PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծխող աղջիկը կամ կինը գայթակղի՞չ է

Էջեր : 1 [2]

The silent river
13.03.2011, 03:47
Սխալ կարծիքի ես, Հոլանդիայում համասեռամոլ լինելը մոդա չի, պարզապես այդ երկրում հարգում են էդպիսի մարդկանց, Հայաստանի պես չեն ծեծում: :) Լավ ես զարմանում եմ, ի՞նչ կա դրանց մեջ որ մի հատ էլ հարգում են: Բա ետքան գեղեցիկ ու համեստ աղջիկներին թողած (նամանավանդ Հոլանդիայում), իրար ե՞ն սիրում: Բա դա ճիշտ ա՞:

The silent river
13.03.2011, 03:49
Իսկ իմ ասածներից ի՞նչն էր տենց կոպիտ սխալ, որոնք կարող էին վիրավորել կանանց:

Chuk
13.03.2011, 03:55
Իսկ իմ ասածներից ի՞նչն էր տենց կոպիտ սխալ, որոնք կարող էին վիրավորել կանանց:
Քո գրառումից մեջբերում.

Ես մի ընկեր ունեմ, ինքը մի հատ լավ խոսքա ասում.
-Ավելի լավա 100 անգամ համբուրես կեղտոտ մոխրամանը, քան 1 անգամ ծխող կնոջը:
Իհարկե սրանք քո խոսքերը չեն: Ես բազումների գիտեմ, ովքեր այս նախադասությունն ասել են: Ի դեպ այդ բազումներից շատերն այսօր ծխող կանանց հետ են ամուսնացած: Բայց դա էական չէ:

Որևէ մեկը բարոյական իրավունք չունի որևէ մեկի բարոյական նկարագիրը տալու՝ կախված նրա ծխել-չծխելուց: Թե՛ տղամարդու, թե՛ կնոջ: Որևէ բացառություն գոյություն չունի:

Ես գիտեմ լիքը չծխող պոռնիկների:
Ես գիտեմ լիքը չծխող անասուն տղեքի:
Ես գիտեմ լիքը ծխող հրաշալի աղջիկների ու կանանց:
Ես գիտեմ լիքը ծխող հրաշալի տղերքի ու տղամարդկանց:

Ու ով որ փորձվի վիրավորական ընդհանրական բան գրի ծխող աղջիկների կամ կանանց մասին, այդ թվում նման արտահայտություններ, անձնապես վիրավորում ա մեկը ինձ: Ու որևէ մեկը դրա բարոյական իրավունքը չունի: Այդ մարդիկ ընդամենը ոչ այնքան մեծ փորձ ունեն:

The silent river
13.03.2011, 04:00
Լավ իսկ եթե էտպիսի հրաշալի կանայք ոը աղջիկներ կան, որոնք ծխում են, եթե խնդրեմ կբացատրե՞ս իմանամ, ի՞նչն ա իրանց ստիպել ծխել: Չէ որ նրանք քնքուշ ու հրաշք էակներ են:

The silent river
13.03.2011, 04:03
Գիտես, մի հետաքրքիր զուգադիպություն:
Պապիս անունը Մակեդոն էր: Գիտես, նենց ել չի որ իմ անունը Մակեդոնա, ուղակի... տենց ստացվեց::)

Chuk
13.03.2011, 04:04
Լավ իսկ եթե ետպիսի հրաշալի կանայք ոը աղջիկներ կան, որոնք ծխում են, եթե խնդրեմ կբացատրե՞ս իմանամ ինչն ա իրաց ստիպել ծխել: Չէ որ նրանք քնքուշ ու հրաշք էակներ են:

Պակաս քնքուշ ու հրաշքներ չեն տղամարդիկ: Ու պակաս «համբուրվելուց չեն մոխրամանանում» տղամարդիկ: Ցանկացել են՝ ծխել են: Ճիշտ էնպես, ինչպես ցանկացել են ու ծխել են տղամարդիկ: Ընդհանրապես, բնականաբար, ծխելն այնքան էլ լավ բան չի. ո՛չ տղամարդու, ո՛չ կնոջ համար: Բայց նման տարբերակումներ դնելը ուղղակի ծիծաղելի է: Իմ պատասխանը կարճ ա. լավ են անում, ծխում են, ուզում են՝ ծխում են: Քեզ ու ինձ ի՞նչ: Ծխելը ոչ մարդու ինտելեկտի, ոչ բարոյականության, ոչ առաքինության նշան է: Դա սովորություն է: Շատերի համար հաճելի զբաղմունք է: Քթներս չխոթենք ուրիշների անձնական ընտրության մեջ, հակառակ դեպքում իրավունք ենք տալիս, որ ուրիշնեն էլ քիթները խոթեն մեր լիքը անձնական ընտրությունների մեջ: Օրինակ մեկի մտքով հիմա կարող ա անցնի, թե էս Չուկն ինչի ա նստած պիվա խմում: Տո լավ եմ անում: Ձեզ ի՞նչ:

Kita
13.03.2011, 04:13
Լավ իսկ եթե էտպիսի հրաշալի կանայք ոը աղջիկներ կան, որոնք ծխում են, եթե խնդրեմ կբացատրե՞ս իմանամ, ի՞նչն ա իրանց ստիպել ծխել: Չէ որ նրանք քնքուշ ու հրաշք էակներ են:

Ստիպելը ինչ կապ ուներ այստեղ:
ԲԱյց ծխել են հենց նույն պատճառներով, ինչ տղաները, ստացվել է էլի, հետո ինչ:
Տարբերակումները ինձ բացում են:
Մի նենց ֆիզիոլոգական տարբերություն չի պահանջում ծխելը էլի, նենց որ ես նույն տեսանկյունից եմ դիտում:

Օրինակ մեկի մտքով հիմա կարող ա անցնի, թե էս Չուկն ինչի ա նստած պիվա խմում: Տո լավ եմ անում: Ձեզ ի՞նչ:

Ոնց ինձ ինչ, էսօր սաղ օրը մենակ-մենակ խմում ես, բա դա եղավ:beee:D

The silent river
13.03.2011, 04:14
Լավ, համաձայն եմ: Բայց...: եթե չպետքա քիթներս խոթենք ոըրիշի անձնականի մեջ, ապա ինչի՞ համար ա էս թեման առաջ քաշվել: իհարկե առաջ ա քաշվել քննարկելու համար: Եվ չկա բանավեճ առանց կոնկրետ օրինակների ու փաստերի: իսկ ետ փաստերը վերցրվում են որտեղի՞ց, իհարկե կյանքից, իսկ ետ կյանքում մարդիկ են, մարդիկ ում կյանքի մեջ մենք փորձում ենք էս պահին քթներս խոթենք: ինչ ստացվե՞ց, որ մենք ոչ թե քթներս եինք խոթում ետ մարդկանց կյանք, այլ մենք բանավիճում էինք, և մեր վառ օրինակը դարձան էտ անմեղ մարդիկ:

erexa
13.03.2011, 04:17
Լավ ես զարմանում եմ, ի՞նչ կա դրանց մեջ որ մի հատ էլ հարգում են: Բա ետքան գեղեցիկ ու համեստ աղջիկներին թողած (նամանավանդ Հոլանդիայում), իրար ե՞ն սիրում: Բա դա ճիշտ ա՞:

:aha ճիշտ ա:

The silent river
13.03.2011, 04:18
Ժողովուրդ հիմա ի՞նչ, ընկերուհուս արխեին թույլ տամ որ ծխի՞::)

Kita
13.03.2011, 04:19
Լավ, համաձայն եմ: Բայց...: եթե չպետքա քիթներս խոթենք ոըրիշի անձնականի մեջ, ապա ինչի՞ համար ա էս թեման առաջ քաշվել: իհարկե առաջ ա քաշվել քննարկելու համար: Եվ չկա բանավեճ առանց կոնկրետ օրինակների ու փաստերի: իսկ ետ փաստերը վերցրվում են որտեղի՞ց, իհարկե կյանքից, իսկ ետ կյանքում մարդիկ են, մարդիկ ում կյանքի մեջ մենք փորձում ենք էս պահին քթներս խոթենք: ինչ ստացվե՞ց, որ մենք ոչ թե քթներս եինք խոթում ետ մարդկանց կյանք, այլ մենք բանավիճում էինք, և մեր վառ օրինակը դարձան էտ անմեղ մարդիկ:

Քննարկելը ու դատապարտելը, քննադատելը տարբեր բաներ են:
Կարող է ինձ համար էլ գայթակղիչ չէ, բայց ես չեմ ասում, որ ծխող իգական սեռի ներկայացուցիչը հանցագործություն է անում, անբարոյականություն ու էտ ոճի բաներ:

The silent river
13.03.2011, 04:20
:aha ճիշտ ա: Լավ բա եթե քցենք դրանց 40%-ը ետպիսին լինի, բա դրանք ինչի՞ հաշվին են բազնանալու մի 10 տարի հետո::( գնալով էլ շատանում են::)

Chuk
13.03.2011, 04:21
Մակեդոն ջան, եթե առաջարկվում ա քննարկել ծխող կինը գայթակղիչ ա թե չէ (ինչն իմ անձնական կարծիքով աբսուրդային թեմա ա), ապա էդ չի նշանակում, որ մենք պետք է մեզ թույլատրենք վիրավորել ծխող աղջիկներին, կանանց: Դու նույնիսկ չես կարող պատկերացնել, թե քո շրջապատում քանի ծխող կին կա, ովքեր այ հենց էդ վերաբերմունքի պատճառով գաղտնի են ծխում: Դու նույնիսկ մտքովդ էլ երևի չես անցկացնում, որ քո ամենասիրելի ուսուցչուհիներից շատերը կարող է ծխում են, որ քո ամենասիրելի դասընկերուհիներից շատերը կարող է ծխում են, որ գուցե քո մտերիմ ընկերոջ մայրը կամ քույրը ծխում է, որ քո հարևանուհին, ով քեզ մանկուց սիրել, համբուրել ու փայփայել է, կարող է, ծխում է: Ու դու չես էլ մտածում, որ նման ընդհանրական ծխողներին ուղված մեղադրանքներ գրելուց վիրավորում ես քո լիքը հարազատների, քեզ թանկագին մարդկանց: Ուրեմն արի քննարկելուց զերծ մնանք ավելորդ ձևակերպումներից ու ախմախ վիրավորանքներից ;)

Chuk
13.03.2011, 04:22
Ժողովուրդ հիմա ի՞նչ, ընկերուհուս արխեին թույլ տամ որ ծխի՞::)

Ոչ, փորձիր նրան հասկացնել, որ ծխելն առողջությանը վնաս է: Բայց եթե այնուամենայնիվ որոշի ծխել, ապա հասկացիր, որ դրանից իր մարդկային արժեքները բոլորովին չեն փոխվում:

Chuk
13.03.2011, 04:24
Լավ բա եթե քցենք դրանց 40%-ը ետպիսին լինի, բա դրանք ինչի՞ հաշվին են բազնանալու մի 10 տարի հետո::( գնալով էլ շատանում են::)

Ըստ գիտական տվյալների ոչ շատանում են, ոչ ավելանում, այլ ստաբիլ մնում նույն քանակով՝ տոկոսային: Դա մարդու կազմվածքից է գալիս: Այլ հարց, որ հիմա գուցե ավելի շատերն են համարձակվում հայտարարել, որ իրենք այդպիսին են: Բայց էս թեման դրա մասին չի: Ու խայտառակ սխալ բան ա միասեռականներին ծխողների հետ համեմատելը:

The silent river
13.03.2011, 04:24
Քննարկելը ու դատապարտելը, քննադատելը տարբեր բաներ են:
Կարող է ինձ համար էլ գայթակղիչ չէ, բայց ես չեմ ասում, որ ծխող իգական սեռի ներկայացուցիչը հանցագործություն է անում, անբարոյականություն ու էտ ոճի բաներ: Բայց ես ոչ քննադատեցի, ոչ էլ դատապարտեցի, ես ուղակի խոսքի մեջ օրինակ բերեցի իրանց, իսկ թեման ֆռաց-ֆռաց իկավ նրան, որ տենց ստացվեց: համել ես չասացի որ ծխւղ կինը հանցագործա, այլ ես ուզում եի բացատրել այն, որ կնոջը սազական չի ծխելը, սիրուն չի նայվում:

Kita
13.03.2011, 04:27
Ժողովուրդ հիմա ի՞նչ, ընկերուհուս արխեին թույլ տամ որ ծխի՞::)

Իսկ կարող է ընկերուհիտ անչափահաս է և ինքը չի կարող գիտակցել ինչ անի, ինչ չէ?
Թույլ տալը որս է? Ինքը իրա կամքը ունի որոշումներ ընդունելու համար:
Ծխողը առանց թույլ տալու էլ կծխի:

Kita
13.03.2011, 04:29
Բայց ես ոչ քննադատեցի, ոչ էլ դատապարտեցի, ես ուղակի խոսքի մեջ օրինակ բերեցի իրանց, իսկ թեման ֆռաց-ֆռաց իկավ նրան, որ տենց ստացվեց: համել ես չասացի որ ծխւղ կինը հանցագործա, այլ ես ուզում եի բացատրել այն, որ կնոջը սազական չի ծխելը, սիրուն չի նայվում:

Ես կոնկրետացված չէի ասում, բայց քո ասածները հենց քննադատություն են, կապ չունի ոնց եկավ դրան հասավ:
Ես էլ ասում եմ, որ փոխանակ երևույթը նայենք, անցնում ենք անձին:
Եթե ինձ համար սազական չլիներ ծխելը տո համ տղամարդու, համ կնոջ դեպքում կլիներ:

The silent river
13.03.2011, 04:30
Մակեդոն ջան, եթե առաջարկվում ա քննարկել ծխող կինը գայթակղիչ ա թե չէ (ինչն իմ անձնական կարծիքով աբսուրդային թեմա ա), ապա էդ չի նշանակում, որ մենք պետք է մեզ թույլատրենք վիրավորել ծխող աղջիկներին, կանանց: Դու նույնիսկ չես կարող պատկերացնել, թե քո շրջապատում քանի ծխող կին կա, ովքեր այ հենց էդ վերաբերմունքի պատճառով գաղտնի են ծխում: Դու նույնիսկ մտքովդ էլ երևի չես անցկացնում, որ քո ամենասիրելի ուսուցչուհիներից շատերը կարող է ծխում են, որ քո ամենասիրելի դասընկերուհիներից շատերը կարող է ծխում են, որ գուցե քո մտերիմ ընկերոջ մայրը կամ քույրը ծխում է, որ քո հարևանուհին, ով քեզ մանկուց սիրել, համբուրել ու փայփայել է, կարող է, ծխում է: Ու դու չես էլ մտածում, որ նման ընդհանրական ծխողներին ուղված մեղադրանքներ գրելուց վիրավորում ես քո լիքը հարազատների, քեզ թանկագին մարդկանց: Ուրեմն արի քննարկելուց զերծ մնանք ավելորդ ձևակերպումներից ու ախմախ վիրավորանքներից ;) Համամիտ եմ քեզ հետ: Գուցե և իրոքից իմ շրջապատում ել կան ետպիսիները և ես չգիտեմ: Բաըց եթե ես տեսնեմ, կամ իմանամ ել, որ իմ շրջապատում կան ետպիսի կանայք, եկ կհիասթափվեմ նրանցից: Բայց ճիշտն ասած իմ հին ընկերուհիներից մեկը ծխում էր: ես ուշ իմացա ետ մասին, բաըց...: Փաստը մնում ա փաստ, որ նա ծխում էր:

The silent river
13.03.2011, 04:37
Իսկ կարող է ընկերուհիտ անչափահաս է և ինքը չի կարող գիտակցել ինչ անի, ինչ չէ?
Թույլ տալը որս է? Ինքը իրա կամքը ունի որոշումներ ընդունելու համար:
Ծխողը առանց թույլ տալու էլ կծխի: Ինքը անչափահաս չի, ուղակի չիգիտեմ ում մոտ ոնց, բայց մեզ մոտ դա պարտադիր երեվույթ ա: ես դա պորցեցի կատակ անեի` կամ չստացվեց, կամ դու չհասկանալու տվեցիր:

Chuk
13.03.2011, 04:40
Համամիտ եմ քեզ հետ: Գուցե և իրոքից իմ շրջապատում ել կան ետպիսիները և ես չգիտեմ: Բաըց եթե ես տեսնեմ, կամ իմանամ ել, որ իմ շրջապատում կան ետպիսի կանայք, եկ կհիասթափվեմ նրանցից: Բայց ճիշտն ասած իմ հին ընկերուհիներից մեկը ծխում էր: ես ուշ իմացա ետ մասին, բաըց...: Փաստը մնում ա փաստ, որ նա ծխում էր:

Ներիր, բայց պետք է հարցնեմ: Կարող ես չպատասխանել: Քանի՞ տարեկան ես:

Մինչ պատասխանելդ հուշեմ. եթե դու քո ընկերուհու նկատմամբ վերաբերմունքդ փոխել ես զուտ իր ծխել-չծխելու հետ կապված, դա ավելի շատ քո մարդկային արժեքների մասին է խոսում: Բայց սովորաբար դա տարիքային է ու ես հուսով եմ, որ դու դեռ շատ կմտածես այդ մասին ու վերաբերմունքդ կփոխես:

Kita
13.03.2011, 04:47
Համամիտ եմ քեզ հետ: Գուցե և իրոքից իմ շրջապատում ել կան ետպիսիները և ես չգիտեմ: Բաըց եթե ես տեսնեմ, կամ իմանամ ել, որ իմ շրջապատում կան ետպիսի կանայք, եկ կհիասթափվեմ նրանցից: Բայց ճիշտն ասած իմ հին ընկերուհիներից մեկը ծխում էր: ես ուշ իմացա ետ մասին, բաըց...: Փաստը մնում ա փաստ, որ նա ծխում էր:

Դու հակասում ես ինքտ քեզ քո ստորագրությամբ, աչքով էլի ընկավ:)`

Մի դատիր ուրիշի անցյալը, չիմանալով քո ապագան:
Անձից հիասթափվել միայն նման պատճառից ելնելով, նշանակում անձին մինչ էտ էլ չես գնահատել ու ամենակարևորը հարգել: Պետք է կարողանալ հարգել դիմացինի որոշումները, ապրելակերպը:
Հիմա ես պիտի շրջապատիս մի 80%-ից հիասթափվեմ, որոնց մեծ մասը տղաներ են:) Քո դատողությամբ:

Ինքը անչափահաս չի, ուղակի չիգիտեմ ում մոտ ոնց, բայց մեզ մոտ դա պարտադիր երեվույթ ա: ես դա պորցեցի կատակ անեի` կամ չստացվեց, կամ դու չհասկանալու տվեցիր:

Նման կատակները հիմնականում հիմք են ունենում:
Բան չունեմ ասելու թող ձեզ մոտ տենց ընդունված լինի: Էլի թող չծխի, բայց ոչ թույլ չտալով, այլ հասկանալով:

The silent river
13.03.2011, 04:54
Ես 22 տարեկան եմ, իսկ այդ աղջիկը շատ վաղուց էր: Չէ, ես կարծիքս չեմ փոխել ծխել-չծխելու պատճառով: Եթե հիշում ես, չէ որ ես նշեցի, որ ես դա իմացա բավականին ուշ: Այսինքն մենք արդեն ընկերներ չէինք երբ ես դա իմացա (ի դեպ հենց նա էլ ինձ ասելա ետ մասին): Բայց եթե ես դա իմանաի ընկերության ժամանակ, հավանաբար չթողնեի իրան հեռանար իմ կյանքից: Չէ որ ես գժի պես էի սիրում իրան: Հիմա արդեն ուրիշ ընկերուհի ունեմ ու նախորդը արդեն միայն հուշ ա, բայց...:

Chuk
13.03.2011, 04:58

Մակեդոն ջան, դու չես հիասթափվի քո ծանոթ ու քո կողմից շատ հարգված կնոջից, եբբ իմանաս որ ծխում է: Պարզապես պետք է հասկանալ, որ ծխելու միակ բացասական հատկությունը առողջության հետ կապված խնդիրն է: Այն բոլորովին կապ չունի բարոյականության, մարդկային արժեքների հետ: Հիմա ակամա ստացվում է, որ մի քանիսս էսհեղ ծխել ենք գովազդում: Ոչ: Դա էդպես չի: Ծխելը լավ բան չի: Բայց զուտ առողջական տեսակետից: Ինչպես տղամարդը իր մարկդային արժեքը չի փոխում ծխել-չծխելուց, այնպես էլ կինը: Այդ նախապաշարումները թող անցյալում:

The silent river
13.03.2011, 04:59
Kita չէի ուզում, բայց պիտի խոստովանեմ, որ ինձ ստիպեսիր ինքս իմ վրա կասկածեմ::) Չէ Kita ջան ես նոր նշեցի ու էլի ասեմ, որ ես նրա հետ էդ պատճառով չեմ վիճվել, այլ ուրիշ պատճառներ կային:

The silent river
13.03.2011, 05:03
Ուղակի գիտես ոնց ա՞, մի տեսակ ենպիսի տպավորություն ա ստեղծվում ծխող, խմող, նակոլկայով, կամ նման այլ ոչ կանացի նշաններով աղջիկների մոտ, որ ասես սենց ասած "գյադա" լինեն: տղամարդու տեսքի են գալիս:

Chuk
13.03.2011, 05:04
Ուղակի գիտես ոնց ա՞, մի տեսակ ենպիսի տպավորություն ա ստեղծվում ծխող, խմող, նակոլկայով, կամ նման այլ ոչ կանացի նշաններով աղջիկների մոտ, որ ասես սենց ասած "գյադա" լինեն: տղամարդու տեսքի են գալիս:

Իսկ դու ուղղակի փորձիր այլ, չտրամադրված հայացքով նայել :)

The silent river
13.03.2011, 05:10
Ընդունեմ էդ ամեն ինչը նորմալ երևու՞յթ:

EgoBrain
13.03.2011, 14:54
Համամարդկային տեսանկյունից որ նայենք հոլանդիայում գոմիկնելա մոդա, բերեք բազմացնենք::think
Երևի Ձեր շրջապատում աղջիկները հիմնականում "մոդա"-ից ելնելով են իրենց կյանքը դասավորում, այդ պատճառով էլ ամենինչ կապում եք "մոդա"-ի հետ, բայց նորմալ հասարակություններում ծխելը ոչ թե մոդա է, այլ ընդհանուր առմամբ քննադատելի երևույթ՝ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց դեպքում: Այլ հարց է, որ որոշ մարդիկ հանգամանքների բերումով ձեռք են բերել այդ սովորությունը:

եթե տենց կպած ուզում եք որ ձեզ (հայ աղջիկներիդ) հետ ել տենց զվարճանանք մի փոքր շուտ ձեն հանեք, որ սենց դեպքեր տեղի չունենան;)
Դուք կամ չհասկացաք ինչ եմ ուզում ասել, կամ էլ որոշեցիք ընդունել այնպես, ինչպես Ձեզ հարմար է: Խոսքս այն մասին է, որ եթե հայ տղամարդիկ դադարեն դիտարկել հայ կնոջը, որպես բազմաֆունկցիոնալ մեխանիզմ, որը սակայն, ի տարբերություն նորմալ մարդկանց զուրկ է բազում իրավասություններից և կարող է ծառայել զուտ որպես "տան կնիկ" ու երեխա դաստիրակող, միգուցե հասկանաք, որ կարելի է ուրիշների հետ զվարճանալու փոխարեն սեփական կնոջ հետ լավ ժամանակ անցկացնել ու ամեն օր գործից տուն վերադառնալիս՝ չտեսնել վերջինիս անբավարարված "մունաթ" դեմքը:

կնիքը կա, ուղակի երկար պատմությունա: եթե ուզում ես կարող եմ մանրամասն պատմել քեզ::oy
Հա, կուզենայի, որ մանրամասնեիք, մեր անատոմիայի դասընթացը ըստ երեևույթին լիարժեք չէր:think

Նայած ու հանդեպ կարելիա: Աղջիկներ կան որ նույնիսկ շնչելու իրավունք չունեն, իրանց համար ամեն ինչնա անբարոյական արարք:
Դե եթե դուք վստահ եք, որ միանգամայն լիազորված եք որոշել դիմացի կնոջ իրավունքները, ես ավելացնելու ոչինչ չունեմ, միայն կարող եմ ցավակցել Ձեր ներկա կամ ապագա կնոջը…

Դրանք ենքան էլ շատ չեն, բայց կարևոր են: Դրանք ել առանձին ես քեզ կասեմ: Լա՞վ:;)
Լավ, կսպասեմ…

Աբելյան
14.03.2011, 02:26
Որ ընկերուհի ունեցա, զաստավիտով ծխցնելու եմ: Իմ կարծիքով բարակ սիգարետը աղջկան կանացիություն ա տալի:

Mephistopheles
14.03.2011, 02:28
Որ ընկերուհի ունեցա, զաստավիտով ծխցնելու եմ: Իմ կարծիքով բարակ սիգարետը աղջկան կանացիություն ա տալի:

իսկ հաստ սիգարը՞

Աբելյան
14.03.2011, 02:30
իսկ հաստ սիգարը՞
Չէ, էդ մեկը պարտադիր տղամարդկային գործողություն ա: Հայ աղջկան չի սազում:;)

SSS
14.03.2011, 13:53
Գայթակղիչա, կիսամերկ կին'սավանով փաթաթված ,ծխախոտի գլանակը շուրթերին, եվ դեպի առաստաղ բարձրացող ծուխ:love Իսկական արվեստ:love:love

Գալաթեա
14.03.2011, 14:21
Որ ընկերուհի ունեցա, զաստավիտով ծխցնելու եմ: Իմ կարծիքով բարակ սիգարետը աղջկան կանացիություն ա տալի:

Փաստորեն լավ ա, որ ես քո հընգերուին չեմ, Հայկ, ես հաստերն եմ ծխում, էն էլ ինքնակամ, ոչ մեկ չի ծխցնում :)

Սլիմ
14.03.2011, 14:24
Գայթակղիչա, կիսամերկ կին'սավանով փաթաթված ,ծխախոտի գլանակը շուրթերին, եվ դեպի առաստաղ բարձրացող ծուխ:love Իսկական արվեստ:love:love
Սկզբի մասը իրոք գայթակղիչա, մնացածը գայթակզույան հե կապ չունի:)
Էն տղաները, որոնց կարծիքով գայթակղիչա ծխող կինը, երբևէ համբուրել են ծխող կնոջ? Չեմ հիշում ով էր ասել, որ ծխող կնոջ հետ համբուրվելը նույննա, որ մոխրամանի հետ համբուրվես::)
Հավեսի համար, մեկ մեկ, երկարատև սեքսից հետո կաելիա նա պառու ծխել :)

SSS
14.03.2011, 14:40

Չհասկացա ինչ էիր ուզում ասել :}

Սլիմ
14.03.2011, 14:47
Չհասկացա ինչ էիր ուզում ասել :}
Ասում եմ, կիսամերկ գեղեցիկ կինը գայթակղիչա, ինչ կապ ունի սիգարետով թե առանց;)

Shah
14.03.2011, 16:22
հա բա... "ՆՈՅ"ը բերանին դրած.. մնում ա 18 համարի կլուչն էլ ձեռքին ըլեր կդառնար մեր հարևան տաքսիստ վաչոն..
ի՞նչն ա դրա գրավիչ.. սենց բեսամթ հետ ե՞մ մնացել.. հարցը բարոյականությունը չի, ուղղակի գայթակղիչ բան չեմ տեսնում:

հ.գ. մեկ-մեկ էլ հազա ու խռպոտ ձենով քրֆի` կարա առխային զուգարան գնալուց M տառով դռան մոտ գնա:

Սլիմ
14.03.2011, 16:27

Բայց ինչի մե մեկ հազա, լավ էլ հաճախ կհազա, ատամները կդեղնեն, բերանից էլ նիկոտինի հոտ կգա , չհաշված վրայից:[

Sophie
14.03.2011, 19:19
Սկզբի մասը իրոք գայթակղիչա, մնացածը գայթակզույան հե կապ չունի:)
Էն տղաները, որոնց կարծիքով գայթակղիչա ծխող կինը, երբևէ համբուրել են ծխող կնոջ? Չեմ հիշում ով էր ասել, որ ծխող կնոջ հետ համբուրվելը նույննա, որ մոխրամանի հետ համբուրվես::)
Հավեսի համար, մեկ մեկ, երկարատև սեքսից հետո կաելիա նա պառու ծխել :)
Եթե համբուրող տղամարդը ևս ծխող է , մոխրամանի համը կամ հոտը դժվար զգա:)

Gayl
14.03.2011, 19:29
Եթե համբուրող տղամարդը ևս ծխող է , մոխրամանի համը կամ հոտը դժվար զգա:)

Դե գոնե կգտնվեն տղամարդիկ, ովքեր համբուրվելուց մի քանի ժամ առաջ կթարգեն ծխելը և ծամոնի օգնությամբ այդ տհաճը համը բերանից կհանեն, այ էտ դեպքում հաստատ տռապի համը կզգա:

Հայկօ
14.03.2011, 20:06
Շատ դժվար ա էս հարցին պատասխանելը:

Մեկ նայում եմ՝ նե՜նց գայթակղիչ են :love...

http://i.imgur.com/LVyvE.jpg

Մեկ էլ նայում եմ՝ ընդհանրապես գայթակղիչ չեն :scare.

http://i.imgur.com/BFYb4.jpg

Sophie
14.03.2011, 20:09
Դե գոնե կգտնվեն տղամարդիկ, ովքեր համբուրվելուց մի քանի ժամ առաջ կթարգեն ծխելը և ծամոնի օգնությամբ այդ տհաճը համը բերանից կհանեն, այ էտ դեպքում հաստատ տռապի համը կզգա:
Մի քանի ժամը ոչինչ չի տա: Որպես կանոն ծխող մարդկանց մոտ համի հոտի զգացողությունները որոշակի թուլանում են, եթե չասենք բթանում են:

Միքո
14.03.2011, 20:13
եթե միակ հարցը համն է, ներկա դրությամբ իմ համար մեկա :D ոչ մի հոտ ու համ չեմ առնում :}

Շինարար
14.03.2011, 20:19
Դպրոցի ճամփան

Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկա'ր
Շատերի համար:

Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:

Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է, սիրու'ն
Ձմեռ թե գարուն:

Ի՞նչ կապ ունի թեմայի հետ: Թեման դրդեց, որ գտնեմ:))

Shah
14.03.2011, 20:22
Շատ դժվար ա էս հարցին պատասխանելը:

Մեկ նայում եմ՝ նե՜նց գայթակղիչ են :love...

http://i.imgur.com/LVyvE.jpg
Մեկ էլ նայում եմ՝ ընդհանրապես գայթակղիչ չեն :scare.http://i.imgur.com/BFYb4.jpg
Հայկօ, մենակ ճշտով. էն "գայթակղիչների" հատկապես ի՞նչն ա գայթակղում :)))

Հայկօ
14.03.2011, 20:23
Ի՞նչ կապ ունի թեմայի հետ: Թեման դրդեց, որ գտնեմ:))

Ծխի՛, այ իմ խելոք Թագուշ,
Ծխի՛ Ռեդվայթ տարին բոլոր,
Ծխող կնգա հոտն է կտրուկ,
Թոքը՝ պայծառ ու լուսավոր:

Հեղինակ՝ Ալեքսանդր Ծատուրյան:

Հայկօ
14.03.2011, 20:23
Հայկօ, մենակ ճշտով. էն "գայթակղիչների" հատկապես ի՞նչն ա գայթակղում :)))

Երբ էն, ինչը գայթակղում ա, սկսում ա գայթակղել, էդ ժամանակ ծխած ունեմ ցանկացած ծխախոտ:

Gayl
14.03.2011, 20:24
Մի քանի ժամը ոչինչ չի տա: Որպես կանոն ծխող մարդկանց մոտ համի հոտի զգացողությունները որոշակի թուլանում են, եթե չասենք բթանում են:

Իսկ ի՞նչ գիտես, որ ոչինչ չի տա ;): Ես այդ կանոնին ծանոթ չեմ: Թե հոտառությունս և թե համային զգացողությունս գտնվում են գերազանց վիճակում, ավելին ասեմ ՝ համային զգացողությունս չափից ավել էլ ա :))

Mephistopheles
14.03.2011, 20:28
Իսկ ի՞նչ գիտես, որ ոչինչ չի տա ;): Ես այդ կանոնին ծանոթ չեմ: Թե հոտառությունս և թե համային զգացողությունս գտնվում են գերազանց վիճակում, ավելին ասեմ ՝ համային զգացողությունս չափից ավել էլ ա :))

Գել, դու գնա քնի, էս թեման քո համար չի… հոտառությունդ էլ հաստատ լավ ա… գելի հոտառություն ա

Gayl
14.03.2011, 20:29
Գել, դու գնա քնի, էս թեման քո համար չի… հոտառությունդ էլ հաստատ լավ ա… գելի հոտառություն ա

Մեֆ ջան ցերեկվա 9 ին ով ա՞ քնում :o:D: Բայց խի իմ համար չի, մենք ընենց «կու՞յս» էինք :D

Mephistopheles
14.03.2011, 21:14
Մեֆ ջան ցերեկվա 9 ին ով ա՞ քնում :o:D: Բայց խի իմ համար չի, մենք ընենց «կու՞յս» էինք :D

ընգեր դու ո՞րտեղ ես… աշխարհի ո՞ր ծայրում…

Սլիմ
15.03.2011, 10:20
Եթե համբուրող տղամարդը ևս ծխող է , մոխրամանի համը կամ հոտը դժվար զգա:)
Հավատա զգումա :)

ՆանՍ
15.03.2011, 14:50
Շատ դժվար ա էս հարցին պատասխանելը:

Մեկ նայում եմ՝ նե՜նց գայթակղիչ են :love...

http://i.imgur.com/LVyvE.jpg

Էն մեջտեղի աղջիկը հլը ինչքան նման ա Velvet-ին :o:)

Gayl
15.03.2011, 14:58
Էն մեջտեղի աղջիկը հլը ինչքան նման ա Velvet-ին :o:)

Հույս ունեմ կատակով ես գրել :o

ՆանՍ
15.03.2011, 15:12
Հույս ունեմ կատակով ես գրել :o

Կատակի կես հույս էլ չունենաս:D, լուրջ եմ գրել, դեմքով շատ նման ա:ok

impression
15.03.2011, 15:27
ժող, ծխող աղջիկը գայթակղիչ լինելու համար չի ծխում, եթե իսկականից ծխող ա էլի
ինքը ծխում ա, որովհետև ԾԽԵԼ ա ուզում
ասենք ինչի չեք հարցնում՝ զուգարան գնացող աղջիկը գայթակղի՞չ է, որովհետև ինքն էլ, չունի գայթակղիչ լինելու խնդիր, ինքը գնում ա, որովհետև ուզում ա գնալ :)

Chuk
15.03.2011, 15:35
ասենք ինչի չեք հարցնում՝ զուգարան գնացող աղջիկը գայթակղի՞չ է
Գայթակղիչ է :aha

Ձայնալար
15.03.2011, 15:36
Գայթակղիչ լինելու համար էլ են ծխում, Լիլ, հո գրած չի «նիկոտինային կախվածություն ունեցեղ աղջիկը գայթակղի՞չ է», գրած ա՝ «ծխող աղջիկը»:

ivy
15.03.2011, 15:37
Գայթակղիչ է :aha

Աղջիկը ընդհանրապես գայթակղիչ կատեգորիա ա. էկեք սրանով թեման եզրափակենք: :))

Ձայնալար
15.03.2011, 15:40
Օրինակ ես տղա հալովս եղել ա, որ գայթակղիչ լինելու համար էլ եմ ծխել ջահել վախտերով:

Էս ինչ մի անկեղծանալ անկեղծացա :D:D

Իսկ ընդհանրապես ամենագայթակղիչը chupa-chups -ով աղջիկներն են :beee

impression
15.03.2011, 15:40
Գայթակղիչ լինելու համար էլ են ծխում, Լիլ, հո գրած չի «նիկոտինային կախվածություն ունեցեղ աղջիկը գայթակղի՞չ է», գրած ա՝ «ծխող աղջիկը»:

ես մի տեղ կարդացել եմ, որ կնոջ դաստակը շատ ուժեղ էրոտիկ էներգետիկա ունի, ու դա ընկալվում է հիմնականում ենթագիտակցաբար
ծխելուց աղջիկները հիմնականում ցուցադրում են դաստակը, ու կա վարկած, որ կինը հենց մենակ դաստակը /ենթագիտակցաբար/ ցուցադրելու պահանջից է ծխում
խոխմ ա, չէ՞ :)

Սլիմ
15.03.2011, 15:43
Իսկ ընդհանրապես ամենագայթակղիչը chupa-chups -ով աղջիկներն են :beee
Էսկիմոն ավելի կգայթակղի:D

Ձայնալար
15.03.2011, 15:44
Հա, օրիանկ ինձ երբեմն ձգում են որոշ էռոտիկ չհամարվող «անմեղ» մարմնի մասեր :D

Chuk
15.03.2011, 15:44
Ասում եք՝ թեման փակե՞մ :))

ivy
15.03.2011, 15:46
Ասում եք՝ թեման փակե՞մ :))

Հիմա չէ, գարնան վերջին :))

Գալաթեա
15.03.2011, 15:47
Ասում եք՝ թեման փակե՞մ :))

Սպասի մի հատ գայթակղեմ հետո:
Գայթակղիչս ո՞վ կկպցնի :D

Ձայնալար
15.03.2011, 15:47
Ասում եք՝ թեման փակե՞մ :))

Թող մնա էլի, ես դուրս եմ գալի :oy

Chuk
15.03.2011, 15:48
http://www.samizdata.net/blog/~pdeh/smoking_girl.jpg

Gayl
15.03.2011, 17:52
Կատակի կես հույս էլ չունենաս:D, լուրջ եմ գրել, դեմքով շատ նման ա:ok

Լավ էլի, էս ինչ ասել ասիր :D:D

ՆանՍ
16.03.2011, 15:04
Լավ էլի, էս ինչ ասել ասիր :D:D

Չէ, բայց լրջով, դու իրան տեսել ես, նյուժե?լի չես նմանացնում, անխիղճ:D

Gayl
16.03.2011, 15:58
Չէ, բայց լրջով, դու իրան տեսել ես, նյուժե?լի չես նմանացնում, անխիղճ:D

Այո տեսել եմ ու ընդհանրապես նմանություն չկա :))

The silent river
16.03.2011, 22:43
http://i.imgur.com/ehydS.jpg

The silent river
16.03.2011, 22:44
http://i.imgur.com/nsAyOs.jpg

The silent river
16.03.2011, 22:45
http://i.imgur.com/NdFtX.jpg

Mephistopheles
16.03.2011, 23:54
ամենագայթակղիչ կնիկը դա Ալվարդ պետրոսյանն ա ու որ բերանը մի հատ սիգար դնես, համատարած օրգազմն անխուսափելի ա

Elmo
16.03.2011, 23:57
ամենագայթակղիչ կնիկը դա Ալվարդ պետրոսյանն ա ու որ բերանը մի հատ սիգար դնես, համատարած օրգազմն անխուսափելի ա

ու ինքը ծերից ծեր բնական ա է: ոչ մի պլաստիկ վիրահատություն, ոչ մի իմպլանտանտներ ոչ մի կոսմետիկա:

Mephistopheles
16.03.2011, 23:59
ու ինքը ծերից ծեր բնական ա է: ոչ մի պլաստիկ վիրահատություն, ոչ մի իմպլանտանտներ ոչ մի կոսմետիկա:

հա ախպեր, ինքն ընդհանրապես օրգազմիկ անձնավորություն ա… իրական կնոջ կերպար… իսկական մայրություն

Դեկադա
17.03.2011, 08:17
ամենագայթակղիչ կնիկը դա Ալվարդ պետրոսյանն ա ու որ բերանը մի հատ սիգար դնես, համատարած օրգազմն անխուսափելի ա

Ալվարդ Պետրոսյանը ով ա՞…

Ariadna
17.03.2011, 09:30
Ալվարդ Պետրոսյանը ով ա՞…

Շուշան Պետրոսյանի հոքիրը :))

ՆանՍ
17.03.2011, 09:32
Այո տեսել եմ ու ընդհանրապես նմանություն չկա :))

Լսի, բայց դու խի? ես էդքան անհամեստ իմ ասածի նկատմամբ:D

Դեկադա
17.03.2011, 09:41
Շուշան Պետրոսյանի հոքիրը :))

բա դրա/նց/ ի՞նչն ա օրգազմիկ, հետն էլ համատարած...ուր ենք հասել:D

Ariadna
17.03.2011, 13:05
բա դրա/նց/ ի՞նչն ա օրգազմիկ, հետն էլ համատարած...ուր ենք հասել:D

Գայ ջան, իրոնիայով էր ասված, մի հատ փնտրի google.am - ում իրան, պարզ կդառնա։ http://www.armradio.am/pic/Alvard%20Petrosyan.jpg

Դեկադա
17.03.2011, 14:24
Գայ ջան, իրոնիայով էր ասված, մի հատ փնտրի google.am - ում իրան, պարզ կդառնա։ http://www.armradio.am/pic/Alvard%20Petrosyan.jpg

:D ես ամեն ինչ լուրջ եմ ընդունում: Մտածեցի ես ինչքան պիտի խմած լինեն, որ իրանք անգամ ծխախոտով, գայթակղիչ երևան աչքներին: