PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրավիճակի քննարկում



StrangeLittleGirl
16.03.2008, 04:45
Չգիտեմ՝ նման թեմա կա՞ Ակումբում, թե՞ ոչ: Եթե կա, մոդերներին կխնդրեի սա տեղափոխել այնտեղ, եթե ոչ՝ թող մնա:
Առաջարկում եմ այստեղ քննարկել կյանքից վերցված տարբեր իրավիճակներ, հայտնել ձեր կարծիքը, թե դուք ինչպես կվարվեիք այդ կոնկրետ դեպքերում: Կխնդրեի, որ մինչև մի պատմություն լուծում չստանա, մյուսը չգրեք:
Ահա ինձ հուզող պատմությունը.
Մի կառույցում դուք ղեկավարի օգնական եք: Ձեր պարտականությունները կատարում եք շատ լավ, մինչդեռ ղեկավարը շատ քիչ է աշխատում: Ակնհայտ է, որ շուտով այդ ղեկավարին կառույցի ավելի բարձր շեֆերն ազատելու են պաշտոնից, ուրիշին նշանակեն: Անցնում են ամիսներ, հետո միայն դրվում է նոր ղեկավարի հարցը: Բոլորը վստահ են, որ դա դուք եք լինելու, բայց հանկարծ նշանակում են լրիվ ուրիշ մարդու, իսկ դուք շարունակում եք մնալ ղեկավարի օգնական: Ի՞նչ կանեք դուք:

Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. Սա ընդամենը պատմության սկիզբն է: Ձեր կարծիքները լսելուց հետո այլ մանրամասներ կավելացնեմ:

Fedayi
16.03.2008, 14:17
Այսպիսի դիլեմա կա. համեմատաբար ցածր պաշտոն և բարձր աշխատավարձ, թե համեմատաբար ցածր աշխատավարձ և բարձր պաշտոն: Կախված նրանից, թե ինչ նկրտումներ ունի տվյալ իրավիճակում տվյալ մարդը, կարող է` տարբեր կերպ վարվել:
Իմ դեպքում, եթե ինձ բավարարում են իմ պաշտոնն ու աշխատավարձը /դա չի նշանակում, որ չէի ուզենա վեր բարձրանալ "կարիերայի սանդուղքով"/, իսկ նորանշանակ աշխատակիցը իսկապես արժանի և խելացի է, բոլոր մտքերս մեջս կպահեի և առանց վերապահումների կփորձեի նորմալ գործնական հարաբերություններ հաստատել նրա հետ: Հակառակ դեպքում, երբ նշանակմանը միջնորդել են բարեկամական կամ ընկերական կապերը և աշխատակիցը ակնհայտորեն արժանի չէ տվյալ հաստիքին, անշուշտ, կվիրավորվեի: Թե ինչ կանեի հետո, չեմ կարող ասել...

dvgray
16.03.2008, 16:16
Կփոևձեր անպատճառ հայտնել իմ անհամաձայնությունը ու բողոքը: Սակայն ի՞նչ ձևերով ու մեթոդներով... դա մեծապես կախված է նրանից, թե ինչ տիպի ֆիրմա է: Եթե սեփական է, ու սեփականատերը նստում ու վերահսկում է ֆիրմաի գործառույթը, այլ ձևի, եթե ակցիոներական ընկերություն է այլ ձևի... և այլն

keyboard
16.03.2008, 16:33
Բյուր դա միշտ էլ այդպես է եղել, հասկանու՞մ ես, իմ սուբյեկտիվ կարծիքով, տվյալ պարագայում ոչ թե կարևոր է, որ լավ աշխատողը դառնա ղեկավար, այլ անպիսի մարդ, որին նշանակողը կկարողանա ղեկավարել, եթե տան ղեկավար նրան ով տեղակալ է համոզված եմ, որ շատ բաներ նա կփոխի. որը իր կարծիքով լավ չի եղել կամ եղել է թերի, իսկ դա կարող է ձեռնտու չլինել նշանակողին: Ամեն դեպքում համաձայն եմ վերևիս կարծիքի հետ, որ շատ բան կախված է կառույցի գործունեությունից ու տեսակից, այսինքն՝ մասնավոր,պետական, միջազագային և այլն:
Չգիտեմ, եթե մանրամասնես, միգուցե ավելի լավ կկողմնորոշվենք::think

chiburgen
16.03.2008, 20:26
Դե բարձր պաշտոններին միշտ իրանց մարդն են դնում:
Իսկ ընդհանրապես իմ կարծիքով պետք է նենց անել, որ կառույցը քեզնից կախում ունենա,այլ ոչ թե դու` կառույցից: Այդ դեպքում միգուցե վախենալով, որ քեզ կորցնեն`
նրանք քեզ ավելի մեծ պաշտոն տան:
Հ.Գ. Շատ ցածր պաշտոնի մարդիկ կան, որ կզցրած ունեն բարձր պաշտոններին:

StrangeLittleGirl
16.03.2008, 20:29
Այսպիսի դիլեմա կա. համեմատաբար ցածր պաշտոն և բարձր աշխատավարձ, թե համեմատաբար ցածր աշխատավարձ և բարձր պաշտոն: Կախված նրանից, թե ինչ նկրտումներ ունի տվյալ իրավիճակում տվյալ մարդը, կարող է` տարբեր կերպ վարվել:
Նշեմ, որ խոսքս հասարակական աշխատանքի մասին է, հետևաբար աշխատավարձի մասին խոսք լինել չի կարող:


Իսկ ընդհանրապես իմ կարծիքով պետք է նենց անել, որ կառույցը քեզնից կախում ունենա,այլ ոչ թե դու` կառույցից: Այդ դեպքում միգուցե վախենալով, որ քեզ կորցնեն`
նրանք քեզ ավելի մեծ պաշտոն տան:
Այս մասին դեռ առանձին կանդրադառնանք… Փաստն այն է, որ կառույցն ինքն էլ կախում ունի այդ մարդուց:

chiburgen
16.03.2008, 20:33
Այս մասին դեռ առանձին կանդրադառնանք… Փաստն այն է, որ կառույցն ինքն էլ կախում ունի այդ մարդուց:

խոսքը անփոխարինելի լինու մասին ա:

StrangeLittleGirl
16.03.2008, 20:36
Լավ, երևի շարունակեմ: Այս մարդը, իմանալով, որ ուրիշ ղեկավար են նշանակել, վերջինիս հետ չունենալով անձնական խնդիրներ, սկսում է խաղեր խաղալ՝ ապացուցելու համար, որ սխալ ղեկավար են նշանակել: Սկզբում անտարբերություն է ցուցաբերում գործի հանդեպ, իսկ հետո ընդհանրապես հրաժարվում է իր պաշտոնից: Ի՞նչ կարծիքի եք, ճի՞շտ է վարվում:

chiburgen
16.03.2008, 20:39
Եթե կարա ուրիշ տեղ ավելի բարձր պաշտոնի նստի, խի չէ?
Բայց դե եթե էտքան բան կարանար աներ ,ինքը չեր դժգոհի:

StrangeLittleGirl
16.03.2008, 20:42
Կրկնում եմ, որ խոսքս հասարակական աշխատանքի մասին է, իսկ նման ոլորտներում սովորաբար մարդիկ անշահախնդիր են աշխատում, այսինքն՝ հարցը պաշտոնը և դրանից բխած եկամուտները չեն: Ավելի շուտ բարոյական հարց է քննարկվում:

chiburgen
16.03.2008, 20:45
ինչ իրա առժանապատվությունը ոտնահահարվելա?