PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարելի՞ է ծանոթանալ

Dayana
12.03.2008, 15:13
Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ երբեմն տղաները մոտենում են աղջիկներին ու ծանոթանալու առաջարկ անում, իսկ մերժվելու դեպքում ծիծաղում աղջկա վրա։ Ի՞նչ եք կարծում, աղջիկն ունի մեղավորություն, թե դա ուղղակի պատահականություն է լինում։
Միշտ մտածել եմ, որ աղջիկն է մեղավոր, որ տղաները զգում են աղջիկը "հեշտ հասանելի է" ու դրա համար են մոտենում, բայց... Ի՞նչ կասեք դուք։

Հ.Գ. Մոդեռներին խնդրում եմ թեման չտեղափոխել, քանի որ կարծում եմ սա հոգեբանական բացատրության կարիք ունի։

Մանե
12.03.2008, 15:18
Մի բան ասեմ,նոր գնամ:)

Միշտ մտածել եմ, որ աղջիկն է մեղավոր, որ տղաները զգում են աղջիկը "հեշտ հասանելի է" ու դրա համար են մոտենում, բայց... Ի՞նչ կասեք դուք։
։
Ինչ-ինչ,բայց էս մտքի հետ ընդհանրապես համաձայն չեմ;) Տվյալ դեպքում չեմ հասկանում «հեշտ հասանելի» ասվածը ինչով ա դրսևորվում/չեմ խոսում բացառությունների մասին:)/: Աղջկա մեղավորությունը կայանում ա նրանում,որ գրավի՞չ ա:think Լավ,մնացածը հետո կգրեմ :)

Kuk
12.03.2008, 15:29
Փորձեմ հնարավորինս թեթև մոտենալ հարցին.
Ամեն դեպքում կարծում եմ, որ աղջիկը չպետք է լինի հեշտ հասանելի: Իսկ այն տղայի հետ, ով իր հանդեպ անտարբեր չի, պետք է հնարավորինս լավ վերաբերվի, չէ որ այդ տղան իր հանդեպ ուշադիր է, մտահոգ է, ինչու չէ՝ նաև սիրում է: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ աղջկա կողմից նորմալ պատասխանից հետո՝ լինի դա դրական թե բացասական, տղան չի կարողանում ընդունել այն փաստը, որ տվյալ աղջիկը իր նկատմամբ անտարբեր է, և փորձում է ինչ որ կերպ վիրավորել աղջկան, նա…ի՞նչ ասեմ, որ կոպիտ չհնչի…լավ, լավ կլինի չասեմ, թող յուրաքանչյուրն ինքը տա այդ բացասական գնահատականը:

Dayana
12.03.2008, 15:32
Kuk իսկ եթե դրսում կամ ինչ-որ տեղ տեսնեք, որ մի աղջկա մոտենում է մի տղա ու փորձում է այսպես ասած խոսեցնել, ինչ կանեք, ինչպես կվերաբերվեք, և աղջկան և տղային ;)

Kuk
12.03.2008, 15:44
Դայանա ջան ճիշտն ասած, եթե ուրիշ հնարավոր ձև կա, ցանկալիա ուրիշ ձև վարվել, բայց դրսում մոտենալու մեջ էլ եդքան վատ բան չեմ տեսնում: Ուղակի դուրսը մոտենալուն էլ ձև կա: Մոտեցողը պետքա իրան ճիշտ դրսևորի ու լավ մտածի իր անելիք յուրաքանչյուր քայլի համար, որպեսզի չվիրավորի աղջկան, կողքից վատ տպավորություն չկազմվի ոչ աղջկա, ոչ իր մասին, և շատ կարևոր է, որ կարողանա աղջկան ճիշտ ներկայացնել իր մտքինը:

WArmanW
12.03.2008, 17:08
ժող ջան բայց տենց դեպք եղելա որ տղեն առաջին անգամ աղջկան տեսնելուց միանգամից խոսեցնի նրան:

chiburgen
12.03.2008, 18:00
Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Միշտ էլ աղջիկներին տղաները մոտենում են որ ծանոթանան(այ հակառակը չեմ ընդունի): Անձամբ ես ինձ անծանոթ աղջկա 2 անգամ մոտեցել եմ , որ ծանոթանամ (ցավոք մերժվել եմ): Ու ամեն ինչ արել եմ իրա ինքնասիրության և իմ առժանապատվության սահմաններում:
Իսկ ինչ վերաբերվում ա ծիծաղալուն դա "Աբիժնիկություն ա" տղայի կողմից:

Սամվել
12.03.2008, 19:31
Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ երբեմն տղաները մոտենում են աղջիկներին ու ծանոթանալու առաջարկ անում

Շատ նորմալ, ցավոք այսօրվա իրականության մեջ Հայաստանում մարդկային բանականությունը էնքան զարգացած չի թե տղաների թե աղջիկների մոտ,որ հասկանան առաջինները որ հավայի ժամանակ անցկացնելու համար անծանոթ աղջիկներին մոտենալը անիմաստ է .../իհարկե որոշ վերապահումով/ իսկ աղջիկները չեն գիտակցում որ այդ տղան գուցե նրան ճանաչում է շատ լավ ուղակի առիթ է պետք որ կարողանա մտերմանալ նրա հետ...ասենք սիրահարվել է և այլն...

Ամեն դեպքում իմ հետ շատա եղել որ ասենք շրջակայքի աղջիկներից ինչոր մեկը շատա դուրս եկել...սիրահարվելու աստիճան, բայց համապատասխան առիթ չունենալով տենց էլ էշ էշ տանջվել եմ... Մի աղջիկ կար երևի ինքն էլ զգալով որ ուղակի ամաչում եմ իր հետ ծանոթանամ ինքը մոտեցավ... ամոթից գետինն էի մտել :oy/բայց դե հոգու խորքում շատ էի ուրախացել, ափսոս բան չստացվեց :(/

Ամեն դեպքում պետք չի էտ խեղճ տղու դեմքին թռնել ու եսիմինչեր անել... չես ուզում ծանոթանալ քաղաքավարի ասա ցտեսություն...այ իսկ եթե էտքանից հետո էլ սկսի կոպիտ ասած զզվցնել...նոր արդեն կարելի է դիմել ոչ քաղաքակիրթ մեթադներին...:D

Իսկ եթե մերժվելուց հետո ինքը նւոյնիսկ վատ չի զգում, կամ չգիտեմ էնքան լկտիյա լինում որ համարձակվումա ծիծաղա էտ աղջկա վրա ուրեմն դա նշանակում է մի քանի բան... առաջինը որ նա միանշանակ որևէ լուրջ մտադրություն չի ունեցել...ու առհասարակ նա էտ աղջկան արժանի չի...

Մի խոսքով ծանոթանալը լավ բան է մի խուսափեք դրանից... :P

Հիմա ինչ վերաբորում է հասանելի լինելուն :think

Ի՞նչա նշանակում լինել հասանելի :o
Պետքա անպայման եսիմինչ դաժան դեմքով ման գան որ մարդ մոտենա մոտիկ գնալուց :o

Պետքա մարդ լինի բնական...

Իսկ հասանելի աղջիկ հասկացությունը շա՜տ տարբեր բան է ;) ու շատ ժամանակ առաջին հայացքից չի երևում :D:D:P

Ambrosine
12.03.2008, 19:41
Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ երբեմն տղաները մոտենում են աղջիկներին ու ծանոթանալու առաջարկ անում, իսկ մերժվելու դեպքում ծիծաղում աղջկա վրա։ Ի՞նչ եք կարծում, աղջիկն ունի մեղավորություն, թե դա ուղղակի պատահականություն է լինում։
Միշտ մտածել եմ, որ աղջիկն է մեղավոր, որ տղաները զգում են աղջիկը "հեշտ հասանելի է" ու դրա համար են մոտենում, բայց... Ի՞նչ կասեք դուք։

Հ.Գ. Մոսեռներին խնդրում եմ թեման չտեղափոխել, քանի որ կարծում եմ սա հոգեբանական բացատրության կարիք ունի։

Իսկ ես կարծում եմ, որ այդ աղջկան անհարմար դրության մեջ է գցում <<մոտեցող>> տղան::oy Աղջիկը նախ շփոթվում է, չգիտի ինչ պատասխանի, չգիտի լուրջ ա, թե կատակ, եթե լուրջ ա, ինչ ասի, որ չվիրավորի.....

Ինչի եմ ասում կատակ. հայ տղաները հիմար սովորություն ունեն <<գրազ>> գալու: Նույնիսկ աղջկան մոտենալու հարցում: Եթե այդ աղջիկը ասի իր անունը, գուցե հեռախոսի համարը, ապա տղան կհաղթի գրազը ու հակառակը: Մի խոսքով, էս տարբերակը, եթե ուրիշ տարբերակ չկա, ուրեմն պետք ա մտածված, ծրագրված լինի до мелочей;)

chiburgen
12.03.2008, 19:58
Իսկ ես կարծում եմ, որ այդ աղջկան անհարմար դրության մեջ է գցում <<մոտեցող>> տղան::oy Աղջիկը նախ շփոթվում է, չգիտի ինչ պատասխանի, չգիտի լուրջ ա, թե կատակ, եթե լուրջ ա, ինչ ասի, որ չվիրավորի.....

Ես Էլ եմ այդ կարծիքին , բայց աղջիկների մոտ ստացվում ա այդ պահին սառնասիրտ լինել : Արդյունքում տղանա "լոմկա" մնում:

Ra$Ta
12.03.2008, 20:03
Ոնց ոնցենք , վերաբերվում , էտա ճիշտը , իսկ ճիշտ բանին միշտ լավեն վերաբերվում : Պռոստը հանգիստ պետքա խոսալ էտ աղջկա հետ , դե թե ինչ խոսալ էտ արդեն ուրիշ պատմությունա , հենց էտա դժվար ու երկար բարակ գրելու հավես չկա : Շատ դեպքերում աղջիկը ուզումա ծանոթանալ բայց նրա մեջ վախ կա , նա մտածումա թե կարողա թողի հեշտ հասանելի աղջկա տպավորություն , իսկ դա ընամենը ծանոթանալ է , դա եսիմ ինչ չի , պռոստը էտ հենց մեզնից ՝ հայ տղեքիցա գալիս , մեր մտածելակերպնա տենց ու չի ուզում փոխվել :( , իսկ մեր տենց մտածելակերպը գալիսա աղջիկների փակված և կոմպլեքսավոոր լինելուց , կարճ ասած պարադոքս : Գտնում եմ որ կապ չունի թե ով է մոտենում առաջինը տղան թե աղջիկը , պռոստը ուրիշ հարց կա եթե զգացմունքը փոխադարձ է տղան իրա ուժը , իրա գերազանցությունը պետքա հենց սկզբից ապացուցի նույնիսկ տենց փոքր քայլում , օրինակ խոսակցություն սկսել : Նաև կարողա տղան դուրա գալիս աղջկան , բայց տղան չի նկատել էտ աղջկան , վատ բան չեմ տեսնում եթե աղջիկը սկսի խոսակցությունը ,պռոստը էկի էկանք նրան որ ապրում ենք Հայաստանում , և աղջիկը կարողա քաշվի ոբշմ դրա համար , էս հարցը բերվումա , նրան թե որեղես , ումես ուզում մոտենալ , ու լիքը ուրիշ գործոններիցա կախված , շատ դեպքերում ավել լավա պռոստը ոչ ինչ չանել :( դե հիմա , կանցնի կգնա , բայց նենցա դզում պռոստը մոտենալ խոսալը նույնիսկ եթե արդյունքի չի բերում :hands:(

*e}|{uka*
12.03.2008, 20:21
Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ երբեմն տղաները մոտենում են աղջիկներին ու ծանոթանալու առաջարկ անում, իսկ մերժվելու դեպքում ծիծաղում աղջկա վրա։ Ի՞նչ եք կարծում, աղջիկն ունի մեղավորություն, թե դա ուղղակի պատահականություն է լինում։
Միշտ մտածել եմ, որ աղջիկն է մեղավոր, որ տղաները զգում են աղջիկը "հեշտ հասանելի է" ու դրա համար են մոտենում, բայց... Ի՞նչ կասեք դուք։

Հ.Գ. Մոսեռներին խնդրում եմ թեման չտեղափոխել, քանի որ կարծում եմ սա հոգեբանական բացատրության կարիք ունի։

Աղջիկները այնքան մեղավորություն ունեն , որ գռեհիկ ձևով կոպտում են , չեն ուզում չեն ուզում թող դա անեն կուլտուրական ՝առանց վիրավորանքների :Իսկ ինչ վերաբերումա հասանելիությանը դա կապ չունի , աներես մարդը սենց թե նենց կմոտենա , իսկ աղջիկը պատասխանից միայն կարծիք կկազմվի նրա հասանելիության և ոչ .......... , Իսկ եթե աղջկա մերժումից տղան ծիծաղահեգնանքով աղջկան այսպես ասեմ վիրավորում է , դա միայն խոսում է իր կոմպլեքսների ու ցածր կուլտուրայի մասին ... :beee

Հ .Գ. Մոսեռներին :o հեհե՜

Զինվոր
12.03.2008, 21:41
Էէհ..., լավ բաներ չասիք: Պարզ չի որ եթե տղեն աղջկան մոտիկացել ա ( խոսքը գնում է լուրջ տրամադրվածության մասին), էդ բանը կատարվել է հսկայական հոգեբանական արգելքներ հաղթահարելուց հետո: Ու էդքանից հետո որ աղջիկն էլ իր հերթին "քուչի ժարգոնով" ա պատասխան տալիս, նկատի ունեմ կոպիտ, էդքանից հետո տղային մնում է միայն ծիծաղել, որ մի ձև "լոմկեն " ծածկի

*e}|{uka*
12.03.2008, 21:46

Դա մասնավոր դեպքնա ,ես ընդհանուրի մասին էի ասում ու ես չեմ կարծում , որ եթե տղան լուրջ տրամադրված է միանգամից կմոտենա ,պրոստո ես դա չեմ պատկերացնում ... ;)

էդքանից հետո տղային մնում է միայն ծիծաղել, որ մի ձև "լոմկեն " ծածկի
Թող մտքում ծիծաղի ի ցույց չդնի ու մարդկանց էլ չվիրավորի...

Զինվոր
12.03.2008, 21:49
Դայանա ջան ճիշտն ասած, եթե ուրիշ հնարավոր ձև կա, ցանկալիա ուրիշ ձև վարվել, բայց դրսում մոտենալու մեջ էլ եդքան վատ բան չեմ տեսնում: Ուղակի դուրսը մոտենալուն էլ ձև կա: Մոտեցողը պետքա իրան ճիշտ դրսևորի ու լավ մտածի իր անելիք յուրաքանչյուր քայլի համար, որպեսզի չվիրավորի աղջկան, կողքից վատ տպավորություն չկազմվի ոչ աղջկա, ոչ իր մասին, և շատ կարևոր է, որ կարողանա աղջկան ճիշտ ներկայացնել իր մտքինը:
Լրիվ համաձայն եմ էդ մտքի հետ, բայց ժողովուրդ որ վերևից մի հատ մարսեցի կարդա էս թեման, կմտածի թե խոսքը ինչ որ վայրի գազանի մասին է:D Աջից չմոտենաք, կկծի, ձախից չմոտենաք, կկատաղի, հանկարծ չկերակրեք, ձեռը կպոկի-կտանի, ձեզ ճիշտ պահեք, որ կենդանի մնաք:) Այ քեզ բան

Պանդուխտ
12.03.2008, 22:30
Պիտի բարեւել, որպէս ծանօթ հին,
Անմիջակա՜ն ու ընկերայի՜ն,
Եղբօր պէս ապահով ու յարգալից.
Հոգին ճանաչել առաջն ամէնից:

chiburgen
12.03.2008, 22:41
Ինձ թվումա ոչ մի տղա չի բավարարվի մենակ չոր ու կոպիտ "չէ"-ով կամ "չեմուզում"-ով : Իսկ աղջիկները կարան սիրուն ձևերով համոզեն , վստահեցնեն դիմանցինին, որ.
-ա դե չէ էլի վայ, զվցրիր թողիր...........արա: :D

Գլոբալ Հայացք
13.03.2008, 22:14
Էէհ..., լավ բաներ չասիք: Պարզ չի որ եթե տղեն աղջկան մոտիկացել ա ( խոսքը գնում է լուրջ տրամադրվածության մասին), էդ բանը կատարվել է հսկայական հոգեբանական արգելքներ հաղթահարելուց հետո:

Հենց էտ ա.
Իսկ բացել կարողա ոչ այդքան 'լոմկից', օրինակ ահավոր բացում ա, աղջկա , զարմացած տեսքը, երբ նա աչքերը լայն բացած, զարմանքով նայում ա քեզ, կամ ընկերուհիներին, որոնք, ցավոք, շատ հաճախ կողքին են լինում, ընկերուհիներն էլ նայում են քեզ, հետո սպասում իրենց 'բախտավոր' ընկերուհու քայլերին. հա մոռացա ասել այդ ամենը անխոս, ու էտ 'Не ждали', տեսարանը, չգիտեմ ինչի, բայց բացում ա:

Լավ կլիներ աղջիկները, համապատասխան փորձի առկաոյւթյան դեպքում, մի բան ասեն բարիկադների այն կողմից: Բայց իմ կողմից երևում է, չնայած այս մտքերը էնքան էլ չեմ հավանում, բայց կարծես թե տղայի մոտենալը ինչ-որ սպասված գնահատական լինի, ու այդքանը բավարար է, էլ բան պետք չի (հասկանո՞ւմ եք :) ):

Ambrosine
13.03.2008, 22:28

Իսկ ես կարծում եմ, որ էտ բացելը աղջիկների մոտ ա լինում: Էտ պահը պատկերացրեք ու կհասկանաք...

Լավ կլիներ աղջիկները, համապատասխան փորձի առկաոյւթյան դեպքում, մի բան ասեն բարիկադների այն կողմից: Բայց իմ կողմից երևում է, չնայած այս մտքերը էնքան էլ չեմ հավանում, բայց կարծես թե տղայի մոտենալը ինչ-որ սպասված գնահատական լինի, ու այդքանը բավարար է, էլ բան պետք չի (հասկանո՞ւմ եք :) ):

Չեմ հասկանում:8:oy Ինչ գնահատական, այն էլ սպասված?: Ինչն է բավարար?

Գլոբալ Հայացք
13.03.2008, 22:55
Ինչ ասեմ, Առա՛ջ, դեպի միասին բացվելու Հայաստան:

Սպասում էի, որ չեք հասկանա

Ambrosine
13.03.2008, 22:58
Ինչ ասեմ, Առա՛ջ, դեպի միասին բացվելու Հայաստան:

Սպասում էի, որ չեք հասկանա

Ես էլ սպասում էի, որ կբացատրեք

chiburgen
13.03.2008, 22:58
Ինչ ասեմ, Առա՛ջ, դեպի միասին բացվելու Հայաստան:

Սպասում էի, որ չեք հասկանա

դե գիտես... ամեն մի սեռ իր շահերնա պաշտպանում:

Dayana
14.03.2008, 09:45
Հենց էտ ա.
Իսկ բացել կարողա ոչ այդքան 'լոմկից', օրինակ ահավոր բացում ա, աղջկա , զարմացած տեսքը, երբ նա աչքերը լայն բացած, զարմանքով նայում ա քեզ, կամ ընկերուհիներին, որոնք, ցավոք, շատ հաճախ կողքին են լինում, ընկերուհիներն էլ նայում են քեզ, հետո սպասում իրենց 'բախտավոր' ընկերուհու քայլերին. հա մոռացա ասել այդ ամենը անխոս, ու էտ 'Не ждали', տեսարանը, չգիտեմ ինչի, բայց բացում ա:

Լավ կլիներ աղջիկները, համապատասխան փորձի առկաոյւթյան դեպքում, մի բան ասեն բարիկադների այն կողմից: Բայց իմ կողմից երևում է, չնայած այս մտքերը էնքան էլ չեմ հավանում, բայց կարծես թե տղայի մոտենալը ինչ-որ սպասված գնահատական լինի, ու այդքանը բավարար է, էլ բան պետք չի (հասկանո՞ւմ եք :) ):

հա էլի, քո կարծիքով հայ աղջիկներն այնքան "կորած" են, որ երազում են իրենց մոտենալու մասին :[ ես օրինակ զզվում եմ էդ հանգամանքից ու եթե տղաներին թվում է թե իրենց ծիխաղում են շատ սխալվում են :P էդ ղջիկերն են հետո ասում "էս հիմարն ո՞վ էր" :oy

Ուրախ եմ որ նման կարծիք ես գրել, քանի որ բաժնի ընտրությունս ճիշտ դուրս եկավ ;)

keyboard
14.03.2008, 11:05
Իմ կարծիքով միայն առաջին համակրանքը բավարար չէ, ոչ՛ տղայի, ոչ՛ աղջկա համար, առաջին առաջարկից հետո համաձայնվել ծանոթանալ անծանոթի հետ:
Դրա համար կարծում եմ, պետք է տնտղել, հետաքրքրվել աղջկանով, ցուց տալ, որ անտարբեր չես նրա նկատմամբ, հետո նոր ծանոթանալու առաջարկա անել:
Ինչ վերաբերվում է ծիծաղելուն, դա էլ իր բացատրությունն ունի, ցանկացած պարագայում մերժում ստանալուց առաջանում է՝ մանթո, լոմկա կամ ասենք հիասթափություն եվ մարդու բնությունը, էությունը մեխանիկորեն պաշտպանական ռեակցիա է տալիս դրան, տվյալ դեպքում ծիծաղն ու ծաղրը:
Իսկ ինչ վերաբերվում է, որ աղջիկները սպասում են, որ իրենց մոտենան, կասեմ, որ ցանկացածի համար, աղջիկ, թե տղա հաճելի է, երբ իր վրա ուշադրություն են դարձնում:

Հ.Գ. Մոսեռներին խնդրում եմ թեման չտեղափոխել, քանի որ կարծում եմ սա հոգեբանական բացատրության կարիք ունի։
Ակամայից հիշեցի В бой идвут одни старики ֆիլմը
:hands:D Мейсеры... Мейсеры:D

Գլոբալ Հայացք
14.03.2008, 19:45
Հարգելի Dayana՛,
Ինձ թվում էր հասկանլի է, որ ծիծաղելի է դրությունը (տեսարանը), ոչ թե ինչ որ մեկի հիմար/չհիմար լինելը, իսկ առաջացող հիմարության մասին կասկածները, դա գլխին ոտքերով կանաչակարմիր այլմոլորակային տեսնելու ռեակցիան է հիշեցնում, իսկ պատճառը բարիկադն է, ու Ձեր և իմ գրառումների տոնի համեմատումից, ինձ թվում է (հա էլի, ինձ տենց ա թվում), որ եթե ես մի քար եմ ավելացրել այդ բարիկադին, ապա վեճերը թե ով է ավելի հիմար կյանքի մի հասարակ իրադրության մեջ՝ բուլդոզերներով ամրացնում են այն, և նրա բարձրությունն ու ամրությունն է, որ առաջացնում է այս թեմայի նման թեմաներ, որնց ընթացքը բավականին անհասկանալի է, ճիշտն ասած:
Ես ընդամենը հարցնում էի, ընկերավարի, հայացքը այն կողմից, բայց դե...
Խնդրում եմ հարցնել, եթե ինչ-որ բան հասկանալի չէ:
Օրինակ ինձ հասկանլի չէ՝

քո կարծիքով հայ աղջիկներն այնքան "կորած" են, որ երազում են իրենց մոտենալու մասին :[ ես օրինակ զզվում եմ էդ հանգամանքիցոր հանգամանքից եք զզվում, որ "կորած" են, որ երազում են, թե որ մոտենում են (թե իմ կարծիքից)

Հ.Գ.
Շատ ուրախ եմ, լուրջ, որ դուք ուրախ եք, ցավոք, ես այդքան ուրախ չեմ:

chiburgen
14.03.2008, 20:20
Dayana ջան մենք տղաներս տենց վատն ենք թվում?

Ambrosine
14.03.2008, 22:29
Խնդրում եմ հարցնել, եթե ինչ-որ բան հասկանալի չէ:
Քո նախորդ գրառումը բացատրի;)

Օրինակ ինձ հասկանլի չէ՝
որ հանգամանքից եք զզվում, որ "կորած" են, որ երազում են, թե որ մոտենում են (թե իմ կարծիքից)
Քո կարծիքից զզվելը որն ա? Տենց բան չկա: Երևի ուզում ա ասի, որ զզվում ա էն հանգամանքից, որ տղաները մտածում են, թե աղջիկները երազում են, որ տղաները իրենց մոտենան:ok

Հ.Գ.Շատ ուրախ եմ, լուրջ, որ դուք ուրախ եք, ցավոք, ես այդքան ուրախ չեմ:
Ինչից եզրակացրիր, որ մենք ուրախ ենք?:think Ոնց գցում-բռնում եմ` ամեն ինչին էնքան գլոբալ ես մոտենում, որ շատ բան չեմ հասկանում: Փոքր լինելն էլ էս ա էլի:(

Ավելացվել է 3 րոպե անց

Dayana ջան մենք տղաներս տենց վատն ենք թվում?

Վատը չեք թվում: Շատ հաճախ հենց վատն եք::P Նկատի չունեմ կոնկրետ քեզ կամ ակումբի ինչ-որ տղայի, բայց շատ հաճախ նենց բաներ եք անում, որ... թեկուզ հենց ձեր ասած <<լոմկա>>-ից;)

WArmanW
14.03.2008, 22:52
Աղջիկներ: Պատկերացրեք դուք երիտասարդ տղա եք, միայնակ, երթուղաին տակսի նստած ձեր գործերով եք, մեկ էլ մեքենա է բարձրանում շատ սիրուն մի աղջիկ, իսկը ձեր ուզածովա, հիմա չգիտեք ինչ անել, մի կողմից չեք ուզում բաց թողնել ընձեռնված հնարավորությունը, մյուս կողմից մտածում եք. - ախրս շատ սիրունա ոնց էլ լինի ընկեր կունենա ու վատ կզգա իրան, որ փորձեմ խոսացնել: Սիրելի աղջիկներ եկեք մի կողմ դրեք վատ լիցքերը և ասեք թե ինչ կանեիք մեր տեղը:

Ambrosine
14.03.2008, 22:56

Կշարունակեմ իմ գործերը:P
Լավ, լուրջ...էհհհ, չեղավ, ոչ մի բան մտքովս չի անցնում:8

Գլոբալ Հայացք
14.03.2008, 23:12
A՛stgh,

Քո նախորդ գրառումը բացատրիՆախորդ գրառման (ուղղված Dayanaին), ո՞ր մասն է անհասկանալի, թե չէ, հասկացեք, ես իմ գրածը հասկանալով չգիտեմ թե Ձեզ ինչն է անհասկանալի, եթե հարց կա տվեք:
Չնայած, կասկածում եմ, որ նկատի ունեք դրա նախորդը, հիմնվում եմ հետևյալի վրա՝

Ես էլ սպասում էի, որ կբացատրեքՓորձեմ բացատրել՝
Այսինքն, ԹՎՈՒՄ Է, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԱՅՍ ԿՈՂՄԻՑ,
ՈՐ աղջկա աչքերի լայն բացելը, բան չասելը, այս ու այն կողմ նայելը ( նկատի ունեցեք չի ասում "ո՞վ եք" կամ "չեմ ուզում ձեզ հետ ծանոթանալ" պարզապես ԼՌՈՒԹՅՈՒՆ ) զարմանալի է, և մնում է ենթադրել, որ մոտենալը ընդունվեց, որպես գնահատական, ու բավարարվելով դրանով բան չեն ասում, որովհետև մտածել, որ այդ աղջիկը համր է, կամ դեբիլ ու չի խոսում, ինձ թույլ չի տալիս դաստիրակությունս, իսկ մտածել որ ապշած է ինձնից՝ գիտակցությունս,

Ինչից եզրակացրիր, որ մենք ուրախ ենք? պատասխան՝

Ուրախ եմ որ նման կարծիք ես գրել, քանի որ բաժնի ընտրությունս ճիշտ դուրս եկավՀետո, Ո՞Վ դուք: (Սա հռետորական հարց չէ, կխնդրեմ պատասխանել)

Հիմա վերադառնանք ՏՈՆԻՆ (ու ես նկատի չունեմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը), եթե ես վիրավորել եմ ասեք "Գ.Հ. դու այս բարեռով վիրավորում ես", ոչ թե...

Հ.Գ.
Այս ամենը ոչ միայն տխրեցնում է, այլ նաև կարծիք է ստեղծում, որ թեմայի պատասխանը կարելի է գտնել Ձեր գրառումներում: Դրանք (գրառումները) նաև միտք առաջացրին, որ աղջիկների լռելը, ԵՐԵՎԻ, հերթական տղային չլսել-չնայելուց, կարծելուց, որ անիմաստ դրության մեջ են գցում կամ դրանից էլ ավել, լավագույն դեպքում հաճույք ստանալ է, վատագույնի մասին վերոհիշյալ անձնական հատկանիշներս թույլ չեն տալիս բարձրաձայնել, բայց դե Դուք հոգեբանությունից վստահ եմ բավարար հասկանում եք...

Amaru
15.03.2008, 01:17
պա՛րզ եղեք, մարդի՛կ…

Dayana
17.03.2008, 11:11
Հարգելի Dayana՛,
Ինձ թվում էր հասկանլի է, որ ծիծաղելի է դրությունը (տեսարանը), ոչ թե ինչ որ մեկի հիմար/չհիմար լինելը, իսկ առաջացող հիմարության մասին կասկածները, դա գլխին ոտքերով կանաչակարմիր այլմոլորակային տեսնելու ռեակցիան է հիշեցնում, իսկ պատճառը բարիկադն է, ու Ձեր և իմ գրառումների տոնի համեմատումից, ինձ թվում է (հա էլի, ինձ տենց ա թվում), որ եթե ես մի քար եմ ավելացրել այդ բարիկադին, ապա վեճերը թե ով է ավելի հիմար կյանքի մի հասարակ իրադրության մեջ՝ բուլդոզերներով ամրացնում են այն, և նրա բարձրությունն ու ամրությունն է, որ առաջացնում է այս թեմայի նման թեմաներ, որնց ընթացքը բավականին անհասկանալի է, ճիշտն ասած:
Ես ընդամենը հարցնում էի, ընկերավարի, հայացքը այն կողմից, բայց դե...
Խնդրում եմ հարցնել, եթե ինչ-որ բան հասկանալի չէ:
Օրինակ ինձ հասկանլի չէ՝
որ հանգամանքից եք զզվում, որ "կորած" են, որ երազում են, թե որ մոտենում են (թե իմ կարծիքից)

Հ.Գ.
Շատ ուրախ եմ, լուրջ, որ դուք ուրախ եք, ցավոք, ես այդքան ուրախ չեմ:

Հարգելի Գլոբալ Հայացք, ես զզվում եմ էդ ազջիկ խոսեցնելու ու հետո իրենց Դոն Ժուան զգալու երևույթից, իսկ ուրախ եմ որ կարծիքները այնպիսին են, որ հոգեբանության թեման համապատասխան եմ զգում ;)

Իրականում ես հասկանում եմ, որ հնարավոր է ինչ-որ մեկը մյուսին հավանի ու ցանկանա առիթը բաց չթողնել ծանոթանալու նրա հետ, բայց ամեն ինչ իր ձևն ունի ;) ու իմ գրածը այն խոսեցնողներին է վերաբերվում, որ փողոցում ասում են "քուրո ժամը կասես" ..."ջանդամիս ասես" , այ էս զզվելիա, եկեք համաձայնվեք ;) չնայած մնացած դեպքերն էլ խրախուսելի չեն ;)

*e}|{uka*
17.03.2008, 13:54
Աղջիկների 90% լուրջ չի վերաբերվի փողոցում , տրանսպորտում կամ նմանատիպ վայրերում ծանոթություններին , ինչքան էլ առաջին հայացքից համակրի տվյալ անձին :Իսկ տվյալ անձը գիտակցելով դա երբեք չի մոտենա աղջկան նմանատիպ վայրերում ,այլ լինելով խելացի կփնտրի այլ ճանապարհներ , միտքը միայն տեղը լինի ...:hands
Համաձայնվեք էնքան էլ գեղեցիկ չի նմանատիպ վայրերում ծանոթություն հաստատելը ու ոչ հուսադրող ... :P

WArmanW
17.03.2008, 14:11
Համաձայնվեք էնքան էլ գեղեցիկ չի նմանատիպ վայրերում ծանոթություն հաստատելը ու ոչ հուսադրող ... :P

բայց ինչի, եթե տղեն բացի խելքից նաև ջոկողա, ինքը կարա անի այնպես, որ այդ հանդիպումը մինչև իրենց կյանքի վերջ, մենակ լավ հիշողություններ արթնացնի:

*e}|{uka*
17.03.2008, 14:24
բայց ինչի, եթե տղեն բացի խելքից նաև ջոկողա, ինքը կարա անի այնպես, որ այդ հանդիպումը մինչև իրենց կյանքի վերջ, մենակ լավ հիշողություններ արթնացնի:

Չէմ կարծում , աղջիկների մոտ միանգամից ծրագիր է աշխատում "Վանելու անհայտ օբյեկտներին " :D ,չեմ բացառում , որ կան աղջիկներ , որոնք էն քո ասած ''ջոկող'' տղաները կարող են ֆլլցնել ,բայց մեկա ռոմանտիկա չկա էլի :beee

WArmanW
17.03.2008, 14:35

կարա լինի լիքը ռոմանտիկ, եթե աղջիկը համը չհանի` չգցի տղուն տուպիկ:
Հաստատ ջոգող տղուցա կախված ռոմանտիկայի աստիճանը, ուղղակի ապսոս դու չես պատկերացնում էտ իրավիճակը ինչպես ես եմ պատկերացնում:

*e}|{uka*
17.03.2008, 14:47
կարա լինի լիքը ռոմանտիկ, եթե աղջիկը համը չհանի` չգցի տղուն տուպիկ:
Հաստատ ջոգող տղուցա կախված ռոմանտիկայի աստիճանը, ուղղակի ապսոս դու չես պատկերացնում էտ իրավիճակը ինչպես ես եմ պատկերացնում:

Չեմ կարծում տղայի մոտ տենց ռոմանտիկ էքպրոմտներ ստացվեն շուտափույթ ,ինչ կա ռոմանտիկ տրանսպորտում կամ փողոցում ծանոթանալու մեջ , ասա մենք էլ իմանանք գուցե սխալ եմ մտածում , ուղղեմ սխալս : :P
Համ էլ մի հատ գաղտնիք բացեմ :secret , շատ աղջիկներ , ինչքան էլ առաջին հայացքից համակրեն տվյալ անձին , միևնույն է , իրանց պոզիցիան չեն փոխի , "նորմալ աղջիկը փողոցում չի ծանոթանում" , դա ես չեմ հորինել , մենք բոլորս ենք հորինել :hands

Belle
17.03.2008, 14:47
:think ես Յոժուկի հետ եմ համաձայն, ինչ ռոմանտիկա՞
ռոմանտիկա ռեմ տեսնում էդ իրավիճակում
Իսկ Արմանի ասածը գուցե հանարավոր, բայց քիչ հանավական եմ համարում ;)

WArmanW
17.03.2008, 15:46
Ժող ջան հազար ներեղություն որ չեմ գրում, ուղղակի ես հաստատ իմ միտքը ձեզ նորմալ չեմ հասցնի տառերով: Ուղղակի հնարավորա, համենայն դեպս ես պատկերացնում եմ:

Ambrosine
17.03.2008, 20:39
A՛stgh,
Փորձեմ բացատրել՝
Այսինքն, ԹՎՈՒՄ Է, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԱՅՍ ԿՈՂՄԻՑ,
ՈՐ աղջկա աչքերի լայն բացելը, բան չասելը, այս ու այն կողմ նայելը ( նկատի ունեցեք չի ասում "ո՞վ եք" կամ "չեմ ուզում ձեզ հետ ծանոթանալ" պարզապես ԼՌՈՒԹՅՈՒՆ ) զարմանալի է, և մնում է ենթադրել, որ մոտենալը ընդունվեց, որպես գնահատական, ու բավարարվելով դրանով բան չեն ասում, որովհետև մտածել, որ այդ աղջիկը համր է, կամ դեբիլ ու չի խոսում, ինձ թույլ չի տալիս դաստիրակությունս, իսկ մտածել որ ապշած է ինձնից՝ գիտակցությունս,

Կարող ա որոշ դեպքերում քո ասած մոտենալը ընդունվել է, բայց պատկեացրու, չգիտեմ, մտի աղջկա դրության մեջ. աղջիկը քայլելով /գուցե ընկերուհու հետ/ շտապում է չգիտեմ ուր, մոտենում է մի տղա, փորձում ծանոթանալ, աղջիկը կարող է, իրոք, զարմանալ, խառնվել իրար: Կամ ասենք մի տեղ կանգնած ա /ընկերուհու հետ կամ մենակ/, մոտենում է մի տղա, առաջարկում ծանոթանալ: Աղջկա համար դա անհարմար դրություն ա, երբ անորոշությունը մի կողմից, մոտակայքում կանգնածների հայացքները մի կողմից ճնշում են գործադրում խեղճ աղջկա վրա: Երբ-որ աղջիկ լինեիք, զգայիք ձեր մաշկի վրա, այ էն ժամանակ սենց չէիք մտածի;)

Հետո, Ո՞Վ դուք: (Սա հռետորական հարց չէ, կխնդրեմ պատասխանել)

Ես հասկացել էի, թե ընդհանուր գրում ես, որ ուրախ ես, որ մենք ուրախ ենք: Իսկ քանի որ ես այդ պահին ուրախ չէի, ես էլ տենց մի բան գրեցի էլի;) Բայց լավ էլ հռետոր ես:hands

Հիմա վերադառնանք ՏՈՆԻՆ (ու ես նկատի չունեմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը), եթե ես վիրավորել եմ ասեք "Գ.Հ. դու այս բարեռով վիրավորում ես", ոչ թե...

Բայց ով ա ասել, որ նեղացրել ես, համ էլ <<Դուք>>-ով խի ես խոսում, դրա կարիքը չկա;):)

Հ.Գ.
Այս ամենը ոչ միայն տխրեցնում է, այլ նաև կարծիք է ստեղծում, որ թեմայի պատասխանը կարելի է գտնել Ձեր գրառումներում: Դրանք (գրառումները) նաև միտք առաջացրին, որ աղջիկների լռելը, ԵՐԵՎԻ, հերթական տղային չլսել-չնայելուց, կարծելուց, որ անիմաստ դրության մեջ են գցում կամ դրանից էլ ավել, լավագույն դեպքում հաճույք ստանալ է, վատագույնի մասին վերոհիշյալ անձնական հատկանիշներս թույլ չեն տալիս բարձրաձայնել, բայց դե Դուք հոգեբանությունից վստահ եմ բավարար հասկանում եք...

Դե հա, մի քիչ հասկանում եմ:8, բայց իմ համոզմունքներով եմ առաջնորդվում: Ես հոգեբանության հետ կապ չունեմ, բայց էլի իմ կարծիքին եմ մնում, որ աղջիկները հիմար դրության մեջ են հայտնվում:oy

chiburgen
17.03.2008, 22:11
..."քուրո ժամը կասես" ..."ջանդամիս ասես" , այ էս զզվելիա, եկեք համաձայնվեք....

աղջիկ ջան ,սումկա չունես? ֆռա տու գլխին....
Հ.Գ. աղջիկներ խորհուրդ կտամ սումկի մեջ գանտել պահեք, լավ էֆեկտ կլինի: Քաղմասնել բռնի կասեք տատս շտանգիստա:

Իսկ ինչ վերաբերվում ա ԱԼՄ-ին (Այլընտրանքային Լեզու գտնելու Միջոց), ամենա լավը ընդհանուր ծանորնա կամ ընդհանուր կուրսնա կամ ընդհանուր աշխատավայրնա կամ ընդհանուր դանտիստնա և տենց լիքը կամ-եր: Բայց ցավոք շատ դեպքերում աստված
չի տալիս այդ հնարավորություններից ոչ մեկը:Այդ դեպքում ասում եք ռոմանտիզմը խոդ տանք:Բայց խի? էտ աղջիկը պետք է առժանանա ռոմանտիզմի, նվերների, ծաղիկների և այլ:Ես սենց եմ մտածում, որ եթե աղջկան կարճ ասած կաշառում ես, ումա պետք,որ պիտի նվերներից ,ծաղիկներց հետո քեզ ուշադրություն դարձնի:

Anchi
17.03.2008, 22:15
Շատ հնարավոր է, որ տղային իրոք դուր գա աղջիկը ու նա մոտենա՝ ծանոթանալու և մերժվելով շատ սովորական հեռանա: Բայց, իհարկե, լինում է, որ սկսում են ծիծաղել ու ներեցեք արտահայտությանս համար «ղժալ» աղջկա վրա՝ ցույց տալով իրենց «տղամարդկությունը»: Օրինակ հենց այսօր. երկու աղջիկ էին զբոսնում փողոցով, մեկը միայն տրիկո էր հագել, մյուսը գրեթե ոչինչ, այսինքն՝ այնքան կարճ էր շրջազգեստը, որ գրեթե երևում էին բարեմասնությունները: Ու գնաց… այս աղջիկներին էլ հանգիստ չթողեցին, վայրկյանը մեկ տղաներ էին մոտենում, վերջում յուրաքանչյուրն իր հերթին ծիծաղում էր մանդրաժ վիճակից ու իրեն «հզոր» էր զգում:
Այսինքն մի քանի տարբերակ կա, երբ տղաները մոտենում են ծանոթանալու՝
1. նրանք իսկապես հավանել են աղջկան
2. ուղղակի որոշել են մի քիչ ուրախանալ՝ գռազով
3.«աղջիկը մաքսի-մինի յուբկա է հագել, կարելի է կպցնել»
Չի լինում այնպես, որ աղջիկները շտապեն, իսկ տղան մոտենա՝ծանոթություն հաստատելու: Ի վերջո տղաները այդքան էլ հիմար չեն, որ չհասկանան մարդը շտապում է, թե զբոսնում:

Զինվոր
17.03.2008, 22:51
Աղջիկների 90% լուրջ չի վերաբերվի փողոցում , տրանսպորտում կամ նմանատիպ վայրերում ծանոթություններին , ինչքան էլ առաջին հայացքից համակրի տվյալ անձին :Իսկ տվյալ անձը գիտակցելով դա երբեք չի մոտենա աղջկան նմանատիպ վայրերում ,այլ լինելով խելացի կփնտրի այլ ճանապարհներ , միտքը միայն տեղը լինի ...:hands
Համաձայնվեք էնքան էլ գեղեցիկ չի նմանատիպ վայրերում ծանոթություն հաստատելը ու ոչ հուսադրող ... :P

Բա որտեղ ա հարմար?? Չէ, լուրջ եմ հարցնում:Անծանոթ աղջկան առաջին անգամ տեսնում ենք կամ փողոցում ,կամ տրանսպորտում կամ ել եսիմ ուրիշ տեղ? Հիմա որն ա լավ տեղ ծանոթանալու համար?

Dayana
18.03.2008, 10:02
աղջիկ ջան ,սումկա չունես? ֆռա տու գլխին....
Հ.Գ. աղջիկներ խորհուրդ կտամ սումկի մեջ գանտել պահեք, լավ էֆեկտ կլինի: Քաղմասնել բռնի կասեք տատս շտանգիստա:

Իսկ ինչ վերաբերվում ա ԱԼՄ-ին (Այլընտրանքային Լեզու գտնելու Միջոց), ամենա լավը ընդհանուր ծանորնա կամ ընդհանուր կուրսնա կամ ընդհանուր աշխատավայրնա կամ ընդհանուր դանտիստնա և տենց լիքը կամ-եր: Բայց ցավոք շատ դեպքերում աստված
չի տալիս այդ հնարավորություններից ոչ մեկը:Այդ դեպքում ասում եք ռոմանտիզմը խոդ տանք:Բայց խի? էտ աղջիկը պետք է առժանանա ռոմանտիզմի, նվերների, ծաղիկների և այլ:Ես սենց եմ մտածում, որ եթե աղջկան կարճ ասած կաշառում ես, ումա պետք,որ պիտի նվերներից ,ծաղիկներց հետո քեզ ուշադրություն դարձնի:

Անունս Դայան-ա ;) հետագայի համար ասեմ, որ էլ չասես աղջիկ ջան ;)
իսկ առհասարակ, երբ ինչ-որ մեկը խոսեցնում է ու չես խոսում հեչ էլ կարիք չկա պայուսակով գլխին տալ ;) ավելի լավ է պայուսակից հանել "չագուչ" ու տալ գլխին :D :D

իսկ եթե լուրջ, ապա ամեն հիմարի հետ չարշե խոսել, դեռ մի բան էլ նկատել կամ արժեվորել նրա "տուպոյ" գաղափարները ;)

keyboard
18.03.2008, 12:18
աղջիկ ջան ,սումկա չունես? ֆռա տու գլխին....
Հ.Գ. աղջիկներ խորհուրդ կտամ սումկի մեջ գանտել պահեք, լավ էֆեկտ կլինի: Քաղմասնել բռնի կասեք տատս շտանգիստա:

Իսկ ինչ վերաբերվում ա ԱԼՄ-ին (Այլընտրանքային Լեզու գտնելու Միջոց), ամենա լավը ընդհանուր ծանորնա կամ ընդհանուր կուրսնա կամ ընդհանուր աշխատավայրնա կամ ընդհանուր դանտիստնա և տենց լիքը կամ-եր: Բայց ցավոք շատ դեպքերում աստված
չի տալիս այդ հնարավորություններից ոչ մեկը:Այդ դեպքում ասում եք ռոմանտիզմը խոդ տանք:Բայց խի? էտ աղջիկը պետք է առժանանա ռոմանտիզմի, նվերների, ծաղիկների և այլ:Ես սենց եմ մտածում, որ եթե աղջկան կարճ ասած կաշառում ես, ումա պետք,որ պիտի նվերներից ,ծաղիկներց հետո քեզ ուշադրություն դարձնի:
Մի բան խնդրեմ, երբ գրառում ես անում, մարդուն դիմելաձեվիդ ուշադրություն դարձրու:
Իսկ պայուսակով գլխին հարվածելը հարցի լուծում չէ, եթե մեկը անում է նույն անմակարդակությունը ինչ դիմացինը, դա ամենեվին չի նշանակում, որ պաշտպանվեց կամ հանգստացրեց իր հույզերը եվ/կամ էմոցիաները::think
Ամենալավ զենքը բոլոր ժամանակներում հարհամարանքն է: Մաիայն այդ զենքը խորհուրդ կտամ եվ ուրիշ ոչինչ, չկա ավելի վատ բան քան, աղջկա կողքով քայլես ու խոսես, իսկ նա այնպես պահի իրեն կարծես մենակ է, իսկ երբ պայուսակով գլխիս տա հաստատ ավելի ծանր բանով էլ ես կտամ, ասենք քարով:P:D

*e}|{uka*
18.03.2008, 17:15
Բա որտեղ ա հարմար?? Չէ, լուրջ եմ հարցնում:Անծանոթ աղջկան առաջին անգամ տեսնում ենք կամ փողոցում ,կամ տրանսպորտում կամ ել եսիմ ուրիշ տեղ? Հիմա որն ա լավ տեղ ծանոթանալու համար?

Էտ էլ թողնենք մարդկանց երևակայության վրա ... խոսքը ընդհանրապես ուրիշ բանի մասին էր :P

Անունս Դայան-ա հետագայի համար ասեմ, որ էլ չասես աղջիկ ջան
իսկ առհասարակ, երբ ինչ-որ մեկը խոսեցնում է ու չես խոսում հեչ էլ կարիք չկա պայուսակով գլխին տալ ավելի լավ է պայուսակից հանել "չագուչ" ու տալ գլխին
:D:D կամ հարթաշուրթ չէ՞ :D
Հ.Գ. Հարգանքներս աղջիկ ջան :kiss

chiburgen
18.03.2008, 18:57
Անունս Դայան-ա ;)

Շատ հաճելի է, ես էլ Տիգրանն եմ: :)

Ավելացվել է 2 րոպե անց

Մի բան խնդրեմ, երբ գրառում ես անում, մարդուն դիմելաձեվիդ ուշադրություն դարձրու:

ինձ տենց դիմեին չեի նեղանա:):

Dayana
19.03.2008, 10:42
Ժողովուրդ, եկեք քննարկենք մի ուրիշ բան :D Երեկ քայլում եմ, մեկ էլ հետևիցս լսում, ինչ-որ երիտասարդի ձայն, որը մի տեսակ շատ դժվար էր տարբերել աղջկա ձայնից :D ասում է "ասեք որ կողմ եք գնում, որ մենք էլ գանք" :o զարմացա, ու զգում եմ, որ կողքիս տղաներն ավելի շատ են զարմացել :D դե որոշեցի թեքվեմ տեսնեմ կողքիս տղաներին ինչի են զարմացած իրար նայում ու տարօրինակ խոսքեր ասում :D պարզվեց ինձ չէին խոսեցնում, այլ այս տղաներին :D հետո քայլերս արագացրեցի, որ կռվին մասնակից չլինեմ :D :D

Պատկերացնումեք, Հայաստանում երբեկ չէի սպասի նման բանի :o

keyboard
19.03.2008, 10:49
ինձ տենց դիմեին չեի նեղանա:):
Դե, մենք բոլորս տարբեր ենք Տիգրան ջան:;)

Ժողովուրդ, եկեք քննարկենք մի ուրիշ բան :D Երեկ քայլում եմ, մեկ էլ հետևիցս լսում, ինչ-որ երիտասարդի ձայն, որը մի տեսակ շատ դժվար էր տարբերել աղջկա ձայնից :D ասում է "ասեք որ կողմ եք գնում, որ մենք էլ գանք" :o զարմացա, ու զգում եմ, որ կողքիս տղաներն ավելի շատ են զարմացել :D դե որոշեցի թեքվեմ տեսնեմ կողքիս տղաներին ինչի են զարմացած իրար նայում ու տարօրինակ խոսքեր ասում :D պարզվեց ինձ չէին խոսեցնում, այլ այս տղաներին :D հետո քայլերս արագացրեցի, որ կռվին մասնակից չլինեմ :D :D

Պատկերացնումեք, Հայաստանում երբեկ չէի սպասի նման բանի :o
Դրա համար թեմա կա, այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=22469&page=4):D:P

Kuk
19.03.2008, 16:11
Լրիվ համաձայն եմ էդ մտքի հետ, բայց ժողովուրդ որ վերևից մի հատ մարսեցի կարդա էս թեման, կմտածի թե խոսքը ինչ որ վայրի գազանի մասին է:D Աջից չմոտենաք, կկծի, ձախից չմոտենաք, կկատաղի, հանկարծ չկերակրեք, ձեռը կպոկի-կտանի, ձեզ ճիշտ պահեք, որ կենդանի մնաք:) Այ քեզ բան

Չէ ապեր ես ասում եմ աղջկան պետք է շատ զգույշ մոտենալ ոչ թե նրա համար, որ աղջիկը կարողա կատաղի, կծի, խփի և այլն, այլ աղջկան չվիրավորելու համար:

Զինվոր
19.03.2008, 20:03
Չէ ապեր ես ասում եմ աղջկան պետք է շատ զգույշ մոտենալ ոչ թե նրա համար, որ աղջիկը կարողա կատաղի, կծի, խփի և այլն, այլ աղջկան չվիրավորելու համար:

Դե պարզ ա:) Ես հո էդքանը լուրջ չեի ասում