PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգի...

Երկնային
09.03.2008, 23:52
Ինչպե՞ս եք կարծում (միգուցե զգում) որտե՞ղ է տեղակայված մարդու հոգին… :oy
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա մարմնի որևէ հատվածում է տեղակայված կամ օրգանում…
Կարծում եմ ամեն մեկդ ձեր տարբերակը կունենաք…

Հ.Գ. կխնդրեի, որ մեկնաբանեք, թե ինչու եք այսպես կամ այնպես մտածում ;)

Davo_O
09.03.2008, 23:57
Դեեե...հեհե
Մարդու հոգին ոչ մեկ չի կարող ասել որտեղա.....իմ կարծիքով դա մարդու աուռան է....կամ ըդհանուր մարմնի մասշտաբով է )))
....հոգին այն է ինչի շնորհիվ մարդ ապրում է.... :)

Ambrosine
10.03.2008, 00:00
Եթե հոգին մերն է, ուրեմն մեր մեջ է` մարմնում: Երևի սիրտ-ստամոքս հատվածում:lol/շատ չխնդաք/

Fedayi
10.03.2008, 00:08
Իմ կարծիքով` ուղեղում, այնտեղից էլ ֆիզիոլոգիապես ազդում է մարմնի մյուս մասերի, օրգան-համակարգերի և օրգանների վրա:

Երկնային
10.03.2008, 00:22
էսպիսի բան կա… երբ վախենում ենք, մեր փորային հատվածում տարօրինակ բաներ են տեղի ունենում... որոշ մարդիկ դրանից եզրակացնում են, որ հոգին այդտեղ պետք է որ լինի…

միայն մի բանում եմ համոզված… մարդու հոգին կարելի է տեսնել նրա աչքերում…:oy

StrangeLittleGirl
10.03.2008, 00:27
Մարդու հոգին նյութական չէ, հետևաբար պետք չէ այն փորձել նյութական տարածության մեջ տեղավորել:

Լ.յ.ո.վ.
10.03.2008, 00:49
Մարդու հոգին նյութական չէ, հետևաբար պետք չէ այն փորձել նյութական տարածության մեջ տեղավորել:
Նույն կարծիքին եմ:
Բայց եթե պիտի անպայման ինչ-որ օրգան նշվի,ապա իմ կարծիքով վերջիվերջո բժիշկները մարդու մարմնի բոլոր մասերին էլ փոխարինող մի բան կգտնեն, բացի ուղեղից: Ուրեմն ուղեղից բացի ուրիշ տեղ դժվար լինի: Օրինակ ասենք եթե ենթադրենք ոտքի կամ էլ սրտի մեջ է,ապա ինչ է դուրս գալիս?? Որ երբ մարդու սրտի փոխարեն մեկ ուրիշ մարդու սիրտ են տեղադրում` մարդու հոգին փոխվում է? :D Կամ էլ ոտքի տեղը պրոտեզ? :D

Երվանդ
10.03.2008, 00:51
էսպիսի բան կա… երբ վախենում ենք, մեր փորային հատվածում տարօրինակ բաներ են տեղի ունենում... որոշ մարդիկ դրանից եզրակացնում են, որ հոգին այդտեղ պետք է որ լինի…

Իմը էտ հատվածում ինչ որ բաներ սկում են կատարվել երբ սոված եմ:D, Բյուրի հետ համամիտ եմ:

Քոքուր
10.03.2008, 11:18
կը կարծեմ որ մարդու հոգին իր անունին մէջն է: Օրկանները եւայլն բոլորը գոյական բաներ են որոնք կը պատքանին վերաձական գոյութեան մը, concept-ի մը, որը մեր անունն է, եւ կրնանք նաեւ անուանել՝ հոգի:
Օրինակի համար ձեռք մը որո՞ւ կը պատկանի. Սագոին, կամ գլուխ մը որո՞ւ կը պատկանի. Յարութին.. եւայլն:
Ըստ իս՝ հոգին այն անուանումն է որ մարմնի տարբեր օրկանները (եւ միւս արժէքները) իրար կը կապէ:
Այն վերաձական գոյութիւնը որ իմաստ կ'ուտայ ֆիզիքականին:

Յ.Գ. Կը ներեք որ Արեւմտահայերէն կը գրեմ:

Fedayi
10.03.2008, 11:19
միայն մի բանում եմ համոզված… մարդու հոգին կարելի է տեսնել նրա աչքերում…:oy

Բայց, գիտես...?
Աչքերն իրենցով մարդու ամենապասիվ ու իներտ օրգաններից են. իրականում ամեն ինչ մկաններն են անում:

Ռուֆուս
10.03.2008, 11:32
էսպիսի բան կա… երբ վախենում ենք, մեր փորային հատվածում տարօրինակ բաներ են տեղի ունենում... որոշ մարդիկ դրանից եզրակացնում են, որ հոգին այդտեղ պետք է որ լինի…

միայն մի բանում եմ համոզված… մարդու հոգին կարելի է տեսնել նրա աչքերում…:oy

Եթե չեմ սխալվում, ճապոնացիներն են այդպես մտածում: Դրա համար էլ հարակիրի անելուց պատռում են փորը, որպեսզի հոգին ազատվի մարմնից:

Մնացածում համաձայն եմ Բյուրակնի հետ: :)

VisTolog
10.03.2008, 15:50
Թեկուզ և հոգին աչքերում չէ, բայց աչքերը շատ բան կարող են ասել այդ մարդու մասին:Աչքերին նայելով կարող ես զգալ թե որն է լինելու նրա հաջորդ քայլը, ճիշտ է նա խոսւմ արդյոք և այլն:
Իսկ իմ կարծիքով, հոգին գտնվում է մեջքա-թիկունքային մասում: Հիմի կասեք ինչ էլ տեղա մասում, կամ բաշխված է ամբողջ մարմնով:

Ասում են չէ որ մարդու մահվանից հետո, նրա քաշը քսան գրամով պակասում է... կարելի է մարդու մարմնի տարբեր մասերը կտրել, բնականաբար մահվանից հետո էլ տեսնել թե որ հատվածըի քաշը ինչքան պակասեց::lol

Yellow Raven
10.03.2008, 16:26
Որովայնումա գտնվում ասում են,բայց դե չեմ հավատում,իմ մոտ էտքան էլ չի երևում: http://www.akumb.am/images/smilies/lol2.gif

WArmanW
10.03.2008, 16:42
Ինչ հետաքրքիրա: Եթե մարդ ունի հոգի, ապա կարո՞ղ ենք արդյոք հետևություն անել, որ հոգի ունեն նայեվ բոլոր կենդանի օրգանիզմները, թե՞ այդ ամենը գալիս է աստծուց:

Լ.յ.ո.վ.
10.03.2008, 17:23
Ինչ հետաքրքիրա: Եթե մարդ ունի հոգի, ապա կարո՞ղ ենք արդյոք հետևություն անել, որ հոգի ունեն նայեվ բոլոր կենդանի օրգանիզմները, թե՞ այդ ամենը գալիս է աստծուց:
Հետաքրքիր հարց տվեցիր:
Իրոք, որ էտ ինչի պիտի մարդը հոգի ունենա, իսկ ասենք գայլը չէ? :think
Ինձ թվում է, հոգի ունեն բոլոր կենդանի օրգանիզմները, նույնիսկ կլոնները: Աստծո առջև բոլորս էլ հավասար ենք :bye:vayreni:aha

WArmanW
10.03.2008, 17:53
դե եկեք հասկանանք թե որտեղ է գտնվոմ մոծակի հոգին:

Լ.յ.ո.վ.
10.03.2008, 18:32
դե եկեք հասկանանք թե որտեղ է գտնվոմ մոծակի հոգին:
Կնճիթի մեջ :D որ արյուն քաշելուց ուղիղ գնա դեպի հոգին:

WArmanW
10.03.2008, 18:38
Հազար ներեղություն եմ խնդրում, բայց իմ կարծիքով ոչ մարդ ոչ էլ մնացածները հոգի չունեն, ուղակի մարդ ստեղծումա են, ինչի կարիգը -ատա զգում, հոգու պահն էլ բացառություն չի: Կրոնի մասի ռիսկ չեմ անում խոսամ:

Քոքուր
10.03.2008, 19:09
Բայց ինքնագիտակցութեան հարց մը կայ չէ՞. Ուրեմն անկարելի է որ կընդանիները կամ միւս էակները ունենան հոգի: Այսինքն առանց ինքնագիտակցութեան արդէն տարբերութիւն չընէր ունին հոգի թէ ոչ:
Ամէն պարագայի Աստծոյ համար բոլորը հաւասար չեն... Մարդը իր իսկ պատկերին համեմատ ստեղծուած է... (եթէ կրօնաան դիտանկիւնէ նայինք)

Լ.յ.ո.վ.
10.03.2008, 19:32

Ինչից վերցրիր որ ասենք դելֆինները կամ մարդանման կապիկները ինքնագիտակցություն չունեն? :think
Ինչպես թե "Ամէն պարագայի Աստծոյ համար բոլորը հաւասար չեն" ?
Մի քիչ պարզաբանիր խնդրեմ :)

Այգ
10.03.2008, 19:41
Մի օր մարդու զգայարանները վիճեցին, թե իրենցից ո՞րն է առավել կարևոր:
Այնքան աղմկեցին, որ գիտակցությունը որոշեց խառնվել:
Առաջարկեց ամենքին հերթով երկու շաբաթով անջատվել, որ բոլորը զգան, թե առանց ո՞րի առավել դժուար եղավ:
Երբ «արձակուրդ» գնալու շրջանը բոլորվեց, ի հեճուկս գիտակցութեան, վեճերը նոր թափով բռնկվեցին:
Եւ այդ ժամ Շունչը ցանկություն հայտնեց նույնպես արձակուրդ գնալու: Եւ բոլորը հասկացան, թե ով է ամենակարևորը:

Ըստ իս Հոգին Շնչի մեջ է:

Աբելյան
10.03.2008, 20:05
ժողովուրդ լսել եմ մարդը որ մեռնում ա, քաշը փոքրանում ա մի քանի գրամով
երևի հոգին ներսից հելնում ա, դրանից ա

Ռուֆուս
10.03.2008, 20:30
ժողովուրդ լսել եմ մարդը որ մեռնում ա, քաշը փոքրանում ա մի քանի գրամով
երևի հոգին ներսից հելնում ա, դրանից ա

Ուղիղ 21 գրամ: Ֆիլմ էլ կա, խորհուրդ եմ տալիս նայել ;)

WArmanW
10.03.2008, 20:32
Ուղիղ 21 գրամ: Ֆիլմ էլ կա, խորհուրդ եմ տալիս նայել ;)

ֆիլմի վերնագիրը կասե՞ս:

Ռուֆուս
10.03.2008, 20:45
ֆիլմի վերնագիրը կասե՞ս:

21 Գրամ :)

Տես հետևյալ փոստը http://www.akumb.am/showpost.php?p=657889&postcount=14

Լ.յ.ո.վ.
11.03.2008, 01:05
21 Գրամ :)

Տես հետևյալ փոստը http://www.akumb.am/showpost.php?p=657889&postcount=14
Մենք ստեղ գլուխ ենք ջարդում, իսկ Hollywood-ում պարզվումա արդեն կշռել են հոգին :D
Իսկ հետաքրքիրա մոծակի հոգին ինչքանա? :think

Գալաթեա
11.03.2008, 02:17
Հոգին, կարծում եմ, պարզապես մարդու մեջ բարության առկայությունն է ու սիրելու կարողությունը: Ժողովրդական խոսքն իմաստուն է, որովհետև այն իր մեջ դարավոր ճշմարտություն է պարունակում: Իսկ ի՞նչ է ասում ժողովուրդը չար, սիրել չկարողացող մարդկանց մասին: ԱՆՀՈԳԻ:

Կոնկրետ տեղադրության մասին ոչինչ ենթադրել չեմ կարող :) Բայց իմ իսկ տեսությունից ելնելով` այն ամենուր է :) Բարության ու սիրո այդ հոգևոր խտացումը մարդու մեջ, որը ֆիզիկական, կամ ֆիզիկականին մոտ սուբստանցի չի վերածվում մարմնի որևէ մասում, պարզապես այն ուժն է, որը ստիպում է մեզ մարդ մնալ: Չվերածվել գազանի:

Այգ
11.03.2008, 21:37
ժողովուրդ լսել եմ մարդը որ մեռնում ա, քաշը փոքրանում ա մի քանի գրամով
երևի հոգին ներսից հելնում ա, դրանից ա

Դա հոգու քաշը չէ, այլ թոքերում եղած օդի(Շնչի հետ չշփոթել):
Իսկ մաքուր հոգիների մարմինները մահից հետո կարող են նույնիսկ քանիցս ծանրանալ, այլ ոչ թեթևանալ::)

VisTolog
11.03.2008, 21:43
Դա հոգու քաշը չէ, այլ թոքերում եղած օդի(Շնչի հետ չշփոթել):
Իսկ մաքուր հոգիների մարմինները մահից հետո կարող են նույնիսկ քանիցս ծանրանալ, այլ ոչ թեթևանալ::)
Իսկ որքան ժամանակ անց է պակասում մարմնի քաշը:
Իսկ օդը 21 գրամա որ?

Ավելացվել է 5 րոպե անց

Հազար ներեղություն եմ խնդրում, բայց իմ կարծիքով ոչ մարդ ոչ էլ մնացածները հոգի չունեն, ուղակի մարդ ստեղծումա են, ինչի կարիգը -ատա զգում, հոգու պահն էլ բացառություն չի: Կրոնի մասի ռիսկ չեմ անում խոսամ:
Ես էլ էի ուզում դա գրել: Մի կողմից, երբ մտածում ես, հոգին վերացական բան է, ոնց կարող է մարդու մեջ գտնվել, մյուս կողմից էլ հեգևորականներն են վստահեցնում, որ հոգին գոկություն ունի:
Եթե չես հավատում հոգու գոյությանը, ինչ կասես ուրվականների և այլ երևույթների մասին, որոնք հաճախ կապ են ունենում մահացած մարդկանց հետ:

Այգ
11.03.2008, 21:58
Իսկ որքան ժամանակ անց է պակասում մարմնի քաշը:

Շատ չէ,օդի դուրս գալուն պես:

Իսկ օդը 21 գրամա որ?

Ըստ երևույթին 21 գրամի մասին խոսողները նշում են ինչ որ ռեկորդային քաշ:
Ժամանակին խոսվում էր 6-7գրամի մասին: Սակայն չեմ բացառում, որ նման տարողությամբ թոքեր նույնպես լինեն:

Ռուֆուս
12.03.2008, 10:42
Ավելի մանրամասն 21 գրամի մասին այստեղ http://www.snopes.com/religion/soulweight.asp

Երկնային
13.03.2008, 20:32
Հազար ներեղություն եմ խնդրում, բայց իմ կարծիքով ոչ մարդ ոչ էլ մնացածները հոգի չունեն, ուղակի մարդ ստեղծումա են, ինչի կարիգը -ատա զգում, հոգու պահն էլ բացառություն չի: Կրոնի մասի ռիսկ չեմ անում խոսամ:

հոգի կա…
կարծում եմ հոգին հենց մարդու բնավորությունն է… լավ թե վատ` բոլորն էլ ունեն բնավորություն… դրա համար էլ ասում ենք « նա ունի բարի հոգի կամ չար հոգի» ` հենվելով հենց բնավորության վրա… :)
էստեղից էն եզրակացությանն եմ գալիս, որ կենդանիները նույնպես ունեն հոգի, իրենց մեջ կարելի է նկատել բնավորության դրսևորում… :oy