PDA

Դիտել ողջ տարբերակը : Քյարթուիզմ

Moon
22.03.2008, 17:57
ՔՅԱՐԹՈՒԻԶՄ–Ի՞նչ եք հասկանում քյարթու ասելով և առհասարակ համարում ե՞ք դա մտածելակերպի «արգասիք»։ :think
Ինչու՞ չընտրել միջինը՝ ոչ՛ քյարթ, ոչ՛ ջակի։
Լավ է ընտրել ոսկե միջինը։
Սև գույնն ախր շատ տղուր է, դառն ու տրամադրությունը գցող։:B
:)

keyboard
22.03.2008, 18:11
Այսինքն եթե ես սև եմ հագնում ուրեմն քյարթու ե՞մ, իսկ ջինս հագնելուց Ջակի՞
ՑԻՑ, ինչպես կասեն ռուսները, ես գտել եմ միջինը և այդպես էլ շարժվում եմ:
Ոչ մի ուղղակի կապ չկա քյարթու լինելու և հագնվելու մեջ, ուղղակի մեր հայ տղաները սիրում են իրենց պահել նենց, ոնց որ լուրջ տղեքը, բայց պետք եղած ժամանակ դառնում են անմակարդակ ջրիկ, անտակ ռեպլիկներ անող միջավայր:angry

Adam
22.03.2008, 18:13
Այս թեմայով վախտին վեպ էի գրում: Վերնագրել էի «Ռաբիզո Կռուզո»: Ափսոս, որ ջնջեցի...

_DEATH_
22.03.2008, 18:18
Սևը գույն տխրության հետ ոչ մի կապ չունի, տրամադրություն չի գցում, ընդհակառակը բարձրացնումա, ով որ Vista-ն տեսելա ինձ կհասկանա: Ու ընդհանրապես օրինակ Ճապոնիայում ուրախության գույննա սևը:
Թաղմանն էլ իմ կարծիքով սև են հագնում, որովհետև ուրախ են, որ երկինքա գնում մարդը;

Adam
22.03.2008, 18:20
Համամիտ եմ keyboard-ի հետ

Yellow Raven
22.03.2008, 18:20
Բայց վերնագիրը լավն էրhttp://www.akumb.am/images/smilies/lol2.gif, իսկ ընդհանրապես ոսկե միջինը ամեն մարդու համար տարբերա,ամեն մարդ ունի իրա ոսկե միջինը:

Սամվել
22.03.2008, 18:32
Եկեք մի հատ սկզբի համար պարզենք որնա Քյարթույությունը...Եվ առհասարակ ոորնա սահմանը Քյառթուի ու սովորական մարդու միջև ;)

Թե չէ գրել եք Քյառթույությունը բայց մարդ կա /օրինակ ես:angel/ չգիտի ինչա նշանակում քյառթու...

Գժուկ Քյառթուն ո՞րնա :think

Adam
22.03.2008, 18:34
Ես մի հատ գրպաններով շալվար ունեմ: Առել եմ Ջակի Ջուկի ջինս, խանութից: Ու լավ էլ շալվար էր: Ուրեմն հիմա ես ջակի՞ եմ: :D

Belle
22.03.2008, 18:36
Ճիշտն ասած ես էդ բառը միանշանակ չեմ կարող հասկանալ, բայց կարծում եմ, որ Քյառթուներն էլ են սովորական մարդիկ, ուղղակի հագնվելու, ոճի, լսած երաժշտության մեջ է տարբերությունը

Հ. Գ. հիմնական տարբերությունը մտածելակերպն է

_DEATH_
22.03.2008, 18:42
թուրքերեն քյարթ-քյարթ հայիվան նշանակումա սապատավոր անասուն :D

Հ.Գ. ակումբի կանոնակարգի մեջ ինչ ասես չեք գրել, բայց թուրքերեն վերնագրով թեմաները թւյլատրվում են հա :angry

Belle
22.03.2008, 18:45
Մի բան էլ մոռացա ասեմ---վերջերս հարսանիք էի գնացել, ծաղիկը բռնել էի, ակումբում ասեցի, էրեխեքից մեկն ասեց, գործ չունես, թե չէ մի հատ էլ քյառէու մարդ կառնես, էլ չի թողնի մտնես ակումբ :D :D :D

ու սկսեցի էդ մտածելակերպի շուրջ ինձ համար քյառթուի ուրվագիծ անել,
դրանից հետո վախենում եմ քյառթուներից :oy

Ավելացվել է 48 վայրկյան անց

թուրքերեն քյարթ-քյարթ հայիվան նշանակումա սապատավոր անասուն :D

իսկականի՞ց, թե՞ կատակ ես անում :D :D :D

keyboard
22.03.2008, 18:47
Մի բան էլ մոռացա ասեմ---վերջերս հարսանիք էի գնացել, ծաղիկը բռնել էի, ակումբում ասեցի, էրեխեքից մեկն ասեց, գործ չունես, թե չէ մի հատ էլ քյառէու մարդ կառնես, էլ չի թողնի մտնես ակումբ :D :D :D

ու սկսեցի էդ մտածելակերպի շուրջ ինձ համար քյառթուի ուրվագիծ անել,
դրանից հետո վախենում եմ քյառթուներից :oy

Ավելացվել է 48 վայրկյան անց

իսկականի՞ց, թե՞ կատակ ես անում :D :D :D
Թե՞ ամուսնանալուց:D

Belle
22.03.2008, 18:49
Թե՞ ամուսնանալուց:D

Key.թեմայից մի շեղվի, ես շատ պարզ էի արտահայտվել :D :D :D

Ֆելո
22.03.2008, 18:50
Գժուկ Քյառթուն ո՞րնա :think

կլնի ես պատասխանեմ?:)
քյառթուների օրինակներ

հայացքդ մի վարկյանից ավել մնաց իրա վրա, մուննաթով ասումա "ապե խի ես նայում?".

ֆուտբոլ խաղալուց քեզ հրումա, դու էլ ասում ես "հոպ ախպեր, շտռաֆ" ինքը էլի մուննաթով ասումա "ինձ էսքան վախտ ոչ մեկ ՀՈՊ ասած չկար, դու ոնց ես ինձ ասում հոպ" ու եքա բազառա ըլնում.

ձյունա գալիս, ուրախանումա որտև "թեմաները" շատանում են. մարդիք ձնագնդիկ խաղալուց հանկարցակի կարողա խփեն իրան.

եթե պետքա կարամ էլի օրնակներ բերեմ

Հ.Գ. ոչ մի բան ես չեմ հորինել, բոլորն էլ իրական կյանքից են;)

_DEATH_
22.03.2008, 18:51
իսկականի՞ց, թե՞ կատակ ես անում :D :D :D

Կատակ չեմ անում, քյարթու չորա նշանակում, քյարթ-քյարթ հայիվան յանի չոր, սապատավոր անասուն էլի ուղտ: Բա չափալախը որ թուրքերեն հարվածա նշանակում :D, մեր բառապաշարի ու հիմնականում հայհոյանքների մեջ շատ կան թուրքերեն բառեր:

keyboard
22.03.2008, 18:52
"ապե խի ես նայում?".

"ապե խի ես նայԸԸԸմ?"
Այ սենց 100 տոկոս ճիշտա, դե մնացածն էլ էլ չեմ ասում

Key.թեմայից մի շեղվի, ես շատ պարզ էի արտահայտվել :D :D :D
Հա էլի թե ինչի հարցրեցի :B:D

Սամվել
22.03.2008, 19:48
կլնի ես պատասխանեմ?:)
քյառթուների օրինակներ

հայացքդ մի վարկյանից ավել մնաց իրա վրա, մուննաթով ասումա "ապե խի ես նայում?".

ֆուտբոլ խաղալուց քեզ հրումա, դու էլ ասում ես "հոպ ախպեր, շտռաֆ" ինքը էլի մուննաթով ասումա "ինձ էսքան վախտ ոչ մեկ ՀՈՊ ասած չկար, դու ոնց ես ինձ ասում հոպ" ու եքա բազառա ըլնում.

ձյունա գալիս, ուրախանումա որտև "թեմաները" շատանում են. մարդիք ձնագնդիկ խաղալուց հանկարցակի կարողա խփեն իրան.

եթե պետքա կարամ էլի օրնակներ բերեմ

Հ.Գ. ոչ մի բան ես չեմ հորինել, բոլորն էլ իրական կյանքից են;)

ՔՅԱՐԹՈՒԻԶՄ–Ի՞նչ եք հասկանում քյարթու ասելով և առհասարակ համարում ե՞ք դա մտածելակերպի «արգասիք»։ :think
Ինչու՞ չընտրել միջինը՝ ոչ՛ քյարթ, ոչ՛ ջակի։
Լավ է ընտրել ոսկե միջինը։
Սև գույնն ախր շատ տղուր է, դառն ու տրամադրությունը գցող։:B
:)

Դավ ջան քեզ թվաց ես ոչ քյառթու (http://www.akumb.am/showpost.php?p=379085&postcount=34)եմ տեսել որ լսել... :D

Ուղակի հարցը դա չի . ..

Հարցը այն է որ այսօրվա իրականություն մեջ մեր շատ սիրելի աղջիկները չեմ տարբերում իրական քյառթուին կողծիքից :D

Որովհետև քան թե քյառթույթության արգասինկները ման գան մտածելակերպի բթության կամ ուղաղի անծայրածիր հարթավարերի մեջ :D սկսում են ման գալ մարդկանց արտաքինի, շորերի, կոշիկների, մազերի ձևի եսիմինչերի մեջ...

Երեխեք ջա՜ն էտ որ ասում եք քյառթու քյառթու դա հո պոզով պոչով չի լինում, դա ուղակի մտածելակերպի տեսակա, բավականին պրիմիտիվ մտածելակեպի տեսակ ինչևէ... բայց դե այդ մտածելակերպի մարդիկ կոպիտ ասած կարող են հանդիպել տարբեր կաղապարներով... ասենք ճղած ջինսերին մինչև կոստյում շալվաչ, կամ չստիկից մինչև ծիծակ ;) /մինուս անվերջից պլյուս անվերջ/:D:D

Ասածս ի՞նչա

Եթե քննարկում եք քյառթու մարդկանց քննարկեք նրանց մտածեակերպ պրիմիտիվությունը կամ ավելի ճիշտ նրանց մտաշելակերպի տարբորությունը ձերինից... ոչ թե խորացեք էտ մարդկանց հագուկապի վրա...

Իսկ եթե քննարկում եմ մարդկանց ճաշակների տարբերությունները կամ սրա հագածի լավ կամ վատ լինելը նրա նկատմամբ դա քննարկեք անկախ մարդկանց մտածելակերպից ;)

Հ.Գ. Ես էլ շատ հաճախ սև շալվար եմ հագնում, բայց հաստատ ինձ մի քիչ ճանաչող ցանկացած նորմալ մարդ կարող է փաստել որ ես քյառթու չեմ.../համենայն դեպս տենց մտածելակերպ չունեմ/;)

քաղաքացի
22.03.2008, 22:40
Նախ պետք է հասկանալ քյարթույի ու ռաբիզի տարբերությունը:
Փորձեմ դասավորել ըստ աստիճանական կարգի:
1. Գողական, զակոննի գող, քերոբ
2. Քյարթու
3. Ռաբիզ

Ռաբիզները այսպես կոչված շարքային քյարթուներն են: Այսինքն ունեն քյարթու դառնալու ամբիցիա: Փորձում են շարժվել քյարթուների նման:

Քյարթուները նույն կերպ ձգտում են «գող» դառնալուն:

«Գողերը»
Գողականների մոտ ձևավորվում է մաֆիա: Մաֆիոզների կարգը պահանջում է, որ կառավարության մարմինների մեջ իրենք ունենան իրենց մարդկանցից՝ ապահովության համար: Այդ մարդիկ նպաստում են գողականների արարքները սառեցնուն: Ու քանի որ գողական աշխարհում շատ են լինում քրեորեն պատժելի դեպքեր, դրա համար էլ համապատասխան մարմիններում աշխատող այդ պաշտպանողները իրենց մարդկանցից են:

Այս բնույթի մարդկանցից էլ կան որոնց նույն անվանումներն են տալիս, սակայն դրանց առջևից ավելացնելով «սութի» բառը:
Սութի գողական, սութի քյարթու, սութի լավ տղա…

Քյարթուներն ուղղակի փորձում են արժանապատիվ լինեն, պաշտպանեն նրանց սրբությունը՝ մայրեր, քույրեր, ընտանիք… Պաշտպանվում են ամեն գնով:

Սակայն քյարթուների մոտ մի տեղ է հասնում, որ գալիս է «Գող» դառնալու ամբիցիա: Շատերը այդ էտապը չեն կարողանում անցնել՝ «կոտրվում են» և հետագայում դառնում են «վատ տղա»: Այդպիսի նվաստացուցիչ անվանման են արժանանում այն մարդիկ ովքեր սխալ քայլերով են փորձում հասնել դրան՝ գողություններ, սպանություններ…

Կա «ճշտի» գաղափար, բայց սա արդեն լրիվ այլ թեմա է:

Moon
22.03.2008, 23:49
էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերի հետ համաձայն եմ։
Համաձայն եմ նաև, որ քյարթուիզմը մարդու մտածելակերպ է, որը խիստ նպաստում ա մարդու արտաքինի վրա։
Նկարագրեմ՝
Ծիծակ կոշիկներ,չոլկա հատիկ–հատիկ կամ որ հետևի մազերը երկարացնում են, էդ էլ երևի քյարթերից մեկը գնում ա արտասահման, հետո գալիս ա մազերը հետևից երկար ու բոլորը սկսում են ընդօրինակել։
Հետո քյարթերի մեծամասնության դեմքի գույնը մուգ ա, թուխ։ Մի տեսակ կուզիկ են կանգնում, ձեռքերը գրպանները կամ իրենց քյարթ ընկերների թևն են մտնում։
Աղջիկ ա անցնում, ոտից գլուխ չափում են ու հետևից տարօրինակ կներեք արտահայտությանս համար զուգարանային ձայներ են հանում։ Կամ հենց կողքով անցնում ես, պարտադիր բարձր ինչ որ անկապ սկսում են ժառգոնով խոսել կամ ռաբիս են միացնում, որ հավանենք։
Հերիք չի՞։:think:hands

Anchi
22.03.2008, 23:51
ՔՅԱՐԹՈՒԻԶՄ–Ի՞նչ եք հասկանում քյարթու ասելով և առհասարակ համարում ե՞ք դա մտածելակերպի «արգասիք»։ :think
Ինչու՞ չընտրել միջինը՝ ոչ՛ քյարթ, ոչ՛ ջակի։
Լավ է ընտրել ոսկե միջինը։
Սև գույնն ախր շատ տղուր է, դառն ու տրամադրությունը գցող։:B
:)

Լուս, քո կուրսում լիքն են, նայի, իմացի ;)

Adam
23.03.2008, 00:06
Քյարթուիզմը ըստ իմ քննադատության արտահայտել եմ Հայերեն բաժնում բացածս թեմաներից մեկում: Գնացեք ու կարդացեք :D

Աբելյան
23.03.2008, 00:29
Նախ պետք է հասկանալ քյարթույի ու ռաբիզի տարբերությունը:
Փորձեմ դասավորել ըստ աստիճանական կարգի:
1. Գողական, զակոննի գող, քերոբ
2. Քյարթու
3. Ռաբիզ

Ռաբիզները այսպես կոչված շարքային քյարթուներն են: Այսինքն ունեն քյարթու դառնալու ամբիցիա: Փորձում են շարժվել քյարթուների նման:

Քյարթուները նույն կերպ ձգտում են «գող» դառնալուն:

«Գողերը»
Գողականների մոտ ձևավորվում է մաֆիա: Մաֆիոզների կարգը պահանջում է, որ կառավարության մարմինների մեջ իրենք ունենան իրենց մարդկանցից՝ ապահովության համար: Այդ մարդիկ նպաստում են գողականների արարքները սառեցնուն: Ու քանի որ գողական աշխարհում շատ են լինում քրեորեն պատժելի դեպքեր, դրա համար էլ համապատասխան մարմիններում աշխատող այդ պաշտպանողները իրենց մարդկանցից են:

Այս բնույթի մարդկանցից էլ կան որոնց նույն անվանումներն են տալիս, սակայն դրանց առջևից ավելացնելով «սութի» բառը:
Սութի գողական, սութի քյարթու, սութի լավ տղա…

Քյարթուներն ուղղակի փորձում են արժանապատիվ լինեն, պաշտպանեն նրանց սրբությունը՝ մայրեր, քույրեր, ընտանիք… Պաշտպանվում են ամեն գնով:

Սակայն քյարթուների մոտ մի տեղ է հասնում, որ գալիս է «Գող» դառնալու ամբիցիա: Շատերը այդ էտապը չեն կարողանում անցնել՝ «կոտրվում են» և հետագայում դառնում են «վատ տղա»: Այդպիսի նվաստացուցիչ անվանման են արժանանում այն մարդիկ ովքեր սխալ քայլերով են փորձում հասնել դրան՝ գողություններ, սպանություններ…

Կա «ճշտի» գաղափար, բայց սա արդեն լրիվ այլ թեմա է:
Սաս, քել հետս ճշտի դասընթացներ պարապի
կարող ա մի օր ինձ ռաբիզ դարձնես (ավելի բարձրին արդեն ես ինքս կձգտեմ)

ժողովուրդ ես էս քանի տարի ա քյարթուիզմը չեմ հասկանում ինչ ա

օրինակ՝ ես ծանոթ մարդիկ ունեմ, որոնք սև են հագնվում, բայց ահագին խելացի են
ունեմ ծանոթ մարդիկ, որոնք խելացի չեն, բայց գունավոր են հագնվում
ունեմ ծանոթ մարդիկ, որոնք պրիմիտիվ մտածելակերպ ունեն, բայց հոյակապ մարդիկ կարան ըլնեն
ունեմ ծանոթ մարդիկ, որ ճաշակով հագնվում են, բայց էս_ինչ_սոված_եմ-ի խասյաթով են երևի թե (չգիտեմ, հլը իրանց ձնագնդիկով հանկարծակի չեմ խփել :) )

ես ինձ քյարթու (առավել ևս՝ ջակի) չեմ համարում, չնայած երկու օրիենտացիաներին բնորոշ բաներ էլ ունեմ թեթևակի (մի քիչ ավելի շատ՝ քյարթուական :oy)

օրինակ ես տունը ծիծականման կոշիկներ ունեմ, ամառը դուրս իջնելուց հագնում եմ, մեկ մեկ էլ դասի գնալուց եմ հագնում
մի հատ սպիտակ ջինս ունեմ, ահագին լեն ա, հիմա էլ էտ եմ հագել (սիրածս ջինսն ա :love)
իմ մտածելակերպը էն մարդկանց մտածելակերպն ա, որոնք չեն ամուսնանա ոչ կույս աղջկա հետ (իմ դեպքում որոշ բացառություններ կան), որոնք իրանց կանանց չեն թողա իրիկվա 9-ից հետո տնից դուրս գալ առանց թույլտվության կամ ուղեկցության, որոնք իրանց բառապաշարում շատ են (կամ՝ շատ էին) սիրում օգտագործել քյասար, նատուռի, վիզս կդռեմ, վախ իմ արև, ... , ... , արտահայտությունները (շատերը ժամանակի ընթացքում թարգեցի :) )
մեկը որ ինձ ձնագնդիկով հանկարծակի խփի, շատ-շատ թարս նայեմ վրեն (շատ-շատ), բայց ոչ մի դեպքում բան չեմ ասի (մանավանդ, որ կարողա ասի. "ապե խի ես տենց ասԸԸԸ՞մ…" :) ), կամ որ մեկը վրես նայի մի տեսակ, ես էլ իրա վրեն կնայեմ էնքան, մինչև գլուխը չիջացնի, կամ ես չիջացնեմ (շատ-շատ)

մի խոսքով, քյարթուիզմը ահագին հարաբերական հասկացություն ա

keyboard
25.03.2008, 10:56
իմ մտածելակերպը էն մարդկանց մտածելակերպն ա, որոնք իրանց կանանց չեն թողա իրիկվա 9-ից հետո տնից դուրս գալ առանց թույլտվության կամ ուղեկցության, որոնք իրանց բառապաշարում շատ են (կամ՝ շատ էին) սիրում օգտագործել քյասար, նատուռի, վիզս կդռեմ, վախ իմ արև, ... , ... , արտահայտությունները (շատերը ժամանակի ընթացքում թարգեցի :) )

Ես ուզում էի այս մասին խոսել, բայց չէի կողմնորոշվում որտեղ:
Կանանց տանից դուրս գալ չթողնելը, իմ կարծիքով, քյառթուզմի ու ռաբիզիզմի հե տկապ չունի:
Կանանց տանից դուրս չթողնելով կամ ինչ որ բաներ արգելելով՝ ցույց չի տրվում կասկած կանանց նկատմամբ, ես էլ եմ նույն կերպ վերաբերվում եվ չեմ ցանկանա, որ քույրս մայրս կամ կինս փողոց դուրս գան երեկոյան ժամերին եվ ինչ-որ լկտի մի էակ ինչ-որ բան արտաբերի կամ էլի տենց արտասովոր բաներ: Ողջունում եմ քո մտածելակերպը ես էլ եմ այդպես մտածում, բայց ծիծակ կոշիկներ չունեմ :lol

Սամվել
25.03.2008, 17:21

Չես էլ ունեցե՞լ :))

Moon
26.04.2008, 00:00
Չես էլ ունեցե՞լ :))
արդեն ես էլ եմ սկսկում կասկածել, որ Հայաստանում տենց տղա չկա, որ ծիծակ հագած չլինի։

Սամվել
26.04.2008, 00:03
արդեն ես էլ եմ սկսկում կասկածել, որ Հայաստանում տենց տղա չկա, որ ծիծակ հագած չլինի։

Հա ինչ ես էլ ունեմ :P... Դա չափանիշ չի :B;)

Taurus
26.04.2008, 00:06
Հագնվելը կապ չունի, մտածելակերպն ա կարևորը
P.S. GJUK Էսօր դու էիր խաչապուրիանոցում, ամաչեցի մօտենամ, արդեն 3 անգամ եմ քեզ այնտեղ տեսնում:oy

Moon
26.04.2008, 00:11
Հագնվելը կապ չունի, մտածելակերպն ա կարևորը
P.S. GJUK Էսօր դու էիր խաչապուրիանոցում, ամաչեցի մօտենամ, արդեն 3 անգամ եմ քեզ այնտեղ տեսնում:oy
Վայ, մտածելակերպից ա էլի, որ տենց են հագնվում; ես արդեն մի անգամ երկար գրել եմ։

Հ.Գ. Վայ, տնաշեն, բա մոտենայիր։ Ես խաչապուրիանով համարյա ամեն օր լինում եմ։ Բա դու ո՞ր ֆակից ես; Տղա՞ ես

Ռուֆուս
26.04.2008, 00:18
արդեն ես էլ եմ սկսկում կասկածել, որ Հայաստանում տենց տղա չկա, որ ծիծակ հագած չլինի։

Մեկը կա :oy

Պռոստո ծիծակ կոշիկ չունեմ :D

Moon
26.04.2008, 00:28
Մեկը կա :oy

Պռոստո ծիծակ կոշիկ չունեմ :D
Վայ, Հայկ, չես պատկերացնում ,թե ինձ ինչքան ուրախացրիր։ Ատում եմ էդ ծիծակները, բա որ սուլթան են հագնում, էդ լրիվ վերջն ա

Norton
26.04.2008, 00:32
Վայ, Հայկ, չես պատկերացնում ,թե ինձ ինչքան ուրախացրիր։ Ատում եմ էդ ծիծակները, բա որ սուլթան են հագնում, էդ լրիվ վերջն ա

Հա, բայց ծիծակ կոչվող կոշիկներ ամբողջ աշխարհում են ահգնում, մի տեղ ավելի երկար մի տեղ ավելի կարճ ու ոչ մեկ դրանից էդքան չեն կոմպլեքսավորվում ինչքան հայերս…

Moon
26.04.2008, 00:39
Հա, բայց ծիծակ կոչվող կոշիկներ ամբողջ աշխարհում են ահգնում, մի տեղ ավելի երկար մի տեղ ավելի կարճ ու ոչ մեկ դրանից էդքան չեն կոմպլեքսավորվում ինչքան հայերս…
Ախր իմ կարծիքով էդ կոշիկները ստեղծվել են միայն հայերի համար։ Ես դեռ ոչ մի օտարերկրացու հագին չեմ տեսել նմանատիպ կոշիկներ։
Համ էլ մի պահ կտրվենք կոշիկներից, քո կարծիքը հայտնիր երևույթի նկատմամբ։

Ռուֆուս
26.04.2008, 00:46
Հա, բայց ծիծակ կոչվող կոշիկներ ամբողջ աշխարհում են ահգնում, մի տեղ ավելի երկար մի տեղ ավելի կարճ ու ոչ մեկ դրանից էդքան չեն կոմպլեքսավորվում ինչքան հայերս…

Ամերիկայում ոչ մեկի հագը ծիծակ կոշիկ չտեսա :) Ախր ահավոր անդուր են էդ կոշիկները, ոնց կարող ա մարդ դրանք հագնի? Մեկ էլ ատում եմ էն քառակուսի քթերով կոշիկները (երևի ավելի շատ քան ծիծակները), նեուժելի չի կարելի նորմալ միջին կորությամբ կլոր քթերով դասական դիզայնով կոշիկ հագնել? :(

Norton
26.04.2008, 00:49

քաոակուսի քթերով կոշիկներին բան չասես:angry անդուրի հետ կապված ես հայերիս ճաշակին չեմ կասկածում, ճաշակ ունենք աշխարհն չունի(չի էլ ունենա):
իսկ նորմալ կորությամբ էս վերջերս շատ եմ հանդիպում, բայց դե ճաշակին ընկեր չկա:

Moon
26.04.2008, 00:50
Ամերիկայում ոչ մեկի հագը ծիծակ կոշիկ չտեսա :) Ախր ահավոր անդուր են էդ կոշիկները, ոնց կարող ա մարդ դրանք հագնի? Մեկ էլ ատում եմ էն քառակուսի քթերով կոշիկները (երևի ավելի շատ քան ծիծակները), նեուժելի չի կարելի նորմալ միջին կորությամբ կլոր քթերով դասական դիզայնով կոշիկ հագնել? :(
ԼՐԻՎ ՀԱՄԱձայն եմ, էդ քառակուսիներին էլ դագաղ են կարծաեմ ասում։ լօլ

Norton
26.04.2008, 00:51
ԼՐԻՎ ՀԱՄԱձայն եմ, էդ քառակուսիներին էլ դագաղ են կարծաեմ ասում։ լօլ

անճաշա՜կ:D

Racer
26.04.2008, 00:52
ծիծակ չեմ հագել, ցանկություն էլ չունեմ, հեչ հարմար չեն, բայց էտ «սուլթանը» չհասկացա որ մեկն է: Ժամանակին կարծեմ «կազաչոկ» էլ էին հագնում: Կա նաև այսպես կոչված «ռազբիրատի կոշիկ»:
Ի դեպ՝ դա մենակ հայերին հատուկ երևույթ չի, ես այլ ազգերի մոտ էլ եմ նկատել նմանատիպ ենթամշակույթ իրեն հատուկ արժեհամակարգով, վարքագծի ձևավորված նորմերով:

Ավելացվել է 7 րոպե անց
Zico տապչկեքը մոռացել եք :) սպիտակ նասկիներով

Ahik
26.04.2008, 01:02
Նախ սկսենք նրանից, թե ինչ է նշանակում "քյարթու"
Այն նշանակում է ՀԻՆ:B
Նրանք միշտ հագնվում կլասիկ ոճով, առանց ավելորդ թիթիզությունների, ու պարտադիր չի լինեն կոստյումով!!!
Մարդկանց հետ կապված էլ ստացվում է "հին մարդ". ավելի շուտ "հին մտածելակերպի մարդ". իմ կարծիքով "classic մտածելակերպի մարդ"
Ինձ համար այդպիսի մարդկանց դետ շփվելը միշտ համարվել է և համարվում է պատիվ, քանի որ ամեն անգամ մի նոր գաղտնիք ես բացահայտում քեզ համար անծանոթ.
Իմ կարծիքով քյարթուությունը գալիս է տարիքի հետ, քանի որ այն վերաբերվում է հիմնականում տարիքով մարդկանց ու իրենց անցած կյանքի ճանապարհին:ok

Սերխիո
26.04.2008, 01:05
Էս թեման սկսեց աղերսվել կոշիկների հետ ,ուստի ասեմ ,որ ես էլ չեմ սիրում ,որ ամառ-ձմեռ կռեկից բադինԳա են հաքնում:

Moon
26.04.2008, 09:00
[QUOTE=Racer;792245]Կա նաև այսպես կոչված «ռազբիրատի կոշիկ»:

Լրիվ դեմքություն ա։լօլ, ծիծաղից թուլացա

Moon
27.04.2008, 18:14
Նախ սկսենք նրանից, թե ինչ է նշանակում "քյարթու"
Այն նշանակում է ՀԻՆ:B
Նրանք միշտ հագնվում կլասիկ ոճով, առանց ավելորդ թիթիզությունների, ու պարտադիր չի լինեն կոստյումով!!!
Մարդկանց հետ կապված էլ ստացվում է "հին մարդ". ավելի շուտ "հին մտածելակերպի մարդ". իմ կարծիքով "classic մտածելակերպի մարդ"
Ինձ համար այդպիսի մարդկանց դետ շփվելը միշտ համարվել է և համարվում է պատիվ, քանի որ ամեն անգամ մի նոր գաղտնիք ես բացահայտում քեզ համար անծանոթ.
Իմ կարծիքով քյարթուությունը գալիս է տարիքի հետ, քանի որ այն վերաբերվում է հիմնականում տարիքով մարդկանց ու իրենց անցած կյանքի ճանապարհին:ok
Դու ճիշտ ես, քյարթու հին է նշանակում, բայց ինչքան գիտեմ, այն օգտագործվել է առարակաների մասին խոսելիս։ Օրինակ քյարթու հաց։ Ուղղակի մենք խոսակցականում դարձել է այլ իմաստային։

REAL_ist
27.04.2008, 18:46
Ամերիկայում ոչ մեկի հագը ծիծակ կոշիկ չտեսա
որտեվ ամենաախմախ երկիրնա
ծիծակ կոչվող կոշիկները, կամ ուղղակի սուր ծերով կոշիկները, ինչը նույննա, սաղ աշխարհում են հաքնում, կլասիկ ոճի կոշիկա
լուչշե մարդ լինի քյարթու քան թե ջագիջուգի ինքը իրանից գլուխ չհանող հավայի թթվածին օգտագործող արարած, իսկ տենցները մեր երկրում ավաղ գնալով շատանում են
գրածս ջագիջուգին չկապել որևէ հագուստի հետ, ետ մտածելակերպի անվանումնա;)

Moon
27.04.2008, 18:56

լօլ, դու քյարթու ես։ ես էլ քեզ հակառակը կասեմ, տխուր եմ, որ գնալով քյարթուներն են շատանում։ ՀՀ 90տոկոսը քյարթ ա։

REAL_ist
27.04.2008, 20:16
:D
երևաց որ ինձ չես ճանաչում, ամեն դեպքում իմ ասածը ենա որ քյարթու լինելը հաստատ ավելի լավա քան վերը շարադրած արարած լինելը, ու ընդհանրապես քյարթու ասելով շաաատ մեծ շրջանակ մարդկանց վերաբերյալ եք խոսում, ընդհարական որակումներ աշխատեք չտալ;)

ՀՀ 90տոկոսը քյարթ ա։
լավ պարզա փաստորեն սաղ կարգին հայ տղեքը՝ հայկական մտածելակերպով, քո համար քյարթու են:o

Moon
27.04.2008, 20:19
:D
երևաց որ ինձ չես ճանաչում, ամեն դեպքում իմ ասածը ենա որ քյարթու լինելը հաստատ ավելի լավա քան վերը շարադրած արարած լինելը, ու ընդհանրապես քյարթու ասելով շաաատ մեծ շրջանակ մարդկանց վերաբերյալ եք խոսում, ընդհարական որակումներ աշխատեք չտալ;)
Մարդը արարած չի, նույն էլ ձեզ է վերաբերվում։ Խդրում եմ զգոն լինել։ Թեմայից չշեղվել։

REAL_ist
27.04.2008, 20:21
բա ինչա որ արարած չի:o ենել տարօրինակ արարածա;)

Moon
27.04.2008, 20:25
լավ պարզա փաստորեն սաղ կարգին հայ տղեքը՝ հայկական մտածելակերպով, քո համար քյարթու են:o[/QUOTE]

Ո՛չ, ես լիքը ընկերներ ունեմ, որոնց շատերը քյարթու են համարում, բայց իրանք իմ ընկերներ են, քանի որ կա որոշակի արժեքային համակարգ ու սահման, որը երբեք մեր միջև չի խախտվում։

REAL_ist
27.04.2008, 20:28
Gjuk ջան քո լիքը ընկերներ ունենալը ինչ կապ ունի նրա հետ որ դու հայ տղեքի 90 տոկոսին քյարթ ես համարում?:) ասյինքն քո համար ավանդական նորմալ հայկական մտածելակերպ ունենալը քյարթույության նշանա

Moon
27.04.2008, 20:29
լօլ, եթե դու բոլոր մարդկանց արարած ես համարում, այլևս հարցեր չունեմ։ Հետաքրքիր մտածելակերպ ունես։ Ես առանձնահատուկ կերպարների սիրում եմ։ Հազվադեպ է պատահում։ Աչքիս իմ նյութի հերոսը կարող ես դառնալ։ Լրագրող եմ։

REAL_ist
27.04.2008, 20:32
բոլոր չե արդեն նշել եմ թե ում;) ուրախ եմ որ լրագրող ես, լավ մասնագիտություն է:)
Հ.Գ.
ի դեպ, արարածը Մեսչյանից էի ցիտել:)

Moon
27.04.2008, 20:34
Gjuk ջան քո լիքը ընկերներ ունենալը ինչ կապ ունի նրա հետ որ դու հայ տղեքի 90 տոկոսին քյարթ ես համարում?:) ասյինքն քո համար ավանդական նորմալ հայկական մտածելակերպ ունենալը քյարթույության նշանա
Դե, ես չեմ համարում դա ավանդական մտածելակերպ, դա հին մտածելակերպ է, ու իմ կարծիքով մարդիկ դեռ չեն գիտակցում, որ դարը փոխվել է վաղուց։ Կարելի է հեշտ ապրել, առանց բարդացնելու կյանքը։ Ապրում ես մի անգամ։ Պետք չէ կախվածություն ունենալ հասարակությունից։ Ամեն տեղ էլ քեզ նմանին կարող ես գտնել։
Հիմա ժամանակ չունեմ, գնում եմ, բայց հետո կգրեմ մի քանի օրինակ, որ ավելի պարզ լինի։

REAL_ist
27.04.2008, 20:36
չե պարզա ասածդ, քո նման մտածելակերպ բավականին հաճախա հանդիպում, պռոստը նենց բաներ կա որ էական չի 18 դարնա թե 25;)

Moon
27.04.2008, 20:40
չե պարզա ասածդ, քո նման մտածելակերպ բավականին հաճախա հանդիպում, պռոստը նենց բաներ կա որ էական չի 18 դարնա թե 25;)
Միգուցե, ես որքան էլ ազատ մտածելակերպ ունեմ, այնքան էլ ունեմ որոծակի արժեքային համակարգ, որը ապացուցում ա իմ հայ լինելը, անկախ քյարթուիզմից կամ ոչ քյարուիզմից։ Քյարթուները նրանք են, ովքեր չունեն էդ արժեքները, ովքեր մտածում են, թե գիրք կարդալը խնդալու ա, որ ժառգոնով խոսելը մոդայիկ ա, հատկապես հատուկ բարձր են խոսում, որ լրիվ լսեն, չէ՞ որ իրանց կարծիքով դա աղջիկներին դուր է գալիս։ Հա ու մեկ էլ աղջկա հետևից կներես արտահայտությանս համար, բայց «զուգարանային» ձայներ են հանում, իբրև թե գրավում են։ Դե օրինակները շատ են։ Հետո կգրեմ։

Overdose
27.04.2008, 20:41
լուչշե մարդ լինի քյարթու քան թե ջագիջուգի ինքը իրանից գլուխ չհանող հավայի թթվածին օգտագործող արարած, իսկ տենցները մեր երկրում ավաղ գնալով շատանում են

Լրիվ համաձայն եմ, Ռեալիստ ջան, ես էի ուզում տենց մի բան գրեի, հետո տեսա, որ արդեն գրել ես;)
Համ էլ ժողովուրդ ինչի եք քննադատում հագնվելու ձևը? Ամեն մարդ իրա նախընտրած ձևն ունի, էդ մարդկանց էլ էդ ձևն ա դուր գալիս

REAL_ist
27.04.2008, 20:42
Քյարթուները նրանք են, ովքեր չունեն էդ արժեքները, ովքեր մտածում են, թե գիրք կարդալը խնդալու ա, որ ժառգոնով խոսելը մոդայիկ ա, հատկապես հատուկ բարձր են խոսում, որ լրիվ լսեն, չէ՞ որ իրանց կարծիքով դա աղջիկներին դուր է գալիս։ Հա ու մեկ էլ աղջկա հետևից կներես արտահայտությանս համար, բայց «զուգարանային» ձայներ են հանում, իբրև թե գրավում են։ Դե օրինակները շատ են։ Հետո կգրեմ։
փաստորեն ես քո հասկացած քյարթուի հետ ընդհարապես կապ չունեմ;)
90 տոկոսի համար էլ չարաչար սխալվում ես

Economist
27.04.2008, 20:57
Քյարթուիզմ:D
Մենակ վերնագիրը արդեն խնդալու ա:D
Քյարթու և դրանով ամեն ինչ ասված է:ok

Moon
27.04.2008, 22:05
Քյարթուիզմ:D
Մենակ վերնագիրը արդեն խնդալու ա:D
Քյարթու և դրանով ամեն ինչ ասված է:ok
Լօլ, Թամ ջան համաձայն եմ, մենակ թե ափսոս բոլորը մեզ պես չեն մտածում։

WArmanW
27.04.2008, 22:07
Չգիտեմ ասվելա թե չե, բայց էդ քյառթուիզմն անցողիկա, մի փոքր համբերեք:

Moon
27.04.2008, 22:14
Չգիտեմ ասվելա թե չե, բայց էդ քյառթուիզմն անցողիկա, մի փոքր համբերեք:
Տեսնենք։ Ես այդպես չեմ կարծում, դեռ շատ կա, քանի որ եթե առաջընթաց կա, էդ մենակ Երևանում եմ տեսնում , իսկ գյուղերում դեռ ամուսնանում են ծնողների որոշմամբ։

Economist
27.04.2008, 22:19
Տեսնենք։ Ես այդպես չեմ կարծում, դեռ շատ կա, քանի որ եթե առաջընթաց կա, էդ մենակ Երևանում եմ տեսնում , իսկ գյուղերում դեռ ամուսնանում են ծնողների որոշմամբ։

Կարծում են դա ամենավատ բաննա:(
Մի՞թե կինը ապրանք է, որ մեկը հավանում է ու մյուսին խորհուրդ տալիս գնել այն:think

Moon
27.04.2008, 22:22
Կարծում են դա ամենավատ բաննա:(
Մի՞թե կինը ապրանք է, որ մեկը հավանում է ու մյուսին խորհուրդ տալիս գնել այն:think
Ցավոք, բայց դեռ Հայաստանի գյուղերից շատում այդպես են ամուսնացնում և ոչ միայն դա։ Քյարթուիզմի, այսինքն հին մտածելակերպի հետևանք ա։ Առդյունք չեմ ուզում ասել, քանի որ այն միայն դրական է լինում։

REAL_ist
27.04.2008, 23:51
իսկ գյուղերում դեռ ամուսնանում են ծնողների որոշմամբ։
ետ ինչ կապ ունի քյառթույի հետ:o սաղ խառնեցիք իրար:D ասենք որ գերմանական միհատ կորած գյուղում էլ ծնողների որոշմամբ ամուսնանան ուրեմն իրանք քյառթու են?:D:D

Սամվել
28.04.2008, 00:22
Օֆֆ Ժողովուրդ սաղ խառնիք իրար...:angry

Ընենց վստահ կանգնում սահմանում եք ... Քյառթու կոչվում է այն մարդը, որը... :D

Լավ էլի յա... Դա շատ անհատական ընկալվող հասկացություն է... Ու մի կանգնեք ասեք Գյուղերի մեծ մասըն են քյառթու իսկ քաղաքում ասենք 77 տոկոսը որովհետև դա ձեր պայծառ երևակայության հետևանքնա ոչ մեկ չի դրել վիճակագրություն անցկացրել... էլ չեմ ասում որ Առհասարակ Քյառթու հասկացությունը տենց ինչոր եզրեր չունի որ կարողանաս դրանով կողմնորոշվեք թե էտի քյառթու էր վյսոտակի թե էնքան էլ չէ :D...

Քյառթուի ընկալումը ամեն մարդու մոտ անհատակաանա ու կապվածա շա՜տ գործոնների հետ ... միջավայր, թաղամաս երկիր :D Ընենց որ ստեղ ախր քննարկելու բան էլ չկա...

Մեկը բռնումա գրումա "սաղ Ռաբիս լսողներն են քյառթու" մեկն էլ գրումա "չէ հլը մի րոպե արի գոնե մի քանի ռաբիս երգիչնեի առանձնացնենք" ... այ մարդ թարգեք ախպոր պես չեք զգում որ ձեր քյառթույության չափանիշները ու պատկերացումները տարբեր են :8

Հ.Գ. Առհասարակ ֆորումի բոլոր անդամներինա վերաբերում։
Եթե Թեմայում գրառում եք ուզում անեք մի հատ քննարկումը կարդացեք ու եթե նոր միտք կունենաք որը դեռ չի ասվել նոր գրեք... թե չէ մարդ նեռվայնանումա նույն միտքը 1000 անգամ կարդալուց... հո իմաստը քանակի մեջ չի իմաստը որակի մեջա ...:oy/կներեք չդիամացա/

WArmanW
28.04.2008, 22:31
Տեսնենք։ Ես այդպես չեմ կարծում, դեռ շատ կա, քանի որ եթե առաջընթաց կա, էդ մենակ Երևանում եմ տեսնում , իսկ գյուղերում դեռ ամուսնանում են ծնողների որոշմամբ։

Հըն, էտ չէի ասում, ասածս էն էր, որ քյառթուիզմը մեծանալուն պես չքվումա, դե բացառություն միշտ էլ լինումա:

Moon
28.04.2008, 22:36
Հըն, էտ չէի ասում, ասածս էն էր, որ քյառթուիզմը մեծանալուն պես չքվումա, դե բացառություն միշտ էլ լինումա:
Ուրախ կլինեմ, որ չքվի, թե չէ արդեն մտածում եմ ֆիլմ հաներ քյարթուների մասին…

*e}|{uka*
28.04.2008, 22:59
Մեկը բարի կգտնվի ասի թե ինչի մասինա խոսքը գնում , կարդացի կարդացի , հետո վերնագրին նայեցի բան չհասկացա :think :B

Տեսնենք։ Ես այդպես չեմ կարծում, դեռ շատ կա, քանի որ եթե առաջընթաց կա, էդ մենակ Երևանում եմ տեսնում , իսկ գյուղերում դեռ ամուսնանում են ծնողների որոշմամբ։
Գժուկ էտ որ գյուղումա , ես էլ գիտեի արդեն 21-րդ դարնա դու մի ասա՜ ...

Ինչքան վատ բան կար քյարթուիզմ կոչեցիք :D

Չեմ սիրում մարդկանց տարբերակել ըստ դասերի , գնահատականի ցցերը , որոնց վրա նստացնում ենք , ծիծաղելիորեն փոքր են ու բութ: :(

Սամվել հարգանքներս :P

Moon
28.04.2008, 23:14
Մեկը բարի կգտնվի ասի թե ինչի մասինա խոսքը գնում , կարդացի կարդացի , հետո վերնագրին նայեցի բան չհասկացա :think :B

Գժուկ էտ որ գյուղումա , ես էլ գիտեի արդեն 21-րդ դարնա դու մի ասա՜ ...

Ինչքան վատ բան կար քյարթուիզմ կոչեցիք :D

Չեմ սիրում մարդկանց տարբերակել ըստ դասերի , գնահատականի ցցերը , որոնց վրա նստացնում ենք , ծիծաղելիորեն փոքր են ու բութ: :(

Սամվել հարգանքներս :P
Դու ավելի լավ ա, կարդա առաջին գրառումս ու կհասկանաս, համ էլ կարծիքդ հետաքրքիր ա։

*e}|{uka*
28.04.2008, 23:53
ՔՅԱՐԹՈՒԻԶՄ–Ի՞նչ եք հասկանում քյարթու ասելով և առհասարակ համարում ե՞ք դա մտածելակերպի «արգասիք»։
Ինչու՞ չընտրել միջինը՝ ոչ՛ քյարթ, ոչ՛ ջակի։
Լավ է ընտրել ոսկե միջինը։
Սև գույնն ախր շատ տղուր է, դառն ու տրամադրությունը գցող։

Կարծես սա էր առաջին գրառումը :)

Նախ ասեմ , որ յուրաքանչյուր մարդ անհամեմատ մեծ է , լայն է, խորն է , քան կարողանում է բացահայտվել : Մարդկանց միջև տարբերություններ միշտ էլ եղել են և ֆիզիկական , և հոգեկան : Միևնույն մարդը տարբեր ժամանակ կարող է տարբերվել ինքն իրենից ավելի շատ , քան ուրիշից : Մեղավորը ժամանակն է , շրջապատը : Միգուցե նրանց հարմար է այդ կաղապարի մեջ ձևավորվելը , միգուցե դա ինքնահաստատման ինչ որ ձև է :

Ինչու՞ չընտրել միջինը՝ ոչ՛ քյարթ, ոչ՛ ջակի։
Լավ է ընտրել ոսկե միջինը։
Ոչ ոքի չի կարելի մղել դեպի ինքնակատարելագործում՝ ո՛չ հորդորներով , ո՛չ սպառնալիքներով , ո՛չ հմայելով , եթե նրա մեջ չկա ներքին մղում ;)

Սև գույնն ախր շատ տղուր է, դառն ու տրամադրությունը գցող

Ես գիտեի սև գույնը դասականի գույնն է , կամ ի՞նչ կապ ուներ այն մտածելակերպի հետ , քյարթուները փորձում են էլեգա՞նտ երևալ :D Չեմ դատում մարդկանց հագուստի ընտրությամբ , ինչպես բազմիցս գրառումներում նշվեց, կոշիկի կորության աստիճանով , այդպես շատ հեշտ կլիներ մարդուն ճանաչելու համար : :P

Ինչու՞ չընտրել միջինը՝ ոչ՛ քյարթ, ոչ՛ ջակի։

Իսկ ինչու՞ այստեղ չխոսվեց ջակիների մասին , ամեն ինչ բարդեցիք քյարթուների վրա , անունը արատավորեցիք , բա տենց կարելիա՞:D

Մի քիչ թեմայից շեղվեցի :cry2 :pardon

Moon
29.04.2008, 00:03
Կարծես սա էր առաջին գրառումը :)

Նախ ասեմ , որ յուրաքանչյուր մարդ անհամեմատ մեծ է , լայն է, խորն է , քան կարողանում է բացահայտվել : Մարդկանց միջև տարբերություններ միշտ էլ եղել են և ֆիզիկական , և հոգեկան : Միևնույն մարդը տարբեր ժամանակ կարող է տարբերվել ինքն իրենից ավելի շատ , քան ուրիշից : Մեղավորը ժամանակն է , շրջապատը : Միգուցե նրանց հարմար է այդ կաղապարի մեջ ձևավորվելը , միգուցե դա ինքնահաստատման ինչ որ ձև է :

Ոչ ոքի չի կարելի մղել դեպի ինքնակատարելագործում՝ ո՛չ հորդորներով , ո՛չ սպառնալիքներով , ո՛չ հմայելով , եթե նրա մեջ չկա ներքին մղում ;)

Ես գիտեի սև գույնը դասականի գույնն է , կամ ի՞նչ կապ ուներ այն մտածելակերպի հետ , քյարթուները փորձում են էլեգա՞նտ երևալ :D Չեմ դատում մարդկանց հագուստի ընտրությամբ , ինչպես բազմիցս գրառումներում նշվեց, կոշիկի կորության աստիճանով , այդպես շատ հեշտ կլիներ մարդուն ճանաչելու համար : :P

։

Իսկ ինչու՞ այստեղ չխոսվեց ջակիների մասին , ամեն ինչ բարդեցիք քյարթուների վրա , անունը արատավորեցիք , բա տենց կարելիա՞:D

Մի քիչ թեմայից շեղվեցի :cry2 :pardon
Իրանց մասին էլ ա խոսք եղել, բայց թեմայի անունը լրիվ անունը էյարթուիզմ ա

Մասսագետ
30.04.2008, 00:45
Ուրեմն ձեր էդ ասած ու իմացած քյարթերի մեջ լիքը հոյակապ մարդիկ կան, իսկ ոչ քյարթուների մեջ էլ լիքը տականքներ կան ու ձևիստներ, նենց որ մի բաժանեք հայ հասարակությունը էրկու մասի ու սկսեք համատարած քննադատել մեկին: Չնայած ոչ էլ կարդացել եմ ձեր գրածները, որտև աչքերս չի աշխատում, բայց թեմայի անունը հենց քննադատություն ա հետապնդում: Հասարակությության մեջ ամեն անհատ իրա ձևի ա: Դե թռեք դեմքիս ձևիստներ. խոսք եմ տալիս 6 ամիս հետո չպատասխանել

Moon
30.04.2008, 20:51

Հակառակը, ես ինքս ոսկե միջինի ու ընդհանրապես ինքս ունեմ տղայի այն իդեալը կամգոնե ինձ համար համարվող նորման։ Մենք չենք տարբերակում 2 մասի։ Ես պարզապես վերնագիրն այդպես եմ անվանել, քանի որ այդ գաղափարախոսության պատկանող մարդկանց թիվն ավելանում։ Կան քյարթուներ, ովքեր ներքուստ այլ են, ուղղակի շրջապատի ազդեցության տակ թաքնված են մնում, ցույց են իրենց տալիս այնպիսին, ինչպիսին իրականում չեն։

isoedo
30.04.2008, 21:13
Սենց լավ ասացվածք կա.
ոչխարների մեջ վրան ոչխարի մորթի քաշած գայլեր էլ են հանդիպում
:B

isoedo
01.05.2008, 12:17
ապրելու ամենաճիշտ ձևը էնա, որ պտի ամեն ձևի մարդկանց հետել շփվես, որ լիքը գաղափար ունենաս ու շատ բաներ հասկանաս, ոշ թե սաղ օրը նստես կոմպի դեմը ու մտնես ակումբ:
մարդկանց հետ ինշքան կարաս շատ պտի տաս-առնես որ լավուվատը ջոգջըգես:
:cool:cool:cool

Moon
01.05.2008, 12:21

Է, ես էլ ամբողջ օրը հենց էդ գործի վրա եմ։ Ժուռնալիստների գործն էլ մի բան չի։ Էնքան մարդ ենք ճանաչում, որ կյանքում չէիր մտածի, որ էդ մարդը կարողա քեզ պետք գա։ Բա՜

isoedo
01.05.2008, 12:34
Է, ես էլ ամբողջ օրը հենց էդ գործի վրա եմ։ Ժուռնալիստների գործն էլ մի բան չի։ Էնքան մարդ ենք ճանաչում, որ կյանքում չէիր մտածի, որ էդ մարդը կարողա քեզ պետք գա։ Բա՜

գժոտ ջան :D հիմա դարը փոխվելա, որ ասում էին.
"ինչքան լեզու իմանաս այնքան մարդ ես" ասացվածքը փոխվե դառելա "ինչքան <լավ տղա> ծանոթ ունենաս այնքան հարգըված ես" (տղեքի համար)
"ինչքան <ՓՈՂՈՏ> բարեկամ ունենաս, ենքան քեզի շատ <կսապոնվեն> => շատ կհարգեն"
:B

Ավելացվել է 2 րոպե անց

"ինչքան <ՓՈՂՈՏ> բարեկամ ունենաս, ենքան քեզի շատ <կսապոնվեն> => շատ կհարգեն" էս մեկնել մնացածի համար ա: :hands

Moon
01.05.2008, 15:14
գժոտ ջան :D հիմա դարը փոխվելա, որ ասում էին.
"ինչքան լեզու իմանաս այնքան մարդ ես" ասացվածքը փոխվե դառելա "ինչքան <լավ տղա> ծանոթ ունենաս այնքան հարգըված ես" (տղեքի համար)
"ինչքան <ՓՈՂՈՏ> բարեկամ ունենաս, ենքան քեզի շատ <կսապոնվեն> => շատ կհարգեն"
:B

Ավելացվել է 2 րոպե անց
էս մեկնել մնացածի համար ա: :hands
Խնդրում եմ թեմայից մի շեղվիր։

isoedo
01.05.2008, 15:18
պռոբլեմ չկա, ասեցի որ սիրտըս հովանա :D

Norton
20.11.2008, 03:18
Արդիական թեմայա, չշարունակենք՞:oy

Ուլուանա
20.11.2008, 03:22
Արդիական թեմայա, չշարունակենք՞:oy
Թողնեիր տեղում սթրվեր, էլի, էս թեման, հազիվ էինք պրծել էս թյուրիմացությունից... :(

Norton
20.11.2008, 03:26
Թողնեիր տեղում սթրվեր, էլի, էս թեման, հազիվ էինք պրծել էս թյուրիմացությունից... :(

Եթե էդքան պրոբլեմատիկա, կարող ես ջնջել գրառումս:)
Բայց դե մեկա արդիական թեմայա:think

Ուլուանա
20.11.2008, 03:32
Եթե էդքան պրոբլեմատիկա, կարող ես ջնջել գրառումս:)
Բայց դե մեկա արդիական թեմայա:think
Չէ, ջնջելու անհրաժեշտություն չկա, ուղղակի թեման ժամանակին սպառվել էր կարծես, թեև նրանում քննարկելու նյութ ի սկզբանե չեմ տեսել, իսկ ծավալված «քննարկումները» միայն հաստատել են կարծիքս։ Իմ խորին համոզմամբ, գրառումների մեծ քանակը դեռևս թեմայի իմաստալից լինելու նշան չի։ Կարելի է էջերով գրել, բայց ոչ մի հետաքրքիր ու նոր միտք չարտահայտել, ոչինչ չբացահայտել։ Կոնկրետ էս մեկը, իմ կարծիքով, հենց էդ դեպքերից է։ Բայց դե սա ընդամենը իմ կարծիքն է։ ;)

Norton
20.11.2008, 03:38

Համաձայն եմ, որ նոր բան չի ասվելու, բայց միգուցե յսքան ժամանակում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ու մարդիկ կան նոր ասելիք ունեն:)

Արևածագ
15.03.2010, 09:05
Շատ շնորհակալ կլինեմ, եթե որևէ մեկը հանրամատչելի գրական հայերենով բացատրի «քյառթ, քյառթու» բառերի իմաստը: Դրանք շատ հաճախ են հանդիպում ակումբցիների գրառումներում, հաճախ էլ լսում եմ հեռուստաեթերից: Իմ իմացած «քյառթուն» տատիս օգտագործածն էր, որ վերաբերում էր հին, չորացած հացին: Այդ տեսակետից մարդու «քյառթուն» ո՞րն է...

Jarre
15.03.2010, 09:31
Մինչև հիմա իմ լսած ամենահանրամատչելի տարբերակը սա (http://angragitaran.wikia.com/wiki/Քյառթ) է :) (http://angragitaran.wikia.com/wiki/Քյառթ)

Yeghoyan
15.03.2010, 09:41
Իմ իմացած «քյառթուն» տատիս օգտագործածն էր, որ վերաբերում էր հին, չորացած հացին: Այդ տեսակետից մարդու «քյառթուն» ո՞րն է...

:D :D լավ տարբերակ էր

այ սենց :cool ու սենց :apeape մարդիկ են, որ օգտագործում են իշ կա՞, դե հելա ապե/ու ստեղ պարտադիր մի հատ չլփոցով պաչիկ ապերի համար/, հաղալ, ու սենց լիքը ներվերի վրա ազդող մանր-մունր բառեր, լսում են միայն ռաբիզ երաժշտություն, դրանից էն կողմ աշխարհ չկա իրանց համար, հլը որ բան էլ ասում ես, ասում են դու կյանքից ի՞նչ ես հասկանում: Իրենց համարում են ճիշտ մարդիկ, մենակ իրանք են ճիշտ, ուրիշ ոչ մեկ:B սաղ բազարներում իրանք են խփողը, իրենց ոչ ոք չի կարա խփի… ու սենց անկապ անիմաստ մարդիկ, մեկ էլ պարտադիր իրանք պիտի ոտքից գլուխ սև հագնված լինեն, ու անպայման սև ակնոց գլխների վրա կամ հետևից ունենան, չգիտեմ ինչի:esim վզին էլ մի կարգին ժնջիլ, պարտադիր չի ոսկուց լինի, կարևորը հաստ լինի:8ոնց որ թե սենց ու իրանց ընգուրուհու համար ինստիտուտում միշտ խոսացածա, իրան բան ասող չի լինի:

Ժող, թե սխալ եմ, ուղղեք:oyմեր ախպեր-ընգերների /չեմ սիրում էս բառը, էլի իրենց բառապաշարից է/ մեջ քյառթեր չկան, կարողա սխալ գիտեմ:unsure

Արևածագ
15.03.2010, 09:45
Մինչև հիմա իմ լսած ամենահանրամատչելի տարբերակը սա (http://angragitaran.wikia.com/wiki/Քյառթ) է :) (http://angragitaran.wikia.com/wiki/Քյառթ)

Շնորհակալություն հղման համար: Ուրեմն «քյառթը» ռուսերենի «гопник» -ն է: Այնտեղ բազմաթիվ «նոր » բառերի հանդիպեցի, ժամանակից անհույս ետ չմնալու համար, կուսումնասիրեմ այդ կայքը::)

Դեկադա
15.03.2010, 09:47
:D :D լավ տարբերակ էր

այ սենց :cool ու սենց :apeape մարդիկ են, որ օգտագործում են իշ կա՞, դե հելա ապե/ու ստեղ պարտադիր մի հատ չլփոցով պաչիկ ապերի համար/, հաղալ, ու սենց լիքը ներվերի վրա ազդող մանր-մունր բառեր, լսում են միայն ռաբիզ երաժշտություն, դրանից էն կողմ աշխարհ չկա իրանց համար, հլը որ բան էլ ասում ես, ասում են դու կյանքից ի՞նչ ես հասկանում: Իրենց համարում են ճիշտ մարդիկ, մենակ իրանք են ճիշտ, ուրիշ ոչ մեկ:B սաղ բազարներում իրանք են խփողը, իրենց ոչ ոք չի կարա խփի… ու սենց անկապ անիմաստ մարդիկ, մեկ էլ պարտադիր իրանք պիտի ոտքից գլուխ սև հագնված լինեն, ու անպայման սև ակնոց գլխների վրա կամ հետևից ունենան, չգիտեմ ինչի:esim վզին էլ մի կարգին ժնջիլ, պարտադիր չի ոսկուց լինի, կարևորը հաստ լինի:8ոնց որ թե սենց ու իրանց ընգուրուհու համար ինստիտուտում միշտ խոսացածա, իրան բան ասող չի լինի:

Ժող, թե սխալ եմ, ուղղեք:oyմեր ախպեր-ընգերների /չեմ սիրում էս բառը, էլի իրենց բառապաշարից է/ մեջ քյառթեր չկան, կարողա սխալ գիտեմ:unsure

Եղոյանի ասածներին գումարելով թեմայի հեղինակի տատի խոսքերը կստանանք, որ քյառթերը վաղուց չորացել են դառել մարդկային չրեր::D

Շինարար
15.03.2010, 10:01
Քյառթը իր տեսակի մեջ ծայրահեղական, չոր, ցամաք, ձանձրալի մարդիկ են, բացի լավ տղու քյառթ տեսակից, կան նաև քաղաքական, մտավորական և բազմաթիվ այլ տեսակներ… Էն օրը մեկը եկել էր մեր գործի տեղը, աշխատողներից մեկին էր հարցնում, որ դեռ գործի չէր եկել, մինչ ես կզանգեմ էդ մարդուն, որ իր մոտ այցելու ա եկել, սա հենց միջանցքում պպզեց ու հետս պպզած ա խոսում՝ ապե, երեկ էի գալու, էն էլ եսիմինչները տարան քաղմաս, աշխատողները շշմած նայում են իրան, վերջը, դուրս գալուց էլ, բա՝ ապե, էս ի՞նչ ա որ, -Դռան զանգն ա… Բնականաբար սեղմեց, հա, լավ բան եք մտածել, ու գնաց… Մի քիչ էլ մտավորական քյառթերից պատմեմ, ընկերական հավաքների ժամանակ պարտադիր է օղին, սովորաբար ծխում են, զրուցում են վեհ բաներից՝ արվեստից, գրականությունից, Կամյու, Հեմինգուեյ, Բեքքեթ, երկրի կործանվող վիճակից, այս վերջին թեմայի ժամանակ հատկապես ինտենսիվ են ծխում, այո, սա սոսկալի է և այլն, խոսում են նաև վերը նշածս պպզող քյառթերից, սա նրանց խոսակցության գլխավոր թեման է՝ ծիծակ կոշիկներ, սև շորեր, ահա նրանց քննադատության գլխավոր թիրախը, անպայման նրանց մասին խոսում են հեգնական երանգով, բայց սովորաբար այդ ծիծակով կոշիկների կողքով անցնելիս նրանք իրենց քայլերը արագացնում են, որ այդ նույն մարդիկ, ում նեղ միջավայրում հեգնում էին, հանկարծ չնեղացնեն իրենց… Հա, ու մինչ այդ պպզող քյառթերը շուկայում կարտոֆիլ են ծախում, որ տուն երկու կոպեկ տան, մտավորական քյառթերը խոսումեն, խոսում, խոսում, իսկ երեկոյան ծիծակավոր քյառթերը քուչի բիսետկում հավաքվում են ու խոսում, մտավորական քյառթերը նորից խոսում են, խոսում են, խոսում են… Մի խոսքով, քյառթու և ոչ մի տեսակն էլ չի ուտվում, բայց եթե այնուամենայնիվ պետք է ընտրել, ներեցեք, ես նախընտրում եմ ծիծակ կոշիկներով, սևազգեստ, պպզող քյառթերին…

Դարք
15.03.2010, 10:02
:D :D լավ տարբերակ էր

այ սենց :cool ու սենց :apeape մարդիկ են, որ օգտագործում են իշ կա՞, դե հելա ապե/ու ստեղ պարտադիր մի հատ չլփոցով պաչիկ ապերի համար/, հաղալ, ու սենց լիքը ներվերի վրա ազդող մանր-մունր բառեր, լսում են միայն ռաբիզ երաժշտություն, դրանից էն կողմ աշխարհ չկա իրանց համար, հլը որ բան էլ ասում ես, ասում են դու կյանքից ի՞նչ ես հասկանում: Իրենց համարում են ճիշտ մարդիկ, մենակ իրանք են ճիշտ, ուրիշ ոչ մեկ:B սաղ բազարներում իրանք են խփողը, իրենց ոչ ոք չի կարա խփի… ու սենց անկապ անիմաստ մարդիկ, մեկ էլ պարտադիր իրանք պիտի ոտքից գլուխ սև հագնված լինեն, ու անպայման սև ակնոց գլխների վրա կամ հետևից ունենան, չգիտեմ ինչի:esim վզին էլ մի կարգին ժնջիլ, պարտադիր չի ոսկուց լինի, կարևորը հաստ լինի:8ոնց որ թե սենց ու իրանց ընգուրուհու համար ինստիտուտում միշտ խոսացածա, իրան բան ասող չի լինի:

Ժող, թե սխալ եմ, ուղղեք:oyմեր ախպեր-ընգերների /չեմ սիրում էս բառը, էլի իրենց բառապաշարից է/ մեջ քյառթեր չկան, կարողա սխալ գիտեմ:unsure

բնորոշ է նաև ջիգյար բառը,ազիզը,մեկ էլ պարտադիր պայմանա օրվա որ ժամին լինի պետքա իրանց վետերոկի դեմը հավաքված լինեն,հիմա որպես վետերոկ հանդիպում ես պռակատնոցները ու այնպայման մեկը պետքա մաշնա ունենա,բա կարողա գիտեք ետ վախտ պտի մագ քոքած չլինեն ու վլե չլսեն

Rhayader
15.03.2010, 10:03
Շատ շնորհակալ կլինեմ, եթե որևէ մեկը հանրամատչելի գրական հայերենով բացատրի «քյառթ, քյառթու» բառերի իմաստը: Դրանք շատ հաճախ են հանդիպում ակումբցիների գրառումներում, հաճախ էլ լսում եմ հեռուստաեթերից: Իմ իմացած «քյառթուն» տատիս օգտագործածն էր, որ վերաբերում էր հին, չորացած հացին: Այդ տեսակետից մարդու «քյառթուն» ո՞րն է...

Պատկերացում չունեմ ում կողմից հորինված ու իմ կողմից նոր «նրբերանգ» ստացած բառ է, որն, այո, համապատասխանում է ռուսական «гопник»-ին:

Արևածագ
15.03.2010, 10:13
Ուրեմն ես էլ շատ լավ ճանաչում եմ «քյառթերին», ուղղակի չգիտեի, որ նրանք այդպես են կոչվում: Նրանցից մեկը, որդուցս մի չորս տարով է մեծ, ինձ «ազիզ ջան, ցավդ տանեմ» ով է դիմում: Դեհ, ՕԿ- ում գրանցված լինելն էլ քաղաքակիրթ մարդ լինելու բարձրագույն չափանիշն է::ok

Baloo
15.03.2010, 10:25
Իսկ ինձ թվումա որ պարտադիր չի քյառթը լսի մենակ ռաբիզ ու պպզի :) իմ կարծիքով քյառթերը սահմանափակ մարդիկ են, որոնց դժվարա նորություններին ընտելացնել, իրանք իրանց աշխարհում են ու դրանից դուրս չեն գալիս... քյառթերի մեջ են ուրիշ ձևով ասած
իսկ ինչ եք կարծում չի կարող երկար մազերով տաղանդավոր ռոք երաժիշտը, որը հագնումա ճղած ջինսեր լինի քյառթ?

SSS
15.03.2010, 10:54
Առաջին անգամ,կես տարի առաջ եմ լսել այ բառը,հետո եղբայրս բացատրեց ինչ է նշանակում և ես հասկացա,որ դա պարզապես հոգեկան իրավիճակ ա

Rhayader
15.03.2010, 10:56
Իսկ ինձ թվումա որ պարտադիր չի քյառթը լսի մենակ ռաբիզ ու պպզի :) իմ կարծիքով քյառթերը սահմանափակ մարդիկ են, որոնց դժվարա նորություններին ընտելացնել, իրանք իրանց աշխարհում են ու դրանից դուրս չեն գալիս... քյառթերի մեջ են ուրիշ ձևով ասած
իսկ ինչ եք կարծում չի կարող երկար մազերով տաղանդավոր ռոք երաժիշտը, որը հագնումա ճղած ջինսեր լինի քյառթ?

Քյառթը ցանկացած մարդ է, ով առաջնորդվում է «ճիշտը մի հատ է» սկզբունքով ու փորձում է իր մտածելակերպը պարտադրել ուրիշներին;) սա բավականին լայն հասկացություն է: Բայց քանի որ պպզող-թքողները բացարձակապես լրիվ այդպիսիք են (ասեմ ձեզ, լրիվ նորմալ մարդիկ եմ ճանաչում, ովքեր ռաբիս են լսում՝ ճաշակի պրոբլեմներով տառապելը դեռ չի նշանակում վատ ու սահմանափակ մարդ լինել) ու առավել ագրեսիվ հարկադրման հարցում, մենք (մարքսիստ-ջեդայիստներս) այդ հասկացությունը մարմնավորում ենք հենց նրանց տեսքով:

SSS
15.03.2010, 11:04

Ավելացնեմ իմ կողմից,պարտադրում են կարծիք ,որի էական իմաստն ու նշանակությունը իրենք էլ չգիտեն,պարզապես լսել են աստված գիտե որտեղից և իրենք իրենց համոզել դրանում

Chuk
15.03.2010, 11:04
Չհղկված շարժուձև + չհղկված խոսք = չհղկված մարդ = «քյառթ»

Մնացած բոլոր գրառումներն ու ձևակերպումները կոնկրետացումներ և լոկալացումներ են, որոնք երբեմն իրենց մեջ կրում են անհանդուրժողականության տարրեր:

Rhayader
15.03.2010, 11:06
Չհղկված շարժուձև + չհղկված խոսք = չհղկված մարդ = «քյառթ»

Մնացած բոլոր գրառումներն ու ձևակերպումները կոնկրետացումներ և լոկալացումներ են, որոնք երբեմն իրենց մեջ կրում են անհանդուրժողականության տարրեր:

Չուկ, մի մոռացի. քյառթմ անհանդուրժողականների նկատմամբ անհանդուրժողականություն արտահայտող տերմին ա;)

Chuk
15.03.2010, 11:10
Չուկ, մի մոռացի. քյառթմ անհանդուրժողականների նկատմամբ անհանդուրժողականություն արտահայտող տերմին ա;)

Չեմ մոռանում, սակայն նաև նկատում եմ, որ երբեմն դա կիրառվում է ոչ միայն անհանդուրժողականների նկատմամբ, այլև լրիվ նորմալ մարդկանց նկատմամբ, ում ենթադրենք կրթությունը կարող է պատճառ դառնալ ինչ-որ «խելոքի», ով իր սեփական եսի մասին մեծ կարծիք ունի, իրեն «քյառթ» անվանելու: Խոսքս այս թեմայում գրառում անողներին չի վերաբերվում, խնդրում եմ ոչ մեկը իր վրա չվերցնի, խոսում եմ ընդհանուր երևույթի մասին:

Rhayader
15.03.2010, 11:19

Դե, որպես տերմինին երկրորդ կյանք ու նոր իմաստ հաղորդած մարդ, ասեմ, որ նման մարդիկ հերետիկոսներ են ու ենթակա են այրվելու;) Ես ու Պոետը նույնիսկ «քյառթու ռոկեր» տերմին էինք առանձնացրել այն մարդկանց համար, ովքեր համարում են, որ բոլոր մարդիկ պարտավոր են ռոկեր լինել: Բայց եթե «քյառթու» ածականը կարելի է կցել ցանկացած գաղափարական խմբի միջի անհանդուրժողականի, ապա «քյառթ» գոյականը սպեցիֆիկ պպզող-թքողների մասին է:

Chuk
15.03.2010, 11:27
Զուտ հռետորական հարց. այդպես պիտակելով ինչո՞վ ենք տարբերվում այն պպզող թքողներից, ովքեր երկար մազերով ու ջինսով տղեքին արհամարհական Ջագի-Ջուգի գոյականով են դիմում:

Ես ինքս, բնականաբար, չեմ սիրում պպզել-թքելու կուլտուրան:

Artgeo
15.03.2010, 11:30
«Քյառթ»- ն ի՞նչ է
«Ինչ» չի, «Ով» ա
http://www.hotlist.am/wp-content/uploads/2009/10/rabiz-1.jpghttp://scseua.files.wordpress.com/2009/12/x_623e04cf1.jpg?w=180&h=135

Rhayader
15.03.2010, 11:36
Զուտ հռետորական հարց. այդպես պիտակելով ինչո՞վ ենք տարբերվում այն պպզող թքողներից, ովքեր երկար մազերով ու ջինսով տղեքին արհամարհական Ջագի-Ջուգի գոյականով են դիմում:

Ես ինքս, բնականաբար, չեմ սիրում պպզել-թքելու կուլտուրան:

Նրանով, որ մեր մասին երբեք ադեկվատ չի լինի ասել «պպզող թքողներին քյառթ ասող երկար մազերով ջինսով տղերք»:D

BOBO
15.03.2010, 12:19
http://www.akumb.am/showthread.php/22845-Քյարթուիզմ

davidus
15.03.2010, 12:39
Քյարթի (առավել լայն օգտագործման իմաստով) աշխարհայացի ձևավորման գործում մեծ դեր ա խաղում յանի-գողաԳան ապրեալձևը, հասկացությունները (հայերեն` պանյատները) :D Քյարթի պատկերացմամբ լավ տղեն էն ա, ով ճիշտ ա աԲրում, բայց հլը մեկին չեմ տեսել, որ կարողանա բացատրել, թե էդ ճիշտը որն ա: Քյարթի համար աՖտարիտետը էդ վերն գաղափարա, որը վաստակում են քուչում` պատի տակ սուտի բազարվելով: Հասանք ամենահետաքրքիրին...... բազարի վախտ քյարթը իրան կԱնկրետնի լուրջ տղու պես ա պահում` իր շատ բան տեսած ու ջոկած կերպարը ամբողջացնելով ծխախոտը ծխելու յուրահատուկ պոզայով, խփել-սատկացնելու մասին բարձրագոչ խոսքերով, բայց զենքի տեսքից անգամ (էլ չասեմ կրակոցի ձայնից) ճագարի պես փախնելով :D...

իմ համեստ կարծիքով էդ պահվածքը տգիտության հետևանք ա, ինչպես նաև սովորելու-կրթվելու լիակատար բացակայության (քանի որ դրա համար երևի մոտիվացիա էլ չունի), պարապություն, զբաղմունքի բացակայության, շրջապատի ու կյանքի շատ պարզ ու մակրեսային ընկալման:

Gayl
15.03.2010, 16:17
Թեմայից հավեսով հնության հոտ ա փչում, մանավանդ ծիծակ կոշիկներից մեկ էլ պպզել թքելուց ու ընդհանրապես չհասկացա քյառթ ասածը որն էր: Մի 5-6 տարի առաջ մտնում էիր Պոլիտեխնիկի հայաթ, մասնավորապես 2 ի դիմացը շարքով պպզած էին, բորդյուրի վրա չէին նստում ուստի որ չհոգնեն պպզում էին, հիմա իրանք քյա՞ռթ են:D կամ էլ այգում նստարաններ կան, բայց այդ նստարանների վրա հետևյալ կերպ են նստում, ուրեմն նստում են այնտեղ որտեղ մարդ իր մեջքն է հենում, իսկ ոտները դնում են նստատեղի վրա, քյա՞ռթ են:
Երբեք քյառթ արտահայտություն չեմ արել, իմաստը չեմ հասկացել, անուն կպցնելն էլ շատ հեշտ ա, ում ինչ գործնա թե օրինակ Վալոդը ծիծակ կոշիկա հագնում, չնայած էտ ծիծակներից Նոյի թվից չեմ էլ տեսել և հետո էտ ծիծակ կոշիկը մի քանի տարի առաջ լավ էլ մոդա էր քաղաքում ու քաղաքի կեսը էտ կոշիկներից էր հագնում, բա էլ ինչու անուն կպցնել, պպզում թքում են էտ էլ իրանց գործնա, կարողա ոտի վրա չեն կարում կանգնեն պպզում են, որը իհարկե կողքից սիրուն չի նայվում, բայց դե ում ինչ գործնա թե Վալոդը իրա առօրյան ինչպես ա դասավորում:Ես էլ էսօր մի հատ պարսիկ տեսա դիմացիցս քայլում էր մազերը երկարացրել էր,ներկել ու կայֆ ձևով հարդարել էր, հետևից տեսա իմացա աղջիկա, երբ դեմքը տեսա անչափ զարմացա:[, անուն կպցնելով լինի բոլորի վրա էլ կարելի է կեղտ բռնել, օրինակ ով մազերը կարճա կտրում խժումա երկար մազերովների վրա,իսկ երկարները կարճերի, ով քրքրած ջինսա հագնում ղժումա կլասիկ հագնվողների վրա և հակառակը ու այսպես շարունակ:

Life
15.03.2010, 16:23
«Քյառթ»-ը դա հոգեվիճակ է:lol

Հայկօ
15.03.2010, 19:18
Մինչև հիմա իմ լսած ամենահանրամատչելի տարբերակը սա (http://angragitaran.wikia.com/wiki/%D5%94%D5%B5%D5%A1%D5%BC%D5%A9) է :) (http://angragitaran.wikia.com/wiki/Քյառթ (http://angragitaran.wikia.com/wiki/%D5%94%D5%B5%D5%A1%D5%BC%D5%A9))

:oy

Ի դեպ՝ վերջերս վայրի բնության մեջ կարելի է հանդիպել նաև այսպես կոչված «գլամուր քյառթերի»: Ցավոք՝ այն հեռավոր ժամանակներում, երբ նշանավոր փայտահատ-նեյրոխիրուրգ Էդ Գարպօն գրում էր քյառթերին (qyartus thzbexis) նվիրված իր հայտնի տրակտատը, այդ նոր ցեղատեսակի (quartus pradvinutis) մասին գիտությանը դեռ ոչինչ հայտնի չէր: Կաշխատեմ կապ հաստատել մեծն գիտնականի հետ ու խնդրել նրան, որ շտկի այս բացթողումը:

Իսկ եթե լուրջ՝ քյարթ չկա: Լոժկի նե սուշչեստվույետ:

Elmo
15.03.2010, 19:25
Զուտ հռետորական հարց. այդպես պիտակելով ինչո՞վ ենք տարբերվում այն պպզող թքողներից, ովքեր երկար մազերով ու ջինսով տղեքին արհամարհական Ջագի-Ջուգի գոյականով են դիմում:

Ես ինքս, բնականաբար, չեմ սիրում պպզել-թքելու կուլտուրան:

Հավելեմ, որ քյարթության աստիճանը որոշվում է միավոր ժամանակում միավոր քառակուսի մետրում շատ թքելով, խոսքի մեջ բառերի արանքում «հորս արև» արտահայտությունը շատ օգտագործելով ու թրաշի չափի մաքսիմում մոտեցմամբ 5 մմ-ին:

Ես մի անգամ քայրթի աշխատանքի ընդունեվլու հարցազրույցից հատված եմ լսել:
«ախպերներ ջան, ոնց ջոգում եմ ստեղ կարգին ախպերություն ա հավաքվել ու կարգին գործ ա արվցվում, ես մեծ ցանկություն ունեմ ներքաշվեմ էդ աղբերության շարքերը ու միասին անենք էլի:»

davidus
15.03.2010, 19:31
............ ես մեծ ցանկություն ունեմ ներքաշվեմ էդ աղբերության շարքերը ու միասին անենք էլի:»

ներքաշվել պետք չի, ընկղմվել է պետք :love

Rhayader
15.03.2010, 19:33
Մո, հա/ն (միավոր նախադասության մեջ ասված հորս արևների քանակը)::D

Ուլուանա
15.03.2010, 20:29
Իսկ ինձ թվումա որ պարտադիր չի քյառթը լսի մենակ ռաբիզ ու պպզի :) իմ կարծիքով քյառթերը սահմանափակ մարդիկ են, որոնց դժվարա նորություններին ընտելացնել, իրանք իրանց աշխարհում են ու դրանից դուրս չեն գալիս... քյառթերի մեջ են ուրիշ ձևով ասած
իսկ ինչ եք կարծում չի կարող երկար մազերով տաղանդավոր ռոք երաժիշտը, որը հագնումա ճղած ջինսեր լինի քյառթ?
Ես էլ եմ էսպես պատկերացնում քյարթ հասկացությունը։ Ռաբիսները (չշփոթել պարզապես ռաբիս լսողների հետ), որպես կանոն, քյարթ են լինում, բայց էդ երկուսի նույնացումն, այնուամենայնիվ, սխալ եմ համարում. քյարթ կարող են լինել նաև ռաբիսից խորշող, դասական երաժշտություն լսող, ինտելիգենտ, կարդացած ու զարգացած մարդիկ։

«Ինչ» չի, «Ով» ա
http://www.hotlist.am/wp-content/uploads/2009/10/rabiz-1.jpghttp://scseua.files.wordpress.com/2009/12/x_623e04cf1.jpg?w=180&h=135
Էս նկարը տիպիկ ռաբիսի՝ քյարթի մասնավոր դեպքի նկար ա։

Ուլուանա
15.03.2010, 21:12
Մոդերատորական։ «Քյարթուիզմ» և ««Քյառթ»–ն ի՞նչ է» թեմաները միացվել են։

Հարդ
15.03.2010, 21:17
Չբռնեմ, քյարթու դառնամ?:8

Ռեդ
15.03.2010, 21:18
ՔՅԱՌԹ++

Եթե տեղյակ չեք, ասեմ, որ Քյառթոսոֆտը նոր լեզու է "պրեդյավլյատ արել"՝ ՔՅԱՌԹ++:
Մի քանի "մոմենտ" քյառթի ապարատի ճանաչած լեզվի՝ ՔՅԱՌԹ++-ի սինտակսիսից.
Արա <անուն> [ջան], էս ի՞նչ ձև ես դու <կայնում>/<թքում>/<պպզում>/<նստում>/etc.
Արա <անուն> [ջան], ոնց որ <հիմար>/<տխմար>/<քյալ>/<անհասկ>/etc ըլնես:
Արա <անուն> [ջան], էս <ծխում>/<խմում>/<թրաշվում>/<հարցաքննում> ե՞ս:
. . .

ՔՅԱՌԹ++ Լեզվի պահեստավորված բառերն են.
Լոքշ, մոմենտ, ռազ որ, վպրինցիպի, ուպրիկատ, ուբեդիտ, պրեդլյավյատ, կուռաժիտ, վնուշկվել, խիպիժ, կայֆալոմ, սֆտուց, կիլդիմ, կտավատ, . . .

Նոր լեզուն պատրաստ է փորձարկվելու նոր արտադրված "քյառթ ռոբոտ"ների վրա: Վերջիններս, ոնց հասկացաք, մեր ապագան են լինելու: Ռոբոտներին սովորեցնելու են "կուրսվել", "ճիշտը պահել", "թայֆաներով լռվցել", "լոքշվել", . . . և այլ նմանատիպ բաներ:

Հարդ
15.03.2010, 21:20
Ավելացնեմ. քյառթերի պետական լեզուն՝ Սարթերեն:B:

Հայկօ
15.03.2010, 21:23
Խորհուրդ կտայի ծանոթանալ նաև ահա այս (http://www.akumb.am/showthread.php/34574-%D4%B5%D5%B2%D5%B8%D6%82%D5%B6%D5%A3-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84%D5%9D-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB..) թեմայի հետ:

Արևածագ
15.03.2010, 21:42
Ակումբցիներն այնքան ջանադրաբար պատասխանեցին հարցիս, որ չեմ դիմանում գայթակղությանը մի բառի մասին էլ հարցնելու, եթե մոդերատորները թույլ կտան.
«Լոքշ» -ն ի՞նչ է:

Ռեդ
15.03.2010, 21:55
Ակումբցիներն այնքան ջանադրաբար պատասխանեցին հարցիս, որ չեմ դիմանում գայթակղությանը մի բառի մասին էլ հարցնելու, եթե մոդերատորները թույլ կտան.
«Լոքշ» -ն ի՞նչ է:
Հայ տղեք - Լոքշա որ լսեք, երևի պարզ կդառնա: :8

Gayl
15.03.2010, 22:23
Ակումբցիներն այնքան ջանադրաբար պատասխանեցին հարցիս, որ չեմ դիմանում գայթակղությանը մի բառի մասին էլ հարցնելու, եթե մոդերատորները թույլ կտան.
«Լոքշ» -ն ի՞նչ է:
:D:D Երբ պարապ ես լինում, ասում ես լոքշա:D:DՈւրիշ ինչ հարցեր կան:D:D

Ուլուանա
15.03.2010, 22:25
Ակումբցիներն այնքան ջանադրաբար պատասխանեցին հարցիս, որ չեմ դիմանում գայթակղությանը մի բառի մասին էլ հարցնելու, եթե մոդերատորները թույլ կտան.
«Լոքշ» -ն ի՞նչ է:
Լոքշը տաղտուկն է՝ քյարթուական լեզվով, կոնկրետ քյարթուների դեպքում՝ հաճախ պարապածին տաղտուկը։
Բայց, ըստ իմ դիտարկումների, այն վաղուց արդեն դուրս է եկել զուտ քյարթուական միջավայրից ու լայնորեն տարածվել նաև այլ միջավայրերում։ :D Կարող է իմաստային նրբերանգներ ունենալ՝ կախված օգտագործողի մակարդակից ու հետաքրքրություններից, բայց հիմնական իմաստը դա է՝ տաղտուկ։

Gayl
15.03.2010, 22:30

Տաղտուկը ինչա՞ նշանակում:

Հայկօ
15.03.2010, 22:32
Տաղտուկը ինչա՞ նշանակում:

Լոքշ :)):

CactuSoul
15.03.2010, 23:23
ՔՅԱՌԹ++ Լեզվի պահեստավորված բառերն են.
Լոքշ, մոմենտ, ռազ որ, վպրինցիպի, ուպրիկատ, ուբեդիտ, պրեդլյավյատ, կուռաժիտ, վնուշկվել, խիպիժ, կայֆալոմ, սֆտուց, կիլդիմ, կտավատ, . . .

Մի բառ էլ ես ավելացնեմ շարքին, վերջերս եմ «սովորել»:)). գրեֆ:B:

Ռեդ
15.03.2010, 23:27
Մի բառ էլ ես ավելացնեմ շարքին, վերջերս եմ «սովորել»:)). գրեֆ:B:
Թավան ա, մի 10000 դրամ "սաաբռազիտ" արա էլի ախպեր . . . :D:D:D Տես հլա կուրսեցիքիցդ ով ունի: :))

Gayl
15.03.2010, 23:28
Մի բառ էլ ես ավելացնեմ շարքին, վերջերս եմ «սովորել»:)). գրեֆ:B:
Իսկ ի՞նչ է նշանակում:Թացը խառնվումա չորի հետ, «գրեֆ» բառը ի՞նչ կապ ուներ:D:D

CactuSoul
15.03.2010, 23:49
Իսկ ի՞նչ է նշանակում:Թացը խառնվումա չորի հետ, «գրեֆ» բառը ի՞նչ կապ ուներ:D:D
Ո՞նց, կապ չունե՞ր էդ շարքի հետ:unsure:
Բա ինձ ասել էին, որ էդ «գողագան» բառ ա, նշանակում ա, մեղմ ասած, նվեր:8:

Որ, ասենք, դու դրսում ես ու ընգերտ նստած ա, ընդուց քեզ, խոսկի օրինակ, թզբեխ ա գրեֆ անում, ջոգում ե՞ս:B:
Մոտավորապես էսպիսի բացատրություն եմ ստացել:}:

Elmo
15.03.2010, 23:59
ներքաշվել պետք չի, ընկղմվել է պետք :love

Ես մի քիչ քյարթերեն լավ չգիտեմ էլի: Էդ հարցազրույցի մասին ինձ պատմել են իմ գիտահորիզոնը չի հերիքում, որ լրիվ կատարվածը վերարտադրեմ:

Enigmatic
16.03.2010, 00:03
Մեկ-մեկ իրոք էնքան ձանձրալիա լինում, որ համապատասխան բառը լինումա մենակ լոքշը, դե քանի որ ես նման բառեր չեմ օգտագործում, իմ բառապաշարի մեջի միակ կոպիտ բառն է լոքշը, էն էլ չեմ ասում լոքշ, ասում եմ լոշկ, լոշկա:)) որ ավելի մեղմ հնչի:D

Ungrateful
16.03.2010, 00:07
Ներկայացնում եմ, մի շարք ժարգոնային բառեր ու արտահայտություններ, որոնք հաճախ են օգտագործվում...
(բացատրությունները, հումորով են գրված, բայց համապատասխանում են իրական իմաստներին):

Քերել
արտահայտություն, որը վերաբերում է բարդ իրավիճակում մեծ դժվարությամբ ու պրպտուն մտքի արդյունքում ձեռք բերած ինչ-որ բանի: "Քերելու" հոմանիշ կարող է լինել մեր կողմից արդեն նշված "կրաիտ անելը", սակայն երկուսն էլ ունեն իրենց նրբություններն ու առանձնահատկությունները, այնպես որ խորհուրդ կտանք կիրառելիս դա հաշվի առնել:

Լռվել
խոսքը ոչ թե տեխնիկական այնպիսի բարդ իրավիճակի մասին է, ինչպիսին, ասենք, բանալու` փականի մեջ լռվելն է, այլ` ինչ-որ վայրում ժամանակավոր գտնվելու կամ որևիցե տեղում բնակություն հաստատելու մասին: Օրինակ, բջջայինով ստացված "արա, ուր ես, մի ժամ ա "Ջազվե" լռված ենք" sms-ը մեկնաբանության կարիք չունի, իսկ երբ վաղուց իրար չտեսած ընկերներից մեկն ասում է "հիմա Բութանիա եմ լռվում", նշանակում է, որ նա որոշ ժամանակ է բնակություն է հաստատել վերոնշյալ շրջանում, այսինքն` գույքահարկ մուծում է (կամ չի մուծում) Էրեբունու թաղապետարանում:

Նատուռի
լատիներեն "nature"- ասել է թե բնություն, բնական, իրականին համապատասխանող: Բացականչելով "նատուռի", ոմանք արտահայտում են իրենց հիացմունքը, զարմանքը կամ համոզվածությունը այս կամ այն երևույթի լիակատարության, իրականությանը լիովին համապատասխելու, հոգուն հարազատ լինելու և նմանատիպ իրավիճակների հետ:

Բոց
Հիմնականում կիրառվում է "դու բոց ես" արտահայտությամբ, փոխարինելով վաղուց հնացած "դու դեմք ես"-ին, որպես օրենք` ծայրահեղ դրսևորումների ժամանակ: Հաճախ այն հիշեցնում է խորհրդային դասագրքերից սովորած "բոցաշունչ հեղափոխական" արտահայտությունը, երբ շատերիս մանուկ հասակում թվում էր, որ, ասենք, Կամոյի բերանից միշտ ծուխ էր դուրս գալիս:

Մուխլյոժ
Փոքր ինչ հիշեցնում է վերոհիշյալ "մուտիլովկան", սակայն ունի ավելի լայն, բավական բարդ ու շատերի համար դեռևս անհասկանալի իմաստ: Հենց այդ անհասկանալիությունն էլ հիմնականում խթանում է բառի կիրառությունը` "թող գնան հասկանան, թե ինչ էի ուզում ասել":

Կռաիտ անել
Ասել է թե` "ծայրից մի փոքր թռցնել` սեփական կարիքները հոգալու նպատակով": Սա բոլորովին գողությունը չէ, եթե իրավապահները ավելորդ հետաքրքրություն չցուցաբերեն, բայց նաև` այդքան էլ խրախուսելի արարք չէ: Հիշում ե±ք Մհեր Մկրտչայի հերոսին` "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից, որ վրդովված հարցնում էր` "հազար ոչխար եմ պահում, երկու ոչխար ուտելու իրավունք չունեմ": Փաստորեն, ժամանակակից լեզվով, նա երկու ոչխար "կռաիտ արեց":

Կռուտիտներ
Հերթական անգամ գործ ունենք ռուսերենի տեղայնացման հետ: Իհարկե արմատը "крутить" բառն է, ասել է, թե` դիմացինին ֆռռացնել, փորձել ապակողմնորոշել, հարցերին շեղող պատասխաններ տալ, և այս ամենի արդյունքում, շահադիտական նպատակներ հետապնդել:

Շեբեն ըլնեմ~…
Արտահայտություն, որը հիմքում դիմացինին մի բանում անվերապահորեն համոզելու, եթե կուզեք` երդվելու լուրջ երանգներ է պարունակում: Փաստորեն, մեր նոր ժամանակներում այն միանգամայն կարող է փոխարինել "հորս/մորս արև", էլ չենք ասում` "ազնիվ խոսք", "միգուցե չհավատաք, սակայն…" և այլ մանկամիտ արտահայտությունների: Իսկ ինչո±ւ հանկարծ "շեբեն". ըստ լեզվաբանների` սա ամենայն հավանականությամբ պայմանավորված է շենացնելու, շինարարության, ուրեմն և` շինանյութերի հանդեպ ունեցած մեր ազգային խոր հարգանքով:

Բառադի
Շատ հաճախ և ամեն առիթով կիրառվող, մեզ համար գրեթե միս ու արյուն դարձած արտահայտություն է, որը հիմնականում բնութագրում է պատասխանատվության զգացումից զուրկ կամ իրենց գործողությունների հաջորդականությունը լավ չպատկերացնող մարդկանց: Երբեմն նաև օգտագործվում է անիմաստ, անկապ երևույթներն ու գործողությունները բնութագրելիս:

Լացըցնել
Գործողություն, որի հետևանքով սուբյեկտը հասնում է անվիճելի ու տպավորիչ հաղթանակի դիմացինի հանդեպ, այսինքն` դիմացինին կարող է հասցնել լացելու ոչ ցանկալի վիճակին: Ուշագրավն այն է, որ դիմացինը կարող է լինել ինչպես ֆիզիկական անձ (մարդ, կազմակերպություն, մրցակից թիմ), այնպես էլ` ցանկացած բան. օրինակ կարելի է"լացըցնել" նոր բացված շպրոտի բանկան, ամառային սալաթը, ստյաժկայի ցեմենտը և այլն:

Յուղ վառել
Արտասանելով, ասենք, "ընգեր, դու յուղ ես վառում" բառակազմությունը, փորձ է արվում դիմացինին հասկացնել, որ նրա պահվածքը կամ արտահայտած գաղափարները ունեն վառած յուղով աշխատող շարժիչի ազդեցություն:

Զապադլո
Բավական բարդ բարոյա-հոգեբանական կատեգորիա է: Այս արտահայտությունը տեղին է այն դեպքերում, երբ գործ ունենք մի այնպիսի անցանկալի երևույթի հետ, որն իրականացնելը խոցում է անձի հեղինակությունը կամ, լավագույն դեպքում, նրանից անիմաստ ժամանակ ու եռանդ խլում: Օրինակ, չինովնիկի համար "զապադլո" է շարքային քաղաքացու հետ սիրալիր լինել և ժամանակին բավարարել վերջինիս փաստաթղթային պահանջները կամ …

Ֆռթոն
Ֆռթոնը կարող է որոշ առումով հոմանիշ լինել ֆռիկներին, մեր կողմից ուշադրության արժանացած "տինտիրիտներին" կամ "կռուտիտներին", այսինքն բոլոր այն գերժամանակակից տերմիններին, որոնցում առկա է խորամանկության, կեղծավորության, ապօրինի եղանակներով սեփական շահերը առաջ մղելու գործընթացները:

Մի~ վախտ
Եթե հիշում եք, տասնամյակներ առաջ այս արտահայտությունը միանշանակ ժամանակային իմաստ էր պարունակում: Սակայն, ինչպես ասում են` փոխվում են ժամանակները` փոխվում են արժեքները և ահա նոր շուկայական հարաբերությունների համատեքստում "մի վախտը" սկսեց արտահայտել քանակական իմաստ: Բերենք ասվածի մի վառ, նաև` անմեղ օրինակ. "Իրիգունը իմ համար տանը լռված էի, մեկ էլ Գուգոյենք մի~ վախտ մարդով լցվան մեր տուն":

Կպռճկվել
Այս բավական տհաճ հնչող արտահայտության հիմքում ընկած է մարդկային փոխհարաբերություններում բավական հաճախ հանդիպող սոցիալական երևույթ, այսինքն երբ անտեղի ակտիվություն է ցուցաբերվում այս կամ այն անձի հետ այս կամ այն հարցերով շփվելու, պարզաբանումներ գտնելու ուղղությամբ: Դժվար չէ կռահել, որ կպռճկվողները հանրության կողմից անցանկալի տարրեր են և հաճախ լուրջ հակազդեցություն են ստանում:

Կռուտիտներ
նորից ու նորից գործ ունենք ռուսական արմատների հետ: Դժվար չէ նկատել, որ արտահայտությունը պտտացնելու հետ ինչ-որ, թեկուզ աղոտ կապ, պետք է անպայման ունենա: Ներկա բարդ ժամանակներում "կռուտիտներ"-ը լայնորեն կիրառվում են:

Քյանդրել
այս արտահայտության հանրության կողմից ավելի ընդունելի տարբերակը "կապելն" է: Սակայն խոսքը գնում է ոչ թե կոշիկը կամ թարմ վերքը կապելու մասին, այլ մարդկային հարաբերությունների, մասնավորապես կարելի է "քյանդրել" միամիտի տպավորություն թողնող ամերիկացի շեֆին (հետո միայն հասկանալ, որ դա չստացվեց), փողոցով քայլող աղջկան:

Քյասար
գրեթե հոմանիշ է այնպիսի երկրաչափական հասկացության, ինչպիսին ուղիղ գիծն է, այսինքն` երկու կետերն իրար միացնող ամենակարճ ուղին: Սակայն կենցաղում այն, իհարկե, օգտագործվում է ոչ երկրաչափական իմաստով: "Քյասարին" հաճախ փոխարինում է ռուսական արմատներ ունեցող "կառոչե"-ն, թե ով որ տարբերակն է կիրառում իր հիմնախնդիրները մեկնաբանելիս, արդեն կախված է մարդկանց նախասիրություններից: "Քյասար"-ը հիմնականում կիրառվում է որպես բառակապակցություն կամ արտահայտած խորը մտքի ամփոփում:

Վնուշկեք
ինչպես նկատում եք, նորից ռուսական արմատով բառի հետ գործ ունենք: Այս անգամ խոսքը գնում է մի այնպիսի հոգեվիճակի մասին, երբ արտաքին գործոններից դրդված անձնավորությունը սկսում է իրեն ներշնչել ամեն տեսակ բացասական ինքնագնահատկաններ, որոնք էլ համապատասխան զարգացումներ են ունենում, ասենք` որ դեմքը շատ պզուկոտ է, դրա համար էլ աղջիկները հետը չեն ուզում խոսել, այսինքն ընկնում է "վնուշկեքի մեջ":

Բացել
սա այն իրավիճակն է, երբ որևէ անձնավորության մոտ զգացմունքների կամ գաղափարների "մակընթացություն" է, այսինքն խոչընդոտները վերացվել են և ճանապարհը դեպի արտահայտչության միջոցները բաց է: Կարող է "բացել", օրինակ, երբ ծիծաղի անզուսպ պոռթկում է լինում և չի երևում, թե երբ այն կավարտվի, կամ էլ, երբ գլխումդ վերջապես մտքերը հավաքվել են և մնում է միայն թղթին հանձնելը ու գրում ես, գրում ես, գրում ես …

Gayl
16.03.2010, 00:17
Ո՞նց, կապ չունե՞ր էդ շարքի հետ:unsure:

:D:D Էս ինչ լավ թեմայա, բայց գողականը ի՞նչ կապ ուներ քյառթի հետ, գողականի՞ն քյառթ են ասու՞մ:D

Բա ինձ ասել էին, որ էդ «գողագան» բառ ա, նշանակում ա, մեղմ ասած, նվեր:8:

Աաաաաա վերջն էր:D:D, ես մի 80 տոկոսով համոզված էի, որ այդպիսի պատասխան էի ստանալու, մանավանդ ընդունված ա, որ արտերկրից փող կամ ինչ որ բան են ուղղարկել օրինակ ասում են «Ամերիկայից տատս թույն գուլպաներ ա գրեֆ արել:D:D»
Չէ սխալ բացատրություն ա և չեմ կարծում, որ Ձեզ պետք է այդ բառի բացատրությունը, ցանկանում եմ երբեք գրեֆ չանեք;)

Ungrateful
16.03.2010, 00:18
Մեռնեմ օկըլը տեբյա
Դժվար չէ նկատել, որ այս արտահայտության վերջին երկու բառերը մաքուր գրական ռուսերեն են, և այս լեզվական կոկտեյլը մեկ անgամ ևս վկայում է մեր երկու ժողովուրդների դարավոր ու անխախտ բարեկամության մասին: Այս բացականչությունն իր ֆունկցիոնալ դերակատարմամբ մեկին-մեկ փոխարինում է "մալադեց", "ապրես", "կեցցես" պաթետիկ և իրենց դարն ապրած զգացնունքային արտահայտումներին և ուղղված է դիմացինին` վերջինիս այս կամ այն գործողությունը ոգեկոչելու նպատակով: Այն կարող է հնչել այնպիսի դեպքերում, երբ օրինակ, խաղընկերը բլոտում փրկում է կապուտից կամ հմուտ բարեկամը վերջապես վիրուսազերծում է քո համակարգիչը:

Տինտիրիտներ անել
Գործողությունների մի համակարգ, որի նպատակն է դիմացինին ապակողմնորոշելն ու, ի վերջո, ճիշտ ուղուց շեղելը: Դրա ամենապարզ ձևը խաբելն է, բայց ոչ թե ուղղակի սուտ խոսելով, այլ հեվից գալով ու ճանապարհին տարբեր հնարքներ բանեցնելով: Հաճախ նման գործողությունների արդյունքում խճճվում են ոչ միայն դիմացինները, այլև` հենց բանեցնողները (տինտիրիտ անողները):

Բազարներ
Արդեն մասամբ իր դարն ապրած "ռազբիրատի" (ինչն էլ ծագել է ռուսերեն "разбирательство" բառից, ասել է թե` "խոսենք, հասկանանք, թե ով էր ճիշտ, ով սխալ") առավել մոդեռնացված տարբերակն է: "Բազարներ" սովորաբար վարում են փողոցի օրենքներին լավ գիտակ, հղկված խոսելաոճով անձինք, որոնք դիմացինին հիմնականում դիմում եմ "ընգեր ջան"-ով: Նման շփումների նպատակը "բազարները փակելն է", այսինքն ի վերջո իրավիճակից ճիշտ դուրս գալն առանց կրակոցների, հայհոյանքների, դանակահարությունների և այլ հակադիվանագիտական մեթոդների:

Պայթած դեմք
Շրջապատում ոչ այնքան լավ տպավորություն թողած անձանց գնահատելու ձևերից մեկն է: Պայթած դեմք կարող է լինել նա, ով ասենք, ունի դեմքի ապուշ արտահայտություն, չի ընդունում իր երկրի սահմանադրությունը, սեղանի շուրջ նստած քչփորում է առանց այն էլ պզուկոտ ու զզվելի քիթը, հաճախ է մոռանում, որ երեխաներ ունի ու գոնե մեկ-մեկ պետք է շուկայից գոնե էժան միրգ գնի, համոզված է որ իր պես գեղեցիկ ու էրոտիկ կին չկա ոչ միայն Անդրկովկասում, այլև` ողջ ԱՊՀ-ում, իսկ տղամարդիկ էլ բոլորն անճաշակ են, դրա համար էլ իրեն չեն գնահատում և այլն:

Տանում ա…
Այս մեծ ժողովրդականություն վայելող արտահայտությունը, որպես օրենք, հնչում է ինչ-որ մի գործընթացի, երևույթի մեծ ազդեցություն, տպավորություն, ուժեղ զգացմունքներ թողնելիս: Կարող է "տանել", օրինակ, սպիտակցի Հայկոյին լսելիս, "Իմ չաղ հայկական հարսանիքի" հերթական սերիալը նայելիս, Սևանում հարբած լողալիս (չնայած վերջին դեպքում կարող է բառիս բուն իմաստով էլ տանել) և այլն: Արտահայտությունը հաճախ օգտագործվում է նաև անցյալ ժամանակով, օրինակ, նախորդ օրվա դեպքերն ամփոփելիս կարող են հնչել "արա, էրեկ ինձ հո չէր տարե~լ…"բառերը:

Գիծ
Սա ոչ մի կապ չունի դպրոցում ձեր սովորած երկրաչափական այն տերմինի հետ, որն ամենակարճ ձևով միացնում էր երկու կետերը: Մեր դեպքում գործ ունենք մի բարդ տրանսպորտային հասկացության հետ, որում միահյուսվում են ուղևորների փոխադրումը, բիզնեսը, կրքերը, հայհոյանքները, մի խոսքով` կյանքի համար կռիվ տալը:
"Գիծ" տերմինն իրենից ենթադրում է այնպիսի նոր ենթատերմիններ, ինչպիսիք են.
-Գիծ մտնել. ասել է թե` "անցնել աշխատանքի", կամ որ նույնն է` սկսել պայքարը գոյատևման համար:
-Գծից դուրս գալը - գրեթե նույնն է, ինչ "դադարեցնել աշխատանքը": Սա կարող է լինել ինչպես կամավոր հիմունքներով, այնպես էլ` ստիպողական: Երկրորդ դեպքը սովորաբար ավելի հաճախ է հանդիպում:
-Գծի տերը - մարդ, որը յանկիական ընկալմամբ կարող էր նույնացվել մենեջերի հետ, իսկ մեր դեպքում դա ուղղակի անձ է, որը կարգավորւմ է իր իսկ կողմից սահմանած տոկոսների հարկահավաքը: Նա է նաև որոշում վերը նշված երկու ենթատերմինները` այսինքն թե ով դուրս գա կամ մտնի գիծ:

Կայֆարիկ
"homo sapiens"-ի մի հատուկ տեսակ, ով իր կենսակերպում նախապատվությունը տալիս է հաճույքներին, այսինքն` կայֆ բռնելուն: Վերջինս կարող է դրսևորվել տարբեր ձևերով` կախված մարդու էությունից ու նախասիրություններից: Կարելի է կայֆ բռնել կաթնաշոռն ու թթվասերն իրար խառնելուց, "Գրանդ Չերոկին" մայթերով քշելուց, "Հայլուր" նայելուց կամ օճառը բաց աչքերին քսելուց (սրանք մազոխիզմի դրսևորումներ են), թոռանը մանկապարտեզից տուն բերելուց, շամպայնը կանացի կոշիկից խմելուց և այլն: Կայֆարիկը հիմնականում արհամարհում է իր գործողություններից ծագող հետևանքներն ու հարևան-ազգականների կարծիքները: Հոգու խորքում նրան նախանձում են, բայց արտաքուստ ցույց են տալիս, թե իբր չեն ընդունում նրա վարվելակերպը և շինծու քննադատում են:

Մուտիլովկա
Արտահայտության հիմքում ռոսերեն "мутить"բառն է, ասել է թե պղտորել, ամեն ինչ իրար խառնել: Մուտիլովկան հասարակական-սոցիալական երևույթ է, որը առաջանում է որոշակի նպատակ ու դիմագիծ ունեցող մարդկանց վարքագծի արդյունքում: Դա սովորաբար կարող են լինել դստեր ընտրությունից դժգոհ զոքանջը, գույքահարկ հավաքող հարևանը, ընտրություններին նախապատրաստվող այս կամ այն քաղաքական ուժը, ավտոբուսում նստելու տեղ չունեցող պատերազմի վետերանը և այլն:
Այստեղից էլ` մեկ այլ` ոչ պակաս լայն տարածում գտած "մուտիլովչիկ" բառը. ասել է մարդ, որը պարարտ հող է պատրաստում հասունացող "մուտիլովկայի" համար:

Հավայի
Ոչ մի ընդհանուր բան չունի Խաղաղ օվկիանոսում սփռված արշիպելագի հետ: Իրականում այս արտահայտությունն օգտագործվում է այն դեպքում, երբ խոսք է գնում ոչ այնքան կարևոր, երկրորդական երևույթի, գործընթացի կամ անձանց մասին: Հավայի կարող են լինել անճաշակ վերնաշապիկը, լավ չտաքացնող թեյնիկը, անհամ ձմերուկն ու ավելի անհամ թամադան, մետլախ խփող ուստայի քաղաքական կարծիքը, "ուր գնալ սովորելու" թեմայով հորեղբոր խորհուրդը, բանակի մասին վաղուց ձանձրացրած պատմությունը և այլն:

Բրջով
Երիտասարդության շրջանում տարածում գտած արտահայտություն է, որը միանշանակ փոխարինում է հավաքական միավորներին, այսինքն` "բոլորով", "միասին", "կոլեկտիվով" և շատ այլ հնացած արտահայտությունների: Բառի ծագումնաբանությունը դեռևս անհայտ է ինչպես լեզվաբանների, այնպես էլ` այն օգտագործողների համար:

Չուժոյ պախմել
Եթե փորձենք բառացի թարգմանել գրական ռուսերեն "чужое похмелье"-ից, ապա այն կարող է հնչել այսպես` "օտարի խումհար": Սակայն ոչ մի կապ չպետք է տեսնել այս արտահայտության և ալկոհոլի չարաշահման միջև: Այն ուղղակի ձեզ ուզում է հասկացնել, որ պետք է մի քիչ քթածակություն ցուցաբերել ու ուրիշի երեսից չընկնել ամեն տեսակ ձեր հետ կապ չունեցող ու անցանկալի իրադարձությունների մեջ:

Քյարթու
Բավական բարդ ու տհաճ հնչողությամբ արտահայտություն, որը սալոնային կամ բարձրաշխարհիկ շփումներում կարող էր փոխարինվել "սաստիկ", "չափից ավելի" և այլ անհարիր արտահայտություններով: Սակայն այն շատ ճիշտ է բնորոշում ընդգծված որոշ դրսևորումներ ունեցող մարդկանց, ասենք` "քյարթու պառավ", "քյարթու ծխող", "քյարթու ռաբիզ" և այլն, ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների:

Մարխոշ
հիմնականում գործածվում է խնձորից ստացվող զգացմունքներն արտահայտելիս: Ըստ հին ժամանակներից պահպանված մագաղաթների վկայությունների, առաջացել է ռուսերեն "мало хорошего"-ից. ասել է, թե "ոչինչ, էդքան վատը չի, դուք էլ կերեք":

Լիշբը ես...
կարելի է լսել ամեն քայլափոխի, ինչը վկայում է այս արտահայտության լայն ժողովրդականության մասին: Օգտագործվում է "անձամբ ես"-ի փոխարեն, ինչից կարելի է ենթադրել, որ ասողը դպրոցում սովորելու տարիներին երևի թե թարախային անգինայի պատճառով բաց է թողել ռուսերենի դասերը և այդպես էլ չի իրազեկվել, որ սկզբունքային տարբերություն կա ռուսերեն "лишь бы"-ի, ասել է թե` "միայն թե…" և "личное"- ի միջև:

Հաբըրգել
Ըստ Մովսես Խորենացու հիշատակումների, ծագել է ռուսերեն "оборзеть" բառից, ինչը մոտավորապես կարելի է թարգմանել որպես "չափն անցնել": Հիմնականում արտահայտվում է մեր նոր ժամանակներում իրենց տեղը ամուր գտած մարդկանց, այսինքն` "լավ պապաների" զավակների վարքագծով, որոնք որպես օրենք զինված են անպատժելիության զգացումով ու հրազենով:

Շիլաչի
թաղ Երևանում, որտեղ ժամանակին ապրում էին ուժեղ, կյանքի համար կռիվ տվող տղեք: Այստեղից էլ` մի քիչ թլիկոտ "Շիլաչի", ասել է թե ռուսերեն "силачи": Ներկայումս այս թաղը հիմնականում ծառայում է առևտրային, բնակարանային վերանորոգման, թաղման հոգսեր հոգացող և ընդհանրապես` կյանքի երակի վրա ընկած մարդկանց խնդիրները լուծելու վեհ նպատակին:

Խփել դոշին
Ինչ որ բան կամ ինչ-որ մեկին մի տեղից մյուսը ամենատարբեր ձեւերով փոխադրելու ժամանակակից արտահայտություն է: Դոշը կամ գրական լեզվով` կրծքավանդակը տվյալ դեպքում օգտագործվում է, երեւի թե, որպես մարդու մարմնի ամենահարմար ու լայն մասը:

Փաթթել
"Փաթաթել" բայի արդիական ձեւափոխությունն է, որը ներկա պայմաններում ամենալայն կիրառություններ է ստացել: Կարող է կիրառվել "լուրջ չընդունել", "բանի տեղ չդնել", "անտեսել", "երկրորդ պլան մղել" եւ իրենց դարն ապրած այլ արտահայտությունների փոխարեն:

Լոքշ
Ընկալման համար բավական բարդ ժամանակակից հասկացություն է, որը մոտավորապես համապատասխանում է երիտասարդության շրջանում տարածված ապատիկ հոգեվիճակին: Լոքշից, օրինակ, կարելի է թմրանյութեր օգտագործել, աղջիկ խոսեցնել, մարդ ծեծել և անգամ գնալ բանակ` երկու տարի ծառայելու: Բացի վերջին դեպքից, մնացած բոլոր գործողությունները, որպես օրենք, հասարակության կողմից անընդունելի են:

Բիրիք
Ժամանակակից տերմինաբանության մեջ փոխարինում է տնտեսագիտական "մեծածախ" տերմինին: Այստեղից էլ առաջացել է նաև "բիրիքնոց" հասկացությունը, որը փոխարինում է մեծածախ առևտրի համար նախատեսված վայրին:

Կտցրած
Գրեթե հոմանիշ է "խփնված" բառին, կարելի է ասել, վերջինիս ավելի սուր դրսեւորումներից է: Օգտագործվում է բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն համապատասխանում հասարակական համընդհանուր ստանդարտներին: Օրինակ, "կտցրած" երիտասարդի դեպք կարելի է համարել նրան, ով մաքուր խոսում է հայերեն, մեծահասակներին վերաբերվում է հարգանքով, իսկ անծանոթին դիմում է ոչ թե "ազիզով" կամ "ջիգյարով", այլ` "դուք"-ով:

humor.am (http://humor.am)

Adriano
16.03.2010, 09:57
Քյառթուիզմությունը շատ բարդ, շատ բազմաբովանդակ, շատ խորը իմաստ ունեցող կյանքի կատեգորյա է: Սա իմ կարծիքով պետական քաղաքականության նոր ձև է Հայաստանում: Այս երկիրը նենցա դարձել, որ բոլոր հզոր պաշտոնները քյառթուների ձեռքում է: Քոչարյանը քյառթու, Սերժը քյառթու, Լևոնը քյառթու, այստեղ շատ տեղին կլինի Վարդան Պետրոսյանի հետևյալ տեսահոլովակի դիտումը.

http://www.youtube.com/watch?v=zVod3w3txSk

Այ թե ովքեր են քյառթուները

davidus
16.03.2010, 10:47
Ո՞նց, կապ չունե՞ր էդ շարքի հետ:unsure:
Բա ինձ ասել էին, որ էդ «գողագան» բառ ա, նշանակում ա, մեղմ ասած, նվեր:8:

Մոտավորապես էսպիսի բացատրություն եմ ստացել:}:

չէ, գրեֆը դա չէ... նախնական իմատով գրեֆ ասել են բանտ (ավելի տարածված` գաղութ, զոն և այլն) հիմնականում փողի տեսքով ուղարկվող աջակցությունը, բայց ոչ նվերը: Ու ճիշտ հակառակը, ոչ թե բանտից են գրեֆ անում, այլ "դեպի" բանտ են ուղարկում:

Մարդիկ մեղավոր չեն, որ մի բան գիտեն, բայց կիսատ գիտեն.... :D :D (թզբեխի գրեֆը որն ա :D)

masivec
16.03.2010, 11:06
Մի հատ քյառթ աֆորիզմ ասեք

Աբելյան
16.03.2010, 19:04
Մեռնեմ օկըլը տեբյա
Դժվար չէ նկատել, որ այս արտահայտության վերջին երկու բառերը մաքուր գրական ռուսերեն են, և այս լեզվական կոկտեյլը մեկ անgամ ևս վկայում է մեր երկու ժողովուրդների դարավոր ու անխախտ բարեկամության մասին: Այս բացականչությունն իր ֆունկցիոնալ դերակատարմամբ մեկին-մեկ փոխարինում է "մալադեց", "ապրես", "կեցցես" պաթետիկ և իրենց դարն ապրած զգացնունքային արտահայտումներին և ուղղված է դիմացինին` վերջինիս այս կամ այն գործողությունը ոգեկոչելու նպատակով: Այն կարող է հնչել այնպիսի դեպքերում, երբ օրինակ, խաղընկերը բլոտում փրկում է կապուտից կամ հմուտ բարեկամը վերջապես վիրուսազերծում է քո համակարգիչը:

Տինտիրիտներ անել
Գործողությունների մի համակարգ, որի նպատակն է դիմացինին ապակողմնորոշելն ու, ի վերջո, ճիշտ ուղուց շեղելը: Դրա ամենապարզ ձևը խաբելն է, բայց ոչ թե ուղղակի սուտ խոսելով, այլ հեվից գալով ու ճանապարհին տարբեր հնարքներ բանեցնելով: Հաճախ նման գործողությունների արդյունքում խճճվում են ոչ միայն դիմացինները, այլև` հենց բանեցնողները (տինտիրիտ անողները):

Բազարներ
Արդեն մասամբ իր դարն ապրած "ռազբիրատի" (ինչն էլ ծագել է ռուսերեն "разбирательство" բառից, ասել է թե` "խոսենք, հասկանանք, թե ով էր ճիշտ, ով սխալ") առավել մոդեռնացված տարբերակն է: "Բազարներ" սովորաբար վարում են փողոցի օրենքներին լավ գիտակ, հղկված խոսելաոճով անձինք, որոնք դիմացինին հիմնականում դիմում եմ "ընգեր ջան"-ով: Նման շփումների նպատակը "բազարները փակելն է", այսինքն ի վերջո իրավիճակից ճիշտ դուրս գալն առանց կրակոցների, հայհոյանքների, դանակահարությունների և այլ հակադիվանագիտական մեթոդների:

Պայթած դեմք
Շրջապատում ոչ այնքան լավ տպավորություն թողած անձանց գնահատելու ձևերից մեկն է: Պայթած դեմք կարող է լինել նա, ով ասենք, ունի դեմքի ապուշ արտահայտություն, չի ընդունում իր երկրի սահմանադրությունը, սեղանի շուրջ նստած քչփորում է առանց այն էլ պզուկոտ ու զզվելի քիթը, հաճախ է մոռանում, որ երեխաներ ունի ու գոնե մեկ-մեկ պետք է շուկայից գոնե էժան միրգ գնի, համոզված է որ իր պես գեղեցիկ ու էրոտիկ կին չկա ոչ միայն Անդրկովկասում, այլև` ողջ ԱՊՀ-ում, իսկ տղամարդիկ էլ բոլորն անճաշակ են, դրա համար էլ իրեն չեն գնահատում և այլն:

Տանում ա…
Այս մեծ ժողովրդականություն վայելող արտահայտությունը, որպես օրենք, հնչում է ինչ-որ մի գործընթացի, երևույթի մեծ ազդեցություն, տպավորություն, ուժեղ զգացմունքներ թողնելիս: Կարող է "տանել", օրինակ, սպիտակցի Հայկոյին լսելիս, "Իմ չաղ հայկական հարսանիքի" հերթական սերիալը նայելիս, Սևանում հարբած լողալիս (չնայած վերջին դեպքում կարող է բառիս բուն իմաստով էլ տանել) և այլն: Արտահայտությունը հաճախ օգտագործվում է նաև անցյալ ժամանակով, օրինակ, նախորդ օրվա դեպքերն ամփոփելիս կարող են հնչել "արա, էրեկ ինձ հո չէր տարե~լ…"բառերը:

Գիծ
Սա ոչ մի կապ չունի դպրոցում ձեր սովորած երկրաչափական այն տերմինի հետ, որն ամենակարճ ձևով միացնում էր երկու կետերը: Մեր դեպքում գործ ունենք մի բարդ տրանսպորտային հասկացության հետ, որում միահյուսվում են ուղևորների փոխադրումը, բիզնեսը, կրքերը, հայհոյանքները, մի խոսքով` կյանքի համար կռիվ տալը:
"Գիծ" տերմինն իրենից ենթադրում է այնպիսի նոր ենթատերմիններ, ինչպիսիք են.
-Գիծ մտնել. ասել է թե` "անցնել աշխատանքի", կամ որ նույնն է` սկսել պայքարը գոյատևման համար:
-Գծից դուրս գալը - գրեթե նույնն է, ինչ "դադարեցնել աշխատանքը": Սա կարող է լինել ինչպես կամավոր հիմունքներով, այնպես էլ` ստիպողական: Երկրորդ դեպքը սովորաբար ավելի հաճախ է հանդիպում:
-Գծի տերը - մարդ, որը յանկիական ընկալմամբ կարող էր նույնացվել մենեջերի հետ, իսկ մեր դեպքում դա ուղղակի անձ է, որը կարգավորւմ է իր իսկ կողմից սահմանած տոկոսների հարկահավաքը: Նա է նաև որոշում վերը նշված երկու ենթատերմինները` այսինքն թե ով դուրս գա կամ մտնի գիծ:

Կայֆարիկ
"homo sapiens"-ի մի հատուկ տեսակ, ով իր կենսակերպում նախապատվությունը տալիս է հաճույքներին, այսինքն` կայֆ բռնելուն: Վերջինս կարող է դրսևորվել տարբեր ձևերով` կախված մարդու էությունից ու նախասիրություններից: Կարելի է կայֆ բռնել կաթնաշոռն ու թթվասերն իրար խառնելուց, "Գրանդ Չերոկին" մայթերով քշելուց, "Հայլուր" նայելուց կամ օճառը բաց աչքերին քսելուց (սրանք մազոխիզմի դրսևորումներ են), թոռանը մանկապարտեզից տուն բերելուց, շամպայնը կանացի կոշիկից խմելուց և այլն: Կայֆարիկը հիմնականում արհամարհում է իր գործողություններից ծագող հետևանքներն ու հարևան-ազգականների կարծիքները: Հոգու խորքում նրան նախանձում են, բայց արտաքուստ ցույց են տալիս, թե իբր չեն ընդունում նրա վարվելակերպը և շինծու քննադատում են:

Մուտիլովկա
Արտահայտության հիմքում ռոսերեն "мутить"բառն է, ասել է թե պղտորել, ամեն ինչ իրար խառնել: Մուտիլովկան հասարակական-սոցիալական երևույթ է, որը առաջանում է որոշակի նպատակ ու դիմագիծ ունեցող մարդկանց վարքագծի արդյունքում: Դա սովորաբար կարող են լինել դստեր ընտրությունից դժգոհ զոքանջը, գույքահարկ հավաքող հարևանը, ընտրություններին նախապատրաստվող այս կամ այն քաղաքական ուժը, ավտոբուսում նստելու տեղ չունեցող պատերազմի վետերանը և այլն:
Այստեղից էլ` մեկ այլ` ոչ պակաս լայն տարածում գտած "մուտիլովչիկ" բառը. ասել է մարդ, որը պարարտ հող է պատրաստում հասունացող "մուտիլովկայի" համար:

Հավայի
Ոչ մի ընդհանուր բան չունի Խաղաղ օվկիանոսում սփռված արշիպելագի հետ: Իրականում այս արտահայտությունն օգտագործվում է այն դեպքում, երբ խոսք է գնում ոչ այնքան կարևոր, երկրորդական երևույթի, գործընթացի կամ անձանց մասին: Հավայի կարող են լինել անճաշակ վերնաշապիկը, լավ չտաքացնող թեյնիկը, անհամ ձմերուկն ու ավելի անհամ թամադան, մետլախ խփող ուստայի քաղաքական կարծիքը, "ուր գնալ սովորելու" թեմայով հորեղբոր խորհուրդը, բանակի մասին վաղուց ձանձրացրած պատմությունը և այլն:

Բրջով
Երիտասարդության շրջանում տարածում գտած արտահայտություն է, որը միանշանակ փոխարինում է հավաքական միավորներին, այսինքն` "բոլորով", "միասին", "կոլեկտիվով" և շատ այլ հնացած արտահայտությունների: Բառի ծագումնաբանությունը դեռևս անհայտ է ինչպես լեզվաբանների, այնպես էլ` այն օգտագործողների համար:

Չուժոյ պախմել
Եթե փորձենք բառացի թարգմանել գրական ռուսերեն "чужое похмелье"-ից, ապա այն կարող է հնչել այսպես` "օտարի խումհար": Սակայն ոչ մի կապ չպետք է տեսնել այս արտահայտության և ալկոհոլի չարաշահման միջև: Այն ուղղակի ձեզ ուզում է հասկացնել, որ պետք է մի քիչ քթածակություն ցուցաբերել ու ուրիշի երեսից չընկնել ամեն տեսակ ձեր հետ կապ չունեցող ու անցանկալի իրադարձությունների մեջ:

Քյարթու
Բավական բարդ ու տհաճ հնչողությամբ արտահայտություն, որը սալոնային կամ բարձրաշխարհիկ շփումներում կարող էր փոխարինվել "սաստիկ", "չափից ավելի" և այլ անհարիր արտահայտություններով: Սակայն այն շատ ճիշտ է բնորոշում ընդգծված որոշ դրսևորումներ ունեցող մարդկանց, ասենք` "քյարթու պառավ", "քյարթու ծխող", "քյարթու ռաբիզ" և այլն, ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների:

Մարխոշ
հիմնականում գործածվում է խնձորից ստացվող զգացմունքներն արտահայտելիս: Ըստ հին ժամանակներից պահպանված մագաղաթների վկայությունների, առաջացել է ռուսերեն "мало хорошего"-ից. ասել է, թե "ոչինչ, էդքան վատը չի, դուք էլ կերեք":

Լիշբը ես...
կարելի է լսել ամեն քայլափոխի, ինչը վկայում է այս արտահայտության լայն ժողովրդականության մասին: Օգտագործվում է "անձամբ ես"-ի փոխարեն, ինչից կարելի է ենթադրել, որ ասողը դպրոցում սովորելու տարիներին երևի թե թարախային անգինայի պատճառով բաց է թողել ռուսերենի դասերը և այդպես էլ չի իրազեկվել, որ սկզբունքային տարբերություն կա ռուսերեն "лишь бы"-ի, ասել է թե` "միայն թե…" և "личное"- ի միջև:

Հաբըրգել
Ըստ Մովսես Խորենացու հիշատակումների, ծագել է ռուսերեն "оборзеть" բառից, ինչը մոտավորապես կարելի է թարգմանել որպես "չափն անցնել": Հիմնականում արտահայտվում է մեր նոր ժամանակներում իրենց տեղը ամուր գտած մարդկանց, այսինքն` "լավ պապաների" զավակների վարքագծով, որոնք որպես օրենք զինված են անպատժելիության զգացումով ու հրազենով:

Շիլաչի
թաղ Երևանում, որտեղ ժամանակին ապրում էին ուժեղ, կյանքի համար կռիվ տվող տղեք: Այստեղից էլ` մի քիչ թլիկոտ "Շիլաչի", ասել է թե ռուսերեն "силачи": Ներկայումս այս թաղը հիմնականում ծառայում է առևտրային, բնակարանային վերանորոգման, թաղման հոգսեր հոգացող և ընդհանրապես` կյանքի երակի վրա ընկած մարդկանց խնդիրները լուծելու վեհ նպատակին:

Խփել դոշին
Ինչ որ բան կամ ինչ-որ մեկին մի տեղից մյուսը ամենատարբեր ձեւերով փոխադրելու ժամանակակից արտահայտություն է: Դոշը կամ գրական լեզվով` կրծքավանդակը տվյալ դեպքում օգտագործվում է, երեւի թե, որպես մարդու մարմնի ամենահարմար ու լայն մասը:

Փաթթել
"Փաթաթել" բայի արդիական ձեւափոխությունն է, որը ներկա պայմաններում ամենալայն կիրառություններ է ստացել: Կարող է կիրառվել "լուրջ չընդունել", "բանի տեղ չդնել", "անտեսել", "երկրորդ պլան մղել" եւ իրենց դարն ապրած այլ արտահայտությունների փոխարեն:

Լոքշ
Ընկալման համար բավական բարդ ժամանակակից հասկացություն է, որը մոտավորապես համապատասխանում է երիտասարդության շրջանում տարածված ապատիկ հոգեվիճակին: Լոքշից, օրինակ, կարելի է թմրանյութեր օգտագործել, աղջիկ խոսեցնել, մարդ ծեծել և անգամ գնալ բանակ` երկու տարի ծառայելու: Բացի վերջին դեպքից, մնացած բոլոր գործողությունները, որպես օրենք, հասարակության կողմից անընդունելի են:

Բիրիք
Ժամանակակից տերմինաբանության մեջ փոխարինում է տնտեսագիտական "մեծածախ" տերմինին: Այստեղից էլ առաջացել է նաև "բիրիքնոց" հասկացությունը, որը փոխարինում է մեծածախ առևտրի համար նախատեսված վայրին:

Կտցրած
Գրեթե հոմանիշ է "խփնված" բառին, կարելի է ասել, վերջինիս ավելի սուր դրսեւորումներից է: Օգտագործվում է բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն համապատասխանում հասարակական համընդհանուր ստանդարտներին: Օրինակ, "կտցրած" երիտասարդի դեպք կարելի է համարել նրան, ով մաքուր խոսում է հայերեն, մեծահասակներին վերաբերվում է հարգանքով, իսկ անծանոթին դիմում է ոչ թե "ազիզով" կամ "ջիգյարով", այլ` "դուք"-ով:

humor.am (http://humor.am)
Էէէ, Արս, գիտեի դու ես գրել, կլանված կարդում էի, էն էլ որ սայտի անունը չտեսա…

Ungrateful
16.03.2010, 19:20
Էէէ, Արս, գիտեի դու ես գրել, կլանված կարդում էի, էն էլ որ սայտի անունը չտեսա…

Սրանք միամիտ աչքովս ընկան... էս թեման հիշեցի, թափով դրեցի:
Դրածս` թերի ա /այսինքն, շատ քիչ ա/... ինքս հլը երկար կշարունակեմ :) :

Հայկօ
16.03.2010, 19:47
Էէէ, Արս, գիտեի դու ես գրել, կլանված կարդում էի, էն էլ որ սայտի անունը չտեսա…

Դա բնավ չի նսեմացնում ո՛չ Արսի և ո՛չ էլ գրածի արժանիքները :)):

Ungrateful
16.03.2010, 23:16
Ներկայացրածս բառերի ու արտահայտությունների ցուցակի թերի լինելու պատճառով, իմ կողմից շարունակում եմ բռնածս գործը :)) :
Բնականաբար, ոչ այդքան սուր հումորային բացատրություններով, բայց իմաստային / բացատրական/ պահով, չզիճող նախորդ 2 գրառումներիս :) :

Իկոնա
Իկոնան, ռուսերենից եկած բառ է, սակայն չի օգտագործվում իր ուղղակի իմաստով (икона – Սրբապատկեր): Իկոնան, կարող օգտագործվել մի քանի իմաստներով` որպես վիրավորանք` Տգեղ, գեշ, անճոռնի:
Մյուս տարբերակում, իկոնան օգտագործվում է, որպես գովաբանում, դրական հատկանիշ: Օրինակ` իկոնա դեմք: Ասվում է մարդուն, որն առանձնացել է իր յուրահատուկ կամ տարորինակ մտածելակերպով, մտքի թռիչքով:
(Իկոնա դեմք` Յուրահատուկ)

Տժժալ
Երաժշտության ներքո, ուրախ ժամանակ անցկացնելը` Տժժալն է: Տժժալ կարելի է, օրինակ`լավ մեքենայի մեջ, քաղաքի կենտրոնում բարձր միացրած մագնիտաֆոնով, կամ գիշերային ակումբներում:
Քեֆերի ժամանակ «Տժժում ենք բոլորս» արտահայտությունը` կոչ է անում պասիվ մասնակիցներին, միանալ ընդանուր զվարճանքին, պարին:
Տժժալն օգտագործվում է, նաև որպես` ինչ որ մեկին ձեռք առնել` վրեն տժժալ:
Հոմանիշ` Ցկցկալ:
Ղժալ

Գյալաջի
Գյալաջի` նշանակում է զրույց: Գյալաջի տալ` Զրույց սկսել: Հաճախակի օգտագործվում է, որպես երկարատև և անհետաքրքիր զրույս սկսելու կոչ:
Գյալաջի տալու երկրորդ իմաստն է` անխելք կամ վատ հասկացող մարդու հետ, լուրջ զրույցի ընկնել:

Տապոռ
Տապոռը ռուսերեն բար է, և թարգմանվում է որպես ուժային գործիք` կացին: Ինչը վկայում է, որ` տապոռի կոչմանն արժանացած մարդը, հաճախ տարբերվում է դիմացիններից իր ֆիզիկական տվյալներով, ուժով և սահմանափակ գիտելիքներով:

Դուդուկ ապեր
Տխուր, կյանքի իմաստն կորցրած, բնավորթյամբ` դիլխոր մարդ:
Նմանատիպ, նման իմաստով արտահայտություններ`
«Դեմքիցդ դուդուկի հոտ /կամ` ձեն/ ա գալիս…»
Դուդուկն, որպես հողարկավորությունների անփոխարինելի երժշտական գործիք` այս պարագայում, բնորոշում է` թաղման ժամանակ տիրող տխուր մթնոլորտը:

Եղո
Եղյազար, կամ Եղիշե անվան կրճատված տարբերակով, դիմում են ընկերներին, մտերիմ կամ հոգեհարազատ մարդկանց: Օրինակ` «Ինչ կա, եղո»:
Հոմանիշներ` Խարեբ, ախպերս, ազիզ:

Քյալանթար
Քյալի, դեբիլի, անխելքի` ավելի կատարելագործվաց տարբերակը` բնորոշ է, չափից ավել, ոչ մի սահմաններում չտեղավորվող, դեբիլության տեր մարդու:

Պուլս թողել
Պուլսը (пульс) թողել արտահայտությունը, նշանակում է գտնվել ուժեղ ալկոհոլային կամ խմրայութերի ազդեցության տակ / մասնավորապես կանեփի/: Օրինակ` «Պուլսներս թողինք տունը, իջանք քուչա»:
Արտահայտության հետ, օգտագործվում է նաև վայրը որտեղ որ թողնվել է պուլսը:

Նիզնայկա
Ճանաչված մուլտ հերոսի հետ ոչ մի կապ չունեցող արտահայտությունը, նշանակում է` անել ինչ որ մի վատ քայլ, առանց այդ քայլի վատ կողմը իմանալու:
Նիզնայկա արվածը` թեմա չի… Այս պատճառով բազարների ժամանակ, ոչ ոք /բացի հատուկ դեպքերից/ չի կարող նիզնայկա կերպով քայլի դիմած մարդուն մեղադրի:

Բալա
Իգական սեռի ներկայացուցչի գեղեցկությունը, կազմվածքը, և այլն… գովաբանող արտահայտություն:

Իշնել
Նշանակում է ` ինչ որ տեղ գնալ: Ավելի հաճախ, իշնում են քաղաք (կենտրոն), քուչա, կամ տուն (Կապ չունի, թե իշնողը որ հարկում է ապրում):

Բամբաներկա կուտոկ
Բամբաներկա կուտոկ, հաճախ անվանվում է` «ջակի-ջուկի» դասին պատկանող մարդկանց հավաքույտը:

Փառչակ
Արտահայտությունը օգտագրծվում է հարուստ մազածացկույթով օժտված մարդկանց նկատմամբ, մասնավորապես` «ջակի-ջուկի» դասին պատկանողների և օտարերկրացիների:

Գյաբռլամիշ
Վնասվել, ընկնել… Գյաբռլամիշ են լինում, օրինակ` ոչ ամուր քայլվացքով մարդիք, կամ վարորդները, որոնք առանց համապատասխան հմտությունների նստում են ղեկին:

Տալդա
Տալդան վայր է, որտեղ համեմատած ավելի հանգիստ է, ոչ մարդաշատ և անաղմուկ:
Ավելի հաճախ օգտագործվում է որպես` “Տալդա տեղ”: Տալդա տեղերի առկայությունը` օգնում է ողջ աշխարհից առանձնանալու և հանգիստը վայելելու, կանեփ օգտագործելու, վեճեր, բազառներ անցկացնելու, իսկ մանուկ ժամանակ` ծնողներից թաքուն ծխելու համար:

Բագաժ ըլնել
Ոստիկանության կողմից ձեռբակալվելը` բագաժ լինելն է: Հաճախ, բագաժ են լինում` երեկոյան ուշ ժամին , խմբով զբոսնող տղաները:

Ղիամաթ
-10 աստիճանից ավել ջերմաստիճան: Օգտագործվում է նաև որպես հոգեվիճակ… մարդկանց մոտ, որոնք հունվարի 10-ի կողմերը, պլեչիկ մայկով իջնում են քուչա:

Սֆթուց
Այս բառը չունի բացառություններ և տարբեր իմաստներ: Նշանակում է Սկզբից:
Սֆթա` առաջին:

Յախշի
Գլուխ գովալն է: Յախշ դեմքերը / գլուխ գովանները/` հաճախ յախշավատ են լինում, նոր նիկելից բանտաժներով, թազա I phone-ով կամ էլ թույն կոշիկներով:

Սաղ սալամաթ
Էքստրեմալ իրավիճակից, առանց մարմնական վնասվացքների դուրս գալ` նշանակող արտահայտություն:

Շարունակելի...

Rammstein
18.03.2010, 20:02
Մի հատ քյառթ աֆորիզմ ասեք

❖ Զեյթունցի եմ, չունեմ վախ, էս մասը չգրեմ աջ ու ձախ… ❖ :B

Սերխիո
18.03.2010, 23:14
մի քիչ շարունակեմ III Մասի յաներից
Խզարել-մորթոտել
Խիմիչիտ անել-մաքրազարդել
Յազխ-հոգնած դեմք
թուղթ-թամասուք-փաստաթղթեր
բայրամ անել-խզարել:)
նիրյադ լինել-անհերթ մտնել
յանի-իբր,յան կողմ
Հ.Գ.
ժամանակ լինի մի քանի տասնյակ կավելացնեմ

Ungrateful
18.03.2010, 23:24
Աաա :( Խզարելը նոր ցուցակումս ավելացրել եի... :( ուֆ, դնեմ ջնջեմ...

Հ.Գ. շուտով կտեղադրեմ :B

Rammstein
18.03.2010, 23:28
Ժող, բայց նենց բաներ եք գրում, որ ոչ միայն քյառթերն են օգտագործում։ Օրինակ` «խիմիչիտ անել» լսել եմ նենց մարդկանցից, որոնք քյառթաստանից 1000000 կմ հեռու են։

Գրվածներից շատ բառեր ուղղակի ժարգոնային են, իսկ ժարգոնով խոսողը անպայման չի, որ լինի քյառթ։

Սերխիո
18.03.2010, 23:30

Գյալաջին կամ սաղ-սալամաթն էլ մեր տատերն են օգտագործել ,բայց ժարգոնային ա սօր

Լուսաբեր
18.03.2010, 23:44
Երեխեք ահագին բառ կա, որ էստեղ ներկայացնում եք, որպես ժարգոնային կամ քյառթույություն արտահայտող, բայց դրանք սովորական ամենօրյա օգտագործվող բարբառային բառեր են: Մենակ մեր բարբառից ես ստեղ մի 5 բառ կարդացի :think

Աբելյան
18.03.2010, 23:47
6-7 թազա բառ ձեր բարբառից սովորեցի…:roll

Սերխիո
18.03.2010, 23:47
Երեխեք ահագին բառ կա, որ էստեղ ներկայացնում եք, որպես ժարգոնային կամ քյառթույություն արտահայտող, բայց դրանք սովորական ամենօրյա օգտագործվող բարբառային բառեր են: Մենակ մեր բարբառից ես ստեղ մի 5 բառ կարդացի :think

բայց ժարգոնայինը անպայման չի,որ հնարովի լինի, պետք ա մի տեղից վերցված լինի`ռուսերենից,թուրքերենից կամ բարբառներից

Լուսաբեր
18.03.2010, 23:53
բայց ժարգոնայինը անպայման չի,որ հնարովի լինի, պետք ա մի տեղից վերցված լինի`ռուսերենից,թուրքերենից կամ բարբառներից

Փաստորեն էտ քյարթերը մեր բարբառը խեղաթյուրում ու ժարգոնային են սարքում հա? :sad :))

H.a.y.k.o. խիստ կասկածում եմ, որ դու իմանաս էսքան բառերից որն էր մեր բարբառից

Rammstein
19.03.2010, 00:08
Փաստորեն էտ քյարթերը մեր բարբառը խեղաթյուրում ու ժարգոնային են սարքում հա? :sad :))

Ընդհակառակը, Լուսաբեր ջան, գրական հայերենն ա քյառթերենից առաջացել։
Քյառթերենում մի նոր բառ ա ծնունդ առնում, հետո քիչ-քիչ մտնում ա խոսակցական, հետո էլ մտնում ա գրական, ու էս պրոցեսը կոչվում ա լեզվի զարգացում։ :pardon

Gayl
19.03.2010, 01:08
Եղո
Եղյազար, կամ Եղիշե անվան կրճատված տարբերակով, դիմում են ընկերներին, մտերիմ կամ հոգեհարազատ մարդկանց: Օրինակ` «Ինչ կա, եղո»:
Հոմանիշներ` Խարեբ, ախպերս, ազիզ:

Բայց ոնց որ եղոն խարեբին հոմանիշ չի, եթե չեմ սխալվում խարեբ ասում են օբեկտներում երգողներին

Ungrateful
19.03.2010, 01:10
Բայց ոնց որ եղոն խարեբին հոմանիշ չի, եթե չեմ սխալվում խարեբ ասում են օբեկտներում երգողներին

Չեմ լսել, որ խարեբը տենց օգտագործեն: Խարեբի հոմանիշը "ախպերս" ա, ամեն քայլափոխին կարելի ա լսել ;) :

Սերխիո
19.03.2010, 01:14
Բայց ոնց որ եղոն խարեբին հոմանիշ չի, եթե չեմ սխալվում խարեբ ասում են օբեկտներում երգողներին

Խարեպը նույն ախպերն ա թարս`սարդի լեզվով, ու սկզբում նման արտահայտություններ երգիչ-երաժիշտներն են օգտագործել ,որ կողքից չհասկանան,ասենք`<< Խարեպ ղոփ կա ? >> ախպեր փող կա ,ակնարկելով շաբաշը ու նման բաներ ,բայց էսօր ակտուալ ա

Gayl
19.03.2010, 01:18
Չեմ լսել, որ խարեբը տենց օգտագործեն: Խարեբի հոմանիշը "ախպերս" ա, ամեն քայլափոխին կարելի ա լսել ;) :
Հա գիտեմ որ այդպես են անվանում անգամ Ղ արեբ են ասում, աղավաղումները չափից շատ են, հնարավոր ա սխալվում եմ միայն իմացածս ասացի:

Gayl
19.03.2010, 01:23
Խարեպը նույն ախպերն ա թարս`սարդի լեզվով, ու սկզբում նման արտահայտություններ երգիչ-երաժիշտներն են օգտագործել ,որ կողքից չհասկանան,ասենք`<< Խարեպ ղոփ կա ? >> ախպեր փող կա ,ակնարկելով շաբաշը ու նման բաներ ,բայց էսօր ակտուալ ա
Հիմա հենց այդ տեսակ մուզիկանտներին:D:D այդպես են անվանում, ես երկու ձևն էլ շատ եմ լսել, բայց հիմնականում խարեբ երգողներին են ասում:

Ungrateful
19.03.2010, 01:24
Հա գիտեմ որ այդպես են անվանում անգամ Ղ արեբ են ասում, աղավաղումները չափից շատ են, հնարավոր ա սխալվում եմ միայն իմացածս ասացի:

Սերխիոն բացատրությունը ավելի դիպուկ էր ;)

Sona_Yar
20.03.2010, 17:17
Իսկական քյառթուն լռվում է բիսեդկում, լռվում է Բրյուսովի դեմը և լռվում է՝ Ո՞վ է Իսահակ Նյուտոնը հարցից հետո:
Իսկական քյառթուի համար Նիվան մեքենա չի, Նիվան օջախ է:
Իսկական քյառթուի համար ցեպը լինում է ոսկուց, արծաթից և լոմբարդում:
Իսկական քյառթուն բիսեդկից մեջքանց է դուրս գալիս:
Իսկական քյառթուն հագնում է շալվար, հագնում է կոշիկ, հագնում է կողի քուչի տղեքի հետ:
Իսկական քյառթուի համար Թաթուլը կուռք է, իսկ Պամելա Անդերսենը երկու կուռք է:
:D
odnoklassniki.ru

Okamigo
20.03.2010, 17:35
Ինձ մի բան շատ դուր չա գալիս,երբ հետդ խոսում են ախպեր ընկերով,ախր մեկը հարցնի էդ երբցանից ես քեզ ախպեր դարձա,ու ինչնա հետաքրքիր գիտեմ շատ դեպքեր երբ անծանոթ տղուն էլ ինչ ասեց չէր ասում,ախպեր ընկեր,բռատ ու մի փոքր անց կռիվ էր անում իրա հետ,բա էլ ախպեր ու ընկերը ուր կորավ

Հայկօ
20.03.2010, 18:55
Շարունակեմ անձնվեր գիտնականների հիմնադրած «Քյառթագիտարանը» լրացնելու ազգանպաստ գործը.

Քյոմուր - Սև: Գլխավորապես գործածվում է որպես մեքենայի կամ մեքենայի որևէ բաղադրիչ տարրի որոշիչ: Քյոմուր կոչմանն արժանանալու համար մեքենան, բացի սև լինելուց, պիտի նաև լինի թույն բանդաժներով ու իրեքհազարնոց ուստանովկով, բաքում չպիտի լինի երկու լիտրից ավել վառելիք: Ապակիները պիտի լինեն «շուշեք» մակնիշի: Խրախուսելի է, որ մեքենայում առկա լինի Թաթուլի «էն դիսկը որ մենակ ես ունեմ աբե որտև հարևանս իրա [բարեկամական կապեր նշող բառակույտ]-ի հմար [զանազան ծառայություններ նշող բառակույտ] ա արել»: Բացառություն են կազմում նիվաները:

Վայիս ըլնել - Նենգաբար, կանխամտածված կերպով և առանձնակի դաժանությամբ օգտվել ինչ-որ մեկի եկամտի կամ հաճույքի աղբյուրից (օր.՝ հացին վայիս ըլնել): Վայիս ըլնում են առանց հրավերի և ընդդեմ վայիս ըլնելու օբյեկտի ցանկության: Այս արտահայտությունը բանավոր խոսքում կիարռվում է մուննաթի և կուռաժիտի տարրեր պարունակող հնչերանգով: Տե՛ս նաև՝ նիրյադ ըլնել, վեննա մտնել, յազվել:

Զապադլո - Արգելված, անընդունելի երևույթ կամ արարք: Պատմաբանները պնդում են, որ այս հասկացությունը ժամանկին ծնունդ է տվել շարիաթի «հարամ» գաղափարին: Նշենք, որ մինչ այսօր քայռթու և ավանդապաշտ մուսուլմանների համար խոզի միս ուտելն ու ալկոհոլ գործածելը ոչ թե հարամ են, այլ զապադլո: Առօրյա կյանքում այս բառը հաճախ օգտագործվում է զրուցակցին տուպիկ անելու նպատակով (օր.՝ խի՞ աբե, զապադլոյա՞):

Ֆռռալ - Հոգեմետ բույսի (հիմնականում՝ կանեփի) չորացած և կտրատած տերևներ պարունակող գլանակը (մասնավոր դեպքերում՝ պլաստմասսայե շիշը) փոխանցել կողքի մարդուն: Ֆռռալու գործընթացը, որպես կանոն, ուղեկցվում է անհոդաբաշխ ձայներով, ֆսսոցով և բարձրաձայն քրքիջով: Գիտնականները դեռ վիճում են՝ արդյո՞ք հարկավոր է ֆռռալ ժամ. սլաքի ուղղությամբ, թե՞ ժամ. սլաքին հակառակ:

Քոլել - Խաբել, միամտացնել, գլուխը յուղել, հարիֆցնել (հնացած): Հոմ.՝ կտել, կտավատ անել:

Դայաղ ըլնել - 1. Դեմ առնել, 2. Կպնել-պոկ չգալ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի: Դայաղ անել՝ ինչ-որ մեկի համար լուրջ խնդիրներ ստեղծել (որոնք սովորաբար առնչվում են իրավապահ մարմինների հետ):

Ճշտի մեջ - Գործածվում է որպես գերագույն հավանության նշան: Ճշտի մեջ կարող են լինել, օրինակ, նոր կոշիկները, ընկերուհու նկատմամբ վերաբերմունքը կամ մեքենայում հնչող երաժշտությունը: Տե՛ս նաև՝ ցիվիլի մեջ:

Խուրդել - Վաճառել: Գերադասելի է, որ վաճառվող ապրանքը ձեռքբերված լինի ապօրինի ճանապարհով:

Խուրդվել - Մանրամասն քննարկել որևէ հարց, հետևողականորեն անդրադառնալ խնդրի բոլոր կողմերին:

Ինշքամ - Ինչքան:

Okamigo
21.03.2010, 01:02
Հայկօ մի հատ սա էլ թարգմանի գռուզիտ անել,ռուլիտ անել,ուբիդիտ անել

Ungrateful
21.03.2010, 01:21
Գռուզիտ անել
ինչ որ մեկի հանդեպ անել /կամ ասել/ նենց բան, որի տակից նա դուրս գալ չի կարող:
"Գռուզիտ էլավ" - տակից դուրս չեկավ:

Ռուլիտ անել
Ռուլիտ, նշանակում է առաջնորդել... Ռուլիտ անողն էլ՝ առաջնորդն ա:
"Մեր քուչում ռուլիտ ա անում" - մեր կողմերում գլխավորն է, առաջնորդը:

Ուբիդիտ անել
Ռուսերեն՝ Убеждать բառից: Համոզել, ապացուցել:

Life
22.03.2010, 20:31
Միշո-Իմ քյառթու...լսեեեք:D

http://www.youtube.com/watch?v=ujbWHlW9Mnc

Jerry
03.09.2010, 19:36
Քանի որ թեման կապ ունի Քյառթուների հետ էս գտածս գրեմ.
ՔՅԱՐԹՈՒԻԶՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ․

1․ ոչինչ չասող դեմքի արտահայտություն

2․ իրեն հատուկ հնչողությամբ քրքիջ

3․ վախկոտության յուրահատուկ արտահայտություն աչքերում՝ նոր բան տեսնելիս

4․ ամեն տեսած բան՝ բացի «քուչի» ասֆալտից, իր համար նորություն է

5․ «ախպեր» բառի չարաշահում՝ ի պաշտպանություն վախերի

6․ սեւ, մարմին կպած հագուստի եւ «ծիծակ» կոշիկների օգտագործում

7․ վերջին ժամանակներս, սակայն, դիմագծի փոփոխություն է նկատվում՝ երկար, ժամկետն անց ժելեով լղոզած մազերի ի հայտ գալով

8․ նկատվում է նաեւ «ծիծակ» կոշիկների փոխարինում «բիբարով»

9․ վերջին հատկանիշն էլ, որ հիշում եմ ՃԿՈՒՅԹԻԿԻ երկար ու բարակ՝ կեղտի հանքարդյունաբերությամբ հարուստ եղունգն է․․․

Եթե էլի հատկանիշներ կան, որ հիշում եք, ավելացրեք․․․

Մեր երիտասարդության 80 եւ ավելի տոկոսը տառապում է ՔՅԱՐԹՈՒԻԶՄՈՎ, փրկել է պետք․․․

---------- Ավելացվել է՝ 20:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:35 ----------

http://sard.hetq.am/wp-content/uploads/2010/05/rabiz-1.jpg

VisTolog
09.10.2010, 20:39
:))

Քյառթ

Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից, արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծակ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: Քյառթակիրները միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում:
Նշանավոր օռնետոլոգ Էդ Գարպօն՝ քյառթերի մասին
- Ու՞ր գնացին քյառթուները...
- Սու՜ս, քնած են հողի տակ...

Հովհաննես Թումանյանը՝ քյառթերի մասին

Քյառթն իր բնական միջավայրում
Այս հոդվածը քորդավորների «անողնաշարներ» ենթատեսակին պատկանող թռչունների ընտանիքի մասին է:
Ներկայումս հաշվվում են քյառթերի ավելի քան տաս տարատեսակներ, որոնցից առավել տարածված են Qyartus Qyartus (քյառթ սովորական), Qyartus Trepartis (երրորդմասցի քյառթ), Qyartus Vulgaris (գեղական քյառթ) ու Qyartus Vicinus (քյառթու հարևան): Ի սկզբանե Երևանում դոմինանտ դիրք գրաված երրորդմասցի քյառթերն այժմ ակտիվորեն դուրս են մղվում ամեոբաներին հատուկ հատկանիշներ արտահայտող առավել հարմարվող, ագրեսսիվ գեղական քյառթերի կողմից:

Կրոնը

Քյառթերի պաշտոնական կրոնը Ճիշտն է: :D :D :D

Պայքար վերմակի տակից

Քյառթական փետրավորման դասական տարբերակ: Դրա ժամանակ մազերը մաքսիմալ թաթախվում են դեսերտի՝ ժելեի, կամ կենդանական աշխարհի ներկայացուցչի՝ գելի մեջ: Ինչպես է արվում երկրորդը, դժվար է պատկերացնել, ու դա մնում է քյառթերի չբացահայտված գաղտնիքներից մեկը: Հաջորդ քայլով փետրածածկույթը հատիկ-հատիկ շարվում է ճակատի վրա՝ հավանաբար, չորանալու նպատակով:
Մի՛ ծեծեք ինձ թաց տրուսիկով

Արամեն «Մի ծեծեք ինձ թաց տրուսիկով» սանրվածքի ջատագովն է

Քյառթական փետրավորման էլիտար տարբերակ: Լայն կիրառության մեջ է մտցրել Արամեն, ու այն հարմար է մեծ բարձրությունների վրա ցածր ջերմաստիճաններին դիմակայելու համար: Նկարագրել այն ստանալու մեթոդը շատ բարդ է ու վտանգավոր ուղեղի համար, քանի որ բերում է ուղեղի ծալքերի հարթեցման, այնպես որ՝ սույն տեքստում չի բերվի:

http://angragitaran.wikia.com/wiki/%D5%94%D5%B5%D5%A1%D5%BC%D5%A9

Հայկօ
09.10.2010, 20:57
Լավն եմ :love:D: SoF-ն էլ նենց ոչինչ :D:

Mephistopheles
09.10.2010, 22:01
Իսկական Քյառթուի համար Հայաստանը դզող երգիր ա

Boboloz
09.10.2010, 23:04
Խարեպը նույն ախպերն ա թարս`սարդի լեզվով, ու սկզբում նման արտահայտություններ երգիչ-երաժիշտներն են օգտագործել ,որ կողքից չհասկանան,ասենք`<< Խարեպ ղոփ կա ? >> ախպեր փող կա ,ակնարկելով շաբաշը ու նման բաներ ,բայց էսօր ակտուալ ա Բայց խարեպը շուռ տված պերախ է :think

Քանի որ թեման կապ ունի Քյառթուների հետ էս գտածս գրեմ.
ՔՅԱՐԹՈՒԻԶՄԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ․

1․ ոչինչ չասող դեմքի արտահայտություն

2․ իրեն հատուկ հնչողությամբ քրքիջ

3․ վախկոտության յուրահատուկ արտահայտություն աչքերում՝ նոր բան տեսնելիս

4․ ամեն տեսած բան՝ բացի «քուչի» ասֆալտից, իր համար նորություն է

5․ «ախպեր» բառի չարաշահում՝ ի պաշտպանություն վախերի

6․ սեւ, մարմին կպած հագուստի եւ «ծիծակ» կոշիկների օգտագործում

7․ վերջին ժամանակներս, սակայն, դիմագծի փոփոխություն է նկատվում՝ երկար, ժամկետն անց ժելեով լղոզած մազերի ի հայտ գալով

8․ նկատվում է նաեւ «ծիծակ» կոշիկների փոխարինում «բիբարով»

9․ վերջին հատկանիշն էլ, որ հիշում եմ ՃԿՈՒՅԹԻԿԻ երկար ու բարակ՝ կեղտի հանքարդյունաբերությամբ հարուստ եղունգն է․․․

Եթե էլի հատկանիշներ կան, որ հիշում եք, ավելացրեք․․․

Մեր երիտասարդության 80 եւ ավելի տոկոսը տառապում է ՔՅԱՐԹՈՒԻԶՄՈՎ, փրկել է պետք․․․

---------- Ավելացվել է՝ 20:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:35 ----------

http://sard.hetq.am/wp-content/uploads/2010/05/rabiz-1.jpg
Սա odnoklassniki.ru-ում եմ տեսել հակաքյառթույական խմբում,որտեղ քյառթե էին մտել ու իրանց պաշտպանւմ էին:

Լեո
09.10.2010, 23:10
Իսկական քյառթը պիտի ակումբում տառասխալնեով ու անգրագետ գրի:

masivec
09.10.2010, 23:12
Իսկական քյառը պիտի ակումբում տառասխալնեով ու անգրագետ գրի:

Քո նման:lol

Լեո
09.10.2010, 23:24
Քո նման:lol

Վրիպակն ու անգրագիտությունը տարբեր բաներ են :)

Mephistopheles
10.10.2010, 03:19
Իսկական քյառթը պիտի ակումբում տառասխալնեով ու անգրագետ գրի:

իսկական քյառթուն ակումբում 2 գրառումից ավել չի կարում անի…

Boboloz
10.10.2010, 07:47
Իսկ քյառթուիզմը ո՞րտեղից ծագեց:

Հարդ
10.10.2010, 08:43
Բայց խարեպը շուռ տված պերախ է :think

Լինելով սարթերենի հետ անմիջական կապ ունեցող մարդ, պկատասխանեմ հարցադրմանդ:)), խարեպ նաջ:
Սարթերենում, եթե բառն ունի այսպես ասած արմատ (դե ստեղ արմատ ասելով հասկանում ենք եթե բառը մի քիչ կարկար ա, 3 տառից ավել), ապա մենք ոչ թե ամբողջ բառն ենք սարթ կարդում, այլ դրա արմատն ենք շրջում, իսկ մնացածը նույնն ենք թողնում: Ինչպես օրինակ. լկարնետ, չախիկ (աղջիկ), ղտա, չապել (պաչել), լաչել (չալել) և այլն:
Այստեղ ինչպես նկատեցիք ոչ բոլոր բառերը շրջվեցին իմ ասած ձևով: Սարթերենը չունի հստակ կանոններ, սարթերեն խոսող մարդը դա պիտի իր մեջ զգա խոսելուց առաջ: Սարթերենն ամբողջ հոգեբանություն է;) (:D):

Աղբյուր՝ Չախկալ Չփռլյան «Սարթերենի Ստուգաբանությունը»

AMzone
14.10.2010, 18:12
իմ կարծիքով ամեն մարդու իր կենսակերպն ու ոճնա դուր գալիս, բայց եթե հիշում եք 2000 թվերին, ձեր ասած քյառթու էին սաղ, .... գոմիկ պուպսիկ ջակի չկար.
եթե լինի 2 ընտրություն ,... չլինի ոսկե միջինը, ապա ես կնտրեմ քյառթու, հիմա ոսկե միջինի մեջ եմ, :B

Հայկօ
14.10.2010, 18:23

Իսկ եթե 1990-ականներն ենք հիշում, քյառթու էլ չկար ;): Ո՞րտեղից հայտնվեց էդ «քյառթուի» գաղափարը, չեմ հասկանում: Քյառթուներին աշխարհով մեկ դատապարտող մարդկանց մեծագույն մասը էդ իրանց «քյառթուների» հետ առավելագույնը տասը բառ էլ փոխանակած չի լինի: Մարդս մարդ լինի. ինձ համար ու իմ կարծիքով՝ ռաբիզ լսելն ու սև հագնվելը դեռ ո՛չ ինչ-որ չափանիշ ա, ո՛չ էլ, մանավանդ, բացասական որակ: Եթե, ասենք, ռաբիզ չես սիրում, էդ հլը չի նշանակում, որ ռաբիզ լսող մարդկանց էլ պիտի չսիրես:

Շինարար
14.10.2010, 18:42

Տարբերակներն էին լավը, կարելի ա հարցում բացել՝ ո՞վ եք Դուք. 1.քյառթու, 2.գոմիկ, 3.պուպսիկ, 4.ջակի:D

Հայկօ
14.10.2010, 18:58
Տարբերակներն էին լավը, կարելի ա հարցում բացել՝ ո՞վ եք Դուք. 1.քյառթու, 2.գոմիկ, 3.պուպսիկ, 4.ջակի:D

Է՜, Շինարար ջան, ամեն ինչ էդքան պարզ չի, ինչքան թվում ա: Գլամուր քյառթեր, հանցեր, սծիլյագ տուսովշիկներ, ռաբածյակ աջ քաշածներ, իտոգներ, նայողներ, հարգվածներ, ակտիվ գոմիկ քյառթեր, պասսիվ գեյեր, պռադվինուտիներ, կամպյուտռշիկներ, ղախպարներ, թրաշով գայդեք, երկար մազերով սիլանծիկներ, ճղած ջինս հագնողներ, էմոներ, մետալիստներ, ինչպես նաև զանազան այլ գոթեր... Հարցումը շա՜տ մեծ պիտի լինի :):

Շինարար
14.10.2010, 19:00

Հա, սա ավելի լավ ցուցակ ա, ես էլ էդ ցուցակում կայի:))

Shah
14.10.2010, 19:11
Է՜, Շինարար ջան, ամեն ինչ էդքան պարզ չի, ինչքան թվում ա: Գլամուր քյառթեր, հանցեր, սծիլյագ տուսովշիկներ, ռաբածյակ աջ քաշածներ, իտոգներ, նայողներ, հարգվածներ, ակտիվ գոմիկ քյառթեր, պասսիվ գեյեր, պռադվինուտիներ, կամպյուտռշիկներ, ղախպարներ, թրաշով գայդեք, երկար մազերով սիլանծիկներ, ճղած ջինս հագնողներ, էմոներ, մետալիստներ, ինչպես նաև զանազան այլ գոթեր... Հարցումը շա՜տ մեծ պիտի լինի :):
Հարցման կարիքը իրոքից կա :D եկեք մեկդ ու մեկդ բացեք, բատանիկներին չմոռանաք... (դուրս չմնամ:D )

Ռուֆուս
14.10.2010, 19:33
Է՜, Շինարար ջան, ամեն ինչ էդքան պարզ չի, ինչքան թվում ա: Գլամուր քյառթեր, հանցեր, սծիլյագ տուսովշիկներ, ռաբածյակ աջ քաշածներ, իտոգներ, նայողներ, հարգվածներ, ակտիվ գոմիկ քյառթեր, պասսիվ գեյեր, պռադվինուտիներ, կամպյուտռշիկներ, ղախպարներ, թրաշով գայդեք, երկար մազերով սիլանծիկներ, ճղած ջինս հագնողներ, էմոներ, մետալիստներ, ինչպես նաև զանազան այլ գոթեր... Հարցումը շա՜տ մեծ պիտի լինի :):

+նեգրեր :))

ars83
14.10.2010, 20:31
Է՜, Շինարար ջան, ամեն ինչ էդքան պարզ չի, ինչքան թվում ա: Գլամուր քյառթեր, ... ակտիվ գոմիկ քյառթեր, պասսիվ գեյեր, պռադվինուտիներ, կամպյուտռշիկներ, ... էմոներ, ... ինչպես նաև զանազան այլ գոթեր...
Իյա՛ :o համա թե անտուրաժ ես ստեղծել կամպուդրշիկների համար: Տո ռաբածյագ թրաշավոր, որ կամպուդրշիկը չլիներ, էս ցուցակդ ո՞նց էիր տարածելու. թղթերի վրա գրեիր, Կասկադից շաղ տայի՞ր քամոտ եղանակաին: :beee

Շինարար ջան, մի էդ քո ցուցակում ավելացրու անդրածինների կատեգորիան, խնդրեմ:

AMzone
15.10.2010, 00:51
Իսկ եթե 1990-ականներն ենք հիշում, քյառթու էլ չկար ;): Ո՞րտեղից հայտնվեց էդ «քյառթուի» գաղափարը, չեմ հասկանում: Քյառթուներին աշխարհով մեկ դատապարտող մարդկանց մեծագույն մասը էդ իրանց «քյառթուների» հետ առավելագույնը տասը բառ էլ փոխանակած չի լինի: Մարդս մարդ լինի. ինձ համար ու իմ կարծիքով՝ ռաբիզ լսելն ու սև հագնվելը դեռ ո՛չ ինչ-որ չափանիշ ա, ո՛չ էլ, մանավանդ, բացասական որակ: Եթե, ասենք, ռաբիզ չես սիրում, էդ հլը չի նշանակում, որ ռաբիզ լսող մարդկանց էլ պիտի չսիրես:

լիովին համաձայն եմ. բայց շատերը մտածում են թե մարդ սև ա հագնվու ու ռաբիզ լսում, ուրեմն ետ մարդը քյառթու ա, օրնակ ես մեծ հաճույքով կլսեմ Թաթուլ կամ Հայկո, քանց թե մեր անտաղանտ եստրադայի աստղերին, ոնցոր որ իրանք են իրանց ասում.

