PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր պատմության դասերը



ցեղակրոն
23.03.2008, 03:31
Բարև բոլորին,
Գտնում եմ, որ շատ արդիական է «Մեր պատմության դասերը» հաղորդաշարը։ Անչափ շնորհակալություն պ. Արտակ Մովսիսյանին և ամբողջ աշխատակազմին։
Քանի դեռ այս տեսանյութերը չեն վաճառվում ԴՎԴ–ի վրա, առաջարկում եմ դիտել այս հաղորդաշարի իմ ձայնագրած թողարկումները։
Կաշխատեմ օր–օրի ավելացնել։
http://gareginnjdeh.free.fr/patmaban/mer_patmutyan_desern_arevmtyan_hayastani_masin_NEW/preview.jpg (http://gareginnjdeh.free.fr/patmaban/mer_patmutyan_desern_arevmtyan_hayastani_masin_NEW/preview.jpg)
Նաև http://shahbazyan.blogspot.com/2008/03/1.html#links

ցեղակրոն
23.03.2008, 18:49
Կներե՛ք, բայց մինչև հեղինակներից թույլտվություն ստանալը, չենք կարող հրապարակել այս կարևոր տեսանյութը։
Հուսով եմ շուտով ստանալ դրական պատասխան և հրապարակել։

ցեղակրոն
07.08.2008, 21:59
Շատ զարմանալի է, բայց այսօր հայաստանյան հեռուստադաշտը հեղեղված է ապազգային ու այլասերիչ քարոզչությամբ:
Երևանցիները մետրային ալիքով զրկված են մեծատառով հայ մարդ, պատմաբան Արտակ Մովսիսյանի''Մեր պատմության դասերը'' հաղորդաշարը նայելու հնարավորությունից:
Բարեբախտաբար համացանցը մեզ շատ լավ հնարավորություններ է տալիս պահպանելու և հետևելու այս հայրենասիրական մեծ ծրագրին:
Հրավիրում եմ նայել...
LESSONS OF ARMENIAN HISTORY N1 (http://www.memocast.com/mediadetails.aspx?id=256044)

Մեղապարտ
07.08.2008, 22:15
Ապրես ,ճիշտ գործ ես անում աստված պահապան և օգնական

Vive L'Armenie
07.08.2008, 22:23
Շատ եմ հավանում այդ ծրագիրը, կարծում եմ դա էլ միջոց է պատմությունն ուսումնասիրելու համար :ok, այնուամենայնիվ հետաքրքիր է :ok
Ողջունում եմ, լավ գործ ես անում ;)

Ջուզեպե Բալզամո
08.08.2008, 02:58
Նախ հարգանքներս և ողջույններս նախաձեռնությանդ համար: Իսկապես լավ միտք ես հղացել, այս նյութերին մեզ ծանոթացնելով… շնորհակալություն:
Բայց սա արդեն տագնապ ու լուրջ անհանգստություն է առաջացնում ինձ մոտ.

Շատ զարմանալի է, բայց այսօր հայաստանյան հեռուստադաշտը հեղեղված է ապազգային ու այլասերիչ քարոզչությամբ:
Երևանցիները մետրային ալիքով զրկված են մեծատառով հայ մարդ, պատմաբան Արտակ Մովսիսյանի''Մեր պատմության դասերը'' հաղորդաշարը նայելու հնարավորությունից:
Ու սա էն դեպքում, երբ Հայաստանում իշխում են իրենց "ազգայնական" հռչակած ուժերը: Եվ տեղի ու անտեղի քարկոծում ընդդիմադիր այլախոհներին, ապազգային ու ազգադավ գործունեության համար:

Lion
08.08.2008, 13:06
Ես քիչ եմ տունը լինում ու ՏՎ նայում - ժամը քանիսին է??

Մի առիթով ես ասել եմ ու չեմ հոգնում կրկնել - Արտակը ժամանակակից Խորենացին է:hands

Sunny Stream
08.08.2008, 14:21
Առաջին անգամ էս հաղորդումը տեսա բոլորովին վերջերս... Սիսիանի մոտ մի կորած գյուղ էինք գնացել... էն էլ հոպ` էդ կորած գյուղում մարդկանց հեռուստացույցը 1300-ից ավելի ալիք էր ցույց տալիս, իրենք ամեն առավոտ դիտում էին էս հաղորդումը... իսկապես շատ հետաքրքիր ու կարևոր տեղեկություններ են հաղորդում, ուղղակի հաղորդման ֆորմատն է ձանձրալի` խոսող գլուխ: Լավ է, որ էդ խոսող գլուխը մասնագետ է ու ազատ է խոսում, ոչ թե անգիր արած տեքստ ասում: Թեև եթե մեկին հետաքրքրի ու նա ուզի տեղեկանալ տվյալ թեմայի մասին, կդիտի:
Ուրախ եմ, որ արդեն տանը նստած էլ հնարավորություն ունեմ դիտել հաղորդումը, բայց եթե հայկականի սերվերում տեղադրեիք, ավելի լավ կլիներ :roll

ցեղակրոն
15.08.2008, 13:43
Անչափ ուրախ եմ, որ մեր սիրելի Արտակի հաղորդումները նայում են ամենուրեք...
Գիտեք, մարտի 3-ի հաղորդումը իսկական խրատ էր, որ երկուստեք հորդորում էր լինել մարդկային ու հարգել բոլոր զոհերի հիշատակը...

Ավելացվել է 16 րոպե անց

Ես քիչ եմ տունը լինում ու ՏՎ նայում - ժամը քանիսին է??

Մի առիթով ես ասել եմ ու չեմ հոգնում կրկնել - Արտակը ժամանակակից Խորենացին է:hands

Հաղորդումները եթեր են հեռարձակվում ամեն երկուշաբթի առավետյան 8.30-ին միայն Հ1-ի արբանյակային ալիքով…
Հայաստանի այն տարածքներում, ուր Հ1-ի մետրային ալիքը չի հասնում (որոշ մարզեր և Արցախ), դեցիմետրային կայաններով բարեբախտաբար հեռարձակվում է Հ1-ի արբանյակային ալիքը և որոշ մարզերում,Արցախում կարողանում են հետևել այս ազգային խիստ կարևորություն ունեցող հաղորդաշարին…
Եթե կուզեք, ես ձեզ կտեղեկացնեմ...

ցեղակրոն
16.08.2008, 12:05
Դիտեք այս երկուշաբթվա հաղորդումը

Լեռնցի
16.08.2008, 12:48
Ճիշտն ասած ես կարոտ եմ տենց հաղորդումների... Ցավոք սրտի միացնում ես ժամը 11-ից հետո մենակ "Ուժս" են ցույց տալիս, իսկ ցերեկային ժամերին նարկոբիզնեսի ու այլ դեբիլությունների մասին:
Ես չեմ հասկանում, մի խելքը գլխին մարդ չկա էդ հեռուստաընկերություններում?
Լուրջ եմ ասում, էս պահին ամենանորմալ ալիքը, որ Հայաստանում հեռաձարկվում է, դա ԱԼՄն է, ու նույնիսկ Երևանում էլ լավերից է:

dotsent
29.08.2008, 10:17
Կարծում եմ Հայաստանում իշխանությունների օժանդակությամբ պիտի ստեղծվի մի մշակութային հեռուստաալիք, որով պիտի ցուցադրվեն միայն մշակութային և գիտական հաղորդաշարեր: Այդ հեռուստաալիքով պետք է ցուցադրվեն նաև միայն ուսուցողական ֆիլմեր: Այն պետք է ցուցադրվի ամբողջ ՀՀ-ի տարածքով:

Արիացի
29.08.2008, 11:20
Կարծում եմ Հայաստանում իշխանությունների օժանդակությամբ պիտի ստեղծվի մի մշակութային հեռուստաալիք, որով պիտի ցուցադրվեն միայն մշակութային և գիտական հաղորդաշարեր: Այդ հեռուստաալիքով պետք է ցուցադրվեն նաև միայն ուսուցողական ֆիլմեր: Այն պետք է ցուցադրվի ամբողջ ՀՀ-ի տարածքով:

Շատ ճիշտ ա:

Մեղապարտ
30.08.2008, 01:33
Փոխանցում եմ Ա.Մովսիսյանի նամակը
Սիրելի հայրենակիցներ

Շատ շնորհակալ եմ ու խորապես զգացված, ստացած բոլոր նամակների համար, որոնցում հայտնում եք Ձեր համակրանքը,աջակցությունը՝ «Մեր պատմության դա սերը» հաղորդաշարին և վրդովմունքը, այն փակելու կապակցությամբ:
Նախ պետք է խնդրեմ Ձեր ներողամտությունը,որ պատասխանում եմ, ոչ թե անհա տապես,այլ ընդհանուր բաց նամակով: Օգոստոսի 25-ից հետո ստացված տասնյակ
նամակներում միևնույն մտահոգություններն են, նույն հարցադրումները, որոնց ցանկանում եմ անդրադառնալ՝ բոլորի համար պարզաբանություն մտցնելու նպատակով: Հաղորդաշարի փակմն մասին լուրն իմանցա նախավերջին հաղորդու մից հետո: Պատճառն ինձ բացատրվեց ֆինանսների բացակայությամբ: Տեղեկացա, որ իմ հաղորդաշարից բացի, փակվում են նաև հայ գրականությունը, ճարտարապե տությունը և հայոց լեզվին նվիրված հաղորդաշարերը,որոնց վրա ծախսվող չնչին գումարները «Հ-1»-ը որոշել է ուղղել նոր բացվելիք «Մշակույթ» ալիքի ֆինանսավոր մանը,որը պետք է եթեր սկսի սեպտեմբերի 21-ին (այն նախատեսվում է հեռարձա կել նաև արբանյակով Սփյուռքի համար) :
Ես , իհարկը, միշտ անհրաժեշտ եմ համարել(և այսօր էլ համարում եմ)հայկական մշակութային ալիքի գոյությունը, բայց, որ դա կարվեր հայագիտական-մշակութա յին, արդեն կայացած ծրագրերը փակելու հաշվին, առնվազն տարօրինակ է ինձ համար: Զարմանալի է ֆինանսավորման պատճառաբանպւթյունը, քանի որ«Հ-1»-ի եթերը ողողված է անիմաստ ու հաճախ բարոյազրկող ,սերիալների ու հաղորդում ների վրա,որոնց վրա ծախսվում են հսկայական գումարներ...
Այս միակողմանի դադարեցումով, «Հ-1»-ը խախտում է, իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես իբրև հաղորդաշարի հեղինակ, ստորագրել եմ մեկ տարվա պայմանագիր, սակայն այն դադարեցվում է 8 ամիս անց: Ես հասկանում եմ, որ այս մասին կարդալով կառաջարկեք դատ բաց անել «Հ-1»-իդեմ, սակայն դա առանձնակի իմաստ չի ունենա:
«Հ-1»-ի այսօրյա ղեկավարության հայկական ազգային շահերի նվիրումին խիստ կասկածում եմ, վկան «Հ-1»-ի հայաստանյան եթերում հայագիտական ծրագրերի լիակատար բացակայությունը: «Հ-1»-ի դեմ դատ բացելու պարագայում հաղոր դաշարը կարող է բերաբացվել,սակայն այնպիսի պայմաններով, որ անիմաստ լինի շարունակելը: Բացի ֆինանսավորման դադարեցումը, հաղորդաշարը կարող է հեռարձակվել միայն մեկ օր,այն էլ այնպիսի ժամի, որը Սփյուռքի որևէ համայնքնե րում նպաստավոր ժամ չլինի: Ես ունեմ դրա դառը փորձը, անցյալ տարի տրամա դրեցինք «Տիգրան Մեծ Հայրենապաշտ տիրակալը»ֆիլմը: Ֆիլմը ցուցադրվեց «Հ-1»-ով , սակայն... գիշերվա ժամը 1-30-ին, երբ մարդիկ քնած էին....: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործ չունենալ «Հ-1»-ի այսօրվա ղեկավարության հետ, որը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը: Ես ուղարկում եմ «Հ-1»-ի էլ.փոստի հասցեները,
քանի որ ստացված նամակներում ցանկացել էիք իմանալ դրանք (karine@armtv.com, diana@armtv.com, alik@armtv.com, marad@armtv.com, sadelid@armtv.com, side@armtv.com) սակայն նրանց գրելն առանձնապես իմաստ չի ունենա ,ափսոս է Ձեր ժամանակը...
Օգոստոսի 26-ին հանդիպեցի Սփյուռքի կոմիտեի (որը, հոկտեմբերի 1-ից կվերացվի Սփյուռքի նախարարության) ղեկավար՝ Հրանուշ Հակոբյանի հետ: Ասեմ, որ նա ևս տեղյակ էր հաղորդաշարի փակմանը՝ շնորհիվ Սփյուռքից ստացված հեռախոսազանգերի, նա շատ վրդովված էր, քանի որ դրանից 1-2 շաբաթ առաջ նա առաջարկել էր քննարկել«Մեր պատմության դասերը» հաղորդաշարի Անգլերեն հեռարձակման հնարավորությունը: Իմ պատկերացմամբ այն, արևելահայերեն և արևմտահայերենից բացի, պետք է ունենա առնվազն անգլերեն, ռուսերեն, թուրքերեն և ֆրանսերեն ծրագրերը որոնք պետք է մեկնաբանեն հայության ինքնությունը: Նշված լեզուներից յուրաքանչյուրով այսօր խոսում են կես միլիոն և ավել հայեր, որոնց զգալի մասը հայախոս չէ: Հետագայում քաղաքական նկատառումներով կարելի է մեծացնել այս ցանցը՝ ներառելով նաև իսպաներեն, արաբերեն և այլ լեզուներով հաղորդումներ: Ասեմ, որ Հրանուշ Հակոբյանը ոգևորությամբ ընդունեց այս առաջարկը՝ ցույց տալով ապագա նախարա րության գրավոր ծրագրում նախատեսված «Համահայկական հեռուստաալիքի» մասին կետը:Նա առաջակեց մանրամասն ծրագիր ներկայացնել, որը սիրով հանձն առա...
Հուսով եմ, որ այս ծրագիրը արդեն ՀՀ կառավարության հետ կդրվի լուրջ մակար դակի վրա, և մենք մոտ ապագայում կունենանք կարևոր հեռուստաալիք , որր առա ջնահերթ խնդիրները կլինեն հայապահպանումը ,հայադարձությունը և միացյալ ուժերով հայության նոր հաղթանակների նվաճումը:
Իսկ մինչև այդ կրկին ընդունեք իմ երախտագիտությունը Ձեր ջերմ համակրանքի և աջակցության համար: Տեղեկացնեմ, որ սեպտեմբերին հաղորդաշարի ինտերնե տային էջը (www,memocast.com) կլրացվի վերջին 4 հաղորդումներով և հնարավոր ություն կունենաք դիտել բոլոր 33 հաղորդումները:


Սիրով Արտակ Մովսիսյան
E-mail:patmaban@yahoo.com
Հեռ (374 91) 36-28-42 28.08.2008

ցեղակրոն
03.09.2008, 15:41
Շատ եմ ցավում, շատ եմ ափսոսում...
Այսպիսի անուղեղ ու անհեռատես Հ1-ական ղեկավարություն...
Ախր, ում են պետք Հ1-ի հիմարային ֆիլմերն ու ապուշական սերիալները:
Հայաստանի հեռուստադիտողին հերիք է դարձնեք անվողնաշարային ու տարփասեր էակներ...
Ես շատ եմ վրդովված...
Խնդրում եմ բոլոր մեր ընթերցող-ֆորումցիներին իրենց արդարացի վրդովվմունքի ձայնը բարձրացնեն այս հայրենասիրական հեռուստաշարի փակման դեմ:
Խնդրում եմ գտնվեք այս մեր երկրի քացաքացի և հեռախոսազանգերով, թե էլ.փոստով բողոքեք...
Հ1-ի էլ.փոստն է : karine@armtv.com, diana@armtv.com, alik@armtv.com, marad@armtv.com, sadelid@armtv.com, side@armtv.com
Հ1-ի համարն է : +374 10 65-00-15
Հ1-ի մեկնաբանություններ բաժին : http://www.armtv.com/first/arm/?sub=comments

ցեղակրոն
03.09.2008, 16:23
Իմ վրդովնունքն եմ հայտնում Արտակ Մովսիսյանի հեղինակած <<Մեր պատմության էջերը>> հաղորդաշարի փակման դեմ:
Այս հաղորդաշարը շատ կարևոր առաքելություն է կատարում` արտերկրի հայությանը ծանոթացնելով մեր դարավոր պատմությանը:
Ախր, ում են պետք Հ1-ի հիմարային, սահմռկեցուցիչ ֆիլմերն ու ապուշական, անորակ սերիալները:
Հայաստանի հեռուստադիտողին հերիք է դարձնեք անողնաշարային ու տարփասեր էակներ...
Խնդրում եմ շատ հրատապորեն վերանայել Արտակ Մովսիսյանի հեղինակած <<Մեր պատմության էջերը>> հաղորդաշարի դադարեցման որոշումը և շուտափույթ եթեր տալ:

Ավելացվել է 3 րոպե անց

Իմ վրդովնունքն եմ հայտնում Արտակ Մովսիսյանի հեղինակած <<Մեր պատմության էջերը>> հաղորդաշարի փակման դեմ:
Այս հաղորդաշարը շատ կարևոր առաքելություն է կատարում` արտերկրի հայությանը ծանոթացնելով մեր դարավոր պատմությանը:
Ախր, ում են պետք Հ1-ի հիմարային, սահմռկեցուցիչ ֆիլմերն ու ապուշական, անորակ սերիալները:
Հայաստանի հեռուստադիտողին հերիք է դարձնեք անողնաշարային ու տարփասեր էակներ...
Խնդրում եմ շատ հրատապորեն վերանայել Արտակ Մովսիսյանի հեղինակած <<Մեր պատմության էջերը>> հաղորդաշարի դադարեցման որոշումը և շուտափույթ եթեր տալ:

Խնդրում եմ բոլոր մեր ընթերցող-ֆորումցիներին իրենց արդարացի վչդովվմունքի ձայնը բարձրացնեն այս հայրենասիրական հեռուստաշարի փակման դեմ:Խնդրում եմ գտվեք այս մեր երկրի քացաքացի և հեռախոսազանգերով, թե էլ.փոստով բողոքեք...Հ1-ի էլ.փոստն է : karine@armtv.com, diana@armtv.com, alik@armtv.com, marad@armtv.com, sadelid@armtv.com, side@armtv.comՀ1-ի համարն է : +374 10 65-00-15Հ1-ի մեկնաբանություններ բաժին : http://www.armtv.com/first/arm/?sub=comments

Lion
03.09.2008, 17:42
Ափսոոոսս...:(

ցեղակրոն
03.09.2008, 17:57
Շատ զարմանալի է, բայց այսօր հայաստանյան հեռուստադաշտը հեղեղված է ապազգային ու այլասերիչ քարոզչությամբ:
Սկսած 26 օգոստոսից բոլորս զրկվեցինք մեծատառով հայ մարդ, պատմաբան Արտակ Մովսիսյանի''Մեր պատմության դասերը'' հաղորդաշարը նայելու հնարավորությունից:
Բարեբախտաբար համացանցը մեզ շատ լավ հնարավորություններ է տալիս պահպանելու և տեսնելու արդեն հեռարձակված այս հայրենասիրական մեծ ծրագրի 33 հաղորդումները:
Հրավիրում եմ նայել...
LESSONS OF ARMENIAN HISTORY-ը www,memocast.com-ում

Dyutazn
19.09.2008, 14:54
Հարգանքներս Արտակ Մովսիսյանին
Կեցցե՛ Մեծն ՀԱՅՔ

Marduk
19.09.2008, 16:43
Այսօր Չալեքսան Հարությունյանը ասաց որ նոր բացվելիք «Արարատ» ալիքով կլինի «Մեր պատմության դասերը»

հուսանք... այնքան էլ չեմ հավատում նրան

Lion
20.09.2008, 15:17
Հարգանքներս Արտակ Մովսիսյանին
Կեցցե՛ Մեծն ՀԱՅՔ

Միանում եմ: Մի անգամ ասել եմ ու չեմ հոգնում կրկնելուց - Արտակ Մովսիսյանը ժամանակակից Խորենացին է: Ինչպես Պատմահայրը 5-րդ դարում բացահայտեց մոռացության քողով պատված մեր անցյալը իր ժամանակի գիտության մակարդակով, այնպես էլ Արտակը` հիմա: