PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր Ակումբը 2 տարեկան է!!! Ուծյու :)



CactuSoul
17.03.2008, 00:21
:yahooՇնորհավորում եմ բոլորիս!!!:yahoo

Chuk ջան, ականջդ կանչի:love, շնորհակալ եմ, որ 2 տարի առաջ կյանքի կոչեցիր այն նախագիծը, որը քչերին էր հավանական թվում: Շնորհակալ եմ, որ այսօր մենք ունենք այս ակումբը, շնորհակալ եմ, որ ակումբի շնորհիվ ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, գտել եմ ինձ նման մարդկանց, մի բան, որ ընդամենը 1,5 տարի առաջ ինձ անհավանական երազանք էր թվում:oy:love...


:drinksՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱԿՈՒՄԲ:drinks
Դու լավագույն բաներից ես իմ կյանքում, ու ես շնորհակալ եմ քեզ:love...

Fobus
17.03.2008, 00:22
շնորհավոր

Երվանդ
17.03.2008, 00:24
Շնորհավոր Ակումբ ու Ակումբի ժողովուրդ:), Չուկ ջան ականջդ կանչի:):drinks

Երկնային
17.03.2008, 00:26
Շնորհավորում եմ բոլորիս… մաղթում եմ, որ մեր ակումբը դեռ շա~տ տարիներ մեր կողքին լինի… հուսով եմ Չուկն էլ ա հիմա մեր մասին մտածում… :love

Շնորհակալ եմ քեզ ակումբ ջան, որ տվել ես ինձ էսքան լավ ընկերներ ու դեռ նորերին կտաս ուրախ եմ, որ կաս իմ կյանքում… :love

բոլորին պաչիկնե~ր… :oy

Apsara
17.03.2008, 00:27
Ուռաաաաաաաաաաաա այս ում մեծ ընկերոջ ծնունդնա, քեզ Ակումբ ջան, ցանկանում եմ անվերջ գոյատևում և լիքը քեզ արժանի անդամներ, խելացի և հետաքրքիր թեմաներ, աշխույժ քննարկումներ:love

Ra$Ta
17.03.2008, 00:28
Շնորհավոր ակումբ ջան , ակումբը մեր համար արդեն կյանքի ինչ որ մասա դարձել որը հաստատ մենք էլ չենք մոռանա , դե դա ռեալ շփումնա հենց որինել նպաստելա այս նետային կայքը , լիքը լիքը բանա տվել ակումբը անձամբ ինձ , մերսի Չուկին ու մերսի ակումբին : Շնորհավոր Ակումբ ու ակումբցիներ

Selene
17.03.2008, 00:35
Ակո՛ւմբ ջան, շնորհավոր, ՊՍՏԼՈՍ:love, որ երկու տարեկան լինելով՝ այսքան մեծ սիրտ ու հոգի ունես:love
Chuk ջան, առաջնահերթ բոլոր շնորհավորանքներն ու շնորհակալությունները քեզ են ուղղված միայն :kiss:drinks Շնորհակալ եմ, որ ինձ ընձեռեցիր իմ համար վաղուց արդեն երկրորդ տուն դարձած՝ այսչափ տաքուկ ու հարմարավետ անկյունը վայելելու, այսքան լավ ընկերներ ունենալու, իսկական հարազատ մարդկանց ճանաչելու ու սիրելու հնարավորությունը:love
Շնորհավորում եմ բոլորիս :drinks

Adam
17.03.2008, 00:42
Շնորհավորում եմ: Իրոք, այնքան եմ կապվել, որ առանց ակումբի արդեն օրըս չեմ պատկերացնում: Չուկ ջան շնորհավորում եմ:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՏ ;)
Ակումբին ցանկանում եմ երկա՜ր ու երկա՜ր տարիների կյանք.... այնպես, որ դաժը մեր էրեխեքն էլ հաճախեն էստեղ և խոսան մեզնից :D :)

քաղաքացի
17.03.2008, 00:52
Շնորհավոր

Ձայնալար
17.03.2008, 01:31
Շնորհավոր ակումբ ջան, քեզ լավ անդամներ ու ջերմ մթնոլորտ եմ մաղթում:

Ծով
17.03.2008, 01:33
Յա…հեսա կլացեմ…
Շնորհավոր, ցավդ տանեմ…ես քեզ շա՜տ եմ սիրում:love
Քեզ երկար տարիների անջարդ ու անարտակարգադրությունակյանք:D. լիքը ընկերներ, հարազատներ, խնամիներ ու թոռներ…:hands

StrangeLittleGirl
17.03.2008, 01:48
Ես երկար ժամանակ մտածում էի՝ արժե՞ արդյոք շնորհավորել: Այն, որ Ակումբը հայկալեզու ինտերնետի համար հսկայական ձեռքբերում է, որ արդեն կայացած լուրջ կառույց է, դրանում ոչ ոք չի կասկածում: Դրա համար շնորհակալություն ու շնորհավոր Չուկին: Գաղտնիք չէ, որ շատերի կյանքն է փոխել, ոմանցը՝ դեպի լավը, մի քանիսինն էլ գուցե դեպի վատը: Իմն էլ է փոխել, բայց դժավարանում եմ ասել, թե կշեռքի որ նժարն է ավելի ծանր: Չեմ կարող ժխտել, որ թե՛ լավն է եղել իմ կյանքում, թե՛ վատը, բայց որպեսզի կարողանամ ընդհանուր պատկեր կազմել, պետք է լինեմ մի այնպիսի փուլում, երբ Ակումբը հեռու է ինձնից, և կարող եմ գնահատականներ տալ միայն հետադարձ հայացք գցելով, տեսնելով, թե որտեղ էի մինչև Ակումբը, ուր եմ հասել հետո:

Ինչ խոսք, բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցի Ակումբում, բայց հարց եմ տալիս. պե՞տք են ինձ նրանք: Չէ՛, խոսքերս որպես վիրավորանք մի՛ ընդունեք. ես բոլորիդ էլ շատ եմ սիրում: Այստեղ կա հարցի մի ուրիշ կողմ. պե՞տք է ընդհանրապես այդ սիրելը: Ես առանց Ակումբի էլ շատ երջանիկ էի, առանց այս ընկերների էլ: Արդյոք այսօր երջանիկ կլինե՞մ առանց Ակումբի, առանց ակումբցի ընկերներիս: Արդյոք երջանի՞կ եմ այսօր նրանց հետ:

Մի խոսքով, Ակումբը բարդացրեց կյանքս, նպաստեց, որ ես փոխվեմ… դեպի վատը: Այս մեկը հաստատ կարող եմ ասել, որովհետև նոր միջավայրերում ադապտացիաս ահավոր խանգարվել է, որի պատճառը մի շարք նոր հատկանիշներ են, իսկ դրանք ձեռք եմ բերել Ակումբում լինելու/ակումբցիների հետ շփվելու ընթացքում: Ես Ակումբին չեմ մեղադրում: Եթե ավելի ուժեղ լինեի, թույլ չէի տա, որ փոխվեմ: Եթե ավելի ուժեղ լինեի, Ակումբ պարզապես չէի մտնի ու կփորձեի նորից դառնալ այն Բյուրակնը, որն ինձ դուր էր գալիս:

Շատ տխուր ստացվեց… Մնացածը հետո կավելացնեմ, եթե հավես ունենամ: Մի խոսքով, շնորհավոր

Ուլուանա
17.03.2008, 01:57
Էս ու՜մ բալիկի ծնունդն ա: :hands :love

Շնորհավոր մեր երկամյա Ակումբիկի ծնունդը :), շնորհավորում եմ նաև Chuk–ին ու բոլոր նրանց, ում կյանքում Ակումբը նշանակալից դեր է խաղացել ու խաղում է, ում հոգեհարազատ ընկերներ, սիրելիներ (ինչու՞ չէ նաև ամուսիններ :oy :))) և հաճելի ու հետաքրքիր ժամանց է պարգևել այս երկու տարիների կամ ավելի կարճ ժամանակի ընթացքում։ :) Ակումբին մաղթում եմ երկարատև ու անխափան կյանք, նորանոր բարեկիրթ ո հետաքրքիր անդամներ ու ընդհանրապես զարգացում։ :ok

Էնքան լավ եմ հիշում նորածին Ակումբիկի առաջին քայլերը, :D երբ ձեռքից բռնած ման էի տալիս՝ տոտիկ–տոտիկ։ :D

ChildOfTheSky
17.03.2008, 02:35
Շնորհավորում եմ բոլորիս Ակումբի տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորում եմ Ակումբի հիմնադիրներին և ղեկավարներին , շնորհավորում եմ բոլոր անդամներին . լավն ա էլի մեր Ակումբը :love (առաջին անգամ էս սմայլիկը :love դրեցի Ակումբում , արդեն երկրորդ :lol):

dvgray
17.03.2008, 04:21
Շնորհավորում եմ: :hands

Իսկ Չուկը / :redhat/ ու՞ր ա :o

Philosopher
17.03.2008, 08:51
Ակումբ:love Չուկ:love Մենք լավն ենք:love
:drinks
Շնորհավորում եմ բոլորիս... Թանկ բան ունենալը մեծ պարգև է; Ունեցեք:love

Ուրվական
17.03.2008, 09:48
:love
Սիրում եմ...

Ռուֆուս
17.03.2008, 10:55
Շնորհավորում եմ Ակումբի ստեղծողներին ու բոլոր անդամներին: Դուք բոլորդ շաաատ լավն եք :love

Cassiopeia
17.03.2008, 11:32
http://www.imageshare.am/image/99888522/1/1/f001.gif

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր ! ! !

Dayana
17.03.2008, 11:49
Արդեն 2 տարիա :love որից մեկ ու կես տարին էս բալիկին խնամողներից ու երեղ տվորղնեից մեկը ես եմ :love

Արշակ
17.03.2008, 13:07
Վույ, Ակումբիկ, արդեն 2 տարեկա՞ն ես դառել։:o Ի՜նչ էլ բոյ ես քաշել։ Հիշում եմ, դեռ մի 3 տարի առաջ արդեն գժվացնում էինք Չուկին, պահանջում էինք, որ քեզ շուտ ծննդաբերի։:D Վերջը ծնվեցիր ու ահագին էլ սիրուն էրեխա ստացվեցիր։:hands
Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ մեզ, մեր Ակումբին հետաքրքիր, աշխույժ, թեժ, բայց հնարավորինս համերաշխ, բարձր մակարդակի, օգտակար քննարկումներ, նոր հրաշալի անդամներ, ջերմ մթնոլորտ, հետաքրքիր ընկերական հարաբերություններ, նորանոր ծնունդներ, սեր, ամուսնություններ :)), մի խոսքով բուռն կյանք։:ok

Ու մեծ շնորհակալություն նախ և առաջ Արտակին ու մյուս բոլորին, ովքեր իրենց լուման են ներդրել ակումբի կայացման ու զարգացման գործում, այսինքն՝ Ակումբի բոլոր անդամներին։
Չուկի ականջն էլ կանչի։:)
Կենացդ, Ակումբ ջան։ :drinks




Իսկ Չուկը / :redhat/ ու՞ր ա :o
Չաստումա, չեն թողնում, որ գա։:(

lulu
17.03.2008, 13:15
Շնորհավորում եմ :bux:

Գալաթեա
17.03.2008, 13:26
Էքսպրոմտ

Ակումբ, պուպուշ դու բալիկ
Պոնչո անեմ քո թշեր
Նվիրեմ քեզ խաղալիք
Հետդ տժժամ մինչ գիշեր:

Երկու տարիդ շնորհավոր
Արի լինեմ քեզ քավոր
Սիրեմ-սիրեմ ամպի չափ
Հետս տանեմ Զանգվի ափ:

Ապրես պստո, լավ բալիկ
Որ միացրիր դու սրտեր
Ջերմացրեցիր հոգիներ
Նվիրեցիր ընկերներ:

Լիքը ուծյու քեզ, բալիկ
Ապրիր երկար, երջանիկ:

:)

Belle
17.03.2008, 13:28
Ակումբբբբբբբբ շնորհավորրրրրրշ
շնորհակալ եմ, որ դու կասսսս :love
Չուկ :love

*e}|{uka*
17.03.2008, 13:28
Միանում եմ շնորհավորանքնեին... :oy Ապրես որ ծնվել ես:hands

Աբելյան
17.03.2008, 14:11
էսօր ա՞
բա ես գիտեի 20-ին ա :think
լավ ինչ-որայա

շնորհավոր ըլնի ծնունդդ :love
էսի շառից-փորձանքից, մեկ էլ հակեռներից հեռուի կենացը
:drinks
էսի օֆֆտոպից ու ջրիկություններից անպակաս ըլնելու կենացը
:drinks
քեզ երկար տարիների (խոսքի մի 20-30) կյանք
:drinks
քեզ լիքը լավ անդամներ, ինչպիսիք մենք ենք :love
:drinks
դե ձեռի հետ էլ մնացածը (ասենք՝ առողջություն, երջանկություն, լիքը փող, մեծանաս՝ լավ սովորես, անփորձանք ծառայես, ամուսնանաս, լիքը երեխեք ունենաս և այլն)
:drinks
բարին ընդ քեզ :)

Սամվել
17.03.2008, 16:59
Շնորհավոր ԱԿՈՒՄԲ ջան...:love

Առանց քեզ ի՞նչ էինք անելու :love:think:love

BOBO
17.03.2008, 17:13
Էհ... Ակումբն էլ ծերացավ:D
Շնորհավոր:drinks
:bux:

Vive L'Armenie
17.03.2008, 17:27
:viannen_13:
Շնորհավորում եմ բոլորիս, հանձինս Չուկին :drinks
Ապրեք, շատ լավ գործ եք անում :ok ուրախ եմ, որ գոյություն ունի Ակումբը, որովհետև նրան հաջողվում է համախմբել հայ երիտասարդներին աշխարհի տարբեր ծայրերից :ok
Félicitation :bux:

Մանե
17.03.2008, 19:42
Շնորհակալ եմ, որ դու կաս:love Շնոևհակալ եմ այսքան լավ մարդկանց ու ընկերների համար, որ մեզ պարգևեցիր, շնորհակալ եմ ամեն ինչի համար:love

ՇՆՈՐՀԱՎՈ~~~~Ր:love:love:love

Ambrosine
17.03.2008, 20:11
Շնորհավոր:bux:
Լավ է, որ կաս, ԱԿՈՒՄԲ ՋԱՆ:drinks:friends:

Ann87
17.03.2008, 21:38
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ԱԿՈՒՄԲ:)
:bux::bux::drinks

VisTolog
17.03.2008, 21:58
Կակտուսը ճիշտ ասեց.

Chuk ջան, ականջդ կանչի:love, շնորհակալ եմ, որ 2 տարի առաջ կյանքի կոչեցիր այն նախագիծը, որը քչերին էր հավանական թվում: Շնորհակալ եմ, որ այսօր մենք ունենք այս ակումբը, շնորհակալ եմ, որ ակումբի շնորհիվ ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, Շնորհավորում Եմ Բոլոր Ակումբցիներին:friends::love, Ղեկավարությանը, Բոլորս էլ Շնորհակալ Ենք Արտակին, Որ Սենց Լավ Նախագիծը Կյանքի Կոչեց: :drinks:victory:
:bux:Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր:bux:

Goga
17.03.2008, 22:39
Շնորհավոր
Առանց քեզ անհնար է:love

Sunny Stream
18.03.2008, 00:34
Շնորհավորում եմ!
Խելոք ու լավ բալիկ մեծանա ;)



Հ.Գ. դե, չէի կարող էստեղ չգրել...

Վազգեն
18.03.2008, 01:02
Շնորհավորում եմ մեզ, ակումբականներիս։:hands
Եթե այս ակումբը չլիներ, ես կարող է մինչև հիմա կյանքիս մյուս կեսին գտած չլինեի։:oy

Ակումբիկ ջան, քեզ երկար-երկար տարիների բուռն կյանք եմ մաղթում։:)

Ափսոս, վերջերս ժամանակի սղության պատճառով միայն ժամանակ առ ժամանակ եմ մտնում ֆորում, բայց աշխատում եմ հետևել բոլոր իրադարձություններին, մտքով ձեր հետ եմ:), բոլորիդ ուշադիր հետևում եմ:cool։

Artgeo
27.04.2008, 02:04
Մի փոքր ուշացումով շնորհավորում եմ բոլոր նրանց, ով Ակումբը իրոք իրենն է համարում: :)

Հ.Գ. կներեք, առանց ուծյու-ի

unknown
27.04.2008, 08:50
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱԿՈՒՄԲ;)ՇՆՈՐՀԱՎՈՐ CHUK:bux:

Moon
27.04.2008, 09:11
ՇՆՈՐՀԱՎՈՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐՐ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Բոլորիս ծնունդնա, ամենաշատը ստեղծողների։ Ապրես Արտակ ջան, մեկ էլ Արթուրն ու Ուլուանան։