PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուշակիր բանաստեղծությունը

Լեո
12.03.2008, 00:14
Առաջարկում եմ այսպիսի մի բան: Ես մեջբերում եմ կատարում հայ որևէ հայտնի գրողի որևէ հայտնի բանաստեղծությունից, իսկ դուք փորձում եք հիշել բանաստեղծության վերնագիրն ու նրա հեղինակին: Այնուհետև ճիշտ պատասխանող ինքն է մեջբերում որևէ հատված որևէ բանաստեղծություից: Եվ այսպես շարունակ...
Ընդ որում կխնդրեմ մեջբերումներ կատարել միայն հայ գրողներից, ցանկանլի է դասականներից, որպեսզի հեշտ լինի ճանաչել բանաստեղծությունը:

Դե սկսեցինք!

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...

Երկնային
12.03.2008, 00:23
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...

Վահան Տերյանն ա կարծեմ... :think

Kuk

Եթե չեմ սխալվում Վահան Տերյան

Ավելացվել է 52 վայրկյան անց

Վահան Տերյանն ա կարծեմ... :think

Ուշացա՞ :(

Երկնային
12.03.2008, 00:26
հա, հաստատ... :)

Կախարդական մի շղթա կա երկնքում...
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու....

էլ չեմ հիշում... :oy

Լեո
12.03.2008, 00:26
Վահան Տերյանն ա կարծեմ... :think

Իհարկե Տերյանն է: Դա անհնար է չնկատել: Մնաց անվանես բանաստեղծության վերնագիրը:

Kuk
12.03.2008, 00:29
հա, հաստատ... :)

Կախարդական մի շղթա կա երկնքում...
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու....

էլ չեմ հիշում... :oy

Էտ մեկնելա Տերյանինը հա՞: :think

Լեո
12.03.2008, 00:34
Էտ մեկնելա Տերյանինը հա՞: :think

Նույն բանաստեղծությունից է:

Երկնային
12.03.2008, 00:36
Իհարկե Տերյանն է: Դա անհնար է չնկատել: Մնաց անվանես բանաստեղծության վերնագիրը:

չեմ հիշում վերնագիրը... :(

Լեո
12.03.2008, 00:40
չեմ հիշում վերնագիրը... :(

Քո խաթր հուշեմ:)
Վերնագիրը հայերեն բառ չէ:

Սերխիո
12.03.2008, 00:43
Գինետան բաժակի նման ,
ձեռքից ձեռք անցած մի աղջիկ
Ավելացվել է 2 րոպե անց

Քո խաթր հուշեմ:)
Վերնագիրը հայերեն բառ չէ:

Fatum`ճակատագիր;)
Հ.Գ.
պաշտում եմ Տերյան:love

Երկնային
12.03.2008, 00:48
Fatum`ճակատագիր;)
Հ.Գ.
պաշտում եմ Տերյան:love

վաաաայ... ամոթ ինձ :oy ապրես..

Լեո
12.03.2008, 00:56
Fatum`ճակատագիր;)

Ճիշտ է:

Իսկ որտե՞ղ է քո մեջբերումը.
Սա՞ է.

Գինետան բաժակի նման ,
ձեռքից ձեռք անցած մի աղջիկ

Սերխիո
12.03.2008, 01:42
իմը հարց է

Լեո
12.03.2008, 01:45
իմը հարց է

Այսինքն` ո՞նց հարց է:

Դու պիտի որևէ բանաստեղծությունից մեջբերում անես:

Սերխիո
12.03.2008, 01:54
բա կարող ետ մեջբերում չի ?
լավ ,մի խոսքով Շիրազից էր ,պռաեխալի

Ուլուանա
12.03.2008, 02:13
Առաջարկում եմ մեջբերումներն անել առնվազն քառատողի չափով, քանի որ երկու տողով գուշակելը շատ դեպքերում բարդ է։ Նույնիսկ եթե բանաստեղծությունը քառատողերով չի, ապա գոնե չորս տող մեջբերեք, լա՞վ։ ;)

Լեո
12.03.2008, 02:42
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Empty`Tears
12.03.2008, 03:24
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Վահան Տերյան....
Վայ որքան եմ սիրում.... :love

Լեո
12.03.2008, 03:30
Վահան Տերյան....
Վայ որքան եմ սիրում.... :love

Իսկ ո՞ր բանաստեղծությունից է հատվածը:

Empty`Tears
12.03.2008, 04:47
Իսկ ո՞ր բանաստեղծությունից է հատվածը:

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ.... :P

Հ.Գ. Կարելի է ասել անգիր գիտեմ Վ.Տերյան և Պ.Սևակ՝ գրվածքները...:oy

Լեո
12.03.2008, 10:08
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ.... :P

Ճիշտ է:ok

Քո հերթն է մեջբերում կատարելու.

Empty`Tears
12.03.2008, 10:14
Դու դեռ չգիտես,
Որ ամեն անձրեւ իր գույնն ունի,
Դու դեռ չգիտես, որ ամեն անկիւն
Մութ ունի ուրոյն.
Դու դեռ չգիտես,Որ ամէն երազ
յուշ է դեռ բողբոջ,
Ու ամէն մի յուշերազ է դողդոջ։ :(

Սիրում եմ.... :love

Empty`Tears
19.03.2008, 08:11
Քնել եք...:oy

Cassiopeia
19.03.2008, 10:51
Դու դեռ չգիտես,
Որ ամեն անձրեւ իր գույնն ունի,
Դու դեռ չգիտես, որ ամեն անկիւն
Մութ ունի ուրոյն.
Դու դեռ չգիտես,Որ ամէն երազ
յուշ է դեռ բողբոջ,
Ու ամէն մի յուշերազ է դողդոջ։ :(

Սիրում եմ.... :love

Դատելով արևմտահայերեն գրվածքից, կարելի է ենթադրել, որ 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի գրչի ձեռքին է պատկանում: Բացառման կարգով կարող եմ ասել, որ Դանիել Վարուժանի ձեռքի գործը չի, կասկածում եմ թե Դուրյանը լինի:
Ամենայն հավանականությամբ Սիամանթոյի գրչին է պատկանում:

Ավելացվել է 15 րոպե անց
Բայց, չէ... Սիամանթոյի համար չափազանց պարզ բառեր են ընտրված:think

Empty`Tears
19.03.2008, 14:14

Ոչ...
21-րդ դարի, մեր ժամանակվա գրող է...

Լեո
19.03.2008, 21:42
Դու դեռ չգիտես,
Որ ամեն անձրեւ իր գույնն ունի,
Դու դեռ չգիտես, որ ամեն անկիւն
Մութ ունի ուրոյն.
Դու դեռ չգիտես,Որ ամէն երազ
յուշ է դեռ բողբոջ,
Ու ամէն մի յուշերազ է դողդոջ։ :(

Վարա՞նդ…

Empty`Tears
20.03.2008, 00:56
Վարա՞նդ…

Ապռես...:love
Շարունակիր...

Լեո
20.03.2008, 01:06
Շարունակիր...

Անցորդ, խոնհարիր
Գլուխը քո սեգ
Այստեղ հանգչում Է
Մի բուռ տիեզերք...

Սերխիո
20.03.2008, 01:17
միանշանակ Շիրազն ա, մոր Շիրմին նվիրած բանաստեղծությամբ ;)

Ավելացվել է 50 վայրկյան անց
մեկդ գրեք էլի ,հիմա բան չեմ հիշում ,կամ էլ շաբլոն են

Լեո
20.03.2008, 01:37
միանշանակ Շիրազն ա, մոր Շիրմին նվիրած բանաստեղծությամբ ;)

Ավելացվել է 50 վայրկյան անց
մեկդ գրեք էլի ,հիմա բան չեմ հիշում ,կամ էլ շաբլոն են

Ճիշտ է, Շիրազն է:hands

Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում,

Սերխիո
20.03.2008, 01:42
Գևորգ էմին... կարծեմ:think

Լեո
20.03.2008, 01:45
Գևորգ էմին... կարծեմ:think

Ճիշտ է:
Սասունցիների պարը

Շարունակիր.

Fobus
20.03.2008, 01:45
կարող եք ամբողջ բանաստեղծությունը հետո դնել՞

Լեո
20.03.2008, 01:54
կարող եք ամբողջ բանաստեղծությունը հետո դնել՞

Կարելի է, եթե ցանկություն կա, կարող եք դնել:

Empty`Tears
01.04.2008, 07:14
Շարունակեմ լավ՞ սիրում եմ այս թեման..:)

Мне приснилось: птицей ты
На ветле моей была.
Пела птица с высоты:
— Милый сердце сжег дотла,

Я проснулся, — стихнул стон,
Птица скрылась в синеве...
Если это был лишь сон,
Чьи же слезы на листве? :(

http://a3.rimg.info/e7b92c8775dd35e91ab5c96373317f81.gif

Ավելացվել է 5 րոպե անց

կարող եք ամբողջ բանաստեղծությունը հետո դնել՞

Սասունցիների պարը

Դու ծանօ՞թ ես Աշնակ գիւղին,
Ուր ծիրանն է հասնում ճիւղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում
Ուր հօտը սարն է բարձրանում
Ուր փէշի տակ Արագածի
Տան կտոուրին նստած հացի
Ձայն են տալիս իրար հերթով
Եւ գիւղամէջ գալիս խմբով
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.
Ուր զուռնէն իր ձայնը զլում
Դափի բերնից խօսքը խլում
Աշնակ գիւղից հիւր է կանչում,
Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբիւրին, Դաւթաշէնին,
Իրինդին ու Սասնաշէնին,
Թէ հէրիք է հնձենք, վարենք,
Եկէք Սասնայ պարը պարենք...

...Թող Սասունն իր պարը պարի
Իսկ դու դեռ մի ծափահարի,
Այլ հասկացիր թէ այդ պարով
Մերթ Անդոկից գրոհ տալով
Մերթ գաղթելով սար ու ձորով
Մէկ խնդալով ու տաս լալով
Սասրւնը քեզ ինչ է ասում...
Հէյ վա՜խ, Աշնա´կ տեսած լաո,
Թէ տեսնէիր մի օր Սասո՜ւն...
Աասնայ սարեր մէջ ամպերուն
Սասնայ ջրեր մէջ վիհերուն
Ամէն սարին՝ մի վանք ու բերդ,
Ամէն ջրին՝ ջաղացի հերթ,
Ամէն քարից ջո´ւր էր գալիս,
Աչքն ո՜ւր թեքւեր՝ դո՜ւր էր գալիս,
Երկնուց իջնում էր մանանա՜...
Ի՜նչ մանանա՝ լավ մահանա՜,
Որ Սասունցի հարս ու աղջիկ,
Դաշտ իջնէին խունջիկ մունջիկ,
Գազպայի տեղ՝ նա՜զ քաղէին,
Հոտաղ տղի սիրտ դաղէին,
Որ հայրական հին տան կողքին,
Անտառի մէջ, ժայռի ճեղքին,
Մի նոր քողտրի´կ աւելանար,
Մի խորոտիկ հա´րս մայրանար,
Նոր օրօրոց գնար ու գար,
Բարին լինէ´ր, չարը՝ չգա՜ր...

Հէյ վա՜խ, Սասնայ բարձրիկ սարեր,
Հէյ վա՜խ, Սասնայ Քաղցրիկ ձորեր,
Զուռնան էսօր թէ նւագէր՝
Եկող ամռան կարձագանգէր՝
Սասնայ ամէն թուփ ու քարից.
Ու թէ դհոլն էսօր թնդար,
Մինչեւ աշուն, դեռ անդադար,
Ամէն գիշեր ու ամէն օր
Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից
Ցա՜ծ կիջնէին գլոր-գլոր...
Բարին լինէ´ր, չարը չգա՜ր...
Բայց թէ լինես միայն մի բուռ,
Դու սի´րտ լինես՝ չորս կողմը՝ քա՜ր,
Չարը՝ հզօր, իսկ դու՝ տկար,
Աղօթք անես թէ խաչհամբոյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜յ...
Եւ դեռ գաթէք թսնիրն ի կախ,
Եւ դեռ հարբած՝ փեսայ, աներ,
Մինչեւ մէրիկն ասէր §հէյ վա՜խ¦,
Փեսան գոմից բերդա´ն հանէր,
Զուռնան չոլում ընկած մնաց,
Դափը՝ գլոր-գլոր գնաց,
Եւ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բէրդան գրկած,
Մէկ ապրելով, տաս մեռնելով,
Մէկ զարկելով, տաս զարկւելով,
Թողին Սասնայ զմրուխտ սարեր,
Դաւթի ջաղացն ու իր քարեր,
Եկան ռուսի հողը հասան,
Բայց էստեղ էլ կռիւ տեսան,
Տեսան աւեր ու կոտորած,
Եւ ի՞նչ մնաց... մի Սասնաշէն,
Մի Բազմաբերդ ու Դաւթաշէն,
Մի Կաթնաղբիւր ու Աղաքչի,
Մի խեղճ Իրինդ ու Շղարշիկ
Եւ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ...
Հէյ վա՜խ, Մշոյ սրսու´ռ Հողեր,
Դէ՜ քա´ր մաղի, որ հո՜ղ դառնայ,
Հէյ վախ, Սասնայ զուլա´լ ջրեր,
Դէ´, ձիւն հալի, որ ջո՜ւր դառնայ,
Հէ՜յ Աշնակայ չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպէս Սասուն դառնայ,
Եկան դրին քարը քարին՝
Դուշմանն եկաւ խառնեց իրար,
Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝
Դուշմանն եկաւ խառնեց իրար,
Մինչեւ արիւնը թանձրացաւ,
Կարմիր գոյնի դրօշ դարձաւ,
Մինչեւ մանգաղն ելաւ հողից,
Մուրճը պոկւեց սալի կողից,
Ու երկուսն էլ, եղբօր նման,
Այդ դրօշի վրայ ելան
Ու նոր արեւ ծագեց հողին,
Հող վարողին, հող սիրողին:
Մինչեւ նորից օջախ դրին՝
Ծուխը սողաց,
Մինչեւ նորից տաք Թոնիրին
Բոցը շողաց.
Մինչեւ նորից, խունջիկ-մունջիկ,
Դաշտ գնացին հարս ու աղջիկ,
Որ աղցան ու սիբեխ քաղեն,
Հօտաղ տղի սիրտը դաղեն,
Հօր արտի մօտ նոր արտ վարեն,
Արթիկ տուֆից նոր պատ շարեն,
Մի նորելուկ հա´րս մայրանայ,
Մի նոր թոնրի ծո´ւխ բարձրանայ,
Նոր օրօրոց գնայ ու գայ,
Բարին տեւի՝ չարը չգա՜յ...
...Եւ երբ տեսան, էլ դաշնակը
Մօտ չի՜ գալիս,
Եւ երբ տեսան՝ էլ վառօդի
Հոտ չի՜ գալիս, Եւ երբ տեսան՝
Էլ չի՜ թափւում հողին արիւն,
Եւ երբ տեսան՝
Եկաւ աշուն, եկաւ գարուն,
Առանց ահի, կոտորածի,
Բա՜ց արեցին սուփրէն հացի,
Զուռնէն խօսե՜ց բերանացի
Եւ Արագած լեռան լանջին
Զարթնե՜ց կրկին Սասնայ ոգին...
Եւ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եւ նոյն զուռնան, որ հնչում էր
Հին տան բակում, հնչեց
Հիմա ամէն գիւղում ու քաղաբում,
Իսկ դհոլը, որ քարեր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամէն աղգից ու
Աշխարհից...
Պարեց Սասունն, ու ողջ
Աշխարհը Հիացաւ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ
Աշխարհը Հասկացաւ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում
Սասնայ ձորից ջուր են բերում,
Արտ քաղհանում,
Երբ ոտքի տակ տղաների հո´ղն է թնդում
Հօտաղները Սասնայ սարում
Գա՜յլ են խեղդում,
Երբ խռնւում՝ կարծես ամպրոպ
պայթի սարում՝
Այդ ոսոխն է նրանց գիւղերը պաշարում,
Երբ միանում՝
Բե´րդ են դառնում շինւած քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից,
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում,
Ծափ են տալիս...
Մահւան վիհից դէպի կեանքի
Ա՜փ են գալիս...
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ
Որ պար չէ սա, այլ՝ մի երկրի
Քաջ պատմութիւն,
Ուր պատմութիւ՜նն անգամ
Ունի հպարտութիւն,
Եւ չի յաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքո´վ ու այս կամքո´վ
Պարե՜լ գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
--Հալա՜լ է քեզ, Սասո´ւն պարի՜...
Պարի՜, դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրէ՜ժ ունես պատմութիւնից դեռ հանելու,
Պարի՜, գազպան դեռ քո ձեռքին է կարօտում,
Սասնայ հողը վար ու հերկի՜ է կարօտում,
Պարի՜, մինչեւ ողջ Հայերին դու ամբարես,
Եւ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես...

Fobus Կարդա..:)

Amaru
08.04.2008, 00:22
Շիրազ :)

Քոքուր
17.04.2008, 01:18
Ոչ ուժ է, ոչ ախտ՝
Մարդատյաց հոգիս,
Այլ Ճամբորդ մ'աղքատ՝
Քաղաքէ մ'ուրիշ
Քաղաքի միջեւ,
Ձգածիս ընդմիշտ
Եւ դեռ անորոշ
Գալիքին միջեւ:

դիւրիւնցնեմ... 20րդ դարու Փարիզահայ բանաստեղծ: Պիտի սիրէք շատ այս գրողը...

Ավելացվել է 1 րոպե անց

Շիրազ :)

Սահեա՞ն

Sevo
27.06.2008, 17:32
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ ապրում հիմա, հիմա չեմ էլ մեռնում
Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
Ուր էլ լինեմ, որ մի հեռաստանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա:

Եվ ես` հայ բանաստեղծ, ինչ սեւ օրի հասա,
Որ նզովքի խոսքեր եմ ասում... հային,
Մեծ բարձունքից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Հիմա ես չեմ ապրում, ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
Ուր էլ լինեմ, հանգչեմ որ մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա...

Գրվել է 90-ականներին, ո°վ է հեղինակը

lili-4
21.07.2008, 20:22

Իսկ եթե դու գրե՞ս հեղինակին…:think

Mariam1556
14.02.2009, 02:12
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ ապրում հիմա, հիմա չեմ էլ մեռնում
Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
Ուր էլ լինեմ, որ մի հեռաստանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա:

Եվ ես` հայ բանաստեղծ, ինչ սեւ օրի հասա,
Որ նզովքի խոսքեր եմ ասում... հային,
Մեծ բարձունքից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Հիմա ես չեմ ապրում, ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
Ուր էլ լինեմ, հանգչեմ որ մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա...

Գրվել է 90-ականներին, ո°վ է հեղինակը

Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից չի՞:think

Smokie
12.11.2010, 14:16
Եկեք ակտիվացնենք այս թեման::)

Վերը նշված բանաստեղծությունը, ոնց-որ Համո Սահյանինը լինի::think

Yeghoyan
12.11.2010, 19:54
Եկեք ակտիվացնենք այս թեման::)

Վերը նշված բանաստեղծությունը, ոնց-որ Համո Սահյանինը լինի::think

Չէ, Գևորգ ջան, Կապուտիկյանինն ա, ու քանի որ Mariam1556-ը ճիշտ ա ասել, ու նոր բանաստեղծություն չի գրել, ես առիթից կօգտվեմ ու նորը կդնեմ :P

Ինքը երկարա, բայց առաջին քառատողը կգրեմ :))

Բախտ ասած բանից բան չհասկացանք,
Նրա խորհուրդը բնավ չբացինք,
Մեծացանք արդեն և այրեր դարձանք,
Բայց ինչ-որ չափով մանուկ մնացինք:

Էլիզե
12.11.2010, 20:10
Սևակ?! :8

Yeghoyan
12.11.2010, 20:11
Սևակ?! :8
Չէ:

Lianik
12.11.2010, 20:15
Գուցե Թումանյան??? :think

_Հրաչ_
12.11.2010, 20:17
Կամ Իսահակյա՞ն:

Yeghoyan
12.11.2010, 20:23
Չէ, ոչ Թումանյան, ոչ էլ Իսահակյան, պասեք մի քիչ էլ արտագրեմ:

Բախտը քեզ հաճախ հեռավոր մի գանձ,
Հաճախ թռչուն է թվում ոսկեթև,
Եվ դու մտքերիդ ետևից ընկած
Փնտրում ես նրան յոթ սարի ետև:

Փնտրում ես նրան, և դու չես զգում,
Որ այդ նույն պահին նա քո հարկի տակ
Մորդ ձեռքերով մանկանդ գգվում,
Շոյում է նրա թաթերն սպիտակ:

Էլի շարունակություն ունի:

Լեո
12.11.2010, 20:23
Չարենց:

Lianik
12.11.2010, 20:25
Շիրազ???

Yeghoyan
12.11.2010, 20:28
Չարենց:
Նեա: Շարունակեմ:

Փնտրում ես նրան ու չես իմանում,
Որ այդ նույն պահին կնոջդ խոսքով
Թախծելու համար քեզ հանդիմանում
Եվ ժպտում է քեզ քո դստեր տեսքով:

Ժող, հոգնա արտագրելով :)) մնաց երկու քառատող:
Ակումբում թեմա ունենք, իրա գրածները շատ եք սիրում է: Լավ մտածեք: Էս էլ 1953թ. է գրվել:

Շիրազն էլ չի:

Lianik
12.11.2010, 20:32
Տերյան??

Yeghoyan
12.11.2010, 20:39
Տերյան??

Սաղին ասեցիք, բացի իրանից :))
Չէ, Լիան ջան, էլի մտածի:

Շինարար
12.11.2010, 20:44
Համո Սահյան:

Lianik
12.11.2010, 20:46
Սահյան չէր ասվել?

Yeghoyan
12.11.2010, 20:47
Համո Սահյան:

Այ ապրես է, հազիվ:
Դե մի նոր բան գրի:

Լիան ջան, չէիք ասել :pardon

Շինարար
12.11.2010, 20:51
Այ ապրես է, հազիվ:
Դե մի նոր բան գրի:

Դու մեծ ես, այո,
Եվ ես՝փոքր, այո:
Բայց դու նման ես այս մեծ սլաքին,
Որ իմ մի քայլին հասնելու համար
Տասներկու քայլ է ստիպված անում…

Մենք ծառայում ենք նույն ժամանակին
Եվ ցույց ենք տալիս ժամանակը նույն.

Ես՝ դարի ժամը,
Դու՝րոպեն դարի…:hi

Lianik
12.11.2010, 21:50
Վահանգն Դավթյա՞ն

StrangeLittleGirl
12.11.2010, 22:45
Դու մեծ ես, այո,
Եվ ես՝փոքր, այո:
Բայց դու նման ես այս մեծ սլաքին,
Որ իմ մի քայլին հասնելու համար
Տասներկու քայլ է ստիպված անում…

Մենք ծառայում ենք նույն ժամանակին
Եվ ցույց ենք տալիս ժամանակը նույն.

Ես՝ դարի ժամը,
Դու՝րոպեն դարի…:hi

Կամ Սևակն ա, կամ Սևակից թխած ինչ-որ մեկը:

Շինարար
12.11.2010, 23:33
Վահանգն Դավթյա՞ն
Չէ:)

Կամ Սևակն ա, կամ Սևակից թխած ինչ-որ մեկը:

Չէ, ՍՍևակը չի, ոչ էլ Սևակից թխած, որպես հուշում էդ շրջանի Սևակից հետո 2-րդ հզորագույն բանաստեղծն ա, հուշումս սուբյեկտիվ ա:)

Արևածագ
13.11.2010, 09:44
Մի՞թե Շիրազն է...:think

Շինարար
13.11.2010, 12:35
Մի՞թե Շիրազն է...:think

Ոչ, Շիրազը չի, Շիրազն իր իսկ խոսքով՝ Մասիսն էր, Սևակը՝ Սիսը, ես ասում եմ՝ Սևակից հետո, ոչ թե առաջ:))

StrangeLittleGirl
13.11.2010, 12:35
Մի՞թե Շիրազն է...:think

Շիրազը դժվար լինի: Մայրիկ բան-ման, ու՞ր ա :D

StrangeLittleGirl
13.11.2010, 12:38
Չէ:)

Չէ, ՍՍևակը չի, ոչ էլ Սևակից թխած, որպես հուշում էդ շրջանի Սևակից հետո 2-րդ հզորագույն բանաստեղծն ա, հուշումս սուբյեկտիվ ա:)

Անճաշակ :angry
Գևորգ Էմի՞ն (զզվող սմայլիկ չեմ դնում ոմանց նուրբ զգացմունքները չվիրավորելու համար)

Շինարար
13.11.2010, 12:41
Անճաշակ :angry
Գևորգ Էմի՞ն (զզվող սմայլիկ չեմ դնում ոմանց նուրբ զգացմունքները չվիրավորելու համար)

Գևորգ Էմին:love այո:) դու բանաստեղծություն դիր, գուշակենք:)

StrangeLittleGirl
13.11.2010, 12:42
Գևորգ Էմին:love այո:) դու բանաստեղծություն դիր, գուշակենք:)

Ջաններդ յուղեք :P հատված ա բանաստեղծությունից

Նա շատ էր ծնում․․․ եւ ուխտ էր եկել
Զօրաւոր սրբին անծին մնալու.
Եւ պաղ քարերը այնպէս գրկել՝
Կ՛ասես զգում էր, որ չէ ծնելու․․․

Նաիրուհի
13.11.2010, 13:01
Ջաններդ յուղեք :P հատված ա բանաստեղծությունից

Նա շատ էր ծնում․․․ եւ ուխտ էր եկել
Զօրաւոր սրբին անծին մնալու.
Եւ պաղ քարերը այնպէս գրկել՝
Կ՛ասես զգում էր, որ չէ ծնելու․․․

Չսիրեցի, էլի, նախասովետական շրջանի կանանց խնդիրներն արծարծող բանասստեղծուհիներին :(

Արևածագ
13.11.2010, 13:10
Ոչ, Շիրազը չի, Շիրազն իր իսկ խոսքով՝ Մասիսն էր, Սևակը՝ Սիսը, ես ասում եմ՝ Սևակից հետո, ոչ թե առաջ:))

Տնաշե՜ն, բա էնպիսի բառ ես գրել՝ «հզորագու'յն», որ կարդալիս քիչ մնաց աթոռից վեր ընկնեի... :))

StrangeLittleGirl
13.11.2010, 13:18
Չսիրեցի, էլի, նախասովետական շրջանի կանանց խնդիրներն արծարծող բանասստեղծուհիներին :(

Ես էլ չեմ սիրում :D Պարտադի՞ր ա սիրած բաներ դնելը: Դե անունն ասա :P

Նաիրուհի
13.11.2010, 13:39
Ես էլ չեմ սիրում :D Պարտադի՞ր ա սիրած բաներ դնելը: Դե անունն ասա :P

Շ-ն, բայց ոչ Շինարարը :D

Շուշանիկ Կուրղինյան

Բյո´ւր, որտեղի՞ց ես սրան դասական ուղղագրությամբ ճարել. իմ ձեռքն ընկած բոլոր գրքերը սովետական հրատարակության են եղել...

StrangeLittleGirl
13.11.2010, 13:46
Շ-ն, բայց ոչ Շինարարը :D

Շուշանիկ Կուրղինյան

Բյո´ւր, որտեղի՞ց ես սրան դասական ուղղագրությամբ ճարել. իմ ձեռքն ընկած բոլոր գրքերը սովետական հրատարակության են եղել...

Ինետից :))

Քո հերթն ա :))

Նաիրուհի
13.11.2010, 13:56
Ինետից :))

Քո հերթն ա :))

Վայ քու... Ինտերնետում Կուրղինյա՞ն կա :o

Էս բանաստեղծությունը մի անգամ օրագրումս դրել եմ... Շատ կզարմանամ, եթե գուշակեն հեղինակին ;)

Ուր երկինքը լույս է սիպ կարապթևի պես,
Ուր որ ծովը բիլ է, բիլ քո աչքերի պես,
Բիլ ծովից հարավ գաս՝ գորշավազ մի ափ կա,
Հենց մի փոքր անցնում ես՝ շեկ կիտրոն անտառ է.
Բաց պուրակների մեջ հին խրճիթ ունեմ ես։
Վարժ-մենակ որսորդ եմ, մեն-մենակ որսորդ եմ։
Բիլ աչքով աղջիկս, քաղաքում թողել եմ՝
Քեզ մենակ թողել եմ ու ելել փախել եմ.
Մեն-մենակ որսորդ եմ շեկ անտառների մեջ։
Բիլ աչքով աղջիկս, փո՜ւխր, նուրբ աղջիկս,
Իմ ճկուն աղջիկս, քեզ նորից հիշել եմ
Շեկ անտառների մեջ։ Շեկ անտառների մեջ
Քեզ նորից հիշել եմ. ե´կ այցի խրճիթս։
Վերադարձ չկա ինձ. խորթ է ինձ քաղաքը.
Շեկ կիտրոն անտա՜ռը... ծո՜վը... սիպ երկի՜նքը...
Օ՜, որքա՜ն խորհուրդ կա շուրջս՝ մեծության մեջ։
Վերադարձ չկա ինձ. խե՜ղճ եմ-զղջացել եմ.
Բիլ աչքով աղջիկս, որսորդիս այցի´ եկ
Իր հսկա անտառը, իր անշուք խրճիթը,
Ուր կիտրոնն է իջնում դռներիս առաջ...

StrangeLittleGirl
13.11.2010, 14:00
Վայ քու... Ինտերնետում Կուրղինյա՞ն կա :o

Հա :)) Ափսոս իրա էն մյուս գործերից չգտա, որոնք Սովետի ժամանակ չեն տպագրվել:

Էս բանաստեղծությունը մի անգամ օրագրումս դրել եմ... Շատ կզարմանամ, եթե գուշակեն հեղինակին
Գոնե տպագրվե՞լ ա: :D Օրագրիդ մեջ էլ գտա, բայց էնտեղ չկար հեղինակը

Նաիրուհի
13.11.2010, 14:04
Հա :)) Ափսոս իրա էն մյուս գործերից չգտա, որոնք Սովետի ժամանակ չեն տպագրվել:

Գոնե տպագրվե՞լ ա: :D Օրագրիդ մեջ էլ գտա, բայց էնտեղ չկար հեղինակը

Հա, տպագրված է, բայց ես էլ վերջերս եմ իրեն անունից դուրս նաև գրածներով ճանաչել։ Բայց դժվար կարդացած լինեք, չեմ կարծում, որ մի անգամից ավել էդ գրքի գործերը տպագրված լինեն...

Շինարար
14.11.2010, 15:00
Տնաշե՜ն, բա էնպիսի բառ ես գրել՝ «հզորագու'յն», որ կարդալիս քիչ մնաց աթոռից վեր ընկնեի... :))
Չեմ կարծում, թե «հզորագույն» մակդիրը Էմինին չի սազում:8

Հա, տպագրված է, բայց ես էլ վերջերս եմ իրեն անունից դուրս նաև գրածներով ճանաչել։ Բայց դժվար կարդացած լինեք, չեմ կարծում, որ մի անգամից ավել էդ գրքի գործերը տպագրված լինեն...

Նաիրուհի ջան, էնպիսի ստեղծագործություններ դրեք, որ հայտնի բանաստեղծից լինի, ոճից կռահել լինի, ոչ թե զարմնանանք, եթե գուշակեն հեղինակին:

Նաիրուհի
14.11.2010, 20:01
Նաիրուհի ջան, էնպիսի ստեղծագործություններ դրեք, որ հայտնի բանաստեղծից լինի, ոճից կռահել լինի, ոչ թե զարմնանանք, եթե գուշակեն հեղինակին:

Հայտնի՞... Իսկ ինչո՞վ է այդ հայտնիությունը որոշվում: Շուշանիկ Կուրղինյանը քանիսի՞ն էր ծանոթ: Էս բանաստեղծի անունն էլ բանասիրականում լսում են:
Հուշում՝ գիրքը, որից հանել եմ այս բանաստեղծությունը, տպագրվել է 1919-ին:

Շինարար
14.11.2010, 20:04

Հայտնիությունը նրանով է որոշվում, որ հնարավորինս շատ մարդ է ծանոթ լինում նրա ստեղծագործություններին, չէի կարծում, թե դա պետք է քեզ ասել, որ ոճին ծանոթ լինենք, կարողանանք կռահել, դու գիտես, ես միայն առաջարկում էի, որ բոլորիս էլ հետաքրքիր լինի:esim

StrangeLittleGirl
14.11.2010, 23:28

Շին, ավելի շուտ նկատի ունես դպրոցական դասագրքերի անունները: Որ դպրոցում չանցնեինք, կյանքում Նաիրի Զարյանի անունը չէի լսի: :[ Իսկ եթե պետք ա քո ասած «հայտնիներին» գրենք մենակ, 10-15 անունից էն կողմ չենք անցնի:

Շինարար
14.11.2010, 23:59

Հա, դե անցնենք մի կողմ, ինչ ասեմ, տեսնենք՝ ինչ կլինի: Համենայն դեպս վերջին երկու ստեղծագործություններից և ոչ մեկը իր մակարդակով գոնե մոտ չի կանգնած թեկուզ քո զզվանք սմայլիկով ներկայացրած Նաիրի Զարյանի ստեղծագործություններին, և կոնկրետ ինձ ոչ մի կերպ չհրապուրեցին՝ իմանալու դրանց հեղինակներին, իմ սուբյեկտիվ կարծիքն է: Եթե ծանոթացնեք մեզ Նաիրի Զարյանից ավելի ուժեղ ստեղծագործողների, որոնց մասին չգիտեմ, միայն երախտապարտ կլինեմ մինչև հոգուս խորքը:)

Արևածագ
15.11.2010, 09:45
Համաձայն եմ Շինարարի հետ: Եթե պիտի ինչ- որ «մագաղաթե մատյաններից» բանաստեղծություն պեղեք- դնեք, թեմայի իմաստը լրիվ կորում է: Որովհետև հավանականությունը, թե կկարողանանք գուշակել, հարյուրից մեկ է: Առանց այդ էլ բանաստեղծներին տարբերելը դժվար գործ է: Իմ կարծիքով պիտի ներկայացվեն ոճական յուրահատկություն ունեցող կտորները:
Եթե թույյլ կտրվի, մի երկտող ներկայացնեմ, օգնեք սրա հեղինակին գտնել::oy Ինքս մոռացել եմ, իսկ մոտս եղած փոքրաթիվ հայերեն գրականության մեջ չկա:

....Սերս սուրհանդակ՝ անվերադարձ անցել,
Տարել է սրտիդ մերձանալու անկրկնելի հասցեն:

StrangeLittleGirl
15.11.2010, 09:52
Հա, դե անցնենք մի կողմ, ինչ ասեմ, տեսնենք՝ ինչ կլինի: Համենայն դեպս վերջին երկու ստեղծագործություններից և ոչ մեկը իր մակարդակով գոնե մոտ չի կանգնած թեկուզ քո զզվանք սմայլիկով ներկայացրած Նաիրի Զարյանի ստեղծագործություններին, և կոնկրետ ինձ ոչ մի կերպ չհրապուրեցին՝ իմանալու դրանց հեղինակներին, իմ սուբյեկտիվ կարծիքն է: Եթե ծանոթացնեք մեզ Նաիրի Զարյանից ավելի ուժեղ ստեղծագործողների, որոնց մասին չգիտեմ, միայն երախտապարտ կլինեմ մինչև հոգուս խորքը:)

Շին, հլը Շուշանիկ Կուրղինյան անցնեիք դպրոցում, տեսնեմ ոնց չէիր սիրի: Համ էլ ինքը շատ հայտնի բանաստեղծուհի ա, շատ էլ որ դպրոցում չես անցել: Ափսո˜ս իրա լեզբիական գործերը չգտա, թե չէ մեծ շուխուռ էր բարձրանալու :D

Շինարար
15.11.2010, 10:16

Բյուր, խոսքը սիրել-չսիրելու մասին չէ, ես երբեք չեմ առաջնորդվել որևէ գրողի գործեր սիրելիս՝ արդյո՞ք դպրոցում անցնում են, թե ոչ, իսկ Շուշանիկ Կուրղինյանի մասին հնարավորություն ունես թեմա բացելու և աղմուկ բարձրացնելու, այս թեմայում հրապուրում է ինձ իմացած գրողների չիմացած գործերը կռահելը, որ տեսնենք՝ արդյո՞ք ոճը կարողնաում ենք զգալ::)

StrangeLittleGirl
18.11.2010, 18:13

Դե ասա պտտվում ենք 15 անունի շուրջ:

Նաիրուհի
18.11.2010, 18:20
Ես առայժմ լքում եմ թեման։

Ուր երկինքը լույս է սիպ կարապթևի պես,
Ուր որ ծովը բիլ է, բիլ քո աչքերի պես,
Բիլ ծովից հարավ գաս՝ գորշավազ մի ափ կա,
Հենց մի փոքր անցնում ես՝ շեկ կիտրոն անտառ է.
Բաց պուրակների մեջ հին խրճիթ ունեմ ես։
Վարժ-մենակ որսորդ եմ, մեն-մենակ որսորդ եմ։
Բիլ աչքով աղջիկս, քաղաքում թողել եմ՝
Քեզ մենակ թողել եմ ու ելել փախել եմ.
Մեն-մենակ որսորդ եմ շեկ անտառների մեջ։
Բիլ աչքով աղջիկս, փո՜ւխր, նուրբ աղջիկս,
Իմ ճկուն աղջիկս, քեզ նորից հիշել եմ
Շեկ անտառների մեջ։ Շեկ անտառների մեջ
Քեզ նորից հիշել եմ. ե´կ այցի խրճիթս։
Վերադարձ չկա ինձ. խորթ է ինձ քաղաքը.
Շեկ կիտրոն անտա՜ռը... ծո՜վը... սիպ երկի՜նքը...
Օ՜, որքա՜ն խորհուրդ կա շուրջս՝ մեծության մեջ։
Վերադարձ չկա ինձ. խե՜ղճ եմ-զղջացել եմ.
Բիլ աչքով աղջիկս, որսորդիս այցի´ եկ
Իր հսկա անտառը, իր անշուք խրճիթը,
Ուր կիտրոնն է իջնում դռներիս առաջ...

Գևորգ Աբով

StrangeLittleGirl
18.11.2010, 18:22
Ես առայժմ լքում եմ թեման։

Իիիիիիիիի˜ :(

Շինարար
18.11.2010, 21:01
Ես առայժմ լքում եմ թեման։

Բան չունեմ ասելու, հզոր բանաստեղծ է, դեն նետենք Գևորգ Էմիններին, Նաիրի Զարյաններին ու ծանոթանանք Գևորգ Աբովների հանճարին:

StrangeLittleGirl
18.11.2010, 21:56
Բան չունեմ ասելու, հզոր բանաստեղծ է, դեն նետենք Գևորգ Էմիններին, Նաիրի Զարյաններին ու ծանոթանանք Գևորգ Աբովների հանճարին:

Հերիք ա յա :angry Աղջկան նեղացրեցիր հերիք չի, հիմա էլ շարունակում ես: Դե հա, ըստ քեզ, էս թեմայում պետք ա դնել Նաիրի Զարյան: Փորձում ենք գուշակել: Գևորգ Էմինը չի՞: Սևակը չի՞: Էս չի, էն չի: Ըհը, 15-րդն էլ Նաիրի Զարյան էղավ, ուրիշ ձև չկա: Երևի քեզ տենց հետաքրքիր ա: Ինձ բացարձակ:

Շինարար
18.11.2010, 22:08

Մեղա, ազատ քննարկում ա, ազատ իմ կարծիքն եմ արտահայտում, եթե դիմացինի կարծիքը լսելը նեղանալու է, խնդրեմ` նեղացեք:)

Smokie
24.11.2010, 12:50
Որպեսզի թեման չկանգնի, մի հատված դնեմ:

Երկնքից կաթած շողն արեգական,
Թվում էր հոգուս ոսկյա բանալի:
Արեւն էր նայում աչքով մայրական
Եւ քաղցր էր աշխարհն ու հասկանալի:

Նախօրոք ասեմ, հայտնի բանաստեղծ է::aha

Նաիրուհի
24.11.2010, 12:56
Որպեսզի թեման չկանգնի, մի հատված դնեմ:

Նախօրոք ասեմ, հայտնի բանաստեղծ է::aha
Հիմա Բյուրը կարդալու ու ջղայնանալու է :P

Smokie
24.11.2010, 13:11
Հիմա Բյուրը կարդալու ու ջղայնանալու է :P

Հա ինչ անեմ::P:))

Նաիրուհի
24.11.2010, 13:21
Հա ինչ անեմ::P:))

Բյուր, մի ջղայնացի, որ էս թեմայում Նաիրի Զարյանից հատված դրվեց :)
Վերնագիրը՝ «Հայրենի տուն» կամ «Հայրենական տուն», հաստատ չեմ հիշում :oy

Հիմա քեզ ջղայնացնելու ու Շինարարին ուրախացնելու իմ հերթն է... Չսպանես, որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով էս գործը սիրում եմ։

Կիզում է հարցը ինձ, և ես նայում եմ ետ
Եվ կանգ առնում խոցված, ամոթահար
Զի տարիներ առաջ
Երբ ես դեռ խակ էի, անգետ,
Երբ դեռ այգաբացի մշուշն էր իմ հոգում,
Հիմարաբար, հիմարաբար, հիմարաբար
Քո սուրն ինքնապաշտպան
Ես անվանել եմ «արնախում»։

Smokie
24.11.2010, 13:34
Բյուր, մի ջղայնացի, որ էս թեմայում Նաիրի Զարյանից հատված դրվեց :)

Բանաստեղծության անունն ասա ու դու էլ մի հատված դիր:;)

StrangeLittleGirl
27.11.2010, 14:56
Բյուր, մի ջղայնացի, որ էս թեմայում Նաիրի Զարյանից հատված դրվեց :)
Վերնագիրը՝ «Հայրենի տուն» կամ «Հայրենական տուն», հաստատ չեմ հիշում :oy

Հիմա քեզ ջղայնացնելու ու Շինարարին ուրախացնելու իմ հերթն է... Չսպանես, որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով էս գործը սիրում եմ։

Բյուրը անընդհատ ջղայնանում ա :D

Էս էլ Սևակ

Նաիրուհի
27.11.2010, 20:58
Բյուրը անընդհատ ջղայնանում ա :D

Մի ջղայնացի, չարժի :)

Էս էլ Սևակ
:nea

Արևածագ
27.11.2010, 23:17
Կարո՞ղ է Տերյանը լինի...:think

Նաիրուհի
27.11.2010, 23:20
Կարո՞ղ է Տերյանը լինի...:think

Չէ...

Kna
28.11.2010, 09:29
Կարծում եմ Նաիրի Զարյանն է կրկին: Կյանքի վերջին տարիներին ասում են թե զղջացել է հակահայկական որոշ գրվածքների համար, հետևաբար սա է գրել:

Նաիրուհի
28.11.2010, 10:20
Կարծում եմ Նաիրի Զարյանն է կրկին: Կյանքի վերջին տարիներին ասում են թե զղջացել է հակահայկական որոշ գրվածքների համար, հետևաբար սա է գրել:

Այո, Զարյանն է: Վերնագի՞րը:

Kna
28.11.2010, 11:32
Վերնագիրը չգիտեմ::(

Նաիրուհի
28.11.2010, 13:19
Վերնագիրը չգիտեմ::(

Լավ, եթե գոնե ասես, թե ում են նվիրված այդ տողերը, արդեն ինքդ կդնես հաջորդ հատվածը։

StrangeLittleGirl
28.11.2010, 20:33
Լավ, եթե գոնե ասես, թե ում են նվիրված այդ տողերը, արդեն ինքդ կդնես հաջորդ հատվածը։

Չարենցին :))

Նաիրուհի
29.11.2010, 01:10
Չարենցին :))

Շատ սև ու անհամ հումոր էր, Բյուր :angry

Kna
29.11.2010, 03:17
Պիտի գուշակեմ, որովհետև պատասխանը չգիտեմ: Իհարկե շատ բանալ ու հասարակ տարբերակ է, բայց քանի որ Զարյանը եղել է ՍՍՀՄ գաղափարախոսության հետևորդ, ուրեմն Գարեգին Նժդեհին համարել է ազգի դավաճան: Միգուցե այս բանաստեղծության մեջ իր սխալն է ընդունում: :think

Smokie
29.11.2010, 08:59
Լավ, եթե գոնե ասես, թե ում են նվիրված այդ տողերը, արդեն ինքդ կդնես հաջորդ հատվածը։

Կարող ա՞ էն բանաստեղծությունն ա, որտեղ նման խոսքեր ա ասում
«Ինձ խաբեցին շատ անգամ,
Իմ ընկերներ, ներեցեք»:
Ինքը Ստալինի հետեւորդներից էր, ինչի համար հետո զղջացել է::)

Նաիրուհի
29.11.2010, 09:38
Պիտի գուշակեմ, որովհետև պատասխանը չգիտեմ: Իհարկե շատ բանալ ու հասարակ տարբերակ է, բայց քանի որ Զարյանը եղել է ՍՍՀՄ գաղափարախոսության հետևորդ, ուրեմն Գարեգին Նժդեհին համարել է ազգի դավաճան: Միգուցե այս բանաստեղծության մեջ իր սխալն է ընդունում: :think

Չէ, Նժդեհին չի ուղղված բանաստեղծությունը:

Նաիրուհի
29.11.2010, 09:39
Կարող ա՞ էն բանաստեղծությունն ա, որտեղ նման խոսքեր ա ասում
«Ինձ խաբեցին շատ անգամ,
Իմ ընկերներ, ներեցեք»:
Ինքը Ստալինի հետեւորդներից էր, ինչի համար հետո զղջացել է::)

Էդ տողերը հիմա չեմ հիշում, բայց չի բացառվում, թեև զղջման մասին մի քանի բանաստեղծություն է գրել, գուցեև այլ գործից լինի նշածդ արտահայտությունը…

Kna
29.11.2010, 11:18
Դե լավ Նաիրուհի, շատ մի տանջի, պատասխանը ասա ;)

Նաիրուհի
30.11.2010, 00:17
«Ասք Անդրանիկ զորավարին» :)
Հաջորդն է՞լ եմ ես դնելու։

Kna
30.11.2010, 06:22
Նժդեհից հետո Անդրանիկին էի կասկածում :) Դու դիր, տեսնենք կգուշակեն՞ք:

Նաիրուհի
30.11.2010, 21:56
Բանաստեղծությունը վերնագիր չունի, միայն հեղինակի անունը նշելը բավական է։

Ես երգիչ եմ, երազո՜ղ,
Աշխարհի դեմ, չարի դեմ,
Ողջակեզ եմ,
Զո´հ...
Եվ անզոր եմ ես հավետ,
Անզոր ու տկար...

Kna
01.12.2010, 08:49
Չարե՞նց

Նաիրուհի
01.12.2010, 08:57
Չարե՞նց

Չէ: :nea

Smokie
01.12.2010, 11:03
Չարե՞նց

ես էլ իրան մտածեցի սկզբից, բայց որ ինքը չի::pardon

Smokie
01.12.2010, 13:20
Իսահակյա՞ն::)
Թե՞ էլի Նաիրի Զարյանն ա::think

Kna
01.12.2010, 15:29
Մի տեսակ ոճը Զարյանինը չէ: Մխիթարվում եմ, որ Չարենցի հարցում մենակ չէի սխալվում :)

Նաիրուհի
01.12.2010, 18:01
Իսահակյա՞ն::)
:nea

Թե՞ էլի Նաիրի Զարյանն ա::think
:nea

Չարենցի ոճին էլ հեչ նման չի :P

Smokie
01.12.2010, 18:04
Համո Սահյա՞ն::think

StrangeLittleGirl
03.12.2010, 00:32
Սևա՞կ :[

Լեո
03.12.2010, 02:02
Սևա՞կ :[
Էս կանաչ այլմոլորակայինը Սևակի անվան կողքին ի՞նչ գործ ունի :think

Նաիրուհի
04.12.2010, 01:16
Համո Սահյա՞ն::think

Չէ

Սևա՞կ :[

Չէ

Նաիրուհի
21.12.2010, 01:53
Էս ի՜նչ լավ է. կարողացել եմ էնպիսի գործ պեղել, որ ոչ մեկի մտքով չի էլ անցնում, թե ով է գրել... :P

Հաջորդ մի քանի տողն էլ (էստեղ արդեն հեղինակը լա՜վ ինքնաբացահայտվել է).

Ձեր դեմ վշտոտ եմ իմ երգով
Մեղմ ու ցավագար։
Սակայն սիրտս ահա բաց,
Վիրավոր ու մերկ,
Մի՞թե հավետ չի խոցված,
Եվ մի՞թե չի պարզված ձեզ,
Եղբայրներ իմ, որպես երգ...

Արևածագ
21.12.2010, 04:03
Չարենց: :8

Lianik
21.12.2010, 11:17
Էս ի՜նչ լավ է. կարողացել եմ էնպիսի գործ պեղել, որ ոչ մեկի մտքով չի էլ անցնում, թե ով է գրել... :P

Հաջորդ մի քանի տողն էլ (էստեղ արդեն հեղինակը լա՜վ ինքնաբացահայտվել է).

Տերյան?:think

Նաիրուհի
21.12.2010, 17:38
Չարենց: :8
Չէ:)

Տերյան?:think
Վերջապե՜ս... :hands

Lianik
21.12.2010, 19:07
հիմա ես եմ բանաստեղծություն առաջարկելու?

Արևածագ
21.12.2010, 19:26
հիմա ես եմ բանաստեղծություն առաջարկելու?

Այո::) Միայն թե մի քիչ հեշտ բան դիր: Առանց էն էլ թեման աշխույժ չի, որովհետև շատ դժվար է բանաստեղծությամբ գրողին գուշակելը, դեռ մի բան էլ ջոկում են ամենադժվարները: Մի ամիս մի քառատողի կողքին տեղապտույտ ենք տալիս:

anahit96
21.12.2010, 22:12
[/CENTER][/CENTER]Ժողովեցին շատ մի բարի,
Ըռզակ արի զնա թաթարի...
Զինչ մեծամեծ վաստակ արի,
Ամէն դարձաւ հող և փոշի

Moonwalker
21.12.2010, 22:17
[/CENTER][/CENTER]Ժողովեցին շատ մի բարի,
Ըռզակ արի զնա թաթարի...
Զինչ մեծամեծ վաստակ արի,
Ամէն դարձաւ հող և փոշի

Լոգիկայով պիտի Ֆրիկը լինի, բայց քանի որ հերթը քոնը չէր, այլ Lianik-ինը, սպասենք իր տեղադրածին::)

Lianik
21.12.2010, 22:18
թեմային մաղթում եմ ակտիվություն ;)
դե գուշակեք... ;)

Լեռ ու անդունդ, ձոր ու կատար,
Ապառաժներ պատառ-պատառ,
Քարե թռիչք, քարե անկում...
Կապույտ մշուշ, կապույտ եթեր,
Ու կապույտից պոկված գետեր,
Որ կապույտով են հորձանքում...

Moonwalker
21.12.2010, 22:23
թեմային մաղթում եմ ակտիվություն ;)
դե գուշակեք... ;)

Վահագն Դավթյան

Բայց նոր նայեցի Google-ը բերեց պատասխանը:(
Վահագն Դավթյան «Քարե Քնքշանք»
Սպասենք 2-րդ դուբլին:))

Lianik
22.12.2010, 12:20
դուբլ 2

Այս նոր տարվա առավոտ,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավաղ մերոնք միտս ընկան,
Եւ սուրբ պահեր հիշեցի:

Նաիրուհի
22.12.2010, 12:23
դուբլ 2
Ավետիք Իսահակյան :)

Smokie
22.12.2010, 12:27
Ավետիք Իսահակյան :)

Նույն կարծիքին եմ::)

Lianik
22.12.2010, 12:35
Ճիշտ եք ապրեք:victory:
Նաիրուհին առաջինն էր ;)

հ.գ. ինձնից լավ պահող դուրս չեկավ:pardon

Նաիրուհի
22.12.2010, 13:12
:cry

Աչքերիս մեջ դողն արցունքի՝ ասում էի՝ «հավատա՛ ինձ»,
Դու աչքերի՛ս հավատայիր, խոսքիս ինչո՞ւ հավատացիր...

Smokie
22.12.2010, 13:58
:cry

Համո Սահյա՞ն::think

Նաիրուհի
22.12.2010, 14:20
Համո Սահյա՞ն::think
:nea

Smokie
22.12.2010, 14:24
Պարույր Սեւակ

Նաիրուհի
22.12.2010, 14:40
Պարույր Սեւակ
:nea

Lianik
22.12.2010, 14:42
:cry

Տերյան???:think

Նաիրուհի
22.12.2010, 14:45
Տերյան???:think
Հը՞… :o Չէ::)

Smokie
22.12.2010, 14:48
Սիլվա Կապուտիկյա՞ն:

Lianik
22.12.2010, 14:51
:cry

Ախր շա~տ ծանոթ է....անունը չեմ հիշում :oy

Նաիրուհի
22.12.2010, 14:58
Սիլվա Կապուտիկյա՞ն:
:aha
Սպասում ենք...

Անտիգոնե
22.12.2010, 16:31
Սիրում եմ այս բանաստեղծությունը:)

Ասում էի գնա - գնա,
Սակայն ինչու դու գնացիր:
Ասում էի էլ մի մնա
Սակայն ինչու չմնացիր:
Աչքերիս մեջ դողն արցունքի
Ասում էի ինձ հավատա,
Դու աչքերիս հավատայիր
Խոսքիս ինչու հավատացիր:

Գեա
23.12.2010, 02:19
Սիլվա Կապուտիկյան?

Smokie
29.12.2010, 22:13
մի օր ծառաս կոտրեց իմ մեծ հայելին,
Որ կարժենար քիչ-քիչ հազար ֆիորին.
Ես չասացի նորան խոսքեր անվայել,
Այլ ստիպեցի վեց ամ ձրի ծառալել.
Այս դիպվածը նորան խրատ կլիներ.
Թե որ մինչչեւ յոթներորդը նա ապրեր:
Հետեւելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումս մարդու վնաս չի արի

Ճիշտ պատասխանը լսելուց հետո ամբողջ բանաստեղծությունը կդնեմ::aha

Smokie
05.01.2011, 17:47
Էէհ չեղավ էս:(

Կար ժամանակ, որ ես էլ
Շքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պչրանքով
Փախչում էի ափերես:

Հատակս պարզ ու վճիտ,
Կոհակներս ոլորուն,
Լուսաբերը մինչեւ այգ
Ջրիս միջին էր լողում:

Ի՞նչս մնաց էն օրից,
Ո՞ր ջրամոտ գեղերս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Որբերկրալի տեղերս:
:cry

Սա փորձեք

Արևածագ
05.01.2011, 19:09
Էէհ չեղավ էս:(

Սա փորձեք

Սա Ռափայել Պատկանյանի «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ, հին-հին դարուց հիշատակ ալյաց մեջը պտրում եմ» ն է : Դպրոցից գիտեմ անգիր, որ մի անգամ կարդամ, լրիվ կվերհիշեմ: :)

Smokie
05.01.2011, 21:44
Սա Ռափայել Պատկանյանի «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ, հին-հին դարուց հիշատակ ալյաց մեջը պտրում եմ» ն է : Դպրոցից գիտեմ անգիր, որ մի անգամ կարդամ, լրիվ կվերհիշեմ: :)

Ձեր հերթն է::)

Արևածագ
05.01.2011, 23:40
Հեշտ գուշակվող գործ եմ դնում. ;)

Արազի ափին բոստանս լինի,

Սալվի ուռ տնկեմ, վարդեր ու լալա.

Հով ուռենու տակ քողտիկս լինի,

Օջախիս միջին կրակ բոցկլտա:

Ու սրտով սիրած Շուշանս լինի,

Օջախիս կողքին գուրգուրենք իրար.

Արազի ափին բոստանս լինի,

Ծով-քրտինք թափեմ Շուշիկիս համար...

Ռուֆուս
05.01.2011, 23:47
Ըսիգ Վարբեդն ա :)

Իսահակյան

Բայց ես չեմ խաղում, իմ տեղը թող ուրիշ մարդ դնի :)

Նաիրուհի
05.01.2011, 23:56
...

Zhor(ARM)
06.01.2011, 12:19
Ռուֆուս ջան հուսով եմ չես նեղանա որ ես դնեմ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. –
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։

Nare-M
06.01.2011, 12:23
Ռուֆուս ջան հուսով եմ չես նեղանա որ ես դնեմ

Եղիշե Չարենց

Նաիրուհի
06.01.2011, 12:29
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ»

Nare-M
06.01.2011, 13:14
Այս մեկն էլ իմ կողմից.:)

"Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին:
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին դինով,
Աչքերս ոսկիով ու հույսով` և հոգիս աստվածներով լեցուն..."

Rammstein
06.01.2011, 14:00
Այս մեկն էլ իմ կողմից.:)

"Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին:
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին դինով,
Աչքերս ոսկիով ու հույսով` և հոգիս աստվածներով լեցուն..."

Մեծարե՞նց: :8

Նաիրուհի
06.01.2011, 14:18
Այս մեկն էլ իմ կողմից.:)

"Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին:
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին դինով,
Աչքերս ոսկիով ու հույսով` և հոգիս աստվածներով լեցուն..."

Սիամանթո :love

Nare-M
06.01.2011, 14:43
Սիամանթո :love

Ճիշտ է:)

Նաիրուհի
06.01.2011, 15:02
Լուսնալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր,
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ՝ տարտամ գիծերով։

...........................................................
Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կընոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։

Smokie
07.01.2011, 12:54

Տերյանը բարբառով չի գրում, բայց... ոնց-որ իրա ոճը լինի::esim

Նաիրուհի
07.01.2011, 18:24
Տերյանը բարբառով չի գրում, բայց... ոնց-որ իրա ոճը լինի::esim

Բարբա՞ռ :o :scare

Smokie
10.01.2011, 10:33
Բարբա՞ռ :o :scare

Վրիպակ էր::oy

Նաիրուհի
05.03.2011, 03:09
Լուսնալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր,
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ՝ տարտամ գիծերով։

...........................................................
Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կընոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։

Տխուր է... :( Ոչ ոք Զոհրապի չափածոյին ծանոթ չէ՞ր :(

Smokie
09.03.2011, 20:19
Տխուր է... :( Ոչ ոք Զոհրապի չափածոյին ծանոթ չէ՞ր :(

Ճիշտն ասած ծանոթ չէի::think

Նոր հատված դիր Նաիրուհի ջան::)

Smokie
07.12.2011, 15:42
Եկեք ակտիվացնենք թեման:)

Լերան կողին, նըման վէրքի մը լայնշի
Հեղեղատն այն կը տեսնա՞ք.
Ջուրէն բացուած, այսօր ջուրի ծարաւուտ
Ան ճամբայ մ ' է կարմրորակ։

Տըղայ կեանքիս, օգոստոսի մ ' արեւով ,
Կ'ելլէի ես անկէ վեր,
Դէպի լեռն այն, դէպի դաշտերն ընդարձակ՝
Ուրկէ ինծի դիւրին էր

Քաղել աստղեր ու անոնցմով պըսակուիլ,
Շընչել ամէ՛ն երկրի հով,
Ու հետեւիլ արծիւներուն ընթացքին՝
Մատղաշ հոգիս պարզելով։

Ձեզ տեսնեմ :))

Նաիրուհի
07.12.2011, 16:22
Եկեք ակտիվացնենք թեման:)

Ձեզ տեսնեմ :))

Վարուժա՞ն :8:oy :love

Smokie
07.12.2011, 16:48
Վարուժա՞ն
:8:oy :love

Օյո:ok

Օձը

Լերան կողին, նըման վէրքի մը լայնշի
Հեղեղատն այն կը տեսնա՞ք.
Ջուրէն բացուած, այսօր ջուրի ծարաւուտ
Ան ճամբայ մ ' է կարմրորակ։

Տըղայ կեանքիս, օգոստոսի մ ' արեւով ,
Կ'ելլէի ես անկէ վեր,
Դէպի լեռն այն, դէպի դաշտերն ընդարձակ՝
Ուրկէ ինծի դիւրին էր

Քաղել աստղեր ու անոնցմով պըսակուիլ,
Շընչել ամէ՛ն երկրի հով,
Ու հետեւիլ արծիւներուն ընթացքին՝
Մատղաշ հոգիս պարզելով։

Ու կ'ելլէի ես այդ կարմիր ճամբայէն...
Հոն ո՛չ սիւք կար եւ ոչ խոտ.
Թիթեռնիկներն այնտեղ ինկած դիպուածով՝
Կը փախչէին հեւհեւկոտ։

Արեւն էր լոկ, իմ ուղեկիցս արե՜ւն էր՝
Որ մըխած գլուխն հըրաբոց
Աւազին մէջ՝ կը խըմէր հողն, ու հազար
Պատիճներովն ոսկեզօծ՝

Կը ճաթեցնէր ապառաժները՝ սնելով
Անոնց ծածկած տամկութեամբ։
Ու կ'ելլէի ես այդ կարմիր ճամբայէն
Շուքս ետ թողած , - միակ ամպ ։ -

Կեցա՛յ յանկարծ , ու արեւն հետըս կեցաւ
Խարըսխուած գըլխուս վըրայ. -
Վերէն՝ խրամատ ժայռէ մը դուրս սըլացիկ՝
Վա՛ր կու գար օձ մը հըսկայ։

Ալիք-ալիք օղակներով իր ճապուկ
Դահանակի եւ լալի,
Ու շըչելով ՝ իբրեւ եղէգ մ ' հողմակոծ ՝
Ան կ'իջնէր , ես կ'ելլայի ։

Տեսանք զիրար, - կեցանք - զիրար չափեցինք...
Իր բոլոր զէնքը անի
Բերանին մէջ հաւաքեց, ես՝ աչքերուս,
Ես, դեռ անզէն պատանի,

Ոստում մ ' ըրաւ նայուածքներուս ուղղութեամբ՝
Զերդ շանթը դէպ լըսնոսկին՝
Որուն վախճանն հորն է մաքո՜ւր եւ նուաճո՜ղ...
Ոստում մ ' ըրաւ մոլեգին,

Եւ փաթթելով ինք զինք մատղաշ իրանիս
Իբրեւ բաղեղ՝ վարդենւոյն,
Կուրծքը կուրծքիս դըրաւ, ուղղեց շըրթներուս
Կոր գըլուխն իր լիաթոյն։

Ես պարուրուած ոլորտներուն մէջ իր ցուրտ
Մահուան դողով դողացի.
Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին
Թովչանքն հոգւոյս մըտացի.

Դըրին անոնց բոցերուն մէջ դեղնորակ
Իմաստութիւնը մարդուն,
Ըղեղին լոյսն՝ որ քընացուց կամ սանձեց
Բընազդը նենգ կենդանւոյն։

Խայթն ամփոփեց. - ու ես կեանքի, մահուան մէջ,
Կեանքի , մահուան արցունքով
Արտասուեցի։ - Ան բերանն իր բացած լայն
Կըզակիս տակ , անվըրդով ,

Խըմեց շիթ-շիթ կաթող արցունքն այտերէս,
Քամեց բիբերըս բերրի,
Եւ մարեց մէջն օգոստոսի արեւն հուր
Օձն այդ ծարաւ արտօսրի։

Յետոյ շըչաց ու նոր օղակ մ ՛ ընելով
Շուրջը վըզիս ՝ զայն սեղմեց.
Մինչ պոչն իր ՝ նո՛ր քաղցով ետեւը ճօճուն ՝
Կը ջախջախէր քար մը մեծ ։

Քընթըռնոցներն ամփոփուելով իրար մէջ՝
Կոկորդըս պինդ պըրկեցին,
Ու ես վայրկեան մ ՛ ըզգացի մէջըս փակուած
Չորս ճամբաները կեանքին։

Եւ ունչերէս ու աչքերէս բըխեցաւ
Արիւնըս դուրս սորսորուն,
Եւ ըզգացին կարծես շըրթունքըս դողդոջ
Սըրտիս ամբողջ ջերմութիւնն։

Իսկ ան յեցած կըզակն ուղիղ կըզակիս
Խըմե՜ց արիւնս անդեղեայ ։
Մէն մի կըլլուած շիթ որ կ'իջնէր՝ կը զգայի
Իր մարմնոյն մէջ, մարմնոյս վրայ ։

Ինչպէս շողերը արեւուն կը սուզին
Հին ջրհորներուն մէջ ցամքած՝
Ա՛յսպէս կարծես երակներս իմ քամուեցան
Որկորէն վար թըխպամած։

Կըշտացած էր. - վիզէս , մէջքէս , ծունկերէս
Լուծեց օղերն յամրաբար,
Միշտ յիշատակն իր օձ-ձեւին թողելով
Շուրջն իրանիս դալկահար ։

Կըշտացած էր իմ արցունքով , արիւնով ...
Ա՛լ , զերդ ոճիր կենդանի ,
Արփւոյն ներհակ , միշտ այդ կարմիր ճամբայէն՝
Ան կ'իջնէր , ես կ'ելլա՜յի ...

Նաիրուհի
11.12.2011, 12:42
Չը հասկցուած երգի կըմա՜խք մ´է հոգիս.
Աններդաշնա՜կ, գալարուո՜ղ ճիչ մը վայրի...
Դո´ւն ապառա՜ժը չես ճանչնար իմ սուգիս,
Ու աչերուդ երգը կ´երգես ինձ բարի։

Ու երբ զուա՜րթ ամէն բանի կը ժպտիս,
Ես կը փակեմ կոպն աչերուս, որ կ´այրի՝
Թափառելո´ւ համար մութին մէջ սրտիս,
Ուր երկիւղած արհաւի՜րքն է քարայրի։ :love

Դե՞... ;)

Smokie
11.12.2011, 17:27
Պետրոս Դուրյա՞ն:think:love

Նաիրուհի
11.12.2011, 19:50
Պետրոս Դուրյա՞ն:think:love

:nea Դուրյանը չի :)

Արէա
11.12.2011, 19:55
:love

Դե՞... ;)

Սևա՞կ :think

Նաիրուհի
11.12.2011, 20:01
Սևա՞կ :think

հը՞ :think

Արէա
11.12.2011, 20:02
հը՞ :think

Ռուբեն :)

Նաիրուհի
11.12.2011, 21:26
Ռուբեն :)

Կեցցե´ս :aha
Հաջորդը դիր։

Արէա
12.12.2011, 00:44
Էհ, ի՞նչ դնեմ որ չիմանաք: Մի քանի հիանալի բանաստեղծություն գիտեմ, որ հեղինակներին դժվար կլինի գուշակել, բայց ես էլ չգիտեմ դրանց հեղինակների անունները :) սկզբում հենց դրանցից էլ ուզում էի դնել, բայց թեմայի պայմաններին հակասում ա ոնց որ: Լավ էս մեկը փորձենք, բայց հեշտ ա :)

Ոչ անձրև է գալիս,
Ոչ արև է անում,
Ոչ ամպրոպի հոտ կա,
Ոչ երաշտի...
Օր, բարև ես տալիս
Ու բարև ես առնում,
Թե՞ ակնարկ ես անում
Հրաժեշտի:
Ոչ սրտալի մի շոգ,
Ոչ էլ հով ես անում,
Ծիածան եմ խնդրում
Ես մի կտոր,-
Ոչ մերժում ես կարգին,
Ոչ գլխով ես անում,
Ախր այսպես ապրել
Չի լինի, օր...

Նաիրուհի
12.12.2011, 00:49
Էհ, ի՞նչ դնեմ որ չիմանաք: Մի քանի հիանալի բանաստեղծություն գիտեմ, որ հեղինակներին դժվար կլինի գուշակել, բայց ես էլ չգիտեմ դրանց հեղինակների անունները :) սկզբում հենց դրանցից էլ ուզում էի դնել, բայց թեմայի պայմաններին հակասում ա ոնց որ: Լավ էս մեկը փորձենք, բայց հեշտ ա :)

Սահյանոտ է, բայց մի տեսակ ոնց որ ինքը չլինի... :think

Արէա
12.12.2011, 01:00
Սահյանոտ է, բայց մի տեսակ ոնց որ ինքը չլինի... :think

Ինքն ա :love

Նաիրուհի
12.12.2011, 02:30
Ինքն ա :love
Ո՜ւխ...

Բայց սրտին ձեր՝ ծեր, անոթի
Ո՞վ կտա թև, թռիչք անահ,
Էն ո՞ւր է նոր Պարրոտը, որ պիտի
Իմ անհաս Մասիսը բարձրանա...

Կարող է մի երկու բառ շփոթած լինեմ. հիշողությամբ եմ գրել :(

Արէա
12.12.2011, 09:32
Չարենց, կամ Տերյան: Տերյանի վերջին ու Չարենցի համեմատաբար վաղ շրջանի գործերը շատ նման են իրար :think

Ամեն դեպքում կարծում եմ Չարենց:

Նաիրուհի
12.12.2011, 12:08
Չարենց, կամ Տերյան: Տերյանի վերջին ու Չարենցի համեմատաբար վաղ շրջանի գործերը շատ նման են իրար :think
Սահմանման հետ համաձայն չեմ :nea

Ամեն դեպքում կարծում եմ Չարենց:
Իսկ այ էս մտքի հետ համաձայն եմ :)

Հ. Գ. Տերյանը «էն» չէր գրի :)

Արէա
12.12.2011, 12:51
Սահմանման հետ համաձայն չեմ :nea

Կարծիքիս վերաբերյալ`.

Նույն երգն եք երգում դուք, նույն հինը,
Եվ քանի՜ դարեր, քանի՜.
Որքա՜ն, որքա՜ն մտերիմ է
Ձեր դաշնը` սիրտ ու քամի...

Թողած Երևանդ սիրուն,
Ուր քեզ օրորում էր Ասոն,
Հառել ես հայացքըդ հեռուն,
որպես մի նոր Յազոն"

Այնտեղ` նաիրյանն է նազում -
Ասոդ լացացնում է "մեին".-
Քեզ այլ մի մուզիկ է հուզում`
Օվկիանի երգն, ամեհին..

Սիրտըդ, որպես վառ ատրուշան, պահիր վառ,
Սիրտըդ հրկեզ, մթնում դաժան, պահիր վառ:

Սիրտըդ խանդոտ, հրաբորբոք, պահիր վառ,
Խինդըդ տենդոտ, սերըդ` վահան, պահիր վառ:

Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ,
Որպես դրոշ արնանման, պահիր վառ:

Հեռվում անտում, եղիր խնդուն, պահիր վառ,
Սիրտըդ բորբոք - վարդըդ վառման պահիր վառ:

Որպես խարույկ ելնող վկա, պահիր վառ,
Արևի պես սիրտըդ վառման պահիր վառ...

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խեստումները քո.
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես... Խաղա՜ղ երեկո:

Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ-
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ...

Անցար- լուսավո՜ր, հեռավո՜ր, թեթև՜,
Ճառագայթի պես իրիկնամուտի,
Իսկ սիրտս` տխուր, հոգնաբեկ, անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի...

Իրիկուն էր: Իրիկնային տրտմություն
Հուշն էր հյուսվում - մայրամուտի մի երազ:
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան`
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգեվարում ու մարում`
Համբուրելով ծիածանը ամոքիչ...

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին -
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր - իմ հոգին...

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նինջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի...

...Ահով ահա կանչում եմ քեզ`
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...

Դե գուշակեք որն է Չարենցինը, որը` Տերյանինը :)

Հ.գ. Եվ վերջում.

Այնպես բարակ են Ձեր մատները, տիկին,
Այնպես քնքուշ են Ձեր ձեռքերը նեղ,
Եվ ի՜նչ խաղաղ է նայում Ձեր հոգին
Ձեր աչքերից այդ մաքուր ու անմեղ...

Այսօր Ձեր մատները, տիկին,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին...

դե գուշակեք ;)

StrangeLittleGirl
13.12.2011, 20:56
Նույն երգն եք երգում դուք, նույն հինը,
Եվ քանի՜ դարեր, քանի՜.
Որքա՜ն, որքա՜ն մտերիմ է
Ձեր դաշնը` սիրտ ու քամի...

Տերյան

Թողած Երևանդ սիրուն,
Ուր քեզ օրորում էր Ասոն,
Հառել ես հայացքըդ հեռուն,
որպես մի նոր Յազոն"

Այնտեղ` նաիրյանն է նազում -
Ասոդ լացացնում է "մեին".-
Քեզ այլ մի մուզիկ է հուզում`
Օվկիանի երգն, ամեհին..
Չարենց

Սիրտըդ, որպես վառ ատրուշան, պահիր վառ,
Սիրտըդ հրկեզ, մթնում դաժան, պահիր վառ:
Տերյան

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խեստումները քո.
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես... Խաղա՜ղ երեկո:
Տերյան

Իրիկուն էր: Իրիկնային տրտմություն
Հուշն էր հյուսվում - մայրամուտի մի երազ:
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան`
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...
Չարենց

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նինջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի...

Տերյան

Այնպես բարակ են Ձեր մատները, տիկին,
Այնպես քնքուշ են Ձեր ձեռքերը նեղ,
Եվ ի՜նչ խաղաղ է նայում Ձեր հոգին
Ձեր աչքերից այդ մաքուր ու անմեղ...
Չարենց

Բայց մեծ մասն իմանալով եմ գրել

Նաիրուհի
13.12.2011, 23:52
Նույն երգն եք երգում դուք, նույն հինը,
Եվ քանի՜ դարեր, քանի՜,
Որքա՜ն, որքա՜ն մտերիմ է
Ձեր դաշնը, սիրտ ու քամի

Թողած Երևանդ սիրուն,
Ուր քեզ օրորում էր Ասոն,
Հառել ես հայացքըդ հեռուն,
Որպես մի նոր Յազոն"

Այնտեղ` նաիրյանն է նազում -
Ասոդ լացացնում է "մեին".-
Քեզ այլ մի մուզիկ է հուզում`
Օվկիանի երգն, ամեհին..

Սիրտըդ, որպես վառ ատրուշան, պահիր վառ,

Իրիկուն էր: Իրիկնային տրտմություն

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո

Մի՞թե վերջին պոետն եմ ես

Այնպես բարակ են Ձեր մատները, տիկին

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտմի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։

Պիտի որ էսպես լինի :8

Արէա
14.12.2011, 08:49
StrangeLittleGirl ջան, շնորհակալություն պատասխանի և կարծիքս ինչ-որ չափով հիմնավորելու համար :)

8 - ից 4- ի դեպքում պատասխանները ճիշտ են (ճիշտ պատասխանները Նաիրուհին նշել է), ինչն իհարկե զարմանալի չէ, Տերյանի ազդեցությունը բավականի մեծ է Չարենցի սկզբնական շրջանի ստեղծագործությունների վրա, և բավականին մեծ թվով ստեղծագործություններ, թե Չարենցի, թե Տերյանի հեղինակած, հաջողությամբ կարելի է վերագրել ինչպես մեկին, այնպես էլ մյուսին: Նույնն են բառերը, նույնն է իմաստը, նույնը` կազմությունը (խոսքս իհարկե չի վերաբերվում բոլոր ստեղծագործխություններին, այլ մի մասին միայն) և բավականին դժվար է գուշակել հեղինակին:

Արէա
14.12.2011, 08:51
Նաիրուհի ջան շատ ապրես, բոլոր պատասխանները ճիշտ են: Բայց արի համաձայնի, որ նմանություններն իրոք բազմաթիվ են, և եթե չլիներ Չարենցի "հերթապահ" "կապույտը" գուցե դու էլ չգտնեիր, որն է Չարենցինը :)

StrangeLittleGirl
14.12.2011, 20:47
StrangeLittleGirl ջան, շնորհակալություն պատասխանի և կարծիքս ինչ-որ չափով հիմնավորելու համար :)

8 - ից 4- ի դեպքում պատասխանները ճիշտ են (ճիշտ պատասխանները Նաիրուհին նշել է), ինչն իհարկե զարմանալի չէ, Տերյանի ազդեցությունը բավականի մեծ է Չարենցի սկզբնական շրջանի ստեղծագործությունների վրա, և բավականին մեծ թվով ստեղծագործություններ, թե Չարենցի, թե Տերյանի հեղինակած, հաջողությամբ կարելի է վերագրել ինչպես մեկին, այնպես էլ մյուսին: Նույնն են բառերը, նույնն է իմաստը, նույնը` կազմությունը (խոսքս իհարկե չի վերաբերվում բոլոր ստեղծագործխություններին, այլ մի մասին միայն) և բավականին դժվար է գուշակել հեղինակին:
Հա բայց ես համաձայն եմ, որ իրոք էդպես ա :) էդ չորսն էլ որ ճիշտ եմ գրել, գիտեի որը ով ա, ոչ թե գուշակել եմ:

Արէա
20.12.2011, 17:49
Թեման թող չսառի :)
Կգուշակե՞ք :)

Ձմեռ է,
Ու ձյուն է,
Երկինքը
Ձյունում է.
Ծաղի՜կ է՝
Թափում է թերթեր:
Իջնում են,
Նազում են,
Հարսի պես
Նազուկ են.
Երա՜զ է՝
Փռվում է թեթև...
Արծաթ են
Ու լույս են,
Շուշան են
Ու կույս են,
Մաքո՜ւր են,
Անմե՜ղ են, անբի՜ծ.
Ափսո՜ս, ա՛խ,
Իջնում են,
Հողում այս
Կորչում են,
Ափսոփ, որ
Իջնո՜ւմ են ամպից...

Գեա
20.12.2011, 19:56
Ս Կապուտիկյան:love
եթե հիշողությունս չի խաբում...

Արէա
20.12.2011, 20:06
Ս Կապուտիկյան:love
եթե հիշողությունս չի խաբում...

Կեցցե՛ս, չէի սպասում, որ ինչ-որ մեկը կգուշակի :)

Հաջորդը դու ես դնում :)

Գեա
21.12.2011, 11:15
Թե մեռածները
Մեռնեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Թե ապրողները
Ապրեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Ես նկարել եմ
Իմ մենությունը:

Ու նա ինձ արդեն չի թունավորում:
Ես արդեն նույնիսկ սիրում եմ նրան:

ՀԳ Երևի շատ հեշտ կգուշակեք , փույթ չէ, կարևորն այն է, որ իմ սիրելի բանաստեղծի բանաստեղծությունը մի անգամ էլ կկարդաք...:)

Արէա
21.12.2011, 12:42
Լավն ա շատ:
Բայց ամոթ ինձ, չգիտեմ հեղինակին :(

Նաիրուհի
21.12.2011, 16:45
Թե մեռածները
Մեռնեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Թե ապրողները
Ապրեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Ես նկարել եմ
Իմ մենությունը:

Ու նա ինձ արդեն չի թունավորում:
Ես արդեն նույնիսկ սիրում եմ նրան:

ՀԳ Երևի շատ հեշտ կգուշակեք , փույթ չէ, կարևորն այն է, որ իմ սիրելի բանաստեղծի բանաստեղծությունը մի անգամ էլ կկարդաք...:)

Բանաստեղծի՞, թե՞ բանաստեղծուհու։ Համ էլ չգիտեմ՝ թարգմանիչն ով է ;)

Գեա
21.12.2011, 18:32
Բանաստեղծի՞, թե՞ բանաստեղծուհու։ Համ էլ չգիտեմ՝ թարգմանիչն ով է ;)
Նաիրուհի ջան , կարծես թե արդեն գլխի ես ընկել , իհարկե բանաստեղծուհի է, հա ի դեպ ասեմ , որ ոչ թե թարգմանիչ այլ թարգմանիչների խումբ է աշխատել այդ հայազգի բանսատեղծուհու բանսատեղծությունները իսպաներենից թարգմանելու համար, նրանց մեջ է եղել նաև հայրս,ստացվածն էլ հանգավորել ու խմբագրել է Վահագն Դավթյանը, ու թեև բանստեղծուհին ստեղծագործել է իսպաներեն,մտածելակերպը հայկական է ու նրան արդարացված կարելի է համարել հայ գրող...բավական է հիշել նրա հանրահայտ խոսքերը " քո խաչքարերը աստվածայինը քո գեղեցկության..."

կարծում եմ ահագին բան հուշեցի ...:)

Նաիրուհի
21.12.2011, 18:41
Նաիրուհի ջան , կարծես թե արդեն գլխի ես ընկել , իհարկե բանաստեղծուհի է, ,
հա ի դեպ ասեմ , որ ոչ թե թարգմանիչ այլ թարգմանիչների խումբ է աշխատել այդ հայազգի բանսատեղծուհու բանսատեղծությունները իսպաներենից թարգմանելու համար, նրանց մեջ է եղել նաև հայրս,ստացվածն էլ հանգավորել ու խմբագրել է Վահագն Դավթյանը, ու թեև բանստեղծուհին ստեղծագործել է իսպաներեն,մտածելակերպը լրիվ հայկական է ու նրան լրիվ արդարացված կարելի է համարել հայ գրող...
կարծում եմ ահագին բան հուշեցի ...:)

Իհարկե գլխի եմ ընկել, Գեա ջան։ Ալիսա Կիրակոսյանն է :)

Գեա
21.12.2011, 18:43
այո. իմ սիրելի Ալիսա Կիրակոսյանը :love