Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Սիրո փոխակերպում լուսնի ստվերում



cardinal
22.03.2008, 00:20
Ես կավաստեղծ մի փյունիկ եմ,
Դու դւստրն ես Արևի,
Ու մեր սրտերը սիրող
Չեն միանա կամովին:

Ես խոսքերիդ լուռ հնձվորն եմ,
Դու իմ ստվերը գուցե,
Բայց մտքերի հորձանուտում
Չենք հանդիպի թե փորձենք:

Անձրևաբույր անմոռուկ ես,
Մի զեփյուռ եմ խենթացած;
Գարնան համբույրն եմ բերում
Քո շուրթերին կարկամած:

Մոլեգնում եմ ինքս իմ դեմ,
Ու ինքս ինձ կանչում մարտի:
Եվ թվում է, թե իմ սերն է
Ինձ դուրս հանել մենամարտի:

Բայց զեփյուռից մի կաթոգին
Վերածվում եմ գիժ փոթորկի:
Ու փախչում եմ ինքս ինձնից`
Խուսափում եմ մենամարտից:

Միայն մի պահ կանգ եմ առնում,
Լուռ զարմանքով նայում եմ հետ..
Քո համբույրի հուշն եմ տանում
Լուսնաշաղախ ստվերիս հետ:

Fansheta
22.03.2008, 15:58
Շատ լավն էր, ես ել քո հետ փոթորիկ դառա ու փախա ինքս ինձնից:)

lili-4
17.04.2008, 18:44
Գեղեցիկ ես գրել, բայց ինչի՞ նորերը չկան…:(