PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների Լիգա 2007-2008 (Play off)



GevSky
12.03.2008, 14:50
Հիմա ավելի ճիշտ կկողմնորոշվենք և կքվեարկենք թե ով է Եվրոպայի ամենաուժեղ թիմի տիտղոսին արժանանալու:)

REAL_ist
12.03.2008, 15:22
Մանչը:B

BOBO
12.03.2008, 15:32
Մանչը:B
Ըհը:hands
Բայց կարելիա սպասել վիճակահանությանը:)

Նորմարդ
12.03.2008, 16:55
Միանշանակ Barcelona :P

Հենո
12.03.2008, 17:56
Մանչեստեր Յունայթեդ

GevSky
12.03.2008, 18:29
Ժողովուրդ պարտադիր չի գրեք ում էք քվեարկել, այսպես թե այնպես հարցումը բաց է, դրա փոխարեն կարող եք հիմնավորել թե ինչու այսինչ թիմը կամ այնինչ, ինչպես էք մտածում, ինչով էք առաջնորդվում և այլն:

Ֆելո
12.03.2008, 19:52
քվեարկեցի Արսենալ, որտև ուզում եմ ինքը հաղթի:P. իսկ զույգերը արդեն որոշված են, թե վիճակահանություն պետքա լինի?

GevSky
12.03.2008, 20:14
ՈՒրբաթ կլինի վիճակահանությունը, հետո ինչքանով հասկացա պարտադիր չի որ անգլիականները ուրիշ թիմերի հետ պետք է խաղան, կարա և 1/4 - ում 2 անգլիական ակումբ իրար հանդիպեն:

Egern.net
12.03.2008, 20:32
երազում եմ, որ ոչ մի անգլիական զույգ չլինի....

Բարսելոնը, որպես ամենադժվար, թող ընկնի Լիվերպուլին, Ռոման դե Մանչեստերին ;), Չելսի-Ֆեներբախչե, Արսենալ-Շալկե.... վատ չի լինի :)

Սերխիո
13.03.2008, 00:52
դե լավ իմ պռագնոզը ասեմ զույգերի վրով

Մ.Յ.-Բարսելոն
Ռոմա-Արսենալ
Ֆեներ-Լիվեր
Շալկե-Չելսի

Աբելյան
13.03.2008, 14:31
նենց կուզեմ Ռոման Բարսելոնի կամ Արսենալի հետ ընկնի

Taurus
13.03.2008, 16:20
Շալկեն որ ընկավ անգլիանկան թիմի հետ հաջորդ թուլ ադուրս գալու:think

Cesare
13.03.2008, 20:25
Ինչ ել լինի վերջում հաղթելու ենք՝ Լոնդոնցիքով :

Legolas
13.03.2008, 23:30
Ես գիտեմ զույգերը

Roma -Shalke
Arsenal-Liverpool
Manchester United -Fenerbahche
Chelsea -Barselona

Նորմարդ
13.03.2008, 23:41
Ես գիտեմ զույգերը

Roma -Shalke
Arsenal-Liverpool
Manchester United -Fenerbahche
Chelsea -Barselona
Էլի Բարսա - Չելսի :o
Հետաքրքիր խաղ կլնի:)

Taurus
14.03.2008, 09:14
Ես գիտեմ զույգերը

Roma -Shalke
Arsenal-Liverpool
Manchester United -Fenerbahche
Chelsea -Barselona

Հնարավոր ա, բայց սկզբից նշի, որ սա քո կարծիքն ա!

GevSky
14.03.2008, 14:20
Ես գիտեմ զույգերը

Roma -Shalke
Arsenal-Liverpool
Manchester United -Fenerbahche
Chelsea -Barselona


Վիճակահանությունը կայանալու է այսօր Երևանի վամանակով ժամը եսիմ քանիսին իրիկվա կոմերը, ՆՏՎ ֆուտբոլը քոքել եմ հենց լինի կգրեմ;)

John
14.03.2008, 21:15
Ֆեներբախչե-Չելսի
Շալկե 04-Բարսելոնա
Մանչեստր Յունայտեդ-Ռոմա
Լիվերպուլ-Արսենալ

REAL_ist
14.03.2008, 21:17
Չելսին, Մանչը, Բարսան մեկել Լիվերը անցան:think

John
14.03.2008, 21:36
Մոռացա գրել, 1/2-ում 1-4 2-3 զույզերի հաղթողներն են խաղալու իրար դեմ: իմ կարծիքով
1/2 Արսենալ-Չելսի
Ռոմա-Բարսելոնա

եզրափակիչ
Չելսի-Ռոմա

Սամվել
14.03.2008, 21:52
Չելսին, Մանչը, Բարսան մեկել Լիվերը անցան:think

ԻՄ կարծիքով Արսեալնա անցնելու :think

Ambrosine
14.03.2008, 22:50
եզրափակիչ
Չելսի-Ռոմա

Շատ մեծ կարծիքի ես Ռոմայի մասին: Թե էտքանի մեջ ուզում ես, որ քո թիմին բաժին ընկնի Ռոման?:P

GevSky
15.03.2008, 00:04
Իմ կարծիքով 1/2 կլինի
Արսենալ-Բարսելոնա
Ռոմա-Չելսի

Սերխիո
15.03.2008, 00:08
դե եթե Բարսելոնը չհելնի էսքանից հետո , կարա լուծարվի հանգիստ խղճով ... Լիվերպուլը կանցի Արսենալին

Ֆելո
15.03.2008, 00:25
բայց ինչի եք Լիվերպուլին թերագնահատում?

PygmaliOn
15.03.2008, 07:07
հենց Լիվերպուլն էլ կդառնա ՉԼ-ի հաղթող:)
ստեղ Լիվերի ֆան չկա դրանից էլ թերագնահատում են:)

Լեո
15.03.2008, 10:21
Ֆեներբախչե-Չելսի
Շալկե 04-Բարսելոնա
Մանչեստր Յունայտեդ-Ռոմա
Լիվերպուլ-Արսենալ

3-րդ և 4-րդ զույգերը հակառակ դասավորությամբ են, այսինքն`
Ռոմա-Մանչեստր Յունայտեդ
Արսենալ-Լեվերպուլ

Ավելացվել է 4 րոպե անց

դե եթե Բարսելոնը չհելնի էսքանից հետո , կարա լուծարվի հանգիստ խղճով ...
Լավ չհասկացա, ինչքանի՞ց հետո:
Շալկեն Գերմանիայի ուժեղագույն թիմերից ա, ու հեշտ չի լինելու նրա արգելքը հաղթահարել, սակայն Բարսան կհաղթահարի:

Հ.Գ. Ռեալը երևի արդեն կարող է հանգիստ խղճով լուծարվել, հա՞:

Սերխիո
15.03.2008, 13:04
Լավ չհասկացա, ինչքանի՞ց հետո:
Շալկեն Գերմանիայի ուժեղագույն թիմերից ա, ու հեշտ չի լինելու նրա արգելքը հաղթահարել, սակայն Բարսան կհաղթահարի:

Հ.Գ. Ռեալը երևի արդեն կարող է հանգիստ խղճով լուծարվել, հա՞:

ենքանից հետո ,որ Սելտիկից հետո Շալկե ,ինչ-որ շատ հավեսով ա դասավորվում ,դրա համար էլ իրավունք չունի դուրս չգալ:

Իսկ Շալկեն ու Ռոման նույն ուժը չեն ,Շալկեին էս տարի բունդեսլիգայում ով հասավ կրեց ,խոսքը ետ մասին ա ,իսկ Ռոմաի սեզոնը նայի Ա սերիայում

GevSky
15.03.2008, 14:14
Շալկե - Բարսա զույգի հաղթողը կխաղա Ռոմա-Մանչեստր զույգի հաղթողի հետ... Այսինքն Մանչեստր-Բարսա խաղը շատ հավանականա.... դժվար, բայց հետաքրքիր:

Ավելացվել է 1 րոպե անց
Հ.գ. Ստեղ մանրամասն ասվում է (http://barca.ru/news/1826)

Cesare
15.03.2008, 14:52
Չելսի Ֆեներբախչե _ Ոնց , որ ասում են թուրքերի ....
Բարսա Չալկե _ Բարսան ելի անցավ, բախտը բերեց :
Արսենալ _ Լիվեռպուլ _ հետաքրքիր դիմակայություն : Կամ շատ լավ խաղ ա ստացվելու, կամ շատ վատ : Մեկա վերջում Լիվեռը կանցնի :

Մնաց դժվարը `

ՄՅ Ռոմա : Շատ բարդ ա : ՄՅ-ն լավ մարզավիճակում ա : Ռոման թիմային ուժեղ ֆուտբոլ ա խաղում : Ֆսյոտկի Ռոման ա անցնելու :

:pardon

Taurus
15.03.2008, 14:55
ենքանից հետո ,որ Սելտիկից հետո Շալկե ,ինչ-որ շատ հավեսով ա դասավորվում ,դրա համար էլ իրավունք չունի դուրս չգալ:

Իսկ Շալկեն ու Ռոման նույն ուժը չեն ,Շալկեին էս տարի բունդեսլիգայում ով հասավ կրեց ,խոսքը ետ մասին ա ,իսկ Ռոմաի սեզոնը նայի Ա սերիայում

հենց էտա, ինքդ քո ասածների վրա մտածի:
Նայի, այն ակումբը, որը իր առաջնությունում վատ է խաղու, լավ է խաղում ՉԼ ում, դե փող ա էլի աշխատում, իսկ Ռոման Իտալիայում բոց ա անում, ուրեմն Լիգայում վատ ա խաղում (որ լավ խաղար ընդամենւ 4:2 էր կրի), նույն ձևի Շալկեն, տրամադրված ա Լիգայի վրա, դրա համար էլ Գերմանիայում ուժ չի ծախսում:
Հիմա Բարսան էլ ա Լիգա խաղում, այնպես որ հեշտ չի լինի, կարող ա նույնիսկ գերմանիայում ոչ-ոքի խաղանք!

Cesare
15.03.2008, 15:16
Իսկ Լիվեռը 2-րդ խաղնել ա կրելու :


Ասում եմ ելի : :P

Մի հատ հարց տամ 1/4-ի խաղերը երբ են ???

:pardon

Ներսես_AM
15.03.2008, 15:20
Միլանից հետո Լիվերպուլ:

Հզորա, Լիվեռին էլ ենք անցնելու, որ ոչ ոք չկասկածի :goblin Ու ընդհանրապես լիգան հաղթելու ենք էս տարի.

Արսենալ :love

կամել Բարսան :love

REAL_ist
15.03.2008, 16:17
Իհարկե Շակեն Ռոմայի հետ համեմատելու եզրեր չունի, ոնցոր Փյունիկը Սպարտակի հետ համեմատենք, բայց դե նեմեցների հետ միշտել դժվարա լինում, նամանավանդ նեմեցլենդում

ամեն դեպքում միատ Մանչեստրում 7-0 ով որ դուս թռնեն կատալոնցիները ավելի կդզի:clap

իսկ Լիվերի պահով մտածումեմ Արսենալը չի ձգի, վսյոտակի հեչ գավաթային թիմ չի, չնայած ետ զույգից ով էլ անցնի գոհ կլնեմ, ֆինալի մասնակիցը ետ զույգիցա լինելու
յա տակ դումայու Ֆռունզիկի ասած

Սերխիո
15.03.2008, 16:22
Նայի, այն ակումբը, որը իր առաջնությունում վատ է խաղու, լավ է խաղում ՉԼ ում, դե փող ա էլի աշխատում, իսկ Ռոման Իտալիայում բոց ա անում, ուրեմն Լիգայում վատ ա խաղում (որ լավ խաղար ընդամենւ 4:2 էր կրի), նույն ձևի Շալկեն, տրամադրված ա Լիգայի վրա, դրա համար էլ Գերմանիայում ուժ չի ծախսում:


ետ քո ասածը չափանիշ չի ,որ առաջնությունում վատ խաղացողը ,պտի ՉԼ-ում լավ խաղա , օրինակ` Լիվերը լավ ա խաղում ,քանի որ գավաթային թիմ ա, իսկ Շալկեն ինչ ամբիցիաներ ունեցող թիմ ա, որ մի հատ էլ տրամադրվի ՉԼ-ի վրա:o
կամ քանի անգամ ա եղել ,որ երկրի առաջատարը համ ել ՉԼ-ում ա լավ խաղացել ,Պորտոն ,Մ.Յ. , Բարսան ,երբ ՉԼ-ն տարան ,իրանց մոտ էլ չեմպիոն դառան ,նենց որ Շալկեն ղազ թիմ ա , իզուր մի ուժեղ թիմի տեղ դրեք,որ կրելուց էլ ասեք ,թե դժվար մրցակցի կրինք:
Օրինակ ,եթե Արսենալը մտի 1/2 ,ինքն էլ պտի ասի ` մտա ,որ Միլան ,լիվեր ա թռցրել ,ու Բարսան էլ պտի ասի , որ սելտիկ ,Շալկե ա թռցրել :think

REAL_ist
15.03.2008, 16:29
Շալկեն Սառագոսայոտ թիմա

Լեո
15.03.2008, 17:29
Մի հատ հարց տամ 1/4-ի խաղերը երբ են ???:pardon
1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան հետևյալ օրերին.

01.04.2008 23:45 Roma -:- Manchester United
01.04.2008 23:45 Schalke 04 -:- Barcelona
02.04.2008 23:45 Arsenal -:- Liverpool
02.04.2008 23:45 Fenerbahce -:- Chelsea

Սամվել
15.03.2008, 17:49
Շալկեն Սառագոսայոտ թիմա

Շալկեից չեմ վախենում...միակ վատ էնա որ դրանք տապոռ են...կարողա մյուս խաղին թիմի կեսը տռավմեն :(

salatik
15.03.2008, 20:43
Երկար ժամանակ չեմ մտել ֆորում, չէի կարողանում մտածել ֆուտբոլի մասին:

Ուզում եմ հիմնականում Ռոմայի ու Արսենալի երկրպագուներին շնորհավորել 1/4 դուրս գալու համար: 2-ի խաղերն էլ կիսատ-պռատ նայել եմ, ապրեն իրանք: Լիվերպուլն էլ կարողացավ հաղթել, չնայած որ Ինտերին չեմ սիրում, բայց այդ օրը իրոք Լիվերպուլի բախտը բերեց:
Հիմա տեսնենք ինչա լինելու Ռոմային էլ Մանչեստրին էլ հավանում եմ, դժվար խաղ կլինի, նույնը Արսենալին ու Լիվերպուլինա վերաբերվում:

Անգլիական թիմերը մնացել են, ուրեմն այսօր ամենաուժեղը Անգլիայի առաջնություննա: Ու ինձ թվումա բոլորն էլ սիրում ու նայում են:

Taurus
15.03.2008, 23:23
Bolton-ը առաջնությունում պռոբլեմներ ուներ, դրա համար էլ թքեց Ուեֆայի գավաթի վրա ու երկրորդ խաղը ուղղակի չխաղաց, նվիրեց Սպորտինքգին, այ սենց բաներ Պետրոս ջան, եթե լավ խրանաս, ՉԼ-ի ֆինալնի մասում, որը արդեն եկել է, առաջնությունների հետ զուգահեռներ անցկացնելով լավ փող կաշխատես:B

FC Schalke 04
16.03.2008, 13:49
Բոլորը գտնում են ,որ Շալկեն ունի ամենաքիչ շանսերը դառնալու լիգայի չեմպիոն Ֆեներբախչեից հետո,բայց հուսով եմ Շալկեն կդառնա մի շարք անակնկալների հեղինակ:

:victory:

Սերխիո
16.03.2008, 14:37
<<Շալկե-04 >>-ի մեր երկրպագույին կուզենայի հարցնել` Լինքոլնը կա դեռ ձեր թիմում ?
մեկել ,եթե լավ գիտես կազմը ,մի հատ ըստ քեզ գրի լավագույն կազմը ,որը դու կուզենայիր տեսնել Բարսելոնի հետ ( իրենց դիրքերով 11 հոգու ) :Ուզում եմ իմանալ , թե ովքեր կան հիմա <<Շալկե-04- >>-ում , որոնք կարող են կոտրել կատալալոնյան ակումբին :

Bayern Munchen
16.03.2008, 15:30
Համոզված եմ Շալկեն ունի այն ուժեղ կողմերը ,որը անհրաժեստ է այս արգելք հաղթահարելու համար...

FC Schalke 04
16.03.2008, 15:39
<<Շալկե-04 >>-ի մեր երկրպագույին կուզենայի հարցնել` Լինքոլնը կա դեռ ձեր թիմում ?
մեկել ,եթե լավ գիտես կազմը ,մի հատ ըստ քեզ գրի լավագույն կազմը ,որը դու կուզենայիր տեսնել Բարսելոնի հետ ( իրենց դիրքերով 11 հոգու ) :Ուզում եմ իմանալ , թե ովքեր կան հիմա <<Շալկե-04- >>-ում , որոնք կարող են կոտրել կատալալոնյան ակումբին :


<<Շալկե-04 >>-ի մեր երկրպագույին կուզենայի հարցնել` Լինքոլնը կա դեռ ձեր թիմում ?
մեկել ,եթե լավ գիտես կազմը ,մի հատ ըստ քեզ գրի լավագույն կազմը ,որը դու կուզենայիր տեսնել Բարսելոնի հետ ( իրենց դիրքերով 11 հոգու ) :Ուզում եմ իմանալ , թե ովքեր կան հիմա <<Շալկե-04- >>-ում , որոնք կարող են կոտրել կատալալոնյան ակումբին :

Նախ ասեմ որ Լինքոլնը ես մրցաշրջանի սկզբին տեղափոխվելա Գալաթասարայ...
Շալկեի ուժեղ կողմերը`
երիտասարդ հրաշքներ գործող դարպասապահ`
ՄԱՆՈՒԵԼ ՆՈՅԵՐ
Պաշտպանության հենասյուններ`
ՄԱՐՍԵԼՈ ԲՈՐԴՈՆ
ՄԼԱԴԵՆ ԿՐՍՏԱՅԻՉ
եզրային հարձակումներ`
ՌԱՖԻՆՅԱ
ՋՈՆՍ
ԿՈԲԻԱՇՎԻԼԻ
Գլխավոր ռմբարկու եվ հարձակման բռունցք`
ԿԵՎԻՆ ԿՈՒՐԱՆԻ
ԵՎ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ ԹԻՄԱՅԻՆ ԱՄՈՒՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ
ՈՒ ԿԱՄԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ...

FC SCHALKE 04

Goalkeepers
1 Manuel Neuer
32 Ralf Fahrmann
33 Mathias Schober
34 Toni Tapalovic

Defenders
2 Heiko Westermann
4 Mathias Abel
5 Marcelo Bordon (C)
16 Dario Rodriguez
18 Rafinha
20 Mladen Krstajic
23 Benedikt Howedes
24 Christian Pander

Midfielders
3 Levan Kobiashvili
7 Gustavo Varela
8 Fabian Ernst
10 Ivan Rakitic
13 Jermaine Jones
17 Mesut Ozil
21 Carlos Grossmuller
25 Zlatan Bajramovic
26 Mimoun Azaouagh
28 Markus Heppke

Forwards
9 Soren Larsen
11 Peter Lovenkrands
14 Gerald Asamoah
19 Halil Altintop
22 Kevin Kuranyi



Հիմնական մարտական կազմ(այս կազմով խաղաց Պորտուի դեմ 2 խաղում)
1.Մանուել Նոյեր
18.Ռաֆինյա 5.Մարսելո Բորդոն 20.Մլադեն Կռստաիչ 2.Հեյկո Վեստերմանն

13.Ջերմեյն Ջոնս 21.Գրոսսմյուլլեր 8.Ֆաբիան Էռնստ 3.Լեվան Կոբիաշվիլի

14.Հերալդ Ասամոահ 22.Կեվին Կուրանի
(19.Հալիլ Ալթինթոփ)


Ըստ ինձ Բարսելոնի հետ հանդիպմանը`4-3-3
1.ՆՈՅԵՐ

18.ՌԱՖԻՆՅԱ 5.ԲՈՐԴՈՆ 20.ԿՐՍՏԱՅԻՉ 2.ՎԵՍՏԵՐՄԱՆՆ

13.ՋՈՆՍ 8.ԷՌՆՍՏ 3.ԿՈԲԻԱՇՎԻԼԻ

7.ԱՍԱՄՈԱՀ 7.ՎԱՐԵԼԱ
22.ԿՈՒՐԱՆԻ

Ավելացվել է 7 րոպե անց

Իհարկե Շակեն Ռոմայի հետ համեմատելու եզրեր չունի, ոնցոր Փյունիկը Սպարտակի հետ համեմատենք, բայց դե նեմեցների հետ միշտել դժվարա լինում, նամանավանդ նեմեցլենդում

ամեն դեպքում միատ Մանչեստրում 7-0 ով որ դուս թռնեն կատալոնցիները ավելի կդզի:clap

իսկ Լիվերի պահով մտածումեմ Արսենալը չի ձգի, վսյոտակի հեչ գավաթային թիմ չի, չնայած ետ զույգից ով էլ անցնի գոհ կլնեմ, ֆինալի մասնակիցը ետ զույգիցա լինելու
յա տակ դումայու Ֆռունզիկի ասած

էտ ընչից եզրակացրեցիր ,որ Շալկեն Ռօմայի հետ համեմատելու եզրեր չունի:
քո ասած Ռոման Ըսկի Ուեֆաի գավաթ չի տարել,մի անգամ կուբոկ յառմառոկ ետ ել 1950-60 թվականներին,բացի դրանից Շալկեն ավելի շատ բանա տարել իրա երկրում քան Ռոման:Իսկ Շալկեն 1997-ին գոնե տարելա Ուեֆաի գավաթը...
դե հիմա ասա ,Շալկեն համեմատելու եզրեր ունի քո ասած Ռոմայի հետ?

Ավելացվել է 14 րոպե անց

Շալկեից չեմ վախենում...միակ վատ էնա որ դրանք տապոռ են...կարողա մյուս խաղին թիմի կեսը տռավմեն :(

Ախպերս ջոգնցվումա ,որ տապոռների հետ սր ունես ,բայց ետի տապոռի հետ կապ չունի,էսի ֆուտբոլա եւ ետ քոսոտ Սարագոսան էլ համեմատելը կնապենների հետ ,անիմաստ բանա:

Սերխիո
16.03.2008, 16:18
Շնարհակալություն կազմը մեկնաբանելու համար ;), իմ համար 2-3 խաղացող անակնկալ էին ,որ Շալկեում են ,դա`Ֆաբիան Էռնստն ա, լավ հենակետային ա ,մեկել Soren Larsen , Peter Lovenkrands հարձակվողները :
իսկ Ֆրանկ Ռոստը կարծեմ Շալկեի դարպասապահը չէր մի ժամանակ ? , կարգին տղա էր:ok




էտ ընչից եզրակացրեցիր ,որ Շալկեն Ռօմայի հետ համեմատելու եզրեր չունի:
քո ասած Ռոման Ըսկի Ուեֆաի գավաթ չի տարել,մի անգամ կուբոկ յառմառոկ ետ ել 1950-60 թվականներին,բացի դրանից Շալկեն ավելի շատ բանա տարել իրա երկրում քան Ռոման:Իսկ Շալկեն 1997-ին գոնե տարելա Ուեֆաի գավաթը...
դե հիմա ասա ,Շալկեն համեմատելու եզրեր ունի քո ասած Ռոմայի հետ?


դե չէ , ստեղ համամիտ չեմ ,Ռաման լավ ֆորմի մեջ ա ,դա անժխտելի ա , ու եթե տարած մրցանակներով նայենք , ապա Չելսին 3 անգամ Անգլիայի չեմպիոն ա դառել ,իսկ Նոթինգեմ Ֆորեստը մենակ 2 անգամ ՉԼ-ի հաղթող ա դառել ,հիմա դա նշանակում ա, որ Նոթինգեմը ավելի հզոր ա ?
Բիլբաոան Լա Լիգայի չորրորդ թիմնա `Ռեալից ,Բարսելոնից ,Ատլետիկո Մադրիդից հետո իրա մրցանակներով , բայց ներկա դրությամբ իրա կլասով շատ թիմերի ա զիջում :

Սամվել
16.03.2008, 17:18
էտ ընչից եզրակացրեցիր ,որ Շալկեն Ռօմայի հետ համեմատելու եզրեր չունի:
քո ասած Ռոման Ըսկի Ուեֆաի գավաթ չի տարել,մի անգամ կուբոկ յառմառոկ ետ ել 1950-60 թվականներին,բացի դրանից Շալկեն ավելի շատ բանա տարել իրա երկրում քան Ռոման:Իսկ Շալկեն 1997-ին գոնե տարելա Ուեֆաի գավաթը...
դե հիմա ասա ,Շալկեն համեմատելու եզրեր ունի քո ասած Ռոմայի հետ?



Ինչպես Պետրոսը արդեն նշեց տրամաբանությունը սխալ է...Այսինքն եթե համեմատվում են 2 թիմերի ներկայիս կազմերը հեչ կապ չունի որ ասենք մեկը մի 1000 անգամ եսիմինչա կրել էն մեկը չի կրել...

Մի խոսքով համեմատությունտ անիմաստ էր ու անտեղին...


Ախպերս ջոգնցվումա ,որ տապոռների հետ սր ունես ,բայց ետի տապոռի հետ կապ չունի,էսի ֆուտբոլա եւ ետ քոսոտ Սարագոսան էլ համեմատելը կնապենների հետ ,անիմաստ բանա:

Սկսենք նրանից որ Տապոռների հետ սեր չունեմ...Արտահայտվելուց առաջ մի քիչ մտածի ինչ ես գրում նոր գրի լա՞վ;)///Չեմ կարծում որ քո սիրելի ֆուտբոլիստներին տապոռ անվանելով քեզ այնքան վիրավորեցի որ դու էլ փորձեցիր ինձ վիրավորել... Մի հատ ակումբի կանոնադրությունն էլ ուշադիր կարդա;)...

Չգիտեմ ինձ թվում էր պարզ երևումա որ Ես Շալկեին Սարագոսայի հետ չեմ համեմատել:8...

Ինչ վերաբերումա Տապոռ արտահայությանը ինձ թվումա որ ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդու պարզ կլիներ որ ես/և ոչ միայն ես/ տապոռ անվանում եմ այն թիմերին որոնք ապավինում են կոպիտ խաղին... Իսկ Գերմանական թիմերը սովորաբար հենց այդպիսին են...

FC Schalke 04
16.03.2008, 18:28
Ինչպես Պետրոսը արդեն նշեց տրամաբանությունը սխալ է...Այսինքն եթե համեմատվում են 2 թիմերի ներկայիս կազմերը հեչ կապ չունի որ ասենք մեկը մի 1000 անգամ եսիմինչա կրել էն մեկը չի կրել...

Մի խոսքով համեմատությունտ անիմաստ էր ու անտեղին...


Սկսենք նրանից որ Տապոռների հետ սեր չունեմ...Արտահայտվելուց առաջ մի քիչ մտածի ինչ ես գրում նոր գրի լա՞վ;)///Չեմ կարծում որ քո սիրելի ֆուտբոլիստներին տապոռ անվանելով քեզ այնքան վիրավորեցի որ դու էլ փորձեցիր ինձ վիրավորել... Մի հատ ակումբի կանոնադրությունն էլ ուշադիր կարդա;)...

Չգիտեմ ինձ թվում էր պարզ երևումա որ Ես Շալկեին Սարագոսայի հետ չեմ համեմատել:8...

Ինչ վերաբերումա Տապոռ արտահայությանը ինձ թվումա որ ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդու պարզ կլիներ որ ես/և ոչ միայն ես/ տապոռ անվանում եմ այն թիմերին որոնք ապավինում են կոպիտ խաղին... Իսկ Գերմանական թիմերը սովորաբար հենց այդպիսին են...


Ախպերս նախ ես քեզ չեի ուզւմ վիրավորեի ուղակի իկօնկեք եիր դրել տապոռիկներով,դրա համար ասեցի...Իսկ ինչ վերաբերումա ,վոր համեմատել էիր Սպարտակ -ը Փյունիկի նկատմամբ...Դրա համար եմ ասում տիմերի տիտղոսները.Քո բերած համեմատությումը անիմաստա.Իսկ կազմերի տեսակետից ետքան ել հետ չի մնում Շալկեն իրա կազմով...ՈՒ հիշի ակւմբները գնահատվում են իրենց պատմությամբ այլ ոչ թե միայն ներկայով...
Ու մեկել մի խառնի կոպիտը կոշտի հետ:

GevSky
16.03.2008, 19:02
Միլանից հետո Լիվերպուլ:

Հզորա, Լիվեռին էլ ենք անցնելու, որ ոչ ոք չկասկածի :goblin Ու ընդհանրապես լիգան հաղթելու ենք էս տարի.

Արսենալ :love

կամել Բարսան :love

Գրեիչ ԲԱՐՍԵՆԱԼ պրծնեիր էլի:D

Bayern Munchen
16.03.2008, 19:04
Իրականում ես համաձայն եմ ,որ թիմերին նախ պետք է գնահատել իրենց անցած ուղիով,եվ հետո տվյալ ժամանակահատվածով:

GevSky
16.03.2008, 19:04
Բոլորը գտնում են ,որ Շալկեն ունի ամենաքիչ շանսերը դառնալու լիգայի չեմպիոն Ֆեներբախչեից հետո,բայց հուսով եմ Շալկեն կդառնա մի շարք անակնկալների հեղինակ:

:victory:

Ինչի՞ Ֆեներից հետո, սենցել ամենաքիչ շանսն ունի, ես Ֆեներբախչեից ավելի շատ անակնկալ եմ սպասում քան Շալկեյից, կապ չունի որ Շալկեն Բարսայի հետա ընկել

Սամվել
16.03.2008, 19:19
Ախպերս նախ ես քեզ չեի ուզւմ վիրավորեի ուղակի իկօնկեք եիր դրել տապոռիկներով,դրա համար ասեցի...Իսկ ինչ վերաբերումա ,վոր համեմատել էիր Սպարտակ -ը Փյունիկի նկատմամբ...Դրա համար եմ ասում տիմերի տիտղոսները.Քո բերած համեմատությումը անիմաստա.Իսկ կազմերի տեսակետից ետքան ել հետ չի մնում Շալկեն իրա կազմով...ՈՒ հիշի ակւմբները գնահատվում են իրենց պատմությամբ այլ ոչ թե միայն ներկայով...
Ու մեկել մի խառնի կոպիտը կոշտի հետ:

Ես Ճիշտն ասած ինչոր չեմ հիշում որ Համեմատած լինեմ Փյունիկի ու Սպարտակի հետ Ռոմային կամ Շալկեին ;)

Ամեն Չեմ ասում թիմերին համեմատել պետք է ներկա մարզավիճակով...ասում եմ Թիմերի խաղի արդյունքը կանխագուշակելու համար է պետք առաջնորդվել ներկայիս մարզավիճակում...իսկ դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են ;):ok

Taurus
16.03.2008, 20:30
Լավ էլի, էս էտ խաղը չի, որ խորանանք, հիմա մի թիմ ա լավ ախաղացել, մալադեց իրանց, էտ էլ ա հերիք, ավելի լավ կլինի հիմիկվանից մտածենք 1/2 ում ինչ ենք անելու:

FC Schalke 04
16.03.2008, 21:27
Հենց դա էլ պետքա Շալկեին հանդես գալ աուտսայդերի դերում ու դա կխաղա վճռական դեր:Եկեք ժամանակից շուտ կանխագուշակումներ մի արեք ու Բարսելոնային հանեք 1/2 եզրափակիչ:Եվ հետո խնդրում եմ մի թերագնահատեք Շալկեին քանի որ կարողա շատ զարմացած մնաք:

REAL_ist
16.03.2008, 21:49
հեսա շուտով կերևա Սառագոսայի հետ համեմատելի թիմա թե չե Շալկեն;) Դե Ռոմայի հետ էլ չասեմ, Ռոման ուր Շալկեն ուր հիմիկվա ցուց տված խաղով

Ambrosine
16.03.2008, 23:12
Ինչ վերաբերումա Տապոռ արտահայությանը ինձ թվումա որ ֆուտբոլից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդու պարզ կլիներ որ ես/և ոչ միայն ես/ տապոռ անվանում եմ այն թիմերին որոնք ապավինում են կոպիտ խաղին... Իսկ Գերմանական թիմերը սովորաբար հենց այդպիսին են...
Լրիվ համամիտ եմ, ավելացնեմ տապոռների թվին նաև իտալական ակումբները

Լեո
17.03.2008, 13:21
Գրեիչ ԲԱՐՍԵՆԱԼ պրծնեիր էլի:D

Էս ինչ լավ արտահայտություն ա:hands Դուրս շատ եկավ::ok
Վերջ, ես սրանից հետո ԲԱՐՍԵՆԱԼ-ի երկրպագու եմ:

Կեցցե Բարսան:
Կեցցե Արսենալը:
Կեցցե Ռոման:

Մի խոսքով` ԲԱՐՍԵՆԱԼԱՌՈՄ:)

Bayern Munchen
17.03.2008, 21:14
էսինչ մի խառնել էք Բառսենալ չհեմ իմանում ինչ.ինձնից ձեզ խորհուրդ խառնեք թազա բաժնեք....

Cesare
18.03.2008, 09:17
Գոլ ենք ուտելու առաջին խաղում :

John
18.03.2008, 09:23
Շատ մեծ կարծիքի ես Ռոմայի մասին: Թե էտքանի մեջ ուզում ես, որ քո թիմին բաժին ընկնի Ռոման?:P
Ռոման կարգին թիմա, թիմ, որին ահավոր հարգում եմ: Ու իրա հետ խաղալ եզրափակիչում, կայֆ կլինի: Շատ հետաքրքիր խաղ կլինի :)
բայց երևի Շալկե-Ֆեներբախչե կլինի ֆինալը :D

FC Schalke 04
18.03.2008, 18:14
Ռոման կարգին թիմա, թիմ, որին ահավոր հարգում եմ: Ու իրա հետ խաղալ եզրափակիչում, կայֆ կլինի: Շատ հետաքրքիր խաղ կլինի :)
բայց երևի Շալկե-Ֆեներբախչե կլինի ֆինալը :D

դու որ ակումբի երկրպագու էս?

Davo'o
18.03.2008, 18:23
դու որ ակումբի երկրպագու էս?

Ջոնի սիրած թիմը Չելսին է: :)

Taurus
18.03.2008, 20:19
... Եվ հետո խնդրում եմ մի թերագնահատեք Շալկեին ...

դե որ խնդրում ես, ոնց կարանք չանենք, վերջ էսօրվանից չենք թերագնահատում, էսօրվանից Շալկեն ամենաուժեղ թիմն ա, ... Բարսայից հետո:P

salatik
04.04.2008, 19:25
Ինձ թվումա, որ Չելսիի համար մեծ պրոբլեմ չի լինի իրա դաշտում հաղթելը, էնպես որ մտածելու բան չկա: Անկեղծ ասած նայել եմ Արսենալ-Լիվերպուլ խաղը, ու 2-ն էլ իմ վրա շատ լավ տպավորություն թողեցին: Առաջին օրը նայել եմ Մանչեստր - Ռոմա խաղը: Մանչեստրի մասին ընդհանրապես խոսքեր չեմ գտնում, որ ասեմ, շատ հզորա: Ռոմային էլ շատ համակրում եմ:
Որ նենց տպավորություն չլինի թե բոլորին սիրում եմ, կասեմ ուղղակի FORzaJUVE :)
1.Մանչեստր
2. Բարսելոն (?)
3. Արսենալ
4. Չելսի
այս չորս թիմերը դուրս կգան հաջորդ փուլ

GevSky
05.04.2008, 00:12
Հետաքրքիր էր ինչու Բարսայի դիմաց հարցական, միթե ամենակասկածելին նա է կիսաեզրափակչում

Bayern Munchen
05.04.2008, 21:08
Հետաքրքիր էր ինչու Բարսայի դիմաց հարցական, միթե ամենակասկածելին նա է կիսաեզրափակչում

Ամենակասկածելին Չելսիի ու Առսենալի վիճակնա...Բարսան էլ թվումա պռոբլեմ չունի ,բայց Բարսան էլ հաստատ չի,մի խոսքով աստված տա Բարսան չհելնի....

Tigran Adunts
05.04.2008, 21:27
Լավ կլիներ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ լիներ, բայց Մանչեստերն ա հաղթելու :))

Հ.Գ.
Մենակ թուրքերը չլինեն....

GevSky
06.04.2008, 00:45
Լավ կլիներ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ լիներ, բայց Մանչեստերն ա հաղթելու :))

Հ.Գ.
Մենակ թուրքերը չլինեն....
Համաձայն չեմ որ հետ, չեմ առարկում Մանչեստրը էսօրվա դրությամբ շատ ուժեղա, բայց մի մոռացի որ ամեն դեպքում հակառակորդը Բարսանա որ ինչքան էլ վատ դրության մեջ լինի ՉԼ մի խաղին կարա մի ուրիշ կարգի պատրաստվի ու դրուրս գա Սուրոյի ասած կառուսել սարքի դաշտում... Ինչ ինչ արագ ու կոմբինացիոն խաղով Բարսան երբեք էլ չի զիջել Մանչեստրին;) Ավելացնեմ որ Մեսսին Ռոնալդուիցա լավ խաղում, Ռոնալդինյոն Ռունիից, Էտո՛օն էլ որ հաստատ Տեվեսից: Էլ չեմ խոսում ջահել ու չափազանց արագաշարժ Բոյանի մասին.

salatik
06.04.2008, 14:13
GevSky ջան. մեկ մեկ Բարսելոնան սիրումա անկնկալներ անել իրա երկրպագուներին, դրա համար էլ հարցական եմ դրել:
Մնացած զույգերի մեջ անակնկալ սպասում եմ Լիվերպուլից, բայց ինձ թվումա Արսենալը շատ ավելի ուժեղա քան Լիվերը, դրա համար հնարավորա որ անակնկալ չստացվի:
Ես ոչ մի դեմ բան չունեմ Բարսային, հոյակապ ֆուտբոլիստներ ունեն, մանավանդ քո ասած Բոյանը:
Իսկ , որ ֆինալում մնալուա Մանչեստրը դրանում համոզված եմ: Անգամ հաղթանակնա իրանց արդեն իմ մոտ քիչ քիչ համոզմունքի աճում:
Պետքա խոստովանենք, որ հիմա ամենաուժեղը անգլիական առաջնություննա:

Աբելյան
06.04.2008, 21:26
Դե հիմա անցել են էն ժամանակները, երբ որ թմի խաղը 2-3 հոգի են որոշում: Ֆուտբոլը դառել ա թիմային խաղ: Իսկ թիմային ֆուտբոլ հիմա հիմնականում անգլիական թմրն են ցույց տալի: Մանավանդ՝ Արսենալը ու Լիվերպուլը:

Yellow Raven
06.04.2008, 22:25
Ֆինալում հանդիպելու են Բարսելոնան ու Չելսին ու չգիտեմ ով կհաղթի,բայց հույս ունեմ Բարսան էս տարի Չլ-ն կնվաճի:
Չնայած ՄՅՈւ-ն ֆավորիտա,բայց անցած տարվա պատկերնա կրկնվելու:

PygmaliOn
07.04.2008, 07:23
Լիվերպուլին մի ձեռքով եք վերցրել,,, նա կանցնի ու կհաղթի:)

Cesare
07.04.2008, 09:39
Ֆինալում հանդիպելու են Բարսելոնան ու Չելսին ու չգիտեմ ով կհաղթի,բայց հույս ունեմ Բարսան էս տարի Չլ-ն կնվաճի:
Չնայած ՄՅՈւ-ն ֆավորիտա,բայց անցած տարվա պատկերնա կրկնվելու:

Ես տարի ՄՅ-ն ա կրելու :
Ֆինալն ել Լիվերի հետ ա խաղալու :

Guest
07.04.2008, 13:53
Հիմա ավելի ճիշտ կկողմնորոշվենք և կքվեարկենք թե ով է Եվրոպայի ամենաուժեղ թիմի տիտղոսին արժանանալու:)

Անցյալ քվեարկություննին էլ, սրանում էլ ասում եմ, որ Չելսին ա :)

BOBO
07.04.2008, 23:03
ՈւԵՖԱ-յում գուշակություն արինք հմի ստե...:))
Տակս... Ռոման կրելու ա , բայց դուսա թռնելու, Արսենալը նիչյայա խաղալու, բայց Լիվերպուլը անցնելու ա, Չելսին կրելու ա բայց, Ֆեներբախչեն ա անցնելու, դե Բարսելոնն էլ մի բան կանի:))

Ֆելո
09.04.2008, 11:09
էրեկվա Լիվերպուլ-Արսենալ խաղը վերջն էր:hands. 6 գոլ, որից 4-ը մեկը մյուսից գեղեցիկ. բայց կարևորը էնա, որ Լիվերպուլը հաջորդ փուլումա:yahoo


ԼԻՎԵՐՊՈՒԼ ՉԵՄՊԻՈՆ :victory:

Հ.Գ. մեկ էլ Վոլկոտի անցումն էր վերջը...

Cesare
09.04.2008, 11:29
Վոլկոտի անցումը ափսոս էր :
Հանձինս ետ տղու Անգլիայի հավաքականում Կարգին հարձակվող կա :

GevSky
09.04.2008, 11:31
Ոչ Լիվեր եմ սիրում (բացառությամբ Ջերարդի) ոչ Չելսի երկուսնել անցան, իսկ էսօր Մանչեստրինել եմ սիրում ու դե մնացածնել պարզա մեկել ում, իրանքել կանցնեն:hands

Guest
09.04.2008, 15:02
Վաղուց սենց լավ խաղ չեի տեսել, Լիվերպուլ - Արսենալ:
Լիվերպուլին էի բալետ անում, բայց դե ավելի հեշտ մրցակից Չելսիի համար կլիներ Արսենալը իմ կարծիքով: Դե մեկ, էլի կանցնենք… Ես Տորեսին սիրում եմ… :oy :D

Աբելյան
09.04.2008, 16:45
իրոք երեկվա խաղը վերջն էր
գիտեի 1-1 էլ պրծնելու ա, բայց տղեքը պադվադիտ չարին
մանավանդ վերջի 10 րոպեն ամեն ինչ արժեինք
տենց րոպեներ ոչ մի խաղում չէի տեսել

Սերխիո
09.04.2008, 18:18
Վենգերը իմաստուն գտնվեց ,որ Ադեբայորի գոլի ժամանակ , ուրախանալու փոխարեն ,փորձում էր էքստազից դուրս բերել տղեքին ,բայց չլսեցին Արսենին ու մի րոպեից խամրեց ամեն ինչ...

Սամվել
09.04.2008, 18:55
2-1Ից հետո քնել էի պարկածս տեղը... ափսոս... ամենալավ պահերը բաց եմ թողել :(

Ֆելո
09.04.2008, 19:26
2-1Ից հետո քնել էի պարկածս տեղը... ափսոս... ամենալավ պահերը բաց եմ թողել :(

իմ մոտ էլ էր համարյա էդ վիճակը, բայց գիտեի որ մի բան լինլույա ու չքնեցի...:P

Սամվել
10.04.2008, 01:25
Բարսելոնա – Շալկե04 1-0 /2-0/
Մանչեստեր Յունայթեդ – Ռոմա 1-0 /3-0/

Տեվեսի Գոլի բավականին գեղեցիկ էր... ճակատագրի դրդմամբ խաղից նայեմ էլ մի 50 վարյկյան և այդ ընթացքում գոլը տեսել եմ :)

Իսկ Բարսելոնայի խաղում ամեն ինչ տրամաբանական էր և օրինաչափ :B

Սերխիո
10.04.2008, 17:43
Ամոթ Ռոմային, գոնե մի հատ գոլ խփեր ՕԲԶ ստավկես լիներ ...

BOBO
10.04.2008, 18:21
Թազա քվեարկություն չեք բացում ?:'
Կամ թեմա?:))

FC Schalke 04
10.04.2008, 18:27
Քանի որ ցավոք սրտի Շալկեն դուրս մնաց պայքարից ՉԼ-ի հետագա պայքարում 4 թիմերից ցավում եմԼիվերպուլի համար..Եվ կարծում եմ արժանին հենց Լիվերպուլնա..
Եվ այս տարի նորից կրկնվեց 2005 մրցաշրջանի կիսաեզրափակիչը`Լիվերպուլ -Չելսի դիմակայությունը,հիշեցնեմ անցած մրցավեճերում ուժեղ գտնվեցին Լիվերպուլի ֆուբոլիստները նախ առաջին խաղում ստամֆորդում գրանցվեց 0:0 իսկ ենֆիլդում 1:0 հաշվով առավելության հասավ Լիվերպուլը եվ ինչպես հիշում եք եզրափակիչում Լիվերպուլ -Միլան...
Կուզենայի այս տարի էլ կրկնվեր նույնը եվ Լիվերը դուրս գար եզրափակիչ եվ տաներ Գավաթը..

YOU`LL NEVER WALK ALONE......

Bayern Munchen
10.04.2008, 18:46
Երեկվա Բարսելոնա-Շալկե խաղում Շալկեն 1-ին րոպենորից ագրեսիվ ֆուտբոլ էր ցուցադրում մինչեվ, որ հաջողության հասան բարսաի ֆուտբոլիստները: եվ արդեն դրանից հետո խաղը անցավ Բարսաի ձեռքը.Ափսոս որ Շակլեն չկարողացավ խաղասկզբում իրացներ իր մի քանի հիանալի շանսերը, եվ դրա համար էլ պատժվեց թյուրիմածության հետեվանքով ստեղծված գոլից... Ինչ խոսք Բարսան բարձրունքի վրա էր եվ այստեղ նա եվս մեկ անգամ ապացուցեց որ համարվում է ՉԼ-ի գլխավոր ֆավորիտը :Ամենայն դեպս Շալկեն ամեն ինչ արեց ,բայց ցավոք սրտի ուժերը անհավասար էին....

John
10.04.2008, 18:52
են ո՞վ էր ասում, որ ֆեները եթե անգլիականի հետ ընկնի, կանցնի :D Անգլիական եզրափակիչ եմ սպասում, լիվեր-մ.յու

GevSky
12.04.2008, 13:35
Մանչեստրը եզրափակիչում չի լինելու

Cesare
12.04.2008, 15:59
Մանչեստրը եզրափակիչում չի լինելու

Լինելու ա , են ել ինչ ձևով :
Դատավճիռ ենք տենալու :
Վերջին 3-4 տարիների ամենախղճուկ Բարսան :

Լեո
12.04.2008, 18:37
Մանչեստրը եզրափակիչում չի լինելու

Ես էլ եմ ուզում դրան հավատալ, բայց Մանչեստրը չափազանց լուրջ արգելք կարող է լինել այսօրվա Բարսայի համար: Եթե Բարսան շարունակի նույն անվստահ ֆուտբոլը ցուցադրել, ապա չեմ կարծում, որ Մանչեստրը չի օգտվի դրանից:

GevSky
12.04.2008, 21:14
Ես էլ եմ ուզում դրան հավատալ, բայց Մանչեստրը չափազանց լուրջ արգելք կարող է լինել այսօրվա Բարսայի համար: Եթե Բարսան շարունակի նույն անվստահ ֆուտբոլը ցուցադրել, ապա չեմ կարծում, որ Մանչեստրը չի օգտվի դրանից:


Ես դա գիտեմ, ուղղակի հավատում եմ որ Բարսան այդ օրը մի ուրիշ կարգի տրամադրությամբ դուրս կգա խաղադաշտ, ու մի այլ կարգի ֆուտբոլա խաղալու, Մ.Յուն տենումա Բարսայի թույլ խաղը որտեղ չեն երևում ուժեղ կողմերը որ կարողանա դրանց հական գտնի իսկ Բարսան Մ.Յուի ուժեղ խաղնա տենում ու մշակումա թե ինչ պետքա անի, իսկ եթե Մ.Յուի տեմպի մասինա խոսքը հաստատ Բարսան ունի էն մարդկանց ովքեր հենց այդ տեմպովել կխաղան ու նույնիսկ ավելին... այստեղ են ասում մի արթնացրեք քնած արջին;)

Մոդերատորական։ Թեման փակվում է շարունակեք քննարկումները այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=23893)