PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ եմ տալիս դիտել



Էջեր : [1] 2 3 4 5 6 7

Ռուֆուս
10.03.2008, 11:37
Հետաքրքիր ֆիլմ եք դիտել? Կիսվում ենք ակումբցիների հետ :)

Երեկ վերջապես տեսա Էմիր Կուստուրիցայի "Arizona Dream" ֆիլմը: Գլխավոր դերում` Ջոննի Դեպպ:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/0/04/Arizonadreammovie.jpg

Արտակարգ ֆիլմ է, անպայման խորհուրդ եմ տալիս դիտել, չեք փոշմանի :)

Մոդերատորական. Թեմայում գրառում կատարելուց առաջ կարդացեք Կինո բաժնի կանոնները (http://www.akumb.am/showthread.php/56720-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8): Որևէ ֆիլմ խորհուրդ տալիս պարտադիր օգտագործեք գրառման շաբլոնները, այլապես ձեր գրառումը կջնջվի՝ տուգանային միավորներով:

Philosopher
10.03.2008, 13:52
Կուստուրիցայի, այսպես ասած, ամենաամերիկյան ֆիլմն է: Լավն է, թեև ոչ լավագույնը մյուս մյուս ֆիլմերի կողքին;)

Գալաթեա
10.03.2008, 14:16
Միխալկովի "12"-ը նայեք, էրեխեք: Անտանելի լավնա:


http://www.russian-dvd.de/shop/catalog/images/SK8-01-001.jpg

Աթեիստ
10.03.2008, 14:30
Միխալկովի "12"-ը նայեք, էրեխեք: Անտանելի լավնա:


http://www.russian-dvd.de/shop/catalog/images/SK8-01-001.jpg

Դրանից հետո փորձիր նայել 12 Angry Men (http://exler.ru/films/19-04-2007.htm), Էմին Դավիդովին ավելի շատ կհարգես, քան Միխալկովին:

Գալաթեա
10.03.2008, 14:43
12 Angry Men, Էմին Դավիդովին ավելի շատ կհարգես, քան Միխալկովին:

Ինձ էդ ֆիմն էլի են խորհուրդ տվել...ու հենց 12-ի մասին խոսելուց հետո ... Կնայեմ անպայման :)

Մենակ Էմին Դավիդովի պահը չհասկացա :oy

Աթեիստ
10.03.2008, 14:53
Մենակ Էմին Դավիդովի պահը չհասկացա :oy

Միխալկովն աչքիցս ընկավ, ես օրիգինալը (12 զայրացած տղամարդ) ավելի շուտ եմ դիտել, չէի էլ ուզում դիտել Միխալկովի ֆիլմը: Խանութում խորհուրդ տվեցին, դիտեցի:
1. Համոզվեցի, որ պետք չէր նայել:
2. Միխալկով աչքիցս ընկավ, քանի որ նույնիսկ տիտրերում չնշվեց, որ սցենարն ամբողջությամբ գողացած է:


Հ.Գ.
Ֆիլմն ունեմ DivX-ով, կարող եմ տալ:

Գալաթեա
10.03.2008, 14:58
Միխալկովն աչքիցս ընկավ, ես օրիգինալը (12 զայրացած տղամարդ) ավելի շուտ եմ դիտել, չէի էլ ուզում դիտել Միխալկովի ֆիլմը: Խանութում խորհուրդ տվեցին, դիտեցի:
1. Համոզվեցի, որ պետք չէր նայել:
2. Միխալկով աչքիցս ընկավ, քանի որ նույնիսկ տիտրերում չնշվեց, որ սցենարն ամբողջությամբ գողացած է:


Հ.Գ.
Ֆիլմն ունեմ DivX-ով, կարող եմ տալ:

Իսկ օրիգինալը ռուսական ֆիլմ է? Ես ամերիկյան ֆիլմ եմ տեսել շատ վաղուց նույնատիպ սցենարով:
Միխալկովին ես երբեք չեմ սիրել, բայց էս ֆիլմը իսկապես վատը չէր ...

Աթեիստ
10.03.2008, 15:08
Իսկ օրիգինալը ռուսական ֆիլմ է? Ես ամերիկյան ֆիլմ եմ տեսել շատ վաղուց նույնատիպ սցենարով:
Միխալկովին ես երբեք չեմ սիրել, բայց էս ֆիլմը իսկապես վատը չէր ...

Օրիգինալը հենց ամերիկյանն է, հղումը (http://exler.ru/films/19-04-2007.htm) վերևում տվել էի:

Միխալկովի մասին էլ ասեմ, որ շատ հավանեցի նրա նկարած, Ակունինի սցենարով "Статский советник" ֆիլմը: Հիանալի էկրանավորում էր, ի տարբերություն նույն Ակունինի "Турецкий Гамбит"-ի:

Գալաթեա
10.03.2008, 15:18
Օրիգինալը հենց ամերիկյանն է, հղումը (http://exler.ru/films/19-04-2007.htm) վերևում տվել էի:

Միխալկովի մասին էլ ասեմ, որ շատ հավանեցի նրա նկարած, Ակունինի սցենարով "Статский советник" ֆիլմը: Հիանալի էկրանավորում էր, ի տարբերություն նույն Ակունինի "Турецкий Гамбит"-ի:

Բացեց հղումը հազիվ, ապրես :) Իմ տեսած ամերիկյան ֆիլմն, ինչքան հասկացա քո նշած ֆիլմի հիման վրա է նկարվել: Նա ավելի նոր ֆիլմ էր...

Ի դեպ, վերջին տեսածս ֆիլմերից նաև "Эффект Бабочки"-ն խորհուրդ կտայի նայել:
Մարդկային ճակատագրի, մարդուն ի վերուստ հասանելիքի դեմ անիմաստ պայքարի մասին ֆիլմ...Լավն է:

firewall
10.03.2008, 15:31
Խորհուրդ կտամ «Jacket», «Fight Club» նայել

Երկնային
10.03.2008, 15:35
Ի դեպ, վերջին տեսածս ֆիլմերից նաև "Эффект Бабочки"-ն խորհուրդ կտայի նայել:
Մարդկային ճակատագրի, մարդուն ի վերուստ հասանելիքի դեմ անիմաստ պայքարի մասին ֆիլմ...Լավն է:

տեսել եմ… հետաքրքրիր ֆիլմ ա ինքը… բայց նորից չէի նայի… երևի նրանից ա, որ ես արյունոտ տեսարաններից ու նմանատիպ բաներից վատանում եմ… վախենում եմ…:noti

Մենակ առաջինն եմ տեսել, ու ճիշտն ասած ցանկություն չկա երկրորդն էլ նայելու… :oy

Ռուֆուս
10.03.2008, 15:36
Ահա, 12 Angry Men-ը արտակարգ ֆիլմ է, բայց 12-ը չեմ տեսել: Խորհուրդ եմ տալիս նաև 12 Angry Men դրաման կարդալ, շատ լավն է:

Որ ճիշտն ասեմ Butterfly Effect-ը ինձ դուր չեկավ.... Երևի Էշթոն Քութչերի նկատմամբ ունեցածս մեծ հակակրանքն էր պատճառը: Ֆիլմը ընդհանուր առմամբ վատը չէ, բայց վերջը շատ անկապ էր.... :(

VisTolog
10.03.2008, 16:03
Սարսափ ֆիլմեր սիրողներին.
Проклятие 0-3
Хеллоуин
Пила 1-4
Поворот не туда 1,2
Зловейщая темнота
Остановка
Հիշեմ էլի կգրեմ:

Enipra
10.03.2008, 16:50
Դե որ Կուստուրիցայից խոսք գնաց, ես էլ խորհուրդ եմ տալիս նայել Underground-ը, ուղղակի հզոր ֆիլմ է! :)

Վերջին տեսածներիցս շատ հետաքրքիր էր "21 գրամ"-ը: Ռեժիսոր` Ալեխանդրո Գոնսալեզ Ինիարիտու, գլխավոր դերերում` Շոն Փեն, Նաոմի Ուոթս:
http://www.imageshare.am/thumb/79969681/21_grams_movie.jpg (http://www.imageshare.am/view/79969681/21_grams_movie.jpg)http://www.imageshare.am/thumb/77657100/21grams.jpg (http://www.imageshare.am/view/77657100/21grams.jpg)
Մեկ էլ մի շատ հետաքրքիր ֆիլմ հիշեցի, 2007-ին Ոսկե Ծիրանին էր ներկայացված, բայց ես հետո հեռուստացույցով եմ նայել: Կոչվում է "Ես մնում եմ": Ռեժ.` Կարեն Հովհաննիսյան, դերերում` Անդրեյ Կրասկո, Նելլի Ուվարովա, Վլադիմիր Եպիֆանով, Ֆյոդոր Բոնդարչուկ: Մանրամասները` այստեղ (http://gaiff.am/am/films/2007/timeout/):

Աբելյան
10.03.2008, 20:12
Սարսափ ֆիլմեր սիրողներին.
Проклятие 0-3
Хеллоуин
Пила 1-4
Поворот не туда 1,2
Зловейщая темнота
Остановка
Հիշեմ էլի կգրեմ:
պլյուս
Техасская Резня Бензопилой,
Техасская Резня Бензопилой-Начало

VisTolog
10.03.2008, 21:31
պլյուս
Техасская Резня Бензопилой,
Техасская Резня Бензопилой-Начало
Այ հենց էդ կինոներն է; ուզում էի ասեյի, էն էլ չէի հիշում: Լավ, շարունակեմ.

Дум
Буу
Пуск
Ключ от всех дверей
Между мирами
Мальчики едят девочек
Звонок 1-5
Пропущенний звонок 1,2
Глаз
Белый шум 1,2
У холмов есть глаза 1,2
Адский лифт
Месть мертвецов
Долгая смерть
Воставшие из ада 7
Кукольник
Вторжение
Поворот не туда ***թույլ նյարդեր ունեցողներին ընդհանրապես չի կարելի այս ֆիլմը
Бойня ***թույլ նյարդեր ունեցողներին ընդհանրապես չի կարելի այս ֆիլմը
Хэллоуин Роба зомби ***թույլ նյարդեր ունեցողներին ընդհանրապես չի կարելի այս ֆիլմը
Призраки
Вампирша
Я знаю кто убил меня
Санта-киллер
Дикость
Крик
Рикер
Страх
Аназапта
Кровавая Мелори
Кошмар дома, на холмах
Джиперс криперс 1,2
Король муравьев

P.S.
10.03.2008, 21:51
Սարսափ ֆիլմերից

The Mist
The Orphanage (իսպանական է կարծեմ)
30 days of night

Կոմեդիաներից վերջին շրջանի 3 լավագույնները
Juno
Superbad
Knocked up

Դրամաներից
La vie en rose
no country for old men

WArmanW
10.03.2008, 22:11
Wista նույն ժանրի ֆիլմեր են
Eragon
Constantine - գլխ դերում Keanu Reeves
Мост В Терабитию - դրամա
Пророк - գլխ. դերում Նիկոլաս Քեյջ
Hitcheckers - էս վերջնա,
Машина Времени գլխ. դերում Ջոնի Դեպ
Илюзионист
Jeepers Creepers - Horror
Jeepers Creepers 2 - Horror
Ведьма из Блеир - Horror
Ночные Небеса - Horror
Проводник
Суета Вокруг Рози
Пила 1-4 - Horror
Багроые Реки 1-2 գլխ. դերում Ժան Ռենո
The Dark - Horror

Լեո
10.03.2008, 23:52
Ես էլ էսօր դիտեցի "Մոնղոլը" ֆիլմը: Չինգիզ խանի մասին է: Շատ լավ էֆֆեկտներ կան օգտագործված ֆիլմում: Խորհուրդ կտամ դիտել:

Fobus
11.03.2008, 00:11
пророк ֆիլմն է շատ լավը

Amaru
11.03.2008, 00:14
Արևի մութ կողմը The Dark Side Of The Sun
Շինդլերի ցուցակը Schindler's List
Դոնի Դարկո Donnie Darko

նայե՛ք…

Ուլուանա
11.03.2008, 06:33
Հետաքրքիր ֆիլմ եք դիտել? Կիսվում ենք ակումբցիների հետ :)

Երեկ վերջապես տեսա Էմիր Կուստուրիցայի "Arizona Dream" ֆիլմը: Գլխավոր դերում` Ջոննի Դեպպ:
Տեսել եմ, բայց, ճիշտն ասած, չեմ հավանել... Չգիտեմ, էդ ֆիլմի իմաստը չհասկացա... Դիտելու ամբողջ ընթացքում անընդհատ իմաստն էի փնտրում, բայց գտնելու փոխարեն գնալով ավելի ու ավելի էր կորցնում... Նույնիսկ տհաճ էր... Գիտեմ, որ նմանատիպ խորհրդավոր ֆիլմերը, որպես կանոն, շատ լավն են համարվում. բոլորը հիանում են, բայց ես եթե իմաստ չեմ տեսնում, զուտ խորհրդավորության համար չեմ կարող հավանել ֆիլմը... Գուցե երբևէ փորձեմ երկրորդ անգամ դիտել՝ իմաստը հասկանալու նպատակով, եթե, իհարկե, կարողանամ հաղթահարել այն տհաճության զգացողությունը, որն ինձ ուղեկցում էր ողջ ֆիլմի ընթացքում... Ինչպես Philosopher–ը նկատեց, իսկապես մի տեսակ չափից դուրս ամերիկյան էր։ Ամեն դեպքում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ :)

Հիշեցի համեմատաբար վերջերս դիտածս ֆիլմերից մեկը՝ «Երջանկությանը հետապնդելիս» ("The Pursuit of Happiness"), որ շատ եմ հավանել։ :love Կարծում եմ՝ բացի խիստ հետաքրքրաշարժ ու հուզիչ սյուժեից, նաև բավական ուսանելի ֆիլմ է։ Ի դեպ, ֆիլմը հիմնված է մեր ժամանակներում ապրող ամերիկացի սևամորթ միլիոնատեր Քրիս Գարդների կյանքի իրական պատմության վրա, երբ նա նախորդ դարի 80–ականներին, գտնվելով ծայրահեղ չքավորության մեջ, իր փոքրիկ որդու հետ համառ պայքար էր մղում հանուն երջանկության ու բարեկեցության։ Գլխավոր դերում Ուիլ Սմիթն է, իսկ որդու դերը կատարում է հենց իր՝ Ուիլ Սմիթի հարազատ որդին։ :)
Մի խոսքով՝ արժե դիտել։ ;)

Adam
11.03.2008, 14:26
Շվարցենեգերի «Աշխարհի վերջը» տեսե՞լ եք: Նայեք, լավնա: Ես մի քանի օր առաջ տեսա... զարմանալի էր, որ մինչև հիմա չէի նայել էտ ֆիլմը: Սյուժեն շատ դուրս էկավ: Համել ինքը ֆիլմը շատ լավ էր նկարած...

Գալաթեա
11.03.2008, 14:29
Շվարցենեգերի «Աշխարհի վերջը» տեսե՞լ եք: Նայեք, լավնա: Ես մի քանի օր առաջ տեսա... զարմանալի էր, որ մինչև հիմա չէի նայել էտ ֆիլմը: Սյուժեն շատ դուրս էկավ: Համել ինքը ֆիլմը շատ լավ էր նկարած...

Ես վաղուց եմ տեսել...որ ասեմ շատ է դուրս եկել, սուտ կլինի:
Բայց այնտեղ պառզապես ցնցող է խաղում Գեբրիել Բիրնը: Սատանայի դերում: Միայն իր խաղը տեսնելու համար ևս մեկ անգամ կնայեի այդ ֆիլմը:

Adam
11.03.2008, 14:32
Բայց այնտեղ պառզապես ցնցող է խաղում Գեբրիել Բիրնը: Սատանայի դերում:

Իրոք, իրան ուրիշ ֆիլմում, ուրիշ կերպարում չեմ պատկերացնում: Ես ուրիշ ֆիլմ նայեցի իրա մասնակցությամբ, դրական կերպար էր խաղում, բայց իրան հեչ չէր սազում:

Գալաթեա
11.03.2008, 14:39
Իրոք, իրան ուրիշ ֆիլմում, ուրիշ կերպարում չեմ պատկերացնում: Ես ուրիշ ֆիլմ նայեցի իրա մասնակցությամբ, դրական կերպար էր խաղում, բայց իրան հեչ չէր սազում:

Գեբրիելը հիանալի է խաղում "Կասկածելի դեմքեր" ֆիլմում, տեսել ես? Թեև էնտեղ էլ ուղղակի փայլում է Կեւին Սփեյսին: Բիրնը երկրորդ տեղում է:

Գեբրիելը ինձ դուր չի եկել միայն "Երկաթե դիմակով մարդը" ֆիլմում: Էն որ Դ'Արտանյանինա մարմնավորում: Անկապա մի տեսակ:

Ռուֆուս
11.03.2008, 15:59
Տեսել եմ, բայց, ճիշտն ասած, չեմ հավանել... Չգիտեմ, էդ ֆիլմի իմաստը չհասկացա... Դիտելու ամբողջ ընթացքում անընդհատ իմաստն էի փնտրում, բայց գտնելու փոխարեն գնալով ավելի ու ավելի էր կորցնում... Նույնիսկ տհաճ էր... Գիտեմ, որ նմանատիպ խորհրդավոր ֆիլմերը, որպես կանոն, շատ լավն են համարվում. բոլորը հիանում են, բայց ես եթե իմաստ չեմ տեսնում, զուտ խորհրդավորության համար չեմ կարող հավանել ֆիլմը... Գուցե երբևէ փորձեմ երկրորդ անգամ դիտել՝ իմաստը հասկանալու նպատակով, եթե, իհարկե, կարողանամ հաղթահարել այն տհաճության զգացողությունը, որն ինձ ուղեկցում էր ողջ ֆիլմի ընթացքում... Ինչպես Philosopher–ը նկատեց, իսկապես մի տեսակ չափից դուրս ամերիկյան էր։ Ամեն դեպքում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ :)

Ճիշտն ասած, էդքան էլ համաձայն չեմ, որ ֆիլմը իմաստ չունի: Իմաստ կա, բայց խորքերում է թաքնված ու մի փոքր երկրորդական բնույթ է կրում: Ինձ ֆիլմում ամենաշատը դուր եկավ երաժշտությունը ու կատարյալ վիզուալ պատկերները.... Կարծես ֆիլմ չլիներ, այլ երազ լիներ :)

Ուլուանա
16.03.2008, 03:12
Ճիշտն ասած, էդքան էլ համաձայն չեմ, որ ֆիլմը իմաստ չունի: Իմաստ կա, բայց խորքերում է թաքնված ու մի փոքր երկրորդական բնույթ է կրում: Ինձ ֆիլմում ամենաշատը դուր եկավ երաժշտությունը ու կատարյալ վիզուալ պատկերները.... Կարծես ֆիլմ չլիներ, այլ երազ լիներ :)
Դե, ես չէի էլ ասում, թե հաստատ իմաստ չուներ, պարզապես ե՛ս իմաստը չեմ գտել, գուցե ուներ, չգիտեմ։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այն իսկապես լավն է, բայց, համենայնդեպս, ինձ համար դա շատ քիչ է ֆիլմը հավանելու համար։ Իսկ ֆիլմը զուտ որպես վիզուալ պատկերների շարան չեմ փորձել դիտել... Ուղղակի ես ֆիլմ դիտելիս նախ և առաջ իմաստ եմ ակնկալում։ :)

Ծով
16.03.2008, 04:20
Շների քաղաքը, Ապոկալիպսիս, Կարմիր ջութակ…/կարծեմ/

Արսեն
16.03.2008, 04:46
Ես լեգենդ եմ ֆիլմը նայե՞լ եք

Ուլուանա
16.03.2008, 04:51
Ես լեգենդ եմ ֆիլմը նայե՞լ եք
Հա։ ;) Այդ ֆիլմի մասին Ակումբում առանձին թեմա էլ կա։ Այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=17534) է։

Արսեն
16.03.2008, 05:10
Հա։ ;) Այդ ֆիլմի մասին Ակումբում առանձին թեմա էլ կա։ Այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=17534) է։

Փաստորեն շատ են նայողները:)
Բայց սկի վախենալու չէր... նենց հուզիչ էր երբ շանն ա կորցնում:oy... ու վերջում... բաբախ:o

P.S.
16.03.2008, 11:16
Գեբրիելը հիանալի է խաղում "Կասկածելի դեմքեր" ֆիլմում, տեսել ես? Թեև էնտեղ էլ ուղղակի փայլում է Կեւին Սփեյսին: Բիրնը երկրորդ տեղում է:

Գեբրիելը ինձ դուր չի եկել միայն "Երկաթե դիմակով մարդը" ֆիլմում: Էն որ Դ'Արտանյանինա մարմնավորում: Անկապա մի տեսակ:

Ի դեպ, Գեբրիել Բըրնի մասնակցությամբ հիմա HBO ալիքով (ամենալավ ալիքը ԱՄՆ–ում) այժմ գնում է Treatment սերիալը, որտեղ նա հոգեբան է; Ֆիլմը կառուցված է հոգեբանի հինգ այցելուների վրա ու քանի որ նրանք հանդիպում են շաբաթը մեկ, ալիքն էլ այդպես է ցույց տալիս; Օրինակ երկուշաբթի օրերին պատերազմի մասնակից մի վետերան է, վերջին ուրբաթ օրը՝ ինքն է գնում հոգեբանի մոտ;


Նկարահանումները հիմնականում պավիլյոնային են ու շատ ստատիկ, բայց ահավոր լավն է ու մի շնչով նայվում է; Մեկ մեկ զարմանում եմ, ոնց է էդքան տեքստը անգիր անում։ Եթե ուզենաք, torrentz անպայման քաշեք, նայեք։ Խորհուրդ կտամ։

Sunny Stream
02.04.2008, 21:11
Ընկերուհիս սպանեց թողեց. ԱՄՆ-ում դիտել էր մի ֆիլմ, որի վրա ուղղակի խփնվել է ու ամեն անգամ ինձ ասում է, որ դիտեմ... վերջը չդիմացա, վերցրեցի Կասկադի վարձույթի սրահից: Կոչվում է "Across The Universe". ֆիլմը մի սիրո շատ հասարակ, ոչ օրիգինալ պատմություն է, ԲԱՅՑ ունի մի քանի կարևոր առանձնահատկություն.

