PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ եմ տալիս դիտել

Էջեր : 1 2 3 4 5 6 [7]

StrangeLittleGirl
14.12.2017, 16:08
The Killing of a Sacred Deer (http://www.imdb.com/title/tt5715874/)
Թրեյլերը չեմ դնում, որտև մեջը լիքը սփոյլեր կա։ Լոբստերի ռեժիսորի նոր ֆիլմն ա։ Ֆիլմի ընթացքում ինչ զգացողություն ասես չես ունենում։ Ծանր ա ահագին։

Skeptic
14.12.2017, 22:19

Մարդը իրա նախնիների մշակութային արժեքները բարձր ա պահում )

Ամբողջ ընթացքում, չնայած ժամանակակից սեթինգին, անտիկ տրագեդիայի ականատես լինելու զգացում էր։ Բայց որոշ չափով համաձայն եմ ռեցենզենտներից մեկի կարծիքին, որ սա ֆիլմ ա մազոխիստների համար։

StrangeLittleGirl
15.12.2017, 02:50

Մազոխիստի պահը չգիտեմ, բայց մենք երեքով վատ էինք լրիվ ու կինոյից հետո ահագին ժամանակ չէինք կարողանում խոսել։

Skeptic
15.12.2017, 06:15
Մազոխիստի պահը չգիտեմ, բայց մենք երեքով վատ էինք լրիվ ու կինոյից հետո ահագին ժամանակ չէինք կարողանում խոսել։

Հա, կադրերը, լուսավորությունը, սաունդթրեքը ամեն ինչ անում էին ճնշելու համար։ Իսկ Բարրի Կիոգանը (հուսամ՝ ազգանունը ճիշտ եմ գրել) ահավոր լավն էր։ Իրան դեռ «'71»-ից էի նկատել, հետո «Դանքիրքում» փոքր, բայց տպավորիչ դեր ուներ, իսկ ստեղ մի այլ տիպի ա խզարում։ Տխուր կենսագրություն ունի։
Լանտիմոսի տեսածս երեք ֆիլմերից ամենաշատը Dogtooth-ն եմ հավանել, բայց դա ընդհանրապես տեղ չունի էս թեմայում, նայածս ամենաշոկային ֆիլմն ա երևի թե։

StrangeLittleGirl
15.12.2017, 23:07

Հա, Կիոգանի խաղը վաբշե սպանիչ էր։ Սաունդթրեքի պահը ճիշտն ասած մի քիչ դուրս չեկավ, տեղ-տեղ արհեստական էր։
Dogtooth-ը չեմ տեսել, բայց ես Լոբստերի ֆանատ եմ :))

տեսիլք
18.12.2017, 20:46
Լավ կինո՝ The Beat Beneath My Feet (http://www.imdb.com/title/tt3064356/)

Yellow Raven
19.12.2017, 22:23
A Ghost Story

http://www.imdb.com/title/tt6265828/

Էս տարի ինչ-որ 6․8-6․9 ռեյտինգով կինոներն են հլը որ ամենալավերը դուրս գալիս (չհաշված մի քանի բացառություն)։ Բայց նայեք մենակ, եթե ձեզ լոքշ չի մի 5 րոպե մի հատ ծառի նայելը ))

Արշակ
23.12.2017, 01:44
What We Do in the Shadows (2014)

http://www.imdb.com/title/tt3416742/

roommate վամպիրների առօրյա խնդիրների մասին Նոր–Զելանդական mockumentary կոմեդիա ա։ Ծիծաղից թուլանալու պահեր դժվար ունենաք, բայց ֆիլմը լիքն ա նուրբ ու յուրօրինակ հումորով‎։ Տարբեր ընկերների հետ երևի մի 5 անգամ նայել եմ, ու էլի կնայեի։

Ի դեպ, էպիզոդներից մեկում Կոմիտաս ա հնչում հետին պլանում ;)

Skeptic
23.12.2017, 08:42
․․․Բայց նայեք մենակ, եթե ձեզ լոքշ չի մի 5 րոպե մի հատ ծառի նայելը ))
Բա пирог ուտելու տեսարանը :love

Ի դեպ, էպիզոդներից մեկում Կոմիտաս ա հնչում հետին պլանում ;)
Նշված էպիզոդը․

https://www.youtube.com/watch?v=TAnWmVmDYG8

Yellow Raven
23.12.2017, 12:03
Բա пирог ուտելու տեսարանը :love

Հա, հենց դրա համար էլ նախազգուշացումս գրել էի :)) Էս տարի մի տեսակ շատ են կինոները, որ ուզում եմ վերանայեմ։ Անցած տարի 3-4 կինո էր ընդամենը, էս տարի արդեն մի 8-9 կինո նայել եմ տենց ու հլը ևս մի 5-6-ի հուսով սպասում եմ։

Smokie
08.01.2018, 10:40
The Greatest Showman
https://upload.wikimedia.org/wikipedia/en/1/10/The_Greatest_Showman_poster.png

Երեկ Դալմայում նայեցի::hands Հենց ֆիլմը բացող երգից, մինչև ամենավերջին պահը հիացած էի::love Տեղ-տեղ շատ էի ուզում իմանալ հետագա իրադարձությունները՝ լարվածության ու մտավախությունների մեջ էին պահում: Վաղուց ոչ մի ֆիլմ էս աստիճանի չէր տպավորվել::roll Մի երկու անգամ քիչ էր մնում լացեի, մեկը ուրախությունից՝ էնպիսի պահի, որ էնքան էլ հավանական չի, որ դրանրց լացելու չափ կհուզվեն, մյուսը` ամենավախենալու պահին: Ահավոր ինտրիգային էր ու ահավոր սիրուն: Երգերի ժամանակ բերանս հետները բացում փակում էի ու շարունակում հիանալ: Հենց առաջին րոպեներին արդեն հաստատ որոշել էի, որ առաջին գործողություններիցս ա լինելու՝ քաշել soundtrack-ը, (որը լսում եմ հենց էս պահին՝ սա գրելուց) ու ողջ աշխարհին հայտնել հրաշք ֆիլմի մասին::) Բայց մեղմ ասած խորհուրդ չեմ տա ֆիլմը նայելուց առաջ երգերը լսել::acute Մեկ էլ անհամբեր սպասում էի, որ վերջում այդ պահին ներկա ընկերներիս հետ կիսվեմ տպավորություններով::D
Էս տարի ոնց որ սկսել եմ ավելի շատ հավատալ հրաշքներին, իսկ էս ֆիլմը ոնց որ հատուկ էդ հավատն ու համոզմունքը հաստատելու համար ստեղծված լիներ::love

Ծլնգ
27.02.2018, 20:30
Երեք բիլբորդների մասին նախկինուն կարդացածս մի քննադատականում (https://www.theatlantic.com/entertainment/archive/2017/11/three-billboards-outside-ebbing-missouri-is-a-marvel/546167/) հանդիպել էի Սեմ Ռոքուելի նախորդ մի ֆիլմի մասին ակնարկ, որը մինչև այդ չէի տեսել, բայց մտադրվեցի նայել։ Վերջապես տեսա․․․ մի չքնաղագույն ֆիլմ։ Առաջին հայացքից ևս մեկ ամառային տափակ երգիծական ընտանեկան դրամա է, բայց այս մեկը ահագին հավելյալ շերտեր էլ ունի։ Ռոքուելն էլ հիանալի է խաղում, բայց Լիամ Ջեյմսը ուղղակի խզարում է։ Լիքը լիքը խորհուրդ եմ տալիս։

The way way back. (http://www.imdb.com/title/tt1727388/?ref_=nm_flmg_act_7)

Interdenominational
28.02.2018, 01:46

Սիրալիր միջտողային խորհուրդներից հետո, զգալով որ, բթամիտի մեկն եմ՝ ինձ արդեն համառորեն "պարտադրեցին" վերը նշված ֆլիմը դիտելու...նայելու...մտածելու...Մազոխիստական նկրտումներով գոտեպնդված՝ դեռ չեմ դիտել, "Louder Than Bombs"-ից հետո դանդաղաշարժ մարսողության կարիք ունեմ:
Ու այսօր Ձեր գրառումը նկատեցի... ու եթե Ակումբի հեղինակավոր Բյուրի աղաղակած "սրբազան եղջերուն" անհամ ադի-բուդիի անհասկանալի հետևանքն ունեցավ, վախենամ, որ հերթական ֆիլմից հետո պիտի թեթևամտորեն ինձ սփոփեմ Մինյոններով:

Բայց կնայեմ: Երևի... Շնորհակալություն:

Interdenominational
29.03.2018, 23:55
Չգիտեմ ինչու, բայց գրեթե համոզված եմ, որ ակումբցիներից ինչ-որ մեկը անպայման դիտել է: :) Միայն վերջերս կարդացի այս ֆիլմի մասին: Ասում են՝ թվացյալ պարզության մեջ ավելի խորը նյուանսներ կան: Դեռ չեմ դիտել: Կուզենայի ձեր կարծիքները լսել...
Boy Meets Girl
1984թ.

https://www.popoptiq.com/wp-content/uploads/2013/10/Editors-Pick-Boy-Meets-Girl.jpg

ivy
07.04.2018, 08:44
Սպիլբերգի նոր ֆիլմը` Ready Player One` մեծ էկրանին, 3D-ով։
Մենակ վիզուալ էֆեկտները չեն, կերպարներն էլ են շատ լավը, պատմությունն էլ։
Հաստատ արժի նայել։

Ռուֆուս
08.04.2018, 00:37
Սպիլբերգի նոր ֆիլմը` Ready Player One` մեծ էկրանին, 3D-ով։
Մենակ վիզուալ էֆեկտները չեն, կերպարներն էլ են շատ լավը, պատմությունն էլ։
Հաստատ արժի նայել։

+1 ահավոր լավն էր։ stranger things-ի պես նոստալգիա էր արթնացնում ))

Sagittarius
08.04.2018, 16:49
+1 ահավոր լավն էր։ stranger things-ի պես նոստալգիա էր արթնացնում ))

գիրքը լավն էր, հուսով եմ քվեսթերը ֆիլմում շատ չեն փոխել. բայց թրեյլերից դատելով երկրորդ քվեստը ամբողջովին ուրիշ ա

ivy
08.04.2018, 20:23
գիրքը լավն էր, հուսով եմ քվեսթերը ֆիլմում շատ չեն փոխել. բայց թրեյլերից դատելով երկրորդ քվեստը ամբողջովին ուրիշ ա

Գիրքը չեմ կարդացել, բայց ասում են` ֆիլմն ահագին հեռացած է գրքից։
Գրքում էլ էդքան ռեֆերենսներ կա՞ն 80-90-ականներին։ Ինձ ֆիլմում ամենաշատն էդ մանր դետալներ են դուր եկել։
Մեկ էլ իրական մարդիկ - ավատարներ կերպարային խաղերն են շատ լավը։

Sagittarius
08.04.2018, 21:11

գիրքը ոտից-գլուխ 80-ականների ռեֆերենս ա :)) ու հիմնականում մենակ հենց 80.
ֆիլմը մի քիչ ավելի նոր ռեֆերերնսներ էլ ոնց որ ունի: Դե ամեն ռեֆերենսի հեղինակային իրավունք չէին էլ կարող ձեռք բերել: Բայց հուսով եմ էտ հղումները շատ չեն պարզացրել, լայն մասաններին հասանելի լինելու համար:

ivy
08.04.2018, 21:22

Չէ, հղումները ոնց որ թե շատ մանրացրած չեն. միջին տեղեկացվածության ջահել սերնդի համար պիտի որ ահագին մանրուքներ լրիվ աննկատելի մնան, մինչդեռ տարիքով ավելի մեծերի համար ամեն դետալը, ոնց որ Ռուֆն ասեց, կատարյալ նոստալգիա է ։)
Գիրքը կա՞ օնլայն տարբերակով։

Sagittarius
08.04.2018, 21:26
Չէ, հղումները ոնց որ թե շատ մանրացրած չեն. միջին տեղեկացվածության ջահել սերնդի համար պիտի որ ահագին մանրուքներ լրիվ աննկատելի մնան, մինչդեռ տարիքով ավելի մեծերի համար ամեն դետալը, ոնց որ Ռուֆն ասեց, կատարյալ նոստալգիա է ։)
Գիրքը կա՞ օնլայն տարբերակով։

ես ibook ում եմ առել

հ.գ. կես ժամից գնում եմ նայեմ

ivy
08.04.2018, 21:27
ես ibook ում եմ առել

հ.գ. կես ժամից գնում եմ նայեմ

Հետո կիսվիր տպավորություններով, հետաքրքիր է` գրքից հետո ոնց կընկալես։
Ես էլ փորձեմ գիրքը կարդալ։

Ռուֆուս
08.04.2018, 21:31
Հետո կիսվիր տպավորություններով, հետաքրքիր է` գրքից հետո ոնց կընկալես։
Ես էլ փորձեմ գիրքը կարդալ։

Այվ, քեզ ուղարկե՞մ գիրքը։ Ես հիմա առաջին գլուխն եմ կարդում :))

ivy
08.04.2018, 21:32
Այվ, քեզ ուղարկե՞մ գիրքը։ Ես հիմա առաջին գլուխն եմ կարդում :))

Հա՜ ։)

ivy
11.04.2018, 16:51
Գիրքը շատ լավն ա։ Եթե էլի կարդացողներ կան, բացի ինձնից ու Ռուֆից, կարող ենք ընթերցանության ակումբում թեմա բացել, քննարկել։

Յոհաննես
19.04.2018, 16:49
Սպիլբերգի նոր ֆիլմը` Ready Player One` մեծ էկրանին, 3D-ով։
Մենակ վիզուալ էֆեկտները չեն, կերպարներն էլ են շատ լավը, պատմությունն էլ։
Հաստատ արժի նայել։

Եկա ստեղ էլ ստորագրեմ,ամբողջ ֆիլմը մեծ հաճույքով նայեցի :Ճ

Ռուֆուս
19.04.2018, 19:29
Գիրքը շատ լավն ա։ Եթե էլի կարդացողներ կան, բացի ինձնից ու Ռուֆից, կարող ենք ընթերցանության ակումբում թեմա բացել, քննարկել։

Գիրքն ինձ հեչ դուր չեկավ, սկիզբը խոստումնալից էր, հետո արագ տեմպերով գլորվեց անդունդը։ Երկար մտածելուց, գցել բռնելուց հետո Goodreads-ում մի աստղ տվեցի։ Գրելաոճը թույլ էր, 80-ականների ռեֆերենսները լրիվ անկապ՝ խցկած էին story-ի մեջ, աննպատակ ու առանց որևէ տրամաբանության։ Չեմ կարծում որ էս գրողից էլի ինչ-որ բան կուզենամ կարդալ։

Ծլնգ
19.04.2018, 19:46

Իմ աչքին գիրքը շատ ավելի լավն ա քան ֆիլմը։ Ֆիլմը բացարձակ զրո է․․․

Katka
08.05.2018, 11:35
Մանիֆեստո ֆիլմը, Քեյթ Բլանշետի հրաշալի խաղով:

Յոհաննես
18.12.2018, 23:14
Մի հատ մելոդրամա ասեք էլի

Ծլնգ
18.12.2018, 23:37
Մի հատ մելոդրամա ասեք էլի

մելոդրամա․․․

կատակը մի կողմ՝ a star is born... դու մի ասա Գագան եքյա տաղանդավոր դեմք ա, ո՜վ կմտածեր․․․

Աթեիստ
19.12.2018, 00:12
Մի հատ մելոդրամա ասեք էլի

https://www.kinopoisk.ru/film/klub-lyubiteley-knig-i-pirogov-iz-kartofelnykh-ochistkov-2018-467760/

Freeman
19.12.2018, 00:33
մելոդրամա․․

կատակը մի կողմ՝ a star is born... դու մի ասա Գագան եքյա տաղանդավոր դեմք ա, ո՜վ կմտածեր․․․

Ասում ա՝ ասեք, ոչ թե՝ գրեք

Բարեկամ
13.04.2019, 19:27
Եթե սիրուն ու հուզիչ ռոմանտիկ ֆիլմ նայելու հավես ունեք, նայեք The age of Adeline. Մի քիչ էլ տխուր։ Այ նայեցի գիշերվա կեսին, ու ընկա կարոտի աշխարհ, ու գլխավոր դերասանուհին էլ անթերի էր էդ դերի համար, կախարդում֊տանում ա ողջի ֆիլմի ընթացքում։

Նիկեա
17.05.2019, 16:54
ես սովորաբար կինո խորհուրդ չեմ տալիս նայել, դե որովհետև նեղվում եմ, որ իմ հավանած դեբիլ կինոները չեն հավանում, մեղադրելու էլ չի :)) բայց ամեն դեպքում, հավես ուենաք, Columbus (https://letterboxd.com/film/columbus-2017/)-ը նայեք, ահավոր սիրուն կինո ա, սիրուն բոլոր իմաստներով։ էն որ կարելի ա հանգիստ չլսել, մենակ անձայն կադրերի իրար հաջորդելուն նայել։ երկխոսություններն էլ են շատ սիրուն ու կարելի ա էլի չնայել, մենակ լսել ու պատկերացնել։ բայց դե որ միաժամանակ համ նայում ես, համ լսում, ավելի սիրուն ա ստացվում :))
soundtrack-ն էլ Hammock-ենք են նվագում, սրանից ավել էլ չգիտեմ։

https://youtu.be/UeBqrv94G40

ivy
06.06.2019, 21:57
Աղջկաս հետ գնացել էինք Դիսնեյի նոր ֆիլմը՝ «Ալադինը» (https://www.imdb.com/title/tt6139732/?ref_=nv_sr_2?ref_=nv_sr_2) նայելու․ լավն էր, հատկապես պստոյիս համար շատ հետաքրքիր էր, դե ինձ էլ ահագին դուր եկավ, լիքը ծիծաղել եմ։ Ուիլ Սմիթը հավեսն էր Ջինի դերում։ Մեկ էլ էն էր հավես, որ Ժասմինի կերպարի մեջ ֆեմինիստական նոտաներ էին ավելացրել։ Դե վիզուալ էֆեկտներն էլ տպավորիչ էին․ սիրուն հեքիաթ էր։
Մենակ մի ձև անսպասելի էր, որ ֆիլմի ռեժիսյորը Գայ Ռիչին էր :)

https://www.youtube.com/watch?v=JcMtWwiyzpU

LisBeth
07.07.2019, 11:34
Խորհուրդ եմ տալիս։ Թերևս սա տարվա լավագույն ֆիլմն ա, ինձ համար։

https://youtu.be/KehVnu8g16E

Adam
23.08.2019, 23:23
Ընդհանրապես էս թեմայում գրառում արած չկամ, բայց մի հատ հավես ֆիլմ եմ նայել ու շատ լավ նկարված: Ես կասեի՝ ռեժիսորական ու սցենարական տեսակետից՝ ցնցող: Ջուզեպպե Տորնատորեի The Best Offer-ը խորհուրդ կտայի նայել: Չեք փոշմանի: :) Ռեժիսորի անվան ու իր գործերի հետ էլ նոր-նոր եմ ծանոթանում: Տեղյակ չէի իր մասին ընդհանրապես:

Varzor
23.08.2019, 23:57

Նայել եմ, նույնիսկ մի քանի անգամ։ Յուրաքանչյուր դիտումից հետո լրացուցիչ էմոցիաներ ու մտորումներ․․․

ivy
23.02.2020, 00:25
Էսօր Պոլանսկու «Ինտրիգ (https://www.imdb.com/title/tt2398149/)»-ը նայեցի։
Եթե Պոլանսկու դանդաղ պատմող ու լարումը քիչ-քիչ ավելացնող ձեռագիրը սիրում եք, կարծում եմ, կհավանեք էս ֆիլմը։
Հավես էր հիսուն անց Էմանուել Սենյեին տեսնել։ Նույնիսկ մտածեցի, որ Պոլանսկու սիրած դերասանուհին է․ նորից վերցրել էր իրեն հերթական ֆիլմում, ու մեկ էլ ինչ հայտնաբերեմ՝ դու մի ասա, 89-ի թվից ամուսնացած են :)) Լրիվ քյոռփա ժամանակվանից Սենյեն Պոլանսկու հետ է փաստորեն, չգիտեի։
Ֆիլմը 19-րդ դարի վերջին Ֆրանսիայում քաղաքական մեծ աղմուկ բարձրացրած Դրեյֆուզի դեպքի (https://en.wikipedia.org/wiki/Dreyfus_affair) մասին է՝ հիմնված իրական պատմության վրա։
Նույնիսկ ֆիլմը մի կողմ թողած՝ պատմությունն ինքն իրենով շատ հետաքրքիր է, մի խոսքով, նայեք, եթե սիրում եք սենց թեմաներ։

Ծլնգ
11.04.2020, 21:17
Չգտա սա գրելու ավելի լավ տեղ․․․ նենց չի որ խորհուրդ եմ տալիս, այլ ուզում եմ ուղղակի գրել այս ֆիլմի մասին, շատերդ հավանաբար արդեն տեսած էլ կլինեք․․․ տեսել էի երբ նոր էր դուրս եկել՝ 2014-ի սկզբներին, ու մեկ անգամ դիտելուց հետո հիշվել էր ֆիլմի ամեն մի պահը․ քիչ ֆիլմերի հետ է այսպես մոտս լինում, բայց այս ֆիլմի գեղեցկությունը առաջին կադրերից էր երևում։ Էս երկու օրը մի բավական երկրորդական թեմայով այս ֆիլմը մտքովս անցավ ու նորից դիտեցի՝ անբացատրելի գեղեցկությունը դեռ ֆիլմի մեջ էր, ու նորից ֆիլմի ամեն մի պահը տպավորվեց մեկ այլ՝ նոր հիշողության բջիջում․․․ The Secret Life of Walter Mitty է անունը․․․ րիմեյք է․․․ առաջին անգամ դիտելուց հետո փորձեցի 1947 թ․ օրիգինալը նայել՝ չստացվեց։ Այսքանն էի ուզում ասել։

Վիշապ
12.04.2020, 09:11
Փիլիսոփայության ու մետաֆորների սիրահարներին, գորշ ֆիլմ ա, հեշտ չի նայվում, ու զզվելի տեսարաններ կան, բայց նայելուց հետո կուզենաք մի քանի կում վիսկի խմել ու մի քանի ժամ մտածել․․․

https://www.youtube.com/watch?v=RlfooqeZcdY

ivy
12.04.2020, 09:33

Սոցիալական շերտեր, ու թե ոնց են վերևներում ամեն ինչ խժռում՝ ավելի շատ, քան թե դրա կարիքն ունեն, ու ոնց ներքևներին ոչինչ չի հասնում:
Լավն ա ֆիլմի գաղափարը:

Վիշապ
12.04.2020, 10:44
Սոցիալական շերտեր, ու թե ոնց են վերևներում ամեն ինչ խժռում՝ ավելի շատ, քան թե դրա կարիքն ունեն, ու ոնց ներքևներին ոչինչ չի հասնում:
Լավն ա ֆիլմի գաղափարը:

Մի պարզեցրու ու փչացրու կոմպլեքս խնդիրը ։Ճ
խժռելիքի սուպեր-մանրակրկիտ, գեղեցիկ ու բազմազան սարքելն ա հետաքրքիր, սևի դժբախտ զգալը վերևում գտնվելիս, ամենաներքևի հայտնագործությունը, մեսսիջը տեղ հասցնելը․․․ լիքը մետաֆորներ կան

ivy
12.04.2020, 11:19
Մի պարզեցրու ու փչացրու կոմպլեքս խնդիրը ։Ճ

Էդքան խիստ մի եղիր. դեռ մենակ թրեյլերն եմ նայել ու ֆիլմի մասին մի քիչ կարդացել :)
Էսօր երևի նայեմ:

Ու մեկ էլ նախորդ գրառման ֆիլմի՝ „The Secret Life of Walter Mitty“-ի մասին ասեմ, որ իմ մոտ էլ է լավ տպավորվել, չնայած ահագին վաղուց եմ նայել՝ 2014-ի աշնանը. շատ սիրուն ու բարի ֆիլմ է: Հաստատ խորհուրդ կտայի նայել:

Sambitbaba
13.04.2020, 01:48
Չգտա սա գրելու ավելի լավ տեղ․․․ նենց չի որ խորհուրդ եմ տալիս, այլ ուզում եմ ուղղակի գրել այս ֆիլմի մասին, շատերդ հավանաբար արդեն տեսած էլ կլինեք․․․ տեսել էի երբ նոր էր դուրս եկել՝ 2014-ի սկզբներին, ու մեկ անգամ դիտելուց հետո հիշվել էր ֆիլմի ամեն մի պահը․ քիչ ֆիլմերի հետ է այսպես մոտս լինում, բայց այս ֆիլմի գեղեցկությունը առաջին կադրերից էր երևում։ Էս երկու օրը մի բավական երկրորդական թեմայով այս ֆիլմը մտքովս անցավ ու նորից դիտեցի՝ անբացատրելի գեղեցկությունը դեռ ֆիլմի մեջ էր, ու նորից ֆիլմի ամեն մի պահը տպավորվեց մեկ այլ՝ նոր հիշողության բջիջում․․․ The Secret Life of Walter Mitty է անունը․․․ րիմեյք է․․․ առաջին անգամ դիտելուց հետո փորձեցի 1947 թ․ օրիգինալը նայել՝ չստացվեց։ Այսքանն էի ուզում ասել։

Շնորհակալ եմ, որ հիշեցրիր, Ծլնգ ջան: Մեծ հաճույքով նայեցի ևս մեկ անգամ...

Sambitbaba
13.04.2020, 01:52
Էդքան խիստ մի եղիր. դեռ մենակ թրեյլերն եմ նայել ու ֆիլմի մասին մի քիչ կարդացել :)
Էսօր երևի նայեմ:

Ու մեկ էլ նախորդ գրառման ֆիլմի՝ „The Secret Life of Walter Mitty“-ի մասին ասեմ, որ իմ մոտ էլ է լավ տպավորվել, չնայած ահագին վաղուց եմ նայել՝ 2014-ի աշնանը. շատ սիրուն ու բարի ֆիլմ է: Հաստատ խորհուրդ կտայի նայել:

Ինձ համար էստեղ ավելի տեսանելի է առաջին մտքի կարևորությունը. չես հասցնում մտածել ցանկությանդ մասին, արդեն սկսում ես այն կատարել: Եվ ամենալավ արդյունքը հենց այդպես կարելի է ստանալ: Շատ կարևոր ու անհրաժեշտ բան է, որը պակասում է համարյա բոլորիս:

ivy
13.04.2020, 11:27
Փիլիսոփայության ու մետաֆորների սիրահարներին, գորշ ֆիլմ ա, հեշտ չի նայվում, ու զզվելի տեսարաններ կան, բայց նայելուց հետո կուզենաք մի քանի կում վիսկի խմել ու մի քանի ժամ մտածել․․․

Ինչ վիսկի խմել․․․ Նայելուց հետո նենց սրտխառնոց էր մոտս, որ որևէ բան խմել-ուտելու մասին հնարավոր էլ չէր մտածել։
Էս ինչ ահավոր ֆիլմ էր։
Մի քանի անգամ արանքում անջատել եմ, մի քանի կադր էլ արագացրած նայել, որ գիտակցությունս չկորցնեմ (թե ասա՝ ինչի էիր քեզ տանջում)։

Մի խոսքով, էլ Վիշապի խորհուրդ տված ֆիլմերը նայողը չեմ :bye

Տրիբուն
13.04.2020, 13:41

Ես էլ չձգեցի։ Ու վաբշե կոնցեպտը դուրս հեչ չեկավ։ Սոցիալական շերտավորման պարզ խնդիրը սենց ծայրահեղացված ներկայացնելու ոչ մի իմաստ չեմ տեսնում։ Երևի նկարահանված ա հատկապես բութ հարուստների համար :D

ivy
13.04.2020, 16:24

Կոնցեպտ-մոնցեպտ աչքիս արդեն չէր երևում․ ինձ մենակ մի հարց էր հուզում :))
Սոված մարդիկ մի քանի օրվա ընթացքում իսկականից կսկսեն իրար սաղ-սաղ ուտե՞լ կամ թեկուզ սպանել, հետո հում-հում ուտե՞լ։

Տրիբուն
13.04.2020, 18:27

Երևի ամեն դեպքում, հա տենց էլ կլինի :D

Մի հատ հին կինո կա է, էն որ Անդերում սպորտսմեննրի ինքնաթիռ ա վթարի ենթարկվում, ահագին մարդ զոհվում ա, ահագին մարդ ողջ ա մնում ․․․ սաղ իրական դեպքերի վրա նկարած, գրքով՝ վերապրածների պատմածներով։ Հեսա գտնեմ քո համար ․․․

Տրիբուն
13.04.2020, 18:30
Alive (1993) (https://www.imdb.com/title/tt0106246/?ref_=nv_sr_srsg_3)

Փլիզ, խորհուրդ եմ տալիս դիտել։ Ես վաղուց նայել եմ, ու հավանել եմ։

ivy
13.04.2020, 18:35
Երևի ամեն դեպքում, հա տենց էլ կլինի :D

Մի հատ հին կինո կա է, էն որ Անդերում սպորտսմեննրի ինքնաթիռ ա վթարի ենթարկվում, ահագին մարդ զոհվում ա, ահագին մարդ ողջ ա մնում ․․․ սաղ իրական դեպքերի վրա նկարած, գրքով՝ վերապրածների պատմածներով։ Հեսա գտնեմ քո համար ․․․

Էդ գիտեմ, բայց էնտեղ արդեն մեռած էին «ուտվողները» վթարի հետևանքով․ ինձ թվում ա՝ մի քիչ տարբերություն կա, եսիմ։
Շատ վախենալու էր Վիշապի կինոն։

Տրիբուն
13.04.2020, 19:28
Էդ գիտեմ, բայց էնտեղ արդեն մեռած էին «ուտվողները» վթարի հետևանքով․ ինձ թվում ա՝ մի քիչ տարբերություն կա, եսիմ։
Շատ վախենալու էր Վիշապի կինոն։

Դե հա, ինձ էլ թվում, որ հսկայական տարբերություն կա։

Բայց քեզ ո՞վ էր խնդրում Վիշապի խորհուրդ տված կինեն նայես։ Վիշապը սադիստ ա :D Հենա էս կոռոնայի հետ կապված չես տեսնում ինչեր ա ասում, պատիժ, դաս մեր բոլոր մեղքերի համար, էս դեռ ձեզ քիչ ա, սաղս մեռնելու ենք, մենակ դելֆիններն են մնալու․․․․

Վիշապ
13.04.2020, 21:10
Էդ գիտեմ, բայց էնտեղ արդեն մեռած էին «ուտվողները» վթարի հետևանքով․ ինձ թվում ա՝ մի քիչ տարբերություն կա, եսիմ։
Շատ վախենալու էր Վիշապի կինոն։

Էդ կինոն մինիմում երկու հոգով էր պետք նայել, ու փոխաբերությունների վրա էր պետք կենտրոնանալ, ոչ թե նրա՝
թե ասենք սաղ մարդու որ օրգանն ա կտրվում, համով կլինի, թե չէ ։Ճ
Օրինակ կինս տենց ծանր չտարավ, ու քննարկեցինք ահագին․․․ Ու սենց պարզ սոցիալական շերտավորման խնդիր չէր ներկայացնում, բայց ինչևիցե։

Վիշապ
13.04.2020, 21:57
Ինչ վիսկի խմել․․․ Նայելուց հետո նենց սրտխառնոց էր մոտս, որ որևէ բան խմել-ուտելու մասին հնարավոր էլ չէր մտածել։
Էս ինչ ահավոր ֆիլմ էր։
Մի քանի անգամ արանքում անջատել եմ, մի քանի կադր էլ արագացրած նայել, որ գիտակցությունս չկորցնեմ (թե ասա՝ ինչի էիր քեզ տանջում)։

Մի խոսքով, էլ Վիշապի խորհուրդ տված ֆիլմերը նայողը չեմ :bye

Ես պուպուշ կինոներ էլ եմ սիրում ։Ճ Եթե ուզում ես արագ վերականգվնել էդ ախմախ կինոյից հետո, օրինակ էս նայի (շեդևր ա)՝

https://www.youtube.com/watch?v=hvgFqdqPIuE

ivy
13.04.2020, 21:58
Օրինակ կինս տենց ծանր չտարավ, ու քննարկեցինք ահագին․․․ Ու սենց պարզ սոցիալական շերտավորման խնդիր չէր ներկայացնում, բայց ինչևիցե։

Կինդ ոնց էլ չլինի Վիշապի կին ա, իմ պես թույլ սիրտ արարած չի :))

Աթեիստ
14.04.2020, 00:40
Ես պուպուշ կինոներ էլ եմ սիրում ։Ճ Եթե ուզում ես արագ վերականգվնել էդ ախմախ կինոյից հետո, օրինակ էս նայի (շեդևր ա)՝

Սրա թարգմանությունից շատ եմ նեղվում, չնայած էնքան շուտ եմ նայել, որ մեզ դեռ պրոֆեսիոնալ դուբլյաժներով երես չէին տվել։
Բայց մյուս կողմից էլ հենց իրանց ձայներն ու էմոիցիաները շատ լավն են։

Նույնը կորեական «Oldboy»-ն ա։ Էլի շեդևռ ա, բայց նայել եմ շատ վատ թարգմանությամբ։ Պահի տակ թարգմանիչը երևի մտքերով էր ընկնում, ու մի կես րոպե հետ էր մնում ֆիլմից։
2 տարի ման եմ եկել դուբլյաժը։ Մի տեղից լավ թանկ դիսկը առա, ու դրանից հետո սաղին խորհուրդ եմ տալիս դուբյլաժով չնայեն։

Վիշապ
14.04.2020, 05:43
Գուցե ամենապայծառ թրիլերներից չի, բայց ինտրիգները ստացված են, ու դուք հերոսներից մեկնումեկին կամ միաժամանակ բոլորին կատեք։
Համ էլ Նեյլ Պատրիկին տղամարդու դերի մեջ կտեսնեք, նկատի ունեմ բառացիորեն, չնայած իմ կարծիքով ողորմելի ա նայվում :Ճ
Էս էլ ընտանեկան կինո չի, բայց դե սարսափ էլ չի, ընդամենը մի քիչ էրոտիկա ու արյուն։

https://youtu.be/2-_-1nJf8Vg

Վիշապ
14.04.2020, 05:53
Հա, մի հատ էլ էս վերջերս նայածներից, որ խորհուրդ կտամ, համենայն դեպս կերպարները հրաշք են, ֆիլմը իրական պատմության վրա է ստեղծված.

https://youtu.be/WqF3VTv0cqU

ivy
14.04.2020, 14:30
Գուցե ամենապայծառ թրիլերներից չի, բայց ինտրիգները ստացված են, ու դուք հերոսներից մեկնումեկին կամ միաժամանակ բոլորին կատեք։
Համ էլ Նեյլ Պատրիկին տղամարդու դերի մեջ կտեսնեք, նկատի ունեմ բառացիորեն, չնայած իմ կարծիքով ողորմելի ա նայվում :Ճ
Էս էլ ընտանեկան կինո չի, բայց դե սարսափ էլ չի, ընդամենը մի քիչ էրոտիկա ու արյուն։

https://youtu.be/2-_-1nJf8Vg

Էս մեկի թրեյլերը վաղուց ընկել էր աչքովս, ու հա ուզում էի նայել, բայց ինչ-որ չէի հարմարեցնում: Մի օր էլ ընկերոջս հետ խոսում էի ֆիլմի մասին, ու պարզվեց՝ ինքն արդեն տեսել է: Ասեցի, որ պատմի, ինքն էլ դրեց մանրամասն պատմեց, ու ես էլ իր պատմելով ամբողջը «նայեցի», հագեցա :)

Վիշապ
14.04.2020, 22:05

Հա դե «պարտադիր նայելու» կինոներից չի, կինոյից իմ մոտ մենակ Էմիլի Ռատակովսկու կրծքերն ա տպավորվել… Կարելի է նայել, եթե ուրիշ բան չկա նայելու :Ճ

Տրիբուն
14.04.2020, 22:36
Հա դե «պարտադիր նայելու» կինոներից չի, կինոյից իմ մոտ մենակ Էմիլի Ռատակովսկու կրծքերն ա տպավորվել… Կարելի է նայել, եթե ուրիշ բան չկա նայելու :Ճ

Ես էսօր կնայեմ !!!

ivy
14.04.2020, 22:52
Հա դե «պարտադիր նայելու» կինոներից չի, կինոյից իմ մոտ մենակ Էմիլի Ռատակովսկու կրծքերն ա տպավորվել… Կարելի է նայել, եթե ուրիշ բան չկա նայելու :Ճ

Էմիլի Ռատակովսկու կրծքերի պատճառով էս կլիպը ժամանակին երևի մի հիսուն անգամ նայել եմ․ էն որ աչքերդ ցավում են էնքան սիրուն ա․

https://www.youtube.com/watch?v=-ZLLpCH53tk

Ֆիլմի «կրծքերով» տեսարանն էլ գտա :love

https://i.ibb.co/jW06gsc/emily-ratajkowski-nude-gone-girl.jpg (https://ibb.co/KL40FSM)

Վիշապ
14.04.2020, 23:53
Այ քեզ կրակ... իսկ վերջիններիս մասնակցությամբ պոռնոն հասանելի ա՞, վստահ եմ օրգիա արած կլինեն... Այվ սիրուն ծիծիկների համար ձրի կայքեր կան, 4K որակով, ստեղ ոնց որ կինո էինք փորձում խորհուրդ տալ :))
ծի

ivy
14.04.2020, 23:59

Spielverderber :beee

Գաղթական
18.05.2020, 13:40
imdb (https://m.imdb.com/title/tt9619798/?ref_=nv_sr_srsg_0)-ում 5.8 վարկանիշը զարմացրեց:

Էսօր էինք նայում:
Թեթև, հավեսով կոմեդիա:

The wrong Missy

Jarre
29.05.2020, 23:11
The Qatsi Trilogy (https://www.criterion.com/boxsets/934-the-qatsi-trilogy)-ի ոճի վիդեոէքսպերիմենտներ սիրողներին առաջարակում եմ դիտել լեգենդար իսլանդացի կոմպոզիտոր-երաժիշտ Johann Johannsson (https://www.imdb.com/name/nm0433580/)-ի հետմահու հրատարակված գիտաֆանտաստիկ վիդեոէսսեն, որը դուրս է եկել 2020 թվականի փետրվարին և ցուցադրվել է Բերլինի կինոփառատոնում։ Սա մի յուրահատուկ experience է նախատեսված փոքր լսարանի համար։ Նրանց ովքեր հետաքրքրված են կինեմատոգրաֆով, ավանգարդ արվեստով, գիտական ֆանտաստիկայով և ովքեր վարակված չեն «կինոն պիտի.....»-ա վիրուսով։

Johann Johannsson-ը հայտնի կոմպոզիտոր էր, որը գրել էր հետևյալ ֆիլմերի երաժշտությունը.
Arrival (https://www.imdb.com/title/tt2543164/)
The Butcher, the Whore and the One-Eyed Man (https://www.imdb.com/title/tt5247768/)
Sicario (https://www.imdb.com/title/tt3397884/)
և այլն

Ու որոշում ա կատարի իր դեբյուտը կինոմատոգրաֆում և 2017-ին նկարահանում է այս կինոէսսեն։ Որը մի քանի անգամ ցուցադրվել է իր համերգների ժամանակ որպես վիդեոֆոն։ Սակայն որպես ամբողջական ֆիլմ առաջին անգամ ցուցադրվել է 2020 թվականի փետրվարին։

Սա ֆիլմ է մարդկության և մարդկայնության մասին, թեև այս յոթանասուն րոպեների մեջ չկա գոնե մեկ մարդ։

Last & First Men (https://www.berlinale.de/en/archive-2020/programme/detail/202007073.html)

https://youtu.be/nqDBlBKlbDA

Աթեիստ
30.05.2020, 02:58
https://www.kinopoisk.ru/images/film_big/272387.jpg

Սա էնքան վաղուց եմ նայել, որ սյուժեից բան չեմ հիշում։
Մենակ որ սկսվում էր ինչ որ դասական աշխույժ երաժշտությամբ շուկայի կադրերով, ու որ էս ֆիլմում էնքան սիրուն են ներկայացված սրերով մարտի տեսարաները, որ ամեն մեկը մի պար ա։
https://www.kinopoisk.ru/film/272387/

Կինոպոիսկում էլ փաստորեն բոլորը հենց էդ պարի պահն են նշում :D

Ու դե մեկ էլ սամուռայը շատ սիրուն ա։

One_Way_Ticket
13.06.2020, 23:23
Հոյակապ ու անհայտ սովետական կինո։
https://www.kinopoisk.ru/film/95303/
Տպավորված եմ։ Էնքան բարիություն ու անկեղծություն կար մեջը, որ երևի էլի նայեմ մոտ ժամանակներս։

Ծլնգ
17.06.2020, 19:38
https://youtu.be/jBw_Eta0HDM

Սուպերհերոսներ ու գժանոց գրաֆիկա չկա․․․ դաշնամուր էլ չկա, նորմալ կյանքից կտոր ա՝ աննորմալ կերպարներով։ IMDB-ում ռեյտինգները (https://www.imdb.com/title/tt10964430/) մեծամասամբ կամ 9-10 են, կամ 1-2, նենց որ մեծ հավանականությամբ դուրներդ չի գա։ Համ էլ UN WOMEN-ին ի աջակցության ա հանված, նենց որ դրանց իդեոլոգիական հակառակորդներին խորհուրդ չէի տա։

ivy
17.06.2020, 20:16

Աղջկաս կանչեմ, թրեյլերը թարգմանի, չափալախներից էն կողմ շատ բան չհասկացա :unsure

Freeman
17.06.2020, 20:20
Աղջկաս կանչեմ, թրեյլերը թարգմանի, չափալախներից էն կողմ շատ բան չհասկացա :unsure

Ասում ա՝ No :))

ivy
17.06.2020, 20:24
Ասում ա՝ No :))

Մի տեղ էլ ''divorce'' ա ասում :8
Սոնյա՜ :aaa

Freeman
17.06.2020, 20:55
Մի տեղ էլ ''divorce'' ա ասում :8
Սոնյա՜ :aaa

Հենա մանրից վերծանում ենք էլի։

Աթեիստ
17.06.2020, 20:56
Մի տեղ էլ ''divorce'' ա ասում :8
Սոնյա՜ :aaa

Յութուբում անգլերեն ենթագրերը նորմալ դրած են, ավտոմատ թարգմանած չի։

ivy
17.06.2020, 21:01
Յութուբում անգլերեն ենթագրերը նորմալ դրած են, ավտոմատ թարգմանած չի։

Ես արդեն վիքիով (https://en.m.wikipedia.org/wiki/Thappad) ամբողջ սյուժեն կարդացի, ֆիլմը «նայեցի», վերջացրեցի:

Վիշապ
17.06.2020, 22:52
Ես արդեն վիքիով (https://en.m.wikipedia.org/wiki/Thappad) ամբողջ սյուժեն կարդացի, ֆիլմը «նայեցի», վերջացրեցի:

Հենա գիրք կարդա, էլ կինոն ինչ ես անում :))

Ծլնգ
30.07.2020, 17:48
https://www.youtube.com/watch?v=e4klHaaGK0k

Lock, stock and two smoking barrels-ի ռուսական գավառական տեսակը :D

Հարդ
03.08.2020, 11:22
Wild Tales
Արգենտինա - 2014

https://upload.wikimedia.org/wikipedia/en/5/5e/Relatos_salvajes.jpg

5 - 6 տարբեր պատմություններ, աննորմալ ելքով: Շուտ եմ նայել, բայց մինչև հիմա իմ սիրածների մեջ ա:

Ինձ թվում ա էս կինոն արդեն ստեղ խորհուրդ տվող եղել ա )))

EarlyMorning
10.08.2020, 01:17
Հնարավոր է էս ցուցակի ֆիլմերը արդեն տեսած լինեք :think: Չգիտեմ, որքանով են մարդիկ այցելում այս բաժինը: Բացի այդ խորհուրդ եմ տալիս դիտել «Հրաշալի դարաշրջան» (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AC%D5%AB_%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6_(%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4,_2019)) նկարը:

https://www.youtube.com/watch?v=oxP4lepT7EU

LisBeth
18.08.2020, 09:47
Էս վերջերս Բիկովին էի ուսումնասիրում, անկասկած իրա լավագույնը մինչև հիմա ու ընդմիշտ մնում ա Դուռակը։ Խորհուրդ չեմ տալիս, բայց գտնում եմ որ արժի նայել ու երկար մտածել․․․

One_Way_Ticket
18.08.2020, 12:09
Ես Դուռակի նկատմամբ հիացմունքները չեմ կիսում (կինոպոիսկում ռեյտինգը 8.1 է)։ Սցենարը գուցե հետաքրքիր է, բայց մնացած ամեն ինչը՝ ռեժիսսուրա, օպերատորական աշխատանք, դերասանական խաղ, երաժշտություն, շատ թույլ է։

LisBeth
29.08.2020, 16:18
Չգտա սա գրելու ավելի լավ տեղ․․․ նենց չի որ խորհուրդ եմ տալիս, այլ ուզում եմ ուղղակի գրել այս ֆիլմի մասին, շատերդ հավանաբար արդեն տեսած էլ կլինեք․․․ տեսել էի երբ նոր էր դուրս եկել՝ 2014-ի սկզբներին, ու մեկ անգամ դիտելուց հետո հիշվել էր ֆիլմի ամեն մի պահը․ քիչ ֆիլմերի հետ է այսպես մոտս լինում, բայց այս ֆիլմի գեղեցկությունը առաջին կադրերից էր երևում։ Էս երկու օրը մի բավական երկրորդական թեմայով այս ֆիլմը մտքովս անցավ ու նորից դիտեցի՝ անբացատրելի գեղեցկությունը դեռ ֆիլմի մեջ էր, ու նորից ֆիլմի ամեն մի պահը տպավորվեց մեկ այլ՝ նոր հիշողության բջիջում․․․ The Secret Life of Walter Mitty է անունը․․․ րիմեյք է․․․ առաջին անգամ դիտելուց հետո փորձեցի 1947 թ․ օրիգինալը նայել՝ չստացվեց։ Այսքանն էի ուզում ասել։

Ծլնգ մի հատ շատ նման ֆիլմ (https://www.imdb.com/title/tt1626146/) կա, նայե՞լ ես։ Հետաքրիր կլիներ կարծիքդ լսել։
Նայելու ֆիլմ էի ման գալիս, քո ասածը վաղուց նայել էի, քո էս գրառումը տեսնելուց էլ վերանայեցի։ Էսօր մտա նորից էս թեմա, հիշեցի էդ մյուս ֆիլմը, որ էլի վաղուց էի նայել, նույն թվի են կարծես, ու էլի վերանայեցի։ Աուրորա Բորիալիս, It's all of them... Շնորհակալ եմ։

հ․գ․ նույնիսկ Լեօնի մեռնելուց չէի լացել, որ իմ կարծիքով կինեմատոգրաֆիայի ամենահուզիչ պահերից ա, բայց էս ֆիլմը նայելուց հա լացում էի։ Բյաց առաջին անգամ նայելուց տենց չէր։ Հեկտորը փոխվել ա :D

Աթեիստ
30.08.2020, 15:04
@Ծլնգ (https://www.akumb.am/member.php?u=30441) մի հատ շատ նման ֆիլմ (https://www.imdb.com/title/tt1626146/) կա, նայե՞լ ես։ Հետաքրիր կլիներ կարծիքդ լսել։
Նայելու ֆիլմ էի ման գալիս, քո ասածը վաղուց նայել էի, քո էս գրառումը տեսնելուց էլ վերանայեցի։ Էսօր մտա նորից էս թեմա, հիշեցի էդ մյուս ֆիլմը, որ էլի վաղուց էի նայել, նույն թվի են կարծես, ու էլի վերանայեցի։ Աուրորա Բորիալիս, It's all of them... Շնորհակալ եմ։

հ․գ․ նույնիսկ Լեօնի մեռնելուց չէի լացել, որ իմ կարծիքով կինեմատոգրաֆիայի ամենահուզիչ պահերից ա, բայց էս ֆիլմը նայելուց հա լացում էի։ Բյաց առաջին անգամ նայելուց տենց չէր։ Հեկտորը փոխվել ա :D

Քանի լացելու թեմայա բացվել, նայի (եթե դեռ չես նայել) «молитвы за Бобби» :)

LisBeth
30.08.2020, 20:44
Քանի լացելու թեմայա բացվել, նայի (եթե դեռ չես նայել) «молитвы за Бобби» :)

Ապրես, Արտ։ Լավն ա, բայց նայելուց չեմ լացել, համ էլ լացելը ինքնանպատակ չի, ուղղակի տենց ստացվեց :)

Adam
06.09.2020, 12:25
Մի հատ 2000ականների սկզբի շատ փոքր, բայց համոզող ու էմոցիոնալ ֆրանսիական ֆիլմ՝ չքավորության ու դրա հոգեբանական ու բարոյական հետևանքների մասին. Rosetta
Շատ հասարակ ֆիլմ ա, բայց ահավոր մի շնչով նայվում ա: Դերասաններն են էլ շատ լավն են:

Նմանատիպ ֆիլմ Շվեդիայից. Lilia forever. Ծանր ֆիլմ ա էլի, բայց մի շնչով նայվում ա:

ivy
20.10.2020, 18:16
"The Trial of the Chicago 7" (https://www.imdb.com/title/tt1070874/)

Կարծում եմ, էս տարվա լավագույն ֆիլմերից մեկն է։
Լավ ներկայացված պատմություն՝ հակապատերազմական համոզմունքների, արդարության որոնման ու գաղափարների համար պայքարի մասին։

ivy
15.11.2020, 13:18
"Togo" (https://www.imdb.com/title/tt5116302/)

Շատ սիրուն նկարված ֆիլմ՝ լավ դերասաններով ու լավ պատմությամբ։
Պատմությունն էլ իրական է, Տոգոն եղել է, ու էդ ամենը իսկապես տեղի է ունեցել։
Կենդանիների ու մարդկանց հարեբերությունների մասին երբևէ տեսածս ամենալավ ֆիլմն էր։
Ի դեպ Տոգոյի դերը կատարող «դերասան» շունը Տոգոյի 14-րդ սերնդի հետնորդն է․ մի խոսքով, ինքն իր ապուպապի դերն էր կատարում :)

Freeman
15.11.2020, 13:45

Watch list-իս մեջ ա, Դեֆոյի խաթր)

ivy
28.12.2020, 18:54
Երկու ֆիլմ, որոնք ոչ հատուկ էֆեկտներ ունեն, ոչ բարդ սցենարներ, ոչ էլ նույնիսկ փոփոխվող տարածքներ, այլ ամբողջովին կենտրոնացած են դերասանական բացառիկ խաղի վրա։ Մի ֆիլմն ամբողջությամբ մեքենայի մեջ է ընթանում, մյուսը՝ բնակարանում։

"Locke" (https://www.imdb.com/title/tt2692904/?ref_=nm_flmg_act_17)
Թոմ Հարդիի լավագույն դերերից է, եթե ոչ ամենալավը։

"Carnage" (https://www.imdb.com/title/tt1692486/)
Պոլանսկու ֆիլմերից է՝ մի պիեսի հիման վրա։ Ու ամբողջ ֆիլմն էլ ոնց որ թատերական ներկայացում լինի, բայց դերասանական խաղն ավելի շատ ֆիլմային է, քան թատերական։ Ու ընտիր կերպարներ են։ Ջոդի Ֆոսթերը որ լրիվ վերջն է։

One_Way_Ticket
28.12.2020, 19:07
"Carnage" (https://www.imdb.com/title/tt1692486/)
Պոլանսկու ֆիլմերից է՝ մի պիեսի հիման վրա։ Ու ամբողջ ֆիլմն էլ ոնց որ թատերական ներկայացում լինի, բայց դերասանական խաղն ավելի շատ ֆիլմային է, քան թատերական։ Ու ընտիր կերպարներ են։ Ջոդի Ֆոսթերը որ լրիվ վերջն է։
Ինձ էլ է շատ տպավորել։ Հատկապես վերջին դրվագը :)

Fragile
08.02.2021, 00:54
Ռուսական կինոյի մեծ սիրահար չլինելով՝ վերջերս սկսեցի The Swamps նայել, այն էլ՝ հանուն Գլուխոսվկու, ով սիրտս գերել էր դեռ Մետրոյի եռապատումով:
Ահագին հետաքրքիր էր, նայեցի ու մտովի հիշում եմ DARK-ը, հետո նայում եմ Գլուխովսկու հարցազրույցը, ուր երդւոմ կրակ է ուտում ու ապացուցում, որ ինքը սա գրել էր դեռ հեռավոր 2009-ին:)
Ի դեպ, Գլուխվոսկուն եթե չեք ճանաչում, Metro Exodus վիդեոխաղերով կամ Текст (2019) կինոյով. երկուսն էլ իր ստեղծագործությունների հիման վրա է:

Fragile
08.02.2021, 21:35
Պատմականորեն իրական արմատներ ունեցող սցենարները կամ շատ հաջողված կինո են դառնում, կամ մոռացվում կայքերի միջակ գնահատակնների շարքում։
Էս վերջերս The Trial on Chicago 7 նայեցի, երևի անունը լսած կլինեք,կամ դեռ կլսեք էս թիթիզ միթիզ մրցանակաբաշխություններին։
Բայց էնքան դժվար է այ հիմա ասելը՝ կինոն էր լավը, թե ես էի զուտ պատերազմից հետո նայում, ու ամենավերջին կադրը (չասեմ, որ չփչացնեմ) էն էր, ինչ ուզում էի կանգնել ու նույնությամբ կրկնել նոյեմբերից հետո լիքը-լիքը դեպքերում։
Հա, մեկ էլ, եթե կինոների արդյունքում սովորաբար քթով լացում եք իմ պես, դրան պատրաստ եղել :(

ivy
10.03.2021, 12:03

Նախորդ էջում գրել էի էդ ֆիլմի մասին, ինձ էլ էր շատ դուր եկել․

"The Trial of the Chicago 7" (https://www.imdb.com/title/tt1070874/)

Կարծում եմ, էս տարվա լավագույն ֆիլմերից մեկն է։
Լավ ներկայացված պատմություն՝ հակապատերազմական համոզմունքների, արդարության որոնման ու գաղափարների համար պայքարի մասին։

Fragile
05.09.2021, 14:11
Կանաչ ասպետի լեգնեդը վերջին սեանսով վազեցի դիտելու երեկ, ու աչքերս միչև հիմա շնորհակալ են ինձ։
Բայց իմ սխալը չփորձեք անել՝ նախատրամադրվելով բազմիմաստ ու խորունկ սցենարի, հետո չստանալով՝ փորձեք ամեն դետալի սիմվոլներն ու ետնատեքստը վերլուծել ու որոշել։ Ես ընթացքում է՛լ զուգահեռներ տարա Քրիստոսի ու մարդու տարբերությունների, հեթանոս ու քրիստոնյա անցումների, մոդեռն հասարակության և այլ բաների մասին, բայց՝ իզուր։ Սիմվոլներն ու ասելիքը ավելի պարզ էր՝ Արթուրական, եթե կուզեք։ Մարդ ով անիմաստ կյանքին իմաստ է փնտրում, խաբկանքը՝ ոչ թե հանուն կյանքի, այլ մեծ գաղափարի, որը փառաբանում է այդ կյանքը, նրան իմաստ հաղորդում։
Մեծ էկրաններին նայեք :)

ivy
06.12.2022, 21:03
"Stutz" (https://www.imdb.com/title/tt21819228/)

Անկեղծ, ջերմ ու մի քիչ էլ տարած փաստագրական ֆիլմ՝ լիքը հավես ու ոչ ստանդարտ պահերով :)

https://www.youtube.com/watch?v=UKCmefQdplI

Յոհաննես
07.12.2022, 01:46

Ո՞նց կարա նեթֆլիքսը նորմալ բան նկարի

LisBeth
07.12.2022, 02:19
Ո՞նց կարա նեթֆլիքսը նորմալ բան նկարի

Հիմա գլուխդ որ կողմ թեքես Վեդնսդեյ Ադամսի սերիալն ա մտնում աչքդ, չգիտեմ, ասում են լավն ա, դե Բյորտընն ա նկարել, Եսիմ ։Ճ

StrangeLittleGirl
04.02.2023, 21:42
Խորհուրդ եմ տալիս իռլանդական The Quiet Girl- (https://www.imdb.com/title/tt15109082/)ը։ Ֆիլմի ու գրականության մասին (սփոյլերներով :)) ) էստեղ (https://byurakn.wordpress.com/2023/02/04/%d6%84%d5%ac%d5%a5%d6%80-%d6%84%d5%ab%d5%a3%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%bc%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b6/)

Յոհաննես
04.02.2023, 22:26

էդ չգիտեմ, բայց վերջին մի քանի շաբաթը հա մտքիս էիր ուզում էի ասեի, որ էն բիֆոր սընրայզը, որ խորհուրդ տվեցիր ու ես էլ նայեցի, ամեն անգամ նայելուց մտածում եմ դու ես խաղում էդ կինոյում ։Դ ու քո կյանքի մասինա ։Դ
ու հա էդ կինոն մեկ ուրիշ մարդու հետ էլ եմ կապում ։Դ

StrangeLittleGirl
04.02.2023, 22:32

Բացեց :D Չգիտեմ ինչու են ինձ էդ ֆիլմի հետ հա ասոցացնում, մենակ դու չես։
Ուրեմն էս շաբաթվա սկզբում Հռոմում էի մարդուս հետ, ասում ա՝ ոնց որ Բիֆոր սանրայզում լինենք։ Ասում եմ՝ եռագրության որ ֆիլմում, ասում ա՝ մերը չեն նկարել :D

Յոհաննես
04.02.2023, 22:34

լսի մի հատ դրան շատ նման կինո են նկարել,before we go ավելի շատ առաջին մասինա նման, հավես անես նայի ։Դ

enna
06.02.2023, 19:48
https://youtu.be/nrlVHVid-20
Bergman Island, վերջին նայածս հաճելի ֆիլմերից, ֆիլմ ստեղծող զույգի մասին է, նկարագրում է ստեղծագործական ընթացքը ու էդ ընթացքում զարգացումներ ապրող հարաբերությունները։

StrangeLittleGirl
06.02.2023, 22:14

Էս մեկը դեռ չեմ նայել, հերթի ա, բայց Միա Հանսեն-Լյովեի ֆիլմերը կյանք են, ինքն էլ շատ հետաքրքիր կերպար ա։ Կինոփառատոնի ժամանակ ստեղ էր, հարցազրույցի ժամանակ լիքը հետաքրքիր բաներ պատմեց ստեղծագործական պրոցեսից, էդ թվում՝ ոնց ա ռեժիսուրա սովորել։

մարդ եղած վախտ
11.02.2023, 23:36
Everything everywhere all at once֊ը անցած տարի տեսածս ամենաազդեցիկ կինոն էր ու հավակնում ա բոլոր ժամանակների ամենասիրածս կինոն լինելուն։ Երեք անգամ նայել եմ կինոթատրոնում ու դեռ կնայեի։ Բազմաշերտ, բազմաժանր կինո ա իսկապես ամեն ինչի, ամեն տեղի ու միաժամանակի մասին ա ։)

https://www.youtube.com/watch?v=wxN1T1uxQ2g

Freeman
15.02.2023, 00:53

Մերսի խորհրդի համար ։դ (չնայած մեկ ա պլանավորել էի, բայց հերթը առաջ ընկավ)

Շատ լավն էր, բայց եթե վերջին մի տաս րոպեն ու արանքում մի երկու կադր ուրիշ ձև լինեին իմ համար էլ կդառնար բոլոր ժամանակների կինո։ Հիմա էլ ա թոփ մոտավոր 5-ի մեջ ։դ

մարդ եղած վախտ
15.02.2023, 02:05

Ուրախ եմ, որ հավանել ես, բայց զարմացած եմ, որ վերջը կփոխեիր ։D Ինձ նենց էր կպել հատկապես վերջը

enna
22.02.2023, 14:14
եկել եմ երկու անիմեի մասին գրեմ, ցավոք նոր չեն ու հնարավոր ա տեսած լինեք, ամեն դեպքում պարտքս եմ համարում գրել իրենց մասին ։Ճ ։ Նախ ասեմ, որ առանձնապես անիմեի սիրահար չեմ, բայց էս երկուսը Միյաձակիից հետո սրտիս կինոլիստի մեջ հատուկ տեղ գրավեցին, երկուսի ռեժիսորն էլ Սատոշի Կոնն ա։
Առաջինը Tokyo Godfathers։ Տոկյոյի փողոցներում ապրող մի խումբ մարդիկ աղբամաններում ուտելիք փնտրելիս նորածին երեխա են գտնում ու որոշում են գտնել երեխայի ծնողներին։ Երեխային վերադարձնելու արկածների ժամանակ հերոսների պատմությունն ա բացահայտվում, իրենց մեջ ներկա հարաբերությունները։ Հումորով ու համ էլ էմոցիոնալ, հաճախ էլ տխրեցնող ու մի տեսակ ծանոթ։

https://youtu.be/ZL_2E-HfIZY

PAPRIKA-ն նայել եմ մոտ մի տարի առաջ ու ինձ թվում ա մի անգամ էլ պիտի նայեմ։ Ստեղ անձնական պատմությունները խառնվում են թվում ա թե մասսայական պսիխոզի նկարագրության հետ։ Կիսաերազային ու փսիխոդելիկ, համ էլ հետաքրքիր ու մտքին մարտահրավեր նետող պատմությամբ։

https://youtu.be/PIUqozzyW2k

StrangeLittleGirl
06.03.2023, 10:21
Արոնոֆսկու նոր ֆիլմը՝ The Whale
Մանավանդ որ վերջերս ակումբում շատ էին սննդի ու ճարպակալման մասին քննարկումները։

https://www.youtube.com/watch?v=D30r0CwtIKc

ivy
26.03.2023, 12:15
Արոնոֆսկու նոր ֆիլմը՝ The Whale
Մանավանդ որ վերջերս ակումբում շատ էին սննդի ու ճարպակալման մասին քննարկումները։

Ֆիլմը մեզ մոտ ապրիլի վերջերին ա գալու ա կինոթատրոններ, դեռ օֆիցիալ սայտերում էլ Գերմանիայից սթրիմ անել հնարավոր չի։ Անհամբեր սպասում եմ։

Էրեկ "Everything Everywhere All at Once"-ը նայեցինք․ թրեյլերից հետո ցանկությունն չէր առաջացել ֆիմը դիտելու, բայց դե կինոթատրոնի մոտակայքում էինք, սպոնտան որոշեցինք ներս գնալ։
Ու ընթացքում հա իրար էինք նայում՝ դեռ մնանք, թե դուրս գանք։ Վերջը մնացինք մինչև ավարտը, բայց տանջանք էր նայելը։
Ուղերձը հասկանալի էր ու կրեատիվ էր միջին վիճակագրական ընտանեկան կյանքը, դրանցում ներգրավված հարաբերությունները և ընտրությունների հետևանքով բաց թողնված հնարավորություններն էդ ձևով ներկայացնել։ Բայց դե չէր նայվում, ձգած-ձգձգած, լիքը կրկնվող իրավիճակներ ու տեսարաններ, ինչ-որ փսիխոդելիկ պահեր ու դետալներ, որ ուղղակի ներս էին լցրած ոնց պատահի։ Երկու գլխավոր դերասանը օքեյ էին, Jamie Lee Curtis-ն էլ, բայց դե եսիմ ինչ չէր։
7 Օսկար էս ֆիլմին, Ակադեմիան ծխա՞ծ ա եղել նայելիս։

Վիշապ
26.03.2023, 23:10
...Ակադեմիան ծխա՞ծ ա եղել նայելիս։
Ակադեմիան վայթե բիզնես, քաղաքականություն, շոու, անտաղանդ քաղքենիների, շահամոլների ու ցուցամոլների իրար առաջ բրդող մաֆիոզ կառույց է, որը կինոարվեստի հետ մեծ կապ չունի, ընդհանրապես վերջերս օսկար ստացած կինոները իմ կարծիքով կարելի է չնայել:
Ես որ Միշել Եոի շինծու խաղն եմ նայում, կինոն նայելս չի գալիս, իրեն աչքիս օսկար են տվել, որովհետև ասիական կլանը մտել է Հոլիվուդ:

Բարեկամ
27.03.2023, 03:06

Կամ էլ երևի կարելի ա եզրակացնել, որ էս տարի ուրիշ ֆիլմ չի եղել, ընտրել են եղածներից ավելի քիչ անհաջողը։

Ես էլ մի 40 րոպե նայելով՝ հույս ունեի կհետաքրքրանա, բան չփոխվեց, էլ չնայեցի։

Բարեկամ
27.03.2023, 03:09

Ke Huy Quan-ի խաղն էլ էր ներվայնացնող շինծու, ինչպես և իր օսկարակրի ելույթը՝ լացը ներառյալ, վատ խաղաց։

Ասիական կլանն իմ մտքով էլ անցավ․ կամ կլան, կամ նոր թրենդ՝ բազմամշակութային տոլերանտության քարոզի։
Ակադեմիայի հաշվով, ես նրանց տեսնում եմ ավելի շուտ որոշակի թրենդների պրոպագանդիստներ՝ ըստ պահանջի կամ որոշվածության․ միասեռականություն, ռասիզմ, բազմամշակութայնություն և այլն։
Եթե ուշադիր նայել, ամեն տարվա գլխավոր օսկարակրի մեջ կարելի ա տարբերակել կոնկրետ թրենդը։

StrangeLittleGirl
27.03.2023, 23:51
Կամ էլ երևի կարելի ա եզրակացնել, որ էս տարի ուրիշ ֆիլմ չի եղել, ընտրել են եղածներից ավելի քիչ անհաջողը։

Ես էլ մի 40 րոպե նայելով՝ հույս ունեի կհետաքրքրանա, բան չփոխվեց, էլ չնայեցի։

Ամեն կատեգորիայում կարող եմ հանգիստ մի երկու-երեք ֆիլմ ասել, որ ավելի արժանի էին, քան EEAAO-ն :(
Ակադեմիան հաստատ ծխած ա էղել։ Մեկ էլ Women Talking-ին սցենարի մրցանակը տալուց էի վատացել. էս տարվա ևս մի ֆիլմ, որ մինչև վերջ չկարողացա նայել։ Ու հիմնական թերությունը հենց սցենարն էր։

մարդ եղած վախտ
28.03.2023, 00:24
իսկ ես մի այլ կարգի ուրախացել էի, որ էդքան օսկար էր վերցրել։ Ես կինոներից բան չեմ հասկանում, բայց 3 անգամ նայել եմ տարբեր մարդկանց հետ, ամեն անգամ մի լավ զռռացել ենք ամբողջ դահլիճով․ կարող ա կինոգետի աչքերով եսիմինչ չի, բայց մեզ՝ գեղջուկներիս կպել ա էդ կինոն :shrug

StrangeLittleGirl
28.03.2023, 00:39

Բայց փաստորեն հենց կինոգետների աչքերով ա եսիմինչ, եթե էսքան օսկար ա տանում :D

Յոհաննես
04.04.2023, 01:08
The English Patient-ը նայող եղելա՞։
Եզակի դեպքերից էր, որ լռիվ կինոյի մեջ մտա, դաժը հասցրի սիրահարվեւ

enna
17.04.2023, 14:58
գրքից բավականին կտրված ա, բայց վատիկը չի։ Նայե՞լ եք, ի՞նչ մտքի եք

https://youtu.be/X4QYV5GTz7c

Freeman
28.07.2023, 15:38
Կատակում եմ/Kidding

Ջիմ Քերիի մասնակցությամբ շատ լավ սերիալ, որ իմ մոտ երևի թոփ 5-ի մեջ ա։ Տարօրինակ ա, որ նոր եմ լսում սրա մասին ։Դ
Չէի կասկածում, որ Ջիմը լուրջ դերերում էլ կարա խաղա, բայց էստեղ խզարում ա, չնայած երևի մի կողմից էլ հեշտ ա դերը, որտև իրա կյանքի հետ ահագին զուգահեռներ կան սերիալում (Թե՞ էդ մի բան էլ դժվարացնում ա՝ չգիտեմ):

Ահագին նմանեցրի Բոջեք Ձիուն (BoJack Horseman)

https://youtu.be/amNMm-2rXrU

ivy
29.07.2023, 22:34
Կատակում եմ/Kidding

Նայեցինք առաջին սերիան, բայց շարունակությունը չհետաքրքեց. շատ ծանոթ սյուժե էր՝ կորուստ, դրա միջով անցնող, իրարից առանձնացող ընտանիք, ու էդ ամենը՝ տրագիկոմեդիայի լույսի տակ: Արդեն շատ եմ տեսել նույն թեմայի տարբեր դրսևորումներով ֆիլմեր/սերիալներ: Եթե մի 15-20 տարի առաջ լիներ, գուցե դեռ հավեսով նայեի:

Freeman
29.07.2023, 23:01

Ես քիչ տենց թեմայով բաներ եմ տեսել, որտև հիմնականում բավարար հետաքրքիր չեն լինում իմ համար, բայց էստեղ ահագին լավ էր ներկայացրած

Freeman
29.07.2023, 23:27
Նայեցինք առաջին սերիան, բայց շարունակությունը չհետաքրքեց. շատ ծանոթ սյուժե էր՝ կորուստ, դրա միջով անցնող, իրարից առանձնացող ընտանիք, ու էդ ամենը՝ տրագիկոմեդիայի լույսի տակ: Արդեն շատ եմ տեսել նույն թեմայի տարբեր դրսևորումներով ֆիլմեր/սերիալներ: Եթե մի 15-20 տարի առաջ լիներ, գուցե դեռ հավեսով նայեի:

Մոռացա ասեմ, որ էդ կորստի պահը շատ փոքր մասն ա, դեռ կեսն եմ նայել, կարող ա ավելանա, բայց մի հինգ տոկոսն ա էդ թեմայով

Բարեկամ
31.07.2023, 10:29
Երեկ ուշ ժամի, Netflix-ն առաջարկեց Tár տարօրինակ անունով մի ֆիլմ, սկսեցի նայել, ու էլ չկարողացա կտրվել։ Ֆիլմի վերջում մնաց անմեկնելի ծանր ու հակասական զգացմունք, ու դրանով հանդերձ՝ բարձրարվեստ ֆիլմ էր՝ Քեյթ Բլանշետի հոյակապ կատարմամբ (համարյա մենախոսություն՝ չնայած լիքը ուրիշ դերասաններ կային, ու դեպքերն էլ դինամիկ էին զարգանում, երբեմն անըմբռնելի դինամիկ՝ ոչ պրիմիտիվ, ժլատ բացահայտումներով)։

Ֆիլմը ձեզ դուր կգա կամ կնայեք հետաքրքրությամբ, եթե
- սիրում եք դիտել հոգեբանական դրամաներ
- խորը հասարակական-հոգեբանական վերլուծությունները և ձևակերպումները ձեր "բաժակ թեյն " են
- երաժշտության արվեստի հանդեպ ունեք կիրք/հետաքրքրություն
- գենդերային նորագույն ընկալումներն արվեստում և բիզնեսում հուզում են ձեզ
- ֆիլմում ընտիր դերասանական խաղը նույնպես առաջնահերթություն է

ivy
17.09.2023, 11:40
Elemental (https://www.imdb.com/title/tt15789038/) :love

Նայում էինք երեկ, սկզբում մտքովս չէր էլ անցնում, որ միգրացիոն/ինտեգրացիոն թեմաներով կարող է լինել։
Կարծես "Little America" (https://www.imdb.com/title/tt8000674/)-ի սերիաներից մեկը լիներ՝ անիմացիոն ու կրեատիվ ձևով ներկայացրած։

Ու առաջին անգամ անիմացիոն ֆիլմում non-binary կերպար տեսա, գլխավոր հերոսի ընտանիքի անդամներից մեկն էր՝ Lake Ripple (https://disney.fandom.com/wiki/Lake_Ripple)-ը, որին "they" դերանունով էին դիմում։

Սիրուն գույներ, սիրուն ռոմանտիկա, լավ թեմաներ ու կերպարներ։

Մի խոսքով, շատ պուպուշ ֆիլմ՝ բոլոր տարիքների համար։

https://www.youtube.com/watch?v=hXzcyx9V0xw

Բարեկամ
18.09.2023, 10:37
Նայե՞լ եք Մայքլ Գուրջյանի "Ամերիկացի"-ն ("Amerikatsi"), որը առաջիկա Օսկարին է ներկայացվել։
Շա՛տ լավն ա։

Freeman
18.09.2023, 11:56
Elemental (https://www.imdb.com/title/tt15789038/) :love

Նայում էինք երեկ, սկզբում մտքովս չէր էլ անցնում, որ միգրացիոն/ինտեգրացիոն թեմաներով կարող է լինել։
Կարծես "Little America" (https://www.imdb.com/title/tt8000674/)-ի սերիաներից մեկը լիներ՝ անիմացիոն ու կրեատիվ ձևով ներկայացրած։

Ու առաջին անգամ անիմացիոն ֆիլմում non-binary կերպար տեսա, գլխավոր հերոսի ընտանիքի անդամներից մեկն էր՝ Lake Ripple (https://disney.fandom.com/wiki/Lake_Ripple)-ը, որին "they" դերանունով էին դիմում։

Սիրուն գույներ, սիրուն ռոմանտիկա, լավ թեմաներ ու կերպարներ։

Մի խոսքով, շատ պուպուշ ֆիլմ՝ բոլոր տարիքների համար։

https://www.youtube.com/watch?v=hXzcyx9V0xw

Չկարողացա նայել ճիշտն ասած։ Իմ համար պիքսարի նախորդ էս կարգի մուլտֆիլմերի ստվերն էր, ինչքան էլ ասելիքը լավը լինի, եթե սցենարը/աշխարհը/մատուցումը դուրս չի գալիս, ես չեմ կարողանում նայել։

Մի հատ իրենց նախորդ գործերից նայի, քանի սրա տպավորությունները թարմ են, ասենք՝ Soul, Toy Story, Inside out կամ էն հրեշների մասինը, տես համեմատելու տեղ ունե՞ն սյուժեի/աշխարհի կառուցվածքի/մտածվածության մեջ։ Սենց բան կսպասեի ինչ-որ երրորդական ստուդիայից։

Բացասական ռիվյուները կապել էի վիճելի թեմայի հետ, բայց մոտ կեսը մի կերպ նայելուց հետո փոխեցինք զոոտոպիան

ivy
18.09.2023, 12:17
Մի հատ իրենց նախորդ գործերից նայի, քանի սրա տպավորությունները թարմ են, ասենք՝ Soul, Toy Story, Inside out կամ էն հրեշների մասինը, տես համեմատելու տեղ ունե՞ն սյուժեի/աշխարհի կառուցվածքի/մտածվածության մեջ։ Սենց բան կսպասեի ինչ-որ երրորդական ստուդիայից։

Pixar-ի բոլոր ֆիլմերն էլ նայել եմ, ու բոլորն էլ դուր են եկել (Coco :love):
Էս մեկն էլ բացառություն չէր. համեմատելու բան չկա, տարբեր են, ամեն մեկն իր ձևով լավը։

Freeman
18.09.2023, 12:38
Pixar-ի բոլոր ֆիլմերն էլ նայել եմ, ու բոլորն էլ դուր են եկել (Coco :love):
Էս մեկն էլ բացառություն չէր. համեմատելու բան չկա, տարբեր են, ամեն մեկն իր ձևով լավը։

Կոկոյին էլ մոռացել էի, անհամեմատելի ա Կոկոյի մտածվածությունն էս մեկի հետ, կարող ա սպասելիքներս էին շատ նախորդների հիման վրա

StrangeLittleGirl
18.12.2023, 23:24
Կաննի փառատոնի գլխավոր մրցանակ ստացած "The Zone of Interest"-ը։

https://www.youtube.com/watch?v=r-vfg3KkV54

StrangeLittleGirl
23.12.2023, 13:46
Մեկ էլ Կաննում ոսկե արմավենի ստացած "Anatomy of a Fall"-ը։ Էս տարի շատ ուժեղ կինոներ են էղել

https://youtu.be/p8jiyTRfTFM?si=GaBZf9IIQVWtC9eF

ivy
23.12.2023, 14:54
Էս որտե՞ղ ես հաջողացրել նայել, մեզ մոտ էս ֆիլմերը փետրվարին են հասնելու կինոթատրոններ:

Չնայած նոր մի քիչ քչփորեցի, ինչ-որ նեղ համայնքային կլուբերում էստեղ էլ են ցուցադրել աշնանը:

StrangeLittleGirl
23.12.2023, 18:25
Էս որտե՞ղ ես հաջողացրել նայել, մեզ մոտ էս ֆիլմերը փետրվարին են հասնելու կինոթատրոններ:

Չնայած նոր մի քիչ քչփորեցի, ինչ-որ նեղ համայնքային կլուբերում էստեղ էլ են ցուցադրել աշնանը:

Առաջինը նախապրեմիերա են արել, սովորաբար պրեմիերայից մի երկու շաբաթ առաջ կինոթատրոնում ցուցադրում են, ու չերեզներով կարաս նայես։ Պրեմիերան հունվարին ա։ Երկրորդն էլ տանն ենք նայել, չգիտեմ ոնց ա մարդս ճարել։ Բայց եթե չճարեր էլ, մեր մոտակա կինոթատրոնում ֆրանսիական ֆիլմի երկուշաբթի ա ամեն երկուշաբթի, ֆրանսիական ֆիլմերն էդպես ենք տեսնում կինոթատրոններ գալուց առաջ։ Ուղղակի էս մեկը բաց էինք թողել։

Աթեիստ
02.01.2024, 11:21
Էս որտե՞ղ ես հաջողացրել նայել, մեզ մոտ էս ֆիլմերը փետրվարին են հասնելու կինոթատրոններ:

Սա արդեն ինտերնետում հասանելի ա։
Հըլը չեմ նայել, բայց նախատեսում եմ։

Freeman
02.01.2024, 18:58
Scavengers Reign - Գիշակերների թագավորությունը

https://i.imgur.com/w2JD8Oz.jpg

Իմ երբևէ նայած ամեն ինչի թոփ 3-ի մեջ ա, սաղ գործ-մործ, նոր տարի, առևտուր, լողանալ, թողեք նայեք

https://i.imgur.com/59bB8tP.png