PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեկան հիվանդները և ֆիլմերը

StrangeLittleGirl
09.03.2008, 21:13
Չնայած ես ֆիլմերի մեծ սիրահար չեմ, բայց եթե հաշվենք իմ տեսած բոլոր ֆիլմերը, ապա մոտ կեսը կկազմեն նրանք, որոնք հոգեկան հիվանդների մասին են: Կուզենայի դիտել ավելին: Եթե գիտեք այդպիսիք, թվարկեք: Ցանկալի է նշել նաև, թե ինչ խանգարման մասին է պատմում:

ArmSOAD
09.03.2008, 23:05
Լիքը էտպիսի ֆիլմեր կան: Նշեմ իմ իմացածներից:

- Անծրևի մարդը, դերերում` Դասթին Հոֆման, Թոմ Քրուզ:
- Թռիչք կկվի բնի վրայով, դերերում` Ջեք Նիկլսոն, Դենի Դե Վիտո...
- Արթնացում, դերերում` Ռոբին Ուիլիամս, Ռոբերտ Դե Նիրո:
- Վեցերորդ զգայարանը, դերերում` Բրըուս Ուիլլիս: Աուտիզմով տառապող երեխայի մասին:

Դեռ էսքանը:

Հա, ու մեկ էլ խորհուրդ կտամ ստորագրությունդ փոխես: Կայքը պետք է քաղաքականապես անկողմանկալ լինի:

Ռուֆուս
09.03.2008, 23:33
http://en.wikipedia.org/wiki/Category:Psychiatrist_films

Լոլ, լեզու հանող սմայլիկի վրա ուշադրություն մի դարձրեք..... Միամիտ ստացվեց :)

Գալաթեա
10.03.2008, 00:43
Լիքը էտպիսի ֆիլմեր կան: Նշեմ իմ իմացածներից:

- Վեցերորդ զգայարանը, դերերում` Բրըուս Ուիլլիս: Աուտիզմով տառապող երեխայի մասին:

ArmSOAD, էս ֆիլմում երեխան աուտիզմով չի տառապում: Իր շեղումը, մեռած մարդկանց տեսնելը, աուտիզմի հետ ոչ մի կապ չունի:

Իսկ մյուս նշածդ ֆիլմերը շատ լավն են: Հիշեմ` ես էլ կավելացնեմ:

Enipra
10.03.2008, 03:04
A Beautiful Mind - Ռասսել Քրոու
Երևի համարյա բոլորը տեսած կլինեն, բայց ամեն դեպքում ասեմ: Նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, կյանքի պատմությունն է մաթեմատիկոս Նեշի, որը տառապել է շիզոֆրենիայով: Հրաշալի ֆիլմ է!

Սամվել
10.03.2008, 04:03
Մերկուրին վտանգված է

Աուտիզմով տառապող երեխա. գլխավոր դերում Բրյուս Ուիլիս :ok

firewall
10.03.2008, 05:18
Լեւնարդո Դի կապրիո-ն խաղում, բայց ֆիլմի անունը հիմա չէմ հիշում :(

Ուլուանա
10.03.2008, 07:51
Լեւնարդո Դի կապրիո-ն խաղում, բայց ֆիլմի անունը հիմա չէմ հիշում :(
Այդ ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս նաև Ջոննի Դեփը։ Ֆիլմի անունը հայերեն այսպես էր. «Ինչն էր տանջում Գիլբերթ Գրեյփին» ("What's Eating Gilbert Grape") (1993): Ի դեպ, Դիկապրիոն այդ դերի համար «Օսկար» է ստացել, չնայած ֆիլմում նա կարծես թե այնքան էլ գլխավոր դեր չունի...

Ես մի ֆիլմ եմ հիշում՝ էլի հոգեկան հիվանդությամբ տառապող տաղանդավոր դաշնակահարի մասին, բայց վերնագիրը չեմ հիշում։ :( Գուգլում "search" տվեցի, դաշնակահարի մասին ֆիլմերի մի մեծ շարք բերեց... :blin Հնարավոր է, որ ֆիլմի անունը լինի "Shine", բայց հաստատ չգիտեմ... :8

Anhavat
10.03.2008, 09:46

Դու ինչպես միշտ ճիշտ ես ֆիլմի անունը Փայլ է ու իմ ամենաբարձր գնահատականին արժանացած ֆիլմերից է :hands

ArmSOAD
10.03.2008, 16:50
ArmSOAD, էս ֆիլմում երեխան աուտիզմով չի տառապում: Իր շեղումը, մեռած մարդկանց տեսնելը, աուտիզմի հետ ոչ մի կապ չունի:

Իսկ մյուս նշածդ ֆիլմերը շատ լավն են: Հիշեմ` ես էլ կավելացնեմ:

Ճիշտ ես: Էլի ես խառնեցի էտ կինոները...

StrangeLittleGirl
10.03.2008, 23:27
Երևի համարյա բոլորը տեսած կլինեն, բայց ամեն դեպքում ասեմ: Նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, կյանքի պատմությունն է մաթեմատիկոս Նեշի, որը տառապել է շիզոֆրենիայով: Հրաշալի ֆիլմ է!
Այ էս մեկը չեմ հասկանում. իսկապե՞ս Նեշը շիզոֆրենիայով է տառապում: Պարզապես շիզոֆրենիայի ժամանակ բարդ ցնորքները, այն էլ տեսողական տարր պարունակող, շատ հազցադեպ են հանդիպում: Վաղը դասախոսիս կհարցնեմ:

Ո՞վ է հիշում, թե ինչպես է կոչվում այն ֆիլմը, որը աուտիզմով տառապող երեխայի մասին է: Նրա քույրը սպանում է ծնողներին, երեխան օգնում է բացահայտել:

ArmSOAD
12.03.2008, 14:36
Ժող, ինչի ենք հեռու գնում: Վերջ ի վեջո Դոկտոր Գաննիբալ Լեկտորն էլ ա հոգեկան հիվանդ: ;)Պրիտոմ այդ տեսակ էստետը, իրա դասական երաժշտություններով ու արվեստի մյուս բնագավառների մեծն սիրահարը: