PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե ես նախագահ լինեի ……



Cesare
22.03.2008, 17:51
Մի խաղ, որը քաղաքականությունից շատ հեռու ա :
Գրում ենք, թե Ակումբի անդամներից, ով ինչ պաշտոն կզբաղեցներ,
եթե դուք լինեիք մեր երկրի նախագահը և ամեն ինչ կախված լիներ միայն ձեզնից :

Ես չեմ սկսի քանի, որ կարծում եմ առանց դրա էլ պարզա :
Դե սկսեցինք :

Հաա, մի բան էլ, հանկարծ ինձ չմոռանաք, վերջիվերջո ես եմ ձեզ նախագահ նշանակել :D

keyboard
22.03.2008, 17:56
Ես կլինեի կապի, տրանսպորտի, հեռահաղորդակցության նախարար ու ինտերնետը կսարքեյի առանց տռաֆիկի :lol

Artgeo
22.03.2008, 18:00
Ընկերներից ոչ մեկին պաշտոն չէի տա միայն նրա համար, որ իմ ընկերներն են:

Իսկ նենց, մի երկու հոգու մասին կարելի է մտածել...

Adam
22.03.2008, 18:15
Կհանեի քաղաքի ներսում 010 հեռախոսակապի րոպեավճարը, իրար զանգելուց:

Artgeo
22.03.2008, 18:19
Կհանեի քաղաքի ներսում 010 հեռախոսակապի րոպեավճարը, իրար զանգելուց:
Էդ չես կարող, սեփական ձեռնարկություն ա :)

Belle
22.03.2008, 18:20
Ասեմ, բայց մեր մեջ, :D , Արթուր Բաղդասարյանին կուղարկեի մի հատ անմարդաբնակ կղզի, տանջվելուց հետո կստիպեի ընդունել, որ ինքը ՏԱԿԱՆՔ է :( :( :(

Adam
22.03.2008, 18:24
Կվերականգնեի տռամվայը :)

GevSky
22.03.2008, 19:04
Բյուջեից ստաբիլ փող կհատկացնեի քաղաքապետարանին և հատուկ կհետևեի որ բոլոր փողեցներում տեղադրեն աղբարկղեր, իսկ ծախսված գումարները կկոմպենսացնեի քաղաքը կեղտոտող աղբը թափած քաղաքացիներից տուգանք հավաքելով, իսկ մարզերից եկածներից կրկնակի տուգանք, տուրիստներից եռապատիկ: Նաև աղբարկղ փչացնողներին կսահմանեի տուգանք աղբարկղի արժեքի կրկնապատի գումար, այսինքն դրա արժեքը և տուգանք արարքի համր դրա արժեքի գնով: Հետո կհիանաինո մեր քաղաքի մաքրությամբ և մենքել գլուխ գովալու տեղ կունենաինք:

Սամվել
22.03.2008, 19:31
Սամվել Անթանյանի Նախընտրական ծրագիր /ՀԱտոր առաջին / :D

Հարգելի համաքաղաքացիներ եթե դուք կարդում եք այս հոդվածը ուրեմն ես արդեն 35 անց եմ, ուրեմն ունեցել եմ բավականին խելք ու աշխատասիրություն և հասել եմ ՀՀ Նախագաահի թեքնածուի աստիճանի... Եվ մեր Երազանքների հայրենիքից մեզ մնացել է ընդեմենը մի քանի ամիս :ok
Այն հարցին թե ինչ եմ պատրաստվում անել մեր երազանքների հայրենքին հասնելու համար կպատասխանեմ հարցով "Իսկ ի՞նչն է պակասում մեր հայրենիքին որպեսզի այն զարգանա արագ և սլանա առաջ" և ինքս էլ կփորձեմ պատասխանել այս հարցին :think

1. Կայուն զարգացած ժողովրդավարական երկիր ունենալու համար առաջին քայլը բնականաբար այս արևի տակ գտնվող մեր բոլոր համաքաղաքացիների՝ մեր եղբայրների և քույրերի, հավասարության ապահովվումն է, հավասարությունը իր մեջ չի ներառում սոցիալական հավասարություն այլ ներառում է իրավահավասարություն, քանի որ իմ պատկերացմամբ կապիտալիստական հասարակարգի մեջ սոցիալական հավասարության մասին խոսելը անիմաստ է և պետք է խոսել զուտ իրավահավասարության մասին, որն իմ կարծիքով, ավելի ճիշտ համոզմամբ, իրենից կբխեցնի քաղաքացիական աշխատասիրության և զգտման դեպի ավելի լավ կյանք և մենք առհասարակ էլ չենք ունենա խնդիրներ սոցիալական ոլորտում/ավելի կամ պակաս/

Եվ այստեղից ստանում եմ իմ նախընտրական ծրագրերի առաջին կետը.
1. Բարելավել օրենսդիր դաշտ և մղել կատաղի պայքար կոռուպցիայի դեմ։
Իսկ դա անելու միջոցներ և վճռականություն ես հաստատ ունեմ.
Բարձրացնել իրավապահ և օրինապահ համակարգերի աշխատողների աշխատավարձերը և բարեելավվել մետաօրենսդրական հսկողությունը միաժամանակ խստացնելով պատիժը կաշառակերությյան և նույնիսկ կաշառակերության փորձի համար։

Ունենալով կայուն և աշխատող օրենսդրական համակարգ և որպես դրան հետևանք նաև իրավահավասար և կոռուպցիայից ազատագրված հարկային դաշտ մենք բարեբեր հող կստեղծենք յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ ձեռքերով ու ջանքերով իր ապագայի կերտման համար։

21րդ դարում մրցունակ և առաջադեմ տնտեսութոյւն ունենալու համար պետք է առաջին հերթին ուենալ բարձրակարգ մասնագետներ։ Այստեղիս ես ստանում եմ իմ նախընտրական ծրագրերի երկրորդ կետը։

2. Բարելավել Կրթական համակարգը, վերացնել կոռուպցիան, կատարել ավելի մանրակրկիտ ընտրություն համալսարանական կրթություն ստալալ ցանկացող կադրերի միջև։ Մեծացնել ուսում ստանալու հնարավորությունը նրանց համար ովքեր իրոք ուզում են սովորել և փոքրացնել նրանց համար ովքեր ուզում են ուղակի ժամանակ սպանել . . .

Սամվել Անթանյան Գլոբալ բարեփոխումներով դեպքի արժանապատիվ Հայաստան
Շարունակելի . . . :oy

Adam
22.03.2008, 19:35
ժողովուրդ բայց ես սենց թեմա բացել էի է մի վախտ: Ուֆ.

aerosmith
24.03.2008, 00:29
Սաղ ՄԱԿԱՌՈՆԻ ցեխերը կփաԳեի.....(մակաՌոնից զզվում եմ)

VisTolog
10.04.2008, 21:08
Նախագահի տեղակալ կնշանակեյի Արտգեոյին:D
Տեղակալի տեղակալ :D ՈՒլու-ին
Վարչապետուհի` Ֆանարիկին :D
Ներքին գործերի նախարար կնշանակեյի Հայկոյին, Հայկոյի տեղակալն էլ կլիներ Սամոն :))
Ազգային ժողովում էլ կլինեյին ակումբի մնացած ամենաակտիվ անդամները: :D
ԱԺ-ի նախագահ կլիներ Չուկը: :D
Յոժիկ ջան, կներես քեզ համապատասխան պաշտոն չգտա: :) :D

Dayana
11.04.2008, 08:23
Նախագահի տեղակալ կնշանակեյի Արտգեոյին:D
Տեղակալի տեղակալ :D ՈՒլու-ին
Վարչապետուհի` Ֆանարիկին :D
Ներքին գործերի նախարար կնշանակեյի Հայկոյին, Հայկոյի տեղակալն էլ կլիներ Սամոն :))
Ազգային ժողովում էլ կլինեյին ակումբի մնացած ամենաակտիվ անդամները: :D
ԱԺ-ի նախագահ կլիներ Չուկը: :D
Յոժիկ ջան, կներես քեզ համապատասխան պաշտոն չգտա: :) :D

Վիստուլ, ինձ Անգլիայում Հայատանի դեսպան կնշանակե՞ս :oy ինչքան "լեվի" փող լինի կկիսվեմ :oy մենակ թե նշանակի :oy :D :D

Ռուֆուս
11.04.2008, 10:16
Ես որ նախագահ լինեի, ֆորումի բոլոր մականունավորներին ռադ կանեի......... :D