VisTolog
31.07.2012, 15:49
ասք հայ քյառթոց

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,

Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
Ու թոթովեց բառ մի՝ «արա՜»...

Հենց այդ մի բառով էլ ագրեսիան սկսեց բույն դնել ոչ միայն մեր մանկիկի շուրթերին այլեւ հոգում:
Հետո շատ շուտ, թերեւս երկու երեք տարեկանում պապան ու մաման, տատիկն ու պապիկը, քեռին ու հոպարը միահամուռ ուժերով հասկացրեցին նրան, որ լացը հատուկ է միայն «զռռան» աղջիկներին:
Միեւնույն ժամանակ սովորելով եւս մեկ այլ, այսպես ասած, ճշմարտություն՝աղջիկները «թույլ սեռից» են: Ուստի պետք է զսպել սեփական զգացմունքները , որպեսզի թույլ սեռի շարքին չդասվել :
Իսկ երբ նա անարցունք, ուժեղ տղա դարձավ, ստացավ նվերներ՝ ավտոմատներ տարբեր տրամագծերի ու չափսերի:

Այդ օրվանից նրա մատի ծայրն անգամ չդիպավ քրոջ փափուկ խաղալիքներին , քանզի այդ քայլը իր եւ այլոց կողմից կընկալվեր որպես ղզիկության դրսեւորում եւ աններելի հանցագործություն:
Հետո նա սկսեց զզվել վարդագույնից: Խանութում, բակում ու ավտոբուսում, տանն ու մանկապարտեզում ,ամենուր նույն խոսքն էր՝ վարդագույնը աղջիկների գույնն է:
Մինչ դպրոց գնալը այնքան էր «չի կարելի» լսել, որ ինքնահաստատվելու կիսատ փորձերը որոշեց դպրոցում լրացնել:

Դպրոցում ինքնահաստատման փորձերի ժամանակ հասկացավ ,որ սուտ խոսելով, մանիպուլացիա անելով ու թույլ դասարանցիներին ճնշման ենթարկելով է միայն հնարավոր հաստատվել որպես « լավ տղա»:
Իսկ լավ տղան դպրոցում գերազանց գնահատականներ ստացավ միայն «ագրեսիայի» առարկայից:
Այս խիստ «հայեցի» դաստիարակության պրոցեսում հայրը դարձավ նրա երազած կերպարը: Մայրիկից այնքան էր լսել «հորդ կասեմ» բառակապացութունը, որ հայրը վերածվել էր ֆիզիկիական ուժի ու ագրեսիայի մարմանվորում:
Տասներորդ դասարանում, երբ առաջին պապիրոսը դրեց շուրթերի արանքն ու վառեց դա, ինքն իրեն լիարժեք տղամարդ համարեց , իսկ նրա այս քայլը ընտանիքի կողմից շատ արագ ընկավեց որպես տղայական բնական պահանջ:

Հետագային մայրը շաբաթը մի քանի անգամ զգուշացրեց դստերը՝«ախպորդ կասեմ», եւ դա շատ դուր եկավ ինքնահաստատման ճանապարհը բռնած մեր հերոս «ախպորը»:
Ծառայությունից հետո ծնողները նրան մեկ տարի ժամանակ տվեցին, որպեսզի մի լավ հանգստանա: Այդ ժամանակահատվածում հայրը դրսում իսկ մայրիկը խոհանոցում աշխատում էին բացառապես նրա գրպանային եւ ստամոքսային կարիքները հոգալու համար:
Մեկ տարվա ընթացքում նա տիրապետեց տղավարի քայլելու, տղավարի գոռալու, տղավարի խմելու, տղավարի քրֆելու, տղավարի թքելու, տղավարի՝ քրոջ շփումները դրսի աշխարհի հետ սահմանափակելու, տղավարի կռվելու, տղավարի լոպազելու, տղավարի Թաթուլ լսելու , տղավարի փողոցներում քարշ գալու բոլոր հնարքները:
Մեկ տարին դարձավ երկու տարի ու ձեւավորվեց քուչի տղի նոր իմիջը հետեւյալ բաղադրիչներով՝թել թել չոլքա, սեւ սառուշկա, սեւ շլվար, սեւ կոշիկ, սեւ գուլպա, ոսկե ժնջիլ, եւ ամենակարեւորը՝թարախ հայացք....

Մուննաթախառը թարախոտ հայացքով էլ ամուսնացավ, որ բազմացնի իր նման հայ տղեքի տեսակը:
Բայց քանի որ մանկուց նրա մեջ ատելություն էին սերմանել «թույլ սեռի» հանդեպ, շաբաթը գոնե մի անգամ սեփական կնոջ գլխին հարվածելով եւ քֆուրներ հասցեագրելով վերջինիս մայրիկին, փորձում էր հիշեցնել իր՝ «ուժեղ սեռին» պատկանելու անմոռանալի փաստը :
Եւ այս ամենը հարազատ մոր ու տատիկի սովորական հայացքի եւ հորդորների ներքո՝ դեհ տղամարդ ա էլի՛, բա չքֆրի՞:

Քիչ էր մնում մայրը բերան բացեր ու արտասաներ՝
Բա՛ց շուրթերդ, քրֆիր անգի՛ն,
Ժիր դայլայլիր իմ սիրասուն
Թող քֆուրդ հարստացնի
Մեր ալեհե՜ր ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ...

Ահա մեր ժամանակների հերոսներից մեկի պատմությունը, որն ապրում է մեր կողքին, մեր հարեւանությամբ, մեր տանն ու թերեւս մեր մեջ:

Նրանք ներկա հասարակության մասնիկներն են, որոնք ծնվում, մեծանում են ոչ թե հարեւան երկրում , այլեւ մեր հայկական օջախներում, դպրոցներում ու բակերում , որպես հայ տղու հալալ զուլալ կերպար, այնպես ինչպես Գարիկ Մարգարյանը, որը խլեց բժիշկ Վահե Ավետյանի կյանքը:

Ասում են «Յուրաքանչյուրս կարող ենք Վահե Ավետյան լինել»:

Ես կավելացնեի՝ յուրաքանչյուրս կարող ենք նաեւ Գարիկ Մարգարյան լինել:

Ժորժ Համյան

Varzor
31.07.2012, 16:21
Մի տեսակ աբիժնիկավարի ու թույլ մարդու նյութ ոնց որ լինի :))
Ուժեղ մարդը իր շրջակայքի մանրուքներին չի նկատում, դրանց մասին էլ նովելներ չի գրում :D
Ու մեկ էլ երևում է, որ հեղինակը պատկերացում իսկ չունի իսկական քյառթերի մասին` պսևդոքյառթերից է խոսում:

Vist, մանրից վարակվում ես: տառասխալներիդ քանակը հաշվել ես?
Ու էս մասն էլ շատ լավն էր

ավտոմատներ տարբեր տրամագծերի ու չափսերի:
:think կլոր ավտոմատներն արդեն արտադրում են?

VisTolog
31.07.2012, 16:30
Մի տեսակ աբիժնիկավարի ու թույլ մարդու նյութ ոնց որ լինի :))
Ուժեղ մարդը իր շրջակայքի մանրուքներին չի նկատում, դրանց մասին էլ նովելներ չի գրում :D
Ու մեկ էլ երևում է, որ հեղինակը պատկերացում իսկ չունի իսկական քյառթերի մասին` պսևդոքյառթերից է խոսում:

Vist, մանրից վարակվում ես: տառասխալներիդ քանակը հաշվել ես?
Ու էս մասն էլ շատ լավն էր

:think կլոր ավտոմատներն արդեն արտադրում են?

Բայց էդ ես չեմ գրել, գրողի անունն էլ աջ ներքևում գրածա::'

Varzor
31.07.2012, 16:47
Բայց էդ ես չեմ գրել, գրողի անունն էլ աջ ներքևում գրածա::'
Եղբայր ես ասի դու ես գրել? :8
Չի զգացվում, որ հեղինակի մասին երրորդ դեմքով եմ խոսում?:

Դու քոփի-փաստ ես արել տեքստը` տառասխալներն էլ հետը :))

VisTolog
31.07.2012, 16:52
Եղբայր ես ասի դու ես գրել? :8
Չի զգացվում, որ հեղինակի մասին երրորդ դեմքով եմ խոսում?:

Դու քոփի-փաստ ես արել տեքստը` տառասխալներն էլ հետը :))

Իսկ ես սրանից

Vist, մանրից վարակվում ես: տառասխալներիդ քանակը հաշվել ես?

ոնց պետքա հասկանայի որ դու իրան նկատի ունես ոչ թե ինձ::8

Բա հո չէի դնելու ուղղեի::))

Նարե91
31.07.2012, 17:38
Ամեն ինչ շատ ճիշտ ու տեղին էր ներկայացված: Տեղին էր ներկայացված, որովհետև կարդալիս աչքերիս առաջ լիովին պատկերացավ «ամենայն հայոց քյառթը» իր ողջ ապականված էությամբ: էն քյառթը, որին ամեն քայլափոխի հանդիպում ես՝ սկսած դպրոցական վաղ տարիներից, ու որը խավարասերի նման բազմանաում ա մեր հասարակության մեջ հերիք չի, մի հատ էլ փորձում ա ազգիս անվան ու պատվի հետ խաղալ: Էդ էն քյառթն ա, որը հենց խավարասերի նման էլ պիտի հողաթափի տակ մնա: Հերիք ա, հերիք :[
Varzor, եթե քո համար մարդուն շանսատակ անելը մանրուք ա համարվում, ուրեմն ես քեզ ասելու բան չունեմ:
Իսկ ճշմարտությունը բարձրաձայնելն ու գեղարվեստականորեն ներկայացնելը աբիժնիկություն ու առավել ևս թույլ մարդու արարք չի:
Չեմ հասկանում չե՞ք հոգնել էս ջայլամի քաղաքականություն վարելուց...

Ruby Rue
31.07.2012, 21:57
Իսկ ըստ իս քյարթուիզմը «վեր» է սև շորերից, ծիծակներից, հատիկ-հատիկ չոլկայից , հայհոյելուց և այլն և այլն...
Քանի որ «քյառթու» բառը ի սկզբանե նշանակում էր, հին, չոր,կարծր, ժամկետն անց, հետևաբար քյարթությունը բնորոշ է հին, կարծրացած մտածելակերպ ունեցող մարդկանց…
Ինքս ՛՛քակի-ջուկի՛՛ քյառթեր էլ եմ տեսել

VisTolog
01.08.2012, 09:28

Հա, վերջին 2 տարում տեսակը սկսելա արագ էվոլյուցիայի ենթարկվել::))

Varzor
01.08.2012, 11:36
Varzor, եթե քո համար մարդուն շանսատակ անելը մանրուք ա համարվում, ուրեմն ես քեզ ասելու բան չունեմ:
Իսկ ճշմարտությունը բարձրաձայնելն ու գեղարվեստականորեն ներկայացնելը աբիժնիկություն ու առավել ևս թույլ մարդու արարք չի:
Չեմ հասկանում չե՞ք հոգնել էս ջայլամի քաղաքականություն վարելուց...
Նախ կխնդրեի մի փոքր "լուսավորել", թե էդ ինչից է երևում, որ իմ համար " մարդուն շանսատակ անելը մանրուք ա համարվում"???
Պետք չի ընդհանրացնել ամեն ինչ: Կոնկրետ էս հոդվածից աբիժնիկի հոտա գալիս` ինչքան էլ ճշմարտացի ու գեղարվեստական լինի:
Ջայլաի քաղաքականություն չկա: Ուղղակի անգրագիտություն է հասարակական տզրուկներին նույնացնել այսպես կոչված քյառթուների հետ: Դրանք տարբեր հասկացողություններ են, համենայն դեպս ինչ համար:

Ruby Rue-ը որոշակիորեն ճիշտ բնութագրել է "քյառթու"-ներին ու ես տեղ չեմ տեսնում ճիվաղային հատկությունների բնութագրություն: Իսկ հոդվածում հենց այդպիսի հատկանիշների մեղմ նկարագրությունն է: Ոնց կարելի է տանձին խնձոր անվանել ու հետո սկսել փնովել խնձորը, թե թթու է?

Varzor
01.08.2012, 11:42
Իսկ ըստ իս քյարթուիզմը «վեր» է սև շորերից, ծիծակներից, հատիկ-հատիկ չոլկայից , հայհոյելուց և այլն և այլն...
Քանի որ «քյառթու» բառը ի սկզբանե նշանակում էր, հին, չոր,կարծր, ժամկետն անց, հետևաբար քյարթությունը բնորոշ է հին, կարծրացած մտածելակերպ ունեցող մարդկանց…
Ինքս ՛՛քակի-ջուկի՛՛ քյառթեր էլ եմ տեսել

Մի քիչ մոտիկ ես նկարագրել, բայց լրիվ ճի, որ ճիշտ է: Մասնավորապես իզուր ես վեր բառը չակերտներում գրել :)

Այո, քյառթու կարող են լինել տարբեր բնագավառների ներկայացուցիչ ու տարբեր խառնվածխքի մարդիկ, եթե իրենք կարծրացել են, "հնացել" են կամ սկզբունքորեն չեն շեղվում իրենց գաղափարներից ու գործելակերպից:

Varzor
01.08.2012, 11:43
Ամեն մի տխմարի չի կարելի քյառթու անվանել: Քյառթուն պիտի ունենա իր սեփական համոզմունքները, որոնց շրջանակներից այնկողմ չի գործում: Ուրիշներին նմանակելով, սեփական կարծիք չունենալով ու թերարժեքության իկոմպլեքս ունենալով քյառթու չեն դառնում: Էդ նույն "թել-թել" չոլկով տղեն մի քանի տարի առաջ չոլկով տղերքին ձեռ էր առնում, հիմա ինքնա տենց ման գալիս` էլ ինչ քյառթու, եթե սկզբունք չունի, եթե ինքն իրեն հակասում է?

Նարե91
01.08.2012, 13:27
Նախ կխնդրեի մի փոքր "լուսավորել", թե էդ ինչից է երևում, որ իմ համար " մարդուն շանսատակ անելը մանրուք ա համարվում"???
Պետք չի ընդհանրացնել ամեն ինչ: Կոնկրետ էս հոդվածից աբիժնիկի հոտա գալիս` ինչքան էլ ճշմարտացի ու գեղարվեստական լինի:
Ջայլաի քաղաքականություն չկա: Ուղղակի անգրագիտություն է հասարակական տզրուկներին նույնացնել այսպես կոչված քյառթուների հետ: Դրանք տարբեր հասկացողություններ են, համենայն դեպս ինչ համար:

Ruby Rue-ը որոշակիորեն ճիշտ բնութագրել է "քյառթու"-ներին ու ես տեղ չեմ տեսնում ճիվաղային հատկությունների բնութագրություն: Իսկ հոդվածում հենց այդպիսի հատկանիշների մեղմ նկարագրությունն է: Ոնց կարելի է տանձին խնձոր անվանել ու հետո սկսել փնովել խնձորը, թե թթու է?

Չեմ կարծում, թե լուսավորելու կարիք կա, որովհետև քո ասածից ա էդպես դուրս գալիս: Դու ասում ես, որ ուժեղ մարդը մանրուքները չի նկատում ու մոռանում ես էն հանգամանքը, որ ամեն ինչ էլ մանրուքներից ա սկիզբ առնում ու հաճախ հենց էդ մանրուքներն էն, որ ողբերգական ու անդառնալի կորուստների պատճառ են հանդիսանում:: Հենց դրա համար էլ ասում եմ, որ դրանց նմանների բազմացումը պիտի կանխվի: Իսկ էդ քո ասած հասարակական տզրուկները սովորոկան շարքային քյառթերից միայն որովայնի չափսերով են տարբերվում, թե չէ դրնաց ցանկությունները, երազանքներն ու պատկերացումները էս կյանքի նկատմամբ հավատա՛ լիովին համընկնում են: Վաղ թե ուշ իրենք էլ են էդ ճամփեն բռնելու:
Ruby Rue-ն իհարկե ճիշտ տվեց քյառթու բառի ստուգաբանությունը, բայց էսօր էդ մասամբ ա պահպանել իր նշանակությւնը: Էսօր քյառթու ասում են իրենց դուր չեկած, իրենց գծած ստանդարտներից դուրս յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի:
Հ.Գ. Էլի եմ ասում, ես էս ՛՛ասքի՛՛ մեջ աբիժնիկության ոչ մի նշույլ չտեսա:

Varzor
01.08.2012, 13:49

Ախր ոնց էր տենց դուրս գալիս? Իմ ասածի իմաստն էն էր, որ ուժեղ մարդը էդ ձեր ասած "քյառթերին" չի էլ նկատում ու բանի տեղ էլ չի դնում: Դրանք իրա համր յա եղած, յա չեղած: Իրանց "բազմացումը" կանխելու միակ ձևը ուժեղ լինելն է` երբ զգում են, որ իրենց պահվածքից բան չեն շահում, դեռ մի բան էլ կորցնում են, իրենք այնքան անսկզբունք ու ամորֆ են, որ ինքնաբերաբար սկսում են փոխվել: Ու իրենք նույնպես հասարակական տզրուկներ են` ուղղակի փոքր չափերի :))

Իսկ ինչ վերադերվում է "քյառթ" դասակարգմանը` "իրենց դուր չեկած, իրենց գծած ստանդարտներից դուրս յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի" ուղղակի ինձ համար անհասկանալի է: Հիմա ով որ դուրս ի գալիս քյառթույա?
Էնքան ենք հասկացողություններն իրար խառնել, որ արդեն համը դուրսա եկել` չեն կարողանում նույն շրջանակներում բան պոսել :esim

Հ.Գ.
Դու դժվար նկատես դրանում աբիժնիկոթւյան նշույլը: Ստեղ ոնց ասում են տղամարդ է պետք :)

Nimra
01.08.2012, 14:22
ժող, խնդրում եմ եկեք նոր ազգային առանձնացում չմտցնենք` քյառթու և ոչ քյառթու: ամեն մարդ ազատ ա իր ընտրության և տեսակետների մեջ:
ուղղակի մի բան հիշեցի. մի քանի ամիս առաջ ֆրանսերենի դասին նստած ֆրանսերեն լեզվով գիրք էի կարդում մեկ էլ հանդիպեցի մի բառի, որը չհասկացա, հարցրեցի դասատուիս, ցույց տվեց` դա կքանստելն էլ` պպզելը. սկսեց ավելի մանրամասնել, որ ես հասկանամ:Dասում էր, թե դա մախկինում հին մարդկանց նստելու ձևն ա եղել ու թե հիմա էլ գյուղերում կարող ենք տեսնել պապիկներին այդ դիրքով նստած:hands
ես էլ ասեցի ախր դա մեր ջահելներից շատերի նստելու ձևն ա ու ամեն խաչմերուկում կարող ես տեսնել այդ ՀԻՆ նստելաձևը;)
ինչ անենք, ես դասական երաժշտություն եմ սիրում, ամուսինս` ռաբիզ. ես սիրում գունավոր հագուստներ, ամուսինս սևիս չի հրաժարվում, ամսվա նեջ մեկ անգամ է սափրվում., ավտոն որ տեսնեք:Dմեքենայի դեմը գրված է ARMENIA; ներսում , բնականաբար , հայկական դրոշով բռնցքամարտի ձեռնոցներն են, իր համար էլ հագուստ եմ գործել, մեջքին գրված `ARMENIA:)
ինչ անենք, ինքն իմ տղամարդն է, իր մի քիչ այլ տեսակի հայացքներով, բայց խառնուրդն ավելի հետաքրքիր է, երբ մի սենյակից հնչում է Հայկո, Թաթուլ, իսկ մյուս սենյակից` օպերա:)
ինքը վայելում է իր երաժշտությունը երբ մեքենայի մեջ է, երբ ես տանը չեմ, ես էլ իմը` իր բացակայության դեպքում, բայց մեկ մեկ փոխզիջումների ենք գնում, ` ես հանդուրժում եմ իր ոճը,, ինքն էլ փոխում է հագնվելու ոճը:)

Tig
01.08.2012, 14:46
........ Էսօր քյառթու ասում են իրենց դուր չեկած, իրենց գծած ստանդարտներից դուրս յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցչի:
.....

Բայց խի՞ մենակ արական... Նենց քյառթ աղջիկներ կան, որ 1000 հատ քյառթ տղու կծալեն կդնեն ջեբները:[

Ու մի բան էլ: Եթե քյառթու տղեք կան, նշանակում է կա որոշակի աղջիկների շերտ, որոնք ունեն նման տիպի տղեքի պահանջ... Ճիշտ է նաև հակառակը...

Ինչ վերաբերվում ա Վիստի տեղադրած նյութին... իմ կարծիքով վատ չէր, բայց թույլ էր...

Նարե91
01.08.2012, 16:46
Բայց խի՞ մենակ արական... Նենց քյառթ աղջիկներ կան, որ 1000 հատ քյառթ տղու կծալեն կդնեն ջեբները:[

Ու մի բան էլ: Եթե քյառթու տղեք կան, նշանակում է կա որոշակի աղջիկների շերտ, որոնք ունեն նման տիպի տղեքի պահանջ... Ճիշտ է նաև հակառակը...

.
Համակարծիք եմ... Քանի կան ՛՛քյառթը՛՛ պաշտող նույնքան քյառթ աղջիկներ, կշարունակեն լինել նաև ՛՛քյառթը՛՛ հարգող ու քյառթությունից երբեք չհրաժարվող հայ տղաներ:

Ruby Rue
01.08.2012, 17:16
Համակարծիք եմ... Քանի կան ՛՛քյառթը՛՛ պաշտող նույնքան քյառթ աղջիկներ, կշարունակեն լինել նաև ՛՛քյառթը՛՛ հարգող ու քյառթությունից երբեք չհրաժարվող հայ տղաներ:

Հայ աղջիկները շատ ավելի քյառթու են ՝ բառի բուն իմաստով… Իրենց մտածելակերպը հիմնականում ավելի է կաղապարպած, քան տղերքինը: Եթե աղջիկը ընկերուհիներ մոտ գլուխ ա գովում, թե առանց իր «հընգերոջ» թույատվության նույնիսկ բակի խանութ չի գնում, ո՞վ ա ավելի քյառթու էդ դեպքում…

Վարզորի հետ համաձայն եմ, իսկական քյառթուն ունի սկզբունքներ ,ունի կենսակերպ, իսկ հիմիկվա քյառթ կոչվածներից շատերը ճղճղած ջինսերով, բոթազներով ու մի աչքը ծածկող չոլկայով են ման գալիս: իրանք ուղղակի անում են էն ինչ մեծամասնությունն ա անում.