PDA

Դիտել ողջ տարբերակը : Կրթենք մեր օլիգարխիային...



Հեղինակ
11.03.2008, 12:13
Հարգելի ֆորում, այս օրերին աշխարհում կատարվեց մի իրադարձություն, որը կարելի է պատմական համարվել. հայտնի «Microsoft»-ի տերը` Բիլ Գեյթսը հայտարարեց, որ թողնում է իր բիզնեսը և 33 միլիարդ դոլար ներդնում է երեխաների առողջության պահպանման ծրագրերի ֆինանսավորման համար: Այս լուրը ուղղակի առնչնվում է մեր գործին. մենք 15 տարի մեր պետականությանն ասում ենք, որ ստեղծում ենք երեխայի և ընտանիքի առողջ ապրելակերպի կրթություն, անհրաժեշտ է աջակցել մեզ, ներդնել ստեղծածը, բայց հանդիպել ենք միայն բութ անտարբերության և խոչընդոտների: Մեր պետական կրթական և առողջապահական համակարգերը միտված են առավել «կարևոր» գործի` ականջները կախ լսել օտար փորձագետների «հանճարեղ» խորհուրդները և ... լափել նրաց բերած վարկային, դրամաշնորհային միջոցները: Այս պնդումը ունի փաստական և ծանրակշիռ հիմնավորումներ...

Եվ մեր հեղինակային խումբը որոշեց վերջնականապես ձեռք քաշել պետությունից, գործը պահպանելու, տպագրությունները իրականացնելու համար վաճառեցինք մեր վերջին սեխականությունը` տունը... և դարձանք...մի նժդեհ` սեփական «նժդեհական» Հայաստանում: Եվ երբ մոտենում էր դժվարին ժամը մեր ընտանիքի, որոշեցինք դիմել մի մասնավոր դրամատիրոջ, որ կատարի ներդրում գործի մեջ, դառնա համասեփականատեր ստեղծվող կրթական և բժշկական մանրակերտերի, և միասին գործի արդյունքները հանենք միջազգային ասպարեզ:

Մեր ընտրությունը կանգ առավ «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանի վրա. այս դրամատերը գրեթե միակն է, ով իր հարստությունը կուտակել է արտադրություններ հիմնելու միջոցով, նա չի հյուծել երկիրը` առևտրային կապիտալի անհոգի, անպետական գործելակերպով: Մանավանդ գնահատում ենք նրա բիզնեսի որոշակի մշակութային ուղղվածությունը, Երկրորդ Հանրապետությունից ստացած արժեքների խնամքը...

Եվ առաջարկ ներկայացրեցինք... Արձագանքեց ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի գործավարը և ասաց` սպասենք, նախագահական ընտրությունները ավարտվեն, դրանից հետո կլինի հանդիպում նրա հետ... Պատկերացնու՞մ եք մեր գնահատականը` հայրենի արտադրական դրամատիրությունը արձագանքե~ց, սպասե~նք...Եվ ի՞նչ. ընտրություններից հետո զանգում է նույն գործավարը, մեծահոգի գովում է մեր գործը և ասում ...համագործակցությունը հնարավոր չէ:

Եվ մենք հասկացանք` մեր հայկական ճահիճը իր գիրկն է առել բոլորիս, այդ ճահիճը որևէ մեկի ստեղծածը չէ, այլ բոլորիս ստեղծածն է... Բոլորս կարիք ունենք էթիկական կրթության և վերադաստիարակության` ես, իմ երեք զավակները, իմ պետականությունը, իմ ծերացած ազգը և, իհարկե, կրթության կարիք ունի հատկապես հայ երիտասարդ և ագահ դրամատիրությունը...


Եվ «Դռնոյան- Նալյան ընտանիք» հեղինակային խումբը որոշեց Վարդանյան ընտանիքի հետ մեր երկխոսությունը հանել լայն հանրային ասպարեզ. այսօր տեղադրում եմ մեր առաջին առաջարկից և գործավարի «գրախոսությունից» հետո` Հրանտ Վարդանյանին ուղարկած մեր արձագանքը: Ցանկանում եմ զգուշացնել` այս գործիչը վատը չէ, քան Հայաստանի որևէ այլ օլիգարխ, ավելի շուտ` ընդհակառակը, և մեր նամակը մեղադրական փաստաթուղթ չէ... Բայց որ մենք ազգովին ունենք կարիք վերակերտման, Նոր Մարդ դառնալու` դրանում կասկած չկա...Ահա` այդպիսի նորոգմանն է ուղղված մեր այս հրապարակային քայլը...



10 մարտի 2008թ

«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ի նախագահ

պրն. Հրանտ Վարդանյանին

Հարգելի պարոն Հրանտ Վարդանյան.

Այս ժամին մեր պետական, քաղաքական, ֆինանսական վերնախավերը ձգտում են ել ք գտնել, - և ելքը փնտրում են ուժային, ինտրիգային և այլ ազդեցության դաշտերում, բայց ոչ երբեք ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԷԹԻԿԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ: Կարող են լինել միայն մասնակի բացառություններ:

Եվ պատկերացնու՞մ եք` Հայաստանում երկու գիտության նոր ճյուղ հիմնած, նոր առողջապահություն և նոր կրթություն ստեղծող հեղինակներս դիմել ենք Ձեզ` մի փոխշահավետ համագործակցության և հանդիպման առաջարկով, և այդ առաջարկը հարգարժան Միքայել Վարդանյանի գործավարն է տնօրինում. սկզբում առաջարկում է սպասել հանդիպման` նախագահական ընտրություններից հետո, իսկ այդ «հետոյից» հետո էլ հայտնում է, որ համագործակցությունը հնարավոր չէ...

Վստահ եղեք, որ Հայաստանի պետական, քաղաքական և ֆինանսական օլիարխիաները մի օր անպայման գնալու են Մտքի, Մշակույթի և Գիտելիքի “օլիգարխիայի“ դռները` համատեղ ելք գտնելու, եթե երբևէ գան այդպիսի բարձր գիտակցության: Մենք էլ չենք սպասել այդ օրվան, և վաղօրոք եկել ենք ձեր դուռը` շատ հիմնավոր համագործակցության առաջարկով: Բայց Ձեր դուռը փակ ենք գտնում:

Այստեղ կա մի պատմական թերըմբռնում. ֆինանսական կայսրությունները այդ ժամին կարող են նյութական կյանքի մի հատված ծաղկեցնել, բայց նրանք` որպես օրենք հիշվում են պատմության մեջ, եթե իրենց անունը կապվում է որևէ մշակութային սխրանքի հետ, որ կատարում այդ ժողովրդի հանճարը: Եվ արդ, ինչո՞վ է «ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳ»-ը մնալու պատմության մեջ...Չկա այդպիսի հարստություն, որ չլուծվի ժամանակի մեջ, միայն Մշակույթի Արժեքը և նրա հետ կապված Անունն է մնում: Եվ ուրիշ ոչինչ:

Եթե խնդրին նայենք այս տեսակետից, ապա ու՞մ առջև է փակվել Ձեր դուռը. մի հեղինակային խմբի և ընտանիքի, որն իր երկրից ու պետությունից 30-50 տարի առաջ է անցել, նոր բժշկության ու կրթության համակարգեր է ստեղծել, ներկա զարգացած երկրների գիտական մակարդակը գերազանցել...Կհարցնեք` ինչու՞ մեր պետականության կողմից գնահատված չեք և բարձր անուն չունեք...Բայց այս պետականությունը կարո՞ղ էր մեզ գնահատել...

Իսկ ո՞րն է մեր առաջարկի էությունը. մենք Վարդանյան ընտանիքին նրբանկատորեն ասել էինք, իսկ այսօր ուղիղ տեքստով ասում ենք Ձեզ. այն արտադրողը, որը շահույթ է ստանում ժողովրդի և, մանավանդ` մանուկ սերնդի առողջության անկման հաշվին ( oրինակ` պաղպաղակի լայն գովազդը և օգտագործումը երեխաների դիսբակտերիոզի, ալերգիաների և թոքաբորբերի գլխավոր պատճառներից է), - ահա այդպիսի արտադրողը բարոյական պարտականություն ունի` ստացած շահույթից որոշ ներդրումներ անել առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման բնագավառներում, օրինակ, առողջ ապրելակերպի կրթության ստեղծման ասպարեզում: Եվ այստեղ էլ շահույթ ստանալ, բայց այս անգամ` մարդու և երեխայի առողջության պահպանման բիզնեսի ասպարեզում:

Մանավանդ, որ ըստ առաջարկի` ներդրողը դառնում է ստեղծվող կրթական մանրակերտերի համասեփականատերը, և կողմերը իրականացնում են համատեղ միջազային մարկետկինգ:

Դռնոյան-Նալյան ընտանիքը առաջարկում է Ձեր ընտանիքին միանալ ավելի քան 15 տարվա պատմություն ունեցող մի Ծրագրի, որն արդեն նշանակալի արդյունքներ է արձանագրել: Հայաստանում հիմնել ենք առողջ ապրելակերպի կրթության ստեղծման գործը, ստեղծվել և գործում է նոր, բնական բժշկության մանրակերտը, որի միջոցով ապաքինվել են հազարավոր հիվանդներ, ընթացքի մեջ են 9 ձեռնարկների, 3 մենագրության, 2 մատենաշարի, բազմաթիվ հայեցակարգ–ծրագրերի աստիճանական ստեղծումը և հրատարակումը: Ձեզ հետ համագործակցությունը թույլ կտա հինգ տարում ավարտել այս Ծրագիրը, մանրակերտերը թարգմանել անգլերեն ու ռուսերեն և դուրս բերել միջազգային շուկա
Կարծում ենք` այս հնարավոր երկխոսությունն ունի կարևոր հանրային նշանակություն,- ինչու՞ չստեղծել դրամատեր-հասարակություն հարաբերության մի մոդել, որը և փոխշահավետ է, և միտված է Նոր Մարդու ստեղծմանը, ապրելակերպի նոր որակի ստեղծմանը... Այլապես` ինչպե՞ ս առողջացնեք մեր հիվանդ երկիրը: Այդ նպատակով` մենք որոշեցինք այս առաջարկությունը տեղադրել հեղինակային խմբի հիմնած` www. DN forum.am կայքում, ինչպես նաև www. akumb.am կայքում:

Սպասում ենք Ձեր արձագանքին: Ուղարկում ենք հանդիպման ակնկալիքով վաղօրոք ստեղծված փաստաթուղթը: Բիզնես- ծրագրերը կներկայացվեն հնարավոր հանդիպման ժամանակ:

Ընդունեցեք մեր լավագույն մաղթանքները`


Լևոն Դռնոյան. բժշկ. գիտ. թեկնածու,
«Լուսաբաց հրատարակչություն» ՍՊԸ-ի
Առողջագիտության կենտրոնի գիտ. ղեկավար

Արուսյակ Նալյան
բժշկ. գիտ. թեկնածու, կենտրոնի գլխ. առողջագետ

Այգ
11.03.2008, 21:24
Եվ մենք հասկացանք` մեր հայկական ճահիճը իր գիրկն է առել բոլորիս, այդ ճահիճը որևէ մեկի ստեղծածը չէ, այլ բոլորիս ստեղծածն է... Բոլորս կարիք ունենք էթիկական կրթության և վերադաստիարակության` ես, իմ երեք զավակները, իմ պետականությունը, իմ ծերացած ազգը և, իհարկե, կրթության կարիք ունի հատկապես հայ երիտասարդ և ագահ դրամատիրությունը...


Ողջույններս մեծարգո Հեղինակին:
Այո, պարզվում է, որ քարաստան-Հայաստանն էլ ունի իր ուրույն ճահիճը:
Սակայն վստահ եմ, որ բնական օրինաչափությամբ, այդ ճահիճն էլ հաղթահարվելու է Ջրաշուշանների կողմից:

Fedayi
12.03.2008, 11:56
Վերջերս "Երկիր Մեդիա"-ով մի հետաքրքրի հաղորդում դիտեցի: Զրուցում էին մեր օլիգարխներից մի քանիսը` Միշա Բաղդասարովը, կապի և տրանսպորտի նախարարը, Վահագնի թաղամասում շինարարություն իրականցնող Հովնանյանը: Մի շատ հետաքրքիր կարծիք հնչեց, որ Հայաստանում հարստացած մարդկանց ժողովուրդը ատում է, ինչը չես ասի սփյուռքահայերի մասին...:think
Կարծում եմ` հարցը բիզնես-մշակույթի բացակայության մեջ է, արդար ճանապարհով հարստանալու մտածելակերպի, ինչպես նաև այդպիսի նախադեպերի գրեթե բացակայությունը. “զսպաշապիկների” բացակյությունը,… մարդիկ ժողովրդից գողանում են 10 միավոր, հետո միամիտ ժողովրդին խաբում 1 միավոր բարեգործությամբ ու ինքնագոհ կերպով լայն ժպտում հեռուստաէկրաններից: Ողջունելի թեմա է, բայց այդպիսի օլիգարխներին այսպիսի եղանակներով կրթելու փորձերը անարդյունավետ եմ համարում, թեև հրաշքներ լինում են:): Մի անգամ էլ եմ ասել, հասարակությունը հիվանդ է ու ոչ կայացած, չի գիտակցում և չի պայքարում իր իրավունքների համար, պայքարելիս էլ սխալ եղանակներ է ընտրում. հեղափոխությունը պետք է սկսել հենց աշխատավայրից /ցավոք` մեզ մոտ արհմիությունների ինստիտուտն էլ կայացած չէ/, կրթօջախներից /ուսխորհուրդները “ծափիկ-ծափիկ ծիրանիկ են ” խաղում/, հիվանդանոցներից /այստեղ գոնե բողոքների թեժ գիծ կա, նույնիսկ պատժի դեպքեր են եղել/, մարդու իրավունքների պաշտպանությունից /օմբուդսմենի ինստիտուտ/…Միայնակ ոչ ոք ոչինչ չի կարող անել, պետք է “բողոքի ձայն” բարձրացնել և այն տեղ հասցնել քաղաքակիրթ, բայց վճռական կերպով: Չգիտեմ ինչու, բայց ես կարծում եմ` մեր սերունդը որակապես տարբերվում է և մտցնելու է այդ բեկումը: Հենց այդ ժամանակ էլ կսկսի առողջացման պրոցեսը, մեր օլիգարխիան էլ կկրթվի: Սա էվոլյուցիոն պրոցես է, ժամանակ է պահանջում...

Առողջագետ
12.03.2008, 14:47
Ես համամիտ եմ այս գրառման հետ, կարծում եմ, դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի հայ գործարարը որոշ չափանիշներով նմանվի միջին համաշխարհային գործարարին, թեկուզ ազգային յուրահատկությունները միշտ, էլ, կարծում եմ, կպահպանվեն:
Երբ մենք, պետությունից, նրա նախարարներից լրիվ հուսահատված, ավելի անկեղծ ասեմ, զզված, մասնավորի հետ ցանկացանք աշխատել, և այն էլ այն դեպքում, երբ մեր շահերը, կարծես թե, բացարձակապես, բռնում էին, և մեր միջոցով կարելի էր լավ բիզնես անել, մենք տեսանք, թե ինչպես են գործում նախանձի, փոքրոգության, մեր "ազգային" բնավորության այլ մանր, անարժան գծեր, և ինչպես է մարդը պատրաստ ավելի շուտ հրաժարվել այդ բիզնեսից, քան դրանով անուն և օգուտ տալ այլ մարդկանց, հայտնի դարձնել, հաջողության հասցնել, այսինքն մեկ ուրիշին կամ ուրիշ ընտանիքի հաջողությանը նպաստել:
Այնպես որ ազգային մենտալիտետի խաթարումներ ունենք, որ միշտ խանգարելու են մեր ընդհանուր հաջողությանը:

Հեղինակ
24.03.2008, 17:18
Սիրելի Ֆորում, շարունակում եմ այս թեմայով գրառումները: Եվ շարունակման համար եղավ մի անսպասելի ազդակ... Մենք չենք պատկերացնում, թե ինչպիսի՞ն է հայ այսօրվա մեծահարուստ դրամատիրոջ ամենօրյա կյանքը, կենցաղը, ի՞նչ են ուտում և խմում, ի՞նչ են մտածում...

Բայց այսօր անսպասելի տեսա, թե նրանք ինպես և ինչ ճոխության մեջ են...մահանում:
Եվ ի~նչ տեսանք. այսօր Հիշատակի օր էր, գնացել էինք մեր` Առողջագետի ծնողների գերեզմանին այցի, վաղուց չէինք եղել, և գերեզմանատան մուտքը ուղղակի ցնցեց մեզ...
Մուտքի նախկին լայն հրապարակը ...վերածվել էր Էլիտար Գերեզմանոցի- շքեղ գրանիտի կույտերը իրար էին հաջորդում, ամեն մի "միջին" մեծահարուստ հանգուցյալի առանձնացված էր մի ...տաս հանգուցյալի տեղ: Ցնցող տեսարան էր...

Հայ դրամատեր, որպես մարդաբան ու բժիշկ` ամաչեցի քո փոխարեն, թե որքան...անգրագետ ես "մահանում"...Իսկ հիմա մի երկու գիտելիք, որը գուցե փոխի քո հայացքը: Նախ` նուրբ աշխարհ անցած անհատականությունը կարիք չունի գրանիտների լեռների, ավելին`նրան շուտ պետք է ազատել երկրային կապվածությունների բեռից: Նա ձեզանից միայն սեր է ուզում, իսկ դուք նրա նուրբ ուսերին դնում եք ձեր փառասիրությունը, գոռոզությունը, տգիտությունը: Եվ ապա` նուրբ աշխարհը շատ արդարացի աշխարհ է, այնտեղ կլանային զոռբայությունը չի անցնում...

Սիրելի Ֆորում, այս մարդաբանական դիտարկումով մի նպատակ ունեի`
ԿՐԹԵԼ ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ... Այս գործը կիսատ չենք կարող թողնել, քանզի լայն աշխարհայացքով մեծահարուստը ԵՐԿՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է...