PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիլվա Հակոբյան

Artgeo
18.12.2006, 04:09
ԱՅԴՊԵՍ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ
(ես կասեի, ե՞րբ չի այդպես լինում)

Շաբաթվա թերեւս ամենակարեւոր իրադարձություններից մեկն այն էր, որ օրերս առաջին անգամ BBC-ի կազմակերպած երաժշտական մրցույթին «Աշխարհի լավագույն երիտասարդ երգչուհի» մրցանակին արժանացավ տասնութամյա երգչուհի Սիլվա Հակոբյանը:

Եվ ահա պարզվում է, որ Սիլվան ապրիլին Երեւանում կազմակերպված «Ընծա» երաժշտական մրցույթին զբաղեցրել էր վերջին 23-րդ տեղը, իսկ այդ ժամանակ ժյուրիի կազմում են եղել էստրադային հայ երգիչները, այդ թվում` Շուշան Պետրոսյանը, Հայկոն, Արմինկան եւ այլոք: Ինչպես Սիլվա Հակոբյանն է պատմում, «այդ օրերին ես երկու-երեք ամիս ստրեսի մեջ էի»: Սակայն մեզ մոտ, ինչպես բոլոր մրցույթներն են անցկացվում` հատկապես երաժշտական, «Ընծան» նույնպես չէր կարող շրջանցել մերոնց որդեգրած քաղաքականությունը: Սակայն ժամանակը երկար սպասեցնել չտվեց, եւ Սիլվա Հակոբյանը BBC-ի երաժշտական մրցույթին արժանանում է առաջինի կոչմանը: Իսկ նշյալ մրցույթին երգչուհու մասնակցության համար «մեղավորը» նրա պրոդյուսեր եւ երգիչ Արամ Ավագյանն է, ով ստեղծագործում է Միացյալ Նահանգներում, նշում է lragir.am-ը:

BBC-ի երաժշտական մրցույթին մասնակցել են տարբեր երկրներից 2000 սկսնակ երգիչներ, որոնցից ինտերնետային բաց քվեարկությամբ հանդիսատեսն ընտրել է 20-ին, այնուհետեւ` 6-ին: Իսկ վերջում վեցյակից ընտրվել է լավագույնը, որը ներկայացրել եւ հաղթել է Սիլվա Հակոբյանը: Երկրորդ տեղը բաժին է հասել Անգլիային, իսկ երրորդը` Բրազիլիային: Սիլվա Հակոբյանը մրցույթին ներկայացել է «Ես սիրում եմ» նոր երգով, որն ի դեպ տեսահոլովակ դեռ չունի, սակայն շուտով այն հանդիսատեսին կներկայանա այդ տեսքով: BBC-ի երաժշտական մրցույթի ժյուրիի կազմում են եղել հեղինակավոր երաժիշտներ, որոնց թվում Պիտեր Գաբրիելը` Մադոննայի պրոդյուսերներից եւ այլոք:

http://www.chi.am/news/061215/06121505.htm

Երգը ի դեպ կարող եք լսել այստեղ (http://news.bbc.co.uk/nolavconsole/ifs_news/hi/newsid_6190000/newsid_6192500/bb_rm_6192582.stm)

Hay_Txa
19.12.2006, 21:48
Էսել էն երգնա վորով մասնակցել ու հաղթելա------>> http://rapidshare.com/files/7703641/Silva_Hakobyan_-_I_Like.mp3.html

John
03.01.2007, 00:26
Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը 1-ին անգամ լսել եմ տեսահոլովակը նկարահանելուց մոտ 2 ամիս առաջ ռադիոյով ու շատ հավանել էի, իսկ տեսահոլովակը նայելուց հետո մի քիչ հիասթափվեցի, քանի որ հեչ լավը չէր տեսահոլովակը (համենայնդեպս ես չհավանեցի), բայց երգը մինչև հիմա էլ հաճախ եմ լսում՝ շատ զգացմունքային է երգում ու իմ ջոգելով ահագին լավ ձայն ունի:

electrical_storm
09.01.2007, 10:23
չեմ սիրոոոոււււււււււմմ:

A<R<A<K<S
08.03.2007, 00:37
սիրում եմ բայց էնքաաաաան եմ լսել ...........

Guest
08.03.2007, 15:44
Վայ, ես էն Սիվլան ա :D , որ ինտերնետ քվեարկություն էին բացել, ու նա հաղթեց…

Ոնց եմ հիշում, ինտերնետում թափառում էի, մեկ ել տեսնեմ ինչ-որ Սիլվա է, ինչ-որ մրցմանը մասնակցում: Ձայնս տվեցի, ու սկսեցի փնտրել թե ոնց մի հազար ձայն տամ: Մի պահ թվախ թե ամեն ինչ աշխատում է, բայց պարզվեց, որ ձայնը ընդունելը ընդունում է, բայց IP-ով ստուգում է ու չի ավելացնում:

Հետո բոլոր ընկերներիս նամակ գրեցի, ու կոնկակտ լիստում բոլոր մարդկանց հաղորդագրություն ուղարկեցի, որ ձայն տան և այս նամակը/հաղորդագրությունը էլի բոլորին ուղարկեն:

Իմ նայելու ժամանակ քվեարկությանը մասնակցել էին 1800 հոգի ու Սիլվան ուներ 26 տոկոս: Իսկ երեք ժամ անց արդեն 2300 հոգի ու 36 տոկոս:) Հալալ ա ինձ…

Ծով
11.03.2007, 01:32
Շատ պուպուշ աղջիկ է…Քնքուշ է երգում, իսկ հաղթանակած երգն էլ իրոք հրաշալի է։
:)
Բայց դե հույս ունեմ շոու բիզնեսում էս երեխուն բիզնեսմեն չեն դարձնի…;)
Ամեն մի հաջողության համար ի սրտե ուրախանում եմ, ու գիտեմ հատկապես ինչու:)

Miko
11.07.2007, 10:56
Շատ լավա երգում Սիլվան: Ասեմ, որ ինքը ուրիշ երգեր ել ունի բացի Գիշեր և «I Like» (Ինձ Դու Է Գալիս) երգերից:
Guest ջան մենակ դու չես եղել, կարամ ասեմ, որ նույն բանն ել մենք՝ Սփյուռքի հայերս ենք արել ;)

Լ.յ.ո.վ.
22.03.2008, 15:22
Երբ, որ առաջին անգամ տեսա Սիլվա Հակոբյանի "Գիշեր է" կատարումը միանգամից սիրահարվեցի համ երգի համ էլ Սիլվայի վրա: :love
Ընդհանրապես իրա ոճը շատա դուրս գալիս, լավա երգում, խոսքեր չկան:
Իրա երգացանկից իմ դուրը գալիս են`

Գիշեր է
I Like
Մանկություն
Հեռու-հեռու
Ինչու
Ինձ հասկացիր

կատարումները: Շատ լավն են :hands
Իսկ դուք ինչ կարծիքի եք իր մասին?
Եկեք քննարկենք :)

Kuk
22.03.2008, 15:24
Վատիկը չի:think

Empty`Tears
22.03.2008, 15:26
Երբ, որ առաջին անգամ տեսա Սիլվա Հակոբյանի "Գիշեր է" կատարումը միանգամից սիրահարվեցի համ երգի համ էլ Սիլվայի վրա: :love
Ընդհանրապես իրա ոճը շատա դուրս գալիս, լավա երգում, խոսքեր չկան:
Իրա երգացանկից իմ դուրը գալիս են`

Գիշեր է
I Like
Մանկություն
Հեռու-հեռու
Ինչու
Ինձ հասկացիր

կատարումները: Շատ լավն են :hands
Իսկ դուք ինչ կարծիքի եք իր մասին?
Եկեք քննարկենք :)

Լյով ջան սիրահարված ես ուղղակի...;)

Belle
22.03.2008, 15:28
Սիլվա Հակոբյա՞ն :think չգիտեմ
երգերից ունեմ, ու լսում եմ, լավն են
ձայնային տվյալները թդքան էլ չեմ հավանում

Լ.յ.ո.վ.
22.03.2008, 22:49
Լյով ջան սիրահարված ես ուղղակի...;)

Չեմ կողմնորոշվում :oy բայց, որ ամեն անգամ Սիլվաին տենալուց հետս մի բան կատարվումա էդ հաստատ :):8

Empty`Tears
23.03.2008, 01:38
Չեմ կողմնորոշվում :oy բայց, որ ամեն անգամ Սիլվաին տենալուց հետս մի բան կատարվումա էդ հաստատ :):8

Վույ.. Բա մի բան արա, գնա այնտեղ որտեղ սովորում է...;)

Լ.յ.ո.վ.
23.03.2008, 02:04
Վույ.. Բա մի բան արա, գնա այնտեղ որտեղ սովորում է...;)
Մի 4 մաիս առաջ Սիլվան, որ ռուբիկոնի հյուրն էր /եթե չեմ սխալվում/ հայտարարեց, որ մի հատ տղա Լևոն անունով ամեն առավոտ իրան SMS-ա գրում, թե ինչքանա սիրում իրան և այլն և այլն... հասկացաք
Հիմա սաղ հարազատ, բարեկամ, ընկեր, մի խոսքով ով կա չկա համոզված էին, որ էդ ես եմ:
Դե գնա համոզի,որ դու չես եղել :oy

Annychka
24.03.2008, 20:42
Բայց մի տեսակա դեմքը.երգերը հավանում եմ, ուղղակի ինքը առանց ֆանագրամա չի կարում երգի.......գեշա :nea

Արշակ
24.03.2008, 20:56
Մի երկու երգ եմ լսել(վերնագրերը չեմ հիշում), ճիշտ է առանձնապես էդ ոճի սիրահար չեմ, բայց կարծում եմ , որ բավականին լավ երգեր են, լավ կատարում ու մեկի կլիպն եմ տեսել, անհամեմատ ավելի ճաշակով էր, քան մեր հայկական էստրադայի ստանդարտ աստղիկների ստանդարտ կլիպներն են սովորաբար լինում։
Մի խոսքով, ընդհանուր առմամբ կարծում եմ մեր հայկական էստրադայի մոխրագույն աստղիկներից մի գլուխ բարձր է։:)

Լ.յ.ո.վ.
26.03.2008, 16:51
Բայց մի տեսակա դեմքը.երգերը հավանում եմ, ուղղակի ինքը առանց ֆանագրամա չի կարում երգի.......գեշա :nea

Ճաշակին ընկեր չկա ;) Մի քիչ "արծվաքիթ"-ա, բայց իրան էդ սազումա, լավնա :love

Մի խոսքով, ընդհանուր առմամբ կարծում եմ մեր հայկական էստրադայի մոխրագույն աստղիկներից մի գլուխ բարձր է։:)

Ես կասեի մի երկու գլուխա բարձր :hands
Հո իզուր չէր BBC-ի մրցանակը, բա խի էն հայկական "ծանոթ ծանոթ մինչև վերջ"-երը մի հատ տենց բան չեն ստանում? Մի հատ 8-րդ տեղ են բռնում ձենները գլուխներն են քցում "կրել ենք": :[

Աթեիստ
26.03.2008, 17:33
Մինչև "2 Աստղ"-ում նրա մասնակցելը, անհամեմատ ավելի լավ կարծիքի էի նրա վոկալի մասին:

suzi
26.03.2008, 18:05
թող Սիլվայի երկրպագուները չնեղանան,բայց Սիլվային չեմ սիրում,2 աստղը դիտելուց մտածումեմ վոնց կարա երգել չիմացողը BBS-ում հաղթի, երկրորդնել ես իրան չսիրեցի իրա տված հարցազրույցներից մեկը կարդալուց հետո,որտեղ ինքն ասում է թե իբր չգիտի ինչպես է ռադիոյում հայտնվել Վարդա Բադալյանի երգը իր կատարմամբ

wem
24.03.2010, 22:24

BBSը ո՞րնա: :D

PetrAni
24.03.2010, 23:48
Ազդումա վրես..................

Universe
29.03.2010, 12:56
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ - ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ new

http://www.youtube.com/watch?v=ctgqTPvtF_M
Այս անգամ ավելի սիմպատիչնի է ամեն դեպքում: Աչքերը...:)

Sophie
29.03.2010, 13:45
Ճիշտն ասած Սիլվաից լավ սպասումներ ունեի: Ըստ իս շատ յուրահատուկ ձայն ունի, շատ նուրբ ու թրթռուն: Բայց լրիվ աչքիցս ընկելա ապուշ երգերա երգում : Չեմ հասկանում նորմալ երգ չի կարում գտնի երգի: Ափսոսում եմ:
խաչկիկը վաչկիը...չգիտեմ ինչիկը... ֆու

wem
19.06.2010, 05:30
Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Կռվախնձոր» հաղորումը ո՞րտեղից եմ կարող գտնեմ: :think
Շնորհակալություն:

Universe
20.06.2010, 12:23
Ճիշտն ասած Սիլվաից լավ սպասումներ ունեի: Ըստ իս շատ յուրահատուկ ձայն ունի, շատ նուրբ ու թրթռուն: Բայց լրիվ աչքիցս ընկելա ապուշ երգերա երգում : Չեմ հասկանում նորմալ երգ չի կարում գտնի երգի: Ափսոսում եմ:
խաչկիկը վաչկիը...չգիտեմ ինչիկը... ֆու

Դա դեռ հեչ, բա որ մի նախադասության մեջ, որը բաղկացած է 6 բառից, և յուրաքանչյուր բառ կազմված է միջինում 5 տառից, այդ նախադասության մեջ ավելի քան 20 սխալ է գործում;)

---------- Ավելացվել է՝ 13:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:17 ----------

Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Կռվախնձոր» հաղորումը ո՞րտեղից եմ կարող գտնեմ: :think
Շնորհակալություն:

Խնդրեմ;)

Կռվախնձոր ըստ Սիլվա Հակոբյանի:) (http://www.memocast.com/media.aspx?id=918267)

---------- Ավելացվել է՝ 13:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:22 ----------

Ես կասեի Սիլվա Հակոբյանի հայրիկ vs. Կռվախնձոր:)

wem
22.06.2010, 03:30

Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ շնորհակալ եմ: ;) ;) ;)

---------- Ավելացվել է՝ 03:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:19 ----------

Դա դեռ հեչ, բա որ մի նախադասության մեջ, որը բաղկացած է 6 բառից, և յուրաքանչյուր բառ կազմված է միջինում 5 տառից, այդ նախադասության մեջ ավելի քան 20 սխալ է գործում;)

Ոչ, այսքանի հետ համաձայն չեմ, նա շաաաաաաաաաաաաաաատ էլ գրագետ է երգում:

---------- Ավելացվել է՝ 03:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:22 ----------

Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Թթու թան չի, ամեն մարդու բան չի» հաղորումը ո՞րտեղից եմ կարող գտնեմ:
Շնորհակալություն:

wem
22.06.2010, 07:31
Խնդրեմ;)

Կռվախնձոր ըստ Սիլվա Հակոբյանի:) (http://www.memocast.com/media.aspx?id=918267)

:o Երեկ գիշեր լինում էր, բայց հիմա չի լինում: Հիմա գրում է եթէ ցանկանում եք վիդեոն նայել, պետքե Gold Member լինեք: :( Կա՞րողա իմանաս ինչու: :8

wem
22.06.2010, 08:38
:o Երեկ գիշեր լինում էր, բայց հիմա չի լինում: Հիմա գրում է եթէ ցանկանում եք վիդեոն նայել, պետքե Gold Member լինեք: :( Կա՞րողա իմանաս ինչու: :8

Խնդիրը ինչից որ կար, արդեն լուծված է:
Շնորհակալություն: ;)

Անահիտ
22.06.2010, 08:55
աշխարհն ասումա ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆ
դուք ասում եք սիլվա հակոբյան
էհ դուք․․

Universe
22.06.2010, 19:37
Ոչ, այսքանի հետ համաձայն չեմ, նա շաաաաաաաաաաաաաաատ էլ գրագետ է երգում:

Որովհետև բառերի հեղինակը ինքը չէ;) Եթե ինքը լիներ, ապա խայտառակ կլինեինք տակներս...;)

աշխարհն ասումա ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆ
դուք ասում եք սիլվա հակոբյան
էհ դուք․․
Դու ե՞րբ ես տեսել, որ մեռած մարդկանց հետևից վատ բան խոսեն...:)) Սիլվան Թութու թու թու,մոտակա սեղանին Դըխկ Դըխկ, (Հետևից էլ ճմկտի) դեռ ողջ առողջա...)))

Universe
10.07.2010, 01:23
http://www.youtube.com/watch?v=-69noBzTNUM

ՆանՍ
10.07.2010, 10:10
Հայկական Macarenan ա:)

wem
12.07.2010, 11:02
http://www.youtube.com/watch?v=-69noBzTNUM

Միթե լավը չէ????? :love Սիլվային նկատի ունեմ:

Moonwalker
12.07.2010, 12:22
աշխարհն ասումա ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆ
դուք ասում եք սիլվա հակոբյան
էհ դուք․․

Բա ասա է ասա...
Դրանից ինչ երգչուհի, ընտանիքով մի քանի թուրքաարաբառաբիսական մեղեդի են հորինել, համեմել գավառական ու խառակուսի բառերով, իրա սոթի վոկալն էլ սաղ տեղն ա դնում: Ու սրա նմանները կոչվում են երգչուհի:D: Ավելի լավա ՋԵՔՍՈՆԻՆ լսեմ:dance, անգամ եթե էլ մեզ հետ չի (ֆիզիկապես):angel

Sophie
12.07.2010, 12:34
Միթե լավը չէ????? :love Սիլվային նկատի ունեմ:
Երաժշտությունն ահագին լավնա , բայց բառերը:{
Սիլվաին ահավոր "դզելա" ոնցվոր պրիմիտիվիզմը էն էլ ամենաէժանագին:

aerosmith
12.07.2010, 12:39
կներեք Սիլվայի երկրպագուներ։
անկապ, անիմաստ, անդուր, անվիտամին երգչուհիյա.. ինչպես նաև մեր էստադա կոչվածում մի քանիսը։
զարմանում եմ դրա նմաններին ոնց են տեղ տալիս մեր էստրադայում՞՞՞ ախր ժիվոյ երգելլ ընդհանրապես չգիտի էէէէէ.. մի խոսքով ես իրան երգչուհի չեմ համարում։
Հա մեկ էլ Ջեքսոնի անվան կողքին իրա անունը մի դրեք էլի... Ջեքսոնը լեգենդա......
էս էլ իմ սուբյեկտիվ կարծիքը..

Moonwalker
12.07.2010, 12:43

Թեև բավական օբյեկտիվ ա հնչում::hands

Eliza1
12.07.2010, 12:57
Սիլվա Հակոբյանը Հայաստանի ամենապրիմիտիվ երգչուհիներից մեկն է :Թե տեսահոլովակները, թե երգերը շատ պարզունակ են…Երևի չեն ցանկանում մի քիչ գումար ծախսեն,հույսն իրենց ընտանիքի վրա են դրել… Լսում եմ Էլվինա Մակարյանի որակյալ երգերն,հետո Սիլոյի պարն է ականջիս ընկնում,այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ առաջ գնալու տեղը, մեծ թափով հետ ենք գնում…

wem
18.07.2010, 00:41

Eliza1 ջան, երգի բառերը ինչքան որ շատ են պարզունակ լինում, այդքան ավելի է հասկանալի, սիրված և հաճելի լինում լսելու համար: Եթե նայես արտասահմանյան էստրադայի ամենա շատ սիրված և հանրահայտ երգերի բառերը, կնկատես որ դրանք չափազանց պարզունակեն և ոչինչ խորիմաստ արտահայտություններ չեն պարունակում իրենց մեջ: Մենք հայերս ենք որ կարծում ենք ի՜նչքան որ երգը դժվար լինի, այդքան մակարդակը բարձր է:

BeatleMan
18.07.2010, 11:39

Եթե Շնորհակալության հակառակը լիներ կդնեի.... Հարգելի wem սիրված և հանրահայտը շատ հարաբերական են: Սիրված...երկու տարի առաջ լսում էի մի երգ, որը սիրված էր ու հանրահայտ, իսկ հիմա ես էտ երգը չեմ կարա լսեմ, որովհետև ինքը սպառելա իրան, որովհետև ինքը պարզ ՊԱՊՍԱյա, այսինքն ..... ինչ ա նշանակում ինչքան երգի բառերը պարզունակ են, էնքան հասկանալի ու հաճելի? ստեղ մարդ կա որ դրա հետ համաձայնա? ավելի մեծ, կներեք, անմտություն չեի լսել: Այսինքն եթե երգում ա` դու իմ բալան ես ջեյրանս, արի սիրեմ մարալս, քո համար հաճելի կլինի ու դու կարաս տարներով լսես էտ երգը? տենց եք էլի մարդկանց դեբիլացնում, առավոտից իրիգուն էտ հիմար երգերը սաղ ալիքներով տալիս են, ռադիոն միացնում ես ռադիոյովա, դուրս ես գալիս փողոց բարձր միացրածա.... արդեն առանց քո կամքի մտնումա գլխիդ մեջ դուրս չի գալիս: Ստիպված մի հատ երգ պտի հիշես որ գլխիցդ դուրս գա: Ու դուք էտ երաժշտություն եք համարում? խաչիկս վաչիկս եսիմինչս.....էնքան որ վերջին վանկը բռնի:

Երգի դժվարը որնա? Գոյություն ունի երգ, որը իրենից արժեք ա ներկայացնում, ու երգ որը էլ չասեմ ինչա..... Դու Փինք Ֆլոյդ կյանքում լսել ես? չնայած դժվար, եթե քեզ պարզունակ վանկային բառերն ու երաժշտություննա դուր գալիս....ես էտ խումբը միանգամից չեմ սիրել, բայց իրա երաժշտությաունը էնքան ուժ ունի, որ ինչքան լսում ես, էնքան ավելի շատ ես ուզում լսես ու լսելուց ավելի հաճույք ես ստանում...ու մարդ կարա սաղ կյանք լսի էտ երաժշտությունը: Մայքլ Ջեքսոնը համարվումա Փոփի արքա, ես իրան չեմ համարում փոփի արքա, ինքը ավելի բարձր ա դրանից, որովհետև իրա երաժշտությունը արժեք ունի ու ինքը գիտեր ինչի համար էր երգում:

Վոբշեմ նեռվայինացա գրածիցդ!!!!

aerosmith
18.07.2010, 12:02
BeatleMan -ի հետ լրիվ համաձայն եմ, ինչա նշանակում ինչքան պարզա ենքանավելի լավա հիշվու, դե ասա Մարինե Ալես գնա քցվի էլի։ Էլ չեմ ասւոմ BeatleMan-ի ասաց ֆլոյդը ու նման լեգենդներին։ Իսկ Մեսչյանի մասին էլ չեմ խոսում. :D

wem
18.07.2010, 12:09
Եթե Շնորհակալության հակառակը լիներ կդնեի.... Հարգելի wem սիրված և հանրահայտը շատ հարաբերական են: Սիրված...երկու տարի առաջ լսում էի մի երգ, որը սիրված էր ու հանրահայտ, իսկ հիմա ես էտ երգը չեմ կարա լսեմ, որովհետև ինքը սպառելա իրան, որովհետև ինքը պարզ ՊԱՊՍԱյա, այսինքն ..... ինչ ա նշանակում ինչքան երգի բառերը պարզունակ են, էնքան հասկանալի ու հաճելի? ստեղ մարդ կա որ դրա հետ համաձայնա? ավելի մեծ, կներեք, անմտություն չեի լսել: Այսինքն եթե երգում ա` դու իմ բալան ես ջեյրանս, արի սիրեմ մարալս, քո համար հաճելի կլինի ու դու կարաս տարներով լսես էտ երգը? տենց եք էլի մարդկանց դեբիլացնում, առավոտից իրիգուն էտ հիմար երգերը սաղ ալիքներով տալիս են, ռադիոն միացնում ես ռադիոյովա, դուրս ես գալիս փողոց բարձր միացրածա.... արդեն առանց քո կամքի մտնումա գլխիդ մեջ դուրս չի գալիս: Ստիպված մի հատ երգ պտի հիշես որ գլխիցդ դուրս գա: Ու դուք էտ երաժշտություն եք համարում? խաչիկս վաչիկս եսիմինչս.....էնքան որ վերջին վանկը բռնի:

Երգի դժվարը որնա? Գոյություն ունի երգ, որը իրենից արժեք ա ներկայացնում, ու երգ որը էլ չասեմ ինչա..... Դու Փինք Ֆլոյդ կյանքում լսել ես? չնայած դժվար, եթե քեզ պարզունակ վանկային բառերն ու երաժշտություննա դուր գալիս....ես էտ խումբը միանգամից չեմ սիրել, բայց իրա երաժշտությաունը էնքան ուժ ունի, որ ինչքան լսում ես, էնքան ավելի շատ ես ուզում լսես ու լսելուց ավելի հաճույք ես ստանում...ու մարդ կարա սաղ կյանք լսի էտ երաժշտությունը: Մայքլ Ջեքսոնը համարվումա Փոփի արքա, ես իրան չեմ համարում փոփի արքա, ինքը ավելի բարձր ա դրանից, որովհետև իրա երաժշտությունը արժեք ունի ու ինքը գիտեր ինչի համար էր երգում:

Վոբշեմ նեռվայինացա գրածիցդ!!!!

Հա՛ լսել եմ Փինք Ֆլոյդ, հետո ին՞չ: Ես ասոոմ եմ որ երգի բառերը որքան շատա պարզունակ լինում, եդքան շատա հասկանալի լինում, կապ ունի որ երաժշտությունը ին լինի. Օրինակի համար Սելին Դիոնի My heart will go on (Titanic) երգի բառերը շա՜տ պարզունակ են, բայց երգը դեռ կա ու մնալու է սիրված, այնպես որ երաժշտությունը ավելի շատ է դեր խաղում երգի սիրվել-չսիրվելու վրա քան թէ երգի բառերը: Եվ քո ասած այն ջեյրան-մեյրան երգերի երաժշտությունը լավը լիներ, հենց դու էլ մեծ հաճույքով կլսեիր այն:
Ոչինչ, նեռվերտ դեռ խնայիր, պետքեն գալու::B

BeatleMan
18.07.2010, 12:22
Ախր ես չեմ հասկանում խի ես բաժանում իրարից? այսինքն եթե լավ երաժշտության տակ, անկապ բառերի հաջորդականություն երգեն, դու կսիրես էտ երգը?? հասկացի, որ համ երաժշտությունը լավ պետքա լինի համ բառերը ու իրար հետ համահունչ, ոչ թե երգեն կորած սիրո մասին ուրախ նոտաների տակ: Իսկ ձեր կողմից շատ հարգված սիլվա հակոբյանի մոտ ոչ երաժշտություննա որակով, ոչ էլ բառերը ինչ-որ իմաստ ունեն:

Եվ քո ասած այն ջեյրան-մեյրան երգերի երաժշտությունը լավը լիներ, հենց դու էլ մեծ հաճույքով կլսեիր այն:

ավելի մեծ աբսուրդ մեկել նախորդ գրածդ էր

Universe
19.07.2010, 02:05
Շեղվելով Հակոբյանների ընտանեկան թեմայից...

Ախր ես չեմ հասկանում խի ես բաժանում իրարից? այսինքն եթե լավ երաժշտության տակ, անկապ բառերի հաջորդականություն երգեն, դու կսիրես էտ երգը?? հասկացի, որ համ երաժշտությունը լավ պետքա լինի համ բառերը ու իրար հետ համահունչ, ոչ թե երգեն կորած սիրո մասին ուրախ նոտաների տակ: Իսկ ձեր կողմից շատ հարգված սիլվա հակոբյանի մոտ ոչ երաժշտություննա որակով, ոչ էլ բառերը ինչ-որ իմաստ ունեն:
Արի քեզ հետ համաձայնվեմ, սակայն մասամբ, քանի որ մեջբերեցիր այնպիսի երգիչների (խմբերի) անուններ, որոնք այս թեմայում գտնվելուց կարողա իրենց գույնը գցեն ամոթից:
Հիմա քո խոսքերը կարդալով կարող եմ եզրակացնել, որ դու Հայկական երգ-երաժշտությունից բավականին հեռու մարդ ես (հեռու ասվածն ընկալի որպես չընդունող), քո երաժշտական ճաշակը բնավ էլ չի համապատասխանում Հայկական ՓՈՓ ին (գոնե մեծամասամբ) , սակայն էտքան նեռվայնանալ էլ պետք չի...;)

սիրված և հանրահայտը շատ հարաբերական են: Սիրված...երկու տարի առաջ լսում էի մի երգ, որը սիրված էր ու հանրահայտ, իսկ հիմա ես էտ երգը չեմ կարա լսեմ, որովհետև ինքը սպառելա իրան, որովհետև ինքը պարզ...
Իսկ չե՞ս ասի, թե դա ո՞ր երգն է...:think
Քո խոսքերում դու փորձում ես ասել, որ ըստ քեզ, երգ, որը ունի արժեք, այսպես կոչված հավերժ է: Հիմա դու, միմյանցից տարբերակելով Սիրվածն ու Հանրահայտը , մեջբերումով ներկայացնում ես մի խոսք, որտեղ այդ սիրվածն ու հանրահայտը միասնական ուժերով լսցնում են իրենց, ու դեռ մի բան էլ երկու տարի անց այն արդեն լսել չի լինում` քո կամքով: Հիմա բա ո՞ւր մնաց սիրվածը, իսկ ուր` հանրահայտը: Չէ՞ որ հանրահայտ եթե ասում ես, նշանակումա հանրության կողմից սիրված, իսկ դու, քանի որ ներկայանում ես որպես որակյալ երաժշտություն հարգող և լսող մարդ, պետք է ընդմիշտ հավատարիմ մնաս քո սկզբունքին... Ամեն դեպքում, անիմաստ եմ համարում մի քիչ էլ երկար գրելը այստեղ, որովհետև ոչ Սիլվայի երկրպաԳՈՒՐՈՒ եմ, ոչ սիլվային ընկեր, բարեկամ, փեսա... :)) Էնքանա որ, իր տեսահոլովակները ինձ "ծառայում" են որպես... ;)

Ուլուանա
19.07.2010, 03:18
Սիլվայի «Գիշեր է» երգն իսկապես վատը չէր։ Կարծում եմ՝ ըստ արժանվույն էր հաջողության հասել, ու թվում էր՝ խոստումնալից սկիզբ է նորելուկ երգչուհու համար։ Բայց կյանքը ցույց տվեց, որ Սիլվան էլ համարյա բոլորի պես, որոշակի հաջողություն ու հայտնիություն ձեռք բերելով, ի վերջո ձուլվեց առկա աստղիկների գորշ զանգվածին ու կորավ դրա մեջ որպես անհատականություն... Ցավոք, մեր էստրադայում սա արդեն վաղուց տխուր օրինաչափություն է դարձել...
Շատ երգեր չեմ լսել, բայց մի քանիսն էս թեմայում լսեցի ու... իսկապես հիասթափվելու բան է։ Պարզունակ, ծեծված բառեր, պարզունակ, անհետաքրքիր, չհիշվող մեղեդիներ՝ հազարավորներից չտարբերվող, չտպավորվող։

Eliza1 ջան, երգի բառերը ինչքան որ շատ են պարզունակ լինում, այդքան ավելի է հասկանալի, սիրված և հաճելի լինում լսելու համար: Եթե նայես արտասահմանյան էստրադայի ամենա շատ սիրված և հանրահայտ երգերի բառերը, կնկատես որ դրանք չափազանց պարզունակեն և ոչինչ խորիմաստ արտահայտություններ չեն պարունակում իրենց մեջ: Մենք հայերս ենք որ կարծում ենք ի՜նչքան որ երգը դժվար լինի, այդքան մակարդակը բարձր է:
wem ջան, ինչքան հասկացա, դու ուղղակի շփոթում ես պարզն ու պարզունակը։ Պարզի դեմ կարծեմ ոչ մեկը դեռ չի բողոքել։ Պարզությունը միշտ էլ դրական հատկանիշ է համարվել, մինչդեռ պարզունակությունը՝ միանշանակ բացասական։ Եթե տարբերությունը չգիտես, բառարանում կարող ես նայել ու համոզվել։

Հա՛ լսել եմ Փինք Ֆլոյդ, հետո ին՞չ: Ես ասոոմ եմ որ երգի բառերը որքան շատա պարզունակ լինում, եդքան շատա հասկանալի լինում, կապ ունի որ երաժշտությունը ին լինի. Օրինակի համար Սելին Դիոնի My heart will go on (Titanic) երգի բառերը շա՜տ պարզունակ են, բայց երգը դեռ կա ու մնալու է սիրված, այնպես որ երաժշտությունը ավելի շատ է դեր խաղում երգի սիրվել-չսիրվելու վրա քան թէ երգի բառերը: Եվ քո ասած այն ջեյրան-մեյրան երգերի երաժշտությունը լավը լիներ, հենց դու էլ մեծ հաճույքով կլսեիր այն:
Ոչինչ, նեռվերտ դեռ խնայիր, պետքեն գալու::B
Կարծում եմ՝ եթե երգի բառերը լսում ու հասկանոմ ես երգը լսելիս, ապա դրանք չեն կարող նշանակություն չունենալ։ Ուրիշ բան, եթե էնպիսի լեզվով է, որը չես հասկանում, երաժշտությունն էլ հավանում ես, ու բառերը չեն խանգարում լիարժեք հաճույք ստանալուն։ Ինչ–որ առումով համաձայն եմ, որ եթե երաժշտությունը շատ լավը լինի, կարող ես մի քիչ աչք փակել անհաջող բառերի վրա, բայց ախր էդ դեպքում պիտի իրոք շատ–շատ լավը լինի երաժշտությունը, ինչը կոնկրետ Սիլվա Հակոբյանի երգերի դեպքում չեմ նկատել. հիմնականում բառերին համարժեք պարզունակ երաժշտություն ունեն նրա երգերը։
Իսկ "My Heart Will Go On" երգի բառերը գուցե կարելի է պարզունակ համարել, չեմ վիճում, համենայնդեպս, առանձնապես խորիմաստ ու հետաքրքիր չեն։ Բայց փոխարենը երաժշտությունն էնքան լավն է ու հիշվող, որ բառերի պարզունակությունը ներելի է։ Ու համոզված եմ, որ էդ երգի հաջողության գրավականը բնավ պարզունակ ու շատերի համար հասանելի բառերը չեն, այլ հենց երաժշտությունը։ Համենայնդեպս, բառերի մեջ իմաստի հաշվին սարքովի հանգավանկային հարմարեցումներ չկան։ Իսկ մեր էստրադայի աստղերի երգերի տեքստերի մոտ իննսուն տոկոսը, եթե ոչ ավելին, հենց էդ էժանագին սկզբունքի վրա է հիմնված. բազմիցս ծեծված, անհետաքրքիր, շաբլոն բառակույտեր՝ամեն գնով արհեստականորեն հանգավորված։ Որ ուշադիր լինես, համարյա բոլոր հանգերը մի քանի ստանդարտ բառերի վրա են հիմնված (սեր–մեր–տեր–հույսեր և այլն), դրանից ավելիին մեր երգ գրողների երևակայությունն ու բառապաշարը կարծես չի հերիքում։

BeatleMan
19.07.2010, 14:10
Արի քեզ հետ համաձայնվեմ, սակայն մասամբ, քանի որ մեջբերեցիր այնպիսի երգիչների (խմբերի) անուններ, որոնք այս թեմայում գտնվելուց կարողա իրենց գույնը գցեն ամոթից:
Հիմա քո խոսքերը կարդալով կարող եմ եզրակացնել, որ դու Հայկական երգ-երաժշտությունից բավականին հեռու մարդ ես (հեռու ասվածն ընկալի որպես չընդունող), քո երաժշտական ճաշակը բնավ էլ չի համապատասխանում Հայկական ՓՈՓ ին (գոնե մեծամասամբ) , սակայն էտքան նեռվայնանալ էլ պետք չի...;)

Լավ ասեցիր հայկական ՓՈՓից հեռու եմ, բայց պարզա որ հայկական երաժշտություն լսում եմ, հայկական ասելով հայ երաժիշտներ:

Քո խոսքերում դու փորձում ես ասել, որ ըստ քեզ, երգ, որը ունի արժեք, այսպես կոչված հավերժ է: Հիմա դու, միմյանցից տարբերակելով Սիրվածն ու Հանրահայտը , մեջբերումով ներկայացնում ես մի խոսք, որտեղ այդ սիրվածն ու հանրահայտը միասնական ուժերով լսցնում են իրենց, ու դեռ մի բան էլ երկու տարի անց այն արդեն լսել չի լինում` քո կամքով: Հիմա բա ո՞ւր մնաց սիրվածը, իսկ ուր` հանրահայտը: Չէ՞ որ հանրահայտ եթե ասում ես, նշանակումա հանրության կողմից սիրված, իսկ դու, քանի որ ներկայանում ես որպես որակյալ երաժշտություն հարգող և լսող մարդ, պետք է ընդմիշտ հավատարիմ մնաս քո սկզբունքին...

Օրինակս երևի սխալ հասկացար: Ես ուզում էի պարզագույն ՊԱՊՍԱյի օրինակ բերեի: Երևի պտի մտցնենք նաև նոր չափանիշ ՊԱՊՍԱյից բեթար, այսինքն սիլվա հակոբյան: Ես չեմ ասում, որ էտ երգը ինձ դուր էր գալիս ու ես սաղ օրը լսում էի: Չե, ուղղակի երբ որ հանկարծակի հեռուստատեսությամբ դնում էին ալիքը չէի փոխում, կամ զզվանք չէի զգում, ոնց որ վերը նշված էլ անունը չտամ ում հանդեպ... այսինքն ինչա պապսան, էսօր լսվումա, վաղը` չե: Իսկ ինչ վերաբերվում ա սիրված ու հանրահայտին, է հա բա եթե լսում են ուրեմն սիրված ու հանրահայտա թեկուզ սիլվա հակոբյանը ցավոք սրտի սիրված ա ու հանրահայտ: Ես հանրահայտի ճիշտ ստուգաբանությունը չգիտեմ, բայց եթե դաժը քո լոգիկայով նայենք հանրության կողմից սիրված, խի համալիրը որ արմենչիկներն ու արման հովհաննիսյանները լցնում են, էտ մարդիկ հանրություն չեն? ցավը հենց էտա, որ իրանք էլ չեն հասկանում էտ ամեն ինչը, ու իրաց մենակ ՊԱՐԶՈՒՆԱԿ երաժշտություննա հետաքրքրում, իսկ մեր "աստղերը" ժամանակակից գերպոետները էտ լավ հասկանում են ու փող են աշխատում: ... լավ էլ չեմ խոսում ֆսյո, ինչքան գրում եմ ավելի եմ նեռվայինանանում :angry

Չամիչ
19.07.2010, 15:10
Շատ եմ սիրում Սիլվա Հակոբյանին: Նա այն եզակի երգչուհիներից է, ով ունի իր սեփական ձեռագիրը, չեմ ասում անզուգական ձայնային տվյալներ, քանի, որ ունենալով բավականին համեստ ձայնային տվյալներ՝ նրան, այնուամենայնիվ հաջողվում է մատուցել համոզիչ կատարումներ: Իհարկե, Սիլոն Սիլո է առաջին հերթին հենց Մանե Հակոբյանի շնորհիվ: Չկա Սիլվա առանց Մանեի, չկա Մանե Առանց Սիլվայի: Այլ կատարողներ նույնպես կատարում են Մանեի երգերը, բայց հենց Սիլվան է ում հաջողվում է լիովին փոխանցել Մանեի երգերի համն ու հոտը:

Անչափ սիրում եմ այս երգը, համարում եմ, մինչ այժմ, նրա լավագույն կատարումներից մեկը:

Սիլվա Հակոբյան-Ինձ Ներիր

http://www.youtube.com/watch?v=U5j1V-mnYE0

wem
20.07.2010, 04:10

Իսկ ես սիրոմ եմ Սիլվա Հակոբյանի այս երգերը.
Դէ գնա
Միայն դու գաս
Այ լայք :)
Սիլոյի պարը
Գիշեր է
Բնակարան համար երկու
Ինձ ներիր
Գիտես
Հատ հատ
Ով հայ
Փոշմանել եմ
Տնից փախել եմ
Քոնը չեմ
Վերջ
Ըլոն ին Վեգաս:)
Քեզանից հետո
Էլ մի
Գիտես
Իմ հրաշք
Ինձ հասկացիր
Իմն ես

Հ.Գ. Բոլորն էլ սիրում եմ, դա չի նշանակում որ երգը որ առաջ եմ նշել, ավելի շատ եմ սիրում:

Չամիչ
20.07.2010, 16:01
Համոզված եմ, որ շատերը չեն լսել հայ ազատամարտիկներին նվիրված՝ «Ով հայ» երգը: Ամեն անգամ էս երգը լսելիս աչքերս թրջվում են: Էս երգի մեջ վառ կերպով արտահայտվում է Մանեի տաղանդի հզորությունը:

Ահա երգի բառերից մեկ հատված:

Քաջասիրտ հոգով ու հավատով,
Մեր պապերի արյան կանչով,
Հայ ազգի համար դուք կռվեցիք ու հաղթեցիք,
Ֆիդայու փառքով մեզ լքեցիք:

Ձեր կյանքով մեզ կյանք տվեցիք ու հեռացաք,
Հայ արյունով ներկված հողում մի բուռ դարձաք:
Մայր հայրենիքը ձեզ երբեք չի մոռանա,
Փառքը ձեր սուրբ, անունը մեծ չի ծերանա:

http://www.youtube.com/watch?v=ELsES0aEH4s

wem
21.07.2010, 03:04
Հուլիսի 22-ին, Հանրայինի եթերում, «Երջանկության մեխանիկա» հաղորդման շրջանակներում, հյուրընկալվել է Սիլվա Հակոբյանը իր ընտանիքի հետ:
:yahoo :yahoo :yahoo

Penelopa
21.07.2010, 11:01
Այս քանի օր է նայում եմ այս թեման ու ամեն անգամ ինձ զսպում էի, որ այստեղ գրառում չանեմ… Բայց չդիմացա…

Սիլվա Հակոբյան… Ճիշտն ասեմ, երբ առաջին անգամ լսեցի նրա "I like" երգը շատ հավանեցի, անգամ ոգևորվեցի, որովհետև կարծեցի, որ հայկական շոու բիզնես է մուտք գործելու իր ուրույն ոճով, խոստումնալից երգչուհի, հաջորդ ճանաչված ու սիրված երգը "Գիշերը" էլի լավն էր… Բայց այ դրանից հետո էլ ոչ մի խելքը գլխին երգ չլսեցի: Աման անգամ երբ հեռուստացույցով լսում եմ Կանաչ- Կարմիր, Խաչիկ- Վաչիկ / երևի անուններն էկ սխալ եմ հիշում/ ու նմանատիպ նրա երգերը շատ եմ բարկանում:angry… Հա լավ ինչքա՞ն կարելի ա մի ամբողջ ազգ բռնաբարել նման երգերով, ինչքան կարելի ա նմանաատիպ անորակ երգերով մեր երեխաներին կրթել, որքան էլ պայքարում ես, որ դա չլսեն միևնույնն ա լսում են: Իսկ էս վերջին "Սիլոյի պարը" լսելիս մի բոլ ծիծաղել եմ… :D Պատկերացնում եք երկու շարժում չիմացող մարդը, որ բեմի վրա չի կարողանում տակտով շարժվել Սիլոյի պար է սովորացնում մի ամբողջ ազգի, ու էնպիսի պար, որ մանկապարտեզի երեխան անգամ այդպիսի շարժումներ չի անում:
Միշտ ինքս ինձ հարցնում եմ, այ մարդ ամբողջ ընտանիքով եք ստեղծագործում, չե՞ք կարող մի խելքը գլխին բան անել, եթե չեք կարող, մի խնայեք, թողեք թող ուրիշները օգնեն ձեզ:
Լավ է, որ էսպես շարունակեմ դեռ շատ կգրեմ, բայց ամեն դեպքում մենակ Սիլվա Հակոբյոնը չի որ աղբով ա ողողում մեր շուկան, նրա նման շատերը կան ու հարկավոր է նրանց դեմ պայքարել, ավելի ճիշտ պետք էլ չի, թողենք թող մի քիչ էլ ուրախանան, մեկա գալու ա ժամանակ երբ դրանք մաղվելու են ու մնալու են լավագույնները… Մենք այդքան էլ հիմար ու անճաշակ չենք, որքան որ կարծում են ;)…
Ներեցեք եթե մի փոքր կոպիտ էի:

BeatleMan
21.07.2010, 13:29
… Մենք այդքան էլ հիմար ու անճաշակ չենք, որքան որ կարծում են ;)…
Ներեցեք եթե մի փոքր կոպիտ էի:

Ես քանի գնում ա հակառակի մեջ եմ համոզվում ցավոք սրտի

Universe
21.07.2010, 14:05
Պատկերացնում եք երկու շարժում չիմացող մարդը, որ բեմի վրա չի կարողանում տակտով շարժվել Սիլոյի պար է սովորացնում մի ամբողջ ազգի, ու էնպիսի պար, որ մանկապարտեզի երեխան անգամ այդպիսի շարժումներ չի անում:
Բայց դու տեղը դրեցիր լավ ;) Հա, նկատել եմ, բեմում շատ սահմանափակա, իսկ խոսքում` արդեն ասել եմ,որ իր ամենաշքեղ և գրագետ շնորհակալության արտահայտման խոսքը դա ՄԵՐՍԻ-ն է, ու մի փոքր էլ ջրիկ, որը աղջկան չի սազում...
բայց մեկա էն սկզբի երգերից միք անիսը լավն են;)

Հարդ
21.07.2010, 15:00
«Սիլոյի Պար» - ի մասին եմ ուզում խոսել, չնայած արդեն ասվեց ինչ պիտի ասեի... երգը կա, ասվում ա Սիլոյի պար, այսինքն երգչուհու՝ Սիլվա Հակոբյանի պար: Մեկը մի հատ հարցնի, թե էտ պարը ոնց են էլի պարում? Ով ա հորինել տենց պար? Ու երգի բառերում ասվում ա, որ վաղն ամբողջ աշխարհը կպարի Սիլոյի պարը... այ ստեղ նեռվայնանում եմ... դուրս ա գալիս, որ եթե շարժենք ոտքերը, հետո կոնքերը, հետո էլ ձեռքերը, կստացվի, որ մենք պարում ենք Սիլոյի պարը? Ես կարող ա 100 տարի ա տենց պարում եմ, ուրեմն արդեն ինչ որ մեկը որոշեց, որ ես իրա սեփականաշնորհած պարն եմ պարում?

Որպես երգչուհի սուտ կլնի, որ ասեմ վատ երգչուհի ա, ուղղակի էտքան հարմարվել կոմերցիային նշանակում ա արվեստի առևտրով զբաղվել: Հա, ճիշտ ա, բոլորն էլ ուզում են փող աշխատեն, բայց սա նմանվում ա խարդախության ժողովրդին պրիմիտիվացնելու հիմքով:

Բայց ասեմ, «Սիլոյի Պար» - ի երաժշտությունը վատը չի;):

Penelopa
21.07.2010, 15:42
Ես քանի գնում ա հակառակի մեջ եմ համոզվում ցավոք սրտի

Հա հասկանում եմ, որ այն ինչ տեսնում ենք, էնքան էլ չի հուսադրում, բայց սա էլ ա անցնելու… Իհարկե սա չի նշանակում, որ չի լինելու անորակ երաժշտություն, չէ, ուղղակի որակը կգերակշռի:

Բայց դու տեղը դրեցիր լավ Հա, նկատել եմ, բեմում շատ սահմանափակա, իսկ խոսքում` արդեն ասել եմ,որ իր ամենաշքեղ և գրագետ շնորհակալության արտահայտման խոսքը դա ՄԵՐՍԻ-ն է,

Դե բեմական պահվածք ասվածը մերոնց համար չէ: Հասկանում եք ինչ կարիք կա հանդիսատեսի համար մի քիչ աշխատել իրենց վրա, չէ որ հանդիսատսը հալած յուղի պես ընդունում է այն, ինչ նրանք տալիս ենք, ու դեռ մի բան էլ շնորհակալ լինում…

Բայց այս ամենի հետ մեկտեղ, ես համոզված եմ, եթե Սիլվա Հակոբյանը սկսի որակ ունեցող երգեր երգել, մշակի իր բեմական պահվածքը, մի քիչ ավելի շատ աշխատի իր վրա, շաաատ ավելիին կհասնի:

wem
23.07.2010, 03:29
Չեմ կարողացել Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Երջանկության մեխանիկա»ն նայեմ:(, չ՞եք ասիի թէ որտեղից եմ կարող գտնեմ Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Երջանկության մեխանիկա»ն:
Շատ շնորհակալ եմ:;)

Ապե Ջան
23.07.2010, 11:23
Չեմ կարողացել Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Երջանկության մեխանիկա»ն նայեմ:(, չ՞եք ասիի թէ որտեղից եմ կարող գտնեմ Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Երջանկության մեխանիկա»ն:
Շատ շնորհակալ եմ:;)

Ստեղ (www.gisher.ru) նայի:

wem
23.07.2010, 12:53
Ստեղ (www.gisher.ru) նայի:

Եթէ հնարավոր է կոնկռետ լինքը տվեք:
Շնորհակալություն:;)

Reh32
23.07.2010, 16:32
:) ասելիքս շատա, իմ վերլուծությունից եկել եմ այն կարծիքին, որ Մանե Հակոբյանը երգերը կառուցում է ռիթմիկ հենքի վրա, հիմա ասածս ինչ ա, որ ասում ենք սաղ երգերը նման ա նման ա , դա յուրաքանչյուր ստեղծագործողի ձեռագիրն ա, նոտաները սահմանափակ են, լադերն էլ ներառած հնդկականն ու արևելյանը, նույնպես. ու բնականաբար թե արևմուտքում ու թե արդեն մեզ մոտ հիմնական գործոնը դառնում ա ռիթմը. իրականում երաժշտության մեջ ռիթմն էլ ա սահմանափակ քանակությամբ, իսկ ռիթմիկ պատկերը հնարավորություն ա տալիս ազատ ստեղծագործել թեկուզ նույն լադի վրա. Դասախոսս աշուղագետ Թովմաս Պողոսյանը մի անգամ դժգոհեց հայտնի աշուղական երգիչներից մեկից, ասելով, որ շեղվել ա աշուղականից ու հայտ ներկայացրել ռաբիզներին, հիմա որ նայում եմ Պողոսյանը ճիշտ ա ասում, բայց մյուս կողմից էտ մարդը աշուղական երգելով չի կարում տունը պահի, գնա բանվորություն անի? Դե սենց ոչ մեկ իրավունք չունի կողքից նստել, ու սուրճ խմելով ասել, թե ինչ իրավունք ունեն մխտռել մեր աշուղականը?:angry Հիմա Սիլոյինն ա, երգում ա էն ինչ լսում են, կամ լսում են էն ինչ երգում ա , բայց իրա դեպքում ի տարբերություն աշուղականը ռաբիզի հետ փոխած երգչի, ամեն ինչ մի քիչ ուրիշ ա. Ինքը չի հասկանում իրա արածի ողջ պատասխանատվությունը, կարևորությունը, չի հասկանում, որ Հայաստանում սկսած մարշուտկայի վարորդից, մինչև ամենահայտնի գործարարը, փորձում են գերշահույթ ստանալ. չի հասկանում, որ պատասխանատու ա բոլորի առաջ, ու ստեղ խնդիրը փոխվում ա նրան, թե բա լավ ոնց անենք, որ հասկանա? Գործիքավորումը շատ վատնա իրա երգերի. Փող չեն ծախսում. Իսկ փիսիկի ձեներ հանելով երգչուհիներից շատերը գրավել են հայկական շոուբիզնեսի Օլիմպը, կամ Արագածը, բայց դե հույսներս նոր սերունդի վրա դնել էլ չի կարելի, պատահական, կիսաքնած վիճակում, որ մատս կպնում ա հեռակառավարման վահանակին, ու թիվ 5 ալիքում եմ հայտնվում........ :(. լավ չի:(
Իսկ ես նաև ցավում եմ, որ կոնսերվատորիայում, ժողովրդական երգի դասարանում սովորող ցանկացած ուսանող իրա հեռախոսի մեջ թուրքական, ադրբեջանական մուղամի պապկաներ ունի. Որ դասախոսն էլ հարցնում ա ինչի էս թուրքական լսում, ասում ա բա որովհետև մենք հայկական երաժշտություն ու կատարող չունենք կամ շատ քիչ ունենք. Էս դեպքում կարելի ա փորձել մեղավորներին անցյալ դարում ման գալ. Ինչ որ մեկը ինձ կարա ասի թե սա տիպիկ հայկական երգ ա, մելիզմները, լադը տեսակը, ռիթմը. Շուշան Պետրոսյան? Որ մասն ա հայկական? Կոմիտաս? հա համաձայն եմ, բայց ցավոք 100 տարի առաջվանը կամ ժողովրդի մեծ զանգվածներին հասանելի, կամ հասկանալի չի, կամ էլ մենք սուպերսթար ավելի շատ ենք նայում, քան դուդուկի ընտրյալներ.
Խնդիրը Սիլվա Հակոբյանը չի, էտքան էլ.
լավ չի:(

Հարդ
23.07.2010, 18:00
:) ասելիքս շատա, իմ վերլուծությունից եկել եմ այն կարծիքին, որ Մանե Հակոբյանը երգերը կառուցում է ռիթմիկ հենքի վրա, հիմա ասածս ինչ ա, որ ասում ենք սաղ երգերը նման ա նման ա , դա յուրաքանչյուր ստեղծագործողի ձեռագիրն ա, նոտաները սահմանափակ են, լադերն էլ ներառած հնդկականն ու արևելյանը, նույնպես. ու բնականաբար թե արևմուտքում ու թե արդեն մեզ մոտ հիմնական գործոնը դառնում ա ռիթմը. իրականում երաժշտության մեջ ռիթմն էլ ա սահմանափակ քանակությամբ, իսկ ռիթմիկ պատկերը հնարավորություն ա տալիս ազատ ստեղծագործել թեկուզ նույն լադի վրա.

Գև ջան, ախր քո ասած սահմանափակում էլ ա չե հնարավոր որակ ստանալ? Ու հետո, ով ա ասել, որ պետք ա մի երգում մի լադից դուրս չգալ, մի ռիթմից դուրս չգալ? Երգեր կան, որ մի լադով, մի ռիթմով սկսվում են, լրիվ ուրիշ բանով ավարտվում: Բայց փորձը ցույց ա տալիս, որ լավ էլ հաջողություն ունենում են: Ուղղակի երգ գրողը պիտի առավոտից իրիկուն լսի: Ու ոչ թե աննդհատ նույն բանը լսի, այլ պտի պրպտի, գտնի, անգամ նենց բաներ լսի, որ չի սիրում, պիտի ամեն ինչ լսի: Որովհետև դրանով ա միտքը ճկունանում, գրելու տեխնիկան բացվում: Թե Մանե Հակոբյանն էտ ինչքանով ա անում, չգիտեմ:

իմա Սիլոյինն ա, երգում ա էն ինչ լսում են, կամ լսում են էն ինչ երգում ա , բայց իրա դեպքում ի տարբերություն աշուղականը ռաբիզի հետ փոխած երգչի, ամեն ինչ մի քիչ ուրիշ ա. Ինքը չի հասկանում իրա արածի ողջ պատասխանատվությունը, կարևորությունը, չի հասկանում, որ Հայաստանում սկսած մարշուտկայի վարորդից, մինչև ամենահայտնի գործարարը, փորձում են գերշահույթ ստանալ. չի հասկանում, որ պատասխանատու ա բոլորի առաջ, ու ստեղ խնդիրը փոխվում ա նրան, թե բա լավ ոնց անենք, որ հասկանա?

Ես կասեի լսում են էն, ինչ երգում ա: Ժողովուրդը վերջին տասնամյակում սկսեց ճաշակ թելադրել, դրա համար հասանք էս օրին: Կամ էլ հասկանում ա ու իրա համար մեկ ա: Չգիտեմ ոնց անենք որ հասկանա, բայց եթե ասենք մի օր ինքը սկսի բարձրաճաշակ բաներ երգել, ես համոզված եմ, որ դրանից իր երկրպագուների բանակը չի պակասի: Որովհետև հիմա իր մոտ էն շրջանն ա, որ ինչ էլ անի, կլսեն: Ցավալի ա, բայց դե էս ա հասարակությունը: Եթե դնի բլեք մետալ երգի, իրան լսողները բլեք մետալ կլսեն: Բայց դե պետք չի, որ էտ անի: Թող ուղղակի իր ոճում մակարդակ բարձրացնի ու դադարի մարդկանց պրիմիտիվացնել:

Իսկ ես նաև ցավում եմ, որ կոնսերվատորիայում, ժողովրդական երգի դասարանում սովորող ցանկացած ուսանող իրա հեռախոսի մեջ թուրքական, ադրբեջանական մուղամի պապկաներ ունի. Որ դասախոսն էլ հարցնում ա ինչի էս թուրքական լսում, ասում ա բա որովհետև մենք հայկական երաժշտություն ու կատարող չունենք կամ շատ քիչ ունենք. Էս դեպքում կարելի ա փորձել մեղավորներին անցյալ դարում ման գալ.

Դե գիտես, եթե թուրքական ա ուսումնասիրում, դա դեռ հանցանք չի: Ու դա միայն ժող երգին չի վերաբերվում, գործիքների մեջ էլ շատ կան;):
Իմ ցավն այն ա, որ իրանց կարծիքով ամեն ինչ էտ թուրքականով ա վերջանում:

կամ էլ մենք սուպերսթար ավելի շատ ենք նայում, քան դուդուկի ընտրյալներ.

Իսկ ես լինելով կոնսի ժող բաժնի ուսանող ինչի պիտի ավելի շատ «Սուպերսթար» նայեմ, քան «Դուդուկի Նոր Ընտրյալներ»? Որտև տենց էլ չիտի լիներ, որովհետև պետք չէր այդ մրցույթը սուպերսթարի մասշտաբով անցկացնել: Որովհետև դուդուկով չես կարող սուպերսթարի չափ բազմազանություն ստանալ, որովհետև ամեն համերգի ժամանակ բոլոր համարները նույն գործիքավորումն ունեն, ականջ ա չէ, հոգնում ա:

Reh32
23.07.2010, 20:02
:)

Դե գիտես, եթե թուրքական ա ուսումնասիրում, դա դեռ հանցանք չի: Ու դա միայն ժող երգին չի վերաբերվում, գործիքների մեջ էլ շատ կան;):
Իմ ցավն այն ա, որ իրանց կարծիքով ամեն ինչ էտ թուրքականով ա վերջանում:

Հարդ ջան մեր պարագայում երևի հանցանք ա, մեր տղերքն ու աղջիկները կոնսերվատորիա են ընդունվում լավ ռաբիզ երաժիշտ դառնալու համար. ցավալի ա բայց կոնսերվատորիա ընդունվում են բավականին սահմանափակ մտածողությամբ մարդիկ. ցավալի ա բայց, ամեն տարի, ով մոտակայքում ա ապրում, գալիս ա ընդունվում, բա էտ Սիլոյի մեղավորը մեր կոնսերվատորիան չի? որ խորանում էս առնվազն 89 տոկոսը ընդունվողների կաշառքով ա. Իսկ մեր կուրսից էս տարի պետությանը տվեցինք մի 30 շինարար. բայց շինարարներին որ վախտին հարցնում էս թե մասնագիտությանդ խի ուշադրություն չէս դարձնում, մնացածը ասենք հեչ, լավ . լավագույն դեպքում չեն իմանում ինչ ասեն. 4 տարի ա խոսք են տվել որ համերգ ենք ունենալու. Կարելի ա նման բան պատկերացնել, որ կոնսերվատորիայի ուսանողը, ուսման տարիներին համերգի չմասնակցի? Բա Սիլոներն էլ կառիթավորվեն. :)
Ժամանակին Տիգրան Մանսուրյանը, ժամանակին, երբ ռեկտոր էր, ուզում էր ժող բաժինը փակեր, ուրա փակեր հիմա մի 200 հատ քիչ ռաբիզ արտիստ կունենայինք

Հարդ
23.07.2010, 20:38
Տո փակեր, բալքիմ ես հիմի կլարնետով կնդունվեի... ես երազում եմ, որ կոնսում խստություն սկսի տիրել...

Իսկ մեր ուսանողության զգալի մասը շատ հաց ու պանիր պտի ուտի, որ Սիլվա Հակոբյան դառնա: Հասկանում ես պլանկան ուր ա իջել? Կոնսի ուսանողը պտի էտալոն լիներ...
Իսկ Սիլոներին մեծ հաշվով մեղադրելու բան չկա... մարդուն փող աշխատելու համար չեն մեղադրում:

wem
24.07.2010, 03:10
Ստեղ (www.gisher.ru) նայի:

Ոճ, այստեղ (www.gisher.ru)չկար: :(

Universe
30.07.2010, 15:37
Ջազի Սիրահարներին` Սիլվա Հակոբյան - Փոքրիկ Ջազմեն (http://myfriends.am/m/sounds/view/-Silva-Hakobyan-poqrik-Jazzmen) (կարծեմ 8 տարեկանում)

armuk
03.08.2010, 09:37
http://www.youtube.com/watch?v=eFDMxHK5vnI&feature=related :D

einnA
09.08.2010, 22:45
Էս ուր ենք հասել, էս ինչ թազա բան էր... հասկացանք գումար են աշխատում, հասկացանք, որ մարդկանց էշացնում ու բթացնում են, բայց էս աստիճան :o
նոր մակարենա է ծլարձակել ժողովուրդ ... շարժում ենք ոտքերը, հետո կոնքերը, հետո ձեռքերը... ծափ ծափ ծափ :[ մենակ էտ հիմա կոչվում է ՍԻԼՈՅԻ ՊԱՐԸ - բա!
ես էլ եմ մեկ մեկ բթանում, բայց ծեծելով հետ եմ բերում ուղեղս, լավ ա գոնե ստացվում է, էլի հույս ա ;)

Sinner
20.08.2010, 00:55
Առաջ Սիլվա Հակոբյանին շատ էի սիրում լսել: Մի քանի լավ երգ ունի (հիմնականում առաջինները` I like, Գիշեր է, Դե գնա (ամենասիրածս երգերից մեկնա)): Բայց կամաց-կամաց աչքիցս ընգավ, որովհետեվ ռաբիզ-մաբիզ սկսեց երգել: Հետո ավելի իրան կորցրեց վաչիկ-մաչիկ-պաչիկ-փռչիկ... սիլՕի պար ու էլ չգիտեմ ինչ զահրմար :[

romanista
20.08.2010, 10:00
Սիլվային փոքրուց անձամբ ճանաչում եմ, չնայած ինքը ինձ չի հիշի) Տո, ավելի լավ ա չհիշի:D ինքն էլ ա անճաշակ, իրա երաժշտությունն էլ, իր երգացանկից ես երգ եմ համարում միայն 2 գործ` "Մանկություն"-ը ու "Գիշեր է" երգը... մնացածը աղբ ա...

Universe
22.10.2010, 17:00
Սիլվա Հակոբյան -- Թիթիզի պարը
http://myfriends.am/m/sounds/view/-03-Silva-Hakobyan-Titiz-Es-2010-10-22