PDA

Դիտել ողջ տարբերակը : Այս ի՞նչ դարձա ես...



Adam
14.03.2008, 11:47
էսպիսի մի հարց: Գրքերից մեկում կարդացել եմ, որ մահանալուց հետո մարդը ծնվում է որպես կենդանի... օրինակ շուն և այլն...: Չեմ կարող ասել, որ չեմ հավատում, որովհետև չհավատալն էլ է աբսուրդ: Պատկերացրեք... դուք մահից հետո վերածնվում եք կենդանու մարմնում: Օրինակ՝ շան, կամ կատվի: Եվ դուք էլ հիշում եք, թե ով եք եղել նախկինում:
Ի՞նչ կանեք այդ դեպքում: Ձեզ մեքենայի տակ կգցե՞ք: :D , կամ կփորձեք գնալ ձեր հարազատների մոտ, և հաչալով կամ մլավելով ինչ-որ բան հասկացնել: :D
Իսկ ընդհանրապես եթե սա գոյություն ունի... ապա ի՞նչ կենդանու մարմնում կցանկանայիք վերածնվել...

Ռուֆուս
14.03.2008, 11:51
Ես ձի կուզենայի դառնալ, կամ աղվես: :D

keyboard
14.03.2008, 11:58
Ասեմ, որ չեմ հավատում բերածդ փաստերին, քանզի, եթե ասեքն մեկը մահանալուց հետո արծիվ դառնկա կգնա իր ընտանիքի մոտ:hands
Կարծում եմ, որ մահանալուց հետո, մարմնից անջատվում է հոգին եվ տեղափոխվում մել այլ ածխարհ, որտեղ միայն հոգեվորն է եվ անվերջանալի:
Իսկ եթե ասեքն հավատայի, կուզեի արծիվ կամ ձուկ դառնայի, որ նախ վերեվից տեսնեյի ամեն ինչը մեկ էլ օվկիանոսի հատակը իջնեի եվ տեսնեի խորտակված նավերը, որոնք այնքան մեծ պատմություն ունեն իրենց մեջ::B

Yellow Raven
14.03.2008, 15:05
Չէ, ես չեմ հավատում սենց բաների, ավելի շատ հեքիաթային աշխարհում կարան սենց բաներ տեղի ունենան: Մահից հետո կա կյանք ըստ Աստվածաշնչի ու ես հենց էտ Աստվածաշնչյան կյանքին եմ հավատում:

VisTolog
14.03.2008, 15:43
Մենք հո կախարդական աշխարհում չենք ապրում;Չգիտեմ հավատամ թե չէ... բայց դե կպատասխանեմ հարցիդ.
Նախ կցանկանայի վերաապրել շան մարմնում;Մեկա, մարդիկ ինձ 60% -ով համոզված եմ, որ լավ կվերաբերվեն:
Վազելով կգնայի հարազատներիս մոտ, եթե իհարկե էն աշխարհում ոչ մեկ իմ դիմաց պայման չի դրել, որ եթե ես գնամ հարազատներիս մոտ, նրանցից մեկին բան կպատահի:
Դե~, սկզբում կնստեմ մի պատի տակ, ու հունգուր-հունգուր կլացեմ:cry:lol
Իսկ հետո կամ կշարունակեմ ապրել, կամ էլ ինձ մոստից կգցեմ:

WArmanW
14.03.2008, 16:31
Փիղ` երկար են ապրում, հեռու են տեսնում, ու իրենց բան ասող չկա:

Ծով
14.03.2008, 16:41
Եթե ես լինեի շուն, կգտնեի նախկին կյանքում ոտքս կծած շանը և հաշիվ կպահանջեի…:D
Չէ…ըստ էության ես էս թեման մեծ հետաքրքրությամբ բացեցի…մտածում էի ինչ որ լուրջ հոգեբանական քննարկման զարկ ա տրված…և հանկարծ…:(
Օրինակ մարդու ներաշխարհի էվոլուցիան և դրա ազդեցությունը արտաքին աշխարհի վրա…:D Այս ի՞նչ դարձա ես…

Աբելյան
14.03.2008, 16:49
ես՝ մի հատ բակտերիա կուզեի դառնայի, ու իմ համար խախանդ ապրեի Անտարկտիդայի սառույցների մեջ
(բա որ հանկարծ իսկականից տենց բան կատարվի...)...

Երկնային
14.03.2008, 18:41
Ռեինկորնացիայի մասին շատ բաներ եմ կարդացել… ասեմ, որ կան բաներ, որին հավատում եմ... իսկ եթե հավատում եմ նրան, որ մարդու հոգին մի քանի կյանք է ապրում, գուցե դրանցից մեկը կենդանու կերպարանքով կլինի… :oy

իսկ ինչ վերաբերում է հիշելուն… եթե նույնիսկ մարդու հոգին մի քանի կյանք ապրի, նա չի հիշի իր նախկին կյանքը… միայն կյանքի որոշ հատվածներ ենթագիտակացբար… ընդհանրապես հոգու` մի քանի կյանք ապրելու վարկածով են օրինակ բացատրում Դեժա Վյու ասվածը… բոլորիս մոտ էլ եղել են նման տարօրինակ զգացողություններ… օրինակ առաջին անգամ գտնվում ես մի վայրում, բայց քեզ թվում է, թե արդեն եղել ես այստեղ… ինչ-որ մեկը մի բան ասաց, դու էլ միտածում ես «Ես գիտեի, որ էսպես կասի»… կամ նոր ես ծանոթանում մոկի հետ, բայց թվում է թե ամբողջ կյանքւոմ դ ճաաչել ես իրեն… ու լիքը նմանատիպ բաներ… :)

Հոգու` մի քանի կյանք` ավելի կոնկրետ տասներեք կյանք, ապրելու վարկածի կողմնակիցները այս ամենը բացատրում են նրանով, որ անցյալ կյանքում արդեն հայտնվել ես նման իրավիճակում…
Բայց դե մեզանից ոչ ոք վստահ չի կարող լինել` նման բան կա, թե չէ…

Եթե ընկտրելու լինեի, կուզենայի թիթեռնիկ, կամ սպիտակ աղավնի լինել… :oy
իսկ ավելի ուժեղ կենդանիներից օրինակ առյուծիկ… :P

Հ.Գ. էս ինչքա~ն գրեցի… :D

Dayana
14.03.2008, 18:47
Եթե ընկտրելու լինեի, կուզենայի թիթեռնիկ, կամ սպիտակ աղավնի լինել… :oy
իսկ ավելի ուժեղ կենդանիներից օրինակ առյուծիկ… :P

Հ.Գ. էս ինչքա~ն գրեցի… :D

Նյուտիկ դու առյուծ չես կարող լինել, բնությունդ ուրիշա, հասկանում ես :oy դու մենակ թիթեռ 7-րդ ամպիկի վրա ;) աղավի էլ չես լինի ;) մենակ թիթեռ :P իմ ավատարի նման պուշ թիթեռ :)

Սերխիո
14.03.2008, 20:28
կուզեի լինել ագռավ ,որ մեռնելուց հետո իմ սաղ չուզողների վրա կռռռայի...:sulel
իսկ ընդհանրապես ,թռչուն լինելը լավ բան ա ,կհետևի բոլորին ...:secret

Սամվել
14.03.2008, 20:32
Ժող Նապաստակի տարբերակն էլ քննարկեք :D:D

Իրանք էլ կյանքը Հաճույքների մեջ են անցկացնում :D:D::lol

Kuk
14.03.2008, 20:39
էսպիսի մի հարց: Գրքերից մեկում կարդացել եմ, որ մահանալուց հետո մարդը ծնվում է որպես կենդանի... օրինակ շուն և այլն...:

Մարդն ինքը տեղով կենդանի է, նույնիսկ ամենավայրի կենդանին է: Այնպես որ, ինչ էլ ծնվելու լինենք մյուս կյանքում, գոնե ավելի անմեղ ու բարի կլինենք:

Ավելացվել է 3 րոպե անց
Երբևէ տեսե՞լ եք որևէ կենդանի հարձակվի մեկ այլ՝ քնած կենդանու վրա: Ընդամենը երկու շաբաթ առաջ տեսանք թե ինչպես մարդը հարձակվեց քնած մարդու վրա:angry

Սերխիո
14.03.2008, 20:42
Իրանք էլ կյանքը Հաճույքների մեջ են անցկացնում :D:D::lol

բա որ էգ նապո լինես ,սաղ օրը շինելու են:D:think

Սամվել
14.03.2008, 21:04
բա որ էգ նապո լինես ,սաղ օրը շինելու են:D:think

Չէ, Բայց սեռի փոփոխության մասին բան գրած չէր :stop:D:D:hands

Սերխիո
14.03.2008, 21:33
բայց չի էլ բացառվում :noti

Adam
14.03.2008, 23:09
Մորաքույրս մի հատ ցանկ ունի...միշտ ասում եմ, որ գնամ իրանց տուն, ինձ ցույց տա, բայց տենց էլ մոռանում եմ...: էտ տաբլիցան ինքը առելա Հունաստանից, բայց ամբողջությամբ ինքը ռուսերենա: Հենց էսպես էլ կոչվումա. Ռեինկարնացիա.
Դրանով չգիտեմ ոնց, կարողանումա հաշվել մինչև 1989 թ. ներառյալ ծնվածներին... այսինքն իրենց նախորդ կյանքում ինչ են եղել...: 1989-ից այն կողմ ծնվածներինը չի լինում հաշվել: Ընկերս խնդրեց, որ այդ ցանկի միջոցով, մորաքրոջս օգնությամբ իմանամ իր մայրիկի ռեինկարնացիայի մասին: Զուտ հետաքրքրությունից դրդված: Ասեց իր մայրիկի ծննդյան օրն ու տարեթիվը: Հենց այդպես էլ մորաքույրս հաշվումա էտ ցանկի օգնությամբ: Այդ ընկերոջս մայրը հիմա զբաղվում է կար անելով... այսինքն կարի տնային պատվերներ է ընդունում: Մորաքրոջս հաշվարկումներից հետո պարզվեց, որ ընկերոջս մայրը նախկին կյանքում եղել է տղամարդ, ապրել է 1880-ականներին և աշխատել է կարի ֆաբրիկայում: Բայց եղել է տղամարդ: Իրոք զարմանալի էր, չնայած գրածս այդքան էլ կապ չունի այս թեմայի հետ, բայց ասի գրեմ...
Ի միջայլոց, լավա հիշեցի.... էս քանի օրը գնալու եմ վերցնեմ էտ տաբլիցան, ու ասեմ ինձ էլ սովորացնի թե ոնց են հաշվում... հետաքրքիրա...

VisTolog
14.03.2008, 23:26
Շատ հետաքրքիր էր:
Բայց հետաքրքիրա, թե էդ ցուցակը ստեղծողը ինչա իմացել, թե ինչը ոնցա:

Adam
14.03.2008, 23:38
Շատ հետաքրքիր էր:
Բայց հետաքրքիրա, թե էդ ցուցակը ստեղծողը ինչա իմացել, թե ինչը ոնցա:

Ինձ էլա հետաքրքիր: Հեսա էս քանի օրը կվերցնեմ, ու ըստ իմ նայածի, կգրեմ :)