PDA

Դիտել ողջ տարբերակը : Զրույց մթության հետ

Koroleva
09.10.2006, 14:43
Զրույց մթության հետ

-Արի խմենք մի կում տխրություն և մի գավաթ հիշողություն:
- Իսկ դու համոզվա՞ծ ես, որ պատրաստ ես:
- Իմ կարծիքով ամեն մեկն էլ կարող է մտածել այս կյանքում, ինչքան էլ հիմար լինի:
- Հիմարներին ես նախանձում եմ:
- Նրանք կարող են պատասխան չտալ իրենց արարքների համար:
- Երևի դրա համար էլ միշտ ժպտում են:
- Ծիծաղում են մյուսների վրա, որ նրանք չեն հասկանում այդ հասարակ բանը:
- Իսկ պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կլիներ, եթե բոլորն այնքան խելացի լինեին, որ հիմար դառնային..
- Դու սկսում ես արդեն հիմար բաներ ասել:
- Ահա, դու արդեն սկսեցիր ինձ անվանել հիմար, ուրեմն ես իրոք լավն եմ:
- Դե, հերիք է:
- Իրոք, որ հերիք է..
- Իսկ հիմա դու ինչո՞ւ ես ինձ այդպես նայում:
- Ուզում եմ քամել քո աչքերի ողջ թախիծը, բայց չեմ կարողանում:
- Շատ է, չէ՞: Գիտեմ…
- Ես կքամեմ այն և կլցնեմ մի գավաթի մեջ…Հետո կամաց-կամաց կըմպեմ, որ ոչ ոք չիմանա, թե ինչքան եմ քեզ սիրում…
- Իսկ ի՞նչ կենաց կառաջարկեիր:
- Սպասիր, մտածեմ… Ես խմում եմ փշրված երազների կենացը…
- Իսկ հիմա ինչո՞ւ լռեցիր:
- Ես մի պահ ցանկացա դառնալ գինի բաժակի մեջ… որ դու ըմպես ինձ կում-կում…
- Բայց հիմա իմ ձեռքին միայն թեյի բաժակ է…
- Մեզ բաժանում է միայն այդ բաժակից դուրս եկող գոլորշին:
- Այդքա¯ն հեռու:
- Ես նախանձում եմ այդ բաժակին:
- Ինչո՞ւ:
- Որովհետև նա քեզ ավելի մոտիկ է, քան ես:
- Կգտնվի արդյոք երբևէ մեկը, ով մի կրծած ոսկոր կգցի իմ բանականության շանը, որ նա բացի իմ սրտի դռները:
- Ես քեզ սիրում եմ… տառասխալով:
կցանկանայի իմանալ ձեր կարծիքը:oy

Cassiopeia
09.10.2006, 15:24
Խմում եմ փշրված երազների կենացը…

Ես էլ միանում եմ այդ կենացին: Իսկը իմ հոգու արտացոլանքն էր: Շնորհակալություն…

Firegirl777
09.10.2006, 18:50
Լավն է

Koroleva
09.10.2006, 20:49
Խմում եմ փշրված երազների կենացը…

Ես էլ միանում եմ այդ կենացին: Իսկը իմ հոգու արտացոլանքն էր: Շնորհակալություն…
Քեզ նույնպես շնորհակալություն

Լավն է
ի՞նչը հատկապես քեզ դուր եկավ

Aida
09.10.2006, 22:47
Ինձ շատ դուր եկավ: Անգամ մարամնովս դող անցավ: Շատ հետաքրքիր ու հուզիչ երկխոսություն էր:
Բայց ես կվեռնագրեի «զրույց մոմի լույսի տակ»: Որ խոսոսղները իրար աչքերը տեսնեին:

Firegirl777
10.10.2006, 14:24
Ընդհարուր մտահաղացումը և խոսքերը, պարզ զրույց որը շատերիս չի հերիքում

Esmeralda
10.10.2006, 15:23
- Ես քեզ սիրում եմ… տառասխալով:

Լավն էր.. ապրես :love

Koroleva
10.10.2006, 16:35
Ինձ շատ դուր եկավ: Անգամ մարամնովս դող անցավ: Շատ հետաքրքիր ու հուզիչ երկխոսություն էր:
Բայց ես կվեռնագրեի «զրույց մոմի լույսի տակ»: Որ խոսոսղները իրար աչքերը տեսնեին:
Շնորհակալություն կարծիքիդ համար, բայց չե՞ս կարծում, որ մոմի լույսի տակ են մարդիկ սկսում միմյանց աչքերի մեջ նայում…

Լավն էր.. ապրես :love
Սրտիդ հարազա՞տ էր

Koroleva
28.11.2006, 03:10
Մի սովորական օր

Կներես, ուշացա…Դա կապ չունի, որ ես ուշացել եմ ընդամենը մի րոպե, չէ՞ որ դու սպասել ես ինձ այդքա¯ն երկար, իսկ ես սպասել եմ քեզ մի ամբողջ օր: Չէ, ոչինչ չասացի, ես ուղղակի հիշեցի, որ կարոտել եմ քո աչքերը… Դե պատմիր, ի՞նչ էիր մտածում, ո՞ւմ մասին էիր մտածում: Այս վարդն ի՞նձ…Որքա¯ն եմ սիրում քո ժպիտը: Գիտե՞ս, մորս ասացի, որ այսօր տուն եմ գալու վարդով և անպայման դեղին վարդով… Ա¯խ, որքան եմ սիրում քո աչքերը, երբ նրանք ժպտում են. կարծես հուլիսյան տաք երկինքը իջել է ներքև ու ցանկանալով գտնել ապահով տեղ` թաքնվել է քո թարթիչների սև ու անմատչելի պարիսպների ետևում:
Գիտե՞ս` ինչու ուշացա. մի գիրք էի կարդում, այնտեղ գրված էր, որ երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են: Կարդացի ու միանամից մտածեցի. ուրեմն դու ինձ հասկանում ես, չէ՞ որ ես ամենաերջանիկն եմ հիմա:
Այսօր ի¯նչ լավ եղանակ է: Դե, մի ամպիր, գիտեմ, որ չես սիրում անձրև, դու սիրում ես քո աչքերի եղանակը… Արի° թափառենք փողոցներով, այսօր երկինքը միայն քո աչքերում է, իսկ ամպերը կարոտել են նրան, տես` ինչպես են արտասվում նրա կարոտից, թող մի քիչ կարոտն առնեն: Նրանք չգիտեն, որ երկինքը միայն իմն է, և ոչ մեկին չեմ տա: Գիտե՞ս, ինձ հաճախ թվում է, որ աչքերն եմ միայն սիրում…Երկինք, դու նաև զարմանո՞ւմ ես…
Հասկացա, դու չես կարող այսօր երկար մնալ. ես դեռ հիշում եմ. որ դու չես սիրում այսպիսի եղանակ, դե ուրեմն հաջողություն: Գիտեմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն տեղում: Խոստանում եմ վաղը գիրք չկարդալ և չուշանալ…Ո°չ, պետք չէ ինձ ճանապարհել այսօր, ես ուզում եմ քայլել մենակ և մտածել իմ երկնքի մասին…
Աղջիկը վեր կացավ թաց նստարանից, որտեղ արդեն մի ժամ նստած էր և շարժվեց դեպի ծաղկավաճառի կրպակը…

Simon
28.11.2006, 16:31
Զրույց մթության հետ

-Արի խմենք մի կում տխրություն և մի գավաթ հիշողություն:
- Իսկ դու համոզվա՞ծ ես, որ պատրաստ ես:
- Իմ կարծիքով ամեն մեկն էլ կարող է մտածել այս կյանքում, ինչքան էլ հիմար լինի:
- Հիմարներին ես նախանձում եմ:
- Նրանք կարող են պատասխան չտալ իրենց արարքների համար:
- Երևի դրա համար էլ միշտ ժպտում են:
- Ծիծաղում են մյուսների վրա, որ նրանք չեն հասկանում այդ հասարակ բանը:
- Իսկ պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կլիներ, եթե բոլորն այնքան խելացի լինեին, որ հիմար դառնային..
- Դու սկսում ես արդեն հիմար բաներ ասել:
- Ահա, դու արդեն սկսեցիր ինձ անվանել հիմար, ուրեմն ես իրոք լավն եմ:
- Դե, հերիք է:
- Իրոք, որ հերիք է..
- Իսկ հիմա դու ինչո՞ւ ես ինձ այդպես նայում:
- Ուզում եմ քամել քո աչքերի ողջ թախիծը, բայց չեմ կարողանում:
- Շատ է, չէ՞: Գիտեմ…
- Ես կքամեմ այն և կլցնեմ մի գավաթի մեջ…Հետո կամաց-կամաց կըմպեմ, որ ոչ ոք չիմանա, թե ինչքան եմ քեզ սիրում…
- Իսկ ի՞նչ կենաց կառաջարկեիր:
- Սպասիր, մտածեմ… Ես խմում եմ փշրված երազների կենացը…
- Իսկ հիմա ինչո՞ւ լռեցիր:
- Ես մի պահ ցանկացա դառնալ գինի բաժակի մեջ… որ դու ըմպես ինձ կում-կում…
- Բայց հիմա իմ ձեռքին միայն թեյի բաժակ է…
- Մեզ բաժանում է միայն այդ բաժակից դուրս եկող գոլորշին:
- Այդքա¯ն հեռու:
- Ես նախանձում եմ այդ բաժակին:
- Ինչո՞ւ:
- Որովհետև նա քեզ ավելի մոտիկ է, քան ես:
- Կգտնվի արդյոք երբևէ մեկը, ով մի կրծած ոսկոր կգցի իմ բանականության շանը, որ նա բացի իմ սրտի դռները:
- Ես քեզ սիրում եմ… տառասխալով:
կցանկանայի իմանալ ձեր կարծիքը:oy

Նույնիսկ կենդանի եմ տեսել, քո կատարմամբ:D :hands

Koroleva
23.01.2007, 14:45
Մի սովորական օր

Կներես, ուշացա…Դա կապ չունի, որ ես ուշացել եմ ընդամենը մի րոպե, չէ՞ որ դու սպասել ես ինձ այդքա¯ն երկար, իսկ ես սպասել եմ քեզ մի ամբողջ օր: Չէ, ոչինչ չասացի, ես ուղղակի հիշեցի, որ կարոտել եմ քո աչքերը… Դե պատմիր, ի՞նչ էիր մտածում, ո՞ւմ մասին էիր մտածում: Այս վարդն ի՞նձ…Որքա¯ն եմ սիրում քո ժպիտը: Գիտե՞ս, մորս ասացի, որ այսօր տուն եմ գալու վարդով և անպայման դեղին վարդով… Ա¯խ, որքան եմ սիրում քո աչքերը, երբ նրանք ժպտում են. կարծես հուլիսյան տաք երկինքը իջել է ներքև ու ցանկանալով գտնել ապահով տեղ` թաքնվել է քո թարթիչների սև ու անմատչելի պարիսպների ետևում:
Գիտե՞ս` ինչու ուշացա. մի գիրք էի կարդում, այնտեղ գրված էր, որ երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են: Կարդացի ու միանամից մտածեցի. ուրեմն դու ինձ հասկանում ես, չէ՞ որ ես ամենաերջանիկն եմ հիմա:
Այսօր ի¯նչ լավ եղանակ է: Դե, մի ամպիր, գիտեմ, որ չես սիրում անձրև, դու սիրում ես քո աչքերի եղանակը… Արի° թափառենք փողոցներով, այսօր երկինքը միայն քո աչքերում է, իսկ ամպերը կարոտել են նրան, տես` ինչպես են արտասվում նրա կարոտից, թող մի քիչ կարոտն առնեն: Նրանք չգիտեն, որ երկինքը միայն իմն է, և ոչ մեկին չեմ տա: Գիտե՞ս, ինձ հաճախ թվում է, որ աչքերն եմ միայն սիրում…Երկինք, դու նաև զարմանո՞ւմ ես…
Հասկացա, դու չես կարող այսօր երկար մնալ. ես դեռ հիշում եմ. որ դու չես սիրում այսպիսի եղանակ, դե ուրեմն հաջողություն: Գիտեմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն տեղում: Խոստանում եմ վաղը գիրք չկարդալ և չուշանալ…Ո°չ, պետք չէ ինձ ճանապարհել այսօր, ես ուզում եմ քայլել մենակ և մտածել իմ երկնքի մասին…

Աղջիկը վեր կացավ թաց նստարանից, որտեղ արդեն մի ժամ նստած էր և շարժվեց դեպի ծաղկավաճառի կրպակը…

Մի հատ հեշտ հարց,
Կարող եք ասել, ինչո՞ւ աղջիկը գնաց ծաղկավաճառի կրպակ:

Ներսես_AM
23.01.2007, 14:53
Մի հատ հեշտ հարց,
Կարող եք ասել, ինչո՞ւ աղջիկը գնաց ծաղկավաճառի կրպակ:

Վարդ առնելու:oy

Simon
23.01.2007, 15:13

Իմ մոտ եկար: Ես կարդացի քո գրքի մեջ "Բարոյականության նախապայմանը":

Կապուտակի պես վիրավոր:
Անբուժելի սիրահարի պես խոցելի:
Անբուժելի հիվանդի պես սիրահար:
Նյարդերիս կտավ դու հենարան:
Տողերիդ մեջ միաբառ դու սիրահար:

Քեզ համար եմ հորինել:

Koroleva
24.01.2007, 09:59
Վարդ առնելու:oy
Ճիշտ է:ok
Իսկ դու ինչպե՞ս կշարունակեիր

Ավելացվել է 3 րոպե անց

Իմ մոտ եկար: Ես կարդացի քո գրքի մեջ "Բարոյականության նախապայմանը":

Կապուտակի պես վիրավոր:
Անբուժելի սիրահարի պես խոցելի:
Անբուժելի հիվանդի պես սիրահար:
Նյարդերիս կտավ դու հենարան:
Տողերիդ մեջ միաբառ դու սիրահար:

Քեզ համար եմ հորինել:

Շատ եմ զգացված, շնորհակալ,
սակայն ի՞նչն է քեզ ստիպել վերցնել գրիչը

Koroleva
16.03.2007, 14:16
-Երկինքը կրկին լալիս է:
-Իսկ մենք թրջվում ենք:
-Տեսնես` ով է վիրավորել:
-Նա առանց քեզ էլ կարեկցող կգտնի: Աշխարհը լեցուն է քեզ նմաններով, իսկ մենք շտապում ենք:
-Եթե բոլորը քեզ նման մտածեին, ոչինչ չէր լինի:
-Իսկ ես ինչպիսի՞ն եմ:
-Պետք է ամեն մի սյուն մտածի, որ ինքն է պահում տունը, հակառակ դեպքում տունը կփլվի:
-Նորից քո գրքերը:
-Բայց համամի՞տ չես:
-Ինչքա¯ն կարելի է գրքերով ապրել:
-Գրքերի աշխարհում ավելի հետաքրքիր է, քան իրական կյանքում:
-Մի օր պետք է դուրս գալ այդ աշխարհից, վայրէջք կատարել իրական աշխարհ, և որքան ուշ դա կատարվի, այնքան ավելի ցավոտ կլինի ընկնելը:
-Քանի դեռ կյանքում չեմ գտել այն, ինչ կա գրքերում, ես կգերադասեմ գրքերը:
-Եթե ցանկանում ես գտնել, պետք է փնտրել:
-Ես փնտրում եմ:
-Քո գրքերում…
-Գրքերը կասեն ուղին:
-Ոչ, դու ինքդ պետք է փնտրես և գտնես:
-Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ եմ ուզում:
-Տեսնո՞ւմ ես: Գուցե դու արդեն գտե՞լ ես: Գուցե Նա քո կողքին է, ինչպես ես հիմա, իսկ դու չես նկատում:
-Ոչ, իմ սիրտը ինձ կհուշի, և ես կհասկանամ:
-Նորից այդ սիրտը: Միշտ էլ ուղեղն է ղեկավարում կյանքը, հակառակ դեպքում անպայման սխալ կգործես:
-Իսկ ի՞նչ է` բանականությունը սխալներ չի անում:
-Սիրտը նման է փոքր երեխայի, որին եթե չհետևես, անպայման կսայթաքի:
-Ես ուզում եմ մնալ փոքր:
-Դա արդեն անիմաստ է:
-Բայց ո՞վ է արգելում ուզենալ այն, ինչ հնարավոր չէ:
-Ուղեղը:
-Ձանձրալի է:
-Կյանքն է:
-Դրա համար էլ գերադասում եմ գրքերը:
Աղջիկը ակամա նայեց տղային` զարմանալով, որ նա այս անգամ էլ ինչ-որ կերպ չհակաճառեց իրեն: Նա չէր լսել «Հայրի¯կը»: Աղջիկը շրջվեց, որպեսզի հասկանա, թե ինչն այդպես խախտեց տղայի սառը տրամաբանությունը` տեղի տալով նրա աչքերի ամեն վայրկյան դուրս ժայթքող հրաբխին:
Մի փոքրիկ արև էր վազում դեպի նրանց:
…Մեկ ժամ անց, երբ նրանք վերադառնում էին մանկատնից, լռությունը խախտեց տղայի ձայնը:
...Այդ օրը տուն վերադառնալիս նա անհայտնությունից լսեց մանկան լացի ձայն, որը չէր ցանկանում հաշվի նստել կյանքի հետ: Ամեն ինչ որոշվեց մի վայրկյանում. նա վերցրեց մանչուկին և վազեց մանկատուն: Արդեն 3 տարի է` նա ամեն ուրբաթ գալիս է այստեղ, որտեղ նրան սպասում է իր արևը` իր փոքրիկ Արևիկը, որը նրան անվանում է` հայրիկ: Այնքա¯ն խորթ և հարազատ էր այդ «հայրիկը» 20-ամյա ուսանողի համար…
Աղջիկը նայեց տղային և զգաց, որը ինքը սկսել է հասկանալ իր սրտին:

Ավելացվել է 2 րոպե անց
Մի խնդրանք ունեմ. եթե հնարավոր է, մի հատ կարդացեք ու ասեք արդյոք պարզ է իմաստը:
Ինձ թվում է՝ ինչ-որ բան պակաս է :(

Ուլուանա
16.03.2007, 16:18
Կարդացի։ Երկխոսությունը հետաքրքիր էր, բայց դրանից հետոն, համենայնդեպս, ինձ համար մի տեսակ անորոշ էր ու անհասկանալի... :oy Չհասկացա, թե ինչու էին նրանք մանկատուն գնացել, և էլի որոշ բաներ պարզ չէին... :oy
Կբացատրես։ ;)

CactuSoul
16.03.2007, 18:12
Չէ՜էէ:) , ես հասկացա:love …
Երևի իրոք մի բան այն չէ, բայց որ ես հասկացա, թե ինչն-ինչոց է, դա փաստ է: Շատ լավն էին… Իսկ էս վերջինի սկզբի երկխոսությունը նաև շատ հարազատ…

Koroleva
18.03.2007, 10:13
Կարդացի։ Երկխոսությունը հետաքրքիր էր, բայց դրանից հետոն, համենայնդեպս, ինձ համար մի տեսակ անորոշ էր ու անհասկանալի... :oy Չհասկացա, թե ինչու էին նրանք մանկատուն գնացել, և էլի որոշ բաներ պարզ չէին... :oy
Կբացատրես։ ;)

Ուլուանա ջան, տղան ուզում էր այդ օրը աղջկան հայտնել իր սրտի գաղտնիքը, որը միայն սերը չէր…Նա ցանկանում էր տեսնել, թե ինչ կանի աղջիկը, երբ իմանա իր արարքի մասին, իսկ վերջին նախադասությունը ցույց է տալիս, որ աղջիկն ընդունեց տղային, հասկացավ իր սրտին, չէ՞ որ նա ասում էր տղային, որ իր սիրտը կհուշի, երբ գտնի այն, ինչ փնտրում է…
Ու հենց վատն այն է, որ ես ցհեմ կարողանւոմ այսքանը հնարավորինս լակոնիկ գրել:(

lili-4
24.03.2007, 15:46
[COLOR="DarkRed"]Մի սովորական օր

Մի հատ հեշտ հարց,
Կարող եք ասել, ինչո՞ւ աղջիկը գնաց ծաղկավաճառի կրպակ:

Իհարկե, հարցը հեշտ է, բայց կարծում եմ, որ դժարը այդ քայլին գնալն է:Իսկ գնաց, քանի որ ցանկանում էր, որ գոնե շրջապատի համար երջանիկ լինի:Իսկ մարդ երջանիկ է, երբ կարողանում է ազատություն տալ իր հոգու մեջ կուտակված խենթություններին:
Իսկ դա քո երկու գրառումների հանրագումարն է:Այդ երկուսին միասին կարելի է անվանել երջանկության փնտրտուք…

Koroleva
24.03.2007, 16:12

Սիրելի Լիլիթ, իրոք ճիշտ ես, դժվար է դիմել այդ քայլին, բայց դա կարելի է հաճախ հանդիպել մեր առօրյայում…
Մարդ երջանիկ է, երբ իրեն համարում է երջանիկ, իսկ ազատությունը կարևոր է ցանկացած հանգամանքում, առանց ազատության կյանքը ուղղակի գոյություն չունի, բայց ամեն ինչ չափ է պահանջում, որ մարդ ինքն է որոշում…
Դու ասում ես, որ կարելի է անվանել երջանկության փնտրտուք, բայց չե՞ս կարծում, որ մեր ամբողջ կյանքն է երջանկության փնտրտուք…և հենց դա եմ ուզում ցույց տալ, բայց ամեն մեկը ունի որոնման իր ուղին, որը միաժամանակ տարբեր և նույն է մյուսներին…

Ավելացվել է 5 րոպե անց
Չգոյության փնտրտուք

Քնատ ձեռքերը անհանգիստ բացեցին բացատրական բառարանի ահռելի երախը: Գիշերվա մթության լռությունից քնաթաթախ բառերը խառնվեցին իրար, թողեցին իրենց տաքուկ անկողինները և շարք կանգնեցին:
Սկզբում բոլորն էլ անտարբեր սպասում էին, որ շուտով կգտնվի այն միակը, որին փնտրում էին աչքերը… Կամաց քունը ճանապարհ բացեց հետաքրքրասիրությանը. բառերի աչքերը վերջապես բացվեցին, իսկ աչքերը չէին շտապում: Նրանք փնտրում էին ու չէին գտնում…
Բառերը սկսեցին ակնապիշ հետևել աչքերի ամեն մի շարժումին, ձեռքերի ամեն մի թարթումին: Աչքերի աղացից ծամված բառերի բանակը սկսեց հաղթել ծամվելու սպասող բառերին… Ամեն մի բառ իր սրտի խորքում հույս ուներ, որ ինքն է լինելու այդ ընտրյալը: Ահա, ահա, բառը շունչը պահեց, բայց… «Նա չէ»,- հուսախաբ շշնջացին աչքերը…մի պահ բառը աչքերի մեջ տեսավ այն ողջ սարսափը, որ իրենց հանդիպումը տառասխալով է:
…Բառն այդպես էլ չգտնվեց. ամբողջ բացատրական բառարանում չգտնվեց «Կարոտ» բառի բացատրությունը: Աչքերը փակվեցին բառերի սարսափած աչքերի առջև: Թրմփոցով գիրքը ընկավ գետնին, խուլ տնքացին բառերը, հրեցին մեկը մյուսին, խռնվեցին իրար, սակայն ոչ ոք չտեսավ. բառարանը փակել էր իր ահռելի երախը և ցանկանում էր քնել...բառերն էլ ենթարկվեցին. պառկեցին քնելու` հույսով, որ մի անգամ էլ կհորանջի բառարանը…
Իսկ աչքերը տխուր թրջվեցին այն համով անձրևով, որ ավելի կարճ կոչվում է արցունք... նրանք չհասկացան, որ սիրտը վաղուց գտել է իր բառարանում «Կարոտ» բառը, բայց նրա բացատրությունը չի կարող ասել. դա բանականության գաղտնիքն է...