PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճանաչե'նք մեր Հայաստանը



Cassiopeia
17.03.2008, 15:42
Վերջերս հանգամանքների բերումով հայտնվեցի Վանաձորում... Ու այդ այցն ինձ մտածելու տեղիք տվեց, որ մենք գրեթե ոչինչ չգիտենք մեր Հայաստանի մասին: Ուստի, որոշեցի բացել այս թեման, որտեղ հուսով եմ ձեզ ներկայացնել և ինչու չէ, նաև դուք կներկայացնեք տեղեկություններ մեր Հայաստանի մասին: Առաջինն այդ "բախտին" կարժանանա Վանաձորը;


ՎԱՆԱՁՈՐ
Հեռավորությունը Երևանից` ավտոմայրուղով 145կմ, իսկ երկաթուղային գծով` 224կմ:
Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը` Երևանից և Գյումրիից հետո: Լոռու մարզի ադմինիստրատիվ կենտրոնն է: Գտնվում է Բազումի և Փամբակի լեռների գոգահովտում` Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերի հատման կետում: Գտնվում է ծովի մակարդակից 1350մ. բարձրության վրա: Ունի մեղմ կլիմա: Ձմեռը համեմատաբար տաք է, ամռանը` հով: Ձմեռային ամսիներին միջին ջերմաստիճանի -4.2 C է, ամռանը` +20C: Աշխարհագրական դիրքը և հանքային ջրերի առկայությունը տարածքում քաղաքը դարձրել են Հայաստանյան հանգստավայրային գոտիներից մեկը: Քաղաքի մակերեսը կազմում է 25քառ. կմ: Բնակչությունը մոտ 107374 մարդ (2001թ. տվյալներով)` հիմնականում հայեր: Քաղաքը գտնվում է Գյումրի-Թբիլիսի երկաթուղային գծի վրա: Զարգացած է (ավելի շուտ նախկինում զարգացած էր) քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, թփթև արդյունաբերությունը: Նախկինում քաղաքը կոչվել է Կիրովական, ի պատիվ Սերգեյ Կիրովի այցի: Մինչ 1935թ. կոչվել է Ղարաքիլիսա (“սև եկեղեցի), քանզի այստեղ գոյություն ուներ հին սև եկեղեցի, որը 1828թ.-ին ավիրվեց, սակայն 1831-ին հենց այդ վայրում կառուցվեց նոր եկեղեցին: Ներկայիս անվանումը` Վանաձոր, քաղաքը ստացել է 1993թ.:
1988թ. դեկտեմբերի 7-ի տարերային աղետը խոշոր վնասներ հասցրեց նաև այս քաղաքին:
Միջնադարյան Ղարաքիլիսայի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Ենթադրվում է, որ Վանաձորի տարածքը Գուգարքի հետ մինչ մ.թ.ա. 2-րդ դարը գտնվել է Մեծ Հայքի նահանգում, իսկ մ.թ. 10-րդ դարից` Կյուրիկյան թագավորությունում: Ենթադրվում է նաև, որ Ղարաքիլիսա անվանումը թաթարական է և քաղաքին է տրվել մ.թ. 13-րդ դարում:
Օտարազգները ոչ մեկ անգամ գրավել, ավերել են քաղաքը: 1801թ.-ին Լոռին Վրաստանի հետ միասին միացան Ռուսաստանին և Կիրովականը դառավ սահմանային ռազմական քաղաք: 1849թ.-ից Կիրովականը մտավ Երևանյան նահանգի կազմի մեջ: Ըստ Խ. Աբովյանի վկայության, 1820թ. քաղաքում կար միայն 500-600 բնակից, որոնք Երևանից էին տեղափոխվել այնտեղ: Հետագայում` 1830թ. Արևելյան Հայաստանի և Ռուսաստանի միավորումից հետո, քաղաքում բնակեցվեցին մի քանի հարյուր հայ ընտանիքներ, որոնք գաղթել էին Արևմտյան Հայաստանից` Կարսից, Արդահանից, Բայազետից ու Էրզրումից:

Քաղաքն ունի պատկերասրահ, դրամատիկական թատրոն (Հովհաննես Աբելյանի անվան), ինչպես նաև այլ կրթամշակութային կենտրոններ:

Հ.Գ. Նյութերը թարգմանված են http://ru.wikipedia.org/wiki/Ванадзор և http://www.vanadzor.ru/info/ կայքերից:

http://www.imageshare.am/image/52421024/1/1/SP_A0044.jpg
Վանաձորի ձեռագործ (ծղոտե) քարտեզը
http://www.imageshare.am/image/15881596/1/1/Vanadzor.jpg
Վանաձորը Գուգլի արբանյակներից
http://www.imageshare.am/image/47073841/1/1/SP_A0007.jpg
Վանաձորի հրապարակը
http://www.imageshare.am/image/91749349/1/1/CameraFX_(9).jpg
Վանաձորի հայկական եկեղեցիներից մեկը
http://www.imageshare.am/image/69078169/1/1/CameraFX_(7).jpg
Այդ հայկական եկեղեցու տարածքում առկա հուշարձաններից
http://www.imageshare.am/image/49880988/1/1/SP_A0032.jpg
Եվս մեկն այդ հուշարձաններից
http://www.imageshare.am/image/28888679/1/1/CameraFX_(14).jpg
Եկեղեցու ներսում (եթե ուշադիր լինեք, ապա ծանոթ դեմք կգտնեք;))
http://www.imageshare.am/image/22205714/1/1/SP_A0045.jpg
Վանաձորի ռուսական եկեղեցին
http://www.imageshare.am/image/55046591/1/1/SP_A0020.jpg
Փոքրիկ հանճարը...
http://www.imageshare.am/image/50301156/1/1/CameraFX_(19).jpg
Զորավար Անդրանիկի պատգամը մեզ` բոլորիս...

Ի հավելում վերոհիշյալին ասեմ, որ Վանաձորի ժողովուրդն անչափ հյուրընկալ է ու ես շաաաաաաաաատ շնորհակալ եմ նրանցից: :love


Հ.Հ.Գ. Խնդրում եմ ներողամիտ լինել նկարների որակի համար, որոնք կատարված են հեռախոսով:

Ռուֆուս
17.03.2008, 15:48
Կասիոպեա ջան, եթե հնարավոր է նկարները կփոքրացնես? Էնքան մեծ են, որ մոնիտորի մեջ չեն տեղավորվում, էլ չեմ ասում dial-up-ով կպնող անդամների մասին.....

Belle
17.03.2008, 15:51
Վայ Վեռ ջան, շնորհակալություն, ընտիր թեմա է, նկարներն էլ շատ լավն են ;)
հուսով եմ Վանաձորով չենք սահմանափակվի

Cassiopeia
17.03.2008, 15:53
Կասիոպեա ջան, եթե հնարավոր է նկարները կփոքրացնես? Էնքան մեծ են, որ մոնիտորի մեջ չեն տեղավորվում, էլ չեմ ասում dial-up-ով կպնող անդամների մասին.....
Կատարված է: Dial-up-ով օգտվողների համար խնդիր չի լինի, որովհետև իրականում դրանք փոքր ծավալի են, ուղղակի կետայնությունն էր մեծ:


Վայ Վեռ ջան, շնորհակալություն, ընտիր թեմա է, նկարներն էլ շատ լավն են ;)
հուսով եմ Վանաձորով չենք սահմանափակվի
Ես էլ եմ հուսով;)

Ձայնալար
17.03.2008, 16:02
Վեռ, շատ լավ թեմայա, ես մի քանի անգամ եղել եմ Վանաձորում, շատ լավ քաղաք ա ու հատկապես բնակիչներն են շատ լավը՝ մի երկու բառ հետդ երգելով խոսում են սաղ դարդերդ մոռանում ես :) Կհավելեմ նաև, որ սովետական միության տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական կենտրոն, ունեցել է մի քանի համամիութենական նշանակության գործարաններ, որոնցից ամենախոշորը հավանաբար քիմ. կոմբինատն էր: Քաղաքում կար մտավորականների բավական ստվար զանգված, մի քանի ԲՈՒՀ-եր (պոլիտեխնիկի ու մանկավարժականի մասնաճյուղեր):

Cassiopeia
17.03.2008, 16:04
Վեռ, շատ լավ թեմայա, ես մի քանի անգամ եղել եմ Վանաձորում, շատ լավ քաղաք ա ու հատկապես բնակիչներն են շատ լավը՝ մի երկու բառ հետդ երգելով խոսում են սաղ դարդերդ մոռանում ես :) Կհավելեմ նաև, որ սովետական միության տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական կենտրոն, ունեցել է մի քանի համամիութենական նշանակության գործարաններ, որոնցից ամենախոշորը հավանաբար քիմ. կոմբինատն էր: Քաղաքում կար մտավորականների բավական ստվար զանգված, մի քանի ԲՈՒՀ-եր (պոլիտեխնիկի ու մանկավարժականի մասնաճյուղեր):
Դրանք հիմա էլ կան, կան նաև մասնավոր բուհեր: Քիմ. արդյունաբերությունը մասնակիորեն է աշխատում, արտադրում են կիսաթանկարժեք քար (անունը չեմ հիշում): Քաղաքում եթե աշխատատեղեր բացվեն, ապա այն կդառնա հզոր քաղաք: Ունի դրա համար բոլոր պոտենցիալները:

Աբելյան
17.03.2008, 16:25
մանկությանս մեծ մասը անցել ա Կիրովականում :love
մինչև հիմա չգիտեմ՝ Կիրովականում եմ ծնվել, թե Երևանում

հիմա քաղաքը կառուցվում ա, բայց էն լավ քաղաքից, որում որ ես ապրել եմ, քիչ բան ա մնացել

մնում ա մի քանի հատ էլ օբյեկտ սարքվի, ու վերջ :[

Աբելյան
17.03.2008, 16:33
սրանք էլ իմ կողմից
անցած տարի մի քանի ժամով գնացել էի կարոտս առնեի :love
առաջի երկուսը իմ քուչից են :D

Cassiopeia
17.03.2008, 16:36
Ամառն ուրիշ է էլի... հուսով եմ ամռանն էլ կլինեմ այնտեղ ու կվայելեմ:love