխողների հանդիպմանը ծանոթացա ևս մի չծխող անդամի հետ :) Ahik շատ բարի տղա է :)

Հ.Գ. ես կգամ քեզ տեսնելու ;) Հայկ, համ էլ խնձոր կուտե՞ս :oy

Chuk
12.04.2008, 14:42
Իսկ ես մեր չծխողներին այսօր հրավիրում եմ ակումբի սովորական հանդիպմանը :)
Կարոտել եմ, ավազակներ :angry
Սպասելու եմ :love

Աթեիստ
12.04.2008, 14:43
Մենք այսպես թե այնպես գալու էինք, պատվավոր հյուրերի պատվին ;)

Apsara
12.04.2008, 19:51
Իսկ ես մեր չծխողներին այսօր հրավիրում եմ ակումբի սովորական հանդիպմանը :)
Կարոտել եմ, ավազակներ :angry
Սպասելու եմ :love

Շնորհակալ ենք հրավերքի համար, բայց կարծես թե այսօր ես տան պատերը պիտի ուսումնասիրեմ, Հայկը զբաղվածա, իսկ ես....:oy

Մենք այսպես թե այնպես գալու էինք, պատվավոր հյուրերի պատվին ;)

էէհ պատվավոր հյուրերին մենք էլ ենք կարոտել:love

tikopx
29.09.2010, 19:47
Այս թեմայում կարող եք գրել այն ամենը ինչ կապված է ակումբի չծխողների հանդիպումների հետ: Եկողներից խնդրվում է միայն մի պայման բավարարել՝ չծխել հանդիպման ընթացքում:
Առաջին հանդիպումը կկայանա այս շաբատ, ժամը 16:00 ին, հավաքվում ենք Թումանյանի արձանի մոտ, այնտեղ կասեմ ուր ենք գնում ;)

lol սենց միտքելա եղել հանդիպման :) հին թեմաները կարդալը հետաքրքիրա բայց հա:)

Chuk
29.09.2010, 19:58
Մոդերատորական. ժամկետնանց թեման փակվում է՝ հետագա անիմաստ քննարկումը կանխելու համար: