PDA

Դիտել ողջ տարբերակը : A 320



Sunny Stream
03.05.2006, 21:35
Այսօր տեղական ժամանակով 3:38-ին Սոչիից ոչ հեռու աղետի է ենթարկվել «Արմավիա» ընկերության Ա-320 մարդատար ինքնաթիռը

Երևան: 03.05.06: ԱրմԻնֆո: Այսօր տեղական ժամանակով 3:38-ին Սոչիից ոչ հեռու աղետի է ենթարկվել «Արմավիա» ընկերության Ա-320 մարդատար ինքնաթիռը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար այանե Դավթյանը, Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 105 ուղևոր: Սոչիին մոտենալիս եղանակային անբարենպաստ պայմանների առնչությամբ ինքնաթիռի անձնակազմը ցուցում է ստացել կատարել լրացուցիչ շրջադարձ, որից հետո կապն ինքնաթիռի հետ կտրվել է: Այն անհետացել է նաև ռադարների էկրաններից: Որոշ ժամանակ անց ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում: Ըստ նախնական տվյալների, բոլոր 105 ուղևորները և անձնակազմի 8 անդամները զոհվել են: Ինչպես հաղորդեց .Դավթյանը, ներկայումս Սոչի է մեկնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 9 փորձագետների խումբը, որը ռուսաստանցի մասնագետների հետ համատեղ ձեռնամուխ է եղել աղետի պատճառների հետաքննությանը:

«ԱրմենՏել» ընկերությունն ապահովում է դեպի Սոչի անվճար թեժ գիծ

Երևան: 03.05.06: ԱրմԻնֆո: «ԱրմենՏել» ընկերությունը ցավակցում է Երեւան-Սոչի ուղերթի օդանավի վթարի զոհերի հարազատներին և տեղեկացնում, որ մայիսի 3-ին — 4-ին Հայաստանի ֆիքսված հեռախոսացանցից դեպի Սոչիում գործող թեժ գիծ զանգերն անվճար են: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ընկերությունում: Սոչիում թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 00-7-86-22-44-00-88 — 00-7-86-22-44-12-32:-

A-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք

Երևան: 03.05.06: ԱրմԻնֆո: Մայիսի 5-ից Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը A-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ կբացվի ցավակցությունների գիրք: Այդ մասին հաղորդել է դեսպանատան մամլո քարտուղար Արմեն Ղևոնդյանը, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱԿՍ-ը: «Մայիսի 5-ին և 6-ին դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր ցավակցությունը հայտնել ողբերգության առնչությամբ»,- հայտարարել է Ա. Ղևոնդյանը: «Ներկայումս դեսպանատանն են մոտենում մարդիկ — ծաղիկներ դնում`սգալով ավիավթարում զոհվածներ կորուստը»,- նշել է Ա. Ղևոնդյանը:


ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվել է մայիսի 5-6-ի սգո օրերին դադարեցնել բոլոր տեսակի մշակութային միջոցառումները, իսկ ՀՀ պետական կառավարման մարմիններին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ հայտարարված սգո օրերին խոնարհել ՀՀ պետական դրոշը:-

http://arminfo.am/index_arm3.shtml

Ցավակցում եմ զոհվաղների բարեկամներին... Սարսափելի աղետ է, որի մեղավորներին փնտրելն արդեն որևէ բան չի փոխի...

Narinfinity
04.05.2006, 01:43
http://arminfo.am/index_arm3.shtml

Ցավակցում եմ զոհվաղների բարեկամներին... Սարսափելի աղետ է, որի մեղավորներին փնտրելն արդեն որևէ բան չի փոխի...

Միանում եմ Քեզ և նույնպես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և բարեկամներին :

kiki
04.05.2006, 01:50
անգամ չգիտեմ ինչ կարելի է ասել...
....................................................................................................................................

Koms
04.05.2006, 19:47
Սգում եմ ինքնաթիռի սարսափելի աղետի զոհված ուղեւորների եւ անձնակազմի մահը, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և բարեկամներին :

StrangeLittleGirl
04.05.2006, 20:59
Ես էլ եմ իմ խորը ցավակցությունը հայտնում...

John
04.05.2006, 21:29
Միանում եմ ցավակցողներին։Նման դեպքերում որպես կանոն մեղավորների մասին հրապարակվում է միայն տարիներ անց...

StrangeLittleGirl
04.05.2006, 21:50
Կամ էլ երբեք չի հրապարակվում... բայց դա կարևոր չի... միևնույն է, պատճառը հայտնաբերելիս էլ էդ մարդկանց հետ չես բերի :(

Chuk
05.05.2006, 01:56
"ԴԱՐ" Ակումբի ղեկավարությունն ու "ԴԱՐ" Հրատարակչության ողջ անձնակազմը միանում են ցավակցական ուղերձներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու բարեկամներին, կամենում հոգու արիություն ու ամրություն:

Այս աղետը մեծ կորուստ էր ոչ միայն հարազատների, այլ ամենքիս համար: Աղետի անմեղ զոհերի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Էդգար
05.05.2006, 16:42
Ես նույնպես միանում եմ բոլորիդ ցավակցանքներին և իմ վիշտը կրկնակի է,քանի որ մահացածներից մեկը մեր ընտանիքի ընկերն էր

Fobus
06.05.2006, 00:21
Հենց նոր եկա օդանավակայանից, տեսա Սոչիից հետ եկողներին , ովքեր արդեն գտել էին իրենց բարեկամների դիերը : Մի ահավոր երևույթ էր դա :

Lionne_en_Chasse
09.05.2006, 07:06
Ցավակցում եմ:...Աստված լուսավորի զոհվածների հոգին և ուժ ու արիություն տա նրանց հարազատներին

Apaga
09.09.2007, 14:59
Ձեր կարծիքով ճիշտ էր այն վարկածը, թե Ա320 կործանվել է օդաչուների մեղքով...:think

Universe
09.09.2007, 15:20
Ձեր կարծիքով ճիշտ էր այն վարկածը, թե Ա320 կործանվել է օդաչուների մեղքով...-Իսկ հիմա էլ ո՞վ է խոսում այդ մասին,- եկեք սկսենք այդտեղից...
Այդ մասին խոսվում էր միայն այդ դժբախտ պատահարի առաջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում: :angry Հիմա շատերը (Հեռուստատեսություն, ռադիո, լրատվամիջոցներ...) նույնիսկ մոռացել են դրա մասին: Կամ իրոք մոռացել են, կամ էլ իրենց են մոռացնել տալիս, այդպես էլ որեւէ կոնկրետ աղետի պատճառ չնշելով: Բայց որ մի հատ նեգրա իրաքում մեռնում ամբողջ ամիս օրը 10-20 անգամ հեռուստատեսությամբ ցույց են տալիս ... :angry Իսկ ես ընդհանրապես չեմ էլ հավատում, որ այդ աղետը տեղի է ունեցել օդաչուի մեղքով... Համենայնդեպս ես իմ պատճառներն ունեմ չհավատալու...

Սամվել
09.09.2007, 19:18
-Իսկ հիմա էլ ո՞վ է խոսում այդ մասին,- եկեք սկսենք այդտեղից...
Այդ մասին խոսվում էր միայն այդ դժբախտ պատահարի առաջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում: :angry Հիմա շատերը (Հեռուստատեսություն, ռադիո, լրատվամիջոցներ...) նույնիսկ մոռացել են դրա մասին: Կամ իրոք մոռացել են, կամ էլ իրենց են մոռացնել տալիս, այդպես էլ որեւէ կոնկրետ աղետի պատճառ չնշելով: Բայց որ մի հատ նեգրա իրաքում մեռնում ամբողջ ամիս օրը 10-20 անգամ հեռուստատեսությամբ ցույց են տալիս ... :angry Իսկ ես ընդհանրապես չեմ էլ հավատում, որ այդ աղետը տեղի է ունեցել օդաչուի մեղքով... Համենայնդեպս ես իմ պատճառներն ունեմ չհավատալու...

Ի՞նչ Պատճառներ չե՞ս մանրամասնի :think