PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կետիկ» տրամաբանական խաղը



Արշակ
02.05.2006, 17:29
Կետիկ խաղը հիմնականում խաղում են ուսանողները։ Այն սովորաբար խաղում են 2 հոգով վանդակավոր տետրի վրա, 2 գույնի գրիչով (ամեն մի խաղացողը մի գույնով)։ Խաղացողները հերթով կետեր են դնում վանդակավոր տետրի գծերի հատման կետերում՝ փորձելով շրջապատել հակառակորդի կետերը ու շրջապատումից պաշտպանելով սեփական կետերը։ Խաղի հիմնական կանոնները շա՜տ պարզ են, բայց կան որոշ նրբություններ։ Խաղի կանոնները հետագայում ավելի մանրամասն կշարադրենք ու կքններկենք, ուղղակի հիմա մի քիչ խաղացած խաղի մի դրվագ ներկայացնող նկար եմ կցում, որպեսզի ուրիշ նմանատիպ խաղերի հետ չշփոթեք։
Ես խաղին ծանոթացել եմ համալսարանի ուսանողներից, բայց այն խաղում են նաև ուրիշ բուհերում ու դպրոցներում։ Հետագայում իմացա, որ Կետիկը շատ տարածված է Ռուսաստանում։ Հիմնականում այնտեղ այս խաղը անվանում են Точки, բայց էլի շատ ուրիշ անուններ են տալիս։ Ասում են, որ այն առաջացել է ճապոնական հայտնի Գո խաղից, սակայն այժմ այն լրիվ առանձին խաղ է։ Իսկ ինպե՞ս եք դուք անվանում այս խաղը։ Խաղում են արդյոք այս խաղը Եվրոպայում կամ Ամերիկայում։ Ունե՞ք որևէ տեղեկություն։

Ես շատ եմ սիրում այս խաղը, բայց հետս խաղացող չկա:(։ Ուզում եմ Կետիկի ծրագիր ստեղծել, որ կարողանանք իրար հետ օնլայն խաղալ։ Ի դեպ այն շատ հետաքրքիր է նաև ծրագրավորման առումով (կարող ենք ծրագրավորման ալգորիթմները քննարկել;))։
Մի խոսքով փնտրում եմ համախոհների:drinks, որոնց հետ կքննարկենք խաղի կանոնների հնարավոր տարբերակները, կփորձենք առաջնություններ կազմակերպել և այլն։
Դե ի՞նչ, կա՞ն ձեր մեջ Կետիկի սիրահարներ :)։

Chuk
02.05.2006, 17:56
Ես այս խաղը չգիտեի, բայց կարծես թե հետաքրքիր խաղ է :B

Fobus
02.05.2006, 18:23
Շատ եմ խաղացել պոլիտեխնիկում : Դասերին , որ անհետաքրքիր ա լիոնւմ խաղում ենք:

Արշակ
02.05.2006, 19:37
Շարունակեմ խաղի կանոնների նկարագրությունը։
Ինչպես արդեն ասացի, խաղացողները հերթով մեկական կետ են դնում դաշտի հորիզոնական ու ուղղաձիգ գծերի հատման կետերում։ Ասենք մի խաղացողը կապույտ կետեր է դնում, մյուսը՝ կարմիր։
Հենց որ խաղացողներից մեկը կարողանում է իր դրած հարևան կետերով (հարևան են համարվում միևնույն վանդակի գագաթներ հանդիսացող կետերը) փակ կոնտուր կազմել, որը պարունակում է հակառակորդի գոնե մեկ կետ, ապա գծում է այդ կոնտուրը և նրանում պարունակվող հակառակորդի կետերի քանակով միավորներ է ստանում։
Արդեն գծված կոնտուրի ներսում կետեր դնել չի թույլատրվում։
Չի թույլատրվում կոնտուրի գիծը հատող կոնտուր գծել։
Ենթադրենք կապույտով խաղացողը կոնտուր է գծել ու շրջապատել է հակառակորդի մի քանի կետեր։ Կարմիրով խաղացողը կարող է կապույտով խաղացողի այդ կոնտուրը շրջապատող կոնտուր գծել։ Այդ դեպքում կարմիրով խաղացողը կարմիր կոնտուրի ներսի բոլոր կետերի(այդ թվում՝ կապույտ կոնտուրի կետերի) քանակով միավորներ կստանա, իսկ շրջապատված կապույտ կոնտուրում ընկած կարմիր կետերը կազատվեն՝դրանց քանակով կապույտներից միավորներ կհանվեն։
Կոնտուր կազմելիս պարտադիր չէ օգտագործել բոլոր սեփական կետերը։
Եթե կա կոնտուրը գծելու մի քանի տարբերակ, ապա պետք է ընտրել դրանցից ամենամեծ մակերես զբաղեցնողը։
Չի թույլատրվում դեռևս փակ կոնտուր չկազմող կետերով գիծ գծել։
Տեսականորեն խաղը կարելի է խաղալ անսահման դաշտում և խաղը կարող է անվերջ շարունակվել, բայց պրակտիկայում դաշտը սահմանափակ է, և օգտագործում են խաղի ավարտի հետևյալ պայմաններից որևէ մեկը.

խաղում են այնքան, մինչև դաշտը վերջանա ու էլ կետեր դնել հնարավոր չլինի (կամ էլ անիմաստ լինի)։ Հաղթում է նա, ով ավելի շատ միավորներ ունի։ Այսինքն՝ ով ավելի շատ հակառակորդի կետեր է շրջապատել։ Խաղն ավելի ճշգրիտ դարձնելու համար կարելի է խաղալ շախմատի ժամացույցով։ Մնացածը նույն ձևով։
Խաղում են մինչև առաջին կոնտուրի գծելը։ Բնականաբար հաղթում է կոնտուրը գծողը:)։

StrangeLittleGirl
02.05.2006, 20:51
Հետաքրքիր է: Խաղալուց հետո ավելի հասկանալի կդառնա :)

Սուրենիքս
02.05.2006, 21:21
Ուզում եմ Կետիկի ծրագիր ստեղծել, որ կարողանանք իրար հետ օնլայն խաղալ։ Ի դեպ այն շատ հետաքրքիր է նաև ծրագրավորման առումով (կարող ենք ծրագրավորման ալգորիթմները քննարկել;))։
Մի խոսքով փնտրում եմ համախոհների:drinks, որոնց հետ կքննարկենք խաղի կանոնների հնարավոր տարբերակները, կփորձենք առաջնություններ կազմակերպել և այլն։
Դե ի՞նչ, կա՞ն ձեր մեջ Կետիկի սիրահարներ :)։
:love Հետաքրքիր գրավիչ խաղ է , բայց ես չգիտեի սրա գոյության մասին, ու երբեք ել չէի խաղացել: :o
Հարգելի Արշակ, չգիտեմ ինչքանով կստացվի (և արդյոք կստացվի թե ոչ) ,բայց դեմ չեի լինի մասնակցել կամ օգնել այդ խաղի ծրագիրը ստեղծելու գործնթացին, միակ խանգարող հանգամանքը կարող է լինել գրաֆիկս և այն որ պատրաստ եմ օգտագործել միայն C# or VB.NET այսինքն` .Net,(Asp.Net-ից ել եմ գլուխ հանում)
երևի վաղը իրիկվա կողմեր ելի կմտնեմ ֆօրում, կսպասեմ քո արձագանքին :8

Լյով
03.05.2006, 01:46
Ինստիտուտում շատ Էինք խաղում: Կարգին խաղա:
Հիմա էլ դաս չկա կոմպի հետ եմ խաղում:
On line տարբերակն էլ հետաքրքիր կլինի

Արշակ
03.05.2006, 11:58
Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այսքան աշխույժ արձագանք եղավ բոլորիդ կողմից :hands
Դեռևս խաղալ չիմացողները կարող են խաղալ կցված ծրագրով (ընդամենը 29 Կբ է)։ Համեմատաբար թույլ է խաղում, բայց դե սկզբի ծանոթության համար հաստատ հերիք է։
Կարող եմ խորհուրդ տալ նաև այս մեկը (http://takegame.com/logical/htm/tochkiru.htm)։ Սա բարդության 4 մակարդակ ունի ու նույնիսկ ամենաթույլ մակարդակում շատ ավելի ուժեղ է խաղում։ Բայց դե ես իրան հաղթում եմ:B
ՈՒղղակի բոլոր կոմպյուտերային տարբերակները մի տեսակ չոր են խաղում։ Ախր հե՜չ ստեղծագործական մտածողություն չունեն:D։ Իսկ Կետիկում ստեղծագործական մտածողությունը շատ կարևոր է:)։ Խաղալու ոճ կա, բան կա…Մի խոսքով, մարդկանց միջև խաղին չի կարող փոխարինել։
Այնպես որ, կարող ենք հանդիպումներ կազմակերպել ու միասին Կետիկ խաղալ:love

Արշակ
03.05.2006, 14:45
Ինչ վերաբերում է Կետիկի ծրագիր գրելուն, ապա ասեմ, որ տասնյակից ավելի ծրագրեր կան, որոցով կարող ես կոմպի հետ խաղալ, բայց ոչ մեկն էլ շատ ուժեղ չեն խաղում։ Ուժեղ խաղացող Կետիկի ծրագիր սարքելը շա՜տ դժվար է։ Կան նաև ծրագրեր, որոնցով կարել է երկուսով խաղալ. երկուսով նույն կոմպի դիմաց նստած կամ լոկալ ցանցով։
Կա նաև մի ծրագիր, որով կարելի է օնլայն խաղալ (IRC-ով է կապն ապահովվում), բայց ես չկարողացա դրանով կպնեմ սերվերին։ Հավանաբար պրոբլեմը մեր լոկալ ցանցի հետ էր կապված։

Ես ուզում եմ, որ սարքենք մի ծրագիր որով կարող ենք իրար հետ օնլայն խաղալ առանց հավելյալ ծրագիր ունենալու։ Այսինքն՝ ունենանք մի խաղային պորտալ, որտեղ մարդիկ կարող են իրար հետ Կետիկ խաղալ։ Ծրագիրը պետք է ապահովի ստեղծված կոնտուրի գծերը քաշելը ու խաղացողների միավորների հաշվելը։ Դե կարող ենք քննարկել, թե ծրագրավորման ինչ տեխնոլոգիաներ հարմար կլինի օգտագործել ծրագրի back-end-ի ու front-end-ի համար, բայց դե մինչև դրան հասնելը մի քանի հետաքրքիր ալգորիթմական հարցեր կան, որոնք կարող ենք քննարկել առանց որևէ ծրագրավորման լեզու հիշատակելու։

Այ, օրինակ, այսպիսի մի խնդիր. ի՞նչպես կարելի է որոշել, թե հակառակորդի տվյալ կետը ընկա՞ծ է արդյոք տվյալ կոնտուրի ներսում թե՞ չէ։ Ասեմ, որ խնդրի պատասխանը շատ պարզ է ու առանձնապես մաթեմատիկայի կամ ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում։ Այնպես որ, խնդրի շուրջ կարող են մտածել բոլորը՝ նույնիսկ դպրոցականները:)։
Ես արդեն գտել եմ լուծումը, բայց սկզբում խորացել էի ու ջանջալ լուծումներ էի փնտրում։ Նույնիսկ սկզբում ճիշտ լուծումը մտքովս անցավ, բայց այնքան պարզ թվաց, որ մտածեցի՝ սխալ է։ Բայց ավելի ուշ նորից հիշեցի դրա մասին ու ապացուցեցի, որ ճիշտ լուծում եմ գտել։ Իսկ մի քանի օր առաջ մի մաթեմատիկայի գրքում տեսա այս խնդրի լուծման նկարագրությունը։ Նույն իմ գտածն էր :)
Մի խոսքով, սպասում եմ լուծման տարբերակներին ;)

Արշակ
03.05.2006, 15:29
Կետիկի ծրագիրը գրելու համար անհրաժեշտ է լուծել նաև հետևյալ խնդիրը։ Արդյունավետ լուծում դեռևս չեմ գտել։ Եկեք միասին մտածենք։

Խնդիր 2-րդ։ Ենթադրենք ունենք երկու խաղացողների խաղադաշտում դրած բոլոր կետերի կոորդինատները։ Ամեն անգամ, երբ խաղացողը կետ է դնում, ծրագիրը պետք է ստուգի, արդյո՞ք նոր կոտնուր(եր) առաջանում է(են) այդ կետով։ Պետք է գտնել այդ կոնտուրները ու գծել դրանք։ Պարադիր չէ, որ կոնտուր կազմեն տվյալ խաղացողի բոլոր կետերը։ Այսինքն՝ խնդիրը խաղացողի կոնտուր կազմող կետերի հաջորդականության գտնելու մեջ է։
Շեշտեմ, որ եթե կա կոնտուրը գծելու մի քանի տարբերակ, ապա պետք է գտնել ամենամեծ մակերեսն ընդգրկող կոնտուրը։

Կարծում եմ, որ խնդրի լուծման հայտնի ալգորիթմ կլինի երկրաչափությունից կամ գրաֆների տեսությունից, բայց ես չգիտեմ։ Եթե գիտեք, ասեք, ուրախ կլինենք:)։ Բայց, իհարկե, կարող ենք մտածել ու գտնել ;)։

Էդգար
03.05.2006, 19:00
Ճիշտն ասած շատ լավ խաղ է վստահ ասում եմ,քանի որ արդեն խաղացել եմ,իհարկե Արշակի տված ֆայլով:hands

John
03.05.2006, 19:54
Փորձեցի խաղալ,առայժմ խոշոր հաշիվներով պարտվում եմ,բայց հույս ունեմ,որ շուտով կհաղթեմ համակարգչին։:)

StrangeLittleGirl
03.05.2006, 21:28
Փորձեցի խաղալ,առայժմ խոշոր հաշիվներով պարտվում եմ,բայց հույս ունեմ,որ շուտով կհաղթեմ համակարգչին։:)
Ես էլ: Բայց հիմա մի հատ օյին եմ ուզում խաղալ համակարգչի գլխին: Եթե ստացվի, [screenshot]-ը կդնեմ::D :hands

StrangeLittleGirl
03.05.2006, 21:49
Դե հիմա նայեք ինչ եմ արել:D :D :D
http://freenet.am/~byurie/tochki.jpg

Արշակ
04.05.2006, 15:59
Դե հիմա նայեք ինչ եմ արել:D :D :D
Լավ էլ գտել ես:hands։
Ես էլ նոր այն մյուս նշածս ծրագրով(Tochki v. 0.35 (http://takegame.com/logical/htm/tochkiru.htm)) փորձեցի նույն բանն անել, ինքն էլ խաբնվեց:D։ Չնայած Tochki v. 0.35 (http://takegame.com/logical/htm/tochkiru.htm)-ը ընդհանրապես ավելի խելոք է խաղում, բայց այդ դեպքն էլի հաշվի առած չէր։
Բայց մի ուրիշ ծրագիր էլ կա, դրանով փորձեցի, չխաբվեց. փորձում էր խանգարել:)։ Բայց այնքան էլ լավ չէր խաղում։
Էն որ ասում էի խաղի կանոնները քննարկելու մասին, նաև նման իրավիճակները նկատի ունեի :)։ Ընարավո՞ր է արդյոք այդպիսի խաղին հակախաղ գտնել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե երկու խաղացողներն էլ սկսեն այդպես խաղալ։ Պետք է մտածել :think ։

Ի դեպ, Ռուսաստանում գոյություն ունի Կետիկ խաղի սիրահարների ակումբ, որի պաշտոնական կայքում (http://www.tochki-club.narod.ru/navigator.html) կա խաղի ծագման պատմությունը (շատ հետաքրքիր պատմություն է՝ մոտ 4000 տարվա), համակարգված են խաղի կանոնները, կան տարբեր խաղային դրվագներ ու խնդիրներ, հղումներ կոմպյուտերային տարբերակների վրա և Կետիկի հետ կապված բազմազան այլ ինֆորմացիա։ Ուղղակի կայքը մի քիչ ջանջալ է սարքված։ Կարծեմ վերը նշված հարցի շուրջ էլ ինչ-որ բան կար գրված այնտեղ։

Ժողովու՞րդ, իսկ են ասածս խնդիրների շուրջ մտածու՞մ եք։

Էդգար
05.05.2006, 16:49
Փորձեցի խաղալ,առայժմ խոշոր հաշիվներով պարտվում եմ,բայց հույս ունեմ,որ շուտով կհաղթեմ համակարգչին։:)
Ես էլ եմ դեռևս դաժան պարտություններ կրում

Արշակ
05.05.2006, 18:33
Մի փոքր խորհուրդ խաղալ նոր սովորողներին.
Հակառակորդի կետերը շրջապատելու համար «պատ շարելիս» հաշվի առեք հետևյալ նրբությունները.
Անկյունագծային քայլերի օգտագործումն ավելի արագ է հասցնում նպատակին, բայց այն անապահով է, քանի որ հակառակորդը կարող է ձեր պատը ճեղքել՝ նրա միջով իր պատը անցկացնել, ու շրջապատել ձեր պատի մի մասը, որից հետո ստիպված եք փորձել նոր պատ ստեղծել։
Իսկ ձեր նախկին կետերի նկատմամբ ուղղաձիգ կամ հորիզոնական գծերով շարժվելն (առանց անկյունագծային քայլերի) ավելի ապահով է, քանի որ այդ ձևով ստեղծված պատը ճեղքելն անհնար է։ Այս դեպքում էլ ճանապարհն է մի քիչ երկարում։
Ասածս չի նշանակում, որ պետք է հրաժարվել անկյունագծային քայլերից։ Լավագույն խաղը այս երկու տիպի քայլերի խելամիտ համադրությունն է։ Պետք է ուղղակի հաշվի առնել նշված առավելություններն ու թերությունները։
Այնքան էլ հասկանալի երևի չբացատրեցի։ Եթե չհասկացաք, թե ինչպիսի քայլերի մասին էի ասում, հարցրեք, կփորձեմ ավելի լավ ու մանրամասն բացատրել։

Խաղային տարբեր ստանդարտ իրավիճակներում կան խաղալու հարմար տեխնիկաներ, որոնք իհարկե քիչ-քիչ կսկսեք հասկանալ ու օգտագործել։
Ուղղակի այդ առումով տվածս ծրագիրը մի քիչ անիմաստ է խաղում. իրանից շատ բան չեք սովորի։ Այ որ Tochki v. 0.35 (http://takegame.com/logical/htm/tochkiru.htm)-ով խաղաք, սկզբում ավելի դաժան պարտություններ երևի կկրեք, բայց ավելի արագ կսովորեք խաղալ ու այն մյուս իմ տված ծրագրին կսկսեք հեշտությամբ հաղթել:)։
Դե իհարկե կարող ենք հավաքվել, իրար հետ խաղալ։ Մարդու հետ խաղալն ավելի հետաքրքիր է :)

StrangeLittleGirl
22.01.2007, 00:57
Արշա՛կ, ավելի լավ է խորհուրդներ տալու փոխարեն ինձ խաղալ սովորեցնես :D
Ու ընդհանրապես էս փոշոտ թեմայի վրայից փոշիները սրբում եմ, որովհետև հայտնաբերել եմ, որ ֆորումում կետիկ խաղացողները շատացել են:
Դե ձեզ տեսնեմ, ո՞վ է ինձ խաղալ սովորեցնելու :P

Ավելացվել է 2 րոպե անց

Կոնտուր կազմելիս պարտադիր չէ օգտագործել բոլոր սեփական կետերը։
Էս կետը չհասկացա:

Ներսես_AM
22.01.2007, 03:10
Վայ. ես էլ գիտեմ այս խաղի մասին շատ քչերն են տեղյակ։ Դպրոցական տարիներին շաաաաաաաաաատ եմ խաղացել, մանավանդ դասապատրաստում կոչվող թյուրիմացության ժամանակ։
Այուս հանդիպման ժամանակ, որ ստացվի ներկա գտնվելս, հետս խաղացող կա՞։:baby :goblin

Արշակ
22.01.2007, 14:28
Վայ. ես էլ գիտեմ այս խաղի մասին շատ քչերն են տեղյակ։ Դպրոցական տարիներին շաաաաաաաաաատ եմ խաղացել, մանավանդ դասապատրաստում կոչվող թյուրիմացության ժամանակ։
Այուս հանդիպման ժամանակ, որ ստացվի ներկա գտնվելս, հետս խաղացող կա՞։:baby :goblin
Ես միշտ պատրաստ եմ :hands

Արշակ
22.01.2007, 15:18
Արշա՛կ, ավելի լավ է խորհուրդներ տալու փոխարեն ինձ խաղալ սովորեցնես :D
Ու ընդհանրապես էս փոշոտ թեմայի վրայից փոշիները սրբում եմ, որովհետև հայտնաբերել եմ, որ ֆորումում կետիկ խաղացողները շատացել են:
Դե ձեզ տեսնեմ, ո՞վ է ինձ խաղալ սովորեցնելու :P
Ես միշտ պատրաստ եմ։ :P Ե՞րբ հանդիպենք հատուկ կետիկ խաղալու համար։ :)



Կոնտուր կազմելիս պարտադիր չէ օգտագործել բոլոր սեփական կետերը։
Էս կետը չհասկացա:
Էս կետի վրա շատ մի խորացի։ Սա ընդամենը նշանակում է, որ հակառակորդի կետերը շրջապատելու համար պարտադիր չի, որ օգտագործես բոլոր դրածդ կետերը։ Էլի նույն բանը ասեցի։:unsure Այսինքն՝ պարտադիր չի որ գծված կոնտուրը պարունակի քո բոլոր կետերը։ Դե դա երևի սենց թե նենց պարզ է, դրա համար տարօրինակ է թվացել, որ նշել եմ։
Եթե դեռևս պարզ չի, ասա, կփորձեմ ավելի մանրամասն բացատրել։ Գուցե ես լավ չեմ բացատրում։

StrangeLittleGirl
22.01.2007, 15:21
Էս կետի վրա շատ մի խորացի։ Սա ընդամենը նշանակում է, որ հակառակորդի կետերը շրջապատելու համար պարտադիր չի, որ օգտագործես բոլոր դրած կետերը։ Այսինքն՝ պարտադիր չի որ գծված կոնտուրը պարունակի քո բոլոր կետերը։ Դե դա երևի սենց թե նենց պարզ է, դրա համար տարօրինակ է թվացել, որ նշել եմ։
Եթե դեռևս պարզ չի, ասա, կփորձեմ ավելի մանրամասն բացատրել։ Գուցե ես լավ չեմ բացատրում։
Իիիիիիիհ, էլի ինձ դեբիլի տե՞ղ ես դնում: :(
Որ ասեմ չհասկացա, կհավատա՞ս:

Ե՞րբ հանդիպենք հատուկ կետիկ խաղալու համար։
:D Երբ ասես

Ներսես_AM
22.01.2007, 16:30
Ես միշտ պատրաստ եմ :hands
Ուխխխ։ :yahoo Մյուս հանդիպմանը բոյա գնալու։ :goblin Չնայած մի 6 տարի երևի չեմ խաղացել, մարտավարական նրբությունները մոռացած կլինեմ, բայց հուսով եմ շուտ կվերհիշեմ։

StrangeLittleGirl
22.01.2007, 18:23
Չնայած մի 6 տարի երևի չեմ խաղացել, մարտավարական նրբությունները մոռացած կլինեմ, բայց հուսով եմ շուտ կվերհիշեմ։
Հույս չունենաս :D Մինչև ես խաղալ չսովորեմ, չեմ թողնելու որևէ մեկը խաղա :D

Նորմարդ
22.01.2007, 19:04
Հույս չունենաս :D Մինչև ես խաղալ չսովորեմ, չեմ թողնելու որևէ մեկը խաղա :D
Ես էլ եմ շատ սիրում այդ խաղը ես ու Kita-ն անցած հանդիպմանը խաղում էինք;) բայց ArtGeo-ն նախանձեց ու թուղթը ճղեց:(

Ներսես_AM
23.01.2007, 13:58
Հույս չունենաս :D Մինչև ես խաղալ չսովորեմ, չեմ թողնելու որևէ մեկը խաղա :D
Նախանձի մեկը ...