Ֆորումից կհեռացնեի Նեբո Արուսին, Ղալաթ Լիլիթին, Քիթ Տաթևին, Փիլոփ Հայկին, Ձայնո Բգոյին, Դայաղ Արմինեին, Մալալետկա Անահիտին, Իմպրո Լիլիթին, Ռաստամոշկա Երվանդին, Չիլդ Հովոյին, Սուրբ Ադամին և դրանց նման այլ գողական տիպերին: :D

Կթողնեի մենակ Արշակին, Սամվելին, H.a.y.k.o.-ին, Մանեին, Արամին, Ervand-ին, Մելիքին, Վազգենին, Mesrop-ին ու էլի մի քանի հոգու ու միակ մականունավորը ես կլինեի: :D

Աբելյան
11.04.2008, 22:49
Ուրեմն, ԱԺ նախագահ կնշանակեի Արթուրին, փոխնախարար՝ Արշակին: Վարչապետը կլներ Սասունը: Բոլոր կուսակցությունները կդատարկեի, ՀՀԿ-ն կվերցնեի ինձ, կսարքեի իշխանական, ՀՅԴ-ն էլ՝ ընդդիմադիր: Մնացած կուսակցությունները կփակեի: Ես կլնեի ՀՀԿ նախագահը, կուսակցության մեջ կընդգրկեի իմ կողմից ամենասիրված 131 անդամներին (Արթուրն ու Ծովինարը ապագա Հանրապետականներ են :o): Ով չհամաձայնվեց՝ անկուսակցական թող ըլնի: Մեկ ա իրանց պատգամավոր եմ սարքելու, թող ըլնեն անկուսակցական պատգամավորներ: ՀՅԴ-ի մեջ կմտնեն մնացած անդամները, որոնք գոնե մի 100 պոստ արել են: Եթե չհամաձայնվեն, թող իրանք իրանց համար առանձին ընդդիմադիր կուսակցություններ բացեն:
ԿԲ նախագահ կնշանակեի Էս-ինչ-սոված-եմ-ին, ինքը ժողովրդի փողերը լավ հավեսով կուտեր:
ՀԱՕԿ-ի նախագահ կնշանակեի Սամվելին:
ՖՖ-ի նախարարը կլներ Հովսեփը:
ԵՊՀ ռեկտոր կնշանակեի Mari-ին
Մնաց կառավարությունը:
Ֆինանսների-էկոնոմիկայի նախարար կնշանակեի Wista-ին (իրա նախագահության օրոք ինձ տված բարձր պաշտոնի համար)
Մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի նախագահը կլներ Սերխիոն
Կրթության-գիտության նախարարը կլներ Անահիտը
Ներքին գործերի նախարարը կլներ Բյուրը
Արտաքին գործերի նախարարը կլներ Սվետան
Արդյունաբերության նախարարը կլներ Հենոն
Գյուղատնտեսության նախարարը կլներ Իդան (ախր քեզ էլ էի ուզում պաշտոն տայի :oy)
Տրանսպորտի-կապի նախարարը կլներ Dayana-ն
Էներգետիկայի նախարարը կլներ Մերին
էլի մի քանի հատ մնաց: Հայտեր ներկայացրեք, կտենամ ում ինչ պաշտոն տամ:

Հա, մեկ էլ իմ ընտրվելու առիթով վաղը ԱԼՄ-ի աստղերի մասնակցությամբ համերգ եմ կազմակերպում Օպերայում: Անպայման ներկա եղեք:

Ավելացվել է 10 րոպե անց
դեսպանները...
Գերմանիայում՝ Ivy-ն
Իտալիայում՝ salatik-ը
Ֆրանսիայում՝ Ծովինարը
Հոլանդիայում՝ Davo'o-ն
Անգլիայում՝ Guest-ը
ԱՄՆ-ում՝ Ra$ta-ն
ԱՊՀ-ում՝ Մելիքը
Չինաստանում՝ Արամը
Եգիպտոսում՝ Galatea-ն

օֆ, էլ հավես չկա էսքան երկիր գրելու...

Anchi
11.04.2008, 23:05
Որ նախագահ լինեի, կվերացնեի ռաբիսը, ու իմ երկրում կհնչեր ջազ, ռոք, բլյուզ, մի խոսքով կարգին երաժշտություն:
Երկար եղունգներով քիթը քչփորող տղաներին ու 50 սմ բարձրություն ունեցող հատիկավոր «չյոլկայով» աղջիկներին տեսքի կբերեի:
Նորմալ Լրատվամիջոցներ կստեղծեի՝ անպայման էթիկայի կանոնագրով:
Մի քանի բարեփոխում կանեի կրթական ծրագրում: Շաբաթը մեկ անգամ կհանդիպեի քաղաքացիների հետ.լուրջ եմ ասում:

Աբելյան
12.04.2008, 10:40
պաշտպանության նախարարը կլնի Գոռը
Երևանի քաղաքապետը կլնի Նորոն
3-րդ իշխանությանը հասանք...
так-так-так :think
արդարադատության նախարարը կլնի Grieg-ը
գլխավոր դատախազը կլնի Realist-ը

հիմա կարևոր օբյեկտների մասին
Վիվասելը կփակեի, Արմենթելը կտայի Վերային
Օդանավակայանը կտայի Երկնայինին
Ջրմուղը կտայի Փիլոյին
Գազի մենաշնորհը կլներ Werewulf-ինը
Կոնյակի-գինու գործարանները Երվանդին
Ատոմակայանը Mogakan`Lapterik-ին
Շաքարի մենաշնորհը կլներ Amaru-ինը
Գրանդ Քենդին մնաց... էտ էլ Էդոյին


Կթողնեի մենակ Արշակին, Սամվելին, H.a.y.k.o.-ին, Մանեին, Արամին, Ervand-ին, Մելիքին, Վազգենին, Mesrop-ին ու էլի մի քանի հոգու ու միակ մականունավորը ես կլինեի: :D
էտ վախտ ես իմ մականունը կսարքեի Վանաձորցի Հայկո :B

Ռուֆուս
12.04.2008, 11:07
Գազի մենաշնորհը կլներ Werewulf-ինը
:hands Գները հինգ անգամ կթանկացնեմ, ով չմուծի կանջատեմ :) Մեկ էլ Հայաստանում բենզինի բոլոր լցակայանները կքանդեմ, տեղը գազի լցակայան կսարքեմ :)

էտ վախտ ես իմ մականունը կսարքեի Վանաձորցի Հայկո :B

Ուրեմն քեզ էլ մյուս մականունավորների պես ռադ կանեմ :angry

Միակ մականունավորը ձյաձը պտի ըլնի, այսինքն ես ;)

Աբելյան
12.04.2008, 14:18
Միակ մականունավորը ձյաձը պտի ըլնի, այսինքն ես ;)
նենց չանես պաշտոնից զրկեմ :angry

հիմա պաշտոնդ իջացնում եմ. դու դառնում ես տրանսպորտի-կապի նախարարը, Guest-ն ա քո տեղը գները հինգ անգամ բարձրացնելու, Dayana-ն էլ անցնում ա իրա հին պաշտոնին (դեսպան Անգլիայում)

հիմա անցնենք ծրագրին.
առողջա-բնապահպանության ոլորտ
առողջապահության նախարարը թող ըլնի Բյուրը, իրա տեղը ՆԳ նախարար եմ նշանակում Բգոյին
ա. Հայաստանում կարգելեմ առողջության համար առավել վնասակար սննդի ներմուծումը ու արտադրությունը.
1. Կոկա-Կոլա, Պեպսի Կոլա, Հայ Կոլա, Սպրայթ և այլ զրդուզիբիլներ, կթողեմ մենակ Ֆանտա
2. Գենային փոփոխությունների ենթարկված սննդի ներմուծումը
3. Թուրքական արևածաղիկի ու ծամոնների ներմուծումը
4. Արտասահմանյան արտադրության մսամթերքի ներմուծումը
դրա տեղը, էդքան փողով, կխթանեմ մեր անասնապահությունը
բ. բոլոր գյուղերում դեղատներ սարքել կտամ
գ. երկու անգամ կկրճատեմ հիվանդանոցների թիվը, դրա տեղը նոր, զարգացած տեխնոլոգիաներ կբերեմ Հայաստան
դ. ամեն կտրած ծառի դիմաց կսահմանեմ տուգանք՝ 2000 դրամ, բազմապատկած ծառի տարիքը
ե. կարգելեմ որսը ընդհանրապես ու կսահմանեմ տուգանքներ ամեն սպանված կենդանու համար.
ձուկ.
1. իշխան՝ հատը 5000 դրամ
սիգ՝ 2000 դրամ
մնացածը՝ 1000 դրամ
2. թռչուններ
լոր՝ հատը 2000 դրամ
արծիվ, բազե՝ 100000 դրամ
հավա-բադանմաններ՝ 10000 դրամ
մնացածները՝ 20000 դրամ
կարմիր գրքում գրանցված ըլնելու դեպքում՝ 50000 դրամ ամեն մի կիլոյի համար
3. չորքոտանիներ
եղնիկանմաններ՝ հատը 500000 դրամ
կրիաներ՝ 100000 դրամ
արջ՝ 500000 դրամ
աղվես, գայլ՝ 200000 դրամ
նապաստակ՝ 50000 դրամ
ոզնի, սկյուռ՝ 30000 դրամ
վարազ՝ 250000 դրամ
մնացածները՝ 50000 դրամ կիլոյի համար
կարմիր գրքում գրանցված ըլնելու դեպքում՝ 100000 դրամ ամեն մի կիլոյի համար
զ. տուգանքներից ստացված գումարով կկազմակերպեմ քաղաքների մաքրում
է. կարգելեմ զիբիլ քցելը փողոցում
տուգանքներ կսահմանեմ ամեն մի աղբարկղից դուրս քցած
1. սիգարետի համար՝ 1000 դրամ
2. սիգարետի տուփի համար՝ 10000 դրամ
3. ուտելիքի ցելոֆանի քառակուսի մետրի համար 200000 դրամ
4. թղթի քառակուսի մետրի համար՝ 100000 դրամ
5. պլաստմասսայի կիլոյի համար՝ 5000000 դրամ
6. մնացած զիբիլների կիլոյի համար՝ 1000000 դրամ
ը. տուգանքներից ստացված գումարով կկազմակերպեմ ծառատունկներ համապատասխան քաղաքներում
թ. բյուջեի 10 տոկոսը կտրամադրեմ Սևանի հարցերը լուծելու համար
ժ. տուգանքներից մնացած փողերը կվերցնեմ ինձ, կկիսեմ Բյուրի հետ
ի. կբարձրացնեմ բժիշկների աշխատավարձերը տարեկան 30 տոկոսով
լ. թմրամոլության համար տրվող ազատազրկման ժամանակը կկրկնապատկեմ
խ. մարմնավաճառության համար կսահմանեմ ազատազրկում 1 տարի, բազմապատկած աշխատանքային փորձը
ծ. բյուջեից գումարներ կտրամադրեմ միջազգային չափանիշներով հոգեբուժարաններ բացելու համար

Աբելյան
12.04.2008, 18:18
մի ուղղում.

5. պլաստմասսայի կիլոյի համար՝ 5000000 դրամ
էսի մի 0 պակաս
մեկ էլ՝
կ. խանութները ժամկետն անց մթերքներ ծախելու համար կտուգանվեն էտ մթերքների գնի տասնապատիկով

Լեո
12.04.2008, 18:29
Եթե ես նախագահ լինեի, կվերացնեի մեր ժողովրդի մեջ արմատացած "հայաստանցի-ղարաբաղցի" տարանջատման բարդույթը: Վերջապես մենք պիտի հասկանանք, որ բոլորս էլ նույն ժողովրդի զավակներն ենք` մենք բոլորս էլ ղարաբաղցիներ ենք:D:D

Աբելյան
13.04.2008, 11:47
Սպորտի ոլորտ
ավազակապետական ավանդույթի համաձայն` շախմատի ֆեդերացիայի նախագահ կնշանակեի վարչապետին (Սասունին)
մեր ֆուտբոլում համարյա կվերացնեի լեգեոներներին ու օտարերկրացի մարզիչներին
թող մենք մեր համար զարգանանք
էդքան փողով ստադիոններ սարքել կտայի մեծ քաղաքներում, գոնե 10000 տեղանոց
ներքին խաղերում տուգանքներ կսահմանեի դեղին ու կարմիր քարտերի համար (10000 ու 25000-ական դրամ)
ստացված փողերը իմ ու Հովսեփի մեջ կկիսեի
ֆուտբոլիստներին միջազգային խաղերում գոլեր խփելու համար մրցանակներ չէի սահմանի, որովհետև մի հատ խփում են, 10 հատ չեն խփում, բայց ամբողջ թիմին կպարգևատրեի հաղթանակի դեպքում
նույնը մնացած մարզաձևերի դեպքում
սփյուռքահայ մարզիկներին կբերեի Հայաստան, լիքը բաներով կապահովեի, որ երկրում մնային, Հայաստանի դրոշի տակ հանդես գային
ֆուտբոլիստների աշխատավարձերը կորոշվեն ամսվա վերջում, ամսվա ընթացքում իրանց ցույց տված խաղի հիման վրա
նույնն էլ մնացած մարզաձևերում
կպայքարեի մեր ներքին ֆուտբոլում կաշառակերության ու խոսացված խաղերի դեմ

VisTolog
30.01.2010, 21:43
Աստղին միանշանակ կտայի ՆԳՆ-ի կառավարչի բազմոցը: :D
Դատարկությանը` երևանի շամպայն գինիների գործարանի դատարկ շշերի պահեստապետի պաշտոնը::D
Վելվետին` տուտուզաբանների գիտական խորհրդի ղեկավար:
Շինարարին` բանվորի արձանի հարևանությամբ շինարարների միություն ստեղծելու և այն ղեկավարելու իրավունք:}

AniwaR
30.01.2010, 22:08
Վելվետին` տուտուզաբանների գիտական խորհրդի ղեկավար:

Ռայադերին էլ կնշանակես ծիծիկապետ գերագույն, որ ինձ մենակ չզգամ: ))

Շինարար
31.01.2010, 02:43
Շինարարին` բանվորի արձանի հարևանությամբ շինարարների միություն ստեղծելու և այն ղեկավարելու իրավունք:}

Տարբեր տեսակի միություններ ու հկ-ներ մեծ մասամբ ստեղծում են անբանները, որպեսզի իրանց իրավունքների, այլոց իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ դրամաշնորհներ կորզեն ստեղից-ընտեղից, էտ փողի մեկ տոկոսով ինչ-որ միջոցառում կազմակերպեն իրենց միության բնույթին համաձայն, կանչեն լրատվամիջոցներին լուսաբանելու այդ միջոցառումը, դրանով թոզ փչեն իրենց դրամաշնորհ տվողների աչքերին, իսկ մնացածը յուրացնեն, իսկ իմ ճանաչած բոլոր շինարարները զբաղված են շինարարությամբ, ոչ միայն միություն ստեղծելու, այլև այդ միությունների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցներին հետևելու ժամանակ չունեն: Ես եթե նախագահ լինեի, լուրջ վերահսկողություն կսահմանեի հասարակական կազմակերպությունների և արհեստակցական միությունների վրա, կբացահայտեի դրանց տակի կեղտերը ու բոլորին, ում տակը կեղտ կգտնվեր, կհանձնեի ՆԳՆ-ին հոշոտման:

VisTolog
31.01.2010, 02:48
Տարբեր տեսակի միություններ ու հկ-ներ մեծ մասամբ ստեղծում են անբանները, որպեսզի իրանց իրավունքների, այլոց իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ դրամաշնորհներ կորզեն ստեղից-ընտեղից, էտ փողի մեկ տոկոսով ինչ-որ միջոցառում կազմակերպեն իրենց միության բնույթին համաձայն, կանչեն լրատվամիջոցներին լուսաբանելու այդ միջոցառումը, դրանով թոզ փչեն իրենց դրամաշնորհ տվողների աչքերին, իսկ մնացածը յուրացնեն, իսկ իմ ճանաչած բոլոր շինարարները զբաղված են շինարարությամբ, ոչ միայն միություն ստեղծելու, այլև այդ միությունների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցներին հետևելու ժամանակ չունեն: Ես եթե նախագահ լինեի, լուրջ վերահսկողություն կսահմանեի հասարակական կազմակերպությունների և արհեստակցական միությունների վրա, կբացահայտեի դրանց տակի կեղտերը ու բոլորին, ում տակը կեղտ կգտնվեր, կհանձնեի ՆԳՆ-ին հոշոտման:

Աստը՞ղ :D:D
ԿաԳեԴե-ն էլ կօգնի:lol:))

Շինարար
31.01.2010, 02:50
Աստը՞ղ :D:D
ԿաԳեԴե-ն էլ կօգնի:lol:))

Հենց Աստղին էլ ապավինում եմ:))