PDA

Դիտել ողջ տարբերակը : <<Ափալ-թափալ>> ընդունվող օրենքները



Ambrosine
21.03.2008, 21:46
Օրենք Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին
Եթե երեկ ընդունված “Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում” արագացված հատուկ կարգով փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծով ավազակապետական բուրգը վերջնականապես ապացուցեց, որ մահու չափ վախենում է ժողովրդից, ապա ԱԺ ուղարկված “Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին” օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծով ապացուցեց, որ վախենում է անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստվերից:

Ավազակապետության առաջնորդների նախաձեռնությամբ խորհրդարան ուղարկված “Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին” օրինագիծը` ուղղված հատուկ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, որը երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ դակեց, իրականում օրենք է Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին: Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է օրենքում ընդունել հետեւյալ փոփոխությունները, որ եթե պաշտոնաթող նախագահը կատարում է այսպես կոչված հակաօրինական գործողություններ, ապա հատուկ պետական պահպանությունն իրականացնող խմբի ծառայողը, ում իրավասություն է տրվում` գնահատական տալ, թե նախկին նախագահը հակաօրինական գործողություն է ծավալում, թե ոչ, դիմում է խմբի ղեկավարին: Վերջինս էլ անհապաղ զեկուցում է լիազոր մարմնի ղեկավարին, տվյալ դեպքում ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանին, որը նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետն է, որն էլ որոշում է նախկին նախագահի պետական պահպանությունը շարունակելու նպատակահարմարության հարցը: Օրենքի մյուս փոփոխությամբ պաշտոնաթող նախագահին հնարավորություն է տրվում հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին: Այսինքն, տվյալ դեպքում քանի որ հանրահավաքների խնդիրն է եւ անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ, ինչպես նշվեց պաշտոնապես, չեն ցանկանում մասնակցել այսպես անվանված ապօրինի գործողությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան սահմաններից դուրս, հասարակական վայրերում ի վիճակի չեն ապահովելու ՀՀ առաջին նախագահի անվտանգությունը, ապա թող նախագահը բարի լինի, հրաժարվի այդ ծառայությունից եւ գնա ծավալելու իր քաղաքական, հասարակական գործունեությունը:

Երեկ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ սա Պակիստանում գեներալ Մուշարաֆի կողմից նախկին վարչապետ, արդեն իսկ սպանված Բհուտոյի մոդելի դե յուրե ամրագրումն է: “Ինչի մասին է խոսքը: Եթե հիշում ենք, գեներալ Մուշարաֆը Բհուտոյի անվտանգության նակատառումներով նրա տան շուրջը կանգնեցրեց անվտանգության ուժեր, զորք եւ պատճառաբանեց, որ դա արել է Բհուտոյի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բայց իրականում խնդիրն այլ կերպ էր, որովհետեւ Բհուտոն ղեկավարում էր ընդդիմադիր շարժումը եւ ակտիվ հանրահավաքներ էր անցկացնում Պակիստանի տարբեր վարչական շրջաններում, այդ թվում եւ մայրաքաղաքում: Հետագայում, ըստ էության, այսպիսին էր իրավիճակը. Բհուտոն կամ մերժում է գեներալ Մուշարաֆի այդ “անվտանգության” միջոցառումները եւ դուրս է գալիս հանրահավաքների կամ դադարեցնում է քաղաքական ակտիվությունը եւ մնում է այդ պաշարված ամրոցի մեջ: Բհուտոն ընտրեց առաջին ճանապարհը, այսինքն, դուրս եկավ ժողովրդի մեջ եւ տեղի ունեցավ նրա սպանությունը: Հիմա այս օրենքով գրեթե նույն բանն է ասվում”,- երեկ ասում էր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, եթե իշխանությունն անկեղծ լիներ, ապա օրենքը պետք է կոչեր Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին պետական մակարդակով անվտանգության ապահովումից հրաժարվելու մասին օրենք: Սույն օրինագծի կապակցությամբ “Ժառանգություն” խմբակցությունը կառավարություն է ուղարկելու մի շարք առաջարկներ, քանի որ գտնում է, որ պաշտոնաթող նախագահը ցմահ ենթակա է պետական պահպանության, որովհետեւ նա տնօրինում է պետական գաղտնիքների եւ հետեւաբար, չպետք է որեւէ մեկի համար ստեղծվի հնարավորություն, որպեսզի նա հրաժարվի պետական պահպանությունից եւ հնարավորություն ստանա այդ պետական գաղտնիքը փոխանցել մեկ ուրիշին: Դա, սակայն, ավազակապետությանը, բնականաբար, չի հետաքրքրում: Նրանք տվյալ դեպքում բոլորովին այլ խնդիր ունեն` ամեն ինչ անել, որ առաջին նախագահը հնարավորություն չունենա տանից դուրս գալ եւ հանրահավաքներ կազմակերպել: Այսինքն, սույն օրենքով, Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնապես նշանակվում է տնային կալանք:



Ի դեպ, մինչ սույն օրենքը երկրորդ ընթերցմամբ եւս Ազգային ժողովը կդակի, այս ամենը դեռ օրենք չդարձած, արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, ըստ էության կիրառվել է մարտի 1-ին, Ազատության հրապարակում իշխանությունների սարքած վայրագություններից հետո: Հիշեցնենք, որ Ս.Ս.-ի եւ Ռ.Ք.-ի հրահանգով Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների վրա ոստիկանության հարձակվելուց հետո, երբ ժողովուրդը հավաքվել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցում, նույն Գրիշա Սարկիսյանը իր խմբով կալանքի տակ էր պահում ՀՀ առաջին նախագահին ու պաշտոնապես հայտարարվում էր, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս գա իր տնից, պետական պահպանության ծառայությունը պատասխանատու չէ նրա անվտանգության համար: Այսինքն, ուզում է, թող հրաժարվի ծառայությունից, դուրս գա ու եթե նրան, ասենք, սադրիչներից մեկը Ս.Ս.-ի կամ Ռ.Ք.-ի հրահանգով խփի, ոչ ոք պատասխանատու չէ դրա համար:

http://www.payqar.org/am/80/item/386/

Լ.յ.ո.վ.
21.03.2008, 21:48
Երեկ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ սա Պակիստանում գեներալ Մուշարաֆի կողմից նախկին վարչապետ, արդեն իսկ սպանված Բհուտոյի մոդելի դե յուրե ամրագրումն է: “Ինչի մասին է խոսքը: Եթե հիշում ենք, գեներալ Մուշարաֆը Բհուտոյի անվտանգության նակատառումներով նրա տան շուրջը կանգնեցրեց անվտանգության ուժեր, զորք եւ պատճառաբանեց, որ դա արել է Բհուտոյի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բայց իրականում խնդիրն այլ կերպ էր, որովհետեւ Բհուտոն ղեկավարում էր ընդդիմադիր շարժումը եւ ակտիվ հանրահավաքներ էր անցկացնում Պակիստանի տարբեր վարչական շրջաններում, այդ թվում եւ մայրաքաղաքում: Հետագայում, ըստ էության, այսպիսին էր իրավիճակը. Բհուտոն կամ մերժում է գեներալ Մուշարաֆի այդ “անվտանգության” միջոցառումները եւ դուրս է գալիս հանրահավաքների կամ դադարեցնում է քաղաքական ակտիվությունը եւ մնում է այդ պաշարված ամրոցի մեջ: Բհուտոն ընտրեց առաջին ճանապարհը, այսինքն, դուրս եկավ ժողովրդի մեջ եւ տեղի ունեցավ նրա սպանությունը:
Լրիվ համաձայն եմ ժառանգության այս մտքի հետ:

REAL_ist
21.03.2008, 22:14
մեր երկրում պառլամենտ չկա, կառավարություննա սաղ որոշում նախագահի հետ միասին, տակ շտո զարմանալ պետք չի, պառլամետնը ձևի համարա ինչ տալիս են ընդունումա, մանավանդ նրանից հետո որ մենակ ժառանգությունը մնաց ընդիմությունից, ու հլը խոսում են ժողովրդավարությունից, առանց իշխանություն ընդիմություն մրցակցության ինչ ժողովրդավարություն?

Լ.յ.ո.վ.
21.03.2008, 22:26
մեր երկրում պառլամենտ չկա, կառավարություննա սաղ որոշում նախագահի հետ միասին, տակ շտո զարմանալ պետք չի, պառլամետնը ձևի համարա ինչ տալիս են ընդունումա, մանավանդ նրանից հետո որ մենակ ժառանգությունը մնաց ընդիմությունից, ու հլը խոսում են ժողովրդավարությունից, առանց իշխանություն ընդիմություն մրցակցության ինչ ժողովրդավարություն?
Շատ մեղմ ասացիր:
Դուբինկեքով, թփերի տակի գռանատներով, մասայական հիպնոզի մեղադրանքով և այլնով և այլնով ինչ ժողովրդավարություն? Ոնց որ "ցիրկ" լինեն սրանք: :angry

Ֆրեյա
22.03.2008, 12:35
Զարմանում եմ, ինչու այս հարցի շուրջ ավելի բարջր աղմուկ չեղավ…
Սա արդեն բեսպրեդելի վերջն է:
Եթե նախկինում մտածում էին, որ ներքին կարգով ինչ կուզեն կանեն, ապա հիմա օրենքը և պետական բոլոր լծակները օգտագործում են իրենց գահը պահպանելու համար:

Այսպիսի բաներ տեղի են ունենում միայն աֆրիկայի և մուսուլմանական ամենահետամնաց երկրներում:

ChildOfTheSky
22.03.2008, 12:44
Ոչինչ , հետո համաձայն էտ օրենքի ռոբին առանց ախռանա բաց կթողնենք քաղաքում , տենանք քանի րոպե կձգի :think :

քաղաքացի
22.03.2008, 12:54
Զարմանում եմ, ինչու այս հարցի շուրջ ավելի բարջր աղմուկ չեղավ…
Սա արդեն բեսպրեդելի վերջն է:
Եթե նախկինում մտածում էին, որ ներքին կարգով ինչ կուզեն կանեն, ապա հիմա օրենքը և պետական բոլոր լծակները օգտագործում են իրենց գահը պահպանելու համար:

Այսպիսի բաներ տեղի են ունենում միայն աֆրիկայի և մուսուլմանական ամենահետամնաց երկրներում:

Ուրեմն այսպես։ Եթե պետությունը, ազգային ժողով կոչվածը օրենքներ է հաստատում որոնք հակասում են սահմանադրությանը և այդ օրենքները նույնիսկ սահմանադրական դատարանում մի հատ աչքի տակով չեն անցկացնում, ապա ժողովուրդը ունի բոլոր իրավունքները նման անօրինական երկրում չհետևի օրենքներին։
Իշխանությունները բեսպրիդել են, ժողովուրդն էլ այդպես կլինի։
Իշխանությունները զենքով դուրս կգան ժողովրդի դեմ, ժողովուրդն էլ նույնը կանի։

Այ սրան են ասում օրինակ ծառայել։ Եթե ժողովրդին ուզում են օրենք սովորեցնեն, ապա պետք է սկսեն իշխանության մարմինները օրենքները հարգեն։

Օրինական բոլոր ճանապարհները փակել են, որն իր հերթին ապացուցում է, որ ընտրությունները կեղծված էին։ Եթե Սերժ Սարգսյանը 100%-ով համոզված է, որ ինքն է շահել ընտրությունները, ապա թող ամեն ինչ ընթանար օրենքի սահմաններում: Եթե ժողովուրդը պահանջում էր չեղյալ համարել ընտրությունները, ապա ճիշտ կաներ հրաժարական տար և նոր ընտրություններ տեղի ունենային: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը չունի այդքան վստահություն, որ նա է հաղթել՝ չի անի այդպիսի քայլ: Իրեն վախեցնում է նույնիսկ 2-րդ փուլ լինելու հնարավորությունը:
Սերժ Սարգսյանը պարտված, նշանակված նախագահ է:

lili-4
23.04.2008, 19:30
Չգիտեմ, թե սրանք ափալ - թափալ ընդունված են, թե ոչ, բայց ահագին լավն են…
Անհեթեթ օրենքների պատմությունից
12:53 Yerevan | 8:53 GMT | Wednesday 23 April 2008
Հանրահավաքներն իսպառ արգելող մեր «ազգընտիր»-ների հանճարեղ որոշումներից հետո հանկարծ մի բան հիշեցի ու...անկեղծ ասած` խորապես մխիթարվեցի:
Մենք, պարզվում է, մենակ չենք: Եվ ոչ միայն մեր անհեթեթությունների մեջ, այլեւ անհեթեթ օրենքների:

Օրինակներ` որքան ուզեք եւ որտեղից ուզեք: Էնպիսի անհեթեթները բերեմ, որ մեր` հանրահավաքներ արգելող օրենքը ձեզ, պարզապես, անմեղ-անմեղսունակ մի բան կթվա:

Օրինակ` միջնադարում Անգլիայում օրենք է ընդունվել, որ չի կարելի մահճակալները կախել լուսամուտից: Իսկ 12-րդ դարից ի վեր` տղամարդկանց համար հակաօրինական էր համարվում իրենց կանանց ժամը 21-ից հետո ծեծելը: Հասկանալի է` երեւի թե ինչ պատճառով:

Ֆրանսիայում ողջ տարածքում, օրինակ, արգելվում է խաղողի տնկարկներում թռչող ափսեների ոչ միայն հիմնավոր վայրէջքը, այլեւ, պատկերացնում եք, անգամ` կանգառը:

Չինաստանում հակացուցված է օգնել եւ փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա նշանակում է, փաստորեն, խառնվել նրա ճակատագրին:

Թաիլանդում հանցանք է համարվում առանց ներքնազգեստի տնից դուրս գալը: Դա, փաստորեն, հանցանք է, իսկ տվյալ հանգամանքը ստուգելը` ոչ...

Կանադայում օրենքով խստորեն արգելված է բարձրանալ թռչող ինքնաթիռ:

Լոս Անջելեսում էլ չի թույլատրվում դատարանում իբրեւ վկա ցուցմունքներ տալիս լաց լինել:

Չիկագոյում էլ հակաօրինական արարք է համարվում այն, որ ինչ-որ մեկը փորձում է սնվել այն շենքում, որն այրվում է: Կնոջը կարող են ձերբակալել զուտ այն բանի համար, որ նա մեկ անգամ խանութ մտնելուց վեցից ավելի զգեստ է փորձում:

Իսկ Ինդիանա նահանգում հաճախակի համբուրվող տղամարդկանց արգելվում է բեղեր պահելը:

Այովա նահանգում մեկ ձեռք ունեցող դաշնակահարները պետք է, ըստ օրենքի, ձրի նվագեն:

Միսուրիում կտրականապես արգելվում է սկյուռիկներին բարկացնելը:

Նյու Ջերսիում կատուները պարտավոր են 3-ական զանգակ կրել, որպեսզի թռչուններին զգուշացնեն իրենց հայտնության մասին:

Օհայոյում պատժելի արարք է ձկանը ալկոհոլ խմեցնելը:

Քլիվլենդում կանանց արգելվում է լաքապատ կոշիկներ հագնել, քանի որ տղամարդիկ կարող են տեսնել նրանց մարմնի կամ ներքնազգեստի արտացոլանքը:

Օրեգոնում արգելվում է սուլել ջրի տակ կամ էլ ձուկ որսալ լասսոյով:

Համոզվեցի՞ք, որ մենք միայնակ չենք:

Սա էլ է մխիթարանք:

Փաստորեն, ավելի լավ է միտինգ չանել, քան թե գորտերին արգելել կռկռալ ժամը 10-ից հետո: Անգամ` մահվան սպառնալիքով: