PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2008

Էջեր : [1] 2 3

Breath of wind
15.11.2007, 10:15
Արդեն ընտրել են Եվրոտեսիլ 2008 ի մասնակցին: Սիրուշիկնա (Սիրուշոն) ներկայացնելու մեր երկիրը: Ի՞նչ կարծիքի եք մի բան կստացվի :

Artgeo
15.11.2007, 10:47
Արդեն ընտրել են Եվրոտեսիլ 2008 ի մասնակցին: Սիրուշիկնա (Սիրուշոն) ներկայացնելու մեր երկիրը: Ի՞նչ կարծիքի եք մի բան կստացվի :

Վույ, էս նո՞ր ա հայտնի դարձել :D «Ընտրվելը» լավ էր։ :D Անցած տարի արդեն հայտնի էր :ok Հ1-ի թայֆայի hերթական «երգչիստուհին» պիտի խայտառակի Եվրոտեսիլում :[
Ի՞նչ կստացվի: Ոչինչ: Նույնը ինչ անցած, ինչ նախանցած տարի: Հայերի քանակը Եվրոպայում ոչ ավելացել ա, ոչ պակասել: «Հատակի փայտ» էլ որ ուղարկեն 7-րդ կամ 8-րդ տեղը կգրավի Հայաստանը...

Universe
15.11.2007, 11:15
Արդեն ընտրել են Եվրոտեսիլ 2008 ի մասնակցին: Սիրուշիկնա (Սիրուշոն) ներկայացնելու մեր երկիրը: Ի՞նչ կարծիքի եք մի բան կստացվի :
Ինչ ուզումա երգի, մենակ ՛՛Հիմա՜ր, ինձ պետք չէ սա՜...:sulel՛՛ երգը թող չերգի...
Թե չէ եվրոտեսիլը էս տարի ամբողջովին կբարոյազրկվի...

Մականուն
15.11.2007, 11:21
Թե չէ մինչև հիմա ի՞նչ էր ստացվել, որ հետո էլ ինչ որ բան ստացվի… Եվրոտեսիլը կմնա նույնը, համենայն դեպս դժվար թե փակվի, ուրեմն ոչ մի հետաքրքրի բան էլ չի ստացվի:

Հ.Գ. Եվրատեսիլը անկեղծորեն շաաաատ եմ սիրում:), լավ խմելու առիթ է…:P Առանձնապես չեմ նայում երկու պատճառով՝ նայելու բան չկա ու զբաղված եմ լինում քեֆ անելով:D

քաղաքացի
15.11.2007, 11:25
… Հայերի քանակը Եվրոպայում ոչ ավելացել ա, ոչ պակասել: «Հատակի փայտ» էլ որ ուղարկեն 7-րդ կամ 8-րդ տեղը կգրավի Հայաստանը...
Մի բան եմ ուզում ուղղեմ: Համոզվա՞ծ ես, որ չի ավելացել: Որ չի պակասել դա հաստատ, բայց ինձ թվում է լավ էլ ավելացած կլինի:

Սիրուշո :love

Breath of wind
15.11.2007, 11:26
Վույ, էս նո՞ր ա հայտնի դարձել :D «Ընտրվելը» լավ էր։ :D Անցած տարի արդեն հայտնի էր :ok Հ1-ի թայֆայի hերթական «երգչիստուհին» պիտի խայտառակի Եվրոտեսիլում :[
Ի՞նչ կստացվի: Ոչինչ: Նույնը ինչ անցած, ինչ նախանցած տարի: Հայերի քանակը Եվրոպայում ոչ ավելացել ա, ոչ պակասել: «Հատակի փայտ» էլ որ ուղարկեն 7-րդ կամ 8-րդ տեղը կգրավի Հայաստանը...

Ճիշտ ես հայտնի էր, բայց ես մի պստլիկ հույս ունեի, որ մտքները կփոխեն, բայց ...
Որ ասեցին Սիրուշնա մասնակցելու չգիտեի լացեի, թե ծիծաղեի: Սկի հույս էլ չունեմ , որ 7-րդ կամ 8-րդ տեղը կգրավի: Հետո որոշեցի ծիծաղել, որովհետև ինքը Հայաստանը չի ներկայացնում այլ Հ1, Հ1-ն էլ իրան արժանիա: Սխալա էլի էն որ ասում են Արմենիա , պիտի ասեն Հ1:

P.S.
15.11.2007, 11:56
Վույ, էս նո՞ր ա հայտնի դարձել :D «Ընտրվելը» լավ էր։ :D Անցած տարի արդեն հայտնի էր :ok Հ1-ի թայֆայի hերթական «երգչիստուհին» պիտի խայտառակի Եվրոտեսիլում :[
Ի՞նչ կստացվի: Ոչինչ: Նույնը ինչ անցած, ինչ նախանցած տարի: Հայերի քանակը Եվրոպայում ոչ ավելացել ա, ոչ պակասել: «Հատակի փայտ» էլ որ ուղարկեն 7-րդ կամ 8-րդ տեղը կգրավի Հայաստանը...

Ինչու ես այդքան չարությամբ լցվեց։ Ես անձամբ կարծում եմ, որ անցած տարի Հայկոն շատ արժանի ելույթ ունեցավ՝ երգը լավն է, ինքն էլ շատ լավ կատարեց։

Սիրուշոյի դեպքում, հա ինչ կա, թող գնա մասնակցի՝ անգլերեն էլ գիտի, սեքսոտ է, կարող է մեկ էլ տեսար հաղթի...

Take it easy man...

Delicada
15.11.2007, 11:59
Արդեն ընտրել են Եվրոտեսիլ 2008 ի մասնակցին: Սիրուշիկնա (Սիրուշոն) ներկայացնելու մեր երկիրը: Ի՞նչ կարծիքի եք մի բան կստացվի :

Եթե ճիշտն ասեմ իմ կարծիքով Սրուշոն չի էլ կարողանա անցնի կիսաեզրափակիչ փուլը…
Ինչ անենք սպասենք կտեսնենք

P.S.
15.11.2007, 12:26
Եթե ճիշտն ասեմ իմ կարծիքով Սրուշոն չի էլ կարողանա անցնի կիսաեզրափակիչ փուլը…
Ինչ անենք սպասենք կտեսնենք

Հայկոյի 8-րդ տեղի շնորհիվ Սիրուշոն մասնակցելու է միանգամից եզրափակչին...

Delicada
15.11.2007, 13:16
Հայկոյի 8-րդ տեղի շնորհիվ Սիրուշոն մասնակցելու է միանգամից եզրափակչին...

Ոչ երեկ ասեցին որ կանոները փոխվել են ու Սիրուշոն ստպված պետք է մասնակցի կիսաեզրափակչին

VisTolog
15.11.2007, 13:25
Ձեր կարծիքով եթե Հայաստանից դուրս գտնվող հայերը չքվեարկեին Հայկոյին և Անդրեին, նրանք կարո՞ղ էին գրավել 8 տեղը:
Սիրուշոյի համար դեմ եմ, որ գնա Եվրոտեսիլ, կարելի էր ավելի լավ ձայն և փորձառություն ունեցող մեկին ուղարկել:

Աթեիստ
15.11.2007, 15:02
Կարծում եթե ոչ բոլորը, ապա գերկշռող մեծամասնությունն արդեն համոզվել է, որ Եվրատեսիլն իրենից ներկայացնում է քաղաքականացված շոու:

Այսինքն այստեղ հաղթանակը կախված չի երգի կատարումից:
Իսկ ավելորդ անգամ Հայաստանի անունը Եվրոպական երկրների ցուցակում թվարկելուց մեզ ոչ մի վնաս հաստատ չկա (մանավանդ, որ Ադրբեջանն այդ ցուցակում չկա):

Taurus
15.11.2007, 15:10
Էլի ռուսաստանը կլինի վերևներում, առաջվա հարավսլավիայի երկրներից ևս երկուսը, Ուկրաինան, թուրքիան, ու եվրոպական մի երկու երկիր նույնպես, հետո գալիս ա հայաստանաը, ինչ էլ ներկայացնենք, 7-ց ավել հույս չունենք, ու անկախ նրանից ինչ երգա, ով ա երգում, ու ոնց:
Բարձր տեղ Սիրուշոն կգրավի, եթե Արթուրը գրի համաշխարհային Հիթ, որը քիչ է հավանականԷ

Ariadna
15.11.2007, 15:47
Վախում եք մի հատ լացակումած–ողբերգական երգ էլ Սիրուշոյի համար չգրե՞ն, թուրքական ելևէջներով։ Հետո ազգովի կնստեն ու կսկսեն գովել, թե ինչ հանճարեղ երգ է ստացվել ու որ առաջին տեղը հաստատ մերն ա:D

Dayana
15.11.2007, 15:55
Հայաստանը առաջինը կլինի ամենաշուտը մի 20 տարի անց :oy Բայց երևի շատ լավատես եմ :D:D:D

Guest
15.11.2007, 16:04
Ի՞նչ կստացվի: Ոչինչ: Նույնը ինչ անցած, ինչ նախանցած տարի: Հայերի քանակը Եվրոպայում ոչ ավելացել ա, ոչ պակասել: «Հատակի փայտ» էլ որ ուղարկեն 7-րդ կամ 8-րդ տեղը կգրավի Հայաստանը...

Խի՞ ես սենց պեսեմիստ… ես օրինակ լիքը հետաքրքիր բաներ եմ սպասում, սիրոշոն ընկնի… ձենը կտրվի… միկրաֆոնը փչանա… 8-ից բարցև տեղ գրավի:D սենց հետաքրքիր բաներ:

Ariadna
15.11.2007, 16:05
Հայաստանը առաջինը կլինի ամենաշուտը մի 20 տարի անց :oy Բայց երևի շատ լավատես եմ :D:D:D

Ախր որ ասես երգել ոչ մեկը չգիտի, սուտ կլինի, ուղղակի երբեք չեն կարողանում ճիշտ երգ ընտրել։

Dayana
15.11.2007, 16:13
Ախր որ ասես երգել ոչ մեկը չգիտի, սուտ կլինի, ուղղակի երբեք չեն կարողանում ճիշտ երգ ընտրել։

Ճիշտ ես :) բայց դե եկեք մենք էլ չընդունենք այս մրցույթում հաղթելը կյանքի նպատակ ։ Հա թող չհաղթենք , դրանից ոչինչ չի փոխվի ։Իհարկե հաղթելն ամեն դեպքում լավ բան է , բայց դա ուղղակի երգի մրցույթ է ։ ;)

Cassiopeia
15.11.2007, 16:14
Անձամբ ես Սիրոշոյի մասին ահա թե ինչ եմ մտածում.
Նա տիրապետում է բեմի վրա իրեն պահելու բոլոր կանոններին: Սակայն նա չունի այն ձայնը, որ կարողանա բարձունքներ գրավել: Լրիվ հակառակ պատկեր է ինձ համար Էմմին, որն իր "վուլգար" բեմային պահվածքով հանդերձ ունի հնչեղ ու գեղեցիկ ձայն:

Իսկ Եվրատեսիլը, ինչպես նշվեց, զուտ քաղաքական բեմականացում է, որտեղ միավորները ստանում են "բարեկամ" երկրներ ունեցող ներկայացուցիչները:

Ֆելո
15.11.2007, 16:26
Կարապետիչին թող ուղարկեն Ծաղիկներ երգով:)

Ariadna
15.11.2007, 16:58
Անձամբ ես Սիրոշոյի մասին ահա թե ինչ եմ մտածում.
Նա տիրապետում է բեմի վրա իրեն պահելու բոլոր կանոններին: Սակայն նա չունի այն ձայնը, որ կարողանա բարձունքներ գրավել: Լրիվ հակառակ պատկեր է ինձ համար Էմմին, որն իր "վուլգար" բեմային պահվածքով հանդերձ ունի հնչեղ ու գեղեցիկ ձայն:

Իսկ Եվրատեսիլը, ինչպես նշվեց, զուտ քաղաքական բեմականացում է, որտեղ միավորները ստանում են "բարեկամ" երկրներ ունեցող ներկայացուցիչները:

Եթե օբյեկտիվ նայենք, Սիրուշոն հաստատ Հայկոյից ու Անդրեից լավ կերգի, ավելի լավ կնայվի բեմի վրա, հնարավոր է, որ ավելի սիմպատիա առաջացնի իր նկատմամբ։ Էստեղ ուղղակի տհաճը էն ա, որ դեռ մի տարի առաջ բոլորը իմանում են, որ դա պետք ա լինի Սիրուշոն, ոնց որ անցյալ տարվա մրցույթը, երբ բոլորը գիտեին որ Հայկոն ա լինելու, բայց շոու էին սարքել, իբր մրցույթ, ու չես հասկանում ում են ուզում խաբել, ում են էշի տեղ դնում (շատ կուլտուրական մարդիկ էս դեպքերում ասում են "կներեք արտահայտությանս":D)

StrangeLittleGirl
15.11.2007, 17:44
Էստեղ ուղղակի տհաճը էն ա, որ դեռ մի տարի առաջ բոլորը իմանում են, որ դա պետք ա լինի Սիրուշոն, ոնց որ անցյալ տարվա մրցույթը, երբ բոլորը գիտեին որ Հայկոն ա լինելու, բայց շոու էին սարքել, իբր մրցույթ, ու չես հասկանում ում են ուզում խաբել, ում են էշի տեղ դնում
Չգիտե՞ս, որ Հայաստանում ամեն տեղ է այդպես:
Ախր ես չեմ հասկանում. Հ1-ի համար պա՞րզ չէ, որ Սփյուռքն ինքն իրենով 8-րդ տեղն ապահովում է: Որ մի քիչ կարգին երգ ուղարկեն, եվրոպացիներին դուր գա, առաջին տեղ էլ կգրավեն:
Էստեղ հարցը Սիրուշոյի գնալ-չգնալը չէ: Ում էլ վերցնես, եթե մի քիչ երգել գիտի, կարող ես մի երգով վարժեցնել, որ ելույթ ունենա: Սիրուշիկը գոնե երգել գիտի, Հայկոն էդ էլ չգիտեր: Բայց հարցը երգի ընտրության մեջ է. մի՞թե էլի էդպիսի լալկան երգ են ընտրելու, ողբերգական ներկայացում բեմադրելու, որն ավելի շատ ծիծաղ է շարժում:
Իրենց «թայֆից» են ընտրում մասնակցին, հասկացանք: Գոնե թող բարի լինեն երգի հեղինակին ու բեմադրիչին ուրիշ տեղից բերեն:

_DEATH_
15.11.2007, 17:49
Danzing Live-ի ռեմիքս թող երգի, տենց եթե առաջին չէ, ապա երկրորդ տեղը ունենք :lol

Երեկ էտ կարգի մի հատ մինուս եմ գրել, կնվիրեմ, եթե ուզեն :D

Սերխիո
15.11.2007, 18:52
Սիրուշոն որ օրվա երգչուհին եղավ ? Վարդուհի ջան,Անդրեն ու Հայկոն մի բարի պտուղ չեն, բայց սիրուշոն վազի էլ չի հասնի նրանց ,մի խոսքով ֆիասկո է սպասում,ետ լաչառը երգել չգիտի:angry
Ես հույս ունեի թե Էմմին կգնա:(մանվանդ Սուպեր Սաքոի հետ:hands
կամ սպիտակցի Հայկո-սուպեր Սաքոն դուտը լիներ <Քեզ համար>> երգով:P

Janita Hero
15.11.2007, 19:44
Հ1-ի թայֆայի hերթական «երգչիստուհին» պիտի խայտառակի Եվրոտեսիլում

Հարգելի ակումբցիներ ,ծանոթացեք խնդրեմ ակումբի թիվ 1 անդամի բառապաշարի փայլին՝ «թայֆա»,«երգչիստուհի»……:think:lol

Չհաշված բացառիկ գրառումների, մնացածի արտահայտած կարծիքների տպավորությունն այն է, իբր պառավ տատիկների ակումբ լինի, որոնք սիրում են միայն բամբասել:o Ուղղակի ամոթ ա էլի:8։

Հիշեք այս տողը, Սիրուշոն ա հաղթելու, ու հենց էլ ձեր բոլորի թվարկած լավ ու վատ կողմերով հանդերձ։:beee

StrangeLittleGirl
15.11.2007, 19:48
Անցյալ անգամ էլ Հայկոն էր տենց հաղթելու :D
Նախանցյալ անգամ՝ Անդրեն
Գոնե տտենց բաներ մի ասեք, որ հետո հայերի սիրած բարոյական հաղթանակի մասին չխոսեք:

Սիրուշոն բոլոր դեպքերում չի հաղթի:
Կհաղթի սփյուռքը, հետևաբար՝ դատարկված Հայաստանը :(

Janita Hero
15.11.2007, 20:07
Սիրուշոն բոլոր դեպքերում չի հաղթի:
Կհաղթի սփյուռքը, հետևաբար՝ դատարկված Հայաստանը :(

Ինչի Սերբիան տենց ուժեղ սփյուռք ունի՞ որ հաղթեց, կամ Ֆինլանդիան…… Ու կարծում եմ «Դատարկված Հայաստան» արտահայտությոան կիրառումն այստեղ ամենեվին էլ արդարացված չէ:think:B

StrangeLittleGirl
15.11.2007, 20:10
Հ. Գ. հատուկ նրանց համար, ովքեր չհասկացան, թե ինչ է նշանակում դատարկված Հայաստան. Հ1-ի ներկայացուցիչը ինչքան բարձր տեղ է գրավում, այնքան ակտիվ ու մեծ է սփյուռքը: Ինչքան մեծ է սփյուռքը, այնքան քիչ է Հայաստանում գտնվողների թիվը: Իսկ հաղթանակի համար, կարծում եմ, այնքան մեծ սփյուռք է պետք, որ Հայաստանը դատարկվի :D

Ավելացվել է 58 վայրկյան անց

Ինչի Սերբիան տենց ուժեղ սփյուռք ունի՞ որ հաղթեց, կամ Ֆինլանդիան…… Ու կարծում եմ «Դատարկված Հայաստան» արտահայտությոան կիրառումն այստեղ ամենեվին էլ արդարացված չ
Կներես էլի :D
Ֆինլանդիայի կատարումը չեմ հիշում, բայց Սերբիան Հայաստանի հետ համեմատելու չէ. հաղթելու արժանի երգ էր:

Ավելացվել է 2 րոպե անց
Ու իմ ասածն էլ հենց էդ է: Հայաստանը՝ սփյուռքով, մյուս երկրները՝ որակյալ կատարումներով, մի քիչ էլ հարևանների հետ մտերմության շնորհիվ են հաղթում:

Janita Hero
15.11.2007, 20:19
Ժամանակը կապացուցի դեռ առաջարկածդ թեորեմը, թե Հայաստանը սպյուռքով, մնացածը՝ երգով թե այլ կերպ։

Մեկ էլ Ֆինլանդիայի երգն էր «որակյալ»,:lol:apeape որ հաղթեց……

StrangeLittleGirl
15.11.2007, 20:23
Մեկ էլ Ֆինլանդիայի երգն էր «որակյալ»
Իսկական հայկական բնավորություն. մենակ մերն է լավը: Թե հաղթում ենք, դեմք ենք, թե պարտվում ենք, սարքած էր:

Lider2006
15.11.2007, 20:34
Գոնե Սիլվա Հակոբյանին ուղարկեին, ինքը երգել գիտի համել ձեն ունի, Սիրուշոն վապշե խայտառակելու: Կամ կեսից ենքանա ժողովուրդը ծափ տալու մինչև ձենը կտրի ու գնա:D կամ էլ ենքան են երգի վերջում ծափ տալով ստիպելու որ կրկնի երգը մինչև երգել սրվորի:D

Janita Hero
15.11.2007, 20:37
Իսկական հայկական բնավորություն. մենակ մերն է լավը: Թե հաղթում ենք, դեմք ենք, թե պարտվում ենք, սարքած էր:

Չասեցի վատն են կամ մենք ենք լավը:angryՈւշադիր կարդա…

Իսկ եթե չես տեսել Ֆինլանդիայի ելույթը, էլ գրառում չանես, խնդրում եմ,կնայես ապա նոր կասես լավն էր , թե՞……… :goblin

Chilly
15.11.2007, 20:43
Սիրուշոն կարողանում է մեկ-մեկ իրեն էնպես ներկայացնել, որ գրավի, ով գիտի, գուցե իրոք էս անգամ հաջողության հասնի: Համենայն դեպս, ինքն ինձ դուր է գալիս...;)

StrangeLittleGirl
15.11.2007, 21:15
Հա՛, Սիրուշոյին Հայկոյի հետ չես համեմատի, բայց ինձ զայրացնում է այն, որ ընտրություն չի լինում, ինչ-որ մարդիկ են որոշում, թե ով է գնալու: :angry

Սերխիո
15.11.2007, 22:02
բայց ինձ զայրացնում է այն, որ ընտրություն չի լինում, ինչ-որ մարդիկ են որոշում, թե ով է գնալու: :angry

ինչ էլ լինի էս ֆորումի <<կորիզը>> Հ1-ից դծգոհ ա.Ես էլ չեմ հավանում սիրուշոյի ընտրությունը ,իմ համար ֆավորիտ միայն Էմմին էր,բայց ընտրել թե, սարքել էին ,քարը իրանց գլուխը, ամեն դեպքում էս ֆորումում հարցում չէին անելու

Fobus
15.11.2007, 22:15
ում էլ ընտրեին, չեմ կարծում, որ ինձ կստիպեի նայել համերգը կամ էլ ծափահարել նրան: ով ուզում ա լինի, մենակ շատ խայտառակ չանի:

Philosopher
15.11.2007, 22:55
Արդեն ընտրել են Եվրոտեսիլ 2008 ի մասնակցին: Սիրուշիկնա (Սիրուշոն) ներկայացնելու մեր երկիրը: Ի՞նչ կարծիքի եք մի բան կստացվի :
Ստացվելը բարդ բան է, ոչ բոլորի մոտ ու ոչ միշտ է ստացվում;)
Սիրուշոյի մոտ կստացվի մնալ Սիրուշո:)

Ծով
15.11.2007, 23:30
Ուրեմն:angry...եկե՛ք հայավարի չսկսենք նորից...
Ես ուրախ եմ Սիրուշոյի համար: Աշխատասեր ա, վերջերս ձայնը զարգացում ա ապրել ու համել գրավիչ ա :)

Vive L'Armenie
15.11.2007, 23:37
Սիրուշոն շա՜տ լավն ա :love, բա ի՜նչ ձայն ունի է՜..., անկասկած կհասնի հաջողության, միայն մնում է աշխույժ երգ երգել :)
Կարծում եմ Հայկոյից հաստատ առաջ կլինի համարներով, է՜ այն ակցենտը, որ Հայկոն ունե՜ր:D, ոչ ոք չունի և չի էլ ունենա կարծում եմ :D (հիմա Հայկոյի սիրահարները վրա կտան:unsure)

StrangeLittleGirl
15.11.2007, 23:38
Հա՛, Սիրուշոն դժվար ակցենտ ունենա :D
Վերջիվերջո, 114-ն է ավարտել:
Կամ էլ… գուցե ունենա էն սովետական անգլերենի ակցենտը: :D Էն որ ուսուցիչներն ունեն դրանից:

Artgeo
15.11.2007, 23:50
Հիշեք այս տողը, Սիրուշոն ա հաղթելու, ու հենց էլ ձեր բոլորի թվարկած լավ ու վատ կողմերով հանդերձ։:beee

Ահա, ամբողջ Եվրոպան կզարմանա Ավրիլ Լավինի հայաստանյան անտաղանդ պատենտով :D

Սերխիո
15.11.2007, 23:55
Ահա, ամբողջ Եվրոպան կզարմանա Ավրիլ Լավինի հայաստանյան անտաղանդ պատենտով :D

հաշվի առնելով վերջին կլիպը, ես կասեի Բյոնսի անտաղանդ պատենդով

Taurus
16.11.2007, 00:03
ամբողջ Եվրոպան կզարմանա Ավրիլ Լավինի հայաստանյան անտաղանդ պատենտով :D

ես կասեի Բյոնսի անտաղանդ պատենդով

երկուստ էլ սխալվում եք:
համ էլ ինչ էք աղջկան բան ասում, լավ կլինի ես էլ ձեզ համեմատեմ , ասենք Artgeo-ն Շրեկի, ՊèTrօ$-ն էլ արսեն Սաֆարյանի անտաղանդ պատենտն ա ?

Հըն դուրներդ եկավ?
էրեխուն բան չասեք:angry, թող իրա համար երգի, ինչքան կարում ա, էտ ա:

ivy
16.11.2007, 01:34
Ինչի՞ է ամեն անգամ նույն պատմությունը լինում. ով էլ գնա Եվրոտեսիլի, քննադատության է ենթարկվում... Ասում եք, Հ1–ի որոշումն է, ասենք՝ դուք եք որոշողը, ու՞մ պիտի ուղարկեիք, ավելի հարմար մա՞րդ կա:

Սիրուշոն ունի տեսք, հմայք ու ձայն: Ինչ ուզում եք, ասեք, էդ էրեխեն երգում է. ինքս եմ իրականում լսել նրա կատարումները, լավ է երգում... Մի տեսակ հավատում եմ ականջներիս, դեռ լսելու ունակություն ունեն: :)

Ինչ վերաբերում է նրա անգլերենի իմացությանն ու ակցենտին, ապա չգիտեմ որ դպրոցն է ավարտել, բայց հատատ գիտեմ, որ իր կյանքի եթե ոչ կեսը, ապա առնվազն մեկ երրորդը ԱՄՆ–ում է անցկացրել...

Ու մի բան էլ. հերիք է Եվրոտեսիլին էդքան լուրջ վերաբերվեք ու դարձնեք ազգային հարց... Ով ուզում է, գնա. մի քիչ կերգի, մի քիչ կպարի, մենք էլ մի քիչ կուրախանանք: Վերջացավ: :)

Ուլուանա
16.11.2007, 04:10
Ես էլ էի ուզում դա ասել. հետաքրքիր է, հայկական էստրադայում կա՞ էնպիսի մարդ, ում ուղարկելու դեպքում բոլորը գոհ կլինեին։ Մեկ է, ում էլ ուղարկեն, կգտնվի մարդկանց մի հոծ զանգված, որը դեմ կլինի տվյալ երգչին/երգչուհուն։ Կոնկրետ Սիրուշոն, իմ կարծիքով, բավական հաջող ընտրություն է (առայժմ մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպես են որոշում, թե ով պիտի մասնակցի). հիանալի բեմական կեցվածք ունի, կարելի է ասել՝ լավ ձայն, լավ կատարում։
Քննադատելու համար մի հատ եք...

Մականուն
16.11.2007, 10:18
Իսկ ես անկեղծ ասած բացարձակ անտարբեր եմ, թե ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, քանի որ միևնույնն է ոչինչ դրանից չի փոխվելու: Ես էլի հավասարաչափ կխմեմ այդ օրը ու կուրախանամ անկախ ամեն ինչից:drinks

Artgeo
16.11.2007, 13:03
ասենք Artgeo-ն Շրեկի
:love սենց կոմպլիմենտ ինձ շատ են արել :oy

Անցած տարի Ոսկանյանին կարող էին ուղարկել ;)

Սիրուշոյի մի քանի երգ եմ լսել, մի քանի անգամ։ Լսվում ա, մի քանի անգամ։ Ընկերս խելագառվում ա Սիրուշոյի համար, մի 10-15 ձայն Վրաստանից Սիրուշոյին հաստատ կա :D

Համենայն դեպս հաջողություն եմ ցանկանում, բայց դե... անարդար ա էլի...

Economist
16.11.2007, 16:25
Կարծում եթե ոչ բոլորը, ապա գերկշռող մեծամասնությունն արդեն համոզվել է, որ Եվրատեսիլն իրենից ներկայացնում է քաղաքականացված շոու:

Այսինքն այստեղ հաղթանակը կախված չի երգի կատարումից:
Իսկ ավելորդ անգամ Հայաստանի անունը Եվրոպական երկրների ցուցակում թվարկելուց մեզ ոչ մի վնաս հաստատ չկա (մանավանդ, որ Ադրբեջանն այդ ցուցակում չկա):

Շոուի քաղաքական լինելու հետ համաձայն եմ, բայց ասեմ, որ էս տարի Եվրատեսիլին Ադրբեջանը մասնակցելու է:[
Հուսով եմ, որ Սիրուշիկի ուշքը չի գնա բեմի վրա ու կպրծնենք անտաղանդ կմկմոցով:think

Սերխիո
16.11.2007, 18:22
ասենք Artgeo-ն Շրեկի, ՊèTrօ$-ն էլ արսեն Սաֆարյանի անտաղանդ պատենտն ա ?

:DԵթե Արթգեոն ինչ-որ չափով` ֆիզիկական տվյալներով նմանություն ունի ,ապա ես ընդհանրապես նման չեմ ևս մի անտաղանդ երգիչ Ա.Ս.-ին ,ուրիշ բան եթե ասեիր Բրեդ Փիթի անհաջող տարբերակը:

Djavaxhq
16.11.2007, 18:24
Ես արտահայտում եմ այստեղ հավաքված մի քանի Ջավախքահայերի կարծիքը, մենք դեմ ենք Սիրուշոյի գնալուն մերն ավիլի լավնէ թող նա գնա մեկ է մոր խաթր են թողնում իրեն

Artgeo
16.11.2007, 19:29
Ես արտահայտում եմ այստեղ հավաքված մի քանի Ջավախքահայերի կարծիքը, մենք դեմ ենք Սիրուշոյի գնալուն մերն ավիլի լավնէ թող նա գնա մեկ է մոր խաթր են թողնում իրեն

Դու սուս, ավելի լավ ա Վրաստանի ներկայացուցցչի մասին արտահայտեք ձեր կարծիքը «այստեղ հավաքված մի քանի ջավախքահայերով» :P:D
Հ.Գ. Քեզ էլ եմ կարոտել :love

Ի դեպ, ժող դեկտեմբերին երեխաների Եվրոտեսիլն է լինելու, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում։ :think

Ուրվական
16.11.2007, 19:37
Ի դեպ, ժող դեկտեմբերին երեխաների Եվրոտեսիլն է լինելու, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում։ :think

Մասնակցում է:

Artgeo
16.11.2007, 19:45
Մասնակցում է:

Ուպս, կներեք, սխալ էին տեղեկացրել http://www.eurovision.am/eng/?sub=arevik :)

Սերխիո
16.11.2007, 19:50
Ի դեպ, ժող դեկտեմբերին երեխաների Եվրոտեսիլն է լինելու, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում։ :think

ի դեպ շատ հաջող երգ ա, ինձ դուր ա գալիս:ok

aerosmith
17.11.2007, 00:14
Ես զարմանում եմ Էլ մարդ չգտան որ ուղարկեն? Այսինք ով ունենք էստրադաըում որ մի հատ էլ Եվրոպա ուղարկենք? Ես գիտեմ էս տարի խայտառակ ենք լինելու, երևի արդեն վերջից 8-րդ տեղը բռնենք։

Ra$Ta
17.11.2007, 00:24
Այսինք ով ունենք էստրադաըում որ մի հատ էլ Եվրոպա ուղարկենք?
Հա բայց խի որ էստրադա , հենց էտա , պետքա կոնկուրս անցկացվի ու լավագույնը գտնվի որի հետ աշխատելեւց հետո մտածել ուղարկելու մասին ,ոչ թե իրար մեջ քցեն բռնեն ու որոշեն ու ուղարկեն : Բայց ճիշտն ասած մի քանի օրինակի (սուպեր ստար ու էդ տիպի անկապություններ ) վրա համոզվեցինք որ լավ տաղանդները կամ շոուբիզնեսի հետ չեն ուզում կապնվել կամել Հայաստանում տաղանդ չկա

Heretikos
17.11.2007, 00:39
Indz tvum e vor aveli vat ardyunq e linelu, hamenayn deps 8 ic araj chi gna

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Artgeo
17.11.2007, 01:05
ի դեպ շատ հաջող երգ ա, ինձ դուր ա գալիս:ok

Ինձ այնքան էլ դուր չեկավ... Անդրեի երգանման էր...

Սերխիո
17.11.2007, 01:17
Ինձ այնքան էլ դուր չեկավ... Անդրեի երգանման էր...

որպես մանկական լավն էր

PygmaliOn
17.11.2007, 15:18
Ես կողմ եմ, մի անգամ ավելի կտեսնեմ նրան:love

Lider2006
05.12.2007, 18:20
Ժող որ ես գնամ, մեկա ելի 8-րդ տեղը կբռնեմ, որովհետև մեր սփյուռքահայությունը ոչ ավելացելա ոչ ել պակասել:): մեր համար մեկ չի օվա գնում , մեկա նենց տաղանդ չունենք , որ իրան բացի սփյուռքահայությունից ենքան ձեն տվող լինի , որ որոշիչ լինի տեղ բռնելու համար::think նենց որ ես տարի ել Սիրուշոն կայֆավատ կլնի: Տենանք մյուս տարի ում բախտո կբերի կամ ում փողերը շատ կլինի:D:D

NoemI
18.12.2007, 09:53
Դե աղջիկը թող հանգիստ գնա երգի, ինչի «Լորդի» խումբը ինչով էր լավը որ 1-ին տեղը գրավեց

_DEATH_
26.02.2008, 20:32
Ժողովուրդ ո՞վ ա տեսել ադրբեջանական ֆորումներում ինչ սուտ լուրեր են ֆռում: Իբր թե հայերի ՛ընտրած՛ երգը, որը Սիրուշոն պետքա ներկայացնի Եվրոտեսիլ 2008-ում ադրբեջանականա: Ու մի հատ էլ մեր հայ երգիչ/երգչուհիներին պլագիատ են համարում :angry, իբր թե գողանում են ադրբեջանական երգերը: Էտ սուտ լուրերի դեմը առնելու համար ինչ որ մեկը չի պատռաստվում միջոցներ ձեռնարկի՞՞՞

Lonely
26.02.2008, 20:38
Ահավոր ապուշ են ադրբեջանցիները, իրանց ծնված օրվանից ասում են հայերը վատն են, վատն են դրա համար էլ ես վիճակին են: Սիրուշոն 5-րդ տեղն ա ըկնելու իմ կարծիքով:

Yellow Raven
26.02.2008, 22:01
Բա որ դուդուկին ասում էի բալաբանա,թե ինչա ու իրանց ազգային գործիքնաhttp://www.akumb.am/images/smilies/lol2.gifhttp://www.akumb.am/images/smilies/lol2.gifhttp://www.akumb.am/images/smilies/lol2.gif

_DEATH_
26.02.2008, 22:12
Բա որ դուդուկին ասում էի բալաբանա,թե ինչա ու իրանց ազգային գործիքնաhttp://www.akumb.am/images/smilies/lol2.gifhttp://www.akumb.am/images/smilies/lol2.gifhttp://www.akumb.am/images/smilies/lol2.gif

Հա դրա համար մի հատ երաժշտական ֆորումում ադրբեջանցու իրա տեղը քցեցի, բայց ինչ տուպոյ են դուդու, դուդուկ չեն տարբերում :D: Մի հատ Ջիվանի երաժշտություն դրեցի, ադմինը սուտ լուրեր տարածելու համար ban արեց դրան :)

Ռուֆուս
27.02.2008, 16:30
Վայ, նենց կուզեի Սիրուշոն "Հիմա" երգը երգեր........ :D

Gexeckuhi
28.02.2008, 03:57
Ժողովուրդ ո՞վ ա տեսել ադրբեջանական ֆորումներում ինչ սուտ լուրեր են ֆռում: Իբր թե հայերի ՛ընտրած՛ երգը, որը Սիրուշոն պետքա ներկայացնի Եվրոտեսիլ 2008-ում ադրբեջանականա: Ու մի հատ էլ մեր հայ երգիչ/երգչուհիներին պլագիատ են համարում :angry, իբր թե գողանում են ադրբեջանական երգերը: Էտ սուտ լուրերի դեմը առնելու համար ինչ որ մեկը չի պատռաստվում միջոցներ ձեռնարկի՞՞՞

Ու ասել են, որ երգելու է Շորորա երգը:
1.Սիրուշոն այդ երգը որ երգում է, շատ տարիներ առաջ գրէլ է Գուսան Շերամը,իսկ այդ հիմարները գրում են ,որ ադրբեջանին է
2.Սիրուշոն չէր կարող այդ երգը երգելԵվրատեսիլում,քանի որ այդ երգը ինքը երգելա մի քանի տարի առաջ,իսկ ըստ պահանջների Եվրատեսիլում ներկայացվելու երգը մինչ 2007 թ. հոկտեմբերի մեկը չպետք է ներկայացվի կամ երգվի ինչ որ տեղ:

Fashist
07.03.2008, 20:10
Իսկ երգերը որտեղից կարող ենք ճարել ավելի ճիշտ Քելլեն ու Բ-ն

Artgeo
07.03.2008, 20:51
Իսկ երգերը որտեղից կարող ենք ճարել ավելի ճիշտ Քելլեն ու Բ-ն
http://armtv.com/cover/eng/ -ի հղումով http://www.eurovision.am/ -ից, բայց կայքը կարծես չի բացվում։ Երևի էս էլ են բլոկ արել :D
Սիրուշո Քոչարյանի պաշտոնական կայքում չկա http://sirusho.am/

Քելե-Քելեն էսա ապլոադ կանեմ։ Բ-ն ո՞րն ա :think

Ավելացվել է 17 րոպե անց
http://rapidshare.com/files/97772209/Sirusho_-_Qele-Qele.mp3.html

Taurus
07.03.2008, 21:14
էն վերջինը լավն էր, կարելի ա:ok

Yellow Raven
07.03.2008, 21:54
Ընդհանուր առմամբ առաջինը շատ վատն էր,2-րդը վատն էր,3-րդը`ոչինչ,4-րդը լավն էր: Բայց շատ լավ երգ չկար,որը կարողանար բարձր տեղերի համար պայքարեր,4-րդը միջին կարգի երգ էր,աչքիս էլի 8-րդ տեղ...

Sunny Stream
07.03.2008, 22:18
դեռ 3-ն եմ լսել, Ա-ն բաց եմ թողել...

շատ տխուր ա... էդ մարդիկ տենց էլ չհասկացան, թե զուռնան ինչ գործիք է, ինչի համար, որտեղ կարելի է օգտագործել... :sad ... ինչքան շատ են արանքներում ծվծվացնում, էնքան շատ արաբական երանգներ է ստանում էդ Հայկական Գործիքը!

Բ-ն ու Գ-ն լրիվ միջի երգեր էին, ոչնչով աչքի չընկնող, բացի խոսքերի պարզությունից, ինչը, ամեն դեպքում, ընդունելի է էս մրցույթում, որովհետև մասնակից երկրներից քչերում է անգլերենը պետական լեզու: Իսկ չորրորդը որ սկսվեց, մի պահ ձգվեցի ու մտածեցի` այ էս շանսեր ունի լավը լինելու, սկիզբը խոստումնալից է, էն էլ էլի հիասթափեցրեց... էդ "քելե"-ն էնքան ասեց, որ կամաց-կամաց ականջիս թուրքերեն սկսեց հնչել էդ բառը... :( ... համ էլ էլի զուռնայի չարաշահում կար, վերջը չլսեցի, որովհետև զայրացած դուրս եկա սենյակից: Հետո իր "պարելն" էլ ինձ դուր չեկավ. եթե էդ բոլոր երանգները ներդնում են որպես "հայկական ժողովրդական երաժշտության տարրեր", ինքը պիտի ուրիշ ձև պարի, էդ շարժումները հատուկ են արաբականին! Կասկածներ ունեմ, որ հենց դա է ինքը գրել, հն՞.... ընդհանրապես հայտնի է՞, թե որ երգի հեղինակն ով է:

Yellow Raven
07.03.2008, 22:21
Չգիտեմ ով էր,բայց էն օրը ասում էր,որ <<քելեն>> եվրոպական երկրների մոտ հեշտ ընդունվող բառ է ու կսիրվի:
Իսկ էտ երգի հենց սկիզբը ինձ դուր չեկավ,ոնցոր <<Քանքարավոր ընկերը>> լիներhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif

Ծով
07.03.2008, 22:29
Եսի՞մ…վատ երգեր չեն, բայց դե մի քիչ տարբերվող Քելեն ա…
Սիրուշոյի համար ցավում եմ. չեմ կարծում այս տարի սփյուռքահայերը օգնեն Եվրոտեսիլի հայաստանայան տիկնիկին, որովհետև ինչպես միշտ Հ1-ը կոչ կանի քվեարկել, իսկ Հ1-ի խոսքը Սփյուռքում գրեթե չի անցնում…:Dէլ
Առա՛ջ Սիրուշոյի լոզունգը՝ «Հաղթելու՛ եմ…»:D

Գալաթեա
08.03.2008, 01:00
Նոր լսեցի երգերը... Քելե-ն ոչինչ...բայց դե եթե 8-րդ տեղից բարձր չի քելելու...
Ու ամենակարևորը` կարողանա առանց ֆոնոգրամմայի "քելել" ու միկրոֆոնի ձայնը կարգավորողին չմեղադրի :)

Artgeo
08.03.2008, 10:50
Strong (http://armtv.com/eurovision_am/music/strong.mp3)
I Still Breathe (http://armtv.com/eurovision_am/music/i_still_breathe.mp3)
Qele Qele (http://armtv.com/eurovision_am/music/qele_qele.mp3)
I Can't Control It (http://armtv.com/eurovision_am/music/i_cant_control_it.mp3)

Anul
08.03.2008, 13:16
լավ հիմա, ժողովուրդ, սպասեք, թող գնա, գա, նոր ինչ ուզում եք ասեք, խեղճ լակոտիկը հլը սկի երգը չի ընտրել, արդեն ինչ ասես, չասեցիք :D:D

Ռուֆուս
08.03.2008, 13:19
Ես երգերը չեմ լսել.... Գոնե ասեք քիչ ենք խայտառակվելու թե տեղը տեղին :)

Kita
08.03.2008, 13:43
Ես երգերը չեմ լսել.... Գոնե ասեք քիչ ենք խայտառակվելու թե տեղը տեղին :)

Նորմալոտ:)
Ընդհանրապես էտ քելեյից լիքը բանբ հանենք, վատը չի լինի երգը, ուղղակի ենքան բան իրար հետ չի բռնում:(

Ռուֆուս
08.03.2008, 13:47
Նորմալոտ:)
Ընդհանրապես էտ քելեյից լիքը բանբ հանենք, վատը չի լինի երգը, ուղղակի ենքան բան իրար հետ չի բռնում:(

Իսկ Քելլեն էթնո է? Եթե էթնո ոճի մեջ է, ուրեմն լավ կլինի... Եվրոպացիների դուրը կգա :)

_DEATH_
08.03.2008, 13:58
Երգերից մենակ Քելե-քելե_ն դուր եկավ, բայց մեկա Սիրուշոն առանձ երգելու էլ առաջին 10-յակի մեջ կմտնի: Այսինքն չգիտեմ Եվրոպայում, եվրոպացիները շատ են :D

Yellow Raven
08.03.2008, 14:02
Էտ քելեի էն սկզբի գոռգռոցները որ հանեն,լավ կլինի,մեկ էլ էն մասերն են շատ,որտեղ երաժշտություն է հնչում առանց բառերի,դրանց փոխարեն կարելիա կրկներգը իրար ետևից 2 անգամ երգել:

PygmaliOn
08.03.2008, 14:04
4 երգն էլ լսեցի.. սաղն էլ դուրս եկան...

_DEATH_
08.03.2008, 14:13
Էտ քելեի էն սկզբի գոռգռոցները որ հանեն,լավ կլինի,մեկ էլ էն մասերն են շատ,որտեղ երաժշտություն է հնչում առանց բառերի,դրանց փոխարեն կարելիա կրկներգը իրար ետևից 2 անգամ երգել:

Երգի սաղ էֆեկտը դրանց մեջա, ինձ հենց դրանց համար երգը դուր եկավ, հավատա ինձ, եթե դրանք հանեն ու քո ասածի նման անեն, երգը երկու անգամ լսելուց կհոքնես:

Malu
08.03.2008, 17:43
Ինձ բոլոր չորս երգերն էլ դուր եկան, սակայն հետևյալ հաջորդականությամբ՝ 4, 2, 3, 1:
Համաձայն եմ, որ ամենահաջողվածը և խաղարկայինը "Քելեն" է: Կարծում եմ միտումնավոր են այդ երգը վերջինը դրել, որպեսզի մարդկանց հիշողության մեջ ավելի լավ տպավորվի: Եվ հետո Եվրոտեսիլում նման երգերն են հաջողություն ունենում: Իսկ երբ այդ երգը դեռ ազգային տարրերով էլ համեմված է լինում, ապա մարդկանց վրա դա ավելի մեծ տպավորթյուն է թողնում, քանի որ դա նրանց համար նորություն է լինում, իսկ նորությունները լավ են հիշվում:
Ոչ մի վատ բան էլ չեմ ասի: Սիրուշոն ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ կենդանի շատ լավ է կատարում իր երգերը: Ուղղակի մնում է, որ նման մեծ հանդիսատեսի առջև չընկճվի և ամեն ինչ հրաշալի կլինի:
Ես արդեն պատկերացնում եմ, որ "Քելե" երգի հիման վրա շատ գեղեցիկ պար կարելի է բեմադրել: Քոչարին, կամ էլ ինչ-որ մի պար մեր ազգային շարժումներով համեմված:
Միայն թե էլի ռուս պարուհինհերի չբերեն: Մեր պարի պետականն էլ այդ առաջադրանքը պատվով կկատարի :)
Եկեք գոնե այս անգամ բոլորս զերծ մնանք քննադատություններից, համախմբվենք, ու իսկապես Սիրուշոյին քաջալերենք:
Ախր իսկապես համաձանեք, որ երգը վատը չէ, ու պետք չէ անպայման մի վատ բան գտնել մեջը: Հաստատ ամաչելու տեղ չունենք, քանի որ եթե համեմատենք նախորդ տարիներին այլ պետությունների կատարած երգերի հետ, ապա "Քելե"-ն ոչ 5 թե , այլ 5+++++ է ստանում: Իմ կարծիքով մինչ այժմ մեր ներկայացրած երգերից լավագույնն է (թող Անդրեն ու Հայկոն չնեղանան);
Հ.Գ. Չգիտեմ ինչու համոզված եմ արդեն, որ "Քելե"-ն է հաղթելու :hands

Adam
08.03.2008, 18:18
Այ մարդ ի՞նչ եվրատեսիլ :[:[

suzi
08.03.2008, 20:20
եսել եմ կարծում,որ քելեն է հաղթելու, բայց հայկականից անցումը անգլերենի այդքանել լավ չի ստացվել,3-րդ երգն էլ էր լավը, բայց եվրատեսիլում շատ են նման երգեր

Yellow Raven
08.03.2008, 23:06
Ինչպես սպասվում էր,հաղթեց 4-րդ կատարումը`Քելե-քելեն 86,5 տոկոսով:

_DEATH_
08.03.2008, 23:10
Վերջը Շորորան անցավ :lol , սորթ էր Ֆելոն, էտ մոմենտին ինչ լոմկա էր, որ ասեց, մեկա սաղ գիտեին որ Քելենա:

Kuk
08.03.2008, 23:18
Եթե Հ1ը «Առաջ Սիրուշո»-ն փոխի, սարքի «Հաղթելու է Սիրուշոն» ետ դեպքում կարողա սփյուռքի հայությունը աջակցի :D

Armo
08.03.2008, 23:59
Ելի 8 - րդ տեղն ենք վերցնելու
արտասահմանում եդքան հայ կա ավել չկա ինչ արած :)

suzi
09.03.2008, 00:06
ցնայած կապ չուներ որ երգը կանցներ 8 րդ տեղը գռավելու համար, բայց քելեի անցնելը մի բանովա լավ, որ օրը 20 անգամ գոնե նոռմալ երգ կցույցտան

Yellow Raven
09.03.2008, 23:18
ՌՏՌ-Պլանետայով ոնց հասկացա հիմա Ռուսաստանի երգն են ընտրում, արդեն 17-րդ երգնա գնում:

Լ.յ.ո.վ.
09.03.2008, 23:33
Երգերը դուրս չեկան, բայց դե մի 100 անգամ Հ1-ով ու Նոր Ալիքով լսելուց հետո կսկսեն դուրս գալ :D :D
Նենց տպավորությունա, ոնց որ Հ1-ով ցույց տալու նախորդ գիշեր Սիրուշոյի քունը չի տարել, նստել էդ երգերնա գրել :D
Չհասկացա, թե ինչից որոշեցին Սիրուշոին ուղարկել :think ,քվեարկություն եղելա, որ ինքը գնա ?? :think

Հ.Գ. Եթե ինչ-որ մեկին պետք են Սիրուշոյի երգերը`
Qele Qele (http://armtv.com/eurovision_am/music/qele_qele.mp3)
Strong (http://armtv.com/eurovision_am/music/strong.mp3)
I Can't Control It (http://armtv.com/eurovision_am/music/i_cant_control_it.mp3)
I Still Breathe (http://armtv.com/eurovision_am/music/i_still_breathe.mp3)

Armenoid
09.03.2008, 23:44
Չհասկացա, թե ինչից որոշեցին Սիրուշոին ուղարկել :think ,քվեարկություն եղելա, որ ինքը գնա ?? :think

խի ետ հայաստանում երբավանից ա քվեարկություն լինում որ:D:D

Artgeo
10.03.2008, 00:00
ՌՏՌ-Պլանետայով ոնց հասկացա հիմա Ռուսաստանի երգն են ընտրում, արդեն 17-րդ երգնա գնում:

22-ին թե ուղարկին մեր վիճակը լավ չի լինի :D :hands

Կայֆը էնա, որ Ռուսաստանը 27 կատարողից է ընտրում, Վրաստանը 12-ից (http://eurovision-georgia.ge/), Հայաստանը Սիրուշոյի, Սիրուշոյի, Սիրուշոյի ու Սիրուշոյի մեջ էր ընտրում :D Գոնե մեկ այլընտրանք լիներ նախագահական ընտրությունների նման լիներ :D

Ռուֆուս
10.03.2008, 00:14
Քելեն լսեցի, էդքան էլ վատը չի.....

Շախով երգ է, եթե հետն էլ հետաքրքիր բեմականացում դնեն, հաստատ հաջողություն կունենա :)

Լ.յ.ո.վ.
10.03.2008, 00:36
Կայֆը էնա, որ Ռուսաստանը 27 կատարողից է ընտրում, Վրաստանը 12-ից, Հայաստանը Սիրուշոյի, Սիրուշոյի, Սիրուշոյի ու Սիրուշոյի մեջ էր ընտրում :D Գոնե մեկ այլընտրանք լիներ նախագահական ընտրությունների նման լիներ :D
Ոնց հասկացա մյուս տարի էլ նույն ձևով Էմմինա գնալու, հա?
Չէ~, էսի էրկիր չի էլի :D

Գալաթեա
10.03.2008, 00:49
Ոնց հասկացա մյուս տարի էլ նույն ձևով Էմմինա գնալու, հա?
Չէ~, էսի էրկիր չի էլի :D

Մենակ ոչ Էմմին...Ավելի լավա Էմին Դավիդովը: Իր վրա գոնե չի երևա, որ ձեն չունի, Եվրոպայի խելքն իրենը չի ոչ տրադիցիոնների համար..

Artgeo
10.03.2008, 00:58
Ռուսաստանից էլի Դեբիլաննա :D

Ինձ էն գիժ տղեն ու երկու աղջիկը դուր եկան, եթե իրենք գնային, հաստատ կհաղթեին :)

Գալաթեա
10.03.2008, 01:03
Ռուսաստանից էլի Դեբիլաննա :D

Ինձ էն գիժ տղեն ու երկու աղջիկը դուր եկան, եթե իրենք գնային, հաստատ կհաղթեին :)

Ապյած Բիլան?? :8 Հմ...էս անգամ պետք կլինի դաշնամուրի միջից մի ողջ հարեմ դուրս բերել ..

Ռուֆուս
10.03.2008, 01:04
Հիմի Անդրեն նստած նախանձից մեռնում է..... բա ոնց Բիլանը երկու անգամ մասնակցի, ինքը մեկ? :o

firewall
10.03.2008, 05:13
Դուք բոլորդ հիմար ե՞ք, ինչ է՞: Եվրոպան որտեղ, դուք որտեղ…
Եվրոտեսիլում հնարավոր չի ուղակի խայտարակվել… ու ընդհանրապես հայերը համար չէ այս մրցումը… ուղակի նորմալ երգ, բեմադրություն են կազմակերպում մերոնք, հայերը քվեարկում են մեր օգտին և գովազդվում է մեր երկիրը:
Ինչ-որ մեկը գրե՞ց «ինչու Սիրուշոն, այլ ոչ թե «Եսիմով»»:

Մոդերատորական:Կարդացե՛ք ակումբի կանոնադրությունը: Մասնավորապես ակումբում արգելվում են վիրավորանքի բնույթ կրող գրառումները:
Եվ այսուհետև աշխատեք զերծ մնալ բանակցությունների մեջ դիմացինին (առավել ևս առանց պատճառ) վիրավորելուց:

Janita Hero
10.03.2008, 11:47
Կրկին համոզվեցի, որ ակումբի այն հատվածը, ով այստեղ գրում ա իրա «դրական» կարծիքը ոչ այլ ով է, քան հայկական ծերակույտի վառ ներկայացուցիչ/հա ինչ անեմ, ջնջեք գրառումս, զատո կասեմ են ինչ մտածում եմ ու զգում......./, ուղղակի զարմանալ կարելի է, թե էն մյուս ոչ եվրատեսիլային թեմաներում ուղղակի փայլում եք լավատեսությամբ, իսկ այս թեմայում թափում եք ձեր ամբողջ ոխը ձեր իսկ հանդեպ:

Հետո էլ հայերը պահանջում են, որ իրանց սիրեն, ախր եթե հայը հային չի սիրում ինչի մասին ա խոսքը................

Հա, Artgeo գիտես քո մոտ ինչ տարբերակ ա......սենց..........."Շեֆ վսեգդա պռավ" … Էլի եմ ասում, ինչ ա նշանակում «թայֆա» կամ «երգչիստուհի».......... ու դե պարզ ա , որ ոչ ոք քեզ դա չի ուղղի, քանի որ դու նայի վերևի չակերտների գրածը…………

Մի խոսքով, ասել եմ ու էլի կասեմ հիշե՝ք

Սիրուշոն ա հաղթելու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ :P ………………………………

ինչ որ շատ ջղայնացա:think:8

Davo_O
10.03.2008, 13:33
Մի հատ նոռմալ երգ չեն կարողանում գտնել......
ինչու Ֆինլանդիան հաղտեց.......որտև երգեցին են ոճի մեջ ,որ լսումա աշխարհի մեծ մասը.....
Քելե Քելեն անմակարդակությունա....

_DEATH_
10.03.2008, 14:32
Սիրուշոն ա հաղթելու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ :P ………………………………

Տենց բան չկա ախպեր :D, ամենինչ վերեվիցա գալիս, արտուրը Սիրուշոյին խոստացավ, խոստումը արեց, բայց ովա առաջին տեղը առնելու :D, ոչ մեկ տենց բան չի խոստացել:

Rian
10.03.2008, 15:37
բայց որ Բիլանը երկրորդ անգամ ա գնում, հաստատ 1-ին տեղի հարցը արդեն լուծված ա: երեւի Ռուսաստանը ասել ա Սերբիային, եթե Բիլանը չհաղթի, Կոսովոյի անկախությունը ընդունելու ենք :-)

Yellow Raven
10.03.2008, 16:15
Բայց ինչի են Բիլանին ուղարկում դրանքուրիշ երգիչ չկա՞: Մեկ էլ համաձայն չեմ էն կարծիքի հետ, որ եթե բիլաննա գնում, ուրեմն առաջին տեղը ապահովվածա: 2006-ին իրա երգը որ չանցավ,էսի պտի եսիմ ինչ մի գլուխգործոց լինի,որ հաղթի…
Մի խոսքով, Հաղթելու ենք… http://www.akumb.am/images/smilies/lol.gif

Janita Hero
10.03.2008, 16:20
Տենց բան չկա ախպեր :D, ամենինչ վերեվիցա գալիս, արտուրը Սիրուշոյին խոստացավ, խոստումը արեց, բայց ովա առաջին տեղը առնելու :D, ոչ մեկ տենց բան չի խոստացել:

Նախ ախպեր չէ՝ քուր,:P հետո էլ Արտուրն ո՞վ ա,ի՜նչ խոստում, ի՜նչ առնել, ի՜նչ բան ..............կակոյ զայեց կակոյ արյոլ..........................:D:D

Kuk
10.03.2008, 16:24
DEATH: Երկիրը երկիր չի, ֆորումն էլ ֆորում չի:
Kuk: Երկիրը երկիր չի, Սիրուշոն էլ երգչուհի չի:

DEATH ջան կներես, որ գողացա միտքդ, ուղակի տեղինա ասված ;)

_DEATH_
10.03.2008, 17:38
Նախ ախպեր չէ՝ քուր,:P հետո էլ Արտուրն ո՞վ ա,ի՜նչ խոստում, ի՜նչ առնել, ի՜նչ բան ..............կակոյ զայեց կակոյ արյոլ..........................:D:D

Ներողություն :oy , արտուրը Հայաստանի շոու բիզնեսի տերնա:

Ռուֆուս
10.03.2008, 18:05
Պարզվում ա Վրաստանն էլ Գուրցկայային է ուղարկում :o

Գալաթեա
10.03.2008, 18:08
Պարզվում ա Վրաստանն էլ Գուրցկայային է ուղարկում :o

Նոր ես իմանում? :) Ինքն իրականում աբխազուհի է ծնունդով: Բայց դե ում է դա հետաքրքրում:

suzi
10.03.2008, 18:25
կարծում եմ գուրցկայան լավ տեղա գրավելու

Լ.յ.ո.վ.
10.03.2008, 18:29
Սիրուշոն ա հաղթելու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Ուզում էիր ասեիր 8-րդ տեղնա բռնելու? :think :D
Որովհետև, որ Անրդեն էլ էր 8-րդ տեղ բռնել սաղ գոռգոռում էին իբր կրել ենք :8

Եվրոտեսիլում հնարավոր չի ուղակի խայտարակվել… ու ընդհանրապես հայերը համար չէ այս մրցումը… ուղակի նորմալ երգ, բեմադրություն են կազմակերպում մերոնք, հայերը քվեարկում են մեր օգտին և գովազդվում է մեր երկիրը:
Ինչ-որ մեկը գրե՞ց «ինչու Սիրուշոն, այլ ոչ թե «Եսիմով»»:
Պարզա, որ Եվրատեսիլի ժամանակ սաղս էլ մեր ներկայացուցչին ենք պաշտպանելու, ոնց որ Անդրեին ու Հայկոյին էինք պաշտպանել:
Բայց մինչև էտ մի հատ մեծ հարցա առաջանում`
Էտ խի պտի Սիրուշոն գնա որ?? Թող դնեին արդար քվեարկության ընտրեինք բոլորովս թե ովա լավ!! Թե չէ դուրսա գալիս Argeo-ի ասածը`

Կայֆը էնա, որ Ռուսաստանը 27 կատարողից է ընտրում, Վրաստանը 12-ից (http://eurovision-georgia.ge/), Հայաստանը Սիրուշոյի, Սիրուշոյի, Սիրուշոյի ու Սիրուշոյի մեջ էր ընտրում :D Գոնե մեկ այլընտրանք լիներ նախագահական ընտրությունների նման լիներ :D

Նենց տպավորթյունա, ոնց որ Հայաստանում լիովին գործումա "Ծանոթ, ծանոթ մինչև վերջ" պրինցիպը :D:D :[

Artgeo
10.03.2008, 18:41
Հա, Artgeo գիտես քո մոտ ինչ տարբերակ ա......սենց..........."Շեֆ վսեգդա պռավ" … Էլի եմ ասում, ինչ ա նշանակում «թայֆա» կամ «երգչիստուհի».......... ու դե պարզ ա , որ ոչ ոք քեզ դա չի ուղղի, քանի որ դու նայի վերևի չակերտների գրածը…………

Պահո, էս ինչ չափի ագրեսիվություն էր։ :o Հուսով եմ թեթևացար։ ;) Ի դեպ, եթե չէ, կարող ես էլի մի քիչ ագրեսիվ գրառումներ անել, ասում են որ չես արտահայտվում ներսից ուտում ա քեզ։

Ինչ վերաբերվում է «Շեֆ վսեգդա պռավ» տարբերակին, ապա դա Ակումբում երբեք չի գործել ու չի գործի։ Ակումբում տարբեր ժամանակ 3-6 ադմին է եղել, տվյալ պահին 3 ադմինիստրատոր է։ Ամեն մեկը ունի իր սեփական տեսակետն ու կարծիքը, որը նրանք արտահայտում են իրենց գրառումներում, որպես սովորական անդամներ։ Չուկը նույնիսկ քաղաքականության բաժնում որոշ ժամանակ հրաժարվել էր գրառում անելուց, նույն պատճառներով։ Ոչ մի փոփոխություն չեղավ։

Դատարկ մեղադրանքները մի կողմ դիր։ Կարծիք ունե՞ս, արտահայտի՛ր։ Սակայն Ակումբի կանոնադրությանը համապատասխան։

Մի խոսքով, ասել եմ ու էլի կասեմ հիշե՝ք

Սիրուշոն ա հաղթելու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ :P ………………………………
8-րդ տեղը հաղթանա՞կ է

Armenoid
10.03.2008, 18:42
պատկերացնումե եք Սիրուշոն հաղթի:D,կսարքեն ազգայի հերոս..Աբովյան փողոցը կանվանափոխեն կսարքեն Սիրուշոյի փողոց.դզեռի հետ ել մշակույթի նախարար կտան:lol

Artgeo
10.03.2008, 18:50
Ներողություն :oy , արտուրը Հայաստանի շոու բիզնեսի տերնա:

Երգի սեփական թատրոնի Արթո՞ւրը

Djavaxhq
10.03.2008, 18:58
Ժող վրաստանից Դիաննա Գուրսկայանն է գնում բաըց դեռ երգը չի ընտրված լավ էլ խոսում էր վրացերեն,

firewall
10.03.2008, 19:05
Ուզում էիր ասեիր 8-րդ տեղնա բռնելու? :think :D
Որովհետև, որ Անրդեն էլ էր 8-րդ տեղ բռնել սաղ գոռգոռում էին իբր կրել ենք :8

Բայց մինչև էտ մի հատ մեծ հարցա առաջանում`
Էտ խի պտի Սիրուշոն գնա որ?? Թող դնեին արդար քվեարկության ընտրեինք բոլորովս թե ովա լավ!! Թե չէ դուրսա գալիս Argeo-ի ասածը`

Նենց տպավորթյունա, ոնց որ Հայաստանում լիովին գործումա "Ծանոթ, ծանոթ մինչև վերջ" պրինցիպը :D:D :[

Հա, բայց, ընտրողը ովա՞, դու՞ք չէք: Ասեիք մեկին, ով ավելի արժանի կլիներ: Թէ՞ պետք էր մի քանի հատ «Фабрика Звезд» կազմակերպել, որ նորմալ ընտրություն լիներ: Լավ հասկանում եմ, որ տհաճ է այպես է… ԲԱՅՑ ՍԻՐՈԻՇՈՆ ԻՆՉ ՄԵՂՔ ՈՒՆԻ ԵՍ ՉՀԱՍԿԱՑԱ.

Լ.յ.ո.վ.
10.03.2008, 19:15

Քեզ թվումա ավելի "արժանի"-ին սենց օդից պիտի ասենք? :think
Կա ձև, կարգ` ամեն մի ցանկացող ներկայացնումա իրա երգը, հետո էդ բոլոր երգերը ցույց են տալիս հեռուստացույցով, մենք էլ նայում տենում ենք, թե ովա լավը նրան էլ ձեն ենք տալիս:
Թե չէ պարզա, որ եթե "գյուղում մի հատ տրակտորիստ կա, ինքնա ամենալավը" :D
Նենց ես գրել Սիրուշոն ինչ մեղք ունի, ոնց որ ես էի գնում եվրատեսիլ: Բա իրա համար են չէ "ծանոթ մեկ, ծանոթ երկու" արել: Կարողա Էմին Դավիդովնա մեղավոր? :D
Համ էլ փաստորեն մեր "աստղաբույլ"-ը էնքան աղքատ ու հետամնացա,որ ընդամենը մի թեկնածու կար? Ինչով էին վատ`
Սիլվա Հակոբյանը
Վարդան Բադալյանը
Սոֆի Մխեյանը
Նարեկ Բավեյանը
վերջապես մի անգամ էլ Անդրեն :D ու էլի շատերը:
Կարողա երգիչ չունենք???

Ambrosine
10.03.2008, 19:33
Կարծում եթե ոչ բոլորը, ապա գերկշռող մեծամասնությունն արդեն համոզվել է, որ Եվրատեսիլն իրենից ներկայացնում է քաղաքականացված շոու:

Այսինքն այստեղ հաղթանակը կախված չի երգի կատարումից:
Իսկ ավելորդ անգամ Հայաստանի անունը Եվրոպական երկրների ցուցակում թվարկելուց մեզ ոչ մի վնաս հաստատ չկա (մանավանդ, որ Ադրբեջանն այդ ցուցակում չկա):

Ադրբեջանը կա: Նույնիսկ http://www.day.az-ում հարցում կար, թե կարող է ադրբեջանի ներկայացուցիչը առաջ անցնել հայից: Դե պարզ ա, թե ես որ տարբերակի օգտին քվեարկեցի:P

firewall
10.03.2008, 19:47
"Սիլվա Հակոբյանը"
չի սազում
"Վարդան Բադալյանը", "Նարեկ Բավեյանը"
Խեղճ արտասահմանցի լրագրողների ինչ պետքա ասեն, նույնիսկ ես իրանց չգիդեմ :D:D
"Սոֆի Մխեյանը"
Միգուցէ չի՞ ընդունել առաջարկը:
"մի անգամ էլ Անդրեն"
Էէէ, թող մյուս տարի է նորից ինքը գնա… ուրեմն Սիրուշոն «էդքան չկա» որ մի անգամ էլ գնա?…

Մանե
10.03.2008, 21:26
Դե հիմա որ ասեմ ամենաանհաջող երգն ընտրվեց,կասեք էլի սկսեց :esim
Հենց սկզբից լսելուց էլ մտածում էի սաղ լինեն,բացի 4-րդից:[ Էն էլ հենց էդ էլ անցավ:(
Ով ոնց,բայց ես ահավոոոոո...ոոոոոր չսիրեցի էդ երգը. Ուղղակի մեջը իմաստ չեմ գտնում;):)
Մի բան ասե՞մ:oy Հուսով եմ 2-րդ փուլ չի անցնի:oy:D
Bad Rep տալ չկաաաաաաա:tomato:D

Մանե
10.03.2008, 21:32
22-ին թե ուղարկին մեր վիճակը լավ չի լինի :D :hands

Կայֆը էնա, որ Ռուսաստանը 27 կատարողից է ընտրում, Վրաստանը 12-ից (http://eurovision-georgia.ge/), Հայաստանը Սիրուշոյի, Սիրուշոյի, Սիրուշոյի ու Սիրուշոյի մեջ էր ընտրում :D Գոնե մեկ այլընտրանք լիներ նախագահական ընտրությունների նման լիներ :D
Եվ երկար ու բարդ քվեարկությունից հետո անցավ Սիրուշոն:D:D:D

Ավելացվել է 2 րոպե անց

եթե հետն էլ հետաքրքիր բեմականացում դնեն, հաստատ հաջողություն կունենա :)
Հա,Անդրեն բեմում ձի էր քշում,Սիրուշոն էլ կգնա իրա էշերին կքշի,կգա:D:D

Ավելացվել է 8 րոպե անց

Կարողա երգիչ չունենք???
Չէ:(

Kuk
10.03.2008, 21:45
Երևի ավելի հետաքրքիր կլիներ թեման բացել հետևյալ վեռնագրով «Ինչու՞մն է կայանում Սիրուշոյի տաղանդը»: Հետաքրքիրա ինչ որ մեկը կկարողանա՞ր պատասխանել հարցին: բայց խնդրում եմ էս հարցը չգրեք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» բաժնում, որպեսզի բաժինը շարունակի գործել:

Armenoid
10.03.2008, 21:51

որ ասեմ ձենի մեջ կհավատաք:lol
ԾԱՆՈԹԻ մեջ իհարկե ինչպես և ամեն-ինչը հայաստանում:(

firewall
10.03.2008, 22:11
Ինչ ծանոթի մասինա խոսքը, եթե էտ Եվրոտեսիլը ոչ մեկին հարյուր տարի պետք չի՞՞՞՞ :D

Մոդերատորական:Կարդացե՛ք ակումբի կանոնադրությունը: Մասնավորապես ակումբում արգելվում են վիրավորանքի բնույթ կրող գրառումները:
Եվ այսուհետև աշխատեք զերծ մնալ բանակցությունների մեջ դիմացինին (առավել ևս առանց պատճառ) վիրավորելուց:

Կներեք, մաքսիմալ միավորների քանակը ինչքան ա՞:

Լ.յ.ո.վ.
11.03.2008, 00:58
"Սիլվա Հակոբյանը"
չի սազում
"Վարդան Բադալյանը", "Նարեկ Բավեյանը"
Խեղճ արտասահմանցի լրագրողների ինչ պետքա ասեն, նույնիսկ ես իրանց չգիդեմ :D:D
"Սոֆի Մխեյանը"
Միգուցէ չի՞ ընդունել առաջարկը:
"մի անգամ էլ Անդրեն"
Էէէ, թող մյուս տարի է նորից ինքը գնա… ուրեմն Սիրուշոն «էդքան չկա» որ մի անգամ էլ գնա?…
Այ ախպեր ես ինչ եմ ասում, դու ինչ ես հասկանում`
Ոնց հասկացա դու Սիրուշոյի երկրպագու ես, դրա համար էլ իրան ես պաշտպանում, բայց հո սաղ Հայասատանը քո նման Սիրուշոյի կողմից չեն?
Օրինակ`
"Սիլվա Հակոբյանը" - էդ որ քո կարծիքով չի սազում, հո չի նշանակում տենցա? Իմ կարծիքով էլ Սիրուշոն չի սազում, հո մի հոգին սաղի տեղը չի կարա խոսա?
"Վարդան Բադալյանը", "Նարեկ Բավեյանը" - Բա եվրատեսլիը հենց դրա համարա, որ անհայտ աստղերը դրա շնորհիվ հայտնի դառնան: Համ էլ սաղ օրը Վարդանի էն ավտոբուսով կլիպն են ցույց տալի, մեկ էլ Նարեկի "վերջին անգամ"-ը, չգիտեմ ոնց ես հաջողացրել, որ չես տեսել? :think

Հ.Գ. firewall եթե տենց վստահ ես, որ էսքան երգիչ-երգչուհիների մեջից էլ արժանավոր չկար բացի Սիրուշոյից, թող արդար քվեարկություն դնեին ու ինքը չեսնիով անցներ: Բարդ էր էդքան բանը անել? Մի բանա իմանաս ժողովուրդնա ձեն տվե, մի բանա սենց պրյամո անցկացնելը: Համաձայն չես? Թե Սիրուշոյին "պալոժ" չէր Սիլվա Հակոբյանի նմանների հետ մրցելը?

Legolas
11.03.2008, 01:38
Միշտ էլ մի խումբ մարդիկ են որոշել ով էթա eurotesil . էս անգամ որոշել են ցիրկ չանեն(Ընտրելու պահով).
Սիրուշոն լավ երգում ա երգն էլ շատ լավ երգ ա.

Հաջորդն էլ Արամեն ա ինչ մրցույթ ինչ բան էսի որ թիվն ա՞

firewall
11.03.2008, 02:29
Այ ախպեր ես ինչ եմ ասում, դու ինչ ես հասկանում`
Ոնց հասկացա դու Սիրուշոյի երկրպագու ես, դրա համար էլ իրան ես պաշտպանում, բայց հո սաղ Հայասատանը քո նման Սիրուշոյի կողմից չեն?
Օրինակ`
"Սիլվա Հակոբյանը" - էդ որ քո կարծիքով չի սազում, հո չի նշանակում տենցա? Իմ կարծիքով էլ Սիրուշոն չի սազում, հո մի հոգին սաղի տեղը չի կարա խոսա?
"Վարդան Բադալյանը", "Նարեկ Բավեյանը" - Բա եվրատեսլիը հենց դրա համարա, որ անհայտ աստղերը դրա շնորհիվ հայտնի դառնան: Համ էլ սաղ օրը Վարդանի էն ավտոբուսով կլիպն են ցույց տալի, մեկ էլ Նարեկի "վերջին անգամ"-ը, չգիտեմ ոնց ես հաջողացրել, որ չես տեսել? :think

Հ.Գ. firewall եթե տենց վստահ ես, որ էսքան երգիչ-երգչուհիների մեջից էլ արժանավոր չկար բացի Սիրուշոյից, թող արդար քվեարկություն դնեին ու ինքը չեսնիով անցներ: Բարդ էր էդքան բանը անել? Մի բանա իմանաս ժողովուրդնա ձեն տվե, մի բանա սենց պրյամո անցկացնելը: Համաձայն չես? Թե Սիրուշոյին "պալոժ" չէր Սիլվա Հակոբյանի նմանների հետ մրցելը?

Ես ոչ մի բան չեմ պնդում, ոչ էլ Սիրուշոն իմնա, ոչ էլ Եվրատեսիլն եմ մենակ հայերին կամ ռուսներին երկրպագելու համար նայում:

Մենակ մի հատ պլյուս, որ անգլերեն լավա երգում....
Ընտրուտյան կարիք է ԵՍ չեմ տեսնում, կազմակերպիչները ամենինչ է շատ լավ տեսնում են: Էլ չեմ ասում - իմ չսիրած երգը ընտրեցին :P

Ռուֆուս
11.03.2008, 10:41
Ժողովուրդ, թե ով պիտի գնա Եվրատեսիլին, դա լրիվ Հ1-ի գործն է: Հ1-ը ուզենա ինքը կորոշի մասնակցին, ուզենա երգիչների մրցույթ կկազմակերպի: Եվրոպական շատ երկրներում հանրային հեռուստատեսություններն են որոշում իրենց երկրի մասնակիցներին:

Անձամբ ես շատ ուրախ եմ, որ այս տարի էլ Հ1-ը միանգամից հայտնեց, որ ինքն է որոշել Հայաստանի մասնակցին, թե չէ եթե էլի անցած տարվա կրկեսը (մերսի, Լեգոլաս) կլիներ, երբ Հայկոն դեռ չընտրված 5 ամիս առաջ հայտարարում էր, որ ինքն է գնալու....

Գալաթեա
11.03.2008, 14:10
Ժըղովուրդ ջան :) Մի քիչ ավելի թեթև մոտեցեք խնդրին :)
Նախ` երգը այնքան էլ վատը չէ, որքան այստեղ ներկայացվում է: Պրոֆեսսիոնալ ականջը երգի գործիքավորման, երաժշտական լուծումների և մնացածի մեջ բավականին լուրջ աշխատանք է նկատում:
Երգն անբողջովին համապատասխանում է Եվրատեսիլի ստանդարտներին, որն ամենակարևորն է.
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեր երգչիստները հերթով գնալու են, մի նեղվեք: Այդպես էլ պետք է լիներ ;)
Մենք ունենք միայն մեկ խնդիր...ավելի ճիշտ Սիրուշոն. կարողանալ երգը կատարել առանց ֆոնոգրամմայի: Այդքան բան :)

Arsho
11.03.2008, 15:50
Անշուշտ այս տարի առաջին 5 տեղեռից մեկը մերնա.Ես լսել եմ մի քանի երկրների երգերը, մերն ու վրացիներինը բավականին տարբերվում են մյուսներից իրենց առանձնահատուկ ոճով.Այնպես որ հուսանք որ ամեն ինչ լավ է լինելու…

Janita Hero
11.03.2008, 16:12
Ըհըըըըըըըըըըըըըըը,արդեն առաջընթաց կա կարծիքների հայտնամ «դրականության» մեջ…… 134 ու 135 գրառումներ տերերին հատուկ շնորհակալություն դրանում ներդրում ունենալու մեջ

Kuk
11.03.2008, 16:43
Հա լավ Սիրուշոյից ի՞նչ երգչուհի է… հասկացանք 114-ում ա սովորել, անգլերեն գիտի, հետևաբար, որ անգլերեն երգ են միացնում մոտը, էտ բերան բացելը ու փակելը մոտը լավա ստացվում: թե չէ «երգչուհի՜» «աստղ՜» և այլ նման բաները էտ իրա մասին չի ասված:

Yellow Raven
11.03.2008, 17:30
Ճիշտա ես Սիրուշոյին էնքան էլ չեմ հավանում, բայց որպես երգչուհի լրիվ ընդունում եմ: Ով ասեց,որ ինքը ձայն չունի, ահ ճիշտա ծանոթը իրա կարիերայի մեջ մեծ դերա ունեցել, բայց առանց դրա էլ ինքը կարար առաջ գնար: Լավ ձայն,լավ` ամենակարևորը յուրահատուկ երգ, լավա լինելու ժողովուրդ,երևի կհաղթենք: Հաղթելն էլ 8-րդ տեղը չի,1-իննա:

Taurus
11.03.2008, 18:11
Մի քիչ տեղին չի, բայց
Առաաաաաաաաաաաջ Սիրուշո, մենք հաթելու ենք

Malu
11.03.2008, 18:16
Բայց ինչ չմահավան, միշտ ամեն ինչից դժգոհ ազգ ենք :[
Նախագահ ենք ընտրում, մեկ է դժգոհ եք արդյունքներից, քաղաքն են բարեկարգում, բոլորիդ աչքը միայն տեսնում է փոշին ու որ փողը գնաց կառուցողի գրպանը, հիմա էլ Եվրոտեսիլը: Չեմ հասկանում, բոլորդ մասնագիտացա՞ծ եք քննադատության մեջ:
Նախ, ո՞ր մեկդ մասնակցեցիք երգ գրելու մեջ, որ հիմա էլ քննադատում եք ուրիշների գրածը - ՈՉ ՄԵԿԴ !!!, որ մեկդ մասնակցեց հենց այս 4 երգերի ընտրության մեջ - հավատացած եմ գրեթե ոչ մեկդ: Իսկ նա ով ասում է, թե Սիրուշոն ձայն չունի, հետաքրքրիր է երաժշտական կրթություն ունի, թե չէ, ուղղակի հենց այնպես մի վատ բան ասելու համար է ասում: Եթե ասում եք, ուրեմն պետք է ֆալշ նոտան տարբերեք մաքուր երգվածից: Դե ասացեք, երբևէ լսե՞լ ոք, որ Սիրուշոն որևէ ֆալշ նոտա երգի: Իհարկե ո՛չ: Հիմա կասեք, դե որովհետև միշտ ֆանեռայո՞վ է երգում: Ու եթե ասեք ԱՅՈ, ապա դուրս կգա որ ստում եք: Չէ իհարկե կան համերգներ, որտեղ հնարավոր է, որ նա ֆանեռայով է երգում, բայց ի գիտություն ձեզ, նա մեր երգիչների այն քիչ թվին է պատկանում, որ գրեթե միշտ կենդանի է երգում: Իսկ ինչ մնում է ձայնային տվայլներ ունի, թե ոչ, դուք չեք, որ պետք է այդ մասին խոսեք: Ձեզնից շատ ու շատ հասկացող ու մասնագետ մարդիկ կան, որոնց մոտ նրա տաղանդի փաստը բոլորովին կասկածանքի տեղիք չի տալիս:
Ես ոչ Սիրուշոյի ֆանատ եմ, ոչ բարեկամ եմ, ոչ ընկերուհիս ա, ոչ էլ նույն դպրոցում եմ սովորել իր հետ: Ուղղակի ահավոր չեմ սիրում, երբ մարդիկ վատատես են լինում, ու ամեն ինչի մեջ փորձում են մի վատ բան գտնել: Հիմա եթե այդ երգը երգեր մի արտասահմանյան երգչուհի, ու ամբողջ օրը հեռուստացույցով ցուցադրեին, հավատացած եմ կդառնար շատերիդ սիրելի հիթերից մեկը, ու մի բան էլ կքաշեիք հեռախոսներիդ մեջ: Սիրում ենք էլի օտար ամեն ինչ:
Լսել եմ և՛ Դիմա Բիլանի, և՛ Գուրցկայայի երգերը: Չէ զուտ օբյեկտիվ կարծիքս եմ հայտնում - մերը շատ անգամ ավելի լավն է, հիշվող է հենց առաջին անգամ լսելուց հետո (իսկ եթե երգը հիշվում է առաջին անգամ լսելուց հետո, թեկուզ և ձեզ դուր չգա, ուրեմն հաջողված երգ է, իսկ եթե ոչ մի հետք չի թողնում, ուրեմն շարքային երգ է): Անցյալ տարի ինձ Վրաստանի երգը շատ-շատ էր դուր եկել, իսկ Հայկոյի երգը ընդհանրապես դուր չէր եկել: Նույն ձև էլ Դիմա Բիլանի նախորդ երգն էի հավանել, քանի որ էլի հիշվող ու Եվրոտեսիլի չափանիշներին համապատասխանող երգ էր:
Ինչ վերաբերվում է , թե ինչու հենց նա պետք է գնա, այլ ոչ մեկ ուրիշը, կարծում եմ շատ էլ լավ ընտրություն է: Նման դեպքերում պետք է պրոֆեսիոնալները ընտրեն, որպեսզի տվյալ երգիչը պատվով ներկայացնի ազգը. Թե չէ մեր ժողովրդի կեսը ռաբիզ է: Դե եկեք Սպիտակցի Հայկոյին ուղարկենք, կամ էլ Թաթուլին: Հավատացած եմ եթե ազատ ընտրություն լիներ, ու ժողովուրդը քվեարկեր, ապա նրանից մեկը հաստատ լիքը ձայն կհավաքեր:
Ուղղակի պետք չէ այդքան քննադատ լինել ու սեփական ունեցածը այդքան չգնահատող ու չմահավան լինել, մանավանդ երբ դրա կարիքը բոլորովին չկա:
Գնում է լավ երգչուհի լավ երգով: Այդքան բա՛ն…

Hripsimee
11.03.2008, 22:01

Լրիվ համաձայն եմ,ապրես:)

Davo'o
11.03.2008, 22:25
Come Քելե, Move Քելե :P

Ռուֆուս
12.03.2008, 10:36
Մալու ջան, դե հայ ենք էլի, պիտի պարտադիր բոլորին քննադատենք, որ կյանքներս ուրախ անցնի! ;)

Philosopher
12.03.2008, 11:02
Մդաաա, բուռն կրքեր են:) Ժողովուրդ, Եվրոտեսիլը Եվրոպական մշակույթի ամենացածր ու ամենաոչհեղինակավոր, գետտոյական սուբմշակութային դրսևորումներից է (ականջդ կանչի, Հայլուր): Ապացույցը` հայերը իրենց օտարերկրյա լեգալ ու ոչ լեգալ խնամի բարեկամներով հարցեր են լուծում: Նմանը նմանին է գտնում: Հանգստացեք:)

Srtik
12.03.2008, 14:05
Ժող վրաստանից Դիաննա Գուրսկայանն է գնում բաըց դեռ երգը չի ընտրված լավ էլ խոսում էր վրացերեն,

Ինչպես նշվեց, Գուրցկայան վրացուհի է, վրացերենն էլ իր մայրենի լեզուն է, դրա համար էլ գիտի ու լավ խոսում է:
Երգն էլ ընտրված է: Նա երգելու է «Peace Will Come» երգը:

Գալաթեա
12.03.2008, 22:52
Վայլուրիկով "Քելե"-ի կլիպը ցույց տվեցին....էդ ինչ վատն էր.. :( Եվրոպայի բոլոր ալիքներով ցույց են տալու, այ տնաշեններ, մի քիչ աշխատեիք.. չարչարվեիք վրան .. այդպես էլ դհոլա-զուռնայական էժանագին մակարդակից չբարձրացան էլի..

Քեշիշի արածը կլինի...իրենց տանն են երևի նկարել...էն ռաբիզ փայլուն կտորն էլ երևի իրենց խոհանոցի վարագույրն է...

Էէէէ~, երԳիր չի էլի :(

chiburgen
12.03.2008, 23:03
Էս կլիպից կարելիա ենթադրել, որ վաղուց որոշված ա եղել էտ երգը եվրոտեսիլ ուղղարկել:Մենակ էն մեծ դհոլը մի 2 օր պետկա սարքվի, էլ չեմ ասում նկարահանումն ու մոնտաժը:Կարճ ասած սռոկի մեջ չի տեղավորվում:Էնքան որ SMS-ի վրա փող էին աշխատում:

Գալաթեա
12.03.2008, 23:11

Տո ջանդամ` երբ էին որոշել, այ չիբուռգեն ջան (ինչ լավ նիկ ունես բայց :) ): Կլիպի համար շատ ավելի վատ, եթե շուտ էին որոշել, որովհետև էդ դեպքում ժամանակ կունենային վրան աշխատելու..

Իսկ դա կլիպ չէր, հերթական ձեռառնելիքն էր մեր քնձռոտ շոու բիզնեսի:

chiburgen
12.03.2008, 23:12
Իսկ դա կլիպ չէր, հերթական ձեռառնելիքն էր մեր քնձռոտ շոու բիզնեսի:

դե իրանք իրանց են ձեռ առնում: մեզ մնումա մենակ ծիծաղել:

Malu
13.03.2008, 15:07
Տեսահոլովակը իսկապես ահավոր էր ու էժանագին :[
Երգին ընդհանրապես չէր համապատասխանում:
Ընդհանրապես մտահղացում չկար: Եվրատեսիլում արդեն այնքան են էտ դհոլները ցույց տվել վերջին տարիներին, արդեն մարդու զահլա է գնում: Գոնե ինչ-որ սյուժե գրեին:
Դե կարճ ժամկետներում նկարածն էլ դա պետք է լիներ էլի: Երևի 1 օր նկարել են, 1 օր մոնտաժել, 1 օր էլ եսիմ ինչ են արել…
Չէ, այ այս մեկը իսկապես չէր սազում: Համ էլ երգը լուսավոր, պայծառ երգ է: Ինչու էին մտության մեջ նկարել, չհասկացա :8
Կամ էլ գոնե գլխավոր հերոսին ցույց տային… դե էն ում ասում է come քելե, move քելե…
Հույս ունեմ, որ գոնե այնտեղ բեմականացումը հավուր պատշաճի կլինի…

Yellow Raven
13.03.2008, 16:26
Ես հլը կլիպը չեմ տեսել,բայց կարելի էր մի շաբաթ նկարել,բայց կարգին բան ստացվեր վերջում գոնե:

Breath of wind
13.03.2008, 16:45
սա էլ Սիրուշիկի կլիպը «հիացեք» :[ http://www.youtube.com/watch?v=k1UnyY6XiXY

Ծով
14.03.2008, 05:39
Գործ տվող, դանոսչիկ փոքրիկ Սիրուշոյին էսքանից հետո գլխումս չի տեղավորվում, թե ոնց եմ մաղթում հաջողություն առաջիկա մրցույթում…
Հ.Գ. :[

suzi
14.03.2008, 10:10
Գործ տվող, դանոսչիկ փոքրիկ Սիրուշոյին էսքանից հետո գլխումս չի տեղավորվում, թե ոնց եմ մաղթում հաջողություն առաջիկա մրցույթում…
Հ.Գ. :[

էտ սիրուշոյին չեն մաղթում, այլ Հայաստանին

Dayana
14.03.2008, 10:21
Պարզից էլ պարզ է որ չի հաղթելու, թող գն երգի գա էլի ;) մեզ դրանից ոչինչ չի լինի ;)
գոնե մի քանի հայ հաղորդավարուհիներ ուղիղ եթերում կգոռան "ԱՅՈ Սիրուշո..." :D ու նման արտահայտություններ, մեկ էլ ինչ-որ մեկը էկրանից Եվրոպային կներկայանա տանը եղած չեղած բոլոր բիժուներով :D

Adam
14.03.2008, 11:14
Կլիպը անճաշակա, և հայերին բնորոշ սև, մուգ, թաղման գույներով: Մենակ էն դհոլի մոմենտը մի քիչ ոչինչ...

Ariadna
14.03.2008, 13:04
Երեխեք, գիտեք նոր մտքովս ինչ անցավ. քանի որ դրսի հայերը ամեն ինչ հասկանում են, թե էստեղ ինչ է կատարվում ու ինչպես գիտեք ԱՄՆ–ում հայ «աստղերի» համերգի տոմսերը հետ էին վերադարձրել, հնարավոր է, որ Սիրոշոյին էլ էդքան ձայն չտան էս անգամ հայերը։ Իսկ հայլուրով կասեն, որ դա շատ լավ նշան է, նախագահական ընտրությունների ելքից մարդիկ այնքան են ոգևորվել, որ դրսի հայերի մեծ մասը վերադարձել է Հայաստան՝ «Առաջ Հայաստան»–վել է։

Frigid-
14.03.2008, 15:09
Վաաայ,,, էս ոնց են բոլորը ոգևորվել Եվրատեսիլով~~

Կարծում եմ արդեն ժամանակն է, որ մենք էլ էս հարցին էսքան տրագիկ չմոտենանք,, մի գուցե պարզապես դիտեք դա որպես հերթական եվրոպական շոու, էնպես ինչպես նույն եվրոպական երկրներն են վերաբերվում, որ էնպիսի տպավորությունա ստեղծվում, որ արդեն հոգնել են հենց իրենց եվրոտեսիլից, ու եթե հետևել եք նախորդ եվրոտեսիլներին, պետք է, որ համաձայնեք, որ նույն Բրիտանիան կամ Գերմանիան ծայրահեղ պրիմիտիվ կատարողներ ու երգեր էին ներկայացրել: Իրենց համար դա մեկ անգամ ևս հավաքվելու ու լավ ժամանակ անցկացնելու առիթ է, կամ էլ մեկ անգամ ևս իրենց քույր ու եղբայր երկրների աջակցության հավաստիքը ստանալու առիթ: Այնուամենայնիվ, առաջին տեղը գրավելու դեպքում ո'չ քաղաքական խաղերն են օգնում, ո'չ էլ սփյուռքը, այլ միայն երգի ճիշտ ընտրույթունն ու լավ կատարումը, որը գրավում է իրական գնահատականը տվողին:

Իսկ մեծամասամբ կարծում եմ, որ ներկայացված երգերի մեծ մասն անճաշակություն է լինում,, բոլորը փորձում են նախորդ հաղթողին նմանեցնել ընտրված երգը, ոճը, կատարումը, մոռանալով, որ կարելի է սեփականը ներկայացնել - ոչ հերթական պապսոտ երգ,, այլ ինչ-որ նոր բան: Էս պարագայում արժի հիշել ֆիներին, որովհետև իրենց բերածը նորարարություն էր Եվրոտեսիլում:

Սիրուշոյի դեպքում, ինչպես նաև` հայ "էստրադայի" մյուս ներկայացուցիչների, ցավը նրանում է, որ նրանք ավելի վարժ ֆանագրամաների տակ բերաններն են բացում փակում, քան իրական, գոնե մաքուրին մոտ նոտաներ երգում:

Ուզում եմ ասեմ` սրտներիդ էդքան մոտ մի ընդունեք, Եվրոտեսիլից ավելի լուրջ ու կարևոր երգի մրցույթներ ու ֆեստիվալներ են լինում, որտեղ առաջին տեղը գրավելը արժեքավոր է, որտեղ գնահատվում է ոչ թե կապկելը, այլ տաղանդը... պարզապես ուշադրությունը ճիշտ տեղում չի կենտրոնացվում:
;)

Yellow Raven
14.03.2008, 15:14
Էն երկրների համար, որոնք արդեն մի քանի տասնյակ տարի մանսակցում են էս Եվրոտեսիլին, մրցույթը կարողա լուրջ չընդունվի, բայց մի մոռացեք,որ սա դեռ մեր երրորդ մասնակցությունն է, ու պիտի էնքան ոգևորվենք,որ հաղթենք: Իսկ սփյուռքահայերի համար,լավ չի լինի, որ չքվեարկեն, հիմա ընտրությունները ինչ կապ ունեն,ընդեղ Հայաստան անուննա հնչում, պիտի մեր երկրի պատիվը բարձրացնենք:

dvgray
14.03.2008, 15:27

Ինչի՞ է հայերս միշտ թվում, որ աշխարհի բնակիչները հավեր են, ու Հայաստանի ռեյծինգ ասածը որոշվում է ...-օ-ի երգելով /ավելի ճիշտ ղճղճալով :P/
Հայաստանի վարկը որոշվում է առաջին հեևթին ժողովրդի իրեն նկատմամբ հարգանք ունենալ չունենալով: Իսկ որ ժողովուրդը ինքը իրեն մարդ չի համարում ու չի հարգում, երևացել է բազմիցս ... նաև վերջի քոչարիի ապօրինի հրամանագրի անթերի կատարումով:
Հ.Գ. Պատկերացնու՞մ եք: Այս տասնը քանւ օրը չի եղել "արտակարգ" /վատ/ վիճակի ոչ մի խախտում : :D :[

chiburgen
14.03.2008, 15:48
Եկեք ել չփնովենք: Թե չե մեր ինադու կեթա առաջի տեղը կբռնի: Մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք:
Բա հետո ինչ երեսով պիտի գովանք?

Ծով
14.03.2008, 16:25
Գործ տվող, դանոսչիկ փոքրիկ Սիրուշոյին էսքանից հետո գլխումս չի տեղավորվում, թե ոնց եմ մաղթում հաջողություն առաջիկա մրցույթում…
Հ.Գ. :[

Դե հիմա արդեն գլխումս տեղավորվում ա, որ հենց Հայաստանի համար էլ մաղթում եմ իրան հաջողություն, քանի որ ինքն է ներկայացնելու Հայաստանը…
Բայց էդ մրցույթը մեր մեջ ասած սպառել ա ինքն իրեն…

John
14.03.2008, 21:20
վատիկը չի ՍԻրուշիկը, երգն էլ նենց ոչինչոտա… 4-րդ տասնյակում, թու, 4-րդ տեղում կլինենք ենթադրում եմ…

Kuk
14.03.2008, 21:24
վատիկը չի ՍԻրուշիկը, երգն էլ նենց ոչինչոտա… 4-րդ տասնյակում, թու, 4-րդ տեղում կլինենք ենթադրում եմ…

Լավ էիր սկսել էլի, էլ խի՞ փոխեցիր: :D

Cesare
15.03.2008, 15:07
Մեկա կրելու ենք :
Ետ ես եմ Ձեզ ասում աշխարհի պրագնոզիստը : :lol

GevSky
18.03.2008, 02:24
Սիրուշոն ամենավատ ու ամենազզվելի երգչուհինա աշխարհում, թող գնա բեմի վրա ընկնի ամբողջ Եվրոպայի ծիծաղի առարկան դառնա, հետո ձայնը խզվի, շունչը կտրվի, ամոթից կարմրի, վերջի տեղը ընկնի, իրա ամենաանճաշակ ու թուրքական երգով, եկեք այսպես սկսենք ԻՆՔԵՐՍ ՄԵԶ «բարձրացնել» զզվենք իրարից, ատենք միմյանց, մենք բոլորս ամենալավնենք իսկ մեր ներկայացուցիչը մեզ խայտառակողն է: Չե որ մենք ՀԱՅ ենք դա է մեր ոճը, ինչու Սիրուշոն թող Սիլվա Հակոբյանը գնար… չե-չե կներեք Կարեն Գալուլյանը կամ Արման Բարդումյանը նրանք ավելի լավն են քանի որ նրանք չեն ընտրվել Հ1-ի կողմից դե Հ1-ը միշտ ընտրում է ցեխոտված ամենավատ երգչին: Գնանք նայենք հայելու մեջ ինքներս մեզ, հիանանք թե ինչքան լավնենք, իսկ շուրջը կեղտ ու փոշի, մնացածը մարդկության տականքներ են, ոչնչություն են: Դե ինչ «գեղեցի՞կ գրառում էր» դե հիացեք և լիցքաթափվեք:

Հ.Գ. ԱՄՈԹ Է…

PygmaliOn
18.03.2008, 06:46
Սիրուշոն եղածների մեջ ու ընդհանրապես բոլորի մեջ ամենալավն է:love

GevSky
18.03.2008, 14:26
Սիրուշոն եղածների մեջ ու ընդհանրապես բոլորի մեջ ամենալավն է:love
Դա կապ չունի, մեկա ինքը վատնա, գնալույա մեզ խայտառակ անի գա...
Այ սենց բաներ պտի գրես ձևը սենցա, դա նորմալ երևույթա:D

Cassiopeia
18.03.2008, 14:29
ՍԻՐՈՒՇՈՆ «ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ 14-ՐԴԸ

Բելգրադում նախօրեին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում «Եվրոտեսիլ-2008» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն մայիսի 20-ին տեղի ունենալիք առաջին կիսաեզրափակիչում հանդես է գալու 14 համարի ներքո:
Մրցույթում Սիրուշոն ներկայացնելու է «Քելե-քելե» երգը, որի օգտին մարտի 8-ին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած երաժշտական շոուի ընթացքում SMS քվարկության միջոցով ձայն էին տվել հեռուստադիտողների 86.5 տոկոսը: Երգի հեղինակն է Արթուր Տեր-Հովակիմյանը, իսկ բառերի հեղինակը երգչուհին է:

Նշենք, որ վիճակահանության արդյունքում առաջին երեք համարը քաշած մասնակիցներն իրավունք ունեն ընտրել այլ համարներ: Այսպես, Ադրբեջանի ներկայացուցիչը, որին առաջին համարն էր ընկել, հրաժարվել է հանդես գալ այդ համարի տակ և որոշել է երգել յոթերորդը:
Երկրորդ տեղը ընկել է Հունաստանին, որը որոշել է հանդես գալ վերջինը՝ 19-րդը: Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանը վիճակահանության արդյուքնում հանդես էր գալու երրորդը, բայց որոշել է երգել 18-րդը:

Առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու 19 երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Չերնոգորիա, Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իսրայել, Լեհաստան, Բոսնիա-Հերցոգովինա, Էստոնիա, Հոլանդիա, Ռումինիա, Մոլդավիա, Սլովենիա, Նորվեգիա, Անդորրա, Բելգիա, Սան-Մարինո և Ադրբեջան:
Կիսաեզրափակիչի երկրորդ խմբում հադես են գալու Խորվաթիան, Դանիան, Բուլղարիան, Պորտուգալիան, Ուկրաինան, Շվեցարիան, Մակեդոնիան, Իսլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Բոլոռուսը, Հունգարիան, Ալբանիան, Շվեդիան, Թուրքիան, Լիտվիան, Վրաստանը, Չեխիան, Մալթան:
Մրցույթին մասնակցող երկրների քանակն այս տարի ավելացել է, այդ իսկ պատճառով կանոնները փոփոխվել են: Մրցույթն անցկացվելու է երկու կիսաեզրափակիչով՝ մայիսի 20-ին և 22-ին, իսկ եզրափակիչը մայիսի 24-ին է: Մրցույթին մասնակցում են ավելի քան 40 երկիր, որից եզրափակիչ անցնելու են միայն 25-ը:
Ըստ Պանորամա.ամ (http://www.panorama.am/am/culture/2008/03/18/euro/)-ի

Hripsimee
18.03.2008, 14:46
Սիրուշոն ամենավատ ու ամենազզվելի երգչուհինա աշխարհում, թող գնա բեմի վրա ընկնի ամբողջ Եվրոպայի ծիծաղի առարկան դառնա, հետո ձայնը խզվի, շունչը կտրվի, ամոթից կարմրի, վերջի տեղը ընկնի, իրա ամենաանճաշակ ու թուրքական երգով, եկեք այսպես սկսենք ԻՆՔԵՐՍ ՄԵԶ «բարձրացնել» զզվենք իրարից, ատենք միմյանց, մենք բոլորս ամենալավնենք իսկ մեր ներկայացուցիչը մեզ խայտառակողն է: Չե որ մենք ՀԱՅ ենք դա է մեր ոճը, ինչու Սիրուշոն թող Սիլվա Հակոբյանը գնար… չե-չե կներեք Կարեն Գալուլյանը կամ Արման Բարդումյանը նրանք ավելի լավն են քանի որ նրանք չեն ընտրվել Հ1-ի կողմից դե Հ1-ը միշտ ընտրում է ցեխոտված ամենավատ երգչին: Գնանք նայենք հայելու մեջ ինքներս մեզ, հիանանք թե ինչքան լավնենք, իսկ շուրջը կեղտ ու փոշի, մնացածը մարդկության տականքներ են, ոչնչություն են: Դե ինչ «գեղեցի՞կ գրառում էր» դե հիացեք և լիցքաթափվեք:

Հ.Գ. ԱՄՈԹ Է…
Շատ ճիշտ եք,շատ ապրեք :)

GevSky
18.03.2008, 15:03
Ըստ Պանորամա.ամ (http://www.panorama.am/am/culture/2008/03/18/euro/)-ի

Վեռ ջան, Հ1-ով ել էին ցույց տալիս:)

Իսկ ադրբեջանի ներկայացրած երգը լսել ե՞ք:B

Yellow Raven
18.03.2008, 15:04
Ինչի եք սենց վատատես բոլորդ,մեկա Սիրուշոնա հաղթելու:

Ավելացվել է 34 վայրկյան անց

Վեռ ջան, Հ1-ով ել էին ցույց տալիս:)

Իսկ ադրբեջանի ներկայացրած երգը լսել ե՞ք:B
Մի հատ թերթում կարդացի,որ մուղամ են երգելու:

Գալաթեա
18.03.2008, 15:06
Իսկ ադրբեջանի ներկայացրած երգը լսել ե՞ք:B

Էրեկ եմ լսել....էն թևերով տղեն եթե մի քիչ էլ ֆալցետոտ երգեր, էդ հերցերի հաճախականությունը միայն չղջիկները կկարողանային ընկալել...

Երկնային
18.03.2008, 15:12
Սիրուշոն ամենավատ ու ամենազզվելի երգչուհինա աշխարհում, թող գնա բեմի վրա ընկնի ամբողջ Եվրոպայի ծիծաղի առարկան դառնա, հետո ձայնը խզվի, շունչը կտրվի, ամոթից կարմրի, վերջի տեղը ընկնի, իրա ամենաանճաշակ ու թուրքական երգով, եկեք այսպես սկսենք ԻՆՔԵՐՍ ՄԵԶ «բարձրացնել» զզվենք իրարից, ատենք միմյանց, մենք բոլորս ամենալավնենք իսկ մեր ներկայացուցիչը մեզ խայտառակողն է: Չե որ մենք ՀԱՅ ենք դա է մեր ոճը, ինչու Սիրուշոն թող Սիլվա Հակոբյանը գնար… չե-չե կներեք Կարեն Գալուլյանը կամ Արման Բարդումյանը նրանք ավելի լավն են քանի որ նրանք չեն ընտրվել Հ1-ի կողմից դե Հ1-ը միշտ ընտրում է ցեխոտված ամենավատ երգչին: Գնանք նայենք հայելու մեջ ինքներս մեզ, հիանանք թե ինչքան լավնենք, իսկ շուրջը կեղտ ու փոշի, մնացածը մարդկության տականքներ են, ոչնչություն են: Դե ինչ «գեղեցի՞կ գրառում էր» դե հիացեք և լիցքաթափվեք:

Հ.Գ. ԱՄՈԹ Է…

Գուցե պետք չէ այդպես վատատեսական ու դաժան բաներ գրել… չեմ ուզում հավատալ, թե իսկապես նման բաներ ես ցանկանում…
Ես ինքս հիացած չեմ Սիրուշոյով, ոչ էլ առանձնապես ուրախ եմ, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը, բայց կարծում եմ, որ ծայրահեղությունների գիրկը ընկնել պետք չի… ինչ էլ լինի, ով էլ լինի, մեր եկրիրն է ներկայացնելու ու շատ լավ կլինի, եթե մեր երկրի պատիվը բարձր պահի…
Շնորհակալություն…

GevSky
18.03.2008, 16:01
ԷԷԷԷԷ Երկնային ջան, ուշադիր կարդա կհասկանաս ինչ եմ ուզում ասել, երևի դու տեսել ես վատ բաներա գրած տհաճա եղել նորմալ չես կարդացել և լրիվ հակառակն ես հասկացել;)

Երկնային
18.03.2008, 16:04
ԷԷԷԷԷ Երկնային ջան, ուշադիր կարդա կհասկանաս ինչ եմ ուզում ասել, երևի դու տեսել ես վատ բաներա գրած տհաճա եղել նորմալ չես կարդացել և լրիվ հակառակն ես հասկացել;)

հա՞ :oy
ես էլ կարծեցի, թե վատ-վատ բաներ ես գրել… :oy

GevSky
18.03.2008, 16:11
Չե ես ամենինչի մեջ վատ բաներ ման չեմ գալիս ի տարբերություն շատերի մեր քաղաքում: Ուրախանալու բան կա ուրախանում եմ, եթե տխրելու կա ուղղակի չեմ ուրախանում::hands

_DEATH_
18.03.2008, 16:23
Սիրուշոն 4րդ տեղա լինելու :P, ազերին էլ արդեն եքա երկրների հետ համաձայնությանա եկել, ոբշմ ապրենք տենանք սփյուռքահայերն են շատ, թե ազերիների բարեկամ երկրները:

Janita Hero
18.03.2008, 16:59
Չե ես ամենինչի մեջ վատ բաներ ման չեմ գալիս ի տարբերություն շատերի մեր քաղաքում: Ուրախանալու բան կա ուրախանում եմ, եթե տխրելու կա ուղղակի չեմ ուրախանում::hands

Դրականության տենդենց եմ նկատում, ու ներդրումը դրանում ունի GevSky-ը, ապրես :ok

Ադրբեջանի երգը վստը չի:P,լավն էլ, որովհետև մի տեսակ ագրեսիա կա մեջը

GevSky
18.03.2008, 17:13
Սենց ասեմ, հայկական սփյուռքը ավելի շատ է քան ազերներինը, իսկ այ բարեկամ երկրների հարցով մենքել մեր բարեկամ երկրները ունենք և ոչ պակաս քան նրանք, նույնիսկ կա երկիր որ նրանց 12 կտա իսկ մեզ 10 կամ հակառակը, խոսքը Թուրքիայի մասին է: Բայց մենք ունենք Բելգիա, Վրաստան, Ռուսաստան, Հունաստան, և այլն

Ավելացվել է 2 րոպե անց
Վատը չէր ազերների երգը, բայց մի անգամ լսելով հնարավորա մարդկանց դուրը չգա: Հետո ոճի հարց կա, նայած թե ինչ ոճ այս անգամ պահանջարկ կունենա:

lulu
18.03.2008, 17:22
իհարկե Սիրուշոն լավ չի երգում ,ես էլ չեմ սիրում ոչ իրան ոչ էլ իրա երգածնեը,բայց քանի որ մեր հայերը շատ են օտար երկրներում նրանք հաստատ ձայն կտան ու հուսով եմ որ գոնե վեջին տեղերից մեկն ու մեկը կնգնի…
հուսանք

GevSky
18.03.2008, 18:16
Արի իրա երգածները ու կարողությունները չխառնենք, եսել չեմ սիրում իրա երգածները քանի որ այդ ոճի երաժշտություն չեմ լսում, իսկ նա կարողանում է երգի թե չէ, հավատա որ կարողանում է, իսկ այստեղ մեծամասնությունը քվեարկել է, որ նա անտաղանդ է չգիտեմ ինչ արգումենտներից ելնելով, երևի որ մեկին չես սիրում նշանակում է նա անտաղանդ է, սահմանափակ մտածելակերպ ունենք բայց:think

suzi
18.03.2008, 18:20
մեկա ոչ մի օտարության մեջ ապրող հայի հետաքրքիր չե Սիրուշոնա թե ով

Norton
18.03.2008, 18:34
Չգիտես խի կասկածներ ունեմ ,որ Սիրուշոի ձենը բեմում կտրվելու ա,սաղ կյանքը ֆոնոգրամայի տակ երգածը,բնական երգելը տարբեր բաներ են.

Anchi
18.03.2008, 18:42
Որ Սիրուշոն իրոք լավ ձայն ունի, պետք չէ չնկատել միայն այն պատճառով, որ չեք սիրում կամ չեք համակրում նրան: Ուրիշ բան է, որ նրա երգերը չեք սիորում:
Իսկ ինչ վերաբերում է ձայն տալ-չտալուն: Հավատացե՛ք՝ Եվրոպայում ոչ ոք չի նայելու Սիրուշոն լավ երգեց, թե ոչ, նրանք միևնույն է քվեարկելու են, որովհետև քվեարկելու են ոչ թե երգչի այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ օգտին:

GevSky
18.03.2008, 23:03
Չգիտես խի կասկածներ ունեմ ,որ Սիրուշոի ձենը բեմում կտրվելու ա,սաղ կյանքը ֆոնոգրամայի տակ երգածը,բնական երգելը տարբեր բաներ են.

ՈՒրեմն որ ֆանագրամով են երգում ձենները կտրվումա՞, թե էլ բան չկար ասելու մի վատ բան պտի ասվեր:D Ես շատ եմ լսել ոնցա ինքը առանց ֆաներա երգում նույնիսկ առանց միկրաֆոն եմ իրա ձայնը լսել, լավ էլ ձայն ունի, լավ ել երգումա, իսկ ֆաներա օգտագործումա հարկ եղած դեպքերում, հետո կա հասարակ տրամաբանություն եթե կասկածեին որ կարողա իրա ձայնը կտրվի հաստատ չեին ուղարկի, մենակ սիրուն աչքերի համար չեն ուղարկում, հետո ել հավատա որ իրան պատրաստողներն ու ուղարկողները մեզանից 1000 անգամ լավ են հասկանում այդ գործից, հետո մի քիչ թեթև ապրի մի ամեն անգամ վատ բաների սպասի ու կտենաս թե ինչքան լավա:B

Norton
19.03.2008, 00:43
ՈՒրեմն որ ֆանագրամով են երգում ձենները կտրվումա՞, թե էլ բան չկար ասելու մի վատ բան պտի ասվեր:D

Չէ ես չասեցի պարտադիրա:),ուղղակի ես իրան բնական երգելուց չեմ
չեմ տեսել,ու միշտ էն տպավորությունն ա եղել որ իրա ձեն հաջող չի,չնայած շատ հնարավոր ա իմ սլուխը ինձ դավաճանումա....թե չէ ընդանուր բան չունեմ իրա դեմ ես առաջինը ուրախ կլինեմ ,որ լավ ելույթ ունենա ու բարձր պահի Հայաստանի անունը,ու եթե ոչ 1,ապա գոնե առաջին 5յակում լինի... եւ ընդհանրապես ես Եվրոտեսիլը շատ հանգիստ եմ տանում.:P

Լուսիանա
19.03.2008, 00:58
Ես Սիրուշոյին նայում եմ, որպես միջին անտաղանդ, սիրողական մակարդակի երգչուհի, որը անվերջ ոճային փնտրտուքների մեջ է, վերջերս էլ նու՜յնիսկ ջազի ա անցել…
Իսկ ինչ վերաբերում է Եվրատեսիլին, ես այն առանձնապես երգի լուրջ մրցույթ չեմ համարում: Այնպես որ Սիրուշոն ու իրա թուրքականա-հայկականա-արաբականախառը երգը հուսով եմ ՄԻ տեղ կգրավի...

GevSky
19.03.2008, 01:58
Երբ ընտանիքից երեխան որևէ միջավայրում ներկայացնում է ընտանիքին, ապա ընտանիքի անդամները ամեն կերպ աջակցեում են իրենց երեխային անտեսելով նրա արտաքինը, պահվածքը և այնտ տվյալները որով ներկայանում է: Եկեք փորձենք նայել այդ տեսանկյունից: Թող վատը լինի բայց մերնա մեզա ներկայացնում հետևաբար մենք նրա հետ ենք: Ու մենք դրանով ուժեղ ենք: Բոլորը սովոր են երկրպագել կամ աջակցել արդեն հաղթանակածներին, բայց այդ դեպքում առանց ձեզել կա աջակցություն կա, փորձեք սկզբից մինչև վերջ գնալ ձեզ և ձեր երկիրը ներկայացնող անձնաորության հետ:

Artgeo
23.03.2008, 16:03
Ինձ էն գիժ տղեն ու երկու աղջիկը դուր եկան, եթե իրենք գնային, հաստատ կհաղթեին :)
Սրա մասին էի ասում :D
http://www.youtube.com/watch?v=gu-ZIRP58x8&
Բոց են :hands :D
http://mp3.shmidt.net/song/4352/aleksejj_vorob_ev_-_New_Russian_Kalinka__Russian_Version_.html

Kuk
23.03.2008, 23:37
մենակ սիրուն աչքերի համար չեն ուղարկում

Էս մտքին լիովին համամիտ եմ: Սիրուն աչքեր ունենալուց բացի, համ էլ պետքա վարչապետի հանրահավաքին մոտ 100 հոգու համար անձրևի տակ մի քիչ բերանը բացի-փակի, որ ուղարկեն Եվրատեսիլ:

AMD
24.03.2008, 14:30
Հասկացա եսել եմ դեմ որ Սիրուշոնա գնում բայց սենց չի լինի մտեք ստեղ քվեարկեք.
Վրաստանը մեզնից ինչովա լավ որ առաջին տեղնա.
http://www.eurovision2008.org

Լ.յ.ո.վ.
24.03.2008, 17:51
Հասկացա եսել եմ դեմ որ Սիրուշոնա գնում բայց սենց չի լինի մտեք ստեղ քվեարկեք.
Վրաստանը մեզնից ինչովա լավ որ առաջին տեղնա.
http://www.eurovision2008.org

Քվեարկեցի Հայաստանի օգտին, :) բայց ոչ երբեք Սիրուշոյի: :[

Հ.Գ. Ժող բայց տեսնում եք, որ անգլիացիք, ֆրանսիացիք, ռումինացիք, և ...... մեղմ ասած "թքած ունեն" էս քվեարկության վրա:
Մենակ վրացիք, հայերը, թուրքերը, ազերիները ու մի քիչ էլ իսպանացիք են հետաքրքրվում սրանով:
Երևի, որովհետև անգլիացու համար մեկա անգլիացին կկրի, թե ֆրանսիացին, կարևորը լավ երգ ըլնի ու արդար կրի:

Anchi
24.03.2008, 19:58
Ես Սիրուշոյին նայում եմ, որպես միջին անտաղանդ, սիրողական մակարդակի երգչուհի, որը անվերջ ոճային փնտրտուքների մեջ է, վերջերս էլ նու՜յնիսկ ջազի ա անցել…
Իսկ ինչ վերաբերում է Եվրատեսիլին, ես այն առանձնապես երգի լուրջ մրցույթ չեմ համարում: Այնպես որ Սիրուշոն ու իրա թուրքականա-հայկականա-արաբականախառը երգը հուսով եմ ՄԻ տեղ կգրավի...

Եթե երգչուհին կամ երգիչը փորձում է իրեն դրսևորել տարբեր ժանրերում, չի նշանակում, որ նա միջակ է ու անտաղանդ: Իսկ եթե Սիրուշոն Ջազ է փորձում կատարել, սարկազմի արժանի ոչ մի բան չեմ տեսնում:
Ճիշտ ընդհակառակը որքան տարբեր ոճերում կկարողան երգիչը լավ երեգել, այնքան տաղանդավոր է ինքը:

Kuk
25.03.2008, 15:31
Լսել եմ, որ էս մեր աստղիկները գնացել են ԱՄՆ, ընդեղ իրանց չեն ընդունել, քոռ ու փոշման հետ են եկել, կարողա՞ հիմա էլ էս մի աստղիկին Եվրատեսիլին չթողեն մասնակցի:

Սաքուլ
25.03.2008, 16:21
Սիրուշո ջան, քեզ տենամ, դու պետքա հաղթես!

Sunny Stream
25.03.2008, 16:40
Անկեղծ ասեմ...

Սիրուշոյին ու նրա մայրիկին փոքրուց սիրել եմ (դե սկզբում միշտ միասին էին հանդես գալիս), հետո Սիրուշոն սկսեց ձևավորվել որպես սոլո-երգչուհի, առաջին երգերը էլի սիրում էի` ինքը համով բալիկ, տարիքին համապատասխան էլ երգեր է երգում, առանց ավելորդությունների, ձայնն էլ վատը չի... հետո մի գիժ երգ երգեց անգլերեն. դե ոչինչ, "անցումային տարիք է", կանցնի: Հետո Շերամի Շորորան երգեց. զզվեցնում էր այն, որ երգը ամեն անկյունում ականջդ էր մտնում, բայց երգում էր շատ լավ! էս երգից հետո համոզվեցի, որ հեչ էլ վատ ձայն չունի ու կարող է շատ լավ երգել:
Մեկ էլ տեսա, էս աղջիկն էլ է "ընկնում բոլորի ջրերը"... "Հիմա"-ն ահավոր էր. միակ բանը, որ ինձ ուրախացնում էր, էն էր, որ էդ երգը ակնհայտ իրենը չէր (տեսահոլովակում էլ է զգացվում), ուրեմն էդ ոճում չի մնա... էն էլ հաջորդը Սոֆիի հետ դուետն էր, որ առաջին անգամ երթուղայինում լսեցի` առանց իմանալու, թե ովքեր են կատարում ու էնքաաաան զզվեցի էդ երգից... պրիմիտիվության գագաթնակետերից... հետո իմացա ովքեր են երգում ու արդեն հիասթափվեցի Սիրուշոյից...

...անցնենք բուն թեմային :P
կարծում եմ ու հույս ունեմ, որ համերգների ժամանակ Սիրուշոն շատ լավ կկատարի երգը, ոչ մի տեղ ձայնը չի դողա, մի խոսքով "իր գործտ կանի"; բայց դե ինչ վերաբերում է երգին... ամեն անգամ լսելուց հետո աստիճանաբար սկսում է դուրս գալ (Անդրեի երգի հետ էլ էր նույնը), արդեն կարող եմ ասել, որ ոլավ աշխատած երգ է, կսիրեի որպես պարային երգ, եթե չլինեին մի քանի թերություն, կարևորը` երաժշտական ձևավորման "ազգային վատ տարրերը"... էն կրկներգից հետո որ ծլնգոցները սկսվում են, ուզում եմ ականջներս փակել... հույս ունեմ, Սիրուշոն դեռ գոնե մի քիչ խելք ու ճաշակ ունի նորմալ պարային համարի համաձայնելու, առավել ևս, որ էստեղ էլ, Անդրեի երգի նման, վերջում քոչարու հատված կա... եվրոպացիները հավանում են (ֆորումներում) ու կհավանեն երգը, որովհետև այն շատ հավեսով լսվում է, ռիթմիկ է, աղջկա ձայնն էլ լավն է... նայելիս էլ չեն դժգոհի, որովհետև Սիրուշոն շատ սիրունիկ աղջիկ է:

էնպես որ, հաջողություն եմ մաղթում Սիրուշոյին!
բայց հույս ունեմ, որ ինքը կհասկանա, որ իր ընտրած "ոճը (ոճերը)" վերանայելու ժամանակն է, որովհետև չէի ուզի, որ ինքը իր ներքին, արտաքին ու մնացած արժանիքներով հանդերձ դառնար մասսայի պահանջարկը բավարարող ավանդական կիսառաբիս երգչուհի... թեև արդեն դառնում է...

Kuk
25.03.2008, 16:48

Իմ կարծիքով արդեն դառել է, եթե իհարկե միշտ այդպիսին չի եղել:

chiburgen
25.03.2008, 20:45
բայց հույս ունեմ, որ ինքը կհասկանա, որ իր ընտրած "ոճը (ոճերը)" վերանայելու ժամանակն է, որովհետև չէի ուզի, որ ինքը իր ներքին, արտաքին ու մնացած արժանիքներով հանդերձ դառնար մասսայի պահանջարկը բավարարող ավանդական կիսառաբիս երգչուհի... թեև արդեն դառնում է...

խի կարողա օպերային երգչուհի դառնա?

nnaarreek
25.03.2008, 21:33
Բարև ձեզ!

Ես նոր մարդ եմ այս ֆոռումում, դրա համար եթե հանկարծ մի բան սխալ գրեմ, կամ անթույլատրելի բան գրեմ, ադմինին խնդրում եմ թող միանգամից չարտաքսի, այլ նախազգուշացնի:)

Բույն թեմայով.

Սիրուշոն իմ մանկության սերն ա: Ավելի ճիշտ էտ տենց եր մինչև հիմա, այսինքն մինչև "Հիմա"::[

ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ հույսեր եմ կապում 8-րդ տեղի հետ, եթե իհարկե սփյուռքում հայերը միանգամից չեն ավելացել (կամ պակասել):

Ինձ ուրիշ բան ա հետաքրքրում, տենաս թրքերը մեզ ավելի բարձր կտան թե ազերիներին:
Եթե հանկարծ մեզ տան վերջը կլնի:D:D

P.S. Լյով կարաս թազա աքաունթ չբացես, պասս քթա;)

Sunny Stream
25.03.2008, 21:42
խի կարողա օպերային երգչուհի դառնա?

իսկ քո կարծիքով Հայաստանում երգչուհիները կարող են լինել մենակ կամ (կիսա)ռաբիս, կամ օպերայի՞ն :o եթե հա, ապա` տխուր ա...

Ֆելո
25.03.2008, 22:30
հանրապետական ստադիոնում Պորտուգալիայի խաղից առաջ որ միջոցառում էր(կարծեմ համահայկական խաղերի բացումն էր), հիշում եք մի 30 երեխա կանգնած միաժամանակ դհոլ էին խփում... ասում եմ թող իրանց տանեն բեմի վրա ժիվոյ դհոլների մասը խփեն. ինձ թվումա սիրուն կլինի:think

chiburgen
27.03.2008, 01:19
իսկ քո կարծիքով Հայաստանում երգչուհիները կարող են լինել մենակ կամ (կիսա)ռաբիս, կամ օպերայի՞ն :o եթե հա, ապա` տխուր ա...

Մի անեկդոտ հիշեցի.
Աբարանցուն հարցնում են.
-Ապե անանաս կերել ես:
Պատասխանում ա.
-Չէ ,բայց մորքուրիս տղեն տեսելա ոնց են ուտում:

Ձնծաղիկ:Տխուրա, բա ինչա?

Artgeo
02.04.2008, 21:46
SIRUSHO QELE QELE LYRICS
Ես իմ Հայ հողից
Եկա բերեմ
Հովը սարերի
Լույսը արեւի

You wanna be with me
You think and dream of me
Come Քելե, move Քելե

Instead of watching me
You should be reaching me
Come Քելե, move Քելե

(Քե… Քե… Քե… Քելե)

Քելե, Քելե
Քելե, Քելե
Քելե, Քելե
Քելե…

Time is reaching height
You should make it right
To end our fight
Just hold me tight

Hold me tight
Hold me tight, Քելե…

You wanna be with me
You think and dream of me
Come Քելե, move Քելե

Instead of watching me
You should be reaching me
Come Քելե, move Քելե

VIDEO - http://www.eurovision.am/videos/qele_qele.wmv

Kuk
02.04.2008, 23:29
Իմ կարծիքով Գուրցկայան ա հաղթելու: Ես իրան եմ բալետ անում:hands

AMD
05.04.2008, 16:25
վիզ էի դրել որ Հայաստանը առաջին տեղը լինի
ու ստացվեց:hands
Armenia (23%, 7,661 Votes)
Georgia (21%, 7,036 Votes)
Azerbaijan (14%, 4,810 Votes)
Turkey (11%, 3,811 Votes)
Spain (9%, 2,895 Votes)

John
05.04.2008, 16:33
վիզ էի դրել որ Հայաստանը առաջին տեղը լինի
ու ստացվեց:hands
Armenia (23%, 7,661 Votes)
Georgia (21%, 7,036 Votes)
Azerbaijan (14%, 4,810 Votes)
Turkey (11%, 3,811 Votes)
Spain (9%, 2,895 Votes)
Այ թե որտեղ ա արևում, որ Եվրոպայում ԹՔԱԾ ունեն էս մրցույթի վրա… Մենք ու մեր հարևաններն ենք մենակ էդ մրցույթը լուրջ ընդունում:
Փաստորեն իսպանացիներինն ա ամենալավ երգը…

Yellow Raven
05.04.2008, 16:34
Հետաքրքիրը էնա,որ առաջին 4 տեղը մեր տարածշրջանի երկրներն են…

_DEATH_
05.04.2008, 16:36
Մեկա էս անգամ 4րդ տեղ ենք լինելու:

PygmaliOn
05.04.2008, 17:14
Քելե-քելե -ի միայն երաժշտությունն է պետք, օգնեք:(

_DEATH_
05.04.2008, 18:10
Քելե-քելե -ի միայն երաժշտությունն է պետք, օգնեք:(

Adobe Audition-ով լինումա, երգը բացում ես ctrl a ես սխմում, որ սաղ նշվի, հետո Effects ->Filters->Center Channel Extractor...
Effect Present: Vocal Remove
Frequency Range: Female Voice

PygmaliOn
05.04.2008, 18:37
Adobe Audition-ով լինումա, երգը բացում ես ctrl a ես սխմում, որ սաղ նշվի, հետո Effects ->Filters->Center Channel Extractor...
Effect Present: Vocal Remove
Frequency Range: Female Voice
Էդ ծրագիրը մոտս չկա, կկարողանաք սարքել, հղումը տալ, շատ եմ խնդրում:)

Ռուֆուս
06.04.2008, 11:55
վիզ էի դրել որ Հայաստանը առաջին տեղը լինի
ու ստացվեց:hands
Armenia (23%, 7,661 Votes)
Georgia (21%, 7,036 Votes)
Azerbaijan (14%, 4,810 Votes)
Turkey (11%, 3,811 Votes)
Spain (9%, 2,895 Votes)

Հա, ասենք թե վիզ դրեցիր ու Հայաստանը առաջին տեղը եղավ.... Դրանից Սիրուշոն կհաղթի? Ափսոսում եմ քո ժամանակը....

Megabyzus
08.04.2008, 10:32
Anjashak clip, himar yerk... Adoomem Sirooshoyin, vorovhedev shad hbard e. :angry

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, (http://www.akumb.am/showthread.php?t=497) Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից (http://hayeren.am/?p=convertor)։

nnaarreek
08.04.2008, 15:05
Հա, ասենք թե վիզ դրեցիր ու Հայաստանը առաջին տեղը եղավ.... Դրանից Սիրուշոն կհաղթի? Ափսոսում եմ քո ժամանակը....

Հիմա խի որ "4 տարբերակին" սաղ օրը ցույց են տալի TV-ով հո դրանից իրանք չսկսին լավ երգել, բայց զատո ռեյտինգը հելավ:

հաստատ կասեմ ըտե որ 1-ին տեղ բռնեց Սիրուշը հաստատ քչից-շատից ռեյտինգը հելավ:

Artgeo
09.04.2008, 10:41
Թեմային ավելացվել է հարցում։

Ֆելո
09.04.2008, 10:56
վիզ էի դրել որ Հայաստանը առաջին տեղը լինի
ու ստացվեց:hands
Armenia (23%, 7,661 Votes)
Georgia (21%, 7,036 Votes)
Azerbaijan (14%, 4,810 Votes)
Turkey (11%, 3,811 Votes)
Spain (9%, 2,895 Votes)

Վրաստանը առաջա անցել մեզանից. տես ինչ ես անում:sos

unknown
09.04.2008, 14:06
Ես Սիրուշոյին չեմ սիրում ու իմ կարծիքով ինքը չի կարողանա բարձր տեղ գրավի իր այս հիմար երգով:Ես համաձայն եմ Վլադիմիր Ժիրինովսկու հետ որ ավելի լավ կլիներ եթե Արամեն գնար Եվրոտեսիլ::)

Dayana
09.04.2008, 14:11
Ես Սիրուշոյին չեմ սիրում ու իմ կարծիքով ինքը չի կարողանա բարձր տեղ գրավի իր այս հիմար երգով:Ես համաձայն եմ Վլադիմիր Ժիրինովսկու հետ որ ավելի լավ կլիներ եթե Արամեն գնար Եվրոտեսիլ::)

Ժիրինովսկին Արամե-ին մյուս տարի էր ուղարկում ;)
Հուսով եմ Դիանա Գուրցկայա-ն կհաղթի :oy

Հ.Գ. բայց ինչ սովորություն ունենք չէ՞ մենք հայերս, ով գնումա ասում ենք լավը չի :D

Janita Hero
09.04.2008, 14:19
Հ.Գ. բայց ինչ սովորություն ունենք չէ՞ մենք հայերս, ով գնումա ասում ենք լավը չի :D

Ասիր ու թողիր Դայան ջան………………………

Հա ինչ կլինի որ մի օր էլ Հայաստանը հաղթի, ամոթ ա չէ՞:P:D ինչի լավ բան ասենք մեր թեկնածուին եթե կարանք լիքըըըըըըըըը վատ բան ասենք:D:P

_DEATH_
09.04.2008, 15:21
Ժող. էտ արամե մարամե :angry Մի հատ թող մրցույթ կազմակերպեն տենան ովա երգել կարում իրան ուղարկեն, թե չէ սենց չի լինի: Դուրսա գալիս, ով ջան չի խնայել, քծնել հայտնի դառցել հիմա իրավունք ունի ինքը իրա գլխին գնա: Բայց ընթանրապես անդրեին ու հայկոյին որ նայենք, կարելիա ասել էս անգամվա ընտրությունը էնքան էլ վատ չի ու չորորդ տեղ :think

Ahik
09.04.2008, 15:25
Իմ կարծիքով տեղերը սխալ են բաժանված, պետք է լիներ 1-7, 8, 9-10 և 10 և ավելի

Allusik
09.04.2008, 18:17
Ես քվեարկել եմ 1-5, բայց վախում եմ 8-րդ-ում լինի:hands:D:hands

Ռուֆուս
09.04.2008, 18:29
Ուխ, ես ու Guest-ը մի խելքի ենք..... :hands

Սիրուշո քեզ տեսնենք, մեր երկուսի հույսերը հանկարծ ի դերև չանես :D

nnaarreek
09.04.2008, 20:38
Հարցումը սխալ տարբերակներ ունի, պետք ա սենց լինի..

1-7
8
9-22

Դե պարզ ա որ տարբերակը կհաղթի!!!

BOBO
09.04.2008, 22:36
Սիրուշոն 2-րդ տեղն ա ըլնելու: Հայկոն Անդրեից օրինակ վերցրեց, Սիրուշոն էլ Արևիկից ա վերցնելու:))
Հարցումն էլ սենց պտի ըլներ`
1
2
3
4-10
10-15
15-22(22 հոգի էին չէ՞:)))

Yellow Raven
22.04.2008, 14:37
Նոր նայեցի Վիվառո բուքմեքերական գրասենյակը գործակիցներա սահմանել,թե ով կհաղթի մրցույթում

Ուկրաինա-3.8
Ռուսաստան-4.5
ՀԱՅԱՍՏԱՆ-5
Սերբիա-7
Հունաստան-8
Շվեդիա-8
Ռումինիա-10
Իռլանդիա-12
Լատվիա-15
Իսպանիա-15
Բուլղարիա-15
Թուրքիա-20
--------------
Վրաստան-35

Ադրբեջանի համար գործակից նույնիսկ չի սահմանվել:

Սաքուլ
22.04.2008, 21:14
ԱՌԱ'Ջ, ՀԱՅԱՍՏԱՆ,
ԱՌԱ'Ջ, ՍԻՐՈւՇՈ!

John
02.05.2008, 15:39
ե՞րբ ա լինելու մրցույթը

Anchi
02.05.2008, 19:28
ե՞րբ ա լինելու մրցույթը

Եթե չեմ սխալվում մայիսի 20-ին և 24-ին:

Sunny Stream
02.05.2008, 20:27
ընտրել եմ առաջին տարբերակը, որովհետև երգն ու հատկապես հենց ինքը` Սիրուշոն, իսկապես շատ են սիրվել ու լավ ընդունելության արժանացել Եվրոպայում: Հաջողություն եմ մաղթում, մենակ թե վերջերս տեսա Սիրուշոյի կայքի նոր լուսանկարները (հատկապես Gallery բաժինը մտնելիս էջի ձախ կողմում պատկերվող նկարը), շատ զայրացա... հույս ունեմ փոփոխությունները միայն էդ լուսանկարների համար են արվել, որովհետև ինքն իրենով շատ լավիկն է ու գեղեցիկ, պետք չի իզուր եվրոպականացնել դեմքը...

Kuk
19.05.2008, 20:17
ՃԱՂԱՏ ԴԻՐԻԺՈՐԸ

(աբսուրդի թատրոնին արժանի հեռուստատեսային պիես բոլոր նրանց համար, ում քունը գիշերները չի տանում «Եվրատեսիլի» դարդից)

Մոտենում է «Եվրատեսիլի» եզրափակչի օրը: ԱԱԾ-ին «հատուկ միջոցների» օգնությամբ հաջողվել է պարզել, որ հետընտրական իրադարձությունների արդյունքում կտրուկ ընկել է մեր «սեփականաշնորհած» 8-րդ տեղը նորից զբաղեցնելու հավանականությունը, քանի որ Սփյուռքը չի ցանկանում զանգահարել ու քվեարկել մի երգչուհու օգտին, որը ներկայացնում է իրենց արդեն ոչ ժողովրդավարական հայրենիքը եւ իր երգերով ու աջակցությամբ նպաստել է այդ իրավիճակի հաստատմանը: «Հ1»-ի ուղիղ եթերում հավաքվել են բոլորը, ովքեր, իրենց կարծիքով, կարող են օգնել երգչուհուն շատ չհեռանալ ավանդական 8-րդ տեղից: Մնացած անկախ հեռուստաալիքները մի մարդու նման, բայց մի քանի րոպե ուշացումով հեռարձակում են քննարկումները Ալիկի ալիքից:

- Դե, հիմա քելե՛,- էկրաններին հայտնվում է Սիրուշոյի խիստ բարետես դեմքը:

- Առաջարկում եմ դադարեցնել այդ «հիմաե-ներն ու «քելե»-ները: Ես իմ նոր դիսկում մի քանի հաջող երգեր ունեմ, ռուսերենով, կարող եմ առաջարկել,- տեղից կանգնում է Արմեն Աշոտյանը:

- Կտրուկ դեմ եմ: Ողջ աշխարհը ճանապարհ է ընկել դեպի Եվրոպա, իսկ մենք մնում ենք Ռուսաստանի պոչին կպած: Մոռացե՞լ եք, որ ԵԽԽՎ-ի առաջ ստանձնած պարտավորություններ ունենք, էլ չեմ խոսում սեպտեմբերին չբացված 150 առաջին դասարանների մասին,- վեր է թռչում Արթուր Բաղդասարյանը, բայց Սերժ Ազատիչի թարս հայացքի տակ նստում է տեղը ու այլեւս չի խոսում:

- Օրինակ` 96-ին,- փորձում է կարծիք հայտնել Վազգեն Մանուկյանը, բայց տեսնելով, որ բոլորը մի տեսակ են ժպտում, խոսքը չի շարունակում:

- Մի րոպե, պարոնայք, երգը փոխելու համար արդեն ուշ է, հայտը ներկայացված է,- ասում է Սիրուշոն:

- Կարելի է երաժշտությունը թողնել նույնը, իսկ բառերը փոխել: Էդպիսի բաներ են անո՞ւմ մեզ մոտ: Համ էլ Սիրուշոյի անգլերենից բան չի հասկացվում,- ոտքի է կանգնում Ավետ Բարսեղյանը,- բառերը ես կգրեմ, ընկերների համար հատուկ զեղչեր են, սիրային երգերը` 300 դոլար, գարնան, երազի ու մեղեդու մասին` 150 դոլար, հայրենիքի նկատմամբ սիրո մասին երգերը` 55 դոլար:

- Համաձայն ԿԲ սահմանած կուրսի,

դա այսօր 20 հազար դրամ էլ չի անում, տվե՛ք, թո՛ղ գրի,- ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանը,- չէ՞ որ Եվրոպայում մեր երգիչները պետք է ներկայանան ամենաբարձր մակարդակով ու հավակնոտ ծրագրերով: Մենք պետք է լինենք ջանասեր, չպետք է հուսահատվենք, պետք է հավատանք մեր ուժերին, պետք է սովորենք աշխատել համակարգիչներով...

- Հլը մի րո-պե, դուք դեռ շա-րու-նա-կո՞ւմ եք մնալ ԿԲ նա-խա-գա-հը,- առանց շրթունքները շարժելու ասում է գլխավոր դատախազը:

- Դու, ի՞նչ է, չունե՞ս այդ տվյալները, բա ինչպե՞ս ես աշխատում դո՛ւ,- թեք նայելով` ասում է Սերժ Ազատիչը, ու դրանից դատախազ Հովսեփյանն էլ ավելի է գունատվում:

- Փորձի փոխանակման (ձեռի հետ նաեւ Շանգրի Լայում դիջեյություն անելու) մեզ մոտ է եկել Մաքսիմ Գալկինը,- ներկայացնում է Պետրոս Ղազարյանը:

- Զդռավստվույտե, դառագիյե մայի,- աչքերի վրա ընկած մազերը մի կողմ տալով` Գալկինը բարձրանում է տեղից:

- Գասպադին Գալկին, ու վաս տո՞ժե լյուբովնիցի պայուտ:

- Ու մենյա՞,- Գալկինը նորից ընկնում է տեղը:

- Վ Ռասսիի,- ինքն իրեն ուղղում է Պետրոսը:

- Դա Ռուսաստանը չէ: Այսօր ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ եթե հանկարծ մեռնեմ կայծակից կամ նույնիսկ թոքաբորբից, դրա պատասխանատուն Իլհամ Ալիեւն է,- հայտարարության համար ձայն է խնդրում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը, բայց քանի որ Լեւոն է, նրան ձայն չեն տալիս:

- Այս պայմաններում չի կարելի խոսել առանց հանգամանքները պարզելու,- ասում է Սամվել Նիկոյանը,- պետք է մի լավ պարզել հանգամանքները, բոլորի մեղավորության աստիճանը, նոր անմեղներին բաց թողնել:

- Այդ դեպքում, ես էլ ուզում եմ ձեր մեղավորության աստիճանը պարզել,- հայտարարում է Կարապետ Ռուբինյանը,- գուցե դո՞ւք էլ եք մեղավոր, գուցե Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրաման տալուց առաջ խորհրդակցե՞լ է ձեզ հետ, ու դուք նրան խորհուրդ եք տվել` այդ հրամանը տալ: Պարզենք, նոր ձեզ ազատ արձակենք, բայց դուք ազատության մեջ եք:

- Մե-ե-ե-ղա,- տեղից մասնակցում է խոսակցությանը Տիգրան Թորոսյանը:

- Նախ, մինչեւ բանակցությունների սկսելը, պետք է խմորումներ ընթանան,- ասում է Արամ Սաֆարյանը,- սկզբում պետք է, որ ընդունելի լինի Սահմանադրական դատարանի որոշումը:

- Ամ-մ-մ-են,- նորից ասում է Տիգրան Թորոսյանը:

- Յա սչիտայու էտը կաշունստվեննո, իսպոլզոված կաժդոյե սկապլենիյե նառոդա դլյա տավո, չտոբի վիռազիծ պռատեստ,- ասում է Ռոբերտ Սահակյանցը:

- Հատկապես, որ մենք հարգում ենք առաջին նախագահին, այնքան ենք հարգում, որ նրա ձեռքերը ոլորած հանեցինք Ազատության հրապարակից,- քաջաբար հայտարարում է Մենուա Հարությունյանը:

- Ոչինչ, ժամանակը գա, մենք էլ ձեզ ենք էդպես հարգելու,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը:

- Ընկերներ, ընկերներ, բա «Եվրատեսի՞լըե, բա որ չքվեարկեն, ի՞նչ ենք անելու,- նեղվում է Սիրուշոն:

- Ժամանակին մասնակցեիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որ հետո էլ նրանք ձեզ համար աշխատեին,- նորից խոսում է Մենուան, բայց չի ավարտում խոսքը, կծում է լեզուն եւ լռում:

- Ախր դա կրիմինալ է, իրենց օրենքով դա չի կարելի,- ասում է շարքից ինչ-որ մեկը,- հետո կձերբակալվեն ու կդատվեն:

- Վստահ եմ, որ նման մի բան օրերից մի օր լինելու է,- ասում է Հասմիկ Պողոսյանը` ուղղելով խիստ նորաձեւ սեւ շրջանակով ակնոցը:

- Որտեղ տեսնենք, որ մենք սխալվել ենք, փորձելու ենք այդ սխալն ուղղելու,- փորձում է գրագետ իր մտքերն արտահայտել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, բայց դա նրա մոտ ոչ մի կերպ չի ստացվում:

- Որտե՞ղ ենք մենք սխալվել,- հարցնում է Ալվարդ Պետրոսյանը` ժամացույցի շղթայի տակից հանելով թաշկինակը:

- Գիտենք, գիտենք,- գոռում է հավաքված ժողովուրդը:

- Եթե ասելիք կա, մի քանի րոպե հանգստանանք ու ասենք գովազդից հետո,- ասում է Նվեր Մնացականյանը,- իսկ եթե չկա, խնդրեմ, ասե՛ք:

- Հի-մա՛, հի-մա՛,- գոռում է ժողովուրդը:

- Քե-լե՛, քե-լե՛,- բացատրում է Սիրուշոն, բայց նրան այլեւս ոչ ոք չի լսում, քանի որ իրավիճակը լրիվ դուրս է եկել վերահսկողությունից:

- Եկեք քննարկումները թողնենք վաղ-ղ-ղ-վան,- ասում է Տիգրան Թորոսյանը:

- Երեկ էր պետք քննարկել,- լսվում է այս ու այն կողմից,- ո՛ւշ է, ո՛ւշ է:

- Չեղավ, արդեն միտինգ եք անում, բոլորիդ կհավաքեմ, կտանեմ ոստիկանատուն,- հայտնվում է Սաշիկ Աֆյանը,- իսկ մարդիկ արդեն դադարեցրել են քննարկումները ու պարան են խաղում:

- Բա իմ հոլովակը, իմ մեծ դհոլը,- նվնվում է Հրաչ Քեշիշյանը:

- Դհոլն ամենքինս է հավասար,- ծիծաղում է պարան խաղացող ժողովուրդը: Ճաղատ դիրիժորը այդպես էլ չի հայտնվում, ինչպես աբսուրդի թատրոնի հիմնադրի մոտ չի հայտնվում ճաղատ երգչուհին:

Ռուզան Ազիզյան

Լ.յ.ո.վ.
19.05.2008, 20:20
Չնայած հեչ էլ իմ սրտով չէր, որ Սիրուշոն սենց ծանոթախառը գնումա մեր երկիրը Եվրատեսիլին ներկայացնելու ու ոչ էլ երգնա իմ կարծիքով լավը, բայց ինձ թվումա, որ էս անգամ հաստատ "Լավագույն Հնգյակ"-ում կլինենք: Թե չէ ոնց որ կասետը 8-րդ տեղի վրա լռվելա: :D:D

Ռուֆուս
19.05.2008, 21:40
Ժողովուրդ, ես արդեն շատ հավաստի աղբյուրներից գիտեմ, թե մյուս տարի ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում - կամ Արամեն կամ էլ Էմմին:

Խոսքերս լավ հիշեք :)

Սաքուլ
19.05.2008, 22:25
կամ Արամեն կամ էլ Էմմին:

Ավելի լավա Էմմին:

Ռուֆուս
19.05.2008, 22:28
Ավելի լավա Էմմին:

Էդ կախվածա, թե Նադեժդան ինչքան լաչառություն կանի, որ իր աղջկան ընտրեն :D

Անձամբ ես էլ կարծում եմ, որ ավելա լավա Էմմին քան Արամեն: Ինչքան էլ գռեհիկ ու հակակրելի կերպար լինի, Էմմին գոնե ձայն ունի

Kuk
19.05.2008, 22:31
Էդ կախվածա, թե Նադեժդան ինչքան լաչառություն կանի, որ իր աղջկան ընտրեն :D

Անձամբ ես էլ կարծում եմ, որ ավելա լավա Էմմին քան Արամեն: Ինչքան էլ գռեհիկ ու հակակրելի կերպար լինի, Էմմին գոնե ձայն ունի

Հետո՞ ինչ, որ ձեն ունի, Արամեն էլ բոյ ունի:D
Չգիտե՞ս՝ հիմա տենց տեղեր ուղարկելուց ընդունակություններին չեն նայում:

Yellow Raven
20.05.2008, 11:34
Իմ համար համենայն դեպս 99 տոկոսով պարզա,որ մյուս տարի Արամենա ներկայացնելու:
Ի դեպ,էսօր ժամը 24:00-ին կիսաեզրափակիչնա`Սիրուշո Քոչարյաննա երգելու:
Իրան հաջողություն`Հաղթելու ենք...

Frigid-
20.05.2008, 14:29
Թեթև տարեք !!!!!! ;)

Allusik
20.05.2008, 17:28
Իմ համար համենայն դեպս 99 տոկոսով պարզա,որ մյուս տարի Արամենա ներկայացնելու:
Ի դեպ,էսօր ժամը 24:00-ին կիսաեզրափակիչնա`Սիրուշո Քոչարյաննա երգելու:
Իրան հաջողություն`Հաղթելու ենք...

Սիրուշո Քոչարյանը ովա??????????:o:o:o

Հ.Գ. էդ ճիշտ ա որ բացի 20-ից ու 24-ից 22-ին էլ ա լինելու...???

Artgeo
20.05.2008, 17:38
Սիրուշո Քոչարյանը ովա??????????:o:o:o

Հ.Գ. էդ ճիշտ ա որ բացի 20-ից ու 24-ից 22-ին էլ ա լինելու...???
22 -ին երկրորդ կիսաեզրափակիչն է, այդ օրն էլ են 19 մասնակից երկիր երգելու:

19 + 19 մնալու է 18 կարծեմ, եթե չեմ սխալվում 7 երկիր արդեն ընտրված է, իսկ եզրափակիչում 25 տեղ կա:

Ambrosine
20.05.2008, 19:04
Հարցման վերնագիրը պետք է լիներ, թե որ տեղը կզբաղեցնի սփյուռքը:D

Աթեիստ
20.05.2008, 19:07
Ժիրինովսկին Արամե-ին մյուս տարի էր ուղարկում ;)
Հուսով եմ Դիանա Գուրցկայա-ն կհաղթի :oy

Հ.Գ. բայց ինչ սովորություն ունենք չէ՞ մենք հայերս, ով գնումա ասում ենք լավը չի :D

Ես Անդրեի երգը հենց սկզբից հավանում էի, Հայկոինը մի քանի անգամ ուշադիր լսելուց հետո հավանեցի:

Սիրուշոինը ինչքան լսում եմ, էնքան աչքիցս ընկնում ա:

Տրիբուն
20.05.2008, 22:54
Փաստորեն Սիրուշոն այսօր է քաշելու իր հայտնի մուղամլարը: Թուրքիայից մինիմում 12 ակնկալեք, միայն առաջին տաս վարկյանի համար:
Իսկ երգը բավականին պրիմիտիվ հարսնքապար է:
Պատկերացնում եմ ինչ ոգևորությամբ է Հայլուրը հայտարարելու Սիրուշի 8-ից մի խազ բարձր տեղի մասին, ի հեճուկս հայ աստղանանարների դեմ բարձրացած ժողովրդական բողոքի ալիքի:

Vishapakah
20.05.2008, 23:01
Դիմում եմ Եվրոպայի Հայությանը, այսօր չենք մոռանում բոլորս SMS-ներ ուղարկել մեր շատ սիրելի Սիրուշիկի երգին: Քվյարկելով երգչուհու օգտին, քվյարկում ենք մեր հայրենիքի օգտին: Այսպիսով մոբիլներն առաջ::hands

Ambrosine
20.05.2008, 23:12
Բա տեսաք, թե հարգարժան Կենտրոնի /պետրոս/ այն հարցին, թե ինչպես է պատահել, որ էս երկու տարիների ընթացքում էլ Եվրատեսիլին թուրքերը 12 միավոր են տալիս Հայաստանին, Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը պատասխանեց, թե թուրքերի մոտ, հոգու խորքում հայերը թշնամի չեն դիտվում, այլ` ոչ բարեկամ: Մի խոսքով նենց ներկայացրեց, ոնց-որ իրենք մեզ դիտում են <<եղբայր>>

REAL_ist
20.05.2008, 23:19
Էստոնիա չեմպիոն:D

Ռուֆուս
20.05.2008, 23:23
Էս ինչ պայթած երգեր են երգում..... Քունս առանց էդ էլ տանում էր, ես երևի մինչև վերջ չձգեմ: Մինչև հիմա ոչ մի նորմալ երգ չլսեցի.....

Ambrosine
20.05.2008, 23:25
Էս ինչ պայթած երգեր են երգում..... Քունս առանց էդ էլ տանում էր, ես երևի մինչև վերջ չձգեմ: Մինչև հիմա ոչ մի նորմալ երգ չլսեցի.....

Բայց հեսա էդ աննորմալները կհաղթեն

Ռուֆուս
20.05.2008, 23:31
Բելգիան հլը ոչինչ, շախով երգ էր, տեսնենք ազերիները ոնց են խայտառակվելու