PDA

Դիտել ողջ տարբերակը : Մահը` Կյանքի մասն է



Առողջագետ
16.03.2008, 19:58
Մի անսովոր խոսակցության եմ ուզում ձեզ հրավիրել, մի նյութի, որի մասին բոլորս գերադասում ենք չխոսել, ասես, չկա, գոյություն չունի: Եվ այս առումով անգիտության մեջ կորած ենք:
Հաճախ եմ կանգնած եղել մահամերձ հիվանդի կողքին, և այդ գիտելիքի պակասը զգացել, ինձ անուժ ու անկարող զգացել. ի՞նչ խոսեմ, ին՞չ ասեմ, խաբել ու կեղծել երբեք չեմ սիրել, բայց ի՞նչ անեմ: Ընդունված տրադիցիան պարտադրում է հոգսաշատ դեմքով հույս տալ, նորանոր դեղեր նշանակել, նորանոր բժիշկների կանչել, ցավազրկող դեղեր նշանակել և մահամերձին "ապուշի" տեղ դրած ստե~լ, ստե~լ, ստե~լ...: Միակ ուղենիշը, որ ունեի իմ արսենալում, Լև Տոլստոյի "Իվան Իլյիչի մահը" փայլուն պատմվածքն էր, որը խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորիդ: Բայց քիչ էր, խիստ քիչ, իմ բնագիտական և բժշկական պահանջը մնում էր չբավարարված...
Ապա եկան տարիներ, երբ ես ամբողջությամբ մտա քրիստոնեկան մտածողության, նաև աղոթքի մեջ: Ընդունեցի բոլոր աքսիոմատիկ դրույթները, հետմահու կյանքի բոլոր տարբերակները, որոնք հաճախ հակասում էին իմ կենսասեր ու անկախ, իմ ազատ ու անվախ բնությանը, բայց ընդունեցի... ճիշտ համարելով, բառացիորեն լցրեցի ինձ ու լցվեցի, խորացա ու ընդունեցի... Այդպես, երկարատև աղոթքով ու քրիստոնեական գիտակցությամբ ճանապարհեցի շատ հարազատ մարդու... թվաց, թե այն է, որ կա:
Բայց էությունս բավարարված չէր...
Շատ եմ փնտրել այս հարցի պատասխանը, վերջապես գտա այս հեղինակին... ինձ մոտ է նրա հայացքը կյանքի և մահու խնդիրների վերաբերյալ... Եվ հանկարծ հասկացա, որ այս գիտելիքը պետք է կազմի առողջագիտության մասը, Կյանքի գիտելիքի մասը, և ես, հենց ես, խնդիր ունեմ ներկայացնել այն հանրությանը, նրա պատրաստ հատվածին:
Եվ այսպես. ինչպես ապրել Կյանքը հարցի կողքին դնում ենք մի արտասովոր հարց. ինչպես պատրաստվել "ճիշտ" մահվան, ինչ գիտակցությամբ մոտենալ այդ պահին, ինչ հոգեվիճակով և ինչ "սպասումներով", մի- խոսքով, առանց վախի խոսենք մահվան մասին, քանի-որ ամենաանարժան բանը մարդու համար վախն է:

Fedayi
16.03.2008, 20:35
Չափազանց հետաքրքիր, խորհրդավոր և խորափիլիսոփայական թեմա է:
Ընդհանրապես, ես ինձ համար մի տեսություն եմ որդեգրել, որին երբեմն-երբեմն հավատում եմ, երբեմն էլ` ոչ: Այսպես, կարծում եմ` կյանքը մեծագույն պարգև է և միաժամանակ` փորձություն: Այս փորձաշրջանն անցնում են բոլորը, այստեղ կան որոշակի առաքելություններ և վեհ գաղափարներ, որոնք ընդունելն ու որոնց հետևելն էլ հանդես են գալիս որպես փորձաշրջանի արդյունքների գնահատման չափանիշներ: Այդ առաքելություններից են` ընտանիք կազմելը, սերունդ թողնելը, ..., ընդհանրապես` սերունդներին որևէ արժեքավոր բան թողնելը, վեհ գաղափարներից են` սերը, ընկերությունը, հայրենիքը, ...:
Եվ ահա, կախված նրանից, թե ինչքանով ենք հետևում այդ առաքելություններին և նվիրվում գաղափարներին, այնքան էլ ճիշտ ենք ապրում: Եթե ճիշտ ենք ապրում, մեզ հնարավորություն է տրվում ևս մեկ անգամ ծնվել` գուցե ուրիշ երկրում, ուրիշ գիտակցությամբ, ուրիշ մարմնում, ընդ որում` առանց իմանալու նախկին կյանքի մասին: Հակառակ դեպքում, այս շղթան ընդհատվում է և հերթ ենք տալիս մյուսներին:

Արիս
25.03.2008, 01:56
ամենաանարժան բանը մարդու համար վախն է: [/B]
Կոնկրետ էս խոսքի հետ համամիտ չեմ,նախ բժշկական տեսանկյունից անհնարա մարդ և առհասարակ կենդանին վախ չունենա, եթե ուրիշ ոչինչ, ապա ենթագիտակցորեն և գենետիկորեն դա կա, թե սերունդը պահպանելու և շարունակելու գլոբալ տեսակետից, և թե անձնական նեղ , ծայրահեղ սիտուացիայւմ... դե Դուք դա պետք է որ լավ իմանաք... հենց թեկուզ ադրենալինի մակարդակի բարձրացմամբ արյան մեջ և սթրես ֆակտորի առկայությամբ.. և այլն և այլն , օրինակներ շատ կարող եմ ներել:
Իսկ եթե հարցին նայում ենք զուտ որպես հոգևոր արժանիք և այլն... ավելի հարմար բառ հիմա չեմ կարողանում գտնել, ապա հերոսն հերոս է ոչ թե նրանով , որ չի վախենում , այլ որ թեկուզ վախով ,վտանգի, մահվան մասին գիտակցելով, նա առաջ է գնում և հասնում նպատակին ...ու վախի փաստն անգամ նրան չի խանգարում...

Ինչ վերաբերվում էՄահվանը
Մահվան մասին խոսելն արժի հետաքրքիր թեմա եք առաջ քաշում,անկախ նրանից թե դրան կնայենք զուտ գիտական տեսակետից, թե հոգևոր, և թե մեկ ուրիշ միևնույն է դեռ շատ հարցեր մնում են անպատասխան:
Այդ ու հանդերձ, կյանքի իմաստը նեղ հասկացողությամբ , կայանում է հետեևյալում զուտ յկենսաբանական ֆունկցիայով, ցնվել ապրել սերունդ տալ հոգ տանել նրանց մասին և մեռնել...
մահն ել մարդկային մարնի գոյատեվման մի ձև է, որի տարբերակում մարմինը գոյատևում է որպես այլ նյութ, այսինքն Էստեղ խոսք է գնում ավելի շատ նյութի գոյատևման և պահպանման մասին...կարճ ասած կենսաբանություն ուսումնասիրեք:hands:D
Իսկ ինչ վերաբերվում է հոգուն ...
մարդ ունի երկու ժամանակ , կենսաբանական կամ ֆիզիկական, և հոգևոր, մարդ ապրում է քանի դեռ նրան հիշում են, եթե մարդն ապրում է կենդանի է , բայց նրան ոչ ոէ չի հիշում կարելի է ասել նա չի ապրում , և վերջապես մարդու հոգեևոր ժամանակը սովորաբար միշտ ավելի մեծ է քան ֆիզիկականը...պարզապես լավ կլինի որ մարդ իր լավ գործերով հիշվի...իր թողած արժեքներով.... ու իր մասին խոսելոուց ոչ թե ասեն ափսոս , քիչ ապրեց , չհասցրեց շատ բան. կամ ապսոս լավ մարդ էր կարար մի քիչ էլ ապրեր... այլ ասեն` իրա նմանները շատ չեն գալիս, օրհնվի էն օրը վոր ինքը ծնվեց...ու մենք միշտ կհիշենք իրեն...իր արժեքներն ու իր ուսուցանածը....
Հետո էլ մենք մահացանք մենք բան չենք զգում վայը մեր մոտիներինա լինում ցավոք, այ ամենացավոտ հարցն էսա....
Իսկ եթե կես կատակ կես լուրջ... մահը մեր հետ կապ չունի... որովհետեև երբ մենք դեռ ապրում ենք , մահվան մասին անիմաստա անգամ մտածել, իսկ երբ մահացել ենք, արդենք չենք էլ կարա մտածենք ...;)

Fedayi
25.03.2008, 09:22
Ողջերը մեռածներին ոչինչ չեն կարող սովորեցնել, հակառակը` մեռածներն են սովորեցնում ողջերին:

Եկեք փորձենք ապրել այնպես, որ մեր մահվան ժամին նույնիսկ դագաղագործն ափսոսա այն: Մարկ Տվեն

Fedayi
13.04.2008, 10:57
Եվ այսպես. ինչպես ապրել Կյանքը հարցի կողքին դնում ենք մի արտասովոր հարց. ինչպես պատրաստվել "ճիշտ" մահվան, ինչ գիտակցությամբ մոտենալ այդ պահին, ինչ հոգեվիճակով և ինչ "սպասումներով", մի- խոսքով, առանց վախի խոսենք մահվան մասին, քանի-որ ամենաանարժան բանը մարդու համար վախն է:

Գիտեմ` մի քիչ վաղ է իմ պարագայում մահվան պատրաստվելը, սակայն փորձեցի պատկերացնել այդ հոգեվիճակը...
Դե, ինչպե՞ս...ո'չ առաջինն եմ, ո'չ էլ վերջինը, ո՞վ է փրկվել "մահվան ճիրաններից", որ ես էլ փրկվեմ…Բայց երանի ինձ, եթե իմ կյանքը ապարդյուն չեմ անցկացրել, որ տանելու բան ունեմ ու թողնելու բան ունեմ, ընկալել եմ կյանքի խորհուրդը…
Լրիվ ուրիշ հարց է, երբ կյանքդ ընդհատվում է անկապ և աննպատակ: Այստեղ դեռ ոչինչ մտքիս չի գալիս: Չնայած, ըստ հարցադրման, հասկանում եմ, որ այսպիսի մահվան պատրաստվելու մասին չէ խոսքը:
Եթե թեման սխալ եմ ընկալել ու այն ավելի խորը վերլուծություններ է պահանջում, ապա համակ ուշադրությամբ կհետևեմ դրանց:
Շարունակենք...

Dayana
14.04.2008, 10:10
Էներգրայի պահպանման օրենքից ելնելով ենթադրում եմ, որ այո մահը կանքի մի մաս է, կամ ավելի շուտ կյանքի սկիզբ։ :8

Cesare
14.04.2008, 10:14
Էներգրայի պահպանման օրենքից ելնելով ենթադրում եմ, որ այո մահը կանքի մի մաս է, կամ ավելի շուտ կյանքի սկիզբ։ :8

Չի կարելի նման բարդ բանի մասին ետքան պարզ դատել :

Dayana
14.04.2008, 10:25
Չի կարելի նման բարդ բանի մասին ետքան պարզ դատել :
Բայց էդ պա՞րզ դատողություն էր :oy ես էս մասին շատ եմ մտածել ու սա միակ խելքին մոտ ենթադրությունս եղավ։ Եթե ծնվում ենք, ապա չենք կարող կորչել ու կյանքից հետո կա ուրիշ, հավիտենական կյանք, իհարկե էդ նայած ում մոտ ոնց :oy ուղղակի մի բան չեմ կարողանում հասկանալ, իսկ ուր էի ս մինչև այս ծնունդս :8
Տեր Հայրն ուր է, իր հետ խոսենք այս մասին :oy

Racer
15.04.2008, 14:44
Չի կարելի նման բարդ բանի մասին ետքան պարզ դատել :
դե չի էլ կարելի շատ բարդացնել


Եթե ծնվում ենք, ապա չենք կարող կորչել ու կյանքից հետո կա ուրիշ, հավիտենական կյանք...
Դե մարդու ցանկություն ա, ոչ ոք չի ցանկանում իր կյանքն աննպատակ գիտակցել:

Բարեկամ
23.07.2008, 09:27
Կյանքի ու մահվան սահմանագիծը հատելու հետ կապված կարող ենք փորձել զգալ, որ շրջապատված ենք անսահմանությամբ. ներսում էլ, արտաքինից էլ: Վախենալու ա նայել անսահմանության մեջ. ոնց որ նայես անդնդին: Ու մենք միշտ նայում ենք կողքներս, խուսափում ենք նայել անդնդին: Գծում են սահմաններ, ստեղծում բանտ ու զգում ենք մեզ ապահով, ույուտ: Անդնդի միայն գիտակցումը ստիպում է վատանալ: Իսկ իրականությունը հենց անդունդն ա, որովհետև իրականությունը դա մեծն դատարկությունն ա: Կատարյալ հարմոնիայի հիմնաքարն է – լինել հասանելի էդ անդնդին` անսահմանությանը: Աներկբա, վստահ, ողջ էությամբ նետես ինքդ քեզ այնտեղ, փարվես նրան, սուզվես մեջը… Ստեղծի սահմաններ, եթե դրանք քեզ պետք են , բայց միշտ հիշի որ պետք է կարողանաս և քանդել – ժամանակին: Չբանտարկվես ընդմիշտ : Իսկ մարդը անընդհատ ստեղծում է բանտեր իր համար - հարաբերություններ, սովորություններ, ստերեոտիպներ: Այդպես ապահով է, կոմֆորտ. վայրի քամիներ չեն փչում: Բայց այդ ապահովությունը խաբուսիկ է, որովհետև կա մեկը, որը մի օր քեզ քաշելու ու գցելու է այդտեղից այն սարսափելի անդնդի մեջ: Այդ մեկը մահն է: Սակայն: Սակայն մինչ նա կգա ու կհասցնի քեզ քարշ տալ-գցել այնտեղ, ինքդ փորձի հոգեբանորեն մտնել այնտեղ – երբ դեռ ողջ ես ու գիտակից: Ջնջի սահմանները, թող քեզ քաշի անսահմանություն-անդունդը : Այդ ժամանակ կհաղթահարես մահը, քանի որ երբ որ նա գա, դու արդեն հատած ունես սահմանագիծը, ու անդունդն արդեն քեզ ծանոթ ա, էլ չես վախենում, դու միայն կողջունես անսահմանությանը : Ու երբ ողջունում ես, նա էլ քեզ ա ողջունում, արձագանքի պես :)