PDA

Դիտել ողջ տարբերակը : Բռնություն

Kristin
09.10.2006, 12:15
Ինչպես՞ վարվել բռնության ենթարկված երեխաների հետ
Նամանավանդ. ովքեր ենթարկվել են հոգևոր բռնության

Koms
09.10.2006, 13:01
նրանց ռեաբիլիտացիան` մի ամբողջ գիտություն է, 2-3 բառով չես կարող դա բացատրել,

Kristin
13.10.2006, 11:51
եկեք խոստովանենք.որ մեր շրջապատում շատ կան դեռահասներ և պատանիներ ովքեր ենթարկվել են բռնության ՝ ծնողների կողմից (օրինակ՝ դու մարդ չես դառնա . արտահայտությունը կամ քո մոտ ոչինչ չի ստացվի) և նստվածք է լինում այդ երեխայի կյանքում

Artgeo
13.10.2006, 14:17
օրինակ՝ դու մարդ չես դառնա . արտահայտությունը կամ քո մոտ ոչինչ չի ստացվի
24 ժամ էտ եմ լսում

Guest
13.10.2006, 17:42
եկեք խոստովանենք.որ մեր շրջապատում շատ կան դեռահասներ և պատանիներ ովքեր ենթարկվել են բռնության ՝ ծնողների կողմից (օրինակ՝ դու մարդ չես դառնա . արտահայտությունը կամ քո մոտ ոչինչ չի ստացվի) և նստվածք է լինում այդ երեխայի կյանքում

Ես ինչ որ շատ չեմ նկատել… հակառակ, ծնողները, հատկապես մեր հայ ծնողները, միշտ շատ են սիրում եվ գովում իրենց երեխաներին, հաճախ նաև այն երեխաներին որոնք արժանի չեն այդ գովերքների:

Lionne_en_Chasse
13.10.2006, 17:55
եկեք խոստովանենք.որ մեր շրջապատում շատ կան դեռահասներ և պատանիներ ովքեր ենթարկվել են բռնության ՝ ծնողների կողմից (օրինակ՝ դու մարդ չես դառնա . արտահայտությունը կամ քո մոտ ոչինչ չի ստացվի) և նստվածք է լինում այդ երեխայի կյանքում
Բռնության ենթարկված երեխաները դրանք այն երեխաներն են, որոնց վրա կիրառվել է ֆիզիկական բռնություն ( որը բնականաբար ազդում է նաև հոգեկանի վրա)
Իսկ այն ինչ դու նկարագրում ես , դա արդեն հոգեբանական ճնշման ենթարկված երեխաներն են : Ոչ մեկն էլ լավ արդյունքի չի բերում, բայց դրանց մեջ եղած տարբերությունը շատ մեծ է
Պետք է նրբանկատորեն ապացուցել ( բայց որ իրենք գլխի չընկնեն որն է դիմացինի բուն նպատակը) հենց իրենց , որ դա այդպես չէ , որ իրենք շատ արժանիքներ ու դրական կողմեր ունեն... իսկ եթե կոմպլեքսները շատ խորը արմատներ են ձգել, ավելի լավ է դիմել հոգեբանի օգնությանը, այլապես դրանք նրան ամբողջ կյանքում հանգիստ չեն տա
Հարցը շատ թռուցիկ էր, պատասխանը նույնպես

Ուլուանա
13.10.2006, 19:26
Ես ինչ որ շատ չեմ նկատել… հակառակ, ծնողները, հատկապես մեր հայ ծնողները, միշտ շատ են սիրում եվ գովում իրենց երեխաներին, հաճախ նաև այն երեխաներին որոնք արժանի չեն այդ գովերքների:
Չէի ասի, թե մեր հայ ծնողները միշտ այդպես են անում։ Ճիշտ է, այդ քո ասած հակառակ ծայրահեղությունն էլ կա, բայց անձամբ ես շատ-շատ եմ տեսել նաև հոգևոր բռնության դեպքեր, երբ ծնողները երեխայի ամենաչնչին անհաջողությունից շան լափը թափում են խեղճ երեխայի գլխին և նրան մխիթարելու ու քաջալերելու փոխարեն ավելի են ընկճում՝ նրա մեջ ցածրացնելով նրա՝ առանց այդ էլ ցածրացած ինքնագնահատականը։ :(

dvgray
13.10.2006, 19:52
հետաքրքիր է, իսկ Ամերիկայում հայազգի ծնողները (մանավանդ հայրերը) ծեծու՞մ են իրենց երեխաներին :think , թե՞ վախենում են ոստիկանից :P

Gohar
14.10.2006, 12:21
հետաքրքիր է, իսկ Ամերիկայում հայազգի ծնողները (մանավանդ հայրերը) ծեծու՞մ են իրենց երեխաներին :think , թե՞ վախենում են ոստիկանից :P

Իսկ ինչու՞ միայն Ամերիկայում:Հետաքրքիր է Եվրոպայում հայազգի ծնողները ծեծու՞մ են իրենց երեխաներին , թե՞ վախենում են ոստիկանից:
Ի՞սկ հետաքրքիր է վերոհիշյալ երկրներում ծնողն է երեխային ուղղություն ցույց տալիս, թե՞ երեխան ծնողին:

Cassiopeia
14.10.2006, 13:36
հետաքրքիր է, իսկ Ամերիկայում հայազգի ծնողները (մանավանդ հայրերը) ծեծու՞մ են իրենց երեխաներին :think , թե՞ վախենում են ոստիկանից :P
Շվեդիայում ապրող ընտանիք եմ ճանաչում: Երեխան 3 տարեկան է: Նրան մանկապարտեզում սովորեցնում են իրենց իրավունքները: Եվ եթե հանկարծ մայրը կամ հայրը բարկանում է երեխայի վրա ու մի քիչ կոպիտ է վերաբերվում, երեխան միանգամից ասում է - հիմա ոստիկաններին կբողոքեմ:
Առաջին երկու բողոքի դեպքում ծնողին ծնողական իրավունքից զրկում են ժամանակավոր, եթե իհարկե թեթև դեպք է, իսկ եթե շարունակական բնույթ է կրում դա, ապա լրիվ են զրկում ծնողական իրավունքից:
Միացյալ նահանգներում էլ եմ նման դեպքի մասին լսել, բայց կոնկրետ չեմ հիշում:

Jarre
01.12.2009, 21:04

Ես նկատել եմ, որ շատերը դժգոհ են նման մոտեցումից։ Ես էլ եմ համաձայն, որ լինում են դեպքեր, երբ նման օրենքի դեպքում երեխան փչանում է։

Բայց յուրաքանչյուր մեթոդ ունի իր կողմնակի երևույթը (պաբոչնի էֆեկտ)։ Մենք հաճախ խոսում ենք այս օրենքի միայն վատ կողմերի մասին, ու գովաբանում ենք մեր հայկական՝ ծեծով ու նվաստացնելով դաստիարակելու մեթոդը։ Բայց եկեք խոսենք այս մեթոդի կողմնակի երևույթների մասին՝ անվստահ, հոգեպես չհասունացած, զգացապես անհավասարակշիռ, ագրեսիվ, սեփական արժանապատվությունը չհարգող..... մարդ։

Ու ես համաձայն եմ, որ երեխայի վրա ձեռք բարձրացնելու ու ծեծի ենթարկելը բռնություն է, ու պիտի դատապարտվի։ Ո՞րն է տրամաբանությունը, որ չափաս մարդուն ծեծելը օրենքով հետապնդվում է, իսկ երեխայինը՝ ոչ։

Բռնության ենթարկված երեխաներին միայն մասնագետները չէ, որ պետք է օգնություն ցույց տան։ Դա կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, եթե նման երեխաների հանդեպ վարվի հարգանքով, սիրով, վստահությամբ և դրական մտքեր ներշնչելով ու նրա հետ, որպես հասուն մարդու հետ վարվելով։