PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայրենի՞ք, թե՞ ընտանիք



Vaho
08.10.2006, 22:18
Ասենք դուք ձեր ընտանիքի հետ արտերկրում եք և շատ եք ուզւմ վերադառնալ հայրենիք,որովհետև կարոտել եք,ել չեք դիմանում.բայց ձեր ընտանիքը չի ուզում վերադառնալ Հայաստան:Ինչպես կվարվեիք"գալ Հայաստան առանց ընտանիքի թե՞ մնալ ընտանիքի հետ հայրենիքից կարոտ::esim

StrangeLittleGirl
08.10.2006, 22:22
Առաջին հերթին ես արտերկիր չէի մեկնի ապրելու :P

Vaho
08.10.2006, 22:25
Առաջին հերթին ես արտերկիր չէի մեկնի ապրելու :P
Շնորհակալություն դրա համար շատ ճիշտել կանեիք:ok

Fobus
08.10.2006, 23:35
ամենայն հավանականությամբ կմնայի ընտանիքիս հետ ... շաաատ գոհ եմ .. որն դեռ տենց ընտրության առաջ չեմ կանգնել ... ու երևի չկանգնեմ ... քանի որ ցանկությունս մեծ չէ ստեղ ապրելու

քաղաքացի
08.10.2006, 23:44
Ընտանիքս արտերկրում են: Երբ զարմանում են, թե ինչու՞ ես էլ չեմ գնում, պատասխանում եմ «Թող իրանք գան»:
Կմնամ այնքան, որ ստիպված ետևվից ե՛ս անջատեմ լույսերը:

Esmeralda
08.10.2006, 23:55
Չէի ցանկանա նման ընտրության առջև կանգնել... ու չեմ կանգնի... ծնողներս էլ, ինչպես ես հայրենասեր են և Հայաստանից դուրս չեն կարողանում երկար մնալ....

Վարդգես Պետրոսյանի "Կրակե շապիկ" ստեղծագործության մեջ... այս պահը տարբեր դեպքերում լավ երևում է....

Քո ցավը, Հայրենիք, կրակե շապիկ է,
Հագնում եմ, վառում է, հանում եմ, մեռնում եմ...
...
Հագնում եմ, վառում է, հանում եմ՝ մեռնում եմ,
Հայրենիք, քո սերդ էլ՝ կրակե շապիկ է...

Lionne_en_Chasse
09.10.2006, 00:39
Նմանատիպ թեմաները արդեն ինձ մոտ ժպիտ է առաջացնում ( հեգնական) :)
Ճիշտ է չեմ սիրում ֆորումի հարցերին պատասխանել սեփական կյանքը պատմելով , բայց այս դեպքում դա անհնարին է , քանի որ ի տարբերություն շատերի ամպագոռգոռ հայրենասիրական ճառերի, ես արել եմ ու սեփական մաշկիս վրա եմ զգացել և´ ընտանքի , և´ հայրենիքի կարոտը :
Ընտանիքիս կարոտը շատ երկար եմ զգացել ( շատ ասելով չի նշանակում 2-5 տարիներ ... :) ) Իհարկե ես ձեզ չեմ նկարագրի վաղ մանկությունից մինչև հասուն տարիքում ունեցածս ապրումները ( վստահում եմ ձեր երևակայությանը) , բայց ասեմ, որ հայրենիքից հեռացել եմ գիտակցաբար , հասկանալով ինչ եմ " կորցնում " ինչը կրկին վերգտնելու համար... և հազար ափսոս որ այդքան հետաձգել եմ այդ քայլը : Այժմ էլ ինձ համար հեշտ չի, քանի որ այն հողը, որում ծնվել, մեծացել, սովորել , .... եմ ....դե լավ, վերջապես ապրել եմ, չի կարող իրեն չհիշեցնել իր ամբողջ խորությամբ : Եվ այս հողը, որում ես ապրում եմ հիմա, այս լեզուն որով ես խոսում եմ ամեն օր, այս ազգերը, որոնց հետ շփվում եմ...այստեղ ամեն ինչ օտար է ինձ համար , չնայած որ բավականին երկար տարիներ է ինչ ապրում եմ այստեղ : Բայց միևնույն է չեմ վերադառնա առանց ընտանիքիս : Գիտեք ինչ, ես չեմ հավատում այն մարդկանց հայրենասիրությանը ( չհաշված պատմական բացառիկ դեմքերի) , որոնք ընտանիքից վեր են դասում ինչ-որ բան , իմ հայրենիքը նախ և առաջ իմ տնից, իմ ծնողից, իմ հարազատից է սկսվում :
Ես արհամարում եմ այն մարդկանց հայրենասիրությունը, որը դրսևորվում է միայն հայրենիքում ապրելով ու աջ ու ձախ կուրծք ծեծելով " ես երբեք չեմ հեռանա, չեմ լքի ....ես եմ իսկական հայը , քանի որ դժվար տարիներին մնացի ու չգնացի ....չդավաճանեցի..." ու կյանքում դատարկ շաղ տալուց բացի մատը մատին չեն խփել հայրենիքի համար: Դա նրանց մենաշնորհը չի, որ նրանք ծնվել են հայրենիք կոչված տարածքում և մանկության տարիներում նրանց ճակատագիրը ծնողների որոշումներից կախված չի եղել և դրանով չի չափվում, թե նա ինձանից՝ գիտակցաբար հեռացածից, քանի տոկոսով է ավել հայ ու հայրենասեր

Հ.Գ Եվ ընդհանարպես սխալ է կշեռքի երկու նժարին դնել հայրենիքն ու ընտանիքը , որովհետև այդ երկուսի հանդեպ սերը չի կշռվում ու չափվում

StrangeLittleGirl
09.10.2006, 01:31
Ես էլ եմ ապրել Հայաստանից դուրս ու ապրել եմ ընտանիքիս հետ: Կարող էի չվերադառնալ, բայց վերադարձել եմ: Որոշողը մայրս է: Այն ժամանակ մեղադրում էի նրան (10 տարեկան էի), բայց հիմա եմ հասկանում, որ շատ էլ ճիշտ է արել: Հայրենիքը դրսից չեն սիրում, այլ գալիս են հայրենիք և փորձում ինչ-որ բան փոխել:
Բայց ինձ համար ընտանիքս շատ ավելի կարևոր է, քան հայրենիքս: Վերջիվորջո, հայրենիքն ինձ ոչինչ չի տվել, իսկ ընտանիքը տվել է:

Մելիք
09.10.2006, 08:48
Ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչի են մարդիկ հայրենասիրության թեման էսքան սիրում քրքրել: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ ա հայրենասիրությունը, ու գնալ, մնալ, ապրել, մեռնելը ինչ կապ ունի սրա հետ: Էն գաղափարով, որ մարդիկ հիմնականում ունեն (նենց, ոնց որ ես եմ հասկանում) հայրենասիրության մասին, ես ինձ հայրենասեր չեմ համարում: Հայաստանից հեռանալը շատ հնարավոր եմ համարում, բայց չէի ուզի, ոչ թե ինչ որ վերացական հայրենասիրական գաղափարի համար, այլ ուղղակի որովհետև սիրում եմ Երևանը ու ինձ հացհելի ա ստեղ ապրելը: Եթե գնամ էլ , կկարոտեմ ոչ թե "հայրենիքին", այլ էս քաղաքի մի տեսակ տաքուկ, բարի ու ջահելական մթնոլորտին, կկարոտեմ ընկերներիս ու ընտանիքիս: Իսկ եթե մնամ, կփորձեմ, թեկուզ մի ծուռ բան դզել, բայց էլի, ոչ թե ինչ որ վերացական գաղափարի համար, այլ մի քիչ ավելի նորմալ երկրում ավելի նորմալ ապրելու համար:

Artgeo
09.10.2006, 08:51
Իմ մոտ հակառակնա։ Ես հայրենիքում եմ, ընտանիքս ոչ հայրենիքում։ Իմ մոտ էլ սենցա հայրենիք - ծննդավայր։ Դեռ չեմ ընտրել որևէ մեկը, առայժմ հոսում է ինքնաբերաբար, բայց մոտ մեկ տարի հետո պիտի ընտրեմ... Չգիտեմ, հիմա դրա մասին աշխատում եմ չմտածել, թողել եմ ինքն իրեն գնումա... :(

քաղաքացի
09.10.2006, 11:01
Իմ մոտ հակառակնա։ Ես հայրենիքում եմ, ընտանիքս ոչ հայրենիքում։ Իմ մոտ էլ սենցա հայրենիք - ծննդավայր։ Դեռ չեմ ընտրել որևէ մեկը, առայժմ հոսում է ինքնաբերաբար, բայց մոտ մեկ տարի հետո պիտի ընտրեմ... Չգիտեմ, հիմա դրա մասին աշխատում եմ չմտածել, թողել եմ ինքն իրեն գնումա... :(
Իմ մոտ էլ է նույն բանը: Այդ մի տարին իմ մոտ անցել է ու քեզ ասեմ, որ ինքնաբերաբար կմնաս այստեղ: Դա իմ կարծիքով: ;)

John
09.10.2006, 14:36
Դժվարանում եմ պատասխանել… Երբևէ չեմ ապրել Հայրենիքիցս դուրս, դրա համար էլ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպիսի՞ զգացումներ ունի Հայրենիքից դուրս ապրող Հայը ու հույս ունեմ, որ երբևէ չեմ կանգնի նման ընտրության առաջ…

StrangeLittleGirl
09.10.2006, 18:39
Եթե գնամ էլ , կկարոտեմ ոչ թե "հայրենիքին", այլ էս քաղաքի մի տեսակ տաքուկ, բարի ու ջահելական մթնոլորտին, կկարոտեմ ընկերներիս ու ընտանիքիս:
Ինձ մոտ էլ է նույն բանը… թե չէ Հայաստա՜ն… չէ՛ մի
եթե ինչ և ում ունեմ-չունեմ հետս տանեմ արտերկիր, սպանեն, էլ հետ չեմ գա: Բայց դա իդեալական տարբերակն է, որը երբեք չի կարող լինել:

Esmeralda
09.10.2006, 19:59
Ինձ մոտ էլ է նույն բանը… թե չէ Հայաստա՜ն… չէ՛ մի
եթե ինչ և ում ունեմ-չունեմ հետս տանեմ արտերկիր, սպանեն, էլ հետ չեմ գա: Բայց դա իդեալական տարբերակն է, որը երբեք չի կարող լինել:
Օրինակ ինձ մոտ այդպես չէ.... Ես կարոտում եմ հենց Հայաստանը... լեռները... որ նայում ես շուրջդ, լրիվ լեռներ են... եսիմ... շատ եմ սիրում Հայաստանս...

dvgray
09.10.2006, 20:34
Ասենք դուք ձեր ընտանիքի հետ արտերկրում եք և շատ եք ուզւմ վերադառնալ հայրենիք,որովհետև կարոտել եք,ել չեք դիմանում.բայց ձեր ընտանիքը չի ուզում վերադառնալ Հայաստան:Ինչպես կվարվեիք"գալ Հայաստան առանց ընտանիքի թե՞ մնալ ընտանիքի հետ հայրենիքից կարոտ::esim

Ետե չափահաս ես, ու վստահ ես քո վրա, ապա պետք է անես են, ինչ ուզում ես:
Չխախտելով պետական օրենքները և Քրիստոսի 10 պատվիրանները:

Մնացածը - դա կարևոր չէ: Նամանավանդ երիտասարդ մարդու համար:

P.S. Մի քիչ "ավանտյուրիզմը" չէր խանգարի: Հլա դեր կհասցնես բիձու պես մտացել ու գործել :)

Աբելյան
10.10.2006, 15:03
Եթե հանկարծ իմ հայրենիքը կարոտեմ, կգամ:

Լոս
10.10.2006, 19:36
2-նել..

Marduk
10.10.2006, 20:44
Ես որոշում կընդունեի վերադառնալ, երևի թե :B

Astghik
16.10.2006, 16:04
Ընտրություն ընտանիքի ու հայրենիքի միջև՞:
Իսկ մի՞թե կարող ես չսիրել մեկը, որպեսզի սիրես մյուսը, մի՞թե կարող ես կորցնել մեկը, որպեսզի ունենաս մյուսը: Բոլորովին:
Ես ինքս Հայաստանից հեռու եմ ապրում՝ իմ ընտանիքի հետ միասին, բայց ես չեմ կորցրել իմ հայրենիքը: կկորցնեմ հայրենիքս, եթե թաքցնեմ ուրիշներից, որ հայ եմ, եթե դադարեմ խոսել ու մտածել հայերեն, եթե դադարեմ ուղղակի սիրել իմ հայրենիքը... Իսկ դա, հավատացնում եմ ձեզ, երբեք չի լինի...

Գաղթական
24.09.2008, 22:45
Ինձ համար Հայրենիքս սկսվել ու շարունակվում է Ընտանիքիցս..
Այսինքն՝ Հայրենիքս Ընտանիքիցս է բխել..

Բայց Ընտանիքս էլ Հայրենիքիցս է բխում..
Քանի որ Ընտանիքս Ազգիս անբաժան ու կենսատու բջիջն է.. ճիշտ այնպես՝ ինչպես յուրաքանչյուր Հայի Ընտանիք..
իսկ Հայրենիքս դա Ազգիս գոյատևման ու լիարժեք կենսունակության սահմանափակ հատվածն է.. ասել է թե՝ Ազգիս Տունը..

իսկ հայտնի է, որ ո՛չ Ընտանիքն է, առանց Տան, լիարժեք, ո՛չ էլ Տունը՝ առանց Ընտանիքի..


Ընտանիքս՝ ծնողներս ու քույրերս, ապրում էին ու են Հայաստանում..
երկար ու ձիգ տարիներ ապրում էի մեն-մենակ օտար ափերում..
մեն-մենակ էի՝ մինչև ստեղծեցի մի նոր Ընտանիք..
քանի դեռ Ընտանիքս չեմ կարող տանել Հայրենիք՝ Հայրենիքը բերեցի Ընտանիքիս մեջ..
կինս՝ ճիշտ է՝ Հայ է, բայց շատ թույր ու բացսական կարծիք ուներ Հայաստանի ու ընդհանրապես Հայ Ազգի ներկայացուցիչների գերակշիռ մասի մասին..
նույնիսկ իրենց ընտանիքում, նախորդում, խոսում էին, մեծ մասամբ, օտար լեզվով..
Հայաստանում իր կյանքը պատկերացնելու մասին անգամ չէր էլ ուզում մտածել..

բայց այժմ պատկերը բոլորովին այլ է..
Տանը խոսում ենք միմիայն Հայերեն ու ազատվել է բացարձակապես բոլոր կոմպլեքսներից, թե ամոթ է՝ բա որ հանկարծ Հայերեն սխալ խոսի..
Մեծագույն սիրով ու ջանասիրությամբ անցավ Հայ գրերի ուսումնասիրմանը՝ Հայաստանից ուղարկված Այբբենարանը ամենուր հետը տանելով, որ հանկարծ ոչ մի ազատ ժամ զուր չվատնի առանց իր ԱՅԲՈՒԲԵՐԱՆ-ի (ինչպես ինքն էր այն կոչում..)..
Այժմ ենթադրում է տարբեր հնարավորություններ, թե ինչ բնագավառում ինքը կկարողանա աշխատել Հայաստանում, որպեսզի առավելագույնս օգուտ տա հասարակությանը..

իսկ ես ինքս էլ.. չնայած, որ սիրտս ամեն ակնթարթ Հայաստան է ձգտում, ուղեղս դեռևս հապաղում է.. դեռ պահը լավ չի հասունացել..
Ընտանիքս էլ վերջնականապես կտեղափոխեմ Հայաստան, երբ համոզված լինեմ, որ նրա համար կկարողանամ այնտեղ ապահովել լիարժեք կենսամակարդակ.. իսկ այդ մակարդակը ապահովելուն ոչ թե պետք է սպասել.. այլ՝ գործել.. իսկ շատ հաճախ դրսից գործելը շատ ավելի օգտավետ է լինում..

VisTolog
24.09.2008, 23:37
Կարճ ժամանակով մենակս կգայի.

Vive L'Armenie
25.09.2008, 19:39
Ասենք դուք ձեր ընտանիքի հետ արտերկրում եք և շատ եք ուզւմ վերադառնալ հայրենիք,որովհետև կարոտել եք,ել չեք դիմանում.բայց ձեր ընտանիքը չի ուզում վերադառնալ Հայաստան:Ինչպես կվարվեիք"գալ Հայաստան առանց ընտանիքի թե՞ մնալ ընտանիքի հետ հայրենիքից կարոտ::esim

Բարդ հարց է...
Այդ մարդկանց ցուցակի մեջ ես էլ կամ ցավոք սրտի... :(
Նախընտրել եմ մնալ ծնողներիս հետ, ուստի առանց նրանց էլ չեմ պատկերացնում կյանքս, բայց միևնույն ժամանակ էլ փորձում եմ լինել հայրենի հողում՝ հարազատներիս հետ... :(
Դժվար հարց է, ոչ ոք էլ չպիտի կանգնի այդպիսի խնդրի առջև...