PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կանեք պատերազմի դեպքում



Cannibal
22.03.2008, 08:37
Ինչ կանեք պատերազմի դեպքում՞ ինձ շատ հետաքրքիր ա.:)

ChildOfTheSky
22.03.2008, 12:18
Դրածդ սմայլիկը թեմայիդ սազական չի : Պատերազմի դեպքում պատերազմելու ենք :

Արշակ
22.03.2008, 13:50
Նմանատիպ, բայց ավելի հստակ ձևակերպված թեմա արդեն կա ֆորումում (հավես չկա գտնելու)։

Cannibal
22.03.2008, 14:01
Պատերազմի դեպքում պատերազմելու ենք :
ախպեր դու էթալու ես ֆռոնտ ու կռվես՞ բանակում ծառայել ես՞


Թեման երեվի փակված ա.

Զինվոր
22.03.2008, 14:12
Հարցը այն էր թե կգնանք կամավոր թե չէ?
Ես հարցին անկեղծ կպատասխանեմ: Եթե պատերազմ սկսվի, վռազ կամավոր չեմ գնա, բայց եթե ինձ տարան կռիվ, ես ազնվորեն կկռվեմ իմ երկրի համար:
Բանակում ծառայել եմ

dvgray
22.03.2008, 14:15
Ինչ կանեք պատերազմի դեպքում՞ ինձ շատ հետաքրքիր ա.:)

Նախ մի պարկ ալյուր կգնեմ, հետո մի հարյուր հատ լուցկի, հետո մի հիսուն հատ օճառ:
:D :D

ChildOfTheSky
22.03.2008, 14:16
ախպեր դու էթալու ես ֆռոնտ ու կռվես՞ բանակում ծառայել ես՞

չեմ ծառայել , բայց որ թողեն գնամ , կգնամ

Ambrosine
22.03.2008, 17:44
Ինչ կանեք պատերազմի դեպքում՞ ինձ շատ հետաքրքիր ա.:)

Բայց ում դեմ պատերազմ? Եթե թշնամու դեմ, ապա ես գնացող եմ: Բայց եթե մեր իշխանությունները վերջը քաղաքացիական պատերազմ հրահրեն, ամեն ինչ կանեմ, որ դադարի

Cannibal
22.03.2008, 20:00
ես ինչ բանա թեման փակ չի՞՞

օրինակ եթե ինձ ստիպելով տանեն ես չեմ կռվի.
օրինակի համար դուք խի եք կռվում՞հանուն ինչի՞

Սամվել
22.03.2008, 20:03
օրինակ եթե ինձ ստիպելով տանեն ես չեմ կռվի.
օրինակի համար դուք խի եք կռվում՞հանուն ինչի՞

Իսկ ըստ քեզ ի՞նչի համար արժե կռվել :)

Եթե դու 16 տարեկանում չես պատկերացնում թե ինչի համար արժե կռվել ուրեմն դու կարաս չկռվես էլ ;)

Հ.Գ. :)

Cannibal
22.03.2008, 20:11
Իսկ ըստ քեզ ի՞նչի համար արժե կռվել :)

Եթե դու 16 տարեկանում չես պատկերացնում թե ինչի համար արժե կռվել ուրեմն դու կարաս չկռվես էլ ;)

Հ.Գ. :)


բանն ել նրանում ա որ չարժի կռվել.կյանքը մի անգամ ա տրվում.պետք ա ապրել.բա ընտանիքը՞

Fedayi
22.03.2008, 21:00
բանն ել նրանում ա որ չարժի կռվել.կյանքը մի անգամ ա տրվում.պետք ա ապրել.բա ընտանիքը՞

Այ, առաջին հերթին հենց ընտանիքի ու ընկերության համար ա պետք կռվել...
Թե՞, էստեղ էլ տարբերակ կա. մտնել մոր փեշի տակ, հետո ընտանիքն առնել ու "տշել" Ամերիկա...

Cannibal
22.03.2008, 21:10
Այ, առաջին հերթին հենց ընտանիքի ու ընկերության համար ա պետք կռվել...
համաձայն եմ,բայց եթե իրանց ""նեղացնող"" ա եղել
ավելի լավ ա ուրիշ երկիր գնալ ու ընդեղ ապրել.ջահել ջահել մարդիկ գնում են դեպի մահ.ախր մի հատ խորը մտածեք.իմաստը որն ա՞՞՞մի հատ բացատրեք

Fedayi
22.03.2008, 21:26
համաձայն եմ,բայց եթե իրանց ""նեղացնող"" ա եղել
ավելի լավ ա ուրիշ երկիր գնալ ու ընդեղ ապրել.ջահել ջահել մարդիկ գնում են դեպի մահ.ախր մի հատ խորը մտածեք.իմաստը որն ա՞՞՞մի հատ բացատրեք

Զինվորը ճիշտ ասեց, ոչ ոք չի ասում, որ առաջին օրից պետք է ճակատ վազել. հարցն այլ է. թե կարիքը լինի կկռվե՞ս, թե՞ չէ /չնայած` մոբիլիզացիայի դեպքում դա էլ հաշվի չեն առնելու, իսկ չկռվելու դեպքում...դասալիք ու ավելի մեծ ու խայտառակ պատիժ/:
Լավ, եթե ընտանիքիդ չեն նեղացրել, բայց լսում ես, որ թշնամին քո 18-ամյա քրերին բռնաբարում ու սպանում է, իսկ այդ պահին դուռդ ծեծում են, որ տանեն ճակատ...ի՞նչ ես անելու…
Իմաստն էլ էն ա, որ մարդ կա 20 տարի ա ապրում, որ մյուս սերունդը, որոնց թվում և դու, իմ տարակուսյալ բարեկամ, այսօր վայելես կյանքը, իսկ մեր նմաններն էլ գնահատեն դա ու փորձեն ճիշտ ապրել, մարդ էլ կա 80 տարի դղյակներում կյանքն ա վայելում` աշխարհից տանելով միայն իր ծանրաքաշ մարմինը:
Ճիշտ է, այստեղ կա անարդարություն /տնտեսագիտության մեջ ֆիասկո-ձախողում տերմին կա/, բայց դե, կրկնում եմ, կրիտիկական պահերին դրանով պետք չէ առաջնորդվել:


Բանակ եմ գնում այս տարվա հունիսի 17-ին:

Սամվել
22.03.2008, 21:41
Մահ

Ի՞նչա մահը :think ընդամենը մարդ ֆիզիկական կյանքի ավարտ . ..
Բայց արդյոք մենք այնքնա մանր ենք որ գնահատենք միայն ֆիզիկական կյանքը մի կողմ թողնելով հոգևոր արժեքները . . . Հիշողությունը, Արժանապատվությունը, Հարգանքը, Պատիվը . ..

Ճիշտ ես Կյանքը մի անգամ ենք ապրում... Հենց դրա համար էլ պետք է ձգտենք այնպես ապրել որ մեզնից հիշեն այն որ մենք մեր կյանքը վտանգեցինք կամ գուցե զոհեցինք հանուն մեր քույրերի ու մայրերի հանուն բոլոր նրանց ու մենք սիրում ենք . . .

Ու մի մտածի որ քո արյունը ավելի կարմիր է քան նրանցը ու արյունը թափվում է ռազմաճակատում... Ում կյանքը զոհվում է քո ու քո ընտանիքի համար.. որ դու ասես անիմաստ է զոհվելը թող մեկը գնա ու զահվի իմ փոխարեն ...

Մի խոսքով ես կընտրեմ ապրել կարճ բայց արժանապատիվ :love քան երկար բայց վախկոտի կյանքով

Աբելյան
23.03.2008, 01:06
Բայց ում դեմ պատերազմ? Եթե թշնամու դեմ, ապա ես գնացող եմ:
լու՞րջ
չեմ հավատում

Cannibal
23.03.2008, 08:33
Զինվորը ճիշտ ասեց, ոչ ոք չի ասում, որ առաջին օրից պետք է ճակատ վազել. հարցն այլ է. թե կարիքը լինի կկռվե՞ս, թե՞ չէ /չնայած` մոբիլիզացիայի դեպքում դա էլ հաշվի չեն առնելու, իսկ չկռվելու դեպքում...դասալիք ու ավելի մեծ ու խայտառակ պատիժ/:
Լավ, եթե ընտանիքիդ չեն նեղացրել, բայց լսում ես, որ թշնամին քո 18-ամյա քրերին բռնաբարում ու սպանում է, իսկ այդ պահին դուռդ ծեծում են, որ տանեն ճակատ...ի՞նչ ես անելու…
Իմաստն էլ էն ա, որ մարդ կա 20 տարի ա ապրում, որ մյուս սերունդը, որոնց թվում և դու, իմ տարակուսյալ բարեկամ, այսօր վայելես կյանքը, իսկ մեր նմաններն էլ գնահատեն դա ու փորձեն ճիշտ ապրել, մարդ էլ կա 80 տարի դղյակներում կյանքն ա վայելում` աշխարհից տանելով միայն իր ծանրաքաշ մարմինը:
Ճիշտ է, այստեղ կա անարդարություն /տնտեսագիտության մեջ ֆիասկո-ձախողում տերմին կա/, բայց դե, կրկնում եմ, կրիտիկական պահերին դրանով պետք չէ առաջնորդվել:


Բանակ եմ գնում այս տարվա հունիսի 17-ին:


ցավտ տանեմ ճիշտ բաներ ես գրում բայց եթե ես մարդ չեմ կարա սպանեմ վոնց սապնեմ՞՞կինօներում սաղ իրար են սապնում ու կարողա թվա հեշտ ա բայց ետի շատ բարդ բան ա.հա դե որ գան տանդ դիմաց և այլն արդեն ինքնըստինքյան մարդասպան պետք ա դառնաս.

հիմա կռվածների կյանքը վօնց ա՞՞՞պետությունում ով ա իրանց բանի տեղ դնում՞:angry
մենակ զոհվածներին են հիշում..
ես ֆոռումում կռված մարդ կա՞՞

Fedayi
23.03.2008, 11:35
Ճիշտ ես, իհարկե, մարդ սպանելը հեշտ բան չի, բայց դե պատերազմից ենք խոսում: Ուզես, թե չուզես պիտի սպանես: Գիտե՞ս, շատ դժվար ա խոսել մի բանից, որը չես տեսել, որ հոգեվիճակում չես եղել: Ամեն դեպքում, ես քեզ ողջունում եմ. եթե էսպիսի թեմա ես բացել, ուրեմն մտածում ես, կարշիքների և խորհուրդների կարիք ունես, մարդ կա էտ էլ չի անում…;)
Վահան Հովհաննիսյանը քարոզարշավի ընթացքում մի լավ մեջբերում արեց, մորավորապես այսպես. երկրապահը /մեր դեպքում` ազնիվ կռվողը/ այն մարդն է, որն համեստորեն ու հանգիստ, առանց աչքի ընկնելու ապրում է, մինչև հայրենիքը չի կանչում… Ասել կուզեմ, որ ազնիվ կռվողը երբեք էլ հատուկ ուշադրության կամ իր գործողությունների գնահատականի համար չի կռվում, չի փորձում հաճոյանալ ամբոխին, ինչպես Նժդեհն էր ասում:
Հարգանքներս…

Աբելյան
23.03.2008, 11:39
հիմա կռվածների կյանքը վօնց ա՞՞՞պետությունում ով ա իրանց բանի տեղ դնում՞:angry
մենակ զոհվածներին են հիշում..

էն էլ անհայտ զոհվածներին

Overdose
23.03.2008, 13:54
Զինվորը ճիշտ ասեց, ոչ ոք չի ասում, որ առաջին օրից պետք է ճակատ վազել. հարցն այլ է. թե կարիքը լինի կկռվե՞ս, թե՞ չէ /չնայած` մոբիլիզացիայի դեպքում դա էլ հաշվի չեն առնելու, իսկ չկռվելու դեպքում...դասալիք ու ավելի մեծ ու խայտառակ պատիժ/:
Բանակ եմ գնում այս տարվա հունիսի 17-ին:
Զինվորի դիրքորոշումը ինձ էլ դուր եկավ
Կոլեգաներ ենք, եղբայր, ես ել եմ հունիսի 17-ին գնում:)

Help
23.03.2008, 16:40
Կռվենք ,որ հետո որոշ մարդիկ կայֆավատ լինեն,վոնցվոր հիմա ?

Սամվել
23.03.2008, 16:44
Կռվենք ,որ հետո որոշ մարդիկ կայֆավատ լինեն,վոնցվոր հիմա ?

Չէ նստենք սպասենք մինչև թշնամին մեր դուռը թակի :ok

Ավելացվել է 32 վայրկյան անց
Լավնա էլի մկների ժողովը հո զոռով չի

Help
23.03.2008, 16:51
Չէ նստենք սպասենք մինչև թշնամին մեր դուռը թակի :ok

Ավելացվել է 32 վայրկյան անց
Լավնա էլի մկների ժողովը հո զոռով չի

Չենք սպասի մի մտածի.... ես ու դու ենք մեկա կռվողը...
ստեղ խոսքը նրա մասին է, որ շատերը հիասթափված են ...

Սամվել
23.03.2008, 17:28
Չենք սպասի մի մտածի.... ես ու դու ենք մեկա կռվողը...
ստեղ խոսքը նրա մասին է, որ շատերը հիասթափված են ...


Կռվենք ,որ հետո որոշ մարդիկ կայֆավատ լինեն,վոնցվոր հիմա ?

Մի հատ մտքերտ նորմալ շարադրի բան հասկանանք լա՞վ :think:8

Selene
23.03.2008, 17:42
Մոդերատորական։ Թեման փակվում է անիմաստ լինելու/հստակ ձևակերպված նպատակ չունենալու պատճառով։
Սովորական, առօրյա զրույցները կարելի է շարունակել զրուցարանում կամ անհատական նամակների միջոցով: