PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ եմ տալիս դիտել

Էջեր : 1 2 3 4 [5] 6 7

Հայկօ
11.07.2013, 01:47
Սրանք էլ են նորերից ահագին լավը.

District 9. մաքուր sci-fi ա, բայց մի քիչ «ուրիշ» կինո ա: Մտածելու տեղիք ա տալիս
Total Recall. վատը չէր: ԻՄՀԿ՝ Շվարցի հին կինոն ավելի լավն ա, բայց դե ստեղի ապագայի քաղաքը մենակ ամեն ինչ արժի, սիրուն ա
Source Code. մի անգամ նորմալ կնայվի
Limitless. ինձ որ շատ դուր եկավ: Թե ինչ ու ոնց ա լինում, երբ ուղեղդ 100%-ով օգտագործում ես

Smokie
24.07.2013, 19:16
A Walk in the Clouds
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/c/c8/A_Walk_in_the_Clouds.jpg/220px-A_Walk_in_the_Clouds.jpg

Շատ բարի, հետաքրքիր ու գեղեցիկ մելոդրամա: Տաղանդավոր դերասաններ:

Հատկապես սիրել եմ Կիանու Ռիվզի ու Էնթոնի Քուինի համատեղ, զվարճալի տեսարանները, դերասանների ժպիտներով հանդերձ:hands
http://s019.radikal.ru/i616/1307/f6/eff79f4018d1.png
http://s019.radikal.ru/i636/1307/53/9d9cea43ca1b.png

Նանո
25.07.2013, 00:10
Наркоз
http://gidonlinekino.com/2011/04/narkoz/
Վերջերս եմ նայել ու հիանալի ֆիլմա...

Jarre
26.07.2013, 03:13
A Walk in the Clouds
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/c/c8/A_Walk_in_the_Clouds.jpg/220px-A_Walk_in_the_Clouds.jpg

Շատ բարի, հետաքրքիր ու գեղեցիկ մելոդրամա: Տաղանդավոր դերասաններ:

Հատկապես սիրել եմ Կիանու Ռիվզի ու Էնթոնի Քուինի համատեղ, զվարճալի տեսարանները, դերասանների ժպիտներով հանդերձ:hands
http://s019.radikal.ru/i616/1307/f6/eff79f4018d1.png
http://s019.radikal.ru/i636/1307/53/9d9cea43ca1b.png

Սմոքի, իսկ ուշադրություն դարձրել ե՞ս թե կոմպոզիտորը ով ա :)

Smokie
26.07.2013, 10:44
Սմոքի, իսկ ուշադրություն դարձրել ե՞ս թե կոմպոզիտորը ով ա :)

Maurice Jarre?:lol

Կարդում եմ գրառումդ շունչս կտրվում ա՝ կարծում եմ իմ մեեե՜ծ ֆավորիտներից կլինի՝ դու մի ասա, մեր սիրելի Jarre-ի հայրն աա՜:hands Ուրվականի (http://en.wikipedia.org/wiki/Ghost_(1990_film)) կոմպոզիտորն էլ ա՞ ինքը:love Ահագին էլ երկար ա ապրել:good

enna
26.07.2013, 17:44
http://youtu.be/H7g_OjLKeZ4
ընտիր ,ընտիրա...

Անվերնագիր
29.07.2013, 00:41
Oblivion
Բոլոր պոստապոկալիպտիկի սիրահարներին :)) : Ամեն ինչ համարյա լավն էր. բա նորագույն տեխնիկան ու պոստապոկալիպտիկ ֆոնը ,ըմմմմ,:love իդեպ, ֆիլմի ռեժիսյորը TRON: Legacy-ի (հա, հա, Daft Punk-ն էլ կոմպոզիտորն ա :)), ռեժիսյորն ա: Էս ռեժիսյորը երևի մի այլ կարգի սիրում ա մինիմալիստական ոճը. համ ընդեղ համ ստեղ երեք գույնից ավել գույն չես տենա: Ջոզեֆ Կոսինսկի՝ հիշեք այս անունը:
Մի խոսքով սեր-մերը հանած՝ կծելու գիտական ֆանտաստիկայա

Sagittarius
29.07.2013, 00:47

իրարից անկախ նույն ֆիլմի մասին գրեցինք: Բայց լրիվ տարբեր բնույթի գրառում :)

My World My Space
30.07.2013, 03:54
Սրանք էլ են նորերից ահագին լավը.

District 9. մաքուր sci-fi ա, բայց մի քիչ «ուրիշ» կինո ա: Մտածելու տեղիք ա տալիս
Total Recall. վատը չէր: ԻՄՀԿ՝ Շվարցի հին կինոն ավելի լավն ա, բայց դե ստեղի ապագայի քաղաքը մենակ ամեն ինչ արժի, սիրուն ա
Source Code. մի անգամ նորմալ կնայվի
Limitless. ինձ որ շատ դուր եկավ: Թե ինչ ու ոնց ա լինում, երբ ուղեղդ 100%-ով օգտագործում ես

Զեմ, էկել եմ ասեմ, որ limitless-ը լավն էր։
Աբրիս…
Մնացածներին դեռ կանդրադառնամ… ;)

Sent from my HTC One X using Tapatalk 2

LisBeth
30.07.2013, 18:16
District 9 ի ռեժիսյորից էս ամսվա մեջ elysium-ը դուրս կգա, գնալու եմ տենամ հիասթափություններին ևս մեկը հո չի գումարվելու: Մետ Դեյմընն ա դեր տանելու, քաչալ Մետը: Պետք ա նախօրոք սա էլ նայել, շատերն են գովում:

LisBeth
04.08.2013, 12:26
Red2
Վերջերս նայած բոլոր ֆիլմերից լավագույնն ա, ինչ էլ ուզում ա ասեն իրա մասին սեփական այքյուի մասին հիպերպլաստիկ կարծիք ունեցողները, ում պետք ա սուպերբարդացված ինտելեկտուալ հումոր ու չգիտես ինչ փիլիսոփայական բաձրագույն իմաստ: Ու պետք ա նշել որ ֆիլմը լուրջ էքշնի հավակնություններ չի էլ ունեցել: Թեթև նայվող, առանց տհաճ նստվածքի, հետքրքրիր կոմեդիա: էլ չեմ ասում որ Ջոն Մալկըվիչը դեմք ա: Կինոից բան չեմ ասում սպոյլերներ շարելու հավես չկա, գնացեք նայեք, կզրուցենք հետո:

Diana99
05.08.2013, 17:13
Չգիտեմ ինչ ասել,բայց մի բան հաստատ կարող եմ ասել,ամեն մարդ էս ֆիլմը պետք է նայի

55851

StrangeLittleGirl
05.08.2013, 17:19
Ի՞նչ կինո ա, նկարը շատ փոքր ա, չեմ կարողանում կարդալ:

Freeman
05.08.2013, 17:24
Ի՞նչ կինո ա, նկարը շատ փոքր ա, չեմ կարողանում կարդալ:
Մոսկվան արցունքներին չի հավատում (եթե էդ նկատի ունեիր)

StrangeLittleGirl
05.08.2013, 17:32
Մոսկվան արցունքներին չի հավատում (եթե էդ նկատի ունեիր)

Հա, լավ, տեսել եմ :D

Վոլտերա
05.08.2013, 17:42
Հա, լավ, տեսել եմ :D
Բյուր, ինչ օրեր էին չէ :)

Նարե91
06.08.2013, 17:56
Իսկապես արժի նայել, խորը ֆիլմ ա

55855

enna
29.08.2013, 19:21
http://youtu.be/toaLa1pZntMմմմ,էս ֆիլմը իրականում էշությունա:Dբայց հավես էշությունա:Ջեսիկա Ալբայից զզվեցի է ֆիլմից հետո:Բայց էն գլխավոր դեերասանի կերպարը ինչ լավնա,էտ տղան էլ պուպուշնա:love
Էդ տղու համար մի անգամ էլ արժե նայած:D

enna
29.08.2013, 19:59
Իմ կարծիքով աշխարհի ամենագեղեցիկ,ամենահետաքրքիր,ամենահանգիստ ֆիլմը:
Ashes and snow/пепел и снег
Ֆիլմի 21.30 րոպեին հայկական երգ է հնչում մոր մասին,այնքան հանգստություն կա երգի մեջ:
նայեք տեքստի հետ միասին՝ անգլերեն (http://eikonal.wordpress.com/2010/12/11/ashes-and-snow/)/ռուսերեն (http://allsubs.ru/allsubs/card/2476-pepel-i-sneg.html)
մմմ,հատկապես այ էս մասը ինձ դուր եկավ.

Киты не поют оттого, что имеют ответ.
Они поют оттого, что у них есть песня.
Важно не то, что написано на листе А то важно, что записано в сердце
Так жги эти письма, и пусть их пепел ляжет на снег у реки.
Когда придет весна и снег растает,
И река поднимется, вернись на берег
И прочти заново мои письма с закрытыми глазами.
Пусть слова и образы омоют твое тело как волны
Перечитай письма, приложив руку к уху
Слушай песни Эдема Страницу за страницей, страницу за страницей.
Лети по пути птиц...
ֆիլմը կարող եք նայել այստեղ (http://kinofilms.tv/film/pepel-i-sneg/19986/)

http://kinofilms.tv/images/films/20/19986/pict/7.jpg

Լեո
29.08.2013, 20:06
Ashes and snow/пепел и снег

Որպես ֆիլմ... :nea

Որպես վիդեոաշխատանք, հզոր ա :ok

ֆիլմը կարող եք նայել այստեղ (http://kinofilms.tv/film/pepel-i-sneg/19986/)

Նման որակով էս ֆիլմը նայելը հանցագործություն ա :nono Անպայման պետք ա նայել HD որակով, ցանկալի ա մեծ էկրանին (տնային կինոթատրոնով):

enna
29.08.2013, 20:13
Որպես ֆիլմ... :nea

Որպես վիդեոաշխատանք, հզոր ա :ok

Անպայման պետք ա նայել HD որակով, ցանկալի ա մեծ էկրանին (տնային կինոթատրոնով):
բլին,դուք գոնե բառերը կարդացե՞լ եք:Պարտադիր չի ֆիլմի մեջ սպանություն,սեր ու մնացածից լինի,որ ֆիլմ կոչվի:Սրանից լավ հոգի նկարագրող տեսարան,սրանից լավ ֆիլմ:Միայն վիդեոաշխատանքն եք նկատել,հը՛մ,լա՛վ...

E-la Via
29.08.2013, 20:15
Իմ կարծիքով աշխարհի ամենագեղեցիկ,ամենահետաքրքիր,ամենահանգիստ ֆիլմը:
Ashes and snow/пепел и снег
Ֆիլմի 21.30 րոպեին հայկական երգ է հնչում մոր մասին,այնքան հանգստություն կա երգի մեջ:
նայեք տեքստի հետ միասին՝ անգլերեն (http://eikonal.wordpress.com/2010/12/11/ashes-and-snow/)/ռուսերեն (http://allsubs.ru/allsubs/card/2476-pepel-i-sneg.html)
մմմ,հատկապես այ էս մասը ինձ դուր եկավ.

Киты не поют оттого, что имеют ответ.
Они поют оттого, что у них есть песня.
Важно не то, что написано на листе А то важно, что записано в сердце
Так жги эти письма, и пусть их пепел ляжет на снег у реки.
Когда придет весна и снег растает,
И река поднимется, вернись на берег
И прочти заново мои письма с закрытыми глазами.
Пусть слова и образы омоют твое тело как волны
Перечитай письма, приложив руку к уху
Слушай песни Эдема Страницу за страницей, страницу за страницей.
Лети по пути птиц...
ֆիլմը կարող եք նայել այստեղ (http://kinofilms.tv/film/pepel-i-sneg/19986/)

http://kinofilms.tv/images/films/20/19986/pict/7.jpg

Իսկ մենք Կոլբերտի մասին թեմա էլ ունենք ;):
http://www.akumb.am/showthread.php/56969-%D4%B3%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB-%D4%BF%D5%B8%D5%AC%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF-(Gregory-Colbert)

Իմ համար Ashes and snow-ն կատեգորիաներից դուրս կատարելության մոտ աշխատանք է:
Ինչ այն տեսել եմ, ուզում եմ դրան գերազանցող մի ստեղծագործության հետ էլ ծանոթանամ, բայց չեմ գտնում:

enna
29.08.2013, 20:16
Նման որակով էս հիլմը նայելը հանցագործություն ա :nono Անպայման պետք ա նայել HD որակով, ցանկալի ա մեծ էկրանին (տնային կինոթատրոնով):
դե ես դրեցի լինկը,որպես օգնություն,գուցե չկարողցա օգնել:Նայեք ինչպես ուզում եք...

Լեո
29.08.2013, 20:23
բլին,դուք գոնե բառերը կարդացե՞լ եք:Պարտադիր չի ֆիլմի մեջ սպանություն,սեր ու մնացածից լինի,որ ֆիլմ կոչվի:Սրանից լավ հոգի նկարագրող տեսարան,սրանից լավ ֆիլմ:Միայն վիդեոաշխատանքն եք նկատել,հը՛մ,լա՛վ...

Բառերը չեն, որ էս աշխատությունը արվեստ են դարձնում: Ավելի տպավորիչ բառերով ֆիլմեր էլ կան, որոնք դեռ արվեստ չեն:
Էստեղ ամեն ինչ տեսողականի վրա ա կառուցված, մի տեսակ հիպնոսացնող բան կա մեջը:

enna
29.08.2013, 20:26
Բառերը չեն, որ էս աշխատությունը արվեստ են դարձնում: Ավելի տպավորիչ բառերով ֆիլմեր էլ կան, որոնք դեռ արվեստ չեն:
Էստեղ ամեն ինչ տեսողականի վրա ա կառուցված, մի տեսակ հիպնոսացնող բան կա մեջը:
երևի դուք միայն համր ֆիլմեր եք նայում...
ըհն...ըհն...Չեմ խոսում,ամեն մեկի աչքերը,ուղեղը տարբեր են.մեկինը՝ մեծա,երկրորդինը՝ փոքր,մյուսը՝ կույրա...

Լեո
29.08.2013, 20:29
երևի դուք համր ֆիլմեր եք նայում ու ասում.<<Ա՜յ սա ֆիլմա>>:
ըհն...ըհն...Չեմ խոսում,ամեն մեկի աչքերը,ուղեղը տարբեր են.մեկինը մեծա,մեկինը փոքր,մյուսը կույրա...

Enna Adoly ջան, ես էս ֆիլմի իրական արժեքը կասկածի տակ չեմ փորձում դնել, ուղղակի ասում եմ իմ կարծիքը, որը բնավ պարտադիր չէ, որ համընկնի քո կամ ուրիշ որևէ մեկի կարծիքի հետ, օ՞կ ;)

Վոլտերա
01.09.2013, 19:13
http://www.youtube.com/watch?v=vUpBDpBFj7Y
:)......

E-la Via
04.09.2013, 00:10
Inception/ Սկիզբ

http://i.imgur.com/75mkDsl.jpg

Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ թրիլլեր ժանրում նկարահանած այս ֆիլմը քիչ առաջ նայեցի: Իսկը խորհուրդ տալու ֆիլմ է: Հատկապես այս ժանրի սիրահարների համար: Տպավորություններով չկիսվեմ, թեկուզև դեռ դրանց տակ եմ: Միայն ասեմ, որ մի անգամ նայելը քիչ է: Ես որ էլի եմ նայելու:

Smokie
09.09.2013, 10:52
Կարծում եմ շատերը տեսած կլինեն այս ֆիլմը:love Ովքեր չեն դիտել, խորհուրդ եմ տալիս:

Հրաշալի դերասաններ, խորը իմաստ, հանճարեղ դաշնակահար, գրավիչ երաժշտություն:
http://images.coveralia.com/audio/b/BSO_La_Leyenda_Del_Pianista_En_El_Oceano_(The_Legend_Of_1900)--Frontal.jpg

Բա Նովիչենտոյի փիլիսոփայությունը անսահմանության ու սահմանի մասին

Իսկ այս հատվածը 11:38-ից սկսած ուղղակի... խոսքեր չունեմ...

http://youtu.be/pptlJ1QG4y0

Վոլտերա
09.09.2013, 13:30
http://www.youtube.com/watch?v=QboWmaR54Lg
:}

Sagittarius
29.09.2013, 05:19
http://www.imdb.com/title/tt1213663/

The World's End (2013) / Աշխարհի Վերջ

http://ia.media-imdb.com/images/M/MV5BNzA1MTk1MzY0OV5BMl5BanBnXkFtZTgwNjkzNTUwMDE@._V1_SX214_.jpg

Բրիտանական «աշխարհի վերջը» տարվա ցանկացած եղանակի ծալած ունի հոլիվուդյան «աշխարհի վերջերին»: Էդգար Ռայթի (Shaun of the Dead, Hot Fuzz) հերթական գժական ֆիլմը: Դերերում՝ Սայմոն Պեգգ, Նիկ Ֆրոստ, Մարտին Ֆրիման (Հոբիթ, Արթուր Դենթ):

Agni
02.10.2013, 10:22
Սա կարելիա նայել հատուկ Լեոնարդոյի խաղի համար, բացահայտում եմ արել էլի իրա տաղանդաշատությունը "What's Eating Gilbert Grape (1993)"
http://www.imdb.com/title/tt0108550/?ref_=nm_flmg_act_26

Sambitbaba
02.10.2013, 17:20
Իմ համար Ashes and snow-ն կատեգորիաներից դուրս կատարելության մոտ աշխատանք է:
Ինչ այն տեսել եմ, ուզում եմ դրան գերազանցող մի ստեղծագործության հետ էլ ծանոթանամ, բայց չեմ գտնում:

Վեյ ջան, իսկ Կիմ Կի-դուկի "Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից` գարուն" ֆիլմը տեսե՞լ ես: Ըստ իս, ինչ-որ տեղ կարելի է համեմատել այս երկուսն իրար հետ:
Եթե չես նայել, փորձիր. գերազանցել` չգիտեմ, դե, ճաշակին ընկեր չկա: Բայց համոզված եմ, որ մեծ հաճույք կստանաս:

Հ.Գ. Էննա ջան, անսահման շնորհակալություն, ինձ շատ դուր եկավ:

E-la Via
03.10.2013, 00:30

Տեսել եմ, Sambitbaba ջան: Էդ ֆիլմն էլ մի այլ աշխարհ է: Այդ երկու ֆիլմերում ընդհանուրհը գիտե՞ս ինչում եմ տեսնում: Լռության մեջ: Երկուսի ընթացքում էլ ներքրին մի անկրկնելի լռություն է ուղեկցել ինձ:

Dayana
04.10.2013, 11:32
Ժող, Բիթլզից ահագին խոսվել ա էս էջում, կարող եք նայել նաև "Ես Սեմն եմ" ֆիլմը, Շոն Պենն, Միշել Պֆայֆեր, հզոր ֆիլմ ա, հաստատ չեք փոշմանի, մանավանդ որ լեփ լեցուն ա Բիթլզի երգերով ու իրենց մասին մի քանի կցկտուր ինֆո-ով: Հրաշք ֆիլմ ա:

Ուզում էի գրել, գտա, որ արդեն եղել ա: Վերջ կինո ա:

Dayana
04.10.2013, 11:58
Կարծես թե էս ֆիլմի մասին ոչ ոք չի գրել:

Կեսգիշերը Փարզում/Midnight in Paris (http://www.imdb.com/title/tt1605783/)

Վուդի Ալենի ֆիլմերից է: Մի քիչի սյուռ, մի քիչ ռոմանտիկ ֆիլմ մի ամերիկացի գրողի մասին, ով գնացել է արձակուրդ ու ամեն գիշեր ՝ կեսգիշերին հայտնվում է 1920-ականներում:

anahit96
04.10.2013, 20:51
http://www.youtube.com/watch?v=kcO4C_n4RT0 Սովորական սյուժեով ֆիլմ էր,բայց ֆրանսիական կինոյի գրավչությունը ինձ 1րոպե անգամ թույլ չտվեց էկրանից պոկվել

Հայկօ
12.10.2013, 14:29
Մոդերատորական. հիշեցնեմ, որ թեման նախատեսված է միմյանց ֆիլմեր խորհուրդ տալու համար: Հեռուստատեսային հաղորդումները, համերգները և նման այլ բաներն այս թեմայում տեղ չունեն: Շնորհակալություն թեմայի կանոններին հետևելու համար:

Նանո
13.10.2013, 11:40
http://kino-v-online.tv/4840-tihaya-gavan-online-film.html
Тихая гавань:hands

Agni
05.11.2013, 15:12
Ո՞վ ինձ մի քանի հավես կոմեդիաներ կասի նայեմ...

Sagittarius
05.11.2013, 15:28
Ո՞վ ինձ մի քանի հավես կոմեդիաներ կասի նայեմ...

Եթե հոլիվուդյան թեթև կոմեդիաններ ես սիրում, սա՝

http://www.imdb.com/title/tt2234155/?ref_=nv_sr_1

Եթե ավելի շատ եվրոպական կոմեդիաններ ես սիրում, սա՝

http://www.imdb.com/title/tt1213663/?ref_=nv_sr_5

Իսկ լավագույն ոսկե միջինը սա է՝

http://www.imdb.com/title/tt1453405/?ref_=nv_sr_1

Կարաս նաև սա փորձես՝

http://www.imdb.com/title/tt1690953/?ref_=nv_sr_2

Agni
05.11.2013, 15:56
Եթե ավելի շատ եվրոպական կոմեդիաններ ես սիրում, սա՝

http://www.imdb.com/title/tt1213663/?ref_=nv_sr_5

Շնորհակալ եմ շատ, այսքանից միայն դա չեմ նայել, մնացածը նայել եմ, հատկապես վերջին երկուսը շաատ եմ սիրում:)

Smokie
05.11.2013, 16:30
The Gods Must Be Crazy ֆիլմաշարը ո՞վ ա տեսել:)

Ես առաջինի մասին լսել եմ, երկրորդը տեսել եմ՝ հրաշք էր, բայց առաջինը երևի ավելի լավն ա:hands 4 հատ են:))

http://t1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcQPhPUnwMdAWIrvCDtqTC4iIsWpmhGMDCPCP3sNhAV-cby5e5Z--Q&t=1

Անձամբ ես մեծ սպասելիքներ ունեմ:good

Այբ
05.11.2013, 19:30
Босиком по мостовой
Նայե՛ք, չեք փոշմանի...:hands

E-la Via
05.11.2013, 22:31
The Gods Must Be Crazy ֆիլմաշարը ո՞վ ա տեսել:)

Ես առաջինի մասին լսել եմ, երկրորդը տեսել եմ՝ հրաշք էր, բայց առաջինը երևի ավելի լավն ա:hands 4 հատ են:))

Անձամբ ես մեծ սպասելիքներ ունեմ:good

Վախենամ սպասելիքներդ չարդարանան: Էս վերջերս նայեցի առաջին երկուսը ու ասեմ, որ երկրերդն անհամեմատ ավելի լավն էր: Իսկ երրորդը լսլել եմ ապուշություն ա:

Լեո
05.11.2013, 22:46
Կողմնակի ազդեցություն

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/5/53/Side_Effects.jpg/200px-Side_Effects.jpg

Թողարկամ տարեթիվը՝ 2013թ.
Երկիրը՝ ԱՄՆ
Ժանրը՝ Թրիլլեր

Հետաքրքիր և լարված սյուժեի սիրահարների համար :)

http://.net/ru/view/68621-pobochnyy-effekt.html

Վահե-91
07.11.2013, 21:48
Заклятие / The Conjuring (http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=716785)
http://i.imgur.com/qHcJmnY.jpg

Այս տարի թողարկված եզակի սարսափ ֆիլմերից է, որը նայելուց հաստատ չեք փոշմանի http://4put.ru/pictures/max/7/22249.gif

Այբ
08.11.2013, 20:30
Բարի մարդիկ, լավ ֆիլմեր խորհուրդ տվեք::)

BOBO
08.11.2013, 23:32
Բարի մարդիկ, լավ ֆիլմեր խորհուրդ տվեք::)
RocknRolla
The Prestige
Lucky Number Slevin
Body of Lies
Snatch
Revolver
Largo Winch
Limitless
Cloud Atlas

Անվերնագիր
08.11.2013, 23:43
Заклятие / The Conjuring (http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=716785)
http://i.imgur.com/qHcJmnY.jpg

Այս տարի թողարկված եզակի սարսափ ֆիլմերից է, որը նայելուց հաստատ չեք փոշմանի http://4put.ru/pictures/max/7/22249.gif

Ակցիա!, ամբողջ ֆիլմը ընդամենը 25 վայրկյանում

http://www.youtube.com/watch?v=jBcasWh5spI

Արամ
08.11.2013, 23:54
Ակցիա!, ամբողջ ֆիլմը ընդամենը 25 վայրկյանում

http://www.youtube.com/watch?v=jBcasWh5spI

Վայ ես քու Անվերնագիր, դու փոշմանելու էս սրա համար, անսի՛րտ:

Վահե-91
09.11.2013, 00:02
Ակցիա!, ամբողջ ֆիլմը ընդամենը 25 վայրկյանում

ինչի՞ ես վիրավորում իմ մշակութային զգացմունքները :))

boooooooom
25.11.2013, 22:06
Մի հատ լավ կինո ասեք նայեմ, խնդրում եմ։ A Beautiful Mind -ի տիպի։

Անվերնագիր
25.11.2013, 22:13
Մի հատ լավ կինո ասեք նայեմ, խնդրում եմ։ A Beautiful Mind -ի տիպի։
Shutter Island
THE ILLUSIONIST
Rain Man
The Prestige
Memento
Source Code
Looper
Limitless
Cloud Atlas

Բայց էս վերջինը կարող ա դուրտ չգա, եթե էտ ժանրը չես սիրում

Dayana
26.11.2013, 16:31
Sleuth/Сыщик/Խուզարկու

Վարկանիշն IMDB (http://www.imdb.com/title/tt0069281/)-ում ՝ 8.0։

Երկու դերասանի ֆիլմ ՝ մեկ-երկու հավելումներով։

Agni
01.12.2013, 21:56
Վերջերս նայած ֆիլմերից առանձնացնում եմ Before Midnight (2013) ֆիլմը, ովքեր հավանել են Before Sunset (2004), սա էլ կհավանեն, էնքան տարբերվող պարզ ու բնական ֆիլմ, առանց ավելորդությունների ու գործողությունների...http://www.imdb.com/title/tt2209418/?ref_=nv_sr_1
Եվ այս ֆիլմը http://www.imdb.com/title/tt0172493/?ref_=nm_flmg_act_27, Girl, Interrupted (1999)
Անժելինա Ջոլիին շաաատ լավա խաղում...

enna
01.12.2013, 22:10
http://youtu.be/hIq9Zjw0mm8
կարծում եմ էս ֆիլմի մասին թեմայում առաջին անգամ չի գրվում: Հզոր ֆիլմ է, մի քանի օր է անցել նայելուցս հետո, բայց մինչև հիմա մտածում եմ , ինչ-որ դրվագներ անընդհատ ուղեղիս մեջ են: Իրական շատ բան կա ֆիլմի մեջ, շատ բան կարելի է բացահայտել: Մի խոսքով էլի պիտի նայեմ, մի անգամով չես կարող բացահայտել ամբողջ ֆիլմը:

E-la Via
07.12.2013, 14:30
Խորհուրդ եմ տալիս դիտել Ջուզեպպե Տորնատորեի ՙՙԼավագույն առաջարկ՚՚ ֆիլմը:

http://www.imdb.com/title/tt1924396/

Անվերնագիր
08.12.2013, 00:12
էս վերջերս ևս մի անգամ Gran Torino (http://www.imdb.com/title/tt1205489/)-ոն տեսա, ու կրկին անգամ հիացա:Մի այլ կարգի հաճույք եմ ստանում Իստվուդի խաղից,ինքը ինձ էս ֆիլմի մեջ ավելի շատ ա դուր գալիս, քան լավ վախտերով՝ դդշ-բդշխ կինոների մեջ (իզուր չի պռոֆիլս ինքը զարդարում :love): Ռեժիսորությունն էլ ոչնչոտ մոտը ստացվում ա: Վերջում էլ, որպես բոնուս, տիտրերը կարդալով, վայելում եմ սաունդթրեքը:

Ռուֆուս
10.12.2013, 13:42
Sleuth/Сыщик/Խուզարկու

Վարկանիշն IMDB (http://www.imdb.com/title/tt0069281/)-ում ՝ 8.0։

Երկու դերասանի ֆիլմ ՝ մեկ-երկու հավելումներով։

Գերհանճարեղ ֆիլմ ա, մինչև ուղն ու ծուծը անգլիական։ Թե ռեժիսուրան, թե դերասանական խաղը, թե ֆիլմի ինտելեկտուալ խաղերը, անգլիական ակցենտն ու յուրահատուկ հումորը, էս ֆիլմում ամեն ինչ բացարձակ կատարելության է հասցրած։ Էս կինոն ես ամիսը մեկ կնայեի ու չէի հոգնի։

Ով չի տեսել, անպայման նայեք, սենց թրիլլերներ վաղուց էլ չեն նկարահանում։ Ու ֆիլմի մասին նախօրոք ոչ մի բան մի կարդացեք, որ տպավորությունները չփչանան։

Baltazar
10.12.2013, 14:26
Առաջարկում եմ հատկապես հասուն մարդկանց անպայման դիտել Բեռտոլուչիի The Sheltering Sky (Под покровом небес) ֆիլմը: Շատ ծանր և դժվարամարս ֆիլմ է: Տպավորիչ է նաև Ջոն Մալկովիչի խաղը:

ggalstian
11.12.2013, 15:17
http://like-film.ru/voenniy/stalingrad/

Անվերնագիր
19.12.2013, 23:18
Վերջիններից.

2 Guns (http://www.imdb.com/title/tt1272878/)-ը 1,5 անգամ նայելու կինո: Վաշինգտոնն ձյան ու Ուելբերգը տժժցնում են:

Ռուֆուս
19.12.2013, 23:23
Հնություններից Witness for the Prosecution (http://www.imdb.com/title/tt0051201/?ref_=nv_sr_1)

Սցենարի հեղինակ՝ Ագաթա Քրիստի, դերերում՝ Մառլեն Դիտրիխ, Չարլզ Լաֆտոն և այլք:

Հա, 1957թ-ի կինո է, բայց կինո է մեծատառով: IMDB top 250-ում 89-րդն է, սցենարը առաջին վայրկյանից լարվածության մեջ է պահում (Ագաթա Քրիստիից ուրիշ բան չէիր էլ սպասի), դերասանական խաղն ու անգլիական հումորը ընտիր ա: Մառլենն էլ չնայած արդեն իսկ կիսազառամյալ տարիքին, լրիվ ծիտ ա:

E-la Via
04.01.2014, 12:16
Ժող, խնդրում եմ, ինձ մի քանի թեթև, արագ զարգացող, արկածային լավ ֆիլմեր խորհուրդ տվեք:

Rhayader
04.01.2014, 15:52
Ժող, խնդրում եմ, ինձ մի քանի թեթև, արագ զարգացող, արկածային լավ ֆիլմեր խորհուրդ տվեք:

The Mighty, Dangerous Lives of Altar Boys :) ու Scott Piligrim vs The World

Երեքում էլ Հոլիվուդի ամենատաղանդավոր ու ամենաթերագնահատված դերասաններից մեկն է խաղում՝ Կիերան Կալկինը:

Rhayader
04.01.2014, 15:55
http://www.youtube.com/watch?v=O_RrNCqCIPE

http://www.youtube.com/watch?v=j8d24ye41-k

http://www.youtube.com/watch?v=kWtJpUCxU4Y

Sagittarius
26.01.2014, 00:18
Ասու՞մ եք՝ ինչ եք խորհուրդ տալիս դիտել

Ռուֆուս
26.01.2014, 00:44
Prisoners, տեսե՞լ ես, սարսափելի լավն ա

impression
26.01.2014, 00:54
the wolf of wall street - աշխարհի ամենալավ ֆիլմերի ցուցակում ա իմ

Sagittarius
26.01.2014, 01:21
Prisoners, տեսե՞լ ես, սարսափելի լավն ա

Հա, սարսափելի չէ (սցենարի վրա գերաշխատել էին, ինքնանպատակ էին խճճել որոշ տեղ), բայց լավն էր:

Sagittarius
26.01.2014, 01:22
the wolf of wall street - աշխարհի ամենալավ ֆիլմերի ցուցակում ա իմ

էս էլ եմ տեսել :( Սմայլիկը ֆիլմին չի վերաբերում, ֆիլմը լավն էր:

ivy
26.01.2014, 02:15
Sleuth/Сыщик/Խուզարկու

Վարկանիշն IMDB (http://www.imdb.com/title/tt0069281/)-ում ՝ 8.0։

Երկու դերասանի ֆիլմ ՝ մեկ-երկու հավելումներով։

72 թվինը չեմ նայել, նայեցի մի քանի տարի առաջ նկարած ռիմեյքը (http://www.imdb.com/title/tt0857265/?ref_=fn_al_tt_1), լավն էր :)
Ինձ էն պահը տարավ, որ թե օրիգինալում, թե ռիմեյքում Michael Caine-ն է խաղում, հին տարբերակում՝ սիրեկանի դերում, նոր տարբերակում՝ ծեր ամուսնու:
Շատ լավ դերասան է: Ամբողջ ֆիլմը նենց լիքն էր՝ անկախ նրանից, որ մեջն ընդամենը երկու հոգի էին:

Ռուֆուս
26.01.2014, 03:01
Այվ, 72 թվինն էլ նայի, բոլոր ժամանակների լավագույնագույն ֆւլմերից մեկն ա, պարզապես հրաշք։ Ռիմեյքը էդքան էլ հաջող չի ստացվել։

Ռուֆուս
26.01.2014, 14:56
Սաջի, դու Hunger-ը կարծեմ չէիր տեսել, չէ՞

Sagittarius
26.01.2014, 15:03
Սաջի, դու Hunger-ը կարծեմ չէիր տեսել, չէ՞

Չէ, կնայեմ: Հիմա մի քիչ ժամանցային բան էի ուզում (լավ սայ-ֆայ կինոներ քիչ են նկարահանում, եղածներն էլ նայել եմ)

Hayk Avetisyan
27.01.2014, 15:41
http://imagizer.imageshack.us/v2/800x600q90/546/cx89.jpg Նոր սերիալ STARZ (http://www.starz.com/originals/blacksails) ից

Թողարկման ամսաթիվ 25.01.2014

Շատ լավ նկարահանված ու սյուժեով ֆիլմ 1715 թվի պիրատների մասին:

http://www.youtube.com/watch?v=Pvxpv_fycl8

http://www.youtube.com/watch?v=7FPRzH7Nrg4

Տորրենտ ֆայլերը (http://fasttorrent.ru/film/chernye-parusa.html)

E-la Via
28.01.2014, 22:51
Central Station (http://en.wikipedia.org/wiki/Central_Station_(film))

Մի ուրիշ տեսակի լավն ա:

Sagittarius
28.01.2014, 22:59
Պարուսը ի՞նչ ա: Պարի ուսուցի՞չ:

einnA
28.01.2014, 23:27
Նայեք HER (http://www.imdb.com/title/tt1798709/)

Լրիվ այսօրվա կյանքն ա․ էս մեծ աշխարհում մարդկային միայնության, անհասկացվածության զգացումի ու էտ ամենից վիրտուալ կյանքում ազատվելու մասին ։)

http://www.youtube.com/watch?v=_n5blZGu4xQ

Hayk Avetisyan
30.01.2014, 10:30
Պարուսը ի՞նչ ա: Պարի ուսուցի՞չ:

Փոքր թռչուն (ծիտիկ), որին կպցնում են նավից ինքն էլ տանում ա:

Sambitbaba
31.01.2014, 08:42
Մի սենց բան եմ գտել…

http://www.youtube.com/watch?v=0ZTMyWt50kk

ivy
31.01.2014, 13:15
Սամ, էս ինչ արտասովոր ֆիլմ էր:

Sambitbaba
31.01.2014, 19:43
Սամ, էս ինչ արտասովոր ֆիլմ էր:

Հա, Այվ ջան… Ինչ-որ տարօրինակ շնչառություն կա մեջը, չէ՞: Բա դինամիկան… Ու պահեր կան, ոնց որ մատը դնի զարկերակներիդ վրա ու սկսի հաշվել...
Նման ֆիլմը, կարծում եմ, շատ բաների մասին պատկերացումներդ կարող է փոխել:
Ես, օրինակ, նորից մտածեցի. ո՞վ է մարդ իրականում...

CactuSoul
01.02.2014, 03:36
Եկել եմ ասելու, որ Շինարարին լսեք, ճիշտ ա ասում. «Տխուր փողոցի լուսաբացը» դիտել ա պետք :love

http://www.youtube.com/watch?v=wxhhTqQER5A

Ռուֆուս
01.02.2014, 05:28
2013թ-ն էս ինչ պրոդուկտիվ տարի էր, մինչև հիմա ինչ տեսել եմ, ահավոր շատ եմ հավանել: Prisoners, Gravity, Europa Report, American Hustle, This is the End, The World's End, The Place Beyond the Pines, The Impossible, The Hunger Games: Catching Fire, Cloud Atlas, Django Unchained, Zero Dark Thirty, Mud, Rush, 12 Years a Slave, The Hunt... Մեկը մյուսից լավը, մեկն ավելի շատ, մյուսն ավելի քիչ:

Մի քիչ առաջ էլ Dallas Buyers Club-ը նայեցի ու էլի շատ հավանեցի ու դեռ մի հսկայական ցուցակ ունեմ մոտս գրած, որոնց դեռ սպասում եմ լավ որակով...

Two-Face
01.02.2014, 12:49
The Fifth Estate / Հինգերորդ գույք

http://i.imgur.com/Z5tbwYN.jpg

Wikileaks-ի հիմնադրի մասին պատմող հետաքրքիր ֆիլմ է: Խորհուրդ կտամ դիտել:

Տոռռենտ (http://rutor.org/torrent/331710/pjataja-vlast_the-fifth-estate-2013-bdrip-720p-l1)

Ռուֆուս
02.02.2014, 04:57
La Grande Bellezza / Մեծ գեղեցկությունը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/1/19/The_Great_Beauty_poster.jpg

Երբևէ տեսածս ամենատարօրինակ ու ամենագեղեցիկ ֆիլմերից մեկը: Լրիվ արժանի էր Գոլդեն Գլոուբին ու հեչ չեմ զարմանա, եթե Օսկարն էլ իրեն տան :) Վայելեք :)

Hayk Avetisyan
10.02.2014, 17:08
Իրոք խորհուրդ եմ տալիս դիտել

http://imagizer.imageshack.us/v2/xq90/547/5bxe.jpg

http://www.youtube.com/watch?v=XQFQN3-Pm8E

http://fasttorrent.ru/film/vikingi-2.html

sherlock holmes
10.02.2014, 18:08
Ողջույն......... մի քանի շատ լավ ֆիլմեր էլ ես ասեմ, տարբեր ժանրերում են Видео 1+1 (Неприкасаемые), Вертикальный предел, северная стена , мальчик в полосатой пижаме, շատ-շատ լավն են, նայեք անպայման ( ես նորեկ եմ ակումբում, չգիտեմ ոնց վիդեո դնեմ :oy)

Ռուֆուս
28.02.2014, 21:04
American Hustle-ը արդեն լավ որակով կա, քաշեք

այստեղից (http://yts.re/movie/American_Hustle_2013)

Աթեիստ
01.03.2014, 00:26
American Hustle-ը արդեն լավ որակով կա, քաշեք

այստեղից (http://yts.re/movie/American_Hustle_2013)

Բա չլնե՞ր (http://www.rutor.org/search/American%20Hustle) (հասկանալի լեզվով)։

Վահե-91
01.03.2014, 00:31
American Hustle-ը արդեն լավ որակով կա, քաշեք

այստեղից (http://yts.re/movie/American_Hustle_2013)
:angry անգլերենի դասատուների համար ա լավ որակով դուրս եկել

Արամ
02.03.2014, 14:03
Բա չլնե՞ր (http://www.rutor.org/search/American%20Hustle) (հասկանալի լեզվով)։
Արտ, էս լավ չի՞ (http://www.rutor.org/torrent/339572/afera-po-amerikanski_american-hustle-2013-bdrip-avc-zvuk-s-ts)

Աթեիստ
02.03.2014, 14:05
Արտ, էս լավ չի՞ (http://www.rutor.org/torrent/339572/afera-po-amerikanski_american-hustle-2013-bdrip-avc-zvuk-s-ts)

Ձենը զալում ա ձայնագրած:

My World My Space
19.03.2014, 22:07
Ժող ջան մի հատ կարգին սերիալ ասեք նայենք էլի: Ժելածելնը դեդյուկտիվոտ...

Lusina
19.03.2014, 23:14
Ժող ջան մի հատ կարգին սերիալ ասեք նայենք էլի: Ժելածելնը դեդյուկտիվոտ...

House M.D.
http://www.imdb.com/title/tt0412142/

impression
20.03.2014, 02:31
Հաուսը ո՞ր օրվանից դետեկտիվ դառավ: Դեքստերը նայի, Հով, կամ Հաննիբալը:

ժող ջան, Ջարմուշի վերջին կինոն նայեք, Only Lovers Left Alive
նենց էսթետիկ հաճույք կստանաք, որ էլ չասած: ահավո՜ր լավն ա

Chuk
20.03.2014, 14:41
Հաուսը ո՞ր օրվանից դետեկտիվ դառավ: Դեքստերը նայի, Հով, կամ Հաննիբալը:

Հաուսը հա էլ դետեկտիվոտ ա եղել :P
Ի դեպ Հաուսի կերպարի նախատիպը Շերլոք Հոլմսն ա:

My World My Space
21.03.2014, 00:12
Հաուսը ո՞ր օրվանից դետեկտիվ դառավ: Դեքստերը նայի, Հով, կամ Հաննիբալը:

Իմպ ջան Դեքստերը մի քանի սերիա նայեցի, դուրս հեչ չեկավ ճիշտն ասած... :oy

Ռուֆուս
21.03.2014, 00:14
Իմպ ջան Դեքստերը մի քանի սերիա նայեցի, դուրս հեչ չեկավ ճիշտն ասած... :oy

Դրա համար ձյաձյը ինչ որ խորհուրդ ա տալիս, լսի :))

My World My Space
21.03.2014, 00:53
Դրա համար ձյաձյը ինչ որ խորհուրդ ա տալիս, լսի :))

ձյաՁ... :)) ձեռս ընգնես չորս տակ ծալելու եմ... :goblin

Յոհաննես
25.03.2014, 21:17
Խորհուրդ եմ տալիս դիտել Տարկովսկու Сталкер-ը 1979թվականի ֆիլմ է :)

Dayana
26.03.2014, 00:29
Հաուսը հա էլ դետեկտիվոտ ա եղել :P
Ի դեպ Հաուսի կերպարի նախատիպը Շերլոք Հոլմսն ա:

Հաուսի վերջին սեզոնը երեք օրում նայեցի ու ընկա կրակը, հիմա ոչ մի ուրիշ ֆիլմ ու սերիալ չի նայվում :( Հաուսի ցինիկության պակասն եմ զգում: Որպես մխիթարանք Գրեյ՛զ անատոմի-ն եմ նայում, բայց դե... բռ՜... Հաուսի հետ չես համեմատի, երբեք:

Chuk
26.03.2014, 00:32

Ես դեռ 13 սերիայի երջանկություն ունեմ :))

Գալաթեա
26.03.2014, 00:36

Հաուզիս վկաներ :love

Sagittarius
29.03.2014, 19:27
Snowpiercer (http://www.imdb.com/title/tt1706620/)

վատը չէր. մի քանի plot hole-ները ու անտրամաբանությունները, որ հանես, շատ էլ լավն էր: Տեղ-տեղ ընդհանրապես գժական լավն էր. կերպարներն էլ էին լավը:

Ռուֆուս
29.03.2014, 21:05
Ես էլ եմ հավանել, չնայած Բոնգ Ջուն-Հոյի լավագույն ֆիլմը չէր։ Իր Barking Dogs Never Bite-ն ու Mother-ը լավն են, իսկ The Host-ն ու Memories of Murder-ը գլուխգործոցներ են, թե չես տեսել նայի:

Յոհաննես
30.03.2014, 14:07
Ես Բոնգ Ջուն Հոյին ֆիլմերը էդքան էլ չեմ հավանում:Կորեացիներից Կիմ Կի Դուկի ֆիլմերն եմ շատ հավանում,Պակ Չհան-ուկն էլ վատը չէ:

Ռուֆուս
30.03.2014, 15:54
Ես Բոնգ Ջուն Հոյին ֆիլմերը էդքան էլ չեմ հավանում:Կորեացիներից Կիմ Կի Դուկի ֆիլմերն եմ շատ հավանում,Պակ Չհան-ուկն էլ վատը չէ:

Բոնգ Ջուն Հոյի ու Պարկ Չան-Վուկի կողքը Կիմ Կի Դուկը մեյնստրիմ ոնց որ լինի :)

Ռուֆուս
25.04.2014, 03:49
Մթության մեջ (http://www.imdb.com/title/tt1417075/): Հոլոքոստի մասին չափից դուրս շատ ֆիլմեր եմ արդեն հասցրել տեսել, իսկ էս մեկը շատ ազդեցիկ էր: Վերջում նկատեցի, որ աչքերս լույսից ցավում են, իսկ շունչս չի հերիքում:

ARMbrain
25.04.2014, 15:51
Физрук (http://www.kinopoisk.ru/film/789914/)(сериал)

Հավեսին, թեթև նայվող, ռուսական կամեդիյա:

insider
27.04.2014, 15:51
Սեր, Սեքս և Քիմիա / Better Living Through Chemistry/ (http://www.kinopoisk.ru/film/502093/) 16+

Էս ընենց, ձեռի հետ, թեթև կատագերգություն ա: Ուղղակի վերնագիրը տեսա ու հիշեցի էս թեմայի (http://www.akumb.am/showthread.php/65580-%D5%8D%D5%A5%D6%84%D5%BD%D5%9D-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF?p=2473122#post2473122) հայտնի բանավեճը, ասի նայեմ տեսնեմ (http://gidonlinekino.com/2014/04/lyubov-seks-i-ximiya/) ինչի մասին ա:

Հ.Գ. Էս ռուսներն էլ հո չեն թարգմանում ֆիլմերի վերնագրերը:

Agni
01.05.2014, 17:25
Իսկ ես երեկ նայել եմ ֆրանսիական այ էս դրաման ՛՛Скафандр и бабочка՛՛, լավն էր...արժի նայել:
http://www.imdb.com/title/tt0401383/?ref_=fn_al_tt_1

Յոհաննես
01.05.2014, 20:42
Իսկ ես երեկ նայել եմ ֆրանսիական այ էս դրաման ՛՛Скафандр и бабочка՛՛, լավն էր...արժի նայել:
http://www.imdb.com/title/tt0401383/?ref_=fn_al_tt_1

Էս ֆիլմը ինձ շատ են խորհուրդ տվել,էսօր ուրիշ ֆիլմեր էի ծրագրել,բայց երբ էս գրառումը տեսա միտքս փոխեցի ու էս նայեցի:
Շատ լավ էին նկարել ու առաջին իսկ րոպեից ֆիլմի մեջ եմ մտել,ընթացքում էլ չեմ ձանձրացել:Ֆիլմի դրական կողմերից էին նաև հրաշալի կադրերը ու ֆիլմում տեղ գտած երգերը:
Էս ոճի մեջ ահագին ֆիլմեր նայել եմ ու էս ֆիլմը ոչ մեկին չէր զիջում,մի բան էլ առավել էր :)
Իսկապես արժի նայել

Agni
02.05.2014, 14:12

Միանշանակ համաձայն եմ քեզ հետ, սովորաբար նմանատիպ սցենարի ֆիլմերը շատ դանդաղ են ու երբեմն ձանձրանում ես ընթացքում, բայց սա էտ դեպքը չէր ու էտ տխրության մեջ հումորային պահերն էլ էին հետաքրքիր մթնոլորտ ստեղծում:

Sagittarius
25.05.2014, 21:10
մի հատ fun կինո խորհուրդ տվեք:

Աթեիստ
25.05.2014, 21:13
մի հատ fun կինո խորհուրդ տվեք:

Big Stan.

Sagittarius
25.05.2014, 21:15
Big Stan.

հահա, դու էլ միշտ էս ես խորհուրդ տալիս :)) արդեն նայել եմ

Ռուֆուս
25.05.2014, 21:17
Նեբրասկան նայե՞լ ես :)

Sagittarius
25.05.2014, 21:18
Նեբրասկան նայե՞լ ես :)

դյուդ, ֆա՛ն... :)) նեբրասկան դրամա չի՞

Աթեիստ
25.05.2014, 21:19
հահա, դու էլ միշտ էս ես խորհուրդ տալիս :)) արդեն նայել եմ

Ռուսական «неадекватные люди».

Աթեիստ
25.05.2014, 21:20
Ռուսական «неадекватные люди».

Ժիզնյեննի կինոյա, թեթև հումորով:

Ռուֆուս
25.05.2014, 21:21
դյուդ, ֆա՛ն... :)) նեբրասկան դրամա չի՞

Կոմեդիա/դրամա է, լավ էլ ֆան ա :)

Գորտուկ
25.05.2014, 22:05
Грязная игра -շատ լավն է
http://filmix.net/dramy/89238-gryaznaya-igra-infidelity-1997.html

Մուշու
29.05.2014, 22:45
:oy:oy:oyՔանի որ ես մի քիչ նորեկ եմ , կասեք ինձ ինչ ժանրի ֆիլմեր կարելի ա տեղադրել ?

մարդագայլուկ
29.05.2014, 22:47
:oy:oy:oyՔանի որ ես մի քիչ նորեկ եմ , կասեք ինձ ինչ ժանրի ֆիլմեր կարելի ա տեղադրել ?

ինչ ուզում ես, mushu ջան :)

Մուշու
29.05.2014, 22:50
Շնորհակալություն մարդագայլուկ )

Ռուֆուս
29.05.2014, 22:50
:oy:oy:oyՔանի որ ես մի քիչ նորեկ եմ , կասեք ինձ ինչ ժանրի ֆիլմեր կարելի ա տեղադրել ?

Ինչ սիրտդ ուզում է, դիր, Ակումբի կինոգետների խորհուրդը կասի, նայելու բան է, թե չէ :))

Հանաքը մի կողմ, սահմանափակումներ չկան, եթե ֆիլմը դուրդ եկել է, կիսվիր բոլորի հետ :)

Մուշու
29.05.2014, 22:58
Хорошие дети не плачут / Achtste Groepers Huilen Niet (2012) Ինձ շատ է դուր եկել, վատը են ա ,որ ուզում են շարունակություն նկարահանեն :(

մարդագայլուկ
29.05.2014, 23:01
Хорошие дети не плачут / Achtste Groepers Huilen Niet (2012) Ինձ շատ է դուր եկել, վատը են ա ,որ ուզում են շարունակություն նկարահանեն :(

Չեմ նայել: Իսկ մի քիչ ավելի կմանրամասնե՞ս, թե ինչի մասին է ֆիլմը և ինչն է հատկապես քեզ դուր եկել :)

Մուշու
29.05.2014, 23:10
Չեմ նայել: Իսկ մի քիչ ավելի կմանրամասնե՞ս, թե ինչի մասին է ֆիլմը և ինչն է հատկապես քեզ դուր եկել :)

Ֆիլմը մի աղջկա մասին է որը "խուլիգան է " , նա չի վախենում ոչնչից, բացի սիրուց: Բայց ամեն ինչ փոխվում է երբ գլխավոր հերոսուհու մոտ հայտանբերում են լեյկեմիա: Ինձ ֆիլմից դուր ա եկել գրեթե ամեն ինչ :

մարիօ
29.05.2014, 23:22
Хорошие дети не плачут / Achtste Groepers Huilen Niet (2012) Ինձ շատ է դուր եկել, վատը են ա ,որ ուզում են շարունակություն նկարահանեն :(

Չէ՛, լավ ա, թող չնկարեն շարունակությունը: Ինձ որ դուր չի եկել:

Մուշու
29.05.2014, 23:24
Չէ՛, լավ ա, թող չնկարեն շարունակությունը: Ինձ որ դուր չի եկել: ինչու դուր չի եկել?

մարիօ
29.05.2014, 23:36
ինչու դուր չի եկել?

Որովհետև ոչ մի բան չասող ու երեխական ֆիլմ էր. իբր մեծ ու բարձր արժեքներ են ուզեցել դնեն մեջը, բայց մի քիչ պրիմիտիվ է ստացվել ու անձամբ ինձ ոչ մի բան չտվեց:

Գորտուկ
30.05.2014, 08:19
Буктрейлер по книге О. Уайльда «Портрет Дориана Грея»
https://www.youtube.com/watch?v=hJTVo_QdMuk Սիրելի ֆիլմ, սիրելի դերասաններ:

Մուշու
07.06.2014, 21:31
Բարի, թեթև, գեղեցիկ, երաժշտական ֆիլմ փոքրիկ տղայի մասին

https://www.youtube.com/watch?v=oUQ0qxmr2Gc&hd=1

Մուշու
07.06.2014, 21:39
Եվս մի գեղեցիկ ֆիլմ , ինձ համար սիրո մասին : 20րդ դարի 20ական թվականներ , բժիշկ, ծանր հիվանդություն , դավաճանություն և սեր :

https://www.youtube.com/watch?v=Iu4D_Cy042I&hd=1

Մուշու
07.06.2014, 21:46
Խոսքերը ավելորդ են

https://www.youtube.com/watch?v=Q7wYaVsc61M&feature=kp&hd=1

BOBO
08.06.2014, 12:12
http://www.youtube.com/watch?v=XwBvv83eXfI

Յոհաննես
10.06.2014, 13:38
Salò o le 120 giornate di Sodoma-էս ֆիլմը խորհուրդ եմ տալիս էն մարդկանց,ովքեր ունեն բավական հզոր նյարդային համակարագ:Ֆիլմում էնպիսի տեսարաններ կային,որ չէի կարող նայել ու մի 5-10 րոպե բաց եմ թողել:Սա Պազոլինիի վերջին ֆիլմն է և վարկած կա,որ նրա սպանության գլխավոր պատճառը այս ֆիլմն էր:
Հա, չմոռանամ ասել որ 18+ է:

E-la Via
10.06.2014, 14:48
Alejandro Gonzalez Inarritu-ի "Biutiful" (http://www.kinopoisk.ru/film/438268/)-ը:

Ինյարիտուի ֆիլմերից մի քանիսն եմ նայել ու բոլորն էլ հավանել եմ: Սա էլ է լավը:

E-la Via
10.06.2014, 15:00
Salò o le 120 giornate di Sodoma-էս ֆիլմը խորհուրդ եմ տալիս էն մարդկանց,ովքեր ունեն բավական հզոր նյարդային համակարագ:Ֆիլմում էնպիսի տեսարաններ կային,որ չէի կարող նայել ու մի 5-10 րոպե բաց եմ թողել:Սա Պազոլինիի վերջին ֆիլմն է և վարկած կա,որ նրա սպանության գլխավոր պատճառը այս ֆիլմն էր:
Հա, չմոռանամ ասել որ 18+ է:

Բայց դու ինչ ամուր նյարդեր ունես: Ես չկարողաց անգամ ամբողջությամբ թրեյլերը նայել :):

Յոհաննես
10.06.2014, 15:04
Բայց դու ինչ ամուր նյարդեր ունես: Ես չկարողաց անգամ ամբողջությամբ թրեյլերը նայել :):
հա,դրա համար էլ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում հաց ուտել չկա :[ բայց մեկ է,հզոր գործ է ու պետք է նայել :)

E-la Via
10.06.2014, 15:12
հա,դրա համար էլ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում հաց ուտել չկա :[ բայց մեկ է,հզոր գործ է ու պետք է նայել :)

Հենց սադոմազոխիստական նոպաս բռնի՝ կնայեմ :):

Յոհաննես
10.06.2014, 18:07
Alejandro Gonzalez Inarritu-ի "Biutiful" (http://www.kinopoisk.ru/film/438268/)-ը:

Ինյարիտուի ֆիլմերից մի քանիսն եմ նայել ու բոլորն էլ հավանել եմ: Սա էլ է լավը:
Ընդունեցի խորհուրդը ու նայեցի:
Բոլոր սպասելիքներս արդարացան,քանի որ գիտեմ Ինյարիտուից ինչպիսի սպասելիքներ պետք է ունենալ :)) Բարդեմը խաղն էլ շատ հավանեցի:Բայց մեկ է Ինյարիտուի ֆիլմերի մեջ,ինձ համար ամենահզորը Բաբելոնն է:

E-la Via
10.06.2014, 23:04

Իսկ ինձ ամենից շատ դուր է եկել "Amores perros"-ը:

Ռուֆուս
10.06.2014, 23:07
Իմ համար էլ է առաջին տեղում Amores Perros-ը, հետո նոր Ինյարիտուի մնացած բոլոր ֆիլմերը: Amores Perros-ն իսկական ինդի արտհաուս է, դրանից հետո արդեն Հոլիվուդը քիթը խցկեց իր կինոների մեջ:

Տրիբուն
11.06.2014, 10:50
Իմ համար էլ է առաջին տեղում Amores Perros-ը, հետո նոր Ինյարիտուի մնացած բոլոր ֆիլմերը: Amores Perros-ն իսկական ինդի արտհաուս է, դրանից հետո արդեն Հոլիվուդը քիթը խցկեց իր կինոների մեջ:

իմ համար էլ ա էս առաջին տեղում ...

Quyr Qery
11.06.2014, 15:32
http://gidonlinekino.com/2011/05/ostrov/
Լավ կինո է, շուտ եմ նայել, նոր հիշեցի:

E-la Via
15.06.2014, 17:27
Պեդրո Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» ֆիլմը:

https://www.youtube.com/watch?v=71eaktMcLVk

Տարիներ առաջ էի տեսել, մի քանի օր առաջ հիշեցի ու այսօր վերջապես կարողացա նորից նայել:
Հիշածիցս էլ լավն է: Համոզված եմ՝՝ մի քանի տարի անց էլի կնայեմ:

Յոհաննես
16.06.2014, 17:52
Klass-խորհուրդ եմ տալիս դիտել,էստոնական ֆիլմ է ու նկարահանվել է 2007 թվականին:Ֆիլմի հիմնված է իրական դեպքերի վրա ու ահագին ծանր է,ես նայելուց հետո մի քանի ժամ ուշքի չէի գալիս:Ֆիլմի թեման արդիական է,հաստատ քննարկելու շատ բան կլինի:

My World My Space
16.06.2014, 20:06
Klass-խորհուրդ եմ տալիս դիտել,էստոնական ֆիլմ է ու նկարահանվել է 2007 թվականին:Ֆիլմի հիմնված է իրական դեպքերի վրա ու ահագին ծանր է,ես նայելուց հետո մի քանի ժամ ուշքի չէի գալիս:Ֆիլմի թեման արդիական է,հաստատ քննարկելու շատ բան կլինի:

նաև դրա շարունակությունը՝ 7 սերիա, գլխավոր հերոսների «բացահայտումներով» :)
Класс: жизнь после 1-7 սերիա: էդ էլ քեզ խորհուրդ… ;)

մարիօ
17.06.2014, 02:29
Впусти меня
Låt den rätte komma in
Դրամա
Շվեդիա/2008
9/10

Շվեդական ֆիլմերն ու շվեդ ռեժիսորները էս վերջերս տարել են ինձ. էս ֆիլմը ամենահավանածներիցս մեկն է: Հավանել եմ կարելի է ասել համարյա ամեն ինչի համար՝ սյուժե, կերպարներ, օպերատորական աշխատանք, իմ սիրած անգույն ու դեպրեսիվ կադրերը:
Պատմությունը անհաջողակ տղայի ու վամպիր աղջկա մասին է, բայց որ չսպոյլեմ, ասեմ մենակ, որ էս կադրերը շատ երկար եմ փնտրել. մութ ու խավար քաղաք, տարօրինակ փողոցներ ու անտառ, հետաքրքիր դերասանական խաղ: Համ դեպրեսիվ ա, համ էլ ահավոր սիրուն ու սառը: :love
Հ.Գ. մի այլ կարգի ինքս ինձ մեղադրում եմ, որ ուշ եմ նայում:

Ռուֆուս
17.06.2014, 02:36

Ներս թող ինձ / Let The Right One In (http://www.akumb.am/showthread.php/56733-%D5%86%D5%A5%D6%80%D5%BD-%D5%A9%D5%B8%D5%B2-%D5%AB%D5%B6%D5%B1-Let-The-Right-One-In)

մարիօ
17.06.2014, 02:40
Ներս թող ինձ / Let The Right One In (http://www.akumb.am/showthread.php/56733-%D5%86%D5%A5%D6%80%D5%BD-%D5%A9%D5%B8%D5%B2-%D5%AB%D5%B6%D5%B1-Let-The-Right-One-In)
Յուհու՜, չֆայմեցի, որ թեման կլինի, շնորհակալություն Ռուֆուս ջան, գնամ, գրեմ: ;)

Մուշու
22.06.2014, 10:00
200 ամյա մարդը /Двухсотлетний человек /Bicentennial man (1999)

Ժանր ` ֆանտաստիկա, դրամա, մելոդրամա
Ռեժիսյոր` Կրիս Կոլամբուս
Սցենարիստ` Այզել Ազիմով
Ռոբերտ Սիլվերբեգ
Նիկոլաս Կազան
Գլխավոր դերում ` Ռոբին Ուիլամս

http://i57.tinypic.com/2pp0bq0.jpg

Ֆիլմ որ դիտել եմ բազմաթիվ տարիներ առաջ, երբ դեռ մանուկ էի հենց այդ պատճառով է, որ ունեմ այսպիսի գեղեցիկ հիշողություններ ֆիլի հետ կապված: Մի քանի բառով նկարագրեմ այն:

Ֆիլմում պատմվում է ռոբոտ Էնդրյուի մասին , որը պատկանում է Ռիչարդ Մարտինին : Էնդրյուին վորաբերվում են ինչպես ընտանիքի անդամի : Ընտանիքում նա ավելի հարազատ է համարում Ամանդային :

Ավելին ոչինչ եմ գրի, կթողեմ դիտեք և հաճույք ստանաք : :):)

Yellow Raven
22.06.2014, 10:12
The Grand Budapest Hotel

http://subtitlebox.org/pictures/34/72/127234.jpg

Տարի` 2014
Ռեժիսյոր` Wes Anderson
Դերերում` Ralph Fiennes, F. Murray Abraham, Mathieu Amalric, Adrien Brody, Willem Dafoe, Bill Murray, Edward Norton, Tilda Swinton, Jude Law

Ֆիլմ, որի ամեն կադրը ոնց որ ինչ-որ հանրահայտ նկարչի գլուխգործոց լինի :)

Ռուֆուս
22.06.2014, 11:18
Գրանդ Բուդապեշտ Հոթել :love Մոտ օրերս երկրորդ անգամ նայել ա պետք :)

Աթեիստ
22.06.2014, 22:56
The Grand Budapest Hotel

http://subtitlebox.org/pictures/34/72/127234.jpg

Տարի` 2014
Ռեժիսյոր` Wes Anderson
Դերերում` Ralph Fiennes, F. Murray Abraham, Mathieu Amalric, Adrien Brody, Willem Dafoe, Bill Murray, Edward Norton, Tilda Swinton, Jude Law

Ֆիլմ, որի ամեն կադրը ոնց որ ինչ-որ հանրահայտ նկարչի գլուխգործոց լինի :)

Ուզում եք ասեք, մի ֆիլմի մեջ էսքան աստղը հավաքել են, բայց գլխավոր արժանիքը վիզուալն ա՞։

E-la Via
22.06.2014, 23:48
«Անտեսանելի երեխաները» (http://films.imhonet.ru/element/192698/) ծանր ճակատագիր ունեցող երեխաների մասին ֆիլմ է՝ բաղպացած տարբեր ռեժիսյորների կողմից նկարահանված յոթ կարճամետրաժ ֆիլմերից:

Yellow Raven
23.06.2014, 09:44
Ուզում եք ասեք, մի ֆիլմի մեջ էսքան աստղը հավաքել են, բայց գլխավոր արժանիքը վիզուալն ա՞։

Դե ցուցակի վերջին մարդկանց զուտ անվան համար եմ գրել, էդքան շատ չեն երևում :))

Վահե-91
23.06.2014, 14:06
Մի հատ նենց կինո խորհուրդ տվեք, որ 20 րոպե հետո չանջատեմ, մինչև վերջ նայեմ :)

Յոհաննես
23.06.2014, 14:13
Մի հատ նենց կինո խորհուրդ տվեք, որ 20 րոպե հետո չանջատեմ, մինչև վերջ նայեմ :)
Filth-2013 թվի ֆիլմ է,գործողությունները էնքան արագ են կատարվում,որ չես ձանձրանա ու անջատի :)

Այբ
25.06.2014, 16:11
Վախենալու ֆիլմերի սիրահարների համար:

http://kinogo.net/4786-okuluss-2014.html

Մար.
27.06.2014, 22:15
Առաջարկում եմ դիտել <<մթնշաղ>> ֆիլմը.. ինձ անձամբ շատ է դուր եկել բոլոր սերիաները,,:hands

մարդագայլուկ
27.06.2014, 22:55
Առաջարկում եմ դիտել <<մթնշաղ>> ֆիլմը.. ինձ անձամբ շատ է դուր եկել բոլոր սերիաները,,:hands

Դա Twilight-ն է՞: Լավ, չեմ արտահայտվում:
Ավելի լավ ֆիլմեր կան, որոնք կարող ես դիտել, Մար ջան: Էս թեման մի քիչ փորփրի, լիքը արժեքավոր բաներ կգտնես :)

Յոհաննես
28.06.2014, 11:42
Դա Twilight-ն է՞: Լավ, չեմ արտահայտվում:
Ավելի լավ ֆիլմեր կան, որոնք կարող ես դիտել, Մար ջան: Էս թեման մի քիչ փորփրի, լիքը արժեքավոր բաներ կգտնես :)

Twilight-ից արժեքավոր բան անհնար է գտնել :))

Rhayader
28.06.2014, 11:46
Առաջարկում եմ դիտել <<մթնշաղ>> ֆիլմը.. ինձ անձամբ շատ է դուր եկել բոլոր սերիաները,,:hands

http://niemaopcji.files.wordpress.com/2013/03/a502ed9570483f688dd07b2669724053_original.jpg

մարդագայլուկ
28.06.2014, 12:23
Twilight-ից արժեքավոր բան անհնար է գտնել :))

իյա, բա The Last Song-ը :))

Յոհաննես
28.06.2014, 12:25
իյա, բա The Last Song-ը :))

Եթե The Last Song,ուրեմն Three Meters Above The Sky :))

Մար.
28.06.2014, 15:48
այո դա է: ուրիշ ֆիլմեր կփնտրեմ . բայց չեմ կարծում որ Twilight -ից լավը լինի :)

Ռուֆուս
28.06.2014, 15:58
այո դա է: ուրիշ ֆիլմեր կփնտրեմ . բայց չեմ կարծում որ Twilight -ից լավը լինի :)

Սպանեք ինձ անցավ...

Մար.
28.06.2014, 16:01
գիտեք ցանկացած մարդ իր կարծիքը ունի՝ ոչ միայն ֆիլմերի, այլ նաև ուրիշ հարցերում:) ձեր գրառումից հասկացա, որ այդ ֆիլմը չեք սիրում, դա ձեր խնդիրն է .:)

մարիօ
28.06.2014, 16:07
այո դա է: ուրիշ ֆիլմեր կփնտրեմ . բայց չեմ կարծում որ Twilight -ից լավը լինի :)

Ես մի հատ փորձարկում անեմ էլի:
Մար. ջան, որ ժամանակ ունենաս ՛՛Ներս թող ինձ / Let The Right One In՛՛ ֆիլմը կնայե՞ս: :think

Freeman
28.06.2014, 16:09
Filth-2013 թվի ֆիլմ է,գործողությունները էնքան արագ են կատարվում,որ չես ձանձրանա ու անջատի :)

Մի բան էլ՝ էս ֆիլմը մենակ սաունդտրեկի համար կարելի ա նայել))

http://youtu.be/XFkzRNyygfk

Մար.
28.06.2014, 16:11
Mari Sari
ամպայման բայց ոչ հիմա, կոմպս լավ վիճակում չի :)

մարդագայլուկ
28.06.2014, 17:11
այո դա է: ուրիշ ֆիլմեր կփնտրեմ . բայց չեմ կարծում որ Twilight -ից լավը լինի :)

Կլինի, Մար ջան: Հաստատ բան եմ քեզ ասում: Եթե Twilight-ի վրա լռվես (որը ի դեպ բավականին միջակ ու քառակուսի ֆիլմ է), քեզ լիքը՝ հազար անգամ ավելի լավ ֆիլմեր դիտելու հաճույքից կզրկես:
Հա, ճիշտ ես ասում, որ ճաշակի հարց է, ամեն մարդ իր կարծիքն ունի և այլն: Բայց էդ ճաշակը նաև անընդհատ զարգացնել է պետք, կարծիքներն էլ դրա հետ մեկտեղ փոխվում են :) Մի խոսքով միանում եմ Mari Sari-ի առաջարկին :goblin Կարող ես ձեռի հետ էլ Պանի Լաբիրինթոսը նայել, հենց կոմպիդ հարցերը լուծես:

Մար.
28.06.2014, 17:21
մարդագայլուկ . իհարկե, ամպայման կդիտեմ :) չեմ սահմանափակվում մի քանի կինոներով :)

Rhayader
28.06.2014, 17:43
իյա, բա The Last Song-ը :))

Ինքն Ուվե Բոլլի ֆանատկա էլ կլինի :D

Rhayader
28.06.2014, 17:45
այո դա է: ուրիշ ֆիլմեր կփնտրեմ . բայց չեմ կարծում որ Twilight -ից լավը լինի :)

http://2.bp.blogspot.com/-UbYOVvaAzDc/UcqCPO3QTwI/AAAAAAAAKy0/0-Np1sCOmJg/s320/meme+found+online.jpg

Rhayader
28.06.2014, 17:55
գիտեք ցանկացած մարդ իր կարծիքը ունի՝ ոչ միայն ֆիլմերի, այլ նաև ուրիշ հարցերում:) ձեր գրառումից հասկացա, որ այդ ֆիլմը չեք սիրում, դա ձեր խնդիրն է .:)

Հավատա ինձ, դա արդեն քո խնդիրն է :D բոլոր ժամանակի վատագույն գրքերից մեկի էկրանավորումը, որն այնքան միջակ է, որ բոլոր ժամանակների վատագույն ֆիլմերից մեկն անգամ չի կարող կոչվել :D

Ինչևէ, խորհուրդ եմ տալիս նայել հետևյալ ֆիլմերը.

A Walk to Remember/Спеши любить
Three Steps above Heaven/Три метра над небом
The Last Song/Последняя песня

նաև, ինչպես IMDB-ի իմ գրախոսականի մեջ գրել էի, խորհուրդ եմ տալիս գերմանական պոռնոֆիլմեր նայել, գրեթե նույն բանն է՝ մենակ լացկան փսլնքոտ ռամանծիչնի տեսարանների փոխարեն պոռնոգրաֆիկ տեսարաններ են, սյուժեի միակ նպատակն էլ այդ տեսարաններն իրար կապելն է :D

Մուշու
28.06.2014, 18:28
Ինչևէ, խորհուրդ եմ տալիս նայել հետևյալ ֆիլմերը.

Three Steps above Heaven/Три метра над небом

Ինչ համար ? Արժեքավոր ինչ կա այդ ֆիլմում ? Ես ոչինչ չեմ ասում , ուղղակի հարցնում եմ

Skeptic
28.06.2014, 18:47
http://i.imgur.com/CO4Oget.jpg

Յոհաննես
28.06.2014, 19:07
գիտեք ցանկացած մարդ իր կարծիքը ունի՝ ոչ միայն ֆիլմերի, այլ նաև ուրիշ հարցերում:) ձեր գրառումից հասկացա, որ այդ ֆիլմը չեք սիրում, դա ձեր խնդիրն է .:)

Մար. ջան արի կլինի ես քեզ ֆիլմերի ցուցակ ուղարկեմ,հետո երբ էդ ֆիլմերը նայես կհասկանաս,որ Twilight-ը մեղմ ասած զիբիլ է: Ես համոզված եմ,որ դու քիչ ֆիլմեր ես նայել,այ որ արդեն իմ ուղարկած ֆիլմերը նայես,հաստատ կարծիքդ կփոխես :)

Յոհաննես
28.06.2014, 19:12
Մի բան էլ՝ էս ֆիլմը մենակ սաունդտրեկի համար կարելի ա նայել))
հաստատ,ֆիլմում էս տարբերակն է

https://www.youtube.com/watch?v=r1XQtRKXdSI

Sagittarius
28.06.2014, 19:24
Հետևյալ խմբերի մարդկանց հետևյալ տեսակի խորհուրդներ խուսափում եմ տալ՝

- Բիբերի ֆաններին՝ երաժշտական խորհուրդներ
- Թվայլայթի ֆաններին՝ ֆիլմերի խորհուրդներ
- Ռեալ/Բարսա ֆաններին՝ ֆուտբոլային խորհուրդներ

Rhayader
28.06.2014, 20:35
Ինչ համար ? Արժեքավոր ինչ կա այդ ֆիլմում ? Ես ոչինչ չեմ ասում , ուղղակի հարցնում եմ

Որ լավ ֆիլմերը, բանակային տերմինը չասեմ, *չպղծի*

Ամեն մարդուն՝ իրենը: Եթե Twilight-ի ֆանատկան մեկի ազդեցության տակ սկսի լավ ֆիլմեր նայել, ես կսկսեմ նեղվել դրանից: Ավելի լավ է՝ թողնի մեզ *թավալվել մեր նեղ ու մեծամիտ գիտակցության ցեխի մեջ* ու էժանագին ռոմանտիկ ֆիլմերի հերոսների հետ *ճախրի երևակայության ու խենթ սիրո հորձանուտում*

Rhayader
28.06.2014, 20:39
Մար. ջան արի կլինի ես քեզ ֆիլմերի ցուցակ ուղարկեմ,հետո երբ էդ ֆիլմերը նայես կհասկանաս,որ Twilight-ը մեղմ ասած զիբիլ է: Ես համոզված եմ,որ դու քիչ ֆիլմեր ես նայել,այ որ արդեն իմ ուղարկած ֆիլմերը նայես,հաստատ կարծիքդ կփոխես :)

Յոհաննես ջան, մութ դարերում չենք ապրում, էս ինքը, էս ինտերնետը: Թող ինքը գտնի, ինքը նայի, ինքն էլ ճաշակ ձևավորի:

Մուշու
28.06.2014, 20:40
Որ լավ ֆիլմերը, բանակային տերմինը չասեմ, *չպղծի*

Ամեն մարդուն՝ իրենը: Եթե Twilight-ի ֆանատկան մեկի ազդեցության տակ սկսի լավ ֆիլմեր նայել, ես կսկսեմ նեղվել դրանից: Ավելի լավ է՝ թողնի մեզ *թավալվել մեր նեղ ու մեծամիտ գիտակցության ցեխի մեջ* ու էժանագին ռոմանտիկ ֆիլմերի հերոսների հետ *ճախրի երևակայության ու խենթ սիրո հորձանուտում*
Լավ հասկացա, ես էլ մտածում էի հավանել ես էդ կինոն, ես իմ աղջիկ հալով, սիրային ամեն ինչ հավանելով հանդերձ էդ կինոն չեմ սիրում , ոչ էլ անկապ Twilight-ը :

Հ.Գ կներեք եթե ինչ որ մեկին վիրավորել եմ իմ կարծիքով

Rhayader
28.06.2014, 20:41
Հետևյալ խմբերի մարդկանց հետևյալ տեսակի խորհուրդներ խուսափում եմ տալ՝

- Բիբերի ֆաններին՝ երաժշտական խորհուրդներ
- Թվայլայթի ֆաններին՝ ֆիլմերի խորհուրդներ
- Ռեալ/Բարսա ֆաններին՝ ֆուտբոլային խորհուրդներ

հա, ոնց որ անդամալույծին մարաթոն վազելու խորհուրդներ տաս:

Յոհաննես
28.06.2014, 20:42
Որ լավ ֆիլմերը, բանակային տերմինը չասեմ, *չպղծի*

Ամեն մարդուն՝ իրենը: Եթե Twilight-ի ֆանատկան մեկի ազդեցության տակ սկսի լավ ֆիլմեր նայել, ես կսկսեմ նեղվել դրանից: Ավելի լավ է՝ թողնի մեզ *թավալվել մեր նեղ ու մեծամիտ գիտակցության ցեխի մեջ* ու էժանագին ռոմանտիկ ֆիլմերի հերոսների հետ *ճախրի երևակայության ու խենթ սիրո հորձանուտում*

Բայց ինքը մենակ Twilight-ն(ու էդպիսի զիբիլ բաներ) է նայել,կարելի է իրան մնացածն էլ ներկայացնել ու որ էս մարդը կարողանա ընտրել:

Rhayader
28.06.2014, 20:51
Լավ հասկացա, ես էլ մտածում էի հավանել ես էդ կինոն, ես իմ աղջիկ հալով, սիրային ամեն ինչ հավանելով հանդերձ էդ կինոն չեմ սիրում , ոչ էլ անկապ Twilight-ը :

Հ.Գ կներեք եթե ինչ որ մեկին վիրավորել եմ իմ կարծիքով

Մուշ, ես Ռայադերն եմ, ալո :D ցուցակից մենակ դա՞ տեսար :D Գագիկն իմ տեղը սարկազմի նշանը դրել էր :D

https://www.youtube.com/watch?v=mv09BwHGayM

Վիրավորելը դժվար թե, բայց ցնցել, որ ինչ-որ մեկը կարող է ենթադրել, որ ես դա կարող եմ սիրել, հա:

Rhayader
28.06.2014, 20:52
Բայց ինքը մենակ Twilight-ն(ու էդպիսի զիբիլ բաներ) է նայել,կարելի է իրան մնացածն էլ ներկայացնել ու որ էս մարդը կարողանա ընտրել:

Իսկ ի՞նչն էր իրեն խանգարում նորմալ բաներ նայել:

Մուշու
28.06.2014, 20:54
Վիրավորելը դժվար թե, բայց ցնցել, որ ինչ-որ մեկը կարող է ենթադրել, որ ես դա կարող եմ սիրել, հա:

Ստացվում ա ես հատուկ շնորհքը ունեմ, կարողանում եմ մարդկանց ցնցել :D Համ էլ մենք ծանոթանալ նորմալ դեռ չենք հասցրել , ամբողջ խնդիրը դրանում ա :)

Յոհաննես
29.06.2014, 00:29
Իսկ ի՞նչն էր իրեն խանգարում նորմալ բաներ նայել:
Ես ոնց հասկացա էս մարդը կինոներով էդքան էլ չի հետաքրքրվում,որ բացի կայքերը ու ըստ վարկանիշի սկսի ֆիլմեր նայել:
Իսկ մեր հասարակության մեջ Twilight սիրողները գերակշռում են ու կարծում եմ ոչ թե ինքը պատահական է ընտրել էդ ֆիլմը, այլ իրեն խորհուրդ են տվել:Իսկ եթե բաժակը դատարկ է ինչ էլ լցնես մեջը կլցվի:Իսկ եթե իրան նորմալ ֆիլմեր խորհուրդ տաս ու ընտրության հնարավորություն տաս,օգուտ որ չլինի վնաս հաստատ չի լինի:Թող նորմալ ֆիլմեր նայի,եթե չհավանի Twilight-ը կա ու կա :))

Շինարար
29.06.2014, 02:08
Հետևյալ խմբերի մարդկանց հետևյալ տեսակի խորհուրդներ խուսափում եմ տալ՝

- Բիբերի ֆաններին՝ երաժշտական խորհուրդներ
- Թվայլայթի ֆաններին՝ ֆիլմերի խորհուրդներ
- Ռեալ/Բարսա ֆաններին՝ ֆուտբոլային խորհուրդներԲայց օբշիով նենց ուժեղ էքսպերտ ես, չէ՞, էս ու բոլոր մնացած ոլորտներում, ուղղակի մենակ էդ իրեք խմբի մարդկանց ես խուսափում խորհուրդ տալ, որովհետև անհույս են:

Sagittarius
29.06.2014, 08:15
Բայց օբշիով նենց ուժեղ էքսպերտ ես, չէ՞, էս ու բոլոր մնացած ոլորտներում, ուղղակի մենակ էդ իրեք խմբի մարդկանց ես խուսափում խորհուրդ տալ, որովհետև անհույս են:

չէ, խորհուրդ չեմ տալիս, որովհետև իմ ու իրանց ճաշակները բացարձակ տարբեր բևեռներում ու իրանց և ինձ հիասթափեցնելուց խուսափում եմ:

հ.գ. ու հա ապեր, թվայլաթի ու բիբերի ֆաներից ավելի լավ երաժշտական/կինո ճաշակ ունեմ, ու եթե ուզում ես նշված երկուսի որակական հատկանիշները վիճարկես, գնա ոլորտի էքսպերտների հետ վիճի, ես իրանց թվում չեմ

հ.գ.գ. ամեն ինչ պետք է սենց բառացի պարզաբանե՞լ, որ ինչ-որ բան քննադատելու/գնահատելու բարդույթներից ազատվեք

CactuSoul
30.06.2014, 03:04
Salò o le 120 giornate di Sodoma-էս ֆիլմը խորհուրդ եմ տալիս էն մարդկանց,ովքեր ունեն բավական հզոր նյարդային համակարագ:Ֆիլմում էնպիսի տեսարաններ կային,որ չէի կարող նայել ու մի 5-10 րոպե բաց եմ թողել:Սա Պազոլինիի վերջին ֆիլմն է և վարկած կա,որ նրա սպանության գլխավոր պատճառը այս ֆիլմն էր:
Հա, չմոռանամ ասել որ 18+ է:

Բռռ, էս ի՞նչ էր :))

Մի 5 տարի կլինի՝ դիսկով գնել էի, մինչև հիմա անընդհատ էսօր-էգուց էի անում: Յոհաննեսի գրառումը թասիբի գցեց, վերջը նայեցի:
Ինչ-որ բան կա էս ֆիլմի մեջ, բայց թե ինչ, տենց էլ չջոկեցի:
Էն ֆիլմերից ա, որ պետք ա նայած լինել, բայց միևնույն ժամանակ նողկալի ա ու վանող:
Եսի՞մ, խորհուրդ չեմ տալիս նայել, մի քիչ պատասխանատու բան ա դա էս դեպքում:

Տրիբուն
30.06.2014, 11:05
...
հ.գ. ու հա ապեր, թվայլաթի ու բիբերի ֆաներից ավելի լավ երաժշտական/կինո ճաշակ ունեմ....

Բիբերն ի՞նչ ա: Լրիվ լուրջ եմ հարցնում:

Նաիրուհի
30.06.2014, 11:23
Բիբերն ի՞նչ ա: Լրիվ լուրջ եմ հարցնում:

Ենթադրում եմ, որ սա

https://www.youtube.com/watch?v=JC2yu2a9sHk

Յոհաննես
30.06.2014, 11:43
Բռռ, էս ի՞նչ էր :))

Մի 5 տարի կլինի՝ դիսկով գնել էի, մինչև հիմա անընդհատ էսօր-էգուց էի անում: Յոհաննեսի գրառումը թասիբի գցեց, վերջը նայեցի:
Ինչ-որ բան կա էս ֆիլմի մեջ, բայց թե ինչ, տենց էլ չջոկեցի:
Էն ֆիլմերից ա, որ պետք ա նայած լինել, բայց միևնույն ժամանակ նողկալի ա ու վանող:
Եսի՞մ, խորհուրդ չեմ տալիս նայել, մի քիչ պատասխանատու բան ա դա էս դեպքում:

Բնական էր նման արձագանքը :)
Երբ արդեն սկսում ես սառը ուղեղով դատել,ավելի շատ ես հավանում ֆիլմը:Չափազանց կարևոր հարցեր են բարձրացված ֆիլմում

Տրիբուն
30.06.2014, 13:03
Ենթադրում եմ, որ սա

:D:D

Ես էլ արդեն ինչ ենթադրություն ասես չէի անում: Մտածում էի բիբար սիրողների մասին ա խոսքը՝ արևմտահայերենով՝ բիբեր: Բայց ասում էի, բիբարը ստեղ ի՞նչ կապ ունի: :D Էն անեգդոտի պես էլի, որ ասում ա «ես էլ մտածում եմ սղոցաը ոնց կարա ծառից ծառ թռնի» :D Մեղա-մեղա, էլ էն Վառթուշը չեմ, լրիվ հետ եմ ընկել կյանքից:

Ռուֆուս
30.06.2014, 13:05
Տրիբուն ձյա, դու մինչև հիմա Բիբարին չէիր ճանաչու՞մ, երջանիկ մարդ ես :)

Որ օֆֆթոփ չլինի Salò-ն Մարկիզ դը Սադի գրքերից մեկի հիման վրա է նկարահանած, մենակ թե գործողությունները Պազոլինին տեղափոխել է երկրորդ համաշխարհային:

CactuSoul
30.06.2014, 14:17
Չգիտեմ՝ ինչու հանկարծ էս ֆիլմը հիշեցի․․․

Բելա Տար, «Թուրինյան ձին»

Խոսելով “Թուրինյան ձին” ֆիլմի մասին` Տարը նշեց, որ Նիցշեի ու ձիու մասին պատմությունը գիտեն բոլորը, նաև գիտեն, թե Նիցշեի հետ ինչ է եղել, բայց չգիտեն, թե ձիու հետ ինչ է եղել. “Հենց դա էր գլխավոր հարցը: Եկել էր դրան պատասխանելու ժամանակը, ու մենք պատասխանեցինք”:
Աղբյուր (http://www.gaiff.am/hy/zr5dmC8P1P67Mxq3es87xaXvDC)

Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են արտակարգ սիրուն ֆիլմ դիտել։ Իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմերից է։ 2.5 ժամով տեղափոխվում ես աշխարհից կտրված մի վայր, ուր հայր ու աղջիկ լուռ պայքարում են ամեն նոր եկող օրվա համար, կյանքի համար։ Հիվանդ ձին օրեցօր թուլանում է, ու նրա հետ մեկտեղ թուլանում է նաև կյանքի հետ կապը․․․

Խորհուրդ չեմ տալիս զվարճանքի կամ actionի սիրահարներին։
Ավելի ճիշտ՝ trailer-ը նայեք, երևի կզգաք՝ ձերն է, թե ձերը չի։

http://www.youtube.com/watch?v=ZNkN_xCXozw

Ռուֆուս
30.06.2014, 14:20
Ինձ Բելա Տար էնքան մարդ ա խորհուրդ տվել, բոլոր ֆիլմերը քաշած ունեմ, մնում ա տրամադրվել ու սկսել նայել: Ասում են Սատանտանգոն ա գլուխգործոցը :)

CactuSoul
30.06.2014, 14:31
Ինձ Բելա Տար էնքան մարդ ա խորհուրդ տվել, բոլոր ֆիլմերը քաշած ունեմ, մնում ա տրամադրվել ու սկսել նայել: Ասում են Սատանտանգոն ա գլուխգործոցը :)

Ես դեռ մենակ էս մեկն եմ տեսել, բայց մյուսներն էլ հաստատ արժի նայել, ձեռագիրը ահավոր լավն ա։

Ռուֆուս
30.06.2014, 14:33
Հա, բայց հաշվի առ, որ Սատանտանգոն 7 ժամից ավել ա ձգվում :))

Yellow Raven
30.06.2014, 15:58
Չգիտեմ՝ ինչու հանկարծ էս ֆիլմը հիշեցի․․․

Բելա Տար, «Թուրինյան ձին»

Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են արտակարգ սիրուն ֆիլմ դիտել։ Իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմերից է։ 2.5 ժամով տեղափոխվում ես աշխարհից կտրված մի վայր, ուր հայր ու աղջիկ լուռ պայքարում են ամեն նոր եկող օրվա համար, կյանքի համար։ Հիվանդ ձին օրեցօր թուլանում է, ու նրա հետ մեկտեղ թուլանում է նաև կյանքի հետ կապը․․․

Խորհուրդ չեմ տալիս զվարճանքի կամ actionի սիրահարներին։
Ավելի ճիշտ՝ trailer-ը նայեք, երևի կզգաք՝ ձերն է, թե ձերը չի։

Ահավոր շատ ձգած ֆիլմա, ամեն մարդու համար չի: Իսկ մենակ նայելու համար պետքա ընդհանրապես նյարդերդ ֆուլլ անջատես ու նստես աթոռիդ :))
Իմաստայինա, խորնա, տեղ-տեղ լավ տեսարաններով, բայց ընդհանուր առմամբ շատ ուժեղ ֆիլմ չի, նույն կմաղքի վրա կարելի էր շատ ավելի ուժեղ գործ ստանալ: Ռեժիսյորը փորձելա շատ դասականացնել էս կինոն, արդյունքում շատ ասպեկտներ տուժել են:

CactuSoul
30.06.2014, 16:27

Տեղ-տե՞ղ :o Ամեն մի կադրը մի ընտիր լուսանկար կարող էր լինել։ Առաջին հերթին ինձ համար հենց դրանով ա էս ֆիլմը լավը։
Իսկ ինչ վերաբերում ա մենակ-չմենակին, արդեն վաղուց նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարելի ա ոչ մենակով ֆիլմ դիտել։ Չեմ սիրում նույնիսկ մեկ վայրկյան բաց թողնել ֆիլմից, էլ չեմ ասում՝ ընթացքում քննարկումներն ու պարզաբանումները :{

Սա «Ոսկե Ծիրանի» ժամանակ եմ դիտել։ Սկզբի մոտ մի ժամը էնքան էին մարդիկ դուրս ու ներս անում, որ հազիվ էի կենտրոնանում ֆիլմի վրա, ահավոր ներվայնանում էի։ Դրսից մտնում էին՝ լսած լինելով, որ լավ ֆիլմ է, կարճ ժամանակ անց դուրս գալիս․ ձանձրանում էին։ Երկրորդ ժամի ընթացքում ներս մտնողների հոսքը դադարեց, բայց դուրս եկողներ էլի կային։ Վերջին մի կես ժամը հանգիստ էր դահլիճում։ Երբ լույսերը միացրին, երևաց, որ դահլիճի 5-10%-ը հազիվ կազմեն նստածները, ընդ որում՝ մոտավորապես կեսը քնած էր :))

Yellow Raven
30.06.2014, 16:57
Տեղ-տե՞ղ :o Ամեն մի կադրը մի ընտիր լուսանկար կարող էր լինել։ Առաջին հերթին ինձ համար հենց դրանով ա էս ֆիլմը լավը։
Իսկ ինչ վերաբերում ա մենակ-չմենակին, արդեն վաղուց նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարելի ա ոչ մենակով ֆիլմ դիտել։ Չեմ սիրում նույնիսկ մեկ վայրկյան բաց թողնել ֆիլմից, էլ չեմ ասում՝ ընթացքում քննարկումներն ու պարզաբանումները :{

Ամեն մի կադրը ընտիր լուսանկար Hotel Grand Budapest-ում էր :)) Իսկ ստեղ հենց տեղ-տեղ էր, մի քանի շատ տպավորիչ տեսարաններ, որոնք կորում էին ընդհանուր պատկերի մեջ: Ֆիլմից հետո մնում են հենց էդ տեսարանները ու գումարային առումով իմ մոտ բնավ 2 ու կես ժամ չի ձգում պատկերը հիմա :)

մարիօ
30.06.2014, 22:27
Songs from the Second Floor :love
Երգեր երկրորդ հարկից
ՈՒրեմն՝ ֆիլմի ռեժիսորը շվեդ Ռոյ Անդերսոնն է, ֆիլմը սյուրռեալիստական տռագիֆարս է, որը պատմում է մի երկրի մասին, որտեղ ֆինանսական ճգնաժամ է: Սցենարի մասին թերևս այսքանը: 2000 թվականին Կաննում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:
Ֆիլմը իրականում մարդկային տարբեր ճակատագրերի ու տարբեր իրավիճակների մասին է ու շատ սիրուն ձևերով ներկայացված է, թե ինչպես են ընդունում դժվարությունը տարբեր տեսակի մարդիկ:
Ֆիլմում կան 2 եղբայր, հայր-որդի, ամուսին-կին, աղջիկ-տղա հարաբերություններ ու էդ հարաբերությունները ներկայացված են շատ նուրբ ու գրավիչ գույներով: Եթե ուզում եք հեղափոխություն տեսնել՝ ֆիլմում կա, մարդկային կործանվա՞ծ ճակատագրեր՝ ինչքան ուզես, ընտանեկան խառը իրադրությո՞ւն՝ դա էլ կա հաստատ:
Ի դեպ՝ չեմ խոստանում, որ շատ հեշտ ու հանգիստ եք դիտելու ֆիլմը, բավականին դժվարամարս կադրեր են: Անձամբ ես շատ սիրեցի ու խնդրում եմ՝ նայեք էլի, որ մենակ չլինեմ: :(
9.5/10

https://www.youtube.com/watch?v=j9hYb6ggxoM

Տրիբուն
30.06.2014, 22:38
Տրիբուն ձյա, դու մինչև հիմա Բիբարին չէիր ճանաչու՞մ, երջանիկ մարդ ես :)

Կներեք, որ թեմայից դուրս ..

Ապեր, Բիբարը ջհանդամին, ես էս վերջերս եմ իմացել սելֆին ինչ ա: Աղջիկս բացատրեց: Հոգիս էր հանում, էկավ թռավ շալակաս, հեռախոսը հանեց ու ասեց. «պապա՛, դեմք ընդունի, սելֆի ենք անում»: Ու ես էտ պահին, աաաաաաաաաա, ահա թե ինչ է սելֆիիիիին :D

Rhayader
30.06.2014, 23:05
Օրհնյալ են Բիբեր չլսածները, քանզի նրանցն է երկնքի արքայությունը:

Յոհաննես
02.07.2014, 15:00
Չգիտեմ՝ ինչու հանկարծ էս ֆիլմը հիշեցի․․․

Բելա Տար, «Թուրինյան ձին»

Աղբյուր (http://www.gaiff.am/hy/zr5dmC8P1P67Mxq3es87xaXvDC)

Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են արտակարգ սիրուն ֆիլմ դիտել։ Իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմերից է։ 2.5 ժամով տեղափոխվում ես աշխարհից կտրված մի վայր, ուր հայր ու աղջիկ լուռ պայքարում են ամեն նոր եկող օրվա համար, կյանքի համար։ Հիվանդ ձին օրեցօր թուլանում է, ու նրա հետ մեկտեղ թուլանում է նաև կյանքի հետ կապը․․․

Խորհուրդ չեմ տալիս զվարճանքի կամ actionի սիրահարներին։
Ավելի ճիշտ՝ trailer-ը նայեք, երևի կզգաք՝ ձերն է, թե ձերը չի։

http://www.youtube.com/watch?v=ZNkN_xCXozw
Ահավոր դանդաղ էին զարգանում գործողությունները,դիալոգներ համարյա չկային ու ամենազարմանալին է է,որ ոչ մի պահ չեմ ձանձրացել:Արտակարգ սիրուն,ահավոր հզոր երաժշտությամբ ու մտածելու տեղ տվող ֆիլմ էր:Ես ահավոր շատ եմ հավանել,շատ հոգեհարազատ կադրեր կային:Ֆիլմը ամբողջությամն էդ հոգեվիճակը փոխանցեց ու ինձ մնում էր նստել ու վայելել....

Հ.Գ.Շնորհակալ եմ խորհրդի համար...

Ռուֆուս
19.07.2014, 01:24
Էն որ որոշում եմ իտալերեն կինո նայել, էն էլ պարզվում ա կեսը նապոլիտաներեն ա ու գրեթե բան չեմ հասկանում :)) Տիտրերը միացնելուց հետո նոր սկսում եմ ասածները հասկանալ ու գրեթե անմիջապես սիրահարվում եմ ֆիլմի ամեն մի դետալին... Սենց հոյակապ ֆիլմ վաղուցվանից չէի տեսել, նույնիսկ մի փոքր լացացրեց:

Փոստատարը/Il Postino (http://www.imdb.com/title/tt0110877/)

Պատմում է հասարակ իտալացի փոստատարի ու աշխարհահռչակ չիլիացի բանաստեղծ Պաբլո Ներուդայի ընկերության մասին: Իսկ ամբողջ ֆիլմը ծերից ծեր պոեզիա է ու մետաֆոր:

Freeman
19.07.2014, 09:23
Ժող, «Կոնստանտին» սերիալը նայեք, շատ լավն ա, բայց դեռ առաջին սերիան են նկարել:
Նկարված ա համանուն կոմիքսի հիման վրա ու ավելի նման ա էդ կոմիքսին, քան ֆիլմը:
Դերասանը Քիանու Ռիվզը չի, բայց կյաժ ա :))

Սերիալը պատմում ա ցինիկ ու ինքնավստահ էկզորցիստի կյանքի մասին՝ անմիջապես նյու քասլի դեպքերից հետո, երբ նա ընկերոջ աղջկա կյանքը փրկելու համար կանչեց Ներգալին:

einnA
22.07.2014, 23:35
Էս մեկն ինչ-որ մեկի կարծիքով կարող է շարքային ֆիլմ լինի սիրո մասին, բայց ես էստեղ ավելի շատ ուրիշ տողատակեր եմ տեսել, որ երկար մտածել է տալիս :)

նայեք The Great Gatsby (http://www.imdb.com/title/tt1343092/?ref_=nv_sr_1/)

keyboard
25.07.2014, 00:38
The Best Offer (http://www.imdb.com/title/tt1924396/?ref_=nv_sr_3)

Մնացի էս կինոյի տակ, լավն էր

Lusina
25.07.2014, 23:59
Արդեն չեմ հիշում, թե մինչև սա նայելը որն էր ամենասիրածս կինոն, բայց հիմա սա ա :))
Memento (http://www.imdb.com/title/tt0209144/)

Ֆիլմը մի մարդու մասին ա, ով կորցրել ա նոր հիշողություններ ձեռք բերելու հնարավորությունը ու փորձում ա ինքն իրեն հաղորդագրություններ թողելով՝ հասկանալ, թե ինչ պետք ա անի հաջորդ պահին. Շատ չեմ ուզում պատմել, ուղղակի նայեք , բայց անպայման մինչև վերջ.

Սա (http://www.adme.ru/tvorchestvo-kino/25-filmov-s-neozhidannoj-razvyazkoj-727910/) էլ անկանխատեսելի վերջաբանով ուրիշ լավ ֆիլմերի ցանկ ա, ես մի մասը տեսել եմ, ու արդեն վստահում եմ ցուցակին, պատրաստվում եմ բոլորը նայել.

Աթեիստ
26.07.2014, 09:48

Էդ ցուցակի կեսը բանի պետք չի, Oldboy-ը նայի, իհարկե կորեականը, կամ օրիգինալ լեզվով, տիտրերով, կամ վատ թարգմանությամբ, որ իրանց ձայները մեջ լսվեն։ Դուբլյոռները չեն կարում էդ էմոցիաները հաղորդեն։
Վերջում էլ դիտողին վերցնում, ծեփում ա պատին։

Lusina
26.07.2014, 13:18

Օրիգինալը նայեցի տիտրերով. Լավն էր շատ, բայց անհամ մարդ եմ ես, գուշակել էի վերջը :))

Էդ նշածս ցուցակը հիմնականում 3 ֆիլմի համար էի վստահում՝
1.Memento (http://www.imdb.com/title/tt0209144/)
2.The Mist (http://www.imdb.com/title/tt0884328/)
3.The Skeleton Key (http://www.imdb.com/title/tt0397101/)

Էս էն ֆիլմերն են, որ նայելու ընթացքում մտովի կռվում էի ծանոթներիս հետ, թե խի են սենց կանխատեսելի սցենարով ֆիլմ խորհուրդ տվել, բայց վերջում , էն ձեր ասածի պես՝ ծեփում ա պատին։ :)) Ու հիմնականում հենց ընթացքում շաբլոն սցենարի շնորհիվ էր, որ վերջում տենց զարմացնում են.

Հ.Գ. Ես էն մարդկանցից եմ, որ ֆիլմը հիմնականում վերջաբանով եմ սիրում կամ չսիրում, նենց-որ, ով սիրում ա ամբողջ ընթացքում հիացած նայել ֆիլմը, խորհուրդ չեմ տալիս :))

Sagittarius
26.07.2014, 15:22
Էդ ցուցակի կեսը բանի պետք չի, Oldboy-ը նայի, իհարկե կորեականը, կամ օրիգինալ լեզվով, տիտրերով, կամ վատ թարգմանությամբ, որ իրանց ձայները մեջ լսվեն։ Դուբլյոռները չեն կարում էդ էմոցիաները հաղորդեն։
Վերջում էլ դիտողին վերցնում, ծեփում ա պատին։

բայց դե էն մյուս կեսն էլ ընտիր ֆիլմեր են... Moon, Inception, Shutter Island, Usual Suspects, Fight Club, Memento, Prestige, Beautiful Mind (չնայած Ռասել Կրոուին չեմ սիրում) Looper: Oldboy-ը վերջն ա:

_Հրաչ_
09.08.2014, 13:15
Վհուկների որսորդները (https://my-hit.org/film/21707/)ֆիլմի ռեժիսորի կողմից:

Արյունալի-մսալի-զզվելի+կծու հումորով շաղախված սարսափների սիրահարներին խորհուրդ եմ տալիս դիտել: :)

Մեռյալ ձյուն (https://my-hit.org/film/4498/)
https://my-hit.org/storage/291337_500x800x250.jpg

որից անմիջապես հետո՝

Մեռյալ ձյուն 2 (https://my-hit.org/film/413874/)
https://my-hit.org/storage/1194993_500x800x250.jpg

Գորտուկ
09.08.2014, 15:19
Խորհուրդ եմ տալիս դիտել «Химера» ֆիլմը : Ֆիլմի ռեժիսյոռը Վինչենցո Նատալին է : Մի խոսքով տարօրինակ ֆիլմ է , արժե դիտել , ինձ դուր է եկել: Ի դեպ այս ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն էլ Էդրիան Բրոուդին է ,մեզ ծանոթ «Դաշնակահարը» ֆիլմից:
https://www.youtube.com/watch?v=Jyg1x456MAA

ivy
09.08.2014, 18:17
Վհուկների որսորդները (https://my-hit.org/film/21707/)ֆիլմի ռեժիսորի կողմից:
...
...

Իսկ ես հենց «Հենզելն ու Գրետելը. վհուկների որսորդները» (http://www.imdb.com/title/tt1428538/?ref_=nv_sr_1) նայեցի. սիրտս վհուկային, արյունոտ ու մութ հեքիաթ էր ուզում, սպասելիքներս լրիվ արդարացան :)

_Հրաչ_
10.08.2014, 09:36
Իսկ ես հենց «Հենզելն ու Գրետելը. վհուկների որսորդները» (http://www.imdb.com/title/tt1428538/?ref_=nv_sr_1) նայեցի. սիրտս վհուկային, արյունոտ ու մութ հեքիաթ էր ուզում, սպասելիքներս լրիվ արդարացան :)

Հա, ընտիր կինո ա: Թոմմին գիտի հատուկ էֆեկտները ոնց օգտագործի: :)

Գորտուկ
10.08.2014, 21:40
Кровавая графиня -- Батори
Պարզապես հիանալի պատմական ֆիլմ «Кровавая графиня Батори», ֆիլմի ռեժիսյորը Յուրայ Յակուբիսկոն է: Ամբողջ 16-րդ դարի կոլորիտը կարողացել է ստանալ իր հմուտ ռեժիսուրական տաղանդի շնորհիվ: Ֆիլմը նման է արյունոտ, բայց շատ գեղեցիկ կտավի: Անձամբ ես ինքս շատ համակրում եմ Ելիզավետայի կերպարին և դերասանուհին էլ շատ լավ է կերտել իր դերը:

Գորտուկ
12.08.2014, 16:25
«Жанна д’Арк» հավեսով նայվող ֆիլմ , հրաշք դերասանական խաղ, արիության ոգի ներշնչող , շատ տղամարդկային , բայց և շատ հուզիչ ու տխուր ֆիլմ է այս ֆիլմը: Ֆիլմը հազար անգամ էլ կնայեմ միայն Միլայի ծովի պես կապուտակ աչքերի համար չէ, այլ նրա խաղի նեռվի համար, որ էդպես հուզիչ փոխանցում ա էկանից այս կողմ նստողի համար: Հազար անգամ բռավո:
https://www.youtube.com/watch?v=641aOdcjLzw

Գորտուկ
12.08.2014, 18:42
«В твоих глазах» ֆիլմի ռեժիսյոռը Բրին Հիլլն է: Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին ում անունը Ռեբեկա է: Նա ամուսնացած է կայացած բժշկի հետ, ապրում է հանգիստ ու միապաղաղ կյանքով Նյու Յորքի բնակարաններից մեկում ու թեև նա ապրում է լավ, նրա կյանքում ոչ մի ուրախալի բաներ չեն կատարվում ,քանի որ ընդհանուր հետաքրքրություններ չի կարողանում գտնել ամուսնու բարեկամների, ընկերական միջավայրի հետ: Իսկ Դիլանը ֆիլմի մյուս գլխավոր հերոսն է , ով ապրում է բոլորովին այլ կյանքով: Ունի բազմաթիվ խնդիրներ, ունի ոչ լավ աշխատանք և մի շարք խնդիրներ օրենքի հետ : Դիլանն ու Ռեբկան միանգամայն տարբեր մարդիկ են , ապրում են տարբեր երկրներում: Բայց ճակատագիրը նրանց համար նախապատրաստում է անակնկալ հանդիպում.......
https://www.youtube.com/watch?v=k2MjU4KWOfw Մեկ անգամ նայել հաստատ կարելի է:

Գորտուկ
13.08.2014, 12:21
Երեկ վերջապե սհամարձակվեցի դիտել այն ֆիլմը, որի գիրքը կարդացել էի, բայց չէի համարձակվում ֆիլմը դիտել, վախենում էի հիասթափությունից մեկ էլ հույսերի չարդարացվելուց: Բայց այդքան էլ այդպես չէր, ինձ բավականին դուր եկավ Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպի հիման վրա նկարանհանված՝ « Սերը ժանտախտի տարիներին» ֆիլմը: Բոլորին էլ խորհուրդ տալիս եմ դիտել, հատկապես այն մարդկանց ովքեր հավատում են հավիտենական սիրուն ու անդավաճան են իրենց սիրուն : Սա անդավաճան սիրո ապացույցներից մեկն է հենց:
http://kino-v-online.tv/6155-lyubov-vo-vremya-holery-online-film.html

Գորտուկ
14.08.2014, 14:38
« Лекарь: Ученик Авиценны» խորհուրդ եմ տալիս դիտել : Հիանալի ֆիլմ է :Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ռոբին դեռ տասը տարեկան էր, երբ իր մայրը մահանում է :11-րդ դարն էր, իսկ Անգլիայում բժշկությունը այնքան զարգացած չէր , որ Ռոբին կարողանար իր հարցերի պատասխանը ինչ որ մեկից ստանալ, դրա համար էլ տղան ինքն է որոշում գնալ և փնտրել այն մեկին ՝ով իր հարցերի պատասխանները կբավարարի : Ճանապարհը շատ ավելի երկար է լինում , քան թվում է: Ռոբը լինում է Եվրոպայում այնուհետև հայտնվում է Պարսկաստանում , որտեղ նա հանդիպում է հայտնի Ավիցենայի հետ: Մեծն իմաստունը միանգամից նկատում է Ռոբի տաղանդը , բայց խորհուրդ է տալիս նրան չշտապել իր գործերում ..... շարունակությունը արդեն ինքներդ դիտեք: Ինձ մնում է միայն մեկ անգամ ևս ասել , որ հիանալի ֆիլմ է :
https://www.youtube.com/watch?v=sAZGVG3HOLc

Գորտուկ
16.08.2014, 16:50
Խորհուրդ եմ տալիս , կդիտեք անպայման Ռոբեռտո Բենինիի « Жизнь прекрасна » ՀՐԱՇԱԼԻ ֆիլմը: Առանց մեկնաբանությունների ու ավելորդությունների ֆիլմը ուղղակի անթերի է :
https://www.youtube.com/watch?v=IsitvElH0OwЖизнь прекрасна

Գորտուկ
18.08.2014, 16:20
«Весна, лето, осень, зима... и снова весна»:love
Ֆիլմը կորեական է, գլխավոր դերակատարը ֆիլմի ռեժիսյոռն է՝ Կիմ Կի- Դուկը: Նա շատ լավ է խաղում իր դերը:Ֆիլմը պատմում է մի փոքրիկ տղայի կյանքի մասին , որն ապրում է փոքրիկ տաճարի մեջ, իր ուսուցչի , որն էլ նրան սովորեցնում է բոլոր իմաստությունները Բուդդայի դժվարանցանելի ճանապարհի: Հաջորդ մասում մենք տեսնում ենք արդեն պատանի հերոսին, արդեն սիրահարված ժամանակ: Նա լքում է իր տաճարը և փորձում է ապրել մարդկանց հետ: Ունենում է շատ դժվարություններ, սպանում կնոջը, հայտնվում բանտում, բայց երկար տարիներ անց , նորից վերադառնում ուսուցչի մոտ: Ի՞նչ կասի նա այսքան տարի հեռու լինելով իր ուսուցչից, ի՞նչ կպատմի նրան ......

https://www.youtube.com/watch?v=Y3mdbR_cv8Q
Խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին::love, մի տեսակ ներքին խաղաղություն է պարգևում:

Գորտուկ
03.09.2014, 13:36
«Мальчик в полосатой пижаме»:love
Ֆիլմ , որ կարելի է նայել ոչ , թե մեկ այլ մի քանի անգամ առանց հոգնելու:

https://www.youtube.com/watch?v=vW4Z6zRlQsc
Ով չի դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել, որովհետև շատ էմոցիոնալ, ծանր հոգեբանական ֆիլմ է, իսկ ֆիլմի վերջում արցունքատարափ է.:cry...համոզված եմ ֆիլմը դեռ երկար կմնա ձեր հիշողությունում::love

Մուշու
03.09.2014, 20:00

Գորտուկ ջան ես տեսել եմ այս ֆիլմը , բայց երբ դու ասում ես վերջում ինչ է սպասում դիտողին , մի փոքր սպոյլեր ես անում : Եթե ես դիտած չլինեի, քո գրածից հետո հաստատ երբեք չէի նայի այս հրաշք գործը :

Գորտուկ
03.09.2014, 20:10
Գորտուկ ջան ես տեսել եմ այս ֆիլմը , բայց երբ դու ասում ես վերջում ինչ է սպասում դիտողին , մի փոքր սպոյլեր ես անում : Եթե ես դիտած չլինեի, քո գրածից հետո հաստատ երբեք չէի նայի այս հրաշք գործը :

Հարգելի՛ս ես ուղղակի գրել եմ այն ինչ ինքս եմ զգացել ՃՃՃ, իսկ դիտել ,թե ոչ դա քո խնդիրն է::) Այստեղ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խորհուրդ տալու և գրելու իր կարծիքները, այլ բան է , եթե քեզ դուր չի եկել այն ինչ ես գրել եմ ֆիլմի մասին:

Մուշու
03.09.2014, 20:33

Խորհուրդ տալ կարող ես , ես ոչինչ չասեցի , բայց վերջը հուշել չի կարելի : Մարդիկ ֆիլմերը հիմնականում դիտում են վերջին հասնելու համար և ասել թե ինչպիսին է լինելու վերջը անթույլատրելի է : Դու բառացի չասացիր ինչ է լինելու , բայց մեկ է դա էլ աշխատիր չանել :

Գորտուկ
03.09.2014, 21:23

Եթե դու ինչ որ մի շատ լուրջ սխալի մասին ինձ ասեիր ու ես զգայի , որ դու իրոք ճիշտ ես, ես կընդունեի, բայց դե ասածդ այդքան էլ մի լուրջ բան չի էլի... Ամեն դեպքում ես կաշխատեմ, որ անգամ թեթևակի չակնարկեմ ֆիլմի ավարտի մասին :D:D Ուրիշ դիտողություններ ունե՞ս Մուշու ջան:;)

Մուշու
03.09.2014, 21:32

Քեզ համար գուցե դա լուրջ չէ , իսկ իմ համար լուրջ է , ես չեմ սիրում իմանալ ինչ է լինելու վերջում , ինչ էմոցաներ կառաջանան մոտս ֆիլմը դիտելուց : Իսկ դու կնընդունես սխալդ թե ոչ դա քո խնդիրն է : Ես քեզ չեմ ստիպում ասել/ընդունել որ սխալ ես , բայց ուզում եմ հաջորդ անգամ չակնարկես ֆիլմի վերջաբանը : Այսքանով շնորհակալություն ուշադրության համար :

Լեո
03.09.2014, 21:37
Քանի որ Գորտուկը վերջը հուշել էր, Մուշուն էլ հատուկ ուշադրությունը էդ հանգամանքի վրա հրավիրեց, էլ էս ֆիլմը չեմ նայի, հետաքրքրությունը կորավ :))

Գնամ ուրիշ ֆիլմ նայեմ ՃՃ

Վոլտերա
03.09.2014, 21:54
Քանի որ Գորտուկը վերջը հուշել էր, Մուշուն էլ հատուկ ուշադրությունը էդ հանգամանքի վրա հրավիրեց, էլ էս ֆիլմը չեմ նայի, հետաքրքրությունը կորավ :))

Գնամ ուրիշ ֆիլմ նայեմ ՃՃ

Էլ մի ձևեր թափի, յա. Անպայման նայի, ընտիր ֆիլմ է :))

Լեո
03.09.2014, 22:28
Էլ մի ձևեր թափի, յա. Անպայման նայի, ընտիր ֆիլմ է :))

Դե ճիշտն ասած ուզում էի մի նենց ֆիլմ նայել, որ վերջում լացեմ: Հիմա որ գիտեմ՝ վերջում պիտի լացեմ, լացելս փախնում ա :))

Մուշու
03.09.2014, 22:38
Դե ճիշտն ասած ուզում էի մի նենց ֆիլմ նայել, որ վերջում լացեմ: Հիմա որ գիտեմ՝ վերջում պիտի լացեմ, լացելս փախնում ա :))

Ես ցավում եմ որ իմ պատճառով չես դիտում այդ գեղեցիկ ֆիլմը :( :( , ես չէի ուզում ուղղակի ...

Smokie
03.09.2014, 23:09
Ես առանձնապես էնքան էլ հաճախ չի, որ ժամանակ եմ տրամադրում ֆիլմադիտմանը: Երբեմն նայելուց կարող ա ընդմիջումներ տամ, (դրանից էլ կարող ա ամբողջ կայֆը կորի): Էս ֆիլմի մասին մասամբ իմանալով ես իհարկե չեմ հրաժարվի նայել այն, չնայած ես է՛լ սփոյլերություններ, հուշումներ չեմ սիրում: Բայց թե ե՞րբ կնայեմ ու ընդհանրապես կնայե՞մ արդյոք: Ֆիլմերի հանդեպ էնքան էլ սեր չունեմ, չնայած շատ անգամ նայել-ավարտելուց կարող ա ասեմ «էս ի՜նչ լավն էր:love»:

Գորտուկ
04.09.2014, 01:34
Դե ճիշտն ասած ուզում էի մի նենց ֆիլմ նայել, որ վերջում լացեմ: Հիմա որ գիտեմ՝ վերջում պիտի լացեմ, լացելս փախնում ա :))
Հա դե լավ դու էլ առանց հուզվելու կնայես, չնայած կարծում եմ , որ ֆիլմը բավականին ուժեղ է ու դու ամեն դեպքում կհուզվես: Նույնիսկ եթե չհուզվես ստրախովկայի համար, կարող ես մոտդ սոխ պահել, դե որ արցունքներ լինեն էլի:;)

Գորտուկ
04.09.2014, 01:37
Ես առանձնապես էնքան էլ հաճախ չի, որ ժամանակ եմ տրամադրում ֆիլմադիտմանը: Երբեմն նայելուց կարող ա ընդմիջումներ տամ, (դրանից էլ կարող ա ամբողջ կայֆը կորի): Էս ֆիլմի մասին մասամբ իմանալով ես իհարկե չեմ հրաժարվի նայել այն, չնայած ես է՛լ սփոյլերություններ, հուշումներ չեմ սիրում: Բայց թե ե՞րբ կնայեմ ու ընդհանրապես կնայե՞մ արդյոք: Ֆիլմերի հանդեպ էնքան էլ սեր չունեմ, չնայած շատ անգամ նայել-ավարտելուց կարող ա ասեմ «էս ի՜նչ լավն էր:love»:

Համաձայն եմ հետդ Գև ջան, թեկույզ հենց նրա համար , որ եթե նախօրոք էլ գիրքն ես կարդացած լինում, դու արդեն իսկ իմանում ես սյուժեն, բայց էլի դիտում ես չէ՞ այդ ֆիլմը: Ֆիլմը ես միայն սյուժեի համար չէ որ նայում եմ , ինձ համար կարևոր է նաև ռեժիսյորի կատարած աշխատանքը , որսալ ֆիլմի գեղեցիկ կադրերը ու համակարգչային հնարքները, սա է ամբողջական ֆիլմի հաճույքը:

Գորտուկ
04.09.2014, 01:38
Խորհուրդ տալ կարող ես , ես ոչինչ չասեցի , բայց վերջը հուշել չի կարելի : Մարդիկ ֆիլմերը հիմնականում դիտում են վերջին հասնելու համար և ասել թե ինչպիսին է լինելու վերջը անթույլատրելի է : Դու բառացի չասացիր ինչ է լինելու , բայց մեկ է դա էլ աշխատիր չանել :

Մուշու ջան ինչ ասեմ, ես մասամբ համակարծիքի եմ հետդ, բայց դե տվյալ պարագայում ես իմ էմոցիաններն էի նկարագրել: Հա , մեկ էլ կարելի՞ է կարծիքդ հարցնել մնացած ֆիլմերի մասին, որոնք էլի նկարագրել եմ::)

Ռուֆուս
04.09.2014, 02:20
Ժողովուրդ, հանգիստ: Գորտուկը ոչ մի բան էլ սպոյլ չի արել, էն որ վերջում ֆիլմը լացացնում ա, սյուժետի առանցքային դրվագ չի, որ տպավորություններ փչացնի ու չարժի մի ստից բանից իրար խառնվել:

Yellow Raven
05.09.2014, 15:43
«Мальчик в полосатой пижаме»:love
Ֆիլմ , որ կարելի է նայել ոչ , թե մեկ այլ մի քանի անգամ առանց հոգնելու:

https://www.youtube.com/watch?v=vW4Z6zRlQsc
Ով չի դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել, որովհետև շատ էմոցիոնալ, ծանր հոգեբանական ֆիլմ է, իսկ ֆիլմի վերջում արցունքատարափ է.:cry...համոզված եմ ֆիլմը դեռ երկար կմնա ձեր հիշողությունում::love

Նայեցի:
Անկեղծ ասած էս թեմայով շատ ավելի ուժեղ կինոներ կան, մի տեսակ не зацепил (ինչպես և անցած տարի դուրս եկած The Book Thief-ը):