PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ եմ տալիս դիտել

Էջեր : 1 2 3 4 5 [6] 7

Գորտուկ
08.09.2014, 22:14
«Список Шиндлера» խորհուրդ չեմ տալիս դիտել սրտից թույլ մարդկանց, քանի որ իմ տեսած ամենադաժան ֆիլմն էր: Սարսափ որ ասում են , ես այ սա եմ իսկական սարսափ համարում, ոչ թե ստից արյունլվիկները, կամ ուժաստիկները՝ անիմաստ հոգիներով կամ ուրվականներով լցված: Ահավոր ազդված եմ ֆիլմից, թե՛ սյուժեով , թե՛ ռեժիսյորի կատարած գործից :Ռեժիսյորը Ստիվեն Սպիլբերգն է: Ֆիլմը մի փոքր նմանեցնում եմ «Դաշնակահարը» ֆիլմին , բայց դե երկուսն էլ տարբեր են ու յուրովի մշակութային գործեր են: Մի խոսքով հրեաների նկատմամաբ կատարած ցեղասպանության ու երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է ֆիլմը:Հուզիչ ու շատ տխուր ֆիլմ է:( :
https://www.youtube.com/watch?v=r0G6pFcX9ZE

Smokie
09.09.2014, 19:22
The Gods Must Be Crazy ֆիլմաշարը ո՞վ ա տեսել:)

Ես առաջինի մասին լսել եմ, երկրորդը տեսել եմ՝ հրաշք էր, բայց առաջինը երևի ավելի լավն ա:hands 4 հատ են:))

http://t1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQPhPUnwMdAWIrvCDtqTC4iIsWpmhGMDCPCP3sNhAV-cby5e5Z--Q&t=1

Անձամբ ես մեծ սպասելիքներ ունեմ:good

Վախենամ սպասելիքներդ չարդարանան: Էս վերջերս նայեցի առաջին երկուսը ու ասեմ, որ երկրերդն անհամեմատ ավելի լավն էր: Իսկ երրորդը լսլել եմ ապուշություն ա:

Նայեցի առաջինը: Շատ, շատ շաա՜տ լավն էր::hands Երկրորդը էդ աստիճանի լավ չեմ հիշում, բայց դա հիմա կարևոր չի: Ի դեպ չորրորդն էլ տենց վատը չի, բայց անհամեմատ ավելի թույլ ա, երրորդն էլ չորրոդի՛ց վատն ա::)

Աթեիստ
09.09.2014, 21:05
3-րդ ու 4-րդ մասերը կարելի ա ասել առաջի 2-ի հետ կապ չունեն, լրիվ ուրիշ մարդիկ են նկարել։
Առաջինը ահավոր լավն ա։ Տեղ-տեղ ծիծաղից լացում էի։ Ինչքան որ լավն ա ֆիլմը, էդքան վատն ա թարգմանությունը։

Aurora
07.10.2014, 00:58
Իմ տեսած վերջին ֆիլմը, որից տպավորվել եմ՝ Changeling ,Անջելինա Ջոլիի գլխավոր դերակատարմամբ։
http://youtu.be/57_t2BFZaK8

Smokie
19.11.2014, 09:51
Թումանյանի հեքիաթները Մալյանի ֆիլմում::lol Նայեք անպայման՝ տրամադրություններդ կբարձրանա::hands Ինձ որ մնար անընդհատ կնայեի:

Ռուսերենն էլ ա շատ լավը, բայց հայերեն տարբերակը ավելի լավն ու հոգեհարազատ էր, ափսոս չգտա:

http://youtu.be/itaBFFr1L2A

Մուշու
19.11.2014, 22:27
Ակումբ նայեք , լավնա , չեք փոշմանի , նայողները վկա

http://i59.tinypic.com/121zq5l.jpg

Smokie
20.11.2014, 10:07
Ակումբ նայեք , լավնա , չեք փոշմանի , նայողները վկա

«Դալմա»-ում եմ նայել, սովորական էր ինձ համար::esim

Մի տեսակ խորհրդավոր, հանելուկային, բաներ կային, որոնք հասկանալու համար ոնց որ ֆիզիկայից պիտի լավ լինես, բայց որ շատ չէի խորանում, ընդհանուրը հասկանում էի::))
Ի՞նչն էր հետաքրքիրը, ես քանի՜ անգամ ընթացքում ժամին նայեցի, տեսնում էի որքան ժամանակ ա անցնում, բայց կինոյի բնույթից, սյուժեից, իրադարձությունից և այլնից դատելով՝ չէի ասի, որ երեք ժամանոց ա: Ասածս ի՞նչ ա, կինոն իր ազդեցության տակ էր պահում, ու ոնց էնտեղ, էնպես էլ իրական կյանքում ժամանակը կանգ էր առնում, կամ արագ էր գնում::))

Մուշու
24.12.2014, 18:14
Whiplash/Одержимость

http://i57.tinypic.com/6pypgo.jpg

Sambitbaba
24.12.2014, 19:51
Ինձ շատ դուր եկավ ֆիլմը:

https://www.youtube.com/watch?v=MVt32qoyhi0

Մուշու
09.01.2015, 18:06
Երբ ցուցադրում էին կինոթատրոնում , դիտել չստացվեց :( Ինձ շատ դուր եկավ :

https://www.youtube.com/watch?v=LekawCbbrZ8

ֆիլմի գեղեցիկ սաունդթրեկը `

https://www.youtube.com/watch?v=FJjugd7VIFA

Sambitbaba
31.01.2015, 12:58
Ուղղակի սպանեց...

http://putlocker.tn/rudderless/

Rhayader
31.01.2015, 14:13
https://www.youtube.com/watch?v=A8Bt3hYhCn4

The silent river
31.01.2015, 15:46
бункер темная сторона

https://www.youtube.com/watch?v=Oan74KDhPqI

Two-Face
31.01.2015, 17:37
https://www.youtube.com/watch?v=DeHiT4e4LZ0

Smokie
05.03.2015, 21:26
http://i.imgur.com/EseMGxF.jpg

Հենց նոր նայեցի, շատ լավն էր::hands Գլխավոր դերում Ringo Starr (գերազանց խաղ):

Հումորը, գործողությունները, դերասանական խաղը, լեզուն (տեղ-տեղ հայերենի էինք նմանացնում:)) ), մի խոսքով ամբողջությամբ հրաշք էր ու ծիծաղ, ի՞նչ անենք, որ մի երեք տեղ անդուր տեսարան կար: Անպայման նայեք՝ չեք փոշմանի:;)

Ի միջի այլոց, նկարահանման ընթացքում Ringo-ն ծանոթացավ իր ապագա (մո՜տ ապագա) կնոջ հետ` ում կերպարին, որ անհույս սիրահարված է ֆիլմում::))

IZUS
28.03.2015, 23:23
,,О,Марьям,Марьям,,հրաշալի և, գլխավորը, ուսուցանող ֆիլմ է, առաջին րոպեներից արդեն կենտրոնացնում է ուշադրությունը…

mnowak
18.04.2015, 21:04
Star Trek: The Motion Picture

նայում եմ ու խելռում ... էս ինչ դանդաղա գնում ֆիլմը ու ինչքան բան հաշվի չի առնվել ու ուշադրություն չի դարձվել: 1979 թվականի ֆանտաստիկա, խորհուրդ եմ տալիս :)

Sambitbaba
06.07.2015, 12:00
Ուղղակի նայեք...

http://kinogo.co/2206-zaplati-drugomu-2000.html

Sambitbaba
06.07.2015, 20:03
Ուղղակի նայեք...

http://kinogo.co/2206-zaplati-drugomu-2000.html

Ու շատ լավ կլիներ, եթե քոմենթներն էլ կարդայիք...

Jarre
09.07.2015, 18:16
http://i.imgur.com/EseMGxF.jpg

Հենց նոր նայեցի, շատ լավն էր::hands Գլխավոր դերում Ringo Starr (գերազանց խաղ):

Հումորը, գործողությունները, դերասանական խաղը, լեզուն (տեղ-տեղ հայերենի էինք նմանացնում:)) ), մի խոսքով ամբողջությամբ հրաշք էր ու ծիծաղ, ի՞նչ անենք, որ մի երեք տեղ անդուր տեսարան կար: Անպայման նայեք՝ չեք փոշմանի:;)

Ի միջի այլոց, նկարահանման ընթացքում Ringo-ն ծանոթացավ իր ապագա (մո՜տ ապագա) կնոջ հետ` ում կերպարին, որ անհույս սիրահարված է ֆիլմում::))

Իսկ դու ուշադրություն դարձրել ե՞ս, որ երբ դինոզավրի մեղմ ասած կղկղանք են տեսնում, Ռինգոն ասում ա՝«քաք ա»։ Ուշադրություն դարձրու։ Էդ էն պահն ա, որ ինքը անուններ ա տալիս նոր երևույթներին։

Smokie
09.07.2015, 18:52
Իսկ դու ուշադրություն դարձրել ե՞ս, որ երբ դինոզավրի մեղմ ասած կղկղանք են տեսնում, Ռինգոն ասում ա՝«քաք ա»։ Ուշադրություն դարձրու։ Էդ էն պահն ա, որ ինքը անուններ ա տալիս նոր երևույթներին։

Չգիտեմ, կարող ա նկատել եմ՝ բայց մոռացել եմ:D

Jarre
09.07.2015, 19:32
Չգիտեմ, կարող ա նկատել եմ՝ բայց մոռացել եմ:D

մի տեղ էլ կա, որ կրակ է տեսնում ու ասում է. «կրակ ա»: Որ ժամանակ գտնեմ կգցեմ դու թուբ:

Smokie
09.07.2015, 19:42
մի տեղ էլ կա, որ կրակ է տեսնում ու ասում է. «կրակ ա»: Որ ժամանակ գտնեմ կգցեմ դու թուբ:

Լսի, Թունդայի անունն էլ ա համապատասխան::))

Աթեիստ
15.07.2015, 01:28
What We Do in the Shadows - Реальные упыри (http://www.kinopoisk.ru/film/818981/)

http://st.kp.yandex.net/images/film_big/818981.jpg

Բոց կինո էր, խորհուրդ եմ տալիս դիտեն սև հումորի սիրահարները։
Այսինքն ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ պնդում եմ, որ անպայման նայեք։

Վավերագրական ոճով ներկայացվում ա մի տան մեջ ապրող վամպիրների առօրյան։

Freeman
06.08.2015, 12:09
Ժող, մի քանի լավ կոմեդիա խորհուրդ տվեք:

Ռուֆուս
06.08.2015, 12:35
Wild Tales (2014, Արգենտինա) (http://www.imdb.com/title/tt3011894/?ref_=nv_sr_1)

Անվերնագիր
06.08.2015, 15:09
About time

smartman
06.08.2015, 16:50
Focus
http://www.empirecinemas.co.uk/_uploads/film_images/5884_4384.jpg

smartman
06.08.2015, 16:59
Вселенная Стивена Хокинга
http://kinogo.co/uploads/posts/2015-01/thumbs/1422057900_vselennayahokinga.jpg
Пианист
http://kinogo.co/uploads/posts/2013-09/thumbs/1378212316_pianist.jpg
Уильям Тёрнер
http://kinogo.co/uploads/posts/2015-04/thumbs/1427911053_uilyamterner.jpg

smartman
06.08.2015, 17:02
Амадей

http://st.kp.yandex.net/images/film_iphone/iphone360_397.jpg

Վահե-91
25.08.2015, 23:56
Հավես չկա գրելու, ուղղակի խորհուրդ եմ տալիս դիտել: Դժվար թե փոշմանեք, 2008-ին ա նկարած, բայց լրիվ 90-ականների ոճով:

Загадочная история Бенджамина Баттона

http://4put.ru/pictures/small/1112/3416893.jpg (http://4put.ru/pictures/max/1112/3416893.jpg)

http://www.kinopoisk.ru/film/81555/

Տրիբուն
15.09.2015, 22:46
Mad Max-ը (2015) նայեք, գործ ա ....

ivy
15.09.2015, 22:48
Mad Max-ը (2015) նայեք, գործ ա ....

Գործը գործ ա, բայց մենակ աչքերի համար ա. սյուժե չունի, ոչ էլ իմաստ:

Տրիբուն
15.09.2015, 22:49
Գարծը գործ ա, բայց մենակ աչքերի համար ա. սյուժե չունի, ոչ էլ իմաստ:

Հենց սաղ գործն էլ դրանում ա, էլի, Այվուշ, որ առանց սյուժեի ու իմաստի ֆիլմը կարելի ա տենց գլուխգործոց հանել:

.... էն դրամերով ու կիթառիստով ռոք ավտոն, որ սաղ ճամփեն իրան կոտորելով հետևներից քաշ ա գալիս, ինչ ասես արժի .... իզվռաշեն ա Ջորջ Միլլերը ..

ivy
15.09.2015, 22:51
Հենց սաղ գործն էլ դրանում ա, էլի, Այվուշ, որ առանց սյուժեի ու իմաստի ֆիլմը կարելի ա տենց գոլւխգործոց հանել:

Լավն էր :))

Տրիբուն
16.09.2015, 02:05
Լավն էր :))

Էնջոյ արա ...

https://www.youtube.com/watch?v=1DcqnkzGEFQ

arazaz
26.09.2015, 18:39
Խորհուրդ եմ տալիս "Ադմիրալը" ֆիլմը; ասեմ միայն, որ այն իրական պատմության վրա է նկարված, դերասանները բարձրկարգ են, իսկ նկարահանումները ապշեցուցիչ որակի են;
ֆիլմը հարավ-կորեական է;
http://www.imdb.com/title/tt3541262/

Smokie
20.10.2015, 18:07
Ո՞վ ա նայել էս թա՜րմ-թարմ ֆիլմը::)
https://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/9/9f/The_Walk.jpg/200px-The_Walk.jpg
Առանց մեկնաբանությունների ուղղակի կասեմ՝ հնարավորության դեպքում վայելեք` «The Walk»::good

arevik15
22.10.2015, 18:21
Խորհուրդ եմ տալիս նայել «Ալլելույա» կինոնկարը. Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը ինտերնետի միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ եւ հանդիպել նրա հետ. բայց շուտով պարզ է դառնում, որ նա հանդիպել է Այլֆոնսի, որը հանուն փողի պատրաստ է ամեն ինչի բան փողի. Դեպքի հետագա զարգացումը Ձեզ շատ կ զարմացնի ..Խորհուրդ-եմ-տալիս-դիտել?p=2514524
http://filmograd.net/2204-alliluyya-2014.html

Տրիբուն
22.10.2015, 18:40
Էս ֆիլմը շուտ էի նայել, բայց էս վերջերս մի անգամ էլ նայեցի, ու էլի շատ հավանեցի։ «Մազալու ֆանտաստիկա» ժանրի սիրահարներին խորհուրդ եմ տալիս: IMdB raiting 5.1 :D այսինքն հաստատ արժի նայել ․․․․

Space Truckers (1996) (http://www.imdb.com/title/tt0120199/)

anhush
09.11.2015, 08:11
"Whiplash" - լավ էր: նոր դիտեցի:

Academy Awards, USA 2015
Best Performance by an Actor in a Supporting Role
J.K. Simmons

Sagittarius
10.11.2015, 01:11
Հենց սաղ գործն էլ դրանում ա, էլի, Այվուշ, որ առանց սյուժեի ու իմաստի ֆիլմը կարելի ա տենց գլուխգործոց հանել:

.... էն դրամերով ու կիթառիստով ռոք ավտոն, որ սաղ ճամփեն իրան կոտորելով հետևներից քաշ ա գալիս, ինչ ասես արժի .... իզվռաշեն ա Ջորջ Միլլերը ..

https://www.youtube.com/watch?v=sU4mDyj8DSI

anhush
08.02.2016, 08:35
"The Revenant" - խորհուրդ եմ տալիս դիտել: կամեռայով շատ հզոր աշխատանք է կատարված, մինչ այդ այսպիսին չեմ տեսել:
Դեկապրիոն: "Անիծվածերի կղզին" և իր այս գործը - արտիստիկ կատարումներ են: Այս վերջինում բավականաչափ տեսա Դեկապրիո հզոր դրամատիկ արտիստին:
...
թերություններ, հոլիվուդյան հետքեր- իհարկե առկա են,
բայց և - առաջին անգամ տեսա անգլիական թույլատվությամբ նկարված մի ֆիլմ, որտեղ սցենարը և մեկնաբանությունները քչից շատից հավաստի են, չնայած գրված են գեղարվեստական ժանրում: Անգլիական մենթալիտետը չեն աղավաղել: Իսկ հնդկացիների մասին չեմ կարող ասել...

Դիտել միմիայն կինոթատրոններում:

Sambitbaba
13.02.2016, 23:00
Իհարկե, այս ֆիլմը դիտել խորհուր չտալ անկարող եմ: Չնայած ոչ ամեն ինչի հետ եմ համաձայն, բայց և այնպես հիանալի ֆիլմ եմ համարում:
Եթե ցանկություն կունենաք խոսել այս ամենի մասին, եկեք առանձին թեմա բացենք ու խոսե՞նք...

https://www.youtube.com/watch?v=55AdvVbR-Fw

Անվերնագիր
07.03.2016, 01:06
Legend (http://www.imdb.com/title/tt3569230/) -ը լավն էր: Թոմ Հարդին սպանըմ ա: Ու ընդհանրապես ինքը կարգին տղայա՝ օդում, ջրում, թե ցամաքում

Ռուֆուս
07.03.2016, 01:10
Spotlight-ը նայեք, եթե դեռ չեք նայել, ընտիր կինո ա:

Բրուքլինն էլ:

StrangeLittleGirl
07.03.2016, 01:25
Spotlight-ը նայեք, եթե դեռ չեք նայել, ընտիր կինո ա:

Բրուքլինն էլ:

Բրուքլինը :love լացացնող կինո ա: Սփյուռքին հատկապես խորհուրդ ա տրվում:
Spotlight-ը հերթի ա, մեկ էլ Room-ն ու Քերոլը:

Life
07.03.2016, 02:11
Spotlight-ը հերթի ա, մեկ էլ Room-ն ու Քերոլը:

Room-ը շատ դուր եկավ , ավելի շատ քան Spotlight-ը։ Կարծեմ հենց գլխավոր դերասանուհին լավագույն կին դերասանուհի օսկարը ստացավ :8

StrangeLittleGirl
07.03.2016, 02:13
Room-ը շատ դուր եկավ , ավելի շատ քան Spotlight-ը։ Կարծեմ հենց գլխավոր դերասանուհին լավագույն կին դերասանուհի օսկարը ստացավ :8
Հա, Բրի Լարսոնը

Ռուֆուս
07.03.2016, 13:06
Ինձ դուր չեկավ Room-ը, սկիզբը լացելու աստիճանի լավն էր, բայց հետո վերածվեց անհասկանալի էժան դրամայի։

StrangeLittleGirl
13.03.2016, 21:42
Ինձ դուր չեկավ Room-ը, սկիզբը լացելու աստիճանի լավն էր, բայց հետո վերածվեց անհասկանալի էժան դրամայի։
Էկա ասելու՝ ինձ էլ դուր չեկավ, մի նայեք: Սփոթլայթը հերթի ա:

Անվերնագիր
14.03.2016, 00:45
Birdman (http://www.imdb.com/title/tt2562232/?ref_=ttmd_ph_tt1)-ը շատ լավն էր: Վայթեմ Օսկար էլ ունի

:)
http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTQ3MDc0NTExNF5BMl5BanBnXkFtZTgwNzEzMDMxMjE@._V1__SX961_SY604_.jpg

Down to Earth
25.03.2016, 04:33
http://www.imdb.com/title/tt1232776/?ref_=nv_sr_2

Էս էն կինոներից է, որ կամ առաջին րոպեից մինչև վերջ ապրում ես կամ էլ ոչ մի բան չես վերցնում: Շնորհիվ բրիտանական խորհուրդների 2011 կամ 2012 թվականին նայեցի կինոթատրոնում ու հիշում եմ ավարտվելուց հետո մի քանի հոգու կողմից դրական գնահատականներ չհնչեցին: Ինձ համար էլ, էդ ժամանակ, անսովոր էր ֆիլմում նկարագրող միջավայրը, համարձակ
տեսարանները բայց դիտելուց հետո ահագին տպավորվել էի: Էսօր նորից եմ դիտել ու խորհուրդ կտամ նայեք, եթե հլը չեք նայել :)

Ի՞նչ միջավայրում է ապրում առաջին հայացքից ագգրեսսիվ, կոպիտ երևացող 15 ամյա Միան: Իրականում էմոցիոնալ, դեռահաս Միան հասարակության զոհն է, ով ապրում է թեթև հաճույքներին տրվող մոր և մոր օրինակով մեծացող փոքր քրոջ հետ: Միայի մռայլ կյանքի թեթև ուրախությունը հիպ հօպն է և մոր սիրեկանը, Քոնորը, ով քաջալերում է նրան շարունակել պարելը:

Եթե սիրում եք էմոցինալ ֆիլմ, որտեղ դիալոգները շատ չեն, չկան անտեղի խցկված դրամաներ, ապա դիտեք Ակվարիումը:10/9 :hands

Տրիբուն
31.03.2016, 16:11
Deadpool (http://www.imdb.com/title/tt1431045/?ref_=nv_sr_2)-ը նայեք, Deadpool-ը ․․․․ :D

Smokie
17.05.2016, 17:58
Ո՞վ ա նայել էս հրաշք կատակերգությունը::love
https://upload.wikimedia.org/wikipedia/en/6/6e/See_no_evil_hear_no_evil_%28pryor%2C_wilder%29.jpg
Անպայման նայեք, բոց ա բոց::hands

Փոքր ինչ փակագծերի բացում:oy
Երևի ռեժիսյորի մտքով անցել ա «ի՞նչ կլինի, եթե կույրն ու խուլը հանդիպեն իրար»::))

Ֆիլմից ամենասիրածս հատվածը

https://www.youtube.com/watch?v=0Vycrb6nTgg

Վահե-91
17.05.2016, 22:03
Deadpool (http://www.imdb.com/title/tt1431045/?ref_=nv_sr_2)-ը նայեք, Deadpool-ը ․․․․ :D
Ապուշ կինո ա, ճիշտն ասած

Отправлено с моего D6502 через Tapatalk

Անվերնագիր
17.05.2016, 23:06
The Martian-ը հիասթափեցրեց: Սկզբից լավն էր, հետո մանրից դառավ ամերիկական շաբլոն դառած Հապի ենդ-ով, ոչինչ չասող, դեբիլ կինոներից: Էն որ նայելու հաջերդ օրը չես էլ հիշելու տենց կինո կա:

Ռուֆուս
18.05.2016, 09:56
The Martian-ը հիասթափեցրեց: Սկզբից լավն էր, հետո մանրից դառավ ամերիկական շաբլոն դառած Հապի ենդ-ով, ոչինչ չասող, դեբիլ կինոներից: Էն որ նայելու հաջերդ օրը չես էլ հիշելու տենց կինո կա:
Գիրքը կարդա, լավն ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Անվերնագիր
18.05.2016, 11:46
Գիրքը կարդա, լավն ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Լսել եմ գրքի մասին: Ժամանակ որ լինի էս չեմ կարդա, Dune-ը կկարդամ:

Տրիբուն
14.08.2016, 00:31
Suicide Squad (http://www.imdb.com/title/tt1386697/)-ը նայեք, ախպեր ․․․․

Յոհաննես
14.08.2016, 01:23
Suicide Squad (http://www.imdb.com/title/tt1386697/)-ը նայեք, ախպեր ․․․․

Լետոյից Ջոկեր դուրս եկավ?

Տրիբուն
14.08.2016, 12:31
Լետոյից Ջոկեր դուրս եկավ?

Կուտվի ..
Զատո Մարգոյից գժական Հարլի Քուին ա ստացվել։

Աթեիստ
14.08.2016, 13:04
Կուտվի ..
Զատո Մարգոյից գժական Հարլի Քուին ա ստացվել։

1024%

Լետոն մուլտերի Ջոկերի կերպարը լավ ստացել էր։

GriFFin
23.08.2016, 22:02
Ես մի քանի ամիս առաջ "The cell(2000 թիվ)" կինոն նայեցի: Սյուժեն, հիմարություն ա ու շատ ստանդարտ ա, բայց կինոն շատ սիրուն ա նկարած: Մի քանի նկար դնեմ, կարող ա հետաքրքրի: Rotten Tomatoes-ում 46% ա վարկանիշը :Դ :Դ Suicide Squadից բարձր ա: Որ երկար բարակ չպատմեմ, թրեյլերի լինքը

https://www.youtube.com/watch?v=-eCD5Nuoyi4

http://i.imgur.com/ue4RTh8.gif

http://i.imgur.com/3OOH151.gif

http://i.imgur.com/rK53oMS.gif

http://i.imgur.com/9fkeMJF.gif

http://i.imgur.com/hBegDSq.jpg

http://i.imgur.com/CuVWC42.jpg

http://i.imgur.com/upxZiyX.jpg

http://i.imgur.com/FN9KWft.jpg

http://i.imgur.com/MJIugDV.jpg

http://i.imgur.com/frnk1vV.png

Աթեիստ
23.08.2016, 22:17
Ես մի քանի ամիս առաջ "The cell(2000 թիվ)" կինոն նայեցի: Սյուժեն, հիմարություն ա ու շատ ստանդարտ ա, բայց կինոն շատ սիրուն ա նկարած: Մի քանի նկար դնեմ, կարող ա հետաքրքրի: Rotten Tomatoes-ում 46% ա վարկանիշը :Դ :Դ Suicide Squadից բարձր ա: Որ երկար բարակ չպատմեմ, թրեյլերի լինքը

Ձիու պահը շատ հիշվող ա ։)

GriFFin
23.08.2016, 22:18
Մի քանի հատ gif էլ դնեմ the cellից:

http://i.imgur.com/gd81J7u.gif

http://i.imgur.com/EgpHhR9.gif

http://i.imgur.com/FWzY9Dh.gif

http://i.imgur.com/YelpzVt.gif

GriFFin
23.08.2016, 22:22
Ձիու պահը շատ հիշվող ա ։)

Ինքը կինոն շատ սիրուն ա նկարած: Սենց gif-երով լրիվ ուրիշ էֆֆեկտ ա:

StrangeLittleGirl
24.08.2016, 13:43
Լոբստերը նայեք: 2015-ի էդքան անուն հանած կինոներ կային, բայց ոչ մեկը Լոբստերի ճկույթը չարժեն: Էրեկ եմ նայել ու մինչև հիմա տպավորության տակ եմ:

Յոհաննես
30.08.2016, 21:22
Suicide Squad (http://www.imdb.com/title/tt1386697/)-ը նայեք, ախպեր ․․․․

Նայեցի,ստեղ զուտ Հարլի Քուին ու Ջոկեր կար,մնացածը զիբիլ էր:Կիսատ էմոցիաներով,կերպարների գործողությունների իմաստը անհասկանալի,չարի ու բարու անկապ համադրումով:
Հա,Լետոյից Ջոկեր դուրս եկավ,բայց ընդհանրապես չպետքա համեմատել Լեդջերի Ջոկերի հետ :Ճ

Տրիբուն
30.08.2016, 22:38
Նայեցի,ստեղ զուտ Հարլի Քուին ու Ջոկեր կար,մնացածը զիբիլ էր:

Դե նենց չի, որ Մարվելի մնացած կինոները High Art են։ Ես գանցել եմ ֆիլմը նայելու համապատասխան ակնկալիքներով, fiction junkie, ու չեմ հիասթափվել։

GriFFin
30.08.2016, 22:56
Դե նենց չի, որ Մարվելի մնացած կինոները High Art են։ Ես գանցել եմ ֆիլմը նայելու համապատասխան ակնկալիքներով, fiction junkie, ու չեմ հիասթափվել։
Համաձայն եմ։ Իմ համար էլ լավ կինո էր, ոնց որ բոլոր էդ ոճի կինոները։ Կոմիքսների շարքին ծանոթ եմ ու իրականում շատ լավ են համապատասխանեցրել։ Մարդիկ նենց բաներին են կպնում, որ չեմ ընկալում կինոյի որակի հետ ի՞նչ կապ ունի։ Deadshot-ը իռլանդացի ա եղել, Հարլի Կվինը էս դերասանուհուց նիհար ա եղել , կերպարները ավելի վատը պետք ա լինեին, եսիմինչ։ Ջոկերների համեմատությունները, որ վաբշե չեմ ընկալում խի՞ ա արվում։ Մարդիկ փորձել են բոլոր ռասաների դերասաններ գրավել, որ էլի չստացվի՝ all white movie, իսկ Հարլիի դերասանուհին հրաշք ա, դրանից սիրուն կազմված էլ որտեղի՞ց։ Երաժշտության պահն էլ էր շատ լավը [Guardians of the galaxy -ի նման]։
Հ.Գ. Երբ Iron Man-ը դուրս եկավ ոչ մեկ չասեց՝ կոմիքսներում Տոննի Սթարքի բեղերը սենց չեն։
Give the movie some brake.

Յոհաննես
30.08.2016, 23:32

Հարց չկա,սրանից հետո ինկատի կունենամ որ կոմիքսի կերպարները [ջնջել է մոդերատորը] են,ու իրանց արած քայլերը իմաստ չունեն:
Հետո էլ Նոլան ձյան մի անգամ կոմիքսի կերպարների վրա հիմվելով մի հատ գլուխգործոց նկարեց,էդ ժամանակ բոլորը գոհ էին ու երջանիկ,նոր չափանիշներ ստեղծեց:Հա դե,մարդիկ տարբեր էն,եթե ֆիլմը զուտ նայես ժամանցի համար,չես սկսի մտածել ֆիլմի թերություների մասին:

Freeman
30.08.2016, 23:46
Նայեցի,ստեղ զուտ Հարլի Քուին ու Ջոկեր կար,մնացածը զիբիլ էր:Կիսատ էմոցիաներով,կերպարների գործողությունների իմաստը անհասկանալի,չարի ու բարու անկապ համադրումով:
Հա,Լետոյից Ջոկեր դուրս եկավ,բայց ընդհանրապես չպետքա համեմատել Լեդջերի Ջոկերի հետ :Ճ

Ինձ չարաձեյկան էլ դուր եկավ:

Freeman
30.08.2016, 23:48
Համաձայն եմ։ Իմ համար էլ լավ կինո էր, ոնց որ բոլոր էդ ոճի կինոները։ Կոմիքսների շարքին ծանոթ եմ ու իրականում շատ լավ են համապատասխանեցրել։ Մարդիկ նենց բաներին են կպնում, որ չեմ ընկալում կինոյի որակի հետ ի՞նչ կապ ունի։ Deadshot-ը իռլանդացի ա եղել, Հարլի Կվինը էս դերասանուհուց նիհար ա եղել , կերպարները ավելի վատը պետք ա լինեին, եսիմինչ։ Ջոկերների համեմատությունները, որ վաբշե չեմ ընկալում խի՞ ա արվում։ Մարդիկ փորձել են բոլոր ռասաների դերասաններ գրավել, որ էլի չստացվի՝ all white movie, իսկ Հարլիի դերասանուհին հրաշք ա, դրանից սիրուն կազմված էլ որտեղի՞ց։ Երաժշտության պահն էլ էր շատ լավը [Guardians of the galaxy -ի նման]։
Հ.Գ. Երբ Iron Man-ը դուրս եկավ ոչ մեկ չասեց՝ կոմիքսներում Տոննի Սթարքի բեղերը սենց չեն։
Give the movie some brake.

Ախր էս մարվելի սաղ կինոներից լավն էր է)) ԲՎՍ-ն էլ:
Բան չունեմ ասելու, մնացածի հարցով ԴՍ-ն գռդոնել ա:
Սերիալերը վապշե, էն Լյուցիֆեռը ոչ թե գռդոնած էր, այլ գառԼ@Xած

GriFFin
30.08.2016, 23:56
Ախր էս մարվելի սաղ կինոներից լավն էր է)) ԲՎՍ-ն էլ:
Բան չունեմ ասելու, մնացածի հարցով ԴՍ-ն գռդոնել ա:
Սերիալերը վապշե, էն Լյուցիֆեռը ոչ թե գռդոնած էր, այլ գառԼ@Xած

Իմ համար էս 2ն էլ Civil war-ից լավն էին։ Rotten Tomatoes-ում ռեյծինգները նայում ես, մտածում՝ ես ու էս մարդիկ նո՞ւյն բանն ենք նայել։ Deadpool-ը խի՞ են քննադատում։ Չեմ ընկալում։
Լյուցը խի՞ ԴՍ-ն ա հանել։ Օրինակ Gotham—ը իրանց հետ կապ չունի։ Չնայած ինձ մինչև էս վերջերս սերիալը դուր էր գալիս։

Freeman
31.08.2016, 00:03

ՉԷ ոնց-որ, բայց ուզում էի մի անգամ էլ քֆրտեի :Դ Կոմիքսն ա դս-ինը, ավելի կոնկրետ վերտիգոյինը:

Freeman
31.08.2016, 00:07
Սիրածս հատվածը էդ ֆիլմից`

https://www.youtube.com/watch?v=nBIirT5tZ1g

GriFFin
31.08.2016, 00:07
Ինձ չարաձեյկան էլ դուր եկավ:
Մի տեղ քոմենթ կարդացի, ինչ որ անկապ կինոքննադատի անունից։ Ասում ա՝ կա 2 աշխարհ՝ մագիայի ու սուպերհերոսների։ Մի կինոյում, որտեղ էդ երկուսը կան մոտալուտ ժամանակներում կործանում ա սպասվում։ Տենաս Doctor Strange-ի կամ ԴՍ-ի մագիյա օգտագործողների, Շզեմի մասին ի՞նչ կարծիք կունենա։ :))

GriFFin
31.08.2016, 00:08
ՉԷ ոնց-որ, բայց ուզում էի մի անգամ էլ քֆրտեի :Դ Կոմիքսն ա դս-ինը, ավելի կոնկրետ վերտիգոյինը:
Կոմիքսը գիտեմ։ Ես էլ զարմացա :))

Freeman
31.08.2016, 00:13
Մի տեղ քոմենթ կարդացի, ինչ որ անկապ կինոքննադատի անունից։ Ասում ա՝ կա 2 աշխարհ՝ մագիայի ու սուպերհերոսների։ Մի կինոյում, որտեղ էդ երկուսը կան մոտալուտ ժամանակներում կործանում ա սպասվում։ Տենաս Doctor Strange-ի կամ ԴՍ-ի մագիյա օգտագործողների, Շզեմի մասին ի՞նչ կարծիք կունենա։ :))

Ոնց չեմ սիրում տենց սահմանափակ մտածողություն ունեցողների:
Հեն ա թող միանգամից սաղ կոմիքսների համար կանոններ հորինեին, սաղ էդ կանոններով գրեին ու մենք կունենայինք մի կոմիքս :Դ տարբեր վերնագրերով:

GriFFin
31.08.2016, 00:14
Ոնց չեմ սիրում տենց սահմանափակ մտածողություն ունեցողների:
Հեն ա թող միանգամից սաղ կոմիքսների համար կանոններ հորինեին, սաղ էդ կանոններով գրեին ու մենք կունենայինք մի կոմիքս :Դ տարբեր վերնագրերով:
Sten Lee-ն ինքնասպան կլիներ :))

Յոհաննես
03.09.2016, 22:01
Լոբստերը նայեք: 2015-ի էդքան անուն հանած կինոներ կային, բայց ոչ մեկը Լոբստերի ճկույթը չարժեն: Էրեկ եմ նայել ու մինչև հիմա տպավորության տակ եմ:

Հենց նոր նայեցի:Եզակի ֆիլմերից է,որ առաջին պահից մինչև վերջին պահը վայելել եմ:Շնորհակալություն

StrangeLittleGirl
05.09.2016, 13:30
Հենց նոր նայեցի:Եզակի ֆիլմերից է,որ առաջին պահից մինչև վերջին պահը վայելել եմ:Շնորհակալություն

Խնդրեմ :)) Ընտիրագույն կինո ա է:

Յոհաննես
05.09.2016, 22:01
Խնդրեմ :)) Ընտիրագույն կինո ա է:

Stoker,Den brysomme mannen-էս երկու ֆիլմերն էլ,իմ կողմից :)) ահագին նման մթնոլորտ ունեցող ֆիլմեր են :))

StrangeLittleGirl
05.09.2016, 22:03
Stoker,Den brysomme mannen-էս երկու ֆիլմերն էլ,իմ կողմից :)) ահագին նման մթնոլորտ ունեցող ֆիլմեր են :))
Stoker-ը տեսել եմ, մյուսը կնայեմ ;-)

Sendt fra min E5823 med Tapatalk

Արշակ
05.09.2016, 23:54
Լոբստերը նայեք: 2015-ի էդքան անուն հանած կինոներ կային, բայց ոչ մեկը Լոբստերի ճկույթը չարժեն: Էրեկ եմ նայել ու մինչև հիմա տպավորության տակ եմ:
Հաստատում եմ, թույն կինո ա, ես էլ եմ ահագին տպավորության տակ մնացել։ Իսկ նայելու ընթացքում, կինոյի սկզբից մինչև վերջ wtf վիճակ էր մոտս :))

Լեո
06.09.2016, 18:16
Հաստատում եմ, թույն կինո ա, ես էլ եմ ահագին տպավորության տակ մնացել։ Իսկ նայելու ընթացքում, կինոյի սկզբից մինչև վերջ wtf վիճակ էր մոտս :))

Ես մի ժամից մի քիչ էլ ավել նայեցի, մոտս նենց WTF WTF WTF վիճակ էր, որ քունս տարավ, անջատեցի... :|

Փաստորեն ասում եք՝ լա՞վ կինո ա :o

Գնամ շարունակությունն էլ նայեմ :)

Արշակ
06.09.2016, 18:32
Ես մի ժամից մի քիչ էլ ավել նայեցի, մոտս նենց WTF WTF WTF վիճակ էր, որ քունս տարավ, անջատեցի... :|

Փաստորեն ասում եք՝ լա՞վ կինո ա :o

Գնամ շարունակությունն էլ նայեմ :)
դե եսիմ, կինոյի սկզբից մինչև վերջին վայրկյանը քանի գնում WTF–ի ամպլիտուդը մեծանում ա նույն ոճով, նենց որ շատ ուրիշ բան մի սպասի, ուղղակի արդյունքում ավելի հասկանալի ա դառնում, թե ի վերջո ինչ էր ուզում ցույց տալ ռեժիսորը։

Լեո
06.09.2016, 23:33

Նայեցի, ու հիմա զգացողություններս մի ուրիշ տիեզերքում են :love

WTF WTF WTF WTF WTF WTF WTF WTF WTF WTF :angry:angry :angry :angry

Հետ տվեեեեեք իմ վատնած ժամանակը :aaa

Smokie
12.09.2016, 13:34
Ձեր լուրջ-լուրջ կինոները թողած էլի վերադարձել եմ մանկություն:)) :oy

Հայդին:love
https://upload.wikimedia.org/wikipedia/en/1/11/Heidi_VHS_cover_artwork.png

Հիշում եմ` "Հայրենիք"ով էին ժամանակին ցույց տալիս: Հետաքրքիր ա, ֆիլմն ինչքանո՞վ ա համապատասխանում գրքին: Օրինակ` պապի պատմությունը կա՞ վերջինումս: Շատ մուլտեր ու ֆիլմեր են նկարահանվել էս հեքիաթի հիման վրա: Ես ֆիլմից առաջ 1983թ-ի մուլտն եմ տեսել, որը կփորձեմ գտնել ինետում:
Էս կինոյում բոլորը հրաշալի են խաղում ու համարյա բոլոր կերպարների բարության ու ժպտերեսության վրա մեղմ ասած հիացա::roll Անգամ եկեղեցու պահակի էպիզոդիկ դերը ու իր արած լավությունը մեծ արժեք ա տալիս ողջ ֆիլմին::aha
Վերջերում էլ էնպես էի հուզվում, որ մի թեթև լացեցի, ինչի համար ուրախ եմ::))

Չեմ էլ հիշում Օմօյիցս բացի էլ ո՞ր թեմայում եմ վերջին անգամ նմանատիպ գրառում արել::oy

Յոհաննես
13.09.2016, 23:54
մի հատ կինո խորհուրդ տվեք էլի,որ նկարահանված լինի 2004-ից հետո,գործողությունները արագ զարգանան,թույն երաժշտություն լինի մեջը ու ամենակարևորը էմոցիաներ հաղորդի

Աթեիստ
13.09.2016, 23:55
Kingsman ։)

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Յոհաննես
14.09.2016, 00:00
Kingsman ։)

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Շնորհակալ եմ,բայց Մոռացա նշել,որ մարտաֆիլմ,կրիմինալ ու Կոմեդիա չլինի :Ճ ոչ էլ արկածային

StrangeLittleGirl
14.09.2016, 00:01
Շնորհակալ եմ,բայց Մոռացա նշել,որ մարտաֆիլմ,կրիմինալ ու Կոմեդիա չլինի :Ճ ոչ էլ արկածային
Before Midnight, բայց նախորդերն ւլ նայի

Sendt fra min E5823 med Tapatalk

Յոհաննես
14.09.2016, 01:57
Before Midnight, բայց նախորդերն ւլ նայի

Sendt fra min E5823 med Tapatalk

Գրողը տանի ու խի՞ ես մելոդրաման էլ չնշեցի...
Before Sunrise-ը նայեցի:Ստացածս էմոցիաներից պերեդոզի մեջ ընկա ու էնքան խառն են հիմա մտքերս:Հենց եռապատումը ավարտեմ ակումբում կգրեմ էդ մասին,բայց մի տեսակ վախենում եմ,որ էս ներկայիս էմոցիաները կկորեն էդ ընթացքում:
Շնորհակալություն

StrangeLittleGirl
14.09.2016, 12:12

Գրի էդ պերեդոզի մասին, որտև մյուս երկու մասերը լրիվ ուրիշ տեսակի էմոցիաներ են արթնացնում: Իմ ամենասիրածը Before Midnight-ն ա:

StrangeLittleGirl
23.09.2016, 18:48
Ով ցանցառ կինոյի հավես ունի, Ֆրենսիս Հան նայեք

https://www.youtube.com/watch?v=YBn5dgXFMis

Յոհաննես
01.10.2016, 23:44
Captain Fantastic,հա-հա,հենց հիմա միացրեք ու նայեք

anslov
30.10.2016, 07:12
Կորեացիների հերթական գլուխգործոցը

"The Tiger: An Old Hunter's Tale"

https://www.youtube.com/watch?v=Z97bJPv1TDQ

anslov
04.12.2016, 22:14
Խորհուրդ եմ տալիս ուշադիր դիտել այս ֆիլմը:
Սա նաև մեր 90 ականներին կռված մարդկանց մասին է:
Շատ ռեալ են պատկերել ու հիանալի նկարագրել ամեն ինչ:

http://www.imdb.com/title/tt0283509/

https://www.youtube.com/watch?v=Ypsnv50Af_I

Ռուֆուս
16.12.2016, 15:09
Լոբստերը նայեք: 2015-ի էդքան անուն հանած կինոներ կային, բայց ոչ մեկը Լոբստերի ճկույթը չարժեն: Էրեկ եմ նայել ու մինչև հիմա տպավորության տակ եմ:

Ախմախագույն կինո ա, սրա վրա ժամանակ ծախսելու տեղը խորհուրդ կտամ նույն ռեժիսորի Dogtooth-ը նայել: Lobster-ը ոնց որ Dogtooth-ի recycle է արված անորակ տարբերակը լիներ:

anslov
27.12.2016, 07:49
"bridge of spies"
Լավ է նկարահանված - Դուրս եկավ:

Chilly
27.12.2016, 09:49
The Girl with All the Gifts (https://www.google.com/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=1&cad=rja&uact=8&ved=0ahUKEwievcGe1pPRAhXddlAKHZDNDA0QFggbMAA&url=http%3A%2F%2Fwww.imdb.com%2Ftitle%2Ftt4547056%2F&usg=AFQjCNGby6UE1PfZsj3u-x27xGiPf7v8vQ&sig2=Bv-bsPWGihEEIJAr5FpXcQ) մի հրաշք :)http://www.gstatic.com/tv/thumb/movieposters/13239522/p13239522_p_v8_aa.jpg

_Հրաչ_
07.01.2017, 22:38
Ֆանտաստիկայի ժանրի սիրահարներին խորհուրդ եմ տալիս դիտել:

https://my-hit.org/storage/1298923_500x800x250.jpg

Հայկօ
08.01.2017, 01:31
Ֆանտաստիկայի ժանրի սիրահարներին խորհուրդ եմ տալիս դիտել:

Օ, ես էլ նոր բան էի փնտրում: Նայեմ:

Har-am
10.01.2017, 00:14
American history X դրամայի սիրահարների համար

https://www.youtube.com/watch?v=JsPW6Fj3BUI

Տրիբուն
14.01.2017, 21:07
Rogue One -ը նայող եղել ա ?

Ներսես_AM
14.01.2017, 22:51
Rogue One -ը նայող եղել ա ?
Նայել եմ։ Գնահատում եմ 3/10։ Մինչև նայելը չէի կարդացել ընդհարապես ինչի մասին ա։ Տենց նայում եմ իբր էպիզոդ 8։ Կինոն նայում պրծնում եմ «էս ի՞նչ էր» դեմքով գալիս տուն, նոր պարզում որ էս էպիզոդ համար 3.5-ն էր ոչ թե 8-ը

Տրիբուն
15.01.2017, 19:10

Իսկ ինձ դուր ա էկել։ Ու սենց բաները պետք ա գլխանց իմանաս ինչ ես նայում, նոր գնաս նայելու։ Իսկ դու ափաշքյարա ես գնացել։ Ստեղից էլ երևի հիասթափությունդ ա։

StrangeLittleGirl
15.01.2017, 19:12
Rogue One -ը նայող եղել ա ?

Նայել եմ: Որոշակի իմաստով ինձ էլ ա դուր էկել, բայց չափից դուրս շատ էր կոմպյուտերիզացված, էն որ նայում ես դերասանին, զռռում ա, որ ինքը չի, իրա թվային տարբերակն ա: Ու պլյուս էքշընը չափից դուրս շատ էր:

Ներսես_AM
16.01.2017, 04:54
Իսկ ինձ դուր ա էկել։ Ու սենց բաները պետք ա գլխանց իմանաս ինչ ես նայում, նոր գնաս նայելու։ Իսկ դու ափաշքյարա ես գնացել։ Ստեղից էլ երևի հիասթափությունդ ա։
Դե ափաշքյարա գնացի որտև անցած տարի երբ 7ը հանեցի. ասում էին որ էպիզոդ 7,8,9 են նկարելու։ Ու իբր էս տարի պիտի 8 լիներ։ Բայց պարզվեց սարքելու էն հերթական սերիալը քանի կարանք փող աշխատենք սկզբունքով։ Իրականքում ինքը շատ լավ էր նկարած, բան չունեմ ասելու։ Ու նույնիսկ կարամ ասեմ ցույց էր տալիս թե ինչքան կորսված հնարավորություն ա եղել 1-3 էպիզոդների ժամանակ։ Ինչ գժական կարող էին հանեին։ Բայց ինչ եղել-եղել ա 1-3 էպիզոդներն արդեն նկարվել են ու Լյուկի ու Անակինի պատմությունը ամբողջացել ա։

Հեսա սփոյլելու եմ, ով չի նայել բայց պատրաստվում ա նայել անցեք առաջ։

Ու երբ որ էս վերևի կոնտեքստում ես նայում էս վերջի կինոն ստացվում ա ոնց որ մի հատ խորթ երեխա։ Ամբողջ պատմության մեջ ինքը 3ի ու 4ի արանքն ա ընկնում։ Բայց ընդհանուր պատմությանը միայն մի բանով ա կապված թե ոնց են իմանում որ պիտի Death starի կենտրոնը ցխեն։ Մնացած ամեն ինչը ոչ մի կապ չունեն հին սյուժեի գծի հետ։ Էս նույն կարգի ա առաջին էպիզոդը։ Սաղ հերոսները մեռնում են որ ոչ մի հետք չթողնեն։ Ընդհանուր պատմության գծի մեջ էլ ոչ մի էական բան չի ավելանում։ Առանձին վերցրած հա շատ լավ նկարած կինո ա։ Բայց ոչ մի նոր իդեա չկար մեջը։ Ինչ աշխարհ յոթանասուն թվականներին Լուկասը ստեղծել ա դրել կինո են հանել ու խուրդում են։

Տրիբուն
16.01.2017, 22:32
Դե ափաշքյարա գնացի որտև անցած տարի երբ 7ը հանեցի. ասում էին որ էպիզոդ 7,8,9 են նկարելու։ Ու իբր էս տարի պիտի 8 լիներ։ Բայց պարզվեց սարքելու էն հերթական սերիալը քանի կարանք փող աշխատենք սկզբունքով։ Իրականքում ինքը շատ լավ էր նկարած, բան չունեմ ասելու։ Ու նույնիսկ կարամ ասեմ ցույց էր տալիս թե ինչքան կորսված հնարավորություն ա եղել 1-3 էպիզոդների ժամանակ։ Ինչ գժական կարող էին հանեին։ Բայց ինչ եղել-եղել ա 1-3 էպիզոդներն արդեն նկարվել են ու Լյուկի ու Անակինի պատմությունը ամբողջացել ա։

Star Wars-ը Տառանտինոյի կինոյա դառել. 4-5-6-1-2-3-7-3.5-8 :D

Frank
20.01.2017, 19:28
<<Дежавю>> խորհուրդ չեմ տալիս նայել :D Ժանր՝ թրիլլեր, ֆանտաստիկա
https://www.youtube.com/watch?v=icl7vsDT_ZE

Հայկօ
21.01.2017, 02:24
Frank ջան, թեման խորհուրդ տալու համար է, ոչ թե խորհուրդ չտալու ;): Մյուս բոլոր նմանատիպ գրառումները կջնջվեն:

enna
21.01.2017, 04:07
The Young and Prodigious T.S. Spivet

http://i.imgur.com/SIeqV4S.jpg

Շինարար
21.01.2017, 04:30
The Young and Prodigious T.S. Spivet

http://i.imgur.com/SIeqV4S.jpg

էս ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել ենք՝ ընդ որում Ժընեի ու Լարսենի հանդիպումը ուսանողների հետ եղավ նաև, Ժընեի ֆիլմերի փառատոնի շրջանակում, որ կազմակերպման մեջ շատ ակտիվ դեր եմ ունեցել, վերջում էլ գնացինք ընթրելու հեղինակի ու ռեժիսորի ու կազմակերպիչների թիմի հետ: Հետո էլ առիթից օգտվեցինք՝ Լարսենի հետ կապի, ու մի հատ էլ գործընկերոջս հետ առանձին վորքշոփ կազմակերպեցինք, որտեղ Լարսենը պատմում էր, թե ոնց ա գրել գիրքը: Իր մագիստորսական թեզն ա: Էս էլ իվենթի էջը՝ https://www.facebook.com/events/180520625615916/

Ժընեն իմ ռեժիսորը չի, բայդ դե հավես էր:

Freeman
22.01.2017, 10:57
Frank ջան, թեման խորհուրդ տալու համար է, ոչ թե խորհուրդ չտալու ;): Մյուս բոլոր նմանատիպ գրառումները կջնջվեն:

Ընդ որում խորհուրդ չտալու (https://www.akumb.am/showthread.php/53250-%D4%B1%D5%B5%D5%BD-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80-%D5%B9%D5%AB-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%AC) թեմա էլ կա։

Մուշու
22.01.2017, 13:21
<<Дежавю>> խորհուրդ չեմ տալիս նայել :D Ժանր՝ թրիլլեր, ֆանտաստիկա
https://www.youtube.com/watch?v=icl7vsDT_ZE

Իսկ ես կնայեմ, ինձ թրեյլերը դուր եկավ:

_Հրաչ_
22.01.2017, 15:25
Իսկ ես կնայեմ, ինձ թրեյլերը դուր եկավ:

Ես նայել եմ, վատ կինո չի, երևի Frank-ն իր նախընտրած ժանրի կինո չի ընտրել՝ «Դեժա վյու»-ն նայելով: :)

Վահե-91
22.01.2017, 16:38
Ես նայել եմ, վատ կինո չի, երևի Frank-ն իր նախընտրած ժանրի կինո չի ընտրել՝ «Դեժա վյու»-ն նայելով: :)
ինձ թվում ա սարկազմ էր, ինքը խորհուրդ ա տալիս նայել

_Հրաչ_
22.01.2017, 22:31
ինձ թվում ա սարկազմ էր, ինքը խորհուրդ ա տալիս նայել

Հույս ունեմ: )

Frank
24.01.2017, 21:50
ինձ թվում ա սարկազմ էր, ինքը խորհուրդ ա տալիս նայել

ճիշտ ա :D

Անվերնագիր
29.01.2017, 13:16
Վատը չէր

http://cdn.wegotthiscovered.com/wp-content/uploads/2016/07/captain_fantastic_ver2_xlg.jpg

StrangeLittleGirl
29.01.2017, 20:04
Թոնի Էրդմանը նայեք :))
Ռիվյուները մի քիչ չափազանցված են, բայց շատ լավ կինո ա:

https://www.youtube.com/watch?v=j0uwi5EPnpA

Անվերնագիր
04.02.2017, 17:31
Ուժեղ գործ ա

http://forumcinemaslv.blob.core.windows.net/1012/Event_8325/landscape_large/arrival_670.jpg

anslov
05.02.2017, 09:14
"Calvary"

Տպավորիչ ֆիլմ է:

https://www.youtube.com/watch?v=0Gjo_l0quB8

Մուշու
05.02.2017, 11:00
Երկու շատ գեղեցիկ ֆիլմ, որտեղ նկրագրվում է պայքար ռասիզմի ու սեքսիզմի դեմ: Երկու ֆիլմերն էլ հիացմունքով եմ նայել:

Прислуга/The Help (https://www.kinopoisk.ru/film/470553/)

«Большие перемены начинаются с малого»

https://st.kp.yandex.net/images/film_big/470553.jpg

Скрытые фигуры/Hidden Figures (https://www.kinopoisk.ru/film/966036/)

«У гениальности нет расы. У силы нет пола. У мужества нет границ»

https://st.kp.yandex.net/images/film_big/966036.jpg

Ծլնգ
06.02.2017, 01:43
Այսօր ակումբը լրիվ սա է հիշացնում․

https://images-na.ssl-images-amazon.com/images/M/MV5BNDg2NzM2NzIwNF5BMl5BanBnXkFtZTcwODE2ODc1Mg@@._V1_SY1000_CR0,0,676,1000_AL_.jpg

Չեք փոշմանի․․․

StrangeLittleGirl
06.02.2017, 01:45
The Help-ը շատ ախմախ, պրիմիտիվ կինո ա, մաքուր հոլիվուդյան. գծային, մի հիմնական մեսիջով, որը ոչ թե ցույց ա տալիս, այլ մեխում գլխիդ մեջ։

Մուշու
07.02.2017, 00:22
Այսօր ակումբը լրիվ սա է հիշացնում․

https://images-na.ssl-images-amazon.com/images/M/MV5BNDg2NzM2NzIwNF5BMl5BanBnXkFtZTcwODE2ODc1Mg@@._V1_SY1000_CR0,0,676,1000_AL_.jpg

Չեք փոշմանի․․․

Շատ լավն ա

boooooooom
09.02.2017, 02:09
"Վագրի թեորիա" 2016թ: Լավ կինո էր: Վաղը կնոջս կնայացնեմ, որ իմանա գլխի գալիքը, եթե սենց շարունակի...
http://kinozal.co/_ld/118/03421030.jpg

StrangeLittleGirl
09.02.2017, 03:15
Ուժեղ գործ ա

http://forumcinemaslv.blob.core.windows.net/1012/Event_8325/landscape_large/arrival_670.jpg
Նայեցի: Դեբիլ ֆիլմ

Sendt fra min E5823 med Tapatalk

Բարեկամ
09.02.2017, 03:44
Նայեցի: Դեբիլ ֆիլմ

Sendt fra min E5823 med Tapatalk

Բա ինչ էիր սպասում, տրիվիալ հեպպիէնդից բացի:

StrangeLittleGirl
09.02.2017, 11:42
Բա ինչ էիր սպասում, տրիվիալ հեպպիէնդից բացի:
Եսի՞մ: Նենց հիացական կարծիքներ էի լսել: Հոլիվուդյան դեբիլ բան:

Sendt fra min E5823 med Tapatalk

Յոհաննես
09.02.2017, 18:53
Էս վերջի խորհուրդ տված ֆիլմերի մասին մի երկու բան ասեմ.
Deja Vu-հենց էս կինոյի անունը լսում եմ,2 ժամիս մասին եմ մտածում,որ անվերադարձ կորցրեցի
Capitan Fantastic-էս ես էլ եմ խորհուրդ տվել,վստահաբար կարամ ասեմ,որ 2016-ի Թոփ 5 ֆիլմերից է
Arrival-SLG-ը սաղ ասեց ավելացնելու բան չկա
Hidden Figures-թեթևի մեջ,շոշափվող թեմաները արդեական են,բայց որպես ֆիլմ,հմմմ 6/10
Exam-դե հա մի անգամ կարելի է նայել,բայց առանձնապես մեծ սպասելիքներ չունենաք
Քանի եկել եմ,մի հատ ֆիլմ էլ ես խորհուրդ տամ.
Nocturnal Animals-2016-ի ու ընդհանրապես վերջին մի քանի տարիների ամենաթույն գործն է,անպայման նայեք,մի հատ էլ թեմա բացեք քննարկենք

Բարեկամ
09.02.2017, 19:39
Քանի եկել եմ,մի հատ ֆիլմ էլ ես խորհուրդ տամ.
Nocturnal Animals-2016-ի ու ընդհանրապես վերջին մի քանի տարիների ամենաթույն գործն է,անպայման նայեք,մի հատ էլ թեմա բացեք քննարկենք

Ես նայել եմ ու հիացած չեմ, այնքան որ նույնիսկ չեմ ալարել, գրել եմ թե ինչու (http://urish.livejournal.com/291808.html)։ Եթե թեմա բացվի, կտեղափոխեմ այնտեղ։

Աթեիստ
09.02.2017, 19:46
Ես նայել եմ ու հիացած չեմ, այնքան որ նույնիսկ չեմ ալարել, գրել եմ թե ինչու (http://urish.livejournal.com/291808.html)։ Եթե թեմա բացվի, կտեղափոխեմ այնտեղ։

Կարդացի, ոնց որ լրիվ ուրիշ ֆիլմի մասին լիներ։
Այսինքն սյուժեն իրանն ա, իսկ ասելիքը՝ հըը։

Sent from my P8000 using Tapatalk

Բարեկամ
09.02.2017, 19:50
Կարդացի, ոնց որ լրիվ ուրիշ ֆիլմի մասին լիներ։
Այսինքն սյուժեն իրանն ա, իսկ ասելիքը՝ հըը։

Ընդհանրապես, արվեստի գործերի մեջ, իսկ ֆիլմերը ես էդպիսին եմ տեսնում, ես առաջին հերթին փնտրում եմ, թե ինչ են ոգեշնչում։
Էս ֆիլմը ինձ ոչ մի լավ բան չոգեշնչեց, բացի զզվանքից։

Իսկ դու ի՞նչ ասելիք ես տեսել։

Յոհաննես
09.02.2017, 20:19
Ես նայել եմ ու հիացած չեմ, այնքան որ նույնիսկ չեմ ալարել, գրել եմ թե ինչու (http://urish.livejournal.com/291808.html)։ Եթե թեմա բացվի, կտեղափոխեմ այնտեղ։

Չհասկացա կինոն պատմելու իմաստը,բայց էդ հեչ,էս լավ առիթ էր Կինոյի բաժնում քո գրառումները չկարդալու համար։

StrangeLittleGirl
09.02.2017, 20:21
Չհասկացա կինոն պատմելու իմաստը,բայց էդ հեչ,էս լավ առիթ էր Կինոյի բաժնում քո գրառումները չկարդալու համար։

Էս ջահել սերունդը բլոգ պահելու իմաստն էլ չի հասկանա :beee

Յոհաննես
09.02.2017, 20:25
Էս ջահել սերունդը բլոգ պահելու իմաստն էլ չի հասկանա :beee

Ինձնից ի՞նչ ջահել :(

Անվերնագիր
09.02.2017, 20:49
Նայեցի: Դեբիլ ֆիլմ

Sendt fra min E5823 med Tapatalk

http://www.reactiongifs.com/wp-content/uploads/2013/09/leaving-now.gif

մարիօ
09.02.2017, 20:55
Nocturnal Animals-2016-ի ու ընդհանրապես վերջին մի քանի տարիների ամենաթույն գործն է,անպայման նայեք,մի հատ էլ թեմա բացեք քննարկենք

Էս կինոսանտայի կինոներից մեկն ա, կքննարկվի ընթացքում։

Անվերնագիր
09.02.2017, 21:13
Անկախատեսելի սկիզբ:Անկանխատեսելի ընթացք: Անկանխատեսելի ավարտ:
Երբևէ փորձել ե՞ս պատկերացնել՝ թե ի՞նչի են ընդունակ Վիետնամցի ուզբեկները: Դժվար
Must-Watch-ի շարքերում գրեթե միշտ առաջին հորիզոնական: Դու պատրաստ ե՞ս: Չեմ կարծում: Այնուամենայնիվ
http://www.kinomania.ru/images/soundtracks/414.jpg

Հ․Գ․ Ինչքա՜ն սյուրռեալիզմ կա Ռեմբոյ դանակի (https://www.youtube.com/watch?v=UJKMkK_bwH0)մեջ

Աթեիստ
09.02.2017, 21:40
Էս կինոսանտայի կինոներից մեկն ա, կքննարկվի ընթացքում։

Ես ու Վերան նայել ենք, մեզ չտաս ։)

Յոհաննես
09.02.2017, 21:45
Ես ու Վերան նայել ենք, մեզ չտաս ։)

+1 ։))

insider
09.02.2017, 21:57
***
թեման խառնել էի, հարցիս պատասխանն էլ էնդեղ կար

Հայկօ
09.02.2017, 21:59
Առաջարկում եմ Կինոսանտայի քննարկումները տեղափոխել Կինոսանտայի թեմա:

Բարեկամ
10.02.2017, 00:21
Չհասկացա կինոն պատմելու իմաստը,բայց էդ հեչ,էս լավ առիթ էր Կինոյի բաժնում քո գրառումները չկարդալու համար։

Դե լավ, մոռացել էի գրեմ, որ սպոյլեր կա։

Quyr Qery
10.02.2017, 07:22
Նայեցի: Դեբիլ ֆիլմ

Sendt fra min E5823 med Tapatalk

Դեբիլ կինո, չեմ հասկանում ինչով են հիանում էս կինոյի, Արտակի ու Վեռայի հետ նայեցինք, Արտը հավանել ա, ու լիքը կինոյից հասկացող մարդիկ են հավանել, բայց չեմ հասկանում ինչը, տուֆտա հոլիվուդյան բան չասող սցենար, ու մեկ էլ չեմ հասկանում Էմի Ադամսի մոդա ընկնելը, անէմոցիա, անիմաստ աղջիկ է:

Մուշու
10.02.2017, 08:47
Ես ու Վերան նայել ենք, մեզ չտաս ։)
Ես էլ, բայց դե

StrangeLittleGirl
10.02.2017, 14:12
Դեբիլ կինո, չեմ հասկանում ինչով են հիանում էս կինոյի, Արտակի ու Վեռայի հետ նայեցինք, Արտը հավանել ա, ու լիքը կինոյից հասկացող մարդիկ են հավանել, բայց չեմ հասկանում ինչը, տուֆտա հոլիվուդյան բան չասող սցենար, ու մեկ էլ չեմ հասկանում Էմի Ադամսի մոդա ընկնելը, անէմոցիա, անիմաստ աղջիկ է:
Ինձ հետ ապրող կինոյից մեղմ ասած լավ հասկացող մարդուն էլ դուր չի էկել, արխային :))
Բայց դե հասկանում եմ «կինոյից հասկացողներին» ինչու ա դուր էկել: Լիքը ֆինտուֆլուշկա էֆեկտներ, այլմոլորակայինների ոչ ստանդարտ ներկայացում, միագիծ պատմություն (ինչքան էլ մեջը փորձեին շրջանաձևության հետ խաղալ): Ուղղակի տարբեր մարդիկ տարբեր սպասելիքներով են կինո նայում: Ինձ համար շատ կարևոր ա պատմությունն ու դերասանական խաղը: Էս երկուսից ոչ մեկը չկար էս ֆիլմում, բայց վիզուալ էֆեկտների սիրահարները հաստատ օրգազմ ապրեցին ֆիլմը նայելով:

Ռուֆուս
10.02.2017, 14:18
Սյուժեն չափազանց ձանձրալի էր, ինձ ոչ էլ վիզուալ էֆեկտներն էին դուր եկել: Վիզուալ էֆեկտները լավն էին ասենք Gravity-ում, բայց ստեղ ոնց որ Prometheus-ի, Interstellar-ի ու մնացածների վիզուալ էֆեկտների recycling-ը լիներ:

Տրիբուն
10.02.2017, 14:43
Բայց դե հասկանում եմ «կինոյից հասկացողներին» ինչու ա դուր էկել...

Լսի, այ վիկինգ, յանի ինչի՞ ես չակերտների մեջ գրել :D Մենք կարող ա բարձրաճաշակ դանիացի չենք, բայց կինոսիրող ու կինոդիտող ենք, տակ չտո, խնդրում եմ չվիրավորել :nono

Ու ոչ մեկը չի ասել, որ եսիմինչ մի հրաշք կիոն էր, գլուխգործոց էր։ Ես օրինակ երկրորդ անգամ չեմ նայի էս կինոն, կարող ա նույնիսկ մոռանամ էլ շուտով, թե ինչի մասին էր։ Բայց հաստատ տենց քացով դեբիլ կինո չի, ոնց որ դու ես ներկայացնում։

StrangeLittleGirl
10.02.2017, 14:44

Քացով դեբիլ կինո ա: Այ Տրիբուն, կինոն հավանածներին հասկանալու փորձ արեցի, էն էլ ասում ես:

Արէա
10.02.2017, 15:02
Հանեք ամբողջ ֆիլմի ընթացքում աջ ու ձախից խցկվող մահացող երեխային, հանեք դեբիլ, անհամբեր, ղժղժան զինվորականներին, հանեք բարի ամերիկա չար ռուսաստան-չինաստանը, հանեք ապագա-ներկա-անցյալ պարադոքսալ ոչ գիտական կապերը, ավելացրեք արտերկրյա բանականության լեզուն հասկանալու ընթացիկ նկարագրություններ-բացատրություններ, կստացվի նորմալ ֆիլմ։ Էս ամեն ինչը նորից հետ բերեք, կստացվի էլի նույն դեբիլ ֆիլմը։

StrangeLittleGirl
10.02.2017, 16:00

Ուղղակի պրոբլեմն էն ա, որ էդ սաղ հանելուց հետո տակը բան չի մնա :)) Իսկ էդ լեզուն հասկանալու ընթացիկ նկարագրություններն էլ էին բավական հակագիտական։

Հայկօ
10.02.2017, 16:12
Իսկ էդ լեզուն հասկանալու ընթացիկ նկարագրություններն էլ էին բավական հակագիտական։

Համարյա ոչ մի բացատրություն էլ չկար: Ինձ կինոյի մեջ դուր ա եկել «փափուկ»՝ առանց ավելորդ կռիվ-կոտորածների ու կլիշեների սայ-ֆայ ստեղծելու փորձը: Ու ամենաշատը դուր ա եկել կինոյում (կարծեմ) առաջին անգամ որպես առանցքային բարձրացվող թեման՝ «լավ, ասենք եկան, բա ո՞նց ենք իրար հասկանալու»: Այ էդ միտքն իսկականից լավն ա: Մնացած ամեն ինչ վատն էր: Էդքան սպասում էի էս կինոյին, բայց չկարողացա նույնիսկ նորմալ հետաքրքրությամբ նայել:

Տրիբուն
10.02.2017, 18:50

Ապեր, ոնց որ ռուսն ա ասում measure your expectations :D Իդեալական կինո, որ սաղ սպասելիքներդ արդարացնի, հատկապես 2010-ից հետոյվա բլոքբասթերներում, չկա։ Էն առաջին մի քանի նախադասությունդ հերիք ա, որ կինոն համարես մասնակիորեն հաջողված, ինչ-որ տեղ նոր շունչ ու գաղափար ունեցող ֆիլմ։ Ֆիլմի մնացած մասը, որը քեզ ու լիքը մարդու դուր չի եկել, ժամանակը լցնելու համար ա, որ կինոն ծախվի։ Իսկ դուք, հատկապես Բյուրը, դրել կինոն ծամում եք, ոնց որ գեղարվեստական գլուխգործոց պիեսի վրա չհաջողված ներկայացում ա եղել։

StrangeLittleGirl
10.02.2017, 19:02

Բա որ ասում եմ՝ բլոքբասթեր չնայենք, ասում ես:

Հայկօ
10.02.2017, 19:06

Դե չէ, սպասումները իմ դեպքում երբեք կապ չունեն: Միտքը լավն էր, իրականացումը՝ վատը: Էդքան բան, ասում եմ էն, ինչ կա: Երկու ժամ ձգել չի ստացվել: Լավ նկարեին, լավ կինո կլիներ, վատ են նկարել, ասում եմ՝ վատ կինո ա:

Տրիբուն
10.02.2017, 19:07
Միտքը լավն էր, իրականացումը՝ վատը:

Սրա հետ համաձայն եմ։ Բայց դեբիլ կինո չասենք, էլի։

Հայկօ
10.02.2017, 19:16
Սրա հետ համաձայն եմ։ Բայց դեբիլ կինո չասենք, էլի։

Դեբիլ չեմ էլ ասում: Ուղղակի հաստատ 2016-ի լավագույն ֆանտաստիկան չէր, էլի, ոնց թմբկահարում էին: Նենց, կինո էր, էլի: Ափսոս, խոստումնալից էր երևում:

Տրիբուն
10.02.2017, 19:47
Բա որ ասում եմ՝ բլոքբասթեր չնայենք, ասում ես:

Ընգեր, ինչի՞ չնայենք։ Կրկնում եմ, Բյուր ջան, սաղ սպասալիքների հարց ա։ Ես արդեն քանի տարի ա կինո նայում եմ որպես ազատ ժամանց, գլուխս հանգստացնելու միջոց, զվարճանք։ Նատո ի բլոքբասթերի, էլի։

StrangeLittleGirl
10.02.2017, 19:52
Ընգեր, ինչի՞ չնայենք։ Կրկնում եմ, Բյուր ջան, սաղ սպասալիքների հարց ա։ Ես արդեն քանի տարի ա կինո նայում եմ որպես ազատ ժամանց, գլուխս հանգստացնելու միջոց, զվարճանք։ Նատո ի բլոքբասթերի, էլի։
Նենց չի, որ ես կինոներում կյանքի իմաստ եմ ման գալիս: Բայց բլոքբասթեր նայելն ինձ չի զվարճացնում, մտածում եմ՝ կյանքիցս երկու ժամ հավայի կորավ: Դրա համար ֆրանսիական ռոմանտիկ կոմեդիաներից լավ բան չկա:

LisBeth
10.02.2017, 23:58
Զարմանում եմ որ Nocturnal Animals-ի նման ֆիլմում մարդ ոգեշնչում ա ման գալիս։ Հետո միայն սնոբիզմ, վրեժ ու հատուցում տեսնելով, վստահաբար հայտնում ա ֆիլմի զզվելի լինելու մասին, այնինչ գլխավոր մեսիջից ահագին հեռու ա։ Սենց դեպքերում սովորաբար արժի անցնել կողքով ու բան չասել։ Բայց մի հարց կտամ, ինչո՞ւ էր գլխավոր հերոսը գրել այդ "հորինված" պատմությունը, եթե ինքը միշտ միայն իր մասին էր գրում։ Սա հենց նենց, մատծելու համար։

Յոհաննես
11.02.2017, 00:00

Ստորագրեցի բոլոր տառերի տակ

StrangeLittleGirl
18.02.2017, 13:40
Ընտիրագույն ֆիլմ: Ասում են՝ լավ ֆիլմերը պետք ա փնտրել Օսկարի լավագույն սցենար կատեգորիայում:

https://www.youtube.com/watch?v=6JnFaltqnAY

ivy
18.02.2017, 13:50
Վախ, Անետ Բենինգը, իրեն տեսնելն ամեն անգամ տոն ա :love
Հա, ֆիլմն էլ լավն ա երևում, կնայեմ։

StrangeLittleGirl
18.02.2017, 13:52
Վախ, Անետ Բենինգը, իրեն տեսնելն ամեն անգամ տոն ա :love
Հա, ֆիլմն էլ լավն ա երևում, կնայեմ։

Ընտիր ա խաղում: Ահավոր ափսոս ա, որ օսկարի ներկայացված չի:

ivy
18.02.2017, 13:54
Ընտիր ա խաղում: Ահավոր ափսոս ա, որ օսկարի ներկայացված չի:

Ինքը սովորաբար ընտիր ա բոլոր դերերում էլ. մի քանի անգամ ներկայացվել ա Օսկարի, բայց դեռ չի հասնում։

Յոհաննես
18.02.2017, 14:16
Ընտիր ա խաղում: Ահավոր ափսոս ա, որ օսկարի ներկայացված չի:

Էս տարվա Օսկարին նոմինացված լինելը նսեմացումա

StrangeLittleGirl
18.02.2017, 14:20
Էս տարվա Օսկարին նոմինացված լինելը նսեմացումա

Կա տենց բան :)) Անցյալն էլ, ի դեպ: Արդեն քանի դերասանի գտել եմ, որ զարմանում եմ՝ ինչու նոմինացված չի, ու հակառակը՝ բավական դեբիլ խաղի համար նոմինացվածներ ինչքան ասես:

anslov
20.02.2017, 05:09
John Wick: Chapter 2

Մեծագույն հաճույք ստացա, մանավանդ նկարահանման որակից- բարձրագույն մակարդակ:
Նայել միմիայն մեծ էկրաններին

Տրիբուն
21.02.2017, 11:58
John Wick: Chapter 2

Մեծագույն հաճույք ստացա, մանավանդ նկարահանման որակից- բարձրագույն մակարդակ:
Նայել միմիայն մեծ էկրաններին

Էս դեռ չեմ նայել, բայց առաջինը մի այլ կարգի անհաջող կինոյա։

StrangeLittleGirl
22.02.2017, 01:47
Ես նայել եմ ու հիացած չեմ, այնքան որ նույնիսկ չեմ ալարել, գրել եմ թե ինչու (http://urish.livejournal.com/291808.html)։ Եթե թեմա բացվի, կտեղափոխեմ այնտեղ։
Ես էլ նայեցի, հիացած չեմ։ Ռիվյուդ էլ կարդացի։ Որոշ բաներ չէի հասկացել, լուսավորեցիր դրանով։ Մի խոսքով, չեմ հասկանում՝ Յոհաննեսին էս ֆիլմի ինչն ա դուր էկել։ Լավ կլինի՝ լուսավորի մեզ, կարող ա ինչ-որ բան բաց ենք թողել։

Աթեիստ
22.02.2017, 02:23

Ինտերնետում արդեն լիքը բացատրություններ կան։
Ֆիլմը նայողները առաջին պահին համարում են, որ գիրքը գրվել ա վրեժ լուծելու համար։ Բայց իրականում դա պարզապես գիրք ա. ֆիլմում տղեն աղջկան ասում էր, որ գիրք գրելով փորձում ա դառնալ անմահ։

Իսկ թե էդ պատմության մեջ հերոսուհին ինչ ա տեսնում, ինչը ինչի հետ ա կապում, դա հեղինակի հետ կապ չունի, սաղ մենակ աղջկա ընկալման խնդիրներն են։
Ասենք որ գործի տեղը հանկարծ նկատում ա «revenge» նկարը։ Դա հա էլ ըտեղ ա եղել, բայց ինքը նկատում ա միայն գիրքը կարդալուց հետո։
Տղեն բաժանումից տարիներ անց գիրք ա գրում, ու դա ուղարկում ա նախկին կնոջը։
Կինը լիքը բաներ վերաիմաստավորում ա, հիշում ա, վերապրում ա, բայց դրանց հետ տղեն ոչ մի կապ չունի։
Աղջկան ԹՎՈւՄ ա, թե տղեն իրան ինչ որ բան ա ուզում ասի, հիշեցնի, բայց տենց բան չկա։
Դրա համար երբ ինքը զանգում, առաջարկում ա հանդիպել, տղեն թեև էդ պահին համաձայնում ա, բայց հետո իրա մեջ գցում բռնում ա, հասկանում ա, որ ինքը էդ մարդու հետ խոսելու ոչ մի բան էլ չունի, գնալն էլ իմաստ չունի։

Գիրքը կարդալու ընթացքում հերոսուհին կնոջ ու դստեր դերում տեսնում ա իրան, ու իրա դստերը, որը գրքի հեղինակի հետ բացարձակ ոչ մի կապ չունի։ Էդ էլ լրիվ իրա ֆանտազիաներն են։

Բայց ֆիլմը շատ լավն ա, մանավանդ հանցագործները։ Շատ լավ լարվածություն են ապահովում։

StrangeLittleGirl
22.02.2017, 02:54

Արտ, ես էն կարծիքին չեմ, որ կնոջ ֆանտազիաներն ա սաղ: Նախ մենակ էն փաստը, որ առաջինը ուզում ա կինը կարդա, արդեն խոսում ա էն մասին, որ էդ մարդը կնոջը մեղմ ասած չի մոռացել: Հետո, գրքի միջոցով ցույց ա տալիս, թե ինչ տառապանքի միջով ա անցել:

Sendt fra min E5823 med Tapatalk

Բարեկամ
22.02.2017, 03:44

Բյուր, այո։

Աթեիստ ջան, կարծիքիդ հետ բոլորովին համաձայն չեմ։ Ոչ միայն կնոջ ֆանտազիաները չեն, այլև տղան իր գիրքը հենց նստել ու գրել էր կնոջ համար․ եթե հիշում ես, մի տեղ կինն ասում ա, որ տղան, երբ դեռ ամուսինն էր, հաճախ էր կնոջ ասում, որ դու գիշերային կենդանի ես։ Իսկ դու էնպես ես ներկայացրել, որ էդ տղեն ոչ մի բանի հետ կապ չունի, ու իր համար մեկ ա։
Ոչ միայն մեկ չի, այլև հատուկ այդ գիրքը գրել էր /այդքան տարիներ կենտրոնացրել էր իր կյանքը դրա վրա/ նրա համար, որ
1. Ապացուցի կնոջը, որ ինքը, որպես գրող, իրենից արժեք ա ներկայացնում /կնոջ հավատը սասանվել էր, նա հետզհետե սկսել էր փոխել իր կարծիքը, եթե ուշադիր ես եղել հետամուսնական ընթացքին/։ Իրեն, եթե հիշում ես մինչ-ամուսնական և ամուսնական դրվագները, ամենից կարևորն էր, որ կինը գնահատի իր տաղանդը․ ռեքըգնիշն, այսպես ասած, հետո նոր մնացածը։
2. Վրեժ լուծի դավաճանության համար, որի մեջ իրեն, առաջին հերթին, խոցում ա կրկին իրեն՝ որպես արժեք չընդունելը, այն ինչ աղջկա մայրն էր մշտապես անում և ներշնչում աղջկան։ Դեռ քանի տեղ էլ ակնարկեց, որ դու, այնուամենայնիվ, մորդ ես նման, թեև աղջիկը դեմ գնաց մորը և ամուսնացավ հետը։ Ընդ որում էստեղ մի կարևոր մաս կա, երևի միակ հետաքրքիր մասը կինոյում․ աղջիկը սկզբում հավատում էր տղայի տաղանդին, դրա համար էլ դեմ գնաց հասարակական նորմերին /հարուստ ու աղքատ/, և ամուսնացավ տղայի հետ։ Եվ ողբերգականը տղայի համար աղջկա՝ էդ հավատի կորուստն էր աստիճանաբար, հավատ առ այն, որ տղան տաղանդավոր գրող ա։ Դա մեծ հարված էր տղայի համար, որովհետև նա իր տաղանդը համարում էր իր գլխավոր արժանիքը, և դա էլ հենց մղեց նրան այսպիսի յուրօրինակ ձևով վրեժ լուծելու - տաղանդի ապացույց և աղջկան ապրել տալ այն, ինչը վեջինս դավաճանել էր։
Ի դեպ, պատահական չէր նաև աղջկա մասնագիտությունը․ գռեհիկ արվեստի դիզայներ, ասես դրանով ուզում էր ցույց տալ, որ նման հակվածություններ ունեցող մեկը ինչպես կարող ա իսկական տաղանդը գնահատել։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն ա /և Աթեիստն էլ դա հաստատեց/, որ ֆիլմը ՛՛լավն ա՛՛ ասողները գնում են հեղինակավոր վարկանիշների հետքերով կամ էլ պարզապես հավես էին սուր ու լարված զգացողությունները, որոնք էլ հենց ստիպեցին ինձ ռեվյուել բլոգումս, այնքան անհարկի և սխալ եմ տեսնում ես դրանք կոնկրետ այս ֆիլմում ներկայացված ձևով, և պատճառն արդեն գրել էի՝ վտանգավոր ներշնչանքը նրանց, ովքեր էդ այլանդակությունների տիպի մարդիկ են, իրական կյանքում, իսկ դրանք օդից չեն վերցված։

StrangeLittleGirl
23.02.2017, 15:31
Էս նայեք
Հատկապես հոմսքուլինգի թեմայում տուրուդմփոցից հետո: Շատ լավ ցույց ա տալիս հոմսքուլինգի դրական ու բացասական կողմերը:

https://www.youtube.com/watch?v=D1kH4OMIOMc

Յոհաննես
23.02.2017, 17:34
Էս նայեք
Հատկապես հոմսքուլինգի թեմայում տուրուդմփոցից հետո: Շատ լավ ցույց ա տալիս հոմսքուլինգի դրական ու բացասական կողմերը:

https://www.youtube.com/watch?v=D1kH4OMIOMc

Իմ խորհուրդ տալուց հետո էս արդեն երկրորդ դեպքնա :( Մի անտեսեք մեզ :)

StrangeLittleGirl
23.02.2017, 17:43
Իմ խորհուրդ տալուց հետո էս արդեն երկրորդ դեպքնա :( Մի անտեսեք մեզ :)

Վայ, չէի նկատել, որ դու էլ ես խորհուրդ տվել :))

Յոհաննես
24.02.2017, 22:09
Paterson-էքշնի սիրահարները չնայեն,Բյուր եթե նայել ես կարծիքդ ասա,եթե չէ նայի էլի։
Հ.Գ Noctural Animals-ին դեռ կանրադառնամ,ուղղակի շատ ժամանակ է պետք։

StrangeLittleGirl
24.02.2017, 22:50
Paterson-էքշնի սիրահարները չնայեն,Բյուր եթե նայել ես կարծիքդ ասա,եթե չէ նայի էլի։
Հ.Գ Noctural Animals-ին դեռ կանրադառնամ,ուղղակի շատ ժամանակ է պետք։
Հա, Օսկարն անցնի, անպայման նայելու եմ: Հիմա օսկարների վրա ենք նստած: Հիմա գնում եմ Լա լա լանդը նայելու: Նայող եղե՞լ ա:

Sendt fra min E5823 med Tapatalk

Յոհաննես
24.02.2017, 22:53
Հա, Օսկարն անցնի, անպայման նայելու եմ: Հիմա օսկարների վրա ենք նստած: Հիմա գնում եմ Լա լա լանդը նայելու: Նայող եղե՞լ ա:

Sendt fra min E5823 med Tapatalk

Հա,ես նայել եմ,գերգնահատված ֆիլմա։

StrangeLittleGirl
24.02.2017, 22:55
Հա,ես նայել եմ,գերգնահատված ֆիլմա։
Հա, ինչպես սովորաբար Օսկարի ֆավորիտներն են լինում: Բայց էս տարվա կինոները մեկը մեկից տուֆտ են: Հույս ունեմ, որ սա գոնե մի պուճուր լավը կլինի:

Sendt fra min E5823 med Tapatalk

Յոհաննես
24.02.2017, 23:04
Հա, ինչպես սովորաբար Օսկարի ֆավորիտներն են լինում: Բայց էս տարվա կինոները մեկը մեկից տուֆտ են: Հույս ունեմ, որ սա գոնե մի պուճուր լավը կլինի:

Sendt fra min E5823 med Tapatalk

Ես հույս ունեմ չես հավանի :)) Էս ֆիլմում մի երկու լավ երգից բացի ուրիշ բան չկա։

StrangeLittleGirl
25.02.2017, 03:47
Ես հույս ունեմ չես հավանի :)) Էս ֆիլմում մի երկու լավ երգից բացի ուրիշ բան չկա։
Հա, էշություն

Sendt fra min E5823 med Tapatalk

Բարեկամ
25.02.2017, 18:13
Nightcrawler (2014). Ոչ հոլիվուդյան ավարտով ֆիլմ։ Լարված զգացողությունների սիրահարների համար, և ոչ միայն։ Հավեսով նայվում ա։ Վերջում էլ կատաղեցնում։ Ջեյք Ջիլենհալի Օսկարն աստիճանաբար հասունանում ա․ զարմանալի ա, թե ինչ վարպետությամբ ա կերտում իրարից էդքան տարբեր կերպարներ տարբեր ֆիլմերում։

StrangeLittleGirl
26.02.2017, 17:49
Ահավոր տխուր ա, երբ Լա լա լանդի նման ապուշ ֆիլմերը դառնում են Օսկարի ֆավորիտ, ու սաղ գլուխները կորցրած հիանում են էդ ֆիլմով, որտեղ ամեն ինչ ահավոր կեղծ ու անհամոզիչ ա:

Նայեք Loving-ը: Շատ սիրուն, բնական, պարզ սիրային պատմություն ա: Ու կարևոր պատմություն ա:

https://www.youtube.com/watch?v=zRXuCY7tRgk

StrangeLittleGirl
17.04.2017, 23:17
Paterson-էքշնի սիրահարները չնայեն,Բյուր եթե նայել ես կարծիքդ ասա,եթե չէ նայի էլի։
Հ.Գ Noctural Animals-ին դեռ կանրադառնամ,ուղղակի շատ ժամանակ է պետք։

Նայեցի: Ընտիրագույն կինո էր

Ծլնգ
20.04.2017, 23:15
https://www.youtube.com/watch?v=ibAwH33JIpw

An All-American queer political musical... :D

Գաղթական
19.05.2017, 19:39
չգիտեմ՝ էս ֆիլմը խորհուրդ տվող եղելա, թե չէ, բայց ես հաստատ խորհուրդ կտամ..

Ատոմ Էգոյանի Remember-ը (2015)

կյանքի մայրամուտում տարեց հրեան որոշում է հաշվեհարդար լինել նոր հայտնաբերված գերմանական սպայի հետ, որն Աուշվիցում իր ընտանիքին է ոչնչացրել

https://youtu.be/vFxXCoprNqc

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Մուշու
19.05.2017, 19:50
Էսօր նայում էի, վախ ինչ լավն էր: Ես մուլտֆիլմի սիրահար չեմ, բայց էս մուլտ արժեր նայել:

http://www.dreamworks.com/thebossbaby/share.jpg

Գաղթական
21.05.2017, 20:09
Էսօր նայում էի, վախ ինչ լավն էր: Ես մուլտֆիլմի սիրահար չեմ, բայց էս մուլտ արժեր նայել:

http://www.dreamworks.com/thebossbaby/share.jpg

մտածեցի, թե լավը կլինի ու էսօր միացրեցի, որ երեխեքի հետ նայենք..
բայց շատ փոշմանեցի ))
ֆիլմի ամբողջ ընթացքում, չհաշված հատուկենտ բացառությունները, սխալ մեսիջներ էին ուղարկվում ավագ ու կրտսեր քույր/եղբայր փոխհարաբերությունների մասին..

փիլիսոփայությունն ինձ անհայտ մնաց...

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Մուշու
21.05.2017, 20:13

Սկզբում սխալ մեսիջ կա համակարծիք եմ, բայց ընթացքում ամեն ինչ տեղն ա ընկնում իմ համեստ կարծիքով:

Գաղթական
21.05.2017, 20:14
Սկզբում սխալ մեսիջ կա համակարծիք եմ, բայց ընթացքում ամեն ինչ տեղն ա ընկնում իմ համեստ կարծիքով:

ընթացքում՝ այսինքն միայն մի պահ, երբ ինքնաթիռում միասին խաղում են ու ֆիլմի վերջին 5րոպեն )))

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Աթեիստ
21.05.2017, 20:19
https://gorod.dp.ua/afisha/images/special/1216/42235.jpg

Սա նրանից հաստատ լավն ա, համ մեսիջը, կամ իրականացումը։ Վերջի համերգը մի քանի օր վրա վրա նայում էինք ։)

Գաղթական
21.05.2017, 20:21
https://gorod.dp.ua/afisha/images/special/1216/42235.jpg

Սա նրանից հաստատ լավն ա, համ մեսիջը, կամ իրականացումը։ Վերջի համերգը մի քանի օր վրա վրա նայում էինք ։)

մնաց եկող շաբաթ նայելու )))
բայց մերսի

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Progart
21.05.2017, 21:41
Глухие стены, Неуместный человек։ Լավ կինոներ էին :3

Smokie
21.06.2017, 19:22
Վերջապես մինչև վերջ նայեցի էս ֆիլմը:
https://my-hit.org/storage/1838932_500x800x250.jpg
Հենց մենակ էս հրաշամանուկի խաթր արժի նայել, թեկուզ 95% հավանականությամբ մի լաավ հուզվելով և նույնիսկ ձենով լացելով: Ինքը ուղղակի քաղցր արևի կտոր ա, կենսուրախության մարմնավորում: Ու իրա լրիվ պուճուր ժամանակվա համար էլ են մի ոչ պակաս հրաշամանուկ գտել:

Չնայած գլխավոր դերում էլի Օմար Սին ա, ֆիլմը ոչ կապ ունի «1+1»−ի հետ, ոչ էլ ընդհանրապես նման ա վերջինիս:

Շատ կուզեի էստեղ դնել էն կարճ պահերը, թե ո՞նց ա բալիկը մեծանում, բայց քանի որ չգտա՝ ասեմ, որ սա էլ ա լավ տարբերակ::pardon

https://www.youtube.com/watch?v=NGJyrUdobao

Ծլնգ
11.07.2017, 15:01
http://4.bp.blogspot.com/_m7sATvQnaLU/SLqjKROmxgI/AAAAAAAAA4g/ZETIsxnHTbE/s400/2003+The+Human+Stain+-+Rachel+Portman.jpg

գրքին չի հասնի, բայց մի այլ կարգի թերագնահատված ֆիլմ ա, ԻՀԿ

ֆիլինգ Քոլեման Սիլք․․․

LisBeth
26.07.2017, 22:02
Նոլանի Դյունկերկը արժի նայել

Յոհաննես
26.07.2017, 23:54
Նոլանի Դյունկերկը արժի նայել

Էս հուսադրող էր,բայց ֆսյո ժը ինձ թվումա հիասթափվելու եմ

Աթեիստ
26.07.2017, 23:57
Էս հուսադրող էր,բայց ֆսյո ժը ինձ թվումա հիասթափվելու եմ

Հըլը մի հատ վատ, կամ չեզոք կարծիք չեմ լսել։
Բայց ասում են ճիշտը մեծ էկրանին ա։

Sent from my P8000 using Tapatalk

Յոհաննես
27.07.2017, 00:02
Հըլը մի հատ վատ, կամ չեզոք կարծիք չեմ լսել։
Բայց ասում են ճիշտը մեծ էկրանին ա։

Sent from my P8000 using Tapatalk

Եսիմ,ինձ թվումա Նոլանը 3մետրի 3րդ մասը նկարի,մեկա սաղի դուրը կգա ։Դ դե հա էսքան ժամանակ իրանից թույլ գործ չեմ տեսել(իրա բոլոր ֆիլմերը նայել եմ),բայց էս անգամ ներքին զգացողություն ունեմ,որ հիասթափվելու եմ :))

LisBeth
27.07.2017, 04:21

էս անգամ ներքին զգացողությունդ խաբել ա քեզ։ Համաձակ գնա, նայի։

Ներսես_AM
27.07.2017, 10:16
Թույն կինո էր։ Ամենամեծ հասանելի էկրանը գտեք, գնացեք նայեք։

Sent from my SM-G930F using Tapatalk

Յոհաննես
03.08.2017, 23:45
էս անգամ ներքին զգացողությունդ խաբել ա քեզ։ Համաձակ գնա, նայի։

Փաստորեն ներքին զգացողությունը կարա խաբի,բայց դու չես կարա խաբես :love
Չկա սենց բան,նոր եմ նայել ու չկամ

տեսիլք
06.08.2017, 18:13
Samba (2014) (http://www.imdb.com/title/tt3399024/) Լավ Ֆիլմ ա

https://www.youtube.com/watch?v=8xrCXX5-Mss

Ա-Է
06.08.2017, 20:03
հոլիվուդյան շլակի տեղը նայեք՝
Լարս ֆոն Տրիեր "Antichrist"-ը, Բիկովի "դուռակ"-ը ու Բալաբանովի "գռուզ 200"։
Մուլտերից "bobby yeah"։

Sambitbaba
06.08.2017, 20:25
հոլիվուդյան շլակի տեղը նայեք՝

Օք:

LisBeth
06.08.2017, 22:09
հոլիվուդյան շլակի տեղը նայեք՝
Լարս ֆոն Տրիեր "Antichrist"-ը, Բիկովի "դուռակ"-ը ու Բալաբանովի "գռուզ 200"։
Մուլտերից "bobby yeah"։

տե՛ս ՊՄՍ-ը
ու ասա՝ կամաց, հասկացող ձայնով
որ համակերպվի
որ չդիմադրի
որտև բոլորը
ունեն հիմա դա
թեկնածուները
բանաստեղծները
գայիշնիկները
ակտիվիստները
անգրագետները
սիրահարները
կայֆարիկները
կարդացողները
ունեն ՊՄՍ
ունեն ՊՄՍ
ունեն ՊՄՍ (https://www.facebook.com/qlung1/posts/161275394024165)

Ա-Է
06.08.2017, 23:04

բանաստեղծ լվլ․ բռոցկի :[ հիանալիա։

anslov
08.08.2017, 03:47
"Dunkirk"
Նոլանը Ցիմերի օգնությամբ հասել է իր նպատակին:
նայել միմիայն IMAX:

Ծլնգ
10.08.2017, 00:45
Քացով չտփեք, բայց Յոհանի ներքին զգացողությունը ես էլ էի կիսում, ու իմ դեպքում հեչ չխաբեց... մեծ ցանկություն ունեի ֆիլմը հավանելու, մեջը ամբողջությամբ ընկղմվելու... բայց...

Հա, լավն էր կինեմատոգրաֆիան, մեծ մասամբ հետաքրքիր պատմողական ընտրություններ էին ու լավ դերասանների խաղ, բայց մի քանի սուր բաներ կային, որ ահագին ծակծկում էին ֆիլմը դիտելիս։ Սաունդթրեքն էլ... էն աստիճան էր, որ մի քանի անգամ մտքովոս անցավ բարձր գոռալ. էս կակաֆոնիան անջատեք մի կարգին ֆիլմից հաճույք ստանանք։ Հավանածս ֆիլմը նայելուց հետո սովորաբար ֆիլմը դեռ երկար մտքերումս ա. ինչո՞ւ ու ո՞նց, էն ո՞նց էր էն մի բանը ներկայացվել ու տենց բաներ։ Այս ֆիլմը նայելուց հետո մենակ փորձում եմ հասկանալ թե մարդիկ կոնկրետ ինչն են այդքան հավանել։ Եսիմ, երևի ես սենց վեհ արվեստ հասկանալուն դեռ պատրաստ չեմ...

StrangeLittleGirl
10.08.2017, 01:47

Հըմ, իմ շրջապատի կինոյի մարդկանցից մի հոգի ա տեսել, ասում ա՝ հանկարծ չգնաք նայելու։ Երևի մի բան գիտի։ Դու էլ որ սենց ասեցիր, լրիվ նայելու ցանկությունս կորավ։

LisBeth
10.08.2017, 05:07
Հըմ, իմ շրջապատի կինոյի մարդկանցից մի հոգի ա տեսել, ասում ա՝ հանկարծ չգնաք նայելու։ Երևի մի բան գիտի։ Դու էլ որ սենց ասեցիր, լրիվ նայելու ցանկությունս կորավ։

Բյուր դու արխային կարս չնայես, քո խորհուրդ տվածներից ելնելով, ենթադրում եմ որ չես հավանի, քանզի ամբողջ ֆիլմի ընթացքում ոչ մի պահ չձանձրացա :)

Ծլնգ
10.08.2017, 05:57
Հըմ, իմ շրջապատի կինոյի մարդկանցից մի հոգի ա տեսել, ասում ա՝ հանկարծ չգնաք նայելու։ Երևի մի բան գիտի։ Դու էլ որ սենց ասեցիր, լրիվ նայելու ցանկությունս կորավ։

Դե նենց չի որ նայելը հակացուցված համարեմ, ասեցի, լավ բաներ կան մեջը, օրինակ կարծում եմ կինեմատոգրաֆիային դժվար թե մեկը կպնի։ Բայց ինձ համար դա քիչ ա ֆիլմը հավանելու համար, էն էլ ամենա-ամենա ֆիլմերի ցանկին դասելու համար։ Չեմ զղջում ոչ ժամանակս ոչ էլ տոմսի ծախսը, բայց կարծում եմ, որ խիստ գերգնահատված ֆիլմ ա։

StrangeLittleGirl
10.08.2017, 13:40

Դե ինձ համար լավ կինեմատոգրաֆիան ահագին քիչ ա կինոն հավանելու համար։ Հակառակը, եթե մենակ էդ ա, կարող ա նույնիսկ ատեմ ֆիլմը։ Ինձ պատմություն ա պետք ֆիլմի մեջ։

Ծլնգ
10.08.2017, 14:30
Դե ինձ համար լավ կինեմատոգրաֆիան ահագին քիչ ա կինոն հավանելու համար։ Հակառակը, եթե մենակ էդ ա, կարող ա նույնիսկ ատեմ ֆիլմը։ Ինձ պատմություն ա պետք ֆիլմի մեջ։

Հա, հանգիստ կարաս էս մեկը բաց թողես․․․ կերպարներ, պատմություն, բան․․․ տենց տրիվիալ գաղափարները Նոլանի արվեստին չեն սազում։ :)) Չնայած, մյուս կողմից, Նոլանը չեղած տեղն էլ ա պատմություն ստեղծում, ու սկսում ես գլուխ ջարդել թե ո՞վ, ո՞ւմ, ո՞նց․․․ բայց էս դեպքում դա նյարդայնացնող էլ կարող է լինել։

Հայկօ
10.08.2017, 15:09
Dunkirk-ը, ԻՄՀԿ, կինո չէր, շատ սիրուն ու երկար կլիպ էր: Երկրորդ անգամ հաստատ չի նայվի: Բայց դրա նպատակը մեկն էր՝ տալ էդ անելանելիության ու սպասումի ահավոր ճնշող մթնոլորտը, ու էդ շատ շատ լավ ա տվել: Ձայների, տակի «սպիտակ աղմուկի» ու խեղդող գվվոցի համար առանձին հարգանք ու պատիվ, անթերի էր արած, առանց դրա շատ ավելի թույլ կլիներ: Ծովափին շարք կանգնած ու սպասող շարքայինների տեսարանը երկար չեմ մոռանա:

Նայելուց հետո դուրս եկա, փողոցում ինչ-որ տեղ հեռվից մոտեցող մոտոյի աղմուկ հասավ ականջիս, մի պահ փշաքաղվեցի. ինձ թվաց՝ գերմանական կործանիչ ա գալիս:

Ծլնգ
10.08.2017, 15:26

Զգուշացնեմ, որ մի քիչ սփոյլեր կա ներքևում, բայց կոնկրետ հանգուցալուծման սփոյլեր չի, այլ ֆիլմի էության։ Եթե սրիում եք ինքներդ բացահայտել ֆիլմի էությունը, ու դեռ պատրաստվում եք Դանքիրքը նայել, արժի այս տողից ներքև չկարդալ։

Սրա հետ մի քիչ համաձայն չեմ, որևհետև այդ մթնոլորտը տալու համար գծային ժամանակով ներեթիվը ավելի լավ կգործեր (սպասում-սպասում-սպասում են մեկ շաբաթ, ու վերջին օրով փրկվում)։ Իսկ «Նոլանի ժամանակով» այստեղ հենց Դանքիրքն է դառնում կերպարը, ու այդ ամբողջ պատմական իրադեպը նկարագրվում է տարբեր անկյուններից, տարբեր ժամանակներում, տարբեր եզրահանգումներով։ Ու այս ֆիլմը ոչ թե չի նայվի երկրորդ անգամ, այլ որոշ դետալներ հասկանալու համար պետք է առնվազն երկու անգամ նայել։ Ինչն էլ է ինձ համար նյարդայնացնող, քանի որ հենց Նոլանն էլ պնդում էր, որ ֆիլմը մեծ էկրանի համար ա, ու այդ պատճառով ժամանակային այդ աստիճանի խառնաշփոթները մի քիչ անտեղի են, ըստ իս։ Ու որոշ դետալներ կարողացա լավ տեսնել, որևհետև այնպես էլ մոտս չստացվեց ֆիլմի մեջ «ընկղմվել»։ Հա, մի երկու դրվագներ քանդուքարափ անող էին (սկզբի դրվագն ու ափին ընկած նավակի մեջի տեսարանը), բայց ընդհանուր ոնց որ խրոնիկայի կադրեր լինեին ինձ համար, ու բարձր աղմուկ-երաժշտությունն էլ ավելի շատ խանգարում էր, քան տրամադրում։ Բայց որ «ընկղմվեի», ինչը կսազեր ֆիլմին, լիքը բաներ չէի նկատի հաստատ․․․ ու այդ հակասական ընտրությունները մի ձև, եսիմ․․․ ախր, խի՞։

Ծլնգ
10.08.2017, 15:52
Հա, մոռացա ասեմ, որ Dunkirk-ի քաստինգը ուղղակի գժվելու կարգի ա։ Այսքան լավ քաստինգով ուրիշ ֆիլմ մտքովս էլ չի անցնում։ Ափսոս որ քաստինգի համար օսկար չեն տալիս, դժվար ա պատկերացնել սրան մրցակից։ Out of this world լավն ա։ Ու Dunkirk-ի քաստինգ դիրեկտորը (http://www.imdb.com/name/nm0660667/) նաև Westworld-ի քաստինգն ա արել։

Ռուֆուս
11.08.2017, 17:14
Dunkirk-ը ինձ էլ դուր չեկավ, ավելի ճիշտ կինոթատրոնում լարված նայում էի, բայց հենց ոտքս կինոթատրոնից դուրս դրեցի ամբողջ էֆեկտը ծակ փուչիկի պես թսկեց։ Մի 4-5 տարի հետո ոչ մեկ չի հիշի էս ֆիլմի մասին։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Ծլնգ
11.08.2017, 19:55
Dunkirk-ը ինձ էլ դուր չեկավ, ավելի ճիշտ կինոթատրոնում լարված նայում էի, բայց հենց ոտքս կինոթատրոնից դուրս դրեցի ամբողջ էֆեկտը ծակ փուչիկի պես թսկեց։ Մի 4-5 տարի հետո ոչ մեկ չի հիշի էս ֆիլմի մասին։

Ես սկսում եմ մտածել, որ Նոլանը իր ֆիրմային ժամանակային շիլափլավը հենց նրա համար ա անում, որ մեծ էկրաններից իջնելուց հետո էլ մարդիկ նայեն՝ ռեբուսի նման լուծելու հետաքրքրասիրությունից ելնելով։ Ասենք նենց մի դետալ կա ֆիլմի մեջ, որ այդ դետալի իրագործման համար թե ձեռս հասներ, թավայով կտայի Նոլանի գլխին, բայց այդ դետալի մնացած մասերը նենց մտածված են շան տղեքը արել, որ ֆիլմը նայելուց մի երկու րոպեով կախվել էի։ Հետո էլ որ տուն հասա ու մտածում էի կարող ա իմ մոտ էին հալյուցինացիաներ ու ընկա սկսեցի ինտերնետը փորփրել, գտածս բոլոր քննարկումների մեջ համ էս կողմից համ էն կողմից մարդիկ փրփուրը բերաններին իրար էին տալիս, ու խոստանում էին գնալ մի երկու ժամ էլ քշեն դեպի մոտակա 70 մմ IMAX էկրանը, որ մի հատ էլ ֆիլմը նայեն ու գան դիմացինին հակառակը ապացուցեն։

Հ․Գ․
Աչքիս չհավանածս հալով այս ֆիլմը ամենաշատ ես եմ ստեղ փիար անում :D

Տրիբուն
13.08.2017, 01:33
Վերջը ես էլ գնացի նայեցի Dunkirk-ը: Հա տպավորիչ էր, մի քանի ժամ էլ տպավորության տակ էի, քնելուց էլ մի քանի կադր աչքերիս առաջով անցավ։ Բայց երկրորդ անգամ չեմ նայի։ Ու Ծլնգ ջան, իրոք չեմ հասկանում թե էտ ի՜նչ են տեսել մարդիկ, որ տենց քյալլա են տալիս, կամ որ քեզ տենց կախել ա։ Կարող ա Նոլանի կամքից անկախ մի երկու հավայի կադր ֆիլմի մեջ պատահական անցնի, չեմ կարծում որ հատուկ բան ա արել։ Մարդիկ երևի պարապությունից խնդիրներ են հորինում, հետո սկսում են իրանց նմանների հետ դրանց լուծումները փնտրել։

P.S. Պատերազմական դրամա եք ուզում, նայեք Они сражались за Родину (https://www.kinopoisk.ru/film/oni-srazhalis-za-rodinu-1975-42770/): Շոլոխովի գժական վեպը, գժական ռեժիսյոր, կերպարներ, դերասաններ, տեսարաններ, ու սաղ ռեալ նկարած, առանց մի վարկյան գրաֆիկայի։

Ծլնգ
13.08.2017, 01:42

Տրիբուն ջան, մի հարց տամ, փորձիր պատասխանես, միգուցե ինքդ այդ դետալը հայտնաբերես ;)

Էն առաջին փրկված զինվորը (Cillian Murphy) որտեղի՞ց ծլեց ծովի մեջ այդտեղ։

!!! էս վերջացնելուց հետո էլ «Баллада о солдате (https://www.kinopoisk.ru/film/ballada-o-soldate-1959-46019/)» ֆիլմը նայեք։

Տրիբուն
13.08.2017, 01:52
Տրիբուն ջան, մի հարց տամ, փորձիր պատասխանես, միգուցե ինքդ այդ դետալը հայտնաբերես ;)

Էն առաջին փրկված զինվորը (Cillian Murphy) որտեղի՞ց ծլեց ծովի մեջ այդտեղ։

Հենց կինոյում էլ դրա մասին մտածում էի։ : Հոյս աև ․․․․ :D

Հետո առանց խորանալու, ինձ դրեցի րիթարդիդ յանկիի տեղ, ու զգացի, որ դա ընդամենը ֆիլին լրացուցիչ դրամատիզմ հաղորդելու համար ա արված։ Յանի, դե գնացեք ու մտածեք։ Բայց իրականում, ոչ մի թաքնված ենթատեքստ չկա։ Էս էն դեպքերից ա, որ յանի, ով ոնց կարա թող տենց էլ մեր գիգանտ մտահաղացումը հասկանա, բայց ճիշտը մենակ մենք գիտենք ․․․ դիշովի տրյուկ։

Ծլնգ
13.08.2017, 02:01

այ ստեղ են ասում՝ վո տե դուլյա :D մի հուշում էլ տամ.

այդ նույն կերպարը հետո մեկ այլ դրվագում էլ ա հայտնվում, ու հենց դա էլ «կախեց» ինձ... ու Cillian Murphy-ն ընտրվել էր հատուկ իր արտաքինի նկատելիության համար էլ, որ այդ մյուս դրվագում նկատես (համեմատի սա այն երեք զինվորների հետ, որ կուչկով իրար հետ էին ֆռֆռում՝ մեկը մյուսից արտաքինով չտարբերվող, որ ընդհանուր անհայտ զինվորի կերպար ստացվի)... ասում եմ, շեդևրալ քասթինգ ա...։

Sambitbaba
13.08.2017, 06:48
Պատերազմական դրամա եք ուզում, նայեք Они сражались за Родину (https://www.kinopoisk.ru/film/oni-srazhalis-za-rodinu-1975-42770/): Շոլոխովի գժական վեպը, գժական ռեժիսյոր, կերպարներ, դերասաններ, տեսարաններ, ու սաղ ռեալ նկարած, առանց մի վարկյան գրաֆիկայի։

!!! էս վերջացնելուց հետո էլ «Баллада о солдате (https://www.kinopoisk.ru/film/ballada-o-soldate-1959-46019/)» ֆիլմը նայեք։

!!! Էս վերջացնելուց հետո էլ վերջ տվեք կռիվ-կռիվ կինոներ նայելուն: Հերիք եղավ, բոլ եղավ::angry

Տրիբուն
17.08.2017, 14:39
այ ստեղ են ասում՝ վո տե դուլյա :D մի հուշում էլ տամ.

այդ նույն կերպարը հետո մեկ այլ դրվագում էլ ա հայտնվում, ու հենց դա էլ «կախեց» ինձ... ու Cillian Murphy-ն ընտրվել էր հատուկ իր արտաքինի նկատելիության համար էլ, որ այդ մյուս դրվագում նկատես (համեմատի սա այն երեք զինվորների հետ, որ կուչկով իրար հետ էին ֆռֆռում՝ մեկը մյուսից արտաքինով չտարբերվող, որ ընդհանուր անհայտ զինվորի կերպար ստացվի)... ասում եմ, շեդևրալ քասթինգ ա...։
Ջոգել եմ :) Երրորդ ինքնաթիռի պիլոտն ա ?

anslov
30.08.2017, 02:12
՛Բահուբալի - Bahubali" - Բոլիվուդ

Լավն է, բավականին որակյալ աշխատանք էր, հիանալի ավանդապատում:
Ոնց էլ պտտվես, հնագույն Արևելքը մնում է անհասանելի:

Ափսոս, մեծ էկրանին իմ մոտակայքում չի հայտվել, ու դիտել եմ ընդամենը տնական պայմաններում:

https://www.youtube.com/watch?v=E_3dbcMEKIk

Տրիբուն
03.09.2017, 11:00
The Hitman's Bodyguard-ը նայեք։ Շատ ուժեղ կոմեդիայա։ Էս վերջին մի քսան տարվա լավագույններից ա։

http://www.imdb.com/title/tt1959563/

Բարեկամ
26.09.2017, 08:54
Վերջը ես էլ գնացի նայեցի Dunkirk-ը: Հա տպավորիչ էր, մի քանի ժամ էլ տպավորության տակ էի, քնելուց էլ մի քանի կադր աչքերիս առաջով անցավ։ Բայց երկրորդ անգամ չեմ նայի։ Ու Ծլնգ ջան, իրոք չեմ հասկանում թե էտ ի՜նչ են տեսել մարդիկ, որ տենց քյալլա են տալիս, կամ որ քեզ տենց կախել ա։ Կարող ա Նոլանի կամքից անկախ մի երկու հավայի կադր ֆիլմի մեջ պատահական անցնի, չեմ կարծում որ հատուկ բան ա արել։ Մարդիկ երևի պարապությունից խնդիրներ են հորինում, հետո սկսում են իրանց նմանների հետ դրանց լուծումները փնտրել։

P.S. Պատերազմական դրամա եք ուզում, նայեք Они сражались за Родину (https://www.kinopoisk.ru/film/oni-srazhalis-za-rodinu-1975-42770/): Շոլոխովի գժական վեպը, գժական ռեժիսյոր, կերպարներ, դերասաններ, տեսարաններ, ու սաղ ռեալ նկարած, առանց մի վարկյան գրաֆիկայի։

Պատերազմական տպավորիչ ֆիլմ եք ուզում, կառաջարկեմ Saving Private Ryan-ը։
Իսկ Dunkirk-ից անհետաքրքիր ֆիլմ դեռ տեսած չկայի՝ անկախ գրաֆիկայից, ոմանց տեսած չգիտեմ ինչ ռեբուսներից և այլն։ Իր նպատակով, ոճով և տեսակով հանդերձ, կարճ՝ անհետաքրքիր էր։

Բարեկամ
26.09.2017, 09:19
այ ստեղ են ասում՝ վո տե դուլյա :D մի հուշում էլ տամ.

այդ նույն կերպարը հետո մեկ այլ դրվագում էլ ա հայտնվում, ու հենց դա էլ «կախեց» ինձ... ու Cillian Murphy-ն ընտրվել էր հատուկ իր արտաքինի նկատելիության համար էլ, որ այդ մյուս դրվագում նկատես (համեմատի սա այն երեք զինվորների հետ, որ կուչկով իրար հետ էին ֆռֆռում՝ մեկը մյուսից արտաքինով չտարբերվող, որ ընդհանուր անհայտ զինվորի կերպար ստացվի)... ասում եմ, շեդևրալ քասթինգ ա...։

Ահա, էն աստիճան չկային կերպարներ /characters/, որ բոլորը նույն դեմքն էին թվում, իսկ էն նավակի զինվորը, որ մի քիչ տարբեր էր, ես էլ չհասկացա, թե որտեղից հայտնվեց, ու համարեցի, որ երևի հորանջելուս ընթացքում մի տեղից ծլել էր։

Հայկօ
26.09.2017, 13:02
Անորոֆսկու «Մայրը» նայեք, խոսենք: Հանճարեղ կինո ա:

StrangeLittleGirl
26.09.2017, 16:49
Անորոֆսկու «Մայրը» նայեք, խոսենք: Հանճարեղ կինո ա:

Որ դու չգրեիր, ես էի գրելու էս թեմայում։ Իրոք նայեք․ հանճարեղ կինո ա։

Յոհաննես
26.09.2017, 17:09
Անորոֆսկու «Մայրը» նայեք, խոսենք: Հանճարեղ կինո ա:

Ճիշտ է ես ակումբից գնացել եմ,բայց անհամբեր սպասում էի,որ մեկը գա էս կինոյի մասին գրի :))
Հանճարեղ էր

Բարեկամ
01.10.2017, 03:14
Քանի որ բլոգումս մի քննարկման մեջ ահագին անդրադարձել եմ Արոնոֆսկու ֆիլմին, ու էստեղ որ նշվեց, որոշեցի մեջբերել։

Գրառմանս մեջ սփոյլեր կա։

Եթե Իսահակյանի "Մոր սիրտը" այլաբանությունն անընդունելի դաժան է համարվում, ապա ի՞նչ կասեիք Արոնովսկու “Մայր”-ի մասին։
Ճիշտն ասած, ես վստահ չեմ՝ խնդիրն իրո՞ք որպես այդպիսին կա, թե Արոնոֆսկին է խնդիրը դնում այդպես։
Ֆիլմը հասկանալի էր, գուցե ամեն մեկն էլ իր խնդիրը գտնի այնտեղ։ Առաջին անգամը չէ, որ Արոնոֆսկու թեման ստեղծագործի փառքի պահանջն է և զոհաբերությունը դրան /Սև կարապում նույն խնդիրն էր, բայց տարբեր տեսանկյունից/։

Եվ այնուամենայնիվ, Եթե ինձ հարցնեին, թե ֆիլմն ինչի մասին էր, կառանձնացնեի՝ մոր նվիրվածության ու նվիրաբերության մասին։ Իսահակյանի ականջն էլ կանչի․ մայրը նույնիսկ սիրտը ֆիզիկապես հանեց տվեց։
Հերոսուհին մայր էր հենց ամենասզկբից, առաջին հերթին՝ իր ամուսնուն, չնայած վերջինիս տարիքային զգալի հեռավորությանը։
Ֆիլմում լիքը թեմաներ կային ուրիշ՝ շերտ-շերտ, մեկը մյուսից բխող, շատերը՝ հպանցիկ, ժամանակ չի տալիս այդ պահին ըմբռնելու։ Բայց երևում է, որ ահագին մտածված ֆիլմ է։
Ծանր նստվածք թողեց ընդհանուր առմամբ, մի քիչ դանդաղ էր, որը մասն էր մեսիջի գուցե, բայց միևնույն է՝ դանդաղ էր։ Ֆիլմերի հետ կապված ոչ միշտ եմ կանխագուշակում, բայց այս անգամ գիտեի, որ ֆիլմի ամենավերջին վայրկյանին անկողնու մեջ արթնացող աղջիկը տարբեր էր լինելու։

Հա, ուժեղ մտածված ֆիլմ էր։ Բազմաշերտությամբ երևի իրեն հասնող չունի, ընդ որում՝ ինչքան ավելի ես վերհիշում առանձին դրվագներ ու վերլուծում, էնքան նոր շերտեր ես հայտնաբերում։ Մի ամբողջ համակարգ էր։ Այսինքն՝ հենց նրանով էր ուժեղ, որ էդ բոլոր շերտերն իրար փոխկապակցված էին։ Տեսնես ոնց էր հասել էդ սիստեմը տեսնելուն․ միագամի՞ց էր տեսել էդ բոլորը, թե սկսել էր մի գաղափարից, հետո կծիկը գնալով քանդվել էր։

Ռեվյուներ ճիշտն ասած չեմ կարդացել, ուզում եմ ֆիլմը ինքնուրույն խմորվի մեջս, առանց միջամտությունների։ Երևի ամենաառանցքային գաղափարը, այսինքն աղբյուրը՝ մարդուս սիրված լինելու պահանջն է, անհրաժեշտությունը։ Ոչ ինքնաբավ մարդու։ Այսինքն՝ այն մարդու, որն ինքն իրեն բավականչափ չի սիրում կամ չի սիրում ամենևին, ու էդ սերը պահանջում ա այլոցից։ Էստեղ ուղղակի դրաման ավելի ա խորանում, կամ ավելի ճիշտ՝ իր ուրույն ուղղությունն ա ստանում, երբ տվյալ մարդը ստեղծագործ հոգի ա։ Էդ դեպքում նույնիսկ ամենանվիրյալ սերը, տվյալ դեպքում՝ կնոջ, որը մայրական սիրո հզորությմբ սեր էր, այսինքն՝ երևի ամենահզոր սիրո տեսակը, բավարար չէր՝ մարդուս ստեղծագործականության ագահության համար։ Նա այդ սերը միայն օգտագործում էր իր ստեղծագործական ներշնչման համար, իսկ գնահատված, ընդունված զգալու համար իրեն քանակություն էր պետք, մեկ հոգունը քիչ ա, ահա այդտեղ էլ առաջ ա գալիս ամբոխի անհրաժեշտություը, չհասկանալով վերջինիս սիրո մակերեսայնությունն ու իրական կործանարարությունը, թեև՝ գուցեև հասկանալով, բայց ինչպես հերոսն ասաց վերջում, երբ հրաժեշտ էր տալիս այրված աղջկան, this is who I am, այսինքն՝ դա իր անփոփոխ տեսակն է, այլ կերպ լինել չի կարող։
Ֆիլմի մեկ այլ, շատ հզոր շերտը աղջկա սերն էր։ Էստեղ ահագին բան կա մտածելու։ Փաստորեն նա էլ այլ կերպ չէր կարող, այսինքն իր սերը, իրեն, մինչև սրտի ու մարմնի իսպառ մոխրացում, մատաղ էր անելու իր սիրած տղամարդուն, ամեն ձև պայքարով իհարկե, ու էդտեղ հոգու թուլություն կամ կամքի բացակայություն բոլորովին չկար, ընդհակառակը՝ ամեն ինչ արվեց վերջիններիս բացարձակ լարումով, ուղղակի ոչինչ չէր փրկելու, և պայքարն ավարտվեց, երբ պահանջվեց սեփական նորածին երեխային էլ մատաղ անել ամուսնու ամբիցիաներին․ այ էդտեղ մայրական սերը կոնֆլիկտ տվեց, ու բոլոր սահմանները հատվեցին, հույսը մեռավ /պատի միջով ներթափանցմամբ ցույց տվող սրտի բաբախյունը արդեն լրիվ մոխրացավ ու կանգ առավ/, և դա վերջն էր պայքարի։ Բայց կհայտնվեն նորերը՝ սնելու ստեղծագործ հոգու պահանջները։ Ու էդտեղ էլ բացվում ա մի ուրիշ շերտ․ ի վերջո, էլ ինչ ստեղծագործ, եթե կործանում ա։ Բայց տղամարդն էդտեղ տեսնում էր արդարացված զոհաբերություն։ Բայց այն, որ զոհաբերությունը պիտի լինի կնոջ, այն է՝ մոր, այն է՝ մեկ ուրիշ ստեղծողի կողմից, երևի դա էլ վեր ա հանում գենդերային խտրականութան թեման, բայց այդտեղ էլ երևի կասվի՝ դա էլ մոր տեսակն է, this is who she is, նա հենց դրա համար էլ ստեղծված է։

Արոնոֆսկին, իհարկե, ուժեղ ֆիլմմեյկեր ա։ Օրինակ, լիքը դրվագ-վայրկյաններ կային, որ մի ամբողջ կոնցեպտ էին ներկայացնում, թեև էդ պահին չես հասկանա կամ կտեսնես ու կենթադրես, թե ինչու կադրը, օրինակ, երբ գրիչը դնում ա սեղանին, մի քանի վայրկյան կանգ առավ․ դա տղամարդու ստեղծագործական կրիզիսն էր, որն էլ հենց պատճառ դառավ հետագա ողջ դրամայի։

Հայկօ
08.10.2017, 20:40

ԻՄՀԿ՝ կինոն համարյա լրիվ ուրիշ բանի մասին ա: Ու շատ ակնհայտորեն ա ուրիշ բանի մասին: Հիմա երկար չեմ կարող գրել, հետո երևի առանձին թեմա կբացեմ: Բայց մենակ մի բան ասեմ, որ երևի ամբողջ կինոյի առանցքն ա. արարիչը խելագար ա, ծայրահեղ, անդառնալի խելագար, ու իր ստեղծած ոչ մի բան չի կարող առողջ լինել ու հավերժ դատապարտված ա էդ ակամա ու ոչ սեփական խելագարության ձեռը տանջվելու:

StrangeLittleGirl
08.10.2017, 21:28

Կինոն լիքը տարբեր բաների մասին ա, ու լիքը տարբեր ընկալումներ կան։ Հենց դրանով ա հանճարեղ։

Հայկօ
09.10.2017, 17:18
Կինոն լիքը տարբեր բաների մասին ա, ու լիքը տարբեր ընկալումներ կան։ Հենց դրանով ա հանճարեղ։

Հմ, չէ: Հենց սկզբից մի գիծ ա բռնում, ու ցանկացած բան, որ կատարվում ա, ակնհայտորեն շատ ընտիր տեղավորվում ա էդ գծի մեջ:

Տրիբուն
17.10.2017, 16:37
Նոր Blade Runner-ը նայող եղե՞լ ա։

Ես դեռ չեմ նայել, ու որ վատ բաներ էլ ասեք, մեկա նայելու եմ :D Բայց ասեք։

Հայկօ
17.10.2017, 18:34
Նոր Blade Runner-ը նայող եղե՞լ ա։

Ես դեռ չեմ նայել, ու որ վատ բաներ էլ ասեք, մեկա նայելու եմ :D Բայց ասեք։

Հրաշք ա: Տարվա կինոյոտ կինո: Նույնիսկ բիձա Հարիսոն Ֆորդով, ով իր վերջին բոլոր կինոներում խաղում ա նույն՝ բիձա Հարիսոն Ֆորդի դերը: Օրիգինալի հետ պետք չի կապել, ինքը իրենով արդեն շատ լավն ա:

Ներսես_AM
17.10.2017, 22:50
Նոր Blade Runner-ը նայող եղե՞լ ա։

Ես դեռ չեմ նայել, ու որ վատ բաներ էլ ասեք, մեկա նայելու եմ :D Բայց ասեք։Հենց հիմա կինոթատրոնի ճանապարհին եմ [emoji14]

Օրիգինալը երեկ եմ նայել առաջին անգամ :love :oy

Sagittarius
17.10.2017, 23:42
Հրաշք ա: Տարվա կինոյոտ կինո: Նույնիսկ բիձա Հարիսոն Ֆորդով, ով իր վերջին բոլոր կինոներում խաղում ա նույն՝ բիձա Հարիսոն Ֆորդի դերը: Օրիգինալի հետ պետք չի կապել, ինքը իրենով արդեն շատ լավն ա:

հմմ, իմ վստահած բոլոր աղբյուրներից մինչև հիմա դրական արձագանքներ եմ ստանում: Էս կինոյից կամ Աստղային Պատերազմներ էի սպասու, կամ էլ Մեդ Մաքս: Աչքիս Մեդ Մաքս ա դուրս եկել:

for.est
18.10.2017, 09:47
Երեկ "Игра Джеральда"-ն եի նայում, վատ ֆիլմ չէր :ok

https://www.youtube.com/watch?v=yVbCIS_RCas

Տրիբուն
22.10.2017, 20:48
Հրաշք ա: Տարվա կինոյոտ կինո: Նույնիսկ բիձա Հարիսոն Ֆորդով, ով իր վերջին բոլոր կինոներում խաղում ա նույն՝ բիձա Հարիսոն Ֆորդի դերը: Օրիգինալի հետ պետք չի կապել, ինքը իրենով արդեն շատ լավն ա:

Նայեցի։ Ախպեր, հզոր էր !!! Ոս շատ էի վախենում, որ փչացրած լինեն գյոզալին, բայց չէ, առաջինին հավասար կինոյա ստացվել։ Լավ ա որ ռեժիսյորը Վուլնյովն ա, որ Րիդլի Սքոթը լիներ, երևի ինքը իրա կինոն քաքմեջ աներ մյուսների պես։

ivy
10.12.2017, 23:05
"Coco (www.imdb.com/title/tt2380307/)". շատ ջերմ ու բարի ֆիլմ` երազանքների, ընտանեկան արժեքների ու սիրո մասին։ Մեծերով ու փոքրերով ենք նայել, ու բոլորս մեծ հաճույք ենք ստացել։ Ու մի քիչ էլ հուզվել ։)