PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

dvgray
21.03.2008, 19:10
Ամեն մի դիշովկություն ունի իր դատավորները և դատավճիռը:
Եկեք ստանձնենք ժողովրդական դատավորի դերը և որոշենք ես դիշովկի պատժաչափը:
Եվ այսպես, ի՞նչ առաջարկներ կան
;)

Fedayi
21.03.2008, 19:44
Իրոք, ևս մեկ անգամ ապացուցեց իր երեսփոխան և ճամբարափոխ լինելու փաստը, ամրապնդեց իմիջը:
Ինչպե՞ս կարելի է հարյուր հազարներին տրամադրել ներկա իշխանությունների դեմ և հանկարծ, չդիմադրելով պաշտոնի գայթակղիչ առաջարկին, 180 աստիճանով շուռ գալ և "թքած ունենալ" հուսախաբ եղած հարյուր հազարների վրա: Ինչքան էլ դեմ եմ եղել վերջին շրջանի անկայունությանը, սակայն պետք է ընդունեմ, որ աչքիս առաջ հուսախաբությունից կատաղած արթուրականները միանում էին Ազատության հրապարակում ընթացող ցույցերին:
Կամ էլ, երբ իր կուսակցությունը սկզբում չի ընդունում ընտրությունների արդյունքները, այնուհետև նա նստում է Ս. Սարգսյանի կողքին և հայտարարում, որ իրենք միասին ներկայացնում են 1 մլնից ավելի մարդկանց շահերը, փաստորեն, դրանով իսկ ընդունելով արդյունքները և հակասելով հենց իրեն:
Ուղղակի, մարդ պետք է դեմք ունենա...ուրիշ բան ավելացնել չեմ ուզում:

Kuk
21.03.2008, 20:22
Բոլորս էլ լավ գիտենք, որ փողոցային «աղջիկներին» վճարելու դեպքում նրանք շարժվում են վճարողի հաճույքներին համապատասխան: Տվյալ դեպքում թեմայի հերոսը շարժվում է իրեն վճարող անձի կամքին համապատասխան:
Ահա թե ովքեր են փորձ կատարել կառավարելու հայ ազգը:

Սահակ
21.03.2008, 20:31
Դեռ անգլիայի փոխդեսպանի հանդիպման դեպքից հետո ակնհայտ էր որ Արթուրը լպռծուն ազգի դավաճան է։ Իսկ այն երկրում ուր որ ես ապրում եմ հիմա (ԱՄՆ)՝ ազգի դավաճաններին մահապատժում են։

Ambrosine
21.03.2008, 20:36
Լսել եմ` ինքը մորմոն ա: Իսկ ես ատում եմ աղանդավորներին:[: Գտնում եմ, որ հայ ազգը պետք է մաքրվի աղանդներից: էս մի թերությանը միացավ նաև երկերեսանիության իրողությունը:angry: Կարծում եմ, որ իրա համար հիմա ամենամեծ պատիժը էն ա, որ իրեն ընտրողները հիմա իրա անունը լսել չեն ուզում, իսկ Գյումրիում էլ չասեմ, թե ինչեր են ասում

Լ.յ.ո.վ.
21.03.2008, 20:47
Չեմ պատկերացնում, ոնցա ինքը էսքանից հետո իր կնոջ ու երեխեքի աչքերի մեջ նայում:

Fobus
21.03.2008, 21:40
եթե նրա սեռի կամ անվան փոփոխումն է քննարկվելու այս թեմայում, ապա ամենից ճիշտը կլինի թեման տեղափոխեն ժամանց բաժին…
այդ անբարոյականին մի պատիժ է հասնում՝ քարկոծում

Ավելացվել է 31 վայրկյան անց

Չեմ պատկերացնում, ոնցա ինքը էսքանից հետո իր կնոջ ու երեխեքի աչքերի մեջ նայում:

հավատա, որ առանց ամաչելու

Լ.յ.ո.վ.
21.03.2008, 21:45
հավատա, որ առանց ամաչելու
Նույն բանը հանգիստ կարող եմ ասել ՍՍի, Քոչարյանի մասին:
Բայց Արթուրի դեպքում չեմ պատկերացնում, թե ոնց է այդ մարդը նայելու իր նորածին որդու աչքերի մեջ`իմանալով, որ մարտի 1-ի զոհվածների համար մի արջի բաժին էլ իր ուսերին է:

Հ.Գ. Ես ձայնս իրեն էի տվել, ու մինչև հիմա չեմ կարողանում ինձ ներել: :[

malaletka
21.03.2008, 21:58
ես էլ էի ձայնս իրան տվել...ու հիմա ամաչելով եմ ասում դրա մասին...պարզապես ինքը ապրանք ա...որին կարողացան հեշտ ու հանգիստ առնեին...
իրա տղեն էլ համալսարանում քիթը տնգած ման ա գալիս...հպարտանում ա երեւի իրա պապայիկով...բայց երեւի տեղյակ չի որ իրան դաս տվող դասախոսները ամեն օր մի երկու լավ բան ասում են հոր հասցեին...

Սահակ
21.03.2008, 22:12
Հարգելի Լյով ու մալալետկա,

Արթուրի և անգլիայիայի փոխդեսպանի հանդիպման մասին կարդացե՞լ եք։
Գիտե՞ք անգլիայի վերաբերմունքը Հայաստանի և ադրբեջանի նկատմամբ։
Գիտե՞ք անգլիայի կարծիքը Ղարաբաղի հարցի նկատմամբ։
Գիտե՞ք որ Երևանում գտնվող անգլիայի դեսպանը պաշտոնապես հայտարարել է որ հայերի ցեղասպանությունը դա հորինած բան է։
Գիտե՞ք որ ադրբեջանի էկոնոմիկան և բանակը հիմա ֆինանսավորվում են անգլիայի կողմից։ (British Petroleum)
Արդյոք պարզ չեր երևում Արթուրի խոսակցությունից որ ինքը թքած ունի ժողովրդի վրա, կամ ժողովրդավարության վրա։ Որ իրան միայն հետաքրքրում էր պաշտոն ստանալը եթե նույնիսկ դա նշանակում է համագործակցել արևվմտյան երկրների մեջ Հայաստանի ամենմեծ թշնամու՝ անգլիայի, հետ։

Արդյո՞ք այդ հանդիպման մասին իմանալուց հետո կարելի էր դրան քվեարկել։

Իսկ հանդիպման ձայնագրությունը օրինական է եղել։ Ցանկացած հասարակական վայրում օրինական կարելի է ձայնագրել կամ վիդեոագրել ցանկացած բան, իսկ ռեստորանը համարվում է հասարակական վայր։

Լ.յ.ո.վ.
21.03.2008, 22:18

Տեղյակ չեմ եղել, էն ժամանակ ինձ ԼՏՊ-ՍՍ պայքարն էր հետաքրքրիր ու Արթուրով չէի հետաքրքրվում: Իսկ նրան ձայն տվեցի, որովհետև փաստացի ԼՏՊն էլ ՍՍն էլ թալանել են, իսկ Արթուրի մասին վատ բան չէի լսել: :[ շատ ափսոս, որ այս ամենը մինչ ընտրությունները չասացիր :( հիմա խիղճս չէր տանջի:oy

Fobus
21.03.2008, 22:21

դա եղել է շատ ավելի շուտ քան նախագահական ընտրությունները

Լ.յ.ո.վ.
21.03.2008, 22:22
դա եղել է շատ ավելի շուտ քան նախագահական ընտրությունները
Ինչ ասեմ` անուշադիր եմ եղել :( Ներիր ինձ ով Հայ ժողովուրդ, որ ձայնս տվել եմ այդ դավաճանին:

Artgeo
21.03.2008, 23:00
Բոլոր կոպիտ գրառումները ջնջված են։ Եկեք քաղաքակիրթ բանավիճենք անկախ քննարկման օբյեկտի քաղաքակրթության մակարդակից։ Մենք մեր բարձունքում մնանք։
Շնորհակալություն։

dvgray
21.03.2008, 23:01
Ժող ուրախացա՞ք։ Ձեր թույլտվությամբ, թեման քիչ անց կջնջեմ։ Քանի որ ծայրից-ծայր կարդալուց հետո, մտածում եմ, որ թեման վիրավորական է ու կոպիտ։

Հ.Գ. Որքան էլ, որ ձևակերպների հետ համաձայն լինենք, միևնույն է, կանոնադրությունը մնում է կանոնադրություն

Չնեղանաս :), բայց :angry
Ի՞նչն է այստեղ վիրավորական:
Ենթադրենք փողոցում քայլում ես քո հինգ տարեկան աղջկատ հետ /ենթադրենք :)/:
Մեկել հանդիպում եք մի պոռնիկի, որը քո երեխայի առաջ, հասարակական վայրում զբաղվում է պոռնկությանմ:
Բա չե՞ս ասի նրա՝
- Այ անբարոյական :angry, այ պոռնիկ :[... և այլն ...

Հիմա մենք էլ էտ նույն բանն ենք անում այստեղ: էտ Արթուր անունով պոռնիկը իր պոռնկությունը արել է հասարակական վայրում, ամբողջ ժողովրդի աչքի առաջ, ու հլա դեռ ժողովրդի մի մասին էլ խաբելով ներքաշել է իրա արածի մեջ:
Բա չասե՞նք
-Այ պոռնիկ, էս ի՞նչ ես անում: :B
:)

Artgeo
21.03.2008, 23:21

Կոնկրետ այս գրառումդ լրիվ ցենզուրայի սահմաններում է։ :) Այսպիսի գրառումները չեն ջնջվում։ Այսինքն դու ինքդ ապացուցեցիր, որ անբարոյականության մասին էլ կարելի է քաղաքակիրթ խոսել։ Թեման մնում է, մի քանի գրառումներ ջնջվել են։

Սաքուլ
22.03.2008, 01:55
Մի քանի օր առաջ, սայթերից մեկում կարդացի, թե իբր Հեղինե Բիշարյանին նվիրել են Ռէնջ Ռովեր: Ովա խաբար, ճիշտա, թե հերթական ստերիցա?

Երվանդ
22.03.2008, 02:05
Ես էտ մարդակերպի մասին չեմ կարող գրել առանց ցենզուրայից դուրս բառերի:(

Ra$Ta
22.03.2008, 02:08
Ես *** **** ** ** ***** ** *** ** **** :D*** ***** *** ** ** *** * :angry* *** ** ** ** ********** * ** ** , հա դե բայց մեկա դե **** * ** ** ** *****:D

Լ.յ.ո.վ.
22.03.2008, 02:15
Ես *** **** ** ** ***** ** *** ** **** :D*** ***** *** ** ** *** * :angry* *** ** ** ** ********** * ** ** , հա դե բայց մեկա դե **** * ** ** ** *****:D
Միանում եմ :D:angry:D

Yellow Raven
22.03.2008, 13:10
Ավել լավա բերանս չբացեմhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif, բայց դե մյուս կողմից էլ կարամ ասեմ,որ մեր ժողովուրդը կորցրելա մեծ դերասանի ի դեմս Արթուր Բաղդասարյանիhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif

Ֆրեյա
22.03.2008, 13:50
Հետո էլ, որ լևոնականները հայտարարել էին, որ Արթուրիկը դավաճան է, իրեն ձայն չտաք, բոլորով շատ ուրախացել, հարձակվել էին և ամենաշատը էն մյուս դավաճանը, Վազգենիկ Մանուկյանը, լևոնին պառանոյիկ էին համարում ու մինչև հիմա ասում են"ինքը ասում ա ով մեր հետ չի մեր դեմ ա"
Փաստորեն, մի բան գիտեին էլի, որ ասում էին :hands

Overdose
22.03.2008, 17:02
Ժողովուրդ, ես բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց հասկացա, որ շատերդ Արթուր Բաղդասարյանից դժգոհ եք: Իմ կարծիքով ինքը ավելի խելոք վարվեց քան Լևոնը, համեմատեք 2-ի կարգավիճակն ու կտեսնեք:Մեկը իշխանությունում առոք-փառոք նստած, մյուսին մեղադրում ու ծաղրում է ամբողջ ազգը: Հետո ինչու եք ասում դավաճան: Որ Լևոնին չմիացավ?? Ինքը դրա իրավունքն ուներ, ու ոչ մեկի չի դավաճանել:
Միգուցե սուբյեկտիվ եմ դատում, բայց սա իմ կարծիքն էր

keyboard
22.03.2008, 17:13
ԼՏՊ-ին ՍՐԻԿԱ անվանեցի - նկատողություն ստացա Վիրավորական և/կամ կոպիտ գրառում:
Սակայն դա չէ կարևորը, բա ՀՅԴ -ի մասին ինչու չեք խոսում այդպիսի հրաշափառ արտահայտություններով::think

REAL_ist
22.03.2008, 17:16
մյուսին մեղադրում ու ծաղրում է ամբողջ ազգը:
:o:o:o

Գալաթեա
22.03.2008, 17:20
Ժողովուրդ, ես բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց հասկացա, որ շատերդ Արթուր Բաղդասարյանից դժգոհ եք: Իմ կարծիքով ինքը ավելի խելոք վարվեց քան Լևոնը, համեմատեք 2-ի կարգավիճակն ու կտեսնեք:Մեկը իշխանությունում առոք-փառոք նստած, մյուսին մեղադրում ու ծաղրում է ամբողջ ազգը: Հետո ինչու եք ասում դավաճան: Որ Լևոնին չմիացավ?? Ինքը դրա իրավունքն ուներ, ու ոչ մեկի չի դավաճանել:
Միգուցե սուբյեկտիվ եմ դատում, բայց սա իմ կարծիքն էր

Սենց կարծիքների պատճառով էլ մինչև կոկորդներս շագանակագույն, հոտավետ կոնսիստենցիայի մեջ խրվել, դուրս չենք գալիս, էլի...

Առոք-փառոք? Նախագահին ԿԻՑ քարտուղարուհու պաշտոնում? Մի բան հարցնեմ, էլի, դու տղա ես? Արական սեռի ներկայացուցիչ ես, ավելի ճիշտ? Եթե հա` ողբամ քո պես տղերքի վիճակը:

Ծախու ստրուկի, լենքով հետևամաս մտնող էժանագին պադլայի հոգեբանությունը խելացիություն ես համարում??
Դու կարդացիր` էստեղ ինչ են գրել Արթուրիկին ընտրած մարդիկ? Ներողություն են խնդրում, ամաչում են...հասկանում ես` էդ ինչա նշանակում??

Դու սուբյեկտիվ չես, է, դու Արթուրիկիդ արժանի կադր ես: Ձեր նմաններն արժանի են, որ հեծած քշեն մինչև շունչներդ փչելը:

Armenoid
22.03.2008, 17:24
խի սուտա ասում? լավ ել ծաղրում են ու լավ են անում ու դրան ընդհանրապես Գնդակահարելա պետք "Всех к стенке"©

Գալաթեա
22.03.2008, 17:27
խի սուտա ասում? լավ ել ծաղրում են ու լավ են անում ու դրան ընդհանրապես Գնդակահարելա պետք "Всех к стенке"©

Իսկ դու լռիր!! Պայծիկ !!!! :D

Մտահոգ
22.03.2008, 17:33
Ժողովուրդ, ես բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց հասկացա, որ շատերդ Արթուր Բաղդասարյանից դժգոհ եք: Իմ կարծիքով ինքը ավելի խելոք վարվեց քան Լևոնը, համեմատեք 2-ի կարգավիճակն ու կտեսնեք:Մեկը իշխանությունում առոք-փառոք նստած, մյուսին մեղադրում ու ծաղրում է ամբողջ ազգը: Հետո ինչու եք ասում դավաճան: Որ Լևոնին չմիացավ?? Ինքը դրա իրավունքն ուներ, ու ոչ մեկի չի դավաճանել:
Միգուցե սուբյեկտիվ եմ դատում, բայց սա իմ կարծիքն էր

միգուցե նաեւ շաաատ սուբեկտիվ պատճառներ ունես առտուրիկին սիրելու կամ հարգելու, բայց փորձեմ քեզ ծանոթացնել առտուրիկի հետ փաստերով որպես քաղաքական ոռձիչ, կարդալուց հետո կարծում եմ կփոխես կարծիքդ առտուրիկի մասին, եթե իհարկե շատ սուբեկտիվ պարճառներ չունես նրան սիրելու, նախ նա ՉԴԱՎԱՃԱՆԵՑ լեվոնին, նա դավաճանեց իր ընտրողներին քանի որ հավատա ինչքան էլ հայաստանում շատ լինեն "առտուրիկի բնածին կամ ձեռքվերովի" ընտրողները, միեվնույն է իրա ընտրազանգվածի գերաաակշիռ մասը ընտրել է նրան որպես ընդդիմադիր թեկնածուի, այն որ նա չի դավաճանել լեվոինի զուտ մարդկային առումով նույնպես սխալ է քանի որ 1996-ին նա հեղինակել է մի գիրք` նվիրված այն ժամանակ գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դա յուրահատուկ մի ձոն էր, որտեղ գովաբանվում էր առաջին նախագահը, օգտագործելով այնպիսի գերադրական աստիչանի ածականեր ինչպիսիք են "ԼՏՊ-ն մեր նորագույն պատմության ոչ միայն ամենատաղանդավոր քաղաքական գործիչն է, այլեվ ամենապայծառ ուղեղներից մեկը"
Հայտնի սկանդալային պատմությունից հետո Քոչարյանը Բաղդասարյանին տվել էր այս որակումը, ---«Գոլոս Արմենիի» թերթում հրապարակվեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ Ա. Բաղդասարյանի` «Մարկո Պոլո» սրճարանում գաղտնալսված զրույցի տեքստը: Օրեր անց նախագահ Քոչարյանը տվեց իր հայտնի գնահատականը. «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այն ավելի այլանդակ տեսք ունի, որովհետեւ սեփական նախաձեռնությամբ դու, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, համոզում ես օտարերկրյա դիվանագետին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները վատ գնահատական ստանան: Իսկ մեկ անգամ դավաճանողն ընդունակ է դա անել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ անգամ»: հուսով եմ բոլոր քիչ թե շատ հայրենասեր հայերը իրենց այնքան էլ ապահով չեն զգա մի երկրում որի Անվտանգության խորհրդի քարտուղարուհին այս համակրելի առտուրիկն է, անցանք առաջ ԼՏՊ-ն ինչ է ասել առտուրիկի մասին մինչ նրա հոգեվոր սեռափոխությունը, մեջբերում եմ բառացի "Ա. Բաղդասարյանը երիտասարդ, համակրելի տղա է, ունի ընտրազանգված, կարողացավ ստեղծել ինչ-որ համակարգ: Բայց այսօր նա պետք է հասկանա մեկ բան. ինչ էլ ասի, ինչ էլ անի, քանի ձայն էլ որ ստանա, դրանք իրենը չեն, այլ ուղղակի գումարվելու են իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի ձայներին: Ա. Բաղդասարյանն այսօր խաղում է չարաբաստիկ դեր: Եթե նա իր դիրքը չփոխի, իսկ հույս կա, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը եւ կանգնել ժողովրդի կողքին, ապա կդավաճանի ժողովրդի գործին: Նա ուղղակի կլծվի Ս. Սարգսյանի կառքին» սա համարվեց սեվ քարոզչություն հիմա սա արդեն ցավալի իրողություն է, ՕԵԿ առաջնորդը դեռ քարոզարշավի ընթացքում իր եւ Ս. Սարգսյանի միավորման մասին խոսակցությունները որակում էր իբրեւ «անամոթ սուտ»: Բայց ընտրություններից 10 օր անց նրանց միավորումն իրողություն դարձավ, հիմա դու որոշիր նման կեդանուն ինչպիսի ածականներով կարելի է բնութագրել՞, եվ վերջապես հավանաբար սույն գեյշան "քաղաքականությունը պոռնկություն է" հայտնի դրույթը հասկացել է շատ ուղիղ ու բառի բուն իմաստով, իսկ այս կայքի "հակաջհուդամասոնական" ակտիվիստներին որպես ինֆորմացիա ասեմ որ Ռոտերի ակումբի հիմնական այցելուներից է առտուրիկը, եվ այնտեղ համարվում է պատվավոր հյուր(հյուր՞՞՞՞), հասկացողները հասկացան,

Belle
22.03.2008, 19:04
ես էլ որոշել էի Արթութին ձայնս տալ, բայց ընտրության գնալուց մի քանի ժամ առաջ չգիտեմ ինչի փոշմանեցի :o
հետո, որ իմացա ինչ պաշտոն են տվել, ու ինչ ժպիտով է խոսում Սերժի հետ, գնացել մոմ եմ վառել, որ ինեն չեմ ընտրել
Հ. Գ. եթե ինքը Լևոնին էլ միանար, չէի ընդունի

Kuk
22.03.2008, 19:37
Ժողովուրդ, ես բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց հասկացա, որ շատերդ Արթուր Բաղդասարյանից դժգոհ եք: Իմ կարծիքով ինքը ավելի խելոք վարվեց քան Լևոնը, համեմատեք 2-ի կարգավիճակն ու կտեսնեք:Մեկը իշխանությունում առոք-փառոք նստած, մյուսին մեղադրում ու ծաղրում է ամբողջ ազգը: Հետո ինչու եք ասում դավաճան: Որ Լևոնին չմիացավ?? Ինքը դրա իրավունքն ուներ, ու ոչ մեկի չի դավաճանել:
Միգուցե սուբյեկտիվ եմ դատում, բայց սա իմ կարծիքն էր

Ինքը դավաճանեց իր ընտրողներին:
Երևի չեք մոռացել, որ ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, նա Գյումրիում ասաց, որ Լևոնն ասել է, որ ով ձայն տա Արթուրին՝ ձայն է տալիս Սերժին, և ի պատասխան Լևոնի այս հայտարարությանը՝ նա ասաց, որ դա բացահայտ սուտ է: Իսկ բոլորովին վերջերս նա ասաց, որ ինքը և Սերժը միասին հավաքել են ընտրողների մոտ 70 տոկոսի ձայնը:

Լ.յ.ո.վ.
22.03.2008, 19:54
Ժողովուրդ, ես բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց հասկացա, որ շատերդ Արթուր Բաղդասարյանից դժգոհ եք: Իմ կարծիքով ինքը ավելի խելոք վարվեց քան Լևոնը, համեմատեք 2-ի կարգավիճակն ու կտեսնեք:Մեկը իշխանությունում առոք-փառոք նստած, մյուսին մեղադրում ու ծաղրում է ամբողջ ազգը: Հետո ինչու եք ասում դավաճան: Որ Լևոնին չմիացավ?? Ինքը դրա իրավունքն ուներ, ու ոչ մեկի չի դավաճանել:
Միգուցե սուբյեկտիվ եմ դատում, բայց սա իմ կարծիքն էր
Հլը պարզ չի ով խելոք վարվեց:
Որովհետև եթե սենց գնա իշխանությունները (այդ թվում Սերժիկը, Արթուրիկը ու Ռոբոշիկը) մեղմ ասաց տակ են տալու: Որովհետև մարդիկ մանրից, մանրից չէ լավ էլ թափով ոտքի են հելնում: Դրա վառ ապացույցն էնա, որ մարտի 1-ի սպանություններն ու ջարդը մեզ չվախացրին ու չեն էլ կարող վախեցնել:

Չեմ զարմանա եթե մի կամ երկու ամսից Արթուրը թռնի պաշտոնից ու իրան օգտագործած շորի նման փռեն դռան շեմին ու վրով անցնեն:

Հ.Գ. Ես ձայնս տվել եմ իրան, բայց տվել եմ հույս ունենալով որ եթե նա չմիանա էլ Լևոնին համենայն դեպս Սերժին էլ չմիանա: Որովհետև ես (ու շատերը իմ նման,որ ձայն են տվել Արթուրին) ուղղակի զզվում են Սերժից: Իսկ հիմա էլ արդեն զզվում ենք Արթուրիկից: :[

Ancord
22.03.2008, 20:25
Կարծում եմ, որ հաջորդ նախագահական ընտրություններում, կամ են մյուսում Արթուրը մեծ շանս ունի նախագահ դառնալու, քանի որ ցավոք սրտի հեչ կարևոր չի թե նախկինում նախագահի թեկնածուն ինչ է արել, կամ ինչ է անում: Այս ընտրությունները դրա վառ ապացույցն էին:

Լ.յ.ո.վ.
22.03.2008, 20:29

Օրինակ մեկը ես ու իմ նման շատ մարդիկ գիտեմ, որ ձայնը տվել են Արթուրիկին, բայց էլ երբեք նման հիմարություն չեն անի: Այնպես որ մյուս ընտրություններին /եթե չկեղծվի/ ինքը սկի 5% էլ չի հավաքի:

Էս ընտրությունները ոչ մի բան էլ չեն ապացուցում, էսի ուղղակի "ցիրկ" էր, "կրկես", "մուլտիկ" երեխեքի համար: Ամաչում եմ, որ Հայաստանում սենց ընտրություններ են եղել:

Overdose
23.03.2008, 08:22
Սենց կարծիքների պատճառով էլ մինչև կոկորդներս շագանակագույն, հոտավետ կոնսիստենցիայի մեջ խրվել, դուրս չենք գալիս, էլի...

Առոք-փառոք? Նախագահին ԿԻՑ քարտուղարուհու պաշտոնում? Մի բան հարցնեմ, էլի, դու տղա ես? Արական սեռի ներկայացուցիչ ես, ավելի ճիշտ? Եթե հա` ողբամ քո պես տղերքի վիճակը:

Ծախու ստրուկի, լենքով հետևամաս մտնող էժանագին պադլայի հոգեբանությունը խելացիություն ես համարում??

Դու սուբյեկտիվ չես, է, դու Արթուրիկիդ արժանի կադր ես: Ձեր նմաններն արժանի են, որ հեծած քշեն մինչև շունչներդ փչելը:
Հա, ես տղա եմ, ու շատ զարմացած եմ, թե ոնց կարող ա հայ աղջիկը տենց վիրավորի անծանոթ մարդու:
Ամեն տեղ Լևոնի խոսքերն են լսվում-"Ով իմ հետ չէ, տականք է"
Սիրելիս, Սուրբ Զատիկդ շնորհավոր, ու աշխատի հաջորդ անգամ ինձ չվիրավորես

Նավաստի
23.03.2008, 11:49
Կարծում եմ, որ հաջորդ նախագահական ընտրություններում, կամ են մյուսում Արթուրը մեծ շանս ունի նախագահ դառնալու, քանի որ ցավոք սրտի հեչ կարևոր չի թե նախկինում նախագահի թեկնածուն ինչ է արել, կամ ինչ է անում: Այս ընտրությունները դրա վառ ապացույցն էին:

Իսկ այս գրառումը այն բանի վառ ապացույցն է, որ նույնիսկ այս ընտրությունները դեռ չանցաց արդեն մյուսների ոսկոռներն եք լվանում:

Ես չեմ ասում Աթուրը լավն ա կամ եսիմ ինչ: Ինքը էնքանով ա անբարոյկան, որքան որ ցանկացած մարդ, որը գտնվում ա քաղաքականություն կոչվող խաղադաշտում:

Բայց պետք չի երբեք քննադատել ուրիշին, որովհետև մենք ոչ մեկս իդեալակն չենք և բոլորս էլ ունենք թերացումներ: Էկեք մեր սխղլները բոլորս ուղղենք, էլ չեմ ասում սխալ չանելու մասին, հետո ուրիշին ապրեկ սովորեցնենք հա՞:

Не учите меня житц, лучше помогите материально. :)

Ancord
23.03.2008, 12:01

Ես ոչ մեկի ոսկորները չեմ լվանում, չնայած լավ կարող էի լվանալ, դա իմ իրավունքն է, առավել ևս չեմ փորձում ինչ որ մեկին ինչ որ բան սովորեցնել...

Այգ
23.03.2008, 12:23
Հիասթափությունից խուսափելու միակ եղանակը չհիանալն է:
Խոսքը վերաբերվում է ոչ թե Բնական երևույթներին, այլ անձիկներին:
Այդպես է:
Երբ ժողովուրդի միավորները Գաղափարները թողած համախմբվում են անձանց շուրջ, հետևանքը միշտ լինում է մասնատումը:
Մարդիկ սկզբում հոգուտ ոմն անձի ուրույնության մատաղում են ինքնուրույնությունը, և հետո բողոքում, որ իրենց մատաղը ընդունելի չեղավ:
Եւ իշխանությունից զզված՝, ամբոխի վերածված ժողովուրդը ինքնիշխանության ձգտելու փոխարեն իրեն նետում է անիշխանության անդունդը:

Լ.յ.ո.վ.
23.03.2008, 14:48

Խելացի մտքեր ես արտահայտում: Իսկ ինչ-որ խելացի առաջարկներ ունես? :think

dvgray
23.03.2008, 15:00
Ես չեմ ասում Աթուրը լավն ա կամ եսիմ ինչ: Ինքը էնքանով ա անբարոյկան, որքան որ ցանկացած մարդ, որը գտնվում ա քաղաքականություն կոչվող խաղադաշտում:

:o
Ինչ-որ բան ես լսել, սակայն լավ չես լսել:
Արթուրի պոռնկական պահվածքը եթե կարելի է համեմատել ինչ-որ մեկի հետ, ապա դա միայն Արտաշես Գեղամյան պոռնիկն է:
Սակայն եթե ուշադիր լինես, ապա կնկատես, որ սրանք սովետական չինովնիկներ են, և ոչ երբեք քաղաքական գործիչներ:
Այնպես որ իզուր տեղը մի հիասթափվիր քաղաքական գործչի մասնագիտությունից:

Բայց պետք չի երբեք քննադատել ուրիշին, որովհետև մենք ոչ մեկս իդեալակն չենք և բոլորս էլ ունենք թերացումներ:

:o Սա լրիվ ցնցող էր: :D
Դու ընդհանրապես գաղափար ունե՞ս, թե ի՞նչի մասին ես խոսում:
:D

Smergh
23.03.2008, 15:02
Են որ այդ կուսակցությունը "Հորինած Երկիր" է՝ ես արդեն մոտ 10 տարի է ասում եմ, սակայն Արթուրին "Ծախու" կոչելուն կտրականապես դեմ եմ:
Դեռևս 2007թ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ես հենց այստեղ մեր ֆորումում ասել ու պնդել եմ, որ նա ՍՍ-ի և ՌՔ-ի մարդն է ու շատ էլ հավատարիմ ծառայում է նրանց: Դա նույնն է թե Արմեն Աշոտյանին ասես "Ծախու":
Այնպես որ, առաջարկում եմ "Ծախու" արտահայտությունը հանել թեմայի վերնագրից ու փոխարինել ասենք "Աճպարար" բառով, կամ մեկ այլ ավելի ճիշտ բնորոշող բառով:

Sagittarius
23.03.2008, 15:12

Ավելի լավ ա դրան ասենք Ծերեթելցի Արթուրիկը:

Լ.յ.ո.վ.
23.03.2008, 15:16
Ավելի լավ ա դրան ասենք Ծերեթելցի Արթուրիկը:

Բա լսեք դրա երկվա հայտարարությունը? :o:o
Ասումա`
- Մենք տնետուն ընկած հարցում ենք անցկացրել մի երկու օր առաջ, հարցնելով`"Արդյոք ճիշտ եք համարում Արթուր Բաղդասարյանի կոալիցիային միանալու որոշումը?", ու մոտավորապես 75%-ը պատասխանելա "Այո":

Չէէէ~~ սրա սուտը սահմաններ չի ճանաչում!!! Միթե կարելիա էսքան ցինիկ լինել?? Մոռացելա, որ ամսի մեկին տասնյակ հազարավոր մարդիկ գոռում էին "Արթուր-դավաճան"??

Այգ
23.03.2008, 15:25
Խելացի մտքեր ես արտահայտում: Իսկ ինչ-որ խելացի առաջարկներ ունես? :think

Որպեսզի հնարավոր հաճոյախոսությունդ կամ հավանական հեգնանքդ անպատասխան թողած չլինեմ, ասեմ, որ շատ խելացի է, խելացի մտքեր նկատելը և առաջարկություններին ականջալուր լինելը:
Իսկ առաջարկել կարող եմ շատ պարզ գաղափարներ, որոնք ի սկզբանե քիչ են հավակնում ուշադրության:
Օրինակ՝, «ձգտել ավելի շատ դիմացինին հասկանալ, քան թե հասկացնել»,«հասկանալ, որ նսեմացնելով հնարավոր չէ վսեմանալ»,«չձգտել զարմացնել, նույնիսկ եթե զարմացել ես»,«չատել, եթե սիրել չի ստացվում»,...:

Նավաստի
23.03.2008, 15:27
:o
:o Սա լրիվ ցնցող էր: :D
Դու ընդհանրապես գաղափար ունե՞ս, թե ի՞նչի մասին ես խոսում:
:D

Նախ ես քաղաքալանություն քիթս նույնիսկ չեմ խոթում, ոնց որ ոմանք, որ դրանից հետո էլ հիասթափվեմ:

Իսկ Ինչ վերաբերվում ա գաղափար կազմելուն երևի թե դու ունես խնդիրներ գրածները ճիշտ չընկալելու: Ուստի ուշադիր կարդա հասկացի, հետո միայն խոսա: Եղա՞վ:

Լ.յ.ո.վ.
23.03.2008, 15:30
Որպեսզի հնարավոր հաճոյախոսությունդ կամ հավանական հեգնանքդ անպատասխան թողած չլինեմ, ասեմ, որ շատ խելացի է, խելացի մտքեր նկատելը և առաջարկություններին ականջալուր լինելը:
Իսկ առաջարկել կարող եմ շատ պարզ գաղափարներ, որոնք ի սկզբանե քիչ են հավակնում ուշադրության:
Օրինակ՝, «ձգտել ավելի շատ դիմացինին հասկանալ, քան թե հասկացնել»,«հասկանալ, որ նսեմացնելով հնարավոր չէ վսեմանալ»,«չձգտել զարմացնել, նույնիսկ եթե զարմացել ես»,«չատել, եթե սիրել չի ստացվում»,...:

Չգիտեմ ինչից վերցրեցիր, որ հեգնում էի? :think /երևի արդեն սովոր ես, որ որոշ լևոնականները հաճախակի հեգնում են այլոց, բայց հո բոլորը այդպես չեն :) , չհաշված, որ ես ընդհանրապես լևոնական չեմ, այլ ազատության համար պայքարողներից մեկը /

Խելացի մտքեր ասելով էլ ի նկատի չունեի ընդհանուր առմամբ, կյանքից և այլն:
Այլ ի նկատի ունեի այժմ ինչպես վարվել, ինչպես փրկել մեր երկիրը այս "կործանումից", ինչպես հասնել մի լավ բանի? Ինչ կասես? :think

Artgeo
23.03.2008, 15:31
Ժող, բայց Նավաստին ճիշտ է ասում։ Պետք չի քննադատել ուրիշին։ Ոչ Արթուրին, ոչ Սերժին, ոչ առավել ևս Ռոբին…

Գալաթեա
23.03.2008, 15:33
Ժող, բայց Նավաստին ճիշտ է ասում։ Պետք չի քննադատել ուրիշին։ Ոչ Արթուրին, ոչ Սերժին, ոչ առավել ևս Ռոբին…

Առավել ևս :D

Երվանդ
23.03.2008, 15:49
Ժող, բայց Նավաստին ճիշտ է ասում։ Պետք չի քննադատել ուրիշին։ Ոչ Արթուրին, ոչ Սերժին, ոչ առավել ևս Ռոբին…

ոչ էլ ընդիմությանը, սաղս լավն ենք ու բարի, մենակ չգիտես խի ինչ որ պռոբլեմներ ունենք:D, աչքիս կանաչ զանգվածի մեծ խմբաքանակա մտել Երևան, մենակ տենց կարամ բացատրեմ տենց դիրքորոշումը:D

Philosopher
23.03.2008, 15:52
Լավ է, գրեմ:)
Երբ խոսակցությունների ժամանակ ասում էին` հես ա Արթուրն էլ ա մեզ միանալու, ասում էի` Արթուրի միանալը ձեզ պետք ա՞, ասում էին` հա, ինքը ձայն ունի, ժողովուրդ ա կանգնած: Օգտապաշտություն էր: Նույն ձևով էսօր Արթուրը պատասխանեց ձեզ ու մեզ: Ինչո՞վ: Էսօր հարություն առած Քրիստոսի խաթեր չզարմանաք` օգտապաշտությամբ:

dvgray
23.03.2008, 15:53
աչքիս կանաչ զանգվածի մեծ խմբաքանակա մտել Երևան,
Հայլուր:
-Կամ էլ էտ խմբաքանակը Երևանից ոչ մի ձև դուրս չի կարում գա:
:D

Այգ
23.03.2008, 16:15
Չգիտեմ ինչից վերցրեցիր, որ հեգնում էի? :think /

Ենթադրությունս անորոշ էր, և նրա հիմքը «խելացի» բառի կրկնակի գործածումն էր:

երևի արդեն սովոր ես, որ որոշ լևոնականները հաճախակի հեգնում են այլոց, բայց հո բոլորը այդպես չեն :) , չհաշված, որ ես ընդհանրապես լևոնական չեմ, այլ ազատության համար պայքարողներից մեկը /

Բարեբախտաբար ես էլ ժողովրդին լևոնականների ու հակալևոնականների, կամ ինչ որ անձիկականների բաժանողներից չեմ:

Խելացի մտքեր ասելով էլ ի նկատի չունեի ընդհանուր առմամբ, կյանքից և այլն:
Այլ ի նկատի ունեի այժմ ինչպես վարվել, ինչպես փրկել մեր երկիրը այս "կործանումից", ինչպես հասնել մի լավ բանի? Ինչ կասես? :think

Խոշոր առումով առաջարկությունս «բաժանիր որ տիրես» բանաձևի հակադարձումն է:
Այն է, «միավորվիր, որ չտիրվես»:
Ռուսական Վեդաներում մի լավ միտք եմ հանդիպել. "Если новая жизнь не складывается, - вспомни старую"!
Տոհմականություն գաղափարը այսօր շատ հայերի կողմից մերժվում է: Սակայն ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ ժողովրդի հաշվին իշխանության եկած, եկող, ձգտող,ապրող ձրիակերները մասամբ կիրառում են այդ հասկացությունը, սակայն ներմուծված՝, մաֆիա, կլան կամ այլ ձևակերպումներով :
Ժողովուրդը եթե հետևի նրանց օրինակին, և սկսի իր մեջ վերաձևավորվել որպես կլաններ, ապա շատ բան կփոխվի:
Ավելի պարզ ասած, կստացվի, որ ազգականները հավաքվում են և կազմակերպում այս կամ այն պահանջարկային ոլորտից գործ, և համախմբված այդ գործը առաջ են մղում, և հարազատաբար արդյունքները բաժանում:
Համ էլ օլիգարխներն են զրկվում գրեթե ձրի աշխատուժից:
Դե սա շատ ծավալուն և համբերատար գործընթաց է, և այն իրականեցնելու համար ժամանակ է պետք:

Belle
23.03.2008, 17:04
Ժողովուրդ, ես բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց հասկացա, որ շատերդ Արթուր Բաղդասարյանից դժգոհ եք: Իմ կարծիքով ինքը ավելի խելոք վարվեց քան Լևոնը, համեմատեք 2-ի կարգավիճակն ու կտեսնեք:Մեկը իշխանությունում առոք-փառոք նստած, մյուսին մեղադրում ու ծաղրում է ամբողջ ազգը: Հետո ինչու եք ասում դավաճան: Որ Լևոնին չմիացավ?? Ինքը դրա իրավունքն ուներ, ու ոչ մեկի չի դավաճանել:
Միգուցե սուբյեկտիվ եմ դատում, բայց սա իմ կարծիքն էր

Նախ, կարծում եմ կարգին մարդը, եթե ուզում է նախագահ դառնալ, միայն իր շահի ու իր առոք-փառոքության մասին չպիտի մտածի:
Ինչու է դավաճան???
Միանշանակ ոչ նրա համար, որ միացավ Սերժին, այլ նրա համար, որ դավաճանեց իր իսկ սկզբունքները: Արդյոք նորմալ մարդը մի ամիս շարունակ կարող է քննադատել, վերջին բառերով վիրավորել մի մարդու, ում հետ որոշ ժամանակ անց ձեռք ձեռքի պիտի տա, ու արանց ամոթի հայտարարի ‘Մենք փայլուն աշխատանքներ կկատարենք Սերժ Սարգսյանի հետ’: Չէ, հաստատ չէ: համաձայն եմ նա իրավունք ուներ միանալ ում ուզում է, բայց գոնե նախապես մտածեր դրա մասին, ու ավելի մեղմ նախընտրական քարոզարշավ վարեր: Մի անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, ինձ համար Արթուրը դավաճան կլիներ նույնիսկ Լևոնին միանալու դեպքում:

Հ.Գ. խնդրում եմ էս կարգի թեմաներում ձեր մտքերն այնպես արտահայտեք, որ մարդ չամաչի կարդալ ու գրարումներ անի… Շնորհակալություն :oy

Bayern Munchen
23.03.2008, 17:18
Լեվոն Տեր-Պետրոսյանը շուտվանից էր ասում էս դավաճնի համար ,որ էսի խաղալուա Գեղամյանի խաղը,որը նա խաղաց 2003-ին ու շատ մարդիկ Արթուր Բաղդասարյանի կողմնակիցները ասում էին, որ նա չեզոք է եվ դեմ է իշխանություններին,բայց խափելով առաջին հերթին իրեն վստահողներին նա ապացուցեց որ աղգի դավաճան է...
մի անեկդոտ`
Սերժ Սարգսյանը կուլ է տալիս Արթուր Բաղդասարյանին:Արթուրը ընկնում է աղիքներ եվ տեսնում է թե ինչպես Գեղամյանը նստած կարդում է իր արարման ծրագիրը:Գեղամյանը հայացքը ուղղում է դեպի Արթուրը եվ ասում <Էս Սերժը քեզ էլ կուլ տվեց?> իսկ Արթուրը ասում է <Չէ ես հետեվից եմ եկել>...:D

Սաքուլ
23.03.2008, 18:26
Ժողովուրդ, ես բոլոր գրառումները չեմ կարդացել, բայց հասկացա, որ շատերդ Արթուր Բաղդասարյանից դժգոհ եք: Իմ կարծիքով ինքը ավելի խելոք վարվեց քան Լևոնը, համեմատեք 2-ի կարգավիճակն ու կտեսնեք:Մեկը իշխանությունում առոք-փառոք նստած, մյուսին մեղադրում ու ծաղրում է ամբողջ ազգը: Հետո ինչու եք ասում դավաճան: Որ Լևոնին չմիացավ?? Ինքը դրա իրավունքն ուներ, ու ոչ մեկի չի դավաճանել:
Միգուցե սուբյեկտիվ եմ դատում, բայց սա իմ կարծիքն էր

Ես ատանձնապես ոչ' դժգոհ եմ, ոչ' էլ գոհ: Բայց ավելի շատ գոհ եմ էն իմաստով, որ միանալով Սերժին ահագին լարվածությունը ընգավ (ИМХО).
Ես իրան դավաճան չեմ համարում:
Ինքը իրավունք ուներ չմիանալու Լևոնին- դա հա:

ԼՏՊ-ին ՍՐԻԿԱ անվանեցի - նկատողություն ստացա Վիրավորական և/կամ կոպիտ գրառում:
Սակայն դա չէ կարևորը, բա ՀՅԴ -ի մասին ինչու չեք խոսում այդպիսի հրաշափառ արտահայտություններով:

keyboard- դա հասկանալաիա ինչուա տենց:

Լ.յ.ո.վ.
23.03.2008, 18:32
Ավելի պարզ ասած, կստացվի, որ ազգականները հավաքվում են և կազմակերպում այս կամ այն պահանջարկային ոլորտից գործ, և համախմբված այդ գործը առաջ են մղում, և հարազատաբար արդյունքները բաժանում:
Համ էլ օլիգարխներն են զրկվում գրեթե ձրի աշխատուժից:
Դե սա շատ ծավալուն և համբերատար գործընթաց է, և այն իրականեցնելու համար ժամանակ է պետք:

Օրինակ Ղարաբաղյան, Արարատյան և այլն կլանները? :think Բայց միթե դա ինչ-որ լավ հետևանք կունենա? :think Չպատկերացրեցի :8

Լևոն Տեր-Պետրոսյան
23.03.2008, 18:49
Ես դեռ մինչև ընտրություններն էի ասում,որ Արթուրն դավաճան է:

Այգ
23.03.2008, 22:08
Օրինակ Ղարաբաղյան, Արարատյան և այլն կլանները? :think Բայց միթե դա ինչ-որ լավ հետևանք կունենա? :think Չպատկերացրեցի :8

Դրանք կլաններ չեն, այլ պատկերավոր ասած ռեգիոնալ-նացիոնալիստական դրսևորումներ:
Խոսքս վերաբերվում է ազգականական Տոհմականությանը:
Օրինակ՝
Գորգագործական ֆաբրիկայի բանվորուհի Վուշիկ Գորգիսյանի ամուսին՝, ատաղձագործ Հրաչյա Խառատյանը որոշում է տան համար գորգագործական հաստոց պատրաստել: Պատրաստելուց հետո հիշում է Լոռվա Անտառամեջ գյուղում դեռևս բնակվող հորեղբորորդուն, որը 9 ոչխար ունի: Բրդի հարցը լուծելուց հետո դիմում է կնոջ հետ նույն ֆաբրիկայում ներկարար աշխատող քրոջը: Եւ այդպես շուտով գործարկում է իր փոքր արտադրությունը: Եւ հարազատների հետ հարազատաբար վերաբերվելով, թե ինքն է սկսում առավել լիարժեք ապրել, թե մերձավորները: Հորեղբոր որդին է ստանում ոչխարների քանակը շատացնելու հնարավորություն, և բրդին զուգահեռ կաթնամթերքներ էլ է իրացնում,...:
Նույն բանաձևով այլ մասնագիտության տեր մարդիկ համախմբվում են հարազատներով: Եւ այդպես կամաց կամաց վերսկսում են գործել արհեստավորաց տները: Մի ընտանիք հագուստ է կարում, մյուսը կահույք է պատրաստում, մեկ այլը հրուշակեղեն է պատրաստում,...:
Առաջանում են ընդհուպ բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընտանիքներ, և արանքից կամաց կամաց դուրս են մղվում ուրիշի չարչարանքի հաշվին ապրող ու գռեհկացող տարրերը, որոնք վերջ ի վերջո օրերից մի օր նույնպես ստիպված են լինում սեփական ջանքերով սնունդ հայթայթել:

Overdose
23.03.2008, 22:48
Հ.Գ. խնդրում եմ էս կարգի թեմաներում ձեր մտքերն այնպես արտահայտեք, որ մարդ չամաչի կարդալ ու գրարումներ անի… Շնորհակալություն :oy
Կներես հարգելիս, բայց ես իրավունք ունեմ իմ մտքերն արտահայտելու նենց ոնց կցանկանամ: Իսկ եթե իմ մտքերը կարդալուց ամաչում ես, մի 50 գրամ խմի ու համարձակ կարդա ու գրառումդ արա
Ժողովուրդ ես եկել եմ էն եզրակացության, որ համենայն դեպս մեր բախտը բերել է որ Լևոնը չանցավ, քանի որ եթե էս դեպքում իրա կոմնակիցները սենց անհանդուրժող են, եթե անցներ, ինչ կլիներ
Կուզեի հարցնել Galatea-ին կարդացել ես պատասխան գրառումս?? Հույս ունեմ որ քեզ վատ ես զգացել ու համենայն դեպս կարմրել ես, քանի որ էդքան ել սազական չի աղջկանից լսել "... լենքով մտնելու.. ու շագանակագույն կոնսիստենցիաների մասին"
Հետաքրքիր ա Արթուրը ինչ ա մտածում Էս թեմայով?:hands

Աբելյան
23.03.2008, 22:54
էխ-էխ-էխ
Արթուրը եթե ԼՏՊ-ին միանար, միգուցե իրա ընտրազանգվածի կեսին կորցներ, բայց հիմա ՍՍ-ին միանալով իրա ընտրազանգվածի 70-80 տոկոսին կորցրեց, եթե ոչ ավել

Գալաթեա
23.03.2008, 23:01
Կուզեի հարցնել Galatea-ին կարդացել ես պատասխան գրառումս?? Հույս ունեմ որ քեզ վատ ես զգացել ու համենայն դեպս կարմրել ես, քանի որ էդքան ել սազական չի աղջկանից լսել "... լենքով մտնելու.. ու շագանակագույն կոնսիստենցիաների մասին"
Հետաքրքիր ա Արթուրը ինչ ա մտածում Էս թեմայով?:hands

Կարդացել եմ, հարգելիս: Ցավում եմ հիասթափեցնել, բայց վայրկյան անգամ վատ չեմ զգացել: Աղջիկ լինելս չի բացառում իրերն իրենց անուններով կոչելը: Եթե իմանայիր, թե իրականում ես ինչ մեղմ եմ արտահայտվել, ի տարբերություն մտածածիս, երևի ինձ հեռակա կարգով կգամեիր անարգանքի սյունին:

Ես խոսում եմ այն բանի մասին ինչ արել է Արտուրիկդ ու դու դրանից վատ ես զգում: Փաստորեն քաղաքական հետին պոռնիկ լինելը խելոքություն է, իսկ այդ մասին արտահայտվելը ամոթալի փաստ` ըստ քեզ...Ինչ ասեմ...Այսքանն էլ չպետք է խոսեի:

Դավաճանին արդարացնողն, իրականում, ոչնչով հետ չի մնում իր կուռքից:

Norton
23.03.2008, 23:06
Ժողովուրդ էդ Արթուրիկն ովա է ,որ դչրա վրա էլ էսքան ժամանակ եք ծախսում,իրա մասին բաներ գրում,ինքը չարժի ,որ դաժե իրան հիշեն:[

Overdose
23.03.2008, 23:07
Հեչ.... Հայ ազգ գնա, խեղդվի, մեռել ես դու արդեն

dvgray
23.03.2008, 23:07
Հետաքրքիր ա Արթուրը ինչ ա մտածում Էս թեմայով?:hands

/Մի հատ հիիիիին անեկդոտ կար :D/
Արթուրիկը երևի մտածում է ՝
–Ուխա՜՜՜յ, Էս իիիիինչ կաաաայֆ աաաա՜՜՜՜ :D

Զինվոր
23.03.2008, 23:10
:DԽեղճ տղեմ զաչմանքից մանթո ընկավ
Ոչինչ իմ ախպեր, հլը սենց բաներ կտենաս...

Ավելացվել է 41 վայրկյան անց
:DԽեղճ տղեն զարմանքից մանթո ընկավ
Ոչինչ իմ ախպեր, հլը սենց բաներ կտենաս...

Գալաթեա
23.03.2008, 23:13
Այ մարդ, էս ինչքա՞ն խեղճ ու զգայուն տղաներ կան իմ քաղաքում :D :D Վահրամ Սահակյան, ականջդ կանչի :D

Norton
23.03.2008, 23:19
Այ մարդ, էս ինչքա՞ն խեղճ ու զգայուն տղաներ կան իմ քաղաքում :D :D Վահրամ Սահակյան, ականջդ կանչի :D

Galatea ջան ու՞մ ի նկատի ունես ես բարերով:B

Ֆրեյա
23.03.2008, 23:33
Ժող, եկեք ի զուր ժամանակ չվատնենք նման անողնաշար ու անսկզբունք մարդկանց քննարկելու վրա, որոնց կյանքի իմաստը ավելի լավ ծախվելն է…

Եկենք մտածենք, թե ինչպես կարելի այնպես անել, որ իր նմաններին հասարակությունը արհամարհի, այլ ոչ թե ընդունի որպես "բիթի" տղա, որը լավ իրա շահը ջոկում ա:

Իսկ ինքը արդեն պատժվել ա, իրա սերնդի, իրա երեխեքի, թոռների ու ծոռների անվան կողքը գրված ա լինելու դավաճան, ու իրա նմանների անունը երբեք չի մնա պատմությունում որպես լավ մարդ

:)Ունեմ առաջարկ: Եկեք պարզենք, թե որոնք են օլիգախների, դավաճանների և այլ անարժան մարդկանց խանութները, ռեստորանները, և այլևս չօգտվենք դրանց ծառայություններից: Իրենք այնպես էլ հարուստ են, ինչու ի զուր հարստացնենք, որ ավելի լավ կարողանան մեր փողերով մեր ձայները առնեն :D

Գալաթեա
23.03.2008, 23:38

Victory_ ջան, այդ դեպքում դու ստիպված ես լինելու բացառապես տանը սնվել :D :D :D

Ֆրեյա
23.03.2008, 23:47
Victory_ ջան, այդ դեպքում դու ստիպված ես լինելու բացառապես տանը սնվել :D :D :D

:) Գիտեմ, ջան, բայց դե գոնե եկեք փորձենք:) Գոնե բացառենք ակնհայտներին:)

Հետո մի մոռացեք որ Սուքիասյանի Դի ռօման դեռ բաց է:D

Norton
23.03.2008, 23:49
:) Գիտեմ, ջան, բայց դե գոնե եկեք փորձենք:) Գոնե բացառենք ակնհայտներին:)

Հետո մի մոռացեք որ Սուքիասյանի Դի ռօման դեռ բա է:D

Ճիշտա սնվել դի Ռոմայում,հագնվել Ռոսսիայում:D....էլ ինչ մնաց:think

Սաքուլ
23.03.2008, 23:58
Արթուրը եթե ԼՏՊ-ին միանար, միգուցե իրա ընտրազանգվածի կեսին կորցներ, բայց հիմա ՍՍ-ին միանալով իրա ընտրազանգվածի 70-80 տոկոսին կորցրեց, եթե ոչ ավել

Շատ հետաքրքիր միտքա, չեմ կարող չարձագանքել:
Իհարկե տոկոսների հետ չեմ կարող համաձայնել այն պատճառով, որ ոչ մեկս չենք կարա ասենք, թե որ դեպքում ինչքան կկորցներ:
Բայց իմաստը էնա, որը Հայկոն արտահայտելա, և եսել համոզված եմ դրանում, որ Արթուրը որ ճամբարինել միանար` թե Սերժին, թե Լևոնին` մեկա վարկաբեկվելու էր: Արթուրի հայտնվել էր տուպիկային իրավիճակում, իրականում իրա կարգավիճակը շատ աննախանձելի էր: Սա այն դեպքն է երբ ինչ էլ մարդ անի մեկա քննադատվելուա: Ինչ-որ տեղ էլ տղուն կարելիա խղճալ :( : Ինքն էլ քցեց բռնեց, որ Լևոնի կողկը կանգնելով մեկա ոչ մի բանի հույս չկա, իսկ դե էս կողմը կանգնելով` <ջան կասի, ջան կլսի>:

Ավելացվել է 5 րոպե անց

Վահրամ Սահակյան, ականջդ կանչի :D

Գալատեա, հավանում եք Վահրամ Սահակյանին?

Norton
24.03.2008, 00:02
[QUOTE=Սաքուլ;694313]Շատ հետաքրքիր միտքա, չեմ կարող չարձագանքել:
Իհարկե տոկոսների հետ չեմ կարող համաձայնել այն պատճառով, որ ոչ մեկս չենք կարա ասենք, թե որ դեպքում ինչքան կկորցներ:
QUOTE]

Բայց դու հիշի ինքը ինչ էր ասում քարոզչության ժամանակ,շատ մարդիկ իրան իսկապես հավատում էին,ու էդ մարդիկ պարզա իրանց խաբված են զգում,ու էլ իրան չեն ընտրի....

Overdose
24.03.2008, 13:58
Այ մարդ, էս ինչքա՞ն խեղճ ու զգայուն տղաներ կան իմ քաղաքում :D :D Վահրամ Սահակյան, ականջդ կանչի :D

Խեղճ ու զգայունը որն ա այ քուրս, իմ համար ցավն էն ա, որ " ...դոչ նաշեի վելիկոի նացիի..", տվյալ դեպքում դու, քո գեղեցիկ ու սուրբ բերանով հայհոյանքներ ես արտաբերում, ու հետո ել ուրախ ու հպարտ տեր կանգնում դրանց
Ծախու Արթուրին, Սերժին, բոլորին մի կողմ թողենք, ես մի կարծիք ունեմ, դու մեկ այլ, դրանք անցողիկ են, բայց քո ասածները կմնան

Գալաթեա
24.03.2008, 14:22
Galatea ջան ու՞մ ի նկատի ունես ես բարերով:B

Ով որ պետք էր` իր վրա վերցրեց ;)

Գալատեա, հավանում եք Վահրամ Սահակյանին?

Հիմա ավելի քիչ, քան առաջ: Բայց միայն մարդկային առումով: Իսկ որպես ստեղծագորող`միայն իր "Խաթաբալլադա" ու "Մեա Կուլպա"-ն բավարար են, որ ես իրեն հարգեմ, որպես լավ ստեղծագործող:

Խեղճ ու զգայունը որն ա այ քուրս, իմ համար ցավն էն ա, որ " ...դոչ նաշեի վելիկոի նացիի..", տվյալ դեպքում դու, քո գեղեցիկ ու սուրբ բերանով հայհոյանքներ ես արտաբերում, ու հետո ել ուրախ ու հպարտ տեր կանգնում դրանց
Ծախու Արթուրին, Սերժին, բոլորին մի կողմ թողենք, ես մի կարծիք ունեմ, դու մեկ այլ, դրանք անցողիկ են, բայց քո ասածները կմնան

Հարգելի Overdose. Շատ գովելի է ձեր անհանգստությունը մեր վելիկի ազգի աչոնների բառապաշարի մաքրության նկատմամբ: Գովելի է: Առանց ինձ հատուկ հեգնանքի եմ ասում: ես ինքս շատ սիրում եմ մեր լեզուն, մեր ոսկեղենիկ հայերենը և իմ պարտքն եմ համարում իրեն զերծ պահել ամեն տեսակ հայհոյախառը էլեմենտից:

Բայց: Կոնկրետ այս դեպքում արտահայտվել պուպուշ բառերով, դիմել պուրիզմի ու էվֆեմիզմի մի երևույթի մասին, որ դավաճանությունն է, ես անկարող եմ: Հատկապես երբ հայտնվում է ձեզ պես մեկը և լուրջ դեմքով սկսում է արդարացնել 300.000 հազար հոգու կամքի ու ձայնի վրայով անցած ծախու ոչնչությանը:

Վիշապ
24.03.2008, 14:39
Խեղճ ու զգայունը որն ա այ քուրս, իմ համար ցավն էն ա, որ " ...դոչ նաշեի վելիկոի նացիի..", տվյալ դեպքում դու, քո գեղեցիկ ու սուրբ բերանով հայհոյանքներ ես արտաբերում, ու հետո ել ուրախ ու հպարտ տեր կանգնում դրանց
Ծախու Արթուրին, Սերժին, բոլորին մի կողմ թողենք, ես մի կարծիք ունեմ, դու մեկ այլ, դրանք անցողիկ են, բայց քո ասածները կմնան

Կարծում եմ մակերեսային է նման դատողությունը, չափից դուրս ձևապաշտական։ Կիրթ խոսելն ու անմեղ հայացքը դեռ չեն վկայում հրեշտակային հոգու մասին։ Իսկ հայհոյախառը խոսքերը երբեմն պետք են, գոնե ամենաքիչը բացասական էներգիան ցրելու ու չպայթելու համար։ Գինու մասին չեն դատում շշին նայելով (Եզոպոս)։
Իսկ կներես ինձ որպես սինա նաշեի նացիի, կարելի՞ է արտահայտվել։ Ուրեմն ես արտուրիկանման ծախված մարդկանց ……… …… … … ո՛ւ …… ո՛ր ………… չի՛ ……………դրա՛ ……… մեկ էլ ………… ը՛։
Ուֆֆֆֆֆֆֆֆ մի քիչ հանգստացա… Հիմա ես քեզ հետ լրիվ համաձայն եմ, որդյակ, պետք է հանդուրժո՜ղ լինել, ներողամի՜տ լինել, հնազա՜նդ լինել, զու՜սպ լինել, մենք ո՞վ ենք, որ դեմ գնանք երկրի մեծագու՜յն դեմքերին, սիրեեե՜ք իրար, մի քիչ իրար եք սիրու՜մ… … հիմա բոլորդ ողորմածության ու մեղքերի քավության ու հոգիներիդ թեթևության համար ապա խնդրեմ ով ինչքան կարող է, իր սրտի չափով դրամ եք գցում գզրոցս, ապա մի ջիգյարո՜վ… Աստված օրհնի, Աստված պահապա՜ն…

Սահակ
24.03.2008, 21:02
Հայեր, իսկ հիշո՞ւմ եք երբ Արթուրիկը ասում էր որ Սերժը փորձում է իրեն սպանել, բայց ինքը պատրաստ է զոհվել իր Հայրենիքի համար: Սերժնել իրեն շատ լավ պատասխան տվեց, որ եթե այդքան ուզում էս զոհվել Հայրենիքի համար գոնե գնայիր Ղարաբում կռվեիր:

Uxaki mard
25.03.2008, 08:54
Ժողովուրդ ԱՐԹՈՒՐԸ ում ա դավաճանել ԼևՈՆԻՆ ? ??????? Բայց ով էր ԼՏՊ-ին խնդրել անպատասխանատու հայտարարություններ անել օպերայի բակում :
ԼՏՊ -- Ա.Բաղդասարյանը միացել է մեզ, Ժողովուրդ
Ժող -- Արթու~ր, Արթու~ր,.....
Ասացվածք կա, առուն չթռած հոպ մի ասա : Կամ երբ էր Արթուրը Լևոնի հետ եղել, որ հիմա էլ դավաճանեց :

Kuk
25.03.2008, 15:08

Եթե դժվար չի կասե՞ս՝ էդ երբա Լևոնը հայտարարել, որ Արթուրը միացելա իրան:

Մտահոգ
29.03.2008, 20:31
Կարապետիչը սկսում է դանդաղ բայց հաստատուն քայլերով նվաճել ժամանակակից հայ պոեզիայի բարձրունքները, ահավասիկ

Անվերնագիր

Անքարտեզ սուտլիկ նավավար,
Նորից դարձար Երիցյանին ղեկավար,
Մուխդ մարի, հենց նույն շենքում
Նույն կուռքերին ես աղոթում:
Սերգոյի հետ ես ապաստանում,
Միշտ էլ եղել եք նույն դասարանում,
Էլ ինչ ավանդի վերադարձ,
Զուռնա-դհոլով տարան քեզ դարձ:
Բա ասում էիր ալերգիա ունես ստվերից,
Զզվում ես կեղծ, շինծու պաշտոններից,
Սոխակ էիր կտրել, ձյուն գա գլխիդ,
Հովհաննեսը «Բալասան էր Յոթ վերքիդ»:
Պատիվդ տվեցիր ոսկուն
Եւ հեղափոխվեցիր իսկույն,
Չնայեցիր էլ աջ ու ձախ,
Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ:
Ասելով՝ ստեղծենք «օրինաց երկիր»,
Գյումրեցու «շուլուխը» գլխներիս սարքիր,
Իսկ «գլուխգործոց» ծնելիությունը փողով,
Պայմանավորված էր ձեր տան բյուջեով:
Այժմ նստած ես դու նույն շենքում,
Կրկին իշխանավորն է քեզ կնքում,
Կը՜ռ-կը՜ռ՝ ագռավները իրար են կանչում,
Ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում:

Fedayi
29.03.2008, 20:44
Կարապետիչը սկսում է դանդաղ բայց հաստատուն քայլերով նվաճել ժամանակակից հայ պոեզիայի բարձրունքները, ահավասիկ

Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ:

Սրա համար էր Բիշարյանը վայ-վույը կապել, փաստորեն::D:D

10:0 հօգուտ Կարապետիչի Կարապետիչ-Բաղդասարյան մենամարտում::D:D

Kuk
29.03.2008, 22:13
Պատիվդ տվեցիր ոսկուն
Եւ հեղափոխվեցիր իսկույն,
Չնայեցիր էլ աջ ու ձախ,
Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ:

:handsԾափահարություններ Կարապետիչին:hands

Norton
29.03.2008, 23:19
Ժողովուրդ ԱՐԹՈՒՐԸ ում ա դավաճանել ԼևՈՆԻՆ ? ??????? Բայց ով էր ԼՏՊ-ին խնդրել անպատասխանատու հայտարարություններ անել օպերայի բակում :
ԼՏՊ -- Ա.Բաղդասարյանը միացել է մեզ, Ժողովուրդ
Ժող -- Արթու~ր, Արթու~ր,.....
Ասացվածք կա, առուն չթռած հոպ մի ասա : Կամ երբ էր Արթուրը Լևոնի հետ եղել, որ հիմա էլ դավաճանեց :

Արթուրը Լևոնին չի դավաճանել,դավաճանել ա իր հարյուրհազարավոր ընտրողներին,որոնք հավատացել են նրա ասածներին,նախընտրական պայքարի ժամանակ նա իշխանությունների ամենախիստ քննադատներից էր ու դրա շնորհիվ էր նաև ,որ գրավեց ըննդիմադիր ընտրազանգվածի ձայների զգալի մասը այդ թվու Լևոնի քվեներից ,իսկ հիմա իր ընտրողների 80-90 տոկոսը հիասթափված է նրանից և միաբել է համազգային շարժմանը ու հարորդ ընտրություններին Արթուրը ուրախ ա լինելու եթե 5 տոկոս կարանա հավաքի…

Kuk
29.03.2008, 23:29

Ի՞նչ 5 տոկոս: Գեղամյանն ինչքա՞ն հավաքեց, էդքան էլ ինքը կհավաքի: Երբ Լևոնը ասաց, որ Արթուրին ձայն տվողներն իրենց ձայները տալիս են ՍՍ-ին, Արթուրը Գյումրիում հայտարարեց, որ դա լկտի սուտ է, և ընդամենը վերջերս խոստովանեց, որ ինքը և ՍՍ-ն միասին հավաքել են ընտրողների 70 տոկոսը:

Armenoid
30.03.2008, 00:46
ես թմայի անունը գիտեք ոնցա պետք դնել
Ծախու Արթուրը և իր հոգնած երկիրը:D

nnaarreek
30.03.2008, 01:29
Ժողովուր բայց ինչից ենթադրեցիք որ արթուրը դավաճան ա??
Ետ "մարդը" միշտ էլ եղել ա սերժի թուլեն, դե ընտրություններից առաջ էլ սերժը արթուրիկին ասեց դե հել իմ դեմ մի 2 բան ասա, ընդիմություն դառի, որ չասեն միապետություն ա.......

Ետ քաղաքական մարմնավաճառը կյանքում ժողովրդի կողքին չի եղել, որ մի հատ էլ կարանա դավաճանի!!! Ուղակի ժողովրդին կուտ տվեցին 200,000 հոգի էլ կերան ետ կուտը, ցավոք սրտի.......

Լ.յ.ո.վ.
30.03.2008, 02:18

Էդ 200 000-ից մեկն էլ ես էի :(:angry

Գիտեք ինչնա ինձ զարմացնում: Էն որ Արթուրի դավաճանելուց հետո բոլորը ասում են, իբր մինչև էդ էլ գիտեին, որ Արթուրը դավաճանա: Բայց տենց բան չկա: Ինքը ընտրություններից հետոա որոշել ծախվել, մինչև էդ ինքը Սերժի մարդը չի եղել:
/հիմնվում եմ որոշ փաստերի վրա/

nnaarreek
30.03.2008, 02:35

Տո լավ հա ետ ինչ փաստերի վրա ես հենվում???:angry:angry:angry

համ էլ ես չեմ ասում, որ նախորոք գիտեի: Ես ասում եմ որ արթուրիկը նախորոք գիտեր!!!

Լ.յ.ո.վ.
30.03.2008, 02:55
համ էլ ես չեմ ասում, որ նախորոք գիտեի: Ես ասում եմ որ արթուրիկը նախորոք գիտեր!!!

Խոսքը նրանց մասին էր, ովքեր ասում են նախորոք գիտեին, ուրեմն քո մասին չէր :)

Տո լավ հա ետ ինչ փաստերի վրա ես հենվում???:angry:angry:angry

Չգիտեմ տեղյակ ես, թե ինչ պատճառներով Արթուրը հրաժարվեց /ստիպեցին հրաժարվի/ ԱԺ նախագահի պաշտոնից? :think
Եթե չգիտես կարող եմ մանրամասնել`
Իր նախընտրական արշավում ՕԵԿը խոստացել էր վերադարձնել ավանդները ու էդ խոստումը շատ հազվագյուտ նախընտրական խոստումներից էր, որ պիտի կատարվեր: Բանը նրանում է, որ Արթուրը սերտ հարաբերություններ ուներ Ֆրանսիայի կառավարության հետ` հանձինս նախագահ Ժակ Շիրակի: Արթուրն անգամ ինչ-որ շքանշան էր ստացել ֆրանսիայի կառավարությունից /եթե չեմ սխալվում "Փարիզի պատվավոր քաղաքացի"/: Կարճ ասած Ժակ Շիրակը, որպես Հայաստանի հաջորդ նախագահ էր նախապատրաստում Արթուրին, ու այդ ամենի համար նա պատրաստվում էր համաձայնել, որ Ֆրանսիան կատարի Արթուրի խոստումը, ու Ֆրանսայի հովանավորչությամբ վերադարձվեն հայերի բոլոր ավանդները /իհարկե որոշակի տոկոսային հարաբերությամբ/: Մի խոսքով արդեն ամեն ինչ պատրաստ էր, Արթուրին էլ թվում էր, թե ինքը փողը ճարել է ֆրանսիացիներից ու բաժանելու է հայերին, կարծես թե ոչ մի խոչընդոտ չկար, բայց...
Սերժ Սարգսյանը, որը դեռ էն ժամանակներից պատրաստվում էր ՀՀ հաջորդ նախագահ դառնալուն կատարեց շատ պարզ հաշվարկ: Եթե Արթուրը կատարի իր խոստումը ու բաժանի բոլորի ավանդները, ապա ՕԵԿ առաջնորդի ռեյտինգը ակնթարթորեն կբարձրանա ու եթե այս ամենին ավելացնենք, որ մինչ այդ Բաղդասարյանի վրա ոչ մի "կեղտ" չկար, ապա անկասկած ժողովրդի մեծամասնությունը նրան կընտրեր: Արժեր թողնել, որ Արթուրը անի այս ամենը? :think Իհարկե ՈՉ: Քանզի Արթուրը օրենսդիր և ոչ գործադիր մարմին էր, ապա ամեն դեպքում այս ամենին պիտի համաձայնվեր նաև գործադիրը, որի գլխավերևում ՀՀԿ-ականներն էին` սերժականները: Ու պարզա, որ Արթուրի պլանը քանդվեց: Ոչ մի փող էլ Ֆրանսիաից Հայաստան չեկավ: Ավելին Արթուրին ստիպեցին դուրս գալ ԱԺ նախագահի պաշտոնից, բայց Արթուրը գոնե էնքանով էր խելոք, որ մինչև "հանելը" ինքը "հերոսաբար" դուրս եկավ:
Էս ՍՍ-Արթուր կոնֆլիկտից հետո պնդել, որ Արթուրը մինչև ընտրությունները էլի եղելա ՍՍի մարդը, անիմաստ է: ;)

Իսկ թե ինչի ընտրություններից հետո Արթուրը միացավ ՍՍին` դավաճանելով իրեն ընտրողներին առանձին թեմա է: :)

Մտահոգ
30.03.2008, 14:20
ցավալի բայց իրողություն, առտուրիկների, արտաշիկների եվ այլ վճարովի ղաղ գործիչների քաղաքագիտական ժամանակակից բացատրական բառարան

Պետություն – հասարակության քաղաքական կազմակերպություն, կառավարման որոշակի ձևով: Զբաղվում է մասսայական ապատեղեկատվությամբ, հասարակության բոլորի անդամների իրավունքների ոտնահարմամբ: Հանդիսանում է այդ պահին իշխանության մեջ գտնվող բոլոր մեծ ու միջին չինովնիկների, նրանց մոտ ու հեռու բարեկամների անքակտելի սեփականություն: Պետությունը որպես կանոն պետք է շրջապատված լինի թշնամիներով: Պետությունները կարող են ունենալ արտաքին ու ներքին քաղաքականություն: Որոշ դեպքերում նախագահի որոշման համաձայն կարելի հրաժարվել մեկից կամ մյուսից, կամ երկուսից միասին: Պետությունը պետք ունենա ազգայնական գաղափարախոսություն, եթե այլ բան նախատեսված չէ նախագահի գրավոր կամ բանավոր հրամանագրով: Ազգայնական գաղափարախոսությունը հատկապես անհրաժեշտ է արտաքին ու ներքին քաղաքականություն բացակայության պայմաներում:

Նախագահ – պետության բարձրագույն պաշտոնը: Տնօրինում է պետության և տվյալ պետության տարածքում ապրող ողջ բնակչության սեփականությունը: Տնօրինում է բնակչության կյանքը: Իրականացնում է արտաքին և ներքին քաղաքականությունը, եթե այլ բան չի նախատեսում ինքն իր հրամանով: Կրթությունը պետք է լինի առավելագույնը եռամյա: Եթե կրթությունը գերազանցում է երեք տարին, պետք է օժտված լինի գիր-գրականության և դրա հետ առնչություն ունեցող բոլոր երևույթների ու անձնաց նկատմամբ ատելությամբ: Նախագահը պետության գլխավոր ապատեղեկատվություն տարածողն է: Արձակում է գրավոր ու բանավոր հրամաններ: Բանավոր հրամանները հրապարակման ենթակա չեն, բայց ենթակա են կատարման բոլորի կողմից: Նախագահն իր լիազորություններն իրականացնում է տաս տարի, որից հետո նախագահի պաշտոնը փոխանցում է իր կողմից ընտրված, մերձավոր շրջապատից, որևէ մեկին: Փոխանցման ժամանակ կարող են կազմակերպվել համերգներ երկրի շրջաններում ու մայրաքաղաքում: Փոխանցման գործընթացը կարող է պայմանականորեն կոչվել նախագահի ընտրություն:

Հասարակություն – մարդկանց պատմականորեն ձևավորված համատեղ գործունեության ամբողջություն: Կամավոր նախագահին ու նրա մերձավոր շրջապատին է հանձնում իր սեփականությունն ու կյանքը: Զրկված է իրավունքներից: Պարտավոր է հավատալ ապատեղեկատվությանը: Պարտավոր է հետևել ազգայնական գաղափարախոսությանը: Պարտավոր է ընբռնումով մոտենալ նախագահի, նրա մերձավոր շրջապատի, նրանց բարեկամների ու հարազատների բոլոր կամայականություններին: Պարտավոր է մասնակցել նախագահի պաշտոնի փոխանցման կապակցության կազմակերպվող մեկամսյա համերգներին: Չմասնակցելու դեպքում զրկվում են աշխատանքից: Համերգի պահին այլ միջոցառումների մասնակցելու դեպքում ձարբակալվում են: Կարող է զբոսնել, եթե այդ պահին այլ բան նախատեսված չէ նախագահի բանավոր հրամանագրով:

Ժողովրդավարություն – հասարակության պետական քաղաքական կառավարման ձև: Հայտարարվում է, բայց չի իրականացվում: Խորթ է ազագայնական գաղափարախոսությանը: Հիմնական սկզբունքներն են, հասարակության բոլոր անդամների իրավահավասարություն ու նրանց հիմնական ազատությունների պաշտպանություն, եթե այլ բան չի որոշել նախագահը: Որոշ դեպքերում հայտարարվում է, որպես կառավարման հիմնական ձև` միջազգային կազմակերպությունների անդամակցելու, նախագահի, նրա մերձավորների, բարեկամների ու հարազատների միջազգային անխափան ճանապարհորդությունները ապահովելու և միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

Ընտրություններ – ժամանակ առ ժամանակ կազմակերպվող միջոցառումներ պետության կառավարման ժողովրդական ձևին ֆորմալ տեսք տալու համար: Հասարակության անդամները կարող են մասնակցել կամ չմասնկակցել ընտրությունների օրը կազմակերպվող քվեարկությանը, բայց ընտրություններից առաջ կազմակերպվող համերգներին մասնակցել պարտավոր են: Հասարակության անդամները կարող են ընտրության օրը քվերակել ըստ իրենց ցանության, եթե այդ պահին տվյալ տեղամասում նախագահի մերձավորներից, բարեկամներից ու հարազատներից ոչ մեկը ներկա չէ, կամ այլ բան չի նախատեսել: Ընտրությունների օրը ընտրողները ստանում են 5000 դրամ: Գումարի չափը կարող է փոխվել` կախված ինֆլյացիայի տեմպից: Սակայն գումարի չափը պետք է անփոփոխ մնա նվազագույնը երեք ընտրությունների ժամանակ: Գումարից կամավոր հրաժարվողները կարող են ձերբակալվել: Ընտրությունների արդյունքները որոշվում են նախագահի բանավոր հրամանագրով: Հրապարակվում են ԿԸՀ կողմից, կնքվում են ՍԴ կողմից:

Ազգային Ժողով – պետության կառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, կազմված նախագահի բարձրագույն վստահությունը վայելող մերձավորներից: Անդամների կրթությունը պետք է պարտադի ցածր լինի նախագահի կրթությունից` ազգային անվտանգության նպատակներով: Անդամները պարտադիր պիտի սիրեն խաշ: Քյաբաբ-խորովածի նկատմամ սերը ողջունելի է: Հայացքի բթությունը պարտադիր է: Գրավոր ձևակերպում է նախագահի ցանկությունները:

Ընդիմություն – Ազգային Ժողովում կամ դրանից դուրս հասարակության դժգոհ անդամների կարծիքը ներկայացնող անհատների միություն: Լինում է երկու տեսակի` կառուցողական և արմատական: Կառուցողական ընդիմություն զբաղվում է պատասխանատու քննադատությամբ: Կառուցողական ընդիմությունը ձևավորվում է նախագահի բանավոր հրամանագրով` ժողովրդավարության տեսք տալու համար (սրա հիմնական պատճառները տես Ժողովրդավարություն տերմինի բացատրությունում): Նախագահի բանավոր հրամանագրով կարող է դադարեցնել պատասխանատու քննադատությունը: Կարող է նախագահի բանավոր հրամանագրով ժամանակ առ ժամանակ դառնալ արմատական ընդիմություն` հատկապես ընտրություններից առաջ: Պարտավոր է կոալիցիայի մաս կազմել: Պարտավոր է ընդունել նախագահի կողմից տրվող պաշտոնները: Պարտավոր է պաշտոներն ընդունելուց հետո զբաղվել արմատական ընդիմության քննադատությամբ:
Արմատական ընդիմությունը կազմակերպում է հակահամերգներ: Կարող է երգել, պարել առավելագույնը տաս օր: Ժամկետը լրանալուց հետո պարտավոր է ծեծ ուտել: Պարտավոր է կամավոր զոհեր տալ: Պարտավոր է զոհերի մեղքը վերցնել իր վրա, կամավոր հանձնվել ու ձերբակալվել:
ՄՈՒԶԿԱՄԱՆԴ

dvgray
30.03.2008, 14:35
Իսկ թե ինչի ընտրություններից հետո Արթուրը միացավ ՍՍին` դավաճանելով իրեն ընտրողներին առանձին թեմա է: :)
/Հեչ էլ ուրիշ թեմա չէ. այլ հենց էս թեման է :):/
Միացավ, որովհետև մորթապաշտ է, վախկոտ է, փողասեր է, ... ու համոզվեց, որ իր խաղերը /"օտար խաղերը" :D / ավարտվել են:
Ու դա արեց բոլոր իր ընտրողներին ու չընտրողներին ցնցող դավաճանական քայլով:

Լ.յ.ո.վ.
30.03.2008, 17:41

Ես ի նկատի ունեի տարբերվում է "արթուրը մինչ ընտրությունները սերժի մարդն էր, թե` ոչ" քննարկումից: :)
Չընտրողներին չգիտեմ, բայց ընտրողներին /նաև ինձ/ ահավոր ցնցեց: Ես դրա...:angry

nnaarreek
31.03.2008, 23:19
Չգիտեմ տեղյակ ես, թե ինչ պատճառներով Արթուրը հրաժարվեց /ստիպեցին հրաժարվի/ ԱԺ նախագահի պաշտոնից? :.......

Լյով ճիշտ ասած շատ երկար եր ալարեցի կարդամ, դու ինձ բանոր կպատմես;)

Իսկ ետ արվամոլին ոչոք էլ չի ստիպել հրաժարական տա, իսկ ինչ որ ասում են ետ սաաաաաղ կուտ ա!! ԲԱ

Ավելացվել է 3 րոպե անց
Ժողովուրդ բա ճիշտ ա որ մի անգմ արթուրը եկել ա կամանդիրովկից տուն, տեսել ա սերժը կնգա հետ են լավ բաներից ա անում, թափով պաղխկվել ա շկաֆում որ սերժը չտենա????:D:D:D

Artgeo
07.05.2008, 16:10
Վայ, կակոյ ոն սեկսուվալնի
http://www.imageshare.am/image/77089419/1/1/a-8327-b.jpg (http://www.imageshare.am/view/77089419/a-8327-b.jpg)

Կլիենտի դիմանկարը՝ իրականության ֆոնին
14:19 Yerevan | 10:19 GMT | Saturday 16 February 2008
Գագիկ Աբգարյան

Արթուր Բաղդասարյան. «Օրինաց երկրի» նախագահ: Ծանր դեպք: Տառապում է անբուժելի հիվանդությամբ, որ կարելի է նարցիսիզմի մուտացիա համարել` ինքնաներշնչման զոհ, որի վերաբերյալ հոգեբանները ինչ-որ եզրույթ գտած կլինեն, բայց քաղաքականության մեջ դեռ բնորոշված չէ:

Խելացի է, իր կարծիքով, եռանդուն, գիտի թիմ սարքել (եւ` քանդել): Ի տարբերություն Վազգեն Մանուկյանի ու Արտաշես Գեղամյանի` երիտասարդ է, բայց դա չի փրկում նրանց սխալները կրկնելու գայթակղությունից: Արթուր Բաղդասարյանը ընտրովի տեսողություն ունի` գերադասում է տեսնել, ինչ համարում է ցանկալի ու չտեսնել` ինչ ակնառու է: Սա վտանգավոր է կարիերայի համար: Նաեւ` կամիկաձե է: Ապացուցող տասնյակ փաստեր կան, որոնց ցանկում ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելը չկա, որ ճիշտ, բայց ուշացած քայլ էր ու օրինաչափորեն էլ պատժվեց կուսակցության ոչնչացմամբ (իրենց ներկայացմամբ` բյուրեղացմամբ): Այդ հրաժարականը կամավոր չէր` կամավորի դեպքում Արթուր Բաղդասարյանը, որ այդքան ընդդիմադիր է ու օրինաց երկրի ջատագով, հրաժարական պիտի տար 2004-ի ապրիլի 12-ին, երբ ԱԺ-ն առանց իր գիտության զորանոց դարձավ ու Բաղրամյան 19-ից մինչեւ օպերա մայթերը արյան մեջ կորած էին հաջորդող օրերին էլ... Բայց նա լռեց: Նա նույն հաջողությամբ լռեց Սահմանադրության հանրաքվեի ժամանակ, որի արդյունքների կեղծումը` մեկ րոպեում 45 քվեարկող արագությամբ, «Գինեսի» գրքի չգրանցված ռեկորդ էր: Այդպես էր հրահանգված` մեկ եւ երկու` Սահմանադրություն էր, էլի, իշխանության փոփոխության խնդիր չկար, իրեն ինչ...

Կլիենտը չունի ժամանակի զգացում` նա կամ առաջ է ընկնում կամ ետ: Նրա միակ առավելությունը մյուսների համեմատ ոչ այս-ոչ այն լինելու ունակությունն է. երրորդության մասնագետ է: Նա ինքնաներշնչմամբ իրեն հավատացրել է, որ ավազակապետության մեջ ավազակություն անելով («Օրինաց երկիրը» երեք տարի իշխանության մեջ եղել է` բոլոր «հնարավորություններից» օգտվելով), իշխանությանը քննադատելով (ինչը համարում էր իր շահեկան տարբերությունը), ինքն իրավասու է ասել, որ այս պետությունը ավազակապետություն չէ, որովհետեւ դեսպանատներ ու դրոշ ունի... Ինքնահիպնոսի այս անուրանալի մասնագետը, եթե հանկարծ բացեր աչքերը ու շուրջը նայեր, կտեսներ, որ իրեն սպասում է երկրորդ բյուրեղացումը կուսակցության մեջ (հենց այս անգամ ստացած փողերը վերջանան), որից հետո այլեւս իր կարիքը ոչ ոք չի ունենալու: Ու արդեն ինքը չի կարող հավակնել նույնիսկ այն դերին, որ այսքան տարի հավատարիմ ու հաջողությամբ Գեղամյանն է կատարել, որովհետեւ Մամիկոնիչը հավատարիմ է իր տերերին, իսկ Արթուր Բաղդասարյանը տեր փոխելու ու տիրոջ որոնումների հավերժական գործընթացի մեջ է: Տերերը այնքան անխելք չեն, որ վերստին անհավատարիմ ծառա վարձեն: Արթուր Բաղդասարյանը հաստատ գիտի, որ ինքը 2008-ին նախագահ լինելու ոչ մի շանս չունի, բայց հնարավորություն չունի գայթակղությունից հրաժարվելու` նախ վախենում է, որ իշխանությունն իրեն չի հասկանա (կամ` չի ների ուխտադրժության համար), հետո վախենում է, որ իր անհուսալի կուսակցությունն իրեն չի հասկանա, ու ամեն մեկը կգնա իր հարցերը իր հնարավորություններով լուծելու ճանապարհով (ինչպես արդեն եղել է): Կա երրորդ «սպառնալիքը»` ժողովրդավար Եվրոպան, որ այնքան հույսեր է կապում իր հետ (իր հայտարարությունների համաձայն, որոնք միայն ինքն է հիմնավորում` Եվրոպայի լուռ լռության մեջ), իրեն չի հասկանա: Ծանր է Մոնոմախի գլխարկը նրա երիտասարդ ուսերի համար` տարիները ոչ թե փորձ, այլ արկածախնդրություն են ավելացնում նրա քաղաքական զինանոցում: Բլեֆի մեծ վարպետը այս անգամ ինքնաբլեֆի մեջ է, ու դա շատ ավելի ցավոտ է լինելու, քան կուսակցության հիմնադիր անդամների հրաժարականներն էին... Ինքնաներշնչումը նրան հաստատ թույլ չի տա ռեալիստ լինել ու ժամանակի զգացողություն ունենալ` սպասելով իր ժամին, որը այս քայլերով կարող է եւ չգալ... Իսկ այն, որ նա ակնարկում է տարբեր միավորումների մասին` բլեֆ է վերստին, ուզում է ապահովագրել իրեն. իշխանության աչքում գին ստանալ` բա որ մեկ էլ տեսար մի չհրահանգված բան արեց, ընդդիմության աչքում դաշնակից թվալ` մի խփեք, որ գալու տեղ ունենամ: Այդպես հարմար է: Նա ընտրեց վերջնական ինքնասպանությունը` քաղաքական կարիերան այդքան երիտասարդ ավարտելու անփառունակ վերջաբանով. եթե իր համար դա վատ է, լավ է Հայաստանի համար, այն Հայաստանի, որի քաղաքական դաշտի ավգյան ախոռները փետրվարի 20-ին մաքրվելու են բոլոր պատվիրակված «կամիկաձեներից» ու երեւութական «ընդդիմադիրներից», որոնց հավատալն այլեւս ոչ միայն խոսքի ու գործի հակասությունը չտեսնել չէ, այլեւս` ծիծաղելի է:

Կլիենտը հեռանալու է տերերի հետեւից:

http://zhamanak.com/article/8327/

Աբելյան
07.05.2008, 22:01
5 տարի հետո եթե Արթուրը թեկնածություն դրեց նախագահական ընտրություններում, 3-4 տոկոս հավաքի մաքսիմում: Իսկ Օրինաց Երկիրը իրա վերջի տարիներն ա ապրում Աժ-ում: Դրա համար էր Լևոնը ասում, որ ԱԲ-ը իրա կարիերայի վրա խաչ ա քաշում: Արթուրն էլ չէր հավատում: Ինքը միացավ իշխանություններին ոչ թե ժողովրդին դավաճանած ըլնելու համար, այլ՝ իրա լավ ապագայի մասին մտածելով:

Լ.յ.ո.վ.
07.05.2008, 22:12
Ինքը միացավ իշխանություններին ոչ թե ժողովրդին դավաճանած ըլնելու համար, այլ՝ իրա լավ ապագայի մասին մտածելով:

Հետաքրքիրրա ինչովա մտածում? :think