PDA

Դիտել ողջ տարբերակը : Metal Attack Festival



Oasis
16.03.2008, 19:10
http://zhesht.am/attack/poster.jpg (http://www.zhesht.am/attack/)

http://www.zhesht.am/attack/

Zhesht.am (http://zhesht.am) կայքը և Vibrographus (http://vgs.am) ընկերությունը հպարտությամբ ներկայացնում են Metal Attack փառատոնը: Ծանր երաժշտության բոլոր գնահատողները Ապրիլի 18-ին հրավիրվում են Երևանի Տիկնիկային Թատրոն, որտեղ այդ օրը ելույթ կունենան ինչպես Հայկական էքստրեմալ բեմի ներկայիս ամենաառաջադեմ ներկայացուցիչները` Stryfe (http://www.zhesht.am/index.php?option=com_content&task=blogcategory&id=19&Itemid=119) և Sworn (http://www.zhesht.am/index.php?option=com_content&task=blogcategory&id=18&Itemid=120) խմբերը, այնպես էլ չորս հրավիրված խումբ Վրաստանից:

Հայաստանյան բեմը ցնցելու առաքելությամբ շնորհված են Վրաստանի 4 ամենաճանաչված ու հզոր խմբերը` Im Nebel (black metal), Bohema (grindcore), Angel of Disease (death metal), Monofucktura (metalcore): Vibrographus (http://vgs.am) ընկերության կողմից ինչպես միշտ կապահովվի բարձրակարգ ձայն ու լուսավորություն, իսկ ավելի քան 4 ժամ էքստրեմալ երաժշտությունը կհագեցնի նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսին:

Ուշադրություն

Համերգին ընթացքում կգործի Metal Front Market-ը, որտեղ ձեզ հնարավորություն կտրվի ձեռք բերել երաժշտական սկավառակներ, վարտիքներ, ամսագրեր, ատրիբուտիկա և այլն
Գարեջուրը ֆառատոնին կվաճառվի հատուկ իջեցված գներով: Խոստանում ենք, որ այն կհերիքի բոլորին: Վայելեք, բայց մի չարաշահեք
Ինքնագիր-սեսսիան, ինչպես նաև շփումը խմբերի անդամներւ հետ տեղի կունենա համերգից հետո Տիկնիկայինի ֆոյե-ում:

Metal Attack փառատոնի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք փառատոնի պաշտոնական վեբ կայքը (http://zhesht.am/attack): Այնտեղ կարող եք նաև ավելի մոտիկից ծանոթանալ մասնակից խմբերի հետ, ինչպես նաև ունկնդրել նրանց ձայնագրությունները:

Տոմսերի վերաբերյալ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ:

Oasis
04.04.2008, 19:26
Տիկնիկայինի տոմսարկղներում Metal Attack Festival-ի տոմսերը ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ են!
Գինը 2500 դրամ

Եվ մի սենսացիոն նորություն!
Այաս խումբը, էքստրեմալ երաժշտության պիոներները Հայաստանում, մի խումբ, որին լավ հիշում են ավագ սերնդի մետալիստները, վերակազմավորվել է 14 տարվա անգործությունից հետո :hands
Ու ավելին, իրենց առաջին ելույթը վերակազմավորումից հետո տեղի է ունենալու հենց METAL ATTACK FESTIVAL (http://zhesht.am/attack)-ին

Oasis
14.04.2008, 00:15
Խմբերի ելույթները

19:00 - 19:40 Monofucktura
19:40 - 20:20 Angel of Disease
20:20 - 21:00 Sworn

20 րոպեանոց ընդմիջում

21:20 - 21:40 Ayas
21:40 - 22:20 Stryfe
22:20 - 23:00 Bohema
23:00 - 23:40 Im Nebel

Ընդմիջման ժամանակ արդեն նվագած խմբերը կհայտնվեն տիկնիկայինի ֆոյեում ինքնագրիր սեսսիային մասնակցելու համար: Մնացած 4 խմբերը կմիանամ համերգի վերջում

Համերգի ընթացքում վաճառվելու են մերչենդայս:

Ռուֆուս
14.04.2008, 00:45
Բայց տոմսերը շատ թանկ են :(

Էսօրվանից սկսեմ փող հետ գցել....

Oasis
14.04.2008, 10:54
2500 դրամ այնքան էլ թանկ չի միջազգային փառատոնի համար, որին մասնակցելու են եվրոպական անալոգներին մակարդակով չզիջող խմբեր! Այս համերգը լրիվ ուրիշ բան է, պետք չէ այն համեմատել սովորական դարձած ու անընդհատ նույն հայկական խմբերի մասնակցությամբ անցնող հերթական փառատոնների հետ: Կհամոզվեք ինքներդ, երբ գաք :)
Ծանոթացեք մասնակցող խմբերի հետ փառատոնի պաշտոնական կայքում (http://zhesht.am/attack/bands.html)

Werewulf, քեզ մնումա օրեկան 500 դրամ հետ գցել ;)

Oasis
15.04.2008, 11:11
Promo Video!

http://www.youtube.com/watch?v=IAhfd-T2LwE

Oasis
18.04.2008, 09:49
Այսօր!

Economist
19.04.2008, 20:32
Երեկ:D

Ռուֆուս
19.04.2008, 23:14
Բայց ընտիր համերգ էր, էնքան դրական լիցքեր ստացա, որ էսօր ամբողջ օրը ականջներս ու վիզս ցավում են ;)

Ամենաշատը դուրս եկան հայկական Stryfe, վրացական Bohema, Im Nebel խմբերը :)