Դիտել ողջ տարբերակը : Այսքան նոր ու այսքան հին կոալիցիա…
Հայաստանը վերջին 5 տարին կառավարվում էր կոալիցիայի կողմից
http://www.imageshare.am/image/79254657/1/1/bi120.JPG (http://www.imageshare.am/view/79254657/bi120.JPG)
5 տարի անց այդ կոալիցիային ավելացավ Գագիկ Ծառուկյանը
http://www.imageshare.am/image/38448292/1/1/bi120601.jpg (http://www.imageshare.am/view/38448292/bi120601.jpg)
Երկնիշ առաջընթացն ակնհայտ է…
Իսկ դուք ի՞նչ սպասելիքներ ունեք այս «նոր, աննախադեպ» կոալիցիայից :think
Դեպի լավը տանող ոչ մի ճանապարհ չեմ տեսնում: Ինձ թվում է, որ այդ կոալիցիան ձևական բնույթ է կրում: Չէ՞ որ նրանք ունեցել են և շարունակում են ունենալ բարձր պաշտոններ, դե թող լուծեին երկրի առաջ ծառացած խնդիրները, ու՞մ էին սպասում: Կարողա՞ վարչապետի կամ աժ նախագահի պաշտոնները ցածր էին և լիազորություն չէին տալիս այդ խնդիրները լուծելու համար:
Sagittarius
22.03.2008, 20:49
Մեր հին ընկերը սերժիկին չի դավաճանում:
Ձայնալար
23.03.2008, 13:36
Բայց ըստ նկարի առաջի կոալիցիայում էլ էր ծառուկյանի ձեռը խառը :D
էս կոալիցիան իրանց ճաքեր տված իշխանությունը սվաղելու համար են ստեղծել ու միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար,որ իբր կոալիցիան վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը,բայց ըստ իս նույնիսկ եթե կոալիցիան 5ակողմ կամ 10ակողմ սարքեն,իրանց իշխանության հիմքերը չեն ամրանա:
Sagittarius
23.03.2008, 14:00
Ժող ջան բոլորս համոզվեցինք, որ էս իշխանությունների շարժիչ ուժը Քոչարյանն է, էտ էլ հեսա ս... ա լինու, իսկ վերջերս էլ նշվեց, որ ինքը վարչապետ չի դառնալու, իսկ առանց իրա սերժիկը մի 2 ամիս հազիվ ձգի:
Լ.յ.ո.վ.
23.03.2008, 14:45
Ժող ջան բոլորս համոզվեցինք, որ էս իշխանությունների շարժիչ ուժը Քոչարյանն է, էտ էլ հեսա ս... ա լինու, իսկ վերջերս էլ նշվեց, որ ինքը վարչապետ չի դառնալու, իսկ առանց իրա սերժիկը մի 2 ամիս հազիվ ձգի:
Առանց Քոչարյանի էլ, Քոչարյանով էլ երկար չի ձգի ;)
Հնարավորա 2 ամիս չլինի շատ լինի, բայց որ թռնելուա էս տարվա մեջ, էդ իմ համար որ ակնհայտա: :ok
Հայեր, կոալիցիա հասկացությունը վտանգավոր էություն է։ Կոալիցիաները հայաստանում ավարտվում են դավադրությամբ ու կոալիցիայի անհանդուրժողաբար տրամադրված անդամների սպանություններով (հոկտեմբերի 27–ը ձեզ օրինակ)։ Կոալիցիա բառը ինքնին քաղաքական կամ տնտեսական ոլորտներում նշանակում է ժամակակավոր միավորում։ Նպատակը՝ սրված դրության ժամանակավոր հանդարտեցում։ Սակայն վտանգն այն է, որ կոալիցիայի անդամները արտաքուստ իրար ժպտում են ու ծլնգացնում են շամպայնի բաժակները, իսկ ներքուստ ծրագրեր են մտածում մեկը մյուսին այդ դիրքերից ֆուկ անելու ուղղություններով, քանի որ կոալիցիայի անդամներից յուրագանչյուրը յուրովի իրեն ամենամոտն է զգում հիմնական աթոռին, իսկ հիմնական աթոռին նստածը ամենամեծ վտանգը հենց կոալիցիայի անդամներից է սպասում։ Ու չեմ կարծում, որ հենց հիմիկվա դրությամբ կոալիցիայի ոչ հիմնական աթոռին նստածները ներքուստ համարում են, որ հիմնական աթոռին նստածը իրենցից ամենաարժանավորն է։ Ուստի այս կոալիցիայից կրկին վատ հոտեր են գալիս, ուշադիր նայեք անդամների աչքերին, ամեն ինչ կարծես երևում է պարզից էլ պարզ։:scare Այստեղ ուրիշ խաղ է, մեծ փողեր :secret, այնպես որ… չէ, ավելի լավ է լռեմ…:erexa
կոալիցիայի անդամները արտաքուստ իրար ժպտում են ու ծլնգացնում են շամպայնի բաժակները, իսկ ներքուստ ծրագրեր են մտածում մեկը մյուսին այդ դիրքերից ֆուկ անելու ուղղություններով, քանի որ կոալիցիայի անդամներից յուրագանչյուրը յուրովի իրեն ամենամոտն է զգում հիմնական աթոռին, իսկ հիմնական աթոռին նստածը ամենամեծ վտանգը հենց կոալիցիայի անդամներից է սպասում։
Սրանից կարելի է երթադրել, որ Հայաստանում ամենուրեք կոալիցիաներ են :D...
Վասնզի :D բանվորից բարձր կանգնած բոլորը ՝ բոլորին ֆուկ անելու մասին են մտածում,
........
Այ սրա մասին արժի լուրջ մտածել:
Իսկ ոնց էլ մտածում ես, ելքը նույնն է: Քանի դեռ սենց արգելափակված ենք բոլոր կողմերից, սենց իրար ուտելով ենք զբաղվելու:
Լ.յ.ո.վ.
23.03.2008, 18:47
Իսկ ոնց էլ մտածում ես, ելքը նույնն է: Քանի դեռ սենց արգելափակված ենք բոլոր կողմերից, սենց իրար ուտելով ենք զբաղվելու:
Մենակ թե վերջում էլ դրսից վրա չտան ու մեզ վերջնականորեն "ուտեն":
Ալիևի ամեն մի հաջորդ հայտարարությունը տանում է դրան: Պիտի զգոն լինենք ու պատրաստ: :goblin
Մենակ թե վերջում էլ դրսից վրա չտան ու մեզ վերջնականորեն "ուտեն":
Ալիևի ամեն մի հաջորդ հայտարարությունը տանում է դրան: Պիտի զգոն լինենք ու պատրաստ: :goblin
Իսկ քո համար շատ կարևո՞ր ա, թե քեզ ով կերավ, պեսոկիստ Սամվե՞լը, թե՞ տանկիստ Մուհամեդը
Լ.յ.ո.վ.
23.03.2008, 18:56
Իսկ քո համար շատ կարևո՞ր ա, թե քեզ ով կերավ, պեսոկիստ Սամվե՞լը, թե՞ տանկիստ Մուհամեդը
Հա, կարևորա!!
Ավելի լավա մենռեմ կռվի դաշտում թշնամու ձեռքից, քան թե հայրենակցիս կողմից:
Անկախ նրանից էդ հայրենակիցս ինչ կարգի բարոյական մարդա:
Հա, կարևորա!!
Ավելի լավա մենռեմ կռվի դաշտում թշնամու ձեռքից, քան թե հայրենակցիս կողմից:
Անկախ նրանից էդ հայրենակիցս ինչ կարգի բարոյական մարդա:
Իսկ իմ համար շատ ավելի կարևոև է, որ ոչ թե ես մեռնեմ, այլ իմ թշնամուն սատկացնեմ:
Հնուց եկած հայտնի փաստ է, մինչև ներքին թշնամուտ չսատկացնես, արտաքինի մասին խոսալը ավելորդ է: /նայիր օրինակ Ալեքսանդր Մադեկոնացու վարքը ու բարքը մեծ արշավանքի դուրս գալուց առաջ :)/
/նայիր օրինակ Ալեքսանդր Մադեկոնացու վարքը ու բարքը մեծ արշավանքի դուրս գալուց առաջ :)/
Ինչ էր անու՞մ: Ուբոռկա՞ :oy
Լ.յ.ո.վ.
23.03.2008, 19:04
Իսկ իմ համար շատ ավելի կարևոև է, որ ոչ թե ես մեռնեմ, այլ իմ թշնամուն սատկացնեմ:
Հնուց եկած հայտնի փաստ է, մինչև ներքին թշնամուտ չսատկացնես, արտաքինի մասին խոսալը ավելորդ է: /նայիր օրինակ Ալեքսանդր Մադեկոնացու վարքը ու բարքը մեծ արշավանքի դուրս գալուց առաջ :)/
Ինչ ի նկատի ունես "ներքին թշնամի" ասելով?? Սերժենց?? Մի քիչ մանրամասնի:
Ինչ ի նկատի ունես "ներքին թշնամի" ասելով?? Սերժենց?? Մի քիչ մանրամասնի:
Սերժենց էլ, Թոխմախի մհերին էլ, Դոդի Գագոյին էլ.... լիքն են,,, Բայց անհամեմատ ավելի քիչ, քան թե նորմալ մարդիկ:
Սրանք իրական թշնամինեն են: Ու քանի դեռ հայ տղամարդը զբաղված էր /կամ կզբաղվի ապագայում/ արտաքին մարտերով, նրանք հայ տղայի կնոջն ու երեխեքին են բռնաբարում...
էլի մանրամասեմ՞
Ինչ էր անու՞մ Մակեդոնացին: Ուբոռկա՞ :oy
Դիվի, կասե՞ս :oy
Համ էլ շնորհակալ եմ "Հոգեբան"-ում գրածիդ համար :)
Ինչ էր անու՞մ: Ուբոռկա՞ :oy
Կներես, չէի տեսել: :)
Առաջին իր երկրի ներսը մաքրեց ;):
Այսինքն իսկապես որ Ուբոռկա:
........
Մեր ազգը հետաքրքիր ձև ա գտել իրա վախկոտությունը թաքցնելու: Իրան բռնաբարելու ժամանակ իրար մեջ խոսում են , "մենք խոմ քաղաքակիրթ ենք" , ու հանգիստ սպասում է, թե երբ է բռնացողը հոգնելու ու իրան հանգիստ թողնելու:

Ստրկատիրության ժամանակէլ էր տենց, Դիվի...Ստրուկին խայտառակ դաժանությամբ ծեծում էին, ատամները ջարդում էին, իսկ նա պետք է լռեր, որովհետև եթե մի բառ ասեր` իր կնոջը կամ աղջկան, որոնք նույնպես ստրուկներ էին, իր աչքի առաջ կսպանեին...լավագույն դեպքում: Որովհետև ինքը նույն փող բերող գործիքն էր, ինչ, ասենք, իր հավաքած բամբակի վերամշակման դազգահը:
Պարզապես հիմա մենք դրան ասում ենք "հանդուրժողականություն, կայունության ապահովում" և այլ բառարանային տառակույտեր:
Ստրկատիրության ժամանակէլ էր տենց, Դիվի...Ստրուկին խայտառակ դաժանությամբ ծեծում էին, ատամները ջարդում էին, իսկ նա պետք է լռեր, որովհետև եթե մի բառ ասեր` իր կնոջը կամ աղջկան իր աչքի առաջ կսպանեին...լավագույն դեպքում: Որովհետև ինքը նույն փող բերող գործիքն էր, ինչ, ասենք, իր հավաքած բամբակի վերամշակման դազգահը:
Պարզապես հիմա մենք դրան ասում ենք "հանդուրժողականություն, կայունության ապահովում" և այլ բառարանային տառակույտեր:
Այո:
Դրա համար էլ մեր մոտ ոչ մի բան առաջ չի գնում:
....
Էսքանը հերիք չի, մի բան էլ ուրիշներին ասում ենք դեբիլներ: Առ այն :), որ նրանք ինչ անում են, այդ գործողությունը էտ անունով էլ կոչում են:
....
Այ սրա դեմ պետք է դաժան պայքար մղվի:
Եթե մարդը անբարոյական է, ապա անվանենք իր անունով ՝ Անբարոյական:
Իսկ եթե խելոք մարդ է, ասենք իրեն Խելոք մարդ:
.....
Հայերիս մեջ մտած էտ ավանդույթնը էլ ասպես կվերանա "Գնա մեռի՝ արի սիրեմ": Քանի որ բոլորս էլ սիրելիք մարդուն կսիրենք, իսկ էն մարդուն ու պետք է քֆրտել /ըստ բարոյական-մարդկային "օրենսգրքի"/ ՝ կքֆրտենք:
Կոալիցիայի մասին:
Իմ կարծիքով դաշնակները ստեղ տեղ չպետքա ունենային (թող ներող լինեն ֆորումի "դաշնակահարները"):
Հաշվի առնելով այն հանագամնքը, որ դաշնակները նախընտրական փուլում քարկոծում էին Սերժին (չնայած դա ձևական էր), ուրեմն նրանց Սերժը չպետքա ընդուներ, բացի դրանից ընտրությունները ցույց տվեցին, որ դաշնակահարները էսոր պահանջված չեն ժողովրդի կողմից` 6 տոկոսը էտի թիվ չի (կարծեմ 6 էր):
Մեր կողքի բակում զիբիլանոց կա՝ մեջն էլ ահագին զիբիլ: Առաջարկում եմ այն նույնպես ներգրավել կոալիցիայում:
Կոալիցիայի մասին:
Իմ կարծիքով դաշնակները ստեղ տեղ չպետքա ունենային (թող ներող լինեն ֆորումի "դաշնակահարները"):
Հաշվի առնելով այն հանագամնքը, որ դաշնակները նախընտրական փուլում քարկոծում էին Սերժին (չնայած դա ձևական էր), ուրեմն նրանց Սերժը չպետքա ընդուներ, բացի դրանից ընտրությունները ցույց տվեցին, որ դաշնակահարները էսոր պահանջված չեն ժողովրդի կողմից` 6 տոկոսը էտի թիվ չի (կարծեմ 6 էր):
եթե հաշվի առնենք նաև ,որ դաշնակներին էլ են լցրլ ,դե ետ նորություն չի իրանց համար,ամեն ընտրություն էլ իրանց մոտ սկսվում ա քննադատությամբ,իսկ վերջում......իսկ արթուրի մասին էլ չեմ խոսում քաղաքական մարմնավաճառ.
Uxaki mard
25.03.2008, 07:00
Իսկ իմ համար շատ ավելի կարևոև է, որ ոչ թե ես մեռնեմ, այլ իմ թշնամուն սատկացնեմ:
Հնուց եկած հայտնի փաստ է, մինչև ներքին թշնամուտ չսատկացնես, արտաքինի մասին խոսալը ավելորդ է: /նայիր օրինակ Ալեքսանդր Մադեկոնացու վարքը ու բարքը մեծ արշավանքի դուրս գալուց առաջ :)/
;) Օրինակդ ետքան էլ լավը չեր, կարելի մտածել որ Սերժը Մակեդոնացին ա, զբաղված ա ներսը մաքրելով:D, մենակ թե կասկածելի է արշավանքի հարցը:
Ավելացվել է 14 րոպե անց
Ստրկատիրության ժամանակէլ էր տենց, Դիվի...Ստրուկին խայտառակ դաժանությամբ ծեծում էին, ատամները ջարդում էին, իսկ նա պետք է լռեր, որովհետև եթե մի բառ ասեր` իր կնոջը կամ աղջկան, որոնք նույնպես ստրուկներ էին, իր աչքի առաջ կսպանեին...լավագույն դեպքում: Որովհետև ինքը նույն փող բերող գործիքն էր, ինչ, ասենք, իր հավաքած բամբակի վերամշակման դազգահը:
Պարզապես հիմա մենք դրան ասում ենք "հանդուրժողականություն, կայունության ապահովում" և այլ բառարանային տառակույտեր:
Մարդիկ ստրկանում են այն ժամանակ, երբ սկսում են իրենց ստրուկ համարել, տեղյակ չեմ ինչ ձևով են ստրկացրել ու բռնաբարել , բայց խորհուրդ կտայի ֆորումում ժամանակ վատնելու փոխարեն "Սպարտակ" փնտրել:
P.S. Խնդրում եմ վատ ձևով չհասկանալ, ուղակի ես ինձ երբևիցե բռնաբարված, կամ ստրուկ չեմ զգացել:
…

Լուրջ պաթոլոգիկ երանգներ կան մտքերիդ մեջ։ Կոպիտ օրինակ բերեմ՝ զնդանում նստածին կարելի է ներշնչել, որ զնդանի պատերից դուրս աշխարհ չկա, այդ դեպքում նա կսկսի իրեն ազատության մեջ զգալ։ Եթե դու աշխարհին նայում ես միայն քո ժամանակավոր շահերի տեսնակյունից, ապա մեծ շանսեր ունես նաև քեզ երջանիկ զգալու, քանի դեռ արկածներից հաջողվում է ճարպկորեն խույս տալ ու նաև ապահովել եկամուտ։ Սեփականի ու ընդհանուրի եզրերի բացակայությունը մտածելակերպի մեջ կոչվում է էգոիզմ։ Մի խոսքով «մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում» սկզբունքով ու «սաղ ուրախ, չաղ ու բախտավոր» նպատակներին հասնելու ձգտումով իհարկե կարելի է և երջանիկ ապրել, միայն պետք է բացառել հոգևոր զնդանի պատերից այն կողմի մասին երբևէ մտածելը։
Քառատրոփ համաձայնագիր
ՀՀ կառավարությունում երեկ կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել ՀՀԿ-ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ԲՀԿ-ն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ՕԵԿ-ն՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի եւ ՀՅԴ-ն՝ ի դեմս Արմեն Ռուստամյանի: Սերժ Սարգսյանն այս համաձայնագիրը համարել է աննախադեպ, չհասկանալով բառի իմաստը: Իսկ Արթուր Բաղդասարյանն ավելի հեռու է գնացել — այն անվանել է Հայաստանի քաղաքական կյանքում առաջինը, թեեւ կոալիցիոն համաձայնագիր նա ստորագրել է նաեւ 2003 հուլիսի 11-ին, ընդ որում՝ ոչ պակաս ոգեւորությամբ: Այս եւ 2003-ին ստորագրված համաձայնագրերը, ճիշտ է, ունեն տարբերություններ՝ կապված որոշ բառերի ընդգրկման հետ, բայց եթե հաշվի անենք, թե ովքեր են ստորագրողները, վստահ կարող ենք պատկերացնել, թե իրականում ինչ է ենթադրում այս մի համաձայնագիրը: 2003-ի եւ 2008-ի համաձայնագրերը տարբերվում են նրանով, որ 2003-ին համաձայնագրում նշվել էին կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերին բաժին հասնող պաշտոնները. մեկ առ մեկ: Իսկ երեկ ստորագրված համաձայնագրում պաշտոնների մասին խոսք չկա: Անշուշտ, դրանք որոշվել են նախքան ստորագրելը: Կոալիցիոն համաձայնագիր ստորագրածներից երկուսը՝ ՀՀԿ-ԲՀԿ, կանխատեսելի էին, երկուսը՝ կասկածելի: Ոստի անդրադառնանք նախ կասկածելիներին գայթակղած ձեւակերպումներին:
Խայծ՝ ՀՅԴ-ին
Նախատեսվում է 2008-ի համաձայնագիրը կիրառել չորրորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետում: «Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ»,- նշված է փաստաթղթի մեջ: 2003-ին կոալիցիոն կառավարության համաձայնագրում «համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել» ձեւակերպում չի եղել: Բայց նախատեսված էր, որ «սկզբունքային անհամաձայնությունները» պետք է լուծվեին «բանակցային ճանապարհով»: Իբրեւ լուծում 2003-ի հուշագրով ամրագրվել էր կոալիցիայի մաս կազմող ուժի՝ իր պաշտոնյա ներկայացուցիչներին հետ կանչելու պայմանը: Դատելով այն հանգամանքից, որ հերթական ապահարզանից հետո իր պաշտոնյաներին հետ կանչելուց (մինչեւ քաղաքական նոր ամուսնությունը) հրաժարվեց ՀՅԴ-ն, ակնհայտ է, որ այդ հարցը համաձայնագրի այս տարբերակով սրբագրվել է կամ ՀՅԴ պահանջով, կամ ՀՅԴ խաթեր:
Խայծ՝ հաճախորդին
Կոալիցիայի հիմնական ծրագրային առաջնահերթությունների ցանկում ընդգծվում է Արթուր Բաղդասարյանի պաշտոնի կարեւորությունը այս ձեւակերպմամբ. «պետական իշխանության համակարգում Ազգային անվտանգության խորհրդի գործունեության բարձր արդյունավետություն ապահովող մեխանիզմների ներդրումը եւ կիրառումը»: Այս ձեւակերպումը եւս բացակա էր 2003-ի համաձայնագրում: Դրա հեղինակը կռահելի է ճիշտ այնպես, ինչպես կոալիցիայի նոր համաձայնագրում «բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը» սկզբունքի հիմքերը:
Հաճախորդի խայծը
Փետրվարի 19-ի ընտրություններից օրեր առաջ Սերժ Սարգսյանը իր «հաճախորդը» համարեց Արթուր Բաղդասարյանին, որն ավելի ուշ հանդես եկավ իր հասցեին «սպառնալիքներ» տեղալու մասին: Մեկ ամիս անց, սակայն, Արթուր Բաղդասարյանը եւ Սերժ Սարգսյանը ստորագրեցին կոալիցիոն համաձայնագիր, որտեղ նշված է. «Քաղաքական կոալիցիայի կողմերը, առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, համերաշխության, տարաձայնությունները բանակցությունների ու քննարկումների միջոցով լուծելու սկզբունքներով, պարտավորվում են գործել սույն համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան, իրականացնել միասնական քաղաքականություն միմյանց եւ ՀՀ նախագահի հետ համագործակցությամբ»։ 2003-ի համաձայնագրում չկային «միմյանց եւ ՀՀ Նախագահի հետ համագործակցությամբ» բառերը: Այս լրամշակումը, երեւի, արել է Սերժ Սարգսյանի իրավաբան «հաճախորդը»՝ նրա վստահությունը նորից ու կրկին նվաճելու համար: Ի՞նչ համագործակցության հեռանկար է սպասվում հաճախորդին եւ մյուներին:
«Զրոների կրկնապատիկը»
Երեկ ստորագրված համաձայնագրով, իբր, նպատակ է հետապնդվում «երաշխավորել ՀՀ առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորումը» եւ այսպես շարունակ: Նպատակների թվում նշվում են այլեւայլ տարտամ մտքեր, նաեւ՝ «ՀՀ առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու» անհրաժեշտությունը: 2003-ին ստորագրված համաձայնագիրն ուներ մեկ նպատակ. «Ունենալ ուժեղ ու կայուն օրենսդիր եւ գործադիր իշխանություն»: Որքանո՞վ է իրականացել այս նպատակը. հատկապես խամաճիկ ԱԺ պարագայում: Իսկ որքանո՞վ կիրականանան թարմ համաձայնագրում նշված նպատակները: Հատկապես սա. «Հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող եւ արդյունավետ գործող իշխանություն ձեւավորելը»: Վերջին իրադարձությունները փաստեցին, որ հասարակությունը չունի վստահության հյուլե գործող իշխանությունների վերաբերմամբ: Երեւի այս համաձայնագրի հեղինակներին թվացել է, որ եթե միասին գումարեն կամ քառապատկեն անվստահությունը, անպայման կապահովեն «հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող եւ արդյունավետ գործող իշխանություն»: Ո՞վ է այս մի ձեւակերպման հեղինակը: Կռահեք: Դե իսկ հիմա պատմենք մի անեկդոտ, որը, ըստ ժողովրդական բանահյուսության, շրջանառության մեջ է մտել կոալիցիոն համաձայագիրը ստորագրողներից ամենախելացիի ճկուն տրամաբանության հետեւանքով: Ձեզ հայտնի անձը, ըստ այդ անեկդոտի, տրամաբանում է. «Եթե մեկ միլիոնը ունի 6 հատ զրո, ուրեմն երկու միլիոնն ունի 12 հատ զրո»:
http://www.taregir.am/
Uxaki mard
28.03.2008, 19:58
Լուրջ պաթոլոգիկ երանգներ կան մտքերիդ մեջ։ Կոպիտ օրինակ բերեմ՝ զնդանում նստածին կարելի է ներշնչել, որ զնդանի պատերից դուրս աշխարհ չկա, այդ դեպքում նա կսկսի իրեն ազատության մեջ զգալ։ Եթե դու աշխարհին նայում ես միայն քո ժամանակավոր շահերի տեսնակյունից, ապա մեծ շանսեր ունես նաև քեզ երջանիկ զգալու, քանի դեռ արկածներից հաջողվում է ճարպկորեն խույս տալ ու նաև ապահովել եկամուտ։ Սեփականի ու ընդհանուրի եզրերի բացակայությունը մտածելակերպի մեջ կոչվում է էգոիզմ։ Մի խոսքով «մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում» սկզբունքով ու «սաղ ուրախ, չաղ ու բախտավոր» նպատակներին հասնելու ձգտումով իհարկե կարելի է և երջանիկ ապրել, միայն պետք է բացառել հոգևոր զնդանի պատերից այն կողմի մասին երբևէ մտածելը։
Ինչից որոշեցիր որ ընդհանուրը դուք եք? : Ու ով ա ձեզ իրավունք տվել բոլորին համարել բռնաբարված ստրուկներ ? :
Չէ, ես քո ասած էգոիստը չեմ, բայց են "ազգասերներից" էլ չեմ, որ անդադար գոռում են "էս ազգ չի, էս երկիր չի,..." :
Տեսանք Ձեր արաջնորդը ոնց ա արկածներից ճարպկորեն խույս տալիս ու քո նման արկածախնդիրների հաշվին փորձում նորից հասնել աթոռի: Կարևորը , որ նա կարողացավ քո նմաններին ներշնչի որ արվում ա ընդհանուրի համար:
Եթե որևէ մեկը ստրուկ չի, դա դեռ չի նշանակում որ նա անպայման ստրկատեր է , Փորձեք ճանապարհ գտնել "ընդհանուրին" ստրկությունից ազատելու , այլ ոչ թե ոչ-ստրուկներին ձեր մոտ քաշելու....
PS
Եթե հաջորդ գրառմանդ մեջ փորձես նորից ինձ անձնապես վիրավորել, խոստանում եմ պատասխանել շատ վատ:
;) Օրինակդ ետքան էլ լավը չեր, կարելի մտածել որ Սերժը Մակեդոնացին ա, զբաղված ա ներսը մաքրելով:D, մենակ թե կասկածելի է արշավանքի հարցը:
Շատ էլ լավ օրինակ էր:
Իսկ Մակեդոնացուն սերժի հետ ձեր համեմատելը ամենաքիչը վիրավորական է մեծ առաջնորդի համար:
Մեծ առաջնորդ ասելով Մակեդոնացուն նկատի ունեի :)
Մարդիկ ստրկանում են այն ժամանակ, երբ սկսում են իրենց ստրուկ համարել, տեղյակ չեմ ինչ ձևով են ստրկացրել ու բռնաբարել , բայց խորհուրդ կտայի ֆորումում ժամանակ վատնելու փոխարեն "Սպարտակ" փնտրել:
P.S. Խնդրում եմ վատ ձևով չհասկանալ, ուղակի ես ինձ երբևիցե բռնաբարված, կամ ստրուկ չեմ զգացել:
Թույլ տվեք ինքս որոշեմ` ազատ ժամանակս ինչի վրա ծախսեմ լա՞վ: Եթե իհարկե սկզբունքային առարկություններ չկան: Իսկ ձեր ասածի պատասխանը բավականին հասանելի լեզվով շարադրել է Վիշապը:
Ավելացվել է 8 րոպե անց
Ի դեպ, Uxaki mard, "բռնաբարել" և "ստրկացնել" գործողությունները պետք չէ այդքան ուղղակիորեն ընկալել:
Մարդուն, սեփական ժողովրդին հոգեպես բռնաբարելն ու ստրկացնելը, վախի մթնոլորտ ստեղծելը, տեղային մասշտաբի 37 թիվ իրականացնելն ավելի հրեշավոր քայլ է:
Լ.յ.ո.վ.
29.03.2008, 00:03
Սերժենց էլ, Թոխմախի մհերին էլ, Դոդի Գագոյին էլ.... լիքն են,,, Բայց անհամեմատ ավելի քիչ, քան թե նորմալ մարդիկ:
Սրանք իրական թշնամինեն են: Ու քանի դեռ հայ տղամարդը զբաղված էր /կամ կզբաղվի ապագայում/ արտաքին մարտերով, նրանք հայ տղայի կնոջն ու երեխեքին են բռնաբարում...
էլի մանրամասեմ՞
Չէ :)
Ավելին, ինձ թվումա էդ քո նշածները թուրքերից վտանգավոր են ու "սրանք թուրք են" արտահայտությունը իրանց համար կոմպլիմենտա: :[
Ինչից որոշեցիր որ ընդհանուրը դուք եք? : Ու ով ա ձեզ իրավունք տվել բոլորին համարել բռնաբարված ստրուկներ ? :
Չէ, ես քո ասած էգոիստը չեմ, բայց են "ազգասերներից" էլ չեմ, որ անդադար գոռում են "էս ազգ չի, էս երկիր չի,..." :
Տեսանք Ձեր արաջնորդը ոնց ա արկածներից ճարպկորեն խույս տալիս ու քո նման արկածախնդիրների հաշվին փորձում նորից հասնել աթոռի: Կարևորը , որ նա կարողացավ քո նմաններին ներշնչի որ արվում ա ընդհանուրի համար:
Եթե որևէ մեկը ստրուկ չի, դա դեռ չի նշանակում որ նա անպայման ստրկատեր է , Փորձեք ճանապարհ գտնել "ընդհանուրին" ստրկությունից ազատելու , այլ ոչ թե ոչ-ստրուկներին ձեր մոտ քաշելու....
PS
Եթե հաջորդ գրառմանդ մեջ փորձես նորից ինձ անձնապես վիրավորել, խոստանում եմ պատասխանել շատ վատ:
Օ լյա լյա:think Ընկեր, թվում է թե ինքդ քեզ հետ կռիվ ես անում, բայց մեղադրում ես ուրիշին։ Մի քիչ ուշադիր եղիր խնդրեմ, «ընդհանուրը մենք (մե՞նք, ո՞վ) ենք, բոլորը բռնաբարված ստրուկներ են», այդ որտեղի՞ց վերցրիր այս մտքերը։ Ինձ այդ երբ հասցրիր մի նորմալ ճանաչել, որ «ինձ նմանները» ընդհանրական խումբ ստեղծեցիր ու սկսեցիր մեղադրել արկածախնդրության մեջ:D Ինձ թվում է դու պարզապես չկարողացար հասկանալ մտքերը իմ գրառման մեջ ու միայն ենթադրեցիր վատը ու պատրաստվեցիր հակահարձակման։ Նորմալ երևույթ է, թեթև եմ տանում։;) Ամեն անհասկանալի բան չի, որ իր մեջ վտանգ կամ վիրավորանք է պարունակում, իսկ սայթաքելուց ու անդունդն ընկնելուց երբեմն ծառի ճյուղերից բռնվելն է փրկում, որոնք երբեմն կարող են փշոտ լինել ու արյունոտել ձեռքերը։ Քանի որ քո քննարկումները երբեմն կտրուկ մերժողական են, ապա պատրաստ եղիր նաև քննադատվելու, իսկ քեզ վիրավորելու մտադրություն ես հաստատ չեմ ունեցել, քանի որ ի վերուստ խաղաղասեր մարդ եմ (ըստ իս:D)։
Uxaki mard
29.03.2008, 01:36

Ա բոն ,մսյո , "Եթե դու աշխարհին նայում ես միայն քո ժամանակավոր շահերի տեսնակյունից, ապա մեծ շանսեր ունես նաև քեզ երջանիկ զգալու, քանի դեռ արկածներից հաջողվում է ճարպկորեն խույս տալ ու նաև ապահովել եկամուտ։" հաշվի չէի առել որ ինքդ քո գրածներին ուշադիր չես կամ լուրջ չես ընդունում : :D

Ահա թե ինչ ես դու հասկացել:D Լավ, խրթին կան հանելուկային ոճով կթարկեմ քեզ պատասխանել։ Կարող ես մոռանալ այն, ինչ հասկացել ես, քանի որ այն քեզ այլևս պետք չի։:P
Uxaki mard
29.03.2008, 01:49
Ահա թե ինչ ես դու հասկացել:D Լավ, խրթին կան հանելուկային ոճով կթարկեմ քեզ պատասխանել։ Կարող ես մոռանալ այն, ինչ հասկացել ես, քանի որ այն քեզ այլևս պետք չի։:P
Կարգին "Սկոլզկի" վիշապ ես: Բացի քեզանից ինչ որ մեկը կա որ քեզ շուստրի ա համարում::D
Կարգին "Սկոլզկի" վիշապ ես: Բացի քեզանից ինչ որ մեկը կա որ քեզ շուստրի ա համարում::D
Uxaki mard մի «x»–ով, (ուղղակի բառը ուղղելու իմաստով է օգտագործվում, գուցե պարզապե՞ս մարդ;)), նախ առանց հասկանալու վիրավորվում ես, հետո անցնում ես հակահարձակման, ու «շուստրի» ու «սկոլզկի» որակավորումներ ես անում։ Որ բացատրես թե ինչու հատկապես «Եթե դու աշխարհին նայում ես միայն քո ժամանակավոր շահերի տեսնակյունից, ապա մեծ շանսեր ունես նաև քեզ երջանիկ զգալու, քանի դեռ արկածներից հաջողվում է ճարպկորեն խույս տալ ու նաև ապահովել եկամուտ։" արտահայտությունից ես նեղվել, որ դրա համար ինձ լպրծուն ես բնորոշում գուցե հասկանամ, հակառակ դեպքում անհիմն կոպիտ բառեր ես օգտագործում դրանով հաստատելով պաթոլոգիկ մտածելակերպդ։