PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեռուստասերիալ «Հարևաններ»



Adam
17.03.2008, 01:18
Ի՞նչ կարծիքի եք: Անձամբ ես, վերջերս, երբ հանդիպում է, հաճույքով նայում եմ, որովհետև դերասանական խաղը փայլունա ու անկեղծ՝ նամանավանդ դերասանուհի Ջուլիան՝ Ծաղիկի կերպարի դերում: Եվ առհասարակ բոլորն են բնական խաղում: Համենայնդեպս վերվարածներից լավնա:

Fobus
17.03.2008, 01:33
մի անգամ փորձեցի նայել, մի քանի րոպե հետո հեռախոսով էի խոսում առանց ուշադրություն դարձնելու թե ինչ է կատարվում… հումար չկար, ոչ էլ ինչ որ հետաքրքրություն

Amaru
17.03.2008, 01:52
դերասանական խա՞ղ… մեռա :D :D
մի օր պարապությունից որոշեցի՝ հեռուստացույց նայեմ… էդ ալիքի վրա միացավ… ասեցի՝ տեսնեմ, թե ինչ ա :} գռեհիկության գագաթնակետ :( յախք :(

Adam
17.03.2008, 01:53
դերասանական խա՞ղ… մեռա :D :D
մի օր պարապությունից որոշեցի՝ հեռուստացույց նայեմ… էդ ալիքի վրա միացավ… ասեցի՝ տեսնեմ, թե ինչ ա :} գռեհիկության գագաթնակետ :( յախք :(

դերասանական խաղ ասելով, նկատի ունեմ, որ շատ լավ են խաղում հայ անբան հարևանների դերը

Ռուֆուս
17.03.2008, 10:43
Անմակարդակ տափակությունը: Վերվարածների անկապ նմանակում: Ես արդեն հույսս կորցրել եմ, որ Արմենիան ինչ-որ նորմալ ծրագիր ցույց տա

GevSky
17.03.2008, 23:55
Եթե Հայաստանում շոու-բիզնեսը ունենար հատուկ կանոններ որոնք առկա են նորմալ շոու բիզնես ունեցող երկրներում ապա հաստատ էդ կարգի սերալներից զերծ կմնայինք, ուղղակի ամոթա, ինձանից ոչ ոք թող չնեղանա բայց այդ սերիալ նայողներին ես մի ուրիշ կերպ եմ սկսում նայել, մի տեսակ կարծիք եմ կազմում նրանց մասին, ինձ համար նրանք պատկանում են ավելի ցածր մակարդակի, ես ի նկատի ունեմ այդ սերիալներով հիացողներին:[

Adam
18.03.2008, 01:40
Եթե Հայաստանում շոու-բիզնեսը ունենար հատուկ կանոններ որոնք առկա են նորմալ շոու բիզնես ունեցող երկրներում ապա հաստատ էդ կարգի սերալներից զերծ կմնայինք, ուղղակի ամոթա, ինձանից ոչ ոք թող չնեղանա բայց այդ սերիալ նայողներին ես մի ուրիշ կերպ եմ սկսում նայել, մի տեսակ կարծիք եմ կազմում նրանց մասին, ինձ համար նրանք պատկանում են ավելի ցածր մակարդակի, ես ի նկատի ունեմ այդ սերիալներով հիացողներին:[

Ճիշտն ասած ինձ դուրա գալիս տիպիկ հայկական դերասանական խաղը, որը և ծիծաղելիա դարձնում սերիալը: Իսկ մի բան հարցնեմ. դու սիրու՞մ ես վերվարածները:
Ես կասեյի այն հեռուստատեսության պատմության մեջ ամենագռեհկության գագաթնակետին հասնող սերիալնա: Նամանավանդ տանել չեմ կարողանում երբ Արթուր Հակոբյանը սկսում է կապիկություններ անել: Համենայնպես վերվարածներում դերասանական խաղի անկեղծություն չկա: Ես երբեք իրա նման պարսկահայ չեմ տեսել կյանքումս: Ինքը ավելի շատ մարմնավորումա հոգեկան հիվանդի այլ ոչ թե պարսկահայի:

GevSky
18.03.2008, 14:36
Գիտես ես ինձանից ամաչում էի որ նստեի Վերվարածներ նայեի:
Ես սենց բան կասեմ, որ ամեն դերասան ինչ որ ուղղվածություն ունի, ասենք մեկը իր ոճի մեջ լավն է իրան փորձումա ուրիշ ոճում և միանգամից սպառվում, որը և ազդում է ռեպուտացիայի վրա: Պրոֆեսիոնալ դերասանը պետք է զգա, իմանա ինչա խաղում և ինքը ինչպիսին է այդ դերի մեջ, հարկ եղած դեպքում հրաժարվի: Տես օրինակ Մել Գիբսոնը ինչ որ կատակերգության մեջ կոմիկություն աներ կսազե՞ր, բայց նա ունի կատակերգություն որտեղ նա հենց գլխաոր դերում է, ուղղակի նա այնտեղ խաղում է իրեն համապատասխան շարժուձևով և հավատարիմ է մնում իր ոճին:
Հ.Գ. Խոսքս «Ինչ են ուզում կանայք» ֆիլմի մասին էր:

Yellow Raven
18.03.2008, 15:09
Հլը շատ հաց ու պանիր պտի ուտեն,որ Վերվարածներին հասնեն:Մի քանի անգամ եմ նայել, շատ անիմաստ թվաց, նույնիսկ դերասանների ընտրության հարցում լավ չեն վարվել: Ճիշտա կան նաև լավերը, բայց ընդհանուր իրար չեն համապատասխանում:

Enipra
07.04.2008, 21:17
Էսօր պատահմամբ մոտ 3-5 րոպե վայելեցի այս հրաշքը` առանց իմանալու, որ հենց էդ «Հարևաններ» կոչվածն եմ նայում, հետո «Եթերով» ճշտեցի անունը:
Էդ մի քանի րոպեն էլ զոռով եմ նայել, սպասում էի, թե էլ ինչ պիտի անեն, որ իսկականից չդիմանամ ու անջատեմ: Ոնց որ մի հատ երկաաար գովազդ լիներ կամ գովազդների լղոզված շարք...:[ էդ կարճ ժամանակում մարդիկ հացրեցին 3 ապրանքի` արևածաղիկի, մայոնեզի ու բնական հյութի գովազդ անել, ընդ որում` առաջինինը 2 անգամ, ու էդ ամեն ինչը արվում էր էնքան ահավոր, արհեստական, անտրաբանական ու առանց այն էլ անտաղանդ սցենարի մեջ զոռով խցկած ձևով, որ ծիծաղս եկավ: Ու գիտե՞ք ամենավատը որն էր, որ ոչինչ չէր կատարվում, ոչ մի իրադարձություն. անկապ, կարճ տեսարանների հաջորդականություն էր, որոնցից յուրաքանչյուրը ոնց որ հատուկ հորինված լիներ էնքան որ հերթական ապրանքը գովազդելու համար: Ամոթ է էլի, փող աշխատելու նոր ձև են գտել: :[

Էս ամենն էլ դեռ մի կողմ:
Հա, համաձայն եմ, որ որոշ դերասաններ իրոք բնական էին խաղում, բայց ախր ...

դերասանական խաղ ասելով, նկատի ունեմ, որ շատ լավ են խաղում հայ անբան հարևանների դերը
Հարևա՞ն են, լավ է, անբա՞ն են, լավ չէ, բայց մեր հասարակության տարիքային այդ խմբի կանանց մեծամասնության համար նորմալ է, բայց ի՞նչ պարտադիր է լինել էդքան կոպիտ ու գռեհիկ, մի՞թե մեր կանայք իրոք էդքան վատ են խոսում:( Ուղղակի զզվելի է լսել :[ Ու վատն էն է, ոնց որ էդպես էլ պետք է լինի, գոնե իմանամ, որ նմանակում են, ձեռք են առնում, քննադատում, ասեմ հա, բայց ախր մի բան էլ խրախուսում են:

Լավ, էսքան ասեցի, էն էլ ասեմ, որ երաժշտական ձևավորումն էլ, ընդհանուր ֆորմատն էլ` կադրերի անցումը ու նման բաներ, հեչ չհավանեցի:

Tigran Adunts
07.04.2008, 21:57
Բոլոր ժամանակների մարդկության նկարած ամենաապուշ սերյալներից մեկն ա :D