1. Ֆիլմը կիսամյուզիքլ է. ամբողջ երաժշտական ձևավորումը վերցված է The Beatles խմբի երգերից. 33 երգ է օգտագործված: Կատարում են հենց ֆիլմի հերոսները, բայց սա ոչ հնդկական ֆիլմերի պես է` գործողություններից դուրս պարային համարներով, ոչ էլ մյուս մյուզիքլների պես... մի քիչ "Մուլեն Ռուժ"-ն է նման երգերի օգտագործման տեսակետից, բայց էնտեղ ֆիլմն ինքը մի շոու էր... մի խոսքով, ելնելով սյուժետային զարգացումներից, հերոսները երգում են համապատասխան երգը` փոքր-ինչ փոփոխած ձևավորմամբ, կատարումներն էլ կամ դերասանների կամ ժամանակակից երգիչների ձայներով են:
2. Ֆիլմը պատմում է հենց Բիթլզի ժամանակների մասին (թեև խմբի անունը ոչ մի անգամ չի նշվում). Վիետնամյան պատերազմ, պացիֆիստական շարժում, որում ներգրավվում է աղջիկն ու որի պատճառով նա ու տղան գժտվում են... հենց էս թեմաների շուրջ են ստեղծված ֆիլմի ամենաուժեղ հատվածները` Բիթլզի ուժեղ երգերի հիման վրա` Let It Be, Strawberry Fields (երկուսն էլ շատ ազդեցիկ դրվագներ են պատերազմի տեսարաններով :ok ).
3. երիտասարդական, ռոքոտ-կեդոտ ֆիլմ է ;)
4. շատ, ՇԱՏ հավես մոնտաժ կա էս ֆիլմում. հատկապես, երբ երգերի ընթացքում բարձրացվում է մի քանի թեմա` ֆիլմի տարբեր դրվագների հետ առնչվող, էդ բոլորը շատ հետաքրքիր կերպով են կապվում, համակարգչի միջամտությամբ, ինչը շա~տ լավ է արված` գույների, տրամադրությունների, պատկերների շատ լավ համադրություն ;)

Հերոսի անունը Jude է, բնականաբար, երբ նա վերջում սիրելիից հեռու է ու հոգեպես շատ ճնշված, երգում են Hey Jude-ը, ֆիլմը վերջանում է All You Need Is Love-ով, տիտրերի ընթացքում էլ հնչում է Lucy In The Sky-ը: :love
Ես, ամեն դեպքում, ընկերուհուս պես "չխփնվեցի", բայց սիրեցի ֆիլմը ;)

ես համարում եմ, որ «Ֆորրեսթ Գամփ»-ում նույնպես էդպես է` հերոսի անձնական կյանքն ու խնդիրները միայն "խայծ" են, որ մարդիկ դիտեն, իսկ իրական իմաստը այդ ժամանակը ցույց տալն է: 50-60-ականների ԱՄՆ-ն` բոլոր բուռն պաղիֆիստական, հեղափոխական դրսևորումներով:
Էստեղ էլ կա էդ ամենը ու կան Բիթլզի երգերը` շատ սիրուն կերպով օգտագործված... + «սենտիմենտալ» սիրո պատմություն, «հուզիչ» հարաբերություններ ընկներների միջև:

Ես ֆիլմից հետո շա~տ դրական տպավորություններով հանեցի DVD-ն Player-ից, բայց տարօրինակ գիտակցությամբ, որ Բիթլզի երգերի մեծ մասն ինձ անծանոթ են... չէ, իհարկե, լսել եմ, բայց ոչ մի անգամ չեմ հետաքրքրվել` ինչ են նշանակում, ինչու են գրվել... դե, բացառությամբ ամենա-ամենահայտնիների: Հիմա արդեն 1 ժամ է` Բիթլզ եմ լսում ու, Կուկի շնորհիվ, հիմա երգերի բառերին էլ կծանոթանամ :oy :)

Հ.Գ. մի դրվագ կա` հերոսն ու ընկերը տուն են վարձում. երբ մտնում էին էդ տունը, կադրի գույների, ռակուրսի, կոմպոզիցիայի մեջ մի պահ նմանություն նկատեցի իմ սիրելի «Ամելի» ֆիլմի հետ, բայց հետո մոռացա... վերջում նայեցի DVD-ի տուփի վրա, տեսնեմ օպերատորը նույնն է! :love էնպես որ էդպես պայծառ է ու լուսավոր ;)

Kuk
02.04.2008, 21:56
Musicl-ներ սիրողներին խորհուրդ եմ տալիս դիտել «The Umbrellas Of Cherbourg»-ը::love:love:love
Չեք փոշմանի;)

Brigada
02.04.2008, 22:09
«Շտապիր Սիրել»որ նայեք չեմ կարծում որ կփոշմանեք:hands

nnaarreek
02.04.2008, 22:50
Շատ քիչ ֆիլմեր կան, որ ինչքան ցույց տան կնայեմ:

Առաջինը, որ հիշում եմ "Փախուստ Շոու-Շենգից": Շատ ուժեղ կինո ա!!

Մեկ ել Տինտո Բրաասի կինոներն են լավը, շատ եմ հավանում!!:oy

PygmaliOn
05.04.2008, 06:01
Life Is Beautiful (La Vita e bella)
մի անգամ եմ նայել, բայց ինձ վրա տողել է շատ լավ տպավորություն: Կցանկանայի մի հատ էլ նայել, բայց չեմ գնտում:

Economist
05.04.2008, 15:07
Խորհուրդ կտայի դիտել իսպանական ֆիլմեր:) Ըտենց իսպանական ֆիլմ չկա, որ դուրս եկած չլինի։
Մեկել շատ եմ սիրում «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը:ok
Եթե ուղեղը չծանրաբեռնող ֆիլմեր եք ուզում դիտել, որ մի լավ ծիծաղեք ու լիցքաթափվեք, դիտեք Լ.Դեֆյունեզի մասնակցությամբ ֆիլմերը, «Բրյուս ամենազորը», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Սրտակերները», «Փախած հարսնացուն», «Հարսանեկան նախապատրաստություն» ,«Սատանան կրում է Պրադա» ֆիլմերը:) Մեկել չնայած ֆիլմեր չեն, բայց էլի լավ են դիտվում «Մադագասկար», «Շրեկ» մուլտերը ու լամա դարձած թագավորի մուլտը/անունը չեմ հիշում/…

nnaarreek
05.04.2008, 20:22
Ես վերջերս լավ կինո տեսա, "Չակ և Լարի, գժոտ հարսանիք", անունը սենց չեր բայց իմաստը ետ էր:

Մի խոսքով 2 հատ նորմալ տղա գոմիկ են ձևանում, որ ինչ որ պողի հետ կապված պրոբլեմներ լուծեն.......

Շատ խնդալու ա: Ադամ Սենդլերնա խաղում:

Hripsimee
06.04.2008, 19:32
Խորհուրդ կտամ դիտել «Բարև , ես Ջո Բլեկն եմ» ,(Meet,Joe Black) ֆիլմը Բրեդ Պիտի մասնակցությամբ.շատ ազդեցիկ ու լավ ֆիլմ է:
Նաև կարծում եմ`չեք փոշմանի,եթե դիտեք «Շտապիր սիրել» և «Փախչող հարսնացուն» ֆիլմերը:
Մեկ էլ,դե իհարկե, Հարրի Փոթթերի բոլոր ֆիլմերը արժե նայել::love

Ֆրեյա
10.04.2008, 11:53
Խորհուրդ եմ տալիս նայել "Fight club", Бойцовский клуб կինոն, դերերում Բրեդ Պիտ, Էդվարդ Նորթոն.
Հետո նորից նայել, ու բոլոր մոմենտները հասկանալ:

Հետո նորից նայել, ու հետո նորից նայել, ու էլի նայել :)



;)

Էլ ով ա սիրում էս ֆիլմը՞

Fedayi
16.04.2008, 18:39
Էմիր Կուստուրիցայի բոլոր ֆիլմերը...

The_only_one
16.04.2008, 22:00
Ավազից եւ մշուշից տունը( Дом из песка и тумана): Շատ խորիմաստ ու զգացմունքային ֆիլմ ա:

impression
16.04.2008, 22:30
Ժող, Բիթլզից ահագին խոսվել ա էս էջում, կարող եք նայել նաև "Ես Սեմն եմ" ֆիլմը, Շոն Պենն, Միշել Պֆայֆեր, հզոր ֆիլմ ա, հաստատ չեք փոշմանի, մանավանդ որ լեփ լեցուն ա Բիթլզի երգերով ու իրենց մասին մի քանի կցկտուր ինֆո-ով: Հրաշք ֆիլմ ա:

Մեկ էլ (բայց սա արդեն Բիթլզի հետ կապ չունի) դիտեք Կիմ Կի Դուկի "Դատարկ տունը": Արտակարգ կինո ա...

Ռուֆուս
16.04.2008, 22:56
Ժող, Բիթլզից ահագին խոսվել ա էս էջում, կարող եք նայել նաև "Ես Սեմն եմ" ֆիլմը, Շոն Պենն, Միշել Պֆայֆեր, հզոր ֆիլմ ա, հաստատ չեք փոշմանի, մանավանդ որ լեփ լեցուն ա Բիթլզի երգերով ու իրենց մասին մի քանի կցկտուր ինֆո-ով: Հրաշք ֆիլմ ա:

Մեկ էլ (բայց սա արդեն Բիթլզի հետ կապ չունի) դիտեք Կիմ Կի Դուկի "Դատարկ տունը": Արտակարգ կինո ա...

Երկուսն էլ շատ լավն են: Ընդհանրապես Կիմ Կի Դուկի գրեթե բոլոր ֆիլմերն է ընտիր են (բացի "Վատ Տղա"-յից, դուրս չեկավ): Հատկապես խորհուրդ կտամ "Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն", "Աղեղը", "Սամարուհին" ֆիլմերը:

Իսկ կորեական ֆիլմերից լավագույնը "Օլդբոյ"-ն է, արտակարգ ֆիլմ է մի ուրիշ ձևի :)

Sunny Stream
20.04.2008, 16:47
դիտեք Կիմ Կի Դուկի "Դատարկ տունը": Արտակարգ կինո ա...

թեև էս մարդուն դժվարանում եմ հասկանալ, բայց կարծում եմ, որ նրա լավագույն գործը «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմն է, երկրորդ տեղում նոր միայն «Դատարկ տուն»-ը, իսկ «Ժամանակ»-ը, որ լիքը գովում էին, դեռ չեմ փորձել մարսել, իսկ տպավորություն առանձնապես չգործեց...
ի դեպ, եթե Կի Դուկով հետաքրքվողներ կան, գալիք շաբաթվա ընթացքում նրա ֆիլմերի քննարկում է լինելու Թատրոնի և Կինոյի ինստիտուտում, հենց ճշտեմ օրն ու ժամը, կգրեմ ;)

Իսկ իմ հերթին խորհուրդ կտամ դիտել Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն և նրա եղբայրները» ֆիլմը… Ինստիտուտում իբրև թե նայել էi՝ 1 շաբաթվա ընդմիջումով, մի մասը բաց թողնելով... բայց հասցրել էի հավանել Աննի Ժիրարդոյի ու Ալեն Դելոնի խաղը… Երեկ երեկոյան նորից դիտեցի «Կուլտուրա»-ի եթերում ու սիրահարվեցի թե՛ ֆիլմին, թե՛ նշածս դերասանների խաղին :love իսկապես շա՜տ խորը, շա՜տ պարզ, շա՜տ կարևոր ու հուզիչ պատմություն է մի իսկական իտալական ընտանիքի մասին, որի զավակները միշտ մեծացել են բարձրագույն արժեքները սիրելով ու հարգելով, ու հանկարծ մեծ քաղաքի՝ Միլանի բարքերը ներթափանցում են նրանց փոքրիկ ու ջերմ աշխարհ, և ընտանիքը խարխլվում է… Ֆիլմի վերջին հատվածում Ալեն Դելոնի կերպարը՝ Ռոկոն բաժակաճառ ասելիս հիշում է հարազատ քաղաքում ընդունված մի սովորություն. նոր տուն կառուցելիս առաջին անցորդի ստվերին քար են նետում… «Որպեսզի տունը ամուր լինի, զոհ է հարկավոր»… այդ զոհը դառնում են եղբայրական սերը, եղբայրներից մեկի ապագան ու թեթևաբարո աղջկա՝ Նադյայի (Աննի Ժիրարդո) կյանքը… իսկ նա ի՞նչ մեղք ուներ, որ պատերազմից հետո ոչ մեկ իր կողքին չէր մնացել, որ միայնակ վախենում էր որևէ ինքնուրույն քայլ կատարել, որ միակ մարդը, ով պատրաստ էր դուրս բերել իրան դժվարություններից՝ Ռոկոն, անզոր է այլասերված եղբոր վրա ձեռք բարձրացնել...

Sunny Stream
20.04.2008, 16:51
(բացի "Վատ Տղա"-յից, դուրս չեկավ): Հատկապես խորհուրդ կտամ "Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն", "Աղեղը", "Սամարուհին" ֆիլմերը:

հա, բայց էդ «Աղեղ»-ի վերջում ո՜նց հիասթափվեցի, իհարկե շատ օրիգինալ ու գուցե ժողովրդական հավատալիքներին հարազատ ձևով, բայց լրիվ հարամ է անում էդ սիրուն ֆիլմը...

Գլոբալ Հայացք
21.04.2008, 13:30
Երեկ գիշերը նայեցի "Good bye, Lenin!" ֆիլմը, չնայած սկզբից թված չափից դուրս մելադրամատիկ ու նենց ընդհանուր էլ շատ պարզ, Բայց նայեցի ու հասկացա, որ շատ լավ ֆիլմ էր, մանավանդ մեր սերնդի համար, երևի, օգտակար: Խորհուրդ եմ տալիս:

Հ.Գ.
Եթե կա մեկը, որ տեսել է հետաքրքիր կլիներ կիսվել կարծիքներով:

Ռուֆուս
21.04.2008, 13:37
Երեկ գիշերը նայեցի "Good bye, Lenin!" ֆիլմը, չնայած սկզբից թված չափից դուրս մելադրամատիկ ու նենց ընդհանուր էլ շատ պարզ, Բայց նայեցի ու հասկացա, որ շատ լավ ֆիլմ էր, մանավանդ մեր սերնդի համար, երևի, օգտակար: Խորհուրդ եմ տալիս:

Հ.Գ.
Եթե կա մեկը, որ տեսել է հետաքրքիր կլիներ կիսվել կարծիքներով:

Շատ լավ ֆիլմ է.... Մի քիչ մի հատ ֆրանսիական ֆիլմ է հիշեցնում, կարծեմ "Սառեցված" է կոչվում, Լուի դը Ֆյունեսն է խաղում: Իմ մոտ լիքը նոստալգիաներ առաջացրեց, չնայած կոմունիստական ժամանակաշրջանից շատ քիչ բան եմ հիշում :)

Բայց ամենաշատը էն դուր եկավ, որ սոցիալիստական հասարակարգը բացասական ձևով չեն ներկայացրել, ոնց որ ամերիկյան ֆիլմերում են սովորաբար անում :)

impression
21.04.2008, 14:32
հա, բայց էդ «Աղեղ»-ի վերջում ո՜նց հիասթափվեցի, իհարկե շատ օրիգինալ ու գուցե ժողովրդական հավատալիքներին հարազատ ձևով, բայց լրիվ հարամ է անում էդ սիրուն ֆիլմը...

Աղեղը էդ էն ա՞ որ մի աղջիկ մի պապիկի հետ ապրում ա նավի վրա և այլն... եթե դա ա, համաձայն եմ, վերջանում ա սիրուն, բայց ահավոր մարազմատիկ...

Sunny Stream
21.04.2008, 20:25
Աղեղը էդ էն ա՞ որ մի աղջիկ մի պապիկի հետ ապրում ա նավի վրա և այլն... եթե դա ա, համաձայն եմ, վերջանում ա սիրուն, բայց ահավոր մարազմատիկ...
ըհը... ընթացքը շա~տ սիրուն ա, շա~տ ներծծված իրանց ազգային երաժշտությամբ, գույներով, օդով... էնքան հաճույքով էի նայում, էդ ծովը, էդ հանդարտությունը, էդ ճոճանակն ու խորհրդավորությունը... թեև ծերունու նվագելու հատվածները առաջ էի տալիս, որովհետև, ամեն դեպքում, էդ իրենցն է... մեկ էլ վերջում... ախր, էդ խեղճ աղջկա (դերասանուհու) համար շշմեցի... :o ...հույս ունեմ գոնե իրականում ավելի մեծ է, քան ֆիլմում...

Grieg
21.04.2008, 21:30
ընդհանրապես ֆիլ դիտել չեմ սիրում, բայց մի ֆիլմ վերջերս հավանեցի անունը չեմ հիշում երևի միկրո աշխարհ կամ նման բան ~ էն որ մեջը մեղուն ծաղիկից նեկտար ա վերցնում , իսկ ճիճուները իրար կպած գնում են :)

Fedayi
21.04.2008, 21:58
"Война и мир"
Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա: Հոյակապ ֆիլմ է:
Խորհուրդ եմ տալիս դիտել

Երկնային
21.04.2008, 22:37
ընդհանրապես ֆիլ դիտել չեմ սիրում, բայց մի ֆիլմ վերջերս հավանեցի անունը չեմ հիշում երևի միկրո աշխարհ կամ նման բան ~ էն որ մեջը մեղուն ծաղիկից նեկտար ա վերցնում , իսկ ճիճուները իրար կպած գնում են :)

ճիճունե՞ր… :' վա~յ, գնացի ես էս թեմայից… :D

Frigid-
22.04.2008, 10:36
Երեկ գիշերը նայեցի "Good bye, Lenin!" ֆիլմը, չնայած սկզբից թված չափից դուրս մելադրամատիկ ու նենց ընդհանուր էլ շատ պարզ, Բայց նայեցի ու հասկացա, որ շատ լավ ֆիլմ էր, մանավանդ մեր սերնդի համար, երևի, օգտակար: Խորհուրդ եմ տալիս:

Հ.Գ.
Եթե կա մեկը, որ տեսել է հետաքրքիր կլիներ կիսվել կարծիքներով:

Դիտեցի... "մեր" սերունդը դա կպատկերացնի, բայց չի հասկանա... երբ գիտես թե հաստատուն հասարակարգերում հաստատուն ապրում ես,, մեկ էլ հոպ,,, ու էդ ողջ կարգերը էդ կնոջ նման ինսուլտ են ստանում ու ծռվում... կասեի ուսանելի էր.... նման մի ֆիլմ կա ԽՍՀՄ կարգերի մասին, Ռոբին Ուիլիամսի մասնակցությամբ, ով կրկեսի երաժիշտ է լինում, խորհուրդ կտայի:

Գլոբալ Հայացք
22.04.2008, 18:43
Նրանց ով պատրաստվում է մոտակայքում նայել Good Bye Lenin ֆիլմը, խնդրում եմ չկարդալ, որ հանկարծ ֆիլմը չծախսեք մեր կարծիքների հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու վրա

.
.
.
.

Ինձ դուր եկավ, որ հերոսը ստեղծում էր իրականությունը (էն որ խոհանոցում պահածոների տարրաներ էր փոխում), հետաքրքիր էր որ ֆիլմի սյուժեն ու մոտեցումները նոր չէին, բայց ֆիլմը այնքան անկեղծ ու պարզ էր,, ծիծաղելու աստիճան ճանաչելի, բայց տխուր, բա հարևանները, որ նախանձում են,
մեկ էլ շատ լավն էին հերոսի վերջին խոսքերը, "արևելյան գերմանիա ասելիս միշտ հիշելու եմ մորս" կամ դրա նման մի բան, այսինքն մի արտահայտությամբ հանեց այդ պատմությունից, ողջ այդ սոցիալական շեղվածությունը, դա պարզապես պատմություն էր իր մոր մասին



նման մի ֆիլմ կա ԽՍՀՄ կարգերի մասին, Ռոբին Ուիլիամսի մասնակցությամբ, ով կրկեսի երաժիշտ է լինում, խորհուրդ կտայի:

կարո՞ղ ա անունը հիշես

Frigid-
23.04.2008, 21:54
[B]
կարո՞ղ ա անունը հիշես

Ցավոք անուններ հիշելուց լավ չեմ :( Բայց մահ կինոյա,,, կարծեմ հնոտա... հերոսը ցիրկի խմբով գնումա Ամերիկա ու էլ հետ չի ուզում գա, ապաստարանա պահանջում, ԿԳԲ-ն հետևիցա ընկնում: Ամենաթույն տեսարանը զուգարանի թղթի հերթնա !!!

nnaarreek
24.04.2008, 01:39
Մեկդ 300 Սպարտացիների են ղժալունը տեսել ա?
Լավն ա?

ivy
25.04.2008, 19:53
Խորհուրդ եմ տալիս դիտել 2007 թվականին նկարահանված "Juno" ֆիլմը: Ֆիլմն այս տարի արժանացել է Օսկարի՝ լավագույն սցենարի համար: Երկու օր առաջ եմ դիտել. ծիծաղում էի ողջ ֆիլմի ընթացքում և կինոթատրոնից դուրս եկա դրական լիցքերի մի հսկայական պաշարով: :)
Ֆիլմը լավատեսություն ու բարություն է ճառագում, իսկ հումորն ուղղակի սպանիչ է: Սցենարը բավականին յուրօրինակ է՝ մադկային հարաբերությունների բնույթով և անկանխատեսելի շրջադարձներով: Եթե անգլերեն գիտեք, լավ կլինի հենց օրիգինալը նայեք. կարծում եմ՝ թարգմանության մեջ որոշ արտահայտություններ ու բառեր կկորցնեն իրենց կոլորիտը և համնուհոտը:
Կարող եմ միանշանակորեն ասել, որ "Juno"-ն իմ՝ վերջերս տեսած հոլիվուդյան ֆիլմերից լավագույնն է: :)

levon18
29.04.2008, 11:16
Խորհուրդ կտամ դիտել "Vantage point" ''точка обстрела'' ֆիլմը այս ֆիլմից հետո դուք չեք ցանկանա նայել ուրիշ ֆիլմ

Heqim
05.05.2008, 10:48
Խորհուրդ կտամ դիտել "Vantage point" ''точка обстрела'' ֆիլմը այս ֆիլմից հետո դուք չեք ցանկանա նայել ուրիշ ֆիլմ

Նայեցի...ոչ մի յուրահատուկ բան ...:think

Sunny Stream
11.07.2008, 16:00
Հենց նոր դիտեցի Վիմ Վենդերսի "The Wings of Desire" ֆիլմը (ռուսական տարբերակը` "Небо над Берлином"): Շատ հետաքրքիր ֆիլմ էր... լրիվ տրամադրության... ուղղակի եթե գտնեք, աշխատեք լավ ձայնավորմամբ տարբերակ դիտել, որովհետև խոսքերը շատ են ու կարևոր է դրանք հստակորեն լսել ու լինել դրանց տրամադրության մեջ...
էստեղ կներկայացնեմ սցենարի համահեղինակի (մյուս հեղինակը հենց ռեժիսորն է) բանաստեղծությունը, որ ընկած է ֆիլմի հիմքում ու ինձ շա~տ է դուր գալիս (ֆիլմում էլ հենց սա ամենից շատ հավանեցի...)


Song of Childhood
By Peter Handke

When the child was a child
It walked with its arms swinging,
wanted the brook to be a river,
the river to be a torrent,
and this puddle to be the sea.

When the child was a child,
it didn’t know that it was a child,
everything was soulful,
and all souls were one.

When the child was a child,
it had no opinion about anything,
had no habits,
it often sat cross-legged,
took off running,
had a cowlick in its hair,
and made no faces when photographed.

When the child was a child,
It was the time for these questions:
Why am I me, and why not you?
Why am I here, and why not there?
When did time begin, and where does space end?
Is life under the sun not just a dream?
Is what I see and hear and smell
not just an illusion of a world before the world?
Given the facts of evil and people.
does evil really exist?
How can it be that I, who I am,
didn’t exist before I came to be,
and that, someday, I, who I am,
will no longer be who I am?

When the child was a child,
It choked on spinach, on peas, on rice pudding,
and on steamed cauliflower,
and eats all of those now, and not just because it has to.

When the child was a child,
it awoke once in a strange bed,
and now does so again and again.
Many people, then, seemed beautiful,
and now only a few do, by sheer luck.

It had visualized a clear image of Paradise,
and now can at most guess,
could not conceive of nothingness,
and shudders today at the thought.

When the child was a child,
It played with enthusiasm,
and, now, has just as much excitement as then,
but only when it concerns its work.

When the child was a child,
It was enough for it to eat an apple, … bread,
And so it is even now.

When the child was a child,
Berries filled its hand as only berries do,
and do even now,
Fresh walnuts made its tongue raw,
and do even now,
it had, on every mountaintop,
the longing for a higher mountain yet,
and in every city,
the longing for an even greater city,
and that is still so,
It reached for cherries in topmost branches of trees
with an elation it still has today,
has a shyness in front of strangers,
and has that even now.
It awaited the first snow,
And waits that way even now.

When the child was a child,
It threw a stick like a lance against a tree,
And it quivers there still today.

Yevuk
11.07.2008, 22:10
Բոլորին խորհուրդ կտամ նայել "Դաշնակահարը" (Пианист) . Ընտիր ֆիլմա.....-րդ աշխարհամարտի մասին է, երբ գերմանացիները կոտորում էին լեհերին, նայեք, հաստատ գոհ կմնաք.....

Ռուֆուս
12.07.2008, 20:21
Բոլորին խորհուրդ կտամ նայել "Դաշնակահարը" (Пианист) . Ընտիր ֆիլմա.....-րդ աշխարհամարտի մասին է, երբ գերմանացիները կոտորում էին լեհերին, նայեք, հաստատ գոհ կմնաք.....

վապշե տո գերմանացիները կոտորում էին հրեաներին: Ֆիլմը էդքան էլ դուրս չի գալիս, կարծում եմ չափից դուրս overrated ա:


Երեկ վերջապես տեսա Ռիդլի Սկոտի Bladerunner կինոն (գլխավոր դերերում Հարիսոն Ֆորդ, Ռուդգեր Հաուեր): Շատ էի լսել այս ֆիլմի մասին ու գիտեի, որ ֆանտաստիկա է ու մտածում էի, թե ա լյա Մատրիքս անկապ կինո է լինելու, բայց պարզվեց, որ շատ խորը հոգեբանական ու փիլիսոփայական ֆիլմ է, իսկ ֆանտաստիկան շատ երկրորդական դեր է կատարում ֆիլմի մեջ: Էնքան հետաքրքիր հարցեր իմ մոտ առաջ քաշեց, էսօր ամբողջ օրը ֆիլմի մասին էի մտածում....

Դիտեք, չեք փոշմանի :)

Tanamasi
12.07.2008, 20:22
Սկորցեզեի «Կազինոն» :hands մաֆիայի մասին ա։ Խաղում է դե Նիռոն ու էլի շատ դերասաններ, որոնք մաֆիայի մասին կինոնեի անպակաս մասն են։;)

REAL_ist
12.07.2008, 21:16
"Крестный Отец", "Однажды в Америке" էս կինոներից էնյան կինո չկա:ok

AG16
12.07.2008, 22:28
"Крестный Отец", "Однажды в Америке" էս կինոներից էնյան կինո չկա:okЛицо со шрамом-նել

Kuk
12.07.2008, 22:32
"Крестный Отец", "Однажды в Америке" էս կինոներից էնյան կինո չկա:ok


Лицо со шрамом-նել

Ջա՛ն, այ, ճաշակ եմ ասել է:good

Brigada
12.07.2008, 22:36
Pearl Harbor,ով չի նայել մեծ բանա կորցրել

Economist
14.07.2008, 09:35
Մեկդ 300 Սպարտացիների են ղժալունը տեսել ա?
Լավն ա?

Կատարյալ ապուշությունա:[
Նայելու բան չի:ok

Արամ
14.07.2008, 09:48
Կատարյալ ապուշությունա:[
Նայելու բան չի:ok

Նայած ում համար;)

Կուն-Ֆու Պանդա ....:D չաք մուլտա...Արտ Պանդան դու ես:hands

*e}|{uka*
24.08.2008, 03:11
Երեխեք Լիսսին ու վայրի կայսրը կամ որ նույն է ռուսների թարգմանած "Переполох в Гималаях" նայե՞լ եք, վերջնա, չգիտեի որ գերմանացիները Էս կարգի մուլտիկներ են հանում, էն էլ հումորը տեղը տեղին, մի խոսքով խորհուրդ եմ տալիս նայեք :hands

Հայկօ
24.08.2008, 03:38
«The Prestige»: 2006-ից էս կողմ հատուկենտ կինո կա, որ դրա նման լավն են:
«A Scanner Darkly»: Նուարի ու արտհաուսի բոլոր լիրահարների համար - 10/10:

Hripsimee
25.08.2008, 19:49
Խորհուրդ կտամ դիտել Աշնանային լեգենդները : Շատ զգացմունքային ֆիլմ է;

Grieg
25.08.2008, 20:04
Art Of Piano - արժի նայել եթե սեր կա դաշնամուրի հանդեպ..

*e}|{uka*
28.08.2008, 03:10
Art Of Piano - արժի նայել եթե սեր կա դաշնամուրի հանդեպ..

Տեսել եմ շատ լավնա :good

Երեխեք խորհուրդ եմ տալիս չ'դիտել Dark Floors :this :scare

Հայկօ
04.10.2008, 18:45
Խորհուրդ եմ տալիս դիտե՜լ... In Bruges ֆիլմը: Ռուսերեն կարծեմ թարգմանված է «Залечь на дно в Брюгге»: Շա՜տ լավ ֆիլմ է: Սկսվում է որպես սովորական գանգստերական կինո, հետո զգում ես, որ չէ՜, ինչ-որ շատ են խոսում, ինչ-որ քիչ են գործողությունները... Ու հասկանում ես, որ կարգին լուրջ ֆիլմ է: Սաունդտրեկը մանավանդ հրաշք է, «Lion King»-ի սաունդտրեկից հետո էդքան լավ երաժշտություն ֆիլմերում չի եղել :)) Դաշնամուր...

ԿԳԴ
10.10.2008, 23:35
Շատ լավ ֆիլմեր են, խորհուրդ կտայի դիտել. Forest Gump, Jane Eyre.BBC -նկարահանած տարբերակը, The legend of 1900-Լեգենդ երաժշտի մասին, ;)

Հոպար ջան..
30.10.2008, 14:30
Բարև բոլորին,
Շատ խորհուրդ կտաի դիտել Lost In Translation (Трудности перевода) ֆիլմը. Իհարկե բոլորին չի տրված էտ ֆիլմի իմաստը հականալ, ընենց որ համոզված եմ ոմանց դուրը հեչ չի գա..


http://www.imdb.com/title/tt0335266/ ֆիլմի մասին

http://exler.ru/films/12-02-2004.htm

հաճելի ժամանց. ..

Աբելյան
30.10.2008, 16:22
"Մատյան Անկախության"-ը մեկ էլ Մարտի մեկի մասին պատմող 2 տեսաֆիլմերը:

Elmo
30.10.2008, 16:34
Շատ լավ ֆիլմեր են, խորհուրդ կտայի դիտել. Forest Gump, Jane Eyre.BBC -նկարահանած տարբերակը, The legend of 1900-Լեգենդ երաժշտի մասին, ;)

Կինոն շատ ծանր ա: Լավ ա նկարած մարդ չի կարում որպես կինո նայի ու հուզվում ա:
Դրա համար ես նայում եմ մի հատված:
Հեսա
հատված (http://ru.youtube.com/watch?v=4tislJu9Dls)
Շարունակություն (http://ru.youtube.com/watch?v=BO0fmkSA80o)

Lady SDF
03.11.2008, 10:31
Good Bye Lenin!-ը իսկապես հրաշալի ֆիլմ եմ համարում:
Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր ֆիլմերը, հատկապես «Սև Կատու, Սպիտակ Կատու» և «Կյանքը Հրաշք Է»:

Jean-Pierre Jeunet - «Ամելի» (with Audrey Tautou)
Fina Torres - "Woman on Top" (հրաշալի երաժշտություն է օգտագործվել):
Pedro Almodovar - "Talk to Her" & "Volver"
Laetitia Colombani - "He Loves Me, He Loves Me Not" (with Audrey Tautou)
Alfonso Cuarón - "Y Tu Mamá También" (with Gael Garcia Bernal)
Ted Demme - "Blow" (with Johnny Depp, Penelope Cruz)
Federico Fellini - "La Dolce Vita" (այս ֆիլմը պետք է դիտել անպայման, քանի որ շատ կլասիկ գործ է և ուրիշ ֆիլմերի որոշ դրվագներ հասկանալու համար)
Laurent Firode - "Happenstance" (with Audrey Tautou) շատ լավն է սա ;)

Krzysztof Kieslowski - «Սպիտակ», «Կապույտ», «Կարմիր» (հրաշալի գործեր են)

Cedric Klapisch - "L'Auberge Espagnol" (հրաշալի, տրամադրություն բարձրացնող և մի քիչ էլ սթափեցնող ֆիլմ է) և շարունակությունը "Russian Dolls"
Ridley Scott - "Matchstick Men" (with Nicolas Cage)
Darren Aronofsky - "Requiem for a Dream" (ծանր ֆիլմ է, բայց արժի դիտել)
Alejandro Gonzalez Iqarritu - "Amores Perros " (with Gael Garcia Bernal)
Steven Spielberg - "Terminal" (հրաշալի ներկայացված է ամերիկյան բյուրոկրատիայի տուպոյության աստիճանը և հումորը շատ լավն է) ;)

Alejandro Amenabar - "The Sea Inside" (with Javier Bardem) - սա էլ, շատ ծանր ֆիլմ է բայց Հավիերը պարզապես հրաշալի է խաղում: Իրական դեպքի մոտիվներով նկարված ֆիլմ է:

Տիգրան Քեոսայանի - «Նապաստակը Անդունդի Եզրին» (?)
Pierre Salvadori - "Après vous…"
Bernardo Bertolucci - "Novecento (1900)"
Danihle Thompson - "Jet Lag" (with Juliette Binoche and Jean Reno) - շատ պուպուշ ֆիլմ
Luc Besson - "Leon The Professional" (սա երևի բոլորն էլ տեսել են բայց արժե նորից հիշատակել) & "Fifth Element"

Alejandro Gonzalez Iqarritu - "Babel"
Jim Jarmusch - "Coffee & Cigarettes"
Patrice Leconte - "The Widow of Saint-Pierre" (with Juliette Binoche and Emir Kusturica)
Andy Garcia - "The Lost City"
վավերագրական "The Road to Guantanamo" ֆիլմը

Tony Scott - "Déjà Vu"(with Denzel Washington)
Guillermo Del Toro - "Pan's Labyrinth"
Gerard Krawczyk - "Wasabi" (with Jean Reno)
Sally Potter - "The Tango Lesson" (պարերի համար)
Liz Friedlander - "Take the Lead" (with Antonio Banderas)

James McTeigue - "V for Vendetta" (ըստ իս լավագույն ֆիլմերից)

Walter Salles - "The Motorcycle Diaries" (with Gael Garcia Bernal)
Mick Davis - "Modigliani"
Scott Hicks - "Shine"
Alexander Sokurov - "The Russian Ark"

Ռուֆուս
03.11.2008, 21:06
Lady SDF, հրաշալի ցանկ ունեք, եթե ես մի քանի ֆիլմ էդ ցուցակից հանեի, կդառնար իմ ամենասիրած ֆիլմերի ցանկը ;)

Ռեդ
03.11.2008, 21:09
Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր ֆիլմերը, հատկապես «Սև Կատու, Սպիտակ Կատու» և «Կյանքը Հրաշք Է»:
Այ սա իրոք կինո ա, շատ լավն ա ;)

impression
03.11.2008, 21:11
Lady SDF, շնորհակալ եմ ցուցակի համար, որոշ բաներ կան, որ անպայման կդիտեմ :)

Lady SDF
03.11.2008, 21:13
Lady SDF, հրաշալի ցանկ ունեք, եթե ես մի քանի ֆիլմ էդ ցուցակից հանեի, կդառնար իմ ամենասիրած ֆիլմերի ցանկը ;)

նոր նկատեցի թե «հրաշալի» բառը ինչքան շատ եմ օգտագործել :D

իսկ ո՞ր ֆիլմերը կհանեիր

Lady SDF
03.11.2008, 21:47
վերջերս դիտած լավագույն ֆիլմերից

Giuseppe Tornatore – “Cinema Paradiso” & “The Star Maker” & “Malena”
Olivier Dahan – “La Vie en Rose”
Laurent Tirard – “Moliere”
Diane Kurys – “Children of the Century” (with Juliette Binoche & Benoît Magimel)
Roberto Benigni – “The Tiger and the Snow” («Կյանքը Գեղեցիկ Է»-ի ոճով)
Danielle Thompson – “Avenue Montaigne”
Lasse Hallström – “Chocolat” (with Juliette Binoche)
Frederic Auburtin – “Paris, Je T'aime”

Andrei Konchalovsky – “House of Fools”
Timur Bekmambetov – “Day Watch” & “Night Watch”
Sergei Bodrov – “Prisoner of the Mountains”

Florian Henckel von Donnersmarck – “The Lives of Others” (5+)
Marc Rothemund – “Sophie Scholl: The Final Days”

Scott Hicks – “No Reservations” (with Catherine Zeta-Jones & Aaron Eckhart) – արժի դիտել եթե հավանում եք այս 2-ին և/կամ խոհանոցային արվեստը
David Cronenberg – “Eastern Promises”

Carlos Saura – “Tango”

Pixar-ի բոլոր մուլտֆիլմերը - հատկապես «Ռատատուին»

Ռուֆուս
03.11.2008, 21:49
նոր նկատեցի թե «հրաշալի» բառը ինչքան շատ եմ օգտագործել :D

իսկ ո՞ր ֆիլմերը կհանեիր
Քո ցուցակից որոշ ֆիլմեր չեմ տեսել, դրանց չեմ արդրադառնա...

Good Bye Lenin!-ը իսկապես հրաշալի ֆիլմ եմ համարում:
Էս կինոն նայելիս նոստալգիա եմ ապրում, շատ լավն է
Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր ֆիլմերը, հատկապես «Սև Կատու, Սպիտակ Կատու» և «Կյանքը Հրաշք Է»:
No Comments! ;)

Jean-Pierre Jeunet - «Ամելի» (with Audrey Tautou)
Ամենասիրածս ֆիլմերից է ;)
Pedro Almodovar - "Talk to Her" & "Volver"
Լավն են, բայց Ալմոդովարը էլի լավ գործեր ունի - Carne Tremula, Tacones Lejos, Todo Sobre Mi Madre....
Alfonso Cuarón - "Y Tu Mamá También" (with Gael Garcia Bernal)
Վատը չի, բայց գլուխգործոց էլ չի.... հանում եմ :8
Federico Fellini - "La Dolce Vita" (այս ֆիլմը պետք է դիտել անպայման, քանի որ շատ կլասիկ գործ է և ուրիշ ֆիլմերի որոշ դրվագներ հասկանալու համար)
Միանշանակ համաձայն եմ.... Այ որ հիմա էլ էս կարգի ֆիլմեր կարողանային նկարահանել..... ;)


Krzysztof Kieslowski - «Սպիտակ», «Կապույտ», «Կարմիր» (հրաշալի գործեր են)
Պաշտում եմ, աշխարհի լավագույն ֆիլմերն են, իսկական գլուխգործոց.... Ամենաշատը սիրում եմ Կապույտը, հետո Կարմիրը ու ամենաքիչը Սպիտակը: Նաև խորհուրդ եմ տալիս անպայման դիտել Կիսլյովսկու "Դեկալոգը".... Տրիլոգիայից շատ ավելի հզոր գործ է....

Cedric Klapisch - "L'Auberge Espagnol" (հրաշալի, տրամադրություն բարձրացնող և մի քիչ էլ սթափեցնող ֆիլմ է) և շարունակությունը "Russian Dolls"
Էս էն երիտասարդական կոմեդիան է, որտեղ տարբեր երկրների ուսանողներ Բարսելոնայում են ապրում? Եթե հա, հանում եմ ցուցակից միանշանակորեն :D
Darren Aronofsky - "Requiem for a Dream" (ծանր ֆիլմ է, բայց արժի դիտել)
Գլուխգործոց, ամիսը մեկ պարտադիր դիտում եմ.... Ու ամեն անգամ ավելի ծանր եմ տանում ֆիլմը....
Alejandro Gonzalez Iqarritu - "Amores Perros " (with Gael Garcia Bernal)
Հրաշք ֆիլմ է..... ու շատ ծանր.....
Steven Spielberg - "Terminal" (հրաշալի ներկայացված է ամերիկյան բյուրոկրատիայի տուպոյության աստիճանը և հումորը շատ լավն է) ;)
չեմ սիրում, հանում եմ միանշանակորեն....

Alejandro Amenabar - "The Sea Inside" (with Javier Bardem) - սա էլ, շատ ծանր ֆիլմ է բայց Հավիերը պարզապես հրաշալի է խաղում: Իրական դեպքի մոտիվներով նկարված ֆիլմ է:
լավ ֆիլմ է, բայց իմ ցուցակում տեղ չունի ;)

Bernardo Bertolucci - "Novecento (1900)"
Էս ֆիլմի հետ մի տեսակ չունեմ... Ուրեմն մի գեղեցիկ երեկո ժամը 11:30-ին որոշում եմ քնելուց առաջ մի ֆիլմ նայեմ, առավոտն էլ աշխատանքի էի.... Միացրի "Novecento"-ն մտածելով թե 1,5-2 ժամանոց ֆիլմ է.... Ինչ իմանայի, որ ֆիլմը 5 ժամ է տևում.... Բայց ֆիլմը շատ լավն էր, մինչև գիշերվա 5:00-ը լարված նայում էի, հաջորդ օրն էլ գործից ուշացա..... :D Արտակարգ ֆիլմ է: Բերտոլուչիից նաև խորհուրդ կտամ անպայման դիտել "Կոմֆորմիստը" (իմ կարծիքով Բերտոլուչիի լավագույն ֆիլմը), "Վերջին Կայսրը" "The Sheltering Sky"
Danihle Thompson - "Jet Lag" (with Juliette Binoche and Jean Reno) - շատ պուպուշ ֆիլմ
Ռոմանտիկ կոմեդիաներ չեմ սիրում, հանում եմ
Luc Besson - "Leon The Professional" (սա երևի բոլորն էլ տեսել են բայց արժե նորից հիշատակել) & "Fifth Element"
Լյուկ Բեսոոնին էդքան էլ չեմ սիրում, բայց Լեոնը կթողնեմ

Alejandro Gonzalez Iqarritu - "Babel"
չեմ տեսել, բայց լսել եմ, որ լավն է...
Jim Jarmusch - "Coffee & Cigarettes"
չգիտեմ, կարելի է թողնել :think

Mick Davis - "Modigliani"
անկեղծ ասած ֆիլմը շատ թույլ է, հանում եմ

Ցուցակիդ կավելացնեի Դեվիդ Լինչ, Բեռնարդո Բերտոլուչի, Լարս ֆոն Թրիեր, Ստենլի Կուբրիկ, Լուիս Բունյուել, Քոեն Եղբայրներ, Կիմ Կի Դուկ, Ակիրա Կուրոսավա, Վիմ Վենդերս ու էլի մի քանի դեմքերի ու ցուցակը իմ համար լիարժեք կլիներ ;)

PygmaliOn
03.11.2008, 22:45
Tony Kaye - "American History X"

Sunny Stream
03.11.2008, 22:49
Tony Kaye - "American History X"

վերջերս նայեցի... լավ ֆիլմ է, լրիվ մերկացնում է Ամերկյան ներքին կեղտոտ փոխհարաբերությունները... վերջապես էսպիսի ֆիլմերով հասկանում ես, որ Ամերիկան էլ ունի կարգին, խելացի մարդիկ, հայրենասեր, նպատակասլաց... շատ դաժան է ավարտվում, թեև վերջը մի քիչ թույլ է հիմնավորված...

Darren Aronofsky - "Requiem for a Dream" (ծանր ֆիլմ է, բայց արժի դիտել)
նմանատիպ ֆիլմ է. էս երկու ֆիլմերից հետո մի քանի օր շարունակ, լրիվ ակամա, աչքիս առաջ կադրեր էին հայտնվում, կերպարներին էի հիշում... շատ ազդեցիկ ֆիլմեր են, Ռեքվիեմի էն կարճ բլոկերի մոնտաժը շատ հավես է արած, հերոսներն էլ շատ-շատ լավն են!

Ֆրեյա
03.11.2008, 22:59
վերջերս նայեցի... լավ ֆիլմ է, լրիվ մերկացնում է Ամերկյան ներքին կեղտոտ փոխհարաբերությունները... վերջապես էսպիսի ֆիլմերով հասկանում ես, որ Ամերիկան էլ ունի կարգին, խելացի մարդիկ, հայրենասեր, նպատակասլաց... շատ դաժան է ավարտվում, թեև վերջը մի քիչ թույլ է հիմնավորված...


:o
Ֆիլմն իսկապես հոյակապ է նկարահանված, Էդվարդ Նորթոնն է, չէ կարծեմ խաղում, շատ եմ սիրում նրա խաղը...
Բայց ինչքանով ես եմ հասկացել ֆիլմը, հակառակ խորհուրդն ունի, թե ինչի է բերում ատելությունը, ֆանատիզմը, նացիոնալիզմը և ռասիզմը... Կոտրված և ժամանակից շուտ ավարտված կյանքեր...
Իրականում շատ տխուր, բայց չհիասթափեցնող ֆիլմ է:

Sunny Stream
03.11.2008, 23:30
:o
Ֆիլմն իսկապես հոյակապ է նկարահանված, Էդվարդ Նորթոնն է, չէ կարծեմ խաղում, շատ եմ սիրում նրա խաղը...
Բայց ինչքանով ես եմ հասկացել ֆիլմը, հակառակ խորհուրդն ունի, թե ինչի է բերում ատելությունը, ֆանատիզմը, նացիոնալիզմը և ռասիզմը... Կոտրված և ժամանակից շուտ ավարտված կյանքեր...
Իրականում շատ տխուր, բայց չհիասթափեցնող ֆիլմ է:
հա, Ան ջան, ես հենց նկատի ունեմ էդ տղայի կերպարը ֆիլմիս երկրորդ մասում, երբ ինքը խելքի ա գալիս ու խիզախություն ա ունենում կանգնել էդ ամենի դեմ... թե չէ հո էդ վայրենի ֆաշիստներին չեմ արդարացնում? :[ երբ բանտից դուրս է գալիս, շատ հրապուրիչ կերպար է դառնում` ուժեղ, գաղափարական, անձնազոհ...

Ֆրեյա
04.11.2008, 10:10
հա, Ան ջան, ես հենց նկատի ունեմ էդ տղայի կերպարը ֆիլմիս երկրորդ մասում, երբ ինքը խելքի ա գալիս ու խիզախություն ա ունենում կանգնել էդ ամենի դեմ... թե չէ հո էդ վայրենի ֆաշիստներին չեմ արդարացնում? :[ երբ բանտից դուրս է գալիս, շատ հրապուրիչ կերպար է դառնում` ուժեղ, գաղափարական, անձնազոհ...

Սեդ ջան, ճիշտն ասած՝ գրածիդ վրա զարմացա ահավոր :D Հիմա համաձայն եմ քեզ հետ ;) :love

Ֆրեյա
19.11.2008, 16:58
Համոզված եմ` բոլորդ էլ տեսած կլինեք այս ֆիլմը, գրում եմ նրանց համար, ով չի տեսել...

Fight Club, Бойцовский клуб - ռեժ. Դեվիդ Ֆինչեր, դերերում` Բրեդ Փիթ, Էդվարդ Նորթոն, Հելենա Բոնմ Քարթեր, 1999;

Այն ֆիլմերից է, որ իսկապես ազդեցություն է թողնում, հենց այնպես չես նայում ժամանցի համար... մտածելու տեղիք է տալիս:

Նայեք այս ֆիլմե, հետո էլի նայեք, ու էլի նայեք ու էլի կուզենաք նայեք... ;)

***********************
Հաջորդ ֆիլմը, որ էլի համոզված եմ բոլորդ էլ նայել եք :D, գրում եմ նրանց համար, ով չի նայել...

Se7ven, Семь, Յոթը /երևի:)/

Նույն Դեյվիդ Ֆինչերի ֆիլմերից է, 1995, հիրավի, ազդեցիկ, խորը, և հոյակապ նկարահանված ֆիլմ է... Դերերում` Բրեդ Փիթ, Մորգըն Ֆրիմըն, Քեվին Սփեյսի:
:cry

***********************************
Հաջորդը, շատ կասկածում եմ, որ մարդ կա ով չի նայել, բայց դե... :D

The Ninth Gate, 9-րդ դարպասը, երևի միսիտիկայի ժանրին է պատկանում, Ռեժ. Ռոման Պոլանսկի, հին ֆիլմ է, և իրենից այդ հնությունը զգացվում է, բայց արժի նայել, իսկապես, արժի նայել... Հետաքրքիր է նայվում:
Դերերում` Ջոնի Դեպ.....
**********************************
Գուցե` նայած չլինեք,
Frida, Ֆրիդա Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի պատմությունն է, իսկապես ուշադրության արժանի կնոջ մասին է, յուահատուկ, էքստրաօրդինար... Նկարահանված է շատ հետաքրքիր ոճով...
Ռեժ. Ջուլի Թայմար, դերերում` Սելմա Հայեք, Ալֆրեդ Մալինա

PygmaliOn
19.11.2008, 18:39
Green Street Hooligans
http://www.kinopoisk.ru/images/film/77444.jpg
2005, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Լեքսի Ալեքսանդր
Առանձնակի կարծիք չեմ արտահայտի, միայն կասեմ, որ ինձ վրա ազդեց...
Սիրում եմ կարդալ...

Հայկօ
19.11.2008, 18:54
Առաջին երեքը նայել եմ: Fight Club-ը շեդեվր ա, բայց եթե նախ գիրքն ես կարդում, հետո նայում կինոն: Ինքնին նույնպես շատ լավն ա, բայց հրաշք չէ: Se7en-ը հետաքրքիր նայվող ֆիլմ-դետեկտիվ ա ընդամենը, չնայած՝ հզոր ֆիլմ ա ու մեջը իմ սիրած երկու դերասաններն են խաղում: Ֆրիդան մեռնեմ՝ չեմ նայի, շատ էլ թե Սալմա Հայեկի համար գժվում եմ:

Old-School-ի բոլոր սիրահարների համար. անպայման նայեք նոր Ինդիանա Ջոնսը՝ Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull: Հերիք չէ՝ Սփիլբերգն ա նկարել, հերիք չէ՝ հենց Հարրիսոն Ֆորդն էլ Ինդիանան ա, մի հատ էլ... Մի խոսքով՝ ի՞նչ ասեմ, դասական անուն, դասական գործ, արժանի իրականացում: Էս էն հատուկենտ շարքերից ա (Star Wars-ի, Terminator 1-2-ի կողքին, օրինակ), որ ցանկացած իսկական կինոման պիտի տեսած լինի: Լրիվ հին դպրոց ա: Նոստալժիս բռնել էր նայելիս...

Ֆրեյա
21.11.2008, 10:47
Բաբելոն /Babel/ Вавилон/.2006
Ռեժ.`Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու / Alejandro González Iñárritu/
Դերերում` Բրեդ Փիթ, Քեյթ Բլանշետ

4 պատմություն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց կյանքից, որոնք, պարզվում է, կապված են միմյանց հետ ... ինչպե՞ս... ;)

Ֆրեյա
21.11.2008, 11:06
Ժամերը /The hours/, 2002
Ռեժ` Սթիվեն Դալդրի /Stephen Daldry/
Դերերում` Նիքոլ Քիդման /անճանաչելի :)/ , Մերիլ Սթրիփ, Ջուլիանա Մուր...
Ժանր` դրամա

Մի քանի թեմաներ են շոշափվում ֆիլմում, ինձ համար ամենահետաքրքիրն այն էր, թե ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ մի խելագար հիստերիկի արածը... :oy

Chilly
21.11.2008, 11:58
Կիմ Կի - Դուկ ռեժիսորի ցանկացած ֆիլմ... այդ մարդն ուղղակի հանճար է, էդպիսի ֆիլմ չունի, որ ասես մի քիչ վատ է ստացվել... հատկապես դուրըս է եկել <Գարուն, ամառ, աշուն, ձմեռ... և կրկին գարուն (Bom yeoreum gaeul gyeoul geurigo bom / Spring, Summer, Fall, Winter... and Spring) http://ifolderlinks.ru/2008/05/01/vesna-leto-osen-zima-i-snova-vesna > ֆիլմը

Kita
26.11.2008, 02:34
Դե էս վերջերս Խուլիո ՄԵդեմի կինոների վրա եմ տարվել:love
Հայերեն չեմ թարգմանի, բայց նայեք...
Беспокойная Анна
Рыжая белка
Земля
Коровы
Բոլորը լավ են, նոր բան գտնենք, ինձ էլ կտաք:hands:P

Ռուֆուս
27.11.2008, 00:16
Դե էս վերջերս Խուլիո ՄԵդեմի կինոների վրա եմ տարվել:love
Հայերեն չեմ թարգմանի, բայց նայեք...
Беспокойная Анна
Рыжая белка
Земля
Коровы
Բոլորը լավ են, նոր բան գտնենք, ինձ էլ կտաք:hands:P

Շատ լավն են, պաշտում եմ Մեդեմին:

"Կովերը" հատկապես դուրս եկավ, մի փոքր նմանացրի Բեռտոլուչիի 1900-ին, շատ ծանր դրամա է:

Մեկ էլ "Կարմիր Սկյուռն" ու "Երկիրն" եմ տեսել, խորհուրդ եմ տալիս անպայման դիտել :)

Հայկօ
27.11.2008, 00:20
WALL-E-ն նայեք, ժողովու՛րդ: Շա՜տ վաղուց ա՝ էդքան լավ ու բարի ու տխուր մուլտ չի եղել: Առաջին քսան րոպեներն ուղղակի հանճարեղ են, առանց չափազանցնելու: Ու թող «մուլտ» բառը ձեզ չշփոթեցնի: Շեդևր ա: Ընդ որում՝ նաև ուրույն ոճով ա նկարած, ավելի «ռեալիստական», ավելի «հասուն»: Ու ամե՛ն կադրը չափած-ձևած ա, ամե՛ն տեսարանը՝ հրաշալի: Դե PIXAR-ն ա, այլ կերպ չէր էլ կարող լինել: Մինչև հիմա ստեղծված լավագույն անիմացիոն մուլտը՝ միանշանակ: Պարտադիր նայել ու հուզվել:

Պարոն Ն
27.11.2008, 00:33
Ժողովուրդ էս վերջի Գթասրտության քվանտ ֆիլմը ով ա տեսել?? Ինչ խորհուրդ կտաք, արժի դիտել????????:ok

Ռեդ
27.11.2008, 02:25
Խորհուրդ եմ տալիս դիտել ճապոնական մրցանակակիր մուլտֆիլմեր մեծահասակների համար՝
Ходяший замок մեկել унесенные призраками շատ լավն են ;)

Մեղսավոր
27.11.2008, 03:40
Յուրաքանչյուր հայ պարտավոր է դիտել "Dark Forest in the Mountains" ֆիլմը:

Lady SDF
27.11.2008, 04:26
Բերտոլուչիից նաև խորհուրդ կտամ անպայման դիտել "Կոմֆորմիստը" (իմ կարծիքով Բերտոլուչիի լավագույն ֆիլմը), "Վերջին Կայսրը" "The Sheltering Sky"[/COLOR][/B]
[/I]

Վերջին Կայսրը դիտել եմ բայց մոռացել էի նշել ... իսկապես լավն էր: Այն 2-ը գտա - հետաքրքիր են երևում:

Ավելացվել է 51 վայրկյան անց

Յուրաքանչյուր հայ պարտավոր է դիտել "Dark Forest in the Mountains" ֆիլմը:

Առաջին անգամ եմ լսում այս ֆիլմի մասին: Իսկ որտեղի՞ց կարելի է ձեռք բերել:

Մեղսավոր
27.11.2008, 04:42
Առաջին անգամ եմ լսում այս ֆիլմի մասին: Իսկ որտեղի՞ց կարելի է ձեռք բերել:

Հեսա (http://www.amazon.com/Dark-Forest-Mountains-Roger-Kupelian/dp/B0016N15Z4/ref=sr_1_1?ie=UTF8&s=video&qid=1227746467&sr=8-1)
Եթե չեք ուզում գնել DVDն՝ կարող եմ upload անեմ քաշեք AVI ֆաիլով:

Lady SDF
27.11.2008, 04:50
Հեսա (http://www.amazon.com/Dark-Forest-Mountains-Roger-Kupelian/dp/B0016N15Z4/ref=sr_1_1?ie=UTF8&s=video&qid=1227746467&sr=8-1)
Եթե չեք ուզում գնել DVDն՝ կարող եմ upload անեմ քաշեք AVI ֆաիլով:

Կուզեի գնել բայց ըստ Ամազոնի "currently unavailable" է: :[

Zangezur
28.11.2008, 00:59
Ժողովուրդ էս վերջի Գթասրտության քվանտ ֆիլմը ով ա տեսել?? Ինչ խորհուրդ կտաք, արժի դիտել????????:ok
Ամերիկյան հերթական մտքի թռիչքն ա, նախկին սերյաներից էտքանով էլ չի տարբերվում

cool_aper
03.12.2008, 02:44
Ես ուղակի ցնծում եմ որ մարդիկ կան որ սիրում են ԿԻՍԼԵՎՍԿՈՒ .. 3 գույնը .. ու առավել ուրախանում եմ որ մարդիկ կան որ ասում են ԴԵԿԱԼՈԳՆԵՐԸ նայի :hands

եթե սիրում եք որ ֆիլմը հետքա թողնում.. առաջարկում եմ նայել Միխաել Խանկեի .. ՊԻԱՆԻՍՏԿԱ -ն .. աշխարհում 3 ֆիլմեն արգելվել թույլ պսիխիկայով մարդկանց էս դրանցից մեկնա ;)

Երկնային
03.12.2008, 02:47
եթե սիրում եք որ ֆիլմը հետքա թողնում.. առաջարկում եմ նայել Միխաել Խանկեի .. ՊԻԱՆԻՍՏԿԱ -ն .. աշխարհում 3 ֆիլմեն արգելվել թույլ պսիխիկայով մարդկանց էս դրանցից մեկնա ;)
մերսի, որ ասեցիր… ես հաստատ չեմ նայի :))

Հայկօ
03.12.2008, 02:52
Equilibrium: Ֆանտաստիկ մարտաֆիլմի դիմակի տակ շատ լուրջ ֆիլմ է թաքնված՝ ընտիր դերասաններով ու հրաշալի ռեժիսուրայով: Նաև, անկախ ամեն ինչից, լավ ֆանտաստիկ մարտաֆիլմ է :):

Ստիպում է մտածել: Հիշեցնում է Ռեյ Բրեդբերիի «451 ըստ Ֆարենհեյտի» գիրքը: Նաև՝ «Gattaka» ֆիլմը, որ նույնպես փայլունագույն ֆիլմ է և նույնպես՝ միանշանակորեն խորհուրդ է տրվոմ դիտել:

Kuk
03.12.2008, 02:54
Օպեռա սիրողներ կա՞ն, Շերբուրսկիե զոնտիկի նայեք, հին ֆիլմ ա, կյանք ա:love եթե չճարեք, կարամ տամ, նայած թե ով կուզի էլի:D

Վարպետ
03.12.2008, 03:01
Ես ուղակի ցնծում եմ որ մարդիկ կան որ սիրում են ԿԻՍԼԵՎՍԿՈՒ .. 3 գույնը .. ու առավել ուրախանում եմ որ մարդիկ կան որ ասում են ԴԵԿԱԼՈԳՆԵՐԸ նայի :hands

Ցնդելու ֆիլմ ա... Ինձ ամենաշատը Սպիտակը դուր եկավ: Բայց դե կոմպլեքս ա ինքը ցնդելու: Երրորդ անգամն եմ նայում, ու ամեն անգամ նոր բան եմ բացահայտում:

Fox
03.12.2008, 14:58
Օպեռա սիրողներ կա՞ն, Շերբուրսկիե զոնտիկի նայեք, հին ֆիլմ ա, կյանք ա:love եթե չճարեք, կարամ տամ, նայած թե ով կուզի էլի:D

Հաաա իհարկե գիտեմ.... շատ լավնա, :hands հատկապես երաժշտությունը

Ռուֆուս
03.12.2008, 22:00
Ես ուղակի ցնծում եմ որ մարդիկ կան որ սիրում են ԿԻՍԼԵՎՍԿՈՒ .. 3 գույնը .. ու առավել ուրախանում եմ որ մարդիկ կան որ ասում են ԴԵԿԱԼՈԳՆԵՐԸ նայի :hands
Կակիե լյուդիիիի ;)

Կիսլևսկի հենց քո խորհրդին հետևելով եմ նայել....

Դեկալոգները... :love Էդ տաս կարճամետրաժ ֆիլմերը երեք ամսում մի կերպ նայեցի, որովհետև ամեն մի ֆիլմը նայելուց հետո ինձ մեկ շաբաթ էր պետք այն վերլուծելու համար...

Ցնդելու ֆիլմ ա... Ինձ ամենաշատը Սպիտակը դուր եկավ: Բայց դե կոմպլեքս ա ինքը ցնդելու: Երրորդ անգամն եմ նայում, ու ամեն անգամ նոր բան եմ բացահայտում:
Իսկ ինձ ամենաքիչը Սպիտակն է դուր եկել... Սպիտակը մի տեսակ կիսատ պռատ էր նկարահանված, մի բան հաստատ մեջը պակասում էր... Իսկ Կապույտն ու Կարմիրը գլուխգործոցներ են... Երբեք չեմ մոռանա Կապույտի սաունդթրեքը ու Կարմիրի վերջին մի քանի րոպեները...

Տրիբուն
03.12.2008, 22:08
«Адмирал»-ը նայել ե՞ք: Ի՞նչ կարծիքի եք:

Zangezur
03.12.2008, 23:46
«Адмирал»-ը նայել ե՞ք: Ի՞նչ կարծիքի եք:
Նորմալ կինոյա, բայց էտքանել լավ չեն նկարել, ռուսական ֆանտազիան շատ խորնա

Հայկօ
04.12.2008, 00:00
«Адмирал»-ը նայել ե՞ք: Ի՞նչ կարծիքի եք:

Ընկերս էր նայել, մի շաբաթ ցնցակաթվածի մեջ էր: Դրած ռուսական ֆորումներն ու սայթերն էր քրքրում, Կոլչակի մասին նյութեր էր կլանում առավոտից իրիկուն: Տարել էր: Իսկ ես իր կարծիքը հարգում եմ. կինոների հարցում համարյա նույն ճաշակն ունենք:

Տրիբուն
04.12.2008, 10:39
Ընկերս էր նայել, մի շաբաթ ցնցակաթվածի մեջ էր: Դրած ռուսական ֆորումներն ու սայթերն էր քրքրում, Կոլչակի մասին նյութեր էր կլանում առավոտից իրիկուն: Տարել էր: Իսկ ես իր կարծիքը հարգում եմ. կինոների հարցում համարյա նույն ճաշակն ունենք:
Ես էրեկ եմ նայել: Ոնց որ լավն էր: Ամեն դեպքում մեկ անգամ, որ հաստատ կարելի ա նայել: Շատ դուրս եկավ առաջին ծովային բատալիան գերմանական նավի հետ: Հետո մելոդրաման մի քիչ շատ էր: Սեր-մեր: Չեմ սիրում որ պատմական ֆիլմերի մեջ էտքան ռոմանտիկա են մտցնում: Բայց ամեն դեպքում սովետի ժամանակվա փառահեղ կարմիր բանակ ու սպիտակ դավաճաններ ֆիլմերի ֆոնի վրա, հաստատ նոր խոսք էր, ու դեպքերը ուրիշ տեսանկյունից էր ներկայացնում:

Katka
05.12.2008, 18:14
Հին ֆիլմ է/ երևի 95-96 թթ.-ին է նկա-լ, գուցե շատերդ նայել եք.
"Sleepers" Lorenzo Carcaterra-ի նովելի հիման վրա է նկարահանվել:)

Ներսես_AM
21.12.2008, 13:45
Դասական Վեստերնի սիրահարներին խորհուրդ կտամ դիտել "The good, the bad, and the ugly"/"Злой, плохой, хороший" ֆիլմը: Էննիո Մորիկոնեի երաժշտությունը ուղղակի կատարյալ է :love

Հ.Գ. Անգլերեն լեզվով ունեմ

Ֆրեյա
21.12.2008, 14:34
English Patient ֆիլմը ով չի տեսել, խորհուրդ կտամ նայել...
Առաջին անգամ նայելիս շատ տպավորված էի, բայց մեկ անգամ նայելու ֆիլմ է :)Պատմությունը մի քիչ բանալ է, բայց հետաքրքիր է նկարահանված, մանավանդ Ջուլիետ Բինոշը մռութ ա էտ կինոյում, շատ եմ սիրում :love

Վարպետ
21.12.2008, 14:51
Խորհուրդ եմ տալիս դիտել Լյումիեր եղբայրների "Բանվորների ելքը գործարանից" (1895) ֆիլմը:)

Ռեդ
21.12.2008, 14:51
English Patient ֆիլմը ով չի տեսել, խորհուրդ կտամ նայել...
Առաջին անգամ նայելիս շատ տպավորված էի, բայց մեկ անգամ նայելու ֆիլմ է :)Պատմությունը մի քիչ բանալ է, բայց հետաքրքիր է նկարահանված, մանավանդ Ջուլիետ Բինոշը մռութ ա էտ կինոյում, շատ եմ սիրում :love
Շատ եմ լսել, բայց չեմ տեսել
Կարծեմ էդ կինոն 7 հատ օսկարի ա նոմինացվել

Ֆրեյա
21.12.2008, 15:12
Շատ եմ լսել, բայց չեմ տեսել
Կարծեմ էդ կինոն 7 հատ օսկարի ա նոմինացվել

Այո, իր նոմինացիայի տարին կարծեմ մի քանի Օսկար է ստացել, որից մեկը Բինոշն է ստացել` լավագույն երկրորդ պլանի դերի համար;
Ֆիլմը կարծեմ 2000, 2001 թ.ի է, բայց արժե տեսնել անպայման :)

Sunny Stream
21.12.2008, 15:31
Խորհուրդ եմ տալիս դիտել Լյումիեր եղբայրների "Բանվորների ելքը գործարանից" (1895) ֆիլմը:)

:D Բայց "Գնացքի ժամանումն" էլ վատը չի... իսկ եթե լուրջ, 1900-ականների նոր ձևավորվող կինոյի հրշալի նմուշներ ունի ֆրանսիացի Ժորժ Մելյեսը... իսկական կհամակարգչային էֆեկտներ է ստացել զուտ մոնտաժային ու թատերական հնարքների կամ տեսողական խաբկանքների միջոցով ;)

Sirene
28.12.2008, 16:27
Խորհուրդ եմ տալիս դիտել Սոֆի Մարսոյի "Բում 1,2" մեկ էլ "Аромат Любви Фанфан" ֆիլմերը:
Նաև "Если только", "Город ангелов", "Зеленая миля", "Побег из Шоушенка", "Предчувстиве", "Храброе сердце" ֆիլմերը:

cool_aper
29.12.2008, 02:42
Իսկ ինձ ամենաքիչը Սպիտակն է դուր եկել... Սպիտակը մի տեսակ կիսատ պռատ էր նկարահանված, մի բան հաստատ մեջը պակասում էր... Իսկ Կապույտն ու Կարմիրը գլուխգործոցներ են... Երբեք չեմ մոռանա Կապույտի սաունդթրեքը ու Կարմիրի վերջին մի քանի րոպեները...

ինձելա ամենաքիչը սպիտակը դուր եկել .. իսկ ամենաշատը Կապույտը ... :hands... դեկալոգներից էլ « Մի սպանիրը » ... ֆիլմ որը ցույցա տալիս որ մարդ սպանելը տենց հեշտ բան չի .. այ Ստիվեն Սիգալ :P

cool_aper
29.12.2008, 02:45
Խորհուրդ եմ տալիս դիտել Լյումիեր եղբայրների "Բանվորների ելքը գործարանից" (1895) ֆիլմը:)

:hands ... Էտ էն սադախլու գնացող գնացքի մասին չի ...՞՞:D .. նույն շարքից խորհուրդ եմ տալիս դիտել SIN CITY -ին ..

Ռուֆուս
30.12.2008, 04:09
ինձելա ամենաքիչը սպիտակը դուր եկել .. իսկ ամենաշատը Կապույտը ... :hands... դեկալոգներից էլ « Մի սպանիրը » ... ֆիլմ որը ցույցա տալիս որ մարդ սպանելը տենց հեշտ բան չի .. այ Ստիվեն Սիգալ :P

ահա, մեկ էլ սիրո ու գողության մասին դեկալոգներն էին արտակարգ...

Քուլ, դու Oldboy-ի տրիլոգիայի մյուս կինոները ունեիր, չէ՞ ;)

Բա ոնց, անենք, որ մենք էլ կարողանանք դրանք տեսնել... :P

dvgray
30.12.2008, 04:36
"Betman: The Dark Knight" շատ հետաքրքիր ֆիլմ է, բավականին փիլիսոփայական մտածելու տեղիք ա տվել

Ֆրեյա
22.01.2009, 16:57
Ամուր նյարդեր ունեցողներն խորհուրդ եմ տալիս դիտել Milos Forman-ի Regtime ֆիլմը:
Հոյակապ նկարահանված ֆիլմ է, եւ այնքան հետաքրքիր է նայել այն հենց այս օրերին, երբ Ամերիկան այդպիսի մեծ իրադարձություն ունեցավ` սևամորթ նախագահ :)

Շատ եմ սիրում Ֆորմանի ֆիլմերը, մանավանդ նրա "իմիջայլոց" կարծես թե, հազիվ նկատելի հումորը, որ ներկա է ցանկացած` նույնիսկ ամենատխուր ֆիլմում :love
Մեկ էլ շատ են դուրս գալիս նրա` սրամիտ լուծումները, հուզելու ունակությունը :(

Rhayader
12.03.2009, 00:31
Որոշեցի մի փոքր ցուցակավորել ձեզ::P հույս ունեմ, դեմ չեք:
Իհարկե, Վահիկը (Հեքիմը) հիմա կասի, որ ես անդառնալիորեն հոլիվուդացված եմ, բայց ոչինչ:D
Չեմ սահմանափակվի չոր Վիկիպեդիական ստատիստիկ տվյալներով, բայց սփոյլեր էլ չեմ անի: Ռևյուն ինքս եմ գրում, ներեցեք, եթե մի բան այն չլինի:

«Սնեչ» («Большой куш»)
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/b/b1/Snatch_Movie_Poster.jpg/200px-Snatch_Movie_Poster.jpg
Ժանր
Կատակերգություն, մարտաֆիլմ
Ռեժիսոր
Գայ Ռիչի
Գլխավոր դերերում
Ջեյսոն Ստետհեմ, Բրեդ Պիտ, Բենիսսիո դել Տորո
Տևողությունը
Մեծ Բրիտանիա — 104 րոպե; ԱՄՆ — 102 րոպե
Երկիր
Մեծ Բրիտանիա, ԱՄՆ
Տարեթիվ
2000

Ռևյու
Մարդիկ, բոլորն իրենց խաղերն են խաղում: Աշխարհը պտտվում է փողի շուրջ, բայց փողն ինքը նպատակ չի: Կարևորը խաղն է, որտեղ փողն անցնում է հարուստից խորամանկին, խորամանկից՝ ուժեղին, ուժեղից՝ հաջողակին:
Ու՞մ խաղը կհաղթի, Թուրքի (Ջեյսոն Ստետհեմ) ու Թո՞մմիի (Ստեֆեն Գրեմ), որոնք իրենցից անկախ փորձում են հեռու մնալ պրոբլեմներից՝ մոռանալով, որ «պրոբլեմն» իրենց երկրորդ անունն է, թե՞ գրեթե ամենազոր հանցագործ պարագլուխ Բրիք Թոփի, որը սովորություն ունի իրեն դուր չեկած մարդկանց սպանել ու կերակրել խոզերին: Ի՞նչ է կատարվում, երբ ռաբբիները բանկ են թալանում: Արդյո՞ք գնչու-իռլանդացի Միկի Օնիլը, որը չի ցանկանում խաղալ նրանց խաղերը, կկարողանա դուրս գալ այս մղձավանջից, ու եթե այո, ապա ի՞նչ գնով:
(Համր կադր) «Օ, ոչ, մենք ք*նված ենք:o»:
«Ամեն ազդեցություն բերում է հակազդեցության: Գնչուի հակազդեցությունը...»

Rhayader
12.03.2009, 06:45
«Ֆոնտան» («Фонтан»)
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/3/31/Fountain_(poster).jpg/200px-Fountain_(poster).jpg
«Միասին մենք կապրենք հավերժ»

Ժանր
Առակ, ֆանտաստիկա
Ռեժիսոր
Դարրեն Արոնոֆսկի
Սցենարի հեղինակ
Դարրեն Արոնոֆսկի
Արի Հանդել
Գլխավոր դերերում
Հյու Ջեկման
Ռեյչլ Վայս
Օպերատոր
Մետյու Լիբատիկ
Կոմպոզիտոր
Կլինտ Մենսելլ
Տևողություն
96 րոպե
Երկիր
ԱՄՆ
Տարի
2006

Ռևյու
Երեք ժամանակ, երեք իրականություն, երկու մարդ՝ Տղամարդն ու Կինը: Տղամարդը կդառնա Կոնկիստադոր, Բժիշկ ու Բուդդա, որպեսզի փրկի Կնոջը՝ Թագուհուն, Հիվանդին ու Կենաց Ծառին:
Առակ պայքարի ունայնության, Ճանապարհի, Լուսավորման ու Անմահության մասին, հաճելիորեն համեմված Մայա ժողովրդի, Կաբալայի, Ձեն-Բուդդիզմի ու այլ հավատալիքների սիմվոլիկայով:
«Իզզի: Հիշու՞մ ես Մոզես Մորալեսին:
Թոմ Վերդե: Ու՞մ:
Իզզի: Մայա ուղեկցորդին, որի մասին քեզ պատմել էի:
Թոմ Վերդե: Քո ուղևորությունից:
Իզզի: Yeah. Վերջին երեկոյան, երբ ես նրա հետ էի, նա պատմեց իր հոր մասին, որը մահացել էր: Դե, Մոզեսը չէր հավատումդրան:
Թոմ Վերդե: Իզզի...
Իզզի: [գրկում է Թոմին] Ոչ, ոչ: Լսիր, լսիր: Նա ասաց, որ եթե իր հոր մարմինը թաղեին, նա կմահանար: Գերեզմանի վրա սերմ տնկեցին: Սերմը ծառ դառավ: Մոզեսն ասաց, որ իր հայրն այդ ծառի մի մասն էր դառել: Նա ձուլվել էր փայտի ու բողբոջի մեջ: Ու երբ ծիծեռնակը կերավ ծառի պտուղը, նրա հայրը թռավ թռչունների հետ: Նա ասաց, որ մահը բարօրության ուղին է: Ահա թե ինչպես այն անվանեց: Բարօրության ուղին: Հիմա ես փորձում եմ վերջին գլուխը գրել, ու չեմ կարողանում դա գլխիցս հանել:
Թոմ Վերդե: Ինչու՞ ես դու ինձ սա պատմում:
Իզզի: Թոմ, ես այլևս չեմ վախենում»:

Սամվել
12.03.2009, 09:07
«Адмирал»-ը նայել ե՞ք: Ի՞նչ կարծիքի եք:

Ֆիլմը որպես պատմական իրականում լավն էր...

Իսկ որպես սեր/մեր հեչ դուրս չեկավ... չեմ սիրում որ փորձում են անբարոյականը որպես մաքուր ինչոր բան ներկայացնել.. ու դա այնպես են անում որ ֆիլմը դիտտելուց հետո հլը մի 2 ժամ էլ մտածում ես իրականում անբարոյական էր թե՞ մաքուր :8

masivec
12.03.2009, 09:52
«Ֆոնտան» («Фонтан»)
Իմ կարծիքով անիմաստ ֆիլմ է:[

Rhayader
12.03.2009, 22:31
Իմ կարծիքով անիմաստ ֆիլմ է:[

ՃԻշտն ասած, կհիասթափվեի այդ ֆիլմից, եթե քեզ դուր գար:P

masivec
12.03.2009, 22:38
ՃԻշտն ասած, կհիասթափվեի այդ ֆիլմից, եթե քեզ դուր գար:P
Թե դու իմ ճաշակը ինչ գիտես:bad:beee

Dorian
13.03.2009, 01:58
Խորհուրդ եմ տալիս դիտել Պերճ Զեթունցիանի «Կանգ առ երկրագունդ» ներկայացումը:
Բայց արդեն չեք կարա :P
Հաջորդ ամիս: Դրամատիկական թատրոնում:

Jarre
21.03.2009, 13:08
Воздух, которым я дышу

http://ecx.images-amazon.com/images/I/516lZbY-VQL.jpg

Մենք վաղուց մոռացել ենք գնահատել այն, ինչ իրականում արժե գնահատել....

Ռեժիսոր՝ Jieho Lee
Դերերում՝ Kevin Bacon, Brendan Fraser, Sarah Michelle Gellar, Emile Hirsch, Andy Garcia, Forest Whitaker

Ֆիլմը չինական հին ասացվածքի ժամանակակից մեկնաբանությունն է։ Չորս մարդկային կյանքեր, որոնք արտահայտում են երջանկություն, տխրություն, վայելք և սեր....

Հոգեկան դատարկություն զգացող բանկիրի կյանքը, որը գողություն է կատարում և ոստիկանների կողմից սպանվելուց մի քանի վայրկյան առաջ հայտնաբերում է ինքն իրեն՝ խորհրդանշում է երջանկությունը։

Պոպ երգչուհու հանցագոծին սիրահարվելը և այդ հանցագործի կյանքը, որը ցանկանում է փրկի երգչուհուն՝ խորհրդանշում է տխրությունն ու վայելքը։

Բժիշկը որը ամեն գնով ցանկանում է փրկել մարդկային կյանք խորհրդանշում է՝ սերը....

Adam
07.04.2009, 20:07
Խորհուրդ կտամ The Secret ֆիլմը նայել՝ հոգեբանության մասին ֆիլմերի սիրահարներին:
Թե ինչպես կարելի է ամեն հարցում հաջողության հասնել ու կյանքը ճիշտ դասավորել:

Սամվել
07.04.2009, 20:09
Խորհուրդ կտամ The Secret ֆիլմը նայել՝ հոգեբանության մասին ֆիլմերի սիրահարներին:
Թե ինչպես կարելի է ամեն հարցում հաջողության հասնել ու կյանքը ճիշտ դասավորել:

Ո՞վա խաղում

Adam
07.04.2009, 21:34
Ո՞վա խաղում

Դոկումենտալ ա:

Սամվել
07.04.2009, 22:15
Դոկումենտալ ա:

Մի հատ լինկ կտա՞ս...

cold skin
08.04.2009, 09:26
Խորհուրդ կտամ The Secret ֆիլմը նայել՝ հոգեբանության մասին ֆիլմերի սիրահարներին:
Թե ինչպես կարելի է ամեն հարցում հաջողության հասնել ու կյանքը ճիշտ դասավորել:

Ես նայել եմ: Ամեն անգամ , որ սկսում եմ դժգոհել, մրթմրթալ, հիշում եմ էդ ֆիլմը ու սկսում ժպտալ, մոռանալ վատը, ձգտում եմ, որ լավ լինի: Որոշել եմ նույնիսկ էն մարդու նման մի դոսկա վերցնեմ ու բոլոր իղձերս ու նպատակներս "նկարեմ":
Եթե մոռացած եմ լինում հուշարար քույրիկս ասում ա.
-The secret...

impression
08.04.2009, 09:56
Վերջերս մի ֆիլմ գտա, տասնվեց րոպե է տևում ընդամենը, բայց շաաաատ լավն է, վերնագիրը՝ Validation :) նայեք. ինձ թվում է` դուր կգա բոլորին

Հայկօ
08.04.2009, 13:01
Paris, je t'aime-ը տեսել ե՞ք արդեն: Չէ՞: Վօ՛նց: Բա հլը շուտ վազքով մարշ դեպի մոտակա պռակատ: Էդքան լավ կինո էս վերջին տասնամյակում չի նկարվել, ու աստղերը հուշում են, որ ոչ էլ հաջորդ տասնամյակում ա նկարվելու: Փոքրիկ, հինգ րոպեանոց պատմություններ են՝ մեկը մյուսից լավը, մեկը մյուսից նուրբ ու զարմանալի, մեկը մյուսից հանճարեղ: Նայում ես մի շնչով, մտքիցդ դուրս չի գալիս մի ամիս, վերանայում ես տասը անգամ՝ լրիվ ու մի հազար անգամ էլ՝ մաս-մաս՝ ընտրելու համար քեզ ամենաշատը դուր եկած կտորն ու էդպես էլ չես կողմնորոշվում: Իսկական կինոյի բոլոր գնահատողների համար էս ֆիլմը իսկական գանձ կարող ա լինել: Չեք փոշմանի:

Հ.Գ. Բայց ես վերջը որոշեցի, թե որն եմ ամենաշատը սիրում (:))). տուրիստը՝ մետրոյում, իսպանուհու օրորոցայինը, միմոսներն ու միայնակ, միամիտ ամերիկուհին:

Հ.Հ.Գ. Ֆիլմը քսաներկու ռեժիսյոր ունի :):

Nun ...
08.04.2009, 13:08
37801

"JUST LIKE HEAVEN" :love

Չգիտես ինչու թարգմանվել է "Между небом и землей" :D

Շատ լավ ֆիլմ է, խորհուրդ եմ տալիս ... :)

Nun ...
08.04.2009, 13:14
37805

"The Jacket"

Մարդն ընկնում է ապագա, հետո էլի հետ ... :)

Adam
08.04.2009, 13:49
Մի հատ լինկ կտա՞ս...

Ճիշտն ասած, լինկ չգիտեմ, բայց վարձույթներում որ հարցնես, կլինի :)

Adam
08.04.2009, 13:52
Ես նայել եմ: Ամեն անգամ , որ սկսում եմ դժգոհել, մրթմրթալ, հիշում եմ էդ ֆիլմը ու սկսում ժպտալ, մոռանալ վատը, ձգտում եմ, որ լավ լինի: Որոշել եմ նույնիսկ էն մարդու նման մի դոսկա վերցնեմ ու բոլոր իղձերս ու նպատակներս "նկարեմ":
Եթե մոռացած եմ լինում հուշարար քույրիկս ասում ա.
-The secret...

Հա, իրոք, նենց դրական էմոցիաներ ա հաղորդում.. :)

Chilly
08.04.2009, 15:14
Խորհուրդ կտամ The Secret ֆիլմը նայել՝ հոգեբանության մասին ֆիլմերի սիրահարներին:
Թե ինչպես կարելի է ամեն հարցում հաջողության հասնել ու կյանքը ճիշտ դասավորել:
Վայելեք բոլորդ :)
http://v1.ifolder.ru/f209002/

Rhayader
08.04.2009, 15:54
Խորհուրդ կտամ The Secret ֆիլմը նայել՝ հոգեբանության մասին ֆիլմերի սիրահարներին:
Թե ինչպես կարելի է ամեն հարցում հաջողության հասնել ու կյանքը ճիշտ դասավորել:

Տախտակություն էր: Տիպիկ ամերիկյան պսևդոփաստագրական ֆիլմ, որը նայելն առնվազն ժամանակի կորուստ էր: Զոռեցի ինքս ինձ, նայեցի մինչև վերջ ու դիսկը գցեցի աղբարկղը:

Իսկապես հոգեբանական-փիլիսոփայական ֆիլմ՝ Ջարմուշի «Սուրճ ու Սիգարետներ»-ը:

Jarre
15.04.2009, 20:42
Յոթ կյանքեր
Ուիլ Սմիթ

Այսպիսի մարդկային ֆիլմեր պիտի մի քիչ շատ նկարահանեն։

http://media.kino-govno.com/movies/s/sevenpounds/posters/sevenpounds_1.jpg

Adam
16.04.2009, 18:11
Յոթ կյանքեր
Ուիլ Սմիթ

Այսպիսի մարդկային ֆիլմեր պիտի մի քիչ շատ նկարահանեն։


Մեծ հետաքրքրությամբ կնայեմ: Նամանավանդ, որ ռեժիսորը Pursuit of Happyness -ի ռեժիսորն ա:

Կաթիլ
16.04.2009, 19:21
Ճիշտ է՝ նոր ֆիլմ չէ, բայց ես մի քանի օր առաջ նայեցի…ինձ դուր եկավ :)

Иллюзионист
http://www.world-art.ru/cinema/img/20000/16482/1.jpg

comet
18.04.2009, 10:22
Խորհուրդ եմ տալիս դիտել Էդրիան Լայնի "Неверная" թրիլլերը.

Գլխավոր դերերում` Ռիչարդ Գիռ, Դայան Լեյն, Օլիվեր Մարտինես, Դոմինիկ Չայնիզ:


38163

Vaho
18.04.2009, 17:32
Խորհուրդ կտան նայեք այս ֆիլմերը:ok նոր չեն բայ շատ լավն են…38173
38175

Ապե Ջան
18.04.2009, 17:36
խորհուրդ կտամ դիտեք Добро пожаловать в рай 2 (2009) ֆիլմը, ինքը նորա ու սաղ աշխարհը հիմա դայա նայում:
http://depositfiles.com/files/cykpr912a տոռենտ լինկ

masivec
19.04.2009, 21:38
http://s44.radikal.ru/i106/0904/2e/0ed183e30e94.jpg (http://www.radikal.ru)

Август Раш / August Rush
Moon՞:oy

Կաթիլ
22.04.2009, 11:47
http://s44.radikal.ru/i106/0904/2e/0ed183e30e94.jpg (http://www.radikal.ru)

Август Раш / August Rush
Moon՞:oy

ես էլ մտա ես բաժին, որ գրեմ էս ֆիլմի մասին :love
հրաշալի ֆիլմա, նայե՛ք
…երաժշտությունն ամենուր է, ուղղակի պետք է լսել այն…՜
…երաժշտությունն այն է, ինչը հիշեցնում է Աստծուն, որ բացի մեզնից աշխարհում ավելի կարեւոր բաներ կան… :love

Jarre
22.04.2009, 21:21
Ռուզվելտի կյանքի մասին շատ բարի ու մարդկային հատկություններ քաջալերող ֆիլմ է։ Ռուսերեն վերնագիրն է՝ Теплые Источники

http://images.amazon.com/images/P/B0009UVBI6.01._SCLZZZZZZZ_.jpg

Second Chance
28.04.2009, 17:53
Շատ հետաքրքիր ֆիլմ է: Հնդկաստանի իրական վիճակն է նկարագրում, շատ տխուր է: Կարծեմ 8 օսկար է ստացել:
« миллионер из трущоб »

Ֆրեյա
28.04.2009, 17:59
Շատ հետաքրքիր ֆիլմ է: Հնդկաստանի իրական վիճակն է նկարագրում, շատ տխուր է: Կարծեմ 8 օսկար է ստացել:
« миллионер из трущоб »

Հաաա, ասում են տենց մի հատ կինո կա...
վերջերս կինոմոսկվայում էր գնում...
հա ու ինչ-որ ոնցոր թե օսկար էլ ա ստացել...
լսել եք? լավ կինոյա?

:D :D :D

Սամվել
28.04.2009, 20:10
սել եք? լավ կինոյա?

Ասում են Ռեժիսորը Հայա :secret

Bodyguard
28.04.2009, 20:58
AND NOW LADIES AND GENTLEMEN

masivec
09.05.2009, 21:02
http://s45.radikal.ru/i110/0905/e3/4a953ba20421.jpg (http://www.radikal.ru)

Քսանմեկ(21):hands

Կտրուկ
09.05.2009, 21:06
Сбежавший из ада :o
http://www.intv.ru/view/?film_id=50704

Կտրուկ
12.05.2009, 09:41
Сбежавший из ада :o
http://www.intv.ru/view/?film_id=50704
Մի բժիշկ կարծելով. թէ իր հայրը դժողքում է .որոշում է կլինիկական մահով տեղափոխվի դժոխք.որ ների իր հորը։
բայց պարզում է որ հայրը այնտեղ չէ.
իսկ իրեն կհաջողվի՞ արդյոք ետ վերադառնալ։
յուրահատուկ ֆիլմ է։:ok

Apsara
12.05.2009, 14:49
Ստանիսլավսկու անվան թատրոնում մի հրաշալի ներկայացում կա՝ " Մի թողեք սիրելիներին": Ներկայացումը ռուսերեն է, վերնագիրն էլ թարգմանեցի:

Բոլոր նրանց ովքեր սիրում են, սիրահարված են, կամ սիրել են և բաժանվել, բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել ներկայացումը, այն շատ բանէ ասում:

Sunny Stream
15.05.2009, 00:00
Անպայման դիտե՛ք Ֆրանուսա Տրյուֆֆոյի և Ժան-Լյուկ Գոդարի՝ 60-ականների ֆրանսիական կինոյի հեղափոխական Նոր Ալիքի ամենամեծ ներկայացուցիչների ֆիլմերը… Մասնավորապես խոհուրդ եմ տալիս Տրյուֆֆոյի "400 հարված" և Գոդարի "Վերջին շնչում", "Խենթ Պյեռո" ֆիլմերը!!! Ուսանողական հեղափոխություններից ալեկոծվող 60-ականների Փարիզի խենթ ու խելառ մթնոլորտը լիովին արտացոլված է Գոդարի այս ֆիլմերում, իսկ Տրյուֆֆոյի "400 հարվածն" ուղղակի անասելի խորը տպավորություն գործեց վրաս, պարզապես հրաշք ֆիլմ է... էս շրջանի Փարիզը հասկանալու համար կարող եք դիտել նաև Բերտալուչչիի "Երազողները", որը ևս վերջերս դիտեցի ու սկզբի ամեն կադրի հետ ուրախանում էի ընկղմվում էդ մթնոլորտի մեջ, բայց հետո ֆիլմն ինձ հիասթափեցրեց...

Ռուֆուս
15.05.2009, 11:15
Սեդ, իսկ Երազողների ինչի՞ց հիասթափվեցիր, էրոտիկ կադրերի՞ց: Եթե էդ կադրերը չլինեին, ֆիլմի տակը բան չէր մնա, չհաջողված ֆիլմ է...

Jarre
18.05.2009, 19:14
Սա նրանց համար է ում թվում է, որ արադարադատություն հաստատելը այսօր հնարավոր է։

Դիտեք, չեք փոշմանի։ Մենակ մեջտեղը ուժեղ բայեվիկ կադրեր կան, բայց ընդհանուր առմամբ մարտաֆիլմ չէ և շատ հետաքրքիր է։

Հենց ֆիլմի վերնագիրը՝ International, ցույց է տալիս, որ այսօր սխալն ու անարդարությունը էն աստիճան համաշխարհային են դարձել, որ մարդ պետք է առնվազն միամիտ լինի, որ մտածի, թե հնարավոր է դա փախել։

Բանկի տնօրենը, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել և հովանավորում է երրորդ երկրներում տեղի ունեցող պատերազմները, ասում է իր վրա ատրճանակ պահած ոստիկանին, ով կարծում է, որ նրան վերացնելով կարող է հաստատել արդարություն։
Բանկիր. -«Ի՞նչ ես ուզում ինձանից»։
Ոստիկան. -«Ուզում եմ գոնե մի փոքր չափով արդարություն հաստատեմ՝ քեզ սպանելով»։
Բանկիր. -«Կանգ առ։ Ինձ սպանելով, միևնույնն է դու ոչինչ չես կարող փոխել։ Իմ տեղը կգտնվել հարյուրավոր ուրիշ բանկիրներ, և ամեն բան կմնա այնպես, ինչպես եղել է։ Միակ բանը ինչին դու կհասնես, դա քո վրեժխնդրության փափագը հագեցնելը կլինի։ Եվ դու ինքդ էլ դա շատ լավ հասկանում ես....»։

http://www.kinomania.ru/movies/i/international_2008/posters/25.jpg

VisTolog
18.05.2009, 22:12
Ուժասծիկ սիրողներին:)) մի երկ ժամ առաջ մի հատ երևի չապոնական կինո նաեցի, դևոչկա պուլիմյոտ :D Հլը տենց ուժս մուլտ չէի տեսել. :D :) Ահաոր էր :hands

Sunny Stream
18.05.2009, 22:23
Սեդ, իսկ Երազողների ինչի՞ց հիասթափվեցիր, էրոտիկ կադրերի՞ց: Եթե էդ կադրերը չլինեին, ֆիլմի տակը բան չէր մնա, չհաջողված ֆիլմ է...
Ոչ թե նրանից, որ կադրերն էին էրոտիկ, այլ որ ինքը ֆիլմը դարձրեց էրոտիկ :[ չէ, սկիզբը հրաշք է ;)

Ֆրեյա
18.05.2009, 22:35
Ոչ թե նրանից, որ կադրերն էին էրոտիկ, այլ որ ինքը ֆիլմը դարձրեց էրոտիկ :[ չէ, սկիզբը հրաշք է ;)

Սեդ, ախր էտ կինոյի որ մասն ես հավանել, չեմ հասկանում :)

Ոնց որ հիվանդագին էրոտիկ ֆանտազիա լիներ :))
Ու լրիվ անիմաստ...
Տեսարանները էլ չեմ ասում :[

Sunny Stream
19.05.2009, 21:32
Սեդ, ախր էտ կինոյի որ մասն ես հավանել, չեմ հասկանում :)

Ոնց որ հիվանդագին էրոտիկ ֆանտազիա լիներ :))
Ու լրիվ անիմաստ...
Տեսարանները էլ չեմ ասում :[

էէէ~, էրեխեք, մեռա ասելով` սկիզբը... աշխարհում իմ ամենասիրած վայրն իմ ամենասիրած ժամանակաշրջանում` 60-ականների խենթ ու խելառ Փարիզ` համեմված հենց խրոնիկայով, կինոյի ֆանատներ, հեղափոխական գժեր, կինոյի ծարավ... այ էս եմ հավանել` ՍԿԻԶԲԸ!

Hripsimee
24.05.2009, 18:02
Original sin

Հերոսուհու խոսքերով ` This isn't a love story , but this is a story about love , about the power it has on us , the power to heal , to destroy...
Շատ կլանող սյուժե ունի ու շատ լավ դերասանական խաղ:hands:hands:hands


Դերերում ` Անտոնիո Բանդերաս
Անջելինա Ջոլի

Հայկօ
24.05.2009, 18:09
Շատ կլանող սյուժե ունի ու շատ լավ դերասանական խաղ

Գովազդ անել չգիտես:

Տղե՜ք (ու որոշ աղջկեք), էս կինոյում Անջելինա Ջոլին տկլոր սեքս ա անում Անտոնիո Բանդերասի հետ:
1. Անջելինա Ջոլի, 2. տկլոր, 3. սեքս: Գովազդը կառուցվում ա էս երեք հիմնարար բառերի վրա:

Hripsimee
24.05.2009, 18:42
Գովազդ անել չգիտես:

Տղե՜ք (ու որոշ աղջկեք), էս կինոյում Անջելինա Ջոլին տկլոր սեքս ա անում Անտոնիո Բանդերասի հետ:
1. Անջելինա Ջոլի, 2. տկլոր, 3. սեքս: Գովազդը կառուցվում ա էս երեք հիմնարար բառերի վրա:

Ճիշտն ասած ես կրճատված տարբերակն եմ տեսել...:oy:oy
2-րդ և 3-րդ կետերը իմ տեսածի մեջ բացակայում էին:o:8
Ու , ճիշտն ասած , առանց դրանց էլ ֆիլմը շատ հետաքրքիր էր նայվում ...:oy:love

Լեո
24.05.2009, 19:00
Գովազդ անել չգիտես:

Տղե՜ք (ու որոշ աղջկեք), էս կինոյում Անջելինա Ջոլին տկլոր սեքս ա անում Անտոնիո Բանդերասի հետ:
1. Անջելինա Ջոլի, 2. տկլոր, 3. սեքս: Գովազդը կառուցվում ա էս երեք հիմնարար բառերի վրա:

Ֆիլմը չեմ դիտել, բայց հենց էդ հատվածը YouTube-ում նայել եմ :oy
Ո՞նց կարող էի բաց թողել: :))
Վայ Բանդերաս Բանդերաս: Լավ ա էլի Բանդերաս լինելը :oy

Լեո
24.05.2009, 19:02
Հայկ, բայց տկլոր լինելու շեշտելու պահը վերջն էր :D

Ֆրեյա
30.05.2009, 01:50
Այսօր միանգամից երկու ֆիլմ եմ նայել, իրար հետևից :)) ու երկուսն էլ հրաշք էին... խոսքեր չունեմ :)
Ռեժ. Կիմ Կի-Դուկ
1. Գարուն, ամառ, աշուն, ձմեr ու կրկին... գարուն
Էս ֆիլմը հեքիաթ էր իսկական` նկարահանման տեսանկյունից, գումարած դրան` շատ իմաստավորված: Հանդարտ, հանգիստ, միաժամանակ լուսավոր ու մելամաղձոտ :love
2. Դատարկ տունը - հետաքրքիր էր... ու, բնականաբար, շատ լավ նկարահանված

շնորհակալություն ցուցադրման հովանավորներին :))

Jarre
30.05.2009, 20:48
Քաղաքական ինտրիգաներ սիրողներին.

1) «Год опасный для жизни» Մել Գիբսոն և Սիգուրնի Ուիվեր
http://i006.radikal.ru/0711/a7/5a6cb6feff55.jpg

2) «Никсон» Էնթոնի Հոփքինս
http://www.kinomania.ru/pics/posters/2/2fyb.jpg

Ռուֆուս
31.05.2009, 00:24
Էսօր Արանոֆսկու Ֆոնտան ֆիլմը նայեցի... Տպավորությունները հրաշալի էին, ֆիլմի միայն երաժշտությունը ամեն ինչ արժեր:

Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել, արտակարգ ֆիլմ կյանքի և մահվան մասին...

Enigmatic
31.05.2009, 00:26
մի հարց տամ էլի "Ангелы и демоны" ֆիլմը Կինոմոսկվայում ցուցադրում ե՞ն

Ribelle
31.05.2009, 08:34
Հոյակապ ֆիլմ է "Seven pounds", Will Smith գլխավոր դերում::love
Խորհուրդ կտամ նայեք, չեք փոշմանի:ok:love

Ռուֆուս
02.06.2009, 16:24
Կորեական ֆիլմերի սիրահարներ կա՞ն: ;)

Խորհուրդ եմ տալիս դիտել Չան Վուկ Պարկի "Վրիժառություն" տրիլոգիան: Բայց նախքան դիտելը լավ կլիներ վալերիանի մեծ դոզա ընդունեք, սարսափելի ծանր ֆիլմեր են, դաժան տեսարաններով և հոգեբանական դաժանությամբ...

1. Sympathy For Mr. Vengeance
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/b/bb/Sfmvposter2.jpg/200px-Sfmvposter2.jpg

Ֆիլմը խուլ ու համր տղայի մասին է, ով իր հիվանդ քրոջը փրկելու համար առևանգում է երեխայի... Սակայն ճակատագրական սխալը շատ ծանր է նստում նրա վրա: 2002թ.-ին ճանաչվել է լավագույն ֆիլմ:

2. Oldboy
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/67/Oldboykoreanposter.jpg/200px-Oldboykoreanposter.jpg

Իմ ամենասիրած ֆիլմերից մեկը: Ֆիլմը մի մարդու մասին է, ում առևանգել և 15 տարի բանտարկել են, առանց իր մեղքը բացատրելու: Ազատ արձակվելուց հետո նա շատ կարճ ժամանակ ունի, որպեսզի բացահայտի իրեն առևանգողին և վրեժ լուծի: Ֆիլմը 2004թ-ին շահել է Կաննի գլխավոր մրցանակը:

3. Sympathy For Lady Vengeance
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/5/51/SympathyForLadyVengeance_Poster.jpg/200px-SympathyForLadyVengeance_Poster.jpg

Ֆիլմը երիտասարդ ու շատ գեղեցիկ կնոջ մասին է, ով բանտում 13 տարի է անցկացրել 5 տարեկան երեխա առևանգելու ու սպանելու համար: Ազատ արձակվելուց հետո կինը փնտրում է իր սեփական աղջկան և իրագործում է իր դաժան պլանը հանցագործության իրական մեղավորին սպանելու համար:

Լեո
02.06.2009, 19:41
Եթե դեռ չեք դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել ռեժիսոր Գաբրիելե Մուչչինոյի «Յոթ կյանք» դրաման: Գլխավոր դերերում Ուիլլ Սմիթ, Ռոզարիո Դոուսեն:

http://avifilm.ru/new/images/7lives_poster_filmtoday_hg.jpg

Ջանալով ուղղել անցյալի սխալները՝ Բենը (Ուիլլ Սմիթ) որոշում է օգնել բացարձակապես անծանոթ մարդկանց: Բայց ամեն ինչ շատ խիստ բարդանում է, երբ նա հանդիպում է մահացու հիվանդ Էմիլիին (Ռոզարիո Դոուսեն) և սիրահարվում է նրան:

Ընտիր ֆիլմ է, վերջում հնարավոր չէ չհուզվել:

comet
03.06.2009, 11:49
Էսօր Արանոֆսկու Ֆոնտան ֆիլմը նայեցի... Տպավորությունները հրաշալի էին, ֆիլմի միայն երաժշտությունը ամեն ինչ արժեր:

Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել, արտակարգ ֆիլմ կյանքի և մահվան մասին...
Երեկ էի նայելու, բայց կոմպի հետ ինչ-որ խնդիր կար, չկարողացա: Կարևորը, որ ֆիլմն արդեն ունեմ, տեխնիկական խնդիրը լուծելուց հետո անպայման կնայեմ:)

Ռուֆուս
03.06.2009, 11:57
Երեկ էի նայելու, բայց կոմպի հետ ինչ-որ խնդիր կար, չկարողացա: Կարևորը, որ ֆիլմն արդեն ունեմ, տեխնիկական խնդիրը լուծելուց հետո անպայման կնայեմ:)
Ֆիլմը քեզ մտածելու լիքը նյութ կտա :)

masivec
04.06.2009, 18:20
Խորհուրդ եմ տալիս դիտել "Незваные" ֆիլմը:B

http://www.pixshock.net/pic_b/6adf846fbd6a921fcb5f144664b72da5.jpg
Ժանր:Սարսափ, տրիլլեր, դրամմա

comet
15.06.2009, 10:19
Ինձ խորհուրդ չէին տվել դիտել Սալո կամ Սոդոմի 120օրը ֆիլմը: Հետաքրքրությունս շարժվել էր: Ահավոր դաժան ֆիլմ է, իրոք չարժի նայել:(

http://www.hq-video.ru/details.php?id=1275 Ինձ նման հետաքրքրասերների համար, որ երկար չփնտրեն :))

comet
16.06.2009, 12:36
Էսօր Արանոֆսկու Ֆոնտան ֆիլմը նայեցի... Տպավորությունները հրաշալի էին, ֆիլմի միայն երաժշտությունը ամեն ինչ արժեր:

Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել, արտակարգ ֆիլմ կյանքի և մահվան մասին...

Վերջապես երեկ ֆիլմը նայեցի: Ցնցված եմ, արտակարգ էր...

Ռուֆուս
16.06.2009, 12:41
Վերջապես երեկ ֆիլմը նայեցի: Ցնցված եմ, արտակարգ էր...

Ես արդեն սաունդթրեքն էլ ունեմ, ամեն օր լսում եմ...

Հատկապես Death is Road to Awe շատ լավն է, գեղեցիկ, էպիկական ու տպավորիչ :love

comet
16.06.2009, 12:42
Ես արդեն սաունդթրեքն էլ ունեմ, ամեն օր լսում եմ...

Հատկապես Death is Road to Awe շատ լավն է, գեղեցիկ, էպիկական ու տպավորիչ :love
Ես էլ եմ ուզուուուում:love

Ռուֆուս
16.06.2009, 12:50
Ես էլ եմ ուզուուուում:love

Տոռռենտներ գիտե՞ս քաշել:

Ահա տոռռենտ ֆայլը http://thepiratebay.org/torrent/4239340/Clint_Mansell__amp__The_Kronos_Quartet_-_The_Fountain

Nareco
16.06.2009, 13:22
Անցած կիրակի դիտեցի Ստրիժենովի «Յուլենկա» ֆիլմը...
Տպավորություններս բավականին... դրական են: Միայն խորհուրդ եմ տալիս դիտել ժամը 22:00-ից հետո ցանկալի է մութ սենյակում ու ցանկալի է մենակ: :))
Միայն մի բան կարող եմ ասել իր ոճի մեջ ստացված ֆիլմ է: Unique...

http://filmz.ru/films_files/posters/big/b_6135.jpg

Ինձ ուղղակի ցնցեց 12-ամյա Բալաբանովայի խաղը այդպիսի կերպարում:
Նրա մոր կերպարն է մարմնավորել... :love:love Աննա Կազյուչիցը...


http://www.youtube.com/watch?v=hgddmx9vVq8"]http://www.youtube.com/watch?v=hgddmx9vVq8

Մի խոսքով ինչպես թեմայի վերնագիրն է... Советую товарищи!!! :B:)

Ռուֆուս
24.06.2009, 11:45
Արոնոֆսկու π ֆիլմը դիտեցի... Պարզապես հրաշք էր, ինչպես Արոնոֆսկու բոլոր մյուս ֆիլմերը :love

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/5/5a/Piposter.jpg/225px-Piposter.jpg

Ընդհանրապես համոզվել եմ, որ ժամանակակից ռեժիսյորների ցանկում Արոնոֆսկին ամենատաղանդավորն ու ամենախոստումնալիցն է....

Անպայման դիտեք, չեք փոշմանի ;)

xaladilnick
24.06.2009, 21:31
secretը նայեցի էշություն էր
P.S G=6.67 *10-11

Ֆրեյա
28.06.2009, 20:07
Ով է դիտել Denny the Dog ֆիլմը???
Ինչ կասեք?? :think Խորհուրդ կտայիք դիտել?

Հայկօ
28.06.2009, 22:07
Ով է դիտել Denny the Dog ֆիլմը???
Ինչ կասեք?? :think Խորհուրդ կտայիք դիտել?

Ջեթ Լին է՞ խաղում: Բավականին լավ ֆիլմ է՝ էդ ժանրը սիրողների համար, իհարկե: Ընդհանուր առմամբ ստանդարտ սյուժե է. տրված է մարդ-գազան, հետո տեղի է ունենում իրավիճակի կտրուկ փոփոխություն, սերը հաղթում է գազանին, «ջերմությամբ պայքարենք գազանության դեմ» և այլն, ապա՝ դաժան անցյալի անսպասելի վերադարձ դեպի արդեն ներքուստ փոխված մարդը և այլն: Լիքը կռվի տեսարաններ, լիքը էքշն, միջինից բարձր դերասանական խաղ, ու, իհարկե, Մորգան Ֆրիմեն: Արոնոֆսկու ու Կիմ Կի-Դուկի ֆիլմերից էքստազի մեջ ընկնող մարդկանց էնքան էլ խորհուրդ չի տրվում դիտել՝ ճաշակապահպանական նկատառումներով ;):

ministr
28.06.2009, 22:17
Ով է դիտել Denny the Dog ֆիլմը???
Ինչ կասեք?? :think Խորհուրդ կտայիք դիտել?

Նայվումա :)

masivec
28.06.2009, 23:51
Ով է դիտել Denny the Dog ֆիլմը???
Ինչ կասեք?? :think Խորհուրդ կտայիք դիտել?
Մի փոքր ուղղում՝Danny the Dog;)

Դարք
09.07.2009, 10:50
ռոմանտիկայի սիրահարներին խորհուդ եմ տալիս դիտել spishi lyubit film@(walk to remember), trillerneri սիրահարներին`na kryuchke film@

Ungrateful
09.07.2009, 18:32
Այսօր Video.am - ում տեսա իմ ամենա սիրաց ֆիլմերից մեկը... քաշեցի, և 7 կամ 8 - ռդ անգամ մեծ հաճույքով դիտեցի... :love

Вечное сияние чистого разума / Eternal Sunshine of the Spotless Mind :love

http://z.about.com/d/movies/1/0/3/K/4/eternalsunshinepubv.jpg
շատ հզոր գործ է, գլխաոր դերերում Jim Carey և Cate Winslet
կոմեդիա Չի... Ռոմանտիկա, միքիչ ֆանտաստիկա... ընտիր սյուժե...
ով չի տեսել անպայման նայեք.. չեք փոշմանի...
ով էլ դիտելա, թող եվս է անգամ նայի.. ամեն անգամ դիտելուց նոր բաներ ես հասկանում ու տեսնում... :love
կարող եք բեռնել այստեղից (http://video.am/ru/film/176/)...

Արթուր-
10.07.2009, 08:50
Ես խորհուրդ կտայի դիտել " The lost city " ֆիլմը: Ռեժիսոր և գլխավոր դերակատար Andy Garcia.... Ֆիլմը Կուբայի հեղափոխության մասին է, բայց իմաստը շատ ավելի խորն է...

Հայկօ
11.07.2009, 23:32
Անպայման դիտեք Քլինտ Իսթվուդի «Գրան Տորինո» ֆիլմը: Հրաշալի, ես կասեի՝ անթերի ֆիլմ է: Իսթվուդը, ընդհանրապես, զարմանալի ռեժիսյոր է: Վերջին մի երեք տարում այս տաղանդավոր մարդը նկարել է չորս-հինգ ֆիլմ, այդ թվում՝ երեք մեծաբյուջե, ու առանց բացառության բոլորը շա՜տ ջերմ են ընդունվել թե՛ հանդիսատեսի և թե՛ քննադատների կողմից, ինչը բավականին հազվադեպ է լինում: Բազմաթիվ նոմինացիաներ, բազմաթիվ մրցանակներ... Մեծ շահույթ... Իսթվուդը մի հետաքրքիր հատկություն ունի. նա նկարում է այնպիսի ֆիլմեր, որ գլխովին տեղավորվում են «հեղինակային կինո» հասկացության մեջ, սակայն շատ ավելի մեծ հաջողություն է ունենում, քան բազմաթիվ այլ՝ «պոպ» ֆիլմերը: Կարծում եմ՝ նա ուղղակի շատ իմաստուն ու փորձառու մարդ է, և խորը մարդ, համոզված եմ: Նաև՝ Իսթվուդի բոլոր ֆիլմերի ռեժիսուրան ուղղակի անթերի է: Ոչ մի ավելորդ կադր, ոչ մի ավելորդ ժեստ, ոչ մի ավելորդ անկյուն: Այս վերջին ֆիլմը դիտելիս մի քանի հատվածներում արդեն մի տեսակ ենթագիտակցաբար զգում էի հաջորդ կադրն ու հաջորդ բառը, ու Իսթվուդը ոչ մի անգամ չհիասթափեցրեց: Ավելի հաճախ զարմացրեց՝ հաստատ:

«Գրան Տորինոն», ինչ-որ իմաստով, կարելի է ինքնակենսագրական ֆիլմ համարել Իսթվուդի համար: Ամեն դեպքում՝ ռեժիսյորի անձն ու նրա խաղացած կերպարը շատ նման են իրար: Նման են նաև այն հարցերը, որ հուզում են նրանց (ի դեպ՝ Իսթվուդը, այս կամ այն կերպ, այդ հարցերին անդրադառնում է իր բոլոր ֆիլմերում՝ սկսած «Միլիոն դոլարանոց աղջիկից», վերջացրած «Փոխարինությունով» ու «Գրան Տորինոյով»). պահպանողականություն, ռասսայական ու, ընդհանրապես, մարդկային հարաբերություններ, հնի ու նորի բախում, չմանրամասնեմ (Իսթվուդը, օրինակ, Հոլիվուդի երևի միակն մարդն էր, որ իր ձայնը տվեց ՄակՔեյնին. մյուսները ընտրել են Օբամային): Ու ամենագեղեցիկը այն անկեղծությունն է, որով Իսթվուդ-ռեժիսյորը խոսում է հանդիսատեսի հետ: Ոչ մի կեղծ բառ, հանուն ռեյտինգի զոհած ոչ մի դիպուկ արտահայտություն, ոչ մի զիջում քննադատներին: Իսթվուդը նկարում է ի՛ր կինոն: Ու առերևույթ պարզ պատմության տակ կարողանում է թաքցնել շատ ավելի խորն ու բարդը:

Ինչևէ, երկար կարող եմ շարունակել, բայց հիմա չեմ ուզում շատ գրել՝ ո՛չ սյուժեի մասին, ո՛չ էլ մի ուրիշ բանի: Միայն խորհուրդ. անպայման դիտեք «Գրան Տորինոն»: Ցանկալի է՝ լույսերն անջատած, կլանված ու առանց ընդմիջումների:

Հավելում. նոր տեսա. IMDB-ի Top250 ցուցակում 76-րդն է: Չիմացողների համար ասեմ, որ եթե ինչ-որ ֆիլմ տեղ ունի այդ 250-ի մեջ, ուրեմն առնվազն ընտիր ֆիլմ է, քանի որ այդ 250-ը ընտրվում են աշխարհում երբևէ նկարահանված գրեթե բոլոր ֆիլմերից, ամեն ամիս, մոտ հիսուն միլիոն մարդկնաց կողմից:

Aurora
09.08.2009, 00:05
CAST AWAY.

Tom Hanks գլխավոր դերում։

Rhayader
09.08.2009, 02:03
Ungrateful շատ լավ կինո ես գրել:)

A Lot Like Love
http://upload.wikimedia.org/wikipedia/en/8/8d/A_Lot_Like_Love_poster.JPG

Շատ լավ ռոմանտիկ կոմեդիա-դրամա նրա մասին, թե ինչքան ժամանակ կարող է պահանջվել մարդկանցից՝ հասկանալու համար, որ իրար սիրում են;)

aerosmith
09.08.2009, 11:11
խորհուրդ եմ տալիս դիտել
Baby on board(ребенок на борту) շատ լավ կոմեդիայա, ճիշտա մի փոքր ցենզուրայից դուրս տեսարան կա, բայց դե հումորային տեսարանները շատ շատ են։

_DEATH_
12.08.2009, 16:01
Операция "Ы" и другие приключения Шурика (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1154191) :hands

http://photo.rol.ru/data/24408/Operacija_Y_cover.jpg

ուչիս ստուդենտ :D Ինչքան ֆիլմ նայում եմ, մեկա էս մեկը մնում ա սիրածս ֆիլմը:
Մինչև 16 տարեկաններին դիտել թույլատրվում է! :D

DVG
14.08.2009, 22:06
Խորհուրդ եմ տալիս դիտել Rendition կինոն. կարող են դիտել նաև նրանք, ովքեր անգլերեն չեն հասկանում, մեկա հասկացվում ա :) . ինչևէ, խաղում են օսկարակիրներ Ռիզ Ուիզերսպունը, Մերիել Սթրիփը, Ջեյկբ Ջիլենհալը, Ալան Արկինը և ուրիշներ: http://www.onlinewatchmovies.net/2009/08/rendition-2007-hollywood-movie-watch.html

aerosmith
15.08.2009, 11:15
խորհուրդ եմ տալիս դիտել Click ֆիլմը., շատ լավ ֆիլմա, ու լիաթոք կծիծաղեք։
ահա սա էլ տոռռենթ ֆայլը։

Barev
14.09.2009, 14:35
Խորհուրդ եմ տալիս դիտել ГЛаз Ֆիլմը, գլխավոր դերերում Jesika ALba .

Ռեդ
20.09.2009, 13:19
Խորհուրդ կտայի դիտել Body Of Lies-ը՝
http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/48/Body_of_lies_poster.jpg
http://en.wikipedia.org/wiki/Body_of_Lies_%28film%29
Վերջերս եմ դիտել: Շատ հետաքրքիրն է:
Ժող, ինձնից խորհուրդ, երբ կտեսնեք, որ մուսուլմանը պատվում է Ալլահին, ինչքան հնարավոր է փախեք նրա մոտից :D

Amaru
20.09.2009, 13:24
Кин-дза-дза :)

Dayana
20.09.2009, 18:08
Кин-дза-дза :)

Կու :)) Միանում եմ Ամառուկի խորհրդին ;)

masivec
20.09.2009, 18:25
Кин-дза-дза :)


Կու :)) Միանում եմ Ամառուկի խորհրդին ;)
Հորս հարցրի ասումա ախմախ կինո ա:D:D

dvgray
20.09.2009, 18:29
Кин-дза-дза :)

կու՜՜ :hands

Dayana
20.09.2009, 18:44
Հորս հարցրի ասումա ախմախ կինո ա:D:D

Հարգելի Մասիվեց, այս թեմայում ակումբցիները իրենց նախընտրած ֆիլմերն են խորհուրդ տալիս, որոնք կարող եք ընդունել կամ ոչ: Ախմախ արտահայտությունը թեմայի ֆորմատից շատ դուրս է:

Շինարար
20.09.2009, 18:49
Операция "Ы" и другие приключения Шурика (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1154191) :hands

http://photo.rol.ru/data/24408/Operacija_Y_cover.jpg

ուչիս ստուդենտ :D Ինչքան ֆիլմ նայում եմ, մեկա էս մեկը մնում ա սիրածս ֆիլմը:
Մինչև 16 տարեկաններին դիտել թույլատրվում է! :D

Այս ֆիլմը անհրաժեշտ է նայել՝ նադը Ֆեձյա, նադը

Լեո
20.09.2009, 19:35
Պահապանները (Watchmen) (http://en.wikipedia.org/wiki/Watchmen_(film))[/B]

http://i36.tinypic.com/2ezth5j.jpg

Թողարկան տարեթիվ՝ 2009
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Ժակ Սնեյդեր
Դերերում՝ Ջեկի Էրլ Հեյլի, Պատրիկ Ուիլսոն, Բիլլի Կրադապ, Մալին Ակերման, Ջեֆֆրի Դին Մորգան, Մեթյու Գուդ, Կարլա Գուջինո
Ժանր՝ ֆանտաստիկա, թրիլլեր, մարտաֆիլմ

Ահա տորրենտ հասցե (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1996175), (գերազանց որակ` HDRip)
Կից նաև տորրենտ ֆայլը:

Ֆանտաստիկ ոճի և գեղեցիկ էֆֆեկտների սիրահարներին խորհուրդ կտամ անպայման դիտել ;)

Venus
25.09.2009, 13:06
Մի փոքրիկ կինո էլ սա է խորհուրդ եմ տալիս անպայման դիտել

http://bogtube.com/video/935defcb1f9e247a97c0 :(

Լեո
26.09.2009, 01:31
Դրեզդեն

http://xrust.net/uploads/posts/2009-08/1251658636_2prevvpfujbmhgg.jpeg

Ֆիլմ 1945թ.-ին անգլիական ռազմաօդային ուժերի կողմից Դրեզդեն քաղաքի ռմբակոծման (բացարձակապես անպաշտպան քաղաք խաղաղ բնակչությամբ) և սիրո մի գեղեցիկ պատմության մասին:

Okamigo
26.09.2009, 15:23
Роковая женщина Femme Fatale
Неумолчная песня цикад Semishigure Samurai I loved
Лаванда Fan yi cho
Искусство боя Ssa-um-ui Gi-sool
Однажды в высшей школе Once Upon A Time In High School
Банзай, режиссер! Kantoku · Banzai!
The Legend of Seven Cutter
Манера выживать 5+ Survive Style 5+
Девушки-камикадзе Kamikaze Girls Shimotsuma monogatari

Ֆրեյա
04.10.2009, 22:04
http://i290.photobucket.com/albums/ll269/sugarfoot6681/HBFX0CA8XZ75MCA55N9GSCA7QD0I0CAXETZ.jpg



Հեքիաթների սիրահարներին !!!!!!!!! Մռու~թ կինո, մռութ գիրք...
նկարահանված է Ռոալդ Դալի համանուն գրքի հիման վրա, Ջոնի Դեպը ցնցող տիպ ա !!!!
Հելենա Բոնեմ Քարթեր - սիրում եմ :)
Մի խոսքով, բոլոր մեծ երեխաներին խորհուրդ եմ տալիս մոռանալ աշխարհը մի 2 ժամով ու խորտակվել այս ֆիլմի միամիտ ու անմեղ մթնոլորտում :)

Հայկօ
04.10.2009, 22:20
Հելենա Բոնեմ Քարթեր - սիրում եմ

Դուք շատ համեստ եք :):

Իրականում եթե մի ֆիլմում նկարվել է Ջոնի Դեպ - Հելենա Բոնեմ Կարտեր զույգը, ու ֆիլմի ռեժիսյորն էլ Տիմ Բարտոնն է, ապա այդ ֆիլմը առնվազն հարկավոր է պաշտել ու տարին մեկ այդ ֆիլմի զոհասեղանի վրա այրել հարյուր անտաղանդ սցենարիստ ու դերասան: Ինքնաձաղկումն ու շամանական պարերը՝ ըստ ճաշակի:

cold skin
14.10.2009, 10:49
I'm Dina

http://www.flixster.com/movie/i-am-dina-photos
Դերասաններ՝ Gerard Depardieu, Maria Bonnevie , Christopher Eccleston :
Հյուսիսային Նորվեգիա 1860թ. …Փոքրիկ Դինան պատճառ է դառնում մոր մահվան… դեպքերը զարգանում են փոքր-ինչ դրամատիկ և խորհրդավոր:

Enigmatic
14.10.2009, 19:39
I'm Dina

http://www.flixster.com/movie/i-am-dina-photos
Դերասաններ՝ Gerard Depardieu, Maria Bonnevie , Christopher Eccleston :
Հյուսիսային Նորվեգիա 1860թ. …Փոքրիկ Դինան պատճառ է դառնում մոր մահվան… դեպքերը զարգանում են փոքր-ինչ դրամատիկ և խորհրդավոր:

Երեկ տեսա էս ֆիլմը, եսիմ,երևելի բան չկար իմ համար:

_DEATH_
14.10.2009, 20:46
Հայրիկը նորից 17 է - Папе снова 17 (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2117459)

BOBO
15.10.2009, 10:22
7 Կյանք, նայեք շատ լավնա

Enigmatic
16.10.2009, 01:15
Загадочная история Бенджамина Баттона (2008)
The Curious Case Of Benjamin Button
http://www.filmz.ru/films_files/posters/medium/m_7772.jpg
Շատ դուրս եկավ, ու նենց տխուր էր:(:love:love
Իրոք արժի նայել:

Amourchik
16.10.2009, 11:59
Քանի որ ես արևելյան մարտարվեստի մեեեծ սիրահար եմ, խորհուրդ կտամ նրանց , ովքեր նույնպես սիրում են այն…
Օնգ Բակ, Մուանտայի զինվորը/հերոսը, տարբեր ձևերով էլ ասում են/

Այս ֆիլմում նկարահանվել է /իմ շատ սիրելի դերասան/ Տոնի Ջաան:loveմիայն ավելացնեմ, որ այն ամենն, ինչ անում է այնտեղ Տոնի , անում է առանց անվտանգության ապահովման, առանց որևէ համակարգչային տեխնիկայի միջամտությամբ,այն ամենն ինչ կտեսնեք այդտեղ տեղի է ունեցել իրականում;)

Հայկօ
16.10.2009, 21:54
Քանի որ ես արևելյան մարտարվեստի մեեեծ սիրահար եմ, խորհուրդ կտամ նրանց , ովքեր նույնպես սիրում են այն…
Օնգ Բակ, Մուանտայի զինվորը/հերոսը, տարբեր ձևերով էլ ասում են/

Այս ֆիլմում նկարահանվել է /իմ շատ սիրելի դերասան/ Տոնի Ջաան:loveմիայն ավելացնեմ, որ այն ամենն, ինչ անում է այնտեղ Տոնի , անում է առանց անվտանգության ապահովման, առանց որևէ համակարգչային տեխնիկայի միջամտությամբ,այն ամենն ինչ կտեսնեք այդտեղ տեղի է ունեցել իրականում;)

Երկրորդը շատ լավ որակով ունեմ, եթե ուզում ես՝ կտամ: Որպես բըշ կինոների մեծ սիրահարի՝ քեզ շատ դուր կգա (ինձ արդեն դուր է եկել) :):

Amourchik
16.10.2009, 22:17
Երկրորդը շատ լավ որակով ունեմ, եթե ուզում ես՝ կտամ: Որպես բըշ կինոների մեծ սիրահարի՝ քեզ շատ դուր կգա (ինձ արդեն դուր է եկել) :):

բըշ:hands:Dանպայման կուզեմ, բայց մի բան հարցնեմ էլի 2-րդը էն որ փղերի հետևից ա գնում, դա է, եթե հա, ես դա շաաատ եմ սիրում:love

Elmo
16.10.2009, 23:14
Լուսին 2012 (http://www.kinopoisk.ru/level/1/film/406671/)

http://www.kinopoisk.ru/images/film/406671.jpg

նայեք, հոյակապ ֆիլմ ա: Բայց մեկ անգամ նայելու բան ա:

Հայկօ
17.10.2009, 00:14
բըշ:hands:Dանպայման կուզեմ, բայց մի բան հարցնեմ էլի 2-րդը էն որ փղերի հետևից ա գնում, դա է, եթե հա, ես դա շաաատ եմ սիրում:love

Հա, էն հին ժամանակներ / թրեր / փղեր կինոն ա:

Lady SDF
17.10.2009, 03:15
Խորհուրդ եմ տալիս դիտել Easy Virtue ֆիլմը: Soundtrack-ը շատ լավն է իսկ ֆիլմը շատ «սիրուն» է նկարած: Եվ ամենակարևորը, ֆիլմի վերջում հավեսով խոր շունչ ես քաշում: :hands
http://easyvirtuethemovie.co.uk/

Dayana
23.10.2009, 14:06
Վերջերս մի ֆիլմ նայեցի՝ Արցունքներ անձրևի տակ, Շերոն Սթոունի "անմիջական" մասնակցությամբ: Դերասանական խաղի "կարոտ" կինոմաններին խորհուրդ կտամ նայել:
Հաջորդ ֆիլմը որ էլի խորհուրդ կտամ նայել Սոմերսբի-ն է: Էս ֆիլմն էլ իդեայի, այսինքն սցենարի համար սիրեցի:

Ֆրեյա
25.10.2009, 12:35
Երեկ վերջապես նայեցի այս ֆիլմը --> Amores Perros
Դուրս շատ եկավ... վաղուց այսպիսի լուրջ, որակյալ ֆիլմ չէր հանդիպել; հոյակապ գործ էր

Խորհուրդ եմ տալիս, դիտեք :) Կյանքի բոլոր գույների խտանյութ է, նաև այն գույների, որ սովորական կյանքում երբեք չեք տեսնի :)

http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/amores_perros.jpg


նաև ոմանց կարող է հետաքրքրել այ սա (http://ru.wikipedia.org/wiki/Сука_любовь) ամենավերջում կա հետաքրքիր փաստեր հատված... իսկականից հետաքրքիր էին ;)

Sunny Stream
27.10.2009, 21:28
Վայ էնան շատ ֆիլմեր եմ նայել վերջերս, որ չգիտեմ, որը խորհուրդ տամ.
նոր դուրս եկածներից՝ Վուդի Ալլեն՝ "Whatever Works", մեկ ու կես ժամ ինտելեկտուալ հումոր, տիպ հերոս է ստեղծել, շատ լավ ու ուրախ նայվեց ֆիլմը: Պիքսարի "UP"-ն անպայման նայեք. էսպիսի խորը ու գեղեցիկ մուլտ վաղուց չէի տեսել... կեսերից մի քիչ թեման շեղում են, մանկականացնում, բայց ընդհանուր առմամբ՝ շա՜տ ուրիշ մուլտ է, շա՜տ լուսավոր:
Խորհուրդ կտամ "The English Patient" ֆիլմը,որ երեկ դիտեց-վերջացրեցի ու շա՜տ տխավորվեցի… Մի քիչ երկար է, բայց հրաշալի կառուցված, վերջում գալիս հասնում են ելակետին, ու ամեն բան հասկանում ես, բոլորհերոսների ողբերգություններն ընկալում. ֆիլմը պատերազմի ընթացքում մարդկանց փոխհարաբերությունների, իսկական սիրո ու դրա կործանման մասին է. ֆիլմը շատ է լուսավորում իր խաղով Ժուլյետ Բինոշը. ամենավերջում մի շատ փոքրիկ դրվագ կա՝ նայում է անծանոթ աղջնակի դեմքի ու ժպտում. փշաքաղվել էի էդ հայացքից ու ժպիտից, ողջ ֆիլմի տպավորությունը կրելով՝ էքան բան ես կարդում իր դեմքին...
Նոր դուրս եկած մի ֆիլմ էլ կա՝ "Bright Star", անգլիացի ռոմանտիկ գրող Ջոն Քիթզի մասին է, շատ տխուր սիրյին պատմություն էր, ֆիլմի ռեժիսորը կին է, ինչ հստակ երևում է գունային համադրությունների, ստեղծած եթերային պատկերների ու պատմության ներկայացման մեջ: Նույն գեղեցիկ սիրային պատմությունների շարքից է "Pride and Prajudice" - Կիրա Նայթլիի մասնակցությամբ. շատ գեղեցիկ է, գիրքն էլ ամերիկացիների համար պարտադիր կարդացվողների շարքից է, բոլոր գիտեն ու բոլորը սիրում են :)
Սիրեցի "V for Vendetta" ֆիլմը. ինտելեկտուալ էր, տպավորիչ, թարմ, գաղափարախոկան... Նատալի Պորտմնի լավագույն դերերից է, եթե ոչ լավագույնը: Մենակ վերջում մի քիչ շատ կռիվ-կռի արեցին, բայց ֆիլմն ինքը շատ լավն է:

cold skin
14.11.2009, 12:06
Չգիտեմ էլի եմ գրել այս ֆիլմի մասին, բայց…

Море внутри , 2004
Mar adentrohttp://http://www.film.ru/afisha/photo450.asp?code=SEAWN&number=1

Ռեժ. ` Ալեխանդրո Ամենաբար
Դերերում՝ Խավյեր Բարդեմ (Хавьер Бардем,) , Բելեն Ռուեդե (Белен Руэда,)

Okamigo
15.11.2009, 15:56
Այսոր դիտեցի այս ֆիլմը <<Небо любви / Sky of love / Koizora>>,շատ լավ ֆիլմ էր,խորհուրդ կտամ դիտել,ֆիլմի մասին տեղեկություն,ինչպես նաև ֆիլմը բեռնելու համար անցեք այս լինքով
http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1118827


http://s58.radikal.ru/i162/0809/79/0a57746ab441.jpg

DVG
15.11.2009, 16:08
Խորհուրդ կտամ դիտել Նոել /Noel/ ֆիլմը... խաղում են՝ Susan Sarandon, Paul Walker, Penélope Cruz, Alan Arkin, Robin Williams... սիրում եմ երբ մեկ կինոյի մեջ խառնվում են միմ քանի պատմություններ :)

Okamigo
18.11.2009, 01:06
Այսոր դիտեցի այս ֆիլմը <<Небо любви / Sky of love / Koizora>>,շատ լավ ֆիլմ էր,խորհուրդ կտամ դիտել,ֆիլմի մասին տեղեկություն,ինչպես նաև ֆիլմը բեռնելու համար անցեք այս լինքով
http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1118827


http://s58.radikal.ru/i162/0809/79/0a57746ab441.jpg

Հն,ինչ որ մեկը նայեց այս ֆիլմը?

Okamigo
21.11.2009, 16:21
Խորհուրդ կտամ նաև դիտել այս ֆիլմը,շատ դուրս եկավ,ահա և կայքը,որտեղից կարող եք բեռնել http://torrents.ru/forum/viewtopic.php?t=1889005

Дорогие друзья / Dear Friends

http://pic.ipicture.ru/uploads/090604/50986/nhWc4WGKkM.jpg

tikopx
26.11.2009, 21:54
Չգիտեմ ով ոնց բայց եթե տեսել եք մասը СУМЕРКИ դիտեք-րդ մասը НОВОЛУНИЕ սենց դրամա առժի դիտել հենց -ինի շարունակությունա:hands:D