PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր բժիշկներին

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11

Լոս
08.10.2006, 20:16
այստեղ կհարցահարենք ֆոռումի բժիշկներին :B

սկսենք ինձանից>
ի՞նչ է նշանակում SACROILEITIS բժշ. տեռմինը

StrangeLittleGirl
08.10.2006, 20:20
իրականում sacroilitis է
դա սրբոսկրազստային կապանի կամ համանուն շրջանի բորբոքումն է ;)

Artgeo
11.10.2006, 20:43
Վերջերս ծխելուց սկսել եմ զկրտալ, ինչի՞ց կարողա լինել

Հ.Գ. Մենակ ծխելը թողնելու մասին գլխիս նոտացիաներ խնրում եմ չկարդաք, գիտեմ, որ վնասակարա

StrangeLittleGirl
11.10.2006, 20:54
Զկրտոցը հաճախ պայմանավորված է ստոծանիական նյարդի դրդմամբ: Միայն չեմ հասկանում, թե ծխելն այստեղ ինչ կապ ունի: :think

Esmeralda
11.10.2006, 21:01
Ի՞նչ անեմ, որ գլուխս չցավի.... դեղահաբ խմել չառաջարկել...

Artgeo
11.10.2006, 21:04
Զկրտոցը հաճախ պայմանավորված է ստոծանիական նյարդի դրդմամբ: Միայն չեմ հասկանում, թե ծխելն այստեղ ինչ կապ ունի: :think
Հենց էտա, որ ես ել չեմ հասկանում: Դրանից առաջ հաց կերած չեմ լինում, պարզապես սկսում եմ զկրտալ անկապ տեղը ու չեմ կարողանում գտնել պատճառը, հետն էլ են ժամանակ, երբ ծուխը ներս եմ քաշում:

StrangeLittleGirl
11.10.2006, 21:18
Չէ՛, մի վախեցիր: Տվյալ դեպքում դեղն ամենասխալ դեղամիջոցն է: Նախ պարզենք, թե ե՞րբ է գլուխդ ցավում, ո՞ր մասն է ցավում, ի՞նչ բնույթի է (բութ, սուր, ծակող, ճնշող, բաբախող և այլն):

Esmeralda
11.10.2006, 21:21
Չէ՛, մի վախեցիր: Տվյալ դեպքում դեղն ամենասխալ դեղամիջոցն է: Նախ պարզենք, թե ե՞րբ է գլուխդ ցավում, ո՞ր մասն է ցավում, ի՞նչ բնույթի է (բութ, սուր, ծակող, ճնշող, բաբախող և այլն):
Գլուխս ցավում է ոչ հաճախ... ես կասեի հազվադեպ... բայց հիմա ցավում է... Ցավը ծակող, սուր, բաբախող չի.... չեմ հասկանում ինչպես կոչեմ... բայց հաստատ այդ երեքը չի... կոպերիս շրջանում է ավելի շատ զգացվում այդ ցավի կուտակումը...

StrangeLittleGirl
11.10.2006, 21:59
Քնելուց լավ միջոց չկա գլխացավի դեմ :D

docart
13.10.2006, 23:27
Գլխացավի համար կարող ես տաք ջրով գլուխդ լվանաս: դա բերում է ներգանգային ճնշման իջեցման , հետևաբար և գլխացավի թուլացման:

քաղաքացի
12.12.2006, 12:26
Հիվանդ եմ։
Կոկորդիս ցավից մեռնում եմ։ (հեղուկ խմելուց գնում եմ էն աշխարհ, գալիս եմ :D)։
Չեմ հազում, չեմ փռշտում։
Մեկ-մեկ ջերմությունս բարձրանում է։
Մի օր գլաններիս վրա թարախ կա, մի օր՝ չկա։ :esim
Ի՞նչ անեմ։

StrangeLittleGirl
12.12.2006, 16:53

Գնա բժշկի ;)

Աբելյան
12.12.2006, 18:38
Ոչ կոկորդս ա ցավում, ոչ էլ ջերմություն ունեմ, բայց հազում եմ փիս ձևի ու քիթս ա փակ: Գիշերը 5-6 րոպեն մեկ հազում էի, չկարեցա քնեմ, էսօր "Coldrex Nite" եմ առել: Որ քնելուց առաջ խմեմ, լավ կքնե՞մ:

StrangeLittleGirl
12.12.2006, 18:49
Ոչ կոկորդս ա ցավում, ոչ էլ ջերմություն ունեմ, բայց հազում եմ փիս ձևի ու քիթս ա փակ: Գիշերը 5-6 րոպեն մեկ հազում էի, չկարեցա քնեմ, էսօր "Coldrex Nite" եմ առել: Որ քնելուց առաջ խմեմ, լավ կքնե՞մ:
Կարծում եմ, որ այո ;)

Նորմարդ
12.12.2006, 21:12
Հարգելի բժիշկներ մի հարց էլ ես տամ էլի:
Ինչ տեղեկություն կտաք анемия հիվանդության մասին (2 բառով)
Վտանգաոր ա թե ոչ?
Ինչքան վտանգաոր ա?
Ինչպես բուժվել և այլն?
Նախապես շնորհակալության:

StrangeLittleGirl
12.12.2006, 21:16
Ինչ տեղեկություն կտաք анемия հիվանդության մասին (2 բառով)
Վտանգաոր ա թե ոչ?
Ինչքան վտանգաոր ա?
Ինչպես բուժվել և այլն?
Անեմիան (սակավարյունություն) այն երևույթն է, երբ արյան մեջ հեմոգլոբինի քանակն ինջնում է նորմայի սահմաններից:
Անեմիայի բազմաթիվ տեսակներ կան: Վտանգավորությունն ու բուժումը կախված են նրանից, թե ինչ տեսակի անեմիա է: Կխնդրեի դա ճշտեիր, որ կարողանամ մյուս երկու հարցերին էլ պատասխանել:

Նորմարդ
12.12.2006, 21:41

Էղավ, որ ճշտեմ կասեմ ուղղակի ընկերս այստեղ չի՝ ռուսաստանում է email-ով ասեց որ հիվանդացել ա դե ես էլ անհանգստանում եմ:

Srtik
29.12.2006, 14:01
Հետո, որոշակի քանակությամբ խոլեստերին պարզապես անհրաժեշտ է մարդուն: Գուցե կաթի մեջ կա (չեմ ուսումնասիրել), բայց շա՜տ ավելի մեծ քանակությամբ կա, ասենք, ձվի մեջ:

Լսել էի, որ շաբաթվա մեջ երեքից ավելի ձու ուտել չի կարելի, բայց չգիտեի ինչու...Պարզվում է, որ խոլեստերինի պատճառով, հա՞:

StrangeLittleGirl
29.12.2006, 14:05
Լսել էի, որ շաբաթվա մեջ երեքից ավելի ձու ուտել չի կարելի, բայց չգիտեի ինչու...Պարզվում է, որ խոլեստերինի պատճառով, հա՞:
Ճիշտն ասած, սրա մասին տարբեր հեղինակներ տարբեր կարծիքներ են հայտնում: Մեկն ասում է, որ օրը կես ձու պետք է ուտել, մյուսն ասում է, որ չորս օրվա մեջ մեկից ավելի պետք չէ ուտել: Կարծում եմ, որ խոլեսթերինի պատճառով է, բայց պետք չէ մոռանալ, որ խոլեսթերինը թույն չէ, և որոշակի քանակությամբ այն անհրաժեշտ է մարդուն: Պետք էլ չէ ձուն չարաշահել: Բացի նրանից, որ խոլեսթերին է պարունակում, նաև ալերգիկ է ;)

Ծով
10.01.2007, 23:57
Անեմիայի դեպքում պիտի նռան հյութ խմեք,բազուկի հյութ,գինի…էլ չգիտեմ,բայց սրանք հաստատ են…
լիմոնն էլ չի կարէլի չարաշահել…
Ճի՞շտ եմ ասում,Բյու՛ր…

StrangeLittleGirl
12.01.2007, 19:20
Ծո՛վ ջան, նայած ինչ անեմիա է ;)

Ծով
19.01.2007, 00:53
Ծո՛վ ջան, նայած ինչ անեմիա է ;)
իմ ասածը որի՞ դեպքում է…

StrangeLittleGirl
19.01.2007, 13:18
Կարծում եմ երկաթդեֆիցիտայինի: Միայն կարմիր գինին է կասկածելի, երբեք չեմ լսել, որ մեջը երկաթ լինի:

devel
03.03.2007, 19:54
Հենց էտա, որ ես ել չեմ հասկանում: Դրանից առաջ հաց կերած չեմ լինում, պարզապես սկսում եմ զկրտալ անկապ տեղը ու չեմ կարողանում գտնել պատճառը, հետն էլ են ժամանակ, երբ ծուխը ներս եմ քաշում:

7 կում ջուր էդ պահին հաշվելով խմիր կանցնի ;) փորձված մեթոդ է տարիներով;) :B

Amaru
16.03.2007, 16:04
մի հարց էլ ես տամ հա... վիտիլիգոն՝ մաշկի դեպիգմենտացիան, հնարավո՞ր ա լիովին բուժել...

docart
16.03.2007, 23:35
մի հարց էլ ես տամ հա... վիտիլիգոն՝ մաշկի դեպիգմենտացիան, հնարավո՞ր ա լիովին բուժել...

Մասնագիտությամբ մաշկաբան լինելով , կարող եմ ասել, որ վիտիլիգոն հնարավոր է բուժել: Այժմ կան նոր պրեպարատներ, մեթոդներ: Չնայած բուժումը երկար է տևում, բայց այն բուժել հնարավոր է!!!

Hovulik
16.03.2007, 23:37
Սկսեմ նրանից, որ գրականության մեջ կան նկարագրված բազմաթիվ օրինակներ, երբ վիտիլիգոն բուժվել է, սակայն դեռ գերակշռում է այն կարծիքը, որ դա անբուժելի հիվանդություն է: Ես ունեմ մի փոքր փորձ նման մեթոդիկայով բուժելու: Կարելի է փորձել: Համենայն դեպս արդյունքները շատ դրական եմ և հուսադրող:
Կարծում եմ անհրաժեշտ է հանդիպել և արդեն կոնկրետ դեպքը քննարկել:

Amaru
17.03.2007, 01:03
հմ... շատ բժիշկներ տարբեր բաներ են հիմա ասում... բոլորը տարբեր բուժումներ... իսկ Դուք ի՞նչ բուժման կողմնակից եք... բույսեր, բնական նյութեր, հա՞...

Hovulik
18.03.2007, 12:12
հմ... շատ բժիշկներ տարբեր բաներ են հիմա ասում... բոլորը տարբեր բուժումներ... իսկ Դուք ի՞նչ բուժման կողմնակից եք... բույսեր, բնական նյութեր, հա՞...

Իմ նախընտրած բուժման մեջ տեղ են գտել և բուսական ծագման դեղամիջոցներ, և քիմիական բնույթի նյութեր, և հատուկ սննդակարգ: Համենայն դեպս կարելի է փորձել: ընտրությունը Ձերն է

Գոռ Ջան - Հայ
16.05.2007, 19:36
Հարգելի մասնագետներ, կուզեի ձեր աջակցությամբ որոշակի պատկերացում կազմել ամնեզիայի, սթրեսների , հեռազգացության, ենթագիտակցության մասին:
;)
Շնորհակալ կլինեմ:

քաղաքացի
24.05.2007, 21:53
Ես մի հարց ունեմ, որն ինձ շատ է անհանգստացնում:
Արդյո՞ք ճիշտ է երեսի «պզուկները» պայթեցնելը:
Եթե այո՝ խնդրում եմ շատ հակիրճ պատասխանեք, եթե ոչ՝ ոչ:

Apsara
24.05.2007, 22:56
Ես մի հարց ունեմ, որն ինձ շատ է անհանգստացնում:
Արդյո՞ք ճիշտ է երեսի «պզուկները» պայթեցնելը:
Եթե այո՝ խնդրում եմ շատ հակիրճ պատասխանեք, եթե ոչ՝ ոչ:

Ոչ սխալ է, կամ անելուց հիգիենային հետևիր, եթե ցանկանաս կբացատրեմ ինչու է սխալ
Հ.Գ. ես բժիշկ չեմ, բայց բժիշկների ընտանիքից եմ, ահա թե ինչու շատ հարցերի պատասխաններ կարող եմ տալ, նախորոք հարցնելով մերոնց :)

docart
25.05.2007, 08:10
Ես մի հարց ունեմ, որն ինձ շատ է անհանգստացնում:
Արդյո՞ք ճիշտ է երեսի «պզուկները» պայթեցնելը:
Եթե այո՝ խնդրում եմ շատ հակիրճ պատասխանեք, եթե ոչ՝ ոչ:

Ամեն դեպքում պետք չէ ձեռք տալ, ավելի կխորացնես պրոցեսը։ Ավելի լավ է մաշկի ճիշտ խնամք սովորես ու պզուկները ավելի քիչ կամ ընդհանրապես չեն լինի։

Kheranyan
25.05.2007, 09:00
Մի հարց էլ ես տամ, եթե կարելի է: Մի անգամ ծովափում թիկունքս լավ վառվեց, որից հետո ամբողջ թիկունքս պատվեց մանր խալերով (մինչ այդ այդպես բան չեր լինում) հետո մի 3 ամսվա ընթացքում անցավ, բայց դրանից հետո մի կես ժամ, որ բաց մեջքով կանգնեմ արևի տակ, էլի ամբեղջովին պատվում եմ խալերով:
Ասեք խնդրում եմ, արդյո՞ք դա վտանգավոր է թե ոչ, և եթե այո, ապա ինչ կարելի է անել, որ վայելել արևը ու չվնասվել, միայն կարող եմ ասել, որ ահավոր չեմ սիրում ցանկացած տեսակի քսուքներ:

docart
26.05.2007, 20:58
Պատմելով շատ դժվար է պատասխանել Ձեր հարցին, բժշկության , առավել ևս մաշկաբանության մեջ հիվանդին տեսնելն ամենամեծ ախտորոշիչ մեթոդն է։ Ամեն դեպքում, կարեղ եմ միայն ենթադրել, որ եթե մինչ այդ մաշկի վրա ոչ մի բան չի եղել, դրանք պեպեններ կամ հետարևայրուկային պիգմենտացիաներ են։ Ամառվա այս շոգ շրջանում , երբ արևի ճառագայթումը ուժեղ է , խորհուրդ կտայի այն վայելել առավոտյան մինչ 11, և երեկոյան 4–5ից հետո։ Իսկ կախված մաշկի սպիտակության աստիճանից օգտագործել համապատասխան SPF(sun protect factor) գործակցով բարձորակ (not Oriflame) արևապաշտպանիչ քսուկներ։

StrangeLittleGirl
29.05.2007, 15:04
Չնայած ֆորումում ԼՕՌ մասնագետի չեմ հանդիպել, ամեն դեպքում հարցս տամ. գուցե մյուսներն էլ իմանան:
Վերջին երկու տարիներին, երբ մեկնում եմ քաղաքից դուրս, իսկ հետո վերադառնում եմ Երևան, անմիջապես ըմպանս բորբոքվում է: Չեմ հասկանում, թե ինչից է: Ասեմ, որ շատ հազվադեպ եմ հիվանդանում. տարին մի անգամ, իսկ այս տարի ընդհանրապես չէի էլ հիվանդացել, բայց երբ երեկ վերադարձա Վայոց ձորի մարզից, զգացի բնորոշ նշանները. քերոցի, ցավի զգացում կոկորդից մի քիչ վերև, ուտելիս ցավի, արգելքի զգացում, մարմնիս ջերմաստիճանը նորմալ է: Հայելիով մի կերպ տեսա, որ լեզվակն ու քմային աղեղներն այտուցված են, կարմրած, քմային նշիները՝ փոքր-ինչ մեծացած: Քթիցս լորձային արտադրություն է գալիս, հաճախ փռշտում եմ:
Մի քանի բաժակ թեյ խմելուց հետո ցավը թեթևանում է: Սովորաբար երեք օրում բոլոր նշանները վերանում են:
Ուզում եմ իմանալ, թե ինչից է, որ կարողանամ կանխերգելել, թե չէ շատ տհաճ բան է. նույնիսկ գիշերը չեմ կարողանում քնել:

Dr. M
15.06.2007, 22:11
Հենց էտա, որ ես ել չեմ հասկանում: Դրանից առաջ հաց կերած չեմ լինում, պարզապես սկսում եմ զկրտալ անկապ տեղը ու չեմ կարողանում գտնել պատճառը, հետն էլ են ժամանակ, երբ ծուխը ներս եմ քաշում:

կարող է թաքուն ես ծխում? :D

Ավելացվել է 5 րոպե անց

Չնայած ֆորումում ԼՕՌ մասնագետի չեմ հանդիպել, ամեն դեպքում հարցս տամ. գուցե մյուսներն էլ իմանան:
Վերջին երկու տարիներին, երբ մեկնում եմ քաղաքից դուրս, իսկ հետո վերադառնում եմ Երևան, անմիջապես ըմպանս բորբոքվում է: Չեմ հասկանում, թե ինչից է: Ասեմ, որ շատ հազվադեպ եմ հիվանդանում. տարին մի անգամ, իսկ այս տարի ընդհանրապես չէի էլ հիվանդացել, բայց երբ երեկ վերադարձա Վայոց ձորի մարզից, զգացի բնորոշ նշանները. քերոցի, ցավի զգացում կոկորդից մի քիչ վերև, ուտելիս ցավի, արգելքի զգացում, մարմնիս ջերմաստիճանը նորմալ է: Հայելիով մի կերպ տեսա, որ լեզվակն ու քմային աղեղներն այտուցված են, կարմրած, քմային նշիները՝ փոքր-ինչ մեծացած: Քթիցս լորձային արտադրություն է գալիս, հաճախ փռշտում եմ:
Մի քանի բաժակ թեյ խմելուց հետո ցավը թեթևանում է: Սովորաբար երեք օրում բոլոր նշանները վերանում են:
Ուզում եմ իմանալ, թե ինչից է, որ կարողանամ կանխերգելել, թե չէ շատ տհաճ բան է. նույնիսկ գիշերը չեմ կարողանում քնել:

ԼՕՌ մասնագետ չեմ, բայց կարող եմ կողմնորոշիչ ինց-որ բան ասել :)
Օդափոխություն
քանի որ ես էլ ունեմ նման խնդիր ու մեր Երևանի օդն այնքան մաքուր է, որ դա նման ձևով կարող է դրսևորվել
Փռշտոցները լավ են, իսկ կատառալ երևույթների դեմ պայքարել պարզապես անհարաժեշտ է
Իսկ դու ալլերգիկ չես պատահաբար? :think

Ավելացվել է 11 րոպե անց

Ամեն դեպքում պետք չէ ձեռք տալ, ավելի կխորացնես պրոցեսը։ Ավելի լավ է մաշկի ճիշտ խնամք սովորես ու պզուկները ավելի քիչ կամ ընդհանրապես չեն լինի։

վերջերս մի թարախակույտ եմ բացել ճակատի վրա հենց նույն պզուկի ճզմելու հետևանքով առաջացած ու նման ձևով բարդացած :[
սա երևի նախազգուշացնող մի փաստ ;)
իսկ պզուկներին կարելի է "վստահել" հատուկ մասնագիտացված բժիկներին ;) (օրինակ կոսմետոլոգներին , որոնք ունեն բժշկական կրթություն)

StrangeLittleGirl
16.06.2007, 21:14
Օդափոխություն
քանի որ ես էլ ունեմ նման խնդիր ու մեր Երևանի օդն այնքան մաքուր է, որ դա նման ձևով կարող է դրսևորվել
Փռշտոցները լավ են, իսկ կատառալ երևույթների դեմ պայքարել պարզապես անհարաժեշտ է
Իսկ դու ալլերգիկ չես պատահաբար?
Ալերգիկ եմ, բայց մենակ ցիտրուսներից ալերգիա ունեմ: Ուրիշ բանից ինչոր չեմ նկատել: Ի դեպ, էն անգամ շատ երկարեց ու բարդացավ. նույնիսկ ջերմություն ունեի:

օրինակ կոսմետոլոգներին , որոնք ունեն բժշկական կրթություն
Ով կարիք ունի, թող դիմի ինձ, տեղն ասեմ ;)

Ուլուանա
18.06.2007, 19:19
Ինձ անհրաժեշտ է իմանալ, թե մրգերից ու բանջարեղենից որոնք կարոտին չեն պարունակում։ Միայն թե, խնդրում եմ, թող պատասխանեն նրանք, ովքեր հաստատ գիտեն, որովհետև ինձ ճշգրիտ ինֆորմացիա է պետք։ :oy Նախապես շնորհակալ եմ։

StrangeLittleGirl
18.06.2007, 19:21
Ոչ կարմրանարնջագույն մրգերն ու բանջերեղենները կարոտին չեն պարունակում: Իսկ եթե նույնիսկ պարունակում են, ապա աննշան քանակությամբ:

Ուլուանա
18.06.2007, 19:32
Ոչ կարմրանարնջագույն մրգերն ու բանջերեղենները կարոտին չեն պարունակում: Իսկ եթե նույնիսկ պարունակում են, ապա աննշան քանակությամբ:
Որ խնդրեմ, օրինակներ էլ կբերե՞ս։ :oy
Օրինակ, սալորը կարմրանարնջագույն էլ է լինում, ուրիշ գույնի էլ. հիմա պարունակու՞մ է, թե՞ ոչ... :unsure Չգիտեմ, այս պահին մի տեսակ դժվարանում եմ գույնից դատելով պատկերացնել, թե որ մրգերը կպարունակեն, որոնք՝ ոչ... :think

Enipra
22.06.2007, 20:02
Ոնց նկատել եմ, բժիշկներն Ակումբում շատացել են, տեսնենք՝ ով է ինձ օգնում։ :)
Ուրեմն քննաշրջանի թեժ պահին, երբ 6–7 քննություն արդեն տվել եմ, դեռ 2–ն էլ կա, մեկ էլ հոոոպ, ջրծաղիկ։ :( Դեռ 2 օր է՝ ինչ հիվանդ եմ, ոտքից գլուխ зелёнкаապատ նստած եմ, ասել են՝ մի 10 օր կտևի։ Մի բան ասեք, ո՞նց անեմ, որ շատ չձգձգվի, շուտ լավանամ, թե՞ ոչ մի հնար չկա։

Հ.Գ. Միակ լավ բանն այն է, որ վերջապես ազատ ժամանակ ունեմ, հանգստանում եմ, գիրք եմ կարդում, բայց ընդհանուր առմամբ ախր շատ զզվելի է էէէէէ :[։

StrangeLittleGirl
22.06.2007, 21:08
Ոչ մի բան էլ չես անում: Շատ հեղուկներ խմիր, հեշտ մարսվող սնունդ ընդունիր ու սպասիր՝ մինչև լավանաս:
Ի դեպ, «ջրծաղիկ» ախտորոշումը բժի՞շկն է դրել, թե շրջապատի մարդիկ են որոշել:

docart
22.06.2007, 23:51
Ոնց նկատել եմ, բժիշկներն Ակումբում շատացել են, տեսնենք՝ ով է ինձ օգնում։ :)
Ուրեմն քննաշրջանի թեժ պահին, երբ 6–7 քննություն արդեն տվել եմ, դեռ 2–ն էլ կա, մեկ էլ հոոոպ, ջրծաղիկ։ :( Դեռ 2 օր է՝ ինչ հիվանդ եմ, ոտքից գլուխ зелёнкаապատ նստած եմ, ասել են՝ մի 10 օր կտևի։ Մի բան ասեք, ո՞նց անեմ, որ շատ չձգձգվի, շուտ լավանամ, թե՞ ոչ մի հնար չկա։
Բյուրակն ճ իշտ խորհուրդ է տվել: Վիրուսն իր կյանքի ցկիլն ունի և այն ինքն իրեն դուրս կգա, միայն բշտերին նույնիսկ սաստիկ քորի դեպքում չքորես, հակառակ պարագայում հետքեր կմնան:

Ավելացվել է 6 րոպե անց
[QUOTE=Բյուրակն;293626]Չնայած ֆորումում ԼՕՌ մասնագետի չեմ հանդիպել, ամեն դեպքում հարցս տամ. գուցե մյուսներն էլ իմանան:
Վերջին երկու տարիներին, երբ մեկնում եմ քաղաքից դուրս, իսկ հետո վերադառնում եմ Երևան, անմիջապես ըմպանս բորբոքվում է: Չեմ հասկանում, թե ինչից է: Ասեմ, որ շատ հազվադեպ եմ հիվանդանում. տարին մի անգամ, իսկ այս տարի ընդհանրապես չէի էլ հիվանդացել, բայց երբ երեկ վերադարձա Վայոց ձորի մարզից, զգացի բնորոշ նշանները. քերոցի, ցավի զգացում կոկորդից մի քիչ վերև, ուտելիս ցավի, արգելքի զգացում, մարմնիս ջերմաստիճանը նորմալ է: Հայելիով մի կերպ տեսա, որ լեզվակն ու քմային աղեղներն այտուցված են, կարմրած, քմային նշիները՝ փոքր-ինչ մեծացած: Քթիցս լորձային արտադրություն է գալիս, հաճախ փռշտում եմ:
Մի քանի բաժակ թեյ խմելուց հետո ցավը թեթևանում է: Սովորաբար երեք օրում բոլոր նշանները վերանում են:
Ուզում եմ իմանալ, թե ինչից է, որ կարողանամ կանխերգելել, թե չէ շատ տհաճ բան է. նույնիսկ գիշերը չեմ կարողանում քնել:

քանի որ ջերմությունը բացակայում է , կարելի է նույնիսկ մեծ հավանականւոթյամբ բացառել ինֆեկցիոն պատճառը: Իսկ պատճառը ես ավելի շուտ տեսնում եմ օռգանիզմիդ ալերգիազացիայի մեջ , մանավանդ որ նշում ես քաղաքից դուրս բուսականությամբ հարուստ տեղ ես գնացել, մանավանդ բույսեր ծաղկման շրջանում:
Իսկ պրեպարատներ դու ավելի շատ կիմանաս հիմա, քանի որ ԼՕՌ քննություն նոր ես հանձնել կամ դեռ հանձնելու ես

Սամվել
23.06.2007, 23:54
Ժողովուրդ էս քանի օրա գիշերը չեմ կարում նորմալ քնեմ ինչից կլինի?:cry

StrangeLittleGirl
24.06.2007, 14:41
Իսկ պրեպարատներ դու ավելի շատ կիմանաս հիմա, քանի որ ԼՕՌ քննություն նոր ես հանձնել կամ դեռ հանձնելու ես
Հա՛, 1984թ. Շուքուրյանով պարապել, հանձնել եմ: :D Իսկ հիմա շատ բան է փոխվել: Դե պրեպարատները գիտեմ. օրինակ այս անգամ երկու-երեք անգամ յոդինոլ փչեցի, օգնեց: Ինձ հիմա ավելի շատ կանխարգելումն է պետք:
Բայց օրինակ երբ երեկ վերադարձա Աղվերանից, նման երևույթներ չկային:

Ժողովուրդ էս քանի օրա գիշերը չեմ կարում նորմալ քնեմ ինչից կլինի?
Նախ արի հասկանանք, թե ինչ է նշանակում «նորմալ չքնել». հեշտ քնում ես, բայց գիշերն անընդհատ արթնանու՞մ, թե՞ ի սկզբանե չես կարողանում քնել: Ինչպե՞ս է դրսևորվում քո՝ քնել չկարողնալը. սրտխփո՞ց, զանազան մտքե՞ր, թե՞ պարզապես քունդ չի տանում: Քանիսի՞ն ես պառկում քնելու, օրվա ընթացքում որքա՞ն ես ծանրաբեռնվում, ինչպե՞ս ես սնվում:

Enipra
24.06.2007, 19:35
Բյուրակն, docart, շնորհակալ եմ արձագանքների ու խորհուրդների համար։ Արդեն շատ ավելի լավ եմ, տրամադրությունս էլ է տեղը, թե չէ առաջին մի քանի օրը մի տեսակ ծանր ինքնազգացողություն ունեի ու մի փոքր ջերմություն։

Ի դեպ, «ջրծաղիկ» ախտորոշումը բժի՞շկն է դրել, թե շրջապատի մարդիկ են որոշել:
Բյուր ջան, երբ զանգահարեցինք բժշկուհուն, որ գա, ախտորոշումը տա, բժշկի թուղթ գրի և այլն, նա չբարեհաճեց տեղից շարժվել, հեռախոսով ախտանաշանները ճշտեց, հաստատեց մերոնց ենթադրությունը (ծնողներս երկուսն էլ փոքր ժամանակ ջրծաղիկ տարել են), մի քանի խորհուրդ տվեց, ու մաման էլ դեռ վաղը պետք է գնա բժշկի թուղթը վերցնելու։ Բա... :8

shy
26.06.2007, 14:56
Բարև ձեզ ,
եթե այստեղ կան բժիշկներ կամ այլ տեղյակ մարդիկ/մասնագետներ ապա կխնդրեմ խորհուրդ տալ թե որտեղ կա լավ ուռօլօգիայի կենտրոն կամ մասնագետ, կամ որ կլինիկան ունի լավ մասնագետներ այս բնագավառում,

Հարցը կարևոր է քանի որ ցանկանում եմ մինի օպերացիա կատարել արնանդամի վրա որպիսի այն լինի ավելի ուղիղ քան այն ներկայումս կա :oy

StrangeLittleGirl
26.06.2007, 15:08
Լավագույն կենտրոնը լավագույն մասնագետներով գտնվում է հանրապետական հիվանդանոցում:

Բայց կարծում եմ, որ դուք ոչ թե ուրոլոգի, այլ հոգեբանի կամ սեքսապաթոլոգի կարիք ունեք: :think

shy
26.06.2007, 16:34
Լավագույն կենտրոնը լավագույն մասնագետներով գտնվում է հանրապետական հիվանդանոցում:

Բայց կարծում եմ, որ դուք ոչ թե ուրոլոգի, այլ հոգեբանի կամ սեքսապաթոլոգի կարիք ունեք: :think

Ներողություն բայց ինչում է տարբերությունը սեքսապատոլոգի եվ ուրօլօգի ?
ի վերջո որ մասնագետն է կատարելու նման օպերացիա ? ասեմ որ հոգեբանի կարիգ չկա, և ես համոզված եմ նրանում թե ինչե ինձ պետք, ինձ միայն պետք է իմանալ որտեղ և ինչ մասնագետ դա կարող է անոլ պատշաճ ձևով որպիսի բարդւոյթներ չլինեն հետագայում.

StrangeLittleGirl
26.06.2007, 16:41
Դե վիրահատողը ուրոլոգն է: Ի՞նչ ասեմ, քեզ հաջողություն:

Սամվել
26.06.2007, 16:52
Նախ արի հասկանանք, թե ինչ է նշանակում «նորմալ չքնել». հեշտ քնում ես, բայց գիշերն անընդհատ արթնանու՞մ, թե՞ ի սկզբանե չես կարողանում քնել: Ինչպե՞ս է դրսևորվում քո՝ քնել չկարողնալը. սրտխփո՞ց, զանազան մտքե՞ր, թե՞ պարզապես քունդ չի տանում: Քանիսի՞ն ես պառկում քնելու, օրվա ընթացքում որքա՞ն ես ծանրաբեռնվում, ինչպե՞ս ես սնվում:

Ի սկզբանե չեմ կարողանում քնել…Պատճառը երևի զանազան մտքերն են, որոց վերջ չկա
համ էլ չեմ հասկանում ինչի քումս չի տանում…տենց 2ի կողմերն եմ պառկում քնելու…սնվում եմ նորմալ…:)

StrangeLittleGirl
26.06.2007, 16:59
Խորհուրդ կտայի օրվա ընթացքում շատ ու հաճելի բաներ անել: Եթե կարող ես, մի քանի օրով մեկնիր քաղաքից դուրս, բնության գրկու եղիր:

Էդ խնդրից ես էլ ունեմ: Սկզբում միակ լուծումը հանգստացնող դեղերն էին, բայց հիմա դրանք էլ չեն օգնում: Դրա համար որոշել եմ մեկնել քաղաքից դուրս:

Armeno
26.06.2007, 17:20
ԲԺԻՇԿՆԵՐ! պզուկների դեմ, ի՞նչ դեղ կառաջարկեք

Apsara
26.06.2007, 17:30
ԲԺԻՇԿՆԵՐ! պզուկների դեմ, ի՞նչ դեղ կառաջարկեք

Ոչ մի դեղ էլ չի օգնի, ուղղակի պիտի խնամես դեմքիդ մաշկը, իսկ եթե ցանկանաս լավ կոսմետոլոգի տեղ կարող եմ ասել, որ կբուժի եթե տենց մեծ պրոբլեմա

StrangeLittleGirl
27.06.2007, 11:38
ԲԺԻՇԿՆԵՐ! պզուկների դեմ, ի՞նչ դեղ կառաջարկեք
Քո տարիքի համար առանձնապես ոչ մի բան էլ պետք չէ անել. նորմալ երևույթ է: Բայց եթե շատ նեղեն, ձայն հանիր, ասեմ ինչ անես: Հա՛, առաջին հերթին հիգիենային հետևիր:

docart
27.06.2007, 23:01
Ոչ մի դեղ էլ չի օգնի, ուղղակի պիտի խնամես դեմքիդ մաշկը, իսկ եթե ցանկանաս լավ կոսմետոլոգի տեղ կարող եմ ասել, որ կբուժի եթե տենց մեծ պրոբլեմա
Խնդրում եմ սխալ մեկնաբանություններ մի արեք, թե ոչ մի դեղ էլ չի օգնում: Այժմ շատ մեծ արսենալ գոյություն ունի երիտասարդական պզուկների բուժման համար: Սա ասում եմ մաշկաբան լինելով: Իսկ այն որ այս տարիքի համար նորմա է և ոչինչ անել պետք չի, այս կարծիքի հետ էլ համաձայն չեմ: Եթե թողնեք հնարավոր է մինչև 25-30 տարեկան տանջվեք, իսկ հետո էլ տանջվեք պզուկների հետքերի վարացման համար, որն ի դեպ ավելի դժվար է: Այս հիվանդությունը սկսվում է սեռական հասունացման տարիքից, երբ ճարպագեղձեր գերաշխատանքի և նրանց ծորանների խցանման պատճառով ճարպ չի հասցնում դուրս գալ մաշկի մակերես: իսկ առանց մաշկաբանի կոսմետոլոգը մեծ հաջողության չի հասնի: Եվ եթե խորհուրդ եք տալիս կոսմետոլոգի, ապա նա պետք է լինի բժիշկ -կոսմետոլոգ, հակառակ դեպքում կապականեն Ձեր դեմքը:
2-3 ամսվա ընթացում իրենց թվում է թե բժիշկ են դարձել ու մի բան էլ անգրագետ նշանակումներ են անում: Սա ոչ բոլորի մասին եմ ասում, քանի որ անձամբ ճանաչում եմ մի քանի գրագետ մասնագետների:

Երվանդ
28.06.2007, 19:30
Ուրեմն հարցս ուղղված է հոգեբույժներին, սենց դեպքա՝

Մի տղա կա, մոտը սենց բանա սկսել, մի պառավի ձայնա լսում ու չի կարողանում էտ ձայնի հրամանները չկատարի, առաջ էտ երևույթը կրկնվելա շաբաթը 1 կամ 2 անգամ հիմա համարյա ամեն օրա, գիշերներն ասենք էտ պառավի տնքոցից արթնանումա ինքնելա սկսում տնքալ, ու էտ պառավը իրան անընդհատ ասումա. «Խի չես գալիս մոտս» , ու էտ ձայնը լսելու պահերին ոնց որ շշմած լինի մի ձևի, բայց պատկեր բան չի տեսնում մենակ ձայնա լսում, հիմա էտ տղուն չեն կարում բժիշկ ճարեն, եթե հոգեբույժ չկա ակումբում, բայց մարդիկ կան որ գիտեն նորմալ հոգեբույժի հասցե գրեք խնդրում եմ:

Ավելացվել է 1 րոպե անց
Հա ասեմ որ գլխին հարված բան չի եղել, մի անգամ վախեցելա ուղղակի, էտ պահերը սկսելուց ահագին առաջ:

Dr. M
28.06.2007, 23:07

իրեն պետք է հիպնոսից դուրս հանել
այլ հիպնոսի ձևով :)
կամ էլ փորձեք մի երիտասարդ կնոջ դիմել, գոնեեե

եթե հետաքրքրում է , կարող եմ խորհուրդ տալ ում դիմել

StrangeLittleGirl
29.06.2007, 00:27
Մի տղա կա, մոտը սենց բանա սկսել, մի պառավի ձայնա լսում ու չի կարողանում էտ ձայնի հրամանները չկատարի, առաջ էտ երևույթը կրկնվելա շաբաթը 1 կամ 2 անգամ հիմա համարյա ամեն օրա, գիշերներն ասենք էտ պառավի տնքոցից արթնանումա ինքնելա սկսում տնքալ, ու էտ պառավը իրան անընդհատ ասումա. «Խի չես գալիս մոտս» , ու էտ ձայնը լսելու պահերին ոնց որ շշմած լինի մի ձևի, բայց պատկեր բան չի տեսնում մենակ ձայնա լսում, հիմա էտ տղուն չեն կարում բժիշկ ճարեն, եթե հոգեբույժ չկա ակումբում, բայց մարդիկ կան որ գիտեն նորմալ հոգեբույժի հասցե գրեք խնդրում եմ:
Հարց 1. իսկ վստա՞հ եք, որ այդ ամենը սկսվելուց առաջ LSD չի ընդունել:
Հարց 2. նա գիտակցու՞մ է, որ այդ պառավը գոյություն չունի:

ihusik
29.06.2007, 02:05
Ervand առաջ քաշածդ հարցը շատ դժվար է այստեղ համառոտ ներկայացնելու համար, որ հետո խառնաշփոթ չառաջանա, բայց պարզ մեխանիզմ է գործում...
Վախի միջոցով վնասվում կամ որոշ ուժերի կողմից մտածված վնասվում է մարդու էներգետիկ պաշտպանիչ շերտը ու մուտք գործելու անցք բացելով՝ հաղորդակցության դուռն բաց պահելով որոշ ոչ նյութական, կիսագիտակցական, նուրբ ոլորտում գտնվող էակներ (մահվանից՝ ֆիզիկական մարմինը լքելուց հետո նուրբ աշխարհն անցած ցածրագույն հոգիները) կարողանում են այդպիսով վնասել ու հետո նաև թուլացնել նրա էներգետիկ պաշտպանիչ շերտն ու մուտք գործել մարդու էներգետիկ տարածքն ու նրան հրամաններ տալ, ստիպել այս կամ այն կերպ գործել կամ հենց իրենք էլ գործում են այդ մարդու միջոցով՝ ինչպես իրենց սեփական ձեռքերին ենթարկվող մի խամաճիկի հետ...

Գիտեմ, թե ինչպես կնաեր ասածներիս սոսկ նյութի կոպիտ տեսակն ընդունող ժամանակակից գիտնականն ու հոգեբանը, բայց կարծում եմ հոգու ու նման երևույթների հարցում արևելյան հոգեբանությունն ու փիլիսոփայությունը շատ ավելի առաջ է անցել և որ ամենակարևորն է՝ վերջիններս են իրենց Իմաստությամբ հասել Ճշմարտությանը...

Բուժման կնշեմ ուղին ուղղակի.
1. Կամքի ուժեղացում (ալկոհոլից, ծխախոտից ու թմրանյութից հեռու)
2. Էներգետիկ դաշտի՝ աուրայի մաքրում ու վնասվածքի վերականգնում (բարոյական նորմերին խստագույն հետևելը)
3. Սեփական աուրայից անցանկալի հյուրին դուրս հանելն ու սեփական տան դուռը փակելը...

Եվ որքան շուտ դա արվի այնքան լավ, քանզի գնալով ավելի ու ավելի դժվար կլինի դրան հասնել... կամքն է թուլանում...

Vishapakah
30.06.2007, 21:35
Ինձ շտապ խորհուրդ է պետք.

Մրսելու դեպքում մեկ-մեկ երիկամներիս հետ խնդիրներ եմ ունենում. Տաք պահելուց բացի, ինչպիսի կերակրվելու դիետայի խորուրդ կարող եք տալ?

Ասենք որ սնունդնը կարող է երիկամներին վնասել կամ ամրացնել?

Նախապես Շնորհակալ եմ.

StrangeLittleGirl
01.07.2007, 11:17
Ասենք որ սնունդնը կարող է երիկամներին վնասել կամ ամրացնել?
Բուսական սնունդը շատ լավ է երիկամներին: Կենդանականն այնքան էլ լավ չէ: Աշխատիր ճաշացանկից հանել ցանկացած տիպի մսեղեն և սնվել հիմնականում բուսական սննդով:

Manumel
03.07.2007, 00:07
Վերջերս ծխելուց սկսել եմ զկրտալ, ինչի՞ց կարողա լինել

Հ.Գ. Մենակ ծխելը թողնելու մասին գլխիս նոտացիաներ խնրում եմ չկարդաք, գիտեմ, որ վնասակարա

Ճի-տ բացատռվեց ,որ զկռտոցը ստոßանու ռեակցիա է,ավելացնեմ Բյուր.-ի հառցի պատասիւանը: Ստամոքսը իւիստ նյարդավորվաß օրգան է,իսկ ինչպես հայտնի է նիկոտինը բացասաբար ե ներգորßում նյարդերի վրա(հեքիաթ չպատմեք տե նյարդեռը հանգստացնւմ է) :Այն բթացնում ու դանդաղեցնւմ է գլիւուղեղի գորßունեությունը: Այսպիսով նիկոտինի բացասական ազդեզությանը գումարվում է այն ,որ 1.սիւալ եք սնվեւմ ,2. քիչ եք իւմում ջուր և օրգանիզմը չի մաքրվում թունավոր ու անպետք նյութերից (նորմայում մարդ պետք է օրական իւմի 2 լիտր ջուր) :Այսպիսով ստամոքսի պատերի ջղաձգումնեռը հաղորդվում են ստոßանւն ,որն ել բերում է տհաß զկրտոցի:փորձիր -ատ ջուր իւմել,Ժամանակին սնվել,քաղցաß ստամոքսով չßիւել,իւուսափել կßու ուտելիքից:Բաց մեկ ե ասելու եմ թարգի :P

Ավելացվել է 12 րոպե անց

Ի՞նչ անեմ, որ գլուխս չցավի.... դեղահաբ խմել չառաջարկել...

Սիրելի Էսմիրալդա, քեզ մի լավ իւորհուրդ:Ուղիղ 1 լիտր ջուրը գլիւացավիդ պահին 15-ից 20 րոպեում իւմի :Եվ -ատ ջուր իւմեք,վօռ մեզի միջոցով մաքրեք արյունն ու օրգանները:Գլիւացավը միայն մի պատճառ չի ունենում:Այն կաիւվաß ե օռգանիզմի ընդհանւր վիճակից:Իսկ եչբ քիչ եք ջուր իւմում ,տոկսիննեռը մնում են օրգանիզմում և բերում են թունավորման,Իսկ որո՞նք են թունավորման առաջի ն-անները
´գլիւացավ,սրտիւառնոց,մինչև իսկ փսիւում:Բա:hands

Amaru
04.07.2007, 19:19
4 օր ա ստամոքսս այլանդակ ցավում ա :cry2 մեկ-մեկ ցավ չկա, մեկ էլ հո չի ծակում :( հատկապես որ ջուր եմ խմում, ահավոր ծակոցներ են լինում... քնել նորմալ չեմ կարում :( էդ ամենի հետ էլ հաց ուտելը շատ դժվար ա... ի՞նչ անեմ :cry2

StrangeLittleGirl
04.07.2007, 19:24
Գնա բժշկի :)

Քո նշած ախտանիշներով տարբեր բաներ կարող են լինել: Ավելի ճիշտ կլինի, որ բժիշկը տեսնի: Էսպես օդի մեջ որևէ բան ասելը նման դեպքերում նույնիսկ վտանգավոր է ;)

Amaru
04.07.2007, 19:28
Ուհու, վաղը առավոտյան կգնամ :cry2 Մերսի...

StrangeLittleGirl
04.07.2007, 19:30
Ամեն դեպքում ենթադրում եմ, որ կերակրափողդ է… Բայց դա միայն ենթադրություն է, անպայման գնա:

Amaru
07.07.2007, 11:22
Հմ... Կերակրափողը չի պարզվեց: Ստամքոսի,կույր աղիքի ու տասներկումատնյա աղիքի հետ էլ խնդիրներ չունեմ: Ուղարկեցին լյարդը ստուգելու... :8

Selene
07.07.2007, 15:50
Բժիշկներ ջան, խնդրում եմ օգնեք: Երեկվանից ներքևի շրթունքիս մոտ տհաճ գոյացություն է եղել, եթե չեմ սխալվում, անունը՝ հերպես է:( Նման բան երբեք իմ հետ չի եղել:cry Կասեք ինձ, ինչ անեմ, որ շուտ անցնի, գոնե երկուշաբթի միևչև լավանա, մեկ էլ դրա առաջացման պատճառները որո՞նք են, ինձ ասեցին, որ մրսածության հետևանք է, ճի՞շտ է:

docart
07.07.2007, 19:44
Հերպեսի երկու տեսակ կա՝ լաբիալ(շրթունքային) և սեռական։ Դա վիրուսային բնույթի հիվանդություն է և այդ վիրուսի կրող են հանդիսանում մարդկանց մեծ մասը։ Այդ վիրուսով վարակվելուց հետո այն ամբողջ կյանքի ընթացքում օրգանիզմից ընդհանրապես դուրս չի գալիս։ Ամեն անգամ իմունիտետի անկման ժամանակ այդ հիվանդությունը կարող է կրկնվել։ Բուժման համար կարող եմ խորհուրդ տալ Herpevir, Zovirax, Aciklovir քսուկները։ Սրանք նույն քսուկներն են , բայց տարբեր ֆիրմաների , որոնցից ամենալավը Zovirax-ն է։ Այն պետք է քսել 4–5 ժամը մեկ անգամ, այսինքն օրվա ընթացքում 5-6 անգամ։ Պրիսիպկա պետք չէ օգտագործել, հնարավոր է ավելի շատ գրգռել։ Եթե հերեսը նոր է զարգանում, հենց առաջին ժամերի ընթացքում 4 ժամը մեկ անգամ քսելու դեպքում , այն չի զարգանա և բշտիկ հետագայում էլ դեղնավուն կեղև չի զարգանա։ Եթե կա ցավ կամ ջերմություն կա, օգտագործեք նաև ասպիրին։ Այն դեպքերում երբ հերպեսը այնքան հաճախ է կրկնվում , որ ազդում է կյանքի որակի վրա կան խմելու պրեպարատներ, որի դեպքում ավելի մանրամասն խորհրդատվություն է պետք։ Ավելի մանրամասն հարցերի համար
կարող եք զանգահարել 091245365 համարով

Selene
07.07.2007, 22:48
Շատ շնորհակալություն օգնության ու ինֆորմացիայի համար: Մինչ docart-ի և Բյուրի գրառումները կարդալը արդեն գնել էի Herpevir-ը և ևս մեկ քսուք՝ Ацик, սակայն հիմա միայն առաջինն եմ օգտագործում, հուսով եմ, որ շուտ կօգնի, քանի որ շատ տհաճ երևույթ է այդ հերպես կոչեցյալը:( Նաև կուզենայի իմանալ, թե ի՞նչ է նշանակում շփման միջոցով են վարակվում, ասենք եթե ես ինչ-որ մեկի համբուրել եմ, բայց այտը (շրթունք-ի վարկածը բացառվում է:oy) ու իր մոտ նույնպես հերպես է եղել, այդպես կարո՞ղ էի վարակվել:think
Հ.Գ. Կներեք իմ շարունակական հարցերի համար, պարզապես շատ եմ ուզում իմանամ:oy

docart
07.07.2007, 23:45
Ընդհանրապես պարտադիր չէ , որ հենց Ձեր նշած մարդուց վարակված լինեք։ Շատ հնարավոր է, որ նույնիսկ երեխա ժամանակ վարակված լինեք, երբ գրկել են, համբուրել են։ Իսկ Ացիկը նույն դեղն է , ինչ իմ նշած մնացած պրեպարատները, ավելի վատ որակի։
Դուք դեռ շրթունքի հերպեսի զզվելիության մասին եք խոսում, բա սեռական հերպեսը ինչ զզվելի բան է։ Ինչպես են տանջվում հիվանդները...

Selene
08.07.2007, 00:06

Պարզ է, շնորհակալություն:) Իսկ ես կարծում էի, որ ոչ վաղ անցյալում եմ վարակվել:
Լավ կլիներ, որ բժիշկները գտնեին այնպիսի բուժման միջոցեր, որ մարդկանց օրգանիզմից մեկընդմիշտ վերացներ հերպեսն իր բոլոր դրսևորումներով, թե չէ շատ տհաճ է ամեն անգամ մրսելիս նման բաներ ունենալ, հատկապես, որ անընդհատ ուզում ես քորես, բայց չի կարելի:[

Apsara
08.07.2007, 00:15
Ես նաև լսել եմ որ հերպեսը մարմնի ցանկացած մասում կարող է դուրս գալ, մի ծանոթուհու մոտ այն ողնաշարի վրա էր եղել ու կարծեմ ներքին, խողջ աղջիկը ոչ քայլել էր կարողանում ոչ նստել միայն պարկած վիճակում էր:
Իսկ Սելենե ջան, ախր դու նորմալ չես սնվում, գիտեմ սովածություն չես զգում, բայց գոնե մրքերով ու բանջարեղեններով ապահովիր քեզ, մեկ էլ շաաատ հեղուկ խմի, եթե օրգանիզմդ ուժեղանա ինքնուրույն կհաղթահարի տվյալ երևույթները, ինչպես նաև այլ բաներ:

Selene
08.07.2007, 00:21
Ես նաև լսել եմ որ հերպեսը մարմնի ցանկացած մասում կարող է դուրս գալ, մի ծանոթուհու մոտ այն ողնաշարի վրա էր եղել ու կարծեմ ներքին, խողջ աղջիկը ոչ քայլել էր կարողանում ոչ նստել միայն պարկած վիճակում էր
:oՓաստորեն ես լավ եմ պրծել, ախր առավոտվանից անտրամադիր ու տխուր եմ:(

Իսկ Սելենե ջան, ախր դու նորմալ չես սնվում, գիտեմ սովածություն չես զգում, բայց գոնե մրքերով ու բանջարեղեններով ապահովիր քեզ, մեկ էլ շաաատ հեղուկ խմի, եթե օրգանիզմդ ուժեղանա ինքնուրույն կհաղթահարի տվյալ երևույթները, ինչպես նաև այլ բաներ:

Չէ, Apsara ջան, ճիշտ է, ես ուտել չեմ ուզում, բայց տանեցիներն ինձ ստիպում են, այնպես որ չեմ կարծում, թե սննդի պակաս է, առավել ևս մրգերի, դրանք շատ-շատ եմ սիրում ու հոժարակամ ուտում:)
Բացի այդ, երբևէ իմունիտետիցս չեմ դժգոհել, մի քանի տարին մեկ կարող է մրսեմ, բայց դե :(

Apsara
08.07.2007, 00:24
Մի հարց ել Դոկարտին,
Ճիշտ է որ նեյրոդերմիտը դա անբուժելի հիվանդություն է և փուլերով է հանդես գալիս, մեկ էլ դա մաշկային վարակով չի տարածվում, կարծեմ, աղիքների հետ է կապված,

docart
08.07.2007, 00:55
Selene-ի շրթունքային հերպեսը դա herpes simplex է, այսինքն հասարակ հերպես: Ցավոք դեռ չկա այդպիսի դեղորայք, որ այն դուրս մղի օրգանիզմից: Չնայած կա մի ուժեղ պրեպարատ, կոչվում է VALTREX , վալինացված ացիկլովիր, որ եթե խմել 2գ միանվագ հերպեսի սկսման առաջին ժամերին, այն հետագա զարգացում չի ստանա: Դրանից շատ հաճախ օգտվում են դերասանները , հաղորդավարները, երգիչները, որոնց մոտ հերպեսի առաջացումը աշխատանքի հետ կապված խնդիրներ կառաջացնի: Այդ պրեպարատը կարելի է օգտագործել նաև այն դեպքում , երբ հերպեսը շատ հաճախ է կրկնվում, և օրական 500մգ օգտագործման ժամանակ հերպես հաստատ չի լինի: Այն կարող են օգտագործել նաև սեռական հերպես ունեցող հղիները հղիության վերջին շաբաթներում, որպեսզի խուսափեն պտղի հերպեսով վարակումից: Չնայած գինեկոլոգները շատ հաճախ խաբում են և կեսարյան հատում են անում: Իսկ ինչ վերաբերվումէ Aspara-ի նշած դեպքին, թե մարմնի ցանկացած մասում հերպես է լինում , դա խոսքը գնում է HERPES ZOSTER կամ հայերեն գոտևորող որքին հիվանդության մասին: Այդ հիվանդության հարուցիչը բոլորին հայտնի ջրծաղիկ հիվանդության վիրուսն է՝ Varicela zoster, Այդ հիվանդությամբ հիվանդանում են ջրծաղիկով հիվանդացած մարդիկ, որոնց իմունիտետը այդ հիվանդության նկատմամբ ժամանակի ընթացքում ընկնում է: Դա նույնպես դուրս չի գալիս օրգանիզմից և պահպանվում է զգայական նյարդաբջիջներում, այն հատվածում , որտեղ առաջին անգամ ներդրվել է: Իմունիտետի անկման հետևանքով այն սկսում է նյարդաբջիջներում բազմանալ և նյարդաթելի ընթացքով դուրս է գալիս մաշկի տվյալ հատված և առաջացնում գոտրորող ցանավորում:

docart
08.07.2007, 01:22
Մի հարց ել Դոկարտին,
Ճիշտ է որ նեյրոդերմիտը դա անբուժելի հիվանդություն է և փուլերով է հանդես գալիս, մեկ էլ դա մաշկային վարակով չի տարածվում, կարծեմ, աղիքների հետ է կապված,

Այն ընդհանրապես վարակիչ չէ, և աղիների մանավանդ վարակի հետ կապված չէ, չնայած Հայաստանում շատ բժիշկներ դրա հետ են կապում: Հիմա Հայաստանում երբ մի բան չեն հասկանում , ասուոմ են կամ ներվերից է, կամ աղիներից, իսկ մաշկի բոլոր հիվանդությունները ալլերգոլոգները չհասկանալով թե հիվանդ կպցնելու համար վերագրում են ալերգիայի: Այս երևութը շատ նման է այն բանին, երբ 18 դարում բոլոր հիվանդություների բուժման համար արյուն էին բաց թողնում, և որոշները նույնիսկ մահանում էին: Իսկ անբուժելի հասկացությունը մի քիչ սխալ է, այն բուժվում է, սակայն առողջացում լինում է սեռական հասունացումից հետո: Չնայած որոշ մասի մոտ մնացորդային երևույթներ մնում են: Այն հաճախ սկսվում է մանկական հասակից, չնայած կարող է լինել նաև ավելի մեծ տարիքում: Փուլային ընթացքը պայնավորված է նրանով, որ փոքր հասակում կլինիկական նշանները ավելի արտահայտված են և ավելի հաճախ են կրկնությունները և սեռական հասունացումից հետո շատերի մոտ այն նվազում է , և քիչ տոկոսի մոտ մնում են թեթև նշաններ: Ճիշտ խնամքի պարագայում կարելի է այս ամենը ավելի հանգիստ տանել, թեթևացնել ու քչացնել սրացումները:
Հ.Գ. Հեքիմներն էլ չեն բուժում, նրանց խաբեություններին մի հավատացեք, և ավելորդ փողեր մի ծախսեք

Սամվել
10.07.2007, 00:38
:( Ուրեմն սենց…մի 2-2.5 ամիս առաջ ֆուտբոլ խաղալուց գնդակի հարվածի անհաջող ընդունելու պատճառով վնասել էի աջ Ձեռքս … դե ուռել էր, ցավում էր…բայց մի գիշեր սառը դրեցի տենց ուժեղ ցավերը անցան բանի տեղ չդրեցի …մտածեցի կանցնի կգնա…համ էլ բժշկի էլ չդիմեցի քանի որ իմ սիրելի վիրաբույժը (ինձ կարգին ճանաչումա բազմաթիվ կոտրվածքների պատճառով:))) ինձ նախորդ անգամից հետո զգուշացրել էր որ եթե մի անգամ էլ իրա մոտ գնամ քաղմաս կդիմի:( …դրանից մի ամիս առաջ ձախ ձեռքիս մատերից էի մի 2 հատ կոտրել:D…Բայց , մինչև հիմա մարդկանց բարևելուց Ձեռքս ցավումա :cry…մկաններն են…չեմ հասկանում ինչի սենց, բայց մի հատ ահավոր ցավա :cry…մի բան խորհուրդ տվեք էլի :cry2…Նախապես Շնորհակալություն :)

Dr. M
10.07.2007, 01:01

ավանտյուրիստի մեկ :D
ջարդուխուրդ լինելու համար խելքը քոնը չի :angry
պաշտպանիչ պարագաներ օգտագործի և կոտրվածքներիդ ու դուրս ընկած հատվածներիդ համար դիմի օրթոպեդ-վիրաբույժի
դրանք կարող են սխալ սերտաճել և խանգարել քո շարժումներին, այնպես որ հետևի քեզ մարդավարի :think:angry

ի դեպ կարող ես նաև յոգայով զբաղվել ;)

Սամվել
10.07.2007, 11:00

Այդքանը ես ել գիտեմ…Բայց հիմա ինչ խորհուրդ կտաք, որ ես մկային ցավը անցնի:think:cry

docart
10.07.2007, 20:00
Այդքանը ես ել գիտեմ…Բայց հիմա ինչ խորհուրդ կտաք, որ ես մկային ցավը անցնի:think:cry
Օգտագործեք Դիկլոֆենակ, Վուրդոն, Օլֆեն, կամ ավելի լավ է Կետոնալ կամ Դիկլակ քսուկներից որևէ մեկը օրական 2-3 անգամ, 10 օր

Dr. M
10.07.2007, 20:43
Այդքանը ես ել գիտեմ…Բայց հիմա ինչ խորհուրդ կտաք, որ ես մկային ցավը անցնի:think:cry

մկանային ցավը նախ պետք է պարզել թե ինչից է, դա 1 , 2 պատճառը վերացնել

հիմա ինչ էլ ասեմ, դա ժամանակավոր բնույթ է կրելու, այսինքն սիմպտոմները կվերանան, բայց պատճառը կմնա, դրա համար ասեցի, դիմի օրթոպեդ վիրաբույժի, եթե ուզում ես, կարող եմ խորհուրդ տալ թե ում :

կարեղ ես օգտագործել կետոնալ, Ֆաստում գել,( սեփական փորձից ելնելով ) ու տենց լիքը բաներ
բայց դա էլի եմ ասում, միայն ամոքիչ կլինեն :)

Manumel
11.07.2007, 02:29
:( Ուրեմն սենց…մի 2-2.5 ամիս առաջ ֆուտբոլ խաղալուց գնդակի հարվածի անհաջող ընդունելու պատճառով վնասել էի աջ Ձեռքս … դե ուռել էր, ցավում էր…բայց մի գիշեր սառը դրեցի տենց ուժեղ ցավերը անցան բանի տեղ չդրեցի …մտածեցի կանցնի կգնա…համ էլ բժշկի էլ չդիմեցի քանի որ իմ սիրելի վիրաբույժը (ինձ կարգին ճանաչումա բազմաթիվ կոտրվածքների պատճառով:))) ինձ նախորդ անգամից հետո զգուշացրել էր որ եթե մի անգամ էլ իրա մոտ գնամ քաղմաս կդիմի:( …դրանից մի ամիս առաջ ձախ ձեռքիս մատերից էի մի 2 հատ կոտրել:D…Բայց , մինչև հիմա մարդկանց բարևելուց Ձեռքս ցավումա :cry…մկաններն են…չեմ հասկանում ինչի սենց, բայց մի հատ ահավոր ցավա :cry…մի բան խորհուրդ տվեք էլի :cry2…Նախապես Շնորհակալություն :)

Այ տղա հո դու Ձաիւորդ չե՞ս::D:D Նաիւ իաղի ժամանակ հատուկ գոտիներ կան , դրանցով պաշտպանիր վնասվածքներդ, որ կրկնակի չվնասես: Հետո լրջորեն զբաղվիր դրանցով, քանի որ դեռ երիտասարդ ես, քեզ դեռ շատ պետք կգա ձեռք:D:D: Վնասվածքից հետո մկանային ցավը հենց էնպես չի լինում, մի հապաղի: Մերսումներն էլ գուցե հետագայում չիւանգարեն -Բժշկի նշանակումով իհարկե...

Amaru
13.07.2007, 14:56
Բանը...Գաստրիտը իրենից ի՞նչ ա ներկայացնում... Ու..էտ շա՞տ վատ ա...

docart
14.07.2007, 00:49
Բանը...Գաստրիտը իրենից ի՞նչ ա ներկայացնում... Ու..էտ շա՞տ վատ ա...

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը հետագայում կարող է վերափոխվել ստամոքսի խոցի: Կա դրա մի քանի տեսակներ… Դա այդքան էլ վտանգավոր չէ, եթե չթողնես որ վերածվի խեցի:

lili-4
14.07.2007, 20:39
Ժողովուրդ, մի էսպիսի հարց, մենք մի պապ ունենք, անկողնային հիվանդ (ծերունական հիվանդություն), գիշեր- ցերեկ խառնել է ու մեզ սպանում է: Ի՞նչ քնաբեր տանք, որ գիշերը հանգիստ քնի, թողնի մնեք էլ մի քիչ հանգստ լինենք, բայց որ իր համար վտանգավոր չլինի: Սպասում եմ ձեր պատասխանին:

Hovulik
15.07.2007, 09:34

Իհարկե սխալ կլինի որևէ խորհուրդ Ձեր պատմածի հիման վրա տալ, բայց կարող եմ ասել, որ Էրեբունի հիվանդանոցում աշխատում է մի բժիշկ`
http://www.yerevan.ru/35mm/uploads/2006_02/7238.jpg
Սամսոն Խաչատրյան - Նա զբաղվում է քնի խանգարումներով, ես իրա էլեկտրոնային հասցեն Ձեզ կուղարկեմ, դուք իրան հարցրեք...

Arisol
27.07.2007, 15:34
Հարգելի բժիշկներ:

Ուրեմն իմ մոտ մի այսպիսի մի բան ա. մի ամիս առաջ ջրծաղիկ եմ տարել, շատ ծանր եմ տարել, ցանը չափից դուրս շատ էր ու մինչև հիմա որոշները չեն անցել: 2 շաբաթից ուզում եմ գնալ ծով, բայց ասում են, թե հետքերս կմնան, եթե զագառ ընդունեմ:

Շատ եմ խնդրում, ասացե՛ք, ճի՞շտ են ասում, թե՞ արևն էլ ավելի ա նպաստում հետքերի շուտ վերացմանը, որտև ինքս նկատել եմ, որ այն հետքերը, որոնք արև են տեսնում՝ գրեթե վերացել են, իսկ մարմնիս փակ տեղերի հետքերը դեռ կարմիր են…

Tom
27.07.2007, 21:18
Arisol ջան արխաին եղիր , եթե դա հաստատ ջրծաղիկ է կանցնի , ու արևը չի խանգարի :ok ընենց որ գնա հանգստացի :

Arisol
27.07.2007, 21:54
Tom, շնորհակալ եմ, բայց դուք բժի՞շկ եք, 100 տոկոսանոց գարանտյա կարո՞ղ եք տալ:

Tom
28.07.2007, 08:06
Դեռ ոչ , բայց գիտեմ , որ արևը լավացնում է մաշկի արյան շրջանառությունը , որը և կմաքրի հետքերը : Իդեպ եթե կան տեղեր , որտեղ դու հիվանդության ժամանակ շատ ես քորել էդ մասերում անկախ ամեն բանից մեծ հավանականությամբ հետքերը չեն անցնի : Հա մեկել ամեն ինչ իր չափի մեջ է գեղեցիկ դրա համար загар ընդունելն ել պիտի լինի չափավոր նամանավանդ եթե քո մաշկը սովոր չի արևին երկար մնալու :nono :

Second Chance
28.07.2007, 12:33
Ձեռքերիս ու վոտքերս միշտ սառն են:(լինի ամառ, թե ձմեռ բայց դա չի ամենասարսափելին- մատներս խորը ցրտահարվում են ձմռանը ու հետքերը չեն անցնում միշտ կապտած են :cry
Գոնե հնարավոր է հետքերից ազատվել՞

Tom
28.07.2007, 12:43
Amina , ես քեզ խորհուրդ կտաի գնաս ֆիզիոթերապևտի մոտ ինքը քեզ կասի , որ ձևի բուժում ստանաս ( :noti ) , իմ կողմիցել ասեմ , որ ոտքերդ ու ձերքերդ ինչքան կարաս արևին հան թող загар ընդունի դա շատ օգտակար է , դեղերից ել կարաս վիտամին B5 , "Նիկոշպան" ու "Հեպարին" քսուկ օգտագործի (ի դեպ ասեմ , որ ես մաքսիմում անվտանգ ու օգտակար դեղեր եմ ասում , բայց անպայման կկարդաք դեղի հակացուցումները , կիմանաք ձեզ կարելի է դա , թե ոչ :read) :

Cassiopeia
30.07.2007, 13:02
Ինչպես պայքարել մեղվի կծածի դեմ (միաժամանակ կծել է 2 ձեռքը...)

dvgray
30.07.2007, 14:18
Ինչպես պայքարել մեղվի կծածի դեմ (միաժամանակ կծել է 2 ձեռքը...)
Եթե ալերգիկ բաներ չունես, ապա ասեմ մի հին մի հին տատական մեթոդ, որը երեխա ժամանակ իմ վրա կիրառել են: Աղոտ հիշում եմ, որ լավ էլ ազդել էր:
Վերցնում ես մի պտղունճ սխտոր, մեջտեղից կտրում, ու մեջի մասով սկսում ես որոշ ժամանակ քսել վերքի վրա: Եթե մեղվի փուշը մնացել է մարմնիտ մեջ, ապա աշխատիր այն հեռացնել:

Շուտ ապաքինում:):

Tom
30.07.2007, 15:11
Ինչպես պայքարել մեղվի կծածի դեմ (միաժամանակ կծել է 2 ձեռքը...)
Եթե դիմանաս , ավելի լավ է չպայքարես մեղվի կծածի դեմ (փուշը բայց պարտադիր հանի) ինքը եթե ալերգիա չի առաջացրել մոտդ շատ օգտակար է :good:

Աբելյան
31.07.2007, 18:36
Ամառ օրերին թույլ աչքս ցավում ու կարմրում ա, ու շատ հաճախ քոր ա գալի: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Dr. M
31.07.2007, 21:09
Ինչպես պայքարել մեղվի կծածի դեմ (միաժամանակ կծել է 2 ձեռքը...)

դա նույնիսկ առողջարար կարող է լինել, եթե ալլերգիկ դրսևորում չի ունեցել (ամենայն հավանականությամբ չկա) իմմունիտետի խթանում կարող է առաջացնել :hands այնպես որ բնությունը շատ բաներ ունի մարդկության համար օգտակար :)

Tom
01.08.2007, 08:17
Ամառ օրերին թույլ աչքս ցավում ու կարմրում ա, ու շատ հաճախ քոր ա գալի: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Նման դեպքերում բուժումը անիմաստ է առանց պատճառը վերացնելու , ավելի ճիշտ կլինի եթե դու գտնես պատճառը ու աշխատես պրծնել դրանից :
Ես բերել եմ մի քանիսը դրանցից , եթե չես գտնում քեզ համապատասխանողը փորձիր ինքդ գտնել :
Ամռան հետ կապված`
- դուրսը փոշոտ միջավայրում շատ մնալը ,
- արևի տակ շատ մնալը ,
- շոքից գիշերները լավ չը քնելը ,
- ինչոր բույսեր տանը , որ ամառը ծաղկում են ,
Չկապված ամռան հետ`
- համակարգչի դեմ օրը 3-4 ժամից ավել նստելը ,
- զբաղվում եք ինչոր գործով , որը երկար ժամանակ լարված է պահում ձեր աչքերը կամ ինտենսիվ լուսային ազդետություն ունի ձեր աչքերի վրա :
- հիգենաի պարագաներ , որոնց հանդեպ ձեր աչքերը զգայուն են ,
Հետո նոր կարաք սիմտոմները` ցավը,քորը,կարմրածությունը վերացնել "Visine","Proculin" օգտագործելով ( բայց անպայման կկարդաք դեղի հակացուցումները , կիմանաք ձեզ կարելի է դա , թե ոչ :read ):
Վերջում ասեմ , որ ակնաբուժի մոտ գնալը միշտ ել ողջունելի կլինի :

Wisper
09.08.2007, 11:26
Հարգելի բժիշկներ :), ունեմ մի շաաատ կարևոր հարց՝ ուրեմն մեր Պոլիտեխնիկցի՝ կուլտուրիզմի գնացող տղաներից լսել եմ մի նորություն, որ պարապելուց հետո (ուժային) մեկ ժամվա ընթացքում չի կարելի ոչ հեղուկ, ոչ էլ կերակուր օգտագործել... :oy Նրանք բացատրում էին այսպես՝ որ սննդի օգտագործումից հետո մկանների արանքում չեմ հիշում, մի խոսքով ինչ որ մի նյութ է կուտակվում մկանների արանքում :oy:
Իսկ դուք ի՞նչ կասեք...

Ձայնալար
09.08.2007, 11:39
Ժողովուրդ մոտս ալերգիա է սկսվել վերջին մի քանի տարում և տարեց-տարի ուժեղանում է: Խնդրում եմ խորհուրդ տվեք` ինչ անեմ :sos
Խոսքս էն սովորական ալերգիայի մասին է՝ էն որ մարդիկ ամռանը սկսում են փռշտալ;)

Tom
11.08.2007, 08:35

Նախ ասեմ , որ էդ նյութերից 80%-ը կաթնաթթուն է , դրանք առաջանում են մկանի աշխատանքի ժամանակ որպես մկանի գործունեության թափոններ , առաջացման հետ զուգահեռ արյունը մաքրում է դրանց , բայց եթե շատ ես нагрузка տալիս արյունը չի հասցնում մաքրել ու էդ պահին( մի քանի րոպե ) մկանը սկսում է թուլանալ ու հոգնել (բացի դրանից նյարդերի իմպուլս փոխանցելու պաշարները սպառվում են) : Ինչ եմ ուզում ասել , որ էդ նյութերը հաց ուտելուց չեն կուտակվում այլ կուտակվում են մկանի աշխատանքի ժամանակ :

Tom
11.08.2007, 09:37
Ժողովուրդ մոտս ալերգիա է սկսվել վերջին մի քանի տարում և տարեց-տարի ուժեղանում է: Խնդրում եմ խորհուրդ տվեք` ինչ անեմ :sos
Խոսքս էն սովորական ալերգիայի մասին է՝ էն որ մարդիկ ամռանը սկսում են փռշտալ;)
Ես վերևում որ գրել եմ ալերգիա եմ ինկատի ունեցել
Նման դեպքերում բուժումը անիմաստ է առանց պատճառը վերացնելու , ավելի ճիշտ կլինի եթե դու գտնես պատճառը ու աշխատես պրծնել դրանից :
Ես բերել եմ մի քանիսը դրանցից , եթե չես գտնում քեզ համապատասխանողը փորձիր ինքդ գտնել :
Հիմա ես ձեր պրոբլեմին համապատասխան կգրեմ
Ամռան հետ կապված`
- դուրսը փոշոտ միջավայրում շատ մնալը ,
- արևի տակ շատ մնալը ,
- ինչոր բույսեր տանը , որ ամառը ծաղկում են ,
Չկապված ամռան հետ`
- զբաղվում եք գործով , որտեղ օդը ինչ-որ նյութերով է աղտոտված :
- հիգենաի պարագաներ , որոնց հանդեպ դուք զգայուն եք ,
Հետո նոր կարաք սիմտոմները` ռինիտը , քտից հոսելը , փռշտալը վերացնել դեղեր օգտագործելով ,խմելու կամ ներարկելու դեղամիջոցների անուններ չեմ գրում , որովհետև հակաալերգիկ պրեպարատները նշանակելիս ավելի շատ տվյալներ ձեր առողջության մասին ես պետք է գիտենամ (ձեր իսկ առողջության անվտանգության համար ) , բայց կարող եմ քթի կաթիլներ ասել , որոնք անվտանգ են Izofra,Vibracil(գել երկար ազդետությամբ),Санорин "Антиалергин",Komohexal(սպռեյ), բայց անուամենայնիվ անպայման կկարդաք դեղի հակացուցումները , կիմանաք ձեզ կարելի է դա , թե ոչ :read ):

Ձայնալար
11.08.2007, 12:50
Ես վերևում որ գրել եմ ալերգիա եմ ինկատի ունեցել

Վայ-վայ, նախորդ գրառումդ չէի տեսել: Պատճառը կարծում եմ մեր քաղաքի տարեց-տարի կեղտոտվող օդն է և հետևաբար այդ պետճառը վերացնել չեմ կարող:
Քանի որ ալերգիկ երևույթները նոր-նոր են գլուխ բարձրացնում, կուզենայի իմանալ հնարավոր է արդյոք կանխարգելել հիվանդության հետագա զարգացումը:
Շնորհակալություն:)

Tom
11.08.2007, 16:48
Ճիշտ ես նկատել : Կանխարգելման համար էլ դե դուել ես երևի արդեն հասկացել , որ ամենա լավ միջոցը քաղաքից դուրս գնալն է ինչ- որ ժամանակով , ու օրգանիզմիդ գերզգայուն (ալերգիկ) վիճակը կհանդարտվի բնության մաքուր օդին :

StrangeLittleGirl
11.08.2007, 16:53

Tom, բայց կարծում եմ, որ դա նույնիսկ ավելի վատ մեթոդ է, որովհետև երբ ամբողջովին օդափոխված վերադառնում ես, ալերգիկ երևույթներն է՛լ ավելի ուժեղ են սկսվում: Ասում եմ դա իմ սեփական փորձից, որովհետև ինքս էլ ալերգիկ եմ, և երբ քաղաքից դուրս եմ գնում, հետո վերադառնում Երևան, շատ ուժեղ պատասխան է տալիս օրգանիզմս:

Tom
11.08.2007, 19:53

Ալերգիան շատ անհատական դրսևորում ունի և ոչ մի բան միանշանակ չես կարա ասես ու առավել ևս համեմատես:

Second Chance
13.08.2007, 11:47
Սիրելի բժիշկներ շատ կուրախանամ եթե գտնեմ ես հարցի պատասխանը
Ուրեմն.... դեռ 12 տարեկանից ինձ մոտ հայտնաբերել եմ տարօրինակ թուլություն, որը գրեթե ամենօր ունենում ե մ հատկապես հաց ուտելուց հետո, բացի այդ չնայած ,որ շատ ճկուն եմ չափազանց շուտ եմ հոգնում ու մեջս ոնցոր ուժ չլինի, անգամ մարշուտկայի դուռը շատ դժվարությամբ եմ փակում:(...
ինձ շատ տարբեր բաներ են ասել ասել են որ նեվրոզի հետեվանք է , բայց միթե դա կարող է այդքան երկար տևել.... :8 իսկ ես վերջերս հայտնաբերել եմ, որ քթիս միջնապատը ծուռ է ու ասում ե ն որ դրանից է...իսկ դուք ինչ կասեք ՞:cry ես շատ եմ ուզում ուժեղ լինեմ

*e}|{uka*
13.08.2007, 13:15
Իսկ ես արևից ալերգիա ունեմ երբ շատ եմ լինում արևի տակ հարբուխով եմ հիվանդանում,բարձր ջերմությամբ......

Մի հարց ունեմ արևի տակ շատ մնալուց մազերիս գույնը մի քանի երանգ բացվում է,գուցե դա կապ ունի ալերգիայի հետ,ինչ կասեք սիրելի բժիշկ....;)

Tom
13.08.2007, 20:46
Սիրելի բժիշկներ շատ կուրախանամ եթե գտնեմ ես հարցի պատասխանը
Ուրեմն.... դեռ 12 տարեկանից ինձ մոտ հայտնաբերել եմ տարօրինակ թուլություն, որը գրեթե ամենօր ունենում ե մ հատկապես հաց ուտելուց հետո, բացի այդ չնայած ,որ շատ ճկուն եմ չափազանց շուտ եմ հոգնում ու մեջս ոնցոր ուժ չլինի, անգամ մարշուտկայի դուռը շատ դժվարությամբ եմ փակում:(...
ինձ շատ տարբեր բաներ են ասել ասել են որ նեվրոզի հետեվանք է , բայց միթե դա կարող է այդքան երկար տևել.... :8 իսկ ես վերջերս հայտնաբերել եմ, որ քթիս միջնապատը ծուռ է ու ասում ե ն որ դրանից է...իսկ դուք ինչ կասեք ՞:cry ես շատ եմ ուզում ուժեղ լինեմ
Դրանից էլ կարող է լինել , բայց ամենա ճիշտը կլինի չալարես ու անպայման գնաս հիվանդանոց հետազոտվես ու անալիզներ տաս ( ЭКГ ու արյան ընդհանուր անալիզը անպայման ) :

Wisper
14.08.2007, 00:06
Սիրելի բժիշկներ շատ կուրախանամ եթե գտնեմ ես հարցի պատասխանը
Ուրեմն.... դեռ 12 տարեկանից ինձ մոտ հայտնաբերել եմ տարօրինակ թուլություն, որը գրեթե ամենօր ունենում ե մ հատկապես հաց ուտելուց հետո, բացի այդ չնայած ,որ շատ ճկուն եմ չափազանց շուտ եմ հոգնում ու մեջս ոնցոր ուժ չլինի, անգամ մարշուտկայի դուռը շատ դժվարությամբ եմ փակում:(...
ինձ շատ տարբեր բաներ են ասել ասել են որ նեվրոզի հետեվանք է , բայց միթե դա կարող է այդքան երկար տևել.... :8 իսկ ես վերջերս հայտնաբերել եմ, որ քթիս միջնապատը ծուռ է ու ասում ե ն որ դրանից է...իսկ դուք ինչ կասեք ՞:cry ես շատ եմ ուզում ուժեղ լինեմ

Տակս, միանգամից երևում է, որ նստակյաց կյանք վարող մարդ ես: Գնա սպորտի՝ ամպայման: Դա շատ կօգնի քեզ ;): Արյանտ մեջ ոնց հասկանում եմ կարմիր գնդիկներն են պակաս դրանից էլ հոգնում ես, լավ հաց կեր ու նորից եմ ասում շարժվի ֆիզիկապես զարգացի :B

StrangeLittleGirl
14.08.2007, 01:03
Wisper, կխնդրեի այդպես մասնագետի տոնով չխոսես, լա՞վ:
Նույնիսկ լավագույն մասնագետը նման քանակությամբ ինֆորմացիա ստանալով չի կարող ասել, թե ինչից է: Լավագույն դեպքում կարող է թվարկել բոլոր հնարավոր տարբերակները, որոնք, հավատա՛, շատ-շատ են:
Ամինա՛, նշում ես, որ 12 տարեկանից է սկսվել: Դու հիշու՞մ ես կոնկրետ դեպք, որին հաջորդել է դա:
Իսկ ընդհանրապես Tom-ը ճիշտ է ասում. առաջին հերթին արյան ընդհանուր անալիզ և ԷՍԳ:

Second Chance
14.08.2007, 12:34
Ամինա՛, նշում ես, որ 12 տարեկանից է սկսվել: Դու հիշու՞մ ես կոնկրետ դեպք, որին հաջորդել է դա:

Փոքր ժամանակ շատ աշխույժ երեխա եմ եղել, մինչև 12-13 տարեկանը, շատ էլ ուժեղ եմ եղել;), բայց ետ տարիքում մոտս մի տեսակ նյարդային շրջան սկսվեց, ահավոր նյարդային էի դարձել , ամենինչից նեղվում էի, մանավանդ, որ ինձ չէին հասկանում , ինչքան կարողանում էի բարձր գոռում էի երեխաների վրա ու տենց մեկ ել զգացի մի օր, որ չեմ կարողանում գոռալ:think մի տեսակ թուլություն էի զգում, ոնցոր ուժերս հատած լինեին, ու էդտեղից ել սկսեց ու հիմա եթե մի հատ փորձեմ գոռալ ահավոր կթուլանամ, բայց ոչ ոք չեր հավատում ինձ , որովհետեվ բավականին առողջ տեսք ունեմ:( հետո խառնաշփոթից եմ շուտ թուլանում , վատ օդից, տրանսպորտից, մի տեսակ նենց եմ թուլանում որ միայն պառկելու ցանկություն եմ ունենում
իսկ ինչ վերաբերվումա, որ պասիվ կյանք եմ վարում դա այդպես չի. ուղղակի ինչ որ մյուսներն հեշտությամբ են անում ես երբեմն շատ դժվարությամբ , բայց անում եմ, նույնիսկ սպորտով եմ զբաղվել, առավոտներն ել հաճախ մարզանք եմ անում

StrangeLittleGirl
15.08.2007, 21:09
Amina, իմ գլխում արդեն մի քանի տարբերակ ձևավորվել է, բայց առաջին հերթին արյան ընդհանուր անալիզ տուր, մեկ էլ ԷՍԳ-ի գնա, դրանից հետո ահագին բան պարզ կլինի:
Ինչ վերաբերում է սրան.

բայց ետ տարիքում մոտս մի տեսակ նյարդային շրջան սկսվեց, ահավոր նյարդային էի դարձել , ամենինչից նեղվում էի, մանավանդ, որ ինձ չէին հասկանում , ինչքան կարողանում էի բարձր գոռում էի երեխաների վրա ու տենց մեկ ել զգացի մի օր, որ չեմ կարողանում գոռալ
էդ տարիքում կամ մի քիչ ուշ շատերի մոտ են նման երևույթներ նկատվում: Ինչ վերաբերում է հետո թուլանալուն, կարծում եմ, որ այստեղ ավելի մեծ դեր ունի նաև հոգեբանական գործոնը:

Mari
20.08.2007, 12:47
Ի՞նչ է աստիգմատիզմը /եթե չեմ սխալվում մոտավորապես այսպիսի բառ ասացին/:Դա վտանգավո՞ր է, ու կարևորը, բուժվո՞ւմ է: Նախապես շնորհակալ եմ:

Array
21.08.2007, 17:13
Ի՞նչ է աստիգմատիզմը /եթե չեմ սխալվում մոտավորապես այսպիսի բառ ասացին/:Դա վտանգավո՞ր է, ու կարևորը, բուժվո՞ւմ է: Նախապես շնորհակալ եմ:

Կներեք,որ բժիշկ չլինելով մեջ եմ ընկնում:)
Ինչքանով որ ես գիտեմ , ասիգմատիզմ ունեցողները կարող են նույն հեռավորության վրա գտնվող առարկաներից մեկը լավ տեսնել,իսկ մյուսը`ոչ: Ավելի մանրամասն թող ասեն մեր բժիշկները

Tom
23.08.2007, 14:42
Ի՞նչ է աստիգմատիզմը /եթե չեմ սխալվում մոտավորապես այսպիսի բառ ասացին/:Դա վտանգավո՞ր է, ու կարևորը, բուժվո՞ւմ է: Նախապես շնորհակալ եմ:
Վտանգավոր չի մի մտածի :
Դա աչքի օպտիկական առանձնահատկություն է , որը պայմանավորված է եղջերաթաղանթի սխալ կառուցվացքով , մասնավորապես նրա ոչ շրջանագծայեն ուրվագիծ ունենալու պատճառով , վերջինս աստիգմատիկների մոտ էլիպսի շրջագիծ ունի , նրա տարբեր տեղերից անցկացրած շառավիղները տարբեր երկարություն ունեն , որի պատճառով լույսի ճառագայթը սղալ է բեկվում , և իրենք մի ուղությամբ նաելիս կարող են կարճատես լինել իսկ մյուս ուղությամբ հեռատես (նույն աչքը համ կարճատես է համ հեռատես):
Բուժման համար օգտագործում են հատուկ ցիլինդրիկ ակնոցներ և լինզաներ կախված աստիգմատիզմի տեսակից ու դիոպտրիաի չափից , իսկ վիրաբուժական մեթոդով մշակվել է նոր լազերային բուժման եղանակ , որին կարող ես ծանոթանալ http://www.rusmedserv.com/ophthalmolog/lasercorrection/ , http://www.rusmedserv.com/ophthalmolog/lasercorrection/lasik/ հասցեներով :

Dr. M
29.08.2007, 01:50
...........

:think ժամանակն է ստորագրությունս փոխելու

Lapterik
30.08.2007, 19:34
Չգիրեմ նմանատիպ հարց եղել ա,թե չէ, բայց խնդրում եմ ասեք, ինչ ազդեցություն կարող է թողնել ծխախոտը ապագա երեխայի վրա: Եթե ծխող է միայն հայրը և եթե ծխող են և' հայրը, և' մայրը:

hayuhi 2008
07.09.2007, 20:37
barev bolorin es el em apaga bjjisk es ays tari moskvaym endynvel em bjjkakan usumnaran bayc or 11 erord dasarani bazai vra er vraz 2 kurs em nstel u uzumem harcnem indz k@ndynek dzer bjjijkneri mej

p.s knerek or haeren cem grum uxxaki haeren srift cynem ete karak indz asek onc lav haeren srift kashem es shat snorhakal klnem u dzer xndrankner@ hest kkatarem!!!!!!!!!!

Ավելացվել է 33 վայրկյան անց
moraca asem im fakultets akuserskii mankabarcakan

Tom
07.09.2007, 21:20
Չգիրեմ նմանատիպ հարց եղել ա,թե չէ, բայց խնդրում եմ ասեք, ինչ ազդեցություն կարող է թողնել ծխախոտը ապագա երեխայի վրա: Եթե ծխող է միայն հայրը և եթե ծխող են և' հայրը, և' մայրը:
Նախ ասեմ , որ ծխախոտը պարունակում է հազարավոր քիմիական միացություններ և դրանցից , ոչ մեկը օգտակար չի երեխայի համար , հիմնական վնասակար գործոնը հանդիսանում է նիկոտինի ազդետությամբ երեխային սնող արյունատար անոթների սպազմը , որի հետևանքով երեխան ընկնում է թթվածնային քաղցի մեջ , որը կարող է բերել `
- երեխայի վիժմանը ,
- վաղարժամ ծննդաբերությանը ,
- անհաս , թերհաս երեխայի ծննդաբերությանը ,
- ծնվելուց հետո երեխաի վարքի և ինտելեկտի խանգարումներ , որը կապված է հղիության ժամանակ երեխայի ուղեղի տարած թթվածնային քաղցի հետ :
Ասեմ նաև , որ ծխող կանանց հղիության ընթացքը շատ է դժվարանում և մեծ վնաս է տալիս կնոջ առողջությանը :

Ավելացվել է 6 րոպե անց

barev bolorin es el em apaga bjjisk es ays tari moskvaym endynvel em bjjkakan usumnaran bayc or 11 erord dasarani bazai vra er vraz 2 kurs em nstel u uzumem harcnem indz k@ndynek dzer bjjijkneri mej

hayuhi 2008 ջան ես լիազորված չեմ Ձեզ ընդունելու կամ չընդունելու , բայց ասեմ , որ եթե կարողանաք բժշկական պրոֆեսիոնալիզմով մոտենալ այստեղ տրված հարցերին իմ կարծիքով ոչ մի խնդիր չի լինի Ձեր այստեղ ներկա գտնվելու վերաբերյալ :) :

Lapterik
07.09.2007, 21:57
Նախ ասեմ , որ ծխախոտը պարունակում է հազարավոր քիմիական միացություններ և դրանցից , ոչ մեկը օգտակար չի երեխայի համար , հիմնական վնասակար գործոնը հանդիսանում է նիկոտինի ազդետությամբ երեխային սնող արյունատար անոթների սպազմը , որի հետևանքով երեխան ընկնում է թթվածնային քաղցի մեջ , որը կարող է բերել `
- երեխայի վիժմանը ,
- վաղարժամ ծննդաբերությանը ,
- անհաս , թերհաս երեխայի ծննդաբերությանը ,
- ծնվելուց հետո երեխաի վարքի և ինտելեկտի խանգարումներ , որը կապված է հղիության ժամանակ երեխայի ուղեղի տարած թթվածնային քաղցի հետ :
Ասեմ նաև , որ ծխող կանանց հղիության ընթացքը շատ է դժվարանում և մեծ վնաս է տալիս կնոջ առողջությանը :

:o Բա տեսնում եք, ապրես Տոմ, որ հարցիս պատասցանեցիր, բայց ես ավելի շատ նկատի ունեի ոչ թե հղիության ընտացքի վրա ծխախոտի ազդեցությունը, այլ ասենք մինչև հղիությունը, որ ծխողներ են եղել մայրը կամ հայրը:

Tom
08.09.2007, 09:15
:o Բա տեսնում եք, ապրես Տոմ, որ հարցիս պատասցանեցիր, բայց ես ավելի շատ նկատի ունեի ոչ թե հղիության ընտացքի վրա ծխախոտի ազդեցությունը, այլ ասենք մինչև հղիությունը, որ ծխողներ են եղել մայրը կամ հայրը:
Հայտնի է , որ ծխախոտի թույները սեռական բջիջների վրա ազդելով կարողեն բերել վերջիններիս կառուցվածքային և ֆունկցիոնալ խանգարումների , որի պատճառով ապագա երեխայի մոտ կարողեն զարգանալ նույն կառուցվածքային և ֆունկցիոնալ շեղումները , էլ չեմ ասում , որ հոր սեռական բջիջները կարողեն նաև թուլացած կամ կորցրած լինեն իրենց շարժվելու ունակությունը , որը առաջի դեպքում մոր հղիանալը շատ է դժվարացնում , իսկ երկրորդ դեպքում հայրը դառնում է չբեր , իսկ մայրը եթե չծխի գոնե 1 ամիս նախքան հղիանալը և լրիվ հղիության ընթացքում , երեխայի առողջ ծնվելու հավանականությունը շատ մեծ կլինի , իսկ դրանից առաջ ծխելը ավելի շատ իր առողջության վրա կազդի քան երեխայի , բայց անուամենայնիվ իմ նախորդ գրառումում նշվածները ավելի քիչ հավանականությամբ սակայն կարողեն դրսևորվել :

Ուրվական
08.09.2007, 16:01
Հարգելի բժիշկներ, մի բան հարցնեմ, էդ որ պոչկեքի մեջ քարեր են լինում, դա լուրջ բան ա՞, ու եթե վիրահատություն ա լինում, լուրջ վիրահատություն ա՞: Նախապես շնորհակալ եմ:

Tom
09.09.2007, 19:48
Հարգելի բժիշկներ, մի բան հարցնեմ, էդ որ պոչկեքի մեջ քարեր են լինում, դա լուրջ բան ա՞, ու եթե վիրահատություն ա լինում, լուրջ վիրահատություն ա՞: Նախապես շնորհակալ եմ:

Այս հարցի շուրջը կարելի է շատ երկար խոսել իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի եթե ես ձեզ այս հղումը http://health.rambler.ru/articles/8564/ տամ , որտեղ դուք կգտնեք ձեր հարցին սպառիչ պատասխան , իսկ եթե ինչ որ բան անհասկանալի կլինի , խնդրեմ , հարցրեք անպայման սիրով կպատասխանեմ :

hayuhi 2008
10.09.2007, 22:02
ես դեր նոր եմ սկսել ուսումնարանս պոչկեկին չենկ հասել բայց գիտեմ որ ետե պոկր կարա լուրջ բան չի

Dragon
11.09.2007, 23:11
Բժիշկներ ջան հղիության ընդհատման մի քանի դեղի անուն գրեք:

nanar
11.09.2007, 23:23
Բժիշկներ ջան հղիության ընդհատման մի քանի դեղի անուն գրեք:

Նայած թե,որ ամսումա գտնվում հղիությունը::(

StrangeLittleGirl
12.09.2007, 00:03
Բժիշկներ ջան հղիության ընդհատման մի քանի դեղի անուն գրեք:
Այդպիսի բան չկա ;)
Հիվանդանոցից դուրս հղիության ընդհատումն ապօրինի գործողություն է: Բացի դրանից, շատ վտանգավոր է: Էլ բարոյական կողմերի մասին չեմ էլ ասում:

Dragon
12.09.2007, 01:18
Այդպիսի բան չկա ;)
Հիվանդանոցից դուրս հղիության ընդհատումն ապօրինի գործողություն է: Բացի դրանից, շատ վտանգավոր է: Էլ բարոյական կողմերի մասին չեմ էլ ասում:

Ոնց թե չկա, հաստատ կա, կարող է դու չգիտես:

Ամեն ինչ օրինական է այն դեպքում երբ ժամկետներն ու հակացուցումները հաշվի են առնվում: Հավատա հիվանդանոցում երբեմն ավելի վատ է:
Դեղեր կան, որ հիվանդանոցի կարիք չկա, այլ բան է որ բժշկի կարիք կա:
Բայց էդպես մի տարակուսի վտանգավորության ու բարոյականության համար: Էնպես պաթոսով ես գրել, ոնցոր հենց հիմա ես խմում եմ դու ձեռքս բռնում: :D:D
Տղա եմ, ուզում էի իմանալ, որ ֆորումի էն մյուս թեմայում բան պիտի գրեի:

Վայ Բյուրակն ես ոնց ծիծաղացրիր, մերսի:

Բայց ինչի ես մտածում, որ անբարոյական է. ծննդաբերել ու գցել փողոցները կամ նորմալ դաստիրակել ու պահել չկարողանալը /ասենք զուտ հնարավորության առումով/ դա չի անբարոյական:

Ավելացվել է 6 րոպե անց

Նայած թե,որ ամսումա գտնվում հղիությունը::(

Իմ հետաքրքրության համար էդ էնքան ել կարեվոր չի: Ամենաքչից ամենաշատը: Մեկ է:

StrangeLittleGirl
12.09.2007, 15:14
Ոնց թե չկա, հաստատ կա, կարող է դու չգիտես:
Կխնդրեի ապատեղեկատվություն չտարածել: ;)
Հղիության արհեստական ընդհատման միակ ընդունված ճանապարհն այդ «աբորտ» կոչվածն է (չնայած աբորտ նշանակում է վիժում):
Իսկ ինչ վերաբերում է բարոյական կողմին, կխնդրեի ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ այս թեման (http://www.akumb.am/showthread.php?t=2305) կարդաս:

Amaru
12.09.2007, 16:09
Էկզեման ի՞նչ ա... :}

Tom
12.09.2007, 17:22
Ամեն ինչ օրինական է այն դեպքում երբ ժամկետներն ու հակացուցումները հաշվի են առնվում:
ՈՒ անում են հիվանդանոցում , դրանից հետո նոր կարելի է ասել , որ ամեն ինչ օրինական է :B :

hayuhi 2008
12.09.2007, 22:49
Բժիշկներ ջան հղիության ընդհատման մի քանի դեղի անուն գրեք:
իմ հասկանալով ընդհատելը ետ րուսսերենով լինումա պրերվատջ ոստանավիտջ հա՞ես տեն ցե նիկից տ իմացա որ տխա ես բայց ետե ցանոտներիտ համարա պետկ ավելի լավա ասեմ տոխ տենց բան ցանեն բջուրակն ցիստա ասում դա շատ վտանգաորա ավելի լավա որ տենց բան չարվի

Dragon
13.09.2007, 10:11

Բարեբախտաբար ծանոթներիցս ոչ մեկը էդպիսի խնդիր չունի: Ամեն դեպքում մերսի:

Ես ուղակի զարմանում եմ, մարդուն եթե ուղղակի մի բան է հետաքրքիր, ինչի են «թռնում դեմքին»: Լուրջ մարդիկ եք, կոնկրետ լուրջ հարց են տալիս, կոնկրետ պատասխանելու կամ չպատասխանելու փոխարեն ջուր եք ծեծում:Չգիտեք ասենք չգիտենք, ինչ եք գլխիս ճառեր կարդում, էդ ամեն ինչը ես էլ գիտեմ: Պարզ տրաբանությունն հուշում է, որ նման խնդիր ունեցողը հաստատ էստեղ չի փնտրում ելք, այլ բժիշկների մոտ՝ հիվանդանոցում:

Բյուրակն, որ էդպիսի բան չկա Мифегин-ը բա ինչ է, ու դրա դասի դեղերը, կարող է գլխացավի համար է:
Իմ կարծիքով Բյուրակն նման կարգի էմոցիոնալ եվ զոտ անձնական նկատառումներդ ավելի լավ կանես գրես Հղիության արհեստական ընդհատում թեմայում, այլ ոչ թե էստեղ, որպեսզի մեր գրառումների բնույթը համապատասխանի թեմայի վերնագրին:;)

հ.գ. Բոլորին շնորհակալություն, ես հարցը ճիշտ է առանց ձեր օգնության, բայց պարզել եմ: Ես որ իմիջայլոց բան էի հարցնում, էսպես եք ձեզ պահում, բա որ մեկին էլ մի լուրջ բան եղած լինի, գա ձեզանից խորհուրդ հարցնի: Էսպես եք պատասխանելու: Եթե ամեն հարցին պիտի գրեք գնա հիվանդանոց իմացի /ի դեպ հիվանդանոցում էլ ձեզ նման կամ ավի հմուտ բժիշկներ չեն/ էս թեման փակենք կամ հիվանդանոց անունը դնենք կամ առողջույուն բաժնից տանենք զվարճալիքների մեջ:
Ինձ էլ թվում էր, իրոք լուրջ բաժին է::o

Dragon
13.09.2007, 10:59
Մոդերատորական: Գրառումը ջնջված է կոպիտ ձևակերպումների պատճառով: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը, մասնավորապես` 2.1.1 կետը, որի համաձայն Ակումբում չի թույլատրվում "վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն": Փորձեք Ձեր կարծիքն ու մոտեցումները ձևակերպել առանց անձնական` մարդկային, մասնագիտական կամ այլ տիպի հատկանիշների մասին դատողությունների: Նման գրառումների կրկնվելու դեպքում դրանք կջնջվեն` զգուշացումով: Մնացեք քաղաքակիրթ բանավեճի ու քաղաքակիրթ քննարկման սկզբունքներին հավատարիմ:

StrangeLittleGirl
13.09.2007, 14:24
Հարգելի Dragon, ես չգիտեմ, թե ինչից որոշեցիր, որ դեմքիդ ենք թռնում: Ես ընդամենը քո հարցին էի պատասխանում: Այդ դու ես կասկածի տակ առնում իմ մասնագիտական գիտելիքները, իսկ դրա իրավունքը քեզ ոչ ոք չի տվել:
Կխնդրեի, որ կարդաս ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածը (հույս ունեմ, որ վերջին երեք տարվա մեջ փոփոխության չի ենթարկվել, տեղյակ չեմ):
Մեջբերումը կատարում եմ իրավագիտության դասախոսությունից. «Աբորտները պետք է կատարվեն միայն հիվանդանոցում, բժշկական հիմնարկներում: Բժշկի քրեական պատասխանատվությունը 122-րդ հոդվածի հատկանիշներով առաջանում է այն դեպքում, երբ աբորտը կատարվել է բժշկական հիմնարկից դուրս: Բարձրագույն բժշկական կրթություն չունեցող անձի կողմից աբորտ կատարելը նույնպես դիտվում է հանցագործ արարք և ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածի հատկանիշներով»:
Իսկ ինչ վերաբերում է միֆեգինին, դա ոչ թե «աբորտ անող դեղամիջոց է» (ինչը դու ուզում էիր իմանալ), այլ կոնտարցեպտիվ է: Ճիշտ է՝ ազդեցության մեխանիզմն այն է, որ կանխում է բեղմնավորված ձվաբջջի հետագա զարգացումը, բայց դասվում է կոնտրացեպտիվներին: Դա կիրառվում է հղիության ամենավաղ շրջաններում, երբ անգամ չես էլ կարող վստահաբար ասել կինը հղի է, թե ոչ:

Dragon
14.09.2007, 01:34
Հարգելի Dragon, ես չգիտեմ, թե ինչից որոշեցիր, որ դեմքիդ ենք թռնում: Ես ընդամենը քո հարցին էի պատասխանում: Այդ դու ես կասկածի տակ առնում իմ մասնագիտական գիտելիքները, իսկ դրա իրավունքը քեզ ոչ ոք չի տվել:
Կխնդրեի, որ կարդաս ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածը (հույս ունեմ, որ վերջին երեք տարվա մեջ փոփոխության չի ենթարկվել, տեղյակ չեմ):
Մեջբերումը կատարում եմ իրավագիտության դասախոսությունից. «Աբորտները պետք է կատարվեն միայն հիվանդանոցում, բժշկական հիմնարկներում: Բժշկի քրեական պատասխանատվությունը 122-րդ հոդվածի հատկանիշներով առաջանում է այն դեպքում, երբ աբորտը կատարվել է բժշկական հիմնարկից դուրս: Բարձրագույն բժշկական կրթություն չունեցող անձի կողմից աբորտ կատարելը նույնպես դիտվում է հանցագործ արարք և ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածի հատկանիշներով»:

Դու տվեցիր այդ իրավունքը քո պատասխաններով: Շնորհակալություն, եթե ուշադիր լինես ես իրավաբան եմ ու հրաշալի գիտեմ ոչ միայն ՀՀ Քրեական օրենգիրքի 122 հոդվածը իր լրացմամբ եվ Քրեական օրենսգիրքը ամբողջությամբ, այլեվ ողջ օրենսդրությունը:
Եթե դու դասախոսությունից ընդամենը այդ գիտես,այն էլ մենակ ոչինչ չասող հոդվածի համարն առանց պատժամիչոցի չափի /Քրեկան օրենքի ամենակարեվոր մասը պատիժն է/, պակաս կարեվոր չէ հատկանիշները որ բերածդ օրինակում լղոզված է,թե 122-ի որ կետի հատկանիշն է, ապա ես Հղիության արհեստական ընդհատում թեմայում բավականին մանրամասն բերել եմ դրա հետ կապված բազմակողմանի նորմատիվային ակտեր, եթե անհարժեշտություն ծնվի դրա վերաբերյալ ամբողջ՝ անգամ 10-րդ ական վերաբերության օրենսդրությունը կարող եմ տրամադրել:

Սա էլ քո ասած 112 հոդվածը, դասախոսությանդ մեջ հաստատ էսպես մանրամասն չի լինի կարդա, ավելի ստույգ իմացիր:

Ապագա բժիշկ քո մասնագիտական գիտելիքներիդ կասկածի տակ իմ առնելը այդքան էլ կարեվոր չի, կարեվորը դու իմացիր, մեկ էլ նրանք որոնց պիտի մի օր բուժես: Ես որ ուզենամ դրա ապացույցներն էլ հեշտությամբ Բժշկական համալսարանում կարող եմ գտնել: Երեվի բավական կլինի թերթել անձնական գործդ:

Ի դեպ.
Չի կարելի դասախոսությունը /ով էլ հեղինակը լինի/ մեջբերել. Այսքան տարվա բժիշկ-ուսանողը չգիտի, որ մեջբերվումը ինչպես է արվում, որտեղից:
Սովորեցնեմ. գոնե նշվում է աղբյուրը, որը պետք է անպայման տպագիր ու հավաստի լինի, տարեթիվը/օրենքի պարագայում հատկապես/, հեղինակը: Որպեսզի մեջբերումդ գիտական կամ լուրջ թվա:
Հիմա որ ես մեր հարեվան Վարդուշ տատի՝ իրա իմացած հեքիմությունը մեջ բերեմ, որ եզան լեզվով չարվորակ ուռուցքներ է բուժում, հետն էլ ավելացնեմ արդար կին է,չի խաբում, կհավատա՞ս: Վստահ եմ որ ոչ:

Լավ ինչեվէ, ինձանից բժիշկ դուրս չի գա, քեզանից իրավաբան:;)

Dragon
14.09.2007, 02:12
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, համարը ՀՕ-528-Ն, ընդունված18.04.2003-ին, ուժի մեջ է 01.08.2003-ից մինչ օրս:
Հոդված 122.
Ապօրինի աբորտ կատարելը

1. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ ծանր վնաս են պատճառել նրա առողջությանը կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(122-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն) /ինչպես տեսնում ես փոփոխվել է/

Հ.Գ. Էլի եմ նշում, որ ապօրինի է ոչ միայն հիվանդանոցից դուրս արված աբորտը, այլեվ թեկուզ հիվանդանոցում, բայց ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ,
ՀՕ-474-Ն, Ընդունված է 11.12.2002թ , Ուժի մեջ է 08.07.2003-ից, գործում է մինչ օրս:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,
N 1116-Ն, Ընդունվել է 05.08.2004թ ,Ուժի մեջ է 02.09.2004-ից, գործում է մինչ օրս:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»
N 778, Ընդունված է 25.12.1997թ, Ուժի մեջ է 20.06.1998-ից, գործում է մինչ օրս:
նորմատիվային ակտերից շեղումները եվ հատկապես կամավորություն խախտելը, առանց ճիշտ հիմնավորության պարտադրելը կամ համոզելը:

Ես վիճում էի ոչ թե վերոհիշյալ անօրինականության այլ, որ առհասարակ աբորտ երեվույթն անօրինակ է:
Բյուրակն, իսկ քո նշած թեկուզ ամենավաղ շրջանում բեղմնավորված ձվաբջջի հետագա զարգացումը կանխելը չեղավ աբորտ. տես ինքդ քեզ հերքում ես, ասում էիր. «Այդպիսի բան չկա »: Հո ես չէի հարցրել 20 օր հետո կամ մի ուրիշ ժամկետ: Իմ հարցը ժամկետ չուներ:

StrangeLittleGirl
14.09.2007, 12:41
Ապագա բժիշկ քո մասնագիտական գիտելիքներիդ կասկածի տակ իմ առնելը այդքան էլ կարեվոր չի, կարեվորը դու իմացիր, մեկ էլ նրանք որոնց պիտի մի օր բուժես: Ես որ ուզենամ դրա ապացույցներն էլ հեշտությամբ Բժշկական համալսարանում կարող եմ գտնել: Երեվի բավական կլինի թերթել անձնական գործդ:

Կարող ես հանգիստ թերթել :D

Չի կարելի դասախոսությունը /ով էլ հեղինակը լինի/ մեջբերել. Այսքան տարվա բժիշկ-ուսանողը չգիտի, որ մեջբերվումը ինչպես է արվում, որտեղից:
Սովորեցնեմ. գոնե նշվում է աղբյուրը, որը պետք է անպայման տպագիր ու հավաստի լինի, տարեթիվը/օրենքի պարագայում հատկապես/, հեղինակը: Որպեսզի մեջբերումդ գիտական կամ լուրջ թվա:
Կներես, ինչպե՞ս կարող էի մեջբերել դասախոսության ամսաթիվը, եթե դա ես եմ գրել դասախոսության ժամանակ, իսկ դասախոսի միայն ազգանունն եմ հիշում, ամսաթիվ էլ չկա:
Իսկ պատժի չափը ձեզ համար է կարևոր, մեզ համար կարևոր չէ: Մեզ համար կարևոր է միայն մեր իրավունքներն ու պարտականություններն իմանալը:

Ես վիճում էի ոչ թե վերոհիշյալ անօրինականության այլ, որ առհասարակ աբորտ երեվույթն անօրինակ է:
Իսկ ես իմ տեսակետն եմ ասում. աբորտը չպետք է լինի օրինական:

Բյուրակն, իսկ քո նշած թեկուզ ամենավաղ շրջանում բեղմնավորված ձվաբջջի հետագա զարգացումը կանխելը չեղավ աբորտ. տես ինքդ քեզ հերքում ես, ասում էիր. «Այդպիսի բան չկա »: Հո ես չէի հարցրել 20 օր հետո կամ մի ուրիշ ժամկետ: Իմ հարցը ժամկետ չուներ:
Եթե խորանաս, այո՛, դա աբորտ է, բայց նման դեղերը կոչվում են կոնտրացեպտիվներ (հակաբեղմնավորիչներ): Եթե իմ սեփական կարծիքն ես հարցնում, ես դա աբորտ եմ համարում ու դրանց օգտագործումը, կարծում եմ, ճիշտ չէ:
Բայց քո հարցից ես ենթադրում էի, որ "morning after" կոչվող «հակաբեղմնավորիչներն» օգտագործելու համար արդեն ուշ է, և հղին ուզում է խուսափել բժշկին դիմելուց, փնտրում է այլընտրանքային տարբերակներ:

Tom
14.09.2007, 17:53
բա որ մեկին էլ մի լուրջ բան եղած լինի, գա ձեզանից խորհուրդ հարցնի: Էսպես եք պատասխանելու:

առողջույուն բաժնից տանենք զվարճալիքների մեջ:

Էդ որ հարցն կամ տրված խորհուրդն է անլուրջ կամ զվարճալի մի հատ ասա իմանամ :

Եթե ամեն հարցին պիտի գրեք գնա հիվանդանոց իմացի /ի

Հարցեր կան , որ մեր պարտականություն է հարցնողին ուղարկել հիվանդանոց հիմնականում լաբարատոր հետազոտություններ անելու , որը շատ կարևոր է տվյալ դեպքի հարցին ճիշտ խորհուրդ տալու համար ,բացի դրանից էդպիսի պատասխաներն էլ էնքան շատ չեն , որ տեղիք տա ասելու - Եթե ամեն հարցին պիտի գրեք :

Tom
14.09.2007, 18:29
Հ.Գ. Էլի եմ նշում, որ ապօրինի է ոչ միայն հիվանդանոցից դուրս արված աբորտը, այլեվ թեկուզ հիվանդանոցում, բայց ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ,
ՀՕ-474-Ն, Ընդունված է 11.12.2002թ , Ուժի մեջ է 08.07.2003-ից, գործում է մինչ օրս:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,
N 1116-Ն, Ընդունվել է 05.08.2004թ ,Ուժի մեջ է 02.09.2004-ից, գործում է մինչ օրս:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»
N 778, Ընդունված է 25.12.1997թ, Ուժի մեջ է 20.06.1998-ից, գործում է մինչ օրս:
նորմատիվային ակտերից շեղումները եվ հատկապես կամավորություն խախտելը, առանց ճիշտ հիմնավորության պարտադրելը կամ համոզելը:

Երևում է մասնագիտությանդ լավ ես տիրապետում , բայց եթե դու էդքանը գիտեիր բա ինչու ես ինքդ քեզ հակասել ստորև բերված գրառումում , ոնց հասկանանք :think

Հավատա հիվանդանոցում երբեմն ավելի վատ է:
Դեղեր կան, որ հիվանդանոցի կարիք չկա, այլ բան է որ բժշկի կարիք կա:

Կարող է՞ բժիշկը տանն է աշխատելու կամ ֆոռումով խորհուրդ է տալու :
Եթե խորհուրդ տաին էստեղ էդ թեմայով , Էդ դեպքում նոր կարաիր ասել որ էստեղ տրված խորհուրդները անլուրջ են ու զվարճալի :

Dragon
15.09.2007, 00:24
Բայց քո հարցից ես ենթադրում էի, որ "morning after" կոչվող «հակաբեղմնավորիչներն» օգտագործելու համար արդեն ուշ է, և հղին ուզում է խուսափել բժշկին դիմելուց, փնտրում է այլընտրանքային տարբերակներ:

Հա, հղին ուզում է, շատ է ուզում, բայց ի՞նչ է ուզում, եվ ո՞վ է հղին Աստված գիտի:
Կարող է հղի չի ուզում է հղիանալ:
:) Մեկը հաստատ «հղի է», բայց ինչից չգիտեմ: Վոնցոր աբորտն էլ չի փրկի, 10 տար էլ անցնի չի ծնելու, էդպես անվերջ հիվանդ հղի է, հղի մարդկանցից ու անգամ իր ստվերից՚
:)
Ամենալավ այլընտրանքային տարբերակը բժիշկին մի երկու կոպեկ տուր, կուզես փղին աբորտ կանի ու չի գրանցի, իրեն էլ խորապես կհամոզի որ տենց բան չի եղել:
Մտածիր ինչ ուզում ես, քո գործն է:

Belka
15.09.2007, 10:19
Հարգելի բժիշկներ Իմ աշխատանքայնի ռեժիմը այնպիսին է,որ Ես ժամանակ չեմ ունենում գնալ բժշկի մոտ.
Նախ ասեմ Ես ամբողջ ամռանը կարելի է ասել չեմ շոգել Իմ ոտքերը միշտ սառն են ու լինում: Լինում են պահեր,որ սառնությունից ցավում են. ու երբ գնում եմ տուն հանգիստ նստում եմ սկսվում է որքերիս մկանների ձգվելը(ոտնաթաթերիս մոտ), մատերս մի տեսակ դեֆորմացվում են լացս գալիս ա ցավից:cry ինչ? անեմ այդ պահերին

Tom
15.09.2007, 19:48

Նախ ասա , թե ձերքերդե՞լ են սառում ,
- հետո քանի տարեկանում է դա սկսվել ,
- ինչ լուրջ հիվանդություններ ես տարել (օրինակ ռևմատիզմ կամ ուրիշ) ,
- ընտանիքում մոտ բարեկամների մեջ նման պրոբլեմ ունեցողներ կան ,
- սպորտով ընթանրապես զբաղվել ես ,
- ընթանրապեզ ֆիզիկական աշխատանք կատարելուց շուտ ես հոգնում :

Belka
19.09.2007, 08:56

Հա ձեռքերս էլ են սառչում:
Ես Ինձ ինչ հիշում եմ միշտ սառն եմ եղել, բայց չեմ նեղվել ընդհակառակը եթե ձեռքերս տաքանում էին ու քրտնում Ես ինձ վատ էի զգում, բայց հիմա սկսվել է մկաններս ձգվել ու ցավալ:
Լուրջ հիվանդություններ չեմ ունեցել:
Ընտանիքում էլ նման պրոբլեմներ չի եղել:
սպորտով զբաղվել եմ գնացել եմ վալեյբոլի, բայց քիչ գանցի այո շուտ եմ հոգնում սիրտս շատ արագ ա սկսում աշխատել ու շունչս կտրվում ա:

Ես էրեկ վերջապես գանցեմ եմ թերապևտի մոտ նա ինձ ուղղարկեց ֆյուրոգրաֆիայի(չգիտեմ ճիշտ գրեցի), ԷԿԳ-ի և հանձնեցի արյան անալիզ այսօր պիտի պատասխանեն:

Tom
20.09.2007, 18:48

Belka ջան ապրես ճիշտ ես արել , եթե թերապևտը քեզ ախտորոշել է ու ինչ որ անհասկանալի բաներ է մնացել կասես :

Աբելյան
21.09.2007, 09:38
Վերջի ժամանակներում մոտս հոգնածություն եմ նկատում: Դասերից գալիս եմ ու շատ հաճախ պառկում եմ ու քնում: Ու, ընդհանրապես, վերջի մի քանի ամսվա մեջ մի հատ դեպք չեմ հիշում, որ հանգիստ քնած լինեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

StrangeLittleGirl
21.09.2007, 10:04
Հայկ ջան, չեմ շտապում եզրակացություններ անել, բայց պետք է ասեմ, որ մեր քաղաքի օդն ահավոր է դարձել: Միայն դու չես այդ վիճակում: Շատ-շատերն են ահավոր քնկոտ ու հոգնող դարձել: Միակ տարբերակը օդափոխությունն է: Հուսով եմ, որ քեզ մոտ էլ է նույն խնդիրը ;)

Amaru
21.09.2007, 10:35
Ձեռքս ցավում ա, ասեցին՝ մկանս եմ ձգել :( ի՞նչ անեմ, որ ցավը անցնի…

Tom
21.09.2007, 17:13
Ձեռքս ցավում ա, ասեցին՝ մկանս եմ ձգել :( ի՞նչ անեմ, որ ցավը անցնի…
Դեղատներում հատուկ մկանի ձգվածության համար քսուկներ կան , կարողեմ մի քանիսն էլ ես ասել , Indometacin , Diclofenak (Vurdon , Valtaren , Diclak ) , Ketonal , BenGel , Finalgon և այլն , այս քսուկները կհանեն մկանի ձգման հետևանքով առաջացած բորբոքումը ու ցավերը :

Belka
22.09.2007, 09:19
Tom շնորհակալ եմ, որ ինչոր չափով փորձեցիր ինձ օգնել;)
Իմ մոտ ամեն ինչ նորմալ էր,մկանների ձգվածությունը կապված էր իմ ներվայն համակարգի հետ (վերջին ժամանակահատվածում իրոք Ես շատ էր ներվայնանում,հուզվում և լարվում), իսկ ոտքերից ու ձեռքերիս սառնությունը կապված է արյանս շրջանառությունից նշանակել են դեղեր որոնք կթուլացնեն իմ լարվածությունը և երևի թե ամեն ինչ նորմալ կլինի:ok :)

Tom
22.09.2007, 16:16

Ուրախ եմ Belka ջան , շատ լավ , առողջություն քեզ :)

ՄԱԿ
25.09.2007, 07:51
Մի հարց էլի. ռենտգենյան ԵՎ իոնային ճառագայթները ինչպիսի ազդեցություն են ունենում մարդու առողջության ԵՎ օրգանիզմի վրա::)

Tom
28.09.2007, 19:22
Մի հարց էլի. ռենտգենյան ԵՎ իոնային ճառագայթները ինչպիսի ազդեցություն են ունենում մարդու առողջության ԵՎ օրգանիզմի վրա::)
Ռենտգենային ճառագայթները գենային և բջջային մակարդակով վնասում են օրգանիզմը և կարող են պատճառ հանդիսանալ տարբեր տեսակի ու տեղակայման ուռուցքների , ինչպես նաև սեռական բջիջների վնասման հետևանքով բերել արատներով երեխաների ծնվելուն , բայց օրգանիզմում կան պաշտպանիչ համակարգեր , որոնք վերականգնում են վնասված օջախները , բայց դրանք էլ են սպառվում եթե չարաշահում են ռենտգենային հետազոտությունները :

Lapterik
10.10.2007, 18:18
Էրեխեք ձեռքս ցավում ա, ու մեկ մեկ շատ ա ցավում, նույնիսկ պայուսակ վերցնելիս: Չգիտեմ էտ մասին ինչ են ասում, դաստակ, նախաբազուկ, մի խոսքով ծալվող մասը էլի: Մի տեսակ խրճիկանման բան ա, ծալելուց ա երևում:Մի բժշկի ցույց տվեցի անուն ասեց, բայց չեմ հիշում: Ինչ քսուք քսեմ գոնե անցնի, հիմա կապած ա:

StrangeLittleGirl
14.10.2007, 21:37
Մոդերատորական: Կարմրուկին և կարմրախտին վերաբերող հարցերը տեղափոխվել են «Պատվաստումներ» (http://www.akumb.am/showthread.php?t=14446) թեմա:

VisTolog
18.10.2007, 15:55
Ինչից է որ կան մարդիկ, որոնք քնում են մինչև ժամը առավոտյան 1-ը 2-ը, իսկ կան մարդիկ որոնք քնում են մինչև ժամը 9-ը;

BOBO
18.10.2007, 18:15
Էտի մարդուց ա կածված:D, մարդու քնելու ժամից ա կախված, նայած էլի, մարդ էլ կա սկի չի քնում::D
Հա մեկել մի հատ հարց առավոտյան 1–ը, 2–ը թե կեսօրվա 1–ը, 2–ը?

9aliq
21.10.2007, 21:53
Hargeli bjichkner xndrum em ete hnaravor e hamarot batsatrek te intch e irenits nerkajatsnum HYPOTHYROIDES kam thyroide hivandutjun@ ev intch azdetutjun uni organizmi vra LEVOTHEROX125 dexahab@ naxorok chnorhakalutjun ev knerek votch hayeren tareri hamar

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Breath of wind
09.11.2007, 16:18
Հարգելի բժիշկներ ի՞նչ կասեք Vitavision դեղի մասին, արժե՞ օգտագործել:

linus
10.12.2007, 20:48
հարգելի բժիշկ ես վերչերս վոտքերս, ծնկներիս մասը շատ է հոգնում, օրեկան քայլում եմ միջինում 3 ~ 5կմ իսկ մի 6~8 ժամի չափ կոմպյուտերի դեմ եմ նստում, բատն այն է, որ առաջ ավելի շատ էի քայլում ու կոմպի մոտ նստում, բայց հոգնածություն ճեի զգում, մեկ մեկ, լինեւմ են օրեր, վոր քայլում եմ մոտ 1 կմ, բայց ելի ցվում է (ավելի քիչ) 21 տարեկան եմ, տռոմբ մռոմբ երեվի չունեմ, սպորտով ինտենսիվ պարապել եմ, ուղակի հիմա ժամանակ չունեմ, Ինչ դեղ, կամ մեթոդ կարելի է առաջարկել?

Second Chance
11.12.2007, 13:46
Ինձ հետաքրքրում է թե ինչու է ցրտից մոտս ահաոր սրտխառնոց առաջանում..այն աստիճան որ հազիվ եմ ինձ զսպում :[.. .դուրս գալուց անընդհատ փորձում եմ բերանս փակ պահել որ սառը օդը կուլ չտամ, բայց մեկա չի ստացվում :(

Լէգնա
13.12.2007, 10:09
Հարգելի բժիկներ :)
Տանը`բնակարանում, թութակ պահելը որևէ առողջական խնդիրների կբերի՞:
Նրանք երկուսն են,պահում եմ արդեն 8 ամիս:

Հասուլյո
28.12.2007, 14:42
Ողջույն, ես կուզենայի իմանալ այն երևույթների մասին, որոնք վերջերս ինձ անհանգստացնում են, նախ ասեմ, որ ունեմ վահանաձև գեղձի հիվանդություն/ ինձ մոտ պակասություն է դիտվել/, հետո վերջին ժամանակներս ունեմ ուժեղ գլխացավեր, որոնք ուղեկցվում են սրտի աշխատանքի թուլացման զգացումով և զոբի խեղդումով, ինչպես նաև սրտխառնոցով և օդի պակասի զգացումով: Իսկ երբ մի քիչ հուզվում եմ կամ լարվում/ հատկապես երբ վեճեր են լինում/ շունչս սկսում է կտրվել, կոպերիս շրջանում թրթռոց եմ զգում, ձեռքերիս մատերը կցկվում են և չեմ կարողանում բացել, սկսում եմ դողացնել, ատամնաշարս շխկշխկում է, դա տևում է 30-40րոպե, այնուհետև ինքն իրեն անցնում է ամեն ինչ: Եթե կարող եք ինչ-որ կերպ բացատրել այն ամենը, ինչը ինձ հետ է կատարվում, անչափ շնորհակալ կլինեմ:

Dayana
28.12.2007, 15:02
Վայ ինչ լավ բաժինա :oy ես էլ մի հարց ունեմ։
Ինչ կասեք, որ մարդու մոտ մեկ էլ տեսար խալեր են առաջանում։ Դա կարծես անվանում են մաշկի պիգմենտների մահ, եթե չե մ սխալվում, բայց հետաքրքիր է, դա հինչ-որ հիվանդություն է թե նորմալ է՞ :8

StrangeLittleGirl
28.12.2007, 22:15
Ողջույն, ես կուզենայի իմանալ այն երևույթների մասին, որոնք վերջերս ինձ անհանգստացնում են, նախ ասեմ, որ ունեմ վահանաձև գեղձի հիվանդություն/ ինձ մոտ պակասություն է դիտվել/, հետո վերջին ժամանակներս ունեմ ուժեղ գլխացավեր, որոնք ուղեկցվում են սրտի աշխատանքի թուլացման զգացումով և զոբի խեղդումով, ինչպես նաև սրտխառնոցով և օդի պակասի զգացումով: Իսկ երբ մի քիչ հուզվում եմ կամ լարվում/ հատկապես երբ վեճեր են լինում/ շունչս սկսում է կտրվել, կոպերիս շրջանում թրթռոց եմ զգում, ձեռքերիս մատերը կցկվում են և չեմ կարողանում բացել, սկսում եմ դողացնել, ատամնաշարս շխկշխկում է, դա տևում է 30-40րոպե, այնուհետև ինքն իրեն անցնում է ամեն ինչ: Եթե կարող եք ինչ-որ կերպ բացատրել այն ամենը, ինչը ինձ հետ է կատարվում, անչափ շնորհակալ կլինեմ:
Նախ, կխնդրեի ինձ ասեք, թե կոնկրետ ինչ «պակասություն» է, ինչպես է կոչվում ձեր հիվանդությունը: Նաև կարևոր է իմանալ, թե ինչ բուժում եք ստանում և ինչպես:

Ավելացվել է 1 րոպե անց

Ինչ կասեք, որ մարդու մոտ մեկ էլ տեսար խալեր են առաջանում։ Դա կարծես անվանում են մաշկի պիգմենտների մահ, եթե չե մ սխալվում, բայց հետաքրքիր է, դա հինչ-որ հիվանդություն է թե նորմալ է՞
Մաշկի պիգմենտների մահ չէ, այլ կուտակում:
Ի՞նչ տիպի խալեր են, ի՞նչ գույն ունեն, մաշկից ինչքա՞ն են բարձրացած, ի՞նչ մակերես ունեն, մազածա՞ծկ են, թե ոչ:

Dayana
29.12.2007, 12:40
Նախ, կխնդրեի ինձ ասեք, թե կոնկրետ ինչ «պակասություն» է, ինչպես է կոչվում ձեր հիվանդությունը: Նաև կարևոր է իմանալ, թե ինչ բուժում եք ստանում և ինչպես:

Ավելացվել է 1 րոպե անց

Մաշկի պիգմենտների մահ չէ, այլ կուտակում:
Ի՞նչ տիպի խալեր են, ի՞նչ գույն ունեն, մաշկից ինչքա՞ն են բարձրացած, ի՞նչ մակերես ունեն, մազածա՞ծկ են, թե ոչ:

Ես էդպիսի մեկն ունեմ, որ ռաջացել է մի տարի առաջ, ինքը շա մուգ չի, մազածածկ :[ չէ տենց բաներ չկա, չափերն էլ մեծ չի :8 բայց շատ փոքր էլ չի, մաշկից էլ բարձր չի, գույնն էլ մուգ չի,, չգիտեմ էլ ոնց բացատրեմ։ Իրականում նենց սիրուն խալա :oy ։ Ուղղակի հետաքրքիր է, մարդը ծնվում է խալերով, թե դրանք ժամանակի ընթացքում կարող են առաջանալ։

StrangeLittleGirl
29.12.2007, 12:56
Խալերը կարող են նաև ժամանակի ընթացքում առաջանալ: Ես ուղղակի անհանգստացա, մտածեցի, որ շատ խալեր են առաջանում:
Եթե մուգ չէ, ի՞նչ գույն է: Բաց շագանակագույն, կարմիր, կապույտ…

Dayana
29.12.2007, 12:57
Խալերը կարող են նաև ժամանակի ընթացքում առաջանալ: Ես ուղղակի անհանգստացա, մտածեցի, որ շատ խալեր են առաջանում:
Եթե մուգ չէ, ի՞նչ գույն է: Բաց շագանակագույն, կարմիր, կապույտ…

բաց շագանակագույն :)

StrangeLittleGirl
29.12.2007, 13:00
Մի հարց էլ, ու վերջ: Չափսերը ժամանակի ընթացքում փոփոխվու՞մ են:

Dayana
29.12.2007, 14:29
Մի հարց էլ, ու վերջ: Չափսերը ժամանակի ընթացքում փոփոխվու՞մ են:

:nea ոչ մի փոփոխություն։ Ուղղակի մի տարի առաջ խալ առաջացավ իմ մոտ ես էլ անհագստացած էի, հետո մոռացել էի դրա գոյության մասին ու երբ տեսա էս թեման որոշոցի հարցնել։ Կարծում եմ լուրջ ոչինչ չկա, ուղղակի չգիտեի որ խալերը ժամանակի ընթացքում կարող են առաջանալ։ հուսամ որ դու էլ կասես ամեն ինչ կարգին է :)

StrangeLittleGirl
29.12.2007, 20:12
Ես էլ եմ ասում, որ ամեն ինչ կարգին է, բայց հենց չափսերի կամ գույնի չնչին փոփոխություն նկատես, անմիջապես գնա հանելու:

Ձայնալար
29.12.2007, 23:49
Էդ խալերի մասը ինձ էլ հետաքրքրեց, մանկուց խալոտ եմ, խալերիս քանակը կայուն տեմպերով ավելանում է, խալերս հիմնականում մուգ շագանակագույն են, ոչ ուռուցիկ, առանց մազերի և կարծես թե հաստատուն չափսերով: Խնդրում եմ ասեք նչքան է ինձ մնացել ապրելու :D

Կուզենայի իմանալ, թե օրգանիզմում կատարվող ի՞նչ գործընթացների մասին է վկայում խալերի ավելացումը: Ասում են, որ խալոտ մարդկանց մոտ մաշկի խաղցկեղի հավանականությունը մեծ է. դա ճի՞շտ է:

StrangeLittleGirl
30.12.2007, 00:43
Նախ ճշտենք. դրանք խալե՞ր են, թե՞ պեպեններ:

Ասում են, որ խալոտ մարդկանց մոտ մաշկի խաղցկեղի հավանականությունը մեծ է. դա ճի՞շտ է:
Նայած, թե ինչ տիպի խալոտ մարդիկ են: Եթե խալերն ինտենսիվորեն ավելանում են, դրանց վրա բացարձակապես մազեր չեն աճում, կապույտ գույն ունեն, ապա մի քիչ բզբզելուց անգամ կարող է խալը չարորակ ուռուցքի վերածվել:

Ձայնալար
30.12.2007, 00:51
Նախ ճշտենք. դրանք խալե՞ր են, թե՞ պեպեններ:

Չէ պեպեններ չեն, խալեր են՝ սովորական խալեր:

Նայած, թե ինչ տիպի խալոտ մարդիկ են: Եթե խալերն ինտենսիվորեն ավելանում են, դրանց վրա բացարձակապես մազեր չեն աճում, կապույտ գույն ունեն, ապա մի քիչ բզբզելուց անգամ կարող է խալը չարորակ ուռուցքի վերածվել:

Չէ իմոնք կապույտ չեն :)

Dayana
06.01.2008, 15:56
Բյուրակն ջան մերսի :) ես համոզվեցի, որ իմ փոքրիկ խալը ոչ մի վտանգ չի պարունակում :)

Հ.Գ. Խնդրում եմ ինձ դու-ով դիմել :oy

Դեկադա
08.01.2008, 10:05
Հարգելի բժիշկներ մի հարց եթե կարելի է.
- Ինչի՞ց է, որ ոտքերի մատերը միշտ սառն են լինում:Դա ինչ-որ հիվանդության նախանշաններ է, թե ՞ օրգանիզմի յուրահատկություն:

Հասուլյո
10.01.2008, 16:03
Ողջույն, ես կուզենայի իմանալ այն երևույթների մասին, որոնք վերջերս ինձ անհանգստացնում են, նախ ասեմ, որ ունեմ վահանաձև գեղձի հիվանդություն/ ինձ մոտ պակասություն է դիտվել/, հետո վերջին ժամանակներս ունեմ ուժեղ գլխացավեր, որոնք ուղեկցվում են սրտի աշխատանքի թուլացման զգացումով և զոբի խեղդումով, ինչպես նաև սրտխառնոցով և օդի պակասի զգացումով: Իսկ երբ մի քիչ հուզվում եմ կամ լարվում/ հատկապես երբ վեճեր են լինում/ շունչս սկսում է կտրվել, կոպերիս շրջանում թրթռոց եմ զգում, ձեռքերիս մատերը կցկվում են և չեմ կարողանում բացել, սկսում եմ դողացնել, ատամնաշարս շխկշխկում է, դա տևում է 30-40րոպե, այնուհետև ինքն իրեն անցնում է ամեն ինչ: Եթե կարող եք ինչ-որ կերպ բացատրել այն ամենը, ինչը ինձ հետ է կատարվում, անչափ շնորհակալ կլինեմ:

Նախ, կխնդրեի ինձ ասեք, թե կոնկրետ ինչ «պակասություն» է, ինչպես է կոչվում ձեր հիվանդությունը: Նաև կարևոր է իմանալ, թե ինչ բուժում եք ստանում և ինչպես:

Ինձ մոտ յոդի պակասություն է դիտվել հետծննդյան շրջանում, բուժումներ ստացել եմ մի քանի ամիս, հետո ստամոքսի շրջանում ուժեղ ցավեր ունենալուց հետո դադարեցրել եմ բուժումը, շարունակել եմ մի քանի ամիս անց: Հիվանդությանս անունը կոնկրետ չգիտեմ, դեղահաբեր են նշանակել, խմել եմ, հետո անալիզները նորմալ էին եկել, բայց ես դեռ լավ չեմ զգում, հատկապես նյարդային ստրեսներից հետո եմ վատանում, այժմ ոչ մի բուժում չեմ ստանում, և ինձ ավելի շատ անհանգստացնում է մատներիս կծկվելը, և շուրթերիս շրջանում էլ եմ այդ ձգվածությունը զգում: Շնորհակալ եմ կանխավ…

StrangeLittleGirl
10.01.2008, 20:47
Ենթադրում եմ, որ բուժումը սխալ ուղղությամբ է գնացել, այսինքն՝ թերֆունկցիայից հետո զարգացել է գերֆունկցիա, ոչ թե նորմալացում: Այդ բոլոր սթրեսները, կարծում եմ, հենց դրա հետևանք են:

Ձայնալար
11.01.2008, 12:46
Բյուր ջան գեղական կարգով միհատ դեղ ասա խմեմ հազս անցնի էլի :(

ivy
11.01.2008, 13:02
Ինձ հետաքրքիր է վնասակա՞ր է արդյոք օրգանիզմի համար սնունդից բոլոր տեսակի մսամթերքների՝ ներառյալ հավ և ձուկ, ձվի, շաքարի, կարտոֆիլի և կարագի/յուղի լրիվ հեռացումը:
Խոսքը «դիետայի» մասին չի, այլ սնման նախընտրության, որի մեջ վերը նշված մթերքները չեն մտնում:

ChildOfTheSky
11.01.2008, 14:14

ինչ մնաց տակը

ivy
11.01.2008, 20:38
ինչ մնաց տակը

Մնաց հացահատկեղեն-ձավարեղենը, մակարոնեղենը, կանաչեղենը, բազմաթիվ բանջարեղեններ, կաթնամթերքներ, ձեթ, մրգեր: :)
Բայց ուզում եմ իմանալ արդյո՞ք այդքանը բավական է օրգանիզմին:

StrangeLittleGirl
11.01.2008, 20:45
Բյուր ջան գեղական կարգով միհատ դեղ ասա խմեմ հազս անցնի էլի
Մեղր կեր

Ինձ հետաքրքիր է վնասակա՞ր է արդյոք օրգանիզմի համար սնունդից բոլոր տեսակի մսամթերքների՝ ներառյալ հավ և ձուկ, ձվի, շաքարի, կարտոֆիլի և կարագի/յուղի լրիվ հեռացումը:
Խոսքը «դիետայի» մասին չի, այլ սնման նախընտրության, որի մեջ վերը նշված մթերքները չեն մտնում:
Սեփական փորձից եմ ասում. ավելի կարևոր է այն, ինչ ուտում ես, ոչ թե այն, ինչ չես ուտում: Օրինակ, ես երբ պաս էի պահում, կենդանական սնունդն ընդհանրապես բացառել էի, բայց փոխարեն բուսականը նորմալ չէի ստանում. ամբողջ օրը ինչ-որ տարօրինակ ծագման սննդի հույսին էի:
Հենց հիմա իմ սննդից բացառված է ամեն տեսակի մսամթերքը, կաթնամթերք էլ շատ հազվադեպ եմ օգտագործում, բայց փոխարենը նորմալ սնունդ ստանում եմ և ինձ հրաշալի եմ զգում:

Ձայնալար
11.01.2008, 23:30
Մեղր կեր

Մեղր, դոշաբ, կաթ-մաթ դրանք առողջ ժամանակ ա պետք ուտել;)
Ինձ նորմալ էֆեկտիվ, քիմիական, կողմնակի էֆեկտներով ու հակացուցումներով դեղի անուն ա պետք: Հա ասեմ, որ հազս կոկորդային չի, նենց կարգին թոքա-բրոնխային հազա, շատ ուժեղ չի, բայց որ բռնեց, բռնեց:

StrangeLittleGirl
12.01.2008, 00:58
Բագրատ ջան, ասեմ, իմանաս, էդ բոլոր ֆլան-ֆստան դեղերը շատ պետք է հաց ու պանիր ուտեն, որ բնական մեղրի ազդեցությունն ունենան: Դու հլը գդալով կեր էդ մեղրը, տես ինչ ազդեցություն ա թողնում:

Undina
29.01.2008, 18:51
Ժողովուրդ ջան…
Ինձ շաաաաաատ շտապ պետքա ԳԱՅՄԱՐԻՏ հիվանդության մասին ինֆորմացիա. Էդ ինչ հիվանդությունա՞ Վտանգավորա՞ ինչքանա տևում՞ ու ամեն ինչ…էդ շատ կարևորա… խնդրում եմ շտապ պատասխանեք… շատ շնորհակալ կլինեմ

Kita
29.01.2008, 18:53
Ինձ մի հատ կին բժիշկ կասեք, թոքերի համար հատկապես:)

Աթեիստ
29.01.2008, 18:55
Ինձ մի հատ կին բժիշկ կասեք, թոքերի համար հատկապես:)

Թոքերը տղերքն ավելի հաճույքով կլսեն: :)

StrangeLittleGirl
29.01.2008, 21:04
Ժողովուրդ ջան…
Ինձ շաաաաաատ շտապ պետքա ԳԱՅՄԱՐԻՏ հիվանդության մասին ինֆորմացիա. Էդ ինչ հիվանդությունա՞ Վտանգավորա՞ ինչքանա տևում՞ ու ամեն ինչ…էդ շատ կարևորա… խնդրում եմ շտապ պատասխանեք… շատ շնորհակալ կլինեմ
Մանե՛ ջան, արդեն թեթևակի պատասխանել եմ նամակով: Հիմա ավելի հանգամանորեն այստեղ կգրեմ: Դա քթի հարակից հայմորյան խոռոչների բորբոքումն է: Բուժելի հիվանդություն է, սակայն իմունադեֆիցիտային պայմաններում կարող է տարածվել, լուրջ հետևանքներ ունենալ: Բայց նորից կրկնում եմ. հայմորիտն ինքը բուժելի, բնակչության լայն զանգվածներ տառապում են դրանով (եղբայրս էլ է ունեցել, բուժվել է): Կարող է երբեմն լրիվ չբուժվել, անընդհատ կրկնվել (սա էլ ընկերուհուս դեպքն է. երկու տարում անընդհատ կրկնություններից հետո նոր ոնց որ վերջերս լրիվ լավացել է):

Լէգնա
30.01.2008, 15:57
Բյո'ւրս
Մի քանի տարի առաջ քնում էի փորի վրա, հետո լսեցի, որ այն լայնացնում է կողի ողերը և դա տգեղացնում է կնոջը, մի կերպ թարգեցի այդ սովորությունը / հիմա մեկ-մեկ եմ այդպես քնում/, իսկ հիմա...
Ես քնում եմ ձախ կողմի վրա շրջված, քնից երբեմն զարթնում եմ սրտիս արագ զարկերից կամ ձեռքս է թմրում / հայերեն բառը սա՞ էր/:Ինչ անում եմ, չեմ կարողանում թարգել այս սովորությունս, միևնույն է ինչպես քնեմ, շրջվում եմ ձախի վրա:
Արդյո՞ք այս սովորությունս կարող է ազդել սրտիս աշխատանքին կամ գործնեությանը` ասենք ժամացույցի հակառակ ուղղությամբ զարկվի :D

:)

Guetta
18.02.2008, 20:54
Հարգելի բժիշկներ, ապագա բժիշկներ:
Ո՞վ գիտի անվճար բժշկական գրքերի կայք` հայերեն կամ ռուսերեն լեզվով, որտեղից հնարավոր կլինի քաշել (download) բժշկական բնագավառի գրքեր:

Dr. M
19.02.2008, 00:22
ինքս էլ եմ շատ փնտրել, բայց արդյունքում ոչինչ չեմ գտել
եթե տալիս է ինչ որ բան, զիպ ֆայլի ձևով + գաղտնաբառ է ուզում, որ առնես :)

StrangeLittleGirl
19.02.2008, 00:27
Եթե կոնկրետացնես, թե ինչ է պետք, գուցե կարողանամ օգնել:

ChildOfTheSky
18.03.2008, 06:08
Հնարավո՞ր է արդյոք սրտի չարորակ ուռուցքի բուժում կամ հեռացում :

Ձայնալար
18.03.2008, 10:17
Հնարավո՞ր է արդյոք սրտի չարորակ ուռուցքի բուժում կամ հեռացում :

Կներեք ոչ մասնագիտական անպոչ գդալության համար, բայց որքան գիտետեմ սիրտը միակ օրգանն է, որի վրա ուռուցք չի լինում:

Ավելացվել է 3 րոպե անց

ինքս էլ եմ շատ փնտրել, բայց արդյունքում ոչինչ չեմ գտել
եթե տալիս է ինչ որ բան, զիպ ֆայլի ձևով + գաղտնաբառ է ուզում, որ առնես :)

Ես միհատ կայֆ ատլաս ունեմ մարդու՝ djvu ֆայլի տեսքով. մարդու ամբողջ մարմինը, բոլոր ներքին և արտաքին օրգանները, մկանները երակները իրական ֆոտոների տեսքով: Եթե պետք է, կարող եմ տրամադրել:

Ձայնալար
18.03.2008, 10:47
Կներեք ոչ մասնագիտական անպոչ գդալության համար, բայց որքան գիտետեմ սիրտը միակ օրգանն է, որի վրա ուռուցք չի լինում:

Ավելացվել է 3 րոպե անց

Ես միհատ կայֆ ատլաս ունեմ մարդու՝ djvu ֆայլի տեսքով. մարդու ամբողջ մարմինը, բոլոր ներքին և արտաքին օրգանները, մկանները երակները իրական ֆոտոների տեսքով: Եթե պետք է, կարող եմ տրամադրել:

Միհատ էլ տեղեկատու ունեմ դեղերի մասին (կարծեմ ռուսաստանում գրանցված դեղերի):

http://ihtik.lib.ru/servage_med_22dec2006.html

Այստեղ ուրիշ նյութեր կան free download ;)

Դեկադա
18.03.2008, 11:29
Հարգելի բժիշկներ ասեք խնդրում եմ .-Երեխայի մոտ փորի ցավերի հետ բարձրանում է ջերմությունը մինչև 37-38 :Բժիշկները դիագնոզել են գաստրիտ:Բայց ցավերը և ջերմությունը դեռ շարունակվում է, այսինքն նրանց տված դեղերը չեն օգնում:Արդյո՞ք սա Երևանյան հիվանդության նախանշաններ են, թե կույր աղիի բոերբոքումից էլ կարող է լինել:Արդեն մի ամիս է այս վիճակն է:Եթե կարող եք օգնեք:

StrangeLittleGirl
18.03.2008, 18:28
Հնարավո՞ր է արդյոք սրտի չարորակ ուռուցքի բուժում կամ հեռացում :
Կարծում եմ՝ հնարավոր է այնքանով, որքանով մյուս չարորակ ուռուցքների բուժումն ու հեռացումը:

Կներեք ոչ մասնագիտական անպոչ գդալության համար, բայց որքան գիտետեմ սիրտը միակ օրգանն է, որի վրա ուռուցք չի լինում:

Բգո ջան, անպոչ գդալություն անելուց առաջ գոնե մի բան հաստատ իմացիր, նոր ասա ;) Բժշկության մեջ բացարձակ ոչինչ չկա: Շա՜տ հազվադեպ, բայց լինում են ;)

Հարգելի բժիշկներ ասեք խնդրում եմ .-Երեխայի մոտ փորի ցավերի հետ բարձրանում է ջերմությունը մինչև 37-38 :Բժիշկները դիագնոզել են գաստրիտ:Բայց ցավերը և ջերմությունը դեռ շարունակվում է, այսինքն նրանց տված դեղերը չեն օգնում:Արդյո՞ք սա Երևանյան հիվանդության նախանշաններ են, թե կույր աղիի բոերբոքումից էլ կարող է լինել:Արդեն մի ամիս է այս վիճակն է:Եթե կարող եք օգնեք:

Կարող են ամենատարբեր բաներ լինել: Նախ, քանի՞ տարեկան է երեխան: Ասեմ, որ երևանյան հիվանդությունն ինքը սովորաբար նոպաներով է լինում, այսինքն՝ ցավը կարող է սկսվել, մի քանի օր տևել, հետո անցնել::
Այսպես օդի մեջ դժվար է որևէ բան ասել, դրա համար կխնդրեի պատասխանել նաև հետևյալ հարցերին. փորի ո՞ր մասն է ցավում, ընտանիքում ընդհանրապես երևանյան հիվանդություն ունեցող կա՞, փսխում կա՞, կղանքն ինչպիսի՞ն է:

ChildOfTheSky
19.03.2008, 01:01
Կարծում եմ՝ հնարավոր է այնքանով, որքանով մյուս չարորակ ուռուցքների բուժումն ու հեռացումը:

Իսկ այդպիսի դեպքերում սրտի փոխպատվաստումն իրակա՞ն է :

Դեկադա
13.04.2008, 19:34
Հարգելի բժիշկներ շատ կցանկանայի իմանալ արդյո՞ք վիտամինները հաբերի տեսքով բացի դրական ազդեցությունից օրգանիզմի վրա ունեն բացասական ազդեցություն:

Փիսիկ
13.04.2008, 21:26
Հարգելի բժիշկներ շատ կցանկանայի իմանալ արդյո՞ք վիտամինները հաբերի տեսքով բացի դրական ազդեցությունից օրգանիզմի վրա ունեն բացասական ազդեցություն:
Բարև ձեզ.
նախ, ասեմ, որ ամեն ինչ, ինչ որ քիմիական ե ունենում e իր որոշակի հետևանքն oրգանիզմի վրա. ընդհանրապես խորհուրդ չի տրվում հենց այնպես վիտամիններ ընդունել. Սակայն շատ լավ e դա անել աշնանն ու ձմրանը.

Երևանյան հիվանդուտյան կասկացների մասին, ասեմ, որ երեխային ցույց տվեք գենետիկին. Կարծեմ կենտրոնում ա գտնվում գենետիկական կլինիկան, որտեխ ել անում են համապատասխան տեստերը.

պ.ս. կներեք իհարկե, որ այ սենց արանց հրավերքի խցկվում եմ :(

Արիս
13.04.2008, 23:42
Հարգելի բժիշկներ շատ կցանկանայի իմանալ արդյո՞ք վիտամինները հաբերի տեսքով բացի դրական ազդեցությունից օրգանիզմի վրա ունեն բացասական ազդեցություն:

մի հատ ճիշտ խոսք ա, դոզան է , որ դեղը կարող է դարձնել , թույն և դոզան է , որ թույնը կարող է դարձնել դեղ... սա ամեն տեղ գործում է...
վիտամիններն ինչքան էլ որ օգտակար են, ու դրանց բացակայությունից օրգանիզմում համապատասխան բացասական փոփոխություններ են առաջանում , դրանց ավելցուկն էլ զուրկ չի բացասական երեույթներից... ընդհանուր առմամաբ , ձմռանն ու գարնանը վիտամինների օգտագործումը ցանկալի է , որովհետեև այդ սեզոօնին դրանց բացակայություն արտահայտվախ է... իսկ մյուս սեզոնն երին նպատակահարմարա բանջարեղեն ու մրգեր հաբերի փոխարեն... վիտամինների բոլոր ձևերը մարդու օրգանիզմի համար ամենահարմար հարաբերությամբ, ու զրո կալորիականությամբ պարունակում է պետրուշկան, չգիտեմ հայերեն ոնց են ասում. բայց խորհուրդ կտամ օգտագորխել ձեթով ասենք սալաթի մեջ, որովհետև կան վիտամինների ճարպալւխ տեսակներ, որոնք յուղայնության բացակայության ժամանակ կարելի է ասել , աղիներից չեն ներծծվում , ու փաստորեն ինչքան ել ուտեք մեկա իմաստ տեղ չի հասնի...

Ինչ վեաբերվում է երեղայի փորացավի հարցին...
Երեխան լուծ ունի? կամ փորկապություն, հաճախակի է? տանն ինչ որ վարակ եղել է, քանի տարեկան է երեխան?
էդ բոլորը շատ կարեվոր են... մի քիչ հարաբերական է գաստրիտի ժամանակ ջերմության բարձրացումը.... խորհուրդ կտայի մի հատ ինֆեկցիոն հիվանդանոց գնալ (Լևոն Մկրտիչովիչ -իմ իմացած ինֆեկցիոնիստների ամենալավնա, չնայած հաստատ չգիտեմ հիմա աշխատումա թե չե, որովհետեև առողջական խնդիրներ ունի...), կամ էլ հանրապետական հիվանդանօց Վիկտոր Թադեվոսովիչ Ափոյանի մոտ. ակադեմիկ մարդա ճիշտա վիրաբուժա, բայց ամեն դեպքում կօգնի... շատ լավ մարդաու շատ լավ բյիշկ Սովետի մասշտաբով հայտնի...

Hayk Avetisyan
19.05.2008, 21:52
Ձախ ձեռքիս դաստակի ծալվող մասում ուռաց մաս կա ու կողքը փոս է ընկած բավականին, համեմատելով աչ ձեռքի հետ, ձեռքս մոտավորապես 60 աստիճան ամեն անգամ ծալելուց ուժեղ ցավում է ետ մասը , կպլելուցելա ցավում բայց վոչ ամբողջ օրը, ասենք 5 ից 6 յամ հիշացնում է իրա մասին , ինչ խորհուրդ կտան բժիշկները:

Hayk Avetisyan
21.05.2008, 16:03
Ձախ ձեռքիս դաստակի ծալվող մասում ուռաց մաս կա ու կողքը փոս է ընկած բավականին, համեմատելով աչ ձեռքի հետ, ձեռքս մոտավորապես 60 աստիճան ամեն անգամ ծալելուց ուժեղ ցավում է ետ մասը , կպլելուցելա ցավում բայց վոչ ամբողջ օրը, ասենք 5 ից 6 յամ հիշացնում է իրա մասին , ինչ խորհուրդ կտան բժիշկները:

ինչ հոգատար բժիշկնր ունենք էս բաժնում, 6 օրա հարցիս չեն պատասխանել

Arthur26
23.06.2008, 10:58
Բարեվ Ձեզ,
Քրոջս մի ոտքը ամբողջությամբ վերեվից ներքեվ ուռչած է արդեն 3-րդ տարին է: Ում դիմում է արդյուք չկա:
Արդյո՞ք, ծանոթ է Ձեզ նման հիվանդությունը:
Ես ինտերնետում հանդիպեցի նկարով որ դա սլոնովոստ է կոչվում ռուսերեն (նկարով տեսա): Եվ դրա մասնագետը ֆլեբոլոգ, լիմֆոլոգ է կոչվում: Կա՞ արդյոք Հայաստանում նման մասնագետ:
Կանխավ շնորհակալ եմ:

Մարկիզ
23.06.2008, 11:05

Արթուր ջան, հիվանդության անվանումը ինձ անծանոթ է: Այդպիսի նեղ մասնագետներ ֆլեբոլոգ, լիմֆոլոգ կարծում եմ Հայաստանում դժվար լինեն: Բայց այնուամենայնիվ , քանի որ հնարավոր է այդ ամենը կապված է ավշային համակարգի եւ արյուտար համակարգի հետ, կարծում եմ, արժե դիմել հեմատոլոգիայի/արյունաբանության/ ինստիտուտ, որը գտնվում է Զեյթունում: Իսկ անոթային մասնագետի դիմե՞լ եք:

Ավելացվել է 15 րոպե անց
http://www.medkonsultant.ru/infekcia05.html
Այստեղ այդ հիվանդության մասին կա գրած:

I love love
15.08.2008, 17:10
71 ամյա տղամարդու մոտ 2 ամիս առաջ առաջացել է ոտնաթաթի սալջարդ: Ոտքն այտուցված է, մաշկի գույնը փոխված, Քայլել դժվարանում է, շատ ցավոտ է:
Ինչ խորհուրդ կտաք? Բժշկի դիմել ենք, ասել են`քայլի կանցնի ժամանակի հետ:Ռենտգենը կոտրվածք ցույց չի տվել: Կարող եք օգնել?

Մարկիզ
15.08.2008, 17:17
Նման դեպքերում խորհուրդ չի տրվում երկար քայլել, հակառակը՝ պետք է որքան հնարավոր է քիչ շարժի ոտնաթաթը…
Բայց ո՞նց ա որ 2 ամսում չի անցել…Սովորաբար այդ շրջանի («երեւի ոտքը ոլորել է») վնասվածքներն ուշ են վերականգնվում, բայց 2 ամիսը, անգամ եթե հաշվի առնենք տարիքը, էլի շատ է:

Razo
15.08.2008, 20:26
Բժիշկ ջան չես ասի, ամենահարմար գլխացավի դեղը որնա՞ :(

Գլուխս ինչքան ուժ ունի ցավումա…

StrangeLittleGirl
15.08.2008, 23:01
Նախ պետք է գլխացավի պատճառները պարզել: :)
Եթե հոգնածությունից է, ամենաճիշտը քնելն է:

Razo
16.08.2008, 12:18
Իսկ եթե ասեմ որ սա արդեն 4 օրնա ու հլը որ ոչ անալգիննա օգնել ոչ էլ ինչ որ տենց մի դեղ: Ցավի «մանթոից» էլ որ հաց չեմ ուտում ասում են սովածությունիցա: :):):)

Էլի ցավումա…:(

StrangeLittleGirl
16.08.2008, 14:37
Կարո՞ղ ես բացատրել ինչ տիպի ցավ է. գլխիդ ո՞ր մասն է ցավում, պուլսացիա կա՞, թե՞ ոչ: Փորձե՞լ ես ճնշումդ չափել: Որևէ հարված ստացե՞լ ես:

Արամ
16.08.2008, 14:39
Բյուր մի բան հարցնեմ քանի ստեղ ես, 115,75 ճնշումը 16 տարեկան տղայի համար լավա՞

StrangeLittleGirl
16.08.2008, 14:40
Հա՛, նորմալ ա :)

Արամ
16.08.2008, 14:40
Հա՛, նորմալ ա :)

աա. ինչ լավա:love

Razo
16.08.2008, 15:08
Կարո՞ղ ես բացատրել ինչ տիպի ցավ է. գլխիդ ո՞ր մասն է ցավում, պուլսացիա կա՞, թե՞ ոչ: Փորձե՞լ ես ճնշումդ չափել: Որևէ հարված ստացե՞լ ես:

Ասեմ՝ էս աչքերիս վերևի մասերը, ոնցոր էտ մասը սխմեն :(:(:(

Անտանելի ցավա…

StrangeLittleGirl
16.08.2008, 15:12
Մի հարց էլ, ու երևի կարողանամ ասել՝ ինչ անես: Երբ գլուխդ խոնարհում ես դեպի առաջ, ցավն ուժեղանու՞մ է:

Razo
16.08.2008, 15:15
Մի հարց էլ, ու երևի կարողանամ ասել՝ ինչ անես: Երբ գլուխդ խոնարհում ես դեպի առաջ, ցավն ուժեղանու՞մ է:

Ոնց էլ իմացար՝ դու հրաշք ես.

:aha

StrangeLittleGirl
16.08.2008, 15:23
:) Քթիդ մեջ ալոե կաթացրու:

Razo
16.08.2008, 15:25
:) Քթիդ մեջ ալոե կաթացրու:

Լու՞րջ: :o

StrangeLittleGirl
16.08.2008, 15:36
Լրիվ լուրջ :) Ճակատային ծոցի բորբոքում ունես: Կա՛մ մրսածություն ես տարել, բարդություն է տվել, կա՛մ էլ հենց այդտեղից է սկսվում: Իսկ նման դեպքերում ալոեն ամենալավ հակաբորբոքային միջոցն է:

Razo
16.08.2008, 15:40
Լրիվ լուրջ :) Ճակատային ծոցի բորբոքում ունես: Կա՛մ մրսածություն ես տարել, բարդություն է տվել, կա՛մ էլ հենց այդտեղից է սկսվում: Իսկ նման դեպքերում ալոեն ամենալավ հակաբորբոքային միջոցն է:

ok. Երեկոյան կփորձեմ: Շատ շնորհակալ եմ: :)

I love love
17.08.2008, 21:35
Խնդրում եմ պատասխանել: Ինձ մոտ կարճատեսություն կա -1.5: Ակնոց չեմ կրում, անհրաժեշտությունը չեմ զգում: Հնարավոր է տեսողությունը տուժի դրանից? Եվ ևս մեկը` գալիս է մի տարիք 40-ից հետո, երբ գրեթե բոլորի մոտ առաջանում է հեռատեսություն: Կարճատես մարդու մոտ հնարավոր է չեզոքացում տեղի ունենա,այսինքն հեռատեսությունը չեզոքացնի կարճատեսությանը: Նախապես շնորհակալ եմ:

Մարկիզ
17.08.2008, 21:37

Կոնկրետ ես խորհուրդ կտամ դիմել լավ ակնաբույժի…
Ես ինքս խորհուրդ չեմ կարող տալ::)

I love love
17.08.2008, 22:28
Մարկիզ Կոնկրետ ես խորհուրդ կտամ դիմել լավ ակնաբույժի…
Ես ինքս խորհուրդ չեմ կարող տալ::)

Շնորհակալ եմ:)

I love love
22.08.2008, 10:47
Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է 4-5 ամսեկան երեխան բացի կրծքից ուրիշ ինչ պետք է ուտի:

Մարկիզ
22.08.2008, 10:51
Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է 4-5 ամսեկան երեխան բացի կրծքից ուրիշ ինչ պետք է ուտի:
Դիմիր մասնագետի::)

Economist
22.08.2008, 11:27
Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է 4-5 ամսեկան երեխան բացի կրծքից ուրիշ ինչ պետք է ուտի:
Քույրս փոքր երեխաներ ունի ու մի քիչ գիտեմ:ok
Էդ տարիքում բացի կրծքից կարելի է տալ մրգերի հյութեր, թեյ/շատ նոսր/, քերուկներ՝ ասենք խնձորի կամ գազարի,մանի կաշա, բրինձ կամ գրյեչկա/նախօրոք մանրացված/, հետո հացի կտորներ տվեք իր ձեռքը թող կրծմրծի:)
Էս սեզոնին մի չարաշահեք վարունգը, խաղողը, ձմերուկը, լոլիկը, ելակը... ու մի բան էլ էդ տարիքում վտանգավոր է երեխային տալ մեղր ու ձու, քանի որ դրանք կարող են երեխայի մոտ ալերգիկ երևույթներ առաջացնել:ok

Մեղապարտ
24.08.2008, 02:16
Արդեն 10 օր կլինի աշխատունակություս սատիկ ընկել է 200 էջից ավել չեմ կարողա նում կարդալ ,սնվում եմ սովորականի պես, չեմ ծխում ակոհոլ չեմ օգտագործում:
Ցրվածություն եմ զգում :
Ինչ՞ խորհուրդ կտաք:think

StrangeLittleGirl
24.08.2008, 02:36
Հարգելի՛ Վանական,
ցավոք սրտի, Աստված մարդու՝ մտավոր աշխատանք կատարելու հնարավորությունները սահմանափակ է ստեղծել: Եվ եթե Դուք անցյալում կարողանում էիք օրը 400 էջ կարդալ, ապա կարելի է միայն ողջունել, որովհետև դա նշանակում է, որ Նա Ձեզ բացառիկ պարգև է տվել: Իսկ աշխատունակության կտրուկ իջեցումը հավանաբար պատիժ է: Փորձեք մտաբերել. վերջին օրերին ի՞նչ մեղք եք գործել: Հավանաբար ծանրագույնն այն է, որ ամբողջովին նվիրվելով ուղեղին՝ մոռացել եք մնացած օրգանների, մասնավորապես՝ մկանների մասին: Նրանք անգործությունից Ձեզ ցրվածության են հասցրել: Փորձեք օրը 2-3 ժամ քայլել, գուցե դա փրկի Ձեզ:

Goga
25.08.2008, 17:37
Չէի հավատում, երբ ասում էին, որ բժիշկները ոչինչ չեն հասկանում, իսկ հիմա:(
Ինձ անհրաժեշտ է մաշկայինի լավ մասնագետի տեղ, ո՞վ գիտի:
Վրաս արդեն երկու շաբաթից ավելի է, ալերգիայի պես ցան է եղել, դիմեցի բժշկի, առանց երկար զննելու կարծես հասկացավ ինչ է և դեղեր նշանակեց՝ Уголь активированный,
Эритромицин և Эролин, դրանք ընդունելուց, ոչ մի փոփոխություն չնակետցի և դիմեցի այսօր այլ բժշկի, նա ասաց որ նշանակված դեղերը սխալ են և այլ հիվանդության համար:[ Ինքն էլ ախտորոշեց, որ ալերգիա չի դա, մաշկային ինչ որ հիվանդություն, որը կարող է առաջանալ շատ լողանալուց, արդյոք կա՞ այդիպիսի բան:think Չգիտեմ ինչպես վարվեմ, մտածում եմ այլ բժշկի մոտ գնամ, ինքն էլ ուրիշ բան կասի:8 Ընդունեմ այս բուժումը, բա որ սա էլ մյուսի պես սխալ լինի:8 Եթե կարող եք, օգնեք ակումբի բժիշկներ:)

StrangeLittleGirl
25.08.2008, 20:54
Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է 4-5 ամսեկան երեխան բացի կրծքից ուրիշ ինչ պետք է ուտի:
Նոր տեսա էս :) Շատ կարևոր է, որ մինչև երեխան նոր սննդատեսակին չսովորի, հաջորդին չանցնեք: Կարելի է, օրինակ, որևէ մրգային (ասենք, խնձորի) պյուրե պատրաստել, սկսել օրական մեկ գդալից, կամաց-կամաց ավելացնել: Եթե օրգանիզմը լավ ընդունի, լուծ-մուծ չլինի, կարելի է ավելացնել հաջորդ սննդատեսակը: Օրինակ, բրնձով շիլան: Ու այդպես շարունակ… Մինչև կամաց-կամաց կաթի քանակը կրճատվի, դրսից ներմուծված սնունդը շատացվի: Մեկ տարեկանից արդեն երեխան կարող է ընդհանուր սեղանին նստել:

Չէի հավատում, երբ ասում էին, որ բժիշկները ոչինչ չեն հասկանում, իսկ հիմա
Ինձ անհրաժեշտ է մաշկայինի լավ մասնագետի տեղ, ո՞վ գիտի:
Վրաս արդեն երկու շաբաթից ավելի է, ալերգիայի պես ցան է եղել, դիմեցի բժշկի, առանց երկար զննելու կարծես հասկացավ ինչ է և դեղեր նշանակեց՝ Уголь активированный,
Эритромицин և Эролин, դրանք ընդունելուց, ոչ մի փոփոխություն չնակետցի և դիմեցի այսօր այլ բժշկի, նա ասաց որ նշանակված դեղերը սխալ են և այլ հիվանդության համար Ինքն էլ ախտորոշեց, որ ալերգիա չի դա, մաշկային ինչ որ հիվանդություն, որը կարող է առաջանալ շատ լողանալուց, արդյոք կա՞ այդիպիսի բան Չգիտեմ ինչպես վարվեմ, մտածում եմ այլ բժշկի մոտ գնամ, ինքն էլ ուրիշ բան կասի Ընդունեմ այս բուժումը, բա որ սա էլ մյուսի պես սխալ լինի Եթե կարող եք, օգնեք ակումբի բժիշկներ
Գոգա ջան, ի՞նչ նկատի ունես՝ ասելով ալերգիայի պես ցան: Պատկերացրու, մաշկային հիվանդությունները բավական դժվար է ախտորոշել: Պետք չէ իզուր բժիշկներին մեղադրել:

Բայց եթե լավ մաշկաբան ես ուզում… Մեր Հովուլիկը մաշկավեներաբան է: Կարող ես նրան մեյլ գրել, գուցե կօգնի: Չեմ ասում զանգես, որովհետև ինչքան գիտեմ համարը փոխել է: Իսկ էդ բոլոր տեղեկությունները սեռական առողջության թեմայում կան:

I love love
27.08.2008, 09:51
StrangeLittleGirl; Շատ կարևոր է, որ մինչև երեխան նոր սննդատեսակին չսովորի, հաջորդին չանցնեք: Կարելի է, օրինակ, որևէ մրգային (ասենք, խնձորի) պյուրե պատրաստել, սկսել օրական մեկ գդալից, կամաց-կամաց ավելացնել: Եթե օրգանիզմը լավ ընդունի, լուծ-մուծ չլինի, կարելի է ավելացնել հաջորդ սննդատեսակը: Օրինակ, բրնձով շիլան: Ու այդպես շարունակ… Մինչև կամաց-կամաց կաթի քանակը կրճատվի, դրսից ներմուծված սնունդը շատացվի: Մեկ տարեկանից արդեն երեխան կարող է ընդհանուր սեղանին նստել:

Շնորհակալ եմ

Երևան Ջան
28.08.2008, 03:44
Բարև Ձեզ
Հարց ունեմ շատ անհանգստացնող

Ուրեմն ծանոթներիցս մեկի մարմնի վրա ժամանակ առ ժամանակ ինչ որ բաներ էին առաջանում, վարդագույն, ոնց որ վառված կլոր սպիներ լինեն ու մի քանի օրում տարածությունը մեծանում է մեծ կլորներ է մնում մարմնի վրա, որոշ ժամանակ անցնելուց հետո շատ է բացանում գույնը ու չի երևում մարմնի վրա
Գնաց մաշկային բժշկի մոտ, նայել էր ասել էր թե սնկային է, ոչ մի բուժում չի շանակել ուղղակի կրեմներ էր նշանակել որ հենց սկսվի ուղղակի քսի այդ մասի վրա որ անցնի
Եթե բժիշկը ճիշտ է ասել, որ սնկային է ինչպե՞ս կարելի է անցկացնել այն, ոչ թե հենց դուրս տա քսի անցնի այլ վերջնականապես անցնի հիվանդությունը :(

StrangeLittleGirl
28.08.2008, 12:08
ոչ մի բուժում չի շանակել ուղղակի կրեմներ էր նշանակել
Ո՞նց ոչ մի բուժում չի նշանակել: Բա կրեմը բուժում չէ՞:
Սնկային հիվանդությունը խաղ ու պար չէ: Շատ ճիշտ բուժում է նշանակել բժիշկը, թող հետևի դրան :)

Lapterik
28.08.2008, 12:16
Էրեխեք ինձ մի հատ տեղը տեղին բացատրեք էլի, ոնցա մարդ չաղանում ու արդյոք մրգերը չաղացնում են՞, մի 2 օր առաջ լսեցի, որ ձմերուկը չաղացնում ա, էտ ճիշտ ա՞: Թարսի պես էլ ես էնքան միրգ եմ ուտում, բա որ չաղանամ :(

StrangeLittleGirl
28.08.2008, 12:25
Աննա ջան, էդ չաղանալը քեզ մոտ արդեն կպչուն միտք է դարձել: Խնդրում եմ, էդքան ծանր մի տար ամեն ինչ: Մրգերը հեչ էլ չեն չաղացնում, ինչքան ուզում ես, կեր: Իսկ եթե իսկապես ուզում ես չչաղանալ, ոչ թե սննդի սահմանափակումներ դիր, այլ որևէ սպորտով զբաղվիր ;)

Երևան Ջան
28.08.2008, 13:02
Ո՞նց ոչ մի բուժում չի նշանակել: Բա կրեմը բուժում չէ՞:
Սնկային հիվանդությունը խաղ ու պար չէ: Շատ ճիշտ բուժում է նշանակել բժիշկը, թող հետևի դրան :)

Իսկ սնունդը կապ չունի՞
Կրեմների մեջ կան հորմոններ շատը դրա պատճառով չի ուզում օգտագործի
Կա՞ ուիրշ բուժման միջոց

StrangeLittleGirl
28.08.2008, 13:16
Իսկ սնունդը կապ չունի՞
Ունի: Պետք է վիտամիններով հարուստ սնունդ ստանալ:

Կրեմների մեջ կան հորմոններ շատը դրա պատճառով չի ուզում օգտագործի
Էդ հորմոնները մենակ տեղային ազդեցություն են թողնում, ամբողջ օրգանիզմին գրեթե վնաս չեն տալիս:

Կա՞ ուիրշ բուժման միջոց
Բուժման հիմնական միջոցը հակասնկային քսուքներն են: Կարծում եմ՝ այդ կրեմների բաղադրության մեջ պետք է որ լինեն հակասնկային բաղադրամասեր: Սովորաբար երբ հակասնկային քսուքները չեն օգնում, նշանակում են նաև բերանով ընդունելու հակասնկային դեղեր:

Երևան Ջան
28.08.2008, 13:17
Էրեխեք ինձ մի հատ տեղը տեղին բացատրեք էլի, ոնցա մարդ չաղանում ու արդյոք մրգերը չաղացնում են՞, մի 2 օր առաջ լսեցի, որ ձմերուկը չաղացնում ա, էտ ճիշտ ա՞: Թարսի պես էլ ես էնքան միրգ եմ ուտում, բա որ չաղանամ :(

Մրգերը ԱՅՈ կարող են պատճառ հանդիսանալ, որպեսզի մարդ գիրանա
Եթե ունես գիրանալու հակում խորհուրդ կտամ 7-ից հետո չուտես այնպիսի մրգեր կամ ուտեստներ որոնք շատ կալորիա ունեն,
Չնայած նրան որ ձմերուկի 92 % -ը ջուր է, այն նաև քաղցր է: Որն էլ կարող է գիրացնել քեզ:
Ձմերուկն օգտագործել են իբրև դեղամիջոց` հաշվի առնելով նրա՝ օրգանիզմը մաքրող հատկությունը, եթե օգտագործվի շարունակաբար` ուտելուց առաջ:
Հին Արևելքում ձմերկուկն օգտագործել են սրտի, թոքերի, լյարդի, երիկամների, հոդերի և այլ հիվանդությունների բուդման համար: Բայց ոչ թե գիշերն են կերել այլ խորհուրդ է տրվում միրգ ուտել մեկ կամ կես ժամ ճաշելուց առաջ

Նաև խորհուրդ կտամ երեկոյան չուտել բանան, մանգո, եմիշ, տանձ, խաղող,

StrangeLittleGirl
28.08.2008, 13:24
Հարգելի Երևան ջան, դու բժի՞շկ ես:

Կարծում եմ պետք է իմանաս, որ ոչ մի միրք շատ կալորիա չունի :D Ինչ վերաբերում է նրանց բաղադրության մեջ մտնող քաղցրին, այն երբեք չես կարող համեմատել շոկոլադի կամ, ասենք, կոնֆետի քաղցրի հետ: :D

Երևան Ջան
28.08.2008, 13:48
Հարգելի Երևան ջան, դու բժի՞շկ ես:

Կարծում եմ պետք է իմանաս, որ ոչ մի միրք շատ կալորիա չունի :D Ինչ վերաբերում է նրանց բաղադրության մեջ մտնող քաղցրին, այն երբեք չես կարող համեմատել շոկոլադի կամ, ասենք, կոնֆետի քաղցրի հետ: :D

Սովորում եմ բժշկական գծով
Ի՞նչ կար զարմանալու

Դուք այդպես էլ իմացեք.
Դեպքերը ցույց են տվել որ երեկոյան մրգեր ուտելով մարդիկ նույնպես գիրանում են և եթե տեղյակ չեք կան մրգեր որոնք ունեն բավականին բարձր կալորիականություն

StrangeLittleGirl
28.08.2008, 14:14
Դեպքերը ցույց են տվել որ երեկոյան մրգեր ուտելով մարդիկ նույնպես գիրանում են և եթե տեղյակ չեք կան մրգեր որոնք ունեն բավականին բարձր կալորիականություն
Համեմատական կարգով բանանն ավելի բարձր կալորիականություն ունի, քան խնձորը, բայց դա շատ քիչ է շոկոլադի կամ հացի բարձր կալորիականության հետ համեմատելու համար:

Իսկ ինչո՞վ ես բացատրում, որ երեկոյան կերած մրգերը գիրացնում են: Ախր մեջը բան չկա, որ գիրացնի:

Ֆրեյա
28.08.2008, 16:36
:)Եթե ձմերուկից էլ է մարդ չաղանում, դուրս է գալիս, էլ ընդհանրապես ոչինչ չպետք է ուտի, որովհետև մնացած ամենիչնչից 100 անգամ ավելի շատ կչաղանա :(

Արամ
28.08.2008, 16:37
ժող, ես ինչքան ասես ուտում եմ, դա-ե չաղ մարդուց էլ շատ եմ ուտում, բայց 15 տարեկան եմ 55 կիլո եմ

StrangeLittleGirl
28.08.2008, 16:39
Արամ ջան, կա նաև գենետիկա և ապրելակերպ (բացի սննդից), որոնք նպաստում կամ խոչընդոտում են չաղանալուն: