PDA

Դիտել ողջ տարբերակը : Մնալ մեկի հետ՝ խղճահարությունից դրդված



Մանե
15.03.2008, 18:39
Հաճախ լսում եմ սենց արտահայտություններ.«Ես նրան չեմ սիրում,բայց դե ինքը առանց ինձ չի կարա,դրա համար էլ իրա հետ եմ մնում,որ գնամ,լավ չի լինի».
«Ես իրան խղճում եմ,չեմ հեռանա»;) բլա-բլա Եվ այլ նմանատիպ արտահայտություններ:Ես,լինելով ծայրահեղությունների սիրահար,երբեք չեմ կարող ընդունել էդ տեսակետը ոչ իմ կողմից,ոչ էլ իմ նկատմամբ:
Ինչ եք կարծում,կարո՞ղ եք ապրել մեկի հետ,ում չեք սիրում և միայն խղճահարություն եք զգում,թե՞ կհեռանաք: :think

keyboard
15.03.2008, 18:58
Ռուսերեն արտահայտություն կա Лучше горькая правда, чем сладкая ложь.
Ավելի լավ է, սկզբում մի քիչ շատ տառապել, հետո հանգստանալ , քան թե ողջ կյանքում տառապել: Չեմ հավատում, որ խղճահարությունից մեկի հետ մնալը երկարատև երևույթ է, առավելագույնը մեկ ամիս, եթե դա սիրո չվերածվեց իհարկե: Այդ արտահայտություններն ասողները շատ անգամ չեն էլ հասկանում, որ մինչև ականջները խրված և սիրահարված են տվյալ անձնավորությանը, այնպես որ իմ կարծիքով հնարավոր չէ:B:think

VisTolog
15.03.2008, 19:07
Իսկապես շատ տարածված և ցավալի իրավիճակ է;
Կարճ ասած ես չէի ապրի, ինչքան էլ, որ խղճայի, ի վերջո դա իմ կյանքն է, ես չեմ ծնվել, որ իմ կյանքի մեծ մասը, եթե իհարկե ոչ մինչև կյանքիս վերջը, իրա հետ անցկացնեմ:

Ambrosine
15.03.2008, 20:15
Հենց այդ մեկը կնախընտրի մնալ միայնակ, բայց չհանդուրժել, որ իր սիրելին աջ ու ձախ բոլորին հայտարարի, թե այդ մեկի հետ է, որովհետև խղճում է:[ Ես դա չեմ ընդունում: Բայց լինում են ինչ-որ եզակի արտառոց դեպքեր, երբ ուրիշ ելք չկա, քան մնալ այդ մեկի կողքին: Օրինակ` իմ ծանոթներից մեկը անպատասխան սիրուց գժվել ա:( Հիմա չգիտեմ, թե այդ աղջիկը ինչպես է վերաբերվելու այս հանգամանքին: Կհամաձայնի լինել այդ տղայի հետ, թե կթողնի այդպիսի վիճակում? Բայց աղջկան էլ մեղադրելու չի է:8