PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն



Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8]

Ներսես_AM
21.12.2019, 00:24
https://www.youtube.com/watch?v=tofYv-H5liU

Հետաքրքիր փաստեր Սերժի ու Քոչի դեմ, ԱԱԾ նախկին գեներալի կողմից։

Անկախ նրանից թե ինչեր ա ասում, շատ տխուր ա որ մեր ԱԱԾ նախկին գեներալը նստել ա ու կոնկրետ անուններով ու հասցնեներով ասում ա թե ում երբ են գաղտնալսել։ Էդ անտերը պետական գաղտնիք ա ու երևի ԱԱԾ–ն պիտի իրանով զբաղվի, որ ստեղ ընդեղ բերանը չբացի։

Ամբողջական տարբերակը՝


https://www.youtube.com/watch?v=KpVPgZrnE5M

John
21.12.2019, 01:16
Էս էլ ա հետաքրքիր ...


Երբ մտել ենք հավաքակայան, այնտեղ արդեն իսկ կար Ղարաբաղից եկած զորք, մոտ 500 հոգի. Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա

https://www.1in.am/2676153.html

Անունը թաքցրել են, բայց հարցազրույցի մեջ որ ասում ա Բալայան Ռոբերտ ա էղել հոր անուն-ազգանունը՝ բաց տեքստով գրել են էդ մասը։ Լրագրողական էթիկա բլյա

Lion
07.09.2020, 16:24
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները բոյկոտում են դատական նիստերը. այլևս չեն մասնակցի...

Սենց հետաքրքիր բաներ...

Նիկոլենց «արդյունավետության» հերթական արտահայտությունը:

Գաղթական
08.09.2020, 19:45
Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձանը տեսել ե՞ք:
Այսինքն՝ էսքիզը էլի..

Էն մի հատ անիկդոտ կա է, որ նկարիչին հարցնում ա.
- Էս ի՞նչ խառը բաներ ես նկարում
- Դե ես տենց եմ տեսնում աշխարհը
- Տնաշեն, մի ակնոցի եղածն ի՞նչ ա, որ չես առնում դնես, տեսողությունդ գա տեղը..

Lion
08.09.2020, 20:15
Մարտի 1-ի հուշարձանը պետք է, լայն իմաստով, արդար դատաքննությունը լիներ, թե չէ դնել, մեր՝ հարկատուներիս, հաշվին, մի վիճահարույց արձան տնգել Երևանի կենտրոնում...

Ինչքան հեշտ, այնքան էլ անիմաստ բան...

Գաղթական
08.09.2020, 21:01
Արդարադատության ոլորտում կատարվող/սպասվող փոփոխություններին, ճիշտն ասած, մի աչքով եմ հետևում:

Բայց, ոնց հասկանում եմ, Քոչի արդար դատավարությունը հենց դրանց հաջողությունից ա կախված:
Թե չէ ուրիշ կերպ ոնց պիտի լիներ:
Հո Նիկոլը կամ Բադասյանը չէին զանգելու դատավորին, ասեին` ինչ ուզում եք արեք` փակեք դրանց..

Lion
08.09.2020, 22:41
Կամ պետք է զանգել կամ...

Իրենք չեն զանգում, բայց իրենք կարող ե՞ն վստահ լինել, որ դատավորը, լայն իմաստով, արդար կլինի և, կրկին լայն իմաստով, իրեն ուրիշը չի զանգի: Չեն կարող:

Եվ այսպես, իրենք չեն զանգում, իսկ ուրիշները, հնարավոր է, «զանգում են»: Այս պայմաններում դրական արդյունքն ակնկալելը միամտություն է:

Այդ թվում նաև սա հաշվի առնելով էի ես ասում, որ տարվող ուղղությունը սխալ է:

Գաղթական
08.09.2020, 23:24
Կամ պետք է զանգել կամ...

Իրենք չեն զանգում, բայց իրենք կարող ե՞ն վստահ լինել, որ դատավորը, լայն իմաստով, արդար կլինի և, կրկին լայն իմաստով, իրեն ուրիշը չի զանգի: Չեն կարող:

Եվ այսպես, իրենք չեն զանգում, իսկ ուրիշները, հնարավոր է, «զանգում են»: Այս պայմաններում դրական արդյունքն ակնկալելը միամտություն է:

Այդ թվում նաև սա հաշվի առնելով էի ես ասում, որ տարվող ուղղությունը սխալ է:

Լիոն ջան, կներես, բայց ո՞նց կարող ես դու` իրավաբան լինելով ու արդարություն պահանջելով հանդերձ, քեզ նման արտահայտություն թույլ տալ, թե` «Կամ պետք է զանգել կամ...»:

Արդարադատության հենց բուն իմաստն ա դա, որ արդար դատական համակարգ լինի` առանց որևէ ազդեցության:
ՈՒ, նախ և առաջ, նման ազդեցությունը պիտի բացառվի կառավարությունից:

Կառավարության դերն, էս հարցում, պիտի սահմանափակվի արդար դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ անկաշկանդ ու անվտանգ պայմաններ ստեղծելով:
Վերջ:

Բայց եթե դու` որպես կառավարություն, չես միջամտում դատավճռի կայացման վրա, ապա դու երբևէ ու որևէ երկրում չես կարող 100%-ով համոզված լինել, որ դրա վրա չի ազդի նաև երրորդ կողմը:
Դրա համար էլ պետք է գործի կասկածելի քեյսերը ստուգող ու անօրինությունները բացահայտող համակարգ:

Իսկ եթե դատավորի վրա ոչ-մի կողմնակի ազդեցություն չի եղել, բայց այնուամենայնիվ նա կայացրել է կողմերից առնվազն մեկին չգոհացնող որոշում` դրա համար գոյություն ունի ավելի բարձր ատյաններ դիմելու ինստիտուտը:
Սա դու ինձնից ավելի լավ պիտի որ իմանաս:

Ինչ վերաբերվում ա Քոչի գործին` էստեղ կիսատ բաժակի պատմությունն ա..
Դու վատատեսորեն ես տրամադրված ու բաժակը կիսով չափ դատարկ ես տեսնում:
Իսկ օրինակ ես` լավատեսորեն եմ տրամադրված ու ինձ համար բաժակը կիսով չափ լիքն ա:

Գուցե էդ ծանր մարսվող (քո խոսքերով ասած) ու ծավալուն գործը հենց այն շոգեքարշի դերը պիտի խաղա, որի շուրջ ծամծմվելով, ընկնելով ու բարձրանալով, ցավոտ բացթողումներով ու փայլուն ձեռքբերումներով իրապես կայանա ՀՀ բյուրեղյա արդարադատության համակարգը:
Ոնց որ ասենք` թե չլիներ Արցախի պատերազմը` էդքան ծանր գնով ու էդքան բարձր որակով չէր կայանա տարածաշրջանի ամենափոքր ու ամենասակավամարդ պետության էդ նույն տարածաշրջանում ամենահզոր բանակը:

Varzor
09.09.2020, 01:30
Մեկ է, ներկայիս մեղաադրանքով Քոչարյանը չի դատապարտվելու։

Lion
09.09.2020, 08:17
Գաղթական ջան, մի մոռացիր, որ իրավաբան լինելուց զատ ես նաև հավակնում եմ ռազմաքաղաքական վերլուծաբան լինել...

Այո, իդեալում դու ճիշտ ես, բայց ես նաև ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ այն կարճ ժամանակը, որը բաժին էր հասել նիկոլենց, նույնիսկ իդեալականորեն ճիշտ գործելու դեպքում էլ սկզբունքորեն քիչ էր քո ասած համակարգն ունենալու համար՝ մայիսին Նիկոլը եկավ իշխանության, իսկ արդեն հունիսին էլ սկսեց Քոչարյանի գործը: Քիչ է, նույնիսկ տեսականորեն չի հերիքի, որ նորմալ, քո ասած համակարգն ունենաս: Այսինքն՝ զուտ պրագմատիկ իմաստով, կպնել պետք չէր կամ, եթե կպնում ես, պետք էր հսկել այդ ամենը: Երկրորդը դու չես ընդունում և ճիշտ ես, մնում է...

Ահա նման տխուր, բայց իրատեսական բաներ...

Գաղթական
09.09.2020, 11:18
Գաղթական ջան, մի մոռացիր, որ իրավաբան լինելուց զատ ես նաև հավակնում եմ ռազմաքաղաքական վերլուծաբան լինել...

Այո, իդեալում դու ճիշտ ես, բայց ես նաև ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ այն կարճ ժամանակը, որը բաժին էր հասել նիկոլենց, նույնիսկ իդեալականորեն ճիշտ գործելու դեպքում էլ սկզբունքորեն քիչ էր քո ասած համակարգն ունենալու համար՝ մայիսին Նիկոլը եկավ իշխանության, իսկ արդեն հունիսին էլ սկսեց Քոչարյանի գործը: Քիչ է, նույնիսկ տեսականորեն չի հերիքի, որ նորմալ, քո ասած համակարգն ունենաս: Այսինքն՝ զուտ պրագմատիկ իմաստով, կպնել պետք չէր կամ, եթե կպնում ես, պետք էր հսկել այդ ամենը: Երկրորդը դու չես ընդունում և ճիշտ ես, մնում է...

Ահա նման տխուր, բայց իրատեսական բաներ...

Շատ վաղուցվա մի հարցազրույցում, կվախենամ սխալվել, բայց վայթե Արմքոմեդիի առաջին հաղորդումներից մեկի ժամանակ, երբ Նիկոլին հրավիրել էին ստուդիա, իրեն հարցրին, թե ո՞րն էր քո կյանքի ամենադժվար օրը..
Էդ հարց ու պատասխանը մոտավոր եմ հիշում..
Բայց ինքը պատասխանեց, որ դա այն օրն էր, երբ իմացավ 8 թվի մարտի 1-ի զոհերի մասին..

Գուցե այդ զոհերը իր խղճին ծանրացել էին..
Գուցե ինքն իրեն էր համարում գլխավոր մեղավորներից՝ տեղի ունեցածի համար..
Մենք դա չգիտենք..
Բայց, ամեն դեպքում, իր վարչապետ դառնալու հենց սկզբից էդ գործով զբաղվելը հաստատ ո՛չ որպես քաղաքական վրեժխնդրություն, ո՛չ էլ՝ առավել ևս, պոպուլիզմ էր՝ ըստ իս:
Դա նորմալ մարդկային արդարաության բացահայտման պահանջ էր:

ՈՒ մի քիչ անհասկանալի ա, ճիշտն ասած, Նիկոլին մեղադրանքը, թե ինչի ավելի ուշ չլծվեց մարտի 1-ի գործի բացահայտմանը:

Էդ «ավելի ուշ»-ը, սկզբունքորեն, 10 տարուց էլ կարող էր դեռ շատ շուտ լինել ու 1 տարուց էլ՝ շատ ուշ..

Առանց կադրային ջարդի ու նոր սերունդին կրթելով նոր կադրերի նախապատրաստման ու տարիների փորձով թրծման՝ վաղվա օրը միշտ էլ անկանխատեսելի կարող էր լինել:

Փաստը նա է, որ Նիկոլն էդքան քաղաքական կամք դրսևորեց՝ արդարադատության ձեռք բարձրացնել Հայաստանում ժամանակի ամենազորեղ ու ազդեցիկ մարդկանցից մեկի վրա, եթե ոչ՝ զորեղ ու ազդեցիկներից ամենա-ամենայի:

ՈՒ սրանով էլ պետք է պայմանավորել Նոր Հայաստանի վերածնունդը, որտեղ ցանկացած մեկը պիտի հավասար լինի օրենքի առաջ:

Ես տենց եմ հասկանում..

Lion
09.09.2020, 13:29
Ապեր կամք դրսևորեց, այո, սակայն հարց է, հաջողություն կունենա՞ թե՞ ոչ: Ես կարող եմ կամք դրսևորել և ռինգ դուրս գալ MMA աշխարհի գերծանրքաշային չեմպիոնի դեմ, բայց մեծ հարց է, կհաղթե՞մ իրեն...

Գաղթական
09.09.2020, 13:40
Ապեր կամք դրսևորեց, այո, սակայն հարց է, հաջողություն կունենա՞ թե՞ ոչ: Ես կարող եմ կամք դրսևորել և ռինգ դուրս գալ MMA աշխարհի գերծանրքաշային չեմպիոնի դեմ, բայց մեծ հարց է, կհաղթե՞մ իրեն...

Էդ տրամաբանությամբ՝ գերծանրքաշային հակառակորդներով շրջապատված Հայաստանի անկախությունն ու ընդհանրապես հայ ժողովրդի գոյությունը լրիվ պարապ զբաղմունք ա ))

Առավել ևս, նման տրամաբանությամբ առաջնորդվելով, ընդհանրապես անիմաստ էին վերջին հեղափոխությունն ու դատարկվող քուչի վերածված երկիրը վերջնական կործանումից փրկելու բոլոր ջանքերը..

Lion
09.09.2020, 17:48
Դեե, կարծես Նիկոլն էլ է այսպես մտածում: Տեսնենք...

Տրիբուն
09.09.2020, 20:02
Գաղթական ջան, մի մոռացիր, որ իրավաբան լինելուց զատ ես նաև հավակնում եմ ռազմաքաղաքական վերլուծաբան լինել...


Նաև պատմաբան ու լեզվաբան, այ համեստ ;)



Փաստը նա է, որ Նիկոլն էդքան քաղաքական կամք դրսևորեց՝ արդարադատության ձեռք բարձրացնել Հայաստանում ժամանակի ամենազորեղ ու ազդեցիկ մարդկանցից մեկի վրա, եթե ոչ՝ զորեղ ու ազդեցիկներից ամենա-ամենայի:
..

Ձեռք բարձրացրեց ու հետո ասեց, ես գործ չունեմ, դուք ձեր դատարանը, թող ինչ ուզում ա լինի։ Իսկ լինում ա էն, որ սադիստը սաղիս վրա հիմա կայֆավատ ա լինում։

Ախպեր, սաղս էլ համաձայն ենք, որ դատարն զանգել չի կարելի։ Բայց չես կարա դատարանները թողնես նույնը ինչ նախկինում էին ու ակնկալես, որ պիտի արդարադատություն լինի։ Նիկոլը չնայած մի քանի անգամ Հիսուսական կայֆերի մեջ ա էղել, բայց աչքիս լրիվ պիղատոսություն ա անում, ձեռները լվացել ա քաշվել ա մի կողմ, թե բա, ես դատարաններին բան չեմ ասում։ Բան չեն ասում մաքուր ու արդար դատարաններին։ Այսինքն եթե բան չես ասելու, սկզբից մի հատ դատարանները փոխի, հետո կարաս էլ ոչ մի բան չասես։

Վոբշեմ, ոնց որ միշտ հայկական լափառոշություն ռուլիտ․ մեծ-մեծ բռթելուց լավ ենք, իսկ իրականացումը ինչպես միշտ։

Տրիբուն
09.09.2020, 20:05
Կարճ ասած, ես լրիվ մարտի մեկի տուժողների իրավահաջորդներին հասկանում եմ։ Էս կրկեսին մասնակցելը իրանց համար մի հատ մեծ տռավմայա, իսկ մեր բոլորի համար մի հատ մեծ ամոթ։ Ախպեր, եթե չեք կարում Քոչարյանին նստացնեն, պրյամոյ ասեք, մենք էլ ձեռ քաշենք էտ մարդուց, կարող ա ինքն էլ մեզանից ձեռ քաշի, պրծնենք։ Թե չէ ծնցրին արդեն սաղիս Քոչարյանով ու իրա հավայի դատով։

Գաղթական
09.09.2020, 21:04
Ձեռք բարձրացրեց ու հետո ասեց, ես գործ չունեմ, դուք ձեր դատարանը, թող ինչ ուզում ա լինի։ Իսկ լինում ա էն, որ սադիստը սաղիս վրա հիմա կայֆավատ ա լինում։

Տենց չասեց, հոպար:
Հենց ամենասկզբից ձեռնամուխ եղան դատարանները թարազուի բերելուն ու, էդ նպատակով, մեջտեղ հանեցին վեթթինգի գաղափարը:

Բայց էդ վեթթինգի ոտքը քարին դեմ առավ:
Ոնց հասկանում եմ`կուլիսների հետևում յուրոփացիք տոռմուզ արին:
Երևի Վենետիկի ստանդարտներով մի երկու ստորակետ չէր բռնում նախկինում Հայաստանի վիզ վերցրած կոնվենցիաների հետ:

Դրանից հետո երևան գցեցին դատավորների բարեպաշտության տօլի բարեվարքության համապատասխանության ստուգումը:
Թե հետո դրա հետ ինչ եղավ կամ չեղավ` արդեն լավ չեմ հիշում:
Ասում եմ` մի աչքով էի հետևում էդ պրոցեսներին:

Բայց էդ ամենին զուգահեռ էլի լիքը ուրիշ ոչ պակաս կարևոր պրոցեսներ էին ընթանում:
Նենց չի, որ հենց միայն էդ հարցն էր ուշադրության կիզակետում ու հանցավոր աչքաթողության էր մատնված:

Ձեռի հետ էլ` Քոչը նստեց, հետո հելավ, հետո էլի նստեց..
Սենց` выходит-входит, выходит-замечательно входит պրոցեսների մեջ էր..
Բռնածն էլ փաստաբան չէր, այլ` փաստաբանների խումբ..
Էն էլ` Հայաստանի մակարդակով, լավագույն փաստաբաններից ընտրված.. ասում են..

Բայց նենց չի, որ արդեն սաղ վրից մաքրվել ա, դատերը վերջացել են, իրանք հաղթել են ու արդեն պանիկայի մեջ ընկնելու պահն ա եկել..

Իհարկե հրաշալի կլիներ, որ մեր մոտ էլ ամեն ինչ մի քիչ արագ ընթանար, ոնց-որ ասենք Աթամբաևի դեպքում եղավ, բայց դե էնտեղ վայթե լավ էլ քաղաքական պատվեր էր վերևից իջեցրած:

Հիմա մեր մոտ էլ տուժած կողմը զգաց, որ պրոցեսը շատ ա երկարում ու հետաքրքիր մարտավարություն ընտրեց` իր ձայնը բարձրացնելու ու հարցը նորից օրակարգ մտցնելու:
Լավ էլ հաջողված քայլ էր:
ՈՒ դրա առաջին պտուղը երևի էն էր, որ Բադասյանը խոսեց էդ ինքնաբացարկների շքերթի անթույլատրելիության մասին:

Ոնց վերևում էի գրել` լավ ա, որ էս դատը համակարգում լիքը լադոգներ ի հայտ կբերի, որոնք հընթացս պետք ա փորձել շտկել..

Lion
09.09.2020, 22:09
Ապեր, էդ մարտավարություն չէր, է՞, էդ մի շառաչյուն ապտակ էր նիկոլենց, որի տակից ես չգիտեմ, թե ոնց են դուրս գալու...

Իսկ էդ «վեթթինգ-մեթթինգ» խաղերը, սկսած դատարանների դռները փակելու հիմարությունից, իմ ամենայն ուշադրության կենտրոնում են և, ինչպես այն ժամանակ էի ասում, որ անօգուտ ու վնասակար բաներ են, այնպես էլ՝ հիմա, ընդ որում հիմա արդեն մենք տեսնում ենք այդ ամենի բացասական հետևանքները...


Նաև պատմաբան ու լեզվաբան, այ համեստ ;)

Պատմաբան եմ, բայց առանց դիպլոմ, կորցրել եմ, իսկ լեզվաբան չեմ ուզում նույնիսկ հավակնել :)


Ձեռք բարձրացրեց ու հետո ասեց, ես գործ չունեմ, դուք ձեր դատարանը, թող ինչ ուզում ա լինի։ Իսկ լինում ա էն, որ սադիստը սաղիս վրա հիմա կայֆավատ ա լինում։

Ախպեր, սաղս էլ համաձայն ենք, որ դատարն զանգել չի կարելի։ Բայց չես կարա դատարանները թողնես նույնը ինչ նախկինում էին ու ակնկալես, որ պիտի արդարադատություն լինի։ Նիկոլը չնայած մի քանի անգամ Հիսուսական կայֆերի մեջ ա էղել, բայց աչքիս լրիվ պիղատոսություն ա անում, ձեռները լվացել ա քաշվել ա մի կողմ, թե բա, ես դատարաններին բան չեմ ասում։ Բան չեն ասում մաքուր ու արդար դատարաններին։ Այսինքն եթե բան չես ասելու, սկզբից մի հատ դատարանները փոխի, հետո կարաս էլ ոչ մի բան չասես։

Վոբշեմ, ոնց որ միշտ հայկական լափառոշություն ռուլիտ․ մեծ-մեծ բռթելուց լավ ենք, իսկ իրականացումը ինչպես միշտ։

Ցավոք՝ այո: Ուղղակի հետաքրքիր է, չի պատկերացնում դրա հետևանքները՞, թե՞ իրոք հավատում է էդ «պիղատոսական» կայֆերի արդյունավետությանը...

Lion
11.09.2020, 22:47
Վերջին 20 տարիների ընթացքում իշխանության ամբողջատիրական համակարգի ձևավորումը և իրականացումը դադարեցրած 2018թ․ հեղափոխական իրադարձություններից հետո կարծես մեկնարկեցին գործընթացներ, որոնք, ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծեին նաև կոռումպացված և տարիներ շարունակ ժողովրդավարության և մարդու (անհատական) իրավունքների դեմ ի նպաստ խմբային շահերի գործադրված պետական համակարգերի, այդ թվում՝ դատական համակարգի խնդիրը։

Կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկար է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։ Այդ անկարողությունը դրսևորվում էր իրավական համակարգի խորքային, համակարգված և հետևողական բարեփոխման իրական ծրագրի և դրա իրագործման բացակայությամբ, առանցքային պետական մարմինների վերակազմավորման և կազմավորման, դրանց սահմանադրական և օրենսդրական առաքելությանը հավատարիմ գործունեության ապահովման ձախողմամբ, կադրային անբովանդակ քաղաքականությամբ, ինչպես լայն իմաստով այնպես էլ առանձին կարևորության պաշտոնների մակարդակում։ Այս անկարողությունը կամ կամքի բացակայությունը դրսևորվում է ՀՀ ժողովրդավարական և իրավական պետություն սահմանադրական բովանդակությունը այլասերած և տապալած առանցքային նշանակության գործերով իրական և խորքային/բովանդակային վերանայման և արդյունավետ քննության իրականացման ձախողմամբ։

2018թ․ հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» գործով վերջապես սկսվեց իրական քննություն, որը կարճ ժամանակում ի հայտ բերեց այն աներևակայելի պատկերը, որը 10 տարի շարունակ հետևողականորեն նկարագրվում և բացատրվում էր ինչպես իրավական գործընթացներում՝ ներպետական և վերպետական ատյաններում, այնպես էլ՝ քաղաքական գործընթացներում։

Պարզվեց, որ պետությունը՝ պետական իշխանությանն ամբողջապես տիրած խմբերն ու անհատները կազմակերպված և հետևողականորեն պետական իշխանության տարբեր ճյուղերի ներգրավմամբ և դրանց իշխանության իրագործմամբ խեղաթյուրել են իրականությունը և խմբային շահերի սպասարկմանը ծառայեցրել մի ամբողջ ժողովրդի պատկանող իշխանությունն ու պետության ինքնիշխանությունը։ Պարզվեց, որ այդ նպատակի համար չի դրվել խտրություն միջոցների հարցում։ Այդ նպատակով խախտվում էր Սահմանադրությունը, խեղվում և սպանվում էին մարդիկ, խեղաթյուրվում էր ճշմարտությունն ու պատմությունը, կեղծվում էին փաստերը ու ապացույցները, դատապարտվում էին այլախոհները և հակառակորդները։

2008թ․ «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է շուրջ 113 անձ։ խաղաղ հավաքների մասնակիցները դատապարտվում էին զանգվածային անկարգությունների կազմակերպման կամ մասնակցության համար։

2018թ․ Հեղափոխությունից հետո միայն 15 գործով վերանայում և արդարացում է եղել, որոնցով վճռաբեկ բողոքները բերվել են գլխավոր դատախազության կողմից միայն 2019թ․։ Դրանից ի վեր դատախազությունը լուռ է։

2008թ․ «Մարտի 1-ի» իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում։
Ընկալման և գիտակցման բացը, արդյունավետ իրավական քաղաքականություն իրականացնելու կամքի բացակայությունը (կամ դրա ձևավորման անկարողությունը) ավելի ակնբախ դարձավ երբ 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ը հրապարակեց 2008թ․ «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ գործերով և մարդկանց բռնաբարված իրավունքներին վերաբերող այլ գործերով կարևորագույն վճիիռներ, որոնք մեծ հաշվով մնացին անհետևանք, երբ «Մարտի 1-ի» իրավական անհետևողական և բովանդակային ոչ բավարար խորությամն քաղաքականության դրսևորումները տեսանելի էին․

երբ դատարան ներկայացվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրանքը այն պայմաններում երբ չէին վերանայվել իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքներն իրականացրած և զանգվածային անկարգությունների կազմակերպման ու մասնակցության համար ապօրինի դատապարտված անձանց դատավճիռները,

երբ ներկայացվեց ոչ լիարժեք մեղադրանք՝ բաց թողնելով առանցքային հարցեր, որոնք վերաբերում էին ժողովրդի իշխանության յուրացմանը, սպանությունների կապակցությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մեղքի դիտավորությանը և այլն,

երբ մեղադրանքի ներկայացումից ի վեր որևէ էական առաջընթաց չկա «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց դատավճիռների վերանայման հարցում,

երբ առնվազն 20 տարիների ընթացքում կոռուպցիայով, մարդու իրավունքների դեմ և հակաժողովրդավարական գործունեությամբ իրեն արատավորած դատական համակարգի այդ խարանը մաքրելու ուղղությամբ որևէ գործնական քայլ չկատարվեց և մսխվեցին 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ի վճիռները և դրանցով ընձեռնված հնարավորությունները։ Դեռ ավելին՝ օրենսդրական բարեփոխումների անվան տակ արգելափակվեց այդ վճիռների համար պատասխանատու դատական համակարգի առանձին օդիոզ դեմքերից ազատվելու հնարավորությունը,

երբ «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք և ջանադրություն քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից կամ նրանց «ընծայվում» էր հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից (Վահագն Հարությունյան),

երբ «Մարտի 1-ի» գործի առանձին բաղադրիչներով՝ ինչպիսիք են Ռ․Ք․-ին ապօրինի կալանքից ազատած և գործը կասեցրած դատավոր Դ․Գրիգորյանի որոշումների վերաբերյալ գործը, կալանքի վերաբերյալ ապօրինի որոշումները կայացրած դատավորների՝ այդ գործերով որպես անկողմնակալ և անաչառ դատավոր հանդես գալու թույլատրելիության հարցով դադատախազությունը չի դրսևորվում իրական հետևողականություն և սկզբունքայնություն, միմյանց հետ փոխկապակցված գործերով չի իրականացվում միասնական հսկողություն և տվյալների արդյունավետ պարզման ու իրացման գործունեություն․

երբ պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ են ի հայտ գալիս, ինչպես օրիինակ անհետացած փաստաթղթերի դեպքում, Վահագն Հարությունյանի կալանքի գործով վճռաբեկ բողոքի դեպքում, Արմեն Թավադյանի կալանքի պարագայում Ալիկ Ազարյանի ինքնաբացարկին չմիանալու,

երբ մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ոչ ոստիկանության, ոչ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողներ կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց,
երբ երկու տարի շարունակ ձախողվում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը,

երբ չեզոքությունը որպես չափանիշ սկսում է կիրառվել այն բովանդակությամբ, որ ամբողջատիրական իշխանության գործիքները դիտարկվում են որպես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների համար պայքարելու միակ և արժանի ռեսուրս,

երբ մեզ սկսեցին պատմել այն մասին որ դատական իշխանության մաքրում հնարավոր չէ Սահմանադրության պատճառով կամ եվրոպական կառույցների բացասական արձագանքների հնարավորության պատճառով,
և այլն։

Այն պարագայում երբ դատական համակարգը մաքրելու ուղղությամբ չկատարվեց ոչինչ և դրանում առանձին խմբավորումներ, զգալով իշխանության անկարողությունն, սկսեցին վերադիրքավորվել ընդդեմ այն նույն արժեքների, որոնց դեմ արդյունավետորեն պայքար է մղվել նախորդ 20 տարիների ընթացքում, ակնհայտ էր, որ «Մարտի 1-ի» գործի քննությունը մեկ առանձին դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է։ Այսօր դատական համակարգը չի կարող մարսել նման ընդգրկուն գործ։ Դատական համակարգի նախորդ երկու տասնամյակների գործունեության արդյունքն ու որակը դրա ամենացայտուն ապացույցն են։

Այս ձախողումները հետևանք են Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական բովանդակությունը խորությամբ չընկալելու, այդ կարևորագույն հարցերի վերաիմաստավորման, այդ բովանդակության դեմ ուղղված նախորդ ամբողջատիրական ռեժիմի գործունեությունը իրավական և քաղաքական խորքային քննարկման և գնահատման ենթարկելու և դրա շարունակվող կործանարար ազդեցությանը հետևողականորեն և արդյունավետորեն հակազդելու կամքի ձևավորման կարողության բացակայության։

Առհասարակ «Մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն ն են, որոնք հանդիսանում և առաջիկայում հանդիսանալու են ցուցիչ դատական և իրավական բարեփոխումների, կամ առավել ընդգրկուն՝ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական և իրավական պետություն բովանդակությունը սպասարկող իրավական քաղաքականության գնահատման համար։ Իհարկե, այդպիսի գործեր են նաև տարիներ շարունակ և այժմ շարունակվող ունեզրկման զոհերի գործերը, կյանքի իրավունքին (սպանված զինծառայողների գործերը), խոսքի և հավաքների իրավունքներին և մի շարք այլ իրավունքներին վերաբերող գործեր, որոնք դարձել են և շարունակում են մնալ խարան ՀՀ համար։

Այս գործերը և դրանցով զարգացումները հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և մարդու իրավունքների ընթացիկ և իրական վիճակը, շարժման ուղղությունը։

Այժմ երբ նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը։

Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների։

Տիգրան Եգորյանը դաժանորեն է արտահայտվել Մարտի 1-ի թեմայով... :think