PDA

Դիտել ողջ տարբերակը : 20.03.2008. Կալանավորված է 106 անձ



Artgeo
21.03.2008, 12:09
20.03.2008. Կալանավորված է 106 անձ
11:48 Yerevan | 7:48 GMT | Friday 21 March 2008

Ստորեւ այդ անձանց անուն-ազգանունները.

Մանուկյան Աշոտ (ծնված՝ 1947թ.), Աբրահամյան Համլետ (1978թ.), Համբարձումյան Դավիթ (1947թ.), Մաթեւոսյան Դավիթ (1960թ.), Մխիթարյան Վահրամ (1980թ.), Երիցյան Սողոմոն (1966թ.), Ջհանգիրյան Գագիկ (1955թ.), Ջհանգիրյան Վարդան (1960թ.), Այվազյան Սմբատ (1959թ.), Սուրենյանց Սուրեն (1975թ.), Գասպարյան Տաթեւ (1967թ.), Հարությունյան Սամվել (1961թ.), Մալխասյան Իսահակ (1963թ.), Գասպարյան Խաչիկ (1967թ.), Ներսիսյան Ավետիք (1962թ.), Ղազարյան Հովհաննես (1959թ.), Բաղդասարյան Տիգրան (1952թ.), Զաքարյան Մեսրոպ (1942թ.), Սաղաթելյան Մուշեղ (1950թ.), Խաչատրյան Լեւիկ (1958թ.), Առաքելյան Դավիթ (1964թ.), Հայոցյան Վարդգես (1946թ. ), Այվազյան Մասիս (1956թ.), Հովակիմյան Միսակ (1941թ.), Գասպարյան Վարդգես (1957թ.), Ավագյան Արմեն (1965թ.), Պետրոսյան Ռաջի (1978թ.), Գրիգորյան Սեդրակ (1982թ.), Պարունակյան Սարգիս (1961թ.), Միքայելյան Գուրգեն (1974թ.), Շահինյան Արման (1977թ.), Գրիգորյան Հակոբ (1976թ.), Սարգսյան Արմեն (1976թ.), Ստեփանյան Նվեր (1960թ.), Աղամալյան Գրիգոր (1979թ.), Մալխասյան Մյասնիկ (1961թ.), Դավթյան Լեւոն (1959թ.), Պետրոսյան Գարիկ (1983թ.), Ղազարյան Վահե (1979թ.), Առաքելյան Վլադիմիր (1955թ.), Ռուբինյան Կարապետ (1957թ.), Եղիազարյան Գուրգեն (1948թ.), Հարությունյան Գեղամ (1958թ.), Աբգարյան Երջանիկ (1940թ.), Գեւորգյան Սոս (1974թ.), Ստեփանյան Ֆրունզե (1969թ.), Հակոբյան Հակոբ (1957թ.), Մխիթարյան Վեմիր (1957թ.), Վարդանյան Ալեքսան (1950թ.), Մխիթարյան Հովիկ (1967թ.), Սարգսյան Ստեփան (1987թ.), Ոսկանյան Ռուբեն (1959թ.), Մանուչարյան Կառլեն (1957թ.), Մկրտչյան Հարություն (1953թ.), Մարգարյան Արման (1984թ.), Սերոբյան Միքայել (1987թ.), Սարգսյան Մհեր (1967թ.), Մկրտչյան Սարգիս (1984թ.), Մարգարյան Արթուր (1984թ.), Գեղամյան Արման (1985թ.), Ավագյան Կարեն (1975թ.), Գրիգորյան Էդիկ (1972թ.), Թարխանյան Կարեն (1981թ.), Էլազյան Քրիստափոր (1976թ.), Բագրատյան Արայիկ (1972թ.), Հակոբյան Տիգրան (1987թ.), Սիմոնյան Խաչատուր (1954թ.), Շահնազարյան Արթուր (1964թ.), Անտոնյան Ահարոն (1987թ.), Հարեյան Վահագն (1977թ.), Ավետիսյան Ասլան (1955թ.), Սարգսյան Նվեր (1972թ.), Պետրոսյան Արթուր (1979թ.), Ներսիսյան Ալբերտ (1981թ.), Բարեղամյան Արամ (1963թ.), Գրիգորյան Արմեն (1984թ.), Ղուկասյան Յուրիկ (1985թ.), Ոսկերչյան Գրիգոր (1956թ.), Փենինյան Հրայր (1975թ.), Մնացականյան Ռոման (1971թ.), Հարությունյան Նորիկ (1971թ.), Կիտեսով Ալեքսանդր (1980թ.), Սիմոնյան Յուրիկ (1966թ.), Սիրունյան Սուրեն (1971թ.), Աբովյան Սամվել (1972թ.), Զուրաբյան Արարատ (1963թ.), Արզումանյան Ալեքսանդր (1959թ.), Մկրտչյան Աղասի (1964թ.), Ասրյան Ռաֆայել (1955թ.), Սարգսյան Ստյոպա (1962թ.), Մինասյան Սուրեն (1988թ.), Բարսեղյան Գրիգոր (1983թ.), Ղազարյան Անդրանիկ (1959թ.), Միքայելյան Սասուն (1957թ.), Ղազարյան Գեւորգ (1972թ.), Մխոյան Հովհաննես (1962թ.), Հովսեփյան Արտակ (1961թ.), Գրիգորյան Մելիք (1960թ.), Աբրահամյան Մկրտիչ (1971թ.), Նահապետյան Արտակ (1960թ.), Նորիկյան Նորայր (1978թ.):

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկի, Բաղդասարյան Հուսիկի, Ղռեջյան Ավետիքի, Սիրադեղյան Սերյոժայի, Հարությունյան Հովհաննեսի վերաբերյալ մասերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, որտեղ ավարտվել է նրանց մասով նախաքննությունը եւ 18.03.08թ. քրեական գործերն ուղարկվել են Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի եւ Վայոց ձորի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի համայնքների ընդհանուր իրավասության դատարաններ՝ ըստ էության քննելու համար:

Եվս երեք մեղադրյալի՝ Ասլանյան Գուրգենի, Արմեն Մովսիսյանի եւ Համլետ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

19.03.08թ. դրությամբ հետախուզման մեջ է գտնվում 4 անձ՝ Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Արմեն Վարդանյան, Լենդրուշ Տոնոյան, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ:

Artgeo
21.03.2008, 21:27
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԱՐՄԻԿԸ

[19:39] 21 Մարտի, 2008
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը, որը բերման է ենթարկվել մի քանի ժամ առաջ օպերայի մերձակայքի սրճարաններից մեկից:

Նա մեկն է ԱԳՆ այն աշխատակիցներից, որը ստորագրել էր համաժողովրդական շարժմանը միացած դիվանագետների հայտարարության տակ:

Sagittarius
21.03.2008, 21:40
Առաքելի մասին կարող եմ ասել միայն այն, որ նրան բերման ենթարկելը կապված է եղել այսօր Օպերայի մոտ տեղի ունեցած ընդհարման հետ:

Լ.յ.ո.վ.
21.03.2008, 21:42
Ըստ իս քաղաքական բանտարկյալներին ազատելու միակ ձևը այժմյան Հայաստանում բռնապետությունից ազատումն է:
Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը կամ էլ մյուս օրը մեզանից մեկը չի լինի հաջորդ ձերբակալվածը:

Kuk
21.03.2008, 23:43
Ակնհայտ է, որ մարդիկ հիմնականում ձեռբակալվել և շարունակում են ձեռբակալվել իրենց քաղաքական հայացքների համար:

Kuk
22.03.2008, 00:45
Մարդկանց ձեռբակալում են նույնիսկ զոհերի հիշատակին մոմ վառելու համար:(
Պարզվումա սրանք եկեղեցուն դեմ են, կաթողիկոսի վրա խաբար չկա: Չնայած կաթողիկոսն էլ եկեղեցու դեմ քիչ քայլեր չի արել: Խոսքս վերաբերվում է ժողովրդի դեմ արված քայլերին, որը դիտվում է նաև եկեղեցու դեմ, քանի որ եկեղեցին «չի ասում» «քո Աստվածը իշխանավորներն են, նրանց պահելու համար գնա ժողովրդիդ կամքին դեմ», այսինքն՝ մի շնորհավորի մի մարդու, քանի դեռ վստահ չես որ ժողովուրդը նրան է ընտրել: Սա ասում եմ, քանի որ դեռ ընտրությունների վերջնական արդյունքները չհրապարակված՝ հարգարժան կաթողիկոսն արդեն շնորհավորեց նորչընտիր նախագահին:

Artgeo
25.03.2008, 15:08
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

[13:54] 25 Մարտի, 2008

Երեկ երեկոյան խուզարկություն է իրականացվել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում: Իսկ 21.15-ի սահմաններում նրան բերման են ենթարկել դատախազության հատուկ քննչական բաժին:

՚Մինչեւ գիշերը 2-ը դատախազությունից պնդում էին, որ փաստաբանի անհրաժեշտություն չի լինի, իսկ ժամը 3-ի սահմաններում իմացանք, որ Արշակ Բանությանին տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարանՙ,-՚Ա1+ՙ-ին փոխանցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Այս պահին Արշակ Բանությանին այցելության է գնացել նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Գիշերն 5 ավտոմեքենայով դատախազություն բերման է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանը:

Իսկ Արտաշատի հիվանդանոցում գտնվող Էդվարդ Ասատրյանը, որը Եղեգնաձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր եւ մարտի 1-ին ենթարկվել է խոշտանգումների. ոստիկանները ՚խուզարկության նպատակովՙ կոտրել էին նրա ուսը: Նա սպասում է փաստաբանի, քանի որ նրան եւս որոշված է տեղափոխել մեկուսարան:

Աշտարակում այսօր կսկսվի Սափեյան եղբայրների դատավարությունը, որոնք մեղադրվում են խուլիգանության մեջ. հիշեցնենք, որ հունվարի վերջին Թալինում նրանք ծեծի էին ենթարկել ընտրողների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը խոչընդոտող եւ սադրիչ հայտարարություններ անող Սարգիս Կարապետյանին:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=58783

Artgeo
01.04.2008, 16:46
Հերոսին... հանցագործի պես
9:45 Yerevan | 5:45 GMT | Tuesday 1 April 2008

ԵԿՄ անդամ, կապիտան, «Արիության» մեդալով եւ «50 տարի» (1945-1995) հուշամեդալով պարգեւատրված Հուսիկ Բաղդասարյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման:

«Ազատություն Հուսիկ Բաղդասարյանին», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Կորչեն անարդար արդարադատները»: Այս կոչերն էին, հավանաբար, պատճառը եւ դատարանի բակում հավաքված բավականին թվով մարդիկ, որ Հուսիկ Բաղդասարյանին նշանակված ժամից ուշ բերեցին դատարանի շենք: Ամեն ինչ կատարվեց հապշտապ, լրագրողներին եւ մյուսներին դահլիճ թողեցին այն ժամանակ, երբ դատավոր Ելենա Քոչարյանը արդեն սկսել էր դատավճռի հրապարակումը: Վերջինս այնքան ցածր էր ընթերցում, որ կարելի էր մտածել, թե... ամաչում է: Լրագրողներին էլ հնարավորություն չտրվեց մոտենալու-ձայնագրելու: Վերջին պահին լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում դատավճիռը` Հուսիկ Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքական պատվեր էր»:

Երբ Հուսիկ Բաղդասարյանի կնոջը հարցրեցի, թե արդյո՞ք բողոքարկելու են դատավճիռը, ասաց. « Բողոքարկելու ենք բոլոր ատյաններում: Սա քաղաքական պատվեր էր, իրենք էլ կամակատարներն են: Իրականացրին ու հանիրավի դատապարտեցին մի մարդու, որը Արցախյան ազատամարտում կռվել է` կյանքը չխնայելով: Հերոսին դատեցին քրեական հանցագործի պես»: Իսկ Երեւանից Սուսաննա Հասրաթյանը հավելեց. «Հուսիկ Բաղդասարյանը Վազգեն Սարգսյանի եւ Արամ Սարգսյանի մտերիմն է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը: Ահա թե ինչի համար նրան դատապարտեցին»:

Ժամանկ.կոմ


ԵԱՀԿ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ

[14:53] 01 Ապրիլի, 2008

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակցին բերման ենթարկելու վերաբերյալ եւ անտեղի ենթադրություններից խուսափելու նպատակով` գրասենյակը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.

՚Մարտի 27-ին մոտավորապես ժամը 18:00-ին Թումանյան փողոցում մի խումբ ոստիկաններ կանգնեցրին ԵԱՀԿ տեղացի աշխատակցուհուն եւ իր բարեկամուհուն, որոնք անձնական գործով գնում էին ՚ԱրմենԹելՙ-ի բաժանմունք: Առանց որեւէ բացատրություն տալու ոստիկանները կարգադրեցին հետեւել իրենց, այնուհետեւ նրանց ստիպողաբար նստեցրեցին ոստիկանական մեքենա եւ տարան Շենգավիթի ոստիկանության բաժին: Գրասենյակի միջամտությունից հետո` աշխատակցուհին եւ իր բարեկամուհին անմիջապես ազատ արձակվեցինՙ,-ասված է հայտարության մեջ:

Գրասենյակն արտահայտել է իր խորին մտահոգությունը իշխանություններին` կապված այս դատապարտելի միջադեպի հետ եւ պահանջել պարզաբանում:

A1+

Ambrosine
01.04.2008, 17:06
ԵԿՄ անդամ, կապիտան, «Արիության» մեդալով եւ «50 տարի» (1945-1995) հուշամեդալով պարգեւատրված Հուսիկ Բաղդասարյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման:
:angry:angry:angry

Չէ, բայց ամեն ինչ սահման պիտի ունենա, էլի
Մենք հիմա այստեղ, իսկ ավելի ճիշտ` ղարաբաղցին իր հողում ազատ ապրում ա մի քիչ էլ էս մարդու շնորհիվ:angry Այ հիմա, եթե ղարաբաղցիները չբողոքեն, ամոթ իրանց

Մտահոգ
01.04.2008, 17:27
:angry:angry:angry

Չէ, բայց ամեն ինչ սահման պիտի ունենա, էլի
Մենք հիմա այստեղ, իսկ ավելի ճիշտ` ղարաբաղցին իր հողում ազատ ապրում ա մի քիչ էլ էս մարդու շնորհիվ:angry Այ հիմա, եթե ղարաբաղցիները չբողոքեն, ամոթ իրանց


երբ Սեֆիլյանին դատեցին Արցախյան հերոսամարտում քաջության համար նվեր ստացած զենքի համար, համարելով այն ապօրինի զենք, ով բողոքեց՞, ազատամարտիկ Վ. Մալխասյանի համար ով բողոքեց՞՞՞, ու էլի մի տասնյակից ավել ազատամարտիկների համար ով է բողոքում՞՞՞, "եղունգ ունես գլուխդ քորի" կասեր հին "ջհուդամասսոնական" ասացվածքը

Artgeo
16.04.2008, 16:39
Շիրակի մարզի 62 ազատամարտիկների հայտարարությունը

http://asparez.am/news/news2008apr/azatamartikner.jpg

10 | 04 | 2008 | 21:00 | Հայտարարություն

Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար մինչ օրս անազատության մեջ պահելու վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը ու Գեւորգ Ղազարյանը: Նրանք անմիջականորեն կանգնած են եղել ՀՀ անկախ պետականության ստեղծման ակունքներում եւ իրենց մեծագույն ավանդն են ներդրել ՀՀ սահմանների պաշտպանության, ԼՂՀ ինքնապաշտպանության գործողությունների ընթացքում: Այս ամենը հայտնի է թե’ ՀՀ ազգաբնակչությանը, թե’ ԼՂՀ ժողովրդին, թե’ իշխանություններին:

Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկները իրենց իսկ արյան գնով ստեղծած եւ պահպանած հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում` քաղաքական բանտարկյալների կարգավիճակով:

ՀՀ իշխանություններին զգուշացնում ենք, որ նմանատիպ քայլերով իրենք վտանգում են նաեւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին, որում մենք տեսնում ենք Հայաստանի պաշտպանվածության ապագան: Սույն հայտարարությամբ սթափվելու եւ խոհեմության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` փոխել ազատամարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ ազատ արձակել մեր մարտական ընկերներին:

Ազատամարտիկներս հայտարարում ենք, որ բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք Հայաստանում իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված ազատամարտիկների ազատության համար: Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ կիսում են մեր մտահոգությունը եւ աներեր պայքարելու են արդարության հաղթանակի համար:

Միաժամանակ պարտավոր ենք զգուշացնել, որ ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակականությունը, մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:


Հայտարարությունը ստորագրել են Շիրակի մարզի, թվով 62 ազատամարտիկներ

Asparez.am