PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր բժիշկներին

Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8] 9 10 11

Arpine
03.07.2013, 23:33
Բժիշկներ ջան, կա՞ ինչ-որ ցավազրկող դեղ նախատեսված դեղերից ալերգիա ունեցողների համար: Այն դեպքում, երբ ալերգիան հիմնականում նման ցավազրկող դեղերից է/անալգին, ասկոֆեն/:

StrangeLittleGirl
04.07.2013, 00:58
Հարգելի բժիշկներ բ-կոմպլեքս, էլեուտեռակոկ, ժենշեն - այսպիսի պրեպարատներ արժե՞ ընդունել առանց բժշկի նշանակման՝ ընդհանուր իմունիտետի բարելավման համար: Կա՞ն արդյոք ինչ որ հակացուցումներ:
Չէ: Բժշկի նշանակմամբ էլ չարժե: Դրանք սուտի դեղեր են: Իմունիտետի բարելավման համար պետք ա ճիշտ սնվել, նորմալ քնել ու նորմալ հանգստանալ: Իսկ եթե ավելի լուրջ խնդիրներ կան, դիմել բժշկի:

Բժիշկներ ջան, կա՞ ինչ-որ ցավազրկող դեղ նախատեսված դեղերից ալերգիա ունեցողների համար: Այն դեպքում, երբ ալերգիան հիմնականում նման ցավազրկող դեղերից է/անալգին, ասկոֆեն/:
Դրանք ախմախ դեղեր են: Ես կարամ ուրիշ դեղեր ասեմ, բայց չեմ երաշխավորում, որ ալերգիա չի լինի:

Second Chance
04.07.2013, 17:07
Չէ: Բժշկի նշանակմամբ էլ չարժե: Դրանք սուտի դեղեր են: Իմունիտետի բարելավման համար պետք ա ճիշտ սնվել, նորմալ քնել ու նորմալ հանգստանալ: Իսկ եթե ավելի լուրջ խնդիրներ կան, դիմել բժշկի:
:

Նման պատասխան չէի սպասում :)) Իսկ ինչ անել երբ չի ստացվում այդ պայմաններն ապահովել՝ հատկապես նորմալ քնել ու հանգստանալ?

StrangeLittleGirl
04.07.2013, 18:46
Նման պատասխան չէի սպասում :)) Իսկ ինչ անել երբ չի ստացվում այդ պայմաններն ապահովել՝ հատկապես նորմալ քնել ու հանգստանալ?
Փորձել նենց անել, որ ստացվի:

StrangeLittleGirl
04.07.2013, 18:48
Նման պատասխան չէի սպասում :)) Իսկ ինչ անել երբ չի ստացվում այդ պայմաններն ապահովել՝ հատկապես նորմալ քնել ու հանգստանալ?
Փորձել նենց անել, որ ստացվի:

Brian_Boru
05.07.2013, 02:13
Հարգելի բժիշկներ բ-կոմպլեքս, էլեուտեռակոկ, ժենշեն - այսպիսի պրեպարատներ արժե՞ ընդունել առանց բժշկի նշանակման՝ ընդհանուր իմունիտետի բարելավման համար: Կա՞ն արդյոք ինչ որ հակացուցումներ:
«Իմունոմոդուլյատորներ» կոչվածները մեծամասնությամբ ոչ բժշկական բլթեր են (ֆուֆլոմիցիններ) :): Առողջ մարդու մոտ իմունիտետը նորմալ ա: Պետք է այնպես անել, որ չիջնի, ոչ թե բարջրացնել:
Բ-կոմպլեքսը կարող է օգնել, եթե պակասություն կա դրանց:

Նաիրուհի
08.07.2013, 11:46
Երեկ առավոտյան ոտքս ինչ-որ անհայտ արարած է կծել, չեմ էլ զգացել, ամբողջ օրվա ընթացքում բան չեմ զգացել, բայց քնելուց առաջ սկսեց սարսափելի քոր գալ։ Հիմա ոտքիս էդ հատվածն ահավոր այտուցված է, ավելի տաք, քարացած, ու ցավում է, երբ փորձում եմ քայլել։
Կծածի մասում կարծես փոքր արնազեղում լինի մաշկիս տակ. մոտ կես քառ. սմ մակերեսով կապտած է, երեկ էլ միայն նկատել եմ, որ էդ հատվածում մի կաթիլ արյուն կա մաշկիս վրա, բայց բանի տեղ չդրեցի։

Հարց. ի՞նչ կարելի է անել էս դեպքում, գոնե մինչև վաղը, որովհետև էսօր հիվանդանոց գնալ չեմ կարող։

Նույն տիպի մի բան էլ անցած տարի էր եղել, մոտավորապես նույն տեղում, մի քանի օր ուշացրի հիվանդանոց գնալն ու ստիպված եղա մի քանի օր կաթիլային ներարկումներ ստանալ։ :(

Հա, նախապես ասեմ, որ չեմ տեսել՝ ինչ է կծել, կծած տեղը կոճիցս մոտ տասը սմ վերև է, կծելուց ցավ չեմ զգացել։

StrangeLittleGirl
08.07.2013, 13:02
Որևէ հակալերգիկ դեղ խմի: Ասենք, սուպրաստին:

Իսկ կաթիլային ինչի՞ համար էին միացրել :'

Նաիրուհի
08.07.2013, 13:50
Որևէ հակալերգիկ դեղ խմի: Ասենք, սուպրաստին:

Իսկ կաթիլային ինչի՞ համար էին միացրել :'

Էնպես էր այտուցվել ու քարացել, որ հազիվ էի քայլում։ Ասացին, որ կարող է ավշային հանգույցներս վնասվեն (եթե ճիշտ եմ հիշում), մի քանի օր ծանրաբեռնել չէր կարելի, ու պիտի ողջ օրը ոտքս բարձր պահած պառկեի։

keyboard
08.07.2013, 13:55

Էդ սաղ հեծանիվ քշելուց ա, տենց որ մի քանի հոգով գնում եք, մենակ-մենակ, դրա համար էլ ես կենդանիներին ուղարկում եմ, որ ձեզ կծեն:

Նաիրուհի
08.07.2013, 13:57
Էդ սաղ հեծանիվ քշելուց ա, տենց որ մի քանի հոգով գնում եք, մենակ-մենակ, դրա համար էլ ես կենդանիներին ուղարկում եմ, որ ձեզ կծեն:

Էդ կենդանիներին ուղարկելու տեղը դու արի, հեծանիվ էլ կքշես ձեռի հետ :)

StrangeLittleGirl
08.07.2013, 14:10
Էնպես էր այտուցվել ու քարացել, որ հազիվ էի քայլում։ Ասացին, որ կարող է ավշային հանգույցներս վնասվեն (եթե ճիշտ եմ հիշում), մի քանի օր ծանրաբեռնել չէր կարելի, ու պիտի ողջ օրը ոտքս բարձր պահած պառկեի։

Մեկ ա, կաթիլայինի իմաստը չեմ հասկանում: Ամեն դեպքում, որևէ հակահիստամինային դեղ խմի, պիտի որ լավ լինես: Կարող ա դեղից շշմես, չվախենաս, էդ դեղերը տենց են:

Անվերնագիր
08.07.2013, 22:03
Սիրելի բժիշկներ, ծովափում ոտքս միամիտ փուշ մտավ, էկա տուն բզբզեցի, բայց տենց էլ չկարողացա հանել: Ասածս ինչ ա, կարո՞ղ ա բութս կտրեն, թե ինքնիրեն դուրս կգա սրիկան (հիվանդանոցի զահլա չունեմ) :))

StrangeLittleGirl
08.07.2013, 22:06

կարող ա :))
կարա փուշը տարիներով մնա մաշկիդ տակ, վնաս չտա: բայց ավելի հավանական ա, որ կբորբոքվի, կթարախակալի, ու դու կգնաս բժշկի, որ կտրի, հանի փուշը ;)

Անվերնագիր
08.07.2013, 22:10
կարող ա :))
կարա փուշը տարիներով մնա մաշկիդ տակ, վնաս չտա: բայց ավելի հավանական ա, որ կբորբոքվի, կթարախակալի, ու դու կգնաս բժշկի, որ կտրի, հանի փուշը ;)
հիմա, ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ կարելի ա անել

StrangeLittleGirl
08.07.2013, 22:15
հիմա, ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ կարելի ա անել

1. սպասել լավ թարախակալի, հետո գնալ բժշկի
2. անմիջապես գնալ բժշկի

իհարկե, կարելի ա հակասեպտիկ լուծույթներով վերքը մշակել, բայց դե մեկ ա դա փուշը դուրս չի բերի:

keyboard
08.07.2013, 23:10
Սիրելի բժիշկներ, ծովափում ոտքս միամիտ փուշ մտավ, էկա տուն բզբզեցի, բայց տենց էլ չկարողացա հանել: Ասածս ինչ ա, կարո՞ղ ա բութս կտրեն, թե ինքնիրեն դուրս կգա սրիկան (հիվանդանոցի զահլա չունեմ) :))

Ես չեմ ջոգում, էս բժիշկների վրա կայֆավատի թեման ա?
Մեկ էլ էն հոդվածն էր, որ Լյուքսեմբուրգում ծովափեր ու զալատիե պիսկի են հայտնաբերել :D

Անվերնագիր
08.07.2013, 23:17
Ես չեմ ջոգում, էս բժիշկների վրա կայֆավատի թեման ա?
Մեկ էլ էն հոդվածն էր, որ Լյուքսեմբուրգում ծովափեր ու զալատիե պիսկի են հայտնաբերել :D
Սևանում պիտի գոհ լինես, որ ոտքդ մենակ փուշ ա մտել :))

Freeman
09.07.2013, 13:19
հիմա, ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ կարելի ա անել

կողքերից եթե էդ տեղը սեղմես, ուժեղ ցավում ա, բայց փուշը դուրս ա գալիս:) բայց հետո հակասեպտիներով էդ տեղով անցի: Էդ իմ փորձից էր, իսկ որպես բժշկության հետ կապ ունեցող մարդ խորհուրդ կտամ տանես հանեն/մշակեն/կտրեն(ոտքերդ):)

Անվերնագիր
09.07.2013, 17:45
կողքերից եթե էդ տեղը սեղմես, ուժեղ ցավում ա, բայց փուշը դուրս ա գալիս:) բայց հետո հակասեպտիներով էդ տեղով անցի: Էդ իմ փորձից էր, իսկ որպես բժշկության հետ կապ ունեցող մարդ խորհուրդ կտամ տանես հանեն/մշակեն/կտրեն(ոտքերդ):)
արդեն տարել/հանել/մշակել/ եմ, քիչ մը ցաված, բայց զաթո հանգիստ եմ :), ապլիպիխայ փուշ/նետ/ էր

komitasci
15.07.2013, 15:52
Հարգելի բժիշկներ ինձ հետաքրքրում է, որքանո՞վ է արդարացված վիտամին Բ12-ի առանց բժշկի նշանակման ներարկումը և ի՞նչ հաճախականությամբ է ցանկալի: Հիմնական նպատակը մկանների զարգացման համար է:Շնորհակալ եմ

StrangeLittleGirl
15.07.2013, 15:56

Չի կարելի: Վիտամին B12-ը մկանների հետ կապ չունի: Եթե ուժեղ մկաններ եք ուզում, սպորտով զբաղվեք:

komitasci
15.07.2013, 22:49
Չի կարելի: Վիտամին B12-ը մկանների հետ կապ չունի: Եթե ուժեղ մկաններ եք ուզում, սպորտով զբաղվեք:

բայց փորձողներ են եղել, օգնելա

StrangeLittleGirl
15.07.2013, 22:57
բայց փորձողներ են եղել, օգնելա
Դե ի՞նչ ասեմ: Եթե փորձողներին ավելի եք վստահում, արեք, ոնց ճիշտ եք գտնում: Որպես բժիշկ խորհուրդ չեմ տալիս: Հետևանքների համար էլ պատասխանատու չեմ:

komitasci
15.07.2013, 23:27
Դե ի՞նչ ասեմ: Եթե փորձողներին ավելի եք վստահում, արեք, ոնց ճիշտ եք գտնում: Որպես բժիշկ խորհուրդ չեմ տալիս: Հետևանքների համար էլ պատասխանատու չեմ:
Լավ, շնորհակալ եմ: Ուղղակի կարդացել էի, որ օրգանիզմը բ12 չի սինթեզում, սննդի մեջ էլ քիչ քանակությամբ է: Իսկ այնուամենայնիվ, վիտամինները վնասակար կարող են լինել?

StrangeLittleGirl
15.07.2013, 23:31
Լավ, շնորհակալ եմ: Ուղղակի կարդացել էի, որ օրգանիզմը բ12 չի սինթեզում, սննդի մեջ էլ քիչ քանակությամբ է: Իսկ այնուամենայնիվ, վիտամինները վնասակար կարող են լինել?

Եթե վիտամին B12-ի ախտորոշված անբավարարություն չկա, չարժե դրսից ընդունել: Ինչքան պետք է, սննդի հետ մտնում է: Համենայնդեպս, մկաններ ունենալու համար վիտամին B12 կուլ տալ հեչ խորհուրդ չէի տա:

Հա՛, դրսից ընդունված վիտամինների չարաշահումը կարող է վնասակար լինել:

komitasci
15.07.2013, 23:34
Եթե վիտամին B12-ի ախտորոշված անբավարարություն չկա, չարժե դրսից ընդունել: Ինչքան պետք է, սննդի հետ մտնում է: Համենայնդեպս, մկաններ ունենալու համար վիտամին B12 կուլ տալ հեչ խորհուրդ չէի տա:

Հա՛, դրսից ընդունված վիտամինների չարաշահումը կարող է վնասակար լինել:

շնորհակալ եմ

Second Chance
22.07.2013, 16:38
Երիտասարդ տարիքում առիթմիան ինչի՞ց կարող է առաջանալ: Օստրեխոնդրոզը կամ ողնաշարի խնդիրները կարո՞ղ են նպաստել:

StrangeLittleGirl
22.07.2013, 16:54
Երիտասարդ տարիքում առիթմիան ինչի՞ց կարող է առաջանալ: Օստրեխոնդրոզը կամ ողնաշարի խնդիրները կարո՞ղ են նպաստել:

Կարող են: Հազար ու մի պատճառ կարա լինի՝ սկսած էլեկտրոլիտների դիսբալանսից, վերջացրած հորմոնալ խանգարումներով:

Second Chance
22.07.2013, 17:01
Կարող են: Հազար ու մի պատճառ կարա լինի՝ սկսած էլեկտրոլիտների դիսբալանսից, վերջացրած հորմոնալ խանգարումներով:
Էլոկտրոլիտների դիսբալանսը չիմացա ինչ էր, բայց հորմոնալ առումով նախկինում վահանագեղձի հետ կապված թեթև խնդիրներ եղել են..

StrangeLittleGirl
22.07.2013, 17:28
Էլոկտրոլիտների դիսբալանսը չիմացա ինչ էր, բայց հորմոնալ առումով նախկինում վահանագեղձի հետ կապված թեթև խնդիրներ եղել են..

Շատ հավանական ա, որ դա ա պատճառը, ու խնդիրը հիմա էլ կա:

enna
07.08.2013, 13:56
աաա,ես արդեն գժվում եմմմմ:Արդեն քանի օրա ականջիս մի հատված կա ցավումա:Անտանելիա,պահեր կան ցավը տարածվումա ու գլուխս էլ հետնա սկսում ցավալը:Ինձ թվաց կանցնի,բայց գնալովցավը ավելիա սրանում:Ինչի՞ց կլինի:Նշված տեղնա ցավում 55858
Կանխավ շնորհակալություն:

enna
07.08.2013, 14:13

մեկը չկա՞ պատասխանի:cry

Նարե91
07.08.2013, 14:16
մեկը չկա՞ պատասխանի:cry

Ես բժիշկ չեմ ու հեռու եմ բժշկությունից, բայց մի սնեց հարց եմ ուզւոմ տալ, վերջին շրջանում գրիպով հիվանդացել ե՞ս… Կարողա դրա հետևանք էլ լինի

enna
07.08.2013, 14:22
Ես բժիշկ չեմ ու հեռու եմ բժշկությունից, բայց մի սնեց հարց եմ ուզւոմ տալ, վերջին շրջանում գրիպով հիվանդացել ե՞ս… Կարողա դրա հետևանք էլ լինի
հնարավորա:8

Նարե91
07.08.2013, 14:25
հնարավորա,քիթս իրա ֆունկցիան լավ չի կատարում:Միշտ ամ անգինա եմ,կամ գրիպպ::8

Կարողա :( սպասենք մեր ակումբի բժիշկներից կգան ու քեզ մի լավ խորհուրդ կտան, բայց ամենճիշտը բժշկի մոտ գնալն ա, եթե էս ընթացքում չանցնի… քեզ առողջություն

enna
07.08.2013, 14:33
Կարողա :( սպասենք մեր ակումբի բժիշկներից կգան ու քեզ մի լավ խորհուրդ կտան, բայց ամենճիշտը բժշկի մոտ գնալն ա, եթե էս ընթացքում չանցնի… քեզ առողջություն
Սպասենք:
Շնորհակալ եմ:
Հ.Գ.կգնայի բժշկի,եթե բժշկի տեղ իմանայի :))

Rhayader
07.08.2013, 15:30
աաա,ես արդեն գժվում եմմմմ:Արդեն քանի օրա ականջիս մի հատված կա ցավումա:Անտանելիա,պահեր կան ցավը տարածվումա ու գլուխս էլ հետնա սկսում ցավալը:Ինձ թվաց կանցնի,բայց գնալովցավը ավելիա սրանում:Ինչի՞ց կլինի:Նշված տեղնա ցավում 55858
Կանխավ շնորհակալություն:

Եվրասխյան խողովակների բորբոքում, հավանաբար: Գնում ես քիթ-կոկորդ-ականջ բժշկի մոտ մոտակա պոլիկլինիկայում:

enna
07.08.2013, 15:55
Եվրասխյան խողովակների բորբոքում, հավանաբար: Գնում ես քիթ-կոկորդ-ականջ բժշկի մոտ մոտակա պոլիկլինիկայում:
Շնորհակալ եմ:

Freeman
07.08.2013, 17:00
մեկը չկա՞ պատասխանի:cry

Երևի միջին ականջի բորբոքում ա (միջին օտիտ): Գնա ԼՕՌ բժշկի մոտ, թող նայեն հաստատ ասեն, երևի մի երկու դեղ կտան կաթացնես:

Ռուֆուս
07.08.2013, 17:07
Բժիշկներ ջան, ոտքերի crampներից (հայերեն չգիտեմ, ռուսերեն судорога) ո՞նց ազատվեմ։ Աշնանը երբ մոտս սարսափելի ստրեսային վիճակ էր մի քանի անգամ գիշերները վեր եմ թռել անտանելի ցավերից։ Բայց դրանից հետո էլ չկրկնվեցին, մինչև անցած գիշեր։ Ցավն էնքան ուժեղ էր, որ նույնիսկ գոռացել եմ, սիրտս քիչ էր մնում վատանար, ոտքս ընդհանրապես չէի կարողանում շարժել, մի տաս րոպե հետո նոր մկաններս քիչ քիչ թուլացան, բայց մինչև հիմա էդ բութ ցավը զգում եմ։ Հիմա վախենում եմ էս գիշեր էլ նույնը կրկնվի։

Պատճառները չգիտեմ, վրոդի ստրես չեմ տանում, դեպրեսիայի մեջ չեմ, նորմալ սնվում եմ, օրեկան էլ իմ նորմայի չափով եմ քայլում։ Կամ գոնե ասեք, եթե կրկնվի ի՞նչ անեմ, որ մկաններս թուլանան, ախր ընդհանրապես չեմ կարողանում ոտքս շարժել :(

Նախկինում նման պրոբլեմներ չեմ ունեցել, հղի էլ չեմ

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Rhayader
07.08.2013, 18:32
Աղ շա՞տ ես օգտագործում:

Ռուֆուս
07.08.2013, 19:07
Չէ, նորմալ, ոնց որ միշտ

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Rhayader
07.08.2013, 19:27
Չեմ ուզում մասսաժներ խորհուրդ տալ, մեկ էլ տեսար՝ տրոմբ լինի: Փորձի կալցիումն ու կալիումը ավելացնել, պակասեցնել մագնեզիումը սննդացանկի մեջ: Հեղուկ ավելի շատ օգտագործի: Եթե չօգնեց, արյունատար համակարգ կամ սիրտ:

Ռուֆուս
07.08.2013, 19:40
Չնեղանաս, բայց կսպասեմ ակումբի բժիշկներն էլ մի բան ասեն, թե չէ վիկին ես էլ եմ քրքրել։ Եթե շատ լուրջ բան չի, չեմ ուզում անտեղի բժշկի գնալ, ապահովագրությունս սա չի ներառում։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Rhayader
07.08.2013, 20:10

Վիկի քչփորելը կապ չունի :D պարզապես ամենաանվտանգ տարբերակն ես բզբզում՝ հաշվի առնելով նաև ամենավտանգավորը:

Cassiopeia
07.08.2013, 20:16
Ռուֆ, աչքիս հղի ես :D հղիների մոտ ա նման ջղաձգումներ լինում սարսափելի ձևով ու մանավանդ գիշերները։ Ես սովորել եմ, որ էդ պահերին, հենց սկսվում ա ջղաձգումը, ոտքս ինքս եմ ձգում ու պրոցեսը լրիվ չի հասցնում ոտքս քարացնել, Էս գիշեր էլ եմ դրանով տառապել ու մինչև հիմա ցավը զգում եմ։ Լսել եմ, որ դա լինում է կալցիումի պակասից։

enna
07.08.2013, 20:34
Երևի միջին ականջի բորբոքում ա (միջին օտիտ): Գնա ԼՕՌ բժշկի մոտ, թող նայեն հաստատ ասեն, երևի մի երկու դեղ կտան կաթացնես:
իսկ հնրավորա՞ ֆուրունկուլ լինի:Կխնդրեի դրա նախանշանները ասել:

Ռուֆուս
07.08.2013, 22:53
Ռուֆ, աչքիս հղի ես :D հղիների մոտ ա նման ջղաձգումներ լինում սարսափելի ձևով ու մանավանդ գիշերները։ Ես սովորել եմ, որ էդ պահերին, հենց սկսվում ա ջղաձգումը, ոտքս ինքս եմ ձգում ու պրոցեսը լրիվ չի հասցնում ոտքս քարացնել, Էս գիշեր էլ եմ դրանով տառապել ու մինչև հիմա ցավը զգում եմ։ Լսել եմ, որ դա լինում է կալցիումի պակասից։

Էէէ, հատուկ ասեցի, որ հղի չեմ :)) Որ կարդում էի, գրած էր, որ հիմնականում հղիներն ու ծերերն են սրանով տառապում :)) Ջղաձգումը կանխել չեմ կարողանում, որովհետև միշտ արթնանում եմ էն ժամանակ, երբ ոտքս լրիվ քարացած ա լինում:

Նոր ստուգեցի, պիտի որ կալցիումի պակաս էլ չունենամ, համենայն դեպս սնունդիս մեջ կալցիումով հարուստ ուտելիքներ կան... եսիմ...

Freeman
07.08.2013, 22:55
իսկ հնրավորա՞ ֆուրունկուլ լինի:Կխնդրեի դրա նախանշանները ասել:

Ֆուրունկուլը լինում ա կարմիր, ուռած, ցավոտ,, մի քանի օր հետո էլ բացվում ա ու վերք ա առաջանում, ու կարող ա ջերմություն էլ ունենաս, շնչառական համակարգի հիվանդություններն էլ էնքան էլ կապ չունեն իրա հետ, ու կարող ա ջերմություն էլ ունենաս: Դու գրիպ էի՞ր տարել

Բժիշկներ ջան, ոտքերի crampներից (հայերեն չգիտեմ, ռուսերեն судорога) ո՞նց ազատվեմ։ Աշնանը երբ մոտս սարսափելի ստրեսային վիճակ էր մի քանի անգամ գիշերները վեր եմ թռել անտանելի ցավերից։ Բայց դրանից հետո էլ չկրկնվեցին, մինչև անցած գիշեր։ Ցավն էնքան ուժեղ էր, որ նույնիսկ գոռացել եմ, սիրտս քիչ էր մնում վատանար, ոտքս ընդհանրապես չէի կարողանում շարժել, մի տաս րոպե հետո նոր մկաններս քիչ քիչ թուլացան, բայց մինչև հիմա էդ բութ ցավը զգում եմ։ Հիմա վախենում եմ էս գիշեր էլ նույնը կրկնվի։

Պատճառները չգիտեմ, վրոդի ստրես չեմ տանում, դեպրեսիայի մեջ չեմ, նորմալ սնվում եմ, օրեկան էլ իմ նորմայի չափով եմ քայլում։ Կամ գոնե ասեք, եթե կրկնվի ի՞նչ անեմ, որ մկաններս թուլանան, ախր ընդհանրապես չեմ կարողանում ոտքս շարժել :(

Նախկինում նման պրոբլեմներ չեմ ունեցել, հղի էլ չեմ

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Ռուֆ հաստատ չգիտեմ ինչ ա, բայց կփորձենք առանց քեզ էդ երկրում բժիշկների ձեռը տալու պարզել :)

1.Մենակ ոտքերիդ մկաններն ե՞ն:
2. ուրիշ տեղ թեկուզ անցավ ցնցումներ չեն լինու՞մ:
3.Հաստա՞տ նորմալ ես քայլում, համենայն դեպս որոշ ժամանակ քչացրու լարվածությունը
4. Երկու ոտքդ ա՞
5. Արտաքինից որևէ ուրիշ նշաններ կա՞ն՝ կապտած, այտուցված, երակները շատ արտահայտված
6. Էս վերջերս կամ հիմա որևէ հիվանդություն տարել/տանում ե՞ս

Ափսոս, գոնե խմում/ծխում ե՞ս :)

Freeman
07.08.2013, 22:58
Էէէ, հատուկ ասեցի, որ հղի չեմ :)) Որ կարդում էի, գրած էր, որ հիմնականում հղիներն ու ծերերն են սրանով տառապում :)) Ջղաձգումը կանխել չեմ կարողանում, որովհետև միշտ արթնանում եմ էն ժամանակ, երբ ոտքս լրիվ քարացած ա լինում:

Նոր ստուգեցի, պիտի որ կալցիումի պակաս էլ չունենամ, համենայն դեպս սնունդիս մեջ կալցիումով հարուստ ուտելիքներ կան... եսիմ...

Չէ, եթե մենակ ոտքերդ են, կալցիումը բացառում ենք:

Ռուֆուս
07.08.2013, 23:09
Ռուֆ հաստատ չգիտեմ ինչ ա, բայց կփորձենք առանց քեզ էդ երկրում բժիշկների ձեռը տալու պարզել :)

1.Մենակ ոտքերիդ մկաններն ե՞ն:
2. ուրիշ տեղ թեկուզ անցավ ցնցումներ չեն լինու՞մ:
3.Հաստա՞տ նորմալ ես քայլում, համենայն դեպս որոշ ժամանակ քչացրու լարվածությունը
4. Երկու ոտքդ ա՞
5. Արտաքինից որևէ ուրիշ նշաններ կա՞ն՝ կապտած, այտուցված, երակները շատ արտահայտված
6. Էս վերջերս կամ հիմա որևէ հիվանդություն տարել/տանում ե՞ս

Ափսոս, գոնե խմում/ծխում ե՞ս :)

1. Հա, ընդ որում ծնկից ներքև ընկած մասն (սրու՞նք) ա ամենացավոտը ու էդ ցավը տարածվում ա ոտքիս մատների ծայրից մինչև գոտկատեղ
2. չէ, ուրիշ տեղերից բողոքներ չունեմ
3. Հա, ոտքով գնում եմ գործի, հետ եմ գալիս, գնալ գալը 30-40 րոպե ա տևում, թե չէ ամբողջ օրը նստած եմ: Ընդ որում մի ամիս առաջ գրեթե ամբողջ օրը ոտքի վրա էի:
4. Էս գիշեր մենակ ձախս էր, աշնանը, երբ նոր էր էս պրոբլեմը մոտս սկսվել էլի հիմնականում ձախն ա ցավացել, բայց մի կամ երկու անգամ երկու ոտքս էլ բռնվել են
5. Չէ, լրիվ նորմալ ա, երակներս նորմալ չափսի են, գրեթե չեն երևում, բռնված ժամանակ էլ ա արտաքինից տեսքը լրիվ նորմալ
6. Անտանելի շոգից մեռնելը չհաշված նոր տարուց էս կողմ ոչ մի բանով չեմ հիվանդացել

Խմելը քիչ, ծխելը նայած ինչ, բայց շատ հազվադեպ :))

StrangeLittleGirl
07.08.2013, 23:17
Ռուֆ, քնի մի էսպիսի խանգարում կա, կոչվում ա անհանգիստ ոտքերի համախտանիշ: Մի քանի հարց տամ, փորձենք պարզել.
1. Կծկումներն արթուն ժամանակ լինու՞մ են: Եթե հա, օրվա ո՞ր ժամերին:
2. Եթե արթուն ժամանակ լինում ա, ի՞նչ ես անում, որ անցնում ա: Շարժելն օգնու՞մ ա:
3. Երկաթի պակասի մասին ի՞նչ կասես: Երկաթ նորմալ ստանու՞մ ես (դու բուսակեր չես, չէ՞ :))): Ընդհանրապես, օրվա ընթացքում գլխապտույտ կամ թուլություն ունենու՞մ ես: Իսկ կարո՞ղ ա երկաթով հարուստ սնունդ չափից շատ ես ստանում:
4. Որևէ տեսակի դեղ սկսե՞լ ես վերջերս խմել:
5. Նորմալ, օրը երեք անգամ սնվու՞մ ես, թե՞ երկար ես սոված մնում:

Էսքանը հլը ասա, պատասխաններիցդ կախված կա՛մ բժշկի կուղարկենք քեզ, կա՛մ բուժում կնշանակենք:

enna
07.08.2013, 23:18
Ֆուրունկուլը լինում ա կարմիր, ուռած, ցավոտ,, մի քանի օր հետո էլ բացվում ա ու վերք ա առաջանում, ու կարող ա ջերմություն էլ ունենաս, շնչառական համակարգի հիվանդություններն էլ էնքան էլ կապ չունեն իրա հետ, ու կարող ա ջերմություն էլ ունենաս: Դու գրիպ էի՞ր տարել

Հաա,շատ ցավոտա:Մի քիչ ուռելա էդ մասը:Ինչ-որ դեղ չկա,խնդրում եմ ,եթե կա ասեք:Անտանելիա,ցավից մեռնում եմ,չգիտեմ ինչ անեմ,արդեն 4 հատ ցավազրկող եմ խմել:

Հ.Գ.Ստեղ բժիշկ ասվածը գոյություն չունի,մենակ սպիտակ խալաթավորներ են,հենց գնամ ասելու են գնա Երևան:

Ռուֆուս
07.08.2013, 23:30
Ռուֆ, քնի մի էսպիսի խանգարում կա, կոչվում ա անհանգիստ ոտքերի համախտանիշ: Մի քանի հարց տամ, փորձենք պարզել.
1. Կծկումներն արթուն ժամանակ լինու՞մ են: Եթե հա, օրվա ո՞ր ժամերին:
2. Եթե արթուն ժամանակ լինում ա, ի՞նչ ես անում, որ անցնում ա: Շարժելն օգնու՞մ ա:
3. Երկաթի պակասի մասին ի՞նչ կասես: Երկաթ նորմալ ստանու՞մ ես (դու բուսակեր չես, չէ՞ :))): Ընդհանրապես, օրվա ընթացքում գլխապտույտ կամ թուլություն ունենու՞մ ես: Իսկ կարո՞ղ ա երկաթով հարուստ սնունդ չափից շատ ես ստանում:
4. Որևէ տեսակի դեղ սկսե՞լ ես վերջերս խմել:
5. Նորմալ, օրը երեք անգամ սնվու՞մ ես, թե՞ երկար ես սոված մնում:

Էսքանը հլը ասա, պատասխաններիցդ կախված կա՛մ բժշկի կուղարկենք քեզ, կա՛մ բուժում կնշանակենք:

1. Չէ, մենակ գիշերն ա լինում, քնած ժամանակ: Անցնելու համար ոչ մի բան չեմ անում, ինքն իրեն քիչ քիչ թուլանում ա, եթե մի քիչ ուժ եմ գտնում փորձում եմ թեթևակի շարժել, մինչև որ թուլանա: Նույնիսկ երբ որ աղջիկ վախտերովս հեծանիվ էի քշում, սենց պրոբլեմ երբեք չեմ ունեցել
2 -
3. Երկաթի պակաս էլ դժվար թե ունենամ, որովհետև ամեն օր մսեղեն էլ եմ ուտում, բանջարեղեն էլ, միրգ էլ: Գլխապտույտներ ու թուլություն չունեմ: Եթե պաստան երկաթով հարուստ սնունդ ա, ապա մոտս հաստատ չափից դուրս երկաթ ա հավաքվել, տենց օր չկա որ գոնե մի անգամ պաստա չուտեմ ;[ (իտալական խոհանոցը չափից դուրս միօրինակ ա :)))
4. Դեղ ընդհանրապես չեմ խմում
5. Մինիմում երկու անգամ տեղը տեղին ուտում եմ, եթե էդքան բթվելուց հետո սովածանում եմ, երրորդ անգամն էլ կարող ա ուտեմ :))

enna
07.08.2013, 23:35
Բժիշկներ ջան, ոտքերի crampներից (հայերեն չգիտեմ, ռուսերեն судорога) ո՞նց ազատվեմ։ Աշնանը երբ մոտս սարսափելի ստրեսային վիճակ էր մի քանի անգամ գիշերները վեր եմ թռել անտանելի ցավերից։ Բայց դրանից հետո էլ չկրկնվեցին, մինչև անցած գիշեր։ Ցավն էնքան ուժեղ էր, որ նույնիսկ գոռացել եմ, սիրտս քիչ էր մնում վատանար, ոտքս ընդհանրապես չէի կարողանում շարժել, մի տաս րոպե հետո նոր մկաններս քիչ քիչ թուլացան, բայց մինչև հիմա էդ բութ ցավը զգում եմ։ Հիմա վախենում եմ էս գիշեր էլ նույնը կրկնվի։

Պատճառները չգիտեմ, վրոդի ստրես չեմ տանում, դեպրեսիայի մեջ չեմ, նորմալ սնվում եմ, օրեկան էլ իմ նորմայի չափով եմ քայլում։ Կամ գոնե ասեք, եթե կրկնվի ի՞նչ անեմ, որ մկաններս թուլանան, ախր ընդհանրապես չեմ կարողանում ոտքս շարժել :(

Նախկինում նման պրոբլեմներ չեմ ունեցել, հղի էլ չեմ

Sent from my Nexus 7 using Tapatalk 4
հնարավորա խոնավությունից լինի:Ես մանկությունից էտպիսի ցավեր ունեմ,նույնիսկ մասսաժների եմ գնացել հատուկ,բայց էլի չեն անցել:Հիմա ուժեղ ցավեր հազվադեպ են լինում,բայց որ լինում են...:)) Դրա դեմ դեղ չկա,առաջ քացախ էի օգտագործում ու տաք պահում,չգիտեմ ներշնչանք էր,թե ինչ,բայց օգնում էր: :))

StrangeLittleGirl
07.08.2013, 23:36
Ռուֆ, բացի ցավից, ուրիշ զգացողություն լինու՞մ ա: Ասենք, ծակծկոց, թմրածություն: Ու նորից. երբ գիշերն արթնանում ես, կարողանում ես շարժել, ցավն անցնու՞մ ա:

Ռուֆուս
07.08.2013, 23:44
Ռուֆ, բացի ցավից, ուրիշ զգացողություն լինու՞մ ա: Ասենք, ծակծկոց, թմրածություն: Ու նորից. երբ գիշերն արթնանում ես, կարողանում ես շարժել, ցավն անցնու՞մ ա:

Բյուր, ցավն էնքան ուժեղ ա, որ էդ ժամանակ ուրիշ ոչ մի զգացողություն ի վիճակի չեմ զգալ: Սենց ասեմ, էդ պահին ոնց որ ոտքս քարից լինի, երբ որ մկաններս քիչ քիչ սկսում են թուլանալ, նոր կարողանում եմ մի քիչ շարժել, բայց կտրուկ շարժումներ չեմ կարողանում (կամ վախենում եմ) անել: Չգիտեմ, լավ չեմ հիշում, կիսաքուն վիճակում եմ եղել, մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ :D

StrangeLittleGirl
08.08.2013, 00:22
Ռուֆ, արի սենց անենք: Դու սկսի նորից հեծանիվ քշել: Եթե կարծում ես՝ շատ անհնար ա, սկսի որոշակիորեն որևէ սպորտով զբաղվել, որն ընդգրկում ա ոտքի շարժումներ: Քայլելը քիչ ա, դա դեռ սպորտ չի: Երեկոյան ժամերին ծանր սնունդ մի ընդունի ու աշխատի քնելուց առաջ լավ ռելաքսվել: Ասենք, տաք վաննա կամ նման մի բան:

ivy
08.08.2013, 01:15
Ժող, ինչի՞ բժշկի չեք գնում:

Ռուֆուս
08.08.2013, 01:46
Ռուֆ, արի սենց անենք: Դու սկսի նորից հեծանիվ քշել: Եթե կարծում ես՝ շատ անհնար ա, սկսի որոշակիորեն որևէ սպորտով զբաղվել, որն ընդգրկում ա ոտքի շարժումներ: Քայլելը քիչ ա, դա դեռ սպորտ չի: Երեկոյան ժամերին ծանր սնունդ մի ընդունի ու աշխատի քնելուց առաջ լավ ռելաքսվել: Ասենք, տաք վաննա կամ նման մի բան:

Մերսի, Բյուր ջան խորհուրդների համար: Հեծանիվ հիմա դժվար թե առնեմ, երևի սկսեմ առավոտները վազել...

Ժող, ինչի՞ բժշկի չեք գնում:

Ակումբի բժիշկները եվրոգոմիկ բժիշկներից ինչո՞վ են պակաս :)) Ասեցի, մի հատ տեսնեմ մերոնք ինչ են ասում, եթե լուրջ բան ա, նոր կգնամ բժշկի :)

Cassiopeia
08.08.2013, 10:26
Բյո՜ւր, բա ես ինչ սպորտով զբաղվեմ :D
Ռուֆ, քեզ առողջություն։

Cassiopeia
08.08.2013, 13:09
Ռուֆ, քանի հիշել եմ, ասեմ, ասում են ոտքի տակ ներվային հանգույցներ կան, եթե կարող ես ոտքիդ տակ մի քիչ տրորել, կթողի քարացման պրոցեսը։

StrangeLittleGirl
08.08.2013, 13:20
Բյո՜ւր, բա ես ինչ սպորտով զբաղվեմ :D
Ռուֆ, քեզ առողջություն։
Ասա կոնկրետ ինչ ես ուզում, ասեմ :))
Բայց ես ֆիզիոթերապևտ չեմ, տենց բաները լավ չգիտեմ:

Ժող, ինչի՞ բժշկի չեք գնում:
Եթե իրանց սիստեմն էլ ա նենց, ոնց որ ստեղինը, ես պատկերացնում եմ՝ ինչու չի գնում:

Մերսի, Բյուր ջան խորհուրդների համար: Հեծանիվ հիմա դժվար թե առնեմ, երևի սկսեմ առավոտները վազել...

Ակումբի բժիշկները եվրոգոմիկ բժիշկներից ինչո՞վ են պակաս :)) Ասեցի, մի հատ տեսնեմ մերոնք ինչ են ասում, եթե լուրջ բան ա, նոր կգնամ բժշկի :)

Հա, Ռուֆ, առավոտները վազելն էլ ա տարբերակ: Կամ կարաս ուղղակի վարժություններ անես տանը նենց, որ ոտքերիդ բոլոր մկաններն աշխատեն:

Նարե91
08.08.2013, 14:09
Ինձ հետաքրքրում է ՝ կարող է արդյո՞ք վիատամին Ցե շատ ընդունելու հետևանք լինել ախորժակի անկումը:

Freeman
08.08.2013, 17:34
Հաա,շատ ցավոտա:Մի քիչ ուռելա էդ մասը:Ինչ-որ դեղ չկա,խնդրում եմ ,եթե կա ասեք:Անտանելիա,ցավից մեռնում եմ,չգիտեմ ինչ անեմ,արդեն 4 հատ ցավազրկող եմ խմել:

Հ.Գ.Ստեղ բժիշկ ասվածը գոյություն չունի,մենակ սպիտակ խալաթավորներ են,հենց գնամ ասելու են գնա Երևան:

Enna Adoly , Գրառումդ չէի տեսել, կարելի ա անտիբիոտիկներ կաթացնել, նովոկայինն ա օգնում ցավի դեմ, տաքացնելն էլ ա մեկ-մեկ օգնում, բայց օրվա մեջ մի տաս րոպեից ավել չի կարելի: Ամեն դեպքում խորհուրդ չէի տա տանը բուժես, էդ շատ լուրջ բան չի, բայց իմ մոտ մի ութ տարի առաջ եղավ, տանը բուժելու հետևանքով բարդացում տվեց ու հիմա էդ կողմի ականջով ավելի վատ եմ լսում քան հակառակ կողմով, դրա համար ավելի լավ ա հասնես երևան: Ի դեպ եթե հանկարձ վերք բացվի, տարեք պոլիկլինիկայի վիրաբույժի կամ ԼՕՌ մասնագետի մոտ (կամ եթե չեք վստահում Երևան):

Ինձ հետաքրքրում է ՝ կարող է արդյո՞ք վիատամին Ցե շատ ընդունելու հետևանք լինել ախորժակի անկումը:

Ինչքա՞ն ես ընդունում օրական, Ու ինչի՞ համար: Մեծ քանակով մարսողության հետ կապված խնդրներ կարա առաջացնի (օրինակ սրտխառնոց):

Ռուֆուս
08.08.2013, 23:51
Ռուֆ, քանի հիշել եմ, ասեմ, ասում են ոտքի տակ ներվային հանգույցներ կան, եթե կարող ես ոտքիդ տակ մի քիչ տրորել, կթողի քարացման պրոցեսը։

Վերա ջան, կներես անձնական հարցիս համար, երեկվանից ինձ հանգիստ չի տալիս :) Երրորդի՞ն ես սպասում :)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Ուլուանա
09.08.2013, 05:39
Բժիշկներ ջան, ոտքերի crampներից (հայերեն չգիտեմ, ռուսերեն судорога) ո՞նց ազատվեմ։ Աշնանը երբ մոտս սարսափելի ստրեսային վիճակ էր մի քանի անգամ գիշերները վեր եմ թռել անտանելի ցավերից։ Բայց դրանից հետո էլ չկրկնվեցին, մինչև անցած գիշեր։ Ցավն էնքան ուժեղ էր, որ նույնիսկ գոռացել եմ, սիրտս քիչ էր մնում վատանար, ոտքս ընդհանրապես չէի կարողանում շարժել, մի տաս րոպե հետո նոր մկաններս քիչ քիչ թուլացան, բայց մինչև հիմա էդ բութ ցավը զգում եմ։ Հիմա վախենում եմ էս գիշեր էլ նույնը կրկնվի։

Պատճառները չգիտեմ, վրոդի ստրես չեմ տանում, դեպրեսիայի մեջ չեմ, նորմալ սնվում եմ, օրեկան էլ իմ նորմայի չափով եմ քայլում։ Կամ գոնե ասեք, եթե կրկնվի ի՞նչ անեմ, որ մկաններս թուլանան, ախր ընդհանրապես չեմ կարողանում ոտքս շարժել :(

Նախկինում նման պրոբլեմներ չեմ ունեցել, հղի էլ չեմ

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Ռուֆ, աչքիս հղի ես :D հղիների մոտ ա նման ջղաձգումներ լինում սարսափելի ձևով ու մանավանդ գիշերները։ Ես սովորել եմ, որ էդ պահերին, հենց սկսվում ա ջղաձգումը, ոտքս ինքս եմ ձգում ու պրոցեսը լրիվ չի հասցնում ոտքս քարացնել, Էս գիշեր էլ եմ դրանով տառապել ու մինչև հիմա ցավը զգում եմ։ Լսել եմ, որ դա լինում է կալցիումի պակասից։
Չգիտեմ՝ Ռուֆինը նույն երևույթն ա, ինչ հղիների դեպքում պատահող ջղակծկումները, թե չէ, բայց մի բան ասեմ, փորձեք, ինձ որ հղի ժամանակ միշտ օգնում էր, երբ ունենում էի։ Սրունքի դեպքում ձև չգիտեմ, բացի դիմանալուց, իսկ ոտնաթաթի ջղաձգման դեպքում ոտնաթաթն ամբողջ մակերեսով սեղմեք սառը հատակին, միանգամից կծկվածությունն անցնում ա, ցավն էլ թողնում ա։ Ոտնաթաթի վրա ճնշում գործադրելն էլ ա օգնում։

Freeman
09.08.2013, 13:28

Կարծում եմ կօգնի, ես հղի չեմ եղել, բայց որ իմ մոտ տենց բան էր լինում, կամ տենց էի անում, կամ կծկման հակառակ կողմ էի ձգում հոդերս, օգնում էին: Ամեն դեպքում երկրորդ ասածս ձևով կարող ա վնասեք էլ, հաշվեք չեմ ասել :))

Brian_Boru
10.08.2013, 00:13
Ժող, երևի հարցը 1000 անգամ արդեն հնչել է. այնուամենայնիվ. Հայաստանում կարգին նյարդաբան կա՞: Իմ տեսածները, մեղմ ասած, մասնագիտական լինելուց հեռու էին:

impression
17.08.2013, 01:40
սիրելիներ, ներգանգային բարձր ճնշումը վտանգավոր բան ա՞

StrangeLittleGirl
17.08.2013, 03:15
Ժող, երևի հարցը 1000 անգամ արդեն հնչել է. այնուամենայնիվ. Հայաստանում կարգին նյարդաբան կա՞: Իմ տեսածները, մեղմ ասած, մասնագիտական լինելուց հեռու էին:
Կան :) Եթե ասես, թե կոնկրետ ինչ խնդրի համար ա, կարող եմ նույնիսկ ավելի կոնկրետ ասել, թե էդ ոլորտում ով ա լավ:

սիրելիներ, ներգանգային բարձր ճնշումը վտանգավոր բան ա՞
Նայած: Սովորաբար հա

impression
17.08.2013, 23:33
Նայած: Սովորաբար հա

էնա ասա՝ պահո՜ :))

Freeman
18.08.2013, 21:31
էնա ասա՝ պահո՜ :))

Շքա՞մ ա, բա տարի՞քը շքամ ա, ի՞նչ հիվանդություն(ներ) ունի, խի՞ եք ճնշումը չափել և այլն ))

Արամ
18.08.2013, 23:22
Ժող, սենց մի հատ խնդիր եմ նկատել մոտս, ինչ որ բան ծամելուց ծնոտիս աջ մասը ցավում է, ոնց որ ատամներս ցավան, բայց ատամենրից հատ-հատ որ սեղմում եմ չի ցավում, աջ կողմի վերջին սեղանատամից հետո եսիմինչ մկաններ են, ոնց որ ըտեղ ա ցավում...

StrangeLittleGirl
18.08.2013, 23:32
Աչքիս ծնոտի հոդի սովորութային հոդախախտ ունես: Դա բուժում չունի, ուղղակի պիտի զգույշ ուտես ու ծիծաղես:

Արամ
19.08.2013, 00:11
Աչքիս ծնոտի հոդի սովորութային հոդախախտ ունես: Դա բուժում չունի, ուղղակի պիտի զգույշ ուտես ու ծիծաղես:
Բայց էդ խնդիրը նոր եմ նկատել, ավելի ճիշտ բանակից եկել եմ մի ամիս հետո: (հորանջելու ժամանակ էլ, են վերջին պահին որնց որ դունչս տեղը ընկնի..., տենց զգացողություն ա)

Ուլուանա
19.08.2013, 00:23
Բայց էդ խնդիրը նոր եմ նկատել, ավելի ճիշտ բանակից եկել եմ մի ամիս հետո: (հորանջելու ժամանակ էլ, են վերջին պահին որնց որ դունչս տեղը ընկնի..., տենց զգացողություն ա)
Լրիվ նույն բանն ինձ մոտ ա եղել մի տասը տարի առաջ։ Ինտենսիվ ծամելուց, հորանջելուց ոնց որ ծնոտիս աջ մասը դուրս ընկներ, ցավում էր, հետո ճտտոցով տեղն էր ընկնում :D։ Շատ անդուր երևույթ էր, ինձ էլ բժիշկը կոնկրետ բան չասեց։ Չգիտեմ էլ ոնց անցավ, չնկատեցի՝ երբ, բայց մեկ կամ երկու տարի տենց վիճակ էր, հետո անցավ, փաստորեն։ Դե, ոնց որ Բյուրն ասեց, աշխատում էի ծամելիս զգույշ լինել, հնարավորինս քչացնել դուրս ընկնելու առիթները, երևի դա նպաստեց անցնելուն, չգիտեմ։

StrangeLittleGirl
19.08.2013, 00:36
Բայց էդ խնդիրը նոր եմ նկատել, ավելի ճիշտ բանակից եկել եմ մի ամիս հետո: (հորանջելու ժամանակ էլ, են վերջին պահին որնց որ դունչս տեղը ընկնի..., տենց զգացողություն ա)

Դե հա, դա բնածին չի, ինչ-որ պահի ա տեղի ունենում ու հետո անընդհատ լինում ա, եթե զգույշ չես լինում: Բան չկա, դրանից չեն մեռնում, անշառ բան ա:

ԱնԱիդա
19.08.2013, 19:18
մալավիտ Հայաստանում կարողա վաճառեն?

Brian_Boru
20.08.2013, 23:40
Կան :) Եթե ասես, թե կոնկրետ ինչ խնդրի համար ա, կարող եմ նույնիսկ ավելի կոնկրետ ասել, թե էդ ոլորտում ով ա լավ:

Ինքնաբերական ջղաձգումների/ջղակծկումների ու մանր մկանային կծկումների հարց ա (հատկապես գիշերն են ուժեղանում, բայց ցերեկն էլ են առկա):

Մեղսի, Բյուր: :)

Նարե91
05.09.2013, 22:59
Ի՞նչ դեղամիջոց կառաջարկեք ստամոքսի բարձր թթվայնությունը վերացնելու համար:

Sent from my ASUS Transformer Pad TF300T using Tapatalk 4

StrangeLittleGirl
06.09.2013, 02:32
Նախ պետք ա դիետա պահել: Եթե դա չօգնի, նոր անցնել դեղերի: Հիմա քունս տանում է, վաղը մանրամասն կգրեմ:

Վահե-91
12.09.2013, 21:49
Տեսողությանս համար (-0.5 ա) բժիշկը Пентатроп էր նշանակել: Քնելուց առաջ երեկ կաթացրել եմ, բայց մինչև հիմա բիբս լայնացած ա մնացել, տենց պիտի լինե՞ր :esim Անցած տարի Միդոպտիկ էի կաթացնում, առավոտյան բիբս արդեն իրա նորմալ չափի էր դարձած լինում:

StrangeLittleGirl
12.09.2013, 21:51

Եթե պենտատրոպի ազդող նյութն ատրոպինն ա, նորմալ ա:

Alphaone
12.09.2013, 22:22
Ժողովուրդ, նորմալ ԼՕՌ մասնագետի տեղ ասեք, փլիզ, թե չէ արդեն երեք մասնագետի մոտ գնացել եմ, երեքն էլ տարբեր բան են ասել :(

StrangeLittleGirl
12.09.2013, 22:23
Ժողովուրդ, նորմալ ԼՕՌ մասնագետի տեղ ասեք, փլիզ, թե չէ արդեն երեք մասնագետի մոտ գնացել եմ, երեքն էլ տարբեր բան են ասել :(

Շուքուրյան, Էրեբունի հիվանդանոց

Վահե-91
12.09.2013, 22:34
Եթե պենտատրոպի ազդող նյութն ատրոպինն ա, նորմալ ա:
cyclopentolate ա գրած: Ախր ամենօր պիտի մի կաթիլ կաթացնեմ, հիմա որ մինչև վերջ չի իջել, վրից մի հատ էլ կաթացնեմ բանի չի լինի՞ :unsure

StrangeLittleGirl
12.09.2013, 22:42
cyclopentolate ա գրած: Ախր ամենօր պիտի մի կաթիլ կաթացնեմ, հիմա որ մինչև վերջ չի իջել, վրից մի հատ էլ կաթացնեմ բանի չի լինի՞ :unsure
դե ամեն դեպքում էդ դեղերի մեջ կան երկար ազդող տեսակներ: խորհուրդ կտայի բժշկիդ հետ խորհրդակցել, ինքն ավելի լավ կիմանա նրբությունները:

ԱնԱիդա
17.09.2013, 22:19
զոդումից ղավացող աչքերի համար ինչ խորհուրդ կտաք? աչքերը կարմրաց արցունքակալաց ահավոր վիճակում են

Universe
19.09.2013, 16:29
Առաջարկում եմ թեման վերանվանել՝ «Հարցեր Բյուրակնին»:
- Սա օֆֆթոփ չէ, հակառակ դեպքում սոռռի...

StrangeLittleGirl
19.09.2013, 16:36
Առաջարկում եմ թեման վերանվանել՝ «Հարցեր Բյուրակնին»:
- Սա օֆֆթոփ չէ, հակառակ դեպքում սոռռի...

բայց ինչու՞ տենց որ :(

Universe
19.09.2013, 16:39
բայց ինչու՞ տենց որ :(
լաավ. գոնե իմ խաթր հարցեր բժշկին :) Բյուրակին չենք գրի...

StrangeLittleGirl
19.09.2013, 16:41
լաավ. գոնե իմ խաթր հարցեր բժշկին :) Բյուրակին չենք գրի...
ակումբում ուրիշ բժիշկներ էլ կան :beee

Universe
19.09.2013, 16:47
ակումբում ուրիշ բժիշկներ էլ կան :beee
Իմ առաջարկը ուժի մեջա, Ոգևորիչա, էթք...
Դու մեկա ամենալավ օրինակն ես ծառայում:P

ԱնԱիդա
19.09.2013, 21:02
ակումբցի բժիշկներ ինձ կասեք իմանամ կետոնալը ինչի համար ա? ինչ դեղ ա?
ինձ նշանակել են /պարանոցիս հատվածում ցավեր ունեմ/ բայց ով լսում ա էտ անունը ասում ա հանկարծ չխմես

Լեո
17.11.2013, 09:39
Որտեղի՞ց կարող եմ իմանալ՝ կոնկրետ դեղը ՀՀ-ում գրանցված է, թե ոչ:
Ապահովագրականում ասեցին, որ դեղը գրանցված չէ, դրա համար չի փոխհատուցվում, պիտի ինքս ձեռք բերեմ: Դեղատանն էլ պնդեցին, որ հաստատ գրանցված է ու որ իրենք չգրանցված դեղեր վաճառելու իրավունք չունեն, բայց ՀԴՄ կտրոնից բացի ուրիշ թուղթ չկարողացան տրամադրել, որով ապահովագրական ընկերության փորձագետին կարողանայի հակառակն ապացուցել:

Կա՞ որևէ կայք, որտեղ կարելի ա նայել ՀՀ-ում գրանցված դեղերի ցանկը: Կամ եթե չկա, ու՞մ պիտի դիմեմ, որպեսզի պաշտոնական ինֆորմացիա ստանամ:

Ու ընդհանրապես, օրենքով թույլատրվում ա արդյո՞ք վաճառել ՀՀ-ում չգրանցված դեղորայք, թե՞ ապահովագրականի փորձագետը սահուն խաբում ա :think

Ձայնալար
17.11.2013, 10:49

Գրանցված դեղերը ստեղ են http://www.arlis.am/Annexes/3/GT11.1_12hav.xls

Չգրանցվածները ծախելու իրավունք չկա, բայց դա չի նշանակում, որ չեն ծախում:

Vardik!
19.11.2013, 08:00
ակումբցի բժիշկներ ինձ կասեք իմանամ կետոնալը ինչի համար ա? ինչ դեղ ա?
ինձ նշանակել են /պարանոցիս հատվածում ցավեր ունեմ/ բայց ով լսում ա էտ անունը ասում ա հանկարծ չխմես

Ես բժիշկ չեմ բայց կարամ էս հարցին պատասխանեմ,չնայած՝ ուշ եմ նկատում: Կետոնալը ցավազրկող է: Բայց էն կարգի ուժեղ ցավազրկող,որ մի քանի օր շարունակ օգտագործելուց հետո կարաս սովորես դրան ու հետո էլ ոչ մի ցավազրկող արդեն չազդի: Կարելի է փոխարինել ուրիշ ցավազրկող հաբերով: Առողջությու՛ն: :)

Freeman
19.11.2013, 10:55
:

Ու ընդհանրապես, օրենքով թույլատրվում ա արդյո՞ք վաճառել ՀՀ-ում չգրանցված դեղորայք, թե՞ ապահովագրականի փորձագետը սահուն խաբում ա :think

Լեո ջան, օրենքով չի թույլատրվում, բայց լիքը դեղեր կան, որ չեն գրանցվում զուտ էն պատճառով, որ գրանցվելու դեպքում պետք ա Հայաստանը էդ դեղից ինչ որ քանակ ներկրի, բայց չի կարողանում բյուջեի պատճառով: Այսինքն եթե դեղը մեր մոտ գրանցված չի, էդ չի նշանակում որ ինքը վատ դեղ ա կամ բուժման մեջ չի կարա պարտադիր լինի: Ինչի պատճառով հիմնականում աչք են փակում չգրանցված դեղերի վաճառքի համար:

Փոքրիկ շրջմոլիկ
26.11.2013, 18:38
մի հատ կասե՞ք «Դեոնտոլոգիական կանոնն» ինչ ա.

Freeman
27.11.2013, 00:31
մի հատ կասե՞ք «Դեոնտոլոգիական կանոնն» ինչ ա.

ո՞ր կանոնը)
կոպիտ ասած, դեոնտոլոգիան ուսմունք ա բժշկի պարտականությունների մասին:
ո՞րտեղ ես էդ բառին հանդիպել

Փոքրիկ շրջմոլիկ
27.11.2013, 08:55
ո՞ր կանոնը)
կոպիտ ասած, դեոնտոլոգիան ուսմունք ա բժշկի պարտականությունների մասին:
ո՞րտեղ ես էդ բառին հանդիպել

քննությանս հարցաշարի մեջ սենց հարց կա. «դեոնտոլոգիական կանոնների պահպանումը թոքի քաղցկեղով հիվանդներին խնամելիս»

Freeman
27.11.2013, 15:13
քննությանս հարցաշարի մեջ սենց հարց կա. «դեոնտոլոգիական կանոնների պահպանումը թոքի քաղցկեղով հիվանդներին խնամելիս»

o.O էդ ի՞նչ առարկա ա:

Փոքրիկ շրջմոլիկ
27.11.2013, 15:47
o.O էդ ի՞նչ առարկա ա:

Թերապիա: ես բժշկական քոլեջ եմ սովորում.

Vaio
27.11.2013, 20:43
մի հատ կասե՞ք «Դեոնտոլոգիական կանոնն» ինչ ա.

Դեոնտոլոգիա - բժշկի և հիվանդի միջև փոխհարաբերությունն է, էթիկան է: Այսինքն, բժիշկը պետք է իմանա, թե ինչպես շփվել հիվանդի հետ:

«դեոնտոլոգիական կանոնների պահպանումը թոքի քաղցկեղով հիվանդներին խնամելիս»

Սրա իմաստը կայանում է նրանում, որ բժիշկը չկանգնի հիվանդին ասի` քեզ բան չի մնացել, դու էսոր-էքուց վիճակում ես գտնվում, արհամարհական վերաբերմունք չցուցաբերի անբուժելի հիվանդի հանդեպ: Հիվանդը բժշկի դեմքին նայելուց կամ բժշկի խոսքերը լսելուց չպետքա ավելի վատանա, արհամարված զգա, "դիակ" զգա, այլ ճիշտ ընդհակառակը:

Hayk Avetisyan
02.12.2013, 11:35
Սենյակում որտեղ Wifi-ի սարքն է դրված, քնելուց արժի՞ անջատել այն, թե՞ վնաս չունի:

VisTolog
02.12.2013, 18:35
Սենյակում որտեղ Wifi-ի սարքն է դրված, քնելուց արժի՞ անջատել այն, թե՞ վնաս չունի:
WiFi մոդեմս քնելուց միշտ գլխիս մոտա ու արդեն մի տարիա: Ես դեռ ուղեղի քաղցկեղ չունեմ:

Ուլուանա
02.12.2013, 19:36
WiFi մոդեմս քնելուց միշտ գլխիս մոտա ու արդեն մի տարիա: Ես դեռ ուղեղի քաղցկեղ չունեմ:
Դա դեռ ոչինչ չի նշանակում։

Vaio
02.12.2013, 20:28
Ոչ ոք չի կարա ասի, թե ինչ կարա լինի դրա հետևանքը: Ովա իմանում.... :think

Արամ
03.12.2013, 00:35
Դա դեռ ոչինչ չի նշանակում։
Դա դեռ հարց է, ունես թե չէ:

VisTolog
03.12.2013, 00:47
Հեռախոսների ճառագայթումը ավելի մեծա, քան սովորական wifi մոդեմինը: Հայերի զգալի մասը կամ երկու քարտանի հեռախոսա բռնում, կամ մեկից ավել հեռախոս: Իմ հաշվով կարամ ասեմ, որ օրեկան ես մոտ 15 ժամ լա՜վ ճառագայթվում եմ ու էդ ճառագայթման համեմատ վայֆայի ճառագայթումը շատ փոքր թիվա կազմում: Եթե wifi-ը տենց ազդող լիներ, հիմի մեզանից շատերը խնդիրներ կունենային, որտև ամեն տեղ՝ սրճարան, բար, փաբ, բաց տարածք, հյուրանոց, տուն, աշխատավայր... բոլոր տեղերում wifi կա ու ամեն օր «ճառագայթվում» ենք: Ամեն օրը դառնումա ամբողջ ամիս, հետո տարի...

Ուլուանա
03.12.2013, 04:33
Դա դեռ հարց է, ունես թե չէ:
Դա էլ իր հերթին, իհարկե։ Ասածս էն էր, որ նույնիսկ եթե ուղեղի քաղցկեղ չունի, դա դեռ չի նշանակում, որ ուրիշ առողջական խնդիր չունի կամ չի ունենա դրա պատճառով (գուցե արդեն ունի, բայց դրա հետ չի կապում, գուցե հետագայում ունենա և այլն)։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ wi-fi–ն առողջության վրա էական ազդեցություն չունենա, ես չգիտեմ՝ իրականում ունի, թե չէ, ես ընդամենն ասում էի, որ Վիստի բերած օրինակը բնավ ցույց չի տալիս wi-fi–ի անվնաս լինելը, էդքան բան։

StrangeLittleGirl
03.12.2013, 08:17

Ոչ ոք առայժմ չգիտի

Freeman
03.12.2013, 09:33
Սենյակում որտեղ Wifi-ի սարքն է դրված, քնելուց արժի՞ անջատել այն, թե՞ վնաս չունի:

հեռախոսդ անջատի, ինետ մոդեմները: Ռութերն իրանցից քիչ ա վնաս:
բայց եթե հեռախոսը անջատել ես, էլ ռութերն ի՞նչ ես անում)

Hayk Avetisyan
03.12.2013, 16:11
Մի խոսքով ներշնչվելուցել է կախված վնասի չափը, ինձ թվում է, որ ուշադրություն չդարձնենք ավելի անվնաս կլինի, քան որ հա մտածես... մեկա անխուսափլի է ալիքների մեջ չլինելը, կամել պիտի գնանք անտառում ապրենք :)

Ruby Rue
07.12.2013, 06:34
Բժի՛շկ, բժի՛շկ, ե՛կ մեր տուն,
Քիչ մը հիվանդ է Ռուբի Րյուն...

Ժող, ուտելուց հետո սրտխառնոցներն ի՞նչից կլինեն: Երևի մի շաբաթ է արդեն, ինչ ուտում եմ, դրանից հետո սիրտս խառնում է: Աշխատում եմ ծանր բաներ չուտել, միսն ու ֆաստֆուդեղենը բացառված են, նույնիսկ քաղցրավենիք առաջվա պես չեմ ուտում, ինչի՞ց կարա լինի: Նույնիսկ ամենահամով թվացող ուտելիքներից հետո եմ վատ զգում ինձ:
Ախորժակս էլ ընկած է, բայց որ չեմ էլ ուտում, գլխացավ եմ ունենում:

Wave
04.01.2014, 11:41
Հնարավոր է ներգանգային ճնշումն է բարձր կամ դեպրեսիայի արդյունք է.

StrangeLittleGirl
05.01.2014, 13:45
Բժի՛շկ, բժի՛շկ, ե՛կ մեր տուն,
Քիչ մը հիվանդ է Ռուբի Րյուն...

Ժող, ուտելուց հետո սրտխառնոցներն ի՞նչից կլինեն: Երևի մի շաբաթ է արդեն, ինչ ուտում եմ, դրանից հետո սիրտս խառնում է: Աշխատում եմ ծանր բաներ չուտել, միսն ու ֆաստֆուդեղենը բացառված են, նույնիսկ քաղցրավենիք առաջվա պես չեմ ուտում, ինչի՞ց կարա լինի: Նույնիսկ ամենահամով թվացող ուտելիքներից հետո եմ վատ զգում ինձ:
Ախորժակս էլ ընկած է, բայց որ չեմ էլ ուտում, գլխացավ եմ ունենում:
Ռուբ, հազար ու մի պատճառ կարա լինի: Ես սկզբում մարսողական համակարգի վրա կկենտրոնանայի: Աշխատի մենակ թարմ բաներ ուտել, խուսափել յուղոտ, տապակած, կծու, թթու սննդից, գունավոր հյութերից, քաղցրավենիքից ալկոհոլից ու ծխախոտից: Մեկ էլ կեր քիչ-քիչ, բայց հաճախ: Տենց մի շաբաթ հետևի էս դիետային, տես ոնց ես լինում, ինձ ասա:

Ruby Rue
05.01.2014, 21:28

Բյուր, ինչ Հայաստան եմ վերադարձել, ամեն ինչ նորմալացել ա: :)) Արդեն լրիվ համոզված եմ, որ էնտեղի սնունդից էր:

StrangeLittleGirl
06.01.2014, 01:38
Բյուր, ինչ Հայաստան եմ վերադարձել, ամեն ինչ նորմալացել ա: :)) Արդեն լրիվ համոզված եմ, որ էնտեղի սնունդից էր:

նոր տեսա գրառմանդ հնությունը :D

Այբ
31.01.2014, 20:09
Երբ մարդու խալը պոկվում է, դա իրո՞ք վտանգավոր է, ինչպես ասում են:

StrangeLittleGirl
31.01.2014, 20:26
Երբ մարդու խալը պոկվում է, դա իրո՞ք վտանգավոր է, ինչպես ասում են:

հա: անպայման գնա մաշկաբանի մոտ: եթե խալդ պահպանվել ա, տար հետազոտության:

Freeman
31.01.2014, 20:30
Երբ մարդու խալը պոկվում է, դա իրո՞ք վտանգավոր է, ինչպես ասում են:

Ինչի՞ց ա պոկվել, ինչպե՞ս են ասում))
Նայած խալ, բայց մաշկաբանի մոտ գնալն անպայման ա, որովհետև կարող ա ավելի վտանգավոր լինի, քան ասում են)

Hayk Avetisyan
28.02.2014, 17:13
Աչքիս մեջ մի երկու տեղ պիկսել ա խփել, այն ավելի ա երևում երբ հարթ ֆոնի վրա դես-դեն եմ նայում, ոնց վերացնեմ բիծը?

Փոքրիկ շրջմոլիկ
03.03.2014, 14:31
Ջերմությունս բարձր լինելու ժամանակ երկու բաժակ լավ տաք թեյ էի խմում, որ իջնի: Բժիշկը որ եկել էր ուղեգիր գրելու, ասեց էլ տենց բան չանեք, տաք ոչ մի բան չի կարելի: Բայց հաջորդ անգամներն էլ բարձր ջերմության ժամանակ տաք թեյ էի խմում, դեղերից, սրսկելուց չէր իջնում ջերմությունս:
Հիմա ուզում եմ իմանամ ջերմության ժամանակ տաք հեղուկների ու ուտելիքների վտանգը ո՞րն ա.

Արամ
04.03.2014, 00:36
Բժիշկներ ջան, էս ձախ աջքս մնում մնում ա մեկ էլ սկսում ա թրթռալ ու էս 2 օր ա գլախացավից չեմ ազատվում․․․ի՞նչ անեմ, ինչի՞ց կլինի։

Ռուֆուս
04.03.2014, 01:03
Բժիշկներ ջան, էս ձախ աջքս մնում մնում ա մեկ էլ սկսում ա թրթռալ ու էս 2 օր ա գլախացավից չեմ ազատվում․․․ի՞նչ անեմ, ինչի՞ց կլինի։

Էկրանի դեմ երկար նստելուց է: Աշխատիր կոմպի դիմաց անցկացրած ժամանակդ քչացնել:

Արամ
05.03.2014, 00:45
Էկրանի դեմ երկար նստելուց է: Աշխատիր կոմպի դիմաց անցկացրած ժամանակդ քչացնել:
Ռուֆ ջան, ո՞նց, եթե առավոտից մինչև 7-8-ը կոմպի դիմաց եմ։(աշխատանքի)

Alphaone
05.03.2014, 14:12
Ռուֆ ջան, ո՞նց, եթե առավոտից մինչև 7-8-ը կոմպի դիմաց եմ։(աշխատանքի)

Արամ ջան, եթե ստիված կոմպի դեմ ես, նախ աչքերդ հանգստացնելու վարժություններ արա, որ լարվծությունը թուլանա, եթե կարող ես քեզ թույլ տալ՝ պաշտպանող ակնոցներ, ապա անպայման վերցրու, փրկություն են: Հետո կան կաթիլներ, որ կարող է բժիշկը նշանակել, ես մի քանիսը գիտեմ, բայց ռիսկ չեմ անի ինքնագլուխ նշանակել:

Արամ
06.03.2014, 22:38

Բայց էդ պաշտպանող ակնոցները LCD-ի դեպքում օգնում ե՞ն․․․ինչքան գիտեմ, դրանք ճառագայթման համար են։

Նարե91
14.03.2014, 22:34
Մկանների բռնվածության դեմ, որ հետևանք ա ֆիզիկական ակտիվության, ի՞նչ կարելի ա անել: Մենակ չասեք, որ իրան-իրան կանցնի :( ինչ-որ քսուք կա՞, որ կօգնի շուտ բացել մկանները: Անտարբեր մի´ անցեք, թե մի բան գիտեք, ասեք...անտանելի ա արդեն: :(

LisBeth
14.03.2014, 23:03

կետոպրոֆենի կամ դիկլոֆենակի պրեպարատներից՝ վոլտարեն ֆաստում գել, կամ էլ նիմեսուլիդի՝ նայզ, նիմուլիդ, կամ դոլոբենե: Մեծ ընտրություն ա: Տաքացնող կարելի ա՝ ֆինալգոն, կապսիկամ ևն: Կարելի ա նանոպլաստ կպցնել:

Նարե91
14.03.2014, 23:18
Մերսի LisBeth, իսկ մկանները աշխատացնելը (չնայած ֆիզիկապես անհնար ա` անտանելի ցավի պատճառով) կնպաստի՞ դրանց արագ վերականգնվելուն, թե՞ պիտի հանգիստ թողնել:

LisBeth
14.03.2014, 23:23
Մերսի LisBeth, իսկ մկանները աշխատացնելը (չնայած ֆիզիկապես անհնար ա` անտանելի ցավի պատճառով) կնպաստի՞ դրանց արագ վերականգնվելուն, թե՞ պիտի հանգիստ թողնել:

Չե հանգիս թողել պետք չի, եթե սպորտով ես սկսել զբաղվել, կամ ֆիթնես ա բան ա, ավելի լավ ա շարունակես:

Claudia Mori
24.03.2014, 07:21
Բժիշկներ ջան օգնության կարիք ունեմ: Կոկորդի ցավերից ու փոքրիկ գրիպից հետո, երբ լեզվի վրա մի փոքր դուրս է տալիս կարմիր գույնի, ինչ կարելի է անել? Հայաստանում ամենալավ մեթոդները Նաբաթ շաքարն ու շիբն էին, որ երկու օրից անցնացնում էին, բայց էս անտեր երկրում ոչ մեկից կա, ոչ մյուսից: Հեքսիլոգ էլ չունեն, քանի որ ինչպես հասկացա, դա հայկական բան է, այստեղ չեն ներկրում: Կարող եք հուշել ինչ որ արդյունավետ բան բույսերից կամ այլ բաներից, որոնք կարելի է այստեղ գտնել?? Թե չէ արդեն մի 4 օր է դա չի անցնում :(

Այբ
31.03.2014, 18:34
Խնդրում եմ՝ օգնեք:
Ի՞նչ անեմ, որ գիշերը չքնեմ, որ կարողանամ աշխատանքս վերջացնել: Սուրճից բացի ի՞նչ կարելի է խմել:

Vaio
31.03.2014, 19:12
Խնդրում եմ՝ օգնեք:
Ի՞նչ անեմ, որ գիշերը չքնեմ, որ կարողանամ աշխատանքս վերջացնել: Սուրճից բացի ի՞նչ կարելի է խմել:

Լավ մուգ թեյ:

Claudia Mori
04.04.2014, 09:13
Ժողովուրդ ջան ինձ մի էպիկրիզ են տվել թարգմանելու համար, բայց խայտառակ ձեռագիր է, հետն էլ որ բժշկական տերմիններ են ընդհանրապես չեմ կարողանում գուշակել: Կեսը հազիվ գուշակել եմ, կեսը չեմ կարողանում: Նեյրովիրաբուժության էպիկրիզ է: Կարող է ինչ որ մեկը համաձայնվի օգնել ինձ հայերենից հայերեն թարգմանել էս փաստաթուղթը?

GriFFin
03.05.2014, 20:28
Գիտեք սենց պահ կա: Շատ տաք չի կարելի բորբոքման դեպքում, եթե Ձեր մոտ թարախային պրոցես է գնում , չափազանց տաքը նպաստում է, որ բորբոքումը սրվի: Հավանաբար դրա համար է ասել, թե չէ դարերով հայտնի է, որ ՕՌՎ-ի դեպքում ինչքան հնարավոր է շատ հեղուկ է պետք օգտագործել:Բայց Ձեզ հաճելի ջերմաստիճանի:

erexa
03.05.2014, 20:32
Առանց աղիների, որքա՞ն ժամանակ կարա մարդն ապրի:

Freeman
03.05.2014, 21:57

Ըլնող բանը կլինի :))

GriFFin
03.05.2014, 21:57
Ջերմությունս բարձր լինելու ժամանակ երկու բաժակ լավ տաք թեյ էի խմում, որ իջնի: Բժիշկը որ եկել էր ուղեգիր գրելու, ասեց էլ տենց բան չանեք, տաք ոչ մի բան չի կարելի: Բայց հաջորդ անգամներն էլ բարձր ջերմության ժամանակ տաք թեյ էի խմում, դեղերից, սրսկելուց չէր իջնում ջերմությունս:
Հիմա ուզում եմ իմանամ ջերմության ժամանակ տաք հեղուկների ու ուտելիքների վտանգը ո՞րն ա.

Գիտեք սենց պահ կա: Շատ տաք չի կարելի բորբոքման դեպքում, եթե Ձեր մոտ թարախային պրոցես է գնում , չափազանց տաքը նպաստում է, որ բորբոքումը սրվի: Հավանաբար դրա համար է ասել, թե չէ դարերով հայտնի է, որ ՕՌՎ-ի դեպքում ինչքան հնարավոր է շատ հեղուկ է պետք օգտագործել:Բայց Ձեզ հաճելի ջերմաստիճանի:

Freeman
03.05.2014, 21:59
***

erexa
03.05.2014, 22:03
Ըլնող բանը կլինի :))

Ես լուրջ պատասխանի էի սպասում:

GriFFin
03.05.2014, 22:50
Ինձ թվում ա նման միջինացրած տվյալներ չկան:
Ըլնող բանը կլինի :))

Freeman
03.05.2014, 22:52
Ես լուրջ պատասխանի էի սպասում:

Լուրջ պատասխան ա)
նայած թե ինչի համար են հանել աղիները, ո՞նց են հանել, հետո ո՞նց են կապկպել «ավելացած մասերը»:

GriFFin
03.05.2014, 23:19
Եթե հարցը ավելի մանրամասն գրեք մի գուցե ավելի ճշգրիտ պատասխան կստանաք:
Ես լուրջ պատասխանի էի սպասում:

Աթեիստ
03.05.2014, 23:28
Եթե հաշվի առնենք որ 12-մատնյան էլ աղի, ստացվում ա մարդու ստամոքսը կպած ա հետանցքին :-D

Փոքրիկ շրջմոլիկ
17.05.2014, 19:34
Մեռուկացման (նեկրոզի) ու գանգրենայի տարբերությունը ո՞րն ա. :8

GriFFin
17.05.2014, 23:00
Մեռուկացման (նեկրոզի) ու գանգրենայի տարբերությունը ո՞րն ա. :8

Ըմ, անձամբ իմ կարծիքով իրանք նույն են` գանգրենան նեկրոզի տարատեսակ ա: Նեկրոզը բջջային մակարդակով տեղի ունեցող պրոցեսն ա, իսկ գանգրենան ` հյուսվածքի մակարդակով:

Արևհատիկ
18.05.2014, 18:15
Իշիազը հնարավոր է՞ ժառանգաբար փոխանցվի:
Կամ ինչի՞ց է առաջանում ու ի՞նչ կարելի է անել հնարավորինս շուտ բուժելու համար:

Freeman
18.05.2014, 18:27
Իշիազը հնարավոր է՞ ժառանգաբար փոխանցվի:
Կամ ինչի՞ց է առաջանում ու ի՞նչ կարելի է անել հնարավորինս շուտ բուժելու համար:

Նյարդի բորբոքում ա, հենց ինքը չի ժառանգվում, բայց կարա ուրիշ հիվանդությունների դեպքում առաջանա, որոնք ժառանգվում են:
Ինչի՞ ես մտածում, որ հենց իշիաս ա տվյալ մարդու մոտ:

Արևհատիկ
18.05.2014, 19:47
Նյարդի բորբոքում ա, հենց ինքը չի ժառանգվում, բայց կարա ուրիշ հիվանդությունների դեպքում առաջանա, որոնք ժառանգվում են:
Ինչի՞ ես մտածում, որ հենց իշիաս ա տվյալ մարդու մոտ:
Մի քիչ ինտերնետում փորփրեցի, նշանները իշիասի են:
Հեսա ՊՄ-ով գրեմ:

GriFFin
18.05.2014, 22:02
Մի քիչ ինտերնետում փորփրեցի, նշանները իշիասի են:
Հեսա ՊՄ-ով գրեմ:

Ես պատկերացնում եմ ինչ ա ներկայացրել ինտերնետը:think Եթե հարմար ա ինձել ՊՄ գրեք:hands

Փոքրիկ շրջմոլիկ
23.05.2014, 14:07
Պերհիդրոլի թողած սպիտակ հետքերը ինչո՞վ կարելի ա մաքրել:8. օճառ, սպիրտ, ացետոն փորձել եմ.

Claudia Mori
29.05.2014, 08:04
ժողովուրդ ջան, եթե ինչ որ մեկը արթուն է հիմա արձագանքեք խնդրում եմ: Եթե միայն ցավեր են լինում աջ հատվածից փորի ներքեւի մասում, որոնք ցավազրկող խմելուց հետո վերածվում են բութ ցավի, բայց չեն վերանում, դա ինչ կարող է լինել? Կույրաղիքի դեպքում ասում են տաքություն է բարձրանում, սրտխառնոց է լինում, ոտքն է ձգում: Նման բաներ չկան, արդյոք միայն ցավի առկայությունը կարող է նշանակել, որ դա կույրաղիքն է? Եթե այո, ապա ուզին կարող է դա նորմալ ցույց տալ?

Նարե91
29.05.2014, 08:53
ես գիտեմ, որ եթե ցավացող հատվածին սառը դրվի ու ցավն անցնի, ուրեմն կույրաղիքն է:

StrangeLittleGirl
29.05.2014, 12:22
ժողովուրդ ջան, եթե ինչ որ մեկը արթուն է հիմա արձագանքեք խնդրում եմ: Եթե միայն ցավեր են լինում աջ հատվածից փորի ներքեւի մասում, որոնք ցավազրկող խմելուց հետո վերածվում են բութ ցավի, բայց չեն վերանում, դա ինչ կարող է լինել? Կույրաղիքի դեպքում ասում են տաքություն է բարձրանում, սրտխառնոց է լինում, ոտքն է ձգում: Նման բաներ չկան, արդյոք միայն ցավի առկայությունը կարող է նշանակել, որ դա կույրաղիքն է? Եթե այո, ապա ուզին կարող է դա նորմալ ցույց տալ?
Կար, շա՞տ սուր ա ցավը, անընդհա՞տ ա, ճառագայթու՞մ ա: Ուզում ես, արի ֆբ, պրիվատ քննարկենք էս հարցը:

StrangeLittleGirl
29.05.2014, 12:23

29.05.2014, 15:26
Բյուր ջան գրեցի քեզ

Ձայնալար
29.05.2014, 17:06
Կարինե ջան, կներես, բայց ստեղ նստած անհանգստանում եմ, եթե կույրաղիք ես կասկածում, հենց հիմա գնա հետազոտվի, տենց բաները ինտերնետով չեն անում:

Vaio
29.05.2014, 17:51
Եթե այո, ապա ուզին կարող է դա նորմալ ցույց տալ?

ՈւԶԻն ոչ մի բան ցույց չի տա, էս դեպքում դա կապ չունի:

StrangeLittleGirl
30.05.2014, 00:06
Կներես, տանը չէի, պատասխանել եմ արդեն:

Բյուր ջան գրեցի քեզ

Claudia Mori
30.05.2014, 13:06
Ժողովուրդ ջան կույրաղիքս չի հաստատ, իրանք էլ չեն հասկանում ինչն է, ամեն դեպքում մի անհանգստացեք

Cassiopeia
30.05.2014, 14:54
Բժիշկներ ջան, քութեշից ի՞նչ կպատմեք։ Թաքնված շրջան ունի՞։ բացահայտ շրջանն ինչքա՞ն ա տևում։ Ռուսերեն ո՞նց ա դրա անունը։

StrangeLittleGirl
30.05.2014, 15:17
Բժիշկներ ջան, քութեշից ի՞նչ կպատմեք։ Թաքնված շրջան ունի՞։ բացահայտ շրջանն ինչքա՞ն ա տևում։ Ռուսերեն ո՞նց ա դրա անունը։

Վեր, շատ մանրամասներ չեմ հիշում: Մենակ հիշում եմ, որ հարուցիչը ստրեպտոկոկն ա, որը կարծեմ սաղի մոտ էլ ման ա գալիս, բայց ինչ-ինչ պատճառներով երեխաների մոտ քութեշ ա դառնում: Լինում ա բարձր ջերմություն ու ցան: Գաղտնի շրջանը կարծեմ մի շաբաթ ա, հիվանդության տևողությունը՝ մինչև մի ամիս: Բուժումը՝ հակաբիոտիկներով: Ռուսերեն անունն էլ սկառլատինա (կներես, ռուսերեն ստեղնաշար չունեմ):

Բայց երևի մեր ջահել բժիշկներն ավելի լավ կհիշեն:

Cassiopeia
30.05.2014, 15:24
Բյուր, իսկ քութեշի վարակը ո՞նց ա, եթե ինկուբացիոն շրջանով հիվանդի հետ շփվեն, հիվանդանում են? թե ջրծաղիկի նման, պիտի ցանը լինի, նոր վարակակիր դառնան։

StrangeLittleGirl
30.05.2014, 15:47
Բյուր, իսկ քութեշի վարակը ո՞նց ա, եթե ինկուբացիոն շրջանով հիվանդի հետ շփվեն, հիվանդանում են? թե ջրծաղիկի նման, պիտի ցանը լինի, նոր վարակակիր դառնան։

Վեր, այ դա չգիտեմ: Բայց քութեշը ջրծաղիկի նման չի էն իմաստով, որ իրա հարուցիչն ամեն տեղ վխտում ա: Ու էդքան պարտադիր չի, որ հիվանդ երեխայի հետ շփված երեխան հիվանդանա, ի տարբերություն ջրծաղիկի, երբ հավանականությունը համարյա 100 տոկոս ա:

Ձայնալար
30.05.2014, 18:37
Վեր, եթե կասկած կա, տար թող ստուգեն, տեստ կա, որ միանգամից ասում ա, երեխան վարակված ա, թե չէ, վաղ շրջանում եթե հայտնաբերում են, միանգամից անտիբիոտիկներով բուժվում ա, արագ, եթե ուշ ա հայտնաբերվում, ավելի ջանջալանում ա բուժումը:

Cassiopeia
30.05.2014, 18:41
Բագրատ ջան, 2 օր առաջ են շփվել մի երեխայի հետ, ում մոտ ջերմության բարձրացումն եղել ա շփման երեկոյան, ցանը՝ հաջորդ օրը: չեմ կարծում որ որևէ տեստ էսքան շուտ ցույց կտա:

GriFFin
30.05.2014, 19:08
Բագրատ ջան, 2 օր առաջ են շփվել մի երեխայի հետ, ում մոտ ջերմության բարձրացումն եղել ա շփման երեկոյան, ցանը՝ հաջորդ օրը: չեմ կարծում որ որևէ տեստ էսքան շուտ ցույց կտա:
Քութեշը դա Скарлатина-ն է

Ձայնալար
30.05.2014, 19:28
Բագրատ ջան, 2 օր առաջ են շփվել մի երեխայի հետ, ում մոտ ջերմության բարձրացումն եղել ա շփման երեկոյան, ցանը՝ հաջորդ օրը: չեմ կարծում որ որևէ տեստ էսքան շուտ ցույց կտա:

ՕՔ, ամեն դեպքում իմացի, որ տենց թեսթ կա, առաջին կասկածի դեպքում տար, թող ստուգեն:

GriFFin
30.05.2014, 21:35
ժողովուրդ ջան, եթե ինչ որ մեկը արթուն է հիմա արձագանքեք խնդրում եմ: Եթե միայն ցավեր են լինում աջ հատվածից փորի ներքեւի մասում, որոնք ցավազրկող խմելուց հետո վերածվում են բութ ցավի, բայց չեն վերանում, դա ինչ կարող է լինել? Կույրաղիքի դեպքում ասում են տաքություն է բարձրանում, սրտխառնոց է լինում, ոտքն է ձգում: Նման բաներ չկան, արդյոք միայն ցավի առկայությունը կարող է նշանակել, որ դա կույրաղիքն է? Եթե այո, ապա ուզին կարող է դա նորմալ ցույց տալ?
Կույր աղիքի դեպքում ՈՒԶԻ-ն անում են զուտ որպեսզի բացառեն այլ խնդիրներ ոչ թե հաստատեն կույր աղիքը: Իսկ առաջին անգամ ա, թե՞ էլի է եղել:

GriFFin
30.05.2014, 21:48
Բագրատ ջան, 2 օր առաջ են շփվել մի երեխայի հետ, ում մոտ ջերմության բարձրացումն եղել ա շփման երեկոյան, ցանը՝ հաջորդ օրը: չեմ կարծում որ որևէ տեստ էսքան շուտ ցույց կտա:
Քութեշի գաղտնի շրջանը բավականին խառն է՝ մեկ օրից մինչև յոթ, անգամ տասերկու: Անգինա է բնորոշ, բարձր ջերմություն: Եվ լեզուն է սպեցիֆիկ կերպով ախտահարվում՝ կարմրում է ու արտահայտված, մեծ պտկիկներ են առաջանում: Ու պետք ա տարբերակել կարմրուկից ու կարմրախտից (Краснуха ու Корь) : Հա, մեկել բալիկի տարիքնել ա սպեցեֆիկ՝ երկուսից յոթ ա բնորոշ:

total_abandon
30.05.2014, 21:59
Հարգելի ակումբցիներ, վեսեննիյ օբօստրենիայի համար ի՞նչ խորհուրդ կտաք, կատաղած ման ես գալիս, տեղդ չես գտնում, ուզում ես մարդ ծեծես, նյարդային ես ամեն մանր բանից բռնկվում ես․․ արդեն շաբաթից ավել ա, ահավոր ա։

Cassiopeia
30.05.2014, 22:09
Իսկ եթե երեխան ընդհանրապես անգինայով չի հիվանդացել, հնարավո՞ր ա որ խուսափի էդ զզվելի հիվանդությունից։

GriFFin
30.05.2014, 22:20
Իսկ եթե երեխան ընդհանրապես անգինայով չի հիվանդացել, հնարավո՞ր ա որ խուսափի էդ զզվելի հիվանդությունից։
Դե դա կապ չունի, ինքը հիվանդություն ա առաջացնում անգինա:

GriFFin
31.05.2014, 01:03
Հարգելի ակումբցիներ, վեսեննիյ օբօստրենիայի համար ի՞նչ խորհուրդ կտաք, կատաղած ման ես գալիս, տեղդ չես գտնում, ուզում ես մարդ ծեծես, նյարդային ես ամեն մանր բանից բռնկվում ես․․ արդեն շաբաթից ավել ա, ահավոր ա։
Արդեն ամառ ա, վեսեննիյ օբօստրենիային անցել ա:

StrangeLittleGirl
31.05.2014, 01:14
Հարգելի ակումբցիներ, վեսեննիյ օբօստրենիայի համար ի՞նչ խորհուրդ կտաք, կատաղած ման ես գալիս, տեղդ չես գտնում, ուզում ես մարդ ծեծես, նյարդային ես ամեն մանր բանից բռնկվում ես․․ արդեն շաբաթից ավել ա, ահավոր ա։
սեքս :))

Պիրիտ
31.05.2014, 01:34
կոկորդս ցավումա, ջղայն ու խլնքոտ նստած եմ, ոնց անեմ, որ առանց դեղերի մինչև առավոտ լավանամ

GriFFin
31.05.2014, 02:09
կոկորդս ցավումա, ջղայն ու խլնքոտ նստած եմ, ոնց անեմ, որ առանց դեղերի մինչև առավոտ լավանամ
Կոկա կոլա խմի :hands

Ռուֆուս
01.06.2014, 00:42
Ժող, էն որ մարդը տարին 12 ամիս, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ անդադար հազում ա, ինչի՞ց կլինի: Հազացողը ես չեմ, roommate-ս ա, ու 2 տարի դիմացել եմ, բայց հիմա էնքան ա հազում առանց չափազանցնելու անդադար, որ քիչ ա մնում մի բան վերցնեմ, կամ իր բերանը խցկեմ, կամ էլ սեփական ականջներս: Ինչո՞վ կարամ իրեն օգնած լինել: Ինքը չի ծխում, չի խմում, միս չի ուտում:

StrangeLittleGirl
01.06.2014, 00:44

Կարո՞ղ ա տուբերկուլյոզ ա :think
Խրոնիկական բրոնխիտ կկասկածեի, բայց որ ասում ես չի ծխում, էնքան էլ հավանական չի:

Ռուֆուս
01.06.2014, 00:47
Կարո՞ղ ա տուբերկուլյոզ ա :think
Խրոնիկական բրոնխիտ կկասկածեի, բայց որ ասում ես չի ծխում, էնքան էլ հավանական չի:

Լավ, 12 ամիսը մի քիչ չափազանցրած ա, բայց ինքը տարվա կեսը հիվանդ ա ու հենց մի թեթև մրսում ա սկսում է թխկթխկալը: Ես մինչև էդ չգիտեի, որ մարդ կարող ա էսքան շատ հազալ: Հույս ունեմ, որ իրոք բրոնխիտ ա:

Lusina
01.06.2014, 01:03
Ժող, էն որ մարդը տարին 12 ամիս, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ անդադար հազում ա, ինչի՞ց կլինի: Հազացողը ես չեմ, roommate-ս ա, ու 2 տարի դիմացել եմ, բայց հիմա էնքան ա հազում առանց չափազանցնելու անդադար, որ քիչ ա մնում մի բան վերցնեմ, կամ իր բերանը խցկեմ, կամ էլ սեփական ականջներս: Ինչո՞վ կարամ իրեն օգնած լինել: Ինքը չի ծխում, չի խմում, միս չի ուտում:

Իմ մոտ էլ 2 ձմեռ տենց եղավ. Մի անգամ թեթև մրսում էի ձմռան սկզբում, հետո ամիսներով հազը մնում էր մինչև եղանակների տաքանալը, ու նենց էր, որ ինչքան հազում էի, դրանից ավելի էր սրանում հազս. Էս տարի որ սկսվեց էլի, արդեն գիտեի որ հեշտ չեմ ազատվի, բժշկի գնացի :)) Մասնագիտորեն չեմ կարա բացատրեմ, բայց ասեց, որ թոքերս նորմալ են, կոկորդիս պատերն են վնասված. 5 թե 6 տեսակ դեղ նշանակեց, բայց հիմա մոռացել եմ անունները. Մենակ հիշում եմ, որ դեղձի յուղ էր տվել, որ օրեկան մի քանի անգամ կաթացնեմ քթիս մեջ (Սա պետք ա գնար, փափկացներ կոկորդը), հետո ինչ-որ սփրեյ էր կոկորդի համար, մի հատ էլ սիռոպ, էլի բուսական ու ինգալյացիա , էլի ինչ-որ բույսերով :))

Գիտեմ, որ շատ "պետքական" ինֆո տվեցի, բայց ավել բան չեմ հիշում :)) Բայց նշանները նման են ահագին, ասա թող աշխատի զսպել հազը, ամեն հազալուց ավելի ա գրգռվում կոկորդը. Դե մեկ էլ բժշկի գնա :unsure

Հ.Գ. Ես ավելի շատ ամոթու գնացի բժշկի, օֆիսում սաղի գլուխը տարել էի հազովս :))

Ռուֆուս
01.06.2014, 01:09
Լուսինա ջան, մերսի ինֆորմացիայի համար, բայց ես չեմ հիվանդը։ Ուղղակի ես վախենում էի, որ կարող ա թոքախտ լինի ու ես հետը մի տան մեջ եմ ապրում։ Փաստորեն հնարավոր է, որ ավելի անվնաս պատճառ լինի։

Lusina
01.06.2014, 01:13
Լուսինա ջան, մերսի ինֆորմացիայի համար, բայց ես չեմ հիվանդը։ Ուղղակի ես վախենում էի, որ կարող ա թոքախտ լինի ու ես հետը մի տան մեջ եմ ապրում։ Փաստորեն հնարավոր է, որ ավելի անվնաս պատճառ լինի։

Կարդացել էի, որ դուք չեք, դրա համար գրել եմ՝

Բայց նշանները նման են ահագին, ասաթող աշխատի զսպել հազը, ամեն հազալուց ավելի ա գրգռվում կոկորդը. Դե մեկ էլ բժշկի գնա :unsure

StrangeLittleGirl
01.06.2014, 01:49
Լուսինա ջան, մերսի ինֆորմացիայի համար, բայց ես չեմ հիվանդը։ Ուղղակի ես վախենում էի, որ կարող ա թոքախտ լինի ու ես հետը մի տան մեջ եմ ապրում։ Փաստորեն հնարավոր է, որ ավելի անվնաս պատճառ լինի։

Ռուֆ, կարա լինի, չի բացառվում: Դու հազի տեսակին ուշադրություն դարձրու, եթե թույլ ա, հազիվ լսելի, մի տեսակ խորքից էկող, ուրեմն խնդիրը թոքերում ա, եթե բարձր ա, շուխուռով, ուրեմն ավելի վերևներում:

Ռուֆուս
01.06.2014, 02:05
Ռուֆ, կարա լինի, չի բացառվում: Դու հազի տեսակին ուշադրություն դարձրու, եթե թույլ ա, հազիվ լսելի, մի տեսակ խորքից էկող, ուրեմն խնդիրը թոքերում ա, եթե բարձր ա, շուխուռով, ուրեմն ավելի վերևներում:

Եսիմ, բան չեմ ջոգում, պատի հետևից չեմ հասկանում ոնց ա հազում: Ամեն դեպքում հույս ունեմ վարակ մարակ ձեռք չեմ բերել, ինձ մենակ էդ էր պակասում :))

StrangeLittleGirl
01.06.2014, 02:10
Եսիմ, բան չեմ ջոգում, պատի հետևից չեմ հասկանում ոնց ա հազում: Ամեն դեպքում հույս ունեմ վարակ մարակ ձեռք չեմ բերել, ինձ մենակ էդ էր պակասում :))

Իմունիտետդ բարձր պահի, նորմալ սնվի :))

Cassiopeia
02.06.2014, 22:39
Բագրատ, էդ ասածդ տեստը որտեղի՞ց կատանք ձեռք բերենք:
Բժիշկներ ջան, բացի քութեշից էլ ո՞ր դեպքում ա նման պատկեր լինում (ջերմություն չկա, ցան չկա, կոկորդի ցավ չկա) doctor54.ru/mod/wiki/images/bands/1282661378_1_images.jpg

Freeman
02.06.2014, 22:42

Ի՞նչ պատկեր

Cassiopeia
02.06.2014, 22:44
http://doctor54.ru/mod/wiki/images/bands/1282661378_1_images.jpg

Freeman
03.06.2014, 13:21
http://doctor54.ru/mod/wiki/images/bands/1282661378_1_images.jpg

Հաա, գրառմանդ մեջ չէի տեսել, որ լինք կա, դժվարանում եմ ասել ինչ ա:
Էս հենց քո երեխայի նկարն ա՞, ցավ/քոր կա՞, մենակ լեզվի վրա ա՞, թե՞ բերանի ներսում էլի կա:

Cassiopeia
03.06.2014, 13:31
Էսօր Արտակը տարավ թեսթ արեցին, քութեշ չի, լեզուն էլ երևի նորմալ վիճակ ա։ Ուռա՜

Freeman
03.06.2014, 13:37
Էսօր Արտակը տարավ թեսթ արեցին, քութեշ չի, լեզուն էլ երևի նորմալ վիճակ ա։ Ուռա՜

Առողջություն իրեն)

Alphaone
04.06.2014, 15:31
Ժողովուրդ, եթե հղիության ժամանակ լեղապարկի քար են հայտնաբերում, վիրահատելու/հեռացնելու համար պարտադիր է հղիությունն ընդհատելը :(

StrangeLittleGirl
04.06.2014, 15:37
Ժողովուրդ, եթե հղիության ժամանակ լեղապարկի քար են հայտնաբերում, վիրահատելու/հեռացնելու համար պարտադիր է հղիությունն ընդհատելը :(

Չէ, պարտադիր չի: Վիրահատելն էլ պարտադիր չի:

Alphaone
04.06.2014, 15:50
Բյուր, «թափառող քարեր» են, քրոջս մոտ է, բառացիորեն անգամ աչքերի սպիտակուցն էր դեղնել, հազիվ ստիպեցինք բժշկի գնալ, հիմա էլ հակասական բաներ են ասում, էդ ոչ միանշանակությունից մոտս խուճապ ա :(

GriFFin
04.06.2014, 15:51
Ժողովուրդ, եթե հղիության ժամանակ լեղապարկի քար են հայտնաբերում, վիրահատելու/հեռացնելու համար պարտադիր է հղիությունն ընդհատելը :(

Ինչու՞ ասել են պիտի վիրահատվի։ Պարտադիր չի ընդհատելը, իսկ վիրահատությունը շտապ ա՞ ։ Եթե կյանքի ցուցում չի, պարտադիր չի վիրահատվելը։

StrangeLittleGirl
04.06.2014, 15:59
Բյուր, «թափառող քարեր» են, քրոջս մոտ է, բառացիորեն անգամ աչքերի սպիտակուցն էր դեղնել, հազիվ ստիպեցինք բժշկի գնալ, հիմա էլ հակասական բաներ են ասում, էդ ոչ միանշանակությունից մոտս խուճապ ա :(

Ալֆ, քանի՞ շաբաթական ա: Ամեն դեպքում, եթե պերիտոնիտի վտանգ չկա, կարիք չկա վիրահատելու: Քյավառու՞մ ա: Գուցե Երևան տանեք, նորմալ մասնագետի մոտ, ինքը կորոշի: Բայց հղիության ընդհատումը միանշանակ բուժման առաջին ընտրությունը չի:

Alphaone
04.06.2014, 16:05

Բյուր, Քյավառում սարսափ կինո նկարեցին, տարան Երևան, սցենարը մի քիչ փոխել են, բայց էլի նույնն ա, դեռ չի վերադարձել, երևի հիվանդանոցում մնա, վիրահատելը պարտադիր ա, հղիությունը 8 շաբաթ: Ինտերնետում էլ փորփրեցի, հասկացա, որ լիքը տարբեր տեսակի հանգամանքներից ա կախված քարերը հեռացնելու հրատապությունը, դրա համար ավելի խճճվեցի, քանի որ դպրոցական կուրսից դուրս անատոմիա չգիտեմ :( ամբողջ խնդիրն էն ա, որ եթե քարը հեռացնում են, պարտադիր ա երեխային հեռացնելը, թե չէ, քանի որ երկու բժիշկ ասել են պարտադիր ա, ևս մեկը՝ պարտադիր չի:

StrangeLittleGirl
04.06.2014, 16:18

Ալֆ, մի բան հաստատ ասեմ. երեխային հեռացնելը պարտադիր չի, եթե կյանքին վտանգ սպառնացող, անհետաձգելի վիճակներ չեն: Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց են նույնիսկ ավելի մեծ հղիությունների ժամանակ առանց երեխային ձեռք տալու քար հեռացրել: Էդ պարտադիրը հին սովետական մեթոդ ա, որ ինչ լինում ա, մի հատ աբորտ են անում, հետո խնդիրը լուծում:

GriFFin
04.06.2014, 16:31

Եթե կարաք ինձ ՊՄ գրեք ավելի մանրամասն` ես մանկաբարձից կճշտեմ։

Alphaone
04.06.2014, 16:53
Ալֆ, մի բան հաստատ ասեմ. երեխային հեռացնելը պարտադիր չի, եթե կյանքին վտանգ սպառնացող, անհետաձգելի վիճակներ չեն: Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց են նույնիսկ ավելի մեծ հղիությունների ժամանակ առանց երեխային ձեռք տալու քար հեռացրել: Էդ պարտադիրը հին սովետական մեթոդ ա, որ ինչ լինում ա, մի հատ աբորտ են անում, հետո խնդիրը լուծում:

Բյուր, քեզ պաչ, կակ ռազ կյանքին վտանգ սպառնացող դեպք չէր, ուզում էի հասկանալ՝ իրենց գործը հեշտացնելու համար են ուզում երեխային հեռացնել, թե իրականում պարտադիր է: Թեև մինչև ես էստեղ կգրեի, արդեն նորմալ բժիշկ գտան, ով ասաց, որ քարը անպայման է հեռացնելը, քանի որ հղիությանը զուգահեռ օրգանիզմի վրա արդեն չափազանց մեծ ճնշում է ընկնում, կարող է կյանքին վտանգ սպառնալ, բայց առանց երեխային ձեռք տալու էլ կարող են քարը հեռացնել...

Alphaone
04.06.2014, 16:54
Եթե կարաք ինձ ՊՄ գրեք ավելի մանրամասն` ես մանկաբարձից կճշտեմ։

Շնորհակալություն, Լիզա ջան, մինչև ես էստեղ խուճապի էի մատնվել, ամեն բան կարգավորվեց, ամբողջ խնդիրը հակասական բաներ ասելն էր բժիշկների կողմից, բայց հիմա արդեն ամեն ինչ նորմալ է :)

GriFFin
04.06.2014, 17:18

Շատ լավ ա)) Առողջություն՜

impression
06.06.2014, 01:44
սիրելիներ, ես աուգմենտին եմ խմում արդեն երրորդ օրն ա, ու դեռ երկու օր էլ պետք ա խմեմ: հարց՝ դրա հետ հակասնկային խմել պե՞տք ա, ու եթե այո՝ ինչքան ու երբ

StrangeLittleGirl
06.06.2014, 11:56
սիրելիներ, ես աուգմենտին եմ խմում արդեն երրորդ օրն ա, ու դեռ երկու օր էլ պետք ա խմեմ: հարց՝ դրա հետ հակասնկային խմել պե՞տք ա, ու եթե այո՝ ինչքան ու երբ

Ոչ, պետք չի խմել:

Զաքար
06.06.2014, 12:36
Ես բժշկությունից այդքան էլ տեղյակ չեմ ու կուզենայի բժիշկ մարդկանցից իմանալ արդյոք խրախուսվում է բժշկության կողմից արծաթաջուր խմելը?(ջրի մեջ արծաթ գցելը)

GriFFin
06.06.2014, 19:45
Ես բժշկությունից այդքան էլ տեղյակ չեմ ու կուզենայի բժիշկ մարդկանցից իմանալ արդյոք խրախուսվում է բժշկության կողմից արծաթաջուր խմելը?(ջրի մեջ արծաթ գցելը)
Ես ճիշտն ասած նման բան չեմ լսել: Իսկ գիդեք ինչու՞ են դա անում

StrangeLittleGirl
06.06.2014, 19:51
Ես բժշկությունից այդքան էլ տեղյակ չեմ ու կուզենայի բժիշկ մարդկանցից իմանալ արդյոք խրախուսվում է բժշկության կողմից արծաթաջուր խմելը?(ջրի մեջ արծաթ գցելը)
Չի խրախուսվում: Շառլատանություն ա:

Ես ճիշտն ասած նման բան չեմ լսել: Իսկ գիդեք ինչու՞ են դա անում
Լիզ, կպատմեմ քեզ առանձին: Պապս դրա վրա բիզնես էր անում :))

Զաքար
06.06.2014, 19:54
Ես ճիշտն ասած նման բան չեմ լսել: Իսկ գիդեք ինչու՞ են դա անում

Ասում են ջուրը զտում է,սպանում է բակտերիաները,խմելու ջրի մասին է խոսքը,գիտեք ես այդպես եմ օգտագործում ու զգում եմ զտումա,ուղղակի չգիտեմ զտելուց բացի էլ ինչ է անում:o

StrangeLittleGirl
06.06.2014, 20:02
Ասում են ջուրը զտում է,սպանում է բակտերիաները,խմելու ջրի մասին է խոսքը,գիտեք ես այդպես եմ օգտագործում ու զգում եմ զտումա,ուղղակի չգիտեմ զտելուց բացի էլ ինչ է անում:o

Ասում եմ՝ շառլատանություն ա :D ի դեպ, միշտ չի, որ ստերիլ միջավայրը լավ ա օրգանիզմին ;)

Զաքար
06.06.2014, 20:05
ի դեպ, միշտ չի, որ ստերիլ միջավայրը լավ ա օրգանիզմին.

Իսկ սա էլ են ասում?թե իսկապես կան հիմնավորումներ բժշկական?:D

Freeman
06.06.2014, 20:21
ի դեպ, միշտ չի, որ ստերիլ միջավայրը լավ ա օրգանիզմին.

Իսկ սա էլ են ասում?թե իսկապես կան հիմնավորումներ բժշկական?:D

Զաքար ջան, եթե ջուրը խմում ես ու չես հիվանդանում որևէ ինֆեկցիայով՝ դրանից ստերիլ պետք չի)
Բակտերիաները մենակ վնաս չեն, կան բակտերիաներ, որ նորմայում մեզ պետք են ու լիքը ֆունկցիաներ են կատարում՝սկսած հենց իմուն համակարգի զարգացմանն օգնելուց:

Զաքար
06.06.2014, 20:24

Freeman- ջան շնորհակալ եմ խորհրդիդ համար, ախր ջուրը բավականին ժանգ է բերում ու մեկ օրից բավականին է տհաճ համ է ձեռք բերում,չես կարծում սրանց մեջ կլինեն վնասող բակտերիաներ?

Freeman
06.06.2014, 20:29

Եթե էդքան վատ ա վիճակը, չեմ կարծում, որ մենակ արծաթը կօգնի: Եթե այլընտրանք չկա, եռացրեք ջուրը:
Իսկ եթե նկատի ունես, որ ընդհանուր առմամբ ծորակի ջուրը մաքուր չի՝ինքը պարբերաբար ստուգվում ա, բակտերիաների որոշակի քանակ կա, որից ավել չպիտի պարունակի, իհարկե երբեմն աղետների պատճառով խախտվում ա հավասարակշռությունը:
Եթե հետաքրքրեց, կոլիի կամ պերֆրինգենս ինդեկսների մասին նյութեր գտի ինետում:

Զաքար
06.06.2014, 20:31

Շատ բարի,կգտնեմ ու կնայեմ:

GriFFin
06.06.2014, 20:50
Լիզ, կպատմեմ քեզ առանձին: Պապս դրա վրա բիզնես էր անում :))
Կսպասեմ Բյուր, ես տենց նառոդնի բաներից նենց հեռու եմ:

StrangeLittleGirl
06.06.2014, 22:01
Freeman- ջան շնորհակալ եմ խորհրդիդ համար, ախր ջուրը բավականին ժանգ է բերում ու մեկ օրից բավականին է տհաճ համ է ձեռք բերում,չես կարծում սրանց մեջ կլինեն վնասող բակտերիաներ?

Զաքար ջան, ախր ժանգը երկաթ ա, բակտերիա չի: Դրանք ահավոր տարբեր բաներ են:

Լավ, հանդիսատեսի խնդրանքով պատմեմ :))

Ուրեմն սրանից մի տասնհինգ տարի առաջ պապս (սկի ութնամյա կրթություն չունի, արհեստավոր մարդ) մի հանճարեղ գյուտ ա անում իր ընկերներից մեկի հետ (ընկերը ֆիզիկոս, բայց կարծեմ նաև շառլատան): Ստեղծում ա, այսպես կոչված, արծաթաջուր սարքող գործիք :)) Ուրեմն էդ գործիքը երկու պոզ ունի (ենթադրում եմ՝ էլեկտրոդ), մարտկոցի տեղ ու անջատիչ: Դնում ես ջրի մեջ, անջատիչը միացնում ու մի քանի րոպե սպասում, որ ջուրն «արծաթակալի»: Հիմա ինձ համար հանելուկ ա, թե արդյոք էլեկտրոդներն արծաթապատ էին և ընդհանրապես ինչ քանակությամբ արծաթ կար գործիքի մեջ: Ենթադրում եմ՝ ոչ մի, բայց պապս դրա մասին չգիտեր: Ընկերոջ հետ սկսում են ծախել էս գործիքները (կարծեմ՝ վերնիսաժում)՝ հավատալով ու հավատացնելով, որ արծաթաջուրը ցանկացած հիվանդություն բուժում ա: Բայց դե էդ հերիք չի: Էլ ի՞նչ գյուտարար, որ իր գյուտից չօգտվի :)) Էս պապս մի հատ էլ գործիք ինքն ուներ ու պարտադիր արծաթաջուր էր խմում միշտ: Բայց դա էլ հերիք չի: Եթե ինչ-որ մեկը վատանում էր մեր թաղում, պապս հայտնվում էր՝ ձեռին ջրով լի բաժակ, մեջն էլ արծաթաջրի գործիքը :))

Ես դեռ դպրոցական տարիքից էի հետը կռիվ անում, թե դա սուտ ա, յան տուր: Չէր լսում: Հետո ժամանակ անցավ, պապս ուրիշ հոբբիներ գտավ, էդ սարքը մոռացավ: Բայց երևում ա՝ ինքը մոռացել ա, իսկ ուրիշները՝ չէ :))

Զաքար
06.06.2014, 22:06

Ես գործիքով չեմ ստանում ջուրը:D,բայց պապիկիդ գյուտը լավն էր,չգիտեմ շատ մարդկանցից եմ լսել դա.անգամ կան քիշիկոսներ,որոնք պնդում են թե իրոք արծաթը բակտերիասպան է,իսկ ինչ վերաբերվում է ժանգին մի թե ժանգաջուր խմելը վնաս չէ?:)

StrangeLittleGirl
06.06.2014, 22:08

Հա, որ արծաթը մանրէասպան հատկություններ ունի, անժխտելի ա. էդտեղից հենց երեխաներին արծաթե գդալով կերակրելու սովորույթը: Բայց ստեղ ուրիշ հարց կա. պե՞տք ա արդյոք էդ մանրէներին սպանել:

Իսկ ժանգը, եթե մենակ ժանգ ա ու եթե չեմ սխալվում, վնաս չի: Ուղղակի համն ա տհաճ:

Զաքար
06.06.2014, 22:10

Գիտես ինչքանով եմ կարծում,անհրաժեշտ է?այնքանով,որ իմ գտնվելու վայրի տրուբաները մարդկության պատմությունից էլ հին են :o

Freeman
06.06.2014, 22:11
Ես գործիքով չեմ ստանում ջուրը:D,բայց պապիկիդ գյուտը լավն էր,չգիտեմ շատ մարդկանցից եմ լսել դա.անգամ կան քիշիկոսներ,որոնք պնդում են թե իրոք արծաթը բակտերիասպան է,իսկ ինչ վերաբերվում է ժանգին մի թե ժանգաջուր խմելը վնաս չէ?:)

Բակտերիասպան ա, էդ մեկը չենք հերքում, ուղղակի թե ինչքանով ա իրա օգտագործելը ջուրը մաքրելու համար՝ ուրիշ հարց ա)

Զաքար
06.06.2014, 22:15

Վերջի մասը չհասկացա Freeman ջան

StrangeLittleGirl
06.06.2014, 22:15
Գիտես ինչքանով եմ կարծում,անհրաժեշտ է?այնքանով,որ իմ գտնվելու վայրի տրուբաները մարդկության պատմությունից էլ հին են :o
Խանութի ջուր առ: Դա հաստատ ավելի էժան ա ու ավելի հուսալի:

Զաքար
06.06.2014, 22:17
Խանութի ջուր առ: Դա հաստատ ավելի էժան ա ու ավելի հուսալի:

Մի կարծիր ժլատ եմ ուղղակի ինձ անգամ ջուր բերելն է բարդ գործ;)

Freeman
06.06.2014, 22:24
Վերջի մասը չհասկացա Freeman ջան

Եթե էդքան վատ ա վիճակը, չեմ կարծում, որ մենակ արծաթը կօգնի: Եթե այլընտրանք չկա, եռացրեք ջուրը:
Իսկ եթե նկատի ունես, որ ընդհանուր առմամբ ծորակի ջուրը մաքուր չի՝ինքը պարբերաբար ստուգվում ա, բակտերիաների որոշակի քանակ կա, որից ավել չպիտի պարունակի, իհարկե երբեմն աղետների պատճառով խախտվում ա հավասարակշռությունը:

Էս բոլդածս նկատի ունեմ:

Զաքար
06.06.2014, 22:26
Էս բոլդածս նկատի ունեմ:

Սա հասկացա

Ռեյ սամա
07.06.2014, 12:28
Պերհիդրոլի թողած սպիտակ հետքերը ինչո՞վ կարելի ա մաքրել:8. օճառ, սպիրտ, ացետոն փորձել եմ.

Բժշկության հետ կապ չունի, բայց, այսինքն լավ էլ ունի...պերեհիդրոլը քայքայման ընթացքում առաջացնում է թթվածնի ակտիվ ռադիկալներ (սինգլետ թթվածին, ազատ թթվածին) ինչծես նաև թթվածնի մոլեկուլ. բոլոր վերոնշյալներն ունեն մանրէասպան հատկություն, բացի այդ ուժեղ գունազերծողներ են...այլ կերպ ասած՝ հետքերը պետք է <<կեղտոտել>>, ոչ թե մաքրել ՃՃՃ
հագուստի գույնը թափվել է

Rhayader
07.06.2014, 16:14
Բակտերիասպան ա, էդ մեկը չենք հերքում, ուղղակի թե ինչքանով ա իրա օգտագործելը ջուրը մաքրելու համար՝ ուրիշ հարց ա)

Էֆեկտիվ չի, որովհետև փոխազդեցության մակերևույթը փոքր ա: Եռացնել, սառեցնել, քլոր, ուլտրամանուշակագույն լույս, մարգանցովկա՝ էֆեկտիվ միջոցներ են, արծաթը՝ չէ:

Freeman
07.06.2014, 16:31
Էֆեկտիվ չի, որովհետև փոխազդեցության մակերևույթը փոքր ա: Եռացնել, սառեցնել, քլոր, ուլտրամանուշակագույն լույս, մարգանցովկա՝ էֆեկտիվ միջոցներ են, արծաթը՝ չէ:

Էդ նկատի ունեի:
եթե դաժե շատացնենք ֆազը, ասենք, արծաթը փշրելով, վնասն ավելի շատ կլինի :)

Զաքար
07.06.2014, 16:34
Էֆեկտիվ չի, որովհետև փոխազդեցության մակերևույթը փոքր ա: Եռացնել, սառեցնել, քլոր, ուլտրամանուշակագույն լույս, մարգանցովկա՝ էֆեկտիվ միջոցներ են, արծաթը՝ չէ:

Մարգանցովկան խմելու ջրի մեջ?

մարդագայլուկ
09.06.2014, 12:48
Ժողովուրդ, հնարավո՞ր է դեղերից ագրեսիվ դառնալ:
էս վերջերս մի քանի դեղ եմ խմում ու զգացել եմ, որ անընդհատ լարված եմ, թթված, մարդկանց հետ անտեղի կռվում եմ կամ ավելի վատ` անտեղի կռվելու ցանկություն եմ ունենում: Սա կարելի՞ է դեղերին վերագրել:

StrangeLittleGirl
09.06.2014, 12:55

Հա, հնարավոր ա :)) բայց իմ պատկերացմամբ քո խմած դեղերից դժվար: Մի հատ ինձ առանձին գրի ինչ ես խմում:

keyboard
09.06.2014, 13:06
Հա, հնարավոր ա :)) բայց իմ պատկերացմամբ քո խմած դեղերից դժվար: Մի հատ ինձ առանձին գրի ինչ ես խմում:

Բյու՞ր, ուզում ես ծանոթի դեղատուն ուղարկե՞ս :D:D

Aurora
15.06.2014, 02:54
Քույրս պողպատե ատամներ էր գցել երեք տարի առաջ, սկզբում գոհ էր, հիմա բողոքում է, թե ժանգահամ է առնում ատամներից ու ժանգ է կուլ տալիս: Սկզբում ծիծաղում էինք, թե նման բան չկա, քեզ թվում է, բայց հաստատակամ որոշել է փոխել ու մետաղակերամիկա պլանտ տեղադրել: Եվ կարո՞ղ եք ասել, որն է տարբերությունը մետաղակերամիկա պլանտատի ու մետաղապլաստիկի միջև, և արդյոք ճիշտ եք համարում, որ ընկած ատամը գցելու համար ատամնաբույժը տաշում , մեռցնում է նաև կողքի առողջ ատամները հիմք ունենալու համար:

Aurora
16.06.2014, 10:43
Կարող էիք ձևական մի բան գրել, այդպես էլ հարցս մնաց արհամարհված: Ինչևէ, սա իմ վերջին գրառումն էր ձեր ակումբում, էլ ձեզ նեղություն չեմ տա, կարող եք հեռացնել հարցս, շնորհակալություն:

keyboard
16.06.2014, 10:50

Ավրորա ջան, եթե դու կարծում ես, որ մարդիկ կոշիկներով են քնում, որ սպասեն, թե դու երբ պիտի մտնես ու իրանց հարց տաս գիշերվա ժամը 3-ին, երբ մեսամասամբ մեր ժամային գոտիյում գնտվող մարդիկ քնած են, չարաչար սխալվում ես, եթե մտածում ես, որ ակումբը տեղեկատու բյուրո ա շուրջօրյա աշխատող, էլի ես սխալվում, եթե մտածում ես, որ մարդիկ անտեսում կամ ալարում են քո գրառմանը պատասխանեն, առհասարակ ես սխալվում, եթե նեղվում ես մտես ֆորում, քեզ բարի ճանապարհ, քույրիկիդ էլ առողջ ու սուր ատամներ, որ քեզ դիմանա: :)

Aurora
16.06.2014, 11:11
Այ տեսնում եք, էլի արհամարհական, ծաղրական ոճով եք պատասխանում, ձեր ֆորումի շատ անդամներին հատուկ վերաբերմունք ձեզ ոչ ծանոթ մեկի նկատմամբ: Հարցս երկու օր է արդեն անտեսված է, տեղեկատու բյուրոյի պահով շատ կոպիտ արտահայտվեցիք, մարդ էի, ինձ հուզող հարց տվեցի` ներող,հետո զարմանում եք, թե ինչու եք մնացել ձեր նեղ շրջապատով:) Ժամային գոտին հաստատ պատճառը չէր հարցիս չպատասխանելու ու շատ շնորհակալություն ձեր բարեմաղթանքի համար: Էլ ի՞նչ ասեմ, ձեզ լավ ժամանց, ինձ էլ բարի ճանապարհ:)

keyboard
16.06.2014, 11:19

Ավրորա ջան, իմ ասածը ոչ էնքան լուրջ էր, որքան զարմանքա-կատակային գրառում, եթե ինչ որ բառս կամ տառս քեզ նեղացրել ա, հազար անգամ կներես, ես նեղացնելու համար չէի ասել, ուղղակի քո վրդովմունքն արտահայտող գրառման պատասխանը էդպես էի ձևակերպել:

Իսկ եթե, ուզում ես լուրջ պատասխան ստանաս հարցիդ, չեմ կարծում, թե իմացող կա ու չի արտահայտվում, որքանով տեղյակ եմ ակումբում ատամնաբույժ չունենք, չգիտեմ ինչքանով եմ էդ հարցին տիրապետում, ամենայն հավանականությամբ դրա համար էլ պատասխան չի եղել մինչև հիմա:

Այդ իսկ պատճառով չարժե որևէ մեկից նեղանալ ու վրդովված գրառումներ անել: Հավատա ակումբի համար շատ կարևոր ա ամեն մասնակիցն ու գրանցված օգտվողը, անգամ ընթերցողը: Ուղղակի ես վստահ էի, որ քո գրածն էլ այնքան լուրջ չէր, որքան կարելի էր մտածել:

Իմ անձնական խնդրանքն ու հորդորը քեզ. հարցիդ պատասխան չստանալու համար ակումբը լքելը միամտություն ա, դա ամենևին արհամարանքի նշան չի, դա ընդամենը ասում ա մի բանի մասին, որ կոմպետենտ մարդ չկա, ով քո հարցերին կկարողանա պատասխանել: Դրանից նեղվել պետք չի, ես խնդրում եմ, որ մնաս ու համբերատար սպասես, գուցե կպատասխանեն, գուցե դրա մասին որևէ բան իմացող ակումբցին դեռ չի այցելել ակումբ, բայց վստահաբար ու ամենայն պատսխանատվությամբ հայտարարում եմ. կոնկրետ քո անձի կամ հարցի հետ կապված չի դրա պատասխան չլինելը, դա կապված ա ընդամենը ակումբցիների էդ թեմայից տեղեկացված չլինելու կամ տվյալ ակումբցու բացակայությունով:

Հ.Գ. Մեկ անգամ ևս կներես ու խնդրում եմ, որ մնաս:

StrangeLittleGirl
16.06.2014, 12:12
Կարող էիք ձևական մի բան գրել, այդպես էլ հարցս մնաց արհամարհված: Ինչևէ, սա իմ վերջին գրառումն էր ձեր ակումբում, էլ ձեզ նեղություն չեմ տա, կարող եք հեռացնել հարցս, շնորհակալություն:
Ավրորա ջան, ես տեսել եմ քո հարցը ու չեմ պատասխանել: Կարծում եմ՝ մյուս բժիշկները նույնպես: Բանն այն է, որ քո հարցը ստոմատոլոգիական ա, իսկ ակումբում չգիտեմ՝ ստոմատոլոգներ կան, թե չէ: Իզուր մի վիրավորվի: Ուղղակի բժիշկներից ոչ ոք իրեն իրավունք չի վերապահում պատասխանել հարցերի, որոնց պատասխանը չգիտի կամ վստահ չէ, որ գիտի:

Ու անկեղծ ասած, չեմ հասկանում վրդովմունքդ, որովհետև ի վերջո նույնիսկ այն դեպքում, երբ ակումբի բժիշկներից որևէ մեկը կոմպետենտ է այդ ոլորտում, նա պարտավոր չէ վայրկենական պատասխան տալ ու պարտավոր չէ պատասխան տալ ընդհանրապես:

Smokie
16.06.2014, 16:52
Ավրորա ջան, եթե բոլոր ակումբցիները էսքան նեղվեին մի հարցի համար պատասխան չստանալուց՝ կարծում եմ հիմա էստեղ մարդ չէր մնա: Ու ընդհանրապես, խոսքը միայն հարցերի մասին չի, այլ ընդհանրապես՝ թե՛ զրույցների, թե՛ գրառումների, թե մնացած ամեն ինչի մասին: Հիմա ի՞նչ բոլորս արտագաղթե՞նք ակումբից::pardon

Նոյեմ
16.06.2014, 18:31
ժող, ոնց կարելի ա տարբերել ալերգիան մոծակների գրոհների՞ց: էսօր առավոտ զարթնել եմ ձախ աչքս ուռած էր կարգի՜ն, հետո նստեց: Ու լիքը հետքեր կային ձեռքերիս վրա: Մտածում եմ՝ մոծակներ են, բայց պատուհանները միշտ ցանցով են բաց եղել կամ էլ փակ են եղել, ձև չունեին տանը հայտնվելու: Մյուս կողմից էլ տանը մենակ ինձ մոտ չի նկատվում, հետևաբար ամենայն հավանականությամբ մոծակներ են: Բայց ինչպե՞ս , եթե հետքներն էլ չի երևում: Կարողա ուրիշ միջատ-մուջատ ա՞: Ինչպե՞ս դեմն առնել:

StrangeLittleGirl
16.06.2014, 18:34

Ամենատխուրն էն ա, որ մոծակի կծածի նկատմամբ ռեակցիան հենց ալերգիա ա :))

Նոյեմ
16.06.2014, 18:46
Ամենատխուրն էն ա, որ մոծակի կծածի նկատմամբ ռեակցիան հենց ալերգիա ա :))

:)) ՈՒղղակի ինձ մոտ տենց բան չի եղել ընդհանրապես) ԹԵ հենց որ արդեն քոր ա գալիս, ուրեմն նծանակում ա ալեգիկա՞

Freeman
16.06.2014, 18:47
:)) ՈՒղղակի ինձ մոտ տենց բան չի եղել ընդհանրապես) ԹԵ հենց որ արդեն քոր ա գալիս, ուրեմն նծանակում ա ալեգիկա՞

Հենց քոր ա գալիս, չէ, ուղղակի մոծակի կծածը հենց ալերգիա ա, դրա համար ա քոր գալիս)

Նոյեմ
16.06.2014, 18:54
Հենց քոր ա գալիս, չէ, ուղղակի մոծակի կծածը հենց ալերգիա ա, դրա համար ա քոր գալիս)

Հաա.. Այսինքն բոլորի մոտ էլ ալերգիկ բնույթ ա կրու՞մ: Բա լավ, բա ուր են էդ մոծակները: Ոչ մի հատ չկան: Ո՞նց են կծում: :think ՈՒ ի՞նչ անեմ դրանց դեմ, եթե ի վերջո մոծակ ա: