PDA

Դիտել ողջ տարբերակը : Դու՝ երկրի նախագահի տղա ես կամ աղջիկ, ի՞նչ կանես...

keyboard
16.03.2008, 16:21
Չգիտեմ:think, բաժինը ճիշտ եմ ընտրել թե ոչ, համենայն դեպս ուզում եմ մեր ակումբցիների պատասխանները լսել այս հարցի շուրջ:Համաձայն եմ առանց հումորի չի անցնի, բայց բացի հումորը խնդրում եմ նաև լուրջ պատասխաններ տվեք:Խնդրում եմ քաղաքական քննարկումների չվերածել թեման և օրինակներ չբերել մեր պետությունից և/կամ անձանցից: Հարցը ընդհանուր է:Խնդրում եմ եղեք անկեղծ և գրեք այն ինչ իրականում կանեիք: Սկեսեմ ես.
Նախ ասեմ, որ հայրս հաստատ սանձերս քաշած կպահեր:
Եթե ինձ բախտ վիճակվեր լինել նախագահի որդի, առաջին հերթին կգնեի երեզանքներիս մեքենաները BMW x5 սերիայի բոլոր մոդելներն ու գույները:
Հաստատ կարմիր լույսի տակով չէի անցնի, որտև վախենում եմ մեռնելուց:D
Առիթից կօտվեի աղջիկների հարցում:hands
Կհիմնեի սեփական գործ «բիզնես» սկզբում կաշխատեյի առանց հարկերի, հետո հարկային դաշտ կմտնեի, որովհետև պաշտոնը հավիտենական չէ:
Տուն կգնեի Դուբայում, Փարիզում և Հռոմում:
Ընկերներիս բոլորին կօգնեի գործի տեղավորվել դե պարտադիր չէ պետական համակարգում:
Շարունակելի...
Հուսով եմ թեման հետաքրքիր ընթացք կունենա:

dvgray
16.03.2008, 16:26

Եթե չգիտես, ապա ասեմ, որ ՀՀ նախագահի աշխատավարձը մի 400 000 դրամի կարգի է:
Էտ գոնե մի հատ նոր BMW x5 ունենալու համար հայրտ պետք է որ մի հարյուր տարի նախագահ աշխատած լիներ, իսկ դուք էլ բան կերած չլինեիք ;)

Adam
16.03.2008, 16:29

խոսքը օրինական աշխատավարձի մասին չի :D

ChildOfTheSky
16.03.2008, 16:29
Չէ , ինչի հարյուր տարի , ես դեպք գիտեմ , որ պետ. բյուջեից անտոկոս վարկ է տրամադրվել անհատին վարսավիրանոց բացելու համար ;)

Adam
16.03.2008, 16:33
կվերցնեի 1.000.000 դոլլար ու կմեկնեի բոլորից հեռու մի երկիր, որտեղ կարող էի ինքնս այդ փողը կամաց-կամաց շատացնել և ապրել առանց կախվածություն ունենալու հորիցս: Նաև կմեկնեի այն պատճառով, որովհետև վաղ թե ուշ, մեկա կամ կխփեն, կամ էլ կառևանգեն :D

keyboard
16.03.2008, 16:36
Եթե չգիտես, ապա ասեմ, որ ՀՀ նախագահի աշխատավարձը մի 400 000 դրամի կարգի է:
Էտ գոնե մի հատ նոր BMW x5 ունենալու համար հայրտ պետք է որ մի հարյուր տարի նախագահ աշխատած լիներ, իսկ դուք էլ բան կերած չլինեիք ;)
Ես դա շատ լավ գիտեմ, դրա համար էլ այս թեման բացել եմ:;)

Cannibal
16.03.2008, 16:38
ես կօգնեի ժողովրդին.
(հատկապես մանկատան երեխեքին):(.կզարգացնեի կօմպերի իմացութjունը հայաստանում.
երեվի եսքանը

Ձայնալար
16.03.2008, 16:46
Նախ ասեմ, որ չէի ուզենա լինել նախագահի տղա, որովհետև դա բացասաբար կանդրադառնար իմ ազատության ու ինքնուրույնության վրա:

Իսկ, եթե այնուամենայնիվ դա ինձ հետ պատահեր…

Երկար բարակ գրեցի հետո լրիվ ջնջեցի, որովհետև զգացի որ չգիտեմ ինչ կանեի: Կարողա միքիչ էլ մտածեմ հետո նորմալ մի բան գրեմ:

keyboard
16.03.2008, 16:49

Ես թեմայում հենց մոդերատորի գրառում եմ տեսնում, մինգամից մտածում եմ հեսա բացեմ գրված է լինելու Մոդերատորական:Թեմայից արդեն գույություն ունի, թեման տեղափոխվում կամ փակվում է:
Այս անգամ լավ է,որ այդպես չեղավ, հուսով եմ կարժանանամ կարծիքդ կարդալու բախտին:D

ChildOfTheSky
16.03.2008, 16:51
Ես եթե նախագահի աղջիկը լինեի , "Մեղեդիում" մատուցողուհի կաշխատեի : :lol :lol

Ծով
16.03.2008, 16:52
Եթե չգիտես, ապա ասեմ, որ ՀՀ նախագահի աշխատավարձը մի 400 000 դրամի կարգի է:
Էտ գոնե մի հատ նոր BMW x5 ունենալու համար հայրտ պետք է որ մի հարյուր տարի նախագահ աշխատած լիներ, իսկ դուք էլ բան կերած չլինեիք ;)

Էհ ինձ թվում է, իմ հայրն էլ ազնիվ նախագահ կլիներ…;)
Ես ասեմ, թե ոնց ինձ կպահեի։ Դե որպես անհատ կմնայի նույնը միայն թե ավելի նրբանկատ, աչալուրջ ու շրջահայաց կլինեի, որ ավելորդ խոսակցություն չլիներ…
ՄԻ լավ տեղ /ցանկալի է հեռուստատեսություն/ կընդունվեի ծանոթով:D գործի ու էնքան փող կաշխատեի, որ իմ ազնիվ նախագահ-պապային մեկ-մեկ պետք լիներ, տայի…
ՄԻ հատ հիմնադրամ կբացեի տաղանդավոր էրեխեքին ֆինանսապես օգնելու համար ու գործարարների հավաքույթ կկազմակերպեի տարին երեք անգամ հատուկ հիմնադրամիս հաշվեհամարի հաշվենկատ նկատառումներով…
Բոլոր գրադարանները կփակեի /բայց այս առաջարկը նախապես կքննարկեինք Ազգային ժողովում/, տարածքները կվաճառեի, կհիմնեի ահավոր մեծ մի հատ խուճուճ գրադարան-գրախանութ՝ տարբեր բաժիններով՝ էլի անվանական /ասենք Ավետիք Իսահակյանի և այլն/, բայց մի հատ նենց գրադարան, ուր նույնիսկ քյարթու-ռաբիսները կգային գիրք կարդալու:D
Հետո էլի կասեմ…:hands

Ավելացվել է 41 վայրկյան անց

Ես եթե նախագահի աղջիկը լինեի , "Մեղեդիում" մատուցողուհի կաշխատեի : :lol :lol
Էդ ինչի՞ …:o:D

ChildOfTheSky
16.03.2008, 16:56
Էդ ինչի՞ …
Բա հո չէի մնա ծնողիս հույսին , խեղճը առավոտից իրիկուն աշխտաելուց կլիներ ամիսը 1000 դոլարի դիմաց : :aha

Ծով
16.03.2008, 16:58
Բա հո չէի մնա ծնողիս հույսին , խեղճը առավոտից իրիկուն աշխտաելուց կլիներ ամիսը 1000 դոլարի դիմաց : :aha
Չէ…ամեն դեպքում ներկա վարչակազմը լավ էլ ձեռնտու ա…:D

Mari
16.03.2008, 17:58
Չէ, անչափ շնորհակալություն, չէի ուզի լինել նախագահի աղջիկ: Մեկա ինչքան էլ հայրս լավ նախագահ լիներ, մեկ է՝ դժգոհողներ միշտ էլ կգտնվեին: Իսկ վերջիններիս էլ թեմա է պետք: Պատկերացնում եք՝ քանի անգամ վիրտուալ ձևով ինձ կհուղարկավորեին, անեծքի բուն ա մի խոսքով: Կսկսեին ամեն քայլիս հետևել, չարած արարքներ վերագրել և այլն: Մի խոսքով, ուշադրության կենտրոնից ինչքան հեռու, դհա լավ:
Իսկ հիմա ինձ համար խաղաղ ապրում եմ, երեխեք ջան, աշխատում եմ, վաղը մյուս օր /շատ չէ՝ մի 10 տարի հետո/ իմ բիզնեսն էլ կունենամ երևի, բարեգործություն էլ կանեմ, մեքենա էլ կառնեմ: Դրա համար նախագահ լինելը հեչ պարտադիր չի: «Սովորել, սովորել, սովորել», այ սա է պարտադիր/իմ համեստ կարծիքով/:

Ծով
16.03.2008, 18:06
Մոռացա նշել փեսացուների մրցույթ կազմակերպելու մասին…:D

Երկնային
16.03.2008, 18:10
Ես եթե նախագահի աղջիկը լինեի , "Մեղեդիում" մատուցողուհի կաշխատեի : :lol :lol

Վայ Հո՛վ, սենց էլ թազքնված ցանկությունները բացահայտվում են… :D

Ambrosine
16.03.2008, 23:45
Իմ սովորական կյանքով կապրեմ:)

Kuk
16.03.2008, 23:54
Իմ համար ավելի հեշտ կլինի հոգեհանգիստս պատկերացնել, քան էս թեմային պատասխանել անկեղծ :D
Էս ի՜նչ տխուր թեմայա:
Լավ փորձեմ պատասխանել…ըը… չէ լավ, չի ստացվում… ավելի լավա անկապ չխոսամ, այսինքն՝ անկապ բաներ չգրեմ ու ֆորումի անդամների թանկագին ժամանակը չխլեմ:D

Ավելացվել է 1 րոպե անց
Բայց ասեմ, որ x5 ունենալը կյանքիս նպատակը չի:

Apsara
16.03.2008, 23:55
թվումա թե անկապ հարցա, բայց ես էլ եմ շատ մտածել, թե ինչ կանեի, եթե…

Աստված չանի էտպիսի դժբախտություն գա մեր ընտանիքի գլխին, որ սիրտս ճաքելով տանից դուրս գայի, ինչքան ընկերներ ունենայի սաղ փողի խաթր շուրջս ֆռֆռային, ու հետեվս մտնեին, իմ սիրո վրա որոշակի հասարակական դեբիլ օրենքներից ելնված կաղապարներ դրված լինել, և այլն և այլն,
իսկ իրականում, երևի կմեկնեյի արտասահման, և առանց բացահայտելու իմ ով լինելը կապրեի միջին խավին համապատասխան մարդկանց նման

REAL_ist
17.03.2008, 00:06
Ինչ պտի անեի, կայֆավատ կանեի:D

Հեղինակ
17.03.2008, 08:39
Սիրելի ֆորում, ներողամիտ եղեք, որ մի լուրջ անդրադարձով պետք է ընդհատեմ ձեր անուշ խոսակցությունը: Իրականում, թեման ահռելի կարևոր է, ի վերջո երկրի առաջին դեմքերի, նրանց զավակների էթիկան է որոշում շատ բանով երկրի երիտասարդության կերպարը: Մեր պետությունը երիտասարդ է, մեր կառավարիչները` չտես, նրանց զավակները` զարմացած իրենց բախտի վրա և հաճախ` սանձերը թողած... Համեմատության համար` ռուսական վերջին ցարի ընտանիքը`խիստ և զուսպ կենցաղ երեխաների համար, հրաշալի և շատ ինտենսիվ կրթություն...
Այս թեմային անդրադարձել եմ մի աշխատության մեջ`"Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ", ահա այդ հատվածը.

- Կառավարիչը գիտե, որ իր ղեկավարած պետականության առաջին միավորը սեփական ընտանիքն է։ Նա երկրի համար հայրություն կարող է անել, եթե սեփական ընտանիքում, որպես ամուսին ու հայր, լինի Բնության օրենքով սահմանված դիրքի ու բարձունքի վրա։ Այն կառավարիչը, որը ճիշտ չի վարում իր ընտանիքի նավը, որտեղ կինը նվաստացված է ու դժբախտ՝ այդ կառավարիչը խորտակելու է Հայրենիքի նավը։ Առանց հավատարիմ կնոջ աղոթքի՝ Կառավարչի կապը ազգի ու Վերին Ակունքի հետ խզվում է։

- Կառավարչի գավակները, նրանց ապրելակերպն ու աշխատանքը ազդում են երկրի երիտասարդության բարոյական կերպարի վրա, նրանց ապրելակերպի մեջ երկիրը տեսնում է Կառավարչի ընտանիքի իրական պատկերը։ Կառավարչի այն զավակը, որը գոռոազնում է ծնողի դիրքով, խախտում է կեցության բարոյական օրենքները նա փորձության է ենթարկում երկրի կառավարչությունը և երիտասաարդության դաստիարակությունը։

- Կառավարչի ընտանիքը ապրում է ազգի հետ նույն շնչով, նույն կյանքով, նույն հոգսերով։

Իհարկե, այս նկարագիրը վերաբերում է իդեալական պետությանը, բայց միայն ծույլ և անկյալ ազգը չի մտածի իր պետության որակի փոփխության մասին...Ողջույն բոլորիդ...

_DEATH_
17.03.2008, 13:23
Երկիրը երկիր կսարքեի :D

Աբելյան
17.03.2008, 16:08
ոչ մի բան էլ չէի անի

որովհետև պապան ամեն ինչ կաներ

Ավելացվել է 38 վայրկյան անց

Երկիրը երկիր կսարքեի :D

ֆորումն էլ՝ ֆորում, չէ՞ :hands

Մարիաննա
17.03.2008, 18:59
Հին արմատն է այս զրույցի, խեղճ ու աղքատ մի գյուղացի, որ ապրում էր հին գյուղակում, փոքրիկ խարխուլ մի հյուղակում: Միշտ հարուստի հողն էր վարել, բայց չէր վայելել մարդավայել: «Կմեծանա որդիս շուտով կփայլեցնի տունը շուքով»,- երազում էր ծերուկը միշտ, լոկ երազով ապրում անվիշտ: Սակայն տղան այդ միամոր, փշրում էր վառ հույսերը հոր, պարապ նստում պատերի տակ կամ թափառում աննպատակ: Աշխատանքն ու գործն էր ատում, հոր դաստածը անվերջ վատնում: Ու կռվելով տղան հոր հետ, տունը թողնում կորչում է անհետ: Նախատում էր կինը մարդուն, ցավով հիշում միակ որդուն. «Ի՞նչ արեցիր այ հալիվոր, մարդ կդառնար գուցե մի օր…»
Շատ է գնում տղան թե քիչ, կտրում անցնում ճամփա ու լիճ, մի ամայի դաշտում նրան հանդիպում է մի քարավան: Բարի տերը այս պանդուխտին նստեցնւմ է իր մեծ ուխտին ու տիրոջ հետ տղան սիրով, զբաղվում է առևտրով: Երկրե երկիր ման է գալիս, էժան գնում թանկ է տալիս և պանդուխտը խեղճ ու անտեր դառնում է ճոխ գանձերի տեր: Թագավորը այս իմանում, հյուր է կանչում պատվում, հարգում, աղջկա ձեռքն առաջարկում: Ու մի օր էլ մահը թաքուն, թագավորի դուռն է թակում:
Թագավորի դստերն առնում, թագավոր է տղան դառնում: Ոսկե գահին տղան բազմած, հորն ու մորն է հիշում հանկարծ, հրամայում ծառաներին, իր մոտ բերեն ծնողներին: Հայրը եկավ ցրտից սառած ու խոնարհվեց որդու առաջ. «Ապրած կենաս, ես քո ծառան, կյանքդ լինի միշտ անթառամ»: «Ճանաչեցի՞ր դու քո որդուն»,- ասաց որդին ծերուկ մարդուն. «Քո որդին եմ ծերո՜ւկ, հիշի՛ր, մարդ չե՛ս դառնա, դու ինձ ասիր: Տե՜ս արքա եմ արդեն դարձել, և փառք ունեմ և մե՜ծ գանձեր»
Հայրը ցնցվեց, նայեց հուզված և իր որդուն այսպես ասաց. «Ամեն արքա մարդ չէ որդիս, թեկուզ ոսկին այսպես հորդի: Մարդ լինեիր չէիր թողնի մորդ պառավ, քո կարոտից խեղճը մեռավ: Ինձ էլ այսքան չէիր տանջի, ոտքով քեզ մոտ չէիր կանչի, թեկուզ ունես նժույգ ու կառք, վայելք ու փառք, մարդ չես եղել ու չես դառնա»:

Ասածս ի՞նչ է: Մարդս մարդ լինի: :)

Դու՝ երկրի նախագահի տղա ես կամ աղջիկ, ի՞նչ կանես...
Կապրեմ: :)

keyboard
18.03.2008, 09:28
Բայց ասեմ, որ x5 ունենալը կյանքիս նպատակը չի:
Եթե քեզ թվումա, որ իմ կյանքի նպատակնա,չարաչար սխալվում ես. կասեմ ավելին դա ընդհանրապես նպատակ չի, այլ ուղղակի ցանկություն:angry, կամ որ շատերը հենց դրանից են կառչում, դա ես օրինակի համար եմ գրել, դե հենց դրանով էլ հասկանում եմ, որ շատերը այս թեմայի կարեվորությունն ու բուն նպատակն ու խորագիրը չեն հասկացել, չեն էլ հասկանա:
Իսկ ով հասկացել է շատ շնորհակալ եմ գրառումների ու քննարկմանը մասնակցելու համար:

Վայ Հո՛վ, սենց էլ թազքնված ցանկությունները բացահայտվում են… :D
Տեսնու՞մ ես, շատերը ՚վախենում՚ են գրառում անել, որտեվ իրենց անկեղծ ցանկությունները քննադատության կարժանանան, ոնց որ իմը: Ինչեվէ, չեմ կարծում, որ անկեղծ լինելու մեջ վատ բան կա, սակայն չեմ էլ քննադատում նրանց ովքեր չեն ուզում կամ չեն կարողանում գրառում անել:Խնդրում եմ ոչ մեկի անձին չվերագրել գրառումս ու վախենալ բառը չհասկանալ ուղիղ իմաստով, քանի որ խոսքս վերաբերվում է թեմային:
Բյուր ստեղ ինձ նեղում են ու՞ր ես::D

Սիրելի ֆորում, ներողամիտ եղեք, որ մի լուրջ անդրադարձով պետք է ընդհատեմ ձեր անուշ խոսակցությունը: Իրականում, թեման ահռելի կարևոր է, ի վերջո երկրի առաջին դեմքերի, նրանց զավակների էթիկան է որոշում շատ բանով երկրի երիտասարդության կերպարը: Մեր պետությունը երիտասարդ է, մեր կառավարիչները` չտես, նրանց զավակները` զարմացած իրենց բախտի վրա և հաճախ` սանձերը թողած... Համեմատության համար` ռուսական վերջին ցարի ընտանիքը`խիստ և զուսպ կենցաղ երեխաների համար, հրաշալի և շատ ինտենսիվ կրթություն...
Այս թեմային անդրադարձել եմ մի աշխատության մեջ`"Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ", ահա այդ հատվածը.

- Կառավարիչը գիտե, որ իր ղեկավարած պետականության առաջին միավորը սեփական ընտանիքն է։ Նա երկրի համար հայրություն կարող է անել, եթե սեփական ընտանիքում, որպես ամուսին ու հայր, լինի Բնության օրենքով սահմանված դիրքի ու բարձունքի վրա։ Այն կառավարիչը, որը ճիշտ չի վարում իր ընտանիքի նավը, որտեղ կինը նվաստացված է ու դժբախտ՝ այդ կառավարիչը խորտակելու է Հայրենիքի նավը։ Առանց հավատարիմ կնոջ աղոթքի՝ Կառավարչի կապը ազգի ու Վերին Ակունքի հետ խզվում է։

- Կառավարչի գավակները, նրանց ապրելակերպն ու աշխատանքը ազդում են երկրի երիտասարդության բարոյական կերպարի վրա, նրանց ապրելակերպի մեջ երկիրը տեսնում է Կառավարչի ընտանիքի իրական պատկերը։ Կառավարչի այն զավակը, որը գոռոազնում է ծնողի դիրքով, խախտում է կեցության բարոյական օրենքները նա փորձության է ենթարկում երկրի կառավարչությունը և երիտասաարդության դաստիարակությունը։

- Կառավարչի ընտանիքը ապրում է ազգի հետ նույն շնչով, նույն կյանքով, նույն հոգսերով։

Իհարկե, այս նկարագիրը վերաբերում է իդեալական պետությանը, բայց միայն ծույլ և անկյալ ազգը չի մտածի իր պետության որակի փոփխության մասին...Ողջույն բոլորիդ...
Շատ շնորհակալ եմ գրառման համար եվ կարծում եմ, որ շատերը շատ բան կհասկանան այս փոքրիկ, բայց միեվնույն ժամանակ շատ կարեվոր գրառումից: Հավատացած եմ, մի օր էլ մենք կարժանանանք այդպիսի պետություն ու կառավարիչ ունենալու փառքին:

Dayana
18.03.2008, 10:09
վայ էս ինչ լուրջ եք բոլորդ :oy ես էլ ուզյում էի ասե, որ եթե հայրիկս լիներ ՀՀ նախագահ, կմտնեի Սագենց սենյակ ու կասեի Հիմար Սագ :D բայց բոլորիդ լուրջ գրառումներից հասկանում եմ, որ տենց էլ էդ Հիմար Սագին չեմ ասելու, որ ինքը Հիմարա :oy

Narinfinity
26.09.2008, 11:54
Չգիտեմ:think, բաժինը ճիշտ եմ ընտրել թե ոչ, համենայն դեպս ուզում եմ մեր ակումբցիների պատասխանները լսել այս հարցի շուրջ:Համաձայն եմ առանց հումորի չի անցնի, բայց բացի հումորը խնդրում եմ նաև լուրջ պատասխաններ տվեք:Խնդրում եմ քաղաքական քննարկումների չվերածել թեման և օրինակներ չբերել մեր պետությունից և/կամ անձանցից: Հարցը ընդհանուր է:Խնդրում եմ եղեք անկեղծ և գրեք այն ինչ իրականում կանեիք: Սկեսեմ ես.
Նախ ասեմ, որ հայրս հաստատ սանձերս քաշած կպահեր:
Եթե ինձ բախտ վիճակվեր լինել նախագահի որդի, առաջին հերթին կգնեի երեզանքներիս մեքենաները BMW x5 սերիայի բոլոր մոդելներն ու գույները:
Հաստատ կարմիր լույսի տակով չէի անցնի, որտև վախենում եմ մեռնելուց:D
Առիթից կօտվեի աղջիկների հարցում:hands
Կհիմնեի սեփական գործ «բիզնես» սկզբում կաշխատեյի առանց հարկերի, հետո հարկային դաշտ կմտնեի, որովհետև պաշտոնը հավիտենական չէ:
Տուն կգնեի Դուբայում, Փարիզում և Հռոմում:
Ընկերներիս բոլորին կօգնեի գործի տեղավորվել դե պարտադիր չէ պետական համակարգում:
Շարունակելի...
Հուսով եմ թեման հետաքրքիր ընթացք կունենա:

Այո կարելի է շատ հրանավորություններով շատ լավ ու հաճելի գործեր կատարել, բայց ոչ միայն քեզ համար,
Կարելի է բիզնես կազմակերպել ու սովորույթի կարգավիճակով բարեգործություն կատարել սեփական խղճի և ազատության զգացումներին կյանք տալու համար և բարի գործերով հիշվելու և սերունդների մոտ բարի անունով հիշվելու համար...
Գործեր կարելի է կատարել, որ բոլորն էլ ներգրավված լինեն` աղքատ, թե հարուստ, խելոք, թե հիմար...
Նկատի ունեմ աշխատել բոլորի համար և թող բոլորն աշխատեն ոչ միայն իրենց համար... Նկատի ունեմ Հայաստանում աշխատատեղեր բացելով ու ներդրումներ ներգրավելով... խաղաղություն ապահովելու համար, սեփական գոհունակության համար, հետո մեծ տարիքում չափսոսալու և հուշերում հավերժ ապրելու համար...;)

Ֆրեյա
26.09.2008, 11:59
Միանշանակ` ինքնասպան կլինեմ :D

Narinfinity
26.09.2008, 12:04
Հին արմատն է այս զրույցի, խեղճ ու աղքատ մի գյուղացի, որ ապրում էր հին գյուղակում, փոքրիկ խարխուլ մի հյուղակում: Միշտ հարուստի հողն էր վարել, բայց չէր վայելել մարդավայել: «Կմեծանա որդիս շուտով կփայլեցնի տունը շուքով»,- երազում էր ծերուկը միշտ, լոկ երազով ապրում անվիշտ: Սակայն տղան այդ միամոր, փշրում էր վառ հույսերը հոր, պարապ նստում պատերի տակ կամ թափառում աննպատակ: Աշխատանքն ու գործն էր ատում, հոր դաստածը անվերջ վատնում: Ու կռվելով տղան հոր հետ, տունը թողնում կորչում է անհետ: Նախատում էր կինը մարդուն, ցավով հիշում միակ որդուն. «Ի՞նչ արեցիր այ հալիվոր, մարդ կդառնար գուցե մի օր…»
Շատ է գնում տղան թե քիչ, կտրում անցնում ճամփա ու լիճ, մի ամայի դաշտում նրան հանդիպում է մի քարավան: Բարի տերը այս պանդուխտին նստեցնւմ է իր մեծ ուխտին ու տիրոջ հետ տղան սիրով, զբաղվում է առևտրով: Երկրե երկիր ման է գալիս, էժան գնում թանկ է տալիս և պանդուխտը խեղճ ու անտեր դառնում է ճոխ գանձերի տեր: Թագավորը այս իմանում, հյուր է կանչում պատվում, հարգում, աղջկա ձեռքն առաջարկում: Ու մի օր էլ մահը թաքուն, թագավորի դուռն է թակում:
Թագավորի դստերն առնում, թագավոր է տղան դառնում: Ոսկե գահին տղան բազմած, հորն ու մորն է հիշում հանկարծ, հրամայում ծառաներին, իր մոտ բերեն ծնողներին: Հայրը եկավ ցրտից սառած ու խոնարհվեց որդու առաջ. «Ապրած կենաս, ես քո ծառան, կյանքդ լինի միշտ անթառամ»: «Ճանաչեցի՞ր դու քո որդուն»,- ասաց որդին ծերուկ մարդուն. «Քո որդին եմ ծերո՜ւկ, հիշի՛ր, մարդ չե՛ս դառնա, դու ինձ ասիր: Տե՜ս արքա եմ արդեն դարձել, և փառք ունեմ և մե՜ծ գանձեր»
Հայրը ցնցվեց, նայեց հուզված և իր որդուն այսպես ասաց. «Ամեն արքա մարդ չէ որդիս, թեկուզ ոսկին այսպես հորդի: Մարդ լինեիր չէիր թողնի մորդ պառավ, քո կարոտից խեղճը մեռավ: Ինձ էլ այսքան չէիր տանջի, ոտքով քեզ մոտ չէիր կանչի, թեկուզ ունես նժույգ ու կառք, վայելք ու փառք, մարդ չես եղել ու չես դառնա»:

Ինձ ես գրվածքը շատ դուր եկավ, բրավո, ինչ թեթև մտքերով է գրված, որքան սահուն է բառելով բազում, կարդալիս ասես այլ ձայն ես լսում, որ պատմում է մեզ դեպքեր իրական...:hands

Narinfinity
26.09.2008, 12:12
Միանշանակ` ինքնասպան կլինեմ :D

Ինչ կարիք իզուր տանջել ու տանջվել,
Ինչու ես ուզում ինքնասպան լինել,
Չե որ բախտը քեզ աչքեր է տվել,
Շուրջդ նայիր միշտ, առաջ գնալով,
Օգնելու մարդկանց իղձ կա զորավոր...;)
Որ երազներդ հավերժ չմեռնեն,
Որ սերունդներդ քո մասին հիշեն,
Որ զավակներդ երգերով խոսեն,
Լավն ու արդարը միշտ կյանքի կոչեն...:ok

Հակոբ Գեւորգյան
26.09.2008, 12:13
Այստեղ կատարվող քննարկումները բացահայտում են Հայ մարդու կախյալ՝ հենված, (այս դեպքում ծնողներից) վարքը։

Ազատ ապրելու համար, նախ պետք է կարողանալ ապրել ինքնուրույն։ Այս հարցի շուրջ առաջարկում եմ ստեղծել նոր թեմա՝ «Ինքնուրույն Ապրելը» խորագրով։

Ariadna
26.09.2008, 12:28
Միանշանակ` ինքնասպան կլինեմ :D

Ես հակառակն եմ առաջարկում պապային սպանել, կանխավ վերընթերցելով «Սամվելը» :D:D:D

Հ.Գ. Ուրվական ջան, հուսով եմ չես ասի, որ ես վատ դուստր եմ :D