Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր թվականին եք առաջին անգամ մտել ինտերնետ
Ո՞ր թվականին եք առաջին անգամ մտել ինտերնետ: Եվ ո՞րն է եղել ձեր առաջին մտած կայքը: Ես առաջին անգամ մտել եմ 2003-ին, port.am, լսել էի, որ այդտեղ շատ անեկդոտներ կա և այլն....: Նաև ֆանատի պես մտնում էի տիտան չաթ, որը իր տեսակի մեջ առաջին չաթն էր այդ ժամանակ, ինչքան հիշում եմ.... և մեծ վարկանիշ ուներ: Հետո բացվեց լայֆ թայմը և այլն...:
Առաջին անգամ ինտերնետ մտել եմ 2002 թ.-ին:) Այդ ժամանակ երկրորդ կուրսում առաջին անգամ պիտի կուրսային աշխատանք գրեի, Ֆրանսիայի տնտեսության մասին էր, դե ես էլ դիմեցի ինտերնետի օգնությանը, իսկ այ թե որ կայքն եմ մտել առաջինը, չեմ հիշում:think
Ո՞ր թվականին եք առաջին անգամ մտել ինտերնետ: Եվ ո՞րն է եղել ձեր առաջին մտած կայքը: Ես առաջին անգամ մտել եմ 2003-ին, port.am, լսել էի, որ այդտեղ շատ անեկդոտներ կա և այլն....: Նաև ֆանատի պես մտնում էի տիտան չաթ, որը իր տեսակի մեջ առաջին չաթն էր այդ ժամանակ, ինչքան հիշում եմ.... և մեծ վարկանիշ ուներ: Հետո բացվեց լայֆ թայմը և այլն...:
Առաջին անգամ մտել եմ 2004 թվին դպրոցից. Էդ ժամանակ իբր հանդես էինք կազմակերպում ինֆորմի կամինետում, մենք էլ առիթից օգտվելով ի-նետ էինք մտնում:oy Առաջին մի քանի ամսվա սայտերը եղել են rambler-ն ու titan-ը:think
Տիտանը մի տեսակ հիվանդության նման էր,օրական մի 4 ժամ ընդեղ էինք ու ամենահետաքրքիրն էն էր, որ մենք դասարանով իրաի էինք խոսացնում :D:D:D:oy
Հետո փակվեց:(:D
Ես էլ 2004-ին, դպրոցում սովորացնում էին թե ոնց են mail ռեգիստրացիյա անում ու նամակ ուղարկում(mail.ru-ում):D Էտ վախտ մեկ էլ neyron.ru եմ մտել:))
ինչքան հիշում եմ 2002-03 թվ. հիմնականում մտնում էի rambler,mail.ru ...yerevan.ru-ի չատը իմ ամենասիրածն էր ժամերով դուրս չէի գալի:)
1999թ կամ 2000թ 7-րդ դասարան էի, հրապարակի հետևում մի հատ շենք կա, "ՄԱԿ"-ի շենքնա: էտա էդտեղ գրանցվել էի` 12 ժամը 1000դր էր, գթած բան էր էն ժամանակվա համար:
ես էլ ամենաառաջինը օգտվել եմ netsys-ից: էն վախտ քարտով չէր, պետքա գնայիր չեկ ստանայիր
2005թվականին առաջին անգամ մաիլ եմ բացել, բայց հազվադեպ էի օգտագործում
2007ի սկզբներից սկսեցի կանոնավոր օգտվել էս բարիքից՝ ինտերնետից :hands
99 թիվն էր, առաջինը մտել եմ Hotmail, Yahoo ու www.freenet.am :)
99 կամ 2000, լավ չեմ հիշում, ես հորեղբորս տանն էի ապրում, ու որպեսզի ես գոնե գիշերները նորմալ տուն գամ ինձ այսիքու ռեգիստրացիա արեց հոպարիս կինը, իսկ հետո նաև Mirc:)
2002, 2003 թվերին էր երևի։ Կարծեմ առաջինը Ազգային Գրադարանում եմ մտել. ինտերնետի հետ ծանոթանալու կուրսերի էի գնում։:D
Դե էդ կուրսերը չհաշված՝ առաջինը երևի freenet.am –ի մեյլից եմ օգտվել, մեկ էլ yahoo–մահուի search–երից։
1998 կամ 1999 թվին, էն ժամանակ երկրորդ դասարան էի, Թեքեյան կենտրոնի մասին լսել էի, որ սովորացնում են Microsoft-ի ամենանոր ծրագրերը :D, Windows 98 յուղը վրեն, Word,Netscape Communicator,...: 8-10րդ դասարանցիների հետ էի սովորում :)
Ու հայկական կայքերն էլ չգիտեմ ինչքանով էր ճիշտ, բայց մի 10-20 հատ էր մի հատ թղթի վրա գրած, հարցնում էի, ասում էր էլ ուրիշ չկա :D
StrangeLittleGirl
16.03.2008, 20:26
Ես մտել եմ 1999-ին: Այն ժամանակ Խնկո Ապոր գրադարանի նկարչական խմբակն էի հաճախում, որի սաների համար հատուկ դասընթացներ էին կազմակերպում: Առաջին անգամ Լուվրի կայքն եմ մտել:
firewall
16.03.2008, 20:42
98-99թ., շատ դանդաղ կապեր, չէի հասկանում ինչիա էդքան երկար մտածում :D
Առաջին անգամ մտել եմ yahoo.com, մնացածը արդեն search անելուց հետո :)
քաղաքացի
16.03.2008, 20:45
Առաջին անգամ freenet-ի մեյլից եմ օգտվել: Հետո դպրոցում գլոբալ ցանցին միանալուց առաջին հասցեները պորնոգրաֆիկ էջեր էին, հետո նոր yahoo:
starfish.am :love
1998-ին "OK" English Club-ում էի… մտել էի ֆրինետ-ում mail էի բացել, հետո մտել էի www.zapretov.net… մի ժամանակ պորնոգրաֆիկ նկարներ էին:secret հետո սկսեցի տիտան ու mIRC մտնել… մեկ էլ մինչև տիտանը vx.mine.nu էի մտնում
Առաջին անգամ 2002թ-ին, ինչքան հիշում եմ յանդեքս եմ մտել, ռեֆերատներ էի ուզում ճարեմ, հա մեկ էլ մայհայաստանի չաթնեի միշտ մտնում, մինչև արագ կլավիատուրայով հավաքել չսովորեցի
1997-1998 թվերին էր, պապան մեզ մի քանի շաբաթը մեկ կիրակի օրը տանում էր գործի տեղ, մի հատ ազատ կոմպի մոտ էր նստացնում, բզբզում էինք: Հենց առաջինը չեմ հիշում, բայց երևի ինչ-որ lyrics-ի կայք էր, որովհետև էդ ժամանակ Backstreet Boys-ի երգերի բառերն էի գտնում, արտագրում էի (!!!), որովհետև պրինտերին միշտ մի բան էր եղած լինում, բերում էի տուն, սովորում ու հետները երգում.... էէէէհ :D Հիշում եմ` ոնց էի վախենում, որ Browser-ը կախվում էր, ինձ թվում էր պրծ, կոմպը փչացրել եմ :D Հետո երկար երկմտելուց հետո պապային կանչում էի, ուղղում էր: Մեկ էլ լավ տպավորվել է, որ ես էլ. փոստի հասցե չունեի ու ինչ անկապ երգիչ-երգչուհու ֆան-ակումբ, մեյլինգ լիստ գտնում էի, պապայի հասցեով բոլորում գրանցվում էի: :D
Հավես ժամանակներ էին... :love
1999 :oy հոթմեյլում բացեցի առաջին մեյլս~ :)
չաթում մեծ տղա էի ներկայանում :D :oy
հետոո… բարբի.քոմ էի մտնում :D խաղեր կային հետաքրքիր :oy
ոչ մի խելոք բան…
չեմ հիշում երբ էր ,բայց երևի 2000 թիվը չկար `բանակից առաջ էր , մեյլ.ռու ,եմ մտել :
Ուլուանա
17.03.2008, 05:13
Առաջին անգամ 2002 թվականին եղբորս ու քրոջս հետ հաճախել եմ Ազգային գրադարանում կազմակերպված ինտերնետին ծանոթանալու դասընթացներին, այդ ընթացքում մեյլ եմ բացել yahoo–ում, որը այդ դասընթացից հետո չօգտագործվելու պատճառով փակվեց, կորավ–գնաց։ :D Էդպես էլ երբեք չօգտվեցի դրանից։ Հաջորդ հանդիպումս ինտերնետի հետ եղել է արդեն 2005 թվականին, երբ նոր մեյլ բացեցի freenet–ում, այնուհետև՝ նաև gmail–ում, իսկ առաջին կայքը, որ մտել եմ ( ի դեպ, քրոջս երկարատև հորդորներից հետո :))) Vision ֆորումն էր, որտեղ ծանոթացա Chuk–ի, Artgeo–ի, Kita–ի, Otar–ի և այլ ներկայիս ակումբցիների հետ ։ :) Հենց այդտեղից էլ սկսվել է իմ՝ մինչև օրս անխափան ինտերնետային կյանքը։ ;)
Ամեն դեպքում իմ առաջին անգամը ես համարում եմ 2005 թվականը, քանի որ մինչ այդ ոչ մի բանից չեմ օգտվել, փաստորեն...
Հեռավոր 1995 թ.: Դա կատարվել է ամերիկյան համալսարանի կոմպյուտերային դահլիճում: Էտ օրը հիշում եմ ինչպես մի մեծ հրաշք:o: Մտել էր միկրոչիպի սայտը, եվ քաշում էր PIC84-ի նկարագրությունը: Կապը մի 10 անգամ կորավ, հետո վերջնականապես ընթատվեց: Մի օր հետո կրկին եկա, ու կարողացա վերջնականապես քաշել մի քանի կիլոբայտանոց ինֆորմացիան :):
Հետո արդեն դարձավ սովորական, երբ հնարավորություն ունեցա օգտվելու ֆիզինստիտուտի արագ կապից:
Հ.Գ Ինտերնետը հրաշք է: Նրա նախագծողները մարդկության մինչ այս եղած մեծագույն մարդիկ:
Empty`Tears
17.03.2008, 08:04
Որքան հասկացա ամենաուշը ես եմ մուտք գործել Ինտերնետ…
Առաջին անգամ մտել եմ ինտերնետ 2007թ., մեկ տարի է..:oy, Սկսել եմ mail-երից...:oy
2005-ի հունվարին
էնքան սիրեցի, որ հունիսին մոդեմ առա ու տնից սկսեցի ֆրինետ կպնել, իսկ սեպտեմբերից արդեն կանոնավոր կերպով ինտերնետ եմ մտնում
Իմ հիշելով 1999-ն էր, yahoo-ում mail բացեցի ու սկսեցի yahoo-ն փորփրել ու կայֆ էր))))))։
Ոնց տեսնում եմ, մեծ մասը hotmail, yahoo, freenet են առաջինը մտել :)
Հիշում եմ որ էն թվականին 10-ից ավել email ունեի :D, բայց դե ինձ նամակ գրող համարյա թե չկար: Որ մեկնումեկը email-ս էր ուզում, մի հինգ հատ տալիս էի :D
Երկնային
17.03.2008, 17:08
9-10 դասարանում էի սովորում… դպրոցում ինֆորմատիկայի ժամին մեյլ էինք սովորում բացել… հետո տեսանք, որ կողքի սեղանին մեր դասարանի տղաներից մեկը չաթ է մտել, ընկերուհհիներով մտանք, ու սկսեցինք իրեն խոսեցնել… :D մեկ էլ զանգը տվեց, գրեցինք. «Դե լավ, զանգը տվեց…մենք գնացինք» :D:D ու նոր հասկացավ, որ մենք ենք :D հայ-հա էր ծեծ էինք ուտում… :D
1999 թվին մտա տենցե մնացի ընդե , է թու ստեղ էլի :
2000 կամ 2001 կամ 2003, հաստատ չեմ հիշում երբ եմ կոմպ գնել, կոմպ գնելուց մեկ շաբաթ անց մտել եմ ինտերնետ, սկզբում դեռ պռովայդերի անվճար տրվող փասով, որ միայն իրենց կայքը կարող ես բացել www.sanet.ge փաստորեն սա է եղել առաջին կայքը, ուր մտել եմ :) իսկական ինտերնետ կպնելուց անմիջապես մտել եմ www.km.ru (առաջին նիկս Puztaik էր) www.eter.am www.open.ge www.atv.ru www.kp.ru www.tv6.ru www.forum.ge www.aif.net www.ostankino.pisem.net www.karaoke.ru www.perekrestok.am www.todayko.ru հետո գնաց ու գնաց, այն ժամանակ եղած էջերի երևի կեսից ավելին մտել եմ :D Դայլ ափով :D
VisTolog
11.05.2008, 17:50
2004 թվին կարծեմ, առաջին անգամ մուտք գործեցի ինտերնետ: Առաջին սայթերն են եղել /որոնք մտել եմ էլի/ mail.ru, yahoo.com, google.com, ibm.com ոնցոր էտքանը :think
կարծեմ 2003ին, առաջին անգամն էլ ընկերուհիներով չատ մտանք , ու մենակ ես էի , որ ինտեռնետից բացարձակ չէի հասկանում. cilicia. com մեկ էլ coolweb.ru
Հետաքրքրասեր
11.05.2008, 18:47
2001թ տարեկանին.....
Մտա ու մինչև հիմա չեմ կարում դուս գամ... :angry
VisTolog
28.07.2009, 02:16
2001թ տարեկանին.....
Մտա ու մինչև հիմա չեմ կարում դուս գամ... :angry
ես էլ եմ խորտակվել :))
հգ. Ռեինկարնացիա :D
:}ես առաջին անգամ երևի մի 7-8 տարի առաջ եմ մտել
Առաջին անգամ ինտերնետ եմ մտել 1995 թվականի ամռանը։
2001 թվին էր, բայց անասելի կապ էր: Մի օրում կարող է մի նամակ ուղարկեինք, եթե հաջողվեր::(
1999-2000 թվերն էին :) էդ ժամանակ էլ ծնվեց առաջին մեյլս յահույում :)
ամենաշատ մտածս սայթը ՝ www.disneychannel.com դե յավ ա դե!
1998-ին :) Էն էլ որտեղ` ինստիտուտում :)
2002 թ-ի վերջում էր:) Իսկ առաջին սայթս՝ www.xlegio.ru ;)
1999 թիվն էր, է՜հ 10 տարի անցել ա՞ :o իսկ առաջին սայթը՝ յահուն… :)
2004թ., երբ համակարգիչ գնեցինք, freenet.am առաջին կայքերից ա, որ մտել եմ, անվճար ինետին կպնելու անհաջող փորձերի համար, իսկ ամենաշատը օգտագործում էի Yandex.ru, համ որոնման համար, համ էլ հիմնական mail-ս այնտեղ էր:)
Լավ եմ հիշում, առաջին կուրս էի, հոպարիս տղայի հետ գնացինք 2003 թվականին :P
մեյլ պոչտա եմ բացել :oy
Second Chance
28.07.2009, 13:08
2001-ն էր եթե չեմ սխալվում, իսկ եթե սխալվում եմ ուրեմն 2002ը
Enigmatic
28.07.2009, 13:24
Իսկ ես, արդեն որ կանոնավոր սկսեցի մտնել 2008 ի գարունից, էն մնացած մանր մունր բաները չեմ հաշվում, կուրսային բան-ման, ես էլ ինտերնեին կապվեցի օդնօյից:oy
թեչէ միշտ չեմ սիրել ինետը, բայց հիմա գոհ եմ, որ մտնում եմ, քանի որ օրինակ դասերի առումով շատ-շատ ա օգնում, իսկ չատային կամ նման բաներ չեմ սիրում ու չունեմ:) բացի Ակումբից ու օդնոյից
2002ից եմ մտել...
Freenet-ը հիշեցի:D
Lapterik
28.07.2009, 19:19
Ես էլ եմ 2002-ից մտել, Կիտ ես էլ gyumrichat-ը հիշեցի, էխխխ՜՜՜
Rammstein
28.07.2009, 19:25
Երեւի 1998-ի կողմերը կլիներ: Էն ժամանակ մի հատ խաղ կար` Doom2, էդ էի խաղում, ու առաջին անգամ կարծեմ դրա սայտն եմ մտել: :)
2002թ-ին ինտերնետ ակումբում սիրածս երգչի սայթն էի մտնում:love, կամ էլ ընկերուհիներով իրար մաիլ էինք ուղարկում yahoo-ով ուրախանում:D
Ես էլ եմ 2002-ից մտել, Կիտ ես էլ gyumrichat-ը հիշեցի, էխխխ՜՜՜
Ես Գյումրին չէի սիրում, life չատ էր, ինչ էր, էտ էի սիրում:)
Interdenominational
28.07.2009, 19:58
Զարմանալի է, պարզվում է, որ շատերս ենք համացանցին ծանոթացել 2002 թվականին: :hands
Առաջին կայքը (http://www.mail.ru), առաջին չատը (http://chat.russianamerica.com) /վերջինիս հետ անասելի շատ հիշողություններ կան կապված/ :secret :zagar
Ներսես_AM
28.07.2009, 21:09
Ես Գյումրին չէի սիրում, life չատ էր, ինչ էր, էտ էի սիրում:)
Կիտ կարողա՞ ես քեզ կպցրած լինեմ էտ թվերին :D :D :D չե՞ս հիշում
Angelochek Pushisti
28.07.2009, 23:05
Ես առաջին անգամ մտել եմ ինտերնետ 2005թ ու առաջին կայքը hamovhotov.com
Կիտ կարողա՞ ես քեզ կպցրած լինեմ էտ թվերին :D :D :D չե՞ս հիշում
Նիկտ ինչ էր որ? Բայց չեմ հիշում ինչ-որ:think
Ո՞ր թվականին եք առաջին անգամ մտել ինտերնետ
Չեմ հիշում :( Մենակ հիշում եմ, առաջին անգամ մտա յահու, ռեգիստրացիա արեցի, պոչտա-մոչտա, տենց էլի:
98 ի ամառն էր.. ու ըտենց սկսվեց էս քաոսը
Rhayader
29.07.2009, 10:52
1997
drbizar.com
Չեմ հասկանում, մենակ ե՞ս եմ, որ թոռնոյի խաթր եմ ինետ մտել:D:D:D
Առաջին անգամ 2003-ին եմ մտել mail.ru,yandex տենց էլի:)
Արևհատիկ
01.08.2009, 00:27
Ես առաջին անգամ 2004թվականին մտել եմ mail.ru
Հետաքրքրություն ջան
01.08.2009, 09:53
2002-ին առաջին անգամ mail.ru գրանցվեցի
aerosmith
01.08.2009, 10:35
առաջին անգամ մտել եմ ինտերնետ կարծեմ 2004-ին։ Նախ գրանցվեցի մեյլ.ռու -ում, հետո էլ շաաաաատ էի օգտագործում միռկ չաթը։
Առաջին անգամ երբ եմ մտել՝ չեմ հիշում, բայց գիտեմ որ մեր ինտերներտը 2010–ին քաշեցին:)) Ու ես նոր սովորում էի գուգլից օգտվել։:8
Ես այդ ժամանակ երևի թե 13 տարեկան էի:
Ես էլ չեմ հիշում թե երբ եմ առաջին անգամ մտել,բայց հիշում եմ,որ կոպից ու ինտերնետից կանոնավոր օգտվել եմ 2010-ից:
Առաջին կայքը mail.ru-ն էր,որ գրանցվեցի:) հետո facebook ու լիքը տենց տեղեր:
2008-ից կանոնավոր ինտերնետ ունեցա տանը: Մոտավոր 2005-2006-ից սկսել եմ սովորել օգտվել դրանից:
Հ.Գ
Վայ քու արա, հենց նոր հիշեցի ս չեգո վսյո նաչալոս :oy
Առաջի անգամ 97 կամ 98 թվին էր, Հոկտեմբերյանից դայլափ կպնում էինք Երևան։ Հենց պրովայդերի մոտ մտանք yahoo.com, shareware.com, մնացածն իմ վրա էր, կարծեմ նույն տարվանից անցա օպերայի՝ զուգահեռ օգտվելով նաև netscape navigator-ից։
Հ.Գ.
Նոր Օպերայի պատմությունն էի ուսումնասիրում, 4-րդ տարբերակը թողարկվել ա 2000-ին։ Երևի էդ ժամանակ եմ անցել օպերայի։
Alphaone
08.01.2013, 14:20
2005-ից, դրա հետ կապված ծիծաղելու դիալոգ էլ եղավ: Ինձ համակորսեցիներս առանց ի-նետ չէին պատկերացնում...
ես՝ համակուրսեցուս. կարող ա հիշես, 2004-ն էր, թե 2005-ը, որ ի-նետ ակումբ գնացի կուրսայինի համար նյութեր քաշելու
համակուրսեցիս. ի՞նչիդ ա պետք
ես. ուզում եմ հիշեմ, թե որ թվին եմ առաջին անգամ ի-նետ մտել
համակուրսեցիս. որ դու ի-նետ էիր մտնում, էդ ժամանակ հլը ի-նետ չկար :D
Հ.Գ. Նկատի ուներ, համակարգչային լսարանում դեռ չէին կարող ազատ ի-նետից օգտվել ))
96-ից :( Էս ի՞նչ մեծանալ եմ մեծացել .....
2003թվից... տանը ֆրինետ կար, Գյումրի-չատում էի լինում հաճախ, հետո որ ինետ ունեցանք արդեն, mail.ru էի մտնում ու RTR.sport.ru :D հետո էլի մնացի ֆրինետի հույսին, skizb.amը հայտնաբերեցի, հետո Akumb.Amը փրկեց ինձ ինետից հիասթափվելուց )))
96-ից :( Էս ի՞նչ մեծանալ եմ մեծացել .....
96-ին??? Ինչով? Չայնիկով? :)) Լավ ժամանակներ էին:
Ես առաջին անգամ ինտերնետ եմ մտել 97թ-ին ու էն էլ միամիտ` ընկերոջս կոմպի դեսկթոփին անկապ քլիքեր էի անում:
Անիծվեր այն օրը, երբ ես նստեցի այս փոշեծծիչի ղեկին